Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)

2

Click here to load reader

Upload: artavazd97

Post on 12-Jul-2015

399 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) հիմնվել է 1949թ.` երկրորդ համաշխարհային

պատերազմից հետո ստեղծված իրավիճակում, մարդու իրավունքների և հիմնարար

ազատությունների, օրենքի գերակայության ու ժողովրդավարության վրա հիմնված,

խախաղ ու բարգավաճ ապագային միտված նոր Եվրոպայի կառուցման տեսլականի

իրագործման առանցքում: Այսօր Եվրոպայի խորհրդին անդամակացում է 47

պետություն և այն հանդիսանում է Եվրոպայի ամենահին ու ամենամեծ

կազմակերպություններից մեկը: ԵԽ կենտրոնակայանը գտնվում է Ստրասբուրգում:

Ինչպես ամրագրված է Կազմակերպության Կանոնակարգում «ԵԽ նպատակն է

առավել ամուր միասնություն ձևավորել իր անդամների շրջանում` իրականացնելու

և ամրապնդելու համար այն գաղափարներն ու սկզբունքները, որոնք նրանց

ընդհանուր ժառանգությունն են կազմում եւ աջակցել նրանց տնտեսական ու

սոցիալական զարգացմանը»:

Կազմակերպության հիմնական մարմիններն են.

Նախարարների կոմիտեն

ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ)

Տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ)

Մարդու իրավունքների հանձնակատարը

Միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների համաժողովը

Գլխավոր քարտուղարը (ԳՔ)

Ստրասբուրգում գործում է ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը: ԵԽԽՎ-ում

ՀՀ պատվիրակությունը կազմված է չորս ներկայացուցիչներից և չորս

փոխարինողներից: Հայաստանը ներկայացուցիչներ ունի նաև Կազմակերպության

զանազան աշխատանքային մարմիններում: Հայաստանում գործում է

Կազմակերպության Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը և ԵԽ

տեղեկատվական գրասենյակը:

Եվրոպայի Խորհրդում Հայաստանի անդամակցության գործընթացը սկիզբ էր առել

դեռևս 1995թ.: 1996թ. հունվարի 26-ին ՀՀ Ազգային Ժողովը ԵԽԽՎ-ում ստացավ

հատուկ հրավիրյալի կարգավիճակ: 2000թ. նոյեմբերի 9-ին, Նախարարների կոմիտեի

թիվ 2000/13 որոշման համաձայն Հայաստանը ստացավ Եվրոպայի խորհրդի անդամ

դառնալու հրավերը, իսկ լիիրավ անդամ դարձավ 2001թ. հունվարի 25-ին:

Անդամակցությունից ի վեր Հայաստանն ակտիվորեն ներգրավված է

կազմակերպության, նրա կառույցների, ինչպես նաև ԵԽ անդամ երկրների միջև

միջկառավարական համագործակցությունը կարգավորող մի շարք փորձագիտական

կոմիտեների ընթացիկ աշխատանքներին և հանդես է գալիս կազմակերպության

Page 2: Եվրոպայի խորհուրդ (ԵԽ)

հետագա գործունեության և դերակատարության համար կարևոր նշանակություն

ունեցող նախաձեռնություններով: Հայաստանն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկել ԵԽ-

ի առջև ստանձնած պարտավորությունների կատարման և այդ խնդրում

կազմակերպության տարբեր՝ մշտական և ժամանակավոր կառույցների հետ

համագործակցության ուղղությամբ: Հայաստանը վավերացրել է ԵԽ

անդամակցությամբ նախատեսված բոլոր Կոնվենցիաները:

Անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների ներքին օրենսդրությանն

առնչվող բարեփոխումների մասով ընդունվել կամ փոփոխություններ են կատարվել

մի շարք օրենքներում: Նշված օրենսդրական բարեփոխումներն իրականացվել են

հիմնվելով ԵԽ համապատասխան փորձառության, մասնավորապես «Իրավունքի

միջոցով ժողովրդավարության եվրոպական հանձնաժողովի» (Վենետիկի

հանձնաժողով), խորհրդատվական անմիջական մասնակցության վրա:

Այսօր ՀՀ - ԵԽ համագործակցությունը ներառում է կազմակերպության

պարտավորությունների գրեթե ողջ շրջանակը` հաշվի առնելով Հայաստանի

կառավարության առաջնահերթությունները, ինչպես նաև մոնիտորինգային

մարմինների առաջարկություններն ու խորհրդատվությունը: Այն ընդգրկում է

արդարադատության համակարգի, ԶԼՄ-ների և խոսքի ազատության, ընտրական

օրենսդրության եւ կիրառման, արգելափակման վայրերի, կոռուպցիայի դեմ

պայքարի, սոցիալական համախմբվածության, ինչպես նաև քաղաքակրթությունների

միջեւ երկխոսության, կրթության, մշակույթի եւ այլ ոլորտներին նվիրված ծրագրեր:

Նման համագործակցությունը իրականացվում է մասնավորապես ԵԽ-Հայաստան

համագործակցության ծրագրային փաստաթղթի համաձայն: Գործողությունների

ներկա (2009-2011) ծրագրը ընդգրկում է շուրջ 26 նախագծեր` 8.1 միլիոն եվրո

ընդհանուր արժողությամբ:

Հայաստանը մասնակցում է ԵԽ-ի կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարի

գործընթացներին՝ անդամակցելով Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբին

(GRECO), ինչպես նաև Փողերի լվացման դեմ մեխանիզմների գնահատման ԵԽ

հանձնախմբի (MONEYVAL) աշխատանքներին:

Անհրաժեշտ կայքէջեր.

Եվրոպայի Խորհուրդ` www.coe.int

ԵԽ Խորհրդարանական վեհաժողով` assembly.coe.int

Մարդու իրավունքների եվրոպական դատարան` www.echr.coe.int/echr

ԵԽ տեղեկատվական գրասենյակ Հայստանում` www.coe.am