ashot tigranyan

12
Միայնակ գայլն ու ես (հատվածներ չկայացած երկխոսությունից)

Upload: naforum

Post on 10-Jul-2015

993 views

Category:

Automotive


3 download

TRANSCRIPT

Page 1: Ashot Tigranyan

Միայնակ գայլն ու ես

(հատվածներ չկայացած երկխոսությունից)

Page 2: Ashot Tigranyan

11-4. « Երբ դաստիարակում ես որսորդ և լիդեր գայլիկների չպետք է մոռանաս, որնրանք մի արևոտ օր քեզ միայնակ են թողնելու». այս բառերը կարդացի վահագնատեսլեռան լանջին հանդիպած գայլի թախծոտ աչքերի մեջ ու……Իրավագետ-քաղաքագետների ու արևելագետների խորացված ուսուցման դասարանումուսուցանվող բոլոր նախամասնագիտական առարկաներն ու դասընթացները, բացիօտար լեզվից ու «Զանգվածային լրատվամիջոցներ» դասընթացից, անցան իմ մտքիթրի տակով, իսկ դասավանդումը ակադեմիական (քրմա-իմաստասիրական) ուժամանակակից (տեխնիկա-տեխնոլոգիական առումով) մեթոդների համատեղում էր: Աշխարհայացքի, այդ ամբողջությունում նաև`քաղաքական գիտակցության, ձևավորումը կարևորելով, կրթական գործունեությունս կենտրոնացրեցիաշակերտներիս արժեքային համակարգի արիականության կայունացման, հոգևոր ումտային կարողությունների և հմտությունների զարգացման վրա: Արդյունքի առաջինդրսևորումները (և´հանրակրթարանային, և´հանրապետական, և´միջպետական) ինձքիչ են բավարարում, բայց նրանք ժառանգությանս մի կարևոր մասն են ու ԱշխարհնՀայոց դեռ կլսի նրանց ծանր քայլերը:

Page 3: Ashot Tigranyan

10-5. «Երբ խեղդում է գայլացող ձագուկների կարոտը, գայլը խնամում է այլկենդանիների, նույնիսկ` մարդու, ճտերին». ականջիս տակ ոռնաց միայնակ գայլը: Բայց նրա ոռնոցը զղջացած հոր բողոք չէր, այլ ոչ հեռու ապագայում նոր գայլեր կամգոնե Մաուգլի տեսնելու հուսահատախառն հույս: Նոր դասարան, մեկ տարեկանդասընթացներ, մեկ ամսական ծրագրեր, նոր դասագրքեր: Անցյալի կարծրատիպերիսասանում և նոր կարծրատիպերի ծնունդ: Անցյալի փորձի հաշվառում և նոր փորձովհարստացում: Եվ ամենակարևորը: Ցմահ համոզմունք.«Արարիչը չի հանդուրժումնույնականությունը, իսկ ուսուցիչը`պատճենահանող մեքենա չէ»:

Page 4: Ashot Tigranyan
Page 5: Ashot Tigranyan

Աշխատանք դասավանդողների հետ. «Դու կարող եսլքել ոհմակը, բայց միևնույն է գայլ ես». իրենէլիտացրեց միայնակ գայլը և ժամանակավորապեսլքեց ինձ: Ես էլ ստիպված հիշեցի, որ իմգործընկերներից ոչ ոք իմ բազմաթիվ թերություններիշարքում չի նշի մասնագիտական օգնությանչտրամադրումը: Անկախ գործառույթների գոյություն-չգոյությունից: Անկախ սեփական գործերիշատուքչությունից: Անկախ իմ վարկանիշայինսանդղակում տվյալ անձնավորության գրաված տեղից: Սովորեցնելու մոլագար չեմ, բայց սովորողի կողքինկանգնած եմ, չնայած երբեմն փոթորկվողներքնաշխարհով:

Page 6: Ashot Tigranyan

Ուսումնական ճամփորդություններ. « Հետևիր ինձ, եթե չեսհամարձակվում կողքիցս քայլել». ասաց հևքոտ վերադարձիցչհանգստացած միայնակ գայլը ու ես վիրավորվածարժանապատվությամբ նետվեցի առաջ: Ու միամիտարարածներին թվում էր, թե գայլը հալածում է ինձ: Ինձ երկարժամանակ հալածում էր հայոց արահետների կարոտը և եսճանապարհ ընկա ու կարոտաբաղձության մարման այդ փորձըկոչվեց ուսումնական ճամփորդություն, նույնիսկ`կրթականփոխանակում: Ճիշտ է, սովորողները տեսա իրենց անծանոթվայրեր և կառույցներ, հարստացրեցին մարդկային շփմանկենսափորձը, ուրիշներն իմացան մեր մասին, մենք որոշ բաներսովորեցինք հյուրընկալողներից: Չեմ ծավալվում, որովհետև ինձուղեկից գործընկերներս իրենց հաշվետվություններումմանրամասնել են այդ օրերի իրադարձությունները, իսկ եսանմիջական գրառումներից չեմ ցանկանում սերիալ ծնեցնել:

Page 7: Ashot Tigranyan

Թարգմանություններ. «Ինչի՞ մասին են երգումսոխակները». հարցասիրության ռեկորդ սահմանեցմիայնակ գայլը: «Դու ինձ գերագնահատում ես». նեղսրտեցի ես: Իսկ հետո տրամաբանելովզարմացա.«Դու Մարկոս Ավրելիոսի երկիթարգմանությու՞նս ես կարդացել»: Այժմ զարմանալուհերթը նրանն էր.«Գոհ ես քո հիշողությունից, բայց մյուսթարգմանություններդ, որ հանգրվանել են….ո՞նց էր էնանտերի անունը»: Եվ հանկարծ ես դարձա Լոխմանհեքիմ, իսկ միայնակ գայլն իմ աշակերտ ու վերադարձավիրտուալ աշխարհից Արարչի աշխարհը, քայլեցի նրակածաններով: Ու քուն մտա Սոսյաց անտառում:

Page 8: Ashot Tigranyan

Նոր դասղեկություն. «Արթնացի´ր, մարդ արարած, նոր արարածներ են հայտնվելսրբազան անտառում: Կյանքիդ վտանգ է սպառնում: Պատրաստվե´նք մարտի:». մարտակոչում էր միայնակ գայլը: Բայց, երբ ես արթնացա, առաջին ճակատամարտնարդեն տանուլ էր տրված: Ու ես իմ կրտսեր դաշնակիցների հետ պատասխանատուդարձա 206 պարմանիների և պարմանուհիների կրթական վարքի համար: Նորկառույցը դժվար ընկալելի էր ծնողների համար: Սովորողների մի մասի գենետիկիներցիան երբեմն հանում էր հավասարակշռությունից: Մի քանի դասավանդողներմեր քառյակն անվանեցին բանդա և համապատասխան գործնական վերաբերմունքցուցաբերեցին: Բայց անհատական աշխատանքը քայքայեց հակառակորդների կուռշարքերը: Ու ավելացրեց մեր պատասխանատվությունը: Մինչև հաջողություն կոչվողհաղթանակը դեռ շատ ճանապարհ կաանցնելու, իսկ ժամանակը քիչ է: Այնուամենայնիվ, մեր գործն արդար է, հաղթանակը բոլորինս կլինի: Կատարելիքմարտավարական քայլերի մասին անհամեստորեն լռում եմ:

Page 9: Ashot Tigranyan

Ճամբար. «Պապս տեսել է Աստծու ևԱստվածամարդու հանդիպումը: Լսու՞մ եսԱնցյալի ձայները». պատմաբանեց միայնակգայլը: Իսկ ես ընկերաբանեցի.«Արի´պարզենք, թե ինչ են մտածում Խուստուփի բնակիչներնԱրագածի բնակիչների մասին»: Դե, իհարկե, ձմեռային ուսումնա-հետազոտականճամբարում ընկերաբանականուսումնասիրություններ կատարած խմբիղեկավարումը, եթե նույնիսկ մոռանայի մինչ այդիրականացրած ուսումնասիրությունները, բավական էր, որ ես մի պահ ինձ սոցիոլոգկարծեի: Բավարար աշխատանք եմ կատարելսովորողներին ճամբարայինգործունեությունում ընդգրկելու նպատակով: Գործընկերներիս հետ միասին աշխատանքներիարդյունավետության բարձրացման նպատակովներկայացրել ենք առաջարկություններ: Ի միջիայլոց տարբեր ոլորտներին վերաբերվողառաջարկությունների քանակով հավակնում եմմրցանակային տեղի:

Page 10: Ashot Tigranyan

Հեղինակային նյութեր. «Ինչու՞ ինձ ստեղծեցիր». գոհադժգոհ հարցրեցմիայնակ գայլը: «Դեռ հարց է, թե ով ում». կարկամեցի ես: Տեղեկատվություն, վերլուծություններ, կարճածավալ հետազոտություններ. հրապարակվածբանավոր և գրավոր խոսքի բոլոր տարատեսակներով: Չեմ ցանկանումարածսարժեզրկել չոր թվարկությամբ: Բայց ուսուցչի ամենահեղինակայինըդասն է, հասկացությանամբողջ ծավալով:

Page 11: Ashot Tigranyan

Ինքնակրթություն. ամենօրյա ինքնակատարելագործում, որը յուրաքանչյուրի կամա, թե ակամա կատարածմտային, հոգևոր և զգացմունքային աշխատանքն է, երբեքչդադարող: Բայց կարևորն արդյունքն է, որնարձանագրված է Տիեզերքի էներգոինֆորմացիոնդաշտում: Այսօր այնտեղից ստացաայսքանը:

Page 12: Ashot Tigranyan

«Դու այսօր մի քիչ գայլացար». աչքովարեց միայնակ գայլը և նրա հայացքըփայլատակեց աչքերումս ու եսգայլակարոտ ոռնացի, ու ինձարձագանքեցին…….դե դա գայլագաղտնիքէ: