«Թանգարանների գիշեր» 2014

36

Upload: -the-ministry-of-culture-of-ra

Post on 25-Mar-2016

230 views

Category:

Documents


13 download

DESCRIPTION

2014 թ. մայիսի 18-ին նշվող թանգարանների միջազգային օրվան ընդառաջ` մայիսի 17-ին արդեն 10-րդ անգամ կանցկացվի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: Այս տարի խորհրդանշական է անգամ մասնակից թանգարանների թիվը` Հայաստանի և Արցախի 100 թանգարանի մուտքը մինչև կեսգիշեր ազատ կլինի հասարակության առջև: «Թանգարանների միջազգային օրվա» խորագիրն է «Թանգարանները միավորում են մեզ», որն ամբողջապես համապատասխանում է իր խորհրդին և առաքելությանը` միավորելով մարդկանց միևնույն գաղափարի շուրջ, ինչի վկայությունն է յուրաքանչյուր տարի ավելացող այցելությունների թիվը:

TRANSCRIPT

Page 1: «Թանգարանների գիշեր» 2014
Page 2: «Թանգարանների գիշեր» 2014

Թանգարանների գիշերը Հայաստանի հետ միասին նշելու է նաև

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը:

Թանգարանները բաց են`

մայիսի 17-ին` ժամը 10:00-24:00

մայիսի 18-ին` ժամը 10:00-18:00

Page 3: «Թանգարանների գիշեր» 2014

Սիրելի բարեկամներ,

2014 թվականը խորհրդանշական է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման

համար: Տարին առանձնանում է իր հոբելյանական բնույթով. լրանում է միջոցառման 10-րդ

տարեդարձը: Արդեն 10-րդ անգամ Հայաստանի թանգարանները եվրոպական թանգարանների մեծ

ընտանիքի հետ համատեղ` մայիսի 17-ին միանալու են «Թանգարանների գիշեր» միջոցառմանը: Այն

սովորաբար անց է կացվում մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում`

Եվրախորհրդի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ԻԿՕՄ-ի հովանավորությամբ:

Հոբելյանական տարին հատկանշական է նաև նրանով, որ Հայաստանի և Արցախի շուրջ 100

թանգարան միացել է համաեվրոպական միջոցառումներին: Համեմատության համար պետք է նշել,

որ միջոցառման մեկնարկային տարում` 2005 թվականին, միջոցառմանը մասնակցել է ընդամենը 9

թանգարան: Սա խոսում է այն մասին, որ տարեցտարի թանգարանների, ինչպես նաև բազմահազար

այցելուների կողմից ավելի է մեծանում միջոցառման հանդեպ հետաքրքրությունը: 2014 թվականը ևս

արձանագրեց նորանոր թանգարանների միացում համաեվրոպական միջոցառմանը: Թանգարանային

միջոցառումներին առաջին անգամ կմիանան Արցախի ևս 5 թանգարան, Կապի թանգարանը,

Հայկական ավիացիայի պատմության թանգարանը, ինչպես նաև թանգարանային գործունեություն

իրականացնող «Ագուլեցի» և «Երախտիք» բարեգործական հիմնադրամները:

2014 թվականը առհասարակ մշակութային միջոցառումների ակտիվ տարի է. Համո Սահյանի

100-ամյակի շրջանակներում, ՀՀ Սյունիքի մարզպետի և ՀՀ մշակույթի նախարարության

աջակցությամբ, մեծ գրողի հայրենի Լորում մոտակա ամիսներին նոր ցուցադրությամբ իր դռները

կբացի Համո Սահյանի տուն-թանգարանը: Առաջիկայում Հայաստանի ազգային գրադարանում

բացվելու է Գրքի թանգարանը: Տարեվերջին այցելուները հնարավորություն կունենան գույների մեծ

վարպետ Մ. Սարյանի ստեղծագործություններին ծանոթանալ արդեն հիմնանորոգված

տուն-թանգարանում:

Մշակութային արժեքների պահպանման գործում տարին կարևորվում է «Թանգարանների և ՀՀ

թանգարանային ֆոնդի մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ, որը կնպաստի թանգարանային

ոլորտի բազմաթիվ խնդիրների լուծմանը:

Հրավիրում ենք մշակութասեր հասարակությանը ներկա գտնվելու մշակութային այս տոնին:

Հասմիկ Պողոսյան ՀՀ մշակույթի նախարար

Page 4: «Թանգարանների գիշեր» 2014

«Թանգարանների գիշեր» միջոցառման տասնամյակի կապակացությամբ`

«Գեղադիտակ» (Kaleidoscope) թվային ծրագիրը ստեղծվել է «Թանգարանների գիշեր» միջոցառման

համար, որը հնարավորություն է տալիս մայիսի 17-ին տեսնել Եվրոպայի տարբեր թանգարաններում

արված այցելուների «սելֆիները» (ինքնալուսանկար բջջային հեռախոսով):

Ծրագրին մասնակցելու համար̀

• Ձեր բջջային հեռախոսում անվճար ներբեռնեք MobilActif (App Store Android Market) հավելվածը

• Մայիսի 17-ին ակտիվացրեք NDM14 գաղտնաբառը

• Լուսանկարվեք թանգարանում` ավելացնելով թանգարանի անվանումն ու վայրը

• Ուղարկեք Ձեր լուսանկարը MobilActif հավելվածի միջոցով

• Բջջային հեռախոսների հավելվածը ներբեռնելու համար այցելեք ՀՀ մշակույթի նախարարության

պաշտոնական կայքէջ̀ www.mincult.am կամ ֆեյսբուքյան պաշտոնական էջ:

Համոզված ենք, որ հայաստանյան այցելուները աչքի կընկնեն ակտիվությամբ և ինքնատիպ

մոտեցումներով:

Page 5: «Թանգարանների գիշեր» 2014

214

3

612

2836

29

38

31

33

26

13

14

16

34

35

17

18

25

15

9

10

1920

21

30

32

39

23

27

24

22

11

8

7

5

Երևանի մասնակից թանգարաններ

1. Հայաստանի ազգային պատկերասրահ

2. Հայաստանի պատմության թանգարան

3. Մատենադարան. Մ. Մաշտոցի անվան հին

ձեռագրերի ինստիտուտ

4. Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի

թանգարան

5. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-

թանգարան

6. Ա. Խաչատրյանի տուն-թանգարան

7. Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ

8. Հովհ. Թումանյանի թանգարան

9. Հ. Կոջոյանի և Ա. Սարգսյանի տուն-թանգարան

10. Ժամանակակից արվեստի թանգարան

11. Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարան

12. Ավ. Իսահակ յանի տուն-թանգարան

13. Եր. Քոչարի թանգարան

14. Ռուսական արվեստի թանգարան

15. Ե. Չարենցի տուն-թանգարան

16. Գ. Գրիգորյանի /Ջոտտո/ արվեստանոց-

թանգարան

17. Գաֆէսճեան արվեստի կենտրոն

18. Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական

ստեղծագործության կենտրոն

19. Փայտարվեստի թանգարան

20. Ս. Փարաջանովի թանգարան

21. Երևան քաղաքի պատմության թանգարան

22. Հայաստանի ճարտարապետության ազգային

թանգարան-ինստիտուտ

23. Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտ

24. Խ. Աբովյանի անվան Հայկական

մանկավարժական համալսարանի թանգարան

25. ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական

թանգարան

26. Կ. Դեմիրճյանի թանգարան

27. Հայ Յեղափոխական Դաշնակցութեան

պատմութեան թանգարան

28. Ս. Կապուտիկ յանի տուն-թանգարան

29. «Կալենց» թանգարան

30. «Զորավար Անդրանիկ» թանգարան

31. Խ. Աբովյանի տուն-թանգարան

32. Հայաստանի բնության պետական թանգարան

33. Կապի թանգարան

34. Դ. Դեմիրճյանի տուն-թանգարան

35. Մանկական պատկերասրահ (Գեղագիտության

ազգային կենտրոն)

