ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՎ ԵՐԿՐԱՊԱՀ ... · 2017. 5. 19. ·...

4
ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՎ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ 01.12.2015 21:05 Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը և «Երկրապահ Կամավորականների Միություն» հասարակական կազմակերպությունը այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ԵԿՄ շենքում ստորագրել են համագործակցության հուշագիր: Ստորագրված փաստաթղթի համաձայն Փաստաբանների պալատը յուրաքանչյուր ամիս առնվազն մեկ անգամ աշխատակազմի և կամավոր փաստաբանների միջոցով ազատամարտիկների և նրանց ընտանիքի անդամների համար կազմակերպելու է անվճար իրավաբանական խորհրդատվություն: Ըստ հուշագրի՝ Երկրապահ կամավորականների միությունը փաստաբանների և ՀՀ փաստաբանական դպրոցի ունկնդիրների համար կազմակերպելու է արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ և անհետաձգելի միջոցառումների ուսուցողական դասընթացներ և գործնական վարժանքներ: Պալատի ներկայացուցիչները գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ուղեկցությամբ ծաղիկներ են տեղադրել սպարապետ Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջև: Պալատի հյուրերին ողջունել են Երկրապահ կամավորականների միության Եռասերունդ երկրապահները: Այնուհետև, Մանվել Գրիգորյանի ուղեկցությամբ փաստաբաններն այցելել են ԵԿՄ գրադարան և թանգարան: Մինչև հուշագրի ստորագրումը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայաստանի սահմանների պաշտպանության ժամանակ զոհված ազատամարտիկների ու զինծառայողների հիշատակը: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ողջունել է երկրապահներին և նշել, որ ՙհուշագիրը ստորագրելիս կարևորել ենք մեր երկրի ազատամարտիկների, նրանց ընտանիքների անդամների իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանության, ինչպես նաև հայրենասիրական ոգով դաստիարակվող մեր երիտասարդների իրավագիտակցության բարձրացման անհրաժեշտությունը:՚: Մանվել Գրիգորյանը կարևորելով ստորագրված

Upload: others

Post on 09-Sep-2020

9 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՎ ԵՐԿՐԱՊԱՀ ... · 2017. 5. 19. · Մանվել Գրիգորյանի ուղեկցությամբ ծաղիկներ են տեղադրել

ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՎ ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ01.12.2015 21:05

Հայաստանի Հանրապետության փաստաբաններիպալատը և «Երկրապահ Կամավորականների Միություն» հասարակական կազմակերպությունըայսօր՝ դեկտեմբերի 1-ին, ԵԿՄ շենքում ստորագրել ենհամագործակցության հուշագիր:

Ստորագրված փաստաթղթի համաձայնՓաստաբանների պալատը յուրաքանչյուր ամիսառնվազն մեկ անգամ աշխատակազմի և կամավորփաստաբանների միջոցով ազատամարտիկների ևնրանց ընտանիքի անդամների համարկազմակերպելու է անվճար իրավաբանականխորհրդատվություն:

Ըստ հուշագրի՝ Երկրապահ կամավորականներիմիությունը փաստաբանների և ՀՀ փաստաբանականդպրոցի ունկնդիրների համար կազմակերպելու էարտակարգ իրավիճակներում անհրաժեշտ ևանհետաձգելի միջոցառումների ուսուցողականդասընթացներ և գործնական վարժանքներ:

Պալատի ներկայացուցիչները գեներալ-լեյտենանտՄանվել Գրիգորյանի ուղեկցությամբ ծաղիկներ ենտեղադրել սպարապետ Վազգեն Սարգսյանիկիսանդրու առջև: Պալատի հյուրերին ողջունել ենԵրկրապահ կամավորականների միությանԵռասերունդ երկրապահները:

Այնուհետև, Մանվել Գրիգորյանի ուղեկցությամբփաստաբաններն այցելել են ԵԿՄ գրադարան ևթանգարան:

Մինչև հուշագրի ստորագրումը ներկաները մեկ րոպելռությամբ հարգել են Հայաստանի սահմաններիպաշտպանության ժամանակ զոհվածազատամարտիկների ու զինծառայողներիհիշատակը:

Փաստաբանների պալատի նախագահ ԱրաԶոհրաբյանը ողջունել է երկրապահներին և նշել, որՙհուշագիրը ստորագրելիս կարևորել ենք մերերկրի ազատամարտիկների, նրանցընտանիքների անդամների իրավունքների ևօրինական շահերի արդյունավետպաշտպանության, ինչպես նաևհայրենասիրական ոգով դաստիարակվող մերերիտասարդների իրավագիտակցությանբարձրացման անհրաժեշտությունը:՚:

Մանվել Գրիգորյանը կարևորելով ստորագրված

Page 2: ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՎ ԵՐԿՐԱՊԱՀ ... · 2017. 5. 19. · Մանվել Գրիգորյանի ուղեկցությամբ ծաղիկներ են տեղադրել

հուշագիրը՝ նշել է, ՙմենք համագործակցությանհուշագիր ենք ստորագրում այն կառույցներիհետ, որոնք մեր պետության կարևոր օղակներեն համարվում: Մենք սրանով կարող ենք օգնելմեր անդամներին, ովքեր զոհված անհայտկորած ազատամարտիկների ժառանգներ են,մարդիկ, ովքեր մասնակցել են մեր երկրիպաշտպանությանը՚:

Փաստաբանների պալատի նախագահը ԵԿՄնախագահ Մանվել Գրիգորյանի կողմիցպարգևատրվել է ՙԵրկրապահ 20 տարի՚հուշամեդալով:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փաստաբաններիպալատի խորհրդի անդամներ ԿարապետԱղաջանյանը, Մարտուն Փանոսյանը, Հանրայինպաշտպանի գրասենյակի ղեկավար ՄելանյաԱռուստամյանը, ՀՀ փաստաբանական դպրոցիտնօրեն Սիմոն Բաբայանը, ՀՀ փաստաբանններիպալատի ֆինասնական տնօրեն Իրինա Փիլոյանը, ՀՀփաստաբանների պալատի նախագահի արտաքինհարաբերությունների գծով խորհրդական ՎրեժԽաչիկյանը, փաստաբաններ Գևորգ Մկրտչյանը,Հարություն Հարությունյանը և այլոք: ԵԿՄ-ի կողմիցմիջոցառմանը մասնակցել են վարչությանանդամներ, մարզխորհրդների և տարածքայինբաժանմունքների նախագահներ:

Page 3: ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՎ ԵՐԿՐԱՊԱՀ ... · 2017. 5. 19. · Մանվել Գրիգորյանի ուղեկցությամբ ծաղիկներ են տեղադրել
Page 4: ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՎ ԵՐԿՐԱՊԱՀ ... · 2017. 5. 19. · Մանվել Գրիգորյանի ուղեկցությամբ ծաղիկներ են տեղադրել

Վերադառնալ $(window).load(function(){ if(typeof $(".fb_comments_count").html() != "undefined" &&parseInt($(".fb_comments_count").html()) != 0){ updateCommentsCount(window.location.href); } })