իտալական վերածնունդ

10
ԻԻԻԻԻԻԻԻ ԻԻԻԻԻԻԻԻԻԻ

Upload: aslanian-zhora

Post on 14-Feb-2017

69 views

Category:

Business


2 download

TRANSCRIPT

Իտալականվերածնունդ

ԻտալականՎերածնունդ•  Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո, Ռաֆայել, Ջորջոնե Տիցիանո

և Վերոնոզե և էլի այլ երևելի գեղանկարիչներ, քանդակագործներ ու ճարտարապետներ, որոնք իրենց հանճարի քուրայում ձուլեցին Իտալիայի «Ոսկե դարը»։

• Դա Վերածնունդն էր, ասես երկար ու տանջալից մղձավանջից արթնացած ու վերստին իրենց գտած ուժեղ, կենսախինդ մարդկանց դարաշրջանը։ Ամրակուռ, հուժկու, արիասիրտ մարդկանց դարաշրջանը, հերոսների, որոնք ասես իջել էին հունական արձանների պատվանդաններից և պատրաստ էին ամեն տեսակ քաջագործությունների։ Բայց վարվելակերպն ավելի վայելչագեղ էր դարձել, ճաշակներն՝ ավելի նրբին, կեցվածքներն ու դեմքերն արտահայտում էին մեծ կամք ու եռանդ։

• Դա աշխարհը ճանաչելու և հասկանալու ծարավի, ստեղծագործելու բուռն կրքով լեցուն մարդկանց, մեծ արվեստի, մեծ հայտնագործությունների դարաշրջանն էր։ Դա այն ժամանակն էր, երբ Ֆ. Էնգելսի բառերով ասած՝ «…հիացած Արևմուտքի առջև դիմականգնեց մի նոր աշխարհ՝ հունական հնադարը…», որի արվեստն օրինակ հանդիսացավ Վերածնության արվեստի համար և Վերածննդի մեծերը անտիկ կոթողների օրինակով ստեղծեցին գլուխգործոցներ, որոնք մինչև օրս էլ հիացմունք ու զարմանք են պատճառում դիտողին։

• Դա այն ժամանակ էր, երբ Ֆլորենցիան հավակնում էր երկրորդ Աթենքը դառնալ և Լորենցո Մեդիչին աչքի առաջ ուներ Պերիկլեսի, իսկ Միքելանջելոն՝ Ֆիդիասի սխրանքը։ Անշուշտ, բոլորս գիտենք Միքելանջելոյի վեհաշունչ Դավթին, Լեոնարդո դա Վինչիի գեղեցկուհի Ջոկոնդային, Ռաֆայելի՝ վճիտ հայացքով Սիքստինյան տիրամորը, Ջորջոնեի հիասքանչ Հուդիթին… նուրբ ու գեղեցիկ կանացի կիսադեմեր, սիրունատես, քաջարի պատանիներ, որոնք ուժ ու բերկրություն են մարմնավորում, ֆիգուրների հուզախռով բազմություն, բարձրացող ձեռքեր, պոկված իրաններ, ջլերի սլացք, մկանների երկունք… Եվ այդ ամենը միայն խանդաղատանք են առաջ բերում։ Ամեն ինչ պարզ է, իրական, ակնահաճո ու սրտամոտ և հետապնդում է որոշակի նպատակ։

• 15-րդ դարը Իտալիայի համար դժվար ժամանակաշրջան էր, Պորտուգալիայի, Նիդեռլանդների, Իսպանիայի հետ մրցակցությունը, Եվրոպայի հյուսիսից անընդհատ հարձակումները լուրջ վտանգի առաջ էին կանգնեցրել երկիրը։ Այդ ամենին գումարած նաև ավատական երկպառակությունները, սկիզբ առնող դասակարգային պայքարը, խռովությունները, արյունալի ընդհարումները, խարդավանքն ու թշնամանքը, երբ միայն ուժով ու ճարպկությամբ էր հնարավոր գոյություն պահպանել։ 

• Հիշենք Բենվենուտո Չելինիի ինքնակենսագրականը, որտեղ մեծ քանդակագործը, ժողովրդական անպաճույճ լեզվով ներկայացնելով իր ապրած կյանք պատմությունը, տալիս է նաև դարի բնութագիրը։ Բենվենուտոն ճանաչված արվեստագետ էր, օժտված գերբնական տաղանդով, բոլորի կողմից փառաբանված, բայց ապրելու և ստեղծագործելու համար ստիպված էր պայքարել՝ շատ հաճախ խտրություն չդնելով միջոցների մեջ, որովհետև այդպես էր պահանջում ժամանակը, այդպիսին էին ժամանակի բարքերը։

• Ամրակազմ, ուժեղ, զենք բանեցնելու մեջ վարժ, կոփված լինելը գոյության պայման էր, ու ոչ միայն սեփական կյանքի, այլև՝ մերձավորների։ Այդպիսի մարդիկ էին հարկավոր նաև երկրին, որը ճակատագրական օրեր էր ապրում։ Հյուսիսից չդադարող հարձակումներն ու ոտնձգությունները, տարբեր կուսակցությունների ու խմբավորումների գժտությունները չէին կարող չհուզել Իտալիայի մեծ մարդկանց։ Հենց Դավիթի պես պիտի լինել հայրենիքի զինվորն ու քաղաքացին, այդպես ուժեղ, մոլեգին ու ահարկու։ Ահա թե ինչու նրանք իրենց հայացքները սևեռեցին գեղեցիկ, առողջ, գործունակ, հուժկու և քաջարի կերպարների վրա, փորձելով տեսնել նաև նրանց ներսում եռացող հույզերն ու կրքերը։ Ահա թե որտեղից էր գալիս հետաքրքրությունն անտիկ աշխարհի նկատմամբ, ինչու էին Վերածնության դարաշրջանի մարդու համար օրինակ ծառայում անտիկ հերոսների սխրանքները։

• Ահա թե ինչպես հաստատվեց գեղեցիկի տիրապետութությունը։ Առողջ և գեղեցիկ մարմին և առողջ ու գեղեցիկ հոգի։ Այդպիսին չէ հրաշագեղ Ջոկոնդան իր առեղծվածային ժպիտով, որը, դրանով հանդերձ, նույնքան իրական է, որքան բնորդուհին։ Դա աշխարհիկ առաջին դիմանկարն էր, որով համաշխարհային գեղանկարչության մեջ հիմք դրվեց մի նոր ժանրի։