36. Հ. Կարապետյանի անվան երկրաբանական

թանգարան

37. Հայկական ավիացիայի պատմության թանգարան

38. «Երախտիք» բարեգործական հիմնադրամ

39. «Ագուլեցի» ԱՄՍԿ հիմնադրամ

Page 6: «Թանգարանների գիշեր» 2014

Երևանի

թանգարաններ

Page 7: «Թանգարանների գիշեր» 2014

1. Հայաստանի ազգային պատկերասրահ

Մայիսի 17

18:00 Ժան Կազանջյանի անհատական ցուցահանդես (1-ին հարկ)

18:00 Բրունո Բրունիի ստեղծագործությունների ցուցահանդես (4-րդ հարկ)

18:00 Հակոբ Հակոբյանի անհատական ցուցահանդես

19:00-20:00 «Հայաստանի փոքրիկ երգիչները» երգչախմբի համերգ (գեղ. ղեկավար Տ. Հեքեքյան)

(4-րդ հարկ)

20:00-21:00 Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախմբի համերգ (4-րդ հարկ)

21:00-22:00 «Երաժշտությունն առանց հպման» տերմենվոքսի և դաշնամուրի համերգ (4-րդ հարկ)

Մայիսի 18

11:00-18:00 Մշտական ցուցադրություն

12:00 Սալվադոր Դալլիի գրաֆիկական ստեղծագործությունների ցուցահանդես

12:30 Ժան Կազանջյանի ցուցահանդեսի կատալոգի շնորհանդես

Երևան, Արամի 1

2. Հայաստանի պատմության թանգարան

Մայիսի 17

18:00 «Տարագիր գերդաստաններ» ցուցահանդես

18:00 «Վանի ասեղնագործությունը» ցուցահանդես

Երևան, Հանրապետության հրապարակ

3. Մատենադարան. Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ

Մայիսի 17

18:00 Մշտական ցուցադրություն

18:00 «Մարտիրոս Սարյան. երկխոսություն հավերժի հետ» ժամանակավոր ցուցահանդես

19:00 Մատենադարանին նվիրված ֆիլմ «Վիրտուալ մատենադարան» ցուցասրահում

Երևան, Մաշտոցի 53

4. Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան

Մայիսի 17

11:00-24:00 «Մշակութային ճեմուղի»մշտական ցուցադրություն

17:00 «Արտբրիջ» գրախանութը թանգարանում գրքերի ցուցահանդես-վաճառք

19:00 Հայ երգի ուսուցում. կարաոկե խաղի միջոցով

Մայիսի 18

14:00 Հանդիպում արձակագիր Արամ Պաչյանի հետ

Երևան, Արամի 1

Page 8: «Թանգարանների գիշեր» 2014

5. «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Մայիսի 17

18:00, 19:00, 20:00, 21:00, 22:00, 23:00 «Աշխարհը Բրիտանական թանգարանում» ֆիլմի դիտում

18:00 Մշտական ցուցադրություն

Մայիսի 18

10:30-18:00 Բաց դռների օր թանգարանում

Երևան, Էրեբունու 38

6. Ա. Խաչատրյանի տուն-թանգարան

Մայիսի 17

18:00 «Մաշտոցից մինչև Խաչատրյան» Առնո-Կուռի աշխատանքների ցուցահանդես

18:00 «Հնչյուններ և գույներ» նկարում են այցելուները

18:30 «Դիմակներ և նոտաներ» Ա. Ցիցիկյանի անվ. երաժշտական դպրոցի սաների

երաժշտաթատերական բեմականացում

19:00 Դիմակների մրցույթ-ցուցահանդես

19:00-21:00 Պարի ուսուցում

21:00 «Թանգարանային նոկտյուրն» համերգ

23:00 «Թանգարանների երկխոսություն»

Հանս Քրիստիան Անդերսենի տուն-թանգարան,

Դալիի թատրոն-թանգարան

Մայիսի 18

13:00 «Թանգարանների երկխոսություն»

«Pleyel» մակնիշի դաշնամուրների թանգարան,

Պրադոյի թանգարան

14:00 Արամ Խաչատրյանի երաժշտության թեմաներով դիմակների մրցույթի ամփոփում

Երևան, Զարուբյան 3

7. Հայոց ցեղասպանության թանգարան - ինստիտուտ

Մայիսի 17

11:00 Առաջին համաշխարհային պատերազմ.դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ

8. Հովհաննես Թումանյանի թանգարան

Մայիսի 17

18:00 «Ձոն Թումանյանին» Արաբկիր հայորդաց տան սաների մասնակցությամբ

ցուցահանդես

Page 9: «Թանգարանների գիշեր» 2014

18:00-24:00 «Ա՜յ քեզ բան…» ուրախ ժամանց

18:00-24:00 «Ամենայն Հայոց թամադան» բաժակաճառերի մրցույթ

19:00 «Անխոս Թումանյան» թումանյանական էտյուդ-խաղեր «Այբ» թատերախմբի

մասնակցությամբ

20:00-21:30 «Թանգարանը միավորում է մեզ» ծրագրի իրականացում («ՔԸԹՐ-ՔԸԹՐ քաղցր

տնակ», «Տոնավաճառ-ակցիա»)` ի նպաստ սիրիահայության

21:00 «Ստվերների հինավուրց թատրոնի գաղտնիքները» ներկայացումների շարք

թումանյանական հեքիաթների մոտիվներով

21:30 «Վարդատոնի 100-ամյա հոբել յան» համերգ (թանգարանի ներքին պարտեզ)

Երևան, Մոսկովյան 40

9. Հ. Կոջոյանի և Ա. Սարգսյանի տուն-թանգարան

Մայիսի 17

18:00 Համերգային ծրագիր

18:00 «Եկեղեցին և մշակույթը» բանախոսություն

19:00 Երիտասարդների օրհնության արարողակարգ

Երևան, Պուշկինի 70

10. Ժամանակակից արվեստի թանգարան

Մայիսի 17

11:00 «Գիլիերմո Ռոժաս» մշակույթ, հասարակություն, քաղաքականություն

11:00 «Արարատ» նախագիծ Իրիզ Մոռենո Առանգուռեն

11:00 «Եվրոպայի սկիզբը̀ Հայաստան» Կոստանց Մյուլեր

Երևան, Մաշտոցի 7

11. Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարան

Մայիսի 17

19:00-22:00 «Մշակութային իրարանցում թանգարանի պուրակում»

• Համերգ մայրաքաղաքի երաժշտական և արվեստի դպրոցների սաների

մասնակցությամբ

• Նկարում ենք բոլորս

• Կակաո` Սպենդիարյանի բաղադրատոմսով

22:00 Հրավառություն թանգարանի պուրակում

22:00-24:00 «Մի ցուցանմուշի պատմություն»

Երևան, Նալբանդյան 21

Page 10: «Թանգարանների գիշեր» 2014

12. Ավ. Իսահակյանի տուն-թանգարան

Մայիսի 17

18:00 «Ցուցադրվում են առաջին անգամ» ցուցահանդես

18:00 «Առաջին համաշխարհային պատերազմը և հայ ժողովուրդը»

