ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՆՎԻՐԱԲԵՐԻՐ › file › 2019 › 04 ›...
TRANSCRIPT
w/polytechHS
/polytechHS
/polytechHS
ՄԵՐ ԱՇԱԿԵՐՏԸԴԱՐՁԻՐ
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Առկա հոսքերը ձևավորելու նպատակով անց-
կացվում է գիտելիքների ստուգում հետևյալ
առարկաներից.
· ֆիզիկամաթեմատիկական ենթահոսք
(մաթեմատիկա, ֆիզիկա - գրավոր),
· ինժեներական ենթահոսք (մաթեմատիկա,
ֆիզիկա - գրավոր ),
· դիզայնի ենթահոսք (մաթեմատիկա -
գրավոր, կերպարվեստ- բանավոր ):
Դպրոցի նոր կազմավորվող 10-րդ դասա-
րաններում սովորել ցանկացող աշակերտների
դիմում-հայտերի ընդունելությունը կատարվելու է
ս.թ. հունիսի 20-ից հուլիսի 13-ը պոլիտեխ-
նիկական համալսարանի 2-րդ մասնաշենքի 2-րդ
հարկի ճեմասրահում: Դիմումի լրացման համար
անհրաժեշտ է ներկայացնել
1. Ծննդյան վկայականը և պատճենը,
2. 3x4 չափի 4 լուսանկար,
3. 9-րդ դասարանի ավարտական վկայականը և
պատճենը,
4. Ծնողի անձնագիրը:
Պոլիտեխնիկ ավագ դպրոցը ողջունում է բոլոր
շահագրգիռ անձանց,դոնոր կազմակերպություն-
ներին, բարերարներին և գործընկերներին, ովքեր
ցանկանում են աջակցել մեզ՝ իրականացնելու
դպրոցի առաքելությունը և զարգացման ծրագիրը:
Կատարելով նվիրատվություն Պոլիտեխնիկ
ավագ դպրոցին՝ Դուք զորացնում եք խելացի
առաջնորդների, ստեղծագործ մտածողների և
կիրթ ու առաջադեմ քաղաքացիների գալիք
սերունդը:
Ցանկացած նվիրատվություն անգին է մեզ
համար, յուրաքանչյուր ներդրում արժեքավոր:
Մեր հաշվեհամարն է՝ Հայբիզնեսբանկ ՓԲԸ,
11800109943100ի, Ձեր փոխանցման նպատակը
Նվիրատվություն ՀԱՊՀ ավագ դպրոցին:
ՆՎԻՐԱԲԵՐԻՐ
Դպրոցի մասին
Նախապատրաստական դասընթացներ
Ռոբոտաշինություն
POLYTECH HIGH SCHOOL
Պոլիտեխնիկ ավագ դպրոցը իրականացնում է
միջնակարգ կրթության երրորդ աստիճանի (ավագ
դպրոցի) հանրակրթական հիմնական և լրացուցիչ
ծրագրեր հետևյալ հոսքերով՝
· ֆիզիկամաթեմատիկական,
· ինժեներական,
· դիզայներական:
Դպրոցի նպատակն է ապահովել որակյալ և ժամանակի
պահանջներին համապատասխան կրթություն: Մեզ մոտ
ձևավորված է սովորելու և մշտապես կատարե-
լագործվելու առողջ միջավայր: Դպրոցն առաջարկում է
համակցված ծրագրեր, որոնք զարգացնում են
սովորողի տրամաբանական, ստեղծագործական և
վերլուծական մտածողությունը, խթանում թիմային
աշխատանքի ունակությունը: Կրթական բարձրակարգ
ծառայությունները մատուցվում են շնորհիվ փորձառու
նվիրյալ ուսուցիչների, որոնցից շատերը պոլիտեխ-
նիկական համալսարանի պրոֆեսորադասախոսական
կազմից են: Մեր աշխատանքի արդյունավետության
մասին են խոսում ՀՀ նախագահի կողմից դպրոցի
լավագույն աշակերտներին տրվող ամենամյա
պարգևները , ինչպես նաև միջազգային և հանրա-
պետական օլիմպիադաներից ստացած մրցանակներն
ու պատվոգրերը:
Ուսումնառության ընթացքում սովորողներն ամրապն-
դում են իրենց հետագա կրթությունը պոլիտեխնիկական
համալսարանում շարունակելու համոզմունքը և
մասնագիտության ընտրության հարցում կողմնորոշվում
են առավել վստահ ու գիտակցաբար:
Դպրոցում գործում են մաթեմատիկայի, ֆիզիկայի,
աստղագիտության և ինֆորմատիկայի օլիմպիական,
ինչպես նաև մի շարք նախասիրական խմբակներ:
Օլիմպիական խմբակներում ընդգրկվում են բացառիկ
ընդունակություններ դրսևորած և առավել խոստում-
նալից աշակերտները, որոնց հետ աշխատում են
պոլիտեխ նիկական համալսարանի լավագու յն
դասախոսները: Լրացուցիչ կրթությունը կազմակերպվում
է այնպես , որ յուրաքանչյուր սովորող կարող է ընտրել իր
հետաքրքրություններին, նախասիրություններին և կրթա-
կան պահանջմունքներին համապատասխան խմբակ:
Դպրոցը կազմակերպում է մաթեմատիկա և ֆիզիկա
առարկաներից նախապատրաստական դասընթացներ,
որոնց նպատակն է հիմնական դպրոցների ավարտական
դասարանների աշակերտներին պատրաստել Պոլի-
տեխնիկ ավագ դպրոցի ընդունելությանը և փոխանցել
կայուն գիտելիքներ՝ հետագա ուսումն ամուր հիմքերի վրա
դնելու համար:
2011թ.-ից դպրոցում գործում է ռոբոտաշինության
խմբակը, որը շարունակում է կատարելագործվել և
ընդլայնվել՝ գրանցելով բազում հաջողություններ ու
հաղթանակներ: Սա միջավայր է, որտեղ տեսական
գիտելիքները վերածվում են գործնականի՝ զարգացնելով
սովորողի երևակայությունը, տրամաբանությունը,
ստեղծագործական միտքը և թիմային աշխատանքի ոգին:
Խմբակ կարող են հաճախել բոլոր ցանկացողները:
Օլիմպիական և լրացուցիչ խմբակներ