abu lala mahari - avetik isahakyan

26
ԱԱԱԱԱ-ԱԱԱԱ ԱԱԱԱԱԱ (ԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴ) ԱԱԱԱԱԱ ԱԱԱԱԱԱԱԱԱ ԴԴԴԴ-ԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴ, ԴԴԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴ, ԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴԴ, ԴԴԴԴԴ ԴԴԴԴԴ ԴԴ ԴԴԴԴԴԴԴ ԴԴԴ, ԴԴԴԴԴԴԴԴ ԴԴ ԴԴԴԴԴԴԴԴԴԴԴ ԴԴԴ ԴԴԴԴԴ ԴԴԴԴԴ, ԴԴԴԴԴԴԴԴԴԴ ԴԴ ԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴ ԴԴԴ ԴԴԴԴ ԴԴԴԴ, ԴԴԴԴԴ ԴԴ ԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴԴԴԴ, ԴԴԴԴ ԴԴԴԴԴ-ԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴ, ԴԴԴԴԴ ԴԴ ԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴԴ ԴԴ ԴԴԴԴԴԴԴԴԴ: ԴԴ ԴԴԴ ԴԴԴԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴ, ԴԴԴԴԴԴԴ ԴԴ ԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴ ԴԴ ԴԴԴ ԴԴԴԴԴԴԴԴԴ: ԴԴ ԴԴԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴ ԴԴԴ ԴԴ ԴԴԴԴԴԴԴԴ, ԴԴԴԴԴ ԴԴ ԴԴԴԴԴԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴԴԴԴ, ԴԴԴԴ ԴԴ ԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴ ԴԴ ԴԴԴԴԴԴԴ, ԴԴ ԴԴ ԴԴԴԴԴ, ԴԴԴ ԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴ ԴԴ ԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴ ԴԴԴԴ, - ԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴ... ԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴ ԴԴ ԴԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴ-ԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴ ԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴ ԴԴ ԴԴԴԴԴԴԴ, ԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴ, ԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴԴ: ԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴ ԴԴ ԴԴԴԴԴԴ ԴԴԴ ԴԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴ ԴԴ ԴԴԴԴԴ, ԴԴ ԴԴԴԴԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴ ԴԴԴԴԴԴԴԴԴԴԴ

Upload: novoe71

Post on 28-Nov-2014

151 views

Category:

Documents


21 download

DESCRIPTION

ԱԲՈՒ-ԼԱԼԱ ՄԱՀԱՐԻ(Դասական Ուղղագրութեամբ)Աւետիք Իսահակեան

TRANSCRIPT

Page 1: Abu Lala Mahari - Avetik Isahakyan

ԱԱԲՈՒ-ԼԱԼԱ ՄԱՀԱՐԻ(Դասական Ուղղագրութեամբ)

Աւետիք Իսահակեան

Աբու-լալա մահարին,Հռչակաւոր բանաստեղծը բաղդադի,Տասնեակ տարիներ ապրեցԽալիֆաների հոյակապ քաղաքում,Ապրեց փառքի եւ վայելքի մէջ,Հզօրների եւ մեծատուների հետ սեղան նստեց,Գիտունների եւ իմաստունների հետ վէճի մտաւ,Սիրեց եւ փորձեց ընկերներին,Եղաւ ուրիշ-ուրիշ ազգերի հայրենիքներում,Տեսաւ եւ դիտեց մարդկանց եւ օրէնքները:Եւ նրա խորաթափանց ոգին ճանաչեց մարդուն,Ճանաչեց եւ խորագին ատեց մարդունԵւ նրա օրէնքները:

Եւ որովհետեւ չունէր կին եւ երեխաներ,Բոլոր իր հարստութիւնը բաժանեց աղքատներին,Առաւ իր ուղտերի փոքրիկ քարաւանը՝Պաշարով ու պարէնով,Եւ մի գիշեր, երբ բաղդադը քուն էր մտելՏիգրիսի նոճիածածկ ափերի վրայ, -Գաղտնի հեռացաւ քաղաքից...

ԱՌԱՋԻՆ ՍՈՒՐԱՀ

Եւ քարաւանը Աբու-Լալայի՝Աղբիւրի նման մեղմ կարկաչելով՝Քայլում էր հանգիստ, նիրհած գիշերով,Հնչուն զանգերի անոյշ ղօղանջով:

Հաւասար քայլով չափում էր ճամբանԱյն քարաւանը ոլոր ու մոլոր,Եւ ղօղանջները ծորում քաղցրալուր՝Ողողում էին դաշտերը անդորր:

Մեղկ փափկութեան մէջ բաղդադն էր նիրհումՋեննաթի շքեղ, վառ երազներով,ԳԻւլստաններում բլբուլն էր երգում

Page 2: Abu Lala Mahari - Avetik Isahakyan

Գազելներն անոյշ՝ սիրոյ արցունքով:

Շատրուանները քրքջում էինՊայծառ ծիծաղով ադամանդեղէն,Բոյր ու համբոյր էր խնկարկւում չորս կողմԽալիֆաների քէօշքից լուսեղէն:

Գոհար աստղերի քարաւաններըԹափառում էին երկնի ճամբէքով,Եւ ղօղանջում էր ողջ երկինքն անհուն՝Աստղերի շքեղ, անշէջ դաշնակով:

Մեխակի բոյրով հովն էր շշնջումՀեքիաթներն հազար ու մի գիշերուայ,Արմաւն ու նոճին անոյշ քնի մէջՕրօրւում էին ճամբէքի վրայ:

Եւ քարաւանը՝ օրօր ու շօրօր,Զնգում էր առաջ ու ետ չէր նայում.Անյայտ ուղին էր աբու-լալայինԲիւր հրապոյրով կանչում, փայփայում:

Գնա՛, միշտ գնա՛, իմ քարաւանս,Եւ քայլի՛ր մինչեւ օրերիս վերջը, -Այսպէս էր խօսում իր սրտի խորքումԱբու մահարին, մեծ բանաստեղծը:

Գնա՛ մենաւոր վայրերը թափուր,Ազատ, կոյս եւ սուրբ զմրուխտեայ հեռուն.Դէպի արեւը սլացի՛ր անդուլ,Եւ սիրտս այրիր արեւի սրտում:

Ա՜խ, մնաք բարեւ չեմ ասում ես ձեզ,Իմ հօր գերեզման, օրոցք մայրական,Իմ հոգին յաւերժ խռով է ձեզ հետ,Հայրենական յարկ, յուշեր մանկական:

Ես շատ սիրեցի իմ ընկերներին,Եւ բոլոր մարդկանց մօտիկ ու հեռու,Իժ դարձաւ խայթող իմ սէրը հիմա,Թոյն-ատելութեամբ սիրտըս է եռում:

Page 3: Abu Lala Mahari - Avetik Isahakyan

Ատում եմ, ինչ որ սիրել եմ առաջ, Ինչ որ տեսել եմ մարդկային հոգում. Մարդկային հոգում՝ զազիր ու նանիր՝ Համրել եմ հազար գարշանք ու նողկում:

Բայց ամէնից շատ ատում եմ հազար Ու մէկերորդը - կեղծիքը հոգու, Որ զարդարում է անմեղ սրբերի Լուսապսակով երեսը մարդու:

Մարդկային լեզու, դու որ երկնային Բոյրով ու թոյրով, շղարշով պայծառ Ծածկում ես մարդու դժոխքը հոգու, Ոգե՞լ ես արդեօք ճշմարիտ մի բառ:

Իմ սէգ քարաւան, գնա՛, մխրճուի՛ր Անապատի մէջ՝ վայրի ու բոցոտ, Եւ իջեւանիր այն պղնձացած, Շէկ ժայռերի տակ, գազանների մօտ:

Խփե՛մ վրանըս, օձ-կարիճների Բըների գլխին վրանըս խփեմ, Այնտեղ բիւր անգամ ես ապահով եմ,Քան թէ մարդկանց մօտ, կեղծ ու ժպտադէմ:

Քան ընկերի մօտ, ա՜խ, որի կրծքին Դնում էի ես գլուխըս սիրով, Կուրծքը ընկերի, որ շղարշում է Անդարձ կորստի անդունդը ստով:

Այնքան ժամանակ, որքան արեւը Կþայրէ սինայի սնարները վէս Եւ անապատի դեղին շեղջերըՅորձանքներ կը տան ալիքների պէս, -

Ես չեմ կամենայ ողջունել մարդկանց, Նրանց սեղանից պատառ չեմ կտրի, Գազանների մօտ հացի կը նստեմ, Ողջոյնը կþառնեմ բորենիների:

Եւ գազանները թող ինձ յօշոտեն,Վայրագ հողմերը շաչեն ինձ վրայ,

Page 4: Abu Lala Mahari - Avetik Isahakyan

Եւ այսպէս, մինչեւ օրերիս վերջը Քարաւանս անդարձ, գնա՛ ու գնա՛…-

Եւ վերջին անգամ Աբու Մահարին Ետ դարձաւ նայեց նիրհած Բաղդադին, Գարշանքով շրջեց ճակատը կնճռոտ Եւ փարուեց ուղտի թաւ պարանոցին:

Սիրով գուրգուրեց, ջերմ շրթունքներով Համբուրեց ուղտի աչքերը վճիտ. Եւ թարթիչներից նրա կախուեցին Անզուսպ արցունքի երկու այրող շիթ:

Անոյշ մրմունջով, նիրհած դաշտերով Մեղմ օրօրւում էր ձիգ քարաւանը, Գնում էր առաջ, դէպի անապատ, Անյայտ ափերը, կոյս-հեռաստանը:

ԵՐԿՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ

Եւ ոլորւում էր այն քարաւանըՍէգ արմաւների շարքերի միջով, Փոշի էր հանում, - փոշու քարաւան, Որ վարում էր լուռ՝ խորշակն հուր շնչով:

- Քայլի՛ր, քարաւան, ի՞նչ ենք թողել մենք,Որ կարօտանքով ցանկանք մեր դարձը, -Այսպէս էր խօսում իրեն սրտի հետ Աբու Մահարին, մեծ բանաստեղծը: - թողել ենք այնտեղ կի՞ն-աստւածային, Սէ՞ր-երջանկութիւն, անհուն երազա՞նք.- Քայլի՛ր, կանգ մի՛ առ, թողել ենք միայն Շղթայ ու կապանք, կեղծիք ու պատրանք:

Եւ կինն ի՞նչ է որ… խորամանկ, խաբող, Արնախանձ մի սարդ, յաւերժ նանրամիտ, Որ հացդ է սիրում, համբոյրի մէջ սուտ Եւ քո գրկի մէջ գրկում ուրիշին:

Խարխուլ մակոյկով յանձնուի՛ր ծովին, Քան թէ հաւատայ կնոջ երդումին.

Page 5: Abu Lala Mahari - Avetik Isahakyan

Նա՝ կաւատ, վարար, մի չքնաղ դժոխք, Նրա բերանով իբլիսն է խօսում:

Դու երազել ես աստղը հեռաւոր, Հրեշտակաթեւ շուշանն ըսպիտակ, Որ քո վէրքերին բալասան լինի, Ոսկեշող երազ կեանքի ցաւի տակ,

Դու տենչացել ես լոյս-ափերի մէջՔեզ իրեն կանչող աղբիւրի երգին,Եւ անմահութեան ցօղն ես երազելԵւ անոյշ լացել երկնային կրծքին,-

Բայց սէրը կնոջ՝ տոչորւած հոգուդ,Աղ-ջուր է տալիս, որ միշտ ծարաւնաս,Հուր տարփանքի մէջ յաղթական կնոջՄարմինը լիզես եւ չըյագենաս:

Ո՜հ, կնոջ մարմի՛ն, պագշոտ, օձեղէն,Դիւական անօթ ոճիրների չար,Դո՛ւ, որ մսեղէն դառն հաճոյքովԱրեւը հոգու դարձնում ես խաւար:

Ատում եմ սէրը՝ մահի պէս անգութ,Յաւիտեան այրող, խոցող գաղտնաբար,Այդ քաղցր թոյնը, որով արբողըՍտրուկ է դառնում եւ կամ բռնակալ:

Ո՛վ սէր, բնութեան դու խոշտանգիչ կամք,Նենգ ու դաւադիր ոգի աննահանջ,Դո՛ւ, թոհուբոհի ընդերք մոլեգնած,Արիւն ցաւատանջ, արեան մղձաւանջ:

Ատում եմ կնոջ՝ տարերքը կրքի,Միշտ բեղմնաւորող եղեռնը անսանձ,Աղբիւրն անսպառ, որ կուտակում էԱշխարհի վրայ տիղմը չարութեան:

Ատում եմ նորից սէրն ու կնոջը,Իր համբոյրները շողոմ ու դժնեայ,-Փախչում եմ նրա ճահիճ-մահիճից,Եւ անիծում եմ երկունքը նրա:

Page 6: Abu Lala Mahari - Avetik Isahakyan

Երկունքը դաժան եւ յաւերժական,Որ հեղեղում է վտառն իժերի,Որոնք խայթում են, յօշոտում իրար,Աստղերն են պղծում տռփանքով ժահրի:

Սրիկայ է նա, ով հայր է լինում,Ով երանաւէտ ծոցից ոչնչի՝Ոյութեան կոչում թշուառ հիւլէինԵւ գլխին վառում գեհէնն այս կեանքի:

- իմ հայրը իմ դէմ մեղանչեց,Սակայն՝ չմեղանչեցի ես ոչ ոքի դէմ,*-Այս իմ կտակը թող գրուի շիրմիս,Եթէ լուսնի տակ մի խորշ պիտþ գտնեմ:

Այնքան ժամանակ, որ ծովը պիտիՓարէ հեջազի ափերն զմրուխտեայ,Ես ետ չեմ դառնայ կնոջ մօտ երբեք,Ես չեմ կարօտնայ թովչանքին նըրա:

Կը գգուեմ վայրի տատասկը դժնիԵւ կը համբուրեմ փշերը նրա,Լուխս կը դնեմ այրուող ժայռերինԵւ կը լամ նրանց ջերմ կրծքի վրայ:-

Եւ քարաւանը մեղմիկ կարկաչովՉափում էր ուղին ոլոր ու մոլոր,Դէպի երազուն եւ կապոյտ հեռունՀոսում էր առաջ հանգիստ ու անդորր:

Զանգակներն, ասես, հեկեկում էինԵւ ծորում հատ-հատ հնչուն արցունքներ,Քարաւանն, ասես, լալիս էր անոյշ,Ինչ որ մահարին սիրել, լքել էր:

Եւ զեփիւռների սրինգները մեղմԳեղգեղում էին շարքիներն անոյշՍիրոյ վէրքերի, վշտոտ կարօտիԵւ երազական թախծանքի քնքուշ:

Եւ աբու-լալան խորհում էր մռայլ,

Page 7: Abu Lala Mahari - Avetik Isahakyan

Եւ նրա վիշտը անհունի նման,Ինչպէս իր ուղին, որ գալարւում է,Ձգւում է անծայր ու չունի վախճան:

Հիւսուելով անծիր ճանապարհի հետ՝Լուռ թախծում էր նա ցերեկ ու գիշեր,Հայեացքը յառած անյայտ աստղերին,Հոգու մէջ դառըն ու ցաւոտ յուշեր:

Եւ ետ չէր նայում անցած ճամբէքին,Եւ չէր ափսոսում թողած-լքածին,Ողջոյն չէր վերցնում, ողջոյն չէր տալիսԱնցնող ու դարձող քարաւաններին:

ԵՐՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ

Եւ քարաւանը աբու-լալայի, Աղբիւրի նման մեղմ կարկաչելով, Հանգիստ, միաչափ քայլում էր առաջ, Հեզ լուսնկայի շողերի միջով:

Եւ լուսինն, ինչպէս ջեննեթի մատաղ, Փերիի կուրծքը՝ չքնաղ, լուսավառ՝ Մերթ ամաչելով պահւում էր ամպում Եւ մերթ թրթռուն փայլում էր պայծառ:

Նիրհ էին մտել ծաղկունքը բուրեան, Ադամանդներով, շքեղ գինդերով, Ծիածանաթեւ հաւքերը իրար Գուրգուրում էին քնքուշ մրմունջով:

Մեխակի բոյրով հովն էր շշնջում Հեքիաթներն հազար ու մի գիշերուայ, Արմաւն ու նոճին անոյշ քնի մէջ՝ Օրօրւում էին ճամբէքի վրայ:

Հովի զրոյցին ունկն դնելով Աբու մահարին խօսում էր անձայն. - - աշխարհն էլ, ասես, մի հեքիաթ լինի՝ Անսկիզբ, անվերջ, հրաշք դիւթական:

Page 8: Abu Lala Mahari - Avetik Isahakyan

Եւ ո՞վ է հիւսել հեքիաթն այս վսեմ, Հիւսել աստղերով, բիւր հրաշքներով, Եւ ո՞վ է պատմում բիւր-բիւր ձեւերով՝ Անդուլ ու անխոնջ՝ այսպէս թովչանքով:

Ազգեր են եկել, ազգեր գնացել, Եւ չեն ըմբռնել իմաստը նըրա. Բանաստեղծներն են հասկացել դոյզն ինչ Եւ թոթովում են հնչիւններն անմահ:

Ոչ ոք չի լսել սկիզբը նըրա, Եւ չի լսելու վախճանը նըրա,Ամէն հնչիւնը դարեր է ապրում, Ամէն հնչիւնին վերջ, սկիզբ չկայ:

Բայց ամէն մի նոր ծնւածի համար Նորից է պատմւում հեքիաթն այս շքեղ, Նորից սկսւում եւ վերջանում է Ամէն մի մարդու կեանքի հետ մէկտեղ:

Կեանքը երազ է, աշխարհը՝ հեքիաթ, Ազգեր, սերունդներ - անցնող քարաւան, Որ հեքիաթի մէջ, վառ երազի հետ, Չւում է անտես դէպի գերեզման:

Կոյր ու գուլ մարդի՛կ, առանց երազի, Առանց լսելու հեքիաթն այս վսեմ, Իրար կոկորդից պատառ էք հանում Եւ դարձնում աշխարհն ահաւոր ջեհնեմ:

Ձեր օրէնքները - լուծ ու խարազան, Եւ անելք մի ցանց խօլական սարդի, Եւ որոնց ժահրով թունաւորում էք Երգը բլբուլի, անուրջը վարդի:

Եղկելի՛ մարդիկ, փոշի կը դառնան Ձեր վատ սրտերը, ձեր գործերը չար, Եւ ժամանակի ձեռքը անտարբեր Կը սրբէ-կþաւլէ պիղծ հետքերը ձեր:

Եւ ունայնաշունչ հողմը կը շաչէ Ձեր ոսկորների քարերի վըրայ,

Page 9: Abu Lala Mahari - Avetik Isahakyan

Իսկ վայելելու դուք միշտ ապիկար՝ Երազն այս չքնաղ, հեքիաթն այս ոսկեայ: -

Ոհար աստղերի քարաւանները Թափառում էին երկնի ճամբէքով, Եւ ղօղանջում էր ողջ երկինքն անհուն՝ Աստղերի պայծառ, անշէջ զընգոցով:

Եւ արար-աշխարհ լցւած էր, դիւթւած Բիւր նուագներով յաւերժ երկնային, Եւ անուրջներում նա վերասլաց Լսում էր հոգով վսեմ երգերին:

- նա՛, քարաւան, մեղմ հնչիւններդ Հիւսելով երկնի լոյս-ղօղանջի հետ, Վիշտս տո՛ւր հովին, քայլի՛ր բնութեան Ծոցը մայրական եւ մի՛ նայիր ետ:

Տա՛ր ինձ լուսազգեստ, օտար մի եզերք, Հեռու, հեռաւոր, մենաւոր ափեր.Սուրբ մենակութիւն, դո՛ւ, իմ օազիս, Դո՛ւ, երազների աղբիւր զովաբեր:

Լռութեան երկինք, խօսիր դու ինձ հետ Աստղերիդ լեզուով եւ ամոքիր ինձ, Ուրգուրիր հոգիս՝ աշխարհից խոցւած, Մարդուց խայթըւած վիրաւոր հոգիս:

Իմ մէջ այրւում է մի անյագ կարօտ Կարեկից մի սիրտ՝ լացող յաւիտեան. Եւ իմ հոգում կայ մի չքնաղ երազ, Ե՛ւ սուրբ արտասուք, ե՛ւ սէր անսահման:

Ոգիս ազատ է, ես չեմ հանդուրժում Իմ վրայ իշխող ո՛չ մի զօրութեան, Ո՛չ օրէնք, սահման, ո՛չ ճակատագիր, Ո՛չ չար ու բարի, եւ ո՛չ դատաստան:

Իմ գլխի վերեւ չպէտք է լինիՈ՛չ մի հովանի, ո՛չ մի իրաւունք, Եւ իմ կամքից դուրս ամէն ինչ բանտ է, Ե՛ւ ստրկացում, ե՛ւ բռնադատում:

Page 10: Abu Lala Mahari - Avetik Isahakyan

Ես կþուզեմ լինել անսահման ազատ, Անպարտք, անիշխան, այլեւ անաստւած, Հոգիս տենչում է միայն, միմիայն՝ Մեծ ազատութեան՝ անհուն, անտարած:-

Եւ քարաւանը հիւսւում էր առաջ, Եւ նըրա վերեւ շողում էին վառ Մանկան ժպիտով աստղերը ազատ, Այն յաւերժափայլ աչքերը գոհար:

Եւ կանչում էին նրան կաթոգին Լոյս թարթումները ոսկի աստղերի, Եւ հոգին լցնում վսեմ ղօղանջով Երկնքի հազար բիւրեղ զանգերի:

Վճիտ գիշերի դիւթական ցոլքով Փայլում էր ուղին փիրուզեայ հեռւում, Եւ քարաւանը՝ օրօր ու շօրօր, Քայլում էր անդորր փիրուզեայ հեռուն…

ՉՈՐՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ

Իշերն ահարկու՝ ե՛ւ սեւ, ե՛ւ հսկայՄի չղջիկի պէս թեւերը փռեց, Անծիր թեւերը իջան, ծածկեցին Քարաւանն, ուղին եւ դաշտերն անափ:

Եւ հորիզոնից մինչեւ հորիզոն Երկինքը լցուեց մռայլ ամպերով. Չէին շողշողում լուսինն ու աստղեր. Խաւարն՝ ասես թէ՝ պատած խաւարով:

Եւ հողմերն ահեղ՝ նժոյգների պէս՝ Սանձարձակ, վայրի արշաւում էին, Յորձանքներ տալով, եւ հողն ու փոշին Այրւած դաշտերից խառնում ամպերին:

Ե՛ւ մահասարսուռ շառաչում էին, Ե՛ւ աղաղակում հազար ձայներով, Ասես, վիրաւոր գազաններ էին, Մռնչում-ոռնում հողմի բերանով:

Page 11: Abu Lala Mahari - Avetik Isahakyan

Նեղ ձորերի մէջ գալարւում էին Եւ արմաւենու անտառներում կոյս Հեծեծում էին հողմերը տխուր, Որպէս թէ՝ մի սիրտ լաց լինէր անյոյս:

- նա՛, քարաւա՛ն, հողմերի դիմացԱննկուն քայլիր աշխարհի եզրը.-Այսպէս էր խօսում իր սրտի խորքում Աբու-մահարին, մեծ բանաստեղծը:

§շաչեցէ՛ք գլխիս, ամեհի հողմեր, Դո՛ւք, մրրիկնե՛ր, պայթեցէ՛ք գլխիս,Ես բաց ճակատով ձեր դէմն եմ կանգնած,Ես վախեցող չեմ, զարկեցէ՛ք ճակտիս:

Ես ետ չեմ դառնայ ժանտ քաղաքները,Ուր բազմաժխոր կրքերն են եռում,Ոստաններն արեան, ուր մարդը դաժանԻր նմաններին է միշտ պատառում:

Ի՛մ անտուն գլուխ, տուն չես դառնայ դու,Ինքդ մարեցիր երդըդ հայրենի,Վա՛յ նրան, ով որ տուն ու տեղ ունի,Կապւած է շան պէս իրեն տան շեմին:

Արշաւէ՛ք հողմեր, իմ հօր տան վերայ,Քանդէ՛ք, աւերէ՛ք հիմերը նրա,Եւ փոշին ցրէ՛ք մեծ աշխարհով մէկ,-Անծայր ճամբան է իմ տունը հիմա:

Մենակութիւնն է իմ սէրը հիմա,Երկինքն աստղաբիբ-վրանս հայրական,Եւ քարաւանն է ընկերս հիմա,Եւ իմ հանգիստը՝ ուղիս անկայան:

Դո՛ւ, կախարդ ուղի, յաւիտեան անյայտ,Յաւիտեան դիւթող իմ նոր հայրենիք,Տա՛ր ինձ, իմ սիրտը՝ յաւիտեան լացող՝Այնտեղ, ուր բնաւ չեն եղել մարդիկ:

Մարդկանց մօտ պէտք է աչալուրջ լինես,

Page 12: Abu Lala Mahari - Avetik Isahakyan

Միշտ ոտքի վրայ եւ սուրը՝ ձեռիդ,Որ քեզ չլլկեն, քեզ չյօշոտենԹէ՛ բարեկամըդ եւ թէ՛ թշնամիդ:

Բարեկամներից հեռու տա՛ր դու ինձ,Որոնք անկշտում մժղուկների պէսՀետեւում են քեզ, երբ արիւն ունես,Իսկ երբ ցամաքես՝ կը մոռանան քեզ:

Իմ խոր վէրքերը ո՞վ կը նիւթէր ինձ,Թէ չլինէին ընկեր, բարեկամ,Որոնք համբոյրով սիրտս բացեցին,Որոնք համբոյրով խայթեցին նրան:

Բիւր կեղծիք ունի իր ակունքի մէջՀամբոյրը մարդկանց, համբոյրն ընկերի,Որով որսում է գաղտնիքը սրտիդԵւ դարձնում է քեզ յաւիտեան գերի:

Ի՞նչ է ընկերը եւ բարեկամը՝Նենգ ու դրուժան, չարակամ ու վատ:Իմ հոգում մեռաւ սիրոյ մի երկինք,Մի վառ արեգակ, ե՛ւ սէր, ե՛ւ հաւատ:

Բարեկամն ի՞նչ է - լաւիդ նախանձող,Քայլիդ խուզարկու, բամբասող, ագահ.Ծանօթ շները չեն հաչում վրադ,Ծանօթ մարդիկ են հաչում քո վրայ:-

Հողմերն անհեթեթ ջինների նման՝Աբու-լալայի խոժոռուն դէմքինՔրքջում էին, ծափ տալիս, ծաղրումԵւ ապարօշից քաշքշում ուժգին:

Եւ քղանցքներից կախ էին ընկնում,Եւ աչքերի մէջ աբու-լալայիՇաղ էին տալիս բուռերով փոշիԵւ կտրում թելը նրա խոհերի:

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ

Page 13: Abu Lala Mahari - Avetik Isahakyan

Եւ քարաւանը ճեղքելով վստահՄըրրկապարը վայրագ ջինների,Անշեղ ու անվախ ձգւում էր առաջՂօղանջիւններով յուզւած զանգերի:

- ի՞նչ է ընկերը...-կրկնում էր անդուլԶայրացած սրտում աբու մահարին.-Ծոցիդ մէջ սեւ օձ, մահիճդ պղծող...Թռի՛ր, քարաւա՛ն, ընկեր մտերիմ:

Եւ ուր որ կþերթաս, այնտեղից նորէնԳնա ու գնա, առանց հանգրուան.Իմ բարի ճամբայ, տար ինձ, կորցրու,Չքուիմ, տանջանքս մարդիկ չիմանան:

Եւ ի՜նչ ենք թողել, ի՞նչ կայ մեր ետեւ,Որ մեզ պատրանքով ետ կանչէ նորից.Փա՞ռք, գա՞նձ, օրէնքնե՞ր եւ իշխանութի՞ւն...Թռիր, հեռացիր բոլոր-բոլորից:

Եւ ի՞նչ է փառքը.- այսօր քեզ մարդիկԵղջիւրներից վեր կը բարձրացնեն,Վաղը նոյն մարդիկ սմբակների տակՃմլելու համար քեզ վար կը նետեն:

Ի՞նչ է պատիւը, յարգանքը մարդկանց,- լոկ ոսկուց - վախից յարգ են մատուցում,Իսկ երբ սայթաքես, մուճակիդ փոշինՄեծ մարդ է դառնում եւ քեզ հարւածում:

Եւ ի՞նչ է գանձը, որով յիմարըՏիրում է մարդկանց, ե՛ւ հանճար, ե՛ւ սէր,-Բիւրաւորների քամւած արիւնը,Մեռելների միս, որբի արցունքներ:

Ի՞նչ է ամբոխը - մեծ յիմարն է նա,Ոգին հալածող եւ տարրը չարի,Բռնութեան խարիսխ, ե՛ւ սուր երկսայրի,Ե՛ւ զայրոյթի մէջ գազան վիթխարի:

Ի՞նչ է համայնքը - թշնամու բանակԵւ անհատն այնտեղ անշղթայ գերի,

Page 14: Abu Lala Mahari - Avetik Isahakyan

Ե՞րբ է հանդուրժել հոգու թռիչքինԵւ սլացումին վսեմ մտքերի:

Նողկալի համայնք, հեղձուցիչ օղակ,Քո լաւն ու վատը - ահեղ խարազան,Մի անհուն մկրատ բոլորին խուզող՝Միահաւասար եւ միանման:

Ատում եմ, աւաղ, ե՛ւ հայրենիքը -Պերճ արօտավայր հարուստների ցոփ,Որի հողն արնոտ՝ անդուլ հերկողըՉոր քար է կրծում իր հացի հանդէպ:

Ի՞նչ է օրէնքը,- մարդկանցից օրհնած,Բիրտ ուժեղների այդ սուրը դաժան,Անզօրի գլխին կախւած յաւիտեան,Խեղճին խողխողող, հզօրին պաշտպան:

Ե՛ւ իրաւունքը, ե՛ւ օրէնքներըԲոլոր զայրոյթով ատում են, ատում,Արշ իրաւունքով բռնաբարում ենԵւ գարշ օրէնքով լլկում ու մորթում:

Եօթն անգամ ահա՛ ատում եմ, ատումԻշխանութիւնը - սերունդներ լափող.Անյագ վաշխառու, անկուշտ ձրիակեր,Պատերազմների յաւերժ յերիւրող:

Անցած դարերի, գալիք դարերիՄեծ դահիճն է նա եւ մեծն աւազակ,Իր անցած ուղին՝ ոճիր ու նախճիր,Սարսափներ վիժող, ոխակալ վոհմակ:

Նա հրէշի պէս կրծքիս է նստել,Բռունցքն է ահեղ սեղմել ճակատիս,Եւ ամէն քայլիս շղթայ է զարկել,Փականք է դրել լեզուիս ու մտքիս:

Նա փշրում է միշտ մեր ուսերը վար,Ամէնուր հասնում, ճզմում է մարդուն,Եւ իրաւունքի դաժան անունովԲիւր կառափներից բուրգեր է կերտում:

Page 15: Abu Lala Mahari - Avetik Isahakyan

Եւ ամէն ինչ է իշխանութիւնը -Իրաւունք, օրէնք եւ արդարութիւն.Նա ինքն է խիղճը եւ չարն ու բարին,Իսկ դու գերեզման, դու՝ ոչնչութիւն:

Եւ նզովում եմ իշխանութիւնը՝Հազարաճիրան մոլի բորենին.Իր ամէն քայլը՝ արիւնի հնձան,Ուր տրորում է ծերին, մանուկին:

Ապիկա՛ր մարդիկ, ստրուկ ու վախկոտ,Ո՞վ տուեց սուրը նմանիդ ձեռին,Ո՞վ տուեց նրան վրէժի իրաւունքԻշխել, խողխողել իր նմաններին:

Տա՛ր ինձ, քարաւան, իժերին յանձնիր,Թաղիր հէգ սիրտս աւազների տակ,Տա՛ր ինձ, ազատիր իշխանութիւնից,Ազատիր նըրա հովանուց վայրագ:-

Խօլ կայծակները հրեղէն սրովԾուատում էին վաշտերն ամպերիԵւ արշաւասոյր՝ փշրւում էինՃերմակ բաշերին հեռու լեռների:

Եւ մրրիկները մռնչում էին,Արմաւն ու նոճին շաչում, շառաչում.Եւ քարաւանը կամուրջ քանդելովԵւ քառատըրոփ վազում էր, թռչում:

Վազում էր, թռչում, զրը՜նգ, հա զրը՜նգ,Փոշու ամպերով ծածկելով ճամբէն,Ասես, փախչում էր չար իշխանութեանՔինոտ բռունցքից, որ չհասնի իրեն:

ՎԵՑԵՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ

Եւ միջօրէի բարկ արեւի տակԽիստ բուրում էին նարճիս ու ծոթոր,Եւ քարաւանը փոշու մէջ կորած՝

Page 16: Abu Lala Mahari - Avetik Isahakyan

Քայլում էր դանդաղ, յոգնած, քրտնաթոր:

- թռի՛ր, քարաւան, խորշակ ու մրրիկՃեղքելով մտիր աւազի ծոցը.-Այսպէս էր խօսում զայրացած սրտումԱբու մահարին, մեծ բանաստեղծը:

-թող անապատի բոց հողմն իմ դէմ գայ,Աւազի վրայից հետքերս ջնջէ,Որ մարդը երբեք տեղս չգտնի,Իմ շնչած օդը մարդը չըշնչէ:

Տեսնում եմ ահա շէկ առիւծներին՝Դեղին շեղջերից աչքիս են նայում,Տեսնում եմ նրանց, որոնց ոսկեղէնԲաշերից հողմը կայծեր է պոկում:

Արի՛ք, կանչում եմ, ես փախչողը չեմ.Արի՜ք, լափեցէ՛ք սիրտս վիրաւոր,Ես ետ չեմ դառնայ մարդու մօտ երբեք,Դուռը չեմ բախի մարդու նենգաւոր:

Մարդիկ ի՞նչ են որ... Դիմակւած դեւեր,Ժանիքներ ունեն, անտես ճիրաններ,Սմբակներ ունեն եւ որոճող ենԵւ նրանց լեզուն՝ թունաւոր սուսեր:

Եւ ո՞վ են մարդիկ... Աղուէսների հօտ,Եսամոլ անհուն, ուրացող, մատնիչ,Անկումիդ ուրախ, արիւններ լակող,Գազան մանկասպան, եւ դահի՛ճ, դահի՛ճ:

Աղքատութեան մէջ՝ քծնի, վաճառուող,Թշուառութեան մէջ՝ վախկոտ, դաւաճան,Հարստութեան մէջ՝ լկտի, չարախինդ,Ե՛ւ վրիժառու, ե՛ւ ամբարտաւան:

Զոհւում է լաւը վատերի համար,Եւ վատն ու չարը լլկում են, տանջումՄի բուռ լաւերին այս վատ աշխարհում,Եւ կեանքի արտում որոմն է աճում:

Page 17: Abu Lala Mahari - Avetik Isahakyan

Նզովում եմ ձեզ, հեռաւո՛ր մարդիկ,Ձեր չարն ու բարին, կրօնները ձեր,Որոնք միմիայն շղթայ են կռումԵւ ստրկութեան կոփում զնդաններ:

Ապիրատ աշխարհ, ուր հզօր ոսկինԴարձնում է գողին՝ ազնիւ բարեյոյս,Ապուշին՝ հանճար, վախկոտին՝ կտրիճ,Տգեղին՝ չքնաղ եւ պոռնիկին՝ կոյս:

Մարդկային աշխարհ, արեան բաղանիք,Ուր թոյլն՝ յանցաւոր եւ հզօրն՝ արդար,Ուր մարդը տխեղծ՝ ինչ որ անում էԱյս գարշ աշխարհում՝ սոսկ նիւթի համար:

Սոսկ շահի համար, շահին միշտ գերի,Աստւածացնող թաթը եղեռնի,Ահա մարդը միշտ - պատկերն աստծու,Սակայն իրապէս վիժւածք շէյթանի:

Համրելով մէկ-մէկ անթիւ քայլերըԻմ քարաւանի, իմ անծայր ճամբու,Անթիւ քայլերը չեն հասնում չափինՄի օրում գործած յանցանքին մարդու:

Ասում եմ ահա ե՛ւ արեւելքին,Հիւսիս, հարաւին, ե՛ւ արեւմուտքին,Որոնց հողմերը իրար հետ ներհակ՝Լսում են մէկտեղ իմ արդար խօսքին:

Տարէ՛ք, տարփողէ՛ք խօսքս հրեղէն,Որ ծովերից ծով աշխարհներ լսեն,Թէ աւելի վատ, աւելի զազիր՝Քան մարդը դաժան - այդ մարդն է նորէն:

Այնքան ժամանակ, որքան աստղերըԱնշէջ թարթում են լուռ անապատին,Եւ գալարւում են շեղջերն աւազի,Շչում ու ճչում նման օձերին -

Փախի՛ր, քարաւան, այդ պոռնկութեանԼպիրշ ու արբշիռ ցոփ խնջոյքներից,

Page 18: Abu Lala Mahari - Avetik Isahakyan

Կեղծի, կեղեքման հրապարակներիցԵւ վաճառանքի պիղծ շուկաներից:

Համայնքից փախի՛ր, փախի՛ր վրէժից,Մարդկանց արիւնոտ արդարութիւնից,Փախի՛ր կնոջից, սիրուց, ընկերից,Շնչահեղձ փախի՛ր մարդու ստուերից:

Նա՛, քարաւան, ներբաններիդ տակՏրորիր, կոխիր օրէնք, իրաւունք,Եւ ուղիներիդ փոշիով ծածկիրԹէ՛ չարն ու բարին, թէ՛ իշխանութիւն:

Եւ թող յօշոտեն ինձ վագր ու առիւծ,Բոցոտ հողմերը շաչեն ինձ վրայ,-Եւ այսպէս, մինչեւ օրերիս վերջը,Քարաւանս անդարձ, գնա՛ ու գնա՛...-

Իրենց աղեղի պարանոցները՝Ուղտերը լարած նետերի նման,Զիլ վազում էին, եւ իրենց հետքիցԹողնելով փոշու անծայր քարաւան:

Զիլ վազում էին խանձւած դաշտերովԴէպի անյայտը, դէպի հեռաստան,Սքօղում էին հողի թուխպերովԱնծիր դաշտերը, աւան ու ոստան:

Կարծես՝ վախեցած փախչում էր արագ՝Առանց հանգրուան, աբու մահարին,Կարծես՝ օրէնքը, կինն ու համայնքըՆրան կրընկոխ հետեւում էին:

Եւ քարաւանը զրընգ, սրընթաց,Առանց նայելու անցնում էր անդարձԲուրգերի տակով մեծ քաղաքների՝Հացի ու կրքի ժխորով լցւած:

Վազում էր հապճեպ՝ անգիտութեան մէջԴարեր քարացած գիւղերի մօտով,Վազում էր, սուզւում հեռուների մէջ՝Ոսկեհոս աստղի անզուսպ կարօտով:

Page 19: Abu Lala Mahari - Avetik Isahakyan

Քարաւանն հեստոտ օրեր-գիշերներԼափում էր ուղին ոլոր ու մոլոր,Եւ խռով հոգով աբու մահարինԽորհում էր ցասկոտ՝ ճակատը խոլոր:

Խօլ քարաւանը նրա խոհերի՝Բազէների պէս ծեծկւած մրրկով,Սլանում էին՝ խռիւ ու ցրիւ՝Մի լոյս-հանգրուան գտնելու հեւքով:

Եւ լալիս էր նա առանց արցունքի,Եւ նրա վիշտը նման անհունի,Ինչպէս իր ուղին, որ գալարւում է՝Անծայր օձի պէս, եւ վախճան չունի:

Եւ ետ չէր նայում անցած ճամբէքինԵւ չէր ափսոսում թողած, անցածին.Ողջոյն չէր վերցնում, ողջոյն չէր տալիսԵկող ու անցնող քարաւաններին:

ԵՕԹՆԵՐՈՐԴ ՍՈՒՐԱՀ

Եւ քարաւանը աբու-լալայիԱրաբստանի մեծ անապատիԴարբասների մօտ ծունկ իջաւ յոգնած...

Հորիզոնները հրդեհւում էինԻրենց ամայի, ազատ ափերում,Մութն հաւաքում էր քղանցքը թաւշեայ,Բոցերով բոսոր երկինքն էր ծփում:

Եւ աբու-լալան նստեց մենաւոր՝Յակինթեայ ժայռին գլուխը յենած,Հայեացքը սուզած դիւթական հեռուն,Եւ հաշտ ու պայծառ, հոգին անդորրած:

- ո՜հ, ի՛նչ ազատ եմ, անպարփակ ազատ.Միթէ կարո՞ղ է այս մեծ սահարանՊարուրել, գրկել իր ծիրերի մէջԱզատութիւնըս՝ անհուն, անսահման:

Page 20: Abu Lala Mahari - Avetik Isahakyan

Ո՛չ մի մարդկային աչք ինձ չի տեսնի,Չի հասնի ո՛չ մի մարդկային բազուկ.Ո՛վ ազատութիւն, դու դրախտայինՉքնաղ վարդերի լուսեղէն բուրմունք:

Քո պերճ վարդերով դո՛ւ պսակիր ինձ,Վառի՛ր իմ հոգում ջահերդ հուր-հրան.Ո՛վ ազատութիւն, դու դրախտայինԼոյս-բլբուլների անմահ ալ-կորան:

Չքնաղ առապար, դու իմաստութեանՈսկեղէն աշխարհ, հազար ողջոյն քեզ,Անարատ բադիէ, ուր մարդը մարդունՉի լլկել բնաւ, յար օրհնեալ լինես:

Տարածուի՛ր անծիր, փռի՛ր աւազիդԴեղին ծովերը ազգերի վրայ,Ծածկիր ողջ մարդկանց, քէօշք ու խրճիթներ,Գիւղ ու շահաստան, շուկայ ու կլայ:

Վիշապ հողմիդ հետ ազատութիւնըԹող գահակալէ աշխարհը հանուր,Եւ ոսկեվառէ վսեմ արեւը՝Ազատութիւնը աշխարհասփիւռ:

Հազար ու հազար հրաշալիքներովԵւ հրաբորբոք հրապոյրներովՇէմս-արեւն ելաւ՝ շքեղ, լուսավառ,Վարդի, սնդուսի բիւր պարոյրներով:

Եւ վեհ արեւի ջահերի ներքոյՓռուեց, ծաւալուեց ծիրն անապատի,Վառ-վառ հուրհրաց, ինչպէս տիտանեանՀսկայ առիւծի ոսկեփառ մորթի:

- սալա՛մ քեզ, արե՛ւ, շիւքըր բիւրաբիւր,Դու աստծուց հզօր, դու կեանքի աղբիւր,Դու, իմ անմահ մայր, մայրական դու գիրկ,Դու միակ բարի, դու միակ սուրբ, սուրբ:

Տիեզերական դու բաժակ անհուն՝

Page 21: Abu Lala Mahari - Avetik Isahakyan

Ոսկի արբեցման եւ երանութեան,Դու հրճուանքի, հրապոյրներիՀրեղէն գինու դու անհուն ովկիան:

Տիեզերական հազարահանդէսԴու մեծ խրախճանք, բարի՛ արեգակ,Ահա իմ հոգին - մի ծարաւ բողբոջ,Թափի՛ր նրա մէջ գինիդ անապակ:

Քո երջանկութեամբ, քո իմաստութեամբ,Քո յաւերժութեամբ հարբեցրո՛ւ ինձ,Տո՛ւր ինձ անցեալի անզարթ մոռացում,Լոյս անուրջներում քո բուրումնալից:

Հարբեցրո՛ւ ինձ, հարբեցրո՛ւ ինձ,Քո անմահ գինով հարբեցրո՛ւ ինձ,Մոռանամ մարդուն, սուտն ու մռայլը,Մոռանամ յաւերժ չարիքն ու թախիծ:

Քո վսեմութեամբ հարբեցրո՛ւ ինձ,Հարբեցրո՛ւ ինձ լոյս-հիացքներով,Խաւարների դէմ անյաղթ ախոյեան,Գարունների մայր, ուրախութեան ծով:

Դու միակ բարի, դու միակ իմ սէր,Դու միայն սո՛ւրբ, սո՛ւրբ, մայրակա՛ն դու գիրկ,Դու յաւէտ գթոտ, մահը խորտակող,Դու գերահրաշ, միակ գեղեցիկ:

Ես սիրում եմ քեզ, ես սիրում եմ քեզ,Հրակոծ սիրով կիզիր, խոցիր ինձ,Եւ ոսկեճաճանչ վարսերդ շքեղՓռիր ինձ վրայ, եւ գուրգուրիր ինձ:

Եւ արիւնոտիր իմ շրթունքներըՀամբոյրիդ խայթով քո հրդեհակէզ,Երջանկասփիւռ քո լոյս-գիրկը բաց,Ես սիրաբորբոք թռչում եմ դէպ քեզ:

Եւ թող խլանան իմ ականջները՝Աղմուկն աշխարհի չլսեմ յաւէտ,Յաւէտ կուրանամ աշխարհի համար,

Page 22: Abu Lala Mahari - Avetik Isahakyan

Մարդկանց տեսնելու այլ չնայեմ ետ:

Դէպի արեւը դարեր ու դարերԹռի՛ր, սլացի՛ր, ազնիւ քարաւան,Նրա լուսեղէն, բոցեղէն գրկում,Որ արեւանամ եւ յաւերժանամ:

Ո՜հ, իմ մայր-արեւ, քո ոսկեփրփուրԾիրանիդ շքեղ ձգի՛ր ուսերիս,Որ ես յաղթական, լոյս փառքերիդ մէջՍրարբած սուրամ դէպի, դէպի քեզ:

Դու աստծուց հզօր, դու միակ իմ սէր,Դու միակ իմ մայր, մայրական դու գիրկ,Դու միայն բարի, դու միայն սո՛ւրբ, սո՛ւրբ,Դու գերահրաշ, միակ գեղեցիկ...

Վերջին սուրահ

Եւ ուղտերն, իբրեւ ոսկի մակոյկներ,Հուր ալիքները ծով-անապատումՃեղքելով արագ սլանում էինԴէպի բոցավառ, լուսավառ հեռուն:

Եւ ոչ մի սամում հրաշունչ թեւովՉէր կարող հասնել նրանց արշաւին,Նրանց թռիչքին չէր կարող հասնելՍլացքը նետի վայրի բեդուինի:

Վուհադիներից զով սիւք էր բերումՎառ քասիդները այրող կարօտի,Դայլայլում էին կաթնաղբիւրներըԵրազներն իրենց կուսական սրտի:

Եւ հեքիաթների լոյս փերիներըՄայր-արմաւենու քնքուշ սօսիւնովՀամբոյր ու ողջոյն ուղարկում էինԵւ կանչում նրան գաղտնի խոստումով:

Բայց աբու-լալան չէր ուզում լսելՍիրոյ ողջոյնին, գողտրիկ սօսաւին,

Page 23: Abu Lala Mahari - Avetik Isahakyan

Թռչում էր անյագ՝ դէպի արեւը,Եւ ինքն էլ պայծառ՝ նման արեւին:

Իսկ սերաբները նոր տեսիլներովԲիւր պատրանքների, հրապոյրների՝Թռցնում էին կախարդւած հոգինՈսկի թեւերով լոյս-անուրջների:

Ուղտերը արձակ պարուսաններովՀուժկու, մոլեգին, այնպէս խօլաբարՍլանում էին, ճախր էին առնումՀրեղէն թափով, խենթ ու խելագար:

Եւ արեգական վառ ցնցուղի տակԲոցկլտում էին ուղտերը զուարթ.Եւ բարձրաղօղանջ կայլակում էինԶանգակներն ազատ, ցնծուն լուսազարդ:

Աբու մահարին արծուի նմանԱչքերն անքթիթ՝ արեւին յառած,Թռչում էր աննինջ հոգին լուսարբածԵւ երանութեան ջահերով վառւած:

Նրա ետեւում լոկ անապատն էրՓռւած հոլանի՝ լոյսերի ծոցում,Իսկ գլխի վերեւ արեւն էր նազումՇափիւղեայ վարսերն անծիր տարածուն:

Եւ ոսկեփրփուր ծիրանին ուսինԱբու մահարին, մեծ բանաստեղծը,Թռչում էր անդուլ՝ յաղթական ու վեհ,Դէպի արեւը, անմահ արեւը...