giving women a voice (armenian)

36
ՁԱՅՆ ՏԱԼՈՎ ԿԱՆԱՆՑ Հակաբեղմ նավորիչների և հղիության արհեստական ընդհատման հետ կապված ընկալում ները և փորձը Հայաստանի գյուղական վայրերում Անի Ճիլոզեան 2014

Upload: ani-jilozian

Post on 27-Dec-2015

81 views

Category:

Documents


0 download

DESCRIPTION

This research document is based on a qualitative research study conducted in 2013-2014 on contraception and abortion in rural Armenia. In particular, the research centers on women's perceptions and experiences as well as familial and socio-cultural influences on decision-making about contraception and abortion.

TRANSCRIPT

Page 1: Giving Women a Voice (Armenian)

ՁԱՅՆ ՏԱԼՈՎ ԿԱՆԱՆՑ

Հակաբեղմ նավորիչների և հղիության

արհեստական ընդհատման հետ

կապված ընկալում ները և փորձը

Հայաստանի գյուղական վայրերում

Անի Ճիլոզեան2014

Page 2: Giving Women a Voice (Armenian)

2 3

ՁԱՅՆ ՏԱԼՈՎ ԿԱՆԱՆՑՀակաբեղմ նավորիչների և հղիության

արհեստական ընդհատման հետ

կապված ընկալում ները և փորձը

Հայաստանի գյուղական վայրերում

Անի Ճիլոզեան2014

Page 3: Giving Women a Voice (Armenian)

4 5

Երախտիքի խոսքԵս ցանկանում եմ շնորհակալություն հայտնել գ.դ. Նատաշա Անուշրի Անանդարաժային և գ.դ. Նիլս

Հենինգին` Մաունթ Սայնայի Այքան Բժշկության դպրոցից` իրենց ղեկավարության համար, գ.դ.

Վարդուհի Պետրոսյանին, գ.դ. Սարա Քեյգնին և Հայաստանի Ամերիկյան Համալսարանի հանրային

առողջության ֆակուլտետի դասախոսական անձնակազմին՝ այս հետազոտական ծրագրում իրենց

աջակցության համար, Անահիտ Ավետիսյանին` թարգմանության գործում իր օժանդակության համար,

և Ֆուլբրայթ հանձնաժողովին` Հայաստանում հետազոտություն անելու այս հնարավորությունը

ընձեռելու համար: Ի վերջո, ես ուզում եմ իմ երախտիքը հայտնել բոլոր այն կանանց, ովքեր

կիսվեցին ինձ հետ իրենց անձնական պատմություններով, ինչպես նաև շնորհակալություն հայտնել

բուժաշխատողներին, որոնք օգնեցին ավելի լավ պատկերացում կազմել իրավիճակի մասին:

Բովանդակությունը Նախապատմություն .................................................................................................................................... 6

Հիմնավորում .............................................................................................................................................. 9

Հետազոտության բարձրացրած հարցերը և հատուկ խնդիրները ........................................................... 10

Հետազոտության կառուցվածքը և մեթոդները ..........................................................................................11

Արդյունքներ ............................................................................................................................................... 13

Բաժին I. Ընտանիքի պլանավորում և հակաբեղմնավորիչներ................................................................. 14

Բաժին II. Հղիության արհեստական ընդհատում ......................................................................................26

Բաժին III. Սեռի ընտրություն .....................................................................................................................36

Բաժին IV. Հղիության դեղորայքային ընդհատում .....................................................................................48

Քննարկում .................................................................................................................................................60

Խորհուրդներ ..............................................................................................................................................63

Գրականության ցանկ ................................................................................................................................68

Նշումներ ....................................................................................................................................................69

Աղյուսակների և գծապատկերների ցուցակը Աղյուսակ I. Հարցված կանանց որոշակի բնութագրիչները ...................................................................... 10

Աղյուսակ II. Հակաբեղմնավորիչների օգտագործումը և աբորտները հարցված կանանց շրջանում .....11

Աղյուսակ III. Հարցված բուժաշխատողների որոշակի ընտրված բնութագրիչները ................................ 12

Գծապատկեր I. Ժամանակականից հակաբեղմնավորիչների օգտագործման խոչընդոտները ............. 18

Գծապատկեր II. Աբորտի` հղիության արհեստական ընդհատման պատճառները ................................30

Գծապատկեր III. Որդիներ ունենալու նախապատվության պատճառները .............................................38

Գծապատկեր IV. Դեղորայքային աբորտի սխալ կիրառման պատճառները ...........................................54

Բովանդակությունը GIVING WOMEN A VOICE PERCEPTIONS & EXPERIENCES WITH CONTRACEPTION & ABORTION IN RURAL ARMENIA

Խորհրդային ժամանակաշրջանի պաստառ կանանց

առողջության և հղիության արհեստական ընդհատման

պրակտիկայի վերաբերյալ։

Պաստառը ասում է. «Կա՛նգ առեք։ Աբորտը կարող է

անհրաժեշտ թվալ այս պահին, բայց հիշի՛ր, որ այն կարող է

Ձեզ ընդմիշտ զրկել մայր դառնալու երջանկությունից»։

Page 4: Giving Women a Voice (Armenian)

6 7

Page 5: Giving Women a Voice (Armenian)

8 9

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ Աբորտի պատմությունը և աբորտային քաղաքականությունըԽորհրդային տարիներին հղիության

արհեստական ընդհատումը՝ աբորտը,

տարիներ շարունակ պտղաբերության

վերահսկման հիմնական մեթոդն

էր Հայաստանում (Westoff 2005):

Ժամանակակից հակաբեղմնավորիչները

հասանելի չէին կանանց մեծ մասի համար

մի շարք պատճառներով. դրանք թանկ

էին, ցածրորակ, խորհրդային բժիշկները

դեմ էին օրալ հակաբեղմնավորիչներին

և ստերիլիզացիային, և մեծ տարածում

ունեին ցածր գնով աբորտ իրականացնող

ծառայությունները (Westoff 2005):

Հայաստանում աբորտը օրինականացվել

է 1920թ-ին, արգելվել է 1936թ-ին և կրկին

թույլատրվել 1955թ-ին (NSS 2006):

2002թ-ին Հայաստանի Ազգային ժողովը

ընդունած օրենքի համաձայն՝ աբորտը

օրինական է մինչև հղիության տասներկու-

երորդ շաբաթը, իսկ բժշկական կամ

հասարակական ցուցման դեպքում՝ մինչև

քսաներկուերորդ շաբաթը (NSS 2006):

Հակաբեղմնավորիչների թերօգտագործումը Ինչպես ցույց է տալիս Հայաստանի

ժողովրդագրության և առողջության

հարցերի հետազոտությունը (ՀԺԱՀ),

չնայած վերջին տասնամյակում

Հայաստանում հակաբեղմնավորիչների

օգտագործման աճի միտում է նկատվում,

ժամանակակից հակաբեղմնավորիչները

շարունակում են թերօգտագործվել

(NSS 2001; NSS 2006; NSS 2012):

Հայաստանի բնակչությունը շարունակում

է ապավինել ավանդական մեթոդներին,

ինչպես օրինակ, ընդհատված

սեռական հարաբերությունը, որը

արդյունավետության ցածր մակարդակ

ունի (Chong et al 2009):

Խորհրդային շրջանի ժառանգությունը`

ժամանակակից հակաբեղմնավորիչ

մեթոդների օգտագործման

հիմնական խոչընդոտները՝ ներառյալ

հակաբեղմնավորիչների ձեռքբերման

ուղղակի և անուղղակի ծախսերը,

դեռևս պահպանվում են (Sacci et al

2008): Հայաստանի դեղատներում,

պոլիկլինիկաներում և բժշկական

ամբուլատորիաներում առկա

ժամանակակից հակաբեղմնավորիչների

հասանելիության և մատչելիության

վերաբերյալ մի ուսումնասիրություն

ցույց է տվել, որ բժշկական

ամբուլատորիաների միայն 6%-ը,

դեղատների 44%-ը և պոլիկլինիկաների

80%-ը ունեն համապատասխան

հակաբեղմնավորիչների ամբողջական

կազմը (Sacci et al, 2008): Դեղատները

առաջարկում են հակաբեղմնավորիչների

ավելի լայն ընտրություն, քան հանրային

առողջապահական հաստատությունները,

որտեղ հակաբեղմնավորիչները

տրամադրվում են անվճար (Sacci et al

2008) Բացառությամբ ներարգանդային

մեթոդի` աբորտ անելը ավելի քիչ ծախս է

պահանջում, քան մեկ տարվա ընթացքում

ժամանակակից հակաբեղմնավորիչներ

օգտագործելը (Sacci et al 2008):

Ուղղակի և անուղղակի ծախսերից բացի,

ժամանակակից հակաբեղմնավորիչների

օգտագործման կարևոր խոչընդոտներից

են գոյություն ունեցող և արդյունավետ

միջոցների մասին իրազեկվածության

պակասը, կողմնակի ազդեցությունների

մասին սխալ պատկերացումները և

հասարակական անվստահությունը

(Sacci et al, 2008): Ժամանակակից

հակաբեղմնավորիչների օգտագործման

ցածր մակարդակը հիմնականում

հետևանք է տարածված սխալ

պատկերացումների, համաձայն որոնց

այս մեթոդները անվստահելի են և/ կամ

կարող են առաջացնել առողջական

խնդիրներ (Chong et al 2009):

Հղիության արհեստական ընդհատման ներկայիս ցուցանիշները Աբորտի կիրառման միտումների

մասին հավաստի տեղեկատվություն

ունեցող երկրների շրջանում Կովկասյան

տարածաշրջանն օրենքով թույլատրված

աբորտների ամենաբարձր մակարդակն

ունի աշխարհում (Sedgh et al 2011):

Չնայած այն հանգամանքին, որ

վերջին տարիներին Հայաստանում

աբորտների քանակը նվազել է, այն

շարունակում է բարձր լինել (Chong et al

2009): Թեև հղիության արհեստական

ընդհատման նվազման միտում է

գրանցվել, 2000թ-ի 55% -ից մինչև

2010թ-ի 29%, (ցուցանիշը կարելի է

նաև ներկայացնել որպես 2.6 աբորտ/

մեկ կին 2000թ-ին և 0.8 աբորտ/մեկ

կին 2010թ-ին հարաբերակցությունների

տարբերությամբ), այնուամենայնիվ

Հայաստանում դեռևս բարձր

հակվածություն կա չպլանավորված

հղիությունը աբորտով ավարտելու (NSS

2000 , NSS 2010):

Աբորտի առավելապես դիմում են ոչ թե

իրենց առաջնեկի ծնունդը հետաձգել

փորձող չամուսնացած կանայք, այլ

ամուսնացած կանայք, որոնք ուզում են

վերահսկել իրենց պտղաբերությունը

ընտանիքը ցանկալի չափերի հասնելուց

հետո (Chong et al 2009): Մեկ երեխա

ունեցող կանանց մոտ 17%-ը և երկու

կամ ավելի երեխաներ ունեցող կանանց

գրեթե 60%-ը հայտնում են, որ դիմել են

հղիության արհեստական ընդհատման`

աբորտի (NSS 2012): Երբևէ աբորտի

դիմած կանանց 36%-ը հայտնում է, որ

ունեցել է ավելի քան 1 աբորտ, 47%-ը`

2 կամ 3 աբորտ, 12%-ը` չորսից-հինգ

աբորտ և 5%-ը հաղորդում է 6 կամ ավել

աբորտի մասին (NSS 2012):

Աբորտն ունի երկարաժամկետ

հետևանքներ և մայրական

հիվանդացության, մահացության և

երկրորդային անպտղության հիմնական

պատճառն է (Sacci et al 2008): Ազգային

վիճակագրությունը վկայում է, որ

Հայաստանում բոլոր մայրական մահերի

գրեթե մեկ տասներորդը վերագրվում է

աբորտին (Sacci et al, 2008 ):

Հղիության արհեստական ընդհատման պատճառներըՎերջին ՀԺԱՀ-ում՝ աբորտ անելու

հիմնական պատճառները, որ նշվել են

կանանց կողմից, ըստ կարևորության

հետևյալն են.

ա) այլևս երեխաներ չունենալու

ցանկությունը,

բ) սոցիալ-տնտեսական պատճառները,

գ) ծնունդների միջև

ժամանակահատվածի պահպանումը,

դ) մայրական առողջության մասին

մտահոգությունները,

ե) սեռի ընտրությունը,

զ) զուգընկերոջ առարկությունները, է)

ծննդյան թերությունների ռիսկը (NSS

2012):

Աբորտի մասին կանանց գիտելիքների

և վերաբերմունքի մասին մեկ այլ

ուսումնասիրություն ցույց է տվել նման

արդյունքներ. կանանց մեծամասնությունը

կարծում է, որ Հայաստանի կանայք

որոշում են դիմել աբորտի ֆինանսական

պատճառով և այլ երեխաներ չունենալու

ցանկությունից դրդված (Chong et

al 2009): Հաղորդված հիմնական

խոչընդոտներն են անձնական

կամ կրոնական համոզմունքները,

զուգընկերոջ առարկությունները և ծախսը

(Chong et al 2009):

Աբորտի դիմած կանանց գրեթե

կեսը որպես պատճառ նշում է

հակաբեղմնավորիչի ձախողումը,

իսկ նրանց մեկ երրորդը աբորտի

է դիմել ավանդական մեթոդների,

օրինակ՝ ընդհատված սեռական

հարաբերության և օրացույցային

մեթոդի ձախողման պատճառով

(NSS 2012): Ճնշող մեծամասնությունը՝

աբորտով ավարտված բոլոր

հղիությունների ավելի քան կեսը, տեղի

է ունեցել այն կանանց շրջանում, ովքեր

չեն օգտագործում հակաբեղմնավորիչ

որևէ մեթոդ (NSS 2012):

Դեղորայքային աբորտի սխալ օգտագործումը Հայաստանում իրավիճակի ամբողջական

պատկերը բարդանում է դեղորայքային

աբորտների առկայությամբ, որոնք չեն

գրանցվում: Սայտոտեկի (միզոպրոստոլ)

անվերահսկելի օգտագործումը

փաստագրված է այն երկրներում, որտեղ

աբորտը իրականացվում է գաղտնի և այս

դեղը հասանելի է դեղատներում, հաճախ

առանց դեղատոմսի անհրաժեշտության

(Singh et al, 2010):

Հետազոտողները ենթադրում են, որ

վերջին տասնամյակում գրանցված

արհեստական վիժումների զգալի

նվազումը Հայաստանում կարող է

որոշ չափով պայմանավորված լինել

սայտոտեկի լայն կիրառությամբ (Sacci

et al , 2008): Շատ քիչ տեղեկատվություն

է հասանելի ինքնուրույն կատարվող

աբորտների դեպքում սայտոտեկի

օգտագործման մասին, թեև բանավոր

տեղեկությունները վկայում են, որ այս

պրակտիկան տարածված է (Chong et al

2009):

Բացի այդ , չնայած իր սահմանափակ

մատչելիությանը Հայաստանում,

ուսումնասիրված կանանց ավելի քան

կեսը հայտնել է, որ լսել է հղիության

դեղորայքային ընդհատման մասին

(Chong et al 2009): Վերջին ՀԺԱՀ-ն

ընդգրկում է հարցեր կապված

սայտոտեկի և վիժում առաջացնող

այլ դեղերի կամ դեղաբույսերի մասին,

թեև հավանական է, որ կանայք չեն

ցանկացել տեղեկություններ հաղորդել

սոցիալապես ավելի քիչ ընդունելի

մեթոդների օգտագործման մասին (NSS

2012):

Պտղի սեռով պայմանավորված աբորտների աճի միտումը Պտղի սեռով պայմանավորված

աբորտների քանակը հիմնականում

աճել է Հայաստանի անկախացումից

հետո: Վերջին ՀԺԱՀ-ում բոլոր

աբորտների գրեթե մեկ տասներորդի

համար որպես պատճառ նշվել է սեռի

ընտրությունը (NSS 2012): Ներկայումս

ծնունդների հարաբերակցությունը

շեղված է այնպես, որ 100 աղջկա

դիմաց 114-115 տղաներ են ծնվում, որը

աշխարհում գրանցված արական սեռի

ժողովրդագրական գերակշռության

երրորդ ամենաբարձր մակարդակն է

Չինաստանից և Ադրբեջանից հետո

(Guilmoto 2013): Այս հարաբերակցությունը

շեղված է ծնունդների հերթականության

հիման վրա, այնպես, որ սեռերի

հարաբերակցության գործակիցը

համեմատաբար հավասար է առաջին

ծնունդի համար , սակայն աճում է մինչև

173 տղա 100 աղջկա դիմաց՝ երրորդ

ծնունդի դեպքում (Guilmoto 2013):

Նորածինների այս անհամամասնությունը

հիմնականում պայմանավորված է

երեք փոխկապակցված գործոններով`

պտղի սեռը որոշելու համար ՈՒՁՀ

առկայությամբ, որդի ունենալու խիստ

նախապատվությամբ և Հայաստանում

ընտանիքի միջին չափսի նվազմամբ

(Guilmoto 2013): Քանի որ մինչև 12

շաբաթական հղիության ժամանակ սեռի

որոշումը հավաստի չէ, հավանական է,

որ սեռով պայմանավորված աբորտներն

իրականացվում են անօրինական

ճանապարհով և հետևաբար

հիմնականում չեն գրանցվում։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Թեև Հայաստանում աբորտների

տարածվածությանը և աբորտի դիմած

կանանց ժողովրդագրությանը նվիրված

համակողմանի հետազոտություններ են

կատարվել, քիչ բան է հայտնի աբորտային

վարքագծին հանգեցնող ընտանեկան,

հասարակական-մշակութային

գործոնների, ինչպես նաև դեղորայքային

և սեռի ընտրությամբ պայմանավորված

աբորտների չարաշահման պատճառների

մասին։

Հայաստանում հակաբեղմնավորիչների

օգտագործմանը և աբորտներին

վերաբերող տվյալների

համեմատաբար ընդգրկուն բազաները

մակրոտնտեսական մակարդակի

վերլուծություններ անելու ուղղվածություն

ունեն։ Այդ վերլուծությունները վերաբերում

ՁԱՅՆ ՏԱԼՈՎ ԿԱՆԱՆՑ Հակաբեղմ նավորիչների և հղիության արհեստական ընդհատման հետ կապված ընկալում ները և փորձը Հայաստանի գյուղական վայրերում

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Page 6: Giving Women a Voice (Armenian)

10 11

են ժողովրդագրությանը՝ ներառյալ

կրթությունը, տարիքը ամուսնության

պահին, բնակությունը գյուղում կամ

քաղաքում և տնային տնտեսության

աղքատությունը (NSS 2006, NSS 2012):

Գրականության մեջ ընդամենը

մի քանի որակական

ուսումնասիրություններ են հանդիպում

աբորտային վարքագծի վերաբերյալ,

իսկ աբորտի մասին որոշումների

կայացմա ավելի լայն սոցիալական

համատեքստի մասին միայն երկու

հետազոտություն է իրականացվել

ավելի քան մեկ տասնամյակ առաջ:

Այս հետազոտության նպատակն

է ուսումնասիրել բազմազան ու

համալիր սոցիալական գործոնները,

որոնք ազդում են Հայաստանում

վերարտադրողական տարիքի կանանց

աբորտային վարքագծի վրա: Ավելի մեծ

թվով որակական հետազոտություններ

են անհրաժեշտ՝ բացահայտելու

ընտանեկան և հասարակական-

մշակութային ազդեցությունները,

որոնք կարևոր դեր են խաղում աբորտի

դիմելիս։ Այդպիսիք են, օրինակ,

կանանց իշխանության թուլությունը

որոշումների կայացման հարցում,

ընտանիքի վերաբերմունքը և արական

սեռի երեխաների նախապատվությունը:

Պատկերացում կազմելով աբորտ

կատարելու հետ կապված կանանց

վերաբերմունքի, վարքագծերի,

արժեքների, մտահոգությունների

ու դրդապատճառների մասին՝

մենք հնարավորություն կունենանք

զարգացնել միջամտության

ռազմավարություններ, որոնք

կնվազեցնեն ընտանիքի պլանավորման

բացը Հայաստանում և վտանգավոր կամ

անօրինական աբորտների թիվը:

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԸ և ՀԱՏՈՒԿ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հետազոտության հարցերը 1. Ի՞նչ ընկալումներ և փորձառություն

ունեն վերարտադրողական տարիքի

կանայք հակաբեղմնավորիչների և

աբորտի վերաբերյալ:

2. Որո՞նք են այն տարբեր գործոնները,

որոնք կարող են ազդել ընտանիքի

պլանավորման և աբորտային վարքագծի

վրա:

Հատուկ խնդիրները1ա. Ուսումնասիրել կանանց

ընկալումները և փորձառությունը`

հակաբեղմնավորման տարբեր

մեթոդների հետ կապված:

1 բ. Ուսումնասիրել կանանց

ընկալումները և փորձառությունը`

աբորտի հետ կապված։

2 ա. Ուսումնասիրել ընտանեկան,

սոցիալ- մշակութային և այլ գործոնները,

որոնք ազդում են ընտանիքի

պլանավորման վրա:

2բ. Ուսումնասիրել ընտանեկան, սոցիալ-

մշակութային և այլ գործոնները, որոնք

ազդում են աբորտային վարքագծի վրա:

Աղյուսակ I. Հարցված կանանց որոշակի բնութագրիչները

Բնութագրիչներ Կանանց թիվը (n=30)

Գտնվելու վայրը

Արմավիրի մարզ 23

Արագածոտնի մարզ 7

Տարիքը(տարիներ)

18-23 2

24-29 19

30-35 7

36-41 2

>41 0

Միջին տարիքը 28

Ամուսնական կարգավիճակը

Ամուսնացած 30

Ամուսնալուծված 0

Չամուսնացած 0

Ընտանիքի կազմը

Առանց երեխաների 1

1 երեխա 8

2 երեխա 17

3 երեխա 3

4 երեխա 1

Տնային տնտեսության տեսակը

Ավանդական (ամուսնու ընտանիքի հետ) 22

Անմիջական ընտանիքի անդամները 8

Զբաղվածություն

Հաստիքային/պայմանագրային աշխատող 4

Ոչ հաստիքային/պայմանագրային աշխատող 26

Ամուսնու արտագնա աշխատողի կարգավիճակը

Ներկայումս արտագնա աշխատող է 9

Արտագնա աշխատող է եղել 5

Երբեք արտագնա աշխատող չի եղել 16

Աղյուսակ II. Հակաբեղմնավորիչների օգտագործումը և աբորտները հարցված կանանց

շրջանում

Բնութագրիչներ Կանանց թիվը (n=30)

Ընտանիքի պլանավորումը

Ներկայումս հղի է 3

Ներկայումս ցանկանում է հղիանալ 6

Ցանկանում է ավել երեխաներ ունենալ 14

Չի ցանկանում այլևս երեխաներ ունենալ 6

Երեխաներ ունենալու պլանները որոշակի չեն 5

Հակաբեղմնավորիչների օգտագործումը

Հիմնականում օգտագործում է բնական հակաբեղմնավորիչ մեթոդներ 27

Բացառապես օգտագործում է ժամանակակից հակաբեղմնավորիչներ 3

Անկանոն է օգտագործում Ժամանակակից հակաբեղմնավորիչներ 6

Երբեք չի օգտագործել ժամանակակից հակաբեղմնավորիչ 14

Վիժումների քանակը

Ոչ մի 24

1 վիժում 5

>1 վիժում 1

Հղիության արհեստական ընդհատումների թիվը

Ոչ մի 15

1 աբորտ 6

2 աբորտ 5

>2 աբորտ 4

Հղիության արհեստական ընդհատումների տեսակը

Վիրահատական աբորտ 10

Դեղորայքային աբորտ 5

Հղիության արհեստական ընդհատումների ժամանակը

Առաջին եռամսյակի ընթացքում 11

Առաջին եռամսյակից հետո 4

Սեռի ընտրությունը

Ունեցել է սեռի ընտրությամբ պայմանավորված աբորտ՝ տղա երեխայի համար 1

Ունեցել է սեռի ընտրությամբ պայմանավորված աբորտ՝ աղջիկ երեխայի համար 1

Աբորտի կդիմի, եթե հաջորդ երեխան նախընտրելի սեռի չէ 6

Հնարավոր է աբորտի դիմի, եթե հաջորդ երեխան նախընտրելի սեռի չէ 2

ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ և ՄԵԹՈԴՆԵՐԸ

Հետազոտության կառուցվածքըԾրագիրը որակական վերլուծություն է`

անհատական, խորը հարցազրույցների

միջոցով: Որակական մեթոդներից

նախընտրությունը տրվել է

հարցազրույցներին` հաշվի առնելով

ուսումնասիրվող խնդրի նրբությունը:

Բնակչությունը/ընտրանքԲոլոր մասնակիցները հավաքագրվել

են հարմարության ընտրանքի

միջոցով` «Հայաստանի մանուկներ

հիմնադրամ» ՀԿ-ի աշխատակիցների

կողմից գյուղական ամբուլատորիաներ

և կլինիկաներ ընթացիկ այցեր

կատարելիս: Երեսուն հարցազրույց է

իրականացվել վերարտադրողական

տարիքի ամուսնացած կանանց

հետ Արմավիրի և Արագածոտնի

մարզերում: Լիիրավ մասնակիցներ են

համարվել 18-49 տարեկան սեռապես

ակտիվ կանայք, ովքեր կարողացել

են հայտնել մասնակցելու բանավոր

համաձայնություն և տիրապետում են

հայերենին: Անչափահաս երեխաներ,

բանտարկյալներ և մտավոր խնդիրներ

ունեցող մեծահասակներ չեն մասնակցել

հետազոտությանը:

Մասնակիցների տարիքը տատանվում

է 20-38 տարեկանի միջև,

միջին տարիքը 28 է։ Մասնակից

կանայք միջինը 2 երեխա ունեն։

Մեծամասնությունը ապրում

է ամուսնու ընտանիքի հետ, և

մասնակիցների գրեթե կեսի ամուսինը

ներկայումս արտագնա աշխատող

է կամ նախկինում եղել է արտագնա

աշխատող։ (Կից տեսե՛ք աղյուսակ

I-ը՝ հարցված կանանց մասին ավելի

մանրամասն տվյալներ ստանալու

համար։)

Անկախ այն փաստից, որ բոլոր հարցված

կանայք ինչ-որ պահի ցանկացել են

վերահսկել իրենց պտղաբերությունը՝

ճնշող մեծամասնությունը դիմել

է բնական հակաբեղմնավորիչ

միջոցների, և կեսը կատարել է աբորտ։

Մասնակիցներից 5-ից մեկը նաև ունեցել

է մեկ կամ ավելի վիժում։

Աբորտ ունեցած մասնակիցների երկու

երրորդը դիմել է վիրահատական

աբորտի, մինչդեռ մեկ երրորդը կատարել

է դեղորայքային աբորտ՝ առանց բժշկի

ցուցման կամ վերահսկողության։

Մասնակիցների գրեթե մեկ երրորդը

աբորտ է արել հղիության առաջին

եռամսյակն անց ժամանակահատվածում

տարբեր պատճառներով՝ ներառյալ

սեռով պայմանավորված աբորտներ,

մայրական առողջության համար

անհանգստություններ և ֆինանսական

պատճառներ։ Մասնակիցների

մեկ երրորդը կատարել է սեռով

պայմանավորված աբորտներ կամ նշել

է, որ կդիմեր այդ քայլին, եթե հաջորդ

երեխան նախընտրած սեռի չլիներ։ (Կից

տեսե՛ք աղյուսակ II-ը՝ կանանց կողմից

հակաբեղմնավորիչների օգտագործման

և աբորտների մասին առավել շատ

տեղեկատվություն ստանալու համար։)

ՁԱՅՆ ՏԱԼՈՎ ԿԱՆԱՆՑ Հակաբեղմ նավորիչների և հղիության արհեստական ընդհատման հետ կապված ընկալում ները և փորձը Հայաստանի գյուղական վայրերում

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Page 7: Giving Women a Voice (Armenian)

12 13

Կատարվել է նաև տասը հարցազրույց նույն մարզերում բնակվող

բուժաշխատողների հետ: Նշանց աշխատանքային փորձի միջին տևողությունը

21,8 տարի է։ (Կից տեսե՛ք աղյուսակ III-ը՝ հարցված բուժաշխատողների մասին

ավելի շատ տվյալներ ստանալու համար։)

Աղյուսակ III. Հարցված բուժաշխատողների որոշակի ընտրված բնութագրիչները

Բնութագրիչները Բուժաշխատողների թիվը (n=10)

Գտնվելու վայրը

Արմավիրի մարզ 7

Արագածոտնի մարզ 3

Պաշտոնը

Գինեկոլոգ 2

Մանկաբարձուհի 4

Քույր 4

Սեռը

Տղամարդ 1

Կին 9

Աշխատանքային փորձը` տարիներով

0-9 3

10-19 1

20-29 3

30-39 1

40-49 2

էթիկական նկատառումներըՀետազոտության առաջարկը ստուգվել

է էթիկայի հանձնաժողովի կողմից`

Հայաստանի ամերիկյան համալսարանի

հանրային առողջության ֆակուլտետի

շրջանակներում, ինչպես նաև Մաունթ

Սայնայի Այքան Բժշկության դպրոցի

(Նյու Յորքի) էթիկայի հանձնաժողովի

կողմից։

Յուրաքանչյուր հարցազրույցից առաջ,

հետազոտությունը բացատրվում էր, և

մասնակիցներին խնդրվում էր հայտնել

բանավոր համաձայնություն՝ առանց

մասնակիցների ստորագրությունը

պահանջելու` գաղտնիությունը պահելու

համար: Բացի այդ, մասնակիցները

տեղյակ էին պահվում, որ իրենք կարող

են դադարեցնել մասնակցությունը

ցանկացած պահի և կարող են ընտրել

չպատասխանել որոշակի հարցերի:

Գաղտնիությունը պահպանվում էր

ուսումնասիրության բոլոր փուլերում:

Մասնակիցների անունները,

կոնտակտային տվյալները և

անձի այլ բնորոշումներ չեն

արձանագրվել և չեն ընդգրկվել

սղագրություններում: Բոլոր ուղղակի

մեջբերումները, որ օգտագործվել

են հաշվետվություններում,

խմբագրվել են` հանելով անձնական

բնութագրիչները: Բացի այդ, հաշվի

առնելով, որ յուրաքանչյուր գյուղ ուներ

փոքրաթիվ բնակիչներ, միայն մարզի

անունն է նշվել, այլ ոչ թե գյուղերի

անունները: Բոլոր հարցազրույցները

սղագրելուց և թարգմանելուց հետո

ձայնագրությունները ջնջվել են:

Տվյալների հավաքագրում Տվյալների հավաքագրման ժամանակ

կիսահամակարգված հարցազրույցային

ուղեցույց է օգտագործվել, որը ներառում

էր բացման ներածական մաս, հարցեր,

որոնք ուղղված էին հետազոտական

հարցերի տարբեր կողմերին և

զոնդեր՝ ի լրումն հիմնական հարցերի

(տե՛ս հավելված): Հարցազրույցի

ուղեցույցը և թարգմանությունը

ստուգվել են Հայաստանի ամերիկյան

համալսարանի դասախոսական

անձնակազմի ներկայացուցչի

կողմից` ճշգրտության համար: Բոլոր

հարցազրույցները անցկացվել են

առանձին սենյակներում` գյուղական

ամբուլատորիաներում և կլինիկաներում:

Երբ մեկուսացվածությունը խախտվում

էր, թեման փոխվում էր:

Բոլոր հարցազրույցները,

բացառությամբ երեքի, ձայնագրվել

են բանավոր համաձայնություն

ստանալուց հետո: Հարցազրույցների

ընթացքում նաև կատարվել են

նշումներ: Հետագայում կատարվել

է հարցազրույցների սղագրում

և նախնական թարգմանություն:

Այնուհետև բոլոր թարգմանությունները

վերանայվել են հայերենի մասնագետի

կողմից՝ ճշգրտության և մտքի

հետևողականության պահպանման

նպատակով։ Տվյալների հավաքագրումը

ավարտվել է, երբ ձեռք է բերվել

տեսական հագեցվածություն,

այսինքն՝ սկսվել է հարցվողների

պատասխանների կրկնություն:

Տվյալների վերլուծություն Հետազոտության ընթացքը

նկարագրող նշումները պահպանվել

են՝ անհրաժեշտության դեպքում

վերլուծական աշխատանքը

վերանայելու նպատակով: Կարևոր

թեմաները և ուղղությունները

բացահայտելու համար տվյալները

վերլուծելիս ինդուկտիվ կոնտենտ

վերլուծություն է կիրառվել: Այս

մոտեցումը համարվել է առավել

նպատակահարմար` հաշվի

առնելով այս հետազոտական

թեմայի վերաբերյալ առկա սակավ

տեսությունների և գրականության

սակավությունը, ինչպես նաև

մասնակիցներից անմիջական

տեղեկատվություն ձեռք բերելու

հնարավորությունը՝ առանց

պարտադրելու կանխակալ

հասկացություններ (Hsieh and Shannon

2007; Elo and Kyngas 2008):

Բաց կոդավորումն է օգտագործվել

դասակարգումներ և աբստրակցիա

կառուցելու համար: Կոդային կառույցը

համարվել է ավարտված տեսական

հագեցվածություն ձեռք բերվելուց

հետո: Այնուհետև մշակվել են կոդերին

համապատասխանող թեմաները:

ԺամանակացույցըԸնդհանուր հետազոտությունը տևել

է մոտ մեկ տարի: Հարցազրույցներն

իրականացվել են 2013 թ-ի հունվարից

մինչև մայիս, և վերլուծությունն

ավարտվել է մինչև 2013 թ-ի

դեկտեմբերին:

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Արդյունքները խմբավորված են չորս

հիմնական բաժիններում:

Առաջին բաժինը ամփոփում

է ընտանիքի պլանավորման

և հակաբեղմնավորիչների

օգտագործման կանանց

փորձը, նախապատվությունները

հակաբեղմնավորիչ մեթոդների

առումով, ժամանակակից

հակաբեղմնավորիչների

օգտագործման խոչընդոտները,

ընտանեկան, հասարակական-

մշակութային ազդեցությունները

ընտանիքի պլանավորման

և հակաբեղմնավորիչների

օգտագործման վերաբերյալ

որոշումների կայացման վրա:

Երկրորդ բաժնում քննարկվում է

կանանց փորձը կապված հղիության

արհեստական ընդհատման և

վիժումների հետ, աբորտի մասին

ընկալումները, բժշկական ուսուցման

և բժշկական կենտրոններում

պայմանների ազդեցությունը

աբորտների իրականացման

հնարավորության վրա, և ընտանեկան,

հասարակական-մշակութային

գործոնների ազդեցությունը աբորտի

մասին որոշումների կայացման վրա:

Երրորդ մասը վերաբերում է պտղի

սեռով պայմանավորված հղիության

արհեստական ընդհատումներին,

մասնավորապես երեխայի սեռի

ընտրության վերաբերյալ կանանց

ընկալումներին և փորձին, տղաների

նախապատվության պատճառներին

և ընտանեկան և հասարակական-

մշակութային գործոնների

ազդեցությանը սեռի ընտրության

վերաբերյալ որոշումներ կայացնելիս:

Չորրորդ բաժինը պարզաբանում

է դեղորայքային աբորտի

չարաշահումը/սխալ օգտագործումը,

դեղորայքային աբորտների

ինքնուրույն կիրառման պատճառները,

կանանց պատկերացումները,

թե ինչպես են դեղորայքային

և վիրաբուժական աբորտները

տարբերվում և ընտանեկան և

հասարակական-մշակութային

գործոնների ազդեցությունը հղիության

դեղորայքային ընդհատման

որոշումների կայացման վրա:

Հակաբեղմ նավորիչների և հղիության արհեստական ընդհատման հետ կապված ընկալում ները և փորձը Հայաստանի գյուղական վայրերում

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

ՁԱՅՆ ՏԱԼՈՎ ԿԱՆԱՆՑ

Page 8: Giving Women a Voice (Armenian)

ԲԱԺԻՆ I.

ԸՆՏԱՆԻՔԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ եւՀԱԿԱԲԵՂՄՆԱՎՈՐԻՉՆԵՐ

Page 9: Giving Women a Voice (Armenian)

16 17

ԸՆՏԱՆԻՔԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ և ՀԱԿԱԲԵՂՄՆԱ-ՎՈՐԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹ-ՅՈՒՆՆԵՐԸ

Քիչ երեխաներ ունենալու նախապատվությունըԳրեթե բոլոր հարցված կանայք

նշել են, որ իրենք ունցել են կամ

պատրաստվում են ունենալ ավելի քիչ

երեխա, քան կցանկանային` ցածր

կենսամակարդակի և բազմաթիվ

երեխաների մասին հոգ տանելու

անկարողության պատճառով: Շատ

կանայք նշեցին, որ կցանկանային

ունենալ չորս երեխա, սակայն ունեցել

են կամ պլանավորում են ունենալ միայն

երկու կամ երեք երեխա: Կանայք նշում

էին, որ ընտանիքի պլանավորման

մասին իրենց որոշումների վրա ազդում

են ոչ միայն երեխաներին ապահովելու

դժվարությունները, այլև տնային

պայմանները։

Հակաբեղմնավորիչ բնական մեթոդների օգտագործման նախապատվությունըՀարցված կանանց մոտ մեկ երրորդը

երբեք չէր օգտագործել ժամանակակից

հակաբեղմնավորիչներ, թեև

կանանց մեծ մասը օգտագործում

էր ընտանիքի պլանավորման

հակաբեղմնավորիչ մեթոդներ՝

նախապատվություն առավելապես

տալով հակաբեղմնավորիչ

բնական մեթոդներին: Կանայք

նախապատվությունը տալիս էին

բնական մեթոդներին, որոնք ունեն

ձախողման բարձր աստիճան,

ինչպիսիք են ընդհատված սեռական

հարաբերությունը և օրացույցային

մեթոդը կամ մեթոդներ, որոնք

համարվում են բնական, ինչպիսիք են

ձեռքով պատրաստած սերմնասպան

միջոցները և պահպանակները:

Ժամանակակից հակաբեղմնավորիչ մեթոդների նախապատվությունները Ներարգանդային պարույրը (ՆԱՊ)

առավել ընդունված ժամանակակից

հակաբեղմնավորիչն էր մասնակիցների

շրջանում։ Այդ նախապատվությունը

պայմանավորված էր այն

համոզմունքով, որ դա նվազ

վտանգավոր ու ամենահարմար

հակաբեղմնավորիչն է, որը

նաև մատչելի է երկարտև

ժամանակահատվածի համար։

Հարցին, թե հակաբեղմնավորման

որ մեթոդներն են լավագույնը

իրենց հիվանդների համար՝

բուժաշխատողների մեծ մասը

պատասխանեց՝ պահպանակները՝

հաշվի առնելով ՍՃՓ

հիվանդությունների աճող ռիսկերը

արտագնա աշխատանքի մեկնող

ամուսիններ ունեցող կանանց

շրջանում։ Այնուամենայնիվ, մի

շարք մասնակիցներ նշել են, որ

զուգընկերների դժկամության

պատճառով իրենք հազվադեպ են

օգտագործում պահպանակներ,

չնայած դրանք բավականին

ընդունված են։ Հարցված երեսուն

կանանցից միայն չորսն է երբևէ փորձել

հակաբեղմնավորիչ հաբեր: Մի կին այն

օգտագործել էր իր դաշտանային ցիկլը

կարգավորելու համար և դադարեցրել

էր օգտագործումը` պարզելով, որ

այն հորմոնալ հակաբեղմնավորիչ

է: Մյուս երեքը ևս դադարեցրել էին

Ազդում է [աբորտի որոշման վրա], որոշ պայմաններ

հիմիկվա, շատ, որ, ասենք, տունը փոքր ա, հնարավորություն

չկա... Ասենք, ընդամենը [ամբողջ ընտանիքի անդամները]

ապրում են մի սենյականոց կվարտիրա, դե մի, երկու երեխա...

հիմա մի երեխա, ասենք, պահես մեծ ընտանիքներում, դե

էլի գնում են, որ ստեղծեն, մի քիչ պայմանները մեծ լինի,

հարմարությունները, նոր էտ դեպքում հնարավոր է, ասենք,

շատացնեն երեխայի, որ տեղ ունենան քնելու, միասին լինի տեղ,

դե ծնողների հետ չի կարելի երեխան էտ ամեն ինչ, դե առանձին

սենյակն ունենա... պետք է հարմար միջոցներ լինի, մի քիչ էլ։ 27-ամյա կին՝ ունի մեկ աղջիկ և այժմ սպասում է երեխայի,

ամուսինը արտագնա աշխատող է, Արմավիրի մարզ

Մենք առնում ենք նենց որ բանը [մոմիկներ], ոչ

թե պետական, ձեռքի սարքած կա։ Բժշկուհի կա, որ

սարքում է մոմիկները... դրանք եմ ես միշտ օգտագործել...

Աշխատում եմ նենց անել [հակաբեղմնավորիչ միջոց

օգտագործել], որ ինձ չվնասի... ավելի լավ ա մոմիկները

դնեմ հարաբերությունից առաջ կամ ինքը ընդհատի, ըտենց

պաշպանվեմ, քան թե սպիրալը դնեմ կամ դեղեր խմեմ։ 31-ամյա կին՝ ունի երկու դուստր, ամուսինը արտագնա աշխատող է,

Արմավիրի մարզ

ՁԱՅՆ ՏԱԼՈՎ ԿԱՆԱՆՑ

Source: “«Armenia Demographic and Health Survey 2010», National Statistical Service,

Ministry of Health & ICF International, 2012

Page 10: Giving Women a Voice (Armenian)

PEERS

Հակաբեղմնավորիչները օգտագործելու խոչընդոտները

Վախը և անվստահությունը

Ամուսիններ

Միգրանտի ստատուսը

Շրջապատի այլ կանայք

Սոցիալ-տնտեսական պայմանները

Հրաժարվել օգտագործելու

Կապի բացակայությունը

կնոջ հետ

Հակաբեղմնավորիչների օգտագործումը միայն երեխաների ցանկալի

թվից ունենալուց հետո

Հակաբեղմնավորիչների օգտագործումը միայն

չպլանավորած հղիություն ունենալուց հետո

$Գինը

Սխալ գիտելիքը և տեղեկատվությունը

Առկայությունը/ Հասանելիությունը

Անհարմարությունը

$PEERS

Հակաբեղմնավորիչները օգտագործելու խոչընդոտները

Վախը և անվստահությունը

Ամուսիններ

Միգրանտի ստատուսը

Շրջապատի այլ կանայք

Սոցիալ-տնտեսական պայմանները

Հրաժարվել օգտագործելու

Կապի բացակայությունը

կնոջ հետ

Հակաբեղմնավորիչների օգտագործումը միայն երեխաների ցանկալի

թվից ունենալուց հետո

Հակաբեղմնավորիչների օգտագործումը միայն

չպլանավորած հղիություն ունենալուց հետո

$Գինը

Սխալ գիտելիքը և տեղեկատվությունը

Առկայությունը/ Հասանելիությունը

Անհարմարությունը

$

Գծապատկեր I. Ժամանակակից հակաբեղմնավորիչների կիրառման խոչընդոտները՝ ըստ կանանց և բուժաշխատողների։ Նշենք, որ առողջապահության մասնագետները էական գործոն չեն համարվել և չեն երևում գծապատկերում պայմանավորված հակաբեղմնավորիչների մասին

բժշկական խորհրդատվության ցածր հաճախականությամբ։ Մասնակիցների օգտագործած բառերի և բառակապակցությունների չախերը համապատասխանեցրել ենք դրանց գործածության հաճախականությանը։

Page 11: Giving Women a Voice (Armenian)

20 21

որ ոսկի ՆԱՊ-երը ավելի արդյունավետ

են, քան պղնձի ՆԱՊ-երը:1 Մի շարք

կանայք սխալ էին օգտագործում

այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են

օրացույցի և լակտացիոն ամենորեայի

մեթոդները, կամ գերագնահատում էին

դրանց արդյունավետությունը:

Վախը/անվստահությունը

Հարցվածներից շատերը վախենում

էին, որ որոշ հակաբեղմնավորիչներ

կարող են հանգեցնել առողջական

բարդությունների: Մասնակիցների

Ճնշող մեծամասնությունը հավատում էր,

որ հորմոնալ հակաբեղմնավորիչները

տևական, բացասական ազդեցություն

ունեն կնոջ առողջության համար:

Շատ կանայք նշել են, որ իրենք

անվստահություն ունեն ցանկացած

հակաբեղմնավորիչի հանդեպ, որը

փոխում է իրենց դաշտանային ցիկլը: Մի

շարք կանայք կարծում էին, որ ի թիվս այլ

խանգարումների՝ հակաբեղմնավորիչ

հաբերը կարող են բերել անպտղության,

մաշկի խանգարումների, մազերի

աճի/թափվելու և հիշողության

կորստի: Հետաքրքրական է, որ մեկ

կնոջ համար միայն այն փաստը, որ

հակաբեղմնավորիչ հաբերը հաբի

տեսքով են, արդեն խանգարող

հանգամանք էր:

Մասնակիցներից շատերը հավատում

էին, որ ՆԱՊ-երը վտանգավոր են

կնոջ առողջության համար: Մի

քանի կին կարծում էին, որ ՆԱՊ-ը

հակաբեղմնավորման արդյունավետ

միջոց չէ: Մի շարք կանայք նշել են, որ

ՆԱՊ-ը վնասում է կանացի օրգաններին

և/կամ այլ մարմնի մասերին կամ կարող

է առաջացնել մի շարք վիճակներ, այդ

թվում` արտարգանդային հղիություն,

ուշագնացություն, մազերի աճ,

անպտղություն և թուլություն:

Ընտանիքի պլանավորման ցածր

պահանջարկը նաև սերտորեն

կապված է կանանց այն վախի հետ,

որ որոշ հակաբեղմնավորիչներ

կարող են հանգեցնել անպտղության`

այդպիսով դրդելով կանանց

խուսափել ժամանակակից

հակաբեղմնավորիչներից

ամբողջությամբ` մինչև իրենց ցանկալի

թվով երեխաներ ունենալը:

Հակաբեղմնավորիչ-ների օգտագործումը`

կախված երեխաների ցանկալի թվից և/կամ չպլանավորած հղիությունից Մի շարք մասնակիցներ կարծում

էին, որ անհրաժեշտ չէ տեղեկանալ

հակաբեղմնավորիչների մասին,

քանի դեռ իրենք չեն ավարտվել

երեխաներ ունենալը: Սա, ամենայն

հավանականությամբ, նպաստում է

աբորտների բարձր մակարդակին

այն կանանց շրջանում, ովքեր

ցանկանում են ծնունդների միջև

ժամանակահատված պահպանել: Բացի

այդ, որոշ կանայք սկսել են օգտագործել

հակաբեղմնավորման ժամանակակից

մեթոդներ միայն աբորտ անելուց

հետո, իսկ մյուսները շարունակում են

օգտագործել հակաբեղմնավորման

բնական միջոցներ նույնիսկ աբորտի

դիմելուց հետո:

Ես օրինակ լսել եմ, որ [հաբերը] երեք տարի անընդատ

օգտագործում ես, էտի արդեն բերում ա չբերության։ 31- ամյա կին՝ երկու դուստրերի մայր, ամուսինը

արտագնա աշխատող է, Արմավիրի մարզ

Դե [սպիրալը] օտար մարմին է ամեն դեպքում,

քանի որ ամեն ինչ կարող ա ազդել օրգանիզմում։ Դրա

համար էդքան էլ չէի ուզենա էտ միջոցին դիմել։ 36- ամյա կին՝ ուսուցչուհի, երկու երեխաների մայր, Արմավիրի մարզ

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱԿԱ-ԲԵՂՄՆԱՎՈՐԻՉՆԵՐԸ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ

Ժամանակակից հակաբեղմնավորիչները օգտագործելու խոչընդոտներըԶարմանալի չէ, որ հարցված կանանց մեծ

մասը, ովքեր ունեցել էին չպլանավորված

հղիություն, բեղմնավորման պահին

օգտագործել էին բնական մեթոդներ

կամ սխալ մեթոդներ: Հարցված

կանանցից շատերը պլանավորում

էին օգտագործել կամ մտածում էին

ապագայում ՆԱՊ օգտագործելու մասին,

չնայած շատերը նշում էին, որ իրենք

կմտածեն այս տարբերակի մասին

միայն իրենց ցանկալի թվով երեխաներ

ունենալուց հետո: Մասնակիցները

նշում էին, որ նախորդ տարիների

համեմատ այժմ ավելի շատ կանայք

են հետաքրքրված օգտագործելու

հակաբեղմնավորման ժամանակակից

մեթոդներ, այնուամենայնիվ ներքոնշյալ

խոչընդոտները շատերին դեռևս ետ

են պահում հակաբեղմնավորման

ժամանակակից մեթոդներ

օգտագործելուց։

Գինը Մասնակիցները

հայտնեցին, որ ծախսերը

առաջնային խոչընդոտներից

մեկն են ժամանակակից

հակաբեղմնավորիչներն

օգտագործելու համար:

Շատ կանայք հետաքրքրված էին

հակաբեղմնավորման ժամանակակից

մեթոդների օգտագործմամբ, բայց

չէին կարող դա իրենց թույլ տալ

ոչ թե հենց հակաբեղմնավորիչի

արժեքի պատճառով, այլ նախքան

հակաբեղմնավորիչի օգտագործումը

անհրաժեշտ բուժման ծախսերի

պատճառով: Եվս մեկ խոչընդոտ,

հիմնականում ՆԱՊ-ի օգտագործման

դեպքում, ընթացիկ բժշկական

այցելությունների անհրաժեշտությունն

էր: Բացի այդ, մասնակիցները նշել են, որ

գյուղը լքելու և մեկ օրվա աշխատավարձ

կորցնելու անհրաժեշտությունը

ևս խոչընդոտ էր կանանց համար`

դեղատուն և/կամ կլինիկա հասնելու և

հակաբեղմնավորիչներ ձեռք

բերելու համար:

Սխալ գիտելիք/տեղեկատվություն

Մի շարք կանայք բեղմնավորումը

վերահսկելու համար օգտագործում էին

մեթոդներ, որոնք հակաբեղմնավորման

մեթոդների չէին, ինչպես օրինակ,

սեռական հարաբերությունից

հետո լոգանք ընդունելը կամ

միզելը: Միաժամանակ և՛ կանայք

և՛’ բուժաշխատողները պատմում

էին հակաբեղմնավորիչների սխալ

օգտագործման դեպքերի մասին` հղում

անելով իրենց անձնական փորձին,

կամ իրենց շրջապատից այլ կանանց

փորձին: Մի քանի բուժաշխատողներ

նշել են, որ իրենց հիվանդները հաճախ

օգտագործում են ՆԱՊ-երը ավելի

երկար, քան խորհուրդ է տրվում: ՆԱՊ-ի

մասին խոսելիս մի շարք մասնակիցներ՝

և՛’բուժաշխատողներ, և՛ կանայք նշում են,

Ոնց որ չուզենամ, էլի, էս բանի [հակաբեղմնավորիչի]

վրա շատ գումար ծախսվի։ Մանավանդ, որ ինքը դեղ է

առնում միշտ, ճնշման իմ համար… Դրա համար, ոնց որ

էտ չուզենամ իրան երկրորդ դեղի համար ասեմ։ 28- ամյա կին՝ ունի մեկ որդի, ամուսինը

արտագնա աշխատող է, Արմավիրի մարզ

Մի քանի կին ուզեցին, որ սպիրալ դնեն… Բայց բոլորի

մոտ էլ հիվանդություններ ա առաջացնում, պետք ա

բուժվեն… Բժիշկը նշանակում է դեղորայք և կարող եմ ասել,

որ հազարից մեկը առավ… Հարցրել եմ, ասել են՝ չենք էլ առել

էտ դեղերը, որովհետև էս գյուղի հոգսը ավելի շատ ուրիշ

բաներ ա, քան հիվանդությունները։ Մանկաբարձուհի, 8 տարվա աշխատանքային փորձով, Արմավիրի մարզ

Միգուցե մի դեղը օգուտ ա, մի դեղը վնաս ա… Իսկ

սպիրալը գիտես կոնկրետ արգանդի մեջ ա դրվում, կոնկրետ

արգանդի մեջ, չէ՞։ Իսկ հաբերը մինչև հասնի արգանդ,

արդեն մտածում եմ, մի օրգանիզմով անցնում ա, վերջապես

ինքը։ Դրա համար մի քիչ հաբերը ուրիշ ա, էլի, քան, ասենք,

պահպանակը կամ էս մեթոդը, սպիրալի։ Երևի սրանք

ավելի ճիշտ են, քան դեղահաբերը։ Ես ըտենց եմ մտածում…

Կարծում եմ, որ հաբերը ամբողջ օրգանիզմով պիտի անցնի,

նոր մոտ հասնի [արգանդին], կոնկրետ իրա գործին։ 34- ամյա կին՝ չորս երեխաների մայր, Արմավիրի մարզ

Դեռ կան այդպիսի մարդիկ, ովքեր գիտեն, որ

վնասակար է, ինչ-որ, ասենք, հակացուցումներ

ունեն հակաբեղմնավորիչ միջոցները, բայց չեն

մտածում, որ ամենաշատ վնասակարությունը

հենց աբորտն է։ Դիմում են էտ քայլին։ Ընտանեկան բուժքույր, մեկ տարուց պակաս

աշխատանքային փորձով, Արմավիրի մարզ

Ես եմ առաջարկել [սպիրալ դնելը], հետո էտ

մեթոդներ [ամուսինս] չի ուզում ընդհանրապես,

հակաբեղմնավորիչ, ոչ մի բան չի ուզում։ Էտ սպիրալի

մասին, որ ասեցի, չէր ուզում, բայց հետո, որ տեսավ, որ

աբորտի գնացի արդեն, համոզվեց, ասեց՝ լավ, ավելի

լավ ա սպիրալ դնես, քան անընդատ աբորտի։ 26- ամյա կին՝ երկու երեխաների մայր, Արմավիրի մարզ

ՁԱՅՆ ՏԱԼՈՎ ԿԱՆԱՆՑ Հակաբեղմ նավորիչների և հղիության արհեստական ընդհատման հետ կապված ընկալում ները և փորձը Հայաստանի գյուղական վայրերում

ԲԱԺԻՆ I: ԸՆՏԱՆԻՔԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ և ՀԱԿԱԲԵՂՄՆԱՎՈՐԻՉՆԵՐ

1 Հաշվի առնելով, որ ոսկե ՆԱՊ-երը հնացած են, նրանց արդյունավետությունը անհայտ է:

Page 12: Giving Women a Voice (Armenian)

22 23

էին հակաբեղմնավորիչների

օգտագործումը իրենց ամուսինների

հետ և որոշում էին կայացրել

հակաբեղմնավորիչների

օգտագործման վերաբերյալ, մեծ

մասամբ նշել են, որ այդ որոշումը եղել

է փոխադարձ կամ իրենք են եղել

հիմնական որոշում կայացնողները:

Հետաքրքրական է, որ կանանց

մեծ մասը, նույնիսկ նրանք, ովքեր

իրենք չեն եղել հիմնական որոշում

կայացնողները, պնդում են, որ որոշումը

պետք է կայացվի կանանց կողմից:

Պետք է նկատել, որ որոշ

դեպքերում կանայք նշում էին, որ

հակաբեղմնավորիչներ օգտագործելու

կամ չօգտագործելու որոշումը

փոխադարձ էր, թեև նրանց անձնական

պատմությունները ցույց էին տալիս,

որ իրականում հիմնական որոշումը

կայացվել է ամուսինների կողմից:

Թեև դեպքերը, երբ ամուսիններն էին

հիմնական որոշում կայացնողները,

քիչ էին, մասնակիցների ամուսինները

հաճախ հրաժարվում էին օգտագործել

պահպանակներ, այդպիսով որոշում

կայացնելու իրավունքը պահելով

իրենց ձեռքում այն իրավիճակներում,

երբ կանայք հանդիպում էին

ժամանակակից հակաբեղմնավորման

այլ մեթոդներ օգտագործելու

խոչընդոտների:

Մեկ այլ կարևոր թեմա էր՝ որպես

արտագնա աշխատող` ամուսնու

կարգավիճակի ազդեցությունը

ընտանիքի պլանավորման

և հակաբեղմնավորիչների

օգտագործման վրա: Հարցված

կանանց գրեթե կեսի ամուսինները

արտագնա աշխատողներ էին կամ

նախկինում մեկնել էին արտագնա

աշխատանքի: Ամուսնու արտագնա

աշխատողի կարգավիճակը ազդել էր

ընտանիքի պլանավորման որոշումների

վրա, այնպես որ կանայք պլանավորում

էին հղիությունները իրենց ամուսնու

աշխատանքային գրաֆիկին

համապատասխան:

Տարվա այն ժամանակահատվածում,

երբ որպես սեզոնային միգրանտներ

աշխատող և տարվա մեծ մասը

ընտանիքից հեռու գտնվող

ամուսինները վերադառնում էին,

կանայք հաճախ անհրաժեշտ

չէին համարում օգտագործել

հակաբեղմնավորիչներ՝ նույնիսկ

անցանկալի հղիության վտանգի

առկայության դեպքում։

Անհարմար-ությունները Հարմարավետությունը

կարևոր առաջնայնություն էր

հարցված կանանց համար: Մի

շարք բուժաշխատողներ և կանայք

կրկնեցին այն միտքը, որ շատ դժվար

է ամեն օր հիշել հակաբեղմնավորիչ

հաբեր ընդունելու մասին:

Ամոթի գործոնը Հարցված կանանցից

շատերի համար դեղատնից կամ

կլինիկայից պահպանակներ վերցնելու

ամոթը կարևոր խոչընդոտ էր

օգտագործման համար:

Առկայությունը/ Հասանելիությունը

Շատ կանայք նշել են, որ

գյուղից դեպի մոտակա քաղաքը

գնալու խնդիրը կապված է

ֆինանսական ապահովության

հետ, ուստի և ժամանակակից

հակաբեղմնավորիչների

օգտագործման խոչընդոտ է:

ԸՆՏԱՆԵԿԱՆ և ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ և ՀԱԿԱ-ԲԵՂՄՆԱՎՈՐԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՎՐԱ

Ամուսինները Հարցված կանանցից շատերը

երբեք չէին խոսել ժամանակակից

հակաբեղմնավորիչների

օգտագործման մասին իրենց

ամուսինների հետ:

Այն կանայք, ովքեր քննարկել

Մի որոշ ժամանակ օգտագործեցի էտ հաբերը,

հակաբեղմնավորիչ։ Հետո, այսինքն, գերզբաղված պատճառով

մոռանում էի ճիշտ ժամանակին օգտագործել։ 34- ամյա կին՝ ուսուցչուհի, երեք երեխաների մայր, Արագածոտնի մարզ

Դե երևի կանայք [պետք է որոշեն հակաբեղմնավորիչ

օգտագործելու հարցը]։ Տղամարդկանց որ մնա, անընդատ

իրանք չգիտեն, անընդատ իրանց լավով կուզեն, էլի...

Տղամարդկանց, որ թողես, իրանք ազատ անընդատ

կուզեն հարաբերություն ունենան, էտ էլ կանայք պետք

ա կարողանան [պաշտպանել իրենք իրենց]։ 25-ամյա կին՝ ունի մեկ որդի, Արմավիրի մարզ

[Կանայք] են տանջվողը։ Իրանք ենք որոշողը

[հակաբեղմնավորիչ օգտագործեն]… Տղամարդը

դրսի պատն ա։ Ինքը դուրս ա գնում։ Կինը մնում ա

հոգսերով, ընտանիքով, տանջանքով։ Մնում ա իրա

ընտանիքի մեջ։ Դե երեխուն մեծացնի, հագցնի, կերցնի...

Տղամարդը դուրսն ա։ Տղամարդը խաբար չի լինում։ Մանկաբարձուհի, 24 տարվա աշխատանքային փորձով, Արագածոտնի մարզ

Գարունը ես չեմ կարող մնալ [հղիանալ], կամ եթե

ահավոր գործ ենք անում, հող փորել ա, ամուսինը

ստեղ չի լինում, էս սաղ ինձ վրա է լինում, էդ վախտ ես

էլ չեմ կարա հղի մնամ, որ մնամ, պիտի ձմեռը մնամ,

որ գոնե չորս ամսական լինի, որ ես կարենամ։ 31-ամյա կին՝ երկու դուստրերի մայր, ամուսինը

արտագնա աշխատող է, Արմավիրի մարզ

Դե որ այսպես պաշպանվում եմ [ընդհատված

սեռական հարաբերություն], ոչ մի բանի մասին չեմ

մտածում։ Այսինքն այնքան երկար չի մնում կողքս, որ

մտածեի, կարող ա, եթե այստեղ աշխատեր, երկար

մնար էստեղ, մտադրություն ունեի, որ սպիրալ դնեի,

վեց տարով։ Հա, բայց, որ էստեղ չի, իմաստը չեմ

գտնում սպիրալ դնելու կամ դեղեր օգտագործեմ։ 28-ամյա կին՝ երկու երեխաների մայր, ամուսինը

արտագնա աշխատող է, Արմավիրի մարզ

Դե չեմ գտել, որ դա պետք ա [զրուցել ամուսնուս հետ

հակաբեղմնավորիչների մասին]... Եթե ինքը հարմար է

գտնվում, որ ինքը պաշպանվի, ես էլ ի՞նչ ասեմ։ Դե ավելի

լավ ա ըտենց երևի… Եթե ինքը ուզում ա, առաջարկում

ա, որ ինքը կպաշպանվի [ընդհատված սեռական

հարաբերություն], ուրիշ մեթոդներ չի դիմի, էլ ի՞նչ ասես

դրան... Ինքը առաջարկել է ու ըտենց։ 26-ամյա կին՝ ունի մեկ որդի, ամուսինը նախկինում

եղել է արտագնա աշխատող, Արմավիրի մարզ

Ավելի լավ ա խանութից, ապտեքայից առնեմ, քան

[բուժքույրի] մոտից... Ամաչում եմ։ 20-ամյա կին՝ ունի մեկ դուստր, Արմավիրի մարզ

Որ լինում ա, պահպանակով էլ ենք օգտագործում...

[Ամուսինս] ասում ա՝ պահպանակ կա, բերե՞մ։

Ասում եմ՝ բեր, ավելի լավ։ Ըտենց, մեր փայը ըտենց

ա… Ես եմ հիմնականում գնում, ասենք, քաղաքը

առևտուր անելու, բան, ես էլ չեմ մտնելու [դեղատուն]

պահպանակ գնեմ, ճիշտն ասած, ամոթ ա։ Ինքը,

որ գնում ա, էտ վախտ գնում ա, էլի։ Դրա համար

եմ ասում, որ լինում ա, նոր ենք օգտագործում։ 25- ամյա կին՝ ունի մեկ որդի, Արմավիրի մարզ

Հազվադեպ ենք օգտագործում պահպանակ։

Շատը [ամուսինս] է պաշպանվում [ընդհատված

սեռական հարաբերություն]… Հնարավորությունները

էդքան չի, շուտ-շուտ [քաղաք] չենք իջնում...

Մեքենա չունենք, տրանսպորտով ենք գնում։

Էն էլ գործի պահով կգնա, կստացվի, կառնի։

Չստացվի, չենք առնի։ Տենց, հազվադեպ։ 25-ամյա կին՝ երկու որդիների մայր, Արմավիրի մարզ

ՁԱՅՆ ՏԱԼՈՎ ԿԱՆԱՆՑ Հակաբեղմ նավորիչների և հղիության արհեստական ընդհատման հետ կապված ընկալում ները և փորձը Հայաստանի գյուղական վայրերում

ԲԱԺԻՆ I: ԸՆՏԱՆԻՔԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ և ՀԱԿԱԲԵՂՄՆԱՎՈՐԻՉՆԵՐ

Page 13: Giving Women a Voice (Armenian)

24 25

Սկեսուրները Մասնակիցները նշում

էին, որ սկեսուրները

հիմնականում չեն միջամտում

հակաբեղմնավորիչների

օգտագործման վերաբերյալ

որոշումների կայացման

հարցերում: Թեև որոշ կանայք

կարծում էին, որ հարգանքի նշան

է ընտանիքի պլանավորման/

հակաբեղմնավորիչների

օգտագործման մասին իրենց

սկեսուրներից խորհուրդ հարցնելը։

Մեծամասնությունը կարծում էր, որ դա

իրենց սկեսուրներին չի վերաբերում

կամ ամաչում էին խոսել իրենց

սկեսուրների հետ այդ թեմաների

շուրջ`որպես իրենցից մեծերի:

Այլ կանայք/ընտանիքի մյուս անդամները

Կանայք նշում էին, որ այլ կանայք

իրենց շրջապատում իրենց խորհուրդ

են տվել ավելի քիչ երեխաներ

ունենալ`աղքատ կենսապայմանների

պատճառով:

Հաշվի առնելով, որ շատ քիչ կանայք

են դիմում բուժաշխատողներին

ընտանիքի պլանավորման

և համաբեղմնավորիչների

օգտագործման մասին

խորհրդատվություն ստանալու համար`

հարցված կանանց մեծ մասը խորհրդի

համար դիմել է իրենց շրջապատի այլ

կանանց, այդ թվում ` հարազատներին

և մտերիմ ընկերներին:

Բուժաշխատողները Չնայած այն փաստին,

որ կանայք նշել են, որ

ավելի շատ վստահություն են

ձեռք բերել ժամանակակից

հակաբեղմնավորիչների

հանդեպ բուժաշխատողների

հետ խորհրդակցելուց հետո և

գնահատում են բուժաշխատողների

կարծիքը, քչերն են դիմել

մասնագիտական խորհրդատվության:

Խորհրդատվություն տրամադրելիս

բուժաշխատողները սովորաբար

խրախուսել են ժամանակակից

հակաբեղմնավորիչների

օգտագործումը, սակայն խորհուրդ

չեն տվել որոշակի ժամանակակից

հակաբեղմնավորիչների

օգտագործումը:

Մի շարք բուժաշխատողներ

կրթության բոլոր մակարդակներում

ունեին սխալ գիտելիքներ որոշ

հակաբեղմնավորիչների մասին`

հիմնականում հակաբեղմնավորիչ

հաբի մասին, և այսպիսով

սխալ խորհրդատվություն էին

տրամադրում: Մի մանկաբարձուհի

խորհուրդ էր տալիս կանանց սխալ

մեթոդի օգտագործում` սեռական

հարաբերությունից հետո միզում`

որպես հակաբեղմնավորման

մեթոդ: Այլ բուժաշխատողներ

գերագնահատում էին օրացուցային

մեթոդի արդյունավետությունը կամ

կարծում էին, որ բոլոր կանայք,

անկախ դաշտանային ցիկլի

անկանոնությունից, կարող են

օգտագործել օրացույցային մեթոդը:

Առաջ սկեսուրները շատ էին խառնվում, շատ էին

հարսներ լսում։ Հիմի չէ, փոխվել ա, շատ ա փոխվել։ Հիմի

հարսների ձայնը մեծ տեղ ունի արդեն… Հիմի արդեն մեծ

մասամբ [կանայք] են որոշողը, թե ինչ կանեն, ինչ չեն

անի։ Հազարից մեկը, որ ըտենց սկեսուրն ու սկեսրայրը

դաժը խառնվել է էտ գործերի մեջ։ Հազարից մեկը։

Հիմնականում, ջահելներն են որոշում։ Ընտանեկան բուժքույր, 12 տարվա աշխատանքային փորձով, Արմավիրի մարզ

Էտ ժամանակ, որ աբորտի գնացի, ասեցի՝

միանգամից էտ ժամանակ էի ուզում սպիրալ դնեի,

բայց հետո, որ ասեցին՝ հնարավոր ա, որ օրգանիզմը

չվերցնի, չաղանաս, կամ մազակալվես, ըտենց բաներ

են լինում, հորմոնային խախտումներ ունենալ... Հետո

տալս խորհուրդ չտվեց [որ սպիրալ օգտագործեմ]… Իմ

տալն էլ մանկաբարձուհի ա... Ասեց՝ ավելի լավ ա ճիշտ

ձևով դու պաշպանվես քո բնական ճանապարհով։

25-ամյա կին՝ երկու երեխայի մայր, Արմավիրի մարզ

Ով լսում ա, որ ես պատրաստվում եմ երրորդը ունենամ,

բոլորն ասում են՝ վա՛յ, դա ի՞նչ ա պետք, երկուսը հերիք ա, մի

տղա, մի աղջիկ ունես։ Բայց ես ուզում եմ։ 25-ամյա կին՝ երկու երեխաների մայր, Արմավիրի մարզ

Ես էլ եմ դեղորայիքին դեմ, ճիշտն ասած, որովհետև

մի ամիս կարելի ա օգտագործել, երկու ամիս, բայց

անընդատ չի լինում օգտագործել։ Ազդում ա ձվարանների

ֆունկցիայի վրա, դաշտանի ցիկլի վրա։ Ասելով՝ չէ, լավ ա,

լավ ա, ճիշտ չի։ Գինեկոլոգ, 45 տարվա աշխատանքային փորձով, Արագածոտնի մարզ

Դե եթե չենք ուզում [ես ու քույրս], իրար ասում ենք, որ

ըսենց կարելի ա պաշպանվել, էս մոմիկը օգտագործել,

էն մոմիկը օգտագործել։ Դառը կյանքի դարդերից

[տառապանքից] ենք խոսում, որ սենց ա, հիմա չեմ ուզում

մնալ... Դե ասում ենք, իմ քույրիկը օրինակ ասում ա՝ դու ես,

քո ամուսինը, եթե գտնում եք տենց ա, ուրեմն տենց։ Եթե չէ

ուրեմն չէ։ Ասում ա՝ ոչ մեկը չեն կարա Ձեզ ասեն՝ բեր կամ

մի բեր։ Դուք Ձեզ գլխի ճարը տեսեք։

31-ամյա կին՝ երկու դուստրերի մայր, ամուսինը

արտագնա աշխատող է, Արմավիրի մարզ

Գնում ենք, ասենք, իրար մոտ, կանայք, ում հետ մոտ

ենք, կարանք քննարկենք, էլի։ Դե բոլորն էլ համարյա

նույն, այսինքն, նույն ձևով են պաշպանվում, ոչ մեկն էլ

դեղորայքային կամ այլ մեթոդներ չեն կիրառում։ Իմ տեգոր

կնիկն ա միայն, հիմա էս տարում, նոր դրել ա սպիրալը։ 26-ամյա կին՝ ունի մեկ որդի, ամուսինը նախկին

արտագնա աշխատող է, Արմավիրի մարզ

Հակաբեղմ նավորիչների և հղիության արհեստական ընդհատման հետ կապված ընկալում ները և փորձը Հայաստանի գյուղական վայրերում

ԲԱԺԻՆ I: ԸՆՏԱՆԻՔԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄ և ՀԱԿԱԲԵՂՄՆԱՎՈՐԻՉՆԵՐ

ՁԱՅՆ ՏԱԼՈՎ ԿԱՆԱՆՑ

Page 14: Giving Women a Voice (Armenian)

26 27

ԲԱԺԻՆ II.

ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՈՒՄ

Page 15: Giving Women a Voice (Armenian)

28 29

ՎԻԺՈՒՄՆԵՐԻ և ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Վիժումներ Հարցված կանանց երկու երրորդը ունեցել

է վիժում կամ հղիության արհեստական

ընդհատում: Առողջապահության

մասնագետները նշել են, որ ավելի մեծ

թվով կանանց են հանդիպել վերջին

տարիներին, ովքեր վիժում են ունեցել, որը,

ըստ նրանց ենթադրության վարակների

աճող տարածվածության և վատ

սննդի հետևանք է: Մի շարք կանայք

պատմեցին վիժումների հետ կապված

իրենց անձնական պատմությունները,

որոնք նրանք վերագրում էին

ծանրության բարձրացմանը, սեռական

ճանապարհով փոխանցվող վարակներին,

տոքսոպլազմոսին, չպարզված բժշկական

վիճակներին և դեղերի պատահական

օգտագործմանը չպլանավորած

հղիությունների ժամանակ:

Հղիության արհեստական ընդհատումԲուժաշխատողները նշում էին, որ ավելի

քիչ կանայք են դիմում կլինիկաներ/

հիվանդանոցներ վիրաբուժական

աբորտների համար, քան նախկինում:2

Օգտագործվող վիրաբուժական

աբորտի տեսակը կախված է

բժշկական հաստատությունից: Մեծ

բազմազանություն կար այն հարցում,

թե ինչ էին նշում առողջապահական

մասնագետները կիրառվող

վիրաբուժական աբորտի տեսակի

մասին: Ընդհանուր առմամբ, կանայք

վիրաբուժական աբորտներ էին անում

մոտակա քաղաքներում, բացառությամբ

պտղի սեռով պայմանավորված հղիության

արհեստական ընդհատումների, որոնք

հիմնականում իրականացվում էին

մայրաքաղաքում` ավելի լայն ռեսուրսների

առկայության և բուժաշխատողների

համագործակցության պատճառով:

Մոտակա քաղաքների կլինիկաների

և հիվանդանոցների պայմանները

նկարագրվել են որպես կիսաօպտիմալ:

Մի կլինիկայի մասին, որտեղ աբորտներ

են իրականացվում, բուժաշխատողները

նշել են, որ լայնացումը և կյուրետաժը

միակ օգտագործվող մեթոդն է`

վակումային արտածծիչի բացակայության

պատճառով: Կիրառվող աբորտի

տեսակը նաև կախված է բուժաշխատողի

պատրաստվածությունից:

Աբորտներ կատարելիս անզգայացման

և /կամ ցավազրկողների օգտագործումը

տարբեր էր և կախված էր հիվանդանոցում

վերջինիս առկայությունից, անձնական

նախասիրությունից և նրանից, թե արդյոք

կանանց ներկայացվել է ընտրության

հնարավորություն: Ընդհանուր առմամբ, մի

քանի կանայք էին ստացել անզգայացում

աբորտ կատարելիս: Միայն նրանք, ովքեր

կատարում էին երկրորդ եռամսյակի

աբորտներ, ստանում էին անզգայացում:

Ըստ բուժաշխատողների` անզգայացման

օգտագործման հիմնական արգելքը գինն

է: Այն հաճախ կոչվում է «թանկ հաճույք»:

Հարցված կանանց մեծամասնությունը կամ

ընտրել է չստանալ անզգայացում` ավել գնի

կամ կողմնակի բարդություններից վախի

պատճառով կամ նրանց չի առաջարկվել

անզգայացման տարբերակը: Մի քանի

բուժաշխատողներ և կանայք նշել են, որ

անզգայացումը հասանելի չէր: Կարևոր է

նշել, որ հարցված կանանց մի մասը իրենց

աբորտները նկարագրել են որպես ցավոտ

գործողություն` այսպիսով մատնանշելով

կլինիկաներում կամ հիվանդանոցներում

իրականացվող վիրաբուժական

աբորտների ևս մի խոչընդոտ։ Այդ

պատճառով նրանք նախընտրում

էին տանը կատարվող դեղորայքային

աբորտները (առավել մանրամասն

նկարագրված է արդյունքների բաժնի

չորրորդ մասում):

ԱԲՈՐՏԻ ԸՆԿԱԼՈՒՄԸԹեև աբորտի վերաբերյալ

վերաբերմունքը փոխվում է, որոշ

կանայք դեռևս այն համարում են

ընտանիքի պլանավորման միջոց:

Այն հարցին, թե ինչ մեթոդներ են

կանայք իր համայնքում օգտագործում,

մի մասնակից նշել է, որ «[կանայք]

օգտագործում են պաշտպանություն,

ընդունում են դեղահաբեր կամ անում

են աբորտները ինչքանով, որ ես

տեղյակ եմ»: Մեկ այլ մասնակից, ով

ունեցել էր բազմաթիվ աբորտներ, նշել

է, որ նա գնում է հղիության թեստերը

նախապես, որպեսզի կարողանա

ապագայում վաղ հայտնաբերել

հղիությունը, թեև նա ծանոթ էր

հակաբեղմնավորման մեթոդներին:

Հետաքրքրական է, թեև ոչ անսպասելի,

որ կանայք, ովքեր կտրականապես դեմ

էին աբորտներին, նրանք էին, ովքեր

ունեցել էին վիժում կամ հարկադրված

աբորտ բժշկական պատճառներով:

Նրանք հակված էին բնութագրել

աբորտը այլ կերպ, քան մյուսները՝

օգտագործելով այնպիսի բառեր,

ինչպիսն է «մեղք »-ը:

Ըստ մասնակիցների՝ կանանց շրջանում

անպտղության աճ է նկատվում:

Անպտղության վախը լրացուցիչ գործոն

է այն հարցում, թե ինչպես են կանայք

ընկալում աբորտը: Այս վախի պատճառով

մի շարք կանայք նշեցին, որ նույնիսկ

անցանկալի հղիության դեպքում իրենք

չեն դիմի աբորտի մինչև երկու երեխա

ունենալը: Այս միտքը կրկնվել է մի շարք

բուժաշխատողների կողմից:

Ծանր գործ [եմ արել]... Տան գործը, չեմ կարող մենակ

չանել... Բոլոր հոգսերը ինձ վրա ա... Բոլոր հոգսերը ես եմ

անում, ամեն ինչ գրեթե, դրա համար կարելի ա ծանր բան եմ

վերցրել, դրանից առաջացել ա վիժումը։ 28-ամյա կին՝ երկու երեխաների մայր, ամուսինը

արտագնա աշխատող է, Արմավիրի մարզ

Հիմի ըտենց արդեն բան է, որ ասում են՝ երկրորդը չի

կարելի ընդհատել։ Դրա համար [չեմ հեռացրել], շատը։

Դրանից հետո խնդիրներ են առաջանում, որ չես կարողանա

[նորից երեխա ունենալ]։ Հնարավոր ա, որ չհղիանաս։ Դրա

համար, էլի ստիպված բերել եմ։ 25-ամյա կին՝ երկու երեխաների մայր, Արմավիրի մարզ

Դե բնականաբար [կանայք] մտածում են դե, ինչ որ է,

երկրորդ հղիություն ընդհատելը մի քիչ վտանգ է իրանից

ներկայացնում։ Բոլորս էլ դա գիտենք, իրանք, էլի, միշտ

ժողովրդի մեջ տարածված ա, երկրորդ երեխան չունեցավ։

Դրա համար վախ է մեջը։ Հազվագույտ կան, որ ըտենց

[աբորտ] են անում։ Ընդհանրապես ունենում են երկրորդը։

Մանկաբարձուհի, 35 տարվա աշխատանքային փորձով, Արմավիրի մարզ

Դե ինչ-որ մեկը չի էլ առաջարկել նարկոզով, չգիտեմ։

Էստեղ այդպես է։ Ո՞վ է նարկոզ անում, որ քաղաքում է

միայն նարկոզը, էլի… Ամեն ինչը տեղը տեղին է եղել, բայց

դե, որ, ասենք, ցավերով է էտ աբորտը, դա բոլորին էլ

հայտնի ա, չնայած ցավազրկում էին ինչ-որ դեղորայքով,

բայց դե զգում ես հիմնական ցավերը։

34-ամյա կին՝ ուսուցչուհի, երեք երեխաների մայր, Արագածոտնի մարզ

Հիմա, դե արդեն, տես, երրորդ փորձը [աբորտը],

երրորդը փորձը հաստատ որոշում տվեց, որ արդեն մի

քանի հատ տանում եմ, [հղիության] թեստեր առել եմ։ Եթե

ես զգամ ցիկլիս խանգարումը կամ սրտխառնոցը կամ

գլխապտույտը, ես արդեն էտ բանով կստուգեմ… Դե ինչքան

շուտ որոշես [որ հղի ես], որ գլխի ընկնես, որ կա, պետք է

հեռացնես, էդքան ավելի ապահով է, էլի, ամեն դեպքում։ 34-ամյա կին՝ չորս երեխանի մայր, Արմավիրի մարզ

Ես գիտեմ, որ ես իմ ձեռքով, ասենք, իմ երեխային

մորթում, սպանում եմ, իմ աչքի առաջ։ Չեմ կարա, սիրտս չի

տանի։ Որ լսում եմ, մանավանդ էս երկրորդ իմ մոտ եղել ա,

ասենք, էտ պահը, վիժման պահը... Որ լսում եմ, որ, աբորտ

են արել, ես գիտեմ, վախենում եմ, էլ ուրիշ աշխարհ չկա էն

կողմ, էտ երեխեքին դու քո ձեռքով տանես, չգիտեմ, ոնց որ

մարդասպանություն ա։ Չեմ ընդունի. Երբեք էլ չեմ ընդունի։ 27-ամյա կին՝ ունի մեկ դուստր և այժմ սպասում է երեխայի,

ամուսինը արտագնա աշխատող է, Արմավիրի մարզ

Ընդհանուր առմամբ տենց չենք պաշտպանվել, բայց չեմ

հղիացել։ Ասենք պատճառը եղել ա, մի բան եղել ա, որ չեմ

հղիացել... Ընթացքում, դե, բուժվեցի, ասենք, բժշկի գնացի։

Սկզբից ձվազատում չէր կատարվում մոտս, հետո երեք ամիս

անընդմեջ գնացի, ստուգեցի, ձվարաններս, ասեցին՝ որոշ տեղ

կա, բեղմնավորում կլինի, ձվազատում։ Բայց հետո ամուսնուս

կանչեցին, ամուսնուս ուղարկեցին Երևան, [կլինիկան] ա իրան

անալիզ տալու, ոնց որ իրա մոտ էր մի քիչ տոկոսն էր բարձր։

Չեմ իմանում, էդ ՁԻԱՀի, էդ։ 27-ամյա կին՝ ունի մեկ դուստր և այժմ սպասում է երեխայի,

ամուսինը արտագնա աշխատող է, Արմավիրի մարզ

Հակաբեղմ նավորիչների և հղիության արհեստական ընդհատման հետ կապված ընկալում ները և փորձը Հայաստանի գյուղական վայրերում

ԲԱԺԻՆ II: ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՈՒՄՆԵՐ (ԸՆԴՀԱՆՈՒՐ)

ՁԱՅՆ ՏԱԼՈՎ ԿԱՆԱՆՑ

2 Շատ բուժաշխատողներ ենթադրում են, որ աբորտների թիվը նվազել է ոչ թե ընդհանուր աբորտների թվի նվազման հետևանքով, այլ

դեղորայքային աբորտի տարածվածության մեծացման պատճառով, որը իրականացվում է տանը` առանց բժշկի վերահսկողության:

Page 16: Giving Women a Voice (Armenian)

Հղիության արհեստական ընդհատման

պատճառները

Բժշկական վիճակը

Ընտանիքի ավարտուն

վիճակը

Սեռի ընտրությունըԾննդյան թերությունները

Կենցաղային վատ պայմանները

Գծապատկեր II. Հղիության արհեստական ընդհատման պատճառները` ըստ կանանց և բուժաշխատողների: Նշենք, որ Գծապատկեր III մանրամասնում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների բաղադրիչը:

Մասնակիցների օգտագործած բառերի և բառակապակցությունների չախերը համապատասխանեցրել ենք դրանց գործածության հաճախականությանը։

Page 17: Giving Women a Voice (Armenian)

32 33

ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Կենցաղային աղքատ պայմաններՀիմնական պատճառը որ

նշում էին և՛ բուժաշխատողները, և՛’

կանայք՝ որպես աբորտի հիմնական

պատճառ, չպլանավորված

հղիություններն են, երբ կանայք զգացել

են, որ չեն կարող պահել երեխային վատ

սոցիալ-տնտեսական պայմանների

պատճառով: Մի քանի կանայք նշել են,

որ ավանդական ընտանիքում ապրելը

(կիսելով տունը ընդլայնված ընտանիքի

անդամների հետ) ևս ազդեցություն է

ունեցել աբորտ անելու որոշման վրա:

Ծնունդների միջև ժամանակա-հատվածի

պահպանումըՉնայած սոցիալ-տնտեսական

պայմանները հիմնական նշվող

պատճառն էին, կային նաև կանանց`

աբորտի դիմելու այլ պատճառներ:

Հարցված կանանց կեսը նշել է, որ

ծնունդների հերթականությունը

պլանավորելը աբորտի դիմելու ևս մեկ

պատճառ էր:

Ընտանիքի ավարտուն վիճակը

Որոշ կանայք նշել են, որ իրենք աբորտ

են արել, քանի որ այլևս չեն ցանկացել

երեխաներ ունենալ, թեև սա, ամենայն

հավանականությամբ, ավելի մեծ թեմա

կլիներ, եթե մասնակիցները լինեին

վերարտադրողական տարիքի սպեկտրի

վերին սանդղակում գտնվող կանայք:

Բժշկական վիճակը / ծննդյան թերությունները

Մի քանի կանանց բժիշկներն էին

խորհուրդ տվել աբորտ անել՝ ծննդյան

թերությունների հավանականության

պատճառով, որոնք պայմանավորված

էին եղել ինֆեկցիաներով, հղիության

մասին անտեղյակության հետևանքով

դեղորայքի օգտագործմամբ կամ

նախնական առողջական վիճակով,

որը հղիության ընթացքում վտանգում

էր կանանց։

ՈՒՇ ԺԱՄԿԵՏԻ ԱԲՈՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Երեսուն կանանցից չորսը աբորտ էին

արել հղիության 2-րդ եռամսյակում:

Երկու կանայք ունեցել էին պտղի

սեռով պայմանավորված աբորտներ

(նկարագրված է առավել մանրամասն

արդյունքների բաժնի երրորդ մասում),

մի կին դիմել էր աբորտի` իմանալով

ծննդյան թերությունների մասին, և մի

կին չէր կարողացել կատարել աբորտ

ֆինանսական պատճառներով և սպասել

էր մինչև բավարար գումար ձեռք բերելը:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ- ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ և ԸՆՏԱՆԵԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԱԲՈՐՏԻ ԴԻՄԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ՎՐԱ

ԲուժաշխատողներըՄասնակիցները հայտնեցին,

որ քիչ կանայք են

դիմում իրենց` աբորտների մասին

մասնագիտական խորհրդատվություն

ստանալու համար: Բուժաշխատողները

նշեցին, որ այն դեպքում, երբ իրենք

տրամադրում են խորհրդատվություն

աբորտի մասին, այն հիմնականում

անարդյունավետ է:

Հետաքրքրական է, որ բուժքույրերը

և մանկաբարձուհիները նշում էին, որ

վիրաբուժական աբորտների ժամանակ

հիմնականում խորհուրդ չեն տալիս

կանանց անզգայացման դիմել, մինչդեռ

գինեկոլոգների խոսքով՝ իրենք կանանց

խորհուրդ են տալիս օգտագործել

անզգայացում։

Ամուսինները Կանայք հիմնականում կարծում

էին, որ աբորտ անելու որոշումը

իրենք պետք է կայացնեն կա՛մ

ինքնուրույն, կա՛մ իրենց ամուսինների

հետ: Իրոք, կանայք առավելապես

միայնակ կամ իրենց ամուսինների

հետ էին նման որոշում կայացնում`

բացառությամբ սեռի նախընտրության

հիմքով աբորտների (քննարկվել է

առավել մանրամասն` արդյունքների

բաժնի երրորդ մասում):

[Երեխա] չէի ուզում։ [Իմ երեխաները] փոքր էին, հետո էն

ժամանակ շատվոր էինք տան անդամներով։ Երկու եղբայրներ

իրար հետ էին ապրում, շատվոր էինք։ Դրա համար չէի ուզում,

որ բերեի։ Ինքն էլ, էլի, երկու երեխա ինքը ուներ, դրա համար

չէի ուզում բերեի։ Հանեցի։ 28-ամյա կին՝ երկու երեխաների մայր, ամուսինը

արտագնա աշխատող է, Արմավիրի մարզ

Բժշկուհին ինձի զգուշացրեց, որ ավելի լավ ա

[հղիությունը] մնա, մեծ է արդեն։ Ասենք, մի շաբաթ հետո դու

խաղն էլ կզգաս, էլի։ Պետք չի հանել, բայց ես իրան խնդրեցի։

Ուղղակի պետք չի [երեխա ունենալ]… Ու արդյունքում օրից

օր բան ա արդեն, գզացի, որ փորս լցվում ա... Ու ստեղծեցի

գումար։ Բժշկուհիս ասեցի չեմ ուզում ունենամ, բայց գումարս

էլ քիչ էր… [Ասեց՝ եթե] ասեիր վապշե գումար չունեմ, խնդրում

եմ հեռացրեք, պետք է հեռացրեք, ասում ա՝ այդ ժամանակ

ավելի լավ էր, քան թե հասցրել ես էս աստիճան, որ, ասենք,

իմ համար ա [աբորտ անելը] արդեն վտանգավոր։ Իմ

առողջության հետ խնդիր կունենամ։ 34-ամյա կին՝ չորս երեխաների մայր, Արմավիրի մարզ

Դե ես երրորդ երեխայից հետո չէի ուզում երեխա ունենայի։

Դրա համար որոշել եմ, որ, ասենք, չլինի։ Փոքրիկ էր հըլը,

տղաս, վեց ամսական էր։ Տենց փոքրիկ էր։ Դրա համար

հանեցի։ Պետք չէր ինձ նորից հղիանալ։ 34-ամյա կին՝ ուսուցչուհի, երեք երեխաների մայր, Արագածոտնի մարզ

Ոնց ես որոշեմ այդ հարցերին [այդպես է]։ Որ մեկ-մեկ

[ամուսինս] ասում ա՝ ես եմ ուզում, ասում եմ՝ ես եմ ցավ

քաշողը, ես կորոշեմ... Ինձ թվում ա կինը [պետք է որոշի],

էլի։ Ավելի լավ կեղնի, որ չեղնի [աբորտ չունենամ], ավելի

ուշադիր եղնել, բայց կինը [պետք է որոշի]։ Տղամարդու

սխալի պատճառով միշտ կինը տուժում ա։ 30-ամյա կին՝ երկու որդիներ մայր, Արմավիրի մարզ

Այդքան միշտ ուզում էր երրորդ երեխա ունենալ, բայց

ես էլ, դե հիմնականում ինքը [Հայաստանից] դուրսն ա,

չի պատկերացնում։ Երեխանների հետ դժվար ա, տանը,

ասենք, առօրյա գործերը… Ես իրան ասել եմ, որ հղի եմ,

պիտի գնամ, ընդհատեմ։ Էդքան… Էդ սկզբից ասում ա

ոչ, բայց դե հետո, արդեն ինքն էլ երևի դե հասկանում ա,

բայց ձայն չի անում, ոչ մի բան չի ասում… Ամեն դեպքում

[կինն] ա [որ պետք է որոշել եթե աբորտ է ունենալու],

[պտուղը] ներսում ա մեծանալու, ինքն էլ ավելի ճիշտ գիտի

երբ պետք է [երեխա] ունենալ, երբ ոչ։ Պահողը ինքն է,

հիմնականում։

24-ամյա կին՝ երեք երեխաների մայր, ամուսինը

արտագնա աշխատող է, Արմավիրի մարզ

Էդ վախտ էլի դեղ էի խմում, դե պարզ ա, որ ճնշման դեղեր

ես խմում, ո՞նց կլինի էդ երեխեն առողջ ծնվի։ 28-ամյա կին`մեկ որդու մայր, ամուսինը արտագնա աշխատող է, Արմավիրի մարզ

Ես էս չորրորդ [երեխայից] հետո,

նոր եմ երեք աբորտ արել։ 34-ամյա կին՝ չորս երեխանի մայր, Արմավիրի մարզ

ՁԱՅՆ ՏԱԼՈՎ ԿԱՆԱՆՑ Հակաբեղմ նավորիչների և հղիության արհեստական ընդհատման հետ կապված ընկալում ները և փորձը Հայաստանի գյուղական վայրերում

ԲԱԺԻՆ II: ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՈՒՄՆԵՐ (ԸՆԴՀԱՆՈՒՐ)

Page 18: Giving Women a Voice (Armenian)

34 35

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ- ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ և ԸՆՏԱՆԵԿԱՆ ԳՈՐԾՈՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԱԲՈՐՏԻ ԴԻՄԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ՎՐԱ (ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ)

Սկեսուրները Տեղեկացվեց, որ սկեսուրները

ընդհանուր առմամբ ընդգրկված

չեն աբորտների վերաբերյալ որոշումների

կայացման մեջ կամ խաղում են

երկրորդական դեր` բացառությամբ սեռի

ընտրության աբորտների (քննարկվել

է առավել մանրամասն ` արդյունքների

բաժննի երրորդ մասում):

Թեև նշվեց, որ սկեսուրները հազվադեպ

են հիմնական որոշում կայացնողները

հղիության արհեստական ընդհատման

հարցում (բացառությամբ սեռի

ընտրության աբորտների), մի քանի

մասնակիցներ հայտնեցին, որ իրենց

հարսների հետ ապրող սկեսուրները

կարող են միջամտել` իրենց որդիների

բացակայության պայմաններում:

Ամփոփելով, կանայք հաճախ նշել

են աբորտի դիմելու բազմազան

պատճառներ և բազմաթիվ սոցիալ-

մշակութային և ընտանեկան գործոնների

ազդեցությունները աբորտ անելու

վերաբերյալ որոշում կայացնելիս:

Առաջ կիսուրիս եմ ասել, հետո նոր ամուսնուս… Դե ես

իրան ասել եմ, որ հղի եմ, պիտի գնամ ընդհատեմ։ Ինքն էլ

ա կողմ եղել... Դե ինքը ձայն չի հանում, ասեց՝ ձեր գործն ա,

դուք ոնց ճիշտ եք գտնում, էդպես էլ արեք։

24-ամյա կին՝ երեք երեխաների մայր, ամուսինը

արտագնա աշխատող է, Արմավիրի մարզ

Իրենց, ասենք, խորհուրդը կտան, բայց կոնկրետ որոշում

սկեսուրը չի կայացնի։ Բնականաբար, զույգի որոշելու խնդիրն

է։ Որպես մեծ խորհուրդ կտան։ Ամուսինների որոշելու խնդիրն

է արդեն էտ, ունենան երեխեն թե չէ։

Ընտանեկան բուժքույր, մեկ տարուց պակաս

աշխատանքային փորձով, Արմավիրի մարզ

PERCEPTIONS & EXPERIENCES WITH CONTRACEPTION & ABORTION IN RURAL ARMENIA

SECTION II: INDUCED ABORTION

ՁԱՅՆ ՏԱԼՈՎ ԿԱՆԱՆՑ

Խորհրդային ժամանակաշրջանի պաստառի գրաֆիկա

կանանց առողջության և հղիության արհեստական

ընդհատման պրակտիկաների վերաբերյալ։

Պաստառը զգուշացնում է, «Աբորտը վտանգավոր

է. այն կարող է ծանր հետևանքներ ունենալ։ Մի՛

դատապարտեք ձեզ մենակության։»

Page 19: Giving Women a Voice (Armenian)

36 37

ԲԱԺԻՆ III.

ՍԵՌԻԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Page 20: Giving Women a Voice (Armenian)

38 39

Քիչ երեխաներ և երկու սեռի

երեխաներ ունենալու ցանկությունը

Որդիների նախընտրության պատճառները

Ամուսինների և ամուսնու ընտանիքի ազդեցությունը

Որդու համար եղբայր ունենալու

ցանկությունը

Ֆիզիկական ուժը / պաշտպանել

հայրենիքը

Առնականությունը

Միակ երեխայի բարդույթը

Ապահովությունը տարեց ծնողների

Ժառանգությունը

Ընտանեկան շառավղի և ազգային

ժառանգության շարունակումը

Սոցիալ-տնտեսական պայմանները

$

Քիչ երեխաներ և երկու սեռի

երեխաներ ունենալու ցանկությունը

Որդիների նախընտրության պատճառները

Ամուսինների և ամուսնու ընտանիքի

ազդեցությունը

Որդու համար եղբայր ունենալու

ցանկությունը

Ֆիզիկական ուժը / պաշտպանել

հայրենիքը

Առնականությունը

Միակ երեխայի բարդույթը

Տարեց ծնողներիապահովությունը

Ժառանգությունը

Ընտանեկան շառավղի և ազգային

ժառանգության շարունակումը

Սոցիալ-տնտեսական պայմանները

$

Գծապատկեր III. Որդի ունենալու նախապատվության պատճառները` ըստ կանանց և բուժաշխատողների: Մասնակիցների օգտագործած բառերի և բառակապակցությունների չախերը համապատասխանեցրել ենք դրանց գործածության հաճախականությանը։

Page 21: Giving Women a Voice (Armenian)

40 41

ԿԱՆԱՆՑ ՊԱՏԿԵՐԱՑՈՒՄՆԵՐԸ ՍԵՌԵՐԻ ՆԱԽԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Մասնակիցների մոտավորապես կեսը

հայտնել է սեռի նախընտրության

մասին՝ հիմնականում հօգուտ

տղաների, մինչդեռ մյուս կեսը որևէ

նախապատվություն չի հայտնել:

Երեխայի սեռի նախընտրությունը նշող

կանայք բաժանվում են չորս հստակ

խմբերի.

1) նրանք, ովքեր կավարտեն հաջորդ

հղիությունը աբորտով, եթե պտուղը

իգական սեռի է

2) նրանք, ովքեր կընդհատեին

հղիությունը, եթե սոնոգրամի

ընթերցման ժամանակ սխալ տեղի

ունեցած չլիներ

3) նրանք, ովքեր համոզված չէին,

թե արդյոք կանեն պտղի սեռով

պայմանավորված աբորտ

4) նրանք, ովքեր ցանկանում են, որ

երեխան լինի իրենց ուզած սեռի, բայց

չեն դիմի սեռով պայմանավորված

աբորտի:

Մասնակիցները նշեցին, որ կանայք,

ովքեր հստակ համոզված են պտղի

սեռով պայմանավորված աբորտներ

կատարելու հարցում, գիտակցում են

ուշ աբորտների հետ կապված ռիսկերը,

սակայն սեռի ընտրությունը անհրաժեշտ

են համարում:

ՊՏՂԻ ՍԵՌՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆԸ

Ե՛վ բուժաշխատողները և՛ կանայք

նկատել են, որ պտղի սեռով

պայմանավորված աբորտները մեծ

տարածում ունեն իրենց համայնքներում:

Միայն մեկ բուժքույր է նշել, որ իրենց

համայնքում ծնելիության մակարդակը

բարձր է և սեռի ընտրության

մակարդակը ցածր: Նա դա

վերագրվում էր սեռի նախընտրության

հարցում հայերի մտածողության մեջ

տեղի ունեցող փոփոխություններին:

Մնացած բուժաշխատողները

խոսում էին այն մասին, որ վերջին

տարիներին հանդիպել են մեծ թվով

կանանց, ովքեր դիմել են սեռի

ընտրությամբ պայմանավորված

աբորտների: Երկու բուժաշխատողներ

նշեցին, որ դեղորայքային աբորտի

առկայության և կանանց կողմից

դեղերի սխալ օգտագործման

տարածվածության պայմաններում,

կանանց մեծամասնությունը

գալիս են աբորտներ անելու՝ սեռի

նախընտրության պատճառով:

Մասնակիցներից երկուսը ունեցել

էին պտղի սեռով պայմանավորված

աբորտներ: Նրանցից մեկը՝ մի կին,

որ երկու դուստրերի մայր էր, աբորտի

էր դիմել` իմանալով, որ պտղի սեռը

իգական է, մինչդեռ մյուս կինը, որ

երկու որդիների մայր էր, աբորտի

էր դիմել՝ պարզելով, որ պտղի սեռը

արական է: Այն կինը, ով դիմել էր

սեռով պայմանավորված հղիության

արհեստական ընդհատման, երբ

պարզել էր որ պտղի սեռը իգական է,

նշեց, որ պատրաստ է դիմել այնքան

աբորտների, ինչքան անհրաժեշտ

կլիներ, մինչև որդի ունենա՝ անկախ

աբորտի հանդեպ իր վախից, մինչդեռ

մյուս կինը որոշել էր այլևս երեխաներ

չունենալ՝ սեռով պայմանավորված

մեկ աբորտ ունենալուց հետո:

Հետաքրքրական է, որ նա նշել էր,

որ եթե ինքը չունենար որդի, ապա

պատրաստ կլիներ դիմել պտղի

սեռով պայմանավորված այնքան

աբորտների, մինչև որդի ունենար: Թեև

նա կարևոր էր համարել մեկ անգամ

ունենալ սեռով պայմանավորված

աբորտ, քանի որ ցանկանում էր

դուստր ունենալ, բայց պատրաստ

չէր շարունակաբար պտղի սեռով

պայմանավորված աբորտներ ունենալ:

ՍԵՌԸ ՀԱՇՎԵԼՈՎ ԿԱՆԽԱՏԵՍԵԼՈՒ ՄԵԹՈԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆԸՄասնակիցներից շատերը

օգտագործում էին հաշվելու մեթոդը՝

կանխատեսելու հաջորդ երեխայի սեռը,

որպեսզի իրենց նախընտրած սեռի

երեխա ունենան։ Նրանք նշեցին, որ դա

սովորել են իրենց համայնքների ծեր

կանանցից: Կանայք պատմեցին, որ

հաշվելու մեթոդը հիմնված է տարբեր

չափանիշների վրա՝ որպես գործոններ

նշելով արյան խումբը, դաշտանային

ցիկլը, կնոջ և/կամ ամուսնու տարիքը

և տարվա ժամանակը: Մի շարք

կանայք հավատում էին, որ հաշվելու

մեթոդը արդյունավետ է, իսկ մյուսները

գտնում էին, որ այն անարդյունավետ

է՝ ելնելով անձնական փորձից կամ

իրենց համայնքների այլ կանանց

պատմություններից:

Իրանք հասկանում են [որ ինչքան պտուղը մեծանա,

այնքան ավելի վտանգավոր է] ու հասկանալով երեք

ամսական, երեք ու կես, դաժե չորս, հինգ ամսական կարան

թողեն, որ հաստատ սեռը որոշեն, նոր գնան, հանեն։

Ընտանեկան բուժքույր, տասներկու տարվա

աշխատանքային փորձով, Արմավիրի մարզ

Եղել ա շատ, ունեցել ենք [սեռով պայմանավորված

աբորտի դեպքեր]։ [Մի հատ կին կար], հղիանում էր, գնում

էր, սեռը որոշում էր Երևանում երեք ամսականում, երբ

որ արդեն լրիվ երևա։ Ընտեղ սեռը որոշում էին, աղջիկ ա,

հանում էր հենց տեղում, հանում էր, հեռացնում էր, գալիս

էր։ Յոթը հատ հանեց, հետո նոր հղիացավ, տղա եղավ։

Ընտանեկան բուժքույր, քսանչորս

տարվա աշխատանքային փորձով, Արմավիրի մարզ

Շատ դեպքեր կան, որ համապատասխանում

են հաշվելով, ով ինչ սեռի երեխա ուզում են, եղել

է... Միգուցե զուգադիպություն է, չգիտեմ, բայց թե,

որ համապատասխանում, է մի քանի դեպքեր կան,

ոնց որ ես էլ ուզեցա, էլի... Էսքան ժամանակ երևի

չլինել չի եղել, հաշվել է, ասենք, ուզեցել են տղա ու

աղջիկ ծնվի։ Իմ շրջապատի մեջ, իմանալով, որ

չի եղել… Մենակ [հորաքույրս] ասեց՝ աղջիկ, իրա

հաշվարկով, էխոգրաֆիան՝ տղա ու ծնվեց, աղջիկ

եղավ... [Հաշվել տամ], մի քիչ էլ էդի ապահով լինեմ։

24-ամյա կին՝ ունի մեկ դուստր, ամուսինը

արտագնա աշխատող է, Արագածոտնի մարզ

Շատ դեպքեր կան, որ համապատասխանում

են հաշվելով, ով ինչ սեռի երեխա ուզում են, եղել է...

Միգուցե զուգադիպություն է, չգիտեմ, բայց թե, որ

համապատասխանում, է մի քանի դեպքեր կան, ոնց

որ ես էլ ուզեցա, էլի... Էսքան ժամանակ երևի չլինել

չի եղել, հաշվել է, ասենք, ուզեցել են տղա ու աղջիկ

ծնվի։ Իմ շրջապատի մեջ, իմանալով, որ չի եղել…

Մենակ [հորաքույրս] ասեց՝ աղջիկ, իրա հաշվարկով,

էխոգրաֆիան՝ տղա ու ծնվեց, աղջիկ եղավ... [Հաշվել

տամ], մի քիչ էլ էդի ապահով լինեմ։

24-ամյա կին՝ ունի մեկ դուստր, ամուսինը

արտագնա աշխատող է, Արագածոտնի մարզ

Մեր տվյալները տալիս էինք, ես և ամուսինս։ Գյուղում

ըտենց կա, որ հաշվում են, բայց անցած տարվանը

ճիշտ չէր... Մեղքս էր էտ երեխուն, որ հանեցի, բայց դրա

համար շատ ուզում եմ հաշվել օրեր, որ բերեմ տղա։

Չեմ ուզում իմանամ աղջիկ ա, նորից գնամ, հանեմ։ Չեմ

կարող... Ասում եմ՝ կարող ա ստացվի, էտ պահն ա։

31-ամյա կին՝ երկու դուստրերի մայր, Արմավիրի մարզ

Եղել ա շատ, ունեցել ենք [սեռով պայմանավորված

աբորտի դեպքեր]։ [Մի հատ կին կար], հղիանում էր, գնում

էր, սեռը որոշում էր Երևանում երեք ամսականում, երբ որ

արդեն լրիվ երևա։ Ընտեղ սեռը որոշում էին, աղջիկ ա,

հանում էր հենց տեղում, հանում էր, հեռացնում էր, գալիս

էր։ Յոթը հատ հանեց, հետո նոր հղիացավ, տղա եղավ։

Ընտանեկան բուժքույր, քսանչորս տարվա

աշխատանքային փորձով, Արմավիրի մարզ

Հակաբեղմ նավորիչների և հղիության արհեստական ընդհատման հետ կապված ընկալում ները և փորձը Հայաստանի գյուղական վայրերում

ԲԱԺԻՆ III: ՍԵՌԻ ՆԱԽԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

ՁԱՅՆ ՏԱԼՈՎ ԿԱՆԱՆՑ

Page 22: Giving Women a Voice (Armenian)

42 43

ԱՆՕՐԻՆԱԿԱՆ-ՈՒԹՅԱՆ և ՉԳՐԱՆՑՎԱԾ ԱԲՈՐՏՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Պետք է նշել, որ որոշ մասնակիցներ

կատարել էին ապօրինի, չգրանցված

աբորտներ` հիմնականում սեռի

ընտրության նպատակով: Ընդունված

է ոչ պաշտոնական համաձայնության

գալ գինեկոլոգի հետ, եթե ինչ որ մեկն

ուզում է աբորտ կատարել տասներկու

շաբաթական հղիությունից հետո:

Բուժաշխատողները նշել են, որ, թեև

շատ գինեկոլոգներ հրաժարվում

են իրականացնել ապօրինի

աբորտներ, այլ գինեկոլոգներ նույն

կլինիկայում/հիվանդանոցում

հաճախ իրականացնում են ապօրինի

աբորտներ: Բուժաշխատողները

նաև նշեցին, որ կանայք տեղյակ են

առաջին եռամսյակից հետո աբորտների

ապօրինության մասին, սակայն

հարցված կանայք, ովքեր աբորտ

էին ունցել տասներկու շաբաթական

հղիությունից հետո, պնդում էին, որ

ոչ մի զրույց չեն ունեցել գինեկոլոգի

հետ օրինականության վերաբերյալ:

Օրինականության հետ կապված

խնդիրների հետ միասին կա նաև

գրանցման խնդիրը և աբորտային

վիճակագրության աղավաղումը:

ՊՏՂԻ ՍԵՌՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Պտղի սեռով պայմանավորված հղիության

արհեստական ընդհատ-ումների պատճառներըՇատ մասնակիցներ հայ

հասարակության մեջ սեռերի

նախընտրության հիմնական

պատճառ են համարել այն ընկալումը,

որ արական սեռի երեխաները

շարունակում են ընտանեկան գիծը և

ազգային ժառանգությունը: Մի շարք

կանայք օգտագործեցին հետևյալ

արտահայտությունը՝ «Տղաները օջախի

կրակը վառ են պահում»՝ արական

սեռի երեխա ունենալու և ընտանիքի

ժառանգությունը շարունակելու

անհրաժեշտությունը բացատրելու

համար: Հետաքրքիր է, որ հայերենում

ընտանիքի շարունակության և ազգային

ժառանգության գաղափարները

նմանատիպ բառերով են բնութագրում,

ինչ վկայում է, որ դրանք դիտվում են

որպես ոչ միայն փոխկապակցված, այլև

նույնական հասկացողություններ։

Տղաները ստանում են ժառանգությունը

Որդիների կողմից ընտանիքի

անվան շարունակման

մտքի հետ սերտորեն կապված է

այն իրողությունը, որ ավանդական

ընտանիքներում որդին է ստանում

ընտանեկան ժառանգությունը:

Քիչ երեխաներ և երկու սեռի երեխաներ

ունենալու ցանկությունը` վատ կենսապայմանների պատճառովԻնչպես նշվել է նախկինում,

կանայք Հայաստանում, ընդհանուր

առմամբ, ավելի քիչ երեխա են

ունենում, քան ցանկանում են` ցածր

կենսամակարդակի պատճառով:

Արական սեռի ժառանգորդ ունենալու

հավանականությունը ավելի ցածր է այն

ընտանիքներում, որոնք ունեն միայն

երկու կամ երեք երեխա, հետևաբար

վերջին տարիներին սա դարձել է

սեռով պայմանավորված հղիության

արհեստական ընդհատումների

առաջնային պատճառը:

Որդու համար եղբայր ունենալու ցանկությունը Կանանց կողմից սեռի

նախընտրության մասին խոսելիս

հաճախ օգտագործվում էր հետևյալ

արտահայտությունը՝ «Եղբորը եղբայր է

պետք»: Հետաքրքիր է նշել, որ «եղբայր»

բառի օգտագործումը կիրառվում էր

մի երեխայի վերաբերյալ, որը դեռևս

եղբայր չէր: Մի մասնակից խոսում էր իր

«որդիների» մասին` նկատի ունենալով

իր որդուն և ապագա որդուն, որ պետք

է ծնվեր: Խոսելով իրենց միակ տղա

երեխայի մասին որպես եղբայրներ

կամ որպես իրենց որդիներից մեկը՝

ակնհայտ է, որ կանայք արդեն մտավոր

պատրաստում էին իրենց մեկ այլ արու

զավակ ունենալուն:

Հետաքրքրական է, որ ընդամենը մի

քանի մասնակիցներ են խոսել իրենց

ցանկության մասին՝ և՛ որդիների,

և՛ դուստրերի համար ունենալ նույն

սեռի եղբայրներ ու քույրեր։ Սակայն

այն դեպքերում , երբ կանայք արդեն

մեկ որդի և մեկ դուստր ունեն, որդի

ունենալը ավելի կարևոր էր, քան

դուստր ունենալը` ֆինանսների

սղության պատճառով:

Ապահովություն տարեց ծնողների համար

Կառավարության կողմից տրամադրվող

սոցիալական ապահովության

փոխարեն՝ Հայաստանում ծերերը

հիմնականում ապավինում են իրենց

ընտանիքների աջակցությանը:

Ավանդական ընտանիքներում, որտեղ

աղջիկները թողնում են հայրական

տունը ամուսնությունից հետո, որդիներն

են իրենց ծնողների հիմնական

խնամակալները:

Բժշկները խնդիր չեն տեսնում։ Բժիշկները անում են

[աբորտ ուշ ժամկետում]։ Ուղղակի էնտեղ գումար են

մեծացնում։ Քսանի փոխարեն երեսուն հինգ, քառասուն

են ուզում արդեն... [Կանայք] խի՞ չգիտեն, [որ անօրեն է

12 շաբաթական աբորտը]։ Գիտեն։ Իհարկե գիտեն, որ

հինգ հազար ավել տամ, բժիշկը ավելի լավ կանի առանց

խոսալու ու կհամաձայնվի։

Ընտանեկան բուժքույր, ութ տարվա աշխատանքային փորձով, Արմավիրի մարզ

Հայերի մեջ կա էտ կարծիքը... որ տունը լինի թոռին,

այ տենց շարունակվի։ Իսկ եթե աղջիկ լինի, իրանք

չեն ընդունում [որ աղջիկը ունենա ժառանգությունը]...

Կարելի ա, բայց իրանք էլ իրանց տղային են թողնում,

որ տունը որպես պապական բանով, էդպես շարունակի։

Հայերը ըտենց են մտածում, մանավանդ այս գյուղերում։

Շատ կա էդպիսի դեպքեր, որ ուզում է, որ պարտադիր

պիտի տղա լինի ու տղա երեխայի վրա ավելի շատ

են բան անում, քան թե աղջիկ երեխայի վրա։

25-ամյա կին` երկու որդիների մայր, Արմավիրի մարզ Հանրապետականում, օրինակ, [աբորտ] էժան

անում են, ոչ օրինական, բայց էնտեղ էժան էլ են անում...

Չեն գրանցում, բան չեն անում... Իրավունք չունեն

անօրինական, բայց ներքին կարգով ինչ-որ ձևի անում

են, էլի... Մյուս հիվանդանոցները, մի քիչ կոծկում էին

[աբորտի ցուցանիշները], էլի։ Դրա համար ցուցանիշը լավ

երևա։ Էտ էլ կա, ռեսպուպլիկայի ցուցանիշ։ Աբորտները

պակասել են, ծնունդները շատ։ Գինեկոլոգ, քառասունհինգ տարվա աշխատանքային փորձով, Արագածոտնի մարզ

[Սեռով պայմանավորված աբորտների դեպքում] արդեն

կենցաղային պայմաններն են կարևոր, ոչ մեկ չի ցանկանում,

որ շատ երեխա ունենա, ասենք, մեկ հատ աղջիկ, որ ունենում

են, արդեն մյուսը ուզում են տղա լինի կամ երկու հատ աղջիկ,

երրորդը աղջիկը ոչ մեկ չի ցանկանում ունենա... Շատերը էտ

քայլին են գնում... Չեն կարող [երեխաները] ապահովել, պահել,

ոնց որ պետք ա։ Դրա համար էլ էտ քայլին են գնում։ 24-ամյա կին`երեք երեխաների մայր, ամուսինը

արտագնա աշխատող է, Արմավիրի մարզ Հիմնականում, տես, գալիս են, ասենք, հղի ա, գնում եմ

վերցնելու հաշվառման... [Կինը] ասում ա՝ չէ, լավ, մի գրի

հըլը, հըլը տեսնեմ տղա ա թե աղջիկ ա, նոր եթե աղջիկ

եղավ, գնալու եմ հանեմ հաստատ։ Ասում եմ՝ բա ինչի՞ չես

մտածում, որ հղիությունը մեծանում ա։ Ոչինչ, ինքը ասում

ա՝ անպայման չեմ կարա ունենամ, պիտի հանեմ, չեն թողի,

որ ես ունենամ, աղջիկ ունեմ, էլի ինչի՞ս ա պետք։ Ընտանեկան բուժքույր, տասներկու տարվա

աշխատանքային փորձով, Արմավիրի մարզ

Մի տղա, մի աղջիկ ունենք։ Երկրորդը տղա եմ ուզում

ունենամ... Աղջիկի համար էլ ասում են, որ ցանկալի ա, որ

քրոջը քույր, աղբորը աղբեր, բայց ես արդեն չեմ կարա [նորից

երեխա ունենալ]։ Չորս երեխա արդեն չեմ կարա, էլի։

25-ամյա կին` երկու երեխաների մայր, Արմավիրի մարզ

ՁԱՅՆ ՏԱԼՈՎ ԿԱՆԱՆՑ Հակաբեղմ նավորիչների և հղիության արհեստական ընդհատման հետ կապված ընկալում ները և փորձը Հայաստանի գյուղական վայրերում

ԲԱԺԻՆ III: ՍԵՌԻ ՆԱԽԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Page 23: Giving Women a Voice (Armenian)

44 45

Ապահովություն տարեց ծնողների համար

(շարունակություն)Մի քանի մասնակիցներ նշեցին,

որ ավանդական ընտանիքի

կառուցվածքը ներկայումս փոխվում է՝

Հայաստանում հնարավորությունների

պակասի և արտագնա աշխատանքի

աճող գերակշռության պատճառով,

ինչպես նաև իրենց ծնողներից

առանձին ապրելու զույգերի

ցանկության հետևանքով: Որոշ կանայք

նշում էին, որ ներկայիս փոփոխվող

իրավիճակում հաճախ աղջիկներն

են հոգ տանում իրենց ծնողներն, այդ

պատճառով որոշ ընտանիքներում այս

հանգամանքն այլևս կարևոր չէ սեռի

նախապատվության հարցում։

ԱռնականությունըՄասնակիցները հաճախ

սեռի նախապատվությունը

վերագրում էին տղա երեխաներ

ունենալու՝ իրենց ամուսինների

ցանկությանը։ Տղամարդկանց

այդ նախապատվությունը

բնութագրելու համար նրանք

օգտագործում էին այնպիսի բառեր և

արտահայտություններ, ինչպիսիք են

«առնականությունը», «տղամարդու

հպարտությունը»:

Միակ երեխայի բարդույթըՄի շարք կանայք նշեցին, որ

իրենց ամուսինները ցանկանում են

որդիներ ունենալ, քանի որ իրենք

վատ են զգացել առանց եղբայրների

մեծանալիս: Հետաքրքիր է, որ

կանայք «միակ երեխա» էին անվանում

իրենց ամուսիններին, որոնք չէին

ունեցել եղբայր, բայց քույրեր էին

ունեցել։ Մի շարք մասնակիցներ

արտահայտում էին այն միտքը, որ

նույն սեռի եղբայրները/քույրերը շատ

կարևոր են անձի զարգացման և

ապագա բարեկեցության համար, և

միաժամանակ հայտնում էին այս կամ

այն սեռին նախապատվություն տալու

մասին։

Ֆիզիկական ուժ / հայրենիքի պաշտպանություն

Մի քանի մասնակիցներ նշեցին, որ

սեռի նախապատվության ավանդույթը

գալիս է այն ժամանակներից, երբ

միայն տղամարդիկ էին աշխատուժ

համարվում և ֆիզիկական ուժ

պահանջող աշխատանք կատարում։

Կանայք նշում էին, որ որդիները օգնում

են իրենց հայրերին ծանր աշխատանք

կատարելիս և որդիները «պաշտպանում

են» հայրերին: Մի մասնակից նշել է, որ

ծանր աշխատանք կատարելուց բացի,

տղաները նաև ապագա զինվորներ են

համարվում, ովքեր պետք է պաշտպանեն

երկիրը:

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ և ԸՆՏԱՆԻՔԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՍԵՌՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՎՐԱ

ԲուժաշխատողներԲուժաշխատողներից մեկը պատմեց մի

դեպքի մասին, երբ սեռի ընտրության

աբորտ չանելու իր խորհուրդը

արդյունավետ էր եղել։ Սակայն, մյուս

բոլոր բուժաշխատողները նշում էին,

որ կանայք հազվադեպ են դիմում

իրենց խորհրդատվությանը՝ սեռով

պայմանավորված աբորտներ

կատարելիս և իրենց խորհուրդները

սովորաբար անօգուտ են։

Ամուսիններ և ամուսնու ընտանիքըԻրենց սեփական փորձից կամ

Ես ու քույրս ենք։ Ծնողներս մենակ են հիմա… [Մայրս]

ընկել էր, կողը, ձախը ջարդել էր, էլի ինքն էր մենակ տանը...

Հիվանդանոց իրանց նայող չկա... Հարս թեկուզ լիներ, ճաշը

կելներ, կեփեր։ Գոնե որ թեկուզ, որ վատ հարս էլ լիներ, էլի

ճաշը կեփեր... Ես էն բանով եմ [տղա] ուզում, թեկուզ, որ իմ

աղջիկները գնան, չեմ ուզում, որ իմ ծնողների օրին ընկնեմ

ես… Լավ թե վատ հարս լինի, էլի որոշ չափով տանը կնայի։

Թեկուզ ճաշը կեփի, ամուսնուս կնայի, ճաշը տա։ Հերիք ա

ինձ համար… Շատը երևի դրա համար, որ խոր ծերության

գոնե մեզի նայող լինի։ Չընկնենք ծերանոցները։ 31-ամյա կին` երկու դուստրերի մայր, ամուսինը

արտագնա աշխատող է, Արմավիրի մարզ

Եթե մարդը տրամադրված է ունենալ[սեռով

պայմանավորված աբորտ], երբեք իմ խոսքին չի նայում։

Ինչքան էլ ուզում ա ես ասեմ, եթե ինքը պիտի բերի չորրորդ

աղջիկը, ինչքան էլ ուզում ա ես ասեմ, իրա համար, կասի՝

ամուսինս չի ուզում։ Ճիշտ ա, ես վախենում եմ, սենց, սենց,

բայց ամուսինս չի ուզում։ Շատ ենք ունեցել։ Չեմ ասում, չէ,

եկել ա, գրանցվել ա։ Մեկը եկավ գրանցվի և այլն, տասնչորս

շաբաթական հղիությունը գնաց, զույգ աղջիկ։ Ծիծաղելով

եկավ, գրանցեցինք։ Հաջորդ շաբաթ գնացել, հանել ա։ Ես

տեղյակ չեմ։ Կանչում եմ կոնսուլտացիա հաջորդ ամիս, որ չի

եկել։ Ասում ա՝ ընդհատել եմ հղիությունը։ Ո՞նց թե ընդհատել

ա։ Հա, ամուսինս չուզեց։ Իմացավ, որ երկու աղջիկ էր... Դե

հիմի ես ի՞նչ իմանամ իրանց ընտանիքում ինչ ա կատարվում։

Գիտես, ամուսինը չի ցանկացել։ Մանկաբարձուհի` երեսունհինգ տարվա

աշխատանքային փորձով, Արմավիրի մարզ

Էնքան [մարդիկ] կան, որ տղա ունեն, բայց հիմա

կողքներին չի, աղջիկներն են կողքերը։ Էդի ո՞նց

կմեկնաբանեն։ Չէ, ես էտ ճիշտ չեմ գտնում, որ ըտենց

են խոսում... Լսել եմ, որ ասում են՝ աղջիկը կամուսնանա,

կգնա, իրա ընտանիքը կկազմի, տղեն կմնա, կպահի,

բայց դե հետոն ցույց ա տալի, որ սուտ են ասում, իրա

ասածը ճիշտ չի լինում։ Տղեն ամուսնանում ա, գնում ա,

մենակ ա թողնում ծնողներին, աղջիկն ա խնամում։ 25-ամյա կին` ունի մեկ որդի, Արմավիրի մարզ

Երևի մեր հայ տղամարդիկ մտածում են` տղա

ունենալով տղամարդկությունը կամ, չգիտեմ, իրանց լավ են

զգում... Մարդիկ կան, որ իրանք ըտենց են մտածում, ասում

ա՝ աղջիկ եղավ, չեմ ընդունի, կտանեմ հոր տուն, բայց չէ, որ

էտ աղջիկն էլ ա իրանից։ Ի՞նչ տարբերություն։ 25-ամյա կին` ունի մեկ որդի, Արմավիրի մարզ

Ես երկու տղա ունեմ, մտածում եմ հորը թիկունք են,

վաղը, մյուս օրը մոտ կլինեն, մոտիկ կկանգնեն։ 25-ամյա կին` երկու որդիների մայր, Արմավիրի մարզ

Որ ամուսինս տղա է ուզում, դրա համար կուզենայի

ամուսնուս ցանկությունը կատարել... Իրա համար, ամեն

առումով, ամեն առումով ինքը... Դեմ եմ, բայց եթե ստիպված եմ,

կարող եմ գնալ էտ քայլին... Հայ ընտանիքում իրա հոր համար,

շատը մեր համար։ Թեկուզ էլ առանձին ապրեն, դե որ տղեն տղա

ա... Հայ ընտանիքներում ընդունված է... Պայմաններ կստիպեն,

դե ծնողների համար, իրա համար։

24-ամյա կին` մեկ դստեր մայր, ամուսինը արտագնա աշխատող է, Արագածոտնի մարզ

Դե որ չեն ուզեցել ընտանիքի անդամները խեղճ հարսը ի՞նչ

անի։ Ոնց [ընտանիքի անդամները] ասեցին, ըտենց է։ Ասենք,

որ ամուսինը դեմ չլինի, պետք ա ամուսինն էլ, մի քիչ, ասենք,

թող, երեխա ա, թող լինի։ Ի՞նչ անենք, աղջիկ բերողը, բայց

որ ամուսինն էլ ա դեմ, էլ չի լինի... ստիպված էտ [աբորտի]

միջոցներին են դիմել։ Ինչ պետք ա անի։ Ըտենց շատ են։

27-ամյա կին` մեկ երեխայի մայր և այժմ սպասում է երեխայի,

ամուսինը արտագնա աշխատող է, Արմավիրի մարզ

ՁԱՅՆ ՏԱԼՈՎ ԿԱՆԱՆՑ Հակաբեղմ նավորիչների և հղիության արհեստական ընդհատման հետ կապված ընկալում ները և փորձը Հայաստանի գյուղական վայրերում

ԲԱԺԻՆ III: ՍԵՌԻ ՆԱԽԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

Page 24: Giving Women a Voice (Armenian)

46 47

իրենց ծանոթ կանանց փորձից խոսելիս

կանանց ճնշող մեծամասնությունը նշել

է, որ ամուսինները և/կամ ամուսնու

ընտանիքը որդի ունենալու խիստ

նախապատվություն են ունեցել, և

սեռով պայմանավորված աբորտ

անելու որոշումը հիմնականում

կայացվել է նրանց կողմից:

Հետաքրքիր է, որ կանայք հաճախ

օգտագործում էին բառեր, որոնցից

կարելի էր ենթադրել, որ նրանք

կամ իրենց շրջապատի այլ

կանայք էին, ովքեր ունեին սեռի

նախապատվություն։ Սակայն,

հարցազրույցի ընթացքում պարզ

էր դառնում, որ դա ոչ թե կնոջ

նախապատվությունն էր, այլ իրենց

ամուսնու կամ ամուսնու ընտանիքի

ցանկությունը:

Մի մասնակից կիսվեց իր անձնական

պատմությամբ, թե որն էր սեռի

ընտրությամբ պայմանավորված

աբորտի դիմելու հիմնական

պատճառը: Հետաքրքիր է, որ

թեև նա կարծում էր, որ ապագայի

ապահովության համար անձը

որդի ունենալու կարիք չունի,

այնուամենայնիվ ստիպված էր սեռով

պայմանավորված աբորտի դիմել`

ամուսնու և ամուսնու ընտանիքի

ճնշման ներքո:

Ամփոփենք, մի շարք պատճառներ

են կանայք նշում սեռերի

նախապատվությունը և սեռի

ընտրությամբ պայմանավորված

աբորտները բացատրելու համար:

Թեև որոշ մասնակիցները հատուկ

պատճառներ ներկայացրեցին

իրենց սեռի նախապատվությունը

բացատրելու համար, մյուսները

նշեցին մի քանի պատճառներ:

Օրինակ, մեկ մասնակից համատեղեց

այն բացատրությունը, որ որդիները

շարունակում են ընտանեկան գիծը

այն բացատրության հետ, որ որդիները

հոգ են տանում տարեց ծնողների

համար: Մանրակրկիտ պատկերացում

է պետք կազմել Հայաստանում սեռի

նախապատվության բազմազան

և բազմաշերտ պատճառները

և սեռի նախապատվությամբ

պայմանավորված աբորտներին

նպաստող պայմանները հասկանալու

և այս բարդ հարցի շուրջ ավելի

բազմակողմ պատկեր ստանալու

համար:

PERCEPTIONS & EXPERIENCES WITH CONTRACEPTION & ABORTION IN RURAL ARMENIA

SECTION III: SEX SELECTION

[Հարևանս] տաս անգամ [սեռով պայմանավորված

աբորտ] արել էր։ Աղջիկ էր ուզում։ Երկու տղա ուներ…

Աղջկա համար, տաս անգամ [աբորտ է արել]։ Նոր իրար

հետ էլ բերեցինք, ինքը աղջիկ, ես տղա։ Նոր համոզվեց, որ

աղջիկ ա, էտ տասնմեկերրորդը բերեց։ Էտ էլ ասենք իրա

ամուսինն էր ստիպում, որ գնա, հանի, չեմ ուզում տղա,

[ուզում եմ] աղջիկ։ 25-ամյա կին` երկու որդիների մայր, Արմավիրի մարզ

[Սեռով պայմանավորված աբորտ եմ ունեցել] երկու

[անգամ]… [Ամուսինս] ասում ա՝ ուրիշի կանայք ո՞նց են

գնում, էդքան հանում, ասենք... Ասում ա՝ ո՞նց ուրիշի

կանայք, տենց էլ դու... [Ամուսինս] ասում ա՝ մի հատ տղա

ունի, պետք ա, էլի… Ամուսինս ասում ա՝ էսօր կամ, թեկուզ

չկամ, ասում ա՝ գոնե տղեքը քեզ կպահեն։ Այդպիսի

բաներ... Ամուսինս էլ, սաղ, ասենք, բարեկամությունը,

բան, ասում ա՝ պիտի մի հատ գոնե տղա ունենաս, երկու

աղջկա վրա մի մնա, գոնե բեր... առանց տղա չմնաս,

էլի, կարող ա, թե չէ, քցես... Իմ ամուսնու տեգրկնոջ հետ,

ինքը ասում ա, որ, ասենք, կար, չկար, գնա հանի, էլի։

Էդքան բերես ի՞նչ... Ես իմ ծանոթ լիներ, երկու աղջիկ

կասեն՝ հերիք է, որովհետև մենք էլ ենք երկու քույր,

աղբեր չունենք։ Մենք ենք, բայց հիմա մի քույրս իմ

մամաենց մոտ է։ Իրանց հետ ա ապրում, երեխեքի հետ...

Որ ինձանով լինի, ոչ էլ ուզում եմ բերել։ Երկու աղջիկս

ինձ հերիք է, բայց որ լսեմ... Թե չէ, ասենք, ինձ էս երկու

աղջիկը հերիք ա։ 31-ամյա կին`երկու դուստրերի մայր, Արմավիրի մարզ

Հայաստանում յուրաքանչյուր տարի

1400 աղջիկ չի ծնվում։

Reference: ’Prevalence and Reasons for sex-selective abortions in Armenia’, UNFPA, 2012

ՁԱՅՆ ՏԱԼՈՎ ԿԱՆԱՆՑ

Page 25: Giving Women a Voice (Armenian)

48 49

ԲԱԺԻՆ IV.

Հղիության Դեղորայքային

ընդհատում

Page 26: Giving Women a Voice (Armenian)

50 51

ՍԱՅՏՈՏԵԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՃՈՂ ՄԻՏՈՒՄԸ՝ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ԱԲՈՐՏՆԵՐ ԱՆԵԼԻՍ

Գրեթե բոլոր հարցված կանայք

ծանոթ էին սայտոտեկի անվան հետ,

և մեծամասնությունը կա՛մ ընդունել էր

այն կա՛մ գիտեր մեկին, ով ընդունել է

այն։ Այսպիսով, կարելի է ենթադրել,

որ այն լայնորեն օգտագործվում է:

Բուժաշխատողները հաստատեցին

այն տեսակետը, որ այդ պրակտիկան

լայնորեն տարածված է.

Առողջապահության մի շարք

մասնագետներ նշեցին, որ սայտոտեկի

օգտագործումը այնքան տարածված

է, որ մեծապես փոխել է աբորտների

պատկերը երկրում:

ՍԱՅՏՈՏԵԿԻ ԸՆԿԱԼՈՒՄԸ

Հավանաբար հետազոտության առավել

հետաքրքիր հայտնաբերումներից

մեկը այն էր, որ մասնակիցները

հաճախ բնութագրում էին սայտոտեկի

օգտագործումը որպես ոչ աբորտ: Որոշ

դեպքերում, երբ խոսում էին իրենց

ունեցած աբորտների ընդհանուր

թվի մասին, մասնակիցները չէին

հաշվում սայտոտեկի օգտագործումով

ընդհատված հղիությունները՝

հստակ ցույց տալով, որ իրենք

այդ ճանապարհով ավարտած

հղիություններ չեն համարում աբորտ:

Այս գաղափարը հաստատվեց նաև

բուժաշխատողների կողմից, որոնցից

մեկը նշել է, որ կանայք սա համարում

են հղիությունների ընդհատման

ավելի «քաղաքակիրթ» ճանապարհ:

Ավելին, սայտոտեկի ընկալումը ոչ

որպես աբորտ, հուշում է, որ կանայք,

ովքեր ընտրում են այս ճանապարհը,

աբորտին ավելի մեղմ են վերաբերվում։

Արհեստական / ինքնաբուխ վիժումՇատ մասնակիցներ նույնականացնում

էին սայտոտեկի օգտագործումը

արհեստական կամ ինքնաբեր վիժման

հետ` ի տարբերություն աբորտի:

«Աբորտ»-ը կապվում է բժշկական գործիքների օգտագործման հետՈրոշ կանայք սայտոտեկի

օգտագործումը չէին համարում աբորտ՝

պայմանավորված այն ընկալմամբ,

որ դեղորայքային աբորտները բժշկի

կողմից բժշկական գործիքների

օգտագործմամբ միջամտություններ

չեն:

Հետաքրքիր է, որ նունիսկ

մի քանի բուժաշխատողներ

(մանկաբարձուհիներ և բուժքույրեր)

նկարագրում էին աբորտը և

սայտոտեկի օգտագործումը տարբեր

տերմիններով և սայտոտեկի սխալ

օգտագործումից հետո «արգանդի

մաքրելու» գործընթացը տարբեր կերպ

էին ներկայացնում, քան աբորտը:

Ուշ / երկարաձգված դաշտանային ցիկլԵվ բուժաշխատողները և կանայք

նկարագրում էին սայտոտեկի

օգտագործումը որպես երկար

դաշտանային ցիկլ: Նրանք, ովքեր

սայտոտեկի օգտագործումից հետո

ունեցել էին արյունահոսություն որոշ

ժամանակ, բնութագրում էին այն

որպես երկարաձգված դաշտանային

ցիկլ և չէին կարծում, որ դա բժշկական

ուշադրություն է պահանջում:

Շա՛տ [կանայք գալիս են դեղատուն Սայտոտեկ

վերցնելու]։ Ամեն շաբաթ մի հոգի չի, երկու հոգի

չի… Կարող ա օրվա ընթացքում, ասենք, չորս-

հինգ հոգով գան, տանեն… Մարդ կա գիտեմ,

ասենք, ամիսը, ամեն ամիս տանում ա։

23-ամյա կին` դեղագործ, մեկ որդու մայր և

այժմ սպասում է երեխայի, Արագածոտնի մարզ

Եթե չորս անգամ Սայտոտեկ են խմում [և երկու անգամ

աբորտ են արել], չեն ասում վեց անգամ աբորտ եմ արել, չէ։

Հա, էտ չեն հաշվում աբորտ... Որ հարցնում ես, էլ չեն ասում՝

աբորտ չէ։ Չէ, Սայտոտեկով եմ մաքրվել։ Մանկաբարձուհի` քառասուն տարվա

աշխատանքային փորձով, Արագածոտնի մարզ

Դե [կինը] էտ խմում ա, որ վիժի, էն էլ մարդ կա, որ խմում ա,

չի էլ վիժում, չի էլ օգնում։ Էլի ստիպված գնում ա աբորտի։ 25-ամյա կին` մեկ որդու մայր, Արմավիրի մարզ

[Սայտոտեկը] խթանիչ ինչ-որ բան է, որ կկրճատվի

արգանդը, հա՞։ Չգիտեմ։ Երևի։ Աբորտ չի հաստատ։ Պտուղը

կկրճատվի արգանդի պատից։ 34-ամյա կին`ուսուցչուհի, երեք երեխաների մայր, Արագածոտնի մարզ

[Այն կանայք, որոնք Սայտոտեկ են խմել], ուղղարկել ենք

մաքրման։ Եղել ա շատ, որ պտուղն ա ճաքած եղել, ուղղարկել

ենք։ Մասեր կան մաքրելու համար, քանի արյուն ունի, մաքրվի,

դուրս գա։ Չես ուղղարկում աբորտի։ Մանկաբարձուհի` եռեսունհինգ տարվա

աշխատանքային փորձով, Արմավիրի մարզ

Մեր հարևանի հարսը ասեց, որ շատ վատ եմ տարել։ Իսկ

ինձ համար, ոնց որ հիվանդացել եմ, ուղղակի մի քիչ շատ տևեց,

տաս օր տևեց հիվանդանալս, արյուն շատ տեսա։ 25-ամյա կին` երկու որդիների մայր, Արմավիրի մարզ

Ցիկլ ա առաջացնում [սայտոտեկը], [կանայք] ըտենց են

մտածում։ Դաշտան։ Դրա համար ըտենց օգտագործում են։ Գինեկոլոգ` տղամարդ, քառասունհինգ տարուց

ավել աշխատանքային փորձով, Արագածոտնի մարզ

Ըտենց հերթապահություն չկա, որ մեկը Սայտոտեկ

ա դրած, միայն Սայտոտեկ դրած։ [Այս դեպքում] կիսատ

վիժած կամ չզարգացած, մեջը մնաց, չգա, որ չմաքրեն...

Երևի թե ավելի շատ դա ա, քան թե իսկանան աբորտը։ Գինեկոլոգ` քսանմեկ տարվա աշխատանքային փորձով, Արմավիրի մարզ

Կարելի է ասել պակասում ա ի՞նչ առումով, որ անողները

[Սայտոտեկ օգտագործողները] շատացել են։ Դրա համար

ժողովուրդ շատ չի գալիս, ըսենց պարապ ա շենքը։ Էժան

անողները շատ են... Իսկ որ բոլորը ցույց տան ինչ ա տեղի

ունենում, երբ որ տներում չանեն... միլիոնանոց քանակ ա, բայց

տներում էլ են անում, շատ։ Գինեկոլոգ` քառասունհինգ տարվա աշխատանքային փորձով, Արմավիրի մարզ

“«Աբորտ»-ը ռուսերեն ա։ Հայերենը՝ «արհեստական

վիժում» ա։ Նույն բառն ա։ Միակ բանը, մեկը հայերեն ա, մեկը`

ռուսերեն։ Չեն պատկերացնում, ուղղակի, որ քեզ ասեն։ Չեն

պատկերացրել… Աբորտը ու արհեստական վիժումը տարբեր

են համարում։ Նույն բանն ա... Ոչ մեկը «արհեստական վիժում»

չի ասում։ Ճիշտ է, որ ասեն։ Բոլորը «աբորտ» են օգտագործում,

չէ՞, «աբորտ» բառը։ Կարող ա շատերը չեն հասկանա, թե ես

ասեմ՝ գնա «արհեստական վիժման»։ Իրանք չեն էլ հասկանա

դա ինչ ա։ «Աբորտ» ընդունված ա ժողովրդի մոտ էտ բառը։

Դրա համար իրենք չեն հասկանում… Իրանք էտ են ասում՝

աբորտ չի դա։ Իրանք չեն պատկերացնում դա աբորտ։ Էտ

վիժում ա, աբորտ չէ։ Մանկաբարձուհի` եռեսունհինգ տարվա

աշխատանքային փորձով, Արմավիրի մարզ

Հակաբեղմ նավորիչների և հղիության արհեստական ընդհատման հետ կապված ընկալում ները և փորձը Հայաստանի գյուղական վայրերում

ԲԱԺԻՆ IV: ՀՂԻՈՒԹՅԱՆ ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԸՆԴՀԱՏՈՒՄ

ՁԱՅՆ ՏԱԼՈՎ ԿԱՆԱՆՑ

Page 27: Giving Women a Voice (Armenian)

52 53

Նախնական միջամտություն / Պտղաբերության վերահսկման միջոցներՈրոշ մասնակիցների օգտագործած

տերմինները թուլ են տալիս ենթադրել,

որ նրանք դիտում էին սայտոտեկը

որպես վաղ միջամտություն, որը

կանխում է աբորտ ունենալու

անհրաժեշտությունը:

Մի քանի դեպքերում կանայք

նմանեցնում էին սայտոտեկի

օգտագործումը հակաբեղմնավորիչ

հաբերի ընդունման հետ։ Փաստորեն

նրանք որ իրենք այն ավելի շատ որպես

պտղաբերության վերահսկման միջոց

են դիտարկում, քան որպես աբորտ:

ՍԱՅՏՈՏԵԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՌԻՍԿԵՐԻ ԸՆԿԱԼՈՒՄԸ

Մի քանի բուժաշխատողներ նշել

են, որ իրենց համայնքի կանայք

ունեն վախեր՝ կապված սայտոտեկի

օգտագործման հետ` իրենց ծանոթ

կանանց պատմածների պատճառով:

Բուժաշխատողների գրեթե կեսը

կարծում է, որ իրենց հիվանդները

չեն հասկանում սայտոտեկի հետ

կապված ռիսկերը, իսկ մյուս կեսը

կարծում է, որ կանայք պատկերացնում

են ռիսկերը, սակայն նրանք, ովքեր

որոշել են փորձել սայտոտեկ,

պատրաստ են դիմել ռիսկի, քանի որ

նախընտրում են ընդունել սայտոտեկ,

քան դիմել վիրաբուժական աբորտի:

Մի քանիսը անգամ նշեցին, որ, երբ

կանայք կանգնած են սայտոտեկի

և վիրաբուժական աբորտի միջև

ընտրության առաջ, պատրաստ են

կրել սայտոտեկի օգտագործման

ռիսկերը՝ նույնիսկ լիովին հասկանալով

հնարավոր բարդությունները:

ԿԱՆԱՅՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆ ՍԱՅՏՈՏԵԿԻ ՏԱՐԲԵՐ ՉԱՓԱԲԱԺԻՆՆԵՐ

Հարցված մանկաբարձուհիները և

բուժքույրերը ծանոթ չէին սայտոտեկի

օգտագործման ցուցումներին և

աբորտ անելու համար անհրաժեշտ

դեղաքանակին: Գինեկոլոգներից

մեկը չէր կատարում հղիության

դեղորայքային ընդհատում և ծանոթ

չէր խորհուրդ տրվող դեղաքանակին,

իսկ մյուս գինեկոլոգը ծանոթ էր

կլինիկական ուղեցույցերին և

պատշաճ կերպով իրականացնում էր

հղիության դեղորայքային ընդհատման

գործընթացը: Անհանգստացնող է

, որ յուրաքանչյուր բուժաշխատող

նշեց, որ իրենց հիվանդները

սայտոտեկի օգտագործման

տարբեր սխալներ են թույլ տալիս՝

մինչև կլինիկա /հիվանդանոց

գալը: Բազմազանություն կար դեղի

օգտագործման դեղաքանակների

և ժամկետների առումով, ինչպես

նաև այն հարցում, թե ինչպես էին

դեղահաբերը ընդունվում (օրալ, լեզվի

տակ կամ հեշտոցային): Բացի այդ,

որոշ կանայք ամբողջ դեղաքանակը

ընդունում էին միանգամից,

մինչդեռ մյուսները երկարաձգում

էին դեղի ընդունումը ժամերի կամ

օրերի ընթացքում: Կանայք, ովքեր

սայտոտեկի սխալ օգտագործումից

հետո դիմել էին բուժաշխատողներին

խորհրդատվության համար՝ ընդունել

էին ավելի քիչ դեղաքանակ, քան

Առողջապահության համաշխարհային

կազմակերպության (ԱՀԿ) նշած դոզան

և մինչև երեք անգամ ավել խորհուրդ

տրված չափաքանակից (WHO 2012):

Հարցված կանայք հաճախ

միաժամանակ ընդունել էին

միզոպրոստոլի նույն չափաբաժինը

հեշտոցային ճանապարհով և

օրալ` չնայած ԱՀԿ խորհրդին

ընդունել միզոպրոստոլի տարբեր

չափաբաժիններ հեշտոցային/

այտային/լեզվի տակ ընդունելու

և օրալ ընդունելու դեպքում (WHO

2012.) Բացի այդ, թեև խորհուրդ

չի տրվում օգտագործել դեղը ինը

շաբաթական հղիությունից հետո,

բուժաշխատողները նշել են, որ նրանք

ունեցել են հիվանդներ, ովքեր փորձել

են օգտագործել սայտոտեկը՝ առաջին

եռամսյակից հետո ինքնուրույն աբորտ

առաջացնելու համար:

ՍԱՅՏՈՏԵԿԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Բուժաշխատողները հիշեցին,

որ ունեցել են սայտոտեկի

օգտագործումից հետո տարբեր

ախտանիշներով և բարդություններով

հիվանդներ, այդ թվում՝ մասնակի

աբորտներ, ուժեղ արյունահոսություն,

վարակներ, որովայնային ցավ,

սրտխառնոց, պոլիպներ և

անպտղություն: Մի շարք կանայք

կարծում էին, որ վիրաբուժական

աբորտը ավելի ապահով է և

արդյունավետ: Հարցված կանանց

մեծամասնությունը ևս նշել է տարբեր

ախտանիշներ և բարդություններ,

այդ թվում՝ մասնակի աբորտներ,

արյունահոսություն, ցավ, վարակներ

և թուլություն, ինչպես նաև մահվան

հազվադեպ դեպքեր:

Մասնակիցների կամ նրանց

ընկերների և ընտանիքի անդամների

փորձից ելնելով՝ կանայք, ովքեր

ընդունել են սայտոտեկ և ունեցել են

բարդություններ, գնում են հիվանդանոց

միայն արտակարգ իրավիճակների

դեպքում, եթե դա արդեն

անհրաժեշտություն է: Մասնակիցները

օգտագործում են մի տարածված

արտահայտություն՝ «Մինչև դանակը

չհասնի ոսկորին»՝ ցույց տալու համար,

թե որքան երկար են կանայք սպասում

մինչև բժշկական օգնության դիմելը:

ԿԱՐԾԻՔԸ, ՈՐ ՍԱՅՏՈՏԵԿԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐՎԻ

Բուժաշխատողները մտահոգված

էին կանանց կողմից սայտոտեկի

անկանոն օգտագործման փաստով՝

ինքն ըստ նրանց վտանգավոր է,

քանի որ գյուղերում գինեկոլոգներ

և շտապ օգնության ծառայություն

չկա։ Բուժաշխատողները կարծում

են, որ տուփերի վրա պետք է

լինեն նախազգուշացումներ

կամ հանրային գովազդներ և

սայտոտեկի վաճառքը առանց

դեղատոմսի պետք է անօրինական

դառնա: Որոշ կանայք տեսել էին

գովազդներ հեռուստատեսությամբ

և տեղեկատվություն էին ստացել

սայտոտեկի սխալ օգտագործման

ռիսկերի մասին, ինչը համալրել էր

իրենց գիտելիքը: Սակայն, մի կի որոշել

էր դիմել ռիսկի տեղեկացվելուց հետո`

նշելով, որ իր որոշման կայացման

վրա հիմնականում ազդել են սոցիալ -

տնտեսական գործոնները:

[Սայտոտեկի օգտագործումը] աբորտ չէի ասի,

ուղղակի ժամանակից շուտ երևի թե ընդհատում…

չհասցրի աբորտի, էլի։ 24-ամյա կին` երկու երեխաների մայր, Արագածոտնի մարզ

Էդքան շատ հակաբեղմնավորիչ չեն օգտագործում,

ինչքան որ էս տաբլետկան են խմում, վիժման, վիժում

առաջացնող տաբլետկեքը։ Ասենք, էդ ամսական քսանութ,

քսանմեկ տաբլետկեքը էդքան շատ օգտագործող չկա։

Հազարից մեկ եմ իմացել, որ, ասում ա՝ տաբլետկեքն եմ

խմում։ Մտածում են, ասենք, մեկը Սայտոտեկ կխմենք, էդ

ամբողջ ամիս խմելու փոխարեն, մի չորս հինգ տաբլետկեք

կա, էլի։ Էդ տաբլետկեքը կխմենք, կքանդվի։ Ընտանեկան բուժքույր, քսանչորս տարվա

աշխատանքային փորձով, Արմավիրի մարզ

[Կանայք] մտածում են, թե ջանդամ, ռիսկի դիմենք։

Եղավ, եղավ։ Չեղավ, կգնամ, կմաքրեմ։ Ըտենց էլ եմ շատ

լսել։ Ընտանեկան բուժքույր, քսանչորս տարվա

աշխատանքային փորձով, Արմավիրի մարզ

[Շրջապատի կանայք] ինձ խորհուրդ տվել էին, ասել են,

որ էս-էս, էս դեղը շատ վտանգավոր է… Ինձ ասեցին՝ ինչ-

որ կարող ա էնտեղ չմաքրվի, արյան վարակ տա… նույնիսկ

մահվան դեպքեր է եղել, լսել էի... ասեցին՝ արդեն քո գործն է,

դե զգուշացրել են, էլի, եթե խմեցի, դե ինչ պիտի լինի, դե ես

տեղյակ լինելով, ասեցի՝ քիչ-քիչ կխմեմ էդ կոճակը, ոնց որ

ժամը մեկ։ 25-ամյա կին` երկու որդիների մայր, Արմավիրի մարզ

[Կանայք] ասում են՝ ինչ-որ դե խմում են, [լեզվի] տակ են

դնում, հետո մի հատ ներսն են դնում։ Կես ժամ հետո նույնը

նորից կրկնում են ու վսյո… Մարդ կա, տաս հատ, քսան

հատ գիտեմ, որ օգտագործում են ու գալիս է իրանց արդեն

ներսում ոնց-որ բան... Ճիշտն ասած, ում որ հարցրել եմ,

ասենք, բժիշկը ինչ-որ խորհուրդ է տվել։ Ամեն մեկը մի ձև են

ասել, ոչ մեկին նույնը չի եղել, որ ասեմ… Քանի հատ ուզում

են, արդեն իրանց քանակով… Ով ումից ինչ լսում է, ուզում է։

Տենց։ Խորհուրդ-մորհուրդ։ 23-ամյա կին` դեղագործ, մեկ որդու մայր և

այժմ սպասում է երեխայի, Արագածոտնի մարզ

ՁԱՅՆ ՏԱԼՈՎ ԿԱՆԱՆՑ Հակաբեղմ նավորիչների և հղիության արհեստական ընդհատման հետ կապված ընկալում ները և փորձը Հայաստանի գյուղական վայրերում

ԲԱԺԻՆ IV: ՀՂԻՈՒԹՅԱՆ ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԸՆԴՀԱՏՈՒՄ

Page 28: Giving Women a Voice (Armenian)

54 55

Գծապատկեր IV.Դեղորայքային աբորտի սխալ օգտագործման պատճառները` ըստ կանանց և բուժաշխատողների: Մասնակիցների օգտագործած բառերի և բառակապակցությունների չախերը համապատասխանեցրել ենք դրանց գործածության հաճախականությանը։

Հղիության դեղորայքային ընդհատման պատճառները

Բուժաշխատողները

Ցավը վիրաբուժական

աբորտի ընթացքում

Դեղագործները/այլ կանայք

Սայտոտեկի ցածր գինը

Հոգեբանական ստրեսը

Հարմարությունը

Վաղ ավարտել հղիությունը

Ընկալումը որպես ոչ աբորտ

Առկայությունը/ Հասանելիությունը

$Գինը

Սոցիալ-տնտեսական պայմանները

$

Գաղտնիությունը

Հղիության դեղորայքային ընդհատման պատճառները

Բուժաշխատողները

Ցավը վիրաբուժական

աբորտի ընթացքում

Դեղագործները/այլ կանայք

Սայտոտեկի ցածր գինը

Հոգեբանական սթրեսը

Հարմարությունը

Վաղ ավարտել հղիությունը

Ընկալումը որպես ոչ աբորտ

Առկայությունը/ Հասանելիությունը

$Գինը

Սոցիալ-տնտեսական պայմանները

$

Page 29: Giving Women a Voice (Armenian)

56 57

ՊԱՏՃԱՌՆԵՐԸ, ԹԵ ԻՆՉՈՒ Է ՍԱՅՏՈՏԵԿԸ ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՎԻՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԱԲՈՐՏԻՑ

ԳինըՍայտոտեկի սխալ

օգտագործման հիմնական

պատճառներից մեկը, որ նշեցին

բուժաշխատողները և կանայք, այն է, որ

վիրաբուժական աբորտի համեմատ այն

շատ ավելի էժան է։

Մեկ բուժաշխատող նկատեց, որ

կանայք սկսել են ավելի օգտագործել

սայտոտեկը վերջին տարիներին, երբ

դրա գինը զգալիորեն իջել է:

Թեև որոշ կանայք տեղյակ են, որ

կարող են ունենալ հիվանդանոցում

վերահսկվող դեղորայքային աբորտ,

շատ քչերն են պատրաստ վճարել

ավելի բարձր գին, որը ներառում

է միֆեպրիստոնի և սայտոտեկի

համակցված դեղաչափի,

խորհրդատվության և ուլտրաձայնի

վճարները, ինչպես նաև վիրաբուժական

աբորտը, եթե անհրաժեշտ է:

Վիրաբուժական աբորտի հանդեպ

վախըՄի շարք մասնակիցներ խոսեցին այն

մասին, թե ինչպես է վիրաբուժական

աբորտի հանդեպ վախը պատճառ

հանդիսանում, որ կանայք փոխարենը

ընտրեն դեղորայքային աբորտը:

Հոգեբանական սթրեսը/ամոթը

Կանայք հաճախ այնպես էին

արտահայտվում, որ տպավորություն էր

ստեղծվում, թե վիրաբուժական աբորտ

ունենալը հոգեբանորեն սթրեսային է և/

կամ ամոթ, սակայն այս նույն բառերը

չէին օգտագործվում դեղորայքային

աբորտի մասին խոսելիս:

Հարմարությունը Որոշ մասնակիցներ նշեցին

դեղատնից դեղը գնելու և այն տանը

ընդունելու հարմարավետությունը` ի

տարբերություն հիվանդանոց հասնելու

և բժշկական միջամտության դիմելու:

Գաղտնիությունը

Որոշ մասնակիցներ,

ներառյալ

բուժաշխատողներ,

ովքեր ականատես են եղել նման

դեպքերի, նշել են, որ կանայք

երբեմն օգտագործում են սայտոտեկ

հղիությունը գաղտնիաբար ավարտելու

համար` առանց ընտանիքի

անդամների իմացության:

ՁԱՅՆ ՏԱԼՈՎ ԿԱՆԱՆՑ

[Կանայք] չորս հատ սայտոտեկ կառնեն, էդ կլինի

հազար դրամ։ Ասում են՝ սպասի, սա փորձենք, քան թե

տանենք, տաս հազար տանք [աբորտի համար], կրեսլո

բարձրանանք։ Մանկաբարձուհի` ութ տարվա աշխատանքային փորձով, Արմավիրի մարզ

[Աբորտից կախենում եմ] էդ գործիքների պահով, որ

մտցնում են, քերում, հանում են, չէ՞, պտուղը, արգանդը մաքրելու

համար։ Ես դե գիտեմ, պիտի սաղ ներսս ցավի։ 25-ամյա կին` երկու որդիների մայր, Արմավիրի մարզ

Առաջ քիչ [սայտոտեկ] էին ստանում։ Թանկ էին

ծախում։ Չէին վերցնում շատ։ [Մի հաբը] հազար հինգ

հարյուր դրամ։ Հիմա 170 դրամ ա։ Դրա համար հիմա

առնում են… Դեղորայքային բիզնեսը ահավոր ա։ Տեսան,

որ ծախվում ա Սայտոտեկը, բերեցին, բոլորը բերեցին։ Եվ

բոլորը չեն կարա 1,500-ով ծախեն։ Գինը ընկավ։ Գինեկոլոգ` քառասունհինգ տարվա

աշխատանքային փորձով, Արագածոտնի մարզ

Եթե [միֆեպրիստոնը] տաս հազար ա, պարզ է, ինչի

են էդ Սայտոտեկը գնում առանց բժշկի ասելու։ Որովհետև

[Սայտոտեկը] չորս հարյուր դրամ ա կամ ինչքան հազար

դրամ ա։ Կտա, վսյո, պրծավ։ Իսկ տաս հազար ինքը հոտն էլ

չի՞ առնի, [Սայտոտեկ կօգտագործի], չիմանա, եթե կվիժի,

թե չէ։ Էդի արդեն գումար ա իրա համար։ Դրա համար

արդեն կգա բժշկի։ Գինեկոլոգ` քսանմեկ տարվա աշխատանքային փորձով, Արմավիրի մարզ

Վա՛յ, ես կմեռնեի [եթե նորից աբորտ անեի]… Ահավոր

եղավ իմ աբորտը։ Երևի տենց ոչ մեկին չի եղել։ Էս

պատկերացրեք, երկու օր, որ հիշում էի, լացում էի։ Ճիշտ ա,

ցավ չունեի, բայց էդ պահը, որ հիշում, լացում էի երկու օր

ուղիղ… իմ համար աբորտը, կարելի է ասած գետին մտել

էի էդ օրը, ես որ աբորտ էի անում։ Ամոթ էր էդ վախդ շատ։

Ես երևի ամոթից ըտենց վատ տարա... Էնտեղ քանի հատ

կին կար, դու ըտեղ պառկած ես, պատկերացրեք։ Երևի ինձ

համար ամոթ էր ավելի շատ։ 28-ամյա կին`մեկ որդու մայր, ամուսինը արտագնա աշխատող է, Արմավիրի մարզ

Էստեղ, էս դիմացի շենքը մեկը կար։ Ուրեմն վեց հատը

օգտագործել էր, չեր հիվանդացել։ Նորից մի, երեք, չորս

տեսել էր, որ ոչինչ չկա։ Վեց հատ էր օգտագործել։ Հետո,

վեց հատից հետո էլ եղավ տասերկու հատ։ Տասերկու

հատից մի երկու օր, երեք օր հետո պոկվել էր արդեն,

քանդվել էր։ Ասում ա՝ ահագին մսակում լինում ա, ընկավ

ու տասը օր, ասում ա՝ ոնց որ կռանթը բացվել էր, ըտենց

արյունահոսել էր։ Զանգել ա ինձ, ասում ա՝ սենց արդեն

յոթերրորդ, ութերրորդ օրն ա, արյունահոսում եմ։ Ասում եմ՝

մի քիչ սառցե պարկ դիր արգանդի վրա, գնա մի հատ թող

բժիշկը նայի, գինեկոլոգը։ [Ասեց]՝ չէ, չեմ եթա, որ մեռնեմ,

չեմ եթա, ես կրեսլոյից լրիվ վախենում եմ։ Ընտանեկան բուժքույր, քսանչորս տարվա

աշխատանքային փորձով, Արմավիրի մարզ

Աբորտը մի ուրիշ, չգիտեմ, մի ուրիշ զգացում ա։ Մինչև

գնում են, էդ [Սայտոտեկ] դեղը հանգիստ կխմեն, բայց մինչև

գնում են աբորտի, կյանքերի կեսը գնում ա, այսպես ասած,

մտածելով, տանջվելով։ Մի շաբաթ իրանց պետք ա [աբորտ

ունենալուց առաջ], որ հոգեբանորեն ճնշված… Հազարից

մեկը, որ գնա հանգիստ աբորտ անի, գա... Էտեղ [աբորտի

համար] երևի կտրտում են, ինչ են անում, իրանց խղճի վրա էլ

ա ինչ-որ տեղ հասնում և ավելի ցավոտ ա։ Չգիտեմ։ Ըսենց,

ոնց որ իրանք իրանցով, իրանց տան մեջ անեն, վերջացնեն

դեղը խմելով։ Բայց ընտեղ [աբորտի համար] գնում ես,

պետք ա գումար տաս, պետք ա ցավեր քաշես, պետք ա էդ

հոգեկան ճնշմանը ենթարկվես։ Շատ բաներ կա։ Ընտանեկան բուժքույր, տասներկու տարվա

աշխատանքային փորձով, Արմավիրի մարզ

Կանայք Սայտոտեք են խմում տան պայմաններում, ինչ-

որ մի հարց լուծելն է, չհասցնեն դրան աբորտի։ 24-ամյա կին` երկու երեխաների մայր, Արագածոտնի մարզ

[Որոշ կանայք] գաղնի ինչ-որ բաներ, խմում են

գիշերները, քնում են, հելնում են, [վիժում] եղավ, չեղավ։ 23-ամյա կին` դեղագործ, մեկ որդու մայր և

այժմ սպասում է երեխայի, Արագածոտնի մարզ

Հակաբեղմ նավորիչների և հղիության արհեստական ընդհատման հետ կապված ընկալում ները և փորձը Հայաստանի գյուղական վայրերում

ԲԱԺԻՆ IV: ՀՂԻՈՒԹՅԱՆ ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԸՆԴՀԱՏՈՒՄ

Page 30: Giving Women a Voice (Armenian)

58 59

Վաղ ավարտել հղիությունը Որոշ կանայք, ովքեր իմացել են

իրենց անցանկալի հղիության մասին

բեղմնավորման առաջին ամսվա

ընթացքում, ընտրել են դեղորայքային

աբորտը, քանի որ չեն ցանկացել ավելի

երկար սպասել վիրաբուժական աբորտ

անելու համար:

ԸՆՏԱՆԻՔԻ և ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՅՏՈՏԵԿԻ ՕԳՏԱ-ԳՈՐԾՄԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՅԱՑՄԱՆ ՎՐԱ

Այլ կանանց ազդեցությունը Հարցված կանանցից

շատերը օգտագործել էին սայտոտեկ

և/կամ գիտեին կանանց իրենց

շրջապատում, ովքեր օգտագործել

էին այն: Սայտոտեկի մասին

գիտելիքը հիմնականում միմյանց հետ

խորհրդակցելու հետևանք էր:

Ամուսինները և/կամ ամուսինների ընտանիքները

Ընտանիքը սովորաբար մեծ դեր

չի խաղում վիրաբուժական և

դեղորայքային աբորտների միջև

ընտրություն կատարելիս:

Բուժաշխատողները Որոշ կանայք

պատմեցին, որ իրենք

կամ կանայք իրենց շրջապատի

կանանց սայտոտեկ օգտագործելու

մասին խորհրդատվություն են

ստացել մանկաբարձուհիներից և

գինեկոլոգներից, այնուամենայիվ,

մեծամասնությունը նշեց, որ կանայք

խորհուրդ են հարցնում միայն

դեղատներից և իրենց շրջապատի

այլ կանանցից: Նույն կերպ,

բուժաշխատողները հայտնեցին, որ

կանայք իրենց խորհրդատվությանը

չեն դիմում դեղորայքային աբորտի հետ

կապված, և կանանց մեծամասնությունը

իրենց դիմում է արդեն դեղը սխալ

օգտագործելուց և բարդույթուններ

զգալուց հետո: Մի շարք մասնակիցներ

նշեցին դեպքեր, երբ կանայք ստել

էին բուժաշխատողին սայտոտեկ

օգտագործած լինելու մասին և

ձևացրել էին, թե հանկարածակի

վիժում են ունեցել: Իրենց դիմելու

դեպքում բուժաշխատողների մեծ

մասը խորհուրդ է տվել կանանց

չնախաձեռնել ինքնուրույն

գործողություններ և փոխարենը դիմել

վիրաբուժական աբորտի: Ընդհանուր

առմամբ բուժաշխատողները

բացասական վերաբերմունք ունեին

դեղորայքային աբորտի հանդեպ և մեծ

անվստահություն էին արտահայտում:

Բուժաշխատողները տարբեր

կարծիքներ ունեին դեղորայքային

աբորտի արդյունավետության մասին

և կարծում էին, որ բարդությունների

հավանականությունը մեծ է: Մի

մանկաբարձուհի այնքան հեռու

գնաց, որ սայտոտեկի օգտագործումը

«հանցագործություն» անվանեց: Մեկ

այլ մանկաբարձուհի ասաց, որ եթե

նույնսիկ ինքը իմանար դողորայքի

խորհուրդ տրվող չափաբաժնի մասին,

ինքը կվախենար դեղորայքային

աբորտ նշանակել, քանի որ գյուղի

հիվանդանոցում գինեկոլոգը աշխատում

է միայն շաբաթը մեկ անգամ և կարող է

ներկա չգտնվել արտակարգ դրության

դեպքում: Միայն մեկ բուժաշխատող՝

գինեկելոգ, նշեց դեղորայքային

աբորտի վարման ճիշտ ձևը՝ մեջ

բերելով խորհուրդ տրվող թերապիան

և յուրաքանչյուր դեղի ընդունման ճիշտ

չափաբաժինը:

Դեղագործները Սայտոտեկ օգտագործած

Կանանց մեծամասնությունը

օգտագործման և անհրաժեշտ

չափաբաժնի մասին խորհրդատվություն

էր ստացել դեղագործներից:

Միայն մի կին նշեց, որ դեղատան

աշխատակիցը նրան ետ է պահել

սայտոտեկի օգտագործումից և

հրաժարվել է նրան այն վաճառել:

Բուժաշխատողները համոզված էին, որ

դեղատան աշխատողները իրավունք

չունեն խորհուրդներ տալ կանանց

սայտոտեկի օգտագործման մասին:

Որոշները նույնիսկ նշեցին, որ դեղատան

աշխատողները պատրաստակամորեն

վաճառում են դեղը եկամուտ ստանալու

համար: Մասնակիցներից մեկը՝ մի

դեղագործ, նշեց, որ չնայած ինքը

դեմ է սայտոտեկի օգտագործմանը,

այնուամենայնիվ չի կարող միջամտել,

քանի որ դեղը վաճառվում է առանց

դեղատոմսի:

Դեղորայքային աբորտի վերաբերյալ

կարծիքները սովորաբար միահյուսված

են և փոխկապակցված: Օրինակ, մի

շարք բուժաշխատողներ և կանայք

նշեցին, որ միաժամանակ և՛ գինը և՛

վիրաբուժական աբորտի հանդեպ վախը

սայտոտեկ օգտագործելու պատճառ են

հանդիսանում:

ՁԱՅՆ ՏԱԼՈՎ ԿԱՆԱՆՑ

Ինձ թվում ա [Սայտոտեկով] համ շուտ ես դեմն առնում, չես

թողում [պտուղը] մեծանա։ 30-ամյա կին` երկու որդիների մայր, Արմավիրի մարզ

Մի երկու տարի առաջ հազարից մեկը գիտեր, որ դեղ կա,

խմում են, վիժում են, բայց հիմա, որ ըսենց շրջեք, բոլորն էլ գիտեն

արդեն էդ դեղի մասին։ Մեկը մեկով գիտի արդեն ոնց որ։ Մանկաբարձուհի, ութ տարվա աշխատանքային փորձով, Արմավիրի մարզ

Ապտեկայի աշխատողները [մտածում են] լրիվ բժիշկ

են։ Ամեն մեկը իրա խորհուրդն է տալիս, սխալ խորհուրդը

[Սայտոտեկի մասին]: Մանկաբարձուհի, քսանչորս տարվա աշխատանքային փորձով, Արագածոտնի մարզ

Ամուսինը իմացել է իմ հղիության մասին առաջինը և ասել

եմ, որ պիտի դեղը խմեմ, բայց հետո կիսուրիս ասել եմ, որ դեղը

պիտի խմեմ։ Երկուսինն էլ համատեղ են, որովհետև տերը իրանք

են… Ամուսինս շատ չէր ուզում, որ խմեի, բայց որ շատ խոսեցի,

համաձայնվեց, բայց մի քիչ վախենում էր, էլի, որ էն դեպքեր

լսեց… Եթե մի բան պատահի, իրանք են բան անելու։ Ըտենց։

Երկուսին համատեղ ասել եմ, կիսուրս ասել ա, որ էդի քո գործն

ա… Եթե դու քո վրա վստահ ես, տես այդքան խոսքի, ինքը ասել

է, որ էս-էս դեպքեր կա, բան։ Իրանք ինձ զգուշացրել են, էլի,

ուղղակի ես էլ, որ իմանամ էդքան բան, փորձեցի։ 25-ամյա կին` երկու որդիների մայր, Արմավիրի մարզ

Մենակ թե հասնեն բժշկի։ Բժշկը ճիշտ խորհրդվություն

կանի, լսեն բժշկի, ոչ թե հարևանին, ոչ թե բարեկամին, ոչ թե

թեկուզ դեղատան աշխատողին… Դե շատ ըտենց ես լսում։

Մենք դե ինչի՞ց ենք վերցնում։ Ասում ես, չէ՞, ասենք։ Ախր ինչի՞ ես

արել կոճակով, ո՞վ է քեզ էդ բան ասել։ [Ասում են]՝ դե դեղատուն,

հարևանը։ [Մտածում են] բա ո՞նց, որ ինքը վիժեց, ես չվիժեցի։

Ըսենց, ասում ես՝ ախր, ո՞ւր ես գնացել, հարցրել։ Որ իմ մոտ

գայիր, հաստատ ըտենց բան չէր լինի։ Գինեկոլոգ, քսանմեկ տարվա աշխատանքային փորձով, Արմավիրի մարզ

Դե հմի այնքան կանայք կան, բժշկուհի ջան, իրանք իրանց

բաներ են հորինում։ Էդ օրը մեկը եկել ա [հիվանդանոց], ասում

ա՝ Սայտոտեկ եմ դրել ներսս, հեշտոցը։ Սայտոտեկ եմ դրել,

Սայտոտեկ եմ խմել, շանջուներ ունեմ։ Լավ նեղացա, ասեցի՝

չի կարելի, ինչո՞ւ էս տեսակ բաներ ես արել, քեզ ո՞վ ա թույլ

տվել։ Վախեցրի, հասկացրի, չեն հասկանում... Արդեն որերորդ

դեպքն է, ես նկատում եմ էստեղ։ Մանկաբարձուհի, քառասուն տարվա աշխատանքային փորձով, Արագածոտնի մարզ

[Դեղատան աշխատողները] իրանց դեղն են ուզում

վաճառել... Հիմա ազատ վաճառքով ով ուզում ա, տալիս են...

Ոնց որ գնաս, ասես՝ ատամս ցավում ա, մի հատ [դեղ] տվեք։

Հիմա էլ ասում ես՝ չեմ հիվանդացել, Սայտոտեկ եմ ուզում ու

իրանք տալիս են։ Նույն կարգի են... [Դեղատան աշխատողները

ասում են՝] օգնում ա, ո՞նց չէ, տարեք։ Հա, տալիս են, խորհուրդն

էլ հետը։ Ընենց չի, որ ասեն՝ չի կարելի, ավելի լավ ա գնացեք

գինեկոլոգի մոտ։ Իրանք դեղը տալիս են։ Ընտանեկան բուժքույր, ութ տարվա աշխատանքային փորձով, Արմավիրի մարզ

[Սայտոտեկը] ազատ վաճառք ունի։ Այսինքն, մենք ոչ

մեկին չենք առաջարկում… իրանք ասում են՝ տանենք մեզ,

խորհուրդ մի տվեք, բայց դեղը տվեք, տանենք... Իրանք,

եթե մեզ հարցնում են, մենք ասում ենք՝ մենք չգիտենք։ Ինքը

ստամոքսի հիվանդների համար է… Շատ [դեպքեր] կան [որ

հաջողակ չի լինում]։ Ահավոր շատ եմ ես լսում ու ոչ մեկին

խորհուրդ չեմ տալիս։ Որ գալիս են, տանում են, ասում եմ՝ մի

տարեք, ավելի լավ է գնացեք, աբորտ արեք։ Ընտանեկան բուժքույր, ութ տարվա աշխատանքային փորձով, Արմավիրի մարզ

Հակաբեղմ նավորիչների և հղիության արհեստական ընդհատման հետ կապված ընկալում ները և փորձը Հայաստանի գյուղական վայրերում

ԲԱԺԻՆ IV: ՀՂԻՈՒԹՅԱՆ ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԸՆԴՀԱՏՈՒՄ

Page 31: Giving Women a Voice (Armenian)

60 61

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Page 32: Giving Women a Voice (Armenian)

62 63

ՔՆՆԱՐԿՈՒՄ

Հակաբեղմնավորիչների և աբորտի հետ կապված ընկալումները և փորձառությունըԿանայք սովորաբար նախընտրում

են հակաբեղմնավորման բնական

միջոցները: Ներարգանդային

պարույրը (ՆԱՊ-ը) ամենաընդունված

ժամանակակից հակաբողմնավորիչ

մեթոդն է մասնակիցների շրջանում:

Կանայք ՆԱՊ-ի հանդեպ որպես իրենց

դրական վերաբերմունքի համար

հիմնական պատճառներ նշեցին

վստահությունը, արդյունավետությունը,

հարմարավետությունը և

մատչելիությունը:

Մասնակիցները համատարած

ունեցել էին վիժումեր և հղիության

արհեստական ընդհատումներ:

Ըստ կանանց՝ կիրառվող

վիրաբուժական աբորտը տարբեր

է՝ կախված բուժաշխատողի

պատրաստվածությունից և

հիվանդանոցի/կլինիկայի

պայմաններից, որտեղ կատարվում է

աբորտը: Անզգայացման կիրառումը

ևս կախված էր տարբեր գործոններից,

ներառյալ բուժաշխատողների

պատրաստվածությունը, հիվանդանոցի/

կլինիկայի պայմանները, անձնական

նախընտրությունը և այն բանից,

թե արդյոք անզգայացման շուրջ

խորհրդատվություն տեղի է ունեցել, թե

ոչ:

Որոշ կանայք աբորտի մասին խոսում

էին որպես ընտանիքի պլանավորման

միջոցի, սակայն կանանց մեծ մասը

խիստ դեմ էր աբորտներ անելուն,

սակայն հաճախ վերաբերվում էին

դրան որպես անհրաժեշտ չարիք:

Մի շարք մասնակիցներ արտահայտել

են սեռի նախընտրության

հակվածություն, նշելով, որ

հաշվարկման մեթոդն է օգտագործվում

ապագա ժառանգի սեռը կանխորոշելու

համար։ Նրանք նաև նշեցին, որ

սեռով պայմանավորված աբորտները

տարածված են իրենց համայքներում՝

հիմնականում որդիներ ունենալու

համար:

Գրեթե բոլոր մասնակիցները

ծանոթ էին սայտոտեկին, կամ

ունեին սայտոտեկի օգտագործման

անձնական փորձ և կամ գիտեին

ընտանիքի անդամի, ընկերների կամ

ծանոթների, ովքեր օգտագործել էին

սայտոտեկ: Մի շարք մասնակիցներ

նկարագրում էին սայտոտեկի

օգտագործումը ոչ թե որպես աբորտ,

այլ որպես արհեստական վիժում

կամ երկարաձգված դաշտանային

ցիկլ: Շատերը կարծում էին, որ

աբորտը ենթադրում է բժշկական

միջամտություն և կատարվում է

բժշկական գործիքներով, մինչդեռ

հաբերը, որ օգտագործվում են

«վիժումներ» առաջացնելու համար,

այդպիսին չեն համարվում: Ավելին,

որոշ մասնակիցներ սայտոտեկը

ընկալում էին որպես մեթոդ` կանխելու

աբորտ անելու անհրաժեշտությունը:

Հակաբեղմնավորիչների և աբորտների վերաբերյալ որոշումների կայացման վրա ազդող գործոնները Հետազոտության արդյունքները

ցույց են տալիս, որ տարբեր

տեսակի հակաբեղմնավորիչների

օգտագործման և աբորտների

հարցերի շուրջ որոշումների

կայացման գործում կարևոր

դեր են խաղում մի շարք նուրբ ու

բազմակողմանի գործոններ, այդ

թվում՝ տարբեր սոցիալ-տնտեսական

և հասարակական-մշակութային

գործոններ, ինչպես նաև ընտանեկան

կապերը:

Հակաբեղմնավորիչների վերաբերյալ

որոշումների վրա ազդող նշված

գործոններից են բացասական

ընկալումները, ինչպիսիք են

վախը, անվստահությունը և

ամոթը, ապատեղեկատվությունը,

որոշակի հակաբեղմնավորիչների

առկայությունը, հասանելիությունը

և մատչելիությունը, այլ կանանց և

բուժաշխատողների խորհուրդները,

ամուսինների և ընտանիքի այլ

անդամների ազդեցությունը:

Հղիության արհեստական

ընդհատումների վերաբերյալ

հետազոտության արդյունքները վկայում

են, որ ընտանեկան և հասարակական-

մշակութային ազդեցությունները

փոքր դեր են խաղում, մինչդեռ

աղքատ կենսապայմանները և

ծնունդների հաջորդականությունը

պլանավորելու կամ ընտանիքի չափսը

սահմանափակելու ցանկությունը

հանդիսանում են հիմնական

գործոններ, որ ազդում են որոշումների

կայացման վրա: Այնուամենայնիվ,

ընտանեկան, հասարակական-

մշակութային և այլ ազդեցությունները

ավելի բարդ են դառնում պտղի սեռով

պայմանավորված աբորտների դեպքում:

Թեև մի շարք կանայք նշում էին

երեխայի սեռի նախընտրության

հարցը, քչերն էին կարծում, որ

պտղի սեռով պայմանավորված

աբորտներն անհրաժեշտություն

են իրենց համար: Այս դեպքում

ընտանեկան և հասարակական-

մշակութային ազդեցությունների

փոխներգործությունը մեծ

ազդեցություն ունի աբորտի մասին

որոշումների կայացման վրա այն

դեպքերում, երբ ամուսինը կամ

ամուսնու ընտանիքի անդամները

ցուցաբերում են որդիներ ունենալու

նախապատվություն:

Կանայք նշում էին, որ իրենց

ամուսինները ուզում են ունենալ

տղա երեխաներ մի շարք

փոխկապակցված ավանդական

գործոնների պատճառով, ինչպիսիք

են ընկալումը, թե միայն տղաներն

են շարունակում ընտանիքի գիծը և

ազգային ժառանգությունը, ստանում

ընտանիքի ժառանգությունը,

ապահովում ծնողներին ծերության

օրոք և ֆիզիկական ուժի աղբյուր

են ընտանիքի համար և հայրենիքը

պաշտպանելիս: Ընտանիքի

ազդեցության և ավանդական

մտածողության հետ մեկտեղ այլ

գործոններ ևս, ինչպիսիք են աղքատ

սոցիալական պայմանները, ազդում են

ավելի քիչ երեխաներ ունենալու և երկու

սեռի երեխաներ ունենալու ցանկության

վրա:

Վիրաբուժական աբորտին

դեղորայքային աբորտի

նախընտրության մասին խոսելիս,

կանայք նշեցին մի շարք գործոններ,

ինչպես օրինակ դեղագործների

և այլ կանանց կողմից տրված ոչ

տեղին խորհուրդները, ինչպես նաև

սայտոտեկի օգտագործման ավելի

մատչելի և հարմարավետ լինելը

և վիրաբուժական աբորտի հետ

կապված վախի, հոգեբանական

սթրեսի և ամոթի զգացումները:

Հետազոտության սահմանափակումները Այս հետազոտությունը ունի

որոշակի սահմանափակում ներ:

Հնարավոր է, որ ներկայացնի ՀՀ

ամբողջ բնակչությունը, քանի որ

այն ուղղակիորեն վերաբերում

է Հայաստանի Արմավիրի և

Արագածոտնի մարզերի գյուղական

վայրերում ապրող կանանց:

Այնուամ նեայնիվ, հաշվի առնելով

Հայաստանի բնակչության

համեմատական միատարրությունը՝

ամենայն հավանականությամբ

հետազոտությունը ներկայացնում է

երկրի գյուղական վայրերում տիրող

իրավիճակը։

Մեկ այլ հավանական

սահմանափակում կարող է լինել

պատասխաննների օբյեկտիվության

հարցը: Հաշվի առնելով, որ

կանանց ընտրանքը կատարվել է

հարմարավետության մեթոդով՝ գյուղի

բժշկական ամբուլատորիաներում,

հավանական է, որ հարցված կանայք

ավելի հակված էին ցուցաբերել

տղա երեխաներ ունենալու

նախապատվություն և իրականացնել

պտղի սեռով պայմանավորված

աբորտներ կամ պատասխանում

էին հարցերին սոցիալական

նորմերին կամ ընդունված

կանոններին համապատասխան,

թեև վերջինը քիչ հավանական է՝

հաշվի առնելով մասնակիցների

պատրաստակամությունը՝

ազատորեն արտահայտվելու իրենց

պատկերացումների և փորձի մասին:

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Ընտանիքի պլանավորում և հակաբեղմնավորիչներ Թեև ժամանակականից

հակաբեղմնավորիչները

օգտագործվում էին մի շարք

մասնակիցների կողմից, տվյալները

վկայում են, որ Հայաստանում կանայք

հիմնականում դեռևս դիմում են

ձախողման բարձր մակարդակ ունեցող

հակաբեղմնավորիչ ավանդական

մեթոդներն և աբորտը կիրառում են

որպես ընտանիքի պլանավորման

մեթոդ: Այս կախվածությունը

նվազեցնելը պահանջում է եռակողմ

մոտեցում:

1Բարձրացնել իրազեկվածությունը ժամանակակից

հակաբեղմնավորիչների մասին Հայաստանում վերարտադրողական

ակտիվ տարիքում գտնվող կանայք

պետք է ավելի լավ իրազեկված

լինեն հակաբեղմնավորիչ տարբեր

մեթոդների մասին, որպեսզի

հակաբեղմնավորիչ մեթոդների ավելի

լավ ընտրություն ունենան, ազատվեն

երկար ժամանակ գոյություն ունեցող

միֆերից և որոշակի ժամանակակից

մեթոդների հանդեպ վախից և

անվստահությունից:

Բուժաշխատողները ևս պետք է ավելի

շատ գիտելիք ունենան ժամանակակից

հակաբեղմնավորիչների և

որոշումների կայացման ուղիների

մասին, որպեսզի կանանց ավելի

արդյունավետ խորհրդատվություն

տրամադրեն: Օրինակ, ավելի լավ

պատկերացումը այն մասին, թե ինչպես

է ազդում հակաբեղմնավոիչմերի

մասին որոշումների կայացման

վրա արտագնա աշխատանքով

զբաղվող ամուսին ունենալը,

կօգնի բուժաշխատողներին

համապատասխան խորհրդատվություն

տալ իրենց համայքներում:

Առողջապահական կրթությունը

պետք է ներառի նաև տղամարդկանց`

խրախուսելով վերջիններիս ավելի

ակտիվ դեր կատարել իրենց

զուգընկերների վերարտադրողական

առողջության հարցերում:

2 Ժամանակակից հակա-բեղմնավորիչների ավելի լայն առկայու-

թյուն և հասանելիություն Ավելի շատ ժամանակակից

հակաբեղմնավորիչներ պետք է

գոյություն ունենան և հասանելի լինեն

կանանց համար Հայաստանում`

հասնելով նրան, որ ավելի շատ

առողջապահական կենտրոններ/

դեղատներ ունենան տարբեր մեթոդներ

և հասարակական տրանսպորտը դեպի

այս վայրերը բավարար լինի:

Քանի որ մասնակիցները նշեցին,

որ կանայք պատրաստակամորեն

են գալիս գյուղի բժշկական

ամբուլատորիաները, սակայն

հազվադեպ են գնում հիվանդանոց,

Հակաբեղմ նավորիչների և հղիության արհեստական ընդհատման հետ կապված ընկալում ները և փորձը Հայաստանի գյուղական վայրերում

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ՁԱՅՆ ՏԱԼՈՎ ԿԱՆԱՆՑ

Page 33: Giving Women a Voice (Armenian)

64 65

հրամայական է, որ ավելի շատ

բժշկական պարագաներ և

հակաբեղմնավորիչներ հասանելի

լինեն այս ամբուլատորիաներում:

Օրինակ, կանայք նախընտրում

են ՆԱՊ-ը հակաբեղմավորիչ այլ

մեթոդներից, հետևաբար իդեալական

կլիներ ապահովել բժշկական

ամբուլատորիաները բժշկական

գործիքներով և ստերիլիզացման

սարքերով` թույլ տալով

մասնագետներին տեղադրել ՆԱՊ

այս գյուղական առողջապահական

կետերում:

3Կանանց ուժեղացում Հայաստանի կանայք

պետք է ավելի ուժեղանան`

հակաբեղմնավորիչների մասին

իրենց զուգընկերների հետ

խոսելու, ինքնավստահության և

բանակցելու հարցերում ավելի ակտիվ

դիրքորոշում ձեռք բերելու, անձնական

հարաբերությունները բարելավելու

և ընտանիքի պլանավորման մասին

տեղեկացված որոշումներ կայացնելու

համար:

Թեև հավանաբար ամենադժվար

գործը, հաշվի առնելով կանանց

վրա ազդող տարբեր գործոնները՝

համաձայն մասկակիցների հետ

հարցազրույցների, կանանց

ուժեղացմանն ուղղված

նախաձեռնություններն են, ինչպիսիք

են կրթական ֆորումները և սոցիալ-

տնտեսական հնարավորությունների

ավելացումը, հավանաբար

ամենաարդյունավետ միջոցը կլինեն

ձախողման բարձր մակարդակ

ունեցող հակաբեղմնավորիչ բնական

մեթոդներից կախվածությունը

նվազեցնելու համար:

Վիժումները/անպտղաբերությունը Բանավոր տեղեկատվությունը

ենթադրել է տալիս, որ վիժումների և

անպտղաբերության մակարդակը աճել

է վերջին տարիներին: Հաշվի առնելով

այս տեղեկատվությունը` պետք է

հետազոտություններ իրականացնել

պարզելու`արդյոք մակարդակը իրոք

աճում է և որոնք են վիժումների և

անպտղաբերության պատճառները`

հանրային առողջապահական

միջամտություններ իրականացնելու

միջոցով այս թիվը նվազեցնելու

համար:

Հղիության արհեստական ընդհատում/աբորտ Ինչ վերաբերում է վիրաբուժական

աբորտին, առկա գործիքների

բազմազանությունը, կիրառվող մեթոդը

և անզգայացման օգտագործումը կամ

չօգտագործումը բերում են տարբեր

փորձառությունների: Հարցված

կանանց զգալի մասը հայտնեցին, որ

իրենց վիրաբուժական աբորտները

ցավոտ են եղել: Հաշվի առնելով

հետազոտության հայտնաբերումները

վիրաբուժական աբորտի կատարման

թերությունների մասին` ակնհայտ է, որ

վիրաբուժական աբորտի պատճառած

ցավի հանդեպ վախը հիմնական

պատճառներից է, որ կանայք դիմում

եմ սայտոտեկի ոչ կարգավորված

օգտագործմանը:

Կանանց ինքնաաբորտի անապահով

մեթոդներից ետ պահելու համար

շատ կարևոր է, որ վիրաբուժական

աբորտը իրականացվի

համապատասխան պայմաններում

և բուժաշխատողները կիրառեն

միայն լավագույն, ժամանակակից

մեթոդները` աբորտները ապահով և

արդյունավետ իրականացնելու համար:

Կլինիկաները և հիվանդանոցները,

որտեղ կատարվում են աբորտներ,

պետք է մշտադիտարկվեն և

բուժաշխատողները պետք է

պարտադիր վերապատրաստման

դասընթացների մասնակցեն`

համոզված լինելու համար, որ

լավագույն փորձն ու մեթոդներն են

կիրառվում:

Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներ Արդյունքները առաջարկում են,

որ սեռի նախընտրության և պտղի

սեռով պայմանավորված աբորտների

պատճառները Հայաստանում հաճախ

բազմազան են ու բազմակողմ:

Կանայք հիմնականում տեղյակ

են ուշ աբորտների ռիսկերի

մասին, սակայն կարծում են, որ

անհրաժեշտ է կատարել սեռի

ընտրություն: Ընդհանուր առմամբ,

հետազոտությունը ցույց է տալիս,

որ կանանց մեծամասնությունը կա՛մ

գտնվում են ընտանիքի անդամների

կողմից արտաքին ճնշման տակ,

կա՛մ իրենց ներքին պարտքն են

համարում իրականացնել պտղի սեռով

պայմանավորված աբորտներ՝ հանուն

իրենց ընտանիքների:

Բազմաթիվ կանխատեսումներ են

արվել, որ նորածինների սեռերի

համամասնության բարձր շեղումները,

ինչպես Հայաստանում է, կունենան

բացասական սոցիալական

հետևանքներ, ինչպիսիք են

բռնության աճող քանակը, կանանց

պակասությունը ամուսնության համար

և կանանց և աղջիկների թրաֆիքինգը,

ինչը վտանգի տակ է դնում

հասարակության երկարաժամկետ

կայունությունը (Li 2007; Barot 2012):

Այս հետևանքները կանխելու համար

առաջարկվում են քաղաքականության

հետևյալ խորհուրդները, որոնք ներուժ

ունեն իջեցնելու սեռի ընտրությունից

կախվածությունը:

1 Փոքր ֆինանսական խթաններ երկու և ավել աղջիկներ ունենալու

դեպքումՀաշվի առնելով, որ Հայաստանում

կանայք մտածում են սեռի ընտրության

մասին, երբ արդեն ունեն մեկ աղջիկ

երեխա, երկու և ավել աղջիկներ

ունենալու համար ֆինանսական

խթանը կարող է ետ պահել սեռի

ընտրության աբորտ անելու որոշումից:

Սա կարող է լինել ուղղակի դրամական

փոխանցումների տեսքով՝ աղջկա

ծնվելու պահին:

2 Աշխատանքային հնարավորությունների ընդլայնում՝ կանանց

համարԲարձրագույն կրթության և կանանց

աշխատուժի մասնակցության

ավելացման միջոցով գենդերային

հավասարության բարձրացումը

հանդիսանում են կարևոր գործոններ

պտղի սեռով պայմանավորված

աբորտների թիվը նվազեցնելու համար

(Bongaarts 2013):

Հայաստանում աշխատանքի

ավանդական բաժանումը ըստ

սեռերի, հատկապես մարզերում,

կանանց կախման մեջ է գցում

տղամարդկանցից: Ավելին, թեև

ավելի շատ կանայք են Հայաստանում

ընդգրկված տարրական, միջնակարգ

և բարձրագույն ուսումնական

հաստատություններում, ավելի

քիչ կանայք են աշխատում

աշխատաշուկայում, և գենդերային

անհավասարություն կա

աշխատավարձերի ոլորտում, երբ

կանայք ավելի քիչ են վճարվում, քան

տղամարդիկ (NSS 2013)։

Ավելացնելով իրենց համայնքներում

կանանց աշխատելու

հնարավորությունը կարելի

է մեծ ազդեցություն ունենալ

որոշումներ կայացնելու՝ կանանց

հնարավորության վրա, ինչը ազդում

է նրանց վերարտադրողական

առողջության և բարեկեցության վրա:

3Աղջիկների դրական կերպարի ամրապնդում

Գենդերային անհավասարությունը

Հայաստանում նպաստել է

հասարակության մեջ կանանց

սոցիալական, տնտեսական և

քաղաքական ավելի ցածր դերի

ձևավորմանը:

Չլինելով խնդրի լուծում լայն

մասշտաբով՝ այնուամենայնիվ

կանանց, զույգերին և

երիտասարդներին ուղղված հանրային

միջոցառումները, որոնք մեծարում

են հայ կնոջը և չեն խրախուսում սեռի

ընտրությունը, կարող են օգտագործվել

այլ ռազմավարությունների հետ

համատեղ և կօգնեն բարելավել

իրավիճակը: Նման արշավները

պետք է զերծ մնան քննադատելուց

և ոչ մի դեպքում չվտանգեն

հղիության անվտանգ ընդհատման

ծառայություններից օգտվելու

հնարավորությունը (WHO 2011):

Փոխարենը բովանդակությունը պետք

է այնպես կառուցվի, որ խթանի

երկխոսությունը կանանց և աղջիկների

դրական հատկանիշների մասին (WHO

2011):

4Ընդլայնել ծերերի աջակցությունըՀայաստանը ցածր միջին

եկամուտ ունեցող երկիր է անցումային

փուլում: Սոցիալական ապահովության

համակարգ հիմնականում գոյություն

չունի: Այս խոչընդոտների պատճառով

ծերերի խնամքի գերիշխող ձևը

շարունակում է մնալ ընտանիքի

աջակցությունը: Ամուսնացած

դուստրերը տրամադրում են միայն

օժանդակ աջակցություն, մինչդեռ

որդիները կրում են իրենց ծնողներին

տնտեսապես ապահովելու հիմնական

պատասխանատվությունը:

Ծերերի սոցիալ-տնտեսական

վիճակը բարելավող օրենքները և

կանոնակարգերը, ինչպիսիք են բարձր

կենսաթոշակները բոլոր ծերերի

համար և ավելի լավ ծառայությունների

տրամադրումը ծերանոցներում,

ամենայն հավանականությամբ

մեծ ազդեցություն կունենա սեռի

ընտրության հարցը մեղմելու վրա:

Ավելի կոնկրետ, միայն դուստրեր

ունեցող ծնողների նպաստները

ավելացնելը հավանաբար կարող է

դառնալ սեռով պայմանավորված

հղիության արհեստական

ընդհատումների դրդապատճառ։

5Ունեցվածքի հավասար ժառանգումՄի շարք գործոններ

շարունակում են տղամարդկանց

սոցիալապես և տնտեսապես ավելի

արժեքավոր դարձնել, քան կանանց`

բերելով որդիների արմատացած

նախապատվության դուստրերի

հանդեպ: Այդ գործոններից մեկը

Հայաստանում հայրական գծով

ժառանգության փոխանցման

սովորույթն է: Հազվադեպ է

պատահում, որ ժառանգությունը և/

կամ հողը փոխանցվի դուստրերին

ամուսնական սովորույթների, ինչպես

նաև որպես ընտանիքի ժառանգներ

տղամարդկանց ընդունված

կարգավիճակի պատճառով:

Ունեցվածքի ժառանգումը ավելի

հավասարակշռված դարձնելու

ջանքերը, ներառյալ սոցիալական

նորմերը փոխող կրթությունը և

լրատվական քարոզչությունը,

ավելի մեծ աջակցություն կստեղծեն

իգագան սեռի ժառանգորդների

համար և հնարավոր է, որ սեռով

պայմանավորված աբորտները

նվազեն։

ՁԱՅՆ ՏԱԼՈՎ ԿԱՆԱՆՑ Հակաբեղմ նավորիչների և հղիության արհեստական ընդհատման հետ կապված ընկալում ները և փորձը Հայաստանի գյուղական վայրերում

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Page 34: Giving Women a Voice (Armenian)

66 67

ՁԱՅՆ ՏԱԼՈՎ ԿԱՆԱՆՑ

6Ավելի ծավալուն հետազոտություն իրականացնել սեռի

ընտրության հարցի մասինԱյս բացատրական որակական

հետազոտությունը լուսաբանում է այն

բազմակողմանի և բարդ պատճառները,

թե ինչու են կանայք Հայաստանում

դիմում սեռով պայմանավորված

աբորտների: Այնուամենայնիվ, ավելի

շատ հետազոտություններ պետք է

իրականացվեն մշտադիտարկելու

սեռերի հարաբերակցության

անհավասարակշռությունը, ընդլայնել

վիճակագրական տվյալները և

ավելի խորը ուսումնասիրելու

սեռի ընտրության և սոցիալական

գործոնների հարաբերության

մեջ, ինչպիսիք են միգրացիան և

ժառանգելու համակարգերը:

Պտղի սեռով պայմանավորված աբորտների արգելման հարցի քննարկումըԿարևոր է հիշել, որ ոչ թե սեռի

նախընտրությունն է սեռի ընտրության

արդյունք, այլ սեռի ընտրությունը

արդյունք է սեռի նախընտրության:

Շատ հասարակություններում,

այդ թվում նաև Հայաստանում,

սեռի նախապատվությունը գալիս

է երկարատև մշակութային

պրակտիկայից և մտածողության

ավանդական ձևերից: Պտղի սեռը

որոշող բժշկական տեխնոլոգիաների

զարգացումը հնարավոր է դարձրել

սեռի ընտրությունը, սակայն դա

սեռի ընտրության պատճառը չէ: Այդ

իսկ պատճառով ուլտրաձայնային

տեխնոլոգիաների սահմանափակումը

սեռի ընտրության հարցի արագ լուծում

չէ Հայաստանում:

Մենք կարող ենք հաշվի առնել

Հնդկաստանի, Չինաստանի և

Կորեայի օրինակները, երկրներ, որոնք

օրենքներ են ընդունել՝ արգելելով

առողջապահական ծառայություններ

մատուցողներին հայտնել պտղի սեռը:

Սեռի ընտրությունը նվազեցնելու

այս քաղաքականությունների

ազդեցությունը, ընդհանուր առմամբ,

համարվում է ցածր (Bongaarts 2013):

Սեռերի համամասնության շեղման

արձանագրված նվազումը,

հատկապես Կորեայի դեպքում,

հիմնականում պայմանավորված է

սոցիալ-տնտեսական զարգացմամբ

, որը փոխեց խորքային սոցիալական

նորմերը, այլ ոչ թե սեռի ընտրության

վրա ինստիտուցիոնալ արգելքներով

(Bongaarts 2013 , WHO 2011, (Barot

2012): Սրա պատճառը այն է, որ

ուլտրաձայնային տեխնոլոգիաների

միջոցով սեռի որոշումը արգելող

օրենսդրությունը միայն անդրադառնում

է հարցին, սակայն չի վերացնում

սեռի նախընտրության հիմնական

պատճառները (Li 2007):

Սեռի որոշման ուլտրաձայնային

տեխնոլոգիաների հասանելիության

սահմանափակումը՝ առանց սեռի

նախընտրության հիմնական

պատճառներին անդրադառնալու,

կարող է հանգեցնել գաղտնի

ընթացակարգերի ավելի մեծ

պահանջարկի, որոնք անօրինական

են և/կամ վտանգավոր (Barot 2012,

WHO 2011): Փոխարենը պտղի սեռի

որոշման վերաբերյալ ցանկացած

քաղաքականության փոփոխություն

պետք է իրականացվի կանանց

ուժեղացնող և համայնքային

մակարդակում նրանց սոցիալ-

տնտեսական պայմանները բարելավող

միջամտությունների հետ զուգահեռ:

Հղիության դեղորայքային ընդհատումՀղիության դեղորայքային

ընդհատման չարաշահման աճող

տարածվածությունը անհանգստության

մեծ առիթ է: Հետազոտության

արդյունքները ցույց են տալիս, որ

դեղորայքային աբորտի կիրառման

առումով կա մեծ բազմազանություն

չափաբաժինների, ժամկետների,

ինչպես նաև դեղահաբերի ընդունման

առումով, ինչը ենթադրում է, որ այս

պրակտիկան կարգավորված չէ

Հայաստանում: Այնուամնեայնիվ

դեղորայքային աբորտը վիրաբուժական

աբորտին կարևոր այլընտրանք

դառնալու ներուժ ունի, եթե

օգտագործվում է պատշաճ ձևով (Ngo

2011):

Սայտոտեկի հետագա չարաշահման

հետևանքով հիվանդացությունը

և մահացությունը կանխելու և

դեղորայքային աբորտի պատշաճ

օգտագործումը խրախուսելու համար

հետևյալ առաջարկությունները պետք է

հաշվի առնել։

1 լայնամասշտաբ կրթական արշավներ՝ ուղղված

բուժաշխատողներին և կանանցԲուժաշխատողները պետք է կրթված

լինեն դեղորայքային աբորտի

լավագույն փորձի մասին: Հարցված

բուժաշխատողների մեծամասնությունը

չգիտեին խորհուրդ տրվող դեղաչափերի

մասին, ինչը ենթադրում է, որ

առողջապահական հավելյալ կրթության

անհրաժեշտություն կա: Հաշվի

առնելով, որ գյուղական վայրերում

բուժքույրերը և մանկաբարձուհիները

ընդհանուր առմամբ ավելի կանոնավոր

կերպով են առնչվում կանանց հետ՝

հրամայական է, որ նրանք ունենան

համապատասխան տեղեկատվություն

ոչ միայն հղիության դեղորայքային

ընդհատման ճիշտ վերահսկման

վերաբերյալ, այլև այն մասին, թե

ինչպես լավագույնս խորհրդատվություն

տրամադրել կանանց հղիության

դեղորայքային ընդհատման վերաբերյալ

և ինչպես կարգավորել բարդությունները

դեղի սխալ օգտագործման ժամանակ:

Նաև կարևոր է, որ դեղագործները ևս

ընդգրկված լինեն դասընթացներում,

քանի որ հետազոտությունը ցույց է

տալիս, որ կանայք ավելի շատ են

խորհրդատվության համար դիմում

դեղագործներին, քան բուժքույրերին,

մանկաբարձուհիներին և բժիշկներին:

Բացի բուժաշխատողներից

կանայք ևս պետք է կրթված լինեն

անվտանգ և արդյունավետ աբորտի

տարբերակների մասին և պետք է

տեղյակ լինեն ինքնակառավարվող

աբորտի ռիսկերի մասին:

Չնայած ԶԼՄ-ների կողմից առկա

որոշակի ուշադրությանը՝ ավելի

լայնածավալ արշավ է պետք

կազմակերպել հեռուստատեսությամբ,

հասարակական գովազդների

միջոցով՝ մեծ թվով կանանց հասնել

լինելու համար, հատկապես գյուղական

վայրերում: Կանանց համար նաև

պետք է կազմակերպվեն հղիության

դեղորայքային ընդհատմանը նվիրված

առողջապահական կրթության

սեմինարներ:

2Սայտոտեկը վաճառվի միայն դեղատոմսով Սայտոտեկը պետք է

դեղատներում վաճառվի միայն

դեղատոմսով: Սայտոտեկի վաճառքը

սահմանափակելով բժշկից դեղատոմս

չստացած կանանց համար՝ կստիպի

վերջիններիս հետազոտվել հղիության

դեղորայքային ընդհատումից առաջ,

ինչը ամենայն հավանականությամբ

մեծապես կնվազեցնի դեղի սխալ

ընդունումը: Մշտադիտարկում պետք

է իրականացվի, որպեսզի ապահովվի

միայն դեղատոմսով վաճառքի

քաղաքականության կիրառումը:

3Կլինիկաներում / հիվանդանոցներում հղիության

դեղորայքային ընդհատման ավելի ցածր գինՀղիության դեղորայքային ընդհատման

արժեքը հիվանդանոցներում պետք

է արտացոլի վիրաբուժական

աբորտների ծախսերը:

Առողջապահության համաշխարհային

կազմակերպությունը դեղի

արդյունավետությունը ավելացնելու

համար խորհուրդ է տալիս

չափաբաժին՝ միֆեպրիստոնի և

սայտոտեկի համադրումով` միայն

սայտոտեկի փոխարեն (WHO

2012): Ներկայումս միֆեպրիստոնը

զգալիորեն թանկ է` հաշվի

առնելով Հայաստանում կյանքի

կենսամակարդակը:

Հղիության դեղորայքային ընդհատումը

արժե մոտավորապես չորս անգամ

ավել, քան առաջին եռամսյակի

վիրաբուժական աբորտը, քանի

որ այն ներառում է դեղերի,

խորհրդատվությունների և ՈՒՁՀ

ծախսերը` ամբողջական աբորտ

կատարման համար: Հղիության

դեղորայքային ընդհատման

ծախսերը իջեցնելով և այն

վիրաբուժական աբորտի ծախսերին

համապատասխանեցնելով՝ խթան

կստեղծվի, որ կանայք դեղորայքային

աբորտը ավելի ճիշտ օգտագործեն:

4Տանը կատարվող դեղորայքային աբորտի խրախուսում

Տանը կատարվող դեղորայքային

աբորտը լայնորեն օգտագործվում

է Միացյալ Նահանգներում և

Ֆրանսիայում (Ngo 2011): Կանայք,

ովքեր դիմում են տանը իրականացվող

դեղորայքային աբորտի,

միֆեպրիստոնի չափաբաժինը

ստանում են կլինիկայում, այնուհետև

սայտոտեկը ընդունում են տանը: Այս

մեթոդը նախատեսված է հղիության

դեղորայքային ընդհատման

գործընթացը պարզեցնելու

համար` նվազեցնելով կլինիկա

այցելությունների քանակը (Ngo

2011): Ավելին, չկա որևէ ապացույց ,

որ տանը կատարվող դեղորայքային

աբորտը պակաս արդյունավետ է, քան

կլինիկայում իրականացվողը (Ngo

2011):

Տանը կատարվող հղիության

դեղորայքային ընդհատումը

իդեալական է սահմանափակ

ռեսուրսներով ապրող կանանց

համար, ովքեր կդժվարանան

այցելել կլինիկա մի քանի անգամ:

Այս մեթոդը թույլ կտա կանանց

ինքնուրույն կառավարել սայտոտեկի

օգտագործումը իրենց տանը՝

գաղտնիության և հարմարավետության

պայմաններում, բայց միայն բժշկի հետ

խորհրդակցելուց և միֆեպրիստոնի

չափաբաժինը հիվանդանոցում

ստանալուց հետո:

Տանը կատարվող հղիության

դեղորայքային ընդհատման

տարածումը կօգնի վերացնել որոշ

հիմնական խոչընդոտներ հղիության

դեղորայքային ընդհատումը

օգտագործելիս, առաջարկել կանանց

ավելի մեծ ազատություն՝ ընտրելու

հղիության արհեստական ընդհատման

այն մեթոդը, որ լավագույնս կծառայի

իրենց կարիքներին և կօգնի կանխել

ինքնուրույն աբորտի ոչ ապահով

միջոցների կիրառումը կանանց

կողմից:

Հակաբեղմ նավորիչների և հղիության արհեստական ընդհատման հետ կապված ընկալում ները և փորձը Հայաստանի գյուղական վայրերում

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Page 35: Giving Women a Voice (Armenian)

68 69

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

1. Abrahamyan R, Avagyan G, Gyulkhasyan

V, Kuyumjyan K, Saghatelyan A, Aghakanyan

A, Arushanyan A. 2012. Prevalence of

and Reasons for Sex-Selective Abortions

in Armenia. United Nations Population

Fund Armenia Country Office, Republic

of Armenia Ministry of Health, and the

Republican Institute of Reproductive Health,

Perinatology, Obstetrics and Gynecology.

2. Barot S. 2012. A Problem-and-Solution

Mismatch: Son Preference and Sex-

Selective Abortion Bans. Guttmacher Policy

Review, 15(2).

3. Bongaarts J. 2013. The Implementation of

Preferences for Male Offspring. Population

and Development Review, 39(2): 185-208.

4. Bongaarts J and Westoff CF. 2000.The

Potential Role of Contraception in Reducing

Abortion, Studies in Family Planning, Volume

31 Number 3 September, pg 193-202.

5. Bradley EH, Curry LA, Devers LJ.

2007. Qualitative Data Analysis for Health

Services Research: Developing Taxonomy,

Themes, and Theory. Health Research and

Educational Trust. 42:4, 1758-1772.

6. Chong E, Tsereteli T, Vardanyan S,

Avagyan G, Winikoff B. 2009. Knowledge,

attitudes, and practice of abortion among

women and doctors in Armenia. The

European Journal of Contraception and

Reproductive Health Care. 14(5); 340-348.

7. Elo S and Kyng’s H. 2008. The Qualitative

Content Analysis Process. Journal of

Advanced Nursing, 62(1), 107-115.

8. Hsieh, Hsiu-Fang and Sarah E. Shannon.

2005. The Approaches to Qualitative Content

Analysis. Qualitative Health Research, 15(9),

1277-1288.

9. Li S. 2007. Imbalanced Sex Ratio at Birth

and Comprehensive Intervention in China.

United Nations Population Fund.

10. National Statistical Service [Armenia],

Ministry of Health [Armenia], and ORC

Macro. 2001. Armenia Demographic and

Health Survey 2000. Calverton, Maryland:

National Statistical Service, Ministry of

Health, and ORC Macro.

11. National Statistical Service [Armenia],

Ministry of Health [Armenia], and ORC

Macro. 2006. Armenia Demographic and

Health Survey 2005. Calverton, Maryland:

National Statistical Service, Ministry of

Health, and ORC Macro.

12. National Statistical Service [Armenia],

Ministry of Health [Armenia], and ICF

International. 2012. Armenia Demographic

and Health Survey 2010. Calverton,

Maryland: National Statistical Service,

Ministry of Health, and ICF International.

13. Ngo TD, Park MH, Shakur H, Free C.

2011. Comparative effectiveness, safety and

acceptability of medical abortion at home

and in a clinic: a systematic review. Bull World

Health Organ, 89(5): 360-70. NSS, http://

www.armstat.am/file/doc/99477298.pdf

14. Sacci I, Mkrtchyan Z, Dolyan

N, Armistad A. 2008. Availability

and Affordability of Contraceptive

Commodities in Pharmacies and

Primary Healthcare Facilities in Armenia:

Descriptive Study Report. Project NOVA,

United States Agency for International

Development.

15. Salvador S and Danielian LH. 1999.

CHSR/CPA Report on Qualitative Research

for JHU/PCS IEC Campaign.

16. Sedgh G, Singh S, Henshaw SK,

Bankole A. 2011. Legal Abortion Worldwide

in 2008: Levels and Recent Trends.

Perspectives on Sexual and Reproductive

Health, 43(3): 188-198.

17. Singh S, Remez L and Tartaglione A,

eds. 2010. Methodologies for Estimating

Abortion Incidence and Abortion-

Related Morbidity: A Review. New

York: Guttmacher Institute; and Paris:

International Union for the Scientific

Study of Population.

18. Ulin PR, Robinson ET, Tolley EE.

Qualitative Methods in Public Health: A Field

Guide for Applied Research, 1st Ed. 2005.

Family Health International.

19. Westoff CF. 2005. Recent Trends in

Abortion and Contraception in 12 Countries.

DHS Analytical Studies No. 8. Calverton,

Maryland: ORC Macro.

20. Westoff CF, Sullivan JM, Newby HA,

and Themme AR. 2002. Contraception-

Abortion Connections in Armenia. DHS

Analytical Studies No. 6. Calverton,

Maryland: ORC Macro.

21. World Health Organization. 2012. Safe

abortion: technical and policy guidance

for health systems, 2nd ed. WHO Press.

Retrieved from http://apps.who.int/iris/

bitstream/10665/70914/1/9789241548434_

eng.pdf.

22. World Health Organization. 2011.

Preventing gender-biased sex selection: an

interagency statement OHCHR, UNFPA,

UNICEF, UN Women and WHO.

ՆՇՈՒՄՆԵՐ

ՁԱՅՆ ՏԱԼՈՎ ԿԱՆԱՆՑ Հակաբեղմ նավորիչների և հղիության արհեստական ընդհատման հետ կապված ընկալում ները և փորձը Հայաստանի գյուղական վայրերում

ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

Page 36: Giving Women a Voice (Armenian)

70