цветы5 1 класс
Post on 31-Oct-2014
953 Views
Preview:
DESCRIPTION
TRANSCRIPT
Венерин башмачок-Վեներայի կոշիկը
Հին հունական դիցաբանության մեջ կա լեգենդ Վեներայի կոշիկների մասին, որոնք դառնում են
հիանալի ծաղիկներ: Երբ Վեներան և Ադոնիսը որսի էին գնացել, որոտաց ամպրոպը, և նրանք
թաքնվեցին անձրևից: Այդ կողմերով մի մարդ էր անցնում, որը չնկատեց դիցուհուն, բայց նկատեց
գետնի վրա ընկած Վեներայի ոսկե կոշիկը: Հենց որ մահկանացուն ձեռքը մոտեցրեց կոշիկին, այն դարձավ ծաղիկ, որը կոշիկ էր հիշեցնում: Մի
անգամ զբոսնելով Վեներան քայլամոլոր հասավ հյուսիսային անտառներ, և երբ ծառերն ու
ծաղիկները տեսան թանկագին հյուրին, ահավոր ուրախացան:
Венерин башмачок-Վեներայի կոշիկը
Միանգամից պայծառացավ նրանց հագուստը, և երկինքը մաքրվեց գորշ ամպերից, իսկ հետաքրքրասեր արևը միանգամից դուրս նայեց ամպերի ետևից: Եվ սոխակը ինչ-որ տեղից թռավ եկավ, սկսեց փառաբանել գեղեցկության աստվածուհուն, իսկ երկար ճանապարհից հոգնած և հյուծված Վեներան նստեց մարգագետնի վրա ու ոտքերից հանեց կոշիկները. որպեսզի ոտքերը հանգստանան: Արդեն վերադարձին կոշիկների մասին մոռանում է՝ թողնելով այնտեղ: Եվ այդ կոշիկները դարձան ծաղիկներ, որոնց էլ անվանեցին վեներայի կոշիկներ:
Гаспарян Григор
Лилия- Շուշան
Շուշանը հանդիսանում է անարատության, մաքրության և հույսի խորհրդանիշ: Խոսքն
առաջին հերթին սպիտակ շուշանի մասին է: Այն մասին, թե ինչպես չքնաղ շուշան
ծաղիկը հայտնվեց աշխարհի վրա պատմում է հին առասպելը: Ֆիվայի թագուհին
Յուպիտերից ծնեց տղա : Տղային կոչեցին Հերկուլես: Վախենալով աստվածուհի
Յունոնայի զայրույթից , որը Յյուպիտերի կինն էր,մայրը թաքցրեց երեխային թփի մեջ:
Лилия- Շուշան Աստվածուհի Միներվան, որը գիտեր երեխայի
ծնունդի մասին գաղտնիքը , քայլում էր Յունոնայի հետ, և բերեց նրան հենց այնտեղ, որտեղ պառկած էր Հերկուլեսը: Տեսնելով երեխային՝ Յունոնան, որը համարվում էր նորածինների պաշտպանը, որոշեց կերակրել երեխային իր կաթով:Զգալով նրան կերակրող աստվածուհու մեջ թշնամու՝ Հերկուլեսը կծեց նրան: Կաթը տարածվեց տարբեր կողմեր:Երկնքում ստեղծվեց Ծիր կաթինը, իսկ գետնին կաթի կաթիլներից աճեցին հիասքանչ ճերմակ շուշաններ:
Никогосян Элен
Калла-Կալա
Գոյություն ունեն մի քանի առասպելներ կապված կալաների հետ: Ահա մի պատմություն այս հիանալի ծաղկի հայտնվելու մասին: Մի հիասքանչ
երիտասարդ աղջկա սիրահարվել էր մի բարբարոս ցեղի դաժան զորավար և որոշել էր ամուսնանալ: Բայց բարի և
ազնիվ աղջիկը համարձակորեն հրաժարվեց նրա հետ ամուսնանալ:
Սաստիկ բարկացած տղամարդը հարձակվում է նրանց գյուղի վրա, որպեսզի
ստիպի աղջկան ամուսնանալ իր հետ ուժով:
Հարսանիքի օրը, որը պետք է կատարվեր ոչ իր սեփական կամքով, գեղեցկուհին
տոնական հարսանյաց զգեստով, ուզում էր նետել իրեն խարույկի մեջ:
Калла-Կալա Բայց Հին աստվածները որոշեցին օգնել նրան,
չցանկանալով, որ այդքան մաքուր ու համարձակ էակը պարզապես զոհվի, և դարձրին նրան շքեղ և նուրբ ծաղիկ` կալա
Այդ ժամանակից ի վեր այդ հրաշալի բույսը պաշտպանում է կանանց հիվանդություններից, չար մարդկանցից , վեճերից և դավադրություններից, հուշում է ճիշտ որոշումներ, ցույց է տալիս ճանապարհ, սովորեցնում է լինել ուժեղ ու վճռական, իսկ երջանկությունը դառնում է հարսնացուի ուղեկիցը: Հարսանյաց ծաղկեփնջի մեջ խոստանում է փոխադարձ սիրո ամուսնության: Կալան երջանիկ ընտանիքի թալիսման է: Համարվում է, որ այդ ծաղիկը այգու և տան օդը լիցքավորում է առողջությամբ, էներգիայով և ուժով:
Степанян Вардан
Колокольчик- Զանգակ
Զանգակ ծաղկի ծագման մասին լեգենդը կապված է Վեներայի հայելու հետ, այն ժամանակների հետ, երբ աստվածները հզոր
և ամենակարող էին: Վեներան` սիրո և գեղեցկության հռոմեական
աստվածուհին ,ուներ մի կախարդական հայելի, որը ցույց էր տալիս մարդու իրական գեղեցկությունը, և նույնիսկ
ամենատգեղ մարդը կարող էր շատ գեղեցիկ երևալ: Մի օր Վեներա աստվածուհու հետ դժբախտ դեպք պատահեց `նա
կորցրեց իր հայելին:Ամռանը մի երիտասարդ հովիվ գտավ այն: Նա նայեց հայելու մեջ, հիացավ իր արտաքինով և որոշեց պահել իրեն: Վեներա աստվածուհին խնդրեց Կուպիդոն աստծուն,որ իջնի երկիր և
բերի հայելին:
Колокольчик- Զանգակ
Կուպիդոն աստվածը չկարողացավ համոզել հովվին, սակայն նա այնքան էր ուզում կատարել Վեներայի խնդրանքը, որ իր նետով խփեց հովվի ձեռքին, նրա մատները թուլացան բռունցքը բացվեց, հայելին ընկավ գետնին և կոտրվեց:
Հենց այնտեղ, որտեղ ընկել էին հայելու բեկորները, աճեցին զանգակները: Քամուց շարժվելով նրանք բյուրեղյա ձայն են արձակում, շատ հաճախ նրանց անվանում են “Վեներայի հայելի”: Անգամ այսօր զրնգուն զանգակների խայտաբղետ գորգը հիշեցնում է այդ լեգենդի մասին:
Геворгян
Самвел
Хризантема-Քրիզանթեմ
Հենց ոսկե ծաղկի հետ են ճապոնացիները կապում իրենց պետութան առաջացումը: Նրանք հավատում են, որ դա եղել է այսպես. <<Շատ դարեր առաջ Չինաստանը ղեկավարում էր
դաժան կայսր, որը ոչ մեկից և ոչ մի բանից չէր վախենում, միայն վախենում էր մոտեցող ծերությունից և մահից: Տիրակալին
հասնում են լուրեր, որ հեռու կղզում աճում է մի հիասքանչ ոսկե ծաղիկ, որից կարելի է պատրաստել կյանքը երկարացնող
կախարդական հեղուկ: Եվ ահա նա կանչում է իր գլխավոր դեղագործին և հրամայում պատրաստել դեղը, որը կերկարացնի
իր երիտասարդությունը: Խորամանկ բժիշկը խոնարհվում է կայսրի առաջ:
- Օ՜, հզոր տիրակալ, - ասաց նա: - Ես կարող եմ պատրաստել այդպիսի դեղ , բայց դրա համար պետք է ունենալ հիասքանչ
ծաղիկները, որոնք աճում են արևելքում՝ հեռավոր կղզիներում:- Ես կհրամայեմ անմիջապես բերել այդ ծաղիկները, – բղավեց
կայսրը:- Օ՜, եթե դա այդքան հեշտ լիներ, - հառաչեց բժիշկը: - Ամբողջ
գաղտնիքն այն է, որ դրանք կարող է քաղել միայն մաքուր սրտով մարդը:
Хризантема-Քրիզանթեմ Միայն այդ ժամանակ ծաղիկը կտա իր հրաշագործ ուժը:
Կայսրը հրամայեց ուղարկել ծաղկի հետևից 300 երիտասարդ տղամարդ և այդքան էլ կին, որոնց մեջ, հավանաբար, կգտնվի մեկը, որի մտքերը մաքուր կլինեն:Երիտասարդները գնացին: Կղզիներից մեկում նրանք գտան հիասքանչ ծաղիկը` ոսկեծաղիկը, և չկարողացան չհիանալ նրանով:- Չգիտեմ, արդյոք այս ծաղիկը հարմար է դեղի համար, - բացականչեց դեղագործը,-բայց, անկասկած, դա ուրախացնում է սիրտը և երիտասարդացնում է հոգին:
Իմաստուն դեղագործը լավ գիտեր իր կայսրի դաժան և խորամանկ բնավորութունը:
<<Հավանաբար,-մտածեց նա,- կայսրը կմտածի, որ ես և իմ ուղեկիցները առաջինն ենք փորձել դեղը և կհրամայի բոլորիս մահապատժի ենթարկել>>:Եվ այդ ժամ բոլորը որոշեցին չվերադառնալ: Նրանք մնացին ապրելու կղզիներում և այդտեղ հիմնեցին նոր պետութուն` Ճապոնիան: Իսկ խորամանկ կայսրը մահացավ` այդպես էլ չսպասելով հրաշագործ ըմպելիքին:
Հայտնի չէ` պատրաստեցին նրանք հրաշագործ դեղը, թե ոչ, բայց ոսկեծաղիկը դարձավ նրանց ամենասիրելի ծաղիկը:
Оганнисян Григор
Сирень-Եղրևանի
Հին հունական լեգենդը պատմում է՝ երիտասարդ Պանը՝ անտառների և մարգագետինների աստվածը, մի անգամ
հանդիպեց գեղեցիկ, ջրային հավերժական հարս Սիրինգային: Պանը հիացավ նրա գեղեցկությամբ և որոշեց
խոսել նրա հետ: Բայց նա վախեցավ և փախավ :Պանը վազեց նրա ետևից, ցանկալով հանգստացնել նրան,
բայց հավերժահարսը անսպասելիորեն դարձավ նուրբ մանուշակագույն ծաղիկներով բուրավետ թուփ: Պանը
անմխիթար լացում էր թփի մոտ, և այդ ժամանակից դարձավ տխուր: Իսկ Սիրինգա անունը դարձավ եղրևանու
լատինական անվանումը: Геворгян Нарек
Ирис-Հիրիկ
Լեգենդը պատմում է, երբ Տիտան Պրոմեթևսը գողացավ Օլիմպոսից երկնային կրակը և այն նվիրեց մարդկանց, երկրի վրա
վառվեց ապշեցուցիչ յոթնագույն ծիածանը, մեծ էր ամբողջ մարդկության ուրախությունը և հիացմունքը: Արդեն մայրամուտ
էր, և օրը հանգել էր, և արևն էլ գնացել էր , իսկ ծիածանը լուսավորում էր աշխարհը՝ հույս պարգևելով մարդկանց: Եվ երբ առավոտյան նորից իր տեղում հայտնվեց արևը, այնտեղ որտեղ
վառվել և գույներով փայլփլում էր գույնզգույն կախարդական ծիածանը, ծաղկեցին հիրիկներ:
Լեգենդի համաձայն առաջին հիրիկը ծաղկել է մի քանի միլիոն տարի առաջ և այնքան գեղեցիկ էր, որ նրանով հիանալու եկան ոչ
միայն կենդանիները, թռչուններն ու միջատներն, այլև ջուրը և քամին, որոնք հետո ցրեցին հասած սերմերը ամբողջ երկրի վրա:
Ирис-Հիրիկ
Եվ երբ սերմերը մեծացան և ծաղկեցին, հիրիկը դարձավ մարդու ամենասիրած բույսերից մեկը:
Իր անունը ծաղիկը ստացել է հայտնի բուժող Հիպոկրատից, որը ծաղկի անունը տվեց ի պատիվ հին Հունական աստվածուհի
Հիրիդայի, որը մարդկանց տեղեկացնում էր Օլիմպոսի աստվածների կամքը: Հիրիդա աստվածուհին իջավ երկրի վրա
ծիածանի վրայով այդ պատճառով <<Իրիս>> հունարեն նշանակում է ծիածան :
Ահա մեկ այլ լեգենդ հիրիկի մասին: Մի օր ծիածանը մինչև անհետանալը բաժանվեց մասերի: Ծիածանի հիանալի կտորները
թափվեցին գետին և աճեցին հիանալի ծաղիկներ: Բաժանվեց ծիածանը մանր կտորների, ահա և աճեցին հիրիկները:
Саргсян Нарек
Тюльпан- Վարդակակաչ
Կակաչը համեստ, քնքուշ և գեղեցիկ ծաղիկ է:Պատահական չէ, որ կակաչների մասին այսքան շատ
լեգենդներ են հյուսվել: Նրա սերտ սեղմված թերթիկները, կարծես մինչ օրս պահպանել են իրենց գաղտնիքը, և մի
կերպ ընկալվող նուրբ բուրմունքը հուզում է երևակայությունը:
Հին Պարսկաստանում կակաչ ծաղիկը, լապտերի կամ գավաթի տեսքով, չէր կարող մնալ աննկատ և կրեց "
դյուլբաշ”- թուրքական չալմա անվանումը, որը հետագայում դարձավ ծաղկի ռուսական անունը -"
Тюльпан ": Լեգենդը վարդակակաչի մասին ասում է, որ հենց նրա կոկոնի մեջ էր պարունակվում երջանկությունը: Հենց այդ պատճառով էլ սուլթանները իրենց այգիներում
բաց երկնքի տակ, ստեղխում էին այս ծաղիկներից կենդանի գորգեր : Գիշերը բաց երկնքի տակ նրանք բաց էին թողնում կրիաներ, որոնց մեջքին կապում էին վառած
մոմեր, որպեսզի բաց չթողնեին կոկոնների բացվելը:
Тюльпан- Վարդակակաչ Կար մի հավատալիք կապույտ կակաչի մասին: Ամեն տարվա
գարնանը նա ծաղկում էր լեռներում, և ով որ կգտներ ` նրան հաջողություն և երջանկություն կբերեր: Ծաղիկների լեզվով կակաչ նշանակում սիրո բացատրություն:
Եվ այս արտահայտության հիման վրա ստեղծվել է պարսից արքա Ֆարհադի մասին լեգենդը: Արքայազնը սիրահարվել էր մի գեղեցիկ աղջիկ՝ Շիրինին: Նա երազում էր իր սիրած աղջկա հետ երջանիկ կյանքի մասին: Բայց նախանձ մրցակիցները լուրեր են տարածում , որ իր սիրելիին սպանել են:Վշտից խելագարված Ֆարհադը քշում է իր կայտառ ձին դեպի ժայռերը և ընկնում ու մահանում: Հենց այնտեղ, որտեղ հողին թափվեց դժբախտ արքայազնի արյունը, աճեցին վա ռ կարմիր ծաղիկներ, այժմ կակաչները կրքոտ սիրո խորհրդանիշ են:
Алексанян Татевик
Астра-Աստղածաղիկ
Աստղածաղիկը ամենահին ծաղիկներից մեկն է` կոկիկ տեսքով, որ արծաթագույն շողերով
լուսավորում է իր շուրջը: Նրանք խորհրդանշում են վայելչություն, համեստություն ու գեղեցկությունը: Աստղածաղիկները իրենց անունը ստացել են Հին Հունաստանում: Աստղածաղիկը ռուսերեն լեզվով
նշանակում է <<աստղ>>: Ըստ լեգենդի, Կույս համաստեղությունից, որը հույների մոտ կապ ուներ
սիրո աստվածուհու Աֆրոդիտեի հետ, արցունք գլորվեց` աստղային փոշի: Հասնելով գետնին՝ այն
վայրերում, որտեղ փոշի էր թափվել, աճեցին չտեսնված ծաղիկներ` աստղածաղիկներ:
Астра-Աստղածաղիկ
Աստղածաղիկներ, որ հիշեցնում են իրենց տեսքով երկնային աստղեր: Հույները հավատում էին, որ եթե ուշ գիշերը կանգնես աճող աստղածաղիկի մոտ կարելի է լսել աղոտ շշունջ, որը նշանակում է` աստղածաղիները շփվում են իրենց քույրերի` երկնային աստղերի հետ: Աստղածաղիկը Կույս կենդանակերպի նշանի տակ ծնված մարդկանց խորհրդանիշն է: Աստվածների կողմից մարդկանց ուղարկած այս ծաղիկը հիշեցնում է կարոտը երկնքի, կորցրած դրախտի, որին էլ երբեք չես կարող հասն:
Лалаян Анатолий
top related