the armenians no 6

24

Upload: karo-karapetyan

Post on 10-Mar-2016

237 views

Category:

Documents


5 download

DESCRIPTION

american armenian magazine

TRANSCRIPT

Page 1: The Armenians No 6
Page 2: The Armenians No 6

Valencia BMW

23435 Valencia Blvd

Valencia, CA 91355

(818) 416-0036

(661) 200-9111

Page 3: The Armenians No 6

ՀՈւՆԻՍ - ՄՀՈւԼԻՍ հա. 06 | 2012

Արշակ Բ-ն (350-368) գահ բարձրացավ Շապուհ Բ-ի համա-

ձայնությամբ: Ուստի նա, քանի դեռ չէր ամրապնդել իր իշ-

խանությունը, աշխատում էր չգրգռել Սասանյան արքունիքին:

Սակայն շուտով Արշակ Բ-ն կարողացավ իր դիրքերն ամրա-

պնդել՝ արքունիք վերադարձնելով Մամիկոնյաններին և կարգա-

վորելով հարաբերությունները մյուսների հետ: Հռոմեական

կայսրությունն աշխատում էր Մեծ Հայքում վերականգնել իր

խարխլված դիրքերը, սակայն ուժեղացած Արշակ Բ-ն ձգտում էր

հավասարակշռված քաղաքականություն վարել իր երկու հզոր

հարևանների նկատմամբ: Դա առաջ էր բերում Հռոմեական

արքունիքի դժգոհությունը: Կամենալով եկեղեցին ծառայեցնել

իր ներքին քաղաքականությանը՝ ... Էջ 2

HRD Immigration Services

ԱՄՆ նախագահների ժառանգները

Հոլիվուդյան աստղերը մինչ հայտնի դառնալը

Էջ 4

Էջ 5

Էջ 7

Էջ 8

Էջ 10

Էջ 13

Էջ 16

Էջ 11

Քնքուշ անուններով չարագործները

Ամուսնական դավաճանությունները և նրանց դրդապատճառները

Աշխարհի հայտնի հայերը

Մի կյանքի պատմություն

Պիկասոյի «ընդհատակյա» կյանքը

Էջ 20 Ուոլտ Դիսնեյ` մանկական երազանքից մինչև միլիոններ

Page 4: The Armenians No 6
Page 5: The Armenians No 6

www.LATaxPros.com

118 W. Stocker Street

Glendale, CA 91202

Master Tax Advisor

Page 6: The Armenians No 6
Page 7: The Armenians No 6

ԱՄՆ նախագահների ժառանգները

ԱՄՆ նախագահներն ընդհանուր առմամբ ունեցել են

154 երեխա՝ 90 տղա եւ 64 աղջիկ£ Նախագահներից

տասը, այդ թվում` վերջին երեքը, ունեն միայն աղջիկ-

ներ, եւ չորս նախագահ ունեն միայն տղաներ£

Նախագահական ընտանիքները հասարակությանը տը-

վել են երեք տասնյակ քաղաքական գործիչներ, տասնը-

հինգ զինվորական, տասներկու գործարար, հինգ բժիշկ

եւ չորս գրող, երեք ուսուցիչ, երեք դերասան, մեկ երկ-

րաբան եւ մեկ աշխարհագետ£

Հայտնի մարդկանց երեխաների համար ասում են, որ բը

-նությունը նրանց դեպքում “հանգստանում է”£ Այս դը-

րույթը կարելի է նաեւ վիճարկել, բայց միանշանակ է, որ

տաղանդավոր մարդկանց, անգամ նախագահների երե-

խաները սովորական երեխաներ են£ Նրանցից ոմանք

աչքի են ընկնում տաղանդով եւ հաջողություններով,

մյուսները... ոչնչով աչքի չեն ընկնում£ Եվ առաջինների,

եւ երկրորդների համար շատ դժվար է դուրս գալ ծնող-

ների ստվերից...

ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգթոնը երեխաներ

չուներ£ Ամուսնանալով քսանութամյա այրի Մարթա Դե-

նդիլ Քյորթսի հետ՝ նախագահը որդեգրեց նրա երկու ե-

րեխաներին£

Աղջիկը մահացավ տասնյոթ տարեկանում, էպիլեպտիկ

նոպայի ժամանակ, իսկ որդին՝ Ջոնը, խորթ հոր համ-

հարզն էր, երբ նա անկախության համար մղվող պա-

տերազմում ղեկավարում էր Կոնտինենտալ բանակը£

Ջոնը մահացավ քսանյոթ տարեկանում, դիզենտերիայից՝

որբ թողնելով չորս զավակներին£

Երկրորդ նախագահը՝ Ջոն Ադամսը, ուներ վեց երեխա, ո-

րոնցից երկուսը մահացան վաղ տարիքում£

Որդին՝ Չարլզը, մահացավ երեսուն տարեկանում£

Փոխարենը մյուս որդին՝ Ջոն Քվինս Ադամսը, կրկնեց հոր

քաղաքական կարիերան եւ դարձավ ԱՄՆ վեցերորդ նա-

խագահը£

Թոմաս Ջեֆերսոնը կնոջը կորցրեց մինչեւ նախագահ ըն-

տրվելը եւ երկրորդ անգամ չամուսնացավ£ Նա հինգ

աղջիկ ուներ£ Ավագ դուստրը՝ Մարթան, ապրեց վաթ-

սունչորս տարի£ Բազմազավակ մայր էր. նրա առաջին

երեխան՝ Ջեյմսը, Սպիտակ տանը ծնված առաջին փոք-

րիկն էր£ Նախագահի կնոջ մահվան պատճառով առաջին

տիկնոջ պարտականությունները Սպիտակ տանը կատա-

րում էր Մարթան£ Երբ 1826 թվականին մահացավ հայրը,

նա ժառանգեց միայն պարտքեր եւ ստիպված էր վաճառել

Մոնտիչելոյի ընտանեկան առանձնատունը£ Վիճակն ա-

վելի վատացավ ամուսնու մահից հետո£ Մարթան այդպես

էլ չկարողացավ վճարումները կատարել եւ կյանքի վեր-

ջին տարիներն անցկացրեց իր երեխաների ընտանիքնե-

րում՝ աղքատ ազգականուհու կարգավիճակով£

Թոմաս Ջեֆերսոնի երեխաները ծնվել էին սեւամորթ

ստրկուհի Սալի Հեմինգսից£ Սալին տասնչորս երեխայի

մայր էր, որոնցից միայն հինգի հայրը կարող էր լինել

Ջեֆերսոնը£ Ըստ ընտանեկան աղբյուրների` Սալին Ջե-

ֆերսոնի սիրուհին դարձավ, երբ ընդամենը 14 տարեկան

էր£ Այդ ժամանակ Ջեֆերսոնը Ֆրանսիայում ԱՄՆ դես-

պանն էր£ Դա ամուսնական դավաճանություն չէր, քանի

որ այդ ժամանակ նա արդեն կորցրել էր կնոջը£ Սալիի

´²ò²Ð²ÚîàôØ

Page 8: The Armenians No 6

Սալիի հետ օրինական ամուսնության մասին խոսք լի-

նել չէր կարող£ 1988 թվականի հոկտեմբերին մի խումբ

հետազոտողներ, Յուջին Ֆոսթերի ղեկավարությամբ, հը-

րապարակեցին ԴՆԹ¬ի հետազոտությունների արդյունք

-ները, որով հաստատվում է Ջեֆերսոնի հայրությունը£

Սեւամորթ Սալիի կրտսեր որդին` Էսթոնը, նախագահի

որդին է£ Հարգելով գիտնականների աշխատանքը` ըն-

տանեկան հանդիպումների կազմակերպիչները 1999 թը-

վականի ամենամյա հանդիպմանը հրավիրեցին նաեւ

Էսթոնի ժառանգներին£ Բայց ընտանիքի որոշ անդամ-

ներ “ինքնակոչ” ազգականներին սառը ընդունելություն

ցույց տվեցին եւ վիրավորական արտահայտություններ

ուղղեցին նրանց հասցեին£ Պատահարը հասարակութ-

յունն ընդունեց որպես դեմարշ՝ ոչ վայել Անկախության

Հռչակագրի հեղինակի ժառանգներին, որում, ինչպես

հայտնի է, ասվում է, որ բոլոր մարդիկ հավասար են

ստեղծվել£ ԴՆԹ¬ից բացի, կա եւս մեկ խոսուն փաստ.

Սալիի երեխաներից միայն հինգը ազատություն ստա-

ցան£ Ջեֆերսոնի երկու հարյուր ստրուկներից, որոնք

աշխատում էին նրա ծխախոտի պլանտացիաներում,

ազատություն ստացան միայն հինգը...

Չորրորդ նախագահ Ջեյմս Մեդիսոնը երեխաներ չուներ:

Նա որդեգրեց իր կնոջ` Դոլիի առաջին ամուսնությունից

ծնված որդուն` Ջոն Փեյն Թոդին: Որդեգիրը մեծացավ

որպես վերջացած սրիկա. խաղամոլ էր, հարբեցող եւ

գող, դատապարտվել էր ու խորթ հոր մահից հետո փոր-

ձեց վաճառել նրա փաստաթղթերը. Կոնգրեսը կարողա-

ցավ գնել նախագահի արխիվը խորթ զավակից, որը քիչ

մնաց սովամահության մատներ հարազատ մորը:

Նախագահ Ջոն Քվինս Ադամսի ավագ որդին անսպասե-

լի մահացավ 28 տարեկանում. վայր ընկավ ուղեւորա-

տար նավից նյույորքյան նավահանգստում: Շատ պատ-

մաբաններ հակված են այն կարծիքին, որ նրա մահը

դժբախտ պատահար չէր, այլ` ինքնասպանություն.

ավագ Ադամսը հարբեցող էր, կնամոլ եւ ժամանակ առ

ժամանակ ունենում էր հանկարծակի ու առանց պատ-

ճառի ընկճախտի նոպաներ:

Հարբեցողությունից մահացավ նաեւ Ջոն Ադամսի երկ-

րորդ` միջնեկ որդին` երեսունմեկ տարեկանում: Նրա մա

-հից հետո նախագահի կինը ասել է, որ մի որդին էլ զոհ

գնաց քաղաքականությանը: Փոխարենը երրորդ որդին`

Չարլզ Ֆրենսիս Ադամսը, պապի եւ հոր արժանի ժա-

ռանգորդն էր: 1809 թվականին, երբ երկու տարեկան էր,

ծնողների հետ տեղափոխվեց Սանկտ Պետերբուրգ, որ-

տեղ նրա հայրը դեսպան էր, եւ այնտեղ մնացին մինչեւ

Եվրոպայում ավարտվեց նապոլեոնյան պատերազմը:

Շատ լավ տիրապետում էր ռուսերենին, գերմաներենին եւ

ֆրանսերենին: Ավարտելով Հարվարդի համալսարանը`

նա գնաց դիվանագիտության ճանապարհով. դեսպան էր

Անգլիայում: Կոնգրեսի ներքին պալատի անդամ էր, ըն-

տըրվեց փոխնախագահ եւ համարվում էր նախագահի

թեկնածու: Բայց նախագահ չդարձավ, եւ մի տոհմից երեք

նախագահ Ամերիկան այդպես էլ չունեցավ:

Տասնհինգ երեխա. սա տասներորդ նախագահ Ջոն Թայ-

լերի ռեկորդն է, որը մինչ օրս պահպանվում է: Իհարկե,

պետք ասել, որ այսպիսի ժառանգություն նրան «նվիրել» է

ոչ թե մեկ, այլ երկու կին:

Առաջին կինը` Լետիցիան, ունեցավ ութ երեխա եւ մա-

հացավ Թայլերի նախագահության երկրորդ տարում:

Երկու տարի անց նախագահը կրկին ամուսնացավ. կինը

երիտասարդ Ջուլյա Գարդիներն էր, որը հինգ տարով

փոքր էր նախագահի ավագ աղջկանից եւ երեսուն տա-

րով` նախագահից: Թայլերի ամենակրտսեր դուստրը`

Փելան, ծնվեց, երբ հայրը յոթանասուն տարեկան էր:

Ապրեց ութսունյոթ տարի եւ մահացավ 1947 թվականին`

Հարի Թրումենի նախագահության օրոք:

Page 9: The Armenians No 6

Հոլիվուդյան աստղերը մինչ

հայտնի դառնալը

Նիկոլաս Քեյջը ժամանակին պոպ-կորն էր

վաճառում Լոս-Անջելեսի Fairfax թատրո-

նում:

Բրեդ Փիթը մինչ հայտնի դառնալը աշ-

խատել է որպես բարմեն, վաճառող, մա-

տուցող, վարորդ և նույնիսկ բեռնակիր:

Բոն Ջովին մինչև հայտնի ռոք խումբ հա-

վաքելը Նյու-Ջերսիում տոների համար դե-

կորացիաներ էր ստեղծում:

Ջենիֆեր Լոպեսը, ավարտելով դպրոցը, ծը-

նողների պնդմամբ ընդունվեց իրավաբա-

նական գրասենյակ որպես օգնական:

Մեթյու ՄաքԿոնահին ուսանողական փո-

խանակման ծրագրով մեկ տարի անցկաց-

րել է Ավստրալիայում և գումար վաստա-

կելու համար աման էր լվացնում:

Ջենիֆեր Էնիսթոնը երիտասարդ տարինե-

րին հավաքարար և մատուցողուհի էր աշ-

խատում:

Ջուլիա Ռոբերթսը ժամանակին պաղպա-

ղակ էր վաճառում Baskin Robbins-ում, ինչ-

պես նաև աշխատում էր կոշիկի խանու-

թում և ՄակԴոնալդսում:

Հյու Ջեքմանը ժամանակին ծաղրածու էր աշ-

խատում և 50$ էր վաստակում ամեն շոուի

համար:

Ռենե Զելվեգերը ուսանողական տարիներին

մատուցողուհի էր աշխատում սթրիփթիզ ա-

կումբում:

Ջոնի Դեպը գրիչներ էր վաճառում հեռա-

խոսով:

Ումա Թուրմանը, 15 տարեկանում փախ-

չելով ծնողներից Նյու-Յորք, աշխատանքի

տեղավորվեց որպես աման լվացող պիցեր-

իայում:

Պամելա Անդերսոնը ֆիտնեսի մարզչուհի էր

աշխատում Վանքուվերում:

Միկ Ջագերը պատանեկան տարիներին

պաղպաղակ էր վաճառում, իսկ Լոնդոնի

տնտեսագիտության դպրոց ընդունվելուց

հետո դռնապան էր աշխատում հոգեբուժա-

րանում:

Մեգան Ֆոքսը բանանի զգեստ էր հագնում

խանութում և դրանով գումար վաստակում:

Օզի Օսբորնը աշխատում էր սպանդա-

նոցում:

Page 10: The Armenians No 6

Քնքուշ անուններով չարագործները

"Անիծվես դու, Էնդրյու"

Քրիստոփոր Կոլումբոսի կողմից Նոր Աշխարհի հայտ-

նագործումից հետո նրա նավատորմից երկու նավ էր

մնացել` "Պինտան" եւ "Նինյան"ֈ Հետդարձի ճամփին նը-

րանք պտտվող փոթորկի հանդիպեցին, որը եվրոպա-

ցիներն առաջին անգամ էին տեսնումֈ Կոլումբոսի հետ

Իսպանիա գնացող հնդակցիները, սակայն, ճանաչեցին

Անտիլյան կղզիների սարսափելի թշնամուն, որը "խու-

րական" էր կոչվումֈ "Խուրականն" այս անգամ համե-

մատաբար թույլ էր, եւ Կոլումբոսի նավերը փրկվեցինֈ

Այն ժամանակ եվրոպացիներին անհայտ երեւույթն այժմ

հայտնի է որպես ցիկլոն` օդի` ժամացույցի սլաքի հա-

կառակ ուղղությամբ հողմապտույտ շարժումֈ

Ցիկլոնների առաջացման մեխանիզմները այսօր էլ

հայտնի չեն, սակայն ամենից հաճախ դրանք բացա-

տըրվում են ալիքային տեսության շրջանակներումֈ

Ահռելի պարույրների ձեւով հողմապտույտները շրջում

են երկրագնդով մեկ, եւ նրանց ճամփորդությունները

հազարավոր, երբեմն էլ տասնյակ հազարավոր մարդ-

կանց կյանքեր են խլում, իսկ անօթեւան մնացածների

թիվը նույնիսկ ճշտել հնարավոր չէֈ

Ուժեղ ցիկլոնները մարդկանց պատուհասել են դեռեւս

անհիշելի ժամանակներիցֈ Այդ մասին տեղեկություն-

ները պահպանվել են գրավոր հնագույն հուշարձաննե-

րումֈ Օրինակ, հույն-պարսկական պատերազմի ժամա-

նակ, երբ պարսիկների Դարեհ Առաջին թագավորը որո-

շել էր զավթել Հունաստանը, այդ երկրի ափերն էր

ուղարկվել Մարդոնիայի գլխավորած հզոր նավատորմըֈ

Բայց հազիվ էր նավակազմը մոտեցել Խալկիդիկա կղզուն,

երբ դաժան փոթորիկ էր սկսվել, որը կործանել էր 300

նավ` անձնակազմերի հետ միասինֈ Դա տեղի էր ունեցել

մ.թ.ա. 492 թվականինֈ

16-19-րդ դարերում իսպանացիները Կարիբյան ծովի կըղ-

զիներում տարերային աղետներին սրբերի անուններ էին

տալիսֈ Օրինակ, "Սանտա Աննա" կոչվեց 1825 թվականի

հուլիսի 27-ին` Սուրբ Աննայի օրը, Պուերտո –Ռիկո կըղ-

զուն վրա հասած ցիկլոնըֈ Աստիճանաբար, առանց որեւէ

հրահանգների ու կարգադրությունների, ձեւավորվեց ցիկ-

լոններին կանացի անուններ տալու ավանդույթըֈ Ասում

են, որ դրան սկիզբ դրեցին գրող Ջ. Ստյուարտը եւ նրա

"Փոթորիկ" վեպըֈ Վեպի հերոսը փոթորիկը "Մարիա" էր

անվանել` իր սիրելի աղջկա անունով, որը նույնքան

տառապանքներ էր պատճառել իրեն, որքան բնական

աղետը `մարդկանցֈ

1780 թվականի հոկտեմբերին Բարբադոս կղզու մոտ հզոր

փոթորիկ պայթեցֈ Փոթորիկն այնքան ուժեղ ավերածութ-

յուններ գործեց, որ պատմության մեջ մտավ "Մեծ փո-

թորիկ" անունովֈ Նրա "գործունեության" արդյունքում

ոչնչացավ Սավաննա-լա-Մար քաղաքը (նահանգ Ջոր-

ջիա)ֈ Ականատեսների վկայությամբ, Սավաննայի բնա-

կիչները սկզբում լրիվ քարացել էին` տեսնելով ահռելի

մեծությամբ ալիքի մոտենալըֈ Սրբելով բոլոր արգելքները,

այն մի պոռթկումով լցվել էր քաղաք եւ քշել-տարել ամեն

ինչֈ Ալիքը լրիվ ամայացրել էր Սենտ-Լյուսիա կղզին,

որտեղ ավերակների տակ մնացել էր 6 հազար մարդ, իսկ

ծովն այնքան էր բարձրացել, որ հեղեղել էր ամրոցըֈ

Ալիքները նավահանգստում կանգնած նավերից մեկը

բարձրացնելով նետել էին հիվանդանոցի վրա` ավերելով

այնֈ Այնուհետեւ փոթորիկը շարժվեել էր դեպի Մար-

տինիկա կղզին, որի ափերի մոտ խորտակել էր չորս հա-

զար զինվոր տեղափոխող քառասուն ֆրանսիական

առեւտրային նավֈ Փոթորկին զոհ էին դարձել նաեւ Դո-

մինիկա, Սենտ-Էստատիուս, Սենտ- Վինսենտ, Պուերտո-

Ռիկո կղզիներըֈ

Վերջին տարիներին փոթորիկներին սկսել են նաեւ

տղամարդկանց անուններ տալֈ Ֆլորիդայի հարավում

գտնվող Մայամի քաղաքը բառացիորեն ավերակների էր

վերածվել "Էնդրյու" փոթորիկի կողմից, որը սկսվել

էր օգոստոսի 13-ին`որպես քամու պոռթկումների մի

շարքֈ Անցնելով Ատլանտիկայի վրայով` այն ուղեկցվում

էր հորդառատ անձրեւներով եւ ցածր մթնոլորտային

ճնշումովֈ Փոթորիկների ուսումնասիրման ամերիկյան

ազգային կենտրոնը ամեն տարի 70 նույն տիպի ալիք է

գրանցում, սակայն "Էնդրյուի" նմանը դեռ չէր եղելֈ

Օգոստոսի 17-ին այն արդեն տրոպիկական փոթորկի էր

Page 11: The Armenians No 6

հասել, բայց ցիկլոնի ուժգնություն դեռեւս չուներֈ

Կիրակի օրը "Էնդրյուն" հարավային Ֆլորիդա հասավ

այն պահին, երբ մարդիկ պառկում էին քնելուֈ Փոթորկի

արագությունը 74 մղ/ժ էր, բայց հրեշը շարունակում էր

արագություն հավաքելֈ Որոշ ժամանակ անց այն արդեն

սլանում էր 100 մղ/ժ արագությամբ, իսկ ավելի ուժեղ

պոռթկումների պահին նույնիսկ` 200 մղ/ժֈ "Էնդրյուի"

ճիշտ արագությունը որոշել այդպես էլ չհաջողվեց, ո-

րովհետեւ Ազգային կենտրոնի քամու արագության չափ-

ման սարքերը շարքից դուրս էին եկելֈ

Օդերեւութաբաննրեը նշում են, որ դա ԱՄՆ-ի ափերը

երբեւէ հասած ամենաուժեղ ցիկլոնն է եղելֈ Դեյդ օկ-

րուգում ավերածությունների տարածքը հավասար էր 12

Մանհեթն կղզիներիֈ Այստեղի բոլոր 80 հազար տները,

որոնցում 355 հազար մարդ էր ապրում հիմնովին ա-

վերվել էինֈ Թեեւ բնակիչները ժամանակին զգուշացում

էին ստացել, զոհերից խուսափել չհաջողվեց` 20 մարդֈ

"Էնդրյուն" շարունակում էր մոլեգնել նաեւ Ֆլորիդայի

սահմաններից դուրսֈ Երկու օր անց այն հասավ Լո-

ւիզիանայի ափերը, բայց ավերածությունների գագաթ-

նակետը հենց Մայամին էրֈ Հարավային Մայամին, որը

գիշերը կարծես կրակների ծով լինի, աղետից հետո

նմանվել էր սեւ փոսիֈ Քաղաքում պոկված էին բոլոր

ցուցատախտակներն ու լուսաֆորները, կրպակները

գետնին էին հավասարվելֈ Մայամիի պարծանքը հա-

մարվող կոկոսի արմավենու պուրակն անհետացել էրֈ

Բազմահարկ գրասենյակներն անասելի կորուստ-

ներ էին կրելֈ Քամին քշել-տարել էր դրանց ողջ գույքը`

համակարգիչներ, կահույք, թղթապանակներֈ

Ինտերիերից հետո հերթը հասել էր պատերին, որոնք

նույնպես սրբվել էին` մերկացնելով խողովակներն ու

արմատուրանֈ

Առավել սարսափելի էր, սակայն, Հոումսթեդ փոքրիկ

քաղաքի ճակատագիրըֈ Այստեղ լուսաֆորները ոչ թե

պոկված էին, այլ գետնից փորված- հանվածֈ

Բեթի Վեյլը պատմում է, որ գնացել է ընկերների մոտ`

միասին դիմակայելու աղետին. "Տունը քարից էր, բայց

պատերը միեւնույն է դողում էինֈ Դուռը հանկարծ բաց-

վեց, եւ մենք ստիպված էինք այն պահել մեր մար-

միններովֈ Քամու գոռոցն այնքան ահասարսուռ էր, կար-

ծես հենց ինքը սատանան էր փորձում ներս խցկվելֈ Ես

երբեք այդպիսի ձայներ չէի լսելֈ Դա մոտ մեկ ժամ տեւեցֈ

Ես առաջին անգամ տեսա, թե ինչպես են լաց լինում

տղամարդիկ"ֈ Էռնան Դե-Լաոն պատմում է."Ինձ երբեմն

թվում էր, որ փոթորիկը բարձրացնումէ տների պատերըֈ

Իմ տան ապակիները փշրվել էին, կտուրը պոկվել էրֈ Դա

նման էր ռմբակոծությանֈ Երկնքում փայլատակումներ

էին` ինչպես հրաբուխի ժամանակֈ Ես կորցրի իմ ունե-

ցած-չունեցածը"ֈ Տուժել էին նաեւ կենդանիներն ու բույ-

սերըֈ Ցիկլոնը կոտրել կամ վնասել էր 13 հազար բու-

սատեսակների մոտ 70 տոկոսըֈ Շարք-Ռիվերից հարավ-

արեւմուտք ընկած տարածքը ցույց տալիս այն ճա-

նապարհը, որով "Էնդրյուն" անցել է Լուիզիանաֈ Այժմ այդ

տարածքը վերածվել է մանգոյի ծառերի գերեզմանի, իսկ

դրանք իրենց արմատներով ամրացնում էին ափը` կան-

խելով սողանքներըֈ Ներխուժելով Լուիզիանա` փոթո-

րիկը բեկորներով խցանեց բոլորովին նոր ջրանցքները,

որտեղ մինչ այդ առատ ձուկ կար, ինչպես նաեւ գետնին

հավասարեցրեց շաքարի ճակնդեղի պլանտացիաներըֈ

Բայց ճահճային տեղանքը թուլացրեց փոթորկի ճնշումըֈ

Մի քիչ էլ զբոսնելով Լուիզիանայով, հրեշը կորցրեց իր

ուժը եւ կորվ Օհայո գետի մոտերքում` որպես հրաժեշտ

անձրեւներ տեղալով Վիջինիայի կենտրոնական մասումֈ

Աղետից 7 շավաթ անց ավերված տարածքներում կյանքը

սկսեց հունի մեջ մտնելֈ Կառուցվեցին նոր տներ, որոնք ի

վիճակի են ժամում 100 մղոն արագությամբ սլացող քա-

մուն դիմակայելֈ Բայց Էնդրյուն ավելի արագ էր…ֈ Գուցե

այդ է պատճառը, որ քանդված տներից մեկի պատին մինչ

օրս էլ մնում է մի գրություն."Անիծվես դու, Էնդրյու"ֈ

Արտակարգ Ալիք

Page 12: The Armenians No 6

ԱՄՈՒՍՆԱԿԱՆ

ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ

ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Ինչու՞ են դավաճանում ամուսինները

Կանանց և տղամարդկանց դրդապատճառները կարող

են լինել տարբեր, բայց կարող ենք համոզված լինել, որ

առկա են աններդաշնակության խնդիրներ և իրենց

ընտրյալները չեն համապատասխանում իրենց սպա-

սելիքներին և երազանքներին: Կան ամուսիններ, որոնք

գիտեն, որ իրենց դավաճանում են և համակերպվում են

այդ մտքի հետ, մյուսները շատ վատ են տանում այդ

իրադրությունը: Իհարկե անվերջ կարելի է քննադատել

այդ հարցում ամուսնուն, բայց միգուցե խնդիրը կնոջ մեջ

է և կինը շատ է նախատում, պահանջում ավելի շատ

քան կարող է տալ ամուսինը, կարող է կինը կոնֆ-

լիկտային անձնավորություն է, կամ շատ կաշկանդված է

սեքսում և չի սիրում էքսպերեմենտներ կամ էլ խանդի

տեսարաններից իր զուգընկերոջ կյանքը նմանվել է

դժողքի:

Դավաճանությունների մեջ կարելի է տղամարդու և կնոջ

միջև տեսնել բիոլոգիական սկզբունքը, օրինակ տղա-

մարդը իր էությամբ պոլիգամ է, իսկ կինը մոնոգամ, բայց

այդ տարբերությունը դարեր շարունակ փորձում է շտկել

հասարակությունը և կրոնը: Տղամարդիկ ավելի հաճախ

են դավաճանում, նրանց սեռական կապերը լինում են

հարաբերական կարճաժամկետ, նրանք աշխատում են

չխորացնել իրենց հարաբերությունները երկրորդ ամուս-

նության մակարդակի և ավելի շատ հակված են

ստանալու այն սեքսուալ զգացմունքները, որոնք չեն

ստանում իրենց կնոջից և հակված են ընտրել ավելի

երիտասարդ ընկերուհի:

Կանայք սիրում են ավելի երկարաժամկետ կապեր, ավելի

շատ են նվիրվում իրենց զուգընկերներին, սիրում են ռո-

մանտիզմ այդ հարաբերություններում, հաճախ պատ-

րաստ են ավելի խոր և ռադիկալ քայլերի և հիմնականում

ընտրում են տարիքով իրենցից ավելի մեծ զուգընկեր:

Տղամարդկանց մեծ մասը ընդունում է, որ իրենց հա-

րաբերությունները այլ կանանց հետ չի խանգարի իրենց

ամուսնական կյանքին, իսկ կանայք հիմնականում գըտ-

նում են, որ ամուսնական կյանքը իրենց մոտ արդեն կրում

է ձևական բնույթ: Եթե համակարգենք հիմանական հոգե-

բանական և սեքսուալ պատճառները տղամարդկանց և

կանանց դավաճանությունների մենք կունենանք հետևյալ

տարբերակները.

· Մարդիկ են, որոնք իրենց համարում են կատարյալ,

մտածում են են, որ արժանի են ավելի լավ կյանքի և

անընդհատ փնտրտուքների մեջ են գտնվում:

· Հիասթափված մարդիկ, որոնք չեն գտել իրենց սեքսուալ

անդորրը իրենց ամուսնության մեջ:

· Մարդիկ, որոնք ունեն որոշակի հոգեբանական բար-

դույթներ և անընդհատ նոր կապերի մեջ են մտնում ինք-

նահաստատվելու նպատակով:

· Մարդիկ, որոնք խուսափում են ընտանեկան կյանքի

դժվարություններից և գտնում են իրենց համար ազատ

կյանքի մի այլ տարբերակ:

· Երբեմն դավաճանում են ի պատիժ իրենց ամուսնու,

որին կասկածում են դավաճանության մեջ:

· Կայացած կանանց և տղամարդկանց որոշ մաս, իր

կենսակերպի մի մաս է համարում դավաճանությունը,

որովհետև դա ընկերական շրջապատում ավելնորդ գլուխ

գովելու և ինքնահաստատման գործոն է:

· Որոշ դեպքերում դավաճանությունը կարող է դրդել

թաքնված մարմնավաճառությանը, այսինքն երբ այդ կա-

պի մեջ հիմնական գործոնը նյութականն է:

· Դավաճանության սպորտսմեններ, որոնք ունեն նույ-

նիսկ գրառումներ անուններով, տարեթվերով և նրանց հե-

տաքրքրությունը միայն քանակն է, և ոչ թե սեռական հա-

րաբերությունը:

· Կան մարդիկ, որոնք սիրում են երկու և ավելի անձնա-

վորությունների և չեն համարում դա դավաճանություն:

· Որոշ դեպքերում կա թաքնված ցանկություն իրակա-

նացնել որոշակի սեքսուալ գործողություններ իր սեք-

սուալ զուգընկերոջ հետ, բայց դա համարում են, որ դա

հարիր չէ իրականացնել ընտանեկան կյանքում և փընտ-

րում են այլ սեքսուալ կապեր:

· Կան մարդիկ, որոնք ենթագիտակցաբար փնտրում են

Page 13: The Armenians No 6

իրենցից տարիքով բավականին մեծ անձնավորություն-

ների դրանով լրացնում են չստացված սերը և ուշադ-

րությունը, որից նրանք զրկված էին մանուկ հասակում`

փաստորեն սիրուհու կամ սիրեկանի մեջ տեսնելով և՛

ծնող և՛սեքսուալ զուգընկեր:

· Որոշ դեպքերում դավաճանությունների ներքո լինում

են հոգեկան շեղումներ:

· Լինում են դեպքեր երբ չեն համարում սեքսը մարմ-

նավաճառի հետ դավաճանություն, քանի որ գտնում են,

որ չկա հոգեկան կապ, այլ դա զուտ մարմանկան հա-

ճույք է:

Իհարկե դավաճանության դաշտում տղամարդիկ և կա-

նայք գտնվում են ոչ հավասար պայմաններում, որով-

հետև կան երկակի ստանդարտներ հասարակությու-

նում: Որոշ դեպքերում նույնիսկ տղամարդու դավաճա-

նությունները “ողջունելի” է, իսկ կնոջը` քննադատելի:

Ամուսնացած տղամարդիկ ունեն ավելի շատ ժամանակ

դավաճանության համար, ավելի ազատ են ընտանեկան

հոգսերից, երեխաների դաստիարակությունից և այլն:

Բացի դրանից կանայք ավելի շատ են ապրում հիասթա-

փություն դավաճանությունններից քան տղամարդիկ և ի

վերջո տղամարդիկ ավելի խանդոտ են և ցավալի են ըն-

դունում կնոջ դավաճանությանը, որը հղի է դառը հետե-

վանքներով:

Մի խոսքով եթե դուք Ձեզ ծրագրել եք դավաճանության,

ապա դուք գողանում եք Ձեր երկրորդ կեսի երջան-

կությունը: Ձեզ ես առաջարկում եմ լինել ազնիվ նայել մի

քանի քայլ առաջ և չփոխել կարճաժամկետ հաճույքները

ընտանեկան արժեքների հետ: http://sexology.am Սեքսապաթոլոգիայի վերականգնողական

քաղաքային կենտրոնի տնօրեն ` Կարեն Թոփչյան

Ատոմ Էգոյան

Միշտ պետք է ինքդ քեզ մարտահրավեր նետել:

Մինչև 1993 թվականը, կանադացի կինոռեժիսյոր Ատոմ

Էգոյանի անունը, Հայաստանում հայտնի էր շատ քչե-

րին:

Նրա մասին ինֆորմացիան եկավ "Օրացույց" ֆիլմի հետ,

որի մի փոքրիկ մասը նկարահանվել էր Հայաստանում:

Այդ ժամանակ մենք մեզ համար նոր սկսեցինք բացա-

հայտել այն ռեժիսյորին, որին արդեն շատ լավ ճանաչում

էին Կանադայում, Եվրոպայում և Ամերիկայում:

Ատոմ Էգոյանը ծնվել է Կահիրեում, 1960 թվականին: Երբ

նա 3 տարեկան էր, նրա ընտանիքը մեկնեց Կանադա և

բնակություն հաստատեց Վիկտորիայում: Ապրում էին

իրենց կահույքի խանութի բերած եկամուտով: Ատոմը դեռ

երեխա էր, երբ նրա տատիկին տարան ծերանոց: Այդ

իրադարձությունը այնքան էր ազդել նրա վրա, որ նա դա-

դարել էր հայերեն խոսել, և նույնիսկ փակում էր ա-

կանջները, երբ նրա մոտ հայերեն էին խոսում: Երբ նրա

"Ընտանեկան դիտում" ֆիլմի 17 ամյա հերոս Վանը (կիսով

չափ հայ) հայտնվում է նույն իրավիճակում, նա ոչ միայն

սկսում է այցելել իր տատիկին, ինչպես դա արել էր Ատո-

մը, այլ հետ է վերադարձնում նրան տուն: Իր ազգային

պատկանելության մասին Ատոմ Էգոյանը երբեք չի մո-

ռացել: Ասենք ավելին՝ հայկական թեման, այս կամ այն

կերպ առկա է նրա ֆիլմերից մեծամասնության մեջ:

Իսկ 2002 թվականին, նա նկարահանում է "Արարատ" ֆիլ-

մը, որի հիմնական թեման՝ Թուրքիայում հայերի եղեռնն

է: Հայկական արմատները հավերժ մխրճված են նրա

էության մեջ: Էգոյանի ֆիլմերը դժվար է անվանել ինքնա-

կենսագրական: Սակայն նրա կյանքից բազում դրվագներ

տեղ են գտել նրա ֆիլմերում: Երիտասարդ տարիներին

նա մի քանի տարի աշխատել է Վիկտորիայի "Մոնար-

խինյա" շքեղ հյուրանոցում: "Դեր տեքստով" (1989) ֆիլմի

գործողությունները, համարյա ամբողջությամբ կատար-

վում են հյուրանոցում: 1989 թվականին, Ատոմի ծնողների

կահույքի խանութը հրդեհվել էր: "Ապահովագրական գոր

-ծակալը" (1991) ֆիլմում, հրդեհվում է հերոսի տունը: Երբ

Էգոյանը գրում էր "Էկզոտիկա" ֆիլմի սցենարը, նրա գըլ-

խավոր դերը նա նախատեսել էր իր կնոջ, դերասանուհի

Արսինե Խանջյանի համար, ով նկարահանվել է նրա հա-

մարյա բոլոր ֆիլմերում: Ֆիլմի նկարահանումները սկսե-

լուց, Արսինեն հղիության 7-երորդ ամսում էր: Նրանց կեն-

սագրության այս փաստը միանգամից մտցվում է սցե-

նարի մեջ. և բնականորեն խաղացվում ֆիլմում:

Մենք բոլորս հավատում ենք, թե հսկում ենք մեր կյանքը: Մեզ հարմար է ապրել այն աշխարհում, որը որոշակի աստիճանով գործում է նախօրոք տրված օրենքներով... Մեզ կարևոր է իմանալ, որ եթե վարվենք այսպես և այս-պես, կատարենք ճիշտ ընտրություն, մենք կպարգևատըր-վենք, որ այս համակարգը աշխատում է: Այլապես կյանքը կորցնում է իր իմաստը և վեր է ածվում քաոսի:

Page 14: The Armenians No 6

Ընտրելով դիվանագետի մասնագիտությունը, նա սովո-

րել է Տորոնտոյի համալսարանի միջազգային հարաբե-

րությունների ֆակուլտետում: Դառնալով համալսարա-

նական հայկական ընկերության անդամ, նա վերականգ-

նեց հայերեն լեզվի իր ուսուցումը: Կինոմատոգրաֆը մը-

տավ նրա կյանք սկզբից որպես հոբբի: Ատոմը սիրո-

ղական խցիկ ուներ, և մի քանի ընկերներ, որոնք անկեղծ

զվարճանում էին, նկարահանելով պարզ տեսարաններ:

Առաջին սիրողական ֆիլմը էգոյանը նկարահանեց, երբ

նա 12 տարեկան էր: Բայց արդեն հինգ տարուց, 1984-ին,

երբ էկրան բարձրացավ նրա "Ամենամոտ ազգականը"

ֆիլմը՝ տեխնոգեն ածխարհում մարդկանց օտարացման

մասին, Ատոմը հասկացավ, որ դա լուրջ է: Միջազգային

հարաբերությունները և կիթարը մոռացվեցին, և առանց

համապատասխան կրթության Էգոյանը մտավ նոր մաս-

նագիտության մեջ:

Իմ բոլոր ֆիլմերը՝ շատ աձնական պատմություններ են, որոնք պատմվում են որոշակի ձևով: Մինչ 1991 թվականը, Էգոյանը Հայաստանում չէր եղել:

Իսկ 91-ին նա Մոսկվայի կինոփառատոն բերեց իր "Ա-

պահովագրական գործակալը" ֆիլղմը, որով էլ որոշեց

այցելել նախնիների հայրենիք:

Հենց իր՝ Էգոյանի խոստովանությամբ, իր ողջ կյանքում

նա իրեն հայ էր զգում իդեալապես:

"Օրացույցը", որը Էգոյանը սկսեց նկարահանել Հայաս-

տան գալուց անմիջապես հետո, դարձավ նրա առաջին

ֆիլմը, որը ամբողջությամբ ստեղծվեց հայկական նյութի

վրա: Հետո եղավ "Էկզոտիկան", որը Էգոյանին բերեց հաղ-

թանակ Կաննի փառատոնում:

Այո, մենք ունենք ընտրություն, բայց այդ ընտրությունը թելադրվում է մեր փորձով և այն բանով, թե ինչ ենք մենք թույլ տալիս մեզ տեսնել: Ինչը նորից վերադարձնում է մեզ մեր ընկալաման ապարատի անկատարությանը: Էգոյանի ամենասկանդալային ֆիլմը դարձավ "Արարա-

տը"՝ 1915 թվականի հայերի եղեռնի մասին ֆիլմը:

"Արարատը" կտրուկ բողոքի ալիքներ առաջացրեց Թուր-

քիայում, որտեղ Էգոյանի աշխատանքը գնահատեցին որ-

պես՝ Թուրքիայի նկատմամբ ատելություն և թշնամութ-

յուն սերմանելուն ուղղված քարոզչություն: Թուրքիայի

կուլտուրայի նախարար Թալայը հայտարարեց՝ "Վատ է,

որ զբաղվելով այսպիսի համամարդկային արվեստով,

ինչպիսին է կինոն, մարդիք թույլ են տալիս իրենց աղա-

վաղել պատմական փաստերը և այդ ձևով թշնամություն

սերմանել ժողովուրդների միջև":

Page 15: The Armenians No 6

Սակայն Էգոյանին այս ամենը արդեն հետաքրքիր չէ: Նա

կատարել էր իր կարևոր խնդիրը՝ ներողություն էր

խնդրել իր նախնիների երկրից այն մոռացության հա-

մար, որին, պատմության կամքով դատապարտված են

եղել հազարավոր իր հայրենակիցներ:

Մաքուր կինեմատոգրաֆին ես կդասեի իմ ֆիլմերից

"Օրացույցը", "Ընտանեկան դիտումը" կամ "Արարատը":

Նրանցում ես փորձում եմ ասել ավելի լուրջ բաներ,

նրանք տարբերվում են իրենց տեքստուրայով և կինե-

մատոգրաֆիստական ընտրությամբ: Ինձ համար կարե-

վոր է տեսողական շարքի ալքիմիան, մետաֆիզիկական

լցվածությունը, փիլիսոփայական հարցերը:

Ատոմ Էգոյանը՝ Կաննի սիրեցյալն է և ֆավորիտը, որի

ուսերի ետևում ամենահեղինակային միջազգային կինո-

դիտման երեք մրցանակ կա: Չնայած նրան, որ Կանադա

նա գնացել էր արդեն 18 տարեկան հասակում, Էգոյանին

համարում են Կանադական անգլալեզու կինոի ներկա-

յացուցիչ և դասում են նույն շարքում մեծն Դեվիդ Կրո-

նենբերգի հետ: Եվ իրականում՝ Էգոյանի ռեժիսյորական

ոճը զարմացնում է իր բազմազանությամբ՝ "Ապահովագ-

րական գործակալը" դրաման, "Էկզոտիկա" թրիլլերը, "Ա-

րարատ" տրագեդիան և հիմա "Որտեղ է թաքնվում ճըշ-

մարտությունը" դետեկտիվը, նրա համար ստեղծեցին

որքան տաղանդավոր, այնքան էլ անկանխատեսելի հե-

ղինակի իմիջ:

Ատոմ Էգոյանը դեռ երիտասարդ է, և մենք իրավունք ու-

նենք սպասելու նրանից նոր հետաքրքիր աշխատանք-

ներ:http://www.psyhelp.am

Մարդիկ կհիշեն քո անունը

(Մարկ Ցուկերբերգ)

2010 թվականի հոկտեմբերի 1-ից Միացյալ Նահանգնե-

րում մեծ էկրաններ դուրս եկավ “Սոցիալական ցանց” գե-

ղարվեստական ֆիլմը` նվիրված հանրահայտ Facebook-ի

հիմնադիր, 26-ամյա միլիարդատեր Մարկ Ցուկերբերգին:

Ֆիլմը նկարահանված է Բեն Մեզրիչի “Ակամա միլլիար-

դատերեր–Facebook-ի ստեղծման այլընտրանքային պատ-

մությունը” վեպի հիման վրա: Ֆիլմի ցուցադրումից ան-

միջապես հետո մեծ հետաքրքրություն սկսվեց երիտա-

սարդ Ցուկերբերգի հանդեպ, ով կարողացել էր վաստակել

իր հսկայական կարողությունը` օգտագործելով սեփա-

կան ուղեղը: Սակայն կինոն և գրականությունը արվեստի

դեռ բավականին պայմանական ճյուղերից են, որտեղ ճըշ-

մարտությունն ու հորինված գեղեցիկ պատմությունները

խառնվում են իրար: Ինքը` Ցուկերբերգը, այդ կապակ-

ցությամբ ասել է. “Facebook-ի ստեղծման իրական պատ-

մությունը կայանում է նրանում, որ մենք պարզապես վեց

տարի զբաղվում էինք համակարգչով և ծրագրավորմամբ:

Դա չափազանց ձանձրալի թեմա կլիներ ֆիլմի համար”:

Իսկ ինչպե՞ս է եղել ամեն ինչ իրականում:

Բավականին անսովոր է, խոսելով 21-րդ դարի ամե-

նահայտնի և հարուստ մարդկանցից մեկի մասին, նշել

նրա ծննդյան ամսաթիվը` 1984 թվական: Բայց դա իրա-

կանում այդպես է: Մարկ Ցուկերբերգը ծնվել է 1984

թվականի մայիսի 14-ին Նյու Յորքում: Մայրը հոգեբույժ է,

հայրը` ստոմատոլոգ: Ընտանիքում կա չորս երեխա:

Մարկը ունի մեկ ավագ և երկու կրտսեր քույրեր:

Page 16: The Armenians No 6

Ընտանիքի բազմանդամությունն է ստիպում Մարկին

փոքր տարիքում կատարել իր առաջին լուրջ քայլը ծը-

րագրավորման մեջ` 11 տարեկան հասակում նա ստեղ-

ծում է ընտանեկան մինի-ցանց, որով կարող էր շփվել

ծնողների և քույրերի հետ: Դրանից մեկ տարի առաջ, 10-

ամյա հոբելյանի կապակցությամբ Մարկը նվեր է ստա-

նում իր առաջին համակարգիչը` 486 Quantex DX և

միանգամից սկսում է “լրջորեն” հետաքրքրվել նոր խա-

ղալիքով: Պետք է նշել, որ մինչ այդ նրա նախասի-

րությունները այլ բնույթի էին: Տղան հետաքրքրվում էր

հնագույն մշակույթներով և նույնիսկ սովորում էր լա-

տիներեն և հունարեն: Սակայն համակարգչային լեզու-

ները ավելի գրավիչ են դառնում նրա համար:

Հետագայում Մարկը ասում է, որ մարդիկ լինում են եր-

կու տեսակի` օգտագործողներ և ծրագրավորողներ:

Առաջինները, ստանալով համակարգիչը, օգտագործում

են այն, իսկ երկրորդները` սկսում են փոխել այն և օգ-

տագործել` բարդ խնդիրներին պարզ լուծումներ տալու

համար: 9-րդ դասարանում Մարկը ստեղծում է “Synapse”

բավականին հետաքրքիր ծրագիրը: Այն հավաքում էր

տվյալներ այն մասին, թե ի՞նչ երաժշտություն են լսում

մարդիկ իրենց համակարգչում, ի՞նչ տիպի երգերին և

ո՞ր ժամերին են նախապատվությունը տալիս: Եվ այդ

տվյալների հիման վրա ծրագիրը ստեղծում էր երգերի

ցանկ և հնչեցնում էր այն մեղեդիները, որոնք կարող էր

այդ պահին ցանկանալ լսել տվյալ անձը: Ծրագրով

սկսում է հետաքրքրվել Microsoft ընկերությունը և հըս-

կայական գումար է առաջարկում երիտասարդ ծրագրա-

վորողին դրա դիմաց: Բայց այստեղ առաջին անգամ

երևում է Մարկի յուրահատկությունը, երբ նա հրա-

ժարվում է փողից և տարածում է “Synapse”-ը անվճար:

Դպրոցն ավարտելուց անմիջապես հետո կրկին նույն

Microsoft-ը առաջարկում է նրան բարձր վարձատրվող

աշխատանք, սակայն Մարկը չի ընդունում հրավերը և

մեկնում է սովորելու Հարվարդ` ընտրելով իր համար ոչ

թե համակարգչային տեխնոլոգիաները, այլ հոգեբա-

նությունը:

Հարվարդում նա անմիջապես ձեռք է բերում բանիմաց

հակերի և ծրագրավորողի հեղինակություն: Մարկին

հաջողվում է “կոտրել” համալսարանի բոլոր ուսանող-

ների տվյալները և նկարները պարունակող սերվերը և

կազմակերպել հարվարդյան աղջիկների ցանցային ինք-

նատիպ գեղեցկության մրցույթ: Դրանից հետո համալ-

սարանի ղեկավարությունը գրեթե որոշում է կայացնում

նրան հեռացնելու մասին, բայց նաև նշում է իր զեկույ-

ցում, որ Ցուկերբերգը օժտված է բացառիկ ունակութ-

յուններով:

2003 թվականի ողջ ընթացքում հնդկական ծագում ունե-

ցող ամերիկացի Դիվիյա Նարենդրան և Կեմերոն ու

Թայլեր Վինկլվոսս եղբայրները աշխատում էին “Con-

nectU” նախագծի ստեղծման վրա:

Դա կայք էր ուսանողների համար, որտեղ կարելի էր

հանդիպել և շփվել: Աշնանը նրանք առաջարկում են

Մարկին աշխատել իրենց հետ: Նա համաձայնվում է,

սակայն անսպասելիորեն, 2004 թվականի հունվարի 11-

ին գրանցում է TheFacebook.com անվանումը (հետագայում

The-ն դուրս է գալիս), իսկ փետրվարի 4-ին այն սկսում է

աշխատել: Պետք է նշել, որ ստեղծել Facebook-ը նրան

օգնում են ընկերները` Էդուարդո Սավերինը, Դասթին

Մոսկովիցը, Էնդրյու Մաքքոլումը և Քրիստոֆեր Հյուզը:

Նոր սոցիալական ցանցի հայտնվելուց անմիջապես հետո

Նարենդրան և Վինկլվոսսները սկսում են պնդել, որ

Մարկը գողացել է իրենց միտքը: 2007 թվականին նրանք

դատավարություն են սկսում Ցուկերբերգի դեմ:

Դատարանի պահանջով անցկացվում է կայքի կոդի քըն-

նություն, սակայն արդյունքները մինչև հիմա էլ գաղտնի

են: 2009 թվականին հայցվորներին հաջողվում է հասնել

հաջողության և Մարկը վճարում է նրանց 65 միլիոն

դոլար: Չնայած այդ ժամանակ նրա համար դա արդեն

լուրջ գումար չէր, քանի որ Facebook-ը դարձել էր շատ

հաջող նախագիծ, իսկ Ցուկերբերգը` միլիարդատեր: Այժմ

նրա կարողությունը գնահատվում է մոտ 7 միլիարդ դո-

լար: 2004 թվականին մինչև Facebook-ի հաջողությունը

դեռևս մի քանի քայլ կար և անհրաժեշտ էին զգալի ներ-

դըրումներ: Ներդնում էին բոլորը` և՛ Ցուկերբերգը և՛ Սա-

վերինը և՛ սոցիալական ցանցի ստեղծման մյուս մաս-

նակիցները: Բայց իսկապես լուրջ ներդնող հայտնվում է

2004 թվականի ամռանը, երբ Ցուկերբերգը ընկերների հետ

այցելում է ծրագրավորողների Մեքքան` Պալո Ալտո քա-

ղաքը Կալիֆոռնիայում:

Page 17: The Armenians No 6

Այստեղ նա ծանոթանում է “Napster” ֆայլափոխանակ-

ման համակարգի հիմնադիր Շոն Պարկերի հետ:

Վերջինս ներկայացնում է նրան PayPal վճարային համա-

կարգի հիմնադիր Պիտեր Տիլին և Տիլը, զգալով նա-

խագծի հետագա զարգացումները, տրամադրում է երի-

տասարդ Ցուկերբերգին 500 հազար դոլար: Անմիջապես

կազմվում է ուժեղ ծրագրավորողների մի թիմ և “Face-

book”-ը վերածվում է հզոր միջազգային ցանցի: Այսօր

սոցիալական ցանցում գրանցված են ավելի քան 500 մի-

լիոն օգտագործող:

Սակայն իր առաջին գործընկերների հետ Ցուկերբերգը

վիճում է: Վիրավորված Էդուարդո Սավերինի հետ եր-

կարատև զրույցներից հետո է գրող Բեն Մեզրիչը գրում

իր “Ակամա միլլիարդատերեր – Facebook-ի ստեղծման

այլընտրանքային պատմությունը” գիրքը, որի հիման

վրա էլ նկարահանվում է “Սոցիալական ցանց” ֆիլմը:

Սակայն մի փոքր տարօրինակ է թվում Ցուկերբերգի

նախկին ընկերների վիրավորվածությունը: Նրանցից յու

-րաքանչյուրն ունի Facebook-ի արժեթղթերի փաթեթ և

նույնպես հանդիսանում է միլիարդատեր: Վերջերս For-

bes ամսագիրը հրապարակեց աշխարհի ամենահա-

րուստ մարդկանց ցուցակը: Այնտեղ ասվում է, որ Էդու-

արդո Սավերինի կարողությունը գնահատվում է 1.15

միլիարդ դոլար:

Ցուկերբերգի կողմնակիցները պնդում են, որ վիրա-

վորված Սավերինը բացասական է ներկայացրել Face-

book-ի հիմնադրին, իսկ Մեզրիչի գիրքը և նրա հիման

վրա նկարահանված ֆիլմը չեն համապատասխանում

իրականությանը, քանի որ գրքի հեղինակը նույնիսկ չի

էլ զրուցել Ցուկերբերգի հետ: Նրանք ասում են, որ “իս-

կական Մարկը” ներկայացված է մեկ այլ գրքում` “Face-

book-ի էֆֆեկտը”` գրված այս տարվա հունիսին Դեյվիդ

Կիրկպատրիկի կողմից` սոցիալական ցանցի հիմնադրի

հետ երկարատև զրույցներից հետո: Այնտեղ երիտա-

սարդ միլիարդատերը հանդես է գալիս բոլորովին այլ

կերպարով` նա չի ընկնում շահույթի ետևից, բացառա-

պես նվիրված է իր գործին և երազում է փոխել աշխարհը

դեպի ավելի լավը: Facebook-ի իր էջում ինքը` Ցուկեր-

բերգը, ասում է. “Ես փորձում եմ դարձնել աշխարհը

ավելի բաց, օգնելով մարդկանց գտնել միմյանց”: Իսկ

նրա հետաքրքրություններում նշված են “հրապարակայ-

նություն, ստեղծել բաներ, որոնք կօգնեն մարդկանց

գտնել միմյանց և կիսվել նրանով, ինչը կարևոր է նրանց

համար, հեղափոխություն, տեղեկատվական հոսք”:

Վերջերս նա ձայնավորել է ինքն իրեն հայտնի “Simp-

sons” հեռուստասերիալում: Այն սերիայում, որը դուրս է

եկել բավականին վերջերս, Լիզան և Նելսոնը փնտրում

են ներդրող իրենց նախագծի համար և ծանոթանում են

Մարկ Ցուկերբերգի հետ:

Նա հայտնում է երիտասարդ ձեռներեցներին, որ շատ

միլիարդատերեր են ժամանակին թողել համալսարանը: Ի

դեպ Facebook-ի հիմնադիրը այդպես էլ չավարտեց Հար-

վարդը: Իր համալսարանները նա անցավ ինտերնետում և

ապացուցեց գիտելիքներ ստանալու նման մեթոդի հաջո-

ղությունը:

Արևմտյան լրատվամիջոցները պատմում են, որ միլիար-

դատերը աչքի է ընկնում առօրյա կյանքում իր պար-

զությամբ` քնում է դոշակի վրա, որն ուղղակի գցված է

հատակին, գրասենյակ գնում է հեծանվով և հագնվում է

շատ հասարակ` ջինս, սպորտային վերնաշապիկ և սան-

դալներ բաց ոտքերին: Հանգստյան օրերին սկզբունքորեն

չի աշխատում, նույնիսկ եթե խոսքը գնում է միլիարդանոց

գործարքների մասին: Իր անձնական կյանքի մասին նա

նույնպես չի մոռանում: Արդեն մի քանի տարի է նա հան-

դիպում է չինուհի Պրիսցիլլա Չենի հետ, որի հետ ծա-

նոթացել է նույն պատմական 2004 թվականին: Այժմ Ցու-

կերբերգը սովորում է չինարեն և այս տարվա վերջում

պլանավորում է մեկնել Չինաստան` ռոմանտիկ ուղևո-

րության: Չի բացառվում, որ ռոմանտիկան ուղևորության

միակ պատճառը չէ: Ասում են, որ Չինաստանում պատ-

րաստվում է բացվել սեփական “Facebook”-ը: Կարելի է

միայն պատկերացնել, թե ինչքան նոր օգտվողներ կհայտ-

նըվեն այդ ցանցում և որպես հետևանք, ինչքան կա-

վելանա Մարկ Ցուկերբերգի շահույթը…

Ի դեպ, աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը

ճանաչվել է նաև աշխարհի ամեաանճաշակ տղամարդը:

Ներկայացնում ենք նրա ընկերուհու նկարները, իսկ մեկ-

նաբանությունները թողնում ենք Ձեզ:

Page 18: The Armenians No 6

Պիկասոյի «ընդհատակյա» կյանքը

Եկեղեցի, ցլամարտ եւ հասարակաց տուն

1927 թվականի հունվարին, մետրոյից դուրս եկող ամ-

բոխի մեջ Պիկասոն նկատեց կապտամոխրագույն աչքե-

րով մի գեղեցիկ աղջկա: Նա ամուր բռնեց անծանոթուհու

ձեռքն ու ներկայացավ: Ասաց, որ ինքը Պիկասոն է, եւ

գեղեցկուհու հետ մեծ գործեր կանեն: Անծանոթուհին

Մարի-Թերեզ Վալտերն էր: Այդ ժամանակ նա 17 տարե-

կան էր: Ոչինչ չգիտեր արվեստի մասին, չէր ճանաչում

նաեւ Պիկասոյին: Այլ հետաքրքրություններ ուներ` լող,

մարմնամարզություն, հեծանվասպորտ, ալպինիզմ:

Սկսվեց Պիկասոյի ամենամեծ սիրահրապուրանքը, որը

ոչ սահման էր ճանաչում, ոչ տաբու: Հանձնվելով այդ

խելագար կրքին` նկարիչը ցանկանում էր մոռացության

տալ Օլգային, նրան դուրս գրել իր կյանքից:

Պիկասոն եւ կանայք. այս թեմային Արեւմուտքում հե-

տազոտություններ են նվիրվել, որոնք սկանդալային

բնույթ ունեն: Նկարիչի կյանքում, որն ուներ բազմաթիվ

սիրային կապեր եւ կրքոտ գրավչություն, մեծ դեր են

խաղացել յոթ կին: Այդ իմաստով նրա կյանքն ապա-

ցուցում է այն ասացվածքը, որ Իսպանիան մի երկիր է,

որտեղ տղամարդիկ ատում են սեքսը, սակայն ապրում

են հանուն դրա: Առավոտյան` եկեղեցի, կեսօրին` ցլա-

մարտ, երեկոյան` հասարակաց տուն. սա իսպանական

չգրված օրենք է, որին առանց շեղումների հետեւում էր

նաեւ Պիկասոն:

Նկարիչն ասում էր, որ արվեստն ու կիրքը նույնն են:

Մի անգամ Պիկասոն հայտարարել է, թե գեղեցիկ սեռի

ներկայացուցիչներն իր համար կամ աստվածուհի են,

կամ անկողնային պարագա...

Նրան անասելի երջանկություն էր պատճառում, որ աստ-

վածուհին վերածվում էր «պարագայի» եւ ոչ միայն թույլ

տալիս իր հետ վարվել ինչպես ցանկանում էր, այլեւ

դրանից հաճույք ստանում:

Պիկասոյի մեջ բացառիկ ուժեղ էր զարգացած ավերելու,

կործանելու բնազդը: Նրա սիրուհին էին դառնում մտերիմ

ընկերների կանայք. հաճախ` ամուսինների իմացությամբ

ու համաձայնությամբ: Այդպես էր օրինակ Պոլ Էլյուարի

երկրորդ կնոջ` Նյուշայի դեպքում:

Հանճարի ամբողջ կյանքն անցավ արարելու եւ կործա-

նելու բնազդի միջնատարածքում:

Մի անգամ նկարիչն ասել է, որ վախենում է, թե կմեռնի

առանց որեւէ մեկին երբեւէ սիրելու: Բայց, միեւնույն ժա-

մանակ, սիրում էր կրկնել, որ կյանքը երկարացնում են

աշխատանքն ու կանայք...

- Ամեն անգամ կին փոխելիս,- ասում էր Պիկասոն,- ես

«վառում» եմ նրան, ով վերջինն էր: Այդպիսով ձերբա-

զատվում եմ նրանից: Հնարավոր է, որ հենց դա է ինձ երի-

տասարդություն վերադարձնում:

Ինչեւէ, վարպետի ոչ բոլոր հայտարարությունները կարե-

լի է հալած յուղի տեղ ընդունել: Դրանցում շատ է էպա-

տաժը: Այնուամենայնիվ, կանանց հետ փոխհարաբերութ

-յուններում հաճախ առավելություն էր ստանում ապա-

կառուցողական սկիզբը:

Պիկասոյի կանանցից Մարի-Թերեզ Վալտերն ու երկրորդ

կինը` Ժակլինը, ինքնասպանություն գործեցին, նյարդա-

յին ընկճվածությամբ էին տառապում Օլգան, նկարչուհի

Դորա Մարը, որը նկարչի սիրուհին էր հայտնի «Գեռնի-

կա» կտավը վրձնելիս:

Page 19: The Armenians No 6

Միայնություն

Բայց վերադառնանք Օլգային:

Նրա հանդեպ ատելությունը Պիկասոն խառնեց գեղանը-

կարչությանը: Ցլամարտի թեմաներով մի շարք կտավ-

ներում Պիկասոն նրան մեկ ձիու, մեկ ջադու կնոջ կեր-

պարով էր նկարում:

Իրենց բաժանման պատճառները բացատրելիս Պիկա-

սոն կասի. «Նա ինձնից շատ բան էր պահանջում: Այդ

ժամանակահատվածն իմ կյանքի ամենավատ շրջանն

էր»: Բայցեւայնպես, Պիկասոն չէր ցանկանում ամուսնա

-լուծվել: Անցյալի թեկուզ փոքր մասից ամբողջովին հրա-

ժարվելը նրա համար հավասարազոր էր մահվան, որից

Պիկասոն միշտ վախեցել էր: Բացի այդ, ամուսնալու-

ծությունը կբերեր նրա ունեցվածքի ուղիղ հիսուն տո-

կոսի կորստի, գլխավորապես` կտավների: Եվ Օլգան

մինչեւ կյանքի վերջը պաշտոնապես մնաց Պիկասոյի կի

-նը: 1943 թվականին Պիկասոն ծանոթացավ նկարչուհի

Ֆրանսուազ Ժիլոյի հետ, որն ընդամենը 21 տարեկան էր:

Մի քանի տարի նա գեղանկարչի նոր մուսան էր:

Սա Օլգայի համար հերթական հարված էր: Նա շարու-

նակում էր խանդել նախկին ամուսնուն, մանավանդ երբ

նոր սիրուհիներ էին հայտնվում: Օլգան նրան ցասում-

նալի նամակներ էր գրում` խառնելով իսպաներենը,

ֆրանսերենն ու ռուսերենը: Նամակների բովանդակութ-

յունը միշտ նույնն էր` որքա՜ն է ցածրացել Պիկասոն:

Սովորաբար Օլգան նամակներին կցում էր Ռեմբրանտի

կամ Բեթհովենի նկարները` հավելելով, որ նա երբեք

նրանց չափ հանճարեղ չի լինի:

Պիկասոյի փարիզյան թանգարանում պահպանվում են

ամուսնուն ուղղված Օլգայի ավելի քան հարյուր նա-

մակներ, բայց առայժմ դրանք մատչելի չեն: Դրանց հետ

ծանոթությունն, ինչ խոսք, կօգնի ավելի լավ հասկանալ

նրանց հարաբերությունները, հասկանալ այն դերը, որ

կինը խաղացել է նկարչի կյանքում, եւ նրանց բաժանման

պատճառը:

Ամռանը Օլգան մեկնեց Միջերկրական ծովափնյա փոք-

րիկ մի քաղաք, որտեղ ապրում էին Պիկասոն եւ Ֆրան-

սուազ Ժիլոն` իրենց որդու` Կլոդի հետ, ու հետապնդում

էր երիտասարդ կնոջը: Ֆրանսուազը լռությամբ տանում

էր վիրավորանքները` հասկանալով, որ Օլգան տառա-

պում է միայնությունից եւ հուսահատված է:

1949 թվականին Ֆրանսուազն աղջիկ ունեցավ` Պալո-

ման, իսկ երեք շաբաթ անց Պիկասոն պապիկ դարձավ.

Պոլը որդի էր ունեցել, որին, ի պատիվ պապի, ան-

վանեցին Պաբլո, բայց սովորաբար փաղաքշական Պաբ-

լիտո էին ասում:

Պոլ Պիկասոն պատերազմի տարիներն անցկացրեց Շը-

վեյցարիայում եւ Փարիզ վերադարձավ միայն ազատագ-

րումից հետո:

Աշխատանք չուներ, նաեւ շատ էր խմում ու թմրանյութ

օգտագործում: 1954 թվականին թոքաբորբով ծանր հի-

վանդանալով` Պոլը հայտնվեց մահվան շեմին: Բժիշկը

Պիկասոյին հեռագիր ուղարկեց` խնդրելով շտապ գալ

Կանն: Պատասխան այդպես էլ չստացվեց:

- Իմ հոր` Պոլ Պիկասոյի ողբերգությունն այն է,- պատմում

է Մարինա Պիկասոն,- որ ամբողջ կյանքում կախման մեջ

է եղել մեծ վարպետից եւ ամեն ամիս, ստորանալով,

ստիպված էր գումար խնդրել:

Հանճարեղ նկարիչը, հնարավոր է, չկարողացավ որդուն

ներել այն բանի համար, որ նա պարզապես սովորական

մարդ էր` զուրկ որեւէ տաղանդից:

Ծնողներից նյութական կախվածությունը երկար տարի-

ներ իր վրա զգացել է նաեւ Մարինա Պիկասոն, որը մոր ու

եղբոր հետ շատ համեստ ապրում էր հարավային Գոլֆ-

Ժյուան քաղաքում:

Հարազատների ու մտերիմների հետ հարաբերություննե-

րում վարպետն, ըստ թոռնուհու, դավանում էր հետեւյալ

սկզբունքը. ես ամեն ինչ եմ, դու` ոչինչ:

- Պապիկի հետ հարաբերությունները շատ վատ էին, դըժ-

վար: Ես նրա հետ ոչ մի շփում չունեի: Երբ դպրոցն ա-

վարտելուց հետո ցանկանում էի ընդունվել բժշկական

ֆակուլտետ, Պիկասոն քարտուղարի միջոցով հայտնեց,

որ հնարավորություն չունի վճարելու ուսման համար:

Երկար ժամանակ նրան հորս վաղաժամ մահվան ու մորս

խեղված կյանքի մեղավորն էի համարում,- հիշում է Մա-

րինա Պիկասոն:

Օլգա Խոխլովան կյանքի վերջին տարիներն ապրեց Կան-

նում` կատարյալ մենության մեջ: Տեւական ու տանջալից

հիվանդությունից հետո նա 1955 թվականի փետրվարի 11

-ին քաղցկեղից մահացավ քաղաքային հիվանդանոցում:

Թաղմանը ներկա էին որդին եւ մի քանի ընկեր-

ներ: Պիկասոն այդ ժամանակ Փարիզում ավարտում էր

«Ալժիրյան կանայք» կտավը ու թաղմանը չեկավ:

Նորից միասին

Պաբլո Պիկասոն մահացավ 1973 թվականի ապրիլի 8-

ին: Նա իննսունմեկ տարեկան էր:

Մահվանից առաջ, աչքի ընկնելով մարգարեական գուշա-

կությամբ, նկարիչն ասել է.

- Իմ մահը նավաբեկություն կդառնա: Երբ մեծ նավ է

կործանվում, ամեն ինչ նրա շուրջը ձգվում է դեպի ջրա-

պտույտը...

Այդպես էլ եղավ:

Թոռը` Պաբլիտոն, խնդրեց թույլ տալ մասնակցելու հու-

ղարկավորությանը, բայց մեծ վարպետի վերջին կինը`

Page 20: The Armenians No 6

Ժակլին Ռոկը, արգելեց:

Պապի թաղման օրը Պաբլիտոն մի սրվակ դեկալորան`

գունազրկող քիմիական հեղուկ խմեց: Երբ նրան հիվան

-դանոց հասցրին, բժիշկները հաստատեցին, որ վառել է

ներքին օրգանները:

Երեք ամիս նրա կյանքը պահպանում էին պարբերական

վիրահատություններով ու փոխպատվաստումներով, ո-

րոնց համար վճարում էր Մարի-Թերեզ Վալտերը:

Պաբլիտոյին փրկել չհաջողվեց: Նրան հուղարկավորե-

ցին Կաննի նույն գերեզմանատանը, որտեղ հանգչում է

Օլգան: 1975 թվականի հունիսի 6-ին լյարդի ցիրոզից 54

տարեկանում մահացավ Պոլ Պիկասոն:

Նրա երկու երեխաները` Մարինան եւ Բեռնարը, նկարչի

վերջին կինը` Պաբլո Պիկասո Ժակլինը եւ երեք արտ-

ամուսնական զավակները` Մայան (Մարի-Թերեզ Վալ-

տերի դուստրը), Կլոդը եւ Պալոման (Ֆրանսուազ Ժիլոյի

երեխաները) նկարչի ժառանգորդներ ճանաչվեցին:

Տեւական պայքար սկսվեց ժառանգության համար, որը

գնահատվում էր 260 միլիոն դոլար. թվերը խիստ նվա-

զեցվել էին հարկային գանձումների պատճառով:

Ժառանգությունը հիսուն հազար ստեղծագործություն-

ներ էին. կտավներ, քանդակներ, խեցեգործական իրեր եւ

նկարներ:

Ժառանգության ամենամեծ բաժինը` 30 տոկոս, հասավ

Ժակլին Պիկասոյին, թոռներին` Մարինային եւ Բեռնա-

րին` քսանական տոկոս: Բացի այդ, ժառանգորդներից

յուրաքանչյուրին թույլատրվեց որպես հիշատակ մեկ

նկար վերցնել: Մարինան, օրինակ վերցրեց այն նկարը,

որտեղ պատկերված էր տատիկը` Օլգան, երիտասարդ

տարիքում:

1977 թվականի հոկտեմբերի 20-ին իր տան ավտո-

տընակում, Միջերկրական ծովափնյա Ժուան-լե-Պեն

քաղաքում կախվելով ինքնասպան եղավ Մարի-Թերեզ

Վալտերը` վաթսունութ տարեկան հասակում:

1986 թվականի հոկտեմբերի 15-ի առավոտյան, նկարչի

հերթական ցուցահանդեսի նախօրեին, իր անկողնում

ինքնասպան եղավ Ժակլին Պիկասոն:

Մարինա Պիկասոն, որը ժառանգել էր Կաննի «Թագա-

վորական ապարանք» հայտնի առանձնատունը, ապ-

րում է այնտեղ` դուստրերի, որդու եւ որդեգրած երեք

վիետնամցի երեխաների հետ: Նա տարբերություն չի

դնում նրանց միջեւ եւ արդեն կազմել է կտակը, հա-

մաձայն որի` իր հսկա ժառանգությունը մահվանից հե-

տո կբաժանվի հինգ հավասար մասի: Մարինան իր

անունով հիմնադրամ է ստեղծել. որը Հոշիմինի ար-

վարձանում ավան է կառուցել` քսանչորս տնակով` 360

վիետնամցի որբերի համար:

- Երեխաների հանդեպ սերը ժառանգել եմ իմ տատիկից:

Օլգան միակն էր Պիկասոյի կլանից, որը մեզ` թոռներիս

վերաբերվում էր քնքշությամբ եւ ուշադիր էր: Եվ իմ

գրքում` «Երեխաները, որ ապրում են աշխարհի ծայրին»,

գրել եմ նրա մասին, որ վերականգնեմ նրա բարի ա-

նունը: Օլգայի մասին, նրա կյանքի, նաեւ` Պիկասոյի մա-

սին շատ անճշտություններ են ասվել,- գրում է Մարի-

նան...

Պատրաստեց Ա. Ա.-ն

ՀԱՅԵՐԵՆԻՑ - ԱՆԳԼԵՐԵՆ

ԱՆԳԼԵՐԵՆԻՑ - ՀԱՅԵՐԵՆ

ՌՈՒՍԵՐԵՆԻՑ - ԱՆԳԼԵՐԵՆ

ԱՆԳԼԵՐԵՆԻՑ - ՌՈՒՍԵՐԵՆ

ՌՈՒՄԻՆԵՐԵՆԻՑ - ԱՆԳԼԵՐԵՆ

ԱՆԳԼԵՐԵՆԻՑ - ՌՈՒՄԻՆԵՐԵՆ

ԻՍՊԱՆԵՐԵՆԻՑ - ԱՆԳԼԵՐԵՆ

ԱՆԳԼԵՐԵՆԻՑ - ԻՍՊԱՆԵՐԵՆ

ԳՐԱՎՈՐ ԵՎ ԲԱՆԱՎՈՐ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՀԱՄԱՐ ԶԱՆԳԱՀԱՐԵՔ՝ 323 - 383 - 7385

Page 21: The Armenians No 6

Ուոլտ Դիսնեյ` մանկական

երազանքից մինչև միլիոններ

Հաճախ հայտնի և հաջողակ մարդիկ ունենում են ոչ

երջանիկ մանկություն: Միգուցե դա է պատճառը, որ

չնայած բոլոր դժվարություններին, նրանք հետագայում

ձգտում են հասնել հաջողության, որպեսզի լրացնեն

իրենց կյանքի սկզբնամասում բաց թողնվածը: Ուոլտ

Դիսնեյը բացառություն չէ

Նա ընտանիքի հինգերորդ երեխան էր: Ուոլտի հայրը

խիստ մարդ էր և անընդհատ ծեծում էր երեխաներին:

Ընտանիքը աղքատ էր ապրում և երեխաները միշտ էլ

խաղալիքների պակաս էին զգում: Փոքրիկ Ուոլտը սի-

րում էր նկարել, որի համար նրան հաճախ պատժում էր

հայրը, քանի որ բոլոր նկարիչներին համարում էր “ան-

բաններ”: Բայց ցանկությունն ու երազանքը ամենից ու-

ժեղն են: Այդ պատճառով, չունենալով թուղթ և մատիտ, 4

-ամյա Ուոլտը փայտով և ածուխով տուն է նկարում

իրենց տան պատին: Դա միգուցե նրա առաջին նկարն

էր:

Ավելի շատ Ուոլտը ցանկանում էր նկարել այնպիսի

նկարներ, որոնք հանդիպում էին ծաղրանկարներում:

Սակայն դրա համար նրա մոտ ազատ ժամանակ չէր

մնում: Բայց մի անգամ, երբ նա ժամանակ է գտնում

թղթի կտորի վրա նկարել հարևանի ձիուն, նմանութ-

յունը այնքան մեծ է լինում, որ հարևանը 25 ցենտ է

վճարում նկարի համար: Իսկ արդեն 40 տարի անց նրա

նկարները հազարավոր դոլարներով վաճառվում էին

աճուրդներում:

Բացի այդ Դիսնեյը մանկուց ուներ ևս մեկ երազանք:

Նրանց ֆերմայի հարևանությամբ, ցանկապատից այն

կողմ, գտնվում էր գեղեցիկ մի առանձնատուն: Այդ ժա-

մանակ էլ Ուոլտը որոշում է, որ անպայման կկառուցի մի

մեծ տուն, որտեղ կլինեն տարբեր զվարճանքներ երեխա-

ների համար: Ինչպես արդեն գիտեք, իր այդ երազանքը

Ուոլտը իրականացրեց:

Ուոլտ Դիսնեյը ծնվել է 1901 թվականի դեկտեմբերի 5-ին,

Չիկագոյում: Աշխատել սկսել է մանուկ հասակում: Ութ

տարեկանից սկսած նա արթնանում էր առավոտյան 3:30 և

թերթեր բաժանում, իսկ ստացած ողջ գումարը տալիս էր

հորը: 15 տարեկանում նա դադարում է թերթեր բաժանել

և սկսում է զբաղվել ժելեի արտադրությամբ: Հենց դրանով

էր զբաղվում նրա հայրը, որը երկար ժամանակ գտնվում

էր աղքատության մեջ: Ուոլտը մեծ հաճույքով էր անում

իր գործը: Բայց նրա ամենամեծ հոբին մնում էր ամե-

նատարբեր նկարներ նկարելը: 1920 թվականին նա ա-

վարտում է Չիկագոյի արվեստի համալսարանը: Այդ ժա-

մանակ էլ սկսնակ նկարիչ Ուոլտի առջև հարց է ծագում`

որտե՞ղ աշխատել: Սկզբում նա աշխատանք է գտնում

ռեստորաններից մեկում, որտեղ պահանջվում էին ուրախ

գովազդային նկարներ: Տնօրենը դժվարությամբ է աշ-

խատանքի ընդունում Ուոլտին և բացի այդ վճարում էր

ընդամենը 50 դոլար շաբաթական:

Սկսելով լրջությամբ հետաքրքրվել անիմացիաներով`

Ուոլտը որոշում է հեռանալ աշխատանքից և ճանապարհ

է ընկնում դեպի Հոլլիվուդ: Սակայն գալով Հոլլիվուդ` նա

բախվում է բազմաթիվ այլ խնդիրների: Ընդհանրապես

տեղեր չկային սկսնակ կինոգործիչների համար, էլ ինչ

ասել սովորական նկարիչ-անիմատորի մասին, որը նոր

էր եկել համաշխարհային կինոարտադրության կենտրոն

և ինչ-որ բան էր պահանջում: Բայց Ուոլտը չէր պատ-

րաստվում հանձնվել: Նա սկսում է այցելել տարբեր Հոլի-

վուդյան “գործակալություններ” և ընկերություններ, ա-

նում ամեն ինչ, միայն թե գտնի նորմալ աշխատանք: Եվ

մի անգամ, լրիվ պատահական, նա հանդիպում է անկախ

գործակալ Մաքս Ֆլեյշերին, որը զբաղվում էր տարբեր

ֆիլմեր հոլիվուդյան “առաջին շարքեր” դուրս բերելով:

Ուոլտը նրան առաջարկում է փոխշահավետ համագոր-

ծակցություն, բացատրելով, որ նրանից պահանջվում է

միայն այնպես անել, որ իր մուլտիպլիկացիոն նկարները

հասանելի դառնա հասարակությանը: Ընդ որում, եկա-

մուտի հիմնական բաժինը ստանալու էր գործակալը:

Ուոլտը, հետաքրքրվելով Մաքս Ֆլեյշերի մուլտիպլիկա-

ցիոն նկարներով, նկատում է, որ Ֆլեյշերը բավականին

հետաքրքիր մեթոդ է կիրառում` համատեղելով մուլտիպ-

լիկացիան իրական նկարահանումների հետ:

Page 22: The Armenians No 6

Այսինքն, մուլտիպլիկացիոն հերոսը ասես հայտնվում

էր իրական աշխարհում: Բայց նա չի օգտագործում

Ֆլեյշերի նորարարական միտքը: Ուոլտը ամեն ինչ այլ

կերպ է անում` նա մտցնում է ԻՐԱԿԱՆ հերոսին մուլ-

տիպլիկացիոն աշխարհ, որն իրականում ավելի դժվար

էր: Առաջին հերթին պետք էր ընտրել սցենար: Ուոլտը

մանկուց սիրում էր “Ալիսան հրաշքների աշխարհում”

գիրքը, այդ պատճառով էլ որոշում է նկարահանել

մուլտֆիլմ այդ կերպարի մասնակցությամբ` փոքրիկ

աղջնակ Ալիսայի: Մուլտֆիլմի ստեղծումը պահանջում

էր անընդհատ լարված աշխատանք: Ուոլտը չէր կա-

րողանում գիշերները երկար քնել, այդ պատճառով էլ

վարձում է երկու սկսնակ նկարիչների: Դա նրա ըն-

կերներն էին, որոնք սովորել էին նույն գեղարվեստի

դպրոցում, որտեղ ժամանակին Ուոլտը: Հետագայում

նրանք դառնում են “Բոսկոյի արկածները”, “Բարնի

արջը” և “Բերկրալի հարմոնիա” մուլտիպլիկացիոն

շարքերի հեղինակները: Դիսնեյը բացատրում է տղա-

ներին իր պահանջները մուլտիպլիկացիոն կինոնկարի

վերաբերյալ և աշխատանքը սկսում է եռալ: Ալիսայի

մասնակցությամբ մուլտիպլիկացիոն կինոնկարները

սկսում են ճանաչվածություն ձեռք բերել հանդիսատես-

ների շրջանում:

1927 թվականին Դիսնեյը ստեղծում է ուրախ մկնիկ

Մորտիմերին, ապագա Միկկի Մաուսին: Նրա մասին

առաջին մուլտֆիլմը ձայնային մուլտֆիլմ էր, բայց

մուլտֆիլմի ֆոնի վրա ուղղակի հնչում էր սովորական

երաժշտություն և վերջ: Սակայն Միկկի Մաուսի մասին

հաջորդ մուլտֆիլմը փոխում է բոլոր պատկերա-

ցումները ձայնային մուլտիպլիկացիոն նկարների մա-

սին:

1928 թվականին, մուլտիպլիկացիոն վարպետ Ուոլտեր

Էլիաս Դիսնեյի գլխավորությամբ, դուրս է գալիս ա-

ռաջին իսկական ձայնային մուլտֆիլմը: Մուլտֆիլմը

ընդունվում է հասարակության կողմից: Սկսվում է Դիս-

նեյի հաջողության ճանապարհը: Սակայն նա անընդ-

հատ շարունակում էր ինչ-որ նոր բաներ հորինել: Որոշ

ժամանակ անց նա ստեղծում է իր առաջին մուլտիպ-

լիկացիոն շարքը: Ապա ստեղծվում է նաև առաջին եր-

կարամետրաժ մուլտֆիլմը: 1953 թվականին Դիսնեյը

որոշում է կառուցել Դիսնեյլենդը` ինքնատիպ զբոսայգի

երեխաների համար, որտեղ կլինեին նաև Միկկի Մա-

ուսը, նրա կին Միննին և այլ տիկնիկ-կերպարներ:

Դիսնեյլենդի բացումը տեղի է ունենում 1958 թվա-

կանին: Հազարավոր երեխաների համար այն դառնում

է ամենասիրելի վայրը: Այն հարցին, թե ինչու՞ եք դուք

բացել այս զբոսայգին, Դիսնեյը պատասխանում է. “Ես

ուզում եմ ապացուցել, որ մանկությունը մեր կյանքի

ամենահիանալի հատվածն է”:

Պատճառներից մեկն էլ, որի համար Դիսնեյը կառուցում է

զվարճանքների քաղաքը այն էր, որ նա չէր ունեցել եր-

ջանիկ մանկություն և որոշում է այնպես անել, որ մնա-

ցած երեխաների մանկությունը չլինի այնպիսին, ինչպես

իրենը:

Իր գործունեության ընթացքում Դիսնեյը աշխատել է

միլիոններ, սակայն փողը նրա կյանքում միշտ էլ եղել է

ընդամենը երազանքներն իրականացնելու միջոց, այլ ոչ

թե նպատակ: Նա ֆիլմեր էր ստեղծում ոչ թե դրանց բերած

եկամուտի, այլ դրանց բովանդակության համար: Ուոլտ

Դիսնեյը կարող էր ողջ միջոցները ներդնել որևէ նա-

խագծի մեջ և անհաջողության մատնվել: Նրա Wolt Disney

ընկերությունը շատ անգամ է եղել սննկացման եզրին: Նա

8 անգամ նյարդային ցնցումներ է տարել: Բայց ամեն

անգամ նրան կյանքի էր բերում երազանքը և նա շա-

րունակում էր ստեղծագործել` ստեղծելով իր կատարյալ

հեքիաթային աշխարհը: Ուոլտ Դիսնեյը վտանգում էր

ամեն ինչ իր երազանքներին հասնելու համար: Դիսնեյի

հաջողությունը դա նրա կամքի ուժն էր, խիզախությունը և

համառությունը: Նա չէր հանձնվում նույնիսկ, երբ պար-

տությունը անխուսափելի էր թվում: Նա հավատում էր իր

գաղափարներին և ընդունում էր խելամիտ որոշումներ:

Նրա ստեղծագործությունները միշտ չէ որ հաջողություն

էին բերում, սակայն երբ դա լինում էր, արդյունքը լինում

էր ցնցող:

Ուոլտ Դիսնեյի մանկական երազանքի իրականացումը

«Walt Disney Productions» ընկերության հիմնումն էր, ավելի

քան 100 ֆիլմերի ծնունդը, 26 “Օսկար” մրցանակները, աշ-

խարհում առաջին հսկայական “Disnayland” զվարճանք-

ների քաղաքը և նրա մուլտֆիլմների միլիոնավոր երկր-

պագուները: Հ ոկտեմբեր 26, 2010: Հեղինակ` Luka:

Page 23: The Armenians No 6

WE ARE ACCEPTING PRIVATE INSURANCE:

MEDICARE, MEDICAL,

TRANSPORTATION IS PROVIDED

705 IVY STREET

GLENDALE, CA 91204

Page 24: The Armenians No 6