Ճամփորդություն դեպի Տափի բերդ-ամրոց
TRANSCRIPT
![Page 1: Ճամփորդություն դեպի Տափի բերդ-ամրոց](https://reader036.vdocuments.net/reader036/viewer/2022062316/58a53a241a28aba8628b735d/html5/thumbnails/1.jpg)
ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ՏԱՓԻ ԲԵՐԴ
Մենք սովորողներով, դասավանդողներով գնացել էինք Տափի բերդ:Այնտեղ շատ հետաքրքիր էր, տարբեր խաղեր խաղացինք, հետո գնացինք եկեղեցի, մոմ վառեցինք, մաքուր ու թարմ խոտերի վրա նստեցինք ու սկսեցինք հաց ուտել, որից հետո շարունակեցինք ճանապարհը դեպի Ուրցաձոր :
![Page 2: Ճամփորդություն դեպի Տափի բերդ-ամրոց](https://reader036.vdocuments.net/reader036/viewer/2022062316/58a53a241a28aba8628b735d/html5/thumbnails/2.jpg)
Ուրցաձորում մեր մեքենան կանգ առավ, իսկ մենք ճանապարհը շարունակեցինք ոտքով, երկար քայլեցինք, բայց չհոգնեցինք, հասանք Տափի բերդ: Ծանոթացանք ընկեր Հովիկի հետ ու նա մեզ հրավիրեց իր ամառանոցը, որտեղ շատ հետաքրքիր էր, նա ամեն ինչ ուներ՝ մի փոքրիկ բոստան, բայց այնքան սիրուն, տարբեր ծաղիկներ, թփեր և տարբեր բույսեր:
![Page 3: Ճամփորդություն դեպի Տափի բերդ-ամրոց](https://reader036.vdocuments.net/reader036/viewer/2022062316/58a53a241a28aba8628b735d/html5/thumbnails/3.jpg)
Նրա տան մեջ կային իսկական կենդանիներ, բայց չորացված, և այնքան գեղեցիկ, ոնց որ դղյակ լիներ, իսկ երբ մտնում ես ներս, քեզ թվում է, թե գնացել ես թանգարան:
![Page 4: Ճամփորդություն դեպի Տափի բերդ-ամրոց](https://reader036.vdocuments.net/reader036/viewer/2022062316/58a53a241a28aba8628b735d/html5/thumbnails/4.jpg)
Հետո այնքան խաղացինք, ուրախացանք ու նստեցինք մեր մեքենան և վերադարձանք տուն:
![Page 5: Ճամփորդություն դեպի Տափի բերդ-ամրոց](https://reader036.vdocuments.net/reader036/viewer/2022062316/58a53a241a28aba8628b735d/html5/thumbnails/5.jpg)
![Page 6: Ճամփորդություն դեպի Տափի բերդ-ամրոց](https://reader036.vdocuments.net/reader036/viewer/2022062316/58a53a241a28aba8628b735d/html5/thumbnails/6.jpg)
Նյութը պատրաստեցԱստղիկ Խաչատրյանը