@ a u a } a v - climate forum east...2017/03/03  · Մարգահովիտ համայնք, Լոռու...

7

Upload: others

Post on 02-Jun-2020

6 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: @ a u a } a v - Climate Forum East...2017/03/03  · Մարգահովիտ համայնք, Լոռու մարզ, Հայաստան Հոկտեմբեր, 2016 - ապրիլ, 2017 Նախաբան
Page 2: @ a u a } a v - Climate Forum East...2017/03/03  · Մարգահովիտ համայնք, Լոռու մարզ, Հայաստան Հոկտեմբեր, 2016 - ապրիլ, 2017 Նախաբան

Համայնքների կարողությունների հզորացումը` կլիմայի

փոփոխության հարմարվողականության համատեքստում

Նպատակային ուսումնասիրություններ

Page 3: @ a u a } a v - Climate Forum East...2017/03/03  · Մարգահովիտ համայնք, Լոռու մարզ, Հայաստան Հոկտեմբեր, 2016 - ապրիլ, 2017 Նախաբան

Սույն նպատակային ուսումնասիրություններն իրականացվել են ծրագրի «Կլիմայի արևելյան հարթակ II»

շրջանակներում: Ծրագրի նպատակն է Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում

ընդլայնել Կլիմայի փոփոխության հարմարվողականության ոլորտում գործող հասարակական կազմակերպություն-

ների ազգային հարթակների և դրանց անդամ կազմակերպությունների կարողությունները, նպաստել ազգային և

տեղական մակարդակում քաղաքականության ձևավորման գործընթացներին, և բարձրացնել հանրային

իրազեկվածությունն ու կրթությունը՝ կլիմայի փոփոխության ու բնապահպանական կառավարման ոլորտում:

Իրականացման ժամկետն է 2015թ. հունվար մինչև 2017թ. հունիս:

Ծրագրի իրականացման երկրներն ու գործընկերները

Հայաստան` Հայկական Կարմիր խաչի ընկերություն

Բելառուս՝ Բելառուսի Կարմիր խաչի ընկերություն

Վրաստան՝ Վրաստանի Կարմիր խաչի ընկերություն

Մոլդովա՝ էկոկոնտակտ

Ուկրաինա` Ուկրաինայի ազգային էկոլոգիական կենտրոն

Ֆինանսավորում

Եվրոպական Միություն, Ավստրիական զարգացման համագործակցություն, Ավստրիական Կարմիր խաչ

Միջազգային գործընկերներ

Բնության համաշխարհային հիմնադրամի Դանուբ-Կարպատյան ծրագրի գրասենյակ

Բնության համաշխարհային հիմնադրամ Կովկասի տարածաշրջանային գրասենյակ

Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիա

© «Կլիմայի արևելյան հարթակ II» և Հայկական Կարմիր խաչի ընկերություն, 2017թ.

Սույն փաստաթղթի ոչ մի մաս չի կարող օգտագործվել կոմերցիոն նպատակով: Նյութն արտատպելիս հղումն

աղբյուրին պարտադիր է: Կլիմայի արևելյան հարթակը և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը երախտապարտ

կլինեն փաստաթղթի օգտագործման նպատակով հղումներ տրամադրելու համար: Կոմերցիոն նպատակով

փաստաթուղթն օգտագործելու համար կարող եք դիմել [email protected] կամ [email protected] էլեկտրոնային

հասցեներով:

Նյութը պատրաստվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: «Էկոլոգիան հանուն խաղաղ

գոյակցման» գիտական, էկոլոգիական ՀԿ-ն պատասխանատվություն է կրում հրատարակության բովանդակության

համար և որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական Միության տեսակետները:

Ուսումնասիրություններում արտահայտված կարծիքներն ու առաջարկությունները չեն առնչվում Կլիմայի արևելյան

հարթակի, Հայկական Կարմիր խաչի ընկերության և «Էկոլոգիան հանուն խաղաղ գոյակցման» ՀԿ-ի պաշտոնական

քաղաքականության հետ:

Օգտագործված անվանումները չեն արտահայտում Կլիմայի արևելյան հարթակի, Կլիմայի փոփոխության ազգային

հարթակի պաշտոնական կարծիքը որևէ տարածքի կամ դրա իշխանությունների իրավական կարգավիճակի

վերաբերյալ: Սույն փաստաթղթում օգտագործված լուսանկարների և գծապատկերների հեղինակային իրավունքները

նշված են համապատասխան վերնագրերում կամ լուսագրերում:

www.climateforumeast.org

www.facebook.com/climateforumeastcfe

Հեղինակ՝ «Էկոլոգիան հանուն խաղաղ գոյակցման» գիտական, էկոլոգիական ՀԿ

Դիզայն՝ Լեվան Գոկաձե

Կազմ՝ «Էկոլոգիան հանուն խաղաղ գոյակցման» գիտական, էկոլոգիական ՀԿ, բոլոր նկարները՝«Էկոլոգիան

հանուն խաղաղ գոյակցման» ՀԿ

Տպարան՝ «Նոր Տպագրիչ» ՍՊԸ, 100 օրինակ

Page 4: @ a u a } a v - Climate Forum East...2017/03/03  · Մարգահովիտ համայնք, Լոռու մարզ, Հայաստան Հոկտեմբեր, 2016 - ապրիլ, 2017 Նախաբան

9

Հայաստան

ԱՐԵՎԱՅԻՆ ՎԱՀԱՆԱԿՆԵՐ`

ԼՈւՍԱՎՈՐՈւԹՅԱՆ ԵՎ

ՋՐԱՏԱՔԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

Մարգահովիտ համայնք, Լոռու

մարզ, Հայաստան

Հոկտեմբեր, 2016 - ապրիլ, 2017

Նախաբան

Մարգահովիտ համայնքը Լոռու մարզի ամե-

նամեծ գյուղն է, որը տեղակայված է Աղստև գետի

ավազանում, ծովի մակարդակից 1760մ բարձրու-

թյան վրա: Համայնքի տարածքը 7728 հա է: Գյուղը

շրջապատված է անտառներով և ալպիական

արոտավայրերով: Ձմռան տևողություն կազմում

է շուրջ 6 ամիս և այն ցրտաշունչ է, իսկ ամառը՝

զով է, բարձր խոնավությամբ: Համայնքի 5

բնակչությունը կազմում է 3824 մարդ :

Կլիմայի փոփոխության արդյունքում Մար-

գահովիտ համայնքում հաճախակի են դիտվում

հորդառատ անձրևները, կարկտահարություն-

ները, երաշտները և սողանքները: Ձմռան ամիս-0

ներին դիտվում է ցրտահարություն՝ մինչև -30 C,

իսկ հորդառատ անձրևների արդյունքում բերքի 6կորուստը կազմում է մոտ 35-40% : Տեղական մա-

կարդակում կլիմայի փոփոխության հարմարվո-

ղականության գործողությունների պլանի համա-

ձայն, հորդատառ անձևները պատճառ են դառ-

նում սողանքների ակտիվացման համար, ինչն իր

բացասական ազդեցությունն է թողնում համայն-

Նկար 1. Հարցազրույց Մարգահովիտի համայնքապետ

Ս. Անանյանի հետ, 20.01.2017

քի հյուսիս-արևմտյան մասում տեղակայված արո-

տավայրերի վրա: Միևնույն ժամանակ, երկա-

րատև երաշտի և ոռոգման համակարգի բացա-

կայության պատճառով, բերքի կորուստը կազ-

մում է շուրջ 45-55%:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ կլի-

մայի փոփոխության պատճառով, երբ փոխվում է

եղանակային ռեժիմը, փոփոխության է

ենթարկվում նաև բնակչության հիվանդության

դինամիկան: Դա հիմնականում տեղի է ունենում

երկարատև շոգ եղանակի կամ ցրտահարության

ժամանակ:

Հատկապես ձմեռային ամիսներին երեխանե-

րի անվտանգությունն ապահովելու և համայնքի

մանկապարտեզի անվտանգ և կանոնավոր աշ-

խատանքն ապահովելու նպատակով, համայնքն

առաջնայնային համարեց մանկապարտեզի տաք

ջրամատակարարման իրականացումը:

Տեղական մակարդակում կլիմայի փոփոխու-

թյան հարմարվողականության գործողություն-

ների պլանի մշակման ընթացքում «Ազգային

ջրային համագործակցություն» ՀԿ-ն, կիրառելով

մասնակցային մոտեցում, կազմակերպեց մի

շարք հանդիպումներ և քննարկումներ տեղական

իշխանությունների, համայնքի բնակիչների, միջ-

նակարգ դպրոցի և մանկապարտեզի անձնակազ-

մերի հետ՝ մշակված փաստաթղթում հանրային

կարծիքի իրական հասցեագրումը երաշխավո-

րելու համար: Արդյունքում, փողոցային լուսավո-

րությունն ապահովող ֆոտովոլտային համակար-

գի տեղադրման հետ մեկտեղ, տեղական մակար-

դակում կլիմայի փոփոխության հարմարվողա-

կանության գործողությունների պլանում ներառ-

վեց նաև համայնքի մանկապարտեզի համար

արևային ջրատաքացուցիչի ապահովման խնդի-

րը:

5Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն6տեղական մակարդակում ԿՓՀ Գործողությունների պլան, Հայաստան, www.climateforumeast.org Նկար 2. Փողոցային լուսավորության իրականացում

լուսադիոդային լամպերով, 20.04.2017

Page 5: @ a u a } a v - Climate Forum East...2017/03/03  · Մարգահովիտ համայնք, Լոռու մարզ, Հայաստան Հոկտեմբեր, 2016 - ապրիլ, 2017 Նախաբան

10

Հայաստան

Քանի որ Մարգահովիտը Լոռու մարզի ամե-

նամեծ գյուղն է, մանկապարտեզ հաճախող երե-

խաների քանակը նույնպես մեծ է: Մանկապար-

տեզի տնօրեն Հասմիկ Դերձյանի խոսքերով, այս

տարի մանկապարտեզ ընդունվել է 55 երեխա:

Սակայն երեխաների քանակը կարող է լինել ավե-

լի մեծ, եթե մանկապարտեզի հարմարություն-

ները բավարարեն անհրաժեշտ հիմնական կա-

րիքներին: Տաք ջրի բացակայությունը մանկա-

պարտեզի հիմնական խնդիրներից մեկն է:

Տաք ջրի բացակայության պատճառով մանկա-

պարտեզի հնարավորությունները երբեք ամբող-

ջությամբ չեն օգտագործվել: Միևնույն ժամանակ

շուրջ 70-80 երեխաներ կարող են մանկապարտեզ

հաճախել, սակայն հիմնական սանիտարական

պայմանների բացակայության պատճառով

ծնողների մոտ 50%-ն իրենց երեխաներին ման-7կապարտեզ տանելուց հրաժարվում է : Մանկա-

պարտեզի տնօրեն Հասմիկ Դերձյանը նշեց, որ

երեխաները տաք ջրի կարիք ունեն օրվա ողջ ըն-

թացքում՝ նախաճաշից և/կամ ճաշից առաջ ու

հետո, վարժություններից և պարապմունքներից

Նկար 3. Մարգահովիտի մանկապարտեզի

տարածք, 27.03.2017

Մարգահովիտ համայնքի ղեկավար Սամ-

վել Անանյանը նշեց. «մանկապարտեզի ճաշա-

րանում և սանհանգույցներում երբեք տաք ջուր

չի եղել… Նրանք ստիպված են եղել ջուրը տա-

քացնել կաթսաներով և օգտագործել միայն խո-

հանոցի կարիքների համար»:

հետո, հատկապես այն գործնական պարապ-

մունքներից հետո, որոնց ընթացքում երեխաներն

օգտագործում են պլաստիլին կամ ջրաներկ:

Համայնքի միջնակարգ դպրոցի տնօրեն Աշոտ

Անտինյանը նույնպես կարևորեց մանկապար-

տեզի տաք ջրի անհրաժեշտության հարցը, նշե-

լով, որ նախորդ տարի իրենք դպրոցում նույնպես

բախվել են նման խնդրի հետ: Սակայն հարցը լուծ-

վել է գազամատակարարման միջոցով: Թեև նման

լուծումը բավարարում է դպրոցի, այդ թվում՝ ճա-

շարանի հիմնական կարիքներին, սակայն ֆի-

նանսական առումով թանկ է:

Իրականացված գործողությունների

համառոտ նկարագիր

Մարգահովիտ համայնքում արևային համա-

կարգի տեղադրման գործընթացը սկսվեց 2016թ.

դեկտեմբերին` «Ռուբինար» ՍՊԸ-ի կողմից, որը

«Կլիմայի արևելյան հարթակ II» ծրագրի շրջա-

նակներում «Ազգային ջրային համագործակ-

ցություն» ՀԿ-ի կողմից հայտարարված մրցույթի

հաղթողն էր:

Արդյունքում մանկապարտեզի շենքի տանի-

քին տեղադրվեց ֆոտովոլտային համակարգ՝ ջրա-

տաքացուցիչի հետ միասին, որը սնվում է տե-8ղադրված արևային վահանակների կողմից ար-

տադրվող էլեկտրաէներգիայից:

7Մարգահովիտի համայնքապետի հետ հարցազրույցից

3 տարեկան Գոռի ծնող Տիգրան Խա-

չատրյանը նշեց. «ամեն առավոտ, հատկապես

ձմռան ցուրտ ամիսներին, մենք հազիվ էինք

երեխային համոզում գնալ մանկապարտեզ, նա

միշտ հակադրվում էր մեզ՝ տաք ջրի բացակա-

յության պատճառով: Սակայն մանկապարտե-

զում տաք ջրի ապահովման նման համակարգի

տեղադրման գաղափարը մեզ շատ ոգևորեց»:

8Արևային համակարգը նախատեսված է 5200 վտ հզորություն

ապահովելու համար՝ օգտագործելով 120 IBC PolySol 265 CS4

տիպի արևային վահանակներ, ինչը բավական է բավարա-

րելու համար ջրատաքացուցչի և ծրագրի շրջանակներում տե-

ղադրված փողոցային լուսավորությունն ապահովող լուսա-

դիոդային լամպերի համար պահանջվող էլեկտրաէներգիան:

Page 6: @ a u a } a v - Climate Forum East...2017/03/03  · Մարգահովիտ համայնք, Լոռու մարզ, Հայաստան Հոկտեմբեր, 2016 - ապրիլ, 2017 Նախաբան

11

Հայաստան

Տաք ջուրն ավելի նախընտրելի է երեխաների

համար, քանի որ այն առավել արդյունավետ է

լվանում ձեռքերը, իսկ հաշվի առնելով տեղանքի

եղանակային պայմանները, հատկապես ձմռան

ամիսներին, այն ավելի հարմարավետ է:

Տեղադրման աշխատանքների ընթացքում

տեղական իշխանությունների կողմից ցուցաբեր-

վել է զգալի աջակցություն և անհրաժեշտ օժան-

դակություն: «Ռուբինար» ՍՊԸ-ի ներկայացուցիչ

Կարեն Ասատրյանը զարմացած էր գյուղապետա-

րանի պատրատակամությունից՝ պայմանավոր-

ված տեղադրման աշխատանքների ընթացքում

ունեցած բոլոր ընթացիկ խնդիրների լուծման

ուղղությամբ նրանց արագ արձագանքմամբ:

Նկար 4. Արևային վահանակների մոնտաժման

աշխատանքներ, 03.03.2017

«Ջրատաքացուցիչը կբավարարի մանկա-

պարտեզի ճաշարանի և սանհանգույցների տաք

ջրի պահանջարկը … Միևնույն ժամանակ այն

հասանելի կլինի նաև երեխաներին, ինչը նվա-

զագույնի կհասցնի առողջապահական ռիսկե-

րը, քանի որ ձեռքերը հաճախակի լվանալով

հնարավոր կլինի կանխարգելել բազմաթիվ վա-

րակիչ հիվանդությոնների տարածումը», - ա-

սաց Հասմիկ Դերձյանը:

Քաղված դասեր

1. Խելացի լուծումներ բիզնես ներդրումների

համար: Տեղական իշխանությունները որոշել են

ներդրումների ներգրավման համար նախատես-

ված նյութերում՝ որպես համայնքային ետնա-

նկար, օգտագործել տանիքին տեղադրված արե-

վային վահանակով մանկապարտեզի լուսանկա-

րը:

Ավելին, ծրագրի իրականացումից տեղի

դպրոցը նույնպես կշահի, քանի որ բարձր դասա-

րանների աշակերտները, ստանալով տեսական

գիտելիքներ բնապահպանական հարցերի, էներ-

գիայի արդյունավետության և այլնի մասին, հնա-

րավորություն կունենան գործնականում ծանո-

թանալ ֆոտովոլտային համակարգի հետ, տես-

նել, թե ինչպես է այն աշխատում, և ինչպիսին են

այդ համակարգերի շահագործման դրական և բա-

ցասական կողմերը՝ համայնքներում կիրառման

դեպքում:

2. Համայնքի մասնակցության կարևորու-

թյուն: Ծրագրի իրականացման ընթացքում քաղ-

ված ամենակարևոր դասերից մեկն այն է, որ

մանկապարտեզին և երեխաներին այդքան կա-

րևոր հարցում աջակցություն ցուցաբերելն իր

դրական արձագանքը կունենա համայնքի և նրա

բնակիչների կողմից: Ծրագրի իրականացման ողջ

ընթացքում ուշադրության կենտրոնում էին «Ռու-

բինար» ՍՊԸ-ի և ԱՋՀ ՀԿ-ի ներկայացուցիչները:

Նա փաստեց. «ես աշխատել եմ հանրապե-

տության բազմաթիվ համայնքների հետ՝ տե-

ղադրելով ֆոտովոլտային վահանակներ և փո-

ղոցային լուսավորություն: Սակայն Մարգահո-

վիտը յուրահատուկ է իր համախմբված հա-

մայնքով, որը պատրաստ է աջակցելու նմանա-

տիպ համայնքամետ ծրագրին՝ հատկապես, երբ

հարցը վերաբերում է մանկապարտեզին»:

Ըստ «Ազգային ջրային համագործակցու-

թյուն» ՀԿ-ի ներկայացուցիչ Լուսինե Վարդան-

յանի. «Մարգահովիտում մենք շատ ընկերներ

ձեռք բերեցինք, որոնց թվում են ուսուցիչներ,

դայակներ և տեղական իշխանությունների ներ-

կայացուցիչներ»:

Ավելին, «Ազգային ջրային համագործակ-

ցություն» ՀԿ-ի մեկ այլ ներկայացուցիչ՝ Լիանա

Հովսեփյանի խոսքերով. «տեղի բնակիչները ե-

րախտապարտ են մեզ արդարացի և անկողմնա-

կալ վերաբերմունքի համար… Նրանք տեսնում

են, թե ինչքան ջանասիրաբար ենք մենք աշխա-

տում մանկապարտեզը երեխաների համար

ավելի հարմարավետ դարձնելու ուղղությամբ»:

Page 7: @ a u a } a v - Climate Forum East...2017/03/03  · Մարգահովիտ համայնք, Լոռու մարզ, Հայաստան Հոկտեմբեր, 2016 - ապրիլ, 2017 Նախաբան

Հայաստան

Նկար 5. Մանկապարտեզի տանիքի Ֆոտովոլտային

համակարգի վերջնական տեսքը, 02.05.2017

Նկար 6. Մարգահովիտի մանկապարտեզի

սաները, 05.04.2017

Ծրագրի իրականացման արդյունքում շահել

է նաև տեղի դպրոցը, քանի որ բարձր դասարան-

ների աշակերտներն ավելի մոտիկից կկարողա-

նան ծանոթանալ արևային վահանակներին, ինչը

գործնականում կլրացնի նրանց տեսական գիտե-

լիքները շրջակա միջավայրի, էներգիայի արդյու-

նավետության և այլնի մասին:

Եվ վերջապես, ծրագրի արդյունքում Մարգա-

հովիտ համայնքն արտահայտեց իր պատրաս-

տակամությունը` աստիճանաբար հասնելու հա-

մայնքում արևային վահանակների ցանցի ընդ-

լայնմանը, դրանով ապահովելով իր ֆինանսա-

կան խնայողությունները և կատարելով ներդրում

գլոբալ տաքացման և ջերմոցային գազերի արտա-

նետման նվազեցմանն ուղղված գործընթաց-

ներում:

12

3. Լավ փորձ հարակից համայնքների համար:

Հիմնվելով այն փաստի վրա, որ հարակից

տարածքում չկա արևային այլ համակարգ, իսկ

տաք ջրի հասանելիությունը խնդիր է մարզի

համայնքային շատ մանկապարտեզների համար,

հարակից գյուղերի շատ ընտանիքներ իրենց

երեխաներին կբերեն Մարգահովտի մանկապար-

տեզ: Դա կգրավի շատերին, ինչը համայնքի

զարգացման վրա կունենա իր դրական տնտեսա-

կան ազդեցությունը:

Գլխավոր գործընկեր Ծրագրի իրականացնող գործընկերՆպատակային ուսումնասիրություն-

ների մշակման գործընկեր

Հայկական Կարմիր խաչի ընկերություն

Պարոնյան 21/1, 0015 Երևան,

Հայաստան

Հեռ՝ (+374 60) 62 50 50

Ֆաքս՝(+374 60) 62 50 72

E-mail: [email protected]

«Ազգային ջրային համագործակ-

ցություն» ՀԿ

Չոլակյան 38, 0037 Երևան,

Հայաստան

Հեռ՝ (+374 10) 209 603

E-mail: [email protected]

«Էկոլոգիան հանուն խաղաղ

գոյակցման» ՀԿ

Շերամի 111, բն. 24, 0034 Երևան,

Հայաստան

Հեռ՝ (+374 91) 52 93 27,

E-mail: [email protected]