«Այնուհետև սկսեց լսել մորը՝ կրկնելով նույն խոսքերը»....

1
ՀՈԳԵԲԱՆՈՒ 12.04.2012 «Այնուհետև սկսեց լսել մորը՝ կրկնելով նույն խոսքերը». երբ ամուսնությունը գիտակցված չէ Շատերի համար ամուսնությունը, ինչպես պարզ է դառնում հետագայում, պարզապես սխալ ընտրության հետևանք է, կյանքի տհաճ մի շրջան, որից հետո նոր կյանք սկսելը միակ ցանկությունն է: Երբեմն էլ ամուսանալուծությունը միանշանակ ընկալվում է որպես դժբախտություն, նույնիսկ կյանքի ավարտ, ինչպես մեր հերոսուհու' 26- ամյա Գայանեի դեպքում: Նա LN-ի խմբագրություն էր ուղարկել այս նամակը: «Մենք ամուսնացանք նրա մայրիկի միջնորդությամբ: Մեկուկես տարի անց ամուսնալուծվեցինք: Պատճառն իմ ոչ շուտ հղիանալն էր: Ամուսնությունից մի քանի ամիս անց նրա մայրը սկսեց վիճաբանություններ սարքել' անվանելով ինձ անպտուղ: Ես գնացի բժշկի: Ինձ մոտ ամեն ինչ նորմալ էր, մնում էր միայն համբերել: Սկզբնական շրջանում ամուսինս այդ հարցին նորմալ էր վերաբերվում, նույնիսկ քաջալերում էր ինձ: Այնուհետև սկսեց լսել մորը' կրկնելով նույն խոսքերը: Մի անգամ էլ ասաց, որ մեր ամուսնությունը առանց երեխայի իրեն պետք չէ: Ես անզոր էի: Նա նույնիսկ բժշկի չէր գնում, համարելով, որ խնդիրն ինձնից է, և ոչ իրենից (ինչպես և ասում էր նրա մայրը): Մի օր էլ ծնողներս ետ բերեցին ինձ' այլևս չթողնելով որ ինձ ոտնահարեն: Որքան էլ գիտակցում եմ, որ այդ ընտանիքը սխալմունք էր, այնուամենայնիվ, ամուսնալուծությունից հետո կյանքն ինձ համար անտանելի է, անգույն: Դարձել եմ ինքնամփոփ, ջղային, միշտ տխուր: Մեղադրում եմ նաև ծնողներիս, սակայն շատ լավ գիտակցելով, որ նրանք պաշտպանում էին իրենց երեխային»: Նամակի հետքերով գնաց մեր թղթակից Շողեր Գեւորգյանը. Գայանեի խնդրի վերաբերյալ նրա հարցերին պատասխանել է Երևանի թիվ 2 բուժմիավորման կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը: «Ամբողջ նամակի մեջ ես չտեսա աղջկա անձը՝ «Մենք ամուսնացանք նրա մայրիկի միջնորդությամբ…», «Նրա մայրը սկսեց վիճաբանություններ սարքել...», «Մի օր էլ ծնողներս ինձ ետ բերեցին…», «Ինչպես և ասում էր նրա մայրը…», «Մեղադրում եմ նաև ծնողներիս…»: Ես համարում եմ, որ Գայանեն պատրաստ չի եղել ամուսնության: Նա թյուրիմացաբար ընտանիք է կազմել տղայի մայրիկի միջնորդությամբ: Ոչ մի բառ չկա ամուսնու զգացմունքների մասին, բացի մի կցկտուր «Նա ինձ սիրում էր» արտահայտությունից: Այս աղջիկը որպես անձ կայացած չէ: Կազմված ընտանիքը ի սկզբանե թյուրիմացություն է եղել: Ինչ վերաբերում է անպտղությանը, ապա այսօր ցանկացած գինեկոլոգ կբացատրի, որ 8-10 ամիս չհղիանալը դեռևս անհանգստանալու առիթ չէ. դա նորմալ երևույթ է բոլորի մոտ: Նույնիսկ ամենախուլ գյուղերում դա գիտեն: Չէ՞ որ անպտղությունը լուծվող հարց է, եթե կա սեր: Այսինքն՝ դա չէր կարող դառնալ հիմք ու պատճառ ամուսնալուծության համար: Եթե փորփրես այս պատմությունը, ավելի հավանական է, որ իրական պատճառներ կգտնես այնտեղ, իսկ այս ամենը եղել է ուղղակի երկրորդական խնդիր: Հարգելի Գայանե, նամակի մեջ ես չեմ տեսնում քո տեսանկյունը: Ես տեսնում եմ, որ քեզ ամուսնացրել են, հետ բերել, և քո ամուսինը ոչինչ չի արել: Ծնողիդ չպետք է մեղադրես, չէ որ նա քեզ բռնի ուժով չի բերել, նա առաջարկել է, իսկ դու համաձայնվել ես: Նշանակում է, որ դու պատրաստ չես եղել այդ ամուսնությանը: Այդ ընտանիքը որպես ընտանիք չի էլ եղել»:

Upload: drmadatyan

Post on 12-Jul-2015

326 views

Category:

Documents


4 download

TRANSCRIPT

Page 1: «Այնուհետև սկսեց լսել մորը՝ կրկնելով նույն խոսքերը». երբ ամուսնությունը գիտակցված չէ

ՀՈԳԵԲԱՆՈՒ

12.04.2012

«Այնուհետև սկսեց լսել մորը՝ կրկնելով նույն խոսքերը». երբ ամուսնությունը գիտակցված չէ

Շատերի համար ամուսնությունը, ինչպես պարզ է դառնում հետագայում, պարզապես սխալ ընտրության հետևանք է, կյանքի տհաճ մի շրջան, որից հետո նոր կյանք սկսելը միակ ցանկությունն է: Երբեմն էլ ամուսանալուծությունը միանշանակ ընկալվում է որպես դժբախտություն, նույնիսկ կյանքի ավարտ, ինչպես մեր հերոսուհու' 26- ամյա Գայանեի դեպքում:

Նա LN-ի խմբագրություն էր ուղարկել այս նամակը:

«Մենք ամուսնացանք նրա մայրիկի միջնորդությամբ: Մեկուկես տարի անց ամուսնալուծվեցինք: Պատճառն իմ ոչ շուտ հղիանալն էր: Ամուսնությունից մի քանի ամիս անց նրա մայրը սկսեց վիճաբանություններ սարքել' անվանելով ինձ անպտուղ: Ես գնացի բժշկի: Ինձ մոտ ամեն ինչ նորմալ էր, մնում էր միայն համբերել: Սկզբնական շրջանում ամուսինս այդ հարցին նորմալ էր վերաբերվում, նույնիսկ քաջալերում էր ինձ: Այնուհետև սկսեց լսել մորը' կրկնելով նույն խոսքերը: Մի անգամ էլ ասաց, որ մեր ամուսնությունը առանց երեխայի իրեն պետք չէ: Ես անզոր էի: Նա նույնիսկ բժշկի չէր գնում, համարելով, որ խնդիրն ինձնից է, և ոչ իրենից (ինչպես և ասում էր նրա մայրը): Մի օր էլ ծնողներս ետ բերեցին ինձ' այլևս չթողնելով որ ինձ ոտնահարեն: Որքան էլ գիտակցում եմ, որ այդ ընտանիքը սխալմունք էր, այնուամենայնիվ, ամուսնալուծությունից հետո կյանքն ինձ համար անտանելի է, անգույն: Դարձել եմ ինքնամփոփ, ջղային, միշտ տխուր: Մեղադրում եմ նաև ծնողներիս, սակայն շատ լավ գիտակցելով, որ նրանք պաշտպանում էին իրենց երեխային»:

Նամակի հետքերով գնաց մեր թղթակից Շողեր Գեւորգյանը. Գայանեի խնդրի վերաբերյալ նրա հարցերին պատասխանել է Երևանի թիվ 2 բուժմիավորման կլինիկական հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

«Ամբողջ նամակի մեջ ես չտեսա աղջկա անձը՝ «Մենք ամուսնացանք նրա մայրիկի միջնորդությամբ…», «Նրա մայրը սկսեց վիճաբանություններ սարքել...», «Մի օր էլ ծնողներս ինձ ետ բերեցին…», «Ինչպես և ասում էր նրա մայրը…», «Մեղադրում եմ նաև ծնողներիս…»: Ես համարում եմ, որ Գայանեն պատրաստ չի եղել ամուսնության: Նա թյուրիմացաբար ընտանիք է կազմել տղայի մայրիկի միջնորդությամբ: Ոչ մի բառ չկա ամուսնու զգացմունքների մասին, բացի մի կցկտուր «Նա ինձ սիրում էր» արտահայտությունից: Այս աղջիկը որպես անձ կայացած չէ: Կազմված ընտանիքը ի սկզբանե թյուրիմացություն է եղել: Ինչ վերաբերում է անպտղությանը, ապա այսօր ցանկացած գինեկոլոգ կբացատրի, որ 8-10 ամիս չհղիանալը դեռևս անհանգստանալու առիթ չէ. դա նորմալ երևույթ է բոլորի մոտ: Նույնիսկ ամենախուլ գյուղերում դա գիտեն: Չէ՞ որ անպտղությունը լուծվող հարց է, եթե կա սեր: Այսինքն՝ դա չէր կարող դառնալ հիմք ու պատճառ ամուսնալուծության համար: Եթե փորփրես այս պատմությունը, ավելի հավանական է, որ իրական պատճառներ կգտնես այնտեղ, իսկ այս ամենը եղել է ուղղակի երկրորդական խնդիր:

Հարգելի Գայանե, նամակի մեջ ես չեմ տեսնում քո տեսանկյունը: Ես տեսնում եմ, որ քեզ ամուսնացրել են, հետ բերել, և քո ամուսինը ոչինչ չի արել: Ծնողիդ չպետք է մեղադրես, չէ որ նա քեզ բռնի ուժով չի բերել, նա առաջարկել է, իսկ դու համաձայնվել ես: Նշանակում է, որ դու պատրաստ չես եղել այդ ամուսնությանը: Այդ ընտանիքը որպես ընտանիք չի էլ եղել»: