haghpati vanq
TRANSCRIPT
![Page 1: Haghpati vanq](https://reader036.vdocuments.net/reader036/viewer/2022082408/55c954a8bb61eb81318b463f/html5/thumbnails/1.jpg)
ՀԱՂՊԱՏԻ ՎԱՆՔ
Սրբուհի Մաշինյան4.2 դասարան
Դպրոց-պարտեզ
![Page 2: Haghpati vanq](https://reader036.vdocuments.net/reader036/viewer/2022082408/55c954a8bb61eb81318b463f/html5/thumbnails/2.jpg)
![Page 3: Haghpati vanq](https://reader036.vdocuments.net/reader036/viewer/2022082408/55c954a8bb61eb81318b463f/html5/thumbnails/3.jpg)
![Page 4: Haghpati vanq](https://reader036.vdocuments.net/reader036/viewer/2022082408/55c954a8bb61eb81318b463f/html5/thumbnails/4.jpg)
Հաղպատի վանքը հիմնադրվել է 976թ. Բագրատունի Աշոտ Գ-ի թագավորության ժամանակ։ Այն գտնվում է կիրճերով եզերված սարահարթի վրա
Վանքը միջնադարյան Հայաստանի խոշոր մշակութային կենտրոններից էր, ուր ստեղծագործել են ժամանակի նշանավոր գործիչներ, գրվել և նկարազարդվել են բազմաթիվ ձեռագրեր, որոնց թվում 1211թ. «Հաղպատի Ավետարանը»։
Համալիրը ունի Ս.Նշան տաճարը, երկու գավիթ, երեք փոքր եկեղեցի, երկու միջանցք-տապանատուն, սեղանատունը, գրատունը, զանգակատունը եւ խաչքարեր։ Համալիրը շրջապատված է աշտարակավոր պարսպով։
Նրա տարածքից դուրս են աղբյուրի շենքը և մի քանի փոքր եկեղեցիներ։ Համալիրի հնագույն եկեղեցին Ս.Նշաննը կառուցել է Խոսրովանույշ թագուհին։
Հաղպատի զանգակատունը եռահարկ է` առաջին երկու հարկերում տեղավորված են յոթ աղոթարաններ, երրորդ հարկը սյունակազմ է։
Հաղպատի գրադարանը 10-րդ դարի հայ ձեռագրերի գանձարաններից ամենահարուստն էր։ Հիմնվել է XIդ., Հաղպատի վանքի Ս.Նշան եկեղեցու մոտ։ Հետագայում, ապահովության համար, ձեռագրերը տեղափոխվել են վանքի մոտակա քարայրերը, որոնք ոչ միայն գրապահոցի, այլև ընթերցարանի դեր են կատարել։
![Page 5: Haghpati vanq](https://reader036.vdocuments.net/reader036/viewer/2022082408/55c954a8bb61eb81318b463f/html5/thumbnails/5.jpg)
ՀԱՂՊԱՏԻ ԼԵԳԵՆԴԸ
Հաղպատ անվանման հետ կապված են բազմաթիվ լեգենդներ, նրանցից մեկի համաձայն Սանահինի իշխաններից մեկը հրավիրում է իր մոտ ճանաչված մի վարպետի` վանք կարուցելու համար: Վարպետը ներկայանում է իշխանին որդու հետ: Աշխատանքի ընթացքում վեճ է առաջանում հոր և որդու միջև: Ենթավարպետներից մեկը բռնում է որդու կողմը: Այսպես` կռվելով հոր հետ որդին թողնում է աշխատանքը, վեր է կենում և հեռանում: Ճանապարհին, մի ուրիշ իշխան վարձում է նրանց` իր վանքը կառուցելու պատվերով: Երբ որդու բարձրացրած պատերը հասնում են այնքան որ տեսանելի են դառնում Սանահինից, աշխատավորները հաղորդում են դրա մասին ծեր վարպետին: Ոչ աշխատանքային օրը նա որոշում է այցելել որդու շինարարությունը, մոտենում է կիսասարք վանքի պատին և երկար զննում այն: Բոլորը լուռ սպասում էին ծեր վարպետի գնահատականին: Վերջապես, նա հրեց շարվածքի քարը և ասաց. «Ախ պատ»: Այստեղ հայր և որդի գրկախառնվեցին և բարիշեցին: Իսկ վանքին մնաց «Հաղպատ» անվանումը:
![Page 6: Haghpati vanq](https://reader036.vdocuments.net/reader036/viewer/2022082408/55c954a8bb61eb81318b463f/html5/thumbnails/6.jpg)
Հիմնադրվել է 10-րդ դարի 2-րդ կեսին։ 10-13-րդ դարերում Հայաստանի նշանավոր հոգևոր և մշակութային կենտրոններից էր։ Հաղպատավանքը
Հայաստանի խոշորագույն և նշանավոր վանքային համալիրներից է, ուր առավել շեշտված են միջնադարի հայ ճարտարապետության առանձնահատուկ
գծերը;
ՀԱՂՊԱՏԻ ՎԱՆՔ - ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
![Page 7: Haghpati vanq](https://reader036.vdocuments.net/reader036/viewer/2022082408/55c954a8bb61eb81318b463f/html5/thumbnails/7.jpg)
ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ԻՐԵՐ
Ճամփորդությունը Հայաստանի տարբեր վայրերում այնքան էլ չի տարբերվում:
Ուր էլ որ լինենք, մեզ հարկավոր են առաջին հերթին հագնվել հարմարավետ՝ սպորտային կոշիկներ եւ հագուստ, տաք գուլպաներ եւ տաք հագուստ, գլխարկ, անձրեւանոց: Եթե գիշերելու ենք, ապա գիշերային տաք վերմակներ եւ իհարկե սնունդ:
Կատակով նշեմ, որ հանգիստ կարող եք ջուր չվերցնել: Հայաստանում չկա այդպիսի մի գեղատեսիլ վայր, որտեղ բնական աղբյուրներ, ջրի պաշարներ չլինեն: Բայց, միեւնույն է, խորհուրդ եմ տալիս վերցնել նաեւ խմելու ջուր:
![Page 8: Haghpati vanq](https://reader036.vdocuments.net/reader036/viewer/2022082408/55c954a8bb61eb81318b463f/html5/thumbnails/8.jpg)
ՎԵՐՋ