Իսահակյանի անձնական արխիվի նյութերով ցուցահանդես

20:00 Հայկական ռոմանսի երեկո

23:00-24:00 Ավ. Իսահակյանին նվիրված վավերագրական ֆիլմի դիտում

Երևան, Զարուբյան 20

13. Եր. Քոչարի թանգարան

Մայիսի 17

19:00-23:00 «Քոչարի 10 արևելուհիները» ցուցահանդես

19:00-23:00 «Փարիզի Պոմպիդու կենտրոնի ցուցահանդեսի արձագանքը Եր. Քոչարի

թանգարանում» ֆիլմի դիտում

19:00-23:00 Մ. Դյուշան «Anemic Cinema» և Ման Ռեյի «Emak Bakia» /1926 թ./ ֆիլմերի դիտում

18:00-23:00 «Քոչարյան մոտիվներով» նոր հուշանվերների ցուցահանդես

20:00-22:00 Խաղարկային մրցույթների անցկացում

Մայիսի 18

12:00-17:00 «Փարիզի Պոմպիդու կենտրոնի ցուցահանդեսի արձագանքը Եր. Քոչարի

թանգարանում» ֆիլմի դիտում

14:00-18:00 Մ. Դյուշան «Anemic Cinema» և Ման Ռեյի «Emak Bakia» /1926 թ./ ֆիլմերի դիտում

Երևան, Մաշտոցի 39/12

14. Ռուսական արվեստի թանգարան

Մայիսի 17

12:00 Ն. Րերիխի, Զ. Սերեբրյակավայի, Ն. Կրիմովի, Ս. Առաքել յանի և Ս. Ավետովի

հոբել յաններին նվիրված ֆիլմի դիտում

15:00 Ն.Րերիխի, Զ. Սերեբրյակավայի, Ն. Կրիմովի, Ս. Առաքել յանի և Ս. Ավետովի

հոբել յաններին նվիրված դասախոսություն

Երևան, Իսահակյան 38

15. Ե. Չարենցի տուն-թանգարան

Մայիսի 17

13:00, 17:00 «Նժդեհ» վավերագրական ֆիլմի դիտում

Page 11: «Թանգարանների գիշեր» 2014

19:00 Գրական-երաժշտական երեկո

21:00 Կոմիտասի անվան քառյակի համերգ

22:00 Համաշխարհային ճանաչված արիաներ

Երևան, Մաշտոցի 17

16. Գ. Գրիգորյանի /Ջոտտո/ արվեստանոց-թանգարան

Մայիսի 17

18:00 Արևշատ Ավագյանի նկարների ցուցահանդես

20:00 Վան Գոգի և Սեզանի մասին տեսաֆիլմի դիտում

Երևան, Մաշտոցի 45/1

17. Գաֆէսճեան արվեստի կենտրոն

Մայիսի 17

10:00 Դեկորատիվ արվեստի նմուշներ Ջերարդ Լ. Գաֆեսճեան հավաքածուից.

ցուցադրություն (Արծիվ սրահ)

10:00 Լիբենսկի Բրիխտովա. նոր ստեղծագործություններ Ջերարդ Լ. Գաֆեսճեան

հավաքածուից (Պատկերասրահ 1)

10:00 Ֆրիդենսրայխ Հունդերթվասեր Ռեգենթ (Սասունցի Դավիթ պարտեզի սրահ)

12:00, 14:00-16:00 «Կախարդական լաբիրինթոս» կրթական ծրագիր

17:00-19:00 «Քաղաք Հունդերթվասեր» կրթական ծրագիր

14:00-16:00 «Հունդերթվասերի Ռեգենթագը» կրթական ծրագիր

Երևան, Թամանյան 3, Կասկադ

18. Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական

ստեղծագործության կենտրոն

Մայիսի 17

18:00 «Դիմակներ» բրոնզեդարյան ժայռապատկերների ոճավորումներով ցուցահանդես

18:00 «Էսքիզներ անցյալից» ցուցահանդես

19:00 Ջազային իմպրովիզներ. Ա. Հյուսնունց և Վ. Հայրապետյան

20:30 Հովհ. Թումանյանի հեքիաթներ. Հ. Մալյանի անվ. կինոդերասանի թատրոն

Մայիսի 18

12:00 «Առաջին անգամ թանգարանում» ինտերակտիվ դաս-էքսկուրսիա

15:00 «Թանգարանը պատմության դասագիրք» ինտերակտիվ դաս-էքսկուրսիա

Երևան, Աբովյան 64

Page 12: «Թանգարանների գիշեր» 2014

19. Փայտարվեստի թանգարան

Մայիսի 17

13:00 Մշտական ցուցադրություն

18:00-21:00 «Լույսի մեղեդին» երաժշտական գործիքների բացօթյա ցուցահանդես

Մայիսի 18

13:00 «Անվերադարձ հիշատակներ» ցուցահանդես` նվիրված 1915 թ. Մեծ եղեռնում

զոհվածների հիշատակին

Երևան, Պարոնյան 2 և 4

20. Ս. Փարաջանովի թանգարան

Մայիսի 17

18:00 Հենրիկ և Վաղարշակ Էլիբեկյանների̀ Ս. Փարաջանովին նվիրված ցուցահանդես

18:00 Մշտական ցուցադրություն

Երևան, Ձորագյուղ ազգագրական թաղամաս, 15/16 տուն

21. Երևան քաղաքի պատմության թանգարան

Մայիսի 17

18:00 «Գարնանային մոտիվներ» ցուցահանդես

20:30 «Հին Երևանի անցուդարձը» 3D անիմացիա

21:00 Վիրտուալ զբոսանք նոր Երևանում

Մայիսի 18

15:00 «Երևանի նշանավոր ընտանիքները, սերունդների կապը» ցուցահանդես

Երևան, Արգիշտիի 1/1

22. Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-

ինստիտուտ

Մայիսի 17

10:00 -24:00 «Նկարում են ապագա դիզայներները» ճարտարապետության և շինարարության

Հայաստանի ազգային համալսարանի դիզայնի ֆակուլտետի ուսանողների

ստեղծագործությունների ցուցահանդես

10:00 -24:00 «Հայ միջնադարյան և ժամանակակից ճարտարապետությունը մանրակերտերով և

լուսանկարներով» ցուցահանդես

20:30-24:00 «Զանգակներ» խմբի համերգ (գեղ. ղեկավար և խմբավար̀ Շ. Քեշիշյան)

Երևան, Կառավարական 3-րդ մասնաշենք

Page 13: «Թանգարանների գիշեր» 2014

23. Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտ

Մայիսի 17

19:00 Մշակութաբան Լևոն Աբրահամյանի «Կիտչ. շուկա, ճաշակ, արվեստ» դասախոսություն

Երևան, Կառավարական 3-րդ մասնաշենք

24. Խ. Աբովյանի անվան Հայկական մանկավարժական

համալսարանի թանգարան

Մայիսի 17

11:00-16:00 «Հայ գրերի գյուտը», «Ճանաչենք Աբովյանին», «Մասնագիտական կողմնորոշում»

էքսկուրսիաներ

15:00 «Հայաստանի միջնադարյան հուշարձանները» 3D տարբերակով ցուցահանդես

16:00 Գեղարվեստական կրթության ֆակուլտետի ուսանողների աշխատանքների

ցուցահանդեսի բացում և համերգային ծրագիր

17:30 «Աշխարհի ժողովուրդների տիկնիկները» ինտերակտիվ ցուցահանդես

18:00 «Խոսում են հայկական ծիսական տիկնիկները» ինտերակտիվ ցուցահանդես

18:30 Հայկական ավանդական խազերի ուսուցում

Երևան, Տիգրանի Մեծի 17

25. ՀՀ ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարան

Մայիսի 17

10:30-19:00 Մշտական ցուցադրություն

Երևան, Ազատության 2

26. Կարեն Դեմիրճյանի թանգարան

Մայիսի 17

12:00 Մշտական ցուցադրություն

19:00 Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի լարային քառյակի համերգ

(գեղ. ղեկավար̀ Ս. Սմբատյան)

Երևան, Ղ. Փարպեցու 7

27. Հայ Յեղափոխական Դաշնակցութեան պատմութեան թանգարան

Մայիսի 17

18:00 1914 թ. Առաջին աշխարհամարտին մասնակցած հայ կամավորա-կան ջոկատների

Page 14: «Թանգարանների գիշեր» 2014

լուսանկարների պրոյեկցված բացօթյա ցուցադրություն

18:00 1918 թ. ռազմական գործողությունների մասին (Սուրմալուի ռազմաճակատ. Զորավար

Դրաստամատ Կանայանի (Դրո) հուշերը ձայնագրություն

19:00 «Հայ կամավորական ջոկատների կազմավորումը և նրանց մասնակցությունը 1914 թ.

Առաջին աշխարհամարտին» թեմայով դասախոսություն

Երևան, Մհեր Մկրտչյան 12/1

28. Ս. Կապուտիկյանի տուն-թանգարան

Մայիսի 17

13:00 «Կապուտիկյանը լուսանկարներում» ցուցահանդես

15:00 «Սփյուռքահայ գրականությունը 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին»

զեկուցում, դոկտոր, պրոֆեսոր Ս. Դանիել յան

19:00 Ս. Կապուտիկյան` «ՀՀ պետական լեզուն հայերենն է» հուշեր 1977 թ. Հայաստանի

գրողների կուսակցական ժողովից

Մայիսի 18

12:00 «Կապուտիկյանի կյանքն ու ստեղծագործական ուղին» տեսաֆիլմ

15:00 Յավորովի անվ. դպրոցի սաների ելույթ

18:00 «Իրողություններ Ս. Կապուտիկյանի կյանքից» միջոցառում

Երևան, Բաղրամյան 1-ին անցուղի, շ. 1, բն. 26

29. «Կալենց» թանգարան

Մայիսի 17

18:00 «Հարություն Կալենց» մշտական ցուցադրություն

18:30 Արմինե Կալենցի «Դիմանկարներ» ցուցահանդես

Երևան, Կալենցի 18

30. «Զորավար Անդրանիկ» թանգարան

Մայիսի 17

Ողջույնի խոսք. թանգարանի հիմնադիր՝ Իլ յիչ Բեգլարյան

16:00 «Թանգարանները միավորում են մեզ» և «Առաջին Համաշխարհային պատերազմը» բաց

դաս

17:00 Հայրենասիրական երգեր և պարեր

18:00 «Սպիտակ ձիավորի վերադարձը» ֆիլմի դիտում

Երևան, Կոմիտասի անվան պանթեոն

Page 15: «Թանգարանների գիշեր» 2014

31. Խ. Աբովյանի տուն-թանգարան

Մայիսի 17

18:00 «Հավերժացում» գրքի շնորհանդես՝ կազմված «Իմ աբովյանական

պատկերացումները» շարադրություններից

19:00 «Թանգարանի բարեկամներ» հանդիպում դպրոցականների հետ

Մայիսի 18

11:00-18:00 Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» ձեռագիր գրքի ցուցադրություն

11:00-18:00 Խ. Աբովյանի նախնիները և տոհմածառը

Երևան, Քանաքեռ 2/4

32. Հայաստանի բնության պետական թանգարան

Մայիսի 17

18:00-24:00 «Արվեստի շունչը մեսրոպյան տառերում» ցուցահանդես

20:00 Երևանի Քրիստափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի ազգային

նվագարանների նվագախմբի ելույթ

Երևան, Տիգրան Մեծի 34

33. Կապի թանգարան

Մայիսի 17

18:00 Մշտական ցուցադրություն

ք. Երևան, Ահարոնյան 2 փող.

34. Դ. Դեմիրճյանի տուն-թանգարան

Մայիսի 17

18:00 «Պոչատ աղվեսը» ներկայացում «Ագուլիս» տիկնիկային թատրոնում

19:30 «Մի լար» խորագրով հայկական ռոմանսի երեկո

Երևան, Աբովյան 29/4

35. Մանկական պատկերասրահ (Գեղագիտության ազգային կենտրոն)

Մայիսի 17

18:00 Մշտական ցուցադրություն

ք. Երևան, Սայաթ-Նովայի 6

Page 16: «Թանգարանների գիշեր» 2014

36. Հ. Կարապետյանի անվան երկրաբանական թանգարան

Մայիսի 17

18:30-19:00 «Հայաստանի հնագույն մետաղագործությունը և հումքային հենքը» (ԵԳԹ Խաչատուր

Մելիքսեթյանի մեկնաբանմամբ)

19:15-19:40 «Հայաստանը մետաղագործության օրրան» Բրոնզե դարում օգտագործված ոսկու

կորզման սարքի մեկնաբանություն (ԵԳԻ Երկրաբանական թանգարանի տնօրեն

Գայանե Գրիգորյանի մեկնաբանմամբ)

19:50-20:20 «Մետաղների անփոխարինելի դերը բժշկության մեջ» (բժիշկ-հոգեբույժ Հարություն

Մինասյանի մեկնաբանմամբ)

20:30-20:50 «Մետաղների կիրառումն արդի արվեստում» (ԵԳԻ Երկրաբանական թանգարանի

աշխատակցուհի Սեդա Ավագյանի մեկնաբանմամբ)

21:00-21:20 «Մետաղները որպես դրամական միավորներ» (ԵԳԻ Երկրաբանական թանգարանի

աշխատակցուհի Անուշ Գրիգորյանի մեկնաբանմամբ)

21:30-22:00 «Art vocal» անսամբլի ելույթ (ղեկավար՝ Առնո Բարխուդարյան)

19:00 «Զարդարվեստը Հայաստանում» ցուցահանդես

19:00 «Դարբնագործությունը Հայաստանում» ցուցահանդես

Երևան, Բաղրամյան 24ա

37. Հայկական ավիացիայի պատմության թանգարան

Մայիսի 17

18:00-22:00 Մշտական ցուցադրություն

Երևան, «Զվարթնոց» օդանավակայան

38. «Երախտիք» բարեգործական հիմնադրամ

Մայիսի 17

18:00 Մշտական ցուցադրություն

ք. Երևան, Կոմիտաս 42

39. «Ագուլեցի» ԱՄՍԿ հիմնադրամ

Մայիսի 17

18:00 Մշտական ցուցադրություն

ք. Երևան, Մուրացանի փող., 79 տուն

Page 17: «Թանգարանների գիշեր» 2014

Հայաստանի

Հանրապետության

մարզերի թանգարաններ

Page 18: «Թանգարանների գիշեր» 2014

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ

Մայր Աթոռ Սբ Էջմիածնի թանգարաններ

Մայիսի 17

18:00 Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանում թեմատիկ ցուցահանդես

19:00 Մայր Տաճարի երգչախմբի համերգ

21:00 Երգեհոնային համերգ Սբ Էջմիածնի Մայր Տաճարում

23:00 Հանգստյան ժամերգություն Սբ Էջմիածնի Մայր Տաճարում

Մայր Աթոռ Սբ Էջմիածին

Սարդարապատի հուշահամալիր, հայոց ազգագրության և

ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան

Մայիսի 17

18:00 Դավիթ Երևանցու դեկորատիվ քանդակների ցուցահանդես

Մայիսի 18

11:00 Կարեն Գևորգյանի «Պատերազմի և խաղաղության դեմքը. սերունդներ»

լուսանկարչական աշխատանքների ցուցահանդես

գ. Արաքս

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան

Մայիսի 17

18:00 «Ժողովրդական պարերի խորին խորհուրդը» կրթամշակութային ծրագիր

ք. Էջմիածին, Զվարթնոց թաղամաս

Մ. Աբեղյանի թանգարան

Մայիսի 17

18:00 Էջմիածնի նկարիչների գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես

19:00 Հեղինակային երգի երեկո

19:00-24:00 Մշտական ցուցադրություն

ք. Էջմիածին, Կոմիտասի հրապարակ

Էջմիածնի պատմաազգագրական թանգարան

Մայիսի 17

18:00 Նորահայտ նյութերի բաց ցուցադրություն (հնագիտական հավաքածու)

Page 19: «Թանգարանների գիշեր» 2014

18:00 «19-րդ դարը 1 ակնթարթում» ցուցահանդես

19:00 Ձայնարկիչով (պատեֆոն) երաժշտության երեկո.19-րդ դարավերջի և 20-րդ դարի

սկզբի հայկական և ռուսական երաժշտություն

ք. Էջմիածին, Մաշտոցի փող.

Էջմիածնի Հովհ. Հովհաննիսյանի տուն-թանգարան

Մայիսի 17

18:00 Մշտական ցուցադրություն

18:00 Էջմիածին քաղաքի Ե. Թադևոսյանի անվան գեղարվեստի դպրոցի սաների

ստեղծագործությունների ցուցադրություն

18:00 Հովհաննես Հովհաննիսյանի անձնական գրքերի ցուցահանդես

19:00 Համերգային ծրագիր

20:00 Թեյախմություն

ք. Էջմիածին, Կոմիտասի հրապարակ

«Մեծամոր» պատմամշակութային արգելոց-թանգարան

Մայիսի 17

18:00 Մշտական ցուցադրություն

գ. Տարոնիկ

Խ. Տեր-Հարությանի թանգարան

Մայիսի 17

17:00 Էջմիածնի նկարչական դպրոցի սաների ստեղծագործությունների ցուցահանդես

18:00 Դաշնամուրային ստեղծագործությունների համերգ

Մշտական ցուցադրություն

ք. Էջմիածին

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ

Պ. Սևակի տուն-թանգարան

Մայիսի 17

18:00 «Պահպանենք և հարստացնենք մայրենին» էքսկուրսիա

18:45 «Պ. Սևակի պոեզիայի վիթխարի նորարարական նշանակությունը» դասախոսություն

19:50 Պ. Սևակի մասին վավերագրական ֆիլմի դիտում

Page 20: «Թանգարանների գիշեր» 2014

19:00 Անվանի հայ և օտար մտավորականների գնահատականները հայերենի և Մաշտոցյան

այբուբենի վերաբերյալ

20:40 Պոեզիայի երեկո

22:00 Պ. Սևակի տեքստերով գրված երգերի կատարում

գ. Զանգակատուն

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶ

Աշտարակի Պ. Պռոշյանի տուն-թանգարան

Մայիսի 17

16:00 «Ստեղծենք թանգարանային նոր հավաքածու» /տոհմիկ աշտա-րակցիներ/ ակցիայի

մեկնարկ

16:00 Պ. Պռոշյանի զավակների խաղացած թատրոնի ծրագրերի ցու-ցադրություն

17:00 Տիկնիկային ներկայացում

17:00 Պ. Պռոշյանի որդու̀ Էաչի Պռոշյանի գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես

Նկարում են երեխաները

19:00 Համերգային մաս

21:00 Բացօթյա կինոդիտում

ք. Աշտարակ

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

Հր. Բունիաթյանի անվան Գավառի պատկերասրահ

Մայիսի 17

18:00 Մշտական ցուցադրություն

ք. Գավառ, Զորավար Անդրանիկի 5

Գեղարքունիքի երկրագիտական թանգարան

Մայիսի 17

16:00-17:00 Ազգագրական իրերի բացօթյա ցուցադրություն

17:00-18:00 «Պատմում են լուսանկարները» ծրագիր

18:00-19:00 Երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ համերգ

ք. Գավառ, Զորավար Անդրանիկի փող.

Page 21: «Թանգարանների գիշեր» 2014

Մարտունու պատկերասրահ

Մայիսի 17

12:00-14:00 Մարտունու թիվ 3 դպրոցի երգչախմբի համերգ

13:00-15:00 «Գույների աշխարհում» ներկայացում

18:00-22:00 «Ցուցասրահներում մեծերի գործերի առջև»̀ նկարում են Մարտունու գեղարվեստի

դպրոցի երեխաները

18:00 «Մարտունու տեսարժան վայրերը» սլայդ շոու

Մարտունու երկրագիտական թանգարան

Մայիսի 17

14:00 Թանգարանային ցուցանմուշների բացօթյա ցուցադրություն

16:00-18:00 Համերգային ծրագիր

18:00 Մարտունի քաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների ձեռքի

աշխատանքների ցուցադրություն

ք. Մարտունի, Մյասնիկյան 17

«Սևան» ազգային պարկ

Մայիսի 17

17:00 «Բույսերի աշխարհում» ցուցադրություն

20:00-21:00 «Սևանա լիճը երեկ, այսօր և վաղը» ֆիլմի դիտում

21:00-23:00 «Սևանա լիճը երեկ, այսօր և վաղը» ֆիլմի դիտում

ք. Սևան, Սարգիս Սևանցու փող.

ԼՈՌՈՒ ՄԱՐԶ

Ալավերդու պատկերասրահ

Մայիսի 17

14:00 Թավրիզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի սաների աշխատանքների

ցուցահանդես

14:00 Թավրիզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի սաների համերգ

ք. Ալավերդի, Կախոյանի 7

Page 22: «Թանգարանների գիշեր» 2014

Հովհ. Թումանյանի տուն-թանգարան

Մայիսի 17

18:00-20:00 «Հովհաննես Թումանյան». խաչբառեր, վիկտորինաներ, խաղեր

21:00-23:00 Երաժշտության ունկնդրում. «Անուշ» և «Չարի վերջը» օպերաներ

գ. Դսեղ

«Լոռի բերդ» քաղաքատեղի պատմամշակութային արգելոց

Մայիսի 17

«Լոռի բերդի պատմությունը» և ««Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոց-

թանգարանի ստեղծման անհրաժեշտությունը» թեմաներով բաց դասեր

Արգելոցի տարածքում հայտնաբերված հուշարձանների բեկորների բացօթյա ցուցադրություն

գ. Լոռի բերդ

Լոռի-Փամբակի երկրագիտական թանգարան

Մայիսի 17

15:00 «Օրրան» հասարակական կազմակերպության սաների ձեռքի աշխատանքների

ցուցահանդես

17:00 Փայտագործ վարպետ Սուսաննա Օհանյանի ձեռքի աշխատանքների ցուցադրություն

18:00-24:00 «Հայկական կիրառական արվեստ» ցուցահանդես

ք. Վանաձոր, Երկաթուղիների այգի

Ստ. Զորյանի տուն-թանգարան

Մայիսի 17

18:00 «Ապրեցեք գեղեցիկ», «Կամրջենք սերունդներին», «Թանգարանը երեկ, այսօր, վաղը»

ցուցադրություններ

18:00 Երիտասարդ նկարիչների աշխատանքների ցուցադրություն

18:00 Լուսանկարիչ Աշոտ Հովհաննիսյանի և քանդակագործ Սուսաննա Օհանյանի

աշխատանքների ցուցադրություն

18:00 Թիվ 3 մշակույթի տան սաների աշխատանքների ցուցադրություն

18:00 Թիվ 1 մշակույթի տան սաների «Օրիգամ» աշխատանքների ցուցադրություն

18:00 «Թանգարանները միավորում են մեզ» խորագրով լուսանկարների ցուցադրություն

19:00 «Տաթև», «Մարգարիտներ» աշխատանքների ցուցադրություն

19:30 Ասմունքում են Ռ. Մկրտչյանի, Զ. Սարգսյանի, Վր. Հարությունյանի, Է. Զոհրաբյանի

սաները

20:00 ՀՀ վաստակավոր արտիստներ Ստեփան Դալլաքյան, Սամվել Վանյան, Շուշան

Page 23: «Թանգարանների գիշեր» 2014

Խասիկյան. համերգային ծրագիր

20:30 «Մի տանիքի տակ. Ստեփան Զորյանի տուն-թանգարանում» հաղորդաշար

21:00 «Ապրեցեք գեղեցիկ» ծրագրի շահառուների ելույթները

21:30 «Թռիչք», «Փոքրիկ իշխան» հասարակական կազմակերպությունների սաների ելույթներ

և ցուցադրություններ

22:00 Հանդիպում ՀՀ ժողովրդական արտիստներ Ռոզա Մխիթարյանի և Հակոբ Ազիզյանի

հետ

22:30 «Բոհեմ» կամերային թատրոնի ներկայացում

23:00 Թավրիզյանի անվան պետական երաժշտական քոլեջի ուսանողների երաժշտական

կատարումներ

23:00 Արգիշտի Դազբաշյան «Զորյանական ընթերցումներ»

23:30-24:00 «Մեր մեծերը» շարքից «Ստեփան Զորյան» ֆիլմի դիտում

ք. Վանաձոր, Ստ. Զորյանի 24

Ստեփանավանի մշակույթի և ժամանցի կենտրոն (Ստ.Շահումյանի

թանգարան)

Մայիսի 17

14:00 «Անդրանիկ Օզանյանի անցած ուղին» ցուցահանդես

Մայիսի 18

12:00 «Հայ ազգային հերոսները» ցուցահանդես

ք. Ստեփանավան, Նժդեհի 4

Սպիտակի պատմության թանգարան

Մայիսի 17

18:00 Նոր ցուցադրություն

Թանգարանի ցուցանմուշների բացօթյա ցուցադրություն (Սպիտակի քաղաքային հրապ

արակ)

Մայիսի 17

14:00 Այցելություններ Սպիտակ քաղաքի պատմական վայրեր (հայ-ռուսական

բարեկամության (1804 թ.), Հայրենական մեծ և Արցախյան պատերազմների

հուշարձան-համալիրներ)

Մայիսի 18

12:00 Այցելություն «Բարեկամության քաղաք» հուշարձան-համալիր (դասախոսություն)

13:00 «Թանգարանները միավորում են մեզ» խորագրով զրույց-դասախոսություններ

ք. Սպիտակ, Սուրեն Ավետիսյան 1

Page 24: «Թանգարանների գիշեր» 2014

Վանաձորի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան

Մայիսի 17

18:00-18:15 «Տաթև» պարային համույթի ելույթ

18:15-19:00 Կավճանկար

19:00-19:20 Բոգդան Հովհաննիսյանի հետ երգի ուսուցում

19:30-19:50 «Օրիգամի» թղթի հրաշք աշխարհում

20:00-20:20 Հայկական մուլտֆիլմ

20:25-20:40 Նկարազարդում

20:45-21:00 «Տաթև» պարային համույթի ելույթ

21:05-21:15 Մրցանակաբաշխություն

21:15-24:00 Երիտասարդ նկարիչների էսքիզներ

ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 1

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան

Մայիսի 17

12:00-13:00 «Անտիկ ճարտարապետության դրսևորումները Գառնիում» թեմայով բաց դաս Գառնիի

N 2 ավագ դպրոցի աշակերտների համար

գ. Գառնի

Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարան

Մայիսի 17

17:00 Հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող աշխատանքների

ցուցադրություն

18:00 Կոտայքի մարզի և Աբովյան քաղաքի արվեստի դպրոցների սա-ների մասնակցությամբ

մրցույթ-փառատոն

20:00 «Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության ակունքները» դասախոսություն

ք. Աբով յան, Բարեկամության հրապարակ

Հրազդանի պատկերասրահ

Մայիսի 17

18:00 «Թանգարանների գիշեր» միջոցառման պատմության մասին դասախոսություն

Page 25: «Թանգարանների գիշեր» 2014

դպրոցականների համար

18:00-24:00 Մշտական ցուցադրություն

ք. Հրազդան, Սպանդարյան 2

Հրազդանի երկրագիտական թանգարան

Մայիսի 17

18:00 Սկյութական ոսկերչական արվեստի աշխատանքների լուսանկարների ցուցահանդես

ք. Հրազդան, Սպանդարյան 2

Նոր Հաճնի Կիլիկիայի հայերի պատմության թանգարան

Մայիսի 17

18:00 Հայկական մեղեդիներ (Նոր Հաճնի հուշարձանամերձ տարածք)

19:00 «Պոեզիային գույները» բանաստեղծությունների ընթերցում 10 լեզվով (Նոր Հաճնի

հուշարձանամերձ տարածք)

20:00 10-ը մեկ տեղում` 10 մասնագիտությունների տեր մարդկանց մեկտեղում

21:00 «Ապրեցնում են ցուցանմուշները» 10 ցուցանմուշների պատմության մեկնաբանում

22:00 «NADJIN, SI ON TOUBLIE» գրքի շնորհանդեսի ֆիլմի բացօթյա դիտում

ք. Նոր Հաճն

Օրբելի եղբայրների տուն-թանգարան

Մայիսի 17

18:00 Դասական երաժշտության երեկո

«Առաջին համաշխարհային պատերազմը և դրա հետևանքները» զեկուցում

«Էջեր Օրբելիների ընտանիքի կյանքից-նամակներ» գրքի շնորհանդես

«Էրմիտաժի տարհանումը պատերազմի տարիներին» վավերագրական ֆիլմի դիտում

22:00 Հուշեր Օրբելիների մասին թեյի սեղանի շուրջ

ք. Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶ

Մ. Ավետիսյանի թանգարան

Մայիսի 17

18:00 Մշտական ցուցադրություն

գ. Ջաջուռ

Page 26: «Թանգարանների գիշեր» 2014

Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային

կենցաղի թանգարան

Մայիսի 17

13:00-14:00 Հովսեփ Քարշի լուսանկարների ցուցահանդես

14:00-15:00 ԵԳԱ Գյումրու մ/ճ-ի «Զգեստի մոդելավորում» ֆակուլտետի ուսանողների պոդիում

15:00-16:00 Հակոբ Հակոբյանի հիշատակին նվիրված ֆիլմի դիտում

18:00-19:00 Գյումրու պետ. սիմֆոնիկ նվագախմբի համերգ

ք. Գյումրի, Հաղթանակի 47

Ավ. Իսահակյանի հուշատուն-թանգարան

Մայիսի 17

13:00 Վարպետը Եվրոպայում (Գերմանիա)

14:00 Գերմանական և ավստրիական երաժշտության ունկնդրում և ասմունք երկու լեզուներով

14:00 Եվրոպայում գտնվելու տարիների գրքերի, ամսագրերի, լուսանկարների ցուցահանդես

20:00 Թեյախմություն Գյումրվա ավանդույթներով

ք. Գյումրի, Վարպետաց 91

Մ. Մկրտչյանի թանգարան

Մայիսի 17

13:00 Եղիշե Չարենցի անվան թիվ 25 դպրոցի սաների ելույթ̀ նվիրված Մ. Մկրտչյանի

մահվան 20-ամյակին

17:00 Մ. Մկրտչյանի մատիտանկարների ցուցահանդես

19:00 «Խոշոր շահում» գեղարվեստական ֆիլմի դիտում

ք. Գյումրի, Շ. Ռուսթավելու 30

«Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրեր» պատկերասրահ

Մայիսի 17

12:00 «Մ. Ասլամազյանի գույներով» նկարում են Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները

14:00 Պատկերասրահի տասնամյա գործունեության խրոնիկան (սլայդ շոու)

16:30 Ասլամազյան քույրերի նոր ցուցադրություն

17:00 Օֆել յա Քուշքյան և Շահանդուխտ Ալեքսանյան. վոկալի կատարումներ

18:00 «Ինչ, որտեղ, երբ» ինտելեկտուա խաղի կազմակերպում

21:00 Ջազային երաժշտության երեկո

ք. Գյումրի, Աբով յան 24/2

Page 27: «Թանգարանների գիշեր» 2014

Ս. Մերկուրովի տուն-թանգարան

Մայիսի 17

12:00-13:00 «Անի» մանկուց հաշմանդամ երեխաների համերգ-ողջույն

14:00-15:00 «Անհայտ Մերկուրովը» ցուցահանդես և ֆիլմի դիտում

Հովհ. Շիրազի հուշատուն-թանգարան

Մայիսի 17

10:00 Dvv international-Գերմանիայի ԺԲԴՄ-ի Հայաստանի մասնաճյուղի և Հ. Շիրազի

հուշատուն-թանգարանի համագործակցությամբ «Հուշանվերներ Շիրազյան

թեմաներով» ցուցահանդես (թանգարանի բակում)

14:00 Քաղաքապետարանի Ստ. Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի ներկայացում

(թանգարանի բակում)

14:00 Համերգային ծրագիր. պարային համարներ̀ «Վահրամաբերդ» ժողովրդական պարի

համույթ (թանգարանի բակում)

18:00-20:00 Քաղաքապետարանի Մերկուրովի անվան նկարչական դպրոցի սաների ցուցահանդես

18:00 Ազգային տարազով տիկնիկների ցուցահանդես (թանգարանի բակում)

18:30-20:00 Ա. Շիշյանի անվ. թիվ 6 երաժշտական դպրոցի սաների համերգ

20:00-21:00 Ասմունք (Հովհաննես Շիրազ) (թանգարանի բակում)

ք. Գյումրի, Վարպետաց 101

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ

Ն. Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարան

Մայիսի 17

18:00 Մշտական ցուցադրություն

18.30 Ծաղիկներ Ն. Ադոնցի հուշարձանին

19:00 «Ադոնցյան օրեր» ամենամյա մրցույթի արդյունքների ամփոփում

20:00 Ավանդական զանգեզուրյան հալվայի հյուրասիրություն

20:00 Նոր ցուցադրության բացում և միջոցառում

22:00 Հանդիպում թանգարանի բարեկամների հետ

Թանգարանի 25-ամյակին նվիրված բուկլետի և «Սիսիանի պատմության թանգարան-

Կայացման տարիներ» գրքի ներկայացում

23:00-24:00 Ասմունք, երգ-երաժշտություն

ք. Սիսիան, Ն. Ադոնցի նրբանցք

Page 28: «Թանգարանների գիշեր» 2014

Ա. Բակունցի տուն-թանգարան

Մայիսի 17

18:00 «Օրը լցնենք ասքով, երգով» միջոցառում

ք. Գորիս, Մաշտոցի 41

«Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոց

Մայիսի 17

16:00-18:00 «Զորաց քարերը» որպես հնագիտական հուշարձան» թեմայով բաց դաս Սիսիանի

ավագ դպրոցի 11-12-րդ դասարանների աշակերտների հետ

18:00 Թանգարանի հարակից տարածքում խարույկի վառում, մտքերի փոխանակում, երգ ու

պար

ք. Սիսիան

Կապանի երկրագիտական թանգարան

Մայիսի 17

17:00 «Շիկահող. Քարի դարից մինչև մեր օրերը» ցուցահանդես

17:40-18:10 «Ազգագրական Շիկահող»̀ 20-րդ դարասկզբի խաղիկներ, երգեր, աղոթքներ̀ Կապանի

N 6 դպրոցի աշակերտների մասնակցությամբ

18:10 Ցուցադրության բացում

20:00 Կապանի երաժշտական ուսումնարանի երգչախմբի ելույթ

ք. Կապան, Մ. Հարությունյան 3

Կապան քաղաքի Շ. Մովսիսյանի անվան պատմության թանգարան

Մայիսի 17

18:00 Մշտական ցուցադրություն

ք.Կապան, Գ.Նժդեհի 24/41

Սիսիանի պատկերասրահ

Մայիսի 17

18:00-20:00 Սիսիանի գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքների մրցույթ-ցուցահանդես

21:00 Երաժշտական կատարումներ

22:00 «Սիսիան 2014 թ.» ցուցահանդես

23:00 Օրվա ամփոփում մասնակիցների և այցելուների մասնակցությամբ

ք. Սիսիան, Սիսական 39

Page 29: «Թանգարանների գիշեր» 2014

ՎԱՅՈՑ ՁՈՐ

«Արփի» բնապատմական արգելոց

Մայիսի 17

16:00-18:00 «Խաչքարերի արվեստը, Մոմիկը խաչքարերի մեծ վարպետ» բաց դաս Արենի գյուղի

դպրոցի 7-8-րդ դասարանի աշակերտների համար

գ. Արենի

«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան

Մայիսի 17

13:00-14:00 «Քարարվեստի գործերը Գլաձորի համալսարանի տարածքում» բաց դաս Վերնաշեն և

Գլաձոր գյուղերի դպրոցների աշակերտների, գյուղապետարանի աշխատակիցների

հետ, այցելության կազմակերպում արգելոց-թանգարան

14:00 «Վայոց ձորը թանգարան է բաց երկնքի տակ» մարզային միջոցառում արգելոց-

թանգարանում

գ. Վերնաշեն

Եղեգնաձորի երկրագիտական թանգարան

Մայիսի 17

18:00 «Միջնադարյան Եղեգիս գյուղաքաղաքը և հարակից տարածքները» ցուցահանդես

ք. Եղեգնաձոր

Եղեգնաձորի պատկերասրահ

Մայիսի 17

18:00-24:00 Եղեգնաձորի երաժշտական դպրոցի սաների մասնակցությամբ երաժշտական

միջոցառումների շարք

ք. Եղեգնաձոր, Մոմիկի 1

Ջերմուկի պատկերասրահ

Մայիսի 17

18:00 Զրույց-դասախոսություն հայ կերպարվեստի ավանդույթների մասին

(մանրանկարչություն, խաչքարագործություն, ճարտարապետություն. Տրդատ,

Մանուել, Մոմիկ)

Page 30: «Թանգարանների գիշեր» 2014

18:00 Մշտական ցուցադրություն

ք. Ջերմուկ, Չարենցի 1

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

Բերդի պատմության և կենցաղի թանգարան

Մայիսի 17

10:00 Բերդի տարածաշրջանի պատմական հուշարձանների լուսանկարների ցուցահանդես

11:00 Ռոման Մելիքյանի գեղանկարչական աշխատանքների ցուցադրություն

12:00 Բերդի երաժշտական դպրոցի սաների ելույթ

13:00 Պարույր Սևակի 90-ամյակին նվիրված գրական-երաժշտական միջոցառում-ցերեկույթ

15:00 Զորամասի զինվորների այցելություն թանգարան և «Քաջերը չեն մոռացվում»

ցուցադրություն՝ նվիրված տարածաշրջանից արցախյան պատերազմում զոհվածներին

ք. Բերդ, Սարալանջի փող.

Դիլիջանի երկրագիտական թանգարան

10:30 ԵԳՊԱ Դիլիջանի մասնաճյուղի ուսանողների գորգերի (ինչպես նաև կարպետ, բատիկ,

գոբելեն) ցուցադրություն

12:00 Դիլիջանցի ավագ և միջին սերնդի ստեղծագործողների ձեռագործ աշխատանքների

ցուցադրություն

16:00 Երիտասարդ մոդելավորողների հագուստների ցուցադրություն

11:00 «Վերածնունդ» հասկացությունը համաշխարհային մշակույթի զարգացման մեջ»

էքսկուրսիա-դասախոսություն աշակերտների համար

12:00 Ծովանկարչությունը Հովհ. Այվազովսկու կտավներում, կապը հայրենիքի և հայ

ժողովրդի հետ

13:00-24:00 «Պատմական ժանրի ձևավորումը Վ. Սուրենյանցի կտավներում» ֆիլմի դիտում

14:00 Գ. Բաշինջաղյան. բնանկարչություն

14:00 Մ. Սարյանի ստեղծագործական կյանքի 1-ին փուլի արվեստն ու ազդեցությունը

խորհրդային շրջանի գեղանկարչության զարգացման վրա

15:00-24:00 «Մինաս Ավետիսյան» 3 մասից բաղկացած ֆիլմի դիտում

15:00 Սոցռեալիզմ. խորհրդային շրջանի գեղանկարիչների ընդհանրությունները

16:00 Հովհ. Շարամբեյանի դերը Դիլիջանում.նրա աշակերտները

11:00-24:00 Ազգագրական իրերի ցուցադրություն

16:00 Հնատիպ գրականության ցուցադրություն

17:00 Գեղարվեստի դպրոցի պարի խմբի և երաժշտական դպրոցի աշակերտների

կատարումներ (բակում)

ք. Դիլիջան, Մյասնիկյան փողոց

Page 31: «Թանգարանների գիշեր» 2014

«Դիլիջան» ժողովրդական ճարտարապետության արգելոց-

թանգարան

Մայիսի 17

13:00-14:00 «Իմ հին սիրելի քաղաքը» հայրենասիրական թեմայով դասախոսության և զբոսայցի

անցկացում Դիլիջան քաղաքի հատուկ դպրոցի և թիվ 2 հիմնական դպրոցի

ներառական բաժնի աշակերտների համար

Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարան

Մայիսի 17

18:00 Ստեղծագործում են Տավուշի մարզի ժողովրդական վարպետները

11:00-18:00 Վարպետության դասեր. փայտի գեղարվեստական փորագրություն,

ժանեկագործություն, գեղանկարչություն

11:00-18:00 Թեյախմություն թանգարանի բակում

ք. Դիլիջան, Կալինինի 62ա

Իջևանի պատմաերկրագիտական թանգարան

18:00 «Ավանդույթ» ՓԲԸ-ի երաժշտական դպրոցի սաների ելույթը (թանգարանի բակում)

18:00 Թանգարանի ֆոնդում պահպանվող հնագիտական իրերի և Իջևանի տարածաշրջանում

հայտնաբերված արկղային դամբարանների (մ.թ.ա. 2-րդ հազարամյակ) առարկաների

կոմպոզիցիոն ցուցադրություն (թանգարանի բակում)

21:00 «Երիտասարդ Տավուշ» ՀԿ տիկնիկային ներկայացում

22:00 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների

աշխատանքների ցուցադրություն

23:00 Հանդիպում գրող Թելման Մայիլ յանի հետ

ք. Իջևան, Երևանյան 5

Page 32: «Թանգարանների գիշեր» 2014

Լեռնային Ղարաբաղի

Հանրապետության

թանգարաններ

Page 33: «Թանգարանների գիշեր» 2014

Շուշի քաղաքի թանգարաններ

«Երկրաբանության թանգարան» ստորաբաժանում

Մայիսի 17

14:00-15:00 «Ինչ են պատմում քարերը» էքսկուրսիա դպրոցականների համար

15:00-1600 Դասական երաժշտության համերգ

ք. Շուշի, Մ. Մաշտոցի փող., շենք 32

«Կերպարվեստի պետական թանգարան» ստորաբաժանում

Մայիսի 17

9:00 Կերպարվեստի պետական թանգարանի հավաքածուի վիրտուալ ցուցադրություն`

BB Media էլեկտրոնային գոցազդային վահանակներ

ք. Ստեփանակերտ

«Ցենտրալ» սրճարան (ք. Ստեփանակերտ)

«Ռոսիա» ռեստորանային համալիր (ք. Ստեփանակերտ)17:30 «Գովք հայրենիքիս» ցուցահանդես

18:00 - 19:00 Դասական երաժշտության համերգ

ք. Շուշի, Ղազանչեցոց փող., շենք 24

«Շուշիի պատմության թանգարան» ստորաբաժանում

16:00-17:00 Մշտական ցուցադրություն

«Շուշին Առաջին աշխարհամարտում» (թեմատիկ դասախոսություն)

ք. Շուշի, Մ. Մաշտոցի փող., շենք 3211:00-13:00 «Շուշիի պատկերասրահ» ստորաբաժանում

«Արարենք միասին» (գեղանկարի վարպետության դասընթաց)

ք. Շուշի, Հովսեփյան փող., շենք 11

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան

Մայիսի 17

11:00 «Արցախյան տարազ» ցուցահանդես

ք. Ստեփանակերտ, Ս. Դավթի փող., շենք 4

Page 34: «Թանգարանների գիշեր» 2014

Ասկերանի պատմաերկրագիտական թանգարան

10:00 «1988-1994 թվականների Արցախյան շարժումը և ազատամարտը» ցուցահանդես

11:00 «Արցախյան խեցեգործության վերածնունդ» ցուցահանդես

ք. Ասկերան, Ս. Շահումյանի փող., շենք 6

Հադրութի Ա. Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարան

Մայիսի 17

18:00 «Հնագիտական ուսումնասիրություններն Ազոխի քարանձավում» ցուցահանդես

ք. Հադրութ, Ա. Մկրտչյան փող., շենք 78

Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարան

Մայիսի 17

9:00 «Ջանյաթաղի հնագիտական գտածոները» ցուցահանդես

ք. Մարտակերտ, Ազատամարտիկների փող., շենք 51

Մարտունու պատմաերկրագիտական թանգարան

Մայիսի 17

14:00 «Մ. Պարսեղովի 115-ամյակը» ցուցահանդես

ք. Մարտունի, Գարեգին Նժդեհի փող., շենք 1

Քաշաթաղի երկրագիտական թանգարան` Ծիծեռնավանքի

մասնաճյուղով

Մայիսի 17

15:00 «Կայծքար սար հնավայրի հնագիտական գտածոները» ցուցահանդես

ք. Բերձոր, 3-րդ թաղամաս, շենք 43

Page 35: «Թանգարանների գիշեր» 2014
Page 36: «Թանգարանների գիշեր» 2014