Download - Haykakan dicaran

Transcript
Page 1: Haykakan dicaran

ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՑԱՐԱՆ

Հին հայոց հավատալիքները, կրոնը, պաշտամունքն ու դիցարանը կազմում են մի բարդ ու տարաբնույթ համակարգ, որը հայ էթնոսի ձեւավորման եւ պատմական զարգացման տարբեր փուլերի արգասիքն է:

Այն կազմված է հնդեվրոպական վաղ ցեղակցական ընդհանրությունից սերող նախնական հավատալիքներից, կրոնաառասպելաբանական

պատկերացումներից, ծիսապաշտամունքային ըմբռնումներից ուարարողություններից, հետագայում հայ էթնոսի մեջ համաձուլված

արյունակից եւ օտար ցեղերի ու ցեղախմբերի, ինչպես նաեւ պատմական ժամանակաշրջանում հայ ազգի հետ քաղաքական ու մշակութային սերտ

շփումներ ունեցող քաղաքակրթությունների կրոնապաշտամունքային համակարգերի թողած ազդեցություններից:

Ըստ պատմաժամանակագրական հերթականության՝ հայոց հինհավատալիքները, կրոնը, պաշտամունքն ու դիցարանը կարելի է

բաժանել երեք հիմնական փուլերի.ա. նախնադարյան տոհմացեղային ժամանակներին բնորոշ

հավատալիքներ, առասպելական պատկերացումներ եւ հմայականարարողություններ,

բ. տոհմացեղային հասարակության քայքայման, ցեղային մեծ միությունների եւ պետական վաղ կազմավորումների ժամանակներից

սերող կրոնաառասպելական ըմբռնումներ, հավատալիք եւ պաշտամունք

Page 2: Haykakan dicaran

ԱՍՏՎԱԾՆԵՐ

ԱՐԱՄԱԶԴ

Հին հայերի գերագույն աստվածն էր Արամազդը՝ երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», ում գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։

Page 3: Haykakan dicaran

ԱՆԱՀԻՏ Արամազդի դուստրն էր կամ կինը Անահիտը՝ հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին: Նա մայր աստվածուհի էր, պատկերվում էր երեխան գրկին՝ հայ մայրերին կամ կանանց հատուկ

գլխի հարդարանքով, մինչև ուսերը իջնող գլխաշորով։ Նա կոչվում էր « Մեծ տիկին Անահիտ», բոլոր տեսակ

խոհեմությունների ու պարկեշտությունների մայր, մարդկանց բարերար, հայ ժողովրդին պահող ու

փառաբանող։ Հավատում էին, թե նրա շնորհիվ միշտ եղել է, կա ու գոյություն կունենա Հայոց աշխարհը:

Page 4: Haykakan dicaran
Page 5: Haykakan dicaran
Page 6: Haykakan dicaran

ՎԱՀԱԳՆ

Հայոց դիցարանի երրորղ աստվածն էր Վիշապաքաղ Վահագնը, մի վառվռուն ու խարտյաշ պատանի՝ հրեղեն մազերով, բոցավառ մորուքով և արեգակնափայլ աչքերով։ Նա ծնվում է տիեզերքի բուռն երկունքի ժամանակ, երբ նրա երեք բաղկացուցիչ մասերը՝ երկինքը, երկիրն ու ծովը բռնվում են երկունքի ցավերով։ Եվ երկունքից շառագունած ծիրանի ծովի մեջ վառվող եղեգնի ծուխ ու բոց արձակող փողից վազելով ելնում է պատանի Վահագնը:

Page 7: Haykakan dicaran
Page 8: Haykakan dicaran
Page 9: Haykakan dicaran

ԱՍՏՂԻԿ

Վահագնի տարփածուն էր Աստղիկ դիցուհին՝ հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։ Աշտիշատում գտնվող նրա տաճարը կոչվում էր «Վահագնի սենյակ», ուր Աստղիկը հանդիպում էր իր սիրած Վահագնին։ Աստղիկի և Վահագնի ամուսնությունը համարվում էր սրբազան. այդ ամուսնության հետևանքով անձրև էր տեղում երկրի վրա, ծաղկեցնում երկիրը, բերք ու բարիք տալիս մարդկանց։

Page 10: Haykakan dicaran
Page 11: Haykakan dicaran
Page 12: Haykakan dicaran

ՆԱՆԵՀին հայերի հաջորդ դիցուհին Նանեն է՝ Արամազդի դուստրը, հավանաբար ռազմի աստվածուհի, որի պաշտամունքը սերտորեն կապված էր մայր դիցուհու՝ Անահիտի պաշտամունքի հետ։ Եվ պատահական չէր, որ Նանեի հարուստ տաճարը գտնվում էր Եկեղյաց գավառի Թիլ ավանում, Անահիտի տաճարի մոտակայքում։ Ժողովրդի մեջ մինչև այժմ էլ մեծ մորը, այսինքն՝ տատին, նանե են կոչում, մի բան, որ վկայում է Նանե դիցուհու մայր աստվածության հետ ունեցած կապի և ժողովրդական խավերում նրա անվան ու պաշտամունքի լայն տարածվածության մասին:

Page 13: Haykakan dicaran
Page 14: Haykakan dicaran
Page 15: Haykakan dicaran
Page 16: Haykakan dicaran

ՏԻՐ

Հին հայերի իմաստությունների, ուսման, գիտության աստվածն էր Տիրը՝ Արամազդ գերագույն աստծո գրիչը կամ քարտուղարը, որի պաշտամունքատեղին գտնվում էր հին Արտաշատի մոտակայքում և կոչվում էր Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան։

Page 17: Haykakan dicaran
Page 18: Haykakan dicaran

Նյութը պատրաստեց ՝

Ստեփանյան Աիդան

,, ,, Մխիթար Սեբաստացի կրթահամալիր , 10-1 Գեղարվեստի ավագ դպրոց դասարան

Ղեկավար՝ Լուսինե Մանուկյան

www.mskh.am 2011


Top Related