հհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուր

7

Upload: artavazd97

Post on 12-Jul-2015

355 views

Category:

Documents


8 download

TRANSCRIPT

Page 1: հհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուր
Page 2: հհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուր

Հոդված 2. Ընտրելու իրավունքը

1. Հայաստանի Հանրապետությունում ընտրելու իրավունք ունեն քվեարկությանանցկացման օրը Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացածքաղաքացիները:

3. Ընտրել և ընտրվել չեն կարող դատարանի վճռով անգործունակ ճանաչված, ինչպես նաև դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռովազատազրկման դատապարտված և քրեակատարողական հիմնարկում պատիժըկրող քաղաքացիները:

4. Պարտադիր ժամկետային զինծառայության մեջ գտնվող կամ վարժականհավաքներ անցնող զինծառայողները, ձերբակալված կամ կալանավորվածանձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցողքաղաքացիները տեղական ինքնակառավարման մարմինների և Ազգային ժողովիմեծամասնական ընտրակարգով ընտրությունների ժամանակքվեարկություններին չեն կարող մասնակցել:

5. Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող քաղաքացիներըհամապետական ընտրությունների ժամանակ (համապետական ենՀանրապետության Նախագահի և Ազգային ժողովի համամասնականընտրակարգով ընտրությունները) քվեարկությանը մասնակցում են սույնօրենսգրքով սահմանված կարգով ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելուդեպքում:

Page 3: հհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուր

Հոդված 3. Հավասար ընտրական իրավունքը

1. Ընտրողներն ընտրություններին մասնակցում են հավասարհիմունքներով:

3. Ընտրողները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալականծագումից, գույքային կամ այլ դրությունից, ընտրելու և ընտրվելուիրավունք ունեն:

Page 4: հհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուր

Հոդված 8. Ընտրողներին ցուցակում ընդգրկելը

1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի հիման վրա կազմվում էհամայնքի ընտրողների ցուցակ` ըստ ընտրական տեղամասերի, որում ընդգրկվում ենսույն օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն` համապատասխան ընտրության ժամանակընտրելու իրավունք ունեցող անձինք:

2. Յուրաքանչյուր ընտրության դեպքում ընտրողը կարող է ընդգրկվել ընտրողներիմիայն մեկ ցուցակում և միայն մեկ անգամ:

3. Համապետական ընտրությունների դեպքում այլ համայնքի հաշվառում ունեցողընտրողները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ լիազոր մարմնի կամ նրահամապատասխան ստորաբաժանման ղեկավարին (այսուհետ` լիազոր մարմին) ներկայացնում են դիմում` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակիցժամանակավորապես դուրս գալու մասին` նշելով քվեարկության օրը գտնվելու վայրիհասցեն: Դիմումի ձևը սահմանում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողինտրամադրում է տեղեկանք` ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից նրատվյալները հանելու և ըստ գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողներիլրացուցիչ ցուցակում ընդգրկելու վերաբերյալ: Տեղեկանքի ձևը սահմանում էկենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Page 5: հհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուր

4. Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողներըհամապետական ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելուհամար քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 7 օր առաջ լիազոր մարմիններկայացնում են դիմում` ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին` նշելովքվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն: Լիազոր մարմինը դիմումը ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընտրողինընդգրկում է քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելուվայրի մոտակա ընտրական տեղամասի ընտրողների լրացուցիչ ցուցակում և այդմասին նրան տրամադրում տեղեկանք: Դիմումի և տեղեկանքի ձևերը սահմանումէ կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

7. Համապետական ընտրությունների ժամանակ պարտադիր ժամկետայինզինծառայության մեջ գտնվող կամ վարժական հավաքներ անցնողզինծառայողները ծառայությունից օրենսդրությամբ սահմանված կարգովժամանակավոր արձակված լինելու դեպքում հանվում են զորամասի ընտրողներիցուցակից և իրենց մշտական բնակության վայրերում կարող են ընդգրկվելընտրողների ցուցակում սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետումընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին հայտ ներկայացնելու դեպքում: Հայտի ձևը և դրան կից փաստաթղթերի ցանկը սահմանում է կենտրոնականընտրական հանձնաժողովը:

Page 6: հհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուր

Հոդված 12. Ընտրողների ցուցակների անճշտությունները վերացնելուվերաբերյալ դիմումներ տալու, դիմումները քննարկելու և ընտրողների

ցուցակները ճշտելու կարգը

1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 5 օր առաջընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձինչվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնելու լիազոր մարմին: Լիազորմարմինը դիմումը ստանալուց հետո՝ 5 օրվա ընթացքում, սակայն քվեարկության օրվանիցոչ ուշ, քան 4 օր առաջ, սույն օրենսգրքով սահմանված բավարար հիմքերի առկայությանդեպքում ընտրողների ցուցակում կատարում է անհրաժեշտ փոփոխություններ կամուղղումներ՝ այդ մասին գրավոր տեղեկացնելով դիմողին:

2. Քվեարկության օրվան նախորդող 4 օրվա ընթացքում` մինչև քվեարկությանավարտը, յուրաքանչյուր ոք իրավունք ունի իրեն ընտրողների ցուցակում ընդգրկելումասին դիմում ներկայացնելու լիազոր մարմին: Ցուցակներում ընդգրկվելու մասինդիմումների վերաբերյալ որոշումները կայացվում են այնպիսի ժամկետներում, որընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը: Տեղամասայինընտրական հանձնաժողովին ներկայացվող` ընտրողների ցուցակում ընդգրկված չլինելումասին լիազոր մարմնի տեղեկանքի ձևը սահմանում է կենտրոնական ընտրականհանձնաժողովը: Ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին լիազոր մարմնի տեղեկանքիհիման վրա ընտրողների ցուցակում լրացում կատարում է տեղամասային ընտրականհանձնաժողովը քվեարկության օրը` սույն օրենսգրքի 13-րդ հոդվածով սահմանվածկարգով՝ լրացուցիչ ցուցակ կազմելու միջոցով:

Page 7: հհ ընտրական օրենսգիրք- Արտո, Արթուր

Հոդված 104. Ընտրելու իրավունքը

1. Յուրաքանչյուր ընտրող ունի մեկ ձայնի իրավունք` համամասնական ընտրակարգով ընտրության, և մեկ ձայնի իրավունք` մեծամասնական ընտրակարգով ընտրության ժամանակ, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի: