Խնամատար · web view2018/05/05  · դ) «Երեխային խնամատար ընտանիք...

26
ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ «ՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ» ՀՀՀՀ ԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ «ԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱ» ԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱԱ Ա ԱԱԱԱԱԱԱԱԱ «ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ» ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ. RCM ՀՀՀՀՀ. ST-15-00047 11.2017 «ՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀ» ՀՀՀՀ 2017Հ․ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀ: ՀՀՀՀՀՀՀՀՀ Հ ՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ, ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀ ՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀ ՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀՀ: 1

Upload: others

Post on 13-Mar-2021

8 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Խնամատար · Web view2018/05/05  · դ) «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխայի պահելու

Հայաստանի Հանրապետություն

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ»

ՊՈԱԿ

Ամփոփ հաշվետվություն «Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և

դաստիարակության աջակցության տրամադրում» ծրագրի մշտադիտարկման և գնահատման

«Աջակցություն Հայաստանի Հանրապետության սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի և

բնակչությանը մատուցվող ծառայությունների մշտադիտարկման և գնահատման գործընթացին» սուբսիդիայի պայմանագրի շրջանակներում

Տեսակ. RCMՀամար. ST-15-00047

11.2017

«Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ 2017թ․

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Արգելվում է առևտրային նպատակով ցանկացած մասի վերատպագրությունը, վերաթվայնացումը կամ այլ եղանակներով իրացումն առանց իրավատիրոջ գրավոր թույլտվության:

1

Կարապետ Ուլնեցու 68ՀՀ, Երևան, 0069

Հեռ՝ +374-10-208344 Ֆաքս` +374-10-247522

էլ. Փոստ` [email protected] Կայք` www.nilsr.am

Page 2: Խնամատար · Web view2018/05/05  · դ) «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխայի պահելու

Բովանդակություն

1. «Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության աջակցության տրամադրում» ծրագրի ՄԳ տեղեկանք..........................................3

2. «Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության աջակցության տրամադրում» ծրագրի ՄԳ անձնագիր..........................................6

3. «Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության աջակցության տրամադրում» ծրագրի ՄԳ համառոտագիր.................................9

4. «Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության աջակցության տրամադրում» ծրագրի ՄԳ ամփոփ հաշվետվություն................12

4.1. Նախաբան........................................................................................................12

4.2 Ծրագրի ցուցիչի հաշվարկ............................................................................12

4.3 Վերջնական արդյունքի վերլուծություն.........................................................13

4.4 Ուղղակի արդյունքների վերլուծություն........................................................16

4.5 Գործողությունների վերլուծություն...............................................................18

4.6 Առաջարկություններ......................................................................................23

2

Page 3: Խնամատար · Web view2018/05/05  · դ) «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխայի պահելու

1. «Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության աջակցության տրամադրում» ծրագրի

ՄԳ տեղեկանք

1․ Ծրագրի նախապատմությունը

Խնամատար ընտանիք ծրագրի հիմնական նպատակը առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին հաստատություններից ընտանիք վերադարձնելն է և նրանց խնամքն ընտանիքում ապահովելն է: Խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրման առաջին փորձերն արվել են դեռևս 1999թ․, երբ Ֆրանսիայի Քրեթեյ քաղաքի քաղաքապետարանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև կնքվեց համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում ՀՀ մանկատներում խնամվող 9 երեխաների խնամքը կազմակերպվեց ընտանիքներում, ովքեր ամսական գումար էին ստանում երեխաների խնամքը իրականացնելու համար։ Սակայն դասական իմաստով դա խնամատարություն չէր, քանի որ չկար իրավական դաշտ, որը կկարգավորեր պետության, խնամատար ծնողների և երեխաների միջև իրավահարաբերությունները։2004թ․ ընդունվեց նոր Ընտանեկան օրենսգիրքը, որտեղ արդեն առանձին գլուխ կար խնամատար ընտանիքի մասին։

2․ Ծրագրի զարգացման փուլերը և կատարված փոփոխությունները

2006թ․ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը Հայասանում սկսեց խնամատար ընտանիքի փորձնական ծրագիրը, որը հիմնված էր միջազգային փորձի վրա և նպատակ ուներ Հայաստանում զարգացնել երեխաների այլընտրանքային խնամքի կազմակերպման լավագույն ձևերից մեկը։ 2006-2008թթ․ ՀՀ մանկատներում խնամվող 35 երեխաների խնամքը կազմակերպվեց խնամատար ընտանիքներում, որոնք վերապատրաստվել էին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից։ 2008թ․ ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 8-ի N 459-Ն որոշմամբ հաստատվեց «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխայի պահելու համար խնամատար ընտանիքին ամսական վճարվող դրամական միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ընտանիք երեխային դաստիարակության հանձնելու մասին պայմանագրի ձևը» և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի սկսած փորձնական ծրագիրը շարունակվեց ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին։ Տարիների ընթացքում խնամատար ընտանիքներում խնամվող երեխաների թիվը նվազեց և 2005թ․ միայն 18 երեխաներ էին խնամվում խնամատար ընտանիքներում։3․ Ծրագրի նպատակը

3

Page 4: Խնամատար · Web view2018/05/05  · դ) «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխայի պահելու

Ծրագրի նպատակն է առանց ծնողական խնամքի մնացած երեխայի համար ընտանեկան միջավայրի ապահովումը, խնամքի և դաստիարակության պայմանների բարելավումը:

4․ Ծրագրի իրավական հիմքերը

ա) «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքբ) «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքգ) ՀՀ ընտանեկան օրենսգիրքդ) «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխայի պահելու համար խնամատար ընտանիքին ամսական վճարվող դրամական միջոցների և երեխայի խնամքի և դաստիարակության համար խնամատար ընտանիք երեխային դաստիարակության հանձնելու մասին պայմանագրի ձևը հաստատելու մասին» ՀՀ կառավարության N 459-Ն որոշումե) «Հայաստանի Հանրապետության մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի 2010 թվականի հուլիսի 14-ի N 07-Ն և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2010 թվականի հուլիսի 13-ի N 66-Ն համատեղ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի 11․12․2015թ․ N 1292-Ն և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 12․11․2015թ․ N 158-Ն համատեղ հրաման զ) «Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագրի միջոցառումների ժամանակացույցը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 18-ի N 1745-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշում N 1694-Ն

5․ Ծրագրի համար հատկացվող բյուջեն՝ վերջին երեք տարվա կտրվածքով

ա) 2013 թ.` 31,390.7 հազ. դրամ բ) 2014 թ.` 36,073.9 հազ. դրամգ) 2015 թ.` 38,144.3 հազ. դրամդ) 2016 թ.` 39,367.1 հազ. դրամ

6. Ծրագրի շահառուների շրջանակը, թվաքանակը, իրավունակությունը

ՀՀ մանկատներում խնամվող երեխաներ

4

Page 5: Խնամատար · Web view2018/05/05  · դ) «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխայի պահելու

7․ Ծրագրի առանձնահատկությունները, ենթածրագրերը

2016թ․ մարտի 10-ին ՀՀ կառավարության արձանագրային որոշումով հաստատվեց «Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին խնամատարության հանձնելու ընթացակարգի բարեփոխման հայեցակարգին հավանություն տալու մասին» հայեցակարգը։ Նոր հայեցակարգով նախատեսվում է ներդնել խնամատարության մի քանի տեսակներ (ճգնաժամային, արձակուրդային, մասնագիտացված, ընդհանուր), բարելավել խնամատար ընտանիքների ընտրության ընթացակարգը, սահմանել մշտադիտարկման համակարգ։

5

Page 6: Խնամատար · Web view2018/05/05  · դ) «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխայի պահելու

2. «Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության աջակցության տրամադրում» ծրագրի

ՄԳ անձնագիրԱնվանումը Նկարագիրը

1 Ծրագրի ընթացիկ նպատակները

Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի համար ընտանեկան միջավայրի ապահովում, խնամքի և դաստիարակության պայմանների բարելավում:

2 Ծրագրի հեռահար նպատակները

Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի` ընտանիքում ապրելու իրավունքի ապահովում:

3 Խնդիրներ, որոնց լուծմանը միտված է ծրագիրը

1. Երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող հաստատությունների բեռնաթափման և մուտքի կանխարգելման անհրաժեշտություն:

2. Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի խնամքը ընտանիքում կազմակերպելու անհրաժեշտություն:

4 Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքները

Որակական Դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքը և դաստիարակությունը իրենց կենսաբանական ընտանիք չհանդիսացող ընտանիքներում կազմակերպելը՝ հաշվի առնելով երեխաների լավագույն շահը։

Քանակական Ընտանեկան միջավայրում առանց ծնողական խնամքի մնացած 25 երեխայի խնամքի և դաստիարակության իրականացում:

5 Ոլորտում վարվող քաղաքականության նպատակադրումները

1) ապահովել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը.

2) երեխաների խնամքի ու պաշտպանության հաստատություններում գտնվող այն երեխաների

6

Page 7: Խնամատար · Web view2018/05/05  · դ) «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխայի պահելու

Անվանումը Նկարագիրը

խնամքի ու դաստիարակության կազմակերպման այլընտրանքային ձև, ովքեր չունեն կենսաբանական (հարազատ) ընտանիք կամ տարբեր պատճառներով հնարավոր չէ նրանց վերադարձնել ընտանիք, կամ անհնար է ապահովել ազգականների ընտանիքներում նրանց խնամքի կազմակերպումը:

6 Ծրագրի շահառուների շրջանակը

ՀՀ մանկատներում խնամվող երեխաներ

7 Ծրագրին հատկացված ֆինանսական միջոցները

ա) 2013 թ.` 31,390.7 հազ. դրամբ) 2014 թ.` 36,073.9 հազ. դրամգ) 2015 թ.` 38,144.3 հազ. դրամդ) 2016 թ.` 39,367.1 հազ. դրամ

8 ՄԳ իրականացման տրամաբանական շրջանակի տարրերը

Վերջնական արդյունք 1․

Վերապատրաստված խնամատար ծնողները պատրաստ են իրականացնել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը և դաստիարակությունը

Ուղղակի արդյունք 1.1

Խնամատարության վերաբերյալ գործում են արդյունավետ իրազեկման մեխանիզմներ

Ուղղակի արդյունք 1.2

Խնամատար ընտանիքների արդյունավետ ընտրության մեխանիզմները ապահովված են

Վերջնական արդյունք 2․

Խնամատար ընտանիքներում առանց ծնողական խնամքի մնացած երեխաները իրենց զգում են սիրված, ապահով և խնամված

Ուղղակի արդյունք 2.1

7

Page 8: Խնամատար · Web view2018/05/05  · դ) «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխայի պահելու

Անվանումը Նկարագիրը

Երեխաների խնամքի և դաստիարակության համար բավարար պայմանները ապահովված են

Վերջնական արդյունք 3․

Ընտանիքից երեխայի դուրս գրումը բխում է երեխայի լավագույն շահից

Ուղղակի արդյունք 3.1

Խնամատար ընտանիքներից երեխաների արդյունավետ դուրսգրումը ապահովված է

9 Ծրագրի ՄԳ իրականացման ժամանակահատվածը

Փաստացի ժամանակահատված-2013-2015Բազային տարի-2016Կանխատեսվող ժամանակահատված-2017-2019

10 ՄԳ գործընթացի իրականացման մասնակից կողմերը

ՀՀ ԱՍՀՆ Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչություն, Սոցիալական աջակցության վարչություն, Վերլուծության և մոնիթորինգի վարչություն, ՀՀ մարզպետարաններ, ԽՀՄ-ներ, ընտրված կազմակերպություն

11 Այլ պահանջներ

8

Page 9: Խնամատար · Web view2018/05/05  · դ) «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխայի պահելու

3. «Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության աջակցության տրամադրում» ծրագրի

ՄԳ համառոտագիր1.Ծրագրի նպատակ՝ Առանց ծնողական խնամքի մնացած երեխայի համար ընտանեկան միջավայրի ապահովում, խնամքի և դաստիարակության պայմանների բարելավում, նրանց ընտանիքում ապրելու իրավունքի ապահովում:

2.Ծրագրի մշտադիտարկման և գնահատման համար օգտագործված գործիքներ՝ ՄԳ տեղեկանք, ՄԳ անձնագիր, ՄԳ ցուցանիշների ցանկ, որակական հարցումների հարցաթերթեր:

3.Ծրագրի գնահատման մեթոդ՝ ըստ տրամաբանական շրջանակի, որի բաղադրիչ տարրերն են՝ վերջնական արդյունք, ուղղակի արդյունք, գործողություններ, ռեսուրսներ:

4.Ծրագրի մշտադիտարկման և գնահատման ամփոփ արդյունքը՝ 2016թ.-ի համար ծրագրի ցուցիչը կազմել է 94.7 միավոր (100 միավորանոց գնահատման սանդղակով):

5.Ծրագրի մշտադիտարկման և գնահատման արդյունքում վերհանված խնդիրներ և դրանց հաղթահարման նպատակով ներկայացվող առաջարկները (ըստ աղյուսակի)

Հ/ Հ Խնդիրներ Խնդիրների հաղթահարմանն ուղղված առաջարկներ

1 Թեկնածու խնամատար ծնողների կողմից վերապատրաստման ընթացքում ստացված ծառայությունների համեմատաբար ցածր գնահատական՝ 3.75 միավոր

Վերանայել այդ վերապատրաստումների անցկացման ծրագրերը և կազմակերպման աշխատանքները

2 Կազմակերպության աշխատակիցների կողմից խնամատար ընտանիքների կարողությունների ցածր գնահատական՝ 3.8 միավոր

1.Վերանայել ընտանիքների ընտրության ժամանակ նրանց կարողությունների գնահատման չափորոշիչները՝ նպաստելով առավել բարձր կարողություններով ընտանիքների ծրագրում ընդգրկմանը2. Ձեռնարկել քայլեր պայմանագրի կնքումից

9

Page 10: Խնամատար · Web view2018/05/05  · դ) «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխայի պահելու

հետո պայմանագրի կողմ հանդիսացող ընտանիքի անդամի հետ պարբերաբար կարճաժամկետ վերապատրաստումներ անցկացնելու ուղղությամբ, որը կունենա կենցաղվարման, մասնագիտական կողմնորոշման, երեխայի դաստիարակության և հոգեբանության հիմնահարցերի ուղղվածություն

3 Խնամատարության պայմանագրի կնքման համար ընտրության ընթացակարգերի արդյունավետության ցածր գնահատական,որը կազմել է 3.4 միավոր

1.Հստակեցնել ընտրության չափանիշները՝ դարձնելով դրանք առավել թափանցիկ, ընտանիքների համար հասկանալի: Այդ չափանիշները մի կողմից պետք է բացառեն ծրագրում ցածր կարողություններով ընտանիքների ներգարվումը, մյուս կողմից պետք է հնարավորություն տան ընտանիքների ավելի լայն շրջանների ընդգրկվել ծրագրում՝ միաժամանակ ապահովելով երեխայի գերակա շահը2. Ձեռնարկել վարչական համապատասխան քայլեր համաձայն գործող չափորոշիչների ընտրության գործընթացը առավել արդյունավետ դարձնելու համար՝ հատկապես կարևորելով ընտանիքի գտնվելու վայրի սոցիալական աշխատողների ներգրավումը այդ գործընթացում

4 Ծրագրի վերաբերյալ համայնքի բնակչության իրազեկվածության ցածր մակարդակ, որը գնահատվել է 3.47 միավոր

1.Ավելացնել աշխատանքները համայնքի իրազեկվածությունը բարձրացնելու, ինչպես նաև խնամատար ընտանիքներին համայնքի և առանձին ընտանիքների կողմից սատարումն ուժեղացնելու նպատակով2.Ծրագրի վերաբերյալ համայնքում իրազեկման աշխատանքների հիմքում դնել ոչ թե ընտանիքի եկամուտ ստանալու գաղափարը, այլ ընտանիքների սոցիալական ծրագրերում ներգրավվելու կարևորությունը

5 Ոչ բոլոր երեխաներն են, մինչև ընտանիք տեղափոխվելը ծանոթացել ընտանիքի անդամների հետ (հարցվողների 24%)

Իրավական նորմերով ամրագրել պարտադիր հանդիպումների անցկացումը, մինչև երեխայի խնամատար ընտանիք տեղափոխվելը: Միաժամանակ ձեռնարկել քայլեր 10 տարեկանից մեծ երեխաների՝ իրենց վերաբերյալ որոշումների կայացմանը

10

Page 11: Խնամատար · Web view2018/05/05  · դ) «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխայի պահելու

մասնակցելու օրենքով ամրագրված երեխայի իրավունքը

6 Խնամատար ընտանիքի երեխաների արտադպրոցական կրթության համակարգում ընդգրկվածության ցածր մակարդակ (հարցվողների 76%)

Աշխատանքներ տանել ընտանիքների հետ այս հարցի կարևորման վերաբերյալ և աջակցել, ըստ անհրաժեշտության՝ ուղղորդել, երեխաներին այդ համակարգում ավելի լայնորեն ընդգրկելու նպատակով

7 Ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի ցածր գնահատական՝ 3.06 միավոր, ընտանիքի չափահաս աշխատունակ անդամների զբաղվածության հիմնախնդիր ( հարցվող ընտանիքիների անդամների 59-ը չի աշխատում)

Ձեռնարկել քայլեր խնամատար ընտանիքի աշխատունակ և աշխատանքային տարիքի անդամներին զբաղվածության ծրագրերում ընդգրկելու և զբաղվածությունը ապահովելու ուղղությամբ

8 Ընտանիքների համար մինչև խնամատարության պայմանագրի կնքումը համայնքային ծառայությունների ցածր հասանելիություն (երեխաների համար՝ 2.26 միավոր, ընտանիքի համար՝ 1.44 միավոր)

Նախատեսել այդ ընտանիքներին համապատասխան ծառայություններից օգտվելու համար աջակցություն: Միաժամանակ ծրագրի հետագա ընթացքում ընտանիքների սեփական կարողությունների գնահատման ժամանակ հաշվի առնել այս բաղադիչը որպես կարևոր գործոն ընտանիքի ընտրության համար: Ցածր կարողություններով ընտանիքների ընտրությունը համարել անթույլատրելի

9 Ընտանիքների մի զգալի մասի անբավարարվածություն պայմանագրի շրջանակներում տրամադրվող գումարի չափից և վճարման ժամկետներից (հարցվողների 41.2%

1.Նախատեսել համապատասխան քայլեր իրավական ակտերով սահմանված վճարման ժամկետների պահպանման ուղղությամբ2.Նախատեսել ընտանիքներին ուղղված աջակցությունների բնաիրային փաթեթ, որը կփոխհատուցի ընտանիքի կողմից կատարվող լրացուցիչ ծախսերը, միաժամանակ ուղղված կլինի երեխայի կարիքների առավել լիարժեք բավարարմանը

10 Ծրագրի մշտադիտարկման և գնահատման համար մշակված ցուցանիշների հավաքագրման և դրանց

Լրամշակել մշտադիտարկման ցուցանիշները՝ հանելով այն ցուցանիշները որոնք ՄԳ գործընթացում չեն կիրառվել կամ դրանց կիրառությունը եղել է

11

Page 12: Խնամատար · Web view2018/05/05  · դ) «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխայի պահելու

օգտագործման արդյունավետության խնդիր

համեմատաբար ցածր, միաժամանակ ձեռնարկել քայլեր կարևոր չհավաքագրված ցուցանիշների հավաքագրման հստակ մեխանիզմներ սահմանելու համար

4. «Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության աջակցության տրամադրում» ծրագրի

ՄԳ ամփոփ հաշվետվություն

4.1. Նախաբան«Խնամատար ընտանիքում երեխայի խնամքի և դաստիարակության

աջակցության տրամադրում» ծրագրի (այսուհետ Ծրագիր) մշտադիտարկման և գնահատման ամփոփ հաշվետվությունը կազմվել է համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 28 հունիսի 2016թ. N70-Ա/1 հրամանով սահմանված մեթոդաբանության և ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող ծրագրերի և բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունների մշտադիտարկման և գնահատման 2017 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին 23 դեկտեմբեր 2016թ. N121 Ա/1 հրամանի:

Ծրագրի մշտադիտարկման և գնահատման համար մշակվել են համապատասխան գործիքներ՝ ծրագրի ՄԳ տեղեկանքը և ՄԳ անձնագիրը:

Ծրագրի գնահատումն իրականացվել է ըստ տրամաբանական մոդելի շրջանակի: Համապատասխանաբար դիտարկվել են ծրագրի վերջնական արդյունքները, ուղղակի արդյունքներըը և գործողությունները, դրանց համար մշակված և հավաքագրված ցուցանիշների փաստացի և թիրախային արժեքները: Ծրագրի մշտադիտարկման ցուցանիշների շարքում չի նախատեսվել ռեսուրսներ և դրանց համար չեն մշակվել ցուցանիշներ:

4.2 Ծրագրի ցուցիչի հաշվարկԾրագրի ցուցիչի հաշվարկը կատարվել է հիմք ընդունելով մշակված

մշտադիտարկման ցուցանիշների փաստացի և պլանավորված արժեքների համադրումը, համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 28 հունիսի 2016թ. N70-Ա/1 հրամանով սահմանված մեթոդաբանության: Ծրագրի ցուցիչի հաշվարկման ամփոփ արդյունքները բերված են աղյուսակ 1-ում: Ծրագրի ցուցիչի արժեքը կազմել է 95 միավոր, ինչը բավականին բարձր ցուցանիշ է առավելագույն 100 միավորանոց գնահատման համակարգում:

12

Page 13: Խնամատար · Web view2018/05/05  · դ) «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխայի պահելու

Աղյուսակ 1. Ծրագրի ցուցիչի հաշվարկման ամփոփ արդյունքներ

Հ/Հ Տրամաբանական շրջանակի տարրեր

Կատարողականի միջին արժեքը 2016 թ-ի համար

Տեսակարար կշիռը

Ազդեցության աստիճանը 2016 թ-ի համար

1 Վերջնական արդյունք 0.9163 0.45 41.2

2 Ուղղակի արդյունք 0.87.82 0.33 29.0

3 Գործողություններ 1.1159 0.22 24.5

4 Ռեսուրսներ 0.0000 0 0

Ծրագրի ցուցիչի արժեքը

1 94.8

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագրի համար չեն մշակվել համապատասխան ռեսուրսներ և մշտադիտարկման ցուցանիշներ, տրամաբանական շրջանակի ռեսուրսների մասով տեսակարար կշիռը ընդունվել է զրո, իսկ և ռեսուրսների համար նախատեսված 0.1 տեսակարար կշիռը վերաբաշխվել է տրամաբանական շրջանակի մյուս տարրերի մեջ՝ 0.05-ը փոխանցվել է վերջնական արդյունքին, 0.03-ը՝ ուղղակի արդյունքին և 0.02-ը՝ գործողություններին:

4.3 Վերջնական արդյունքի վերլուծություն Ծրագրի վերջնական արդյունքներն են՝ «Վերապատրաստված խնամատար ծնողները պատրաստ են իրականացնել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը և դաստիարակությունը», և «Խնամատար ընտանիքներում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներն իրենց զգում են սիրված, ապահով և խնամված», որոնց գնահատման ժամանակ որակական ցուցանիշների համար որպես թիրախային կատարողական սահմանվել են համապատասխանաբար 95% 4.75 և 90% 4.5 բավարարվածության թիրախային արժեքներ: Նշված ցուցանիշների կատարողականների միջին արժեքները 2016 թվականին կազմել են համապատասխանաբար 94% և 90%, իսկ ընդհանուր վերջնական արդյունքի կատարողականի միջին արժեքը կազմել է 92%՝ ծրագրի ցուցիչի ընդհանուր արժեքում ունենալով 41.2 միավոր: Վերջնական արդյունքների

13

Page 14: Խնամատար · Web view2018/05/05  · դ) «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխայի պահելու

առանձին ցուցանիշների փաստացի և թիրախային արժեքները, ինչպես նաև դրանց կատարողականները բերված են աղյուսակ 2 -ում:Ինչպես երևում է աղյուսակ 2-ից, վերջնական արդյունք 1-ի առավել թույլ կողմ է համարվում «Թեկնածու խնամատար ծնողների գնահատականը որպես խնամատար ծնող վերապատրաստելու համար ստացած ծառայությունների որակի վերաբերյալ բաղադրիչ ցուցանիշի կատարողականը, որը կազմել է 3.75 միավոր: Ինչ վերաբերվում է վերջնական արդյունք 2-ին, ցածր կատարողական են ապահովել «Սեփական ծնողավարության և հմտությունների գնահատականը , « Խնամատար ընտանիքների կարողությունների գնահատականը կազմակերպության աշխատակիցների կողմից ցուցանիշները՝ ունենալով համապատասխանաբար 3.5 և 3.8 միավորներ կամ 78% և 84% կատարողականի բավարարվածություն: Այս խնդիրների հետագա լուծումը պետք է դառնա ծրագրի բարելավման կարևոր ուղղություններից մեկը:

Աղյուսակ 2. Վերջնական արդյունքի առանձին ցուցանիշների փաստացի և թիրախային արժեքները, դրանց կատարողականը

Հ/Հ Ցուցանիշների անվանումը Թիրախային միավորը

Փաստացի

միավորը

Կատարողականը

1.

Վերջնական արդյունք 1. Վերապատրաստված խնամատար ծնողները պատրաստ են իրականացնել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը և դաստիարակությունը

1.1.Բնակչության դրական գնահատականը խնամատարության վերաբերյալ

4.75 4.76 1.002

1.2 Թեկնածու խնամատար ծնողների գնահատականը որպես խնամատար ծնող վերապատրաստելու համար ստացած ծառայությունների որակի

4.75 3.75 0.79

14

Page 15: Խնամատար · Web view2018/05/05  · դ) «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխայի պահելու

վերաբերյալ

1.3Երեխաների կարծիքը հաշվի է առնվել խնամատարության մասին որոշումների ընդունման ժամանակ

4.75 4.88 1.03

Վերջնական արդյունք 1-ի կատարողականի միջին արժեք 0.939

2.

Վերջնական արդյունք 2. Խնամատար ընտանիքներում առանց ծնողական խնամքի մնացած երեխաները իրենց զգում են սիրված, ապահով և խնամված

2.1.Խնամատար ծնողները կիրառում են դրական ծնողավարություն երեխաների նկատմամբ, այդ թվում

2.1.1

Ընտանիքի անդամների կողմից տրված երեխայի խնամքի և դաստիարակության գնահատականը

4.5 4.41 0.98

2.1.2

Սեփական ծնողավարության և հմտությունների գնահատականը 4.5 3.5 0.78

2.1.3

Կազմակերպության աշխատողների կողմից տրված՝խնամատար ընտանիքների ծնողավարության հմտությունների գնահատականը

4.5 4 0.89

2.2Խնամատար ընտանիքների կարողությունների գնահատականը կազմակերպության աշխատակիցների կողմից

4.5 3.8 0.84

2.3Համայնքի հետ ինտեգրման գնահատականը երեխայի և համայնքի կողմից

4.5 4.59 1.02

Վերջնական արդյունք 2-ի կատարողականի միջին արժեք 0.90

15

Page 16: Խնամատար · Web view2018/05/05  · դ) «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխայի պահելու

Վերջնական արդյունքի կատարողականի միջին արժեք 0.92

4.4 Ուղղակի արդյունքների վերլուծությունԾրագրի ուղղակի արդյունքի «Ծրագրի վերաբերյալ համայնքի բնակչության իրազեկվածության գնահատականը» ցուցանիշի համար որպես թիրախային կատարողականի արժեք սահմանվել է 4 միավոր կամ 80% բավարարվածություն, «Խնամատար ընտանիքների գնահատման ձևաթուղթը հաստատված է ԱՍՀՆ կողմից և «Թեկնածու խնամատար ծնողների ընտրության գործընթացը համապատասխանում է հաստատված ընթացակարգերին ցուցանիշների համար՝ 5 միավոր կամ 100%: Մնացած ցուցանիշների համար թիրախային կատարողականի արժեք սահմանվել է 4, 75 միավոր կամ 95% բավարարվածություն: 2016 թ.-ի համար ծրագրի ուղղակի արդյունքի միջին կատարողականը կազմել է 88%, որը միջինից բարձր ցուցանիշ է, իսկ ցուցիչի ընդհանուր արժեքում ունեցել է 29 միավոր: Ողղակի արդյունքների առանձին ցուցանիշների համար մշակված բաղադրիչների թիրախային և փաստացի արժեքները, դրանց կատարողականները բերված են աղյուսակ 3-ում:

Աղյուսակ 3. Ուղղակի արդյունքների ցուցանիշների թիրախային և փաստացի արժեքներն ու կատարողականը

Հ/Հ Ցուցանիշների անվանումըԹիրախա

յին միավորը

Փաստացի

միավորը

Կատարողականը

 1Ուղղակի արդյունք 1.1 Խնամատարության վերաբերյալ գործում են արդյունավետ իրազեկման մեխանիզմներ

16

Page 17: Խնամատար · Web view2018/05/05  · դ) «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխայի պահելու

1.1Ծրագրի վերաբերյալ համայնքի բնակչության իրազեկվածության գնահատականը

4 3.47 86.7

2Ուղղակի արդյունք 1.2 Խնամատար ընտանիքների արդյունավետ ընտրության մեխանիզմները ապահովված են

2.1 Խնամատար ընտանիքների գնահատման ձևաթուղթը հաստատված է ԱՍՀՆ կողմից 5 5 100

2.2 Թեկնածու խնամատար ծնողների ընտրության գործընթացը համապատասխանում է հաստատված ընթացակարգերին

5 4.8 96

2.3Խնամատարության պայմանագրի կնքման համար ընտրության ընթացակարգերի արդյունավետության գնահատականը

4.75 3.4 71.57

Ուղղակի արդյունք 1-ի միջին արժեք 88.6

3Ուղղակի արդյունք 2. Երեխաների խնամքի և դաստիարակության համար բավարար պայմաններն ապահովված են

3.1 Տրամադրվող գումարից ընտանիքի անդամների բավարարվածությունը 4.75 3 63.16

3.2Խնամատար ընտանիքում ստացած սննդի և հագուստի գնահատականը երեխայի և սոցիալական աշխատողի կողմից, այդ թվում՝

3.2.1

Խնամատար ընտանիքում ստացած սննդի և հագուստի գնահատականը երեխաների կողմից

4.75 4.7 98.9

3.2.2

Խնամատար ընտանիքում ստացած սննդի և հագուստի գնահատականը դուրս գրված երեխաների կողմից

4.75 5 105.26

3.2.3

Խնամատար ընտանիքում ստացած սննդի և հագուստի գնահատականը կազմակերպության աշխատողների կողմից

4.75 3.84 80.84

Ուղղակի արդյուք 2-ի միջին արժեք 87.05Ուղղակի արդյունքի ընդհանուր միջին

արժեք 87.8

17

Page 18: Խնամատար · Web view2018/05/05  · դ) «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխայի պահելու

Ինչպես երևում է աղյուսակ 3-ից, ուղղակի արդյունք 1-ի միջին կատարողականը կազմել է 88.6%, որը միջինից բարձր արդյունք է: Այդ ցուցանիշի բաղադրիչներից համեմատաբար ցածր կատարողական են ունեցել ներքոնշյալ բաղադրիչները, որոնք և հանդիսանում են ուղղակի արդյունք 1-ի հիմնական թույլ կողմերը.

Խնամատարության պայմանագրի կնքման համար ընտրության ընթացակարգերի արդյունավետության գնահատականը ՝ 71.57% կամ 3.4 միավոր

Ծրագրի վերաբերյալ համայնքի բնակչության իրազեկվածության գնահատականը ՝ 86.7% կամ 3.47 միավոր:

Ինչ վերաբերում է ուղղակի արդյունք 2-ին, ապա միջին կատարողականը այստեղ կազմել է 87.05%: Առավել ցածր են եղել Տրամադրվող գումարից ընտանիքի անդամների բավարարվածությունը ցուցանիշի կատարողականը՝ 63.16%, և «Խնամատար ընտանիքում ստացած սննդի և հագուստի գնահատականը կազմակերպության աշխատողների կողմից՝ 80.84%: Հակառակ դրան՝ խնամատար ընտանիքում գտնվող և դուրս եկած երեխաների կողմից վերջին ցուցանիշի գնահատականը բավականին բարձր է եղել՝ կազմելով միջինը 102.08%:

4.5 Գործողությունների վերլուծություն2016 թ.-ի համար ծրագրի գործողությունների միջին կատարողականը կազմել է 111,59%, որը գերազանց ցուցանիշ է, իսկ ցուցիչի ընդհանուր արժեքում ունեցել է 24,5 միավոր: Ծրագրի գործողությունների ցուցանիշների, բաղադրիչների փաստացի և թիրախային արժեքները, դրանց կատարողականները բերված են աղյուսակ 4-ում:

Աղյուսակ 4. Ծրագրի գործողությունների համար մշակված ցուցանիշների փաստացի և թիրախային արժեքները, կատարողականը, 2016 թ.

Հ/Հ Ցուցանիշների անվանումըԹիրախ

ային միավո

րը

Փաստացի

միավորը

Կատարողականը

1. Գործողություններ

1.1Իրազեկվածության ծրագրերը մշակված և հաստատված են ԱՍՀՆ կողմից

5 5 1

18

Page 19: Խնամատար · Web view2018/05/05  · դ) «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխայի պահելու

1.2 Տարվա ընթացքում իրականացված իրազեկման միջոցառումների թիվը 24 40 1.67

1.3 Գնահատված թեկնածու խնամատար ծնողների թիվը 30 30 1

1.4 Դրական եզրակացություն ստացած թեկնածու խնամատար ծնողների թիվը 30 7 0.23

1.5Վերապատրաստման դասընթացների մասնակցած ծնողների թիվը, այդ թվում․

30 30 1

 1.6Խնամատար ընտանիք տեղավորման ենթակա երեխայի մասին տեղեկատվություն ստանալու համար ներկայացված դիմումների թիվը

 30 30 1

1.7Խնամատար ընտանիք տեղավորման ենթակա երեխայի հետ կատարված տեսակցությունների թիվը (միջինացված թիվ)

7 7 1

1.8Երեխային խնամատար ընտանիքում տեղավորման նպատակով կնքված պայմանագրերի թիվը

7 7 1

1.9 Խնամատար ընտանիքներում տեղավորված երեխաների թիվը 7 15 2.14Գործողությունների միջին արժեք 1.1159

Աղյուսակ 4-ից երևում է, որ ծրագրի գործողությունների պլանավորումը և համապատասխան կատարողականները 2016 թ.-ին եղել են բավականին բարձր մակարդակի վրա և ապահովել են 100% և բարձր բավարարվածություն, բացառությամբ «Դրական եզրակացություն ստացած թեկնածու խնամատար ծնողների թիվը բաղադրիչ ցուցանիշի, որի կատարողականը կազմել է 23%, ինչը պայմանավորված է է նրանով, որ նշված ժամանակահատվածում խնամատար ծնող դառնալու համար դիմած անձանց թիվը բավականին մեծ է եղել, սակայն գնահատման արդյունքում դրական եզրակացությունը ստացել են նրանցից փոքր մասը:

Ծրագրի գործողությունների «Տարվա ընթացքում իրականացված իրազեկման միջոցառումների թիվը ցուցանիշի փաստացի արժեքի փոփոխությունը 2013-2016 թթ.-ի ընթացքում բերված է գծանկար 1-ում, համաձայն որի՝ յուրաքանչյուր տարի այդ միջոցառումների թիվը աճել է միջինը 26.8%-ով: Ընդ որում՝ միջոցառումներն իրականացվել են ԱՍՀՆ-ի և Մարզպետարանների ԸԿԵԻՊ բաժինների կողմից:

19

Page 20: Խնամատար · Web view2018/05/05  · դ) «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխայի պահելու

2013-2016 թթ.-ի ընթացքում այս ցուցանիշի կատարողականի միջին արժեքը կազմել է 112.5 %:Գծանկար 1. Իրազեկման միջոցառումների թվի փոփոխությունը 2013-2016 թթ-ի ընտացքում

2013 2014 2015 2016

6

10

15

20

1012

15

20

ԱՍՀՆ կողմից Մարզպետարանների ԸԿԵԻՊ բաժինների կողմից

Վերլուծության տեսակետից կարևոր է դիտարկել խնամատար ծնող դառնալու համար դիմած անձանց թվի փոփոխությունը դիտարկվող 2013-2016թթ ժամանակահատվածում: Ակնհայտ է, որ նշված ժամանակահատվածում ցուցանիշն ունեցել է դրական փոփոխություն. 2013թ-ին դիմողների թիվն եղել է 4, իսկ 2016թ-ին այն հասել է 30-ի:

Խնամատար ծնող դառնալու համար դիմած և գնհատման արդյունքում դրական եզրակացություն ստացած թեկնածու խնամատար ծնողների թվերի հարբերակցությունը բերված է գծանկար 2-ում, որից ակնհայտ է, որ դիտարկվող ժամանակահատվածի առաջին երկու տարիներին դիմած անձինք բոլորը գնահատման արդյունքում դրական եզրակացություն են ստացել խնամատար ծնող դառնալու համար: 2015թ.-ին խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնած անձանց 50 %-ն է դրական եզրակացություն ստացել: Այլ պատկեր է 2016թ.-ին. խնամատար ծնող դառնալու համար դիմած անձանց միայն 23.3 %-ն է ստացել դրական եզրակացություն: Պատճառների վերաբերյալ ցուցանիշներ մշակված չեն եղել:

Գծանկար 2.Խնամատար ծնող դառնալու համար դիմած անձանց և դրական եզրակացություն ստացած թեկնածու ծնողների թվերը 2013-2016 թթ.-ին

20

Page 21: Խնամատար · Web view2018/05/05  · դ) «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխայի պահելու

2013 2014 2015 2016

41

4

30

41 2

30

41 2

7

Խնամատար ծնող դառնալու նպատակով դիմած անձանց թիվըԳնահատված թեկնածու խնամատար ծնողների թիվըԴրական եզրակացություն ստացած թեկնածու խնամատար ծնողների թիվը

«Խնամատար ընտանիքներում տեղավորված երեխաների թիվը բաղադրիչ ցուցանիշի կատարողականի միջին արժեքը դիտարկվող ժամանակահատվածում կազմել է 109.8%: Ցուցանիշի փոփոխությունը 2013-2016թթ.-ին բերված է գծանկար 4-ում:

Գծանկար 4. Խնամատար ընտանիքներում տեղավորված երեխաների թիվը

21

Page 22: Խնամատար · Web view2018/05/05  · դ) «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխայի պահելու

2013 2014 2015 2016

1

0

2

12

2

21

 0-  6 ից տարեկաններ 7-  12 ից տարեկաններ 13   և բարձր Նույն ժամանակահատվածում խնամատար ընտանիքներից դուրս գրված երեխաների թիվը և դրա պատճառներն ունեն գծանկար 5-ում արտահայտված տեսքը: Գծանկար 5. Խնամատար ընտանիքներից դուրս գրված երեխաների թիվը

22

Page 23: Խնամատար · Web view2018/05/05  · դ) «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխայի պահելու

4.6 Առաջարկություններ

Չնայած այն հանգամանքին, որ ծրագրի ցուցիչը ստացվել է բավականին բարձր` 95 միավոր, ծրագրի ուսումնասիրության և գնահատման ընթացքում ի հայտ են եկել որոշ խնդիրներ, որոնց լուծումն էլ ավելի կբարձրացնի ծրագրի արդյունավետությունը:

Հիմք ընդունելով կատարված վերլուծությունը, ինչպես նաև ծրագրի շրջանակներում անցկացված հարցումների արդյունքներն այդ խնդիրների արդյունավետ լուծման համար ներկայացվում են հետևյալ առաջարկությունները.

1) Հաշվի առնելով, որ ոչ բոլոր երեխաներն են, մինչև ընտանիք տեղափոխվելը ծանոթացել ընտանիքի անդամների հետ, իրավական նորմերով ամրագրել պարտադիր հանդիպումների անցկացումը, մինչև երեխայի խնամատար ընտանիք տեղափոխվելը: Միաժամանակ ձեռնարկել քայլեր 10 տարեկանից մեծ երեխաների՝ իրենց վերաբերյալ որոշումների կայացմանը մասնակցելու օրենքով ամրագրված երեխայի իրավունքը:2) Ընտանիքների հետ աշխատանքներ տանել, խնամատար ընտանիքում երեխաների համար կենցաղային պայմանների և շրջապատի հետ շփումների հետագա բարելավումն ապահովելու, սեփական ծնողավարման կարողությունների գնահատականի բարձրացման ուղղությամբ:3) Հաշվի առնելով երեխաների արտադպրոցական կրթության համակարգում ընդգրկվածության ցածր մակարդակը, աշխատանքներ տանել ընտանիքների հետ այս հարցի կարևորման վերաբերյալ և աջակցել ու ուղղորդել ըստ անհրաժեշտության, այդ թվում նաև ֆինանսական, երեխաներին այդ համակարգում ավելի լայնորեն ընդգրկելու համար:

4)Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կազմակերպության աշխատողները բավականին ցածր են գնահատել ընտանիքների կարողությունները, ձեռնարկել քայլեր պայմանագրի կնքումից հետո պայմանագրի կողմ հանդիսացող ընտանիքի անդամի հետ պարբերաբար կարճաժամկետ վերապատրաստումներ անցկացնելու ուղղությամբ, որը կունենա կենցաղվարման, մասնագիտական կողմնորոշման, երեխայի դաստիարակության և հոգեբանության հիմնահարցերի ուղղվածություն:

23

Page 24: Խնամատար · Web view2018/05/05  · դ) «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխայի պահելու

5) Հաշվի առնելով խնամատար ընտանիքների կազմը, նրանց սոցիալ-տնտեսական վիճակի գնահատականը և այն հանգամանքը, որ այդ ընտանիքներում հիմնական խնդիր հանդիսանում է ընտանիքի անդամների զբաղվածության հարցը, ձեռնարկել քայլեր խնամատար ընտանիքի աշխատունակ և աշխատանքային տարիքի անդամներին զբաղվածության ծրագրերում ընդգրկելու և զբաղվածությունը ապահովելու ուղղությամբ:Ձեռնարկվող քայլերը պետք է նպաստեն ընտանիքի կարողությունների զարգացմանը և անթույլատրելի պետք է համարվի երեխայի հաշվին ստացվող գումարների միջոցով ընտանիքի կարիքների բավարարման հոգեբանության արմատավորումը խնամատար ընտանիքներում:6 Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտանիքների համար բավականին ցածր է եղել մինչև խնամատարության պայմանագրի կնքումը համայնքային ծառայությունների հասանելությունը, նախատեսել այդ ընտանիքներին համապատասխան ծառայություններից օգտվելու համար աջակցություն: Միաժամանակ ծրագրի հետագա ընթացքում ընտանիքների սեփական կարողությունների գնահատման ժամանակ հաշվի առնել այս բաղադիչը որպես կարևոր գործոն ընտանիքի ընտրության համար: Ցածր կարողություններով ընտանիքների ընտրությունը համարել անթույլատրելի:7) Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտանիքները ցածր են գնահատել ընտրության ընթացակարգերը (հարցվողների 11.8%-ը՝ անբավարար , սահմանել այդ նպատակով համապատասխան չափորոշիչներ և ձեռնարկել վարչական համապատասխան քայլեր դրանք ամբողջությամբ իրականացնելու համար: Հատկապես կարևորել այս աշխատանքներում խնամքի հաստատության և ընտանիքի գտնվելու վայրի սոցիալական աշխատողների մասնակցությունը:8) Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտանիքների մի զգալի մասը (հարցվողների 41.2% բավարարված չէ պայմանագրի շրջանակներում տրամադրվող գումարի չափից և վճարման ժամկետներից, նախատեսել համապատասխան քայլեր իրավական ակտերով սահմանված վճարման ժամկետների պահպանման ուղղությամբ, միաժամանակ նախատեսել ընտանիքներին ուղղված աջակցությունների բնաիրային փաթեթ, որը կփոխհատուցի ընտանիքի կողմից կատարվող լրացուցիչ ծախսերը, միաժամանակ ուղղված կլինի երեխայի կարիքների առավել լիարժեք բավարարմանը:9) Կարևորել ծրագրի վերաբերյալ համայնքում իրազեկման աշխատանքների իրականացումը, ըստ որում այդ իրազեկման հիմքում դնելով ոչ թե ընտանիքի

24

Page 25: Խնամատար · Web view2018/05/05  · դ) «Երեխային խնամատար ընտանիք հանձնելու կարգը, յուրաքանչյուր երեխայի պահելու

եկամուտ ստանալու գաղափարը, այլ ընտանիքների սոցիալական ծրագրերում ներգրավվելու կարևորությունը:

25