Դիպլոմային աշխատանք. Բլոգներ. գրանցում, սպասարկում

Post on 11-Jul-2015

278 Views

Category:

Education

0 Downloads

Preview:

Click to see full reader

TRANSCRIPT

Դիպլոմային աշխատանք

Բլոգներ. Գրանցում, սպասարկում

ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ

ՔՈԼԵՋ , ԱՐՀԵՍՏՆԵՐԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

«Համակարգիչների շահագործում» մասնագիտական խումբ

Հեղինակներ` Մարինե ԽաչատրյանՄարիամ ՍարդարյանԱրսեն Մուրադյան ԱրմենիԱրման Յազիչյան

Ղեկավար` Նվարդ Սարգսյան /ՏՀՏ դասավանդող/

Երևան 2014թ.

Բովանդակություն

Ներածություն

Տեսաֆիլմեր պատրաստելու ծրագրերի հետազոտում, ուսումնասիրում

Փորձնական բլոգի գրանցում, սպասարկման առանձնահատկություններ

Առաջացած հարցերի, դժվարությունների քննարկում

Բլոգի գրանցում, սպասարկում. տեսաֆիլմերի նախնական նյութի ստացում

Ձայնագրություններ

Տեսաֆիլմերի մոնտաժ

Ազատ վիդեոռեսուրսային կայքերում տեսաֆիլմերի ներբեռնում

Ամփոփում

Ներածություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բոլորդասավանդողները և սովորողները օգտագործում ենբլոգները`անհատական, խմբային, դասարանական, որպեսուսումնական նյութերի ստեղծման ու պահպանմանմեդիագործիքներ:

Կրթահամալիրցիների մեծամասնության բլոգները բացված ենwordpress.com կայքում: Ունենք ենթակայքեր, որոնք նույնպեսբացված են wordpress կայքի պլատֆորմի վրա` Գեղարվեստիկրտսեր դպրոց, ՏՏ լաբորատորիա, Սեբաստացի TV, Էկոտուր, «Լուսաստղ» ամսագիր, «Պարտեզ» ամսագիր, Ֆիլմադարան, Ձայնադարան, rezonans MSKH և այլն:

Ներածություն

Քանի որ գրեթե միշտ առաջանում են հարցեր բլոգներում, ենթակայքերում այս կամ այն փոփոխությունների, տեղադրված նյութերի, բաժինների, նկարների, գրանցման ևհաստատման հետ կապված, կարծում ենք, որ մերտեսադասերը կարող են օգտակար լինել:

Տեսադասերը նախատեսված են բոլոր տարիքի սովորողներիև դասավանդողների համար: Տեսադասերի որակըբավականին բարձր է, կարծում ենք, որ դժվարություններ չենառաջանա նրանց օգնությամբ Ձեր բլոգները ավելի գրագետտեսքի բերելու հետ կապված:

Տեսաֆիլմեր պատրաստելու ծրագրերիհետազոտում, ուսումնասիրում

Տեսաֆիլմեր պատրաստելու համար ուսումնասիրել ենքծրագրերը, որոնք հնարավորություն են տալիստեսաձայնագրել աշխատասեղանում կատարվողգործողությունները:

Այդպիսի ծրագրերը բավականին շատ են` Screencast-O-Matic, TechSmith Snagit, Microsoft Expression Encoder, Bandicam և ալյն: Վերը թվարկած բոլոր չորս ծրագրերը ուսումնասիրել ենք, աշխատել յուրաքանչյուրով: Որոշեցինք, որ չենքառանձնացնի միայն մեկը, կաշխատենք բոլորով` որըհարմար լինի տվյալ պահին օգտագործելու համար:

Տեսաֆիլմեր պատրաստելու ծրագրերիհետազոտում, ուսումնասիրում

Բացի տեսադասեր պատրաստելու ծրագրերից, ուսումնասիրել ենք նաև մոնտաժային մի քանի ծրագրերը՝Wondershare Video Editor, AVS Video Editor, Camtacia Studio, Pinacle Studio:

Առավել հարմար և հեշտ օգտագործվող համարեցինք AVS Video Editor ծրագիրը, որը հնարավորություն էր տալիս միքանի ձայնային ֆայլեր օգտագործել միաժամանակ, աշխատելը նրանվ հեշտ էր ու արագ: Բոլոր տեսադասերըմոնտաժվել են այդ ծրագրով:

Փորձնական բլոգի գրանցում, սպասարկման առանձնահատկություններ

Նախքան իսկական տեսանյութերի պատրաստմանըանցնելը, բացեցինք փորձնական բլոգ` blogusucum.wordpress.com հասցեով, որում սկսեցինքաշխատել: Մանրամասն ուսումնասիրեցինք բլոգիկառուցվածքը, աշխատանքի ու սպասարկմանառանձնահատկությունները: Բոլոր ձեռք բերածհմտությունները կիրառեցինք մեր անձնական բլոգներում: Միքանի փորձնական ձայնագրություններ արեցինք, տեսաֆիլմերը պատրաստեցինք:

Առաջացած հարցերի, դժվարությունների քննարկում

Փորձնական տեսաֆիլմեր պատրաստելիս ունեցանք մի քանիդժվարություններ, որոնք հիմնականում կապված էին մերդանդաղ աշխատելու, հաճախ սխալվելու հետ:

Որոշեցինք, որ դանդաղ աշխատելը նույնիսկ ավելի լավ է` մոնտաժելու ժամանակ կօգտագործենք արագացվածտարբերակը, իսկ սխալները, վրիպումները մոնտաժելըավելի հեշտ կլինի:

Բլոգի գրանցում, սպասարկում. տեսաֆիլմերի նախնական նյութի ստացում

Երբ արդեն որոշ չափով տիրապետում էինք բլոգներովաշխատելու հմտություններին և կարողություններին, տեսաֆիլմեր պատրաստելու և մոնտաժելու ծրագրերին, բացեցինք իրական՝ masterschoolblog.wordpress.com բլոգը, որիբացման աշխատանքներից էլ սկսեցինք մեր դիպլոմայինաշխատանքը:

Յուրաքանչյուր քայլ, որը նախորդում է բլոգի բացմանը, յուրաքնչյուր քայլ, որը անհրաժեշտ է բլոգը գրագետ սպասարկելուհամար՝ տեսաձայնագրում էինք, պահպանում առանձին՝տեսաֆիլմը բնութագրող անվանմամբ թղթապանակում:

Բլոգի գրանցում, սպասարկում. տեսաֆիլմերի նախնական նյութի ստացում

Բլոգների գրագետ սպասարկման համար առանձնացրել ենքհետևյալ բաժինները.

1. Էլեկտրոնային փոստի գրանցում

2. Բլոգի գրանցում

3. Գրանցած բլոգի հաստատում

4. Բլոգի աշխատասեղան մուտք գործելու տարբերակները

5. Բլոգի թեմայի ընտրություն

Բլոգի գրանցում, սպասարկում. տեսաֆիլմերի նախնական նյութի ստացում

6. Հավելյալ ընդլայնումների ավելացումը բլոգում

7. Բաժինների և ենթաբաժինների գրանցում

8. Ստատիկ էջերի ստեղծում

9. Մենյուների ստեղծում

10. Վերնագրի և ենթավերնագրի փոփոխումը բլոգում

11. Նյութի տեղադրումը բլոգում

Բլոգի գրանցում, սպասարկում. տեսաֆիլմերի նախնական նյութի ստացում

12. Վիդեոնյութի տեղադրում

13. Էմբիդ կոդի տեղադրում

14. Բլոգի լոգո-նկարի տեղադրում

15. Հղումների ընդլայնման տեղադրում

Բլոգի գրանցում, սպասարկում. տեսաֆիլմերի նախնական նյութի ստացում

Լրացուցիչ տեսանյութեր

1. Հաստատուն նյութի տեղադրումը բլոգում

2. Տեղադրած նյութի ջնջումը բլոգից

3. Մի քանի նյութեր ջնջում ենք միանգամից

4. Նյութի հրապարակման ամսաթվի փոփոխություն

Ահա այն բոլոր տեսադասերը, որոնք կօգնեն Ձեզ բլոգներիսպասարկման հարցում:

Ձայնագրություններ

Դիպլոմային աշխատանքի, թերևս, ամենադժվար մասըձայնագրություններն էին, երբ մենք պատմում ենքտեսաֆիլմում արած գործողությունները: Դիպլոմայինի այսմասում բավականին տանջվեցինք:

Նախապես գրել էինք ձայնագրությունների տեքստերը, ղեկավարը նայել ու խմբագրել էր: Թվում էր, թե համարյաբան չկա անելու, բայց պարզվեց, որ ձայնագրվելը այդքան էլհեշտ չի: Անընդհատ բառերի ու արտահայտություններիսայթաքումներ էինք ունենում, սխալ արտասանում անգլերենարտահայտությունները:

Ձայնագրություններ

Որոշեցինք, որ յուրաքանչյուր նախադասություն պետք է ձայնագրենք առանձին, որպեսզի հետագայում մոնտաժիժամանակ չունենանք դժվարություններ:

Ձայնագրման աշխատանքներին մասնակցել ենք բոլորս, ձայնագրվել են նաև մեր մի քանի դասընկերներ և դասավանդողներ:

Տեսադասերի մոնտաժ

Տեսադասերի նախնական տարբերակները և ձայնագրությունները հավաքելուց հետո մեզ մնում էրմոնտաժել`միավորելով և մեկ ֆիլմի տեսքով ներկայացնելպատրաստի տեսադասերը:

Մոնտաժային աշխատանքները արվել են AVS Video Editor ծրագրի օգնությամբ: Մոնտաժային աշխատանքներըբավականին արագ են արվել`առանց ավելորդդժվարությունների:

Ազատ վիդեոռեսուրսային կայքերումտեսաֆիլմերի ներբեռնում

Սկզբում պատրաստի տեսադասերը ներբեռնել էինք youtube.com ազատ վիդեոռեսուրսային կայքում, բայց քանի որ տեսադասերումօգտագործել ենք նաև երաժշտական ստեղծագործություններ՝ դրանք ավելի ակտիվ ու ոչ ձանձրալի են դարձնում տեսադասերը, youtube կայքը արգելափակել էր մեր տեսադասերը որոշերկրներում: Որոշեցինք, որ ավելի լավ կլինի դրանքտեղափոխենք այլ վիդեոռեսուրսային կայք: Ամենահարմարըrutube.ru կայքն էր: Այնտեղ նյութեր գցելու համար կարելի էրուղղակի մուտք գործել facebook-ի մուտքանունով՝ առանցլրացուցիչ գրանցման, ինչը և մենք արեցինք:

Ամփոփում

Wordpess կայում գրանցվելու, բլոգները ճիշտ ու գրագետվարելու մեր տեսադասերը պատրաստ են: Կարծում ենք, որդրանք կօգնեն շատերին ու դիպլոմային աշխատանքի մերընտրած թեման հետաքրքիր ու օգտակար է:

top related