Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞...

2
05.05.2012 Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին. հոգեբանի խորհուրդները Հայ իրականության մեջ նորապսակ- ները, անկախ ամեն ինչից, հիմնականում բնակվում են տղայի հայրական տանը: Ճի՞շտ է արդյոք նորապսակների՝ ծնողների հետ բնակվելը: LN-ի հարցերին պատասխանել է հոգեբան Միհրդատ Մադաթյանը: «Ասել, որ ծնողների հետ ապրելը միանշանակ լավագույն տարբերակն է, սխալ է, ասել, թե առանձին ապրելն է ճիշտ, դա էլ է սխալ: Երկու տարբերակներն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները: Եթե նորապսակները մոտ 30-35 տարեկան հասուն մարդիկ են, և ցանկանում են ընտանիք կազմել, ծնողներն էլ ակտիվ են և սիրում են նրանց ուղղություն ցույց տալ, այստեղ առանձին ապրելը բնականաբար ավելի ճիշտ է: Իսկ եթե նորապսակները 20-22 տարեկան են և նոր են սկսում կյանքը տեսնել, ծանոթ չեն ոչ դժվարություններին, ոչ հղիության, ոչ երեխա ունենալու, կենցաղ վարելու խնդիրներին, այստեղ արդեն ծնողների օգնությունը կարևոր է: Պարզապես պետք է պատկերացնել, թե ինչպիսի դեր պետք է խաղան ծնողները: Հենց այստեղ է ամբողջ խնդիրը: Հիմնականում խնդիրները լինում են սեփական անձի կայացման պատճառով, երբ շատ ուշ տարիքում ծնողները երեխաների միջոցով փորձում ենք կայացնել սեփական անձը, այլ ոչ թե մտածում են այդ ընտանիքի լավ լինելու մասին: Այստեղ առանձին, թե միասին կապրեն՝ խնդիրը մնում է նույնը: Ճիշտն այն է, երբ որ և՛ տղայի, և՛ աղջկա ծնողները իրենց անձը մի կողմ դնելով փորձում են կայացնել նորաստեղծ ընտանիքը, և ոչ թե լինել թելադրողի կարգավիճակում: Ծնողի դերը խորհուրդ տալն է, և պետք է թողել, որ երիտասարդներն իրենք ընտրեն՝ հետևեն խորհրդին, թե ոչ: Պետք չէ պարտադրել խորհուրդը, քանզի կամայական դեպքերում այն կարող է դրական չանդրադառնալ»:

Upload: drmadatyan

Post on 12-Jul-2015

843 views

Category:

Documents


3 download

TRANSCRIPT

Page 1: Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին

05.05.2012

Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին. հոգեբանի խորհուրդները

Հայ իրականության մեջ նորապսակ-ները, անկախ ամեն ինչից, հիմնականում բնակվում են տղայի հայրական տանը: Ճի՞շտ է արդյոք նորապսակների՝ ծնողների հետ բնակվելը:

LN-ի հարցերին պատասխանել է հոգեբան Միհրդատ Մադաթյանը:

«Ասել, որ ծնողների հետ ապրելը միանշանակ լավագույն տարբերակն է, սխալ է, ասել, թե առանձին ապրելն

է ճիշտ, դա էլ է սխալ: Երկու տարբերակներն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները: Եթե նորապսակները մոտ 30-35 տարեկան հասուն մարդիկ են, և ցանկանում են ընտանիք կազմել, ծնողներն էլ ակտիվ են և սիրում են նրանց ուղղություն ցույց տալ, այստեղ առանձին ապրելը բնականաբար ավելի ճիշտ է: Իսկ եթե նորապսակները 20-22 տարեկան են և նոր են սկսում կյանքը տեսնել, ծանոթ չեն ոչ դժվարություններին, ոչ հղիության, ոչ երեխա ունենալու, կենցաղ վարելու խնդիրներին, այստեղ արդեն ծնողների օգնությունը կարևոր է: Պարզապես պետք է պատկերացնել, թե ինչպիսի դեր պետք է խաղան ծնողները: Հենց այստեղ է ամբողջ խնդիրը: Հիմնականում խնդիրները լինում են սեփական անձի կայացման պատճառով, երբ շատ ուշ տարիքում ծնողները երեխաների միջոցով փորձում ենք կայացնել սեփական անձը, այլ ոչ թե մտածում են այդ ընտանիքի լավ լինելու մասին: Այստեղ առանձին, թե միասին կապրեն՝ խնդիրը մնում է նույնը: Ճիշտն այն է, երբ որ և՛ տղայի, և՛ աղջկա ծնողները իրենց անձը մի կողմ դնելով փորձում են կայացնել նորաստեղծ ընտանիքը, և ոչ թե լինել թելադրողի կարգավիճակում: Ծնողի դերը խորհուրդ տալն է, և պետք է թողել, որ երիտասարդներն իրենք ընտրեն՝ հետևեն խորհրդին, թե ոչ: Պետք չէ պարտադրել խորհուրդը, քանզի կամայական դեպքերում այն կարող է դրական չանդրադառնալ»:

Page 2: Ամուսնությունից հետո բնակվել ծնողների հե՞տ, թե՞ առանձին

Հաճախ լինում են դեպքեր, երբ մայրական խանդը չի թողնում տղային իր կնոջ հետ առանձ-նանալ: Այստեղից արդեն լուրջ բարդություններ են առաջանում , և գործը կարող է հասնել միչև բաժանություն:

«Խանդն արտահայտվում է լրիվ ուրիշ կերպ. օրինակ՝ «դու լավ չես արդուկում. վառեցիր տղայիս տաբատը» և այլն: Բայց իրականում սա հարսի և սկեսուրի կանացի այն խանդն է, երբ մի տղամարդու սկսում են կիսել: Խանդն էլ ավելի մեծ է լինում, երբ այդ կինը սկսում է մտածել, որ նրանք սեռական կապ ունեն: Սկսում է նեղվել, որ այստեղ կա ավտոմատ առա-վելություն, իսկ նման դեպքում կապը թուլանում է: Հետո սկսում են ուրիշ խնդիրներ, ինչպի-սիք են՝ «իմ պատրաստած ճաշը չկերար, նրանը՝ կերար», և այսպես մի հիմար մթնոլորտ է ստեղծվում: Այսպես կարող է խանդել նաև աղջկա մայրը: Դա նորմալ երևույթ է: Երբ մայրը տեսնում է, որ ինքը կայացած չէ կյանքում և արդեն ծերանում է, իսկ իր աղջիկը երիտասարդ է, բնականաբար որոշակի խնդիր է առաջանում, միայն թե՝ ենթագիտակցական: Երբ մայրը շատ գիտակից է լինում կամ սեփական երեխային շատ է սիրում, կանխում է նման խնդրի առաջացումը, խեղդում է սեփական «ես»-ի կայացման խնդիրը:

Այն ծնողները, որոնք ուլտիմատումային կատեգորիայում են դնում իրենց կողքին լինելու հարցը, սովորաբար քանդում են այդ ընտանիքը: Այդ դեպքում իր կողքին լինելու իմաստը ոչ թե նա է, որ օգնեն կամ խրախուսեն, այլ իր կողքին լինելու փաստն էլի սեփական «ես»-ի կայացման խնդիրն է: Այն դեպքում, երբ ամուսնացողները հնազանդ են, համակերպվող բնա-վորություն ունեն, ապա ինչ-որ մի բան կարող է ստացվել, իհարկե ոչ այնքան իդեալական տարբերակի մեջ: Իսկ եթե ամուսնացողները ավելի բողոքական են, ավելի կայացած, բնա-կանաբար դա վերածվելու է կոնֆլիկտի. լավագույն դեպքում կոնֆլիկտը լինելու է տղայի ու մոր միջև, և ընտանիքը առանձնանալու է, իսկ վատագույն դեպքում կոնֆլիկտն անցնելու է հարսի և սկեսուրի մեջ, որը բերելու է բաժանության: Նման իրավիճակներում մենք միջնոր-դի կարիք ենք ունենում: Եթե սկեսուրը և հարսը իրար հետ խնդիր ունեն կապված տղայի հետ, հետո այդ տղան հասկանալու է, որ խնդիրն ինքն է, և իրեն են կիսում: Հետևաբար դրա լուծումը կարող է տալ միայն ինքը: Բայց պիտի լուծվի ոչ թե մեղադրանքներով և պարզաբա-նումներով, այլ բալանսը պահելով, որպեսզի չկորչի տղամարդու դոմինանտությունը: Կինը պետք է շարունակի տեսնել նրա մեջ հզոր տղամարդու, այլ ոչ թե «մայրիկի բալիկի»: Եթե կինը տեսնի, որ ինքն ավելի հզոր ու անկախ է, քան իր ամուսինը, այդ ժամանակ միանշա-նակ կլինի բաժանություն»:

Կան զույգեր, որոնք երազում են առանձին ապրելու մասին, սակայն ավանդական կարծրա-տիպերը նրանց թույլ չեն տալիս. մտածում են, որ այդ քայլով ծնողներին կվիրավորեն, կամ հարևաններն ու բարեկամները կմտածեն, թե չեն հարգում իրենց ծնողներին: Շատերն էլ ֆի-նանսական կախվախության պատճառով չեն կարողանում առանձնանալ:

«Պետք է առաջին հերթին հասկանալ, թե ինչո՞ւ են երազում առանձին ապրել: Բազում աղ-ջիկներ կան, որ շատ ուրախ են, որ ապրում են իրենց սկեսուրների հետ, որովհետև շատ հարցերում նրանք օգնում են: Եվ պետք է հասկանալ, թե այդ առանձին ապրելու ձգտումը ինչի համար է:

Իսկ ի՞նչ է նշանակում այն մարդու ամուսնությունը, որը գտնվում է ծնողներից ֆինանսական կախվածության մեջ: Ամուսնության համար մենք ենթադրում ենք որոշակի տարիք, որ տղան այնքան կայացած կլինի, որ գոնե որոշակի հարցեր կարողանա լուծել: Այսինքն՝ ինքը կախ-վածության մեջ է ոչ թե ծնողներից ֆինանսապես, այլ ընդհանրապես: Չէ՞ որ կամայական մարդու մեջ առկա է երեխան, ծնողը և հասուն մարդը»: