Download - Ծաղկավոր բույսերի բեղմնավորումը
![Page 1: Ծաղկավոր բույսերի բեղմնավորումը](https://reader035.vdocuments.net/reader035/viewer/2022062503/587dbc991a28ab1b498b5135/html5/thumbnails/1.jpg)
ԾԱՂԿԱՎՈՐ ԲՈՒՅՍԵՐԻ ԲԵՂՄՆԱՎՈՐՈՒՄԸ
Մարտին Աթոյան 6-2 դասարան
![Page 2: Ծաղկավոր բույսերի բեղմնավորումը](https://reader035.vdocuments.net/reader035/viewer/2022062503/587dbc991a28ab1b498b5135/html5/thumbnails/2.jpg)
Բեղամնավորում
Ծաղկավոր բույսերը ծաղկում են և առաջացնում սերմերով պտուղներ: Պտղի առաջացման և սերմերի զարգացման համար պետք է տեղի ունենա փոշոտում, իսկ դրանից հետո՝ բեղմնավորում:
Բեղմնավորումը սեռական բջիջների՝ գամետների միաձուլումն է:
![Page 3: Ծաղկավոր բույսերի բեղմնավորումը](https://reader035.vdocuments.net/reader035/viewer/2022062503/587dbc991a28ab1b498b5135/html5/thumbnails/3.jpg)
Ծաղկավոր բույսերի սեռական բջիջները
Արական գամետները կոչվում են սերմնաբջիջներ:
Իգական գամետները կոչվում են ձվաբջիջները:
Սերմնաբջիջները մանր են, իսկ ձվաբջիջները դրանցից անհամեմատ
խոշոր:
![Page 4: Ծաղկավոր բույսերի բեղմնավորումը](https://reader035.vdocuments.net/reader035/viewer/2022062503/587dbc991a28ab1b498b5135/html5/thumbnails/4.jpg)
Բեղմնավորման ընթացքը1. ծաղկափոշին պետք է ընկնի վարսանդի սպիի վրա:
Այստեղ ծաղկափոշին ծլում է ու վերածվում է փոշեխողովակի: Դրա աճմանը զուգաընթաց՝ նրա մեջ փոշեհատիկից տեղափոխվում են խոշոր կորիզներ ունեցող երկու բջիջներ:
2. Վարսանդի սերմնարանի խոռոչում գտնվում են սերմնասկզբնակները: Դրանք ծածկված են թաղանթով, իսկ գագաթին կա նեղ անցք՝ փոշեմուտք: Փոշմուտքին մոտ գտնվում է ձվաբջիջը:
3. Փոշեմուտքի միջով սերմնասկզբնակի մեջ ներաճում է փոշեխողովակի ծայրը: Ձվաբջիջը միաձուլվում է սերմնաբջիջներից մեկի հետ: Կատարվում է բեղմնավորում և առաջանում է զիգոտ:
![Page 5: Ծաղկավոր բույսերի բեղմնավորումը](https://reader035.vdocuments.net/reader035/viewer/2022062503/587dbc991a28ab1b498b5135/html5/thumbnails/5.jpg)
Բեղմանվորումից հետո
Զիգոտը բազմակի անգամ բաժանվում է և առաջանում է նոր բույսի բազմաբջիջ սաղմը:Սերմնասկզբնակի ամենախոշոր բջջը միաձուլվում է երկրորդ սերմնաբջջի հետ և սկիզբ տալիս էնդոսպերմի բջիջներին: Այնտեղ են կուտակվում սննդանյութերի պաշարները:
![Page 6: Ծաղկավոր բույսերի բեղմնավորումը](https://reader035.vdocuments.net/reader035/viewer/2022062503/587dbc991a28ab1b498b5135/html5/thumbnails/6.jpg)
Ծաղկավոր բույսերի բեղմնավորման սխեմատիկ պատկերը