цветы5 2 класс
DESCRIPTION
TRANSCRIPT
Орхидея- Խոլորձ
Այս շքեղ ծաղկի առաջացման առասպելը ողբերգական է և գաղտնիքներովլի: Խոլորձ անվանել են անսովոր գեղեցկություն ունեցող աստվածուհուն ,
որի հայրն էր ազնվության Աստվածը, իսկ մայրը` ուրախությանԱստվածուհին: , , Խոլորձն ինչպես մյուս աստվածային էակները ապրում էր
աշխարհի չորս մայրցամաքների երկրում, բայց առանձնանում էր մյուսներից ոչ միայն իր մոգական գրավչությամբ , այլ նաև տարօրինակ
աշխարհայացքով: , Զմայլված լույսով՝ նա չէր տեսնում մութն ու շողքերը նրա համար անծանոթ ու անհասկանալի էին կոպտությունը, տխրությունը
և չարիքը: Այդ տարօրինակությունը դուր չեկավ բազմաթիվ աստվածների, նա նրանց թվում էր անքաղաքավարի, , նրանք մտածում էին որ նա չի
կարող իմանալ , թե ինչ է իրական բարությունը: Կախարդական գեղեցկուհուն Աստվածները մեղադրեցին, որ նա իմաստուն չէ, դա
նշանակում էր, որ նա տեղ չունի իրենց մեջ: , Բայց գտնվեցին և նրանք ովքեր պաշտպանեցին խոլորձին, հույս ունենալով , որ նրա
աշխարհայացքը շատ ավելի մաքուր է և ճիշտ: Անտարբերությունը և չարիքի անտեսումը նրանք համարեցին իրական իմաստություն: Պաշտպան Աստվածների և մեղադրողների միջև բռնկվեց թեժ և չմարողվեճ, որը դարձավ իսկական դատավարություն:
Այդ ժամանակ խոլորձին կալանավորեցին բանտում՝ արգելելով հանդիպել որևէ մեկին : Իսկ նա ուզում էր հանդիպել
արվեստների հովանավոր Աստծուն: Այդ երիտասարդ Աստվածը սիրահարվեց խոլորձի զարմանալի բարի և լուսավոր
, , հոգուն թեպետ հասկանում էր թե ինչքան տարբեր են իրենցաշխարահայացքները, քանի որ շողքերը և կոշտ գծերը պետք
էին մարդկանց ստեղծագործել սովորեցնելու համար: Օրեցօր աճում էին նրա սերն ու ցանկությունը, իսկ վարպետությունը
հեռանում էր և խելագարվելով՝ նա համարձակվեց առևանգել իր սիրելիին: Աստվածները չգնահատեցին նրա հույզերը և
արտաքսեցին իրենց երկրից : Խոլորձը հասկանալով , որ ինքն , էլ է սիրում գնաց նրա հետևից մարդկանց աշխարհ,
անտառային հրաշալի ծաղկի կերպարով: Երկար անձրևային եղանակները խոլորձին դարձնում էին յուրահատուկ վառ և
հրաշալի: Ոչ մի ծաղիկ չէր համարձակվում վիճել, երբ խոլորձին անվանում էին ծաղիկների թագավորության թագուհի: Խոլորձը
օգնւմ է կանանց իրենց աշխարհը դարձնել լուսավոր և մաքուր:
Джаникян Гор
Мак - Կակաչ
Կակաչը բերքատվության խորհրդանիշ է: Այդ պատճառով նա Գերա աստվածուհու մշտական ատրիբուտն էր: Գերան բերքատվության և
ամուսնության աստվածուհին է: Հին հույները գտնում էին, որ այդ ծաղիկը ստեղծված է եղել քնի աստված Հիպնոսի կողմից Դեմետրայի համար, երբ
նա հոգնել էր իր կորած աղջկան՝ Պերսեֆոնային, փնտրելուց, որին առևանգել է Աիդը, որը չէր կարողանում ապահովվել հացի աճը: Այդ
ժամանակ Հիպնոսը նրան տվեց կակաչ, որպեսզի նա քնի և հանգստանա: Քնի հիասքանչ պատանի աստված Հիպնոսը այս ու այն
կողմ էր գնում իր թևերով երկրի վրա, կակաչի գլուխները ձեռքին ու լցնում էր կոտոշներից քնաբեր հեղուկ: Նուրբ հպվելով իր հիասքանչ
գավազանով մարդկանց աչքերին, կամաց փակում էր կոպերը՝ սուզելով մահկանացուներին քաղցր քնի մեջ:
Меликян Ованнес
Гвоздика- Մեխակ
Մեխակ ծաղկի անունը թարգմանվում է որպես Զևսի կամ աստվածային ծաղիկ: Ինչպես պատմում
է հին հունական առասպելը՝ մի անգամ աստվածուհի Արտեմիսը, վրդովված անհաջող
որսից, ճանապարհին հանդիպում է սիրուն հովվի, որն իր սրինգով անհոգ նվագում է մի պարզունակ երաժշտություն: Արտեմիսն համարում է, որ հենց
ուրախ երաժշտությունն է եղել իր անհաջողության պատճառը: Զայրացած աստվածուհին մեղադրում է պատանուն, որ իր ամբողջ որսը ցրել է և որոշում է
սպանել անմեղ պատանուն:
Гвоздика- Մեխակ
Խեղճ հովիվը սկսում է արդարանալ և աղաչում է, որ իրեն ների, իսկ Արտեմիսը կատաղած հարձակվում է պատանու վրա և հանում նրա աչքերը: Երբ անցնում է զայրույթը, աստվածուհին գիտակցում է իր մեղքը և ընկնում է գետնիվայր ու հեկեկում: Նա տեսնում է այդ պատանու անմեղ աչքերը, և մի ակնթարթում այդտեղ աճում են երկու գեղեցիկ վառ կարմիր մեխակներ, որը հետագայում բոլորին հիշեցնում է թափված անմեղ արյան մասին:
Киракосян Григор
Жасмин-Հասմիկ
Ծաղիկների և բուրմունքի թագավոր, գիշերների թագուհի, ինչպես ասես չեն անվանում հասմիկին: Այս զարմանահրաշ
բույսը հայտնի է մեզ շատ հնուց: Այս ծաղկի մասին մեզ հասել են լեգենդներ, նրան խառնում են սննդին,
օգտագործում կոսմետիկայի և բուժման նպատակով: Նույնիսկ փոքր քանակությունը առաջացնում է կենսունակության զգացողություն, ազատում
ճնշվածությունից և հանգստացնում նյարդային համակարգը: Վերջերս ճապոնացի հոգեբանները պարզել
են, որ հասմիկը ոչ պակաս խթանում է ուղեղի աշխատանքը, քան կոֆեինը: Հասմիկի հետ կապված շատ առասպելներ ու լեգենդներ կան: Ըստ նրանցից մեկի, երբ աշխարհում բոլոր ծաղիկները սպիտակ էին, հայտնվում է
մի նկարիչ իր ներկապնակով և որոշում է ներկել ծաղիկները այնպիսի երանգներով, ինչպիսին ցանկանում էին նրանք: Նկարչին ամենամոտ գտնվում էր հասմիկը: Նա
շատ էր ցանկանում դառնալ ոսկեգույն, ինչպիսին էր իր սիրելի արևը:
Жасмин-Հասմիկ Սակայն նկարիչին դուր չեկավ, որ հասմիկն ուզում էր առաջ
ընկնել վարդերից, և որոշեց պատժել ամբարտավան բույսին՝ ստիպելով նրան սպասելու, մինչև ինքն ավարտի բոլոր ծաղիկների գունավորումը: Արդյունքում` ոսկեգույն-դեղին երանգը բաժին հասավ խատուտիկներին: Հպարտ հասմիկը այլևս չխնդրեց նկարչին և հրաժարվեց նրա առջև խոնարհվել՝ նախնտրելով կոտրվել, բայց ոչ ծունկի գալ: Այսպիսով հասմիկը մնաց նուրբ- սպիտակ:Իտալիայում մեկ այլ լեգենդ է առաջացել հասմիկի մասին: Շատ վաղուց այնտեղ բնակվում էր մի դուքս, որն ուներ հասմիկի միակ թուփը: Նա իր այգեպանին խստորեն արգելել էր որևիցե մեկին նվիրելու հասմիկի փնջից: Սակայն այգեպանը սիրահարվում է մի գեղեցկուհու և նվիրում հասմիկի ճյուղերից մի փունջ: Այդ ժամանակից ի վեր Իտալիայում հասմիկը համարվում է սիրո խորհրդհանիշ, որը չի վախենում արգելքներից ու խոչընդոտներից:
Петросян Асмик
Золотые ключики-Գինարբուկ Հին հույները պատմում են լեգենդ այն մասին, թե ինչպես գինարբուկը
ընկավ Երկիր: Հետաքրքրասեր երիտասարդը հետազոտեց բոլոր երկրային
գիտությունները և որոշեց հետազոտել երկինքը, սակայն դրա համար, նրան անհրաժեշտ էր դարբնել ոսկե բանալիներ, անցնել արծաթե-
աստղային ճանապարհով դեպի Գալակտիկա, և ոսկե բանալիներով բացել նրա դարպասները:
Դա այդքան հեշտ չէր անել: Աստղերը բազմաթիվ փորձություններ էին պատրաստել պատանու համար , բայց նա համառ էր: Դարբնեց ոսկե
բանալիներ ու գնաց Ծիր կաթինով:
Երկնային լռության մեջ աստղերը նրան շշնջում էին, և նրանցից մեկը ասում է,
-Դու պետք է մոռանաս այն ամենը ինչ եղել է անցյալում՝ կանաչող երկիրը, հայրենիքը և ծնողներիդ:
Золотые ключики-Գինարբուկ
Այստեղ երիտասարդը չդիմացավ, ձեռքերն ու ոտքերը դողացին, գլուխը պտտվեց, նրա շուրջը զնգացին աստղերը:
Երբ նա ուշքի եկավ,պարզվեց ,որ պառկած է երկրի վրա: Իսկ ոսկե բանալիները, որը նա պահել էր իր ձեռքում, թողեցին արմատներ ու վերածվեցին ոսկե ծաղիկների:
Գինարբուկը հնագույն ժամանակներից հայտնի է որպես դեղաբույս:
Ոսկե բանալիներ ժողովրդական անվանումը ստացել է նրա համար, որ ծաղիկները նման են մի փունջ բանալիների: Հին Հունաստանում գինարբուկը անվանում են 12 աստվածների ծաղիկ, այն համարվում էր Օլիմպի բուժիչ ծաղիկ: Հույները հավատում էին, որ նրա մեջ է բոլոր հիվանդությունների բուժման սկիզբը:
Халатян Давид
Маргаритка-Մարգարտածաղիկ
Մարգարտածաղիկը թարգմանվում է որպես մարգարիտ: Իսկապես նրա անհամար փոքր ծաղիկները նման են փոքրիկ մարգարիտների: Նրանց ծագման մասին կա
այսպիսի լեգենդ: Մի տպավորվող աղջիկ քնելուց առաջ նայելով աստղերով լի երկնքին՝ մտածմունքով շշնջում
էր.«Աստղե՛ր, աստղե՛ր, խնդրում եմ ծաղիկներ դարձեք , որ ես կարողանամ ձեզ հետ խաղալ»: Աստղերը լսելով աղջկա
խնդրանքը՝ արտացոլվեցին ցողի կաթիլների մեջ: Երբ աղջիկը զարթնեց, նա տեսավ , որ իրենց տան առջև գտնվող մարգագետինը ամբողջությամբ փայլփլում է
սպիտակ արծաթագույն մարգարտածաղիկներով:
Маргаритка-Մարգարտածաղիկ
Առավոտյան արևը հարցրեց մարգարտածաղիկին.- Դու գո՞հ ես, և արդյո՞ք չես ցանկանում էլի ինչ-որ բան:
-Շնորհակալություն,- ասաց մարգարտածաղիկը:- Ես գոհ եմ: Միայն թող ինձ ծաղկել տարվա ցանկացած ժամանակին: Ես շատ եմ սիրում երեխաներին և շատ եմ սիրում, երբ նրանք ինձ հետ խաղում են, թող որ այդ ուրախությունը երբեք չվերջանա: Արևն ի պատասխան դիպավ մարգարտածաղկին իր շողերից մեկով և ծաղկի մեջտեղում թողեց դեղին շրջան, ու ծաղիկների թերթիկները բացվեցին այնպես , որ կարծես թե արևի շողեր լինեին:
Кешишян Ваагн
Гладиолус-Թրաշուշան
Հին հռոմեական լեգենդը հավաստում է, եթե թրաշուշանի արմատները կախես կրծքից, դրանք ոչ միայն կօգնեն հաղթել
մենամարտում, այլև կպաշտպանեն մահից: Լատիներենից թարգմանված «гладиолус» նշանակում է թուր,
այդ պատճառով հռոմեացիները այն համարումեն գլադիատորների ծաղիկ:
Գոյություն ունի այսպիսի լեգենդ:Դաժան հռոմեացի հրամանատարը գերի էր վերցրել զինվորների և հրամայել էր նրանց դարձնել գլադիատորներ: Հրամանատարը հրահանգեց, որ սկզբում միմյանց հետ կռվեն ամենահամարձակ, թեթև և հավատարիմ ընկերները՝ Սեվտը և Տերեսը: Հաղթողին
նա խոստացավ իր աղջկա ձեռքն ու ազատություն:
Гладиолус-Թրաշուշան
Թմբկահարումը համարձակներին կանչում էր կռվի: Բայց Սեվտն ու Տերեսը թրերը խրեցին հողի մեջ և գրկաբաց վազեցին դեպի իրար:
Հանդիսատեսն աղմկեց: Նորից հնչեցին թմբուկները: Եվ երբ երիտասարդները նորից չհամաձայնվեցին կռվել միմյանց հետ, արյունարբու հռոմեացիները նրանց դատապարտեցին մահվան:
Բայց երբ նրանց մարմինները դիպան հողին, նրանց թրերի բռնակներից աճեցին թրաշուշաններ, որոնք մինչ այսօր համարվում են ընկերության, հավատարմության, հիշողության և առաքինության ծաղիկներ:
Манвелян Акоб
Георгина- Գեորգենա
Այդ այգում աշխատում էր երիտասարդ այգեպան Գիորգի անունով: Եվ նա ուներ սիրեցյալ, որին նա մի անգամ նվիրեց գեղեցիկ գեորգենը: Նա թագավորական այգուց գաղտնի դուրս էր հանել ծաղկի ծիլը և գարնանը այն տնկել իր հարսնացուի տան առջեւ: Դա չէր կարող մնալ գաղտնիք, և թագավորի ականջին հասան լուրերն այն մասին, որ իր այգու ծաղիկը այժմ աճում է նաև նրա պալատների սահմաններից դուրս: Թագավորի բարկությունը սահման չուներ: Նրա հրամանով այգեպան Գիորգին բռնեցին և գցեցին բանտ , որտեղից նրան վիճակված չէր երբևիցե դուրս գալ: Իսկ գեորգենը այդ ժամանակներից դարձել է բոլոր այն մադկանց սեփականությունը, ում սրտով էր այդ ծաղիկը:: Ի պատիվ այգեպանի ծաղիկը կոչվեց գեորգեն:
Саргсян Марк
Нарцис-ՆարգիզԵրբ հիասքանչ անտառային աստվածուհու մոտ երեխա ծնվեց,
մայրը խնդրեց գուշակ ել, թե իր երեխան մինչև ծերություն կապրի˚: ''Եթե ինքն իրեն չճանաչի'', - հնչեց անհասկանալի պատասխանը:Տղային կոչեցին Նարգիզ: Նա դարձավ բարեկազ մի շատ գեղեցիկ պատանի: Շատ աղջիկներ էին նրան սիրում, բայց Նարգիզը չէր
ուզում նրանց նկատել: Մի օր նրան տեսավ հավերժահարս Արձագանքը և սիրահարվեց նրան: Մի անգամ չէր նա ուզում մոտենալ Նարգիզին և պատմել
նրան իր սիրո մասին: Աստվածները զայրացա ն շատախոս Արձագանքի վրաև որպես պատիժ զրկեցին նրան երկխոսությունը
սկսելու ունակությունից: Այդ օրվանից Արձագանքը կարող էր միայն ուրիշների խոսքերը կրկնել: Այդիսկ պատճառով նա լուռ քայլում էր
Նարգիզ հետևից:Բայց Նարգիզը մի օր զգում է, որ իր հետևից մեկը քայլում է, և նա գոռաց. ''Ո˚վ է այստեղ'': ''Այս տեղ''- պատասխանեց Արձագանքը: “Արի այստեղ~” – կանչեց Նարգիզը, բայց պատասխան ստացավ իրիսկ խոսքերը: Նա երկար որոնում էր անտեսանելի զրուցակցին
և,զայրացած գոռաց. ’’Թող մենք հանդիպենք’’:’
Нарцис-Նարգիզ “Հանդիպենք’’- ուրախությամբ ասաց Արձագանքը և դուրս եկավ
նրա մոտ ծառերի մոտից: Բայց երբ Նարգիզը տեսավ նրան, նա զայրացավ. ''Կորչիր: Ավելի լավ է մեռնեմ, քան քոնը լինեմ’’: Արձագանքը, ամոթից վառվելով, անհայտացավ անտառում:
Բայց սերը նրան չթողեց: Օրերով նա մտածում էրՆարգիզի մասին: Արձագանքը նիհարում էր, ուժերը լքում էին նրան: Վերջապես, նրանից մնաց միայն ձայնը: Այդ օրվանից ոչոք նրան չէր տեսել, չնայած մեկ-մեկ լսվում էր նրա ձայնը:
Ինչպես Արձագանքը խաբվեց հպարտ պատանու գեղեցկության մեջ, այդպես էլ ուրիշ հավերժահարսերը խաբվեցին: Եվ մի օր նրանցից մեկը անիծեց Նարգիզին. ''Թող նա ինքն իրեն սիրի և երբե երջանիկ չլինի իր սիրո մեջ~’’:Աստվածները լսեցին նրա ձայնը: Մի օր Նարգիզը տեսավ իր շողքը անտառային առվակում և պաղեց տեղում տեսած գեղեցկությունից: Նա կռացավ առվակի մոտ, որ համբուրի իր շողքը, բայց նրա շրթունքները կպան միայն սառը ջրին: Երկար նա կանգնեց առվակի մոտ, մինչև կյանքի ուժերը նրան չլքեցին նույնպես, ինչպես նա մի օր լքեց խեղճ Արձագանքին: Մի փոքր էլ ժամանակ անցավ, և առվակի ափին պաղած երիտասարդը դառձավ դեղին ծաղիկ, որը մինչև օրս էլ կռանում է իր շողքի վրա:
Геворгян Ашот