Հյուսիս ատլանտյան պայմանագիր (ՆԱՏՕ)

4
ՀՅՈՒՍԻՍ-ԱՏԼԱՆՏՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՆԱՏՕ-ն կամ Հյուսիսատլանտյան դաշինքը ստեղծվել է 1949թ ապրիլի 4-ին ԱՄՆ-ի նախաձեռնությամբ: Պայմանագիրը ստորագրեցին 12 երկիր: 1952 թվականին ՆԱՏՕ- ի անդամ դարձան Թուրքիան և Հունաստանը, 1955 թվականին Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը, 1982 թվականին Իսպանիան, 1999 թվականին Լեհաստանը, Հունգարիան և Չեխիան, 2004 թվականին Բուլղարիան, Սլովենիան, Ռումինիան, Սլովակիան, Էստոնիան, Լատվիա ն և Լիտվան, 2009 թվականին Ալբանիան և Խորվաթիան: Հետագայում ՆԱՏՕ-ն ընդլայնվեց և համալրվեց նոր անդամներով:Ներկայումս նրանց թիվը քսանութն է: Երկրորդ աշխարհամարտի ավարտից և սառը պատերազմի մեկնարկից հետո Արևմտյան Եվրոպայի և Կանադայի ու ԱՄՆ-ի միջև ստեղծվեց Հյուսիսատլանտյան դաշինքը, որի նպատակն էր անվտանգության երաշխիքներ ապահովել Խորհրդային Միությունից եկող սպառնալիքների դեմ: ԱՄՆ-ն և իր դաշնակից պետությունները փորձում էին խուսափել ԽՍՀՄ-ի ագրեսիայից և այդ իսկ պատճառով ստեղծվեց այս ռազմաքաղաքական կառույցը: Պաշտպանական այս կառույցի նպատակները, նախորդ դարից ի վեր, որոշակիորեն վերաձևակերպվել են: Դաշինքի համար բեկումնային էր մասնավորապես սառը պատերազմի ավարտը, երբ հակառակորդ գլխավոր ուժի` Վարշավյան պայմանագրի կազմակերպության փլուզումը զարկ տվեց Հյուսիսատլանտյան դաշինքի մինչև օրս շարունակվող ընդլայնմանը: 21-րդ դարում ՆԱՏՕ-ի գլխավոր մարտահրավեր է սահմանված ահաբեկչությունը: Այժմ միջկառավարական այս կազմակերպությունում ներգրավված է 28 երկիր: Հայաստանը և ՆԱՏՕ-ն ակտիվորեն համագործակցում են ժողովրդավարական, ինստիտուցիոնալ և ռազմական բարեփոխումների հարցերում, իսկ գործնական հարաբերություններն ընդգրկում են բազմաթիվ այլ ոլորտներ, այդ թվում՝ խաղաղապահ առաքելությունները: Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ) նախանշում է Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության ծրագիրը, ինչպես նաև սահմանում բարեփոխումների լայն շրջանակ: Հայաստանը ցանկանում է խորացնել ՆԱՏՕ-ի հետ գործնական և քաղաքական համագործակցությունը, սակայն չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին: Համագործակցության շրջանակը Հայաստանը բարեփոխումների իր ծրագրերն ու ժամանակացույցը նախանշում է իր Անհատական գործընկերության գործողությունների ծրագրում (ԱԳԳԾ), որը

Upload: artavazd97

Post on 12-Jul-2015

615 views

Category:

Documents


7 download

TRANSCRIPT

ՀՅՈՒՍԻՍ-ԱՏԼԱՆՏՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

ՆԱՏՕ-ն կամ Հյուսիսատլանտյան դաշինքը ստեղծվել է 1949թ ապրիլի 4-ին ԱՄՆ-ի

նախաձեռնությամբ: Պայմանագիրը ստորագրեցին 12 երկիր: 1952 թվականին ՆԱՏՕ-

ի անդամ դարձան Թուրքիան և Հունաստանը, 1955 թվականին Գերմանիայի

Ֆեդերատիվ Հանրապետությունը, 1982 թվականին Իսպանիան, 1999

թվականին Լեհաստանը, Հունգարիան և Չեխիան, 2004

թվականին Բուլղարիան, Սլովենիան, Ռումինիան, Սլովակիան, Էստոնիան, Լատվիա

ն և Լիտվան, 2009 թվականին Ալբանիան և Խորվաթիան:

Հետագայում ՆԱՏՕ-ն ընդլայնվեց և համալրվեց նոր անդամներով:Ներկայումս նրանց

թիվը քսանութն է:

Երկրորդ աշխարհամարտի ավարտից և սառը պատերազմի մեկնարկից հետո

Արևմտյան Եվրոպայի և Կանադայի ու ԱՄՆ-ի միջև ստեղծվեց Հյուսիսատլանտյան

դաշինքը, որի նպատակն էր անվտանգության երաշխիքներ ապահովել Խորհրդային

Միությունից եկող սպառնալիքների դեմ: ԱՄՆ-ն և իր դաշնակից պետությունները

փորձում էին խուսափել ԽՍՀՄ-ի ագրեսիայից և այդ իսկ պատճառով ստեղծվեց այս

ռազմաքաղաքական կառույցը:

Պաշտպանական այս կառույցի նպատակները, նախորդ դարից ի վեր, որոշակիորեն

վերաձևակերպվել են: Դաշինքի համար բեկումնային էր մասնավորապես սառը

պատերազմի ավարտը, երբ հակառակորդ գլխավոր ուժի` Վարշավյան պայմանագրի

կազմակերպության փլուզումը զարկ տվեց Հյուսիսատլանտյան դաշինքի մինչև օրս

շարունակվող ընդլայնմանը: 21-րդ դարում ՆԱՏՕ-ի գլխավոր մարտահրավեր է

սահմանված ահաբեկչությունը: Այժմ միջկառավարական այս կազմակերպությունում

ներգրավված է 28 երկիր:

Հայաստանը և ՆԱՏՕ-ն ակտիվորեն համագործակցում են ժողովրդավարական,

ինստիտուցիոնալ և ռազմական բարեփոխումների հարցերում, իսկ գործնական

հարաբերություններն ընդգրկում են բազմաթիվ այլ ոլորտներ, այդ թվում՝

խաղաղապահ առաքելությունները: Անհատական գործընկերության

գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ) նախանշում է Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև

համագործակցության ծրագիրը, ինչպես նաև սահմանում բարեփոխումների լայն

շրջանակ:

Հայաստանը ցանկանում է խորացնել ՆԱՏՕ-ի հետ գործնական և քաղաքական

համագործակցությունը, սակայն չի ձգտում անդամակցել ՆԱՏՕ-ին:

Համագործակցության շրջանակը

Հայաստանը բարեփոխումների իր ծրագրերն ու ժամանակացույցը նախանշում է իր

Անհատական գործընկերության գործողությունների ծրագրում (ԱԳԳԾ), որը

համատեղ հաստատվում է երկու տարի ժամկետով: Հայաստանի ԱԳԳԾ-ի նպատակն

է ամրապնդել երկխոսությունը Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև և աջակցել

Հայաստանում ժողովրդավարական ու պաշտպանական ոլորտի բարեփոխումներին:

ԱԳԳԾ-ում հարցերն ընդգրկում են բավականին լայն շրջանակ` պաշտպանական

ոլորտում համագործակցություն, բարեփոխումների թափանցիկության,

ահաբեկչության դեմ պայքար և այլն:

ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանին բարեփոխումների սեփական նպատակներին

հասնելու գործում` նպատակային խորհրդատվության և օգնություն տրամադրման

միջոցով:

Հայաստանը նաև կարևոր ներդրում ունի ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող

խաղաղապահ գործողություններում: Հայկական ուժերը 2004թ.-ից սկսած

մասնակցում են Դաշինքի կողմից Կոսովոյում իրականացվող խաղաղապահ

առաքելությանը: 2010 թ. փետրվարից Հայաստանում մասնակցում է նաև

Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) կոմղից

իրականացվող գործողությանը:

Գործընկերություն հանուն խաղաղության (ԳհԽ) ծրագրի և Եվրաատլանտյան

գործընկերության խորհրդի (ԵԱԳԾ) միջոցով Հայաստանը ՆԱՏՕ-ի և այլ գործընկեր

երկրների հետ համագործակցում է նաև Պաշտպանական և անվտանգության ոլորտի

բարեփոխումներ, Արտակարգ իրավիճակների պլանավորումը, գիտությունը և

բնապահպանությունը, հանրային տեղեկատվությունը

Հարաբերությունների զարգացման դինամիկա

Հայաստան - ՆԱՏՕ հարաբերությունները սկսվել են դեռևս 1992թ.-ին:

Համագործակցությունն ավելի ընդլայնվեց ու խորացավ, երբ Հայաստանը 1994թ.-ին

միացավ Գործընկերություն հանուն խաղաղության ծրագրին: 2002թ.-ին ԳհԽ-ի

Պլանավորման և վերլուծության գործընթացին Հայաստանի մասնակցությունը և

2004թ.-ին KFOR-ում հայկական ուժերի առաջին անգամ ներգրավումը ավելի

խորացրեցին հարաբերությունները: 2005թ.-ի վերջին ՆԱՏՕ-ն և Հայաստանը

համաձայնության եկան երկրի առաջին անհատական գործընկերության

գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) վերաբերյալ:

Հիմնական փուլերը

1992

Հայաստանը միանում է նորաստեղծ Հյուսիսատլանտյան համագործակցության

խորհրդին, որը 1997 թ.-ին վերանվանվում է Եվրաատլանտյան գործընկերության

խորհրդի:

1994

Հայաստանը միանում է Գործընկերություն հանուն խաղաղության (ԳհԽ) ծրագրին:

2002

Հայաստանը միանում է ԳհԽ-ի Պլանավորման և վերլուծության գործընթացին

(PARP):

Հայաստանը հանդիսանում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի

ասոցիացված անդամ:

Հայաստանը միանում է ՆԱՏՕ-ի Ահաբեկչության դեմ գործընկերության

գործողությունների ծրագիր (Partnership Action Plan against Terrorism ) փաստաթղթին:

2004

Հայաստանի 34-հոգանոց խաղաղապահ դասակը հունական ուժերի ներքո

մասնակցում է Կոսովոյում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող Կոսովոյի ուժեր /KFOR/

գործողությանը:

Ստամբուլյան գագաթնաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ երկրները խիստ

կարեւորություն են տալիս Կովկասին, եւ տարածաշրջանում նշանակվում են ՆԱՏՕ-ի

հատուկ ներկայացուցիչ եւ կապի սպա:

Հայաստանը հիմնում է մշտական դիվանագիտական առաքելություն ՆԱՏՕ-ում:

2005

Հունիսի 16-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը

Հյուսիսատլանտյան խորհրդին ներկայացնում է Հայաստանի առաջին ԱԳԳԾ-ն:

ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհուրդը հաստատում է Հայաստանի Անհատական

գործընկերության գործողությունների ծրագիրը:

2006

Նշանակվում է Հայաստանում ՆԱՏՕ-ի փոխգործակցության առաջին սպան:

2007

Երեւանում պաշտոնապես բացվում է ՆԱՏՕ-ի վերաբերյալ տեղեկատվական

կենտրոնը:

2008

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և պաշտպանության

նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Սեյրան Օհանյանը մասնակցում են

Հայաստան-Հյուսիս-ատլանտյան խորհուրդ հանդիպմանը:

Կոսովոյում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող Կոսովոյի ուժեր /KFOR/ գործողությանը

մասնակցող Հայաստանի խաղաղապահների կազմը կրկնապատկվեց` դառնալով

մեկ վաշտ:

Հայաստանը հյուրընկալում է ԳհԽ Համատեղ Աղեղ և Համատեղ Նիզակակիր

զորավարժությունները

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը այցելում է ՆԱՏՕ-ի կենտրոնակայան:

2009թ. Մայիսի 4-ին Հյուսիսատլանտյան խորհրդի կողմից հաստատվեց 2009-2010թթ.

Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ 2009