vem -patm nomenklatura

52
Արարատ Մ. Հակոբյան Պատմ. գիտ. դոկտոր ՆՈՄԵՆԿԼԱՏՈՒՐԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1920-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ* Բանալի բառեր - անվանակարգ, ընտրախավ, կենտկոմ, կուսապարատ, Ի. Ստալին, Աշոտ Հովհաննիսյան, հեղկոմ, ժողկոորհ, կազմբաժին, հարվածային փայ, պատասխա- նատու աշխատող, պաշտոնների ցուցակագրում, ճյուղային կառուցվածք, անկետային տալներ, ակուսակցական համակարգ: Մուտք Բոլշևիան ակուսակցական վարչակարգի (ռեժի) հաստատման բնորոշ դրսևորուերից կը կուսակցական-պետական նոնկլատու- րայի ձևավորու էր: Հասկացությունը ծագում է լատիներեն «nomencla- tura» բառից. «nomen»՝ անուն, անվանում և «clator»՝ թվարկել, հայտարա- րել: Հին Հռոմում ընդունված էր, որ ընդունելությունների ժամանակ այն ստրուկը, ով բարձրաձայն արտասանում էր ներս մտնող պատվարժան հյուրի կամ հյուրերի անունները, կոչվում էր «nomenclator», իսկ նրա ըն- թերցած անունների ցուցակը՝ «nomenclatura» 1 : Ըստ ակադեկոս Էդ. Աղայանի բացատրական բառարանի՝ «նոն- կլատուրա» նշանակում է «անվանակարգ», իսկ «նոնկլատուրային պաշ- տոն»՝ վերադաս մարի անջական հաստատումով նշանակման ենթա- կա պաշտոն 2 : *Հոդվածն ընդունվել է տպագրության 14.04.2015։ 1 Дворецкий И. Х., Латинско-русский словарь, М., 1976, с. 674, Восленский М. С., Номенклатура. Господствующий класс Советского Союза, М.,1991., www lib. ru /Politolog/ Woslenski J. txt. p. 12, Հայրապետյան Ա., Լատիներեն-հայերեն բացատրական բառարան, Եր., 2005, էջ 241: 2 Տե՛ս Աղայան Է. Բ., Արդի հայերենի բացատրական բառարան, Ղ – Ֆ, Եր., 1976, էջ 1079: Page 1 of 52

Upload: narine-asatryan

Post on 02-Feb-2016

207 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: VEM -PATM NOmenklatura

Արարատ Մ. ՀակոբյանՊատմ. գիտ. դոկտոր

ՆՈՄԵՆԿԼԱՏՈՒՐԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1920-ԱԿԱՆ

ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ*

Բանալի բառեր - անվանակարգ, ընտրախավ, կենտկոմ, կուսապարատ, Ի. Ստալին, Աշոտ Հովհան նիսյան, հեղկոմ, ժողկոմխորհ, կազմբաժին, հարվա ծա յին փայ, պատաս խա-նատու աշխատող, պաշտոն ների ցուցակագրում, ճյուղային կառուցվածք, անկե տա յին տվյալներ, միակուսակցական հա մակարգ:

Մուտք

Բոլշևիկյան միակուսակցական վարչակարգի (ռեժիմի) հաստատման բնո րոշ դրսևորումներից մեկը կուսակցական-պետական նոմենկլատու-րա յի ձևավորումն էր: Հասկացությունը ծագում է լատիներեն «nomencla-tura» բառից. «nomen»՝ անուն, անվանում և «clator»՝ թվարկել, հայտարա-րել:

Հին Հռոմում ընդունված էր, որ ընդունելությունների ժամանակ այն ստրուկը, ով բարձրաձայն արտասանում էր ներս մտնող պատվարժան հյու րի կամ հյուրերի անունները, կոչվում էր «nomenclator», իսկ նրա ըն-թեր ցած անունների ցուցակը՝ «nomenclatura»1:

Ըստ ակադեմիկոս Էդ. Աղայանի բացատրական բառարանի՝ «նոմեն-կլա տուրա» նշանակում է «անվանակարգ», իսկ «նոմենկլատուրային պաշ-տոն»՝ վերադաս մարմնի անմիջական հաստատումով նշանակման ենթա-կա պաշտոն2:

*Հոդվածն ընդունվել է տպագրության 14.04.2015։1 Дворецкий И. Х., Латинско-русский словарь, М., 1976, с. 674, Восленский М. С., Номенклатура. Гос подствующий класс Советского Союза, М.,1991., www lib. ru /Politolog/ Woslenski J. txt. p. 12, Հայրապետյան Ա., Լատիներեն-հայերեն բացատրական բառարան, Եր., 2005, էջ 241:2 Տե՛ս Աղայան Է. Բ., Արդի հայերենի բացատրական բառարան, Ղ – Ֆ, Եր., 1976, էջ 1079:

Page 1 of 52

Page 2: VEM -PATM NOmenklatura

Վէմ

հա

մահա

յկա

կան

հանդ

ես Է

(ԺԳ) տ

արի

, թիվ

3 (51

) հու

լիս-

սեպ

տեմ

բեր,

201

5

Թեև նախկինում մենք անդրադարձել ենք այս գործչին3, սակայն ստորև կատարում ենք մի շարք լրացումներ ու ճշգրտումներ՝ մասնավորապես քննելով նաև Գրիգոր Ապիրատ երկանվան հարցը։

1. Երեք Գրիգոր Մագիստրոս

Հայոց միջնադարյան պատմության մեջ հանրահայտ անուն է Պահլա-վունյաց տոհմից Վասակի որդի Գրիգոր Մագիստրոսը, որը մագիստրո սու-թյան պատվաստիճան է ստացել բյուզանդական կայսրից Անիի թագավո-րության անկումից հետո՝ 1045 թ.։ Գրիգոր Պահլավունին հայ միջնադարի ամենափայլուն դեմքերից է, ոչ միայն որպես իշխան՝ քաղաքական-ռազմա-կան գործիչ, այլև աստվածաբան-փիլիսոփա, ուսուցիչ, գրող, բազմակող-մանիորեն զարգացած անհատ, ուստի պատահական չէ, որ ժամանակին մեծ հռչակ է վայելել, իսկ հետագայում արժանացել բազմաթիվ ուսումնա-սիրող ների ուշադրությանը։

Սակայն Գրիգոր Մագիստրոս անունով մեկ այլ գործիչ հիշվում է ավելի վաղ շրջանում։ Հնագետ-վիմագրագետ Գագիկ Սարգս յա նը 2002 թ. հրա-տա րա կեց Ար զա կա նի Ս. Ստե փա նոս ե կե ղե ցու կա ռու ցող Գորգ (Գէորգ) քա հա նա յի 1001 թ. ար ձա նագ րութ յունը, որտեղ Գա գիկ Ա Բագրատունի թագավորի ա նու նից հե տո հի շա տակ վում է մեկ այլ Գրի գո ր Մագիստրոս՝ «...Ի ԹԱ ԳԱ ՒՈ ՐՈՒ ԹԵԱՆ ԳԱԳ ԿԱ Աշ ԽԱՐ ՀԱ ԿԱ ԼԻ, ԳՐԻ ԳՈ ՐԻ՝ ՀԱ ՅՈՑ ՄԱ-ԳԻՍՏ ՌՈ ՍԻ...»4։ Այս նույն գործիչն է կառուցել Կեչառիսի վանքի Ս. Գրիգոր եկեղեցին, որի արձանագրության մեջ նշվում է նաև նրա հոր անունը՝ Հասան. «…ԵՍ ԳՐԻ ԳՈՐ ՄԱ ԳԻՍՏ ՌՈՍ, ՈՐ ԴԻ ՀԱ ՍԱ ՆԱ, շԻ ՆԷ ՑԻ ԶԷ ԿԷ ՂԷ-ՑԻՍ…»5։

Սակայն Անիի պատմության մեջ ունեցել ենք ևս մի նույնանուն գործիչ։ Անիի վիմագրությանը նվիրված «Դիվան հայ վիմագրության» Հովսեփ Օր-բելու կազմած առաջին պրակում հիշատակվում է միայն մեկ Գրիգոր Մա-գիստ րոսի անուն, որը տարբեր է նախորդ երկուսից և ապրել է 13-րդ դա-րում6։ Նա նշվում է նաև Բագնայրի 1233 թ. արձանագրության մեջ՝ «ի տէրութան տեղոյս Գրիգորի Մագիստրոսի որդոյ Ապուղամրի»7։

Մեր նպատակն է սույն հոդվածում ներկայացնել Հայոց պատմու-թյան այս երեք նույնանուն գործիչներից ժամանակագրորեն առաջինին՝ Հա սանի որդի Գրիգոր Մագիստրոսին։

3 Տե՛ս Մաթևոսյան Կ., Գրիգոր Ապիրատ Մագիստրոսը և նրա տոհմը 11-րդ դարում, «Բանբեր Մատենադա րանի», N 18, Եր., 2008, էջ 67-93։4 Սարգսյան Գ., Գրիգոր-Ապիրատ Հասանյան. հիմնադիր Կեչառիսի վանքի (վիմագրական նոր վկայու թյուն), «Հին Հայաստանի մշակույթը», ժողովածու 12, Եր., 2002, էջ 111:5 Յովսեփեան Գ., Խաղ բակեանք կամ Պռոշեանք Հայոց պատմութեան մէջ, Անթիլիաս, 1969, էջ 159։6 Տե՛ս Դիվան հայ վիմագրության, պր. Ա, կազմեց Հ. Օրբելի, Եր., 1966, էջ 17։7 Սարգիսեան Ն., Տեղագրութիւնք ի Փոքր և ի Մեծ Հայս, Վենետիկ, 1864, էջ 185։ Որքան էլ տարօրինակ լինի, Գրիգոր Մագիստրոս անունով հիշատակվում է Անիի Գրիգոր Ա եպիսկոպոսը, որը 1225-ին եղբոր՝ Ղարիբ Մագիստրոսի՝ պատերազմում սպանվելուց հետո իր անվանը կցել է նրա Մագիստրոս պատվանունը, որն, իհարկե, այդ ժամանակ բյուզանդական նախկին տիտղոսի սոսկ անվանական կրկնությունն էր և ոչ իրական տիտղոսը։ Այս մասին հանգամանորեն տե՛ս Մաթևոսյան Կ., Անի, եկեղեցական կյանքը և ձեռագրական ժառանգությունը, Ս. Էջմիածին, 1997, էջ 76-88։

ՊԱ

ՏՄՈՒԹ

ՅՈՒՆ

Page 2 of 52

Page 3: VEM -PATM NOmenklatura

2. Գրիգոր Մագիստրոս (Ապիրատ)

Իշխանի մասին առաջին վկայությունները պահպանվել են նրա ապրած դարաշրջանի վիմագրերում։ Առաջինը Արզականի՝ վերը նշված արձանա-գրությունն է, որտեղ, ինչպես տեսանք, 1001 թ. Գրիգորը կոչվում է Հայոց մա գիստրոս, որից կարելի է ենթադրել, թե նա այդ շրջանում Անիի Բագ-րատունյաց թագավորության մեջ տվյալ բյուզանդական տիտղոսով հայտ-նի միակ (կամ գլխավոր) գործիչն էր։ Ըստ Հ. Բար թիկ յա նի՝ նշված ժա մա-նա կաշր ջա նում մա գիստ րո սը բյու զան դա կան ար քու նի քի կող մից օ տա ր-երկ րա ցի նե րին տրվող ա մե նա բարձր պատ վաս տի ճանն էր, ո րը կրո ղը նաև ա մե նամ յա դրա մա կան վար ձատ րութ յուն էր ստա նում8: Արզականի արձանագրությանն անծանոթ Ն. Ա կին յա նը են թադ րել է, որ Գրի գո րը մա-գիստ րո սի պա տիվ ստա ցել է 1001 թ., երբ բյու զան դա կան Վա սիլ Բ կայս րը (976-1025) եկել է Հա յաս տան9։ Սա հա վա նա կան է, քա նի որ Դա վիթ Կու րա-պա ղա տի մա հից հե տո (1000 թ.), երբ նրա տի րույթ նե րը ժա ռան գած կայս րը ե կավ Հա յաս տա նի ա րևմտ յան շրջան ները, շրջա կայ քի մեծ ու փոքր իշ խա-նա վոր նե րը շտա պե ցին նրա մոտ և զա նա զան տիտ ղոս ներ ու պա տիվ ներ ստա ցան, որի մասին նշում է այդ դեպ քե րին ժա մա նա կա կից պատմիչ Ստե-փանոս Տարոնեցի Ա սո ղի կը10։

Երկրորդ արձանագրությունն արդեն գրված է հենց Գրիգորի անունից Կեչառիսի վանքի Ս. Գրիգոր գլխավոր եկեղեցու հարավային դռան ճակա-տին և հետևյալ բովանդակությունն ունի.

«ՆՁԲ (1033) Թ. ՀԱ(ՅՈՑ). Ի ԹԱ ԳԱ ՒՈ ՐՈՒ ԹԵԱՆ ԳԱԳ ԿԱ ԵՒ Ի ՀԱՅ ՐԱ ՊԷ-ՏՈՒ ԹԵԱՆ Տ(ԵԱՌ)Ն ՍԱՐԳ ՍԻ, ԵՍ ԳՐԻ ԳՈՐ ՄԱ ԳԻՍՏ ՌՈՍ, ՈՐ ԴԻ ՀԱ ՍԱՆԱ, շԻ ՆԷ ՑԻ ԶԷ ԿԷ ՂԷ ՑԻՍ՝ ԻՆՁ Ի ԲԱ ՐԷ ԽՈ ՍՈՒԹ(ԻՒ)Ն ԵՒ ԻՄ ՊԱՏ ՐՈ ՆԻՆ ԵՒ ԻՄ ՈՐ ԴԵԱՑՆ. ՈՐՔ ԸՆ ԹԷՌ ՆՈՅՔ Զ ԻՍ ՅԱՂԱՒԹՍ ՅԻշԷՑԷՔ Ի Ք(ՐԻՍՏՈ)Ս ԱՂԱՉԵՄ»:

Դեռևս արձանագրության առաջին հրատարակիչներ Ղևոնդ Ալիշանը, Գարեգին Հովսեփյանը, Ներսես Ակինյանը նկատել են, որ թվականի մեջ սխալ կա, և հաշվի առնելով տեքստում Գա գիկ Ա Բագ րա տու նի (989-1017)11 թա գա վո րի և 1019 թ. կա թո ղի կո սա կան ա թո ռից հրա ժար ված Սար գիս Ա Սևան ցու ա նուն նե րի առ կա յութ յու նը՝ ա ռա ջար կել են սկզբում նշված ՆՁԲ (1033) թվա կա նը հա մա րել գրչա կան սխալ և սրբագ րել ՆԾԲ (1003)12։

8 Տե՛ս Բարթիկյան Հ., Հայ-բյուզանդական հետազոտություններ, Եր., 2002, էջ 669:9 Տե՛ս Ակինյան Ն., Գրիգոր Ապիրատ, որդի Հասանայ, Մագիստրոս, «Ակօս», N 9, 1945, էջ 12-13։10 Տե՛ս Ստեփանոս Տարաւնեցի Ասողիկ, Պատմութիւն տիեզերական, Մատենագիրք Հայոց, հատ. ԺԵ, գիրք Բ, Եր., 2011, էջ 823։11 Գագիկ Ա Բագրատունու մահվան թվականը հայագիտության մեջ ընդուն ված է 1020-ը։ Կ. Յուզ-բաշ յա նը որոշ սկզբնաղբյուրների վկայակոչմամբ այն համարում է 1017-ը (Юзбашян К., Армянские государства эпохи Багратидов и Византия IX-XI вв., Москва, 1988, c. 156-157)։ Այս թվագրման օգտին են խոսում նաև այլ տվյալներ։ Տե՛ս Սամուէլ Անեցի և շարունակողներ, Ժամանակագրութիւն, աշխատասիրությամբ Կ. Մաթևոս յանի, Եր., 2014, էջ 182, 389-390 (այսուհետև՝ Սամուէլ Անեցի և շարունակողներ)։ 12 Տե՛ս Ալիշան Ղ., Այրարատ, Վենետիկ, 1890, էջ 259, Յովսեփեան Գ., նշվ. աշխ., էջ 159, Ն. Ակինեան, Ներսես Լամբրոնացի, («Ազ գա բա նու թիւն Պահ լա ւու նեաց, Հա սա նեանց, Թոռ նի կեանց և Հե թու մեանց»), Վիեննա, 1956, էջ 374: Կարծում ենք, որ արձանագրության տեքստը թելադրվել է փո րագրող վար պետին, որի ժամանակ տեղի է ունեցել Ձ (Ձա) և Ծ (Ծա) տառ-հնչյունների շփո-թություն։ Հայկական վիմագրերում նման սխալներ էլի են հանդիպում:

Page 3 of 52

Page 4: VEM -PATM NOmenklatura

Վէմ

հա

մահա

յկա

կան

հանդ

ես Է

(ԺԳ) տ

արի

, թիվ

3 (51

) հու

լիս-

սեպ

տեմ

բեր,

201

5

Այսպիսով, 1003 թ. Հասանի որդի Գրիգոր Մագիստրոսը ներկայանում է որպես Գագիկ Ա Բագրատունու ստորակա, նաև հայտնում, որ կառուցել է այդ եկեղեցին որպես բարեխոս իր, զավակների ու իր պատրոնի համար։

Երրորդ վիմագիրը, որտեղ հիշվում է Գրիգոր Մագիստրոսը, գրվել է 1042 թ. Տեկորում, արդեն նրա մահից (սպանությունից) հետո, որը, ինչպես ստորև կտեսնենք, տեղի է ունեցել 1021 թ.։ Արձանագրության հեղինակը իշխանի դուստր Տիկնացտիկինն է, որը Վեստ Սարգսի կինն էր։

«ՆՂԱ (1042) ԹՎ ՅԱՆՈՒՆ Ա(ՍՏՈՒԾՈ)Յ ԵՍ ՏԻԿ(Ն)ԱՑՏԻԿԻՆ, ԴՈՒՍՏՐ ՔՐԳՈՐՈՅ ՄԱԳԻՍՏԸՌՈՍԻՆ ԵՒ ԱՄՈՒՍԻՆ ՍԱՐԳՍԻ, ԱՐԵՒԵԼԻՑ ՎԷՍՏԻՍ, ԹՈՂԵԱԼ ԵՄ ԶՏԵԿՈՐՈՅ ԶՊԱշԴԽՈՏՍ, շԱՀԱՆշԱՀԻ ԱՐԵՒշԱՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԻՄ ԾՆՈՂԱՑՍ ՀՈԳՈՅՆ…»13։

Ու սում նա սի րող նե րը, բացառությամբ Ն. Ակինյանի, այս արձանագրու-թյան մեջ հիշատակ ված Գրիգոր Մագիստրոսին նույ նաց րել են Գրի գոր Մա գիստ րոս Պահ լա վու նու (Բջնե ցու) հետ14, մինչ դեռ հայտնի է, որ Պահ լա-վու նի իշ խա նը մա գիստ րո սի պա տվաստիճան ստա ցել է ա վե լի ուշ՝ Անիի թագավորության անկումից հետո՝ 1045-ին: Հատկանշական է նաև, որ ար-ձանագրության մեջ Տիկնացտիկինը նշում է, որ բարեգործություն է կատա-րել շահնշահի (Անիի թագավորի, տվյալ դեպքում՝ Գագիկ Բ-ի) արևշատու-թյան և իր ծնողների հոգու փրկության համար, այսինքն՝ նրա ծնողներն այդ ժամանակ արդեն մահացած էին։

Գրիգոր Մագիստրոսը հիշատակվում է նաև մատենագրական աղբյուր-ներում, սակայն ի տարբերություն իր ապրած ժամանակի վիմագրերի՝ Ապիրատ անունով։ Նրա մասին գրող հեղինակները՝ Մատթեոս Ուռհայե-ցին, Մխիթար Անեցին, Վարդան Արևելցին, Մխիթար Այրիվանեցին, Նաթա-նա յել Հավուցթառեցին, ապրել են նրանից մեկ ու կեսից մինչև երեք դար անց, երբ հայ իրականության մեջ Գրիգոր Մագիստրոս անունը նույնա կա-նա ցել էր համանուն Պահլավունի իշխանի հետ, ուստի, թերևս շփոթու թյու-նից խու սափելու համար, հիշատակել են իշխանի երկրորդ անունը։ Իսկ այն, որ պատմիչների հիշատակությունը միևնույն մարդու մասին է, առաջին հեր թին պարզվում է Մխիթար Անեցու և Մխի թար Այ րի վա նե ցու խոսքերից, ըստ որոնց՝ Ապիրատն է կառուցել Կեչառիսը։

Գրիգոր Մագիստրոսին Ապիրատ անունով հիշատակող առաջին հեղի-նակը Մխի թար Ա նե ցին է, որի Պատ մութ յու նից (ա վարտ վել է 1193 թ.), ցա-վոք, պահ պան վել է միայն սկզբնա մա սը15։ 13-րդ դա րում Մխի թա րի եր կից օգտ վել են Վար դան Ա րևել ցին, Մխի թար Այ րի վա նե ցին, Ստե փա նոս Օր բել-յա նը: Հատ կա պես Վար դա նը եր բեմն ա ռան ձին հատ ված ներ բա ռա ցի ար-տագ րել է Մխի թար Ա նե ցուց և այս ճա նա պար հով մեզ հասց րել այդ հե-տաքրք րա կան պատ մութ յան ա ռան ձին բե կոր ներ: Մխի թար Ա նե ցու Պատ-մութ յու նից քաղ ված հենց այդ պի սի մի հատ վա ծում պահ պան վել է ե զա կի վկա յութ յուն Ա պի րատ մեծ իշ խա նի մա սին: Հատ վա ծը վե րա բե րում է Գա-գիկ Ա Բագ րա տու նու մա հից հե տո գա հը ժա ռան գած նրա ա վագ որ դու՝

13 Սարգիսեան Ն., նշվ. աշխ., էջ 207։14 Տե՛ս Լեո, Անի, Եր., 1963, էջ 322-327, «Հայ ժողովրդի պատմություն», հատ. 3, Եր., 1976, էջ 148, Юзбашян К., նշվ. աշխ., էջ 161 և այլն։15 Տե՛ս Մխիթար Անեցի, Մատեան աշխարհավէպ հանդիսարանաց, աշխատա սիրությամբ Հ. Մար գար-յանի, Եր., 1983 (այսուհետև՝ Մխիթար Անե ցի)։

ՊԱ

ՏՄՈՒԹ

ՅՈՒՆ

Page 4 of 52

Page 5: VEM -PATM NOmenklatura

Հով հան նես Սմբա տի (1017-1041) և վեր ջի նիս կրտսեր եղ բոր՝ Ա շո տի մի ջև ծա գած գա հա կա լա կան պայ քա րի վերջում տե ղի ու նե ցած մի դեպ քի: 1021 թ. Պետ րոս Ա կա թո ղի կո սի (1019-1054)16 և իշ խան նե րի միջ նոր դութ յամբ կա յա ցած հաշ տութ յամբ ո րոշ վել էր, որ Հով հան նես Սմբա տը պետք է թա-գա վո րի Ա նիում ու նրա շրջա կայ քում, իսկ Ա շո տը՝ թա գա վո րութ յան մնաց-յալ տա րածք նե րում, ո րը պատ միչ նե րը կո չում են «Դրուց աշ խարհ»։ Դրանից հետո կատարվել է մի միջադեպ, որի մասին հայտնում է միայն Մխի թար Ա նե ցին, որից օգտ վե լով՝ Վար դան Ա րևել ցին գրում է, որ Թա լի նի ստո րո-տում գտնվող իր զո րա կա յա նում հի վանդ ձևա նա լով՝ Ա շո տը խա բեութ-յամբ կան չում ու ձեր բա կա լում է Հով հան նես Սմ բա տին, նրան տա լիս Ա պի-րատ իշ խա նին, որ սպա նի, իսկ սա հո ժա րա կամ նրան տա նում է Ա նի և վերադարձնում գահին, ա սե լով, որ չի կա րող Աստ ծո օծ յա լի վրա ձեռք բարձ րաց նել ու նրա տե ղը դնել մի խե լա գա րի. «Նոյն այրն (Մխի թար Ա նե-ցին-Կ. Մ.) ա սէ և յա ղագս թա գա ւո րին Յո վան նի սի, ե թէ եղ բայր նո րա Ա շոտ ի յոտս Թալ նայ կեղ ծա ւո րեալ որ պէս հի ւանդ մերձ ի մահ, կո չէ զթա գա ւորն առ ինքն, փո րե լով ի սնա րիցն կու սէ ո րո գայթս. և այ նու ըմբռ նեալ՝ տայ ի ձեռս մեծ իշ խա նին Ա պի րատն կո չե ցե լոյ, սպա նա նել զնա. և նա յօ ժար կա մօք յինքն ա ռեալ տա նի դնէ յա թոռ իւր յԱ նի, ա սե լով. Զիա՞րդ ձ գե ցից զձեռս իմ յօ ծեալ Տեառն, և խե լա գար մի ե դից ի տեղ ւոջ սո րա (ընդգծումը մերն է - Կ.Մ.)»17:

Մխիթար Անեցին խոսքն անմիջապես շարունակում է՝ ներկայացնելով Ա պի րատ իշ խա նի ծագումը և նրա՝ Կե չա ռի սի վան քը կա ռու ցե լու հանգա-մանքը. «Զսմա նէ (Ա պի րա տի մա սին - Կ. Մ.) ա սեն յանն շա նից մե ծա ցեալ, և վասն խե լա ցի և ա ռատ ձե ռացն մին չև լի ներ տէր եր կո տա սան հա զար հե ծե լոց, որ և շի նեաց զսուրբ ուխտն Կե չա ռուս, որ պէս Վահրամ իշ խանն՝ զՄար մա շէն (ընդգծումը մերն է - Կ.Մ.)»18:

Մխիթար Ա նե ցի պատ մի չի՝ Ա պի րատ իշ խա նի մա սին գրած «յանն շա-նից մե ծա ցեալ» խոս քե րն ու սումն ա սի րող նե րը, որ պես կա նոն, վե րագ րել են նրա տոհ մա կան ծագ մա նը։ Սա կայն, ինչ պես ստո րև կտես նենք, այդ խոս քե րը վե րա բե րում են նրան՝ որ պես ան հատի, որն իր հոր ա վագ որ դին ու նրա իշ խա նութ յան ժա ռան գոր դը չլի նե լով՝ «ոչ նշա նա վոր նե րից» ա ռա-ջա դի մել ու հա ջո ղութ յան էր հա սել սե փա կան խել քի ու ա ռա տա ձեռ նութ-յան շնորհիվ։

շարունակելով՝ Մատ թեոս Ուռ հա յե ցին գրում է, որ Ապիրատն ա պաս-տան է գտնում Դվի նի ա մի րա Ա պու սո ւա րի մոտ (սա շադ դադ յան Ա բու-լ -Աս վար, հայկական այլ աղբյուրներում՝ Ա բու լաս վա ր անունով հայտնի

16 Տե՛ս Մաթևոսյան Կ., Անին մայրաքաղաք և կաթողիկոսանիստ, «Պատմաբանա սիրական հանդես», 2008, N 3, էջ 25:17 Վարդան Արևելցի, Տիեզերական պատմություն (գրաբար տեքստը՝ ըստ Վե նե տիկի 1862 թ. տպագրության), աշխարհաբար թարգմա նությունը Գ. Բ. Թոսունյանի, Եր., 2001, էջ 102-103 (այսուհետև՝ Վարդան Արևել ցի)։ Այս և հաջորդ մեջբերումներում կատարված ընդգծումները մերն են – Կ. Մ.։18 Վարդան Արևելցի, էջ 102-103, աշխարհաբարը՝ էջ 139-140։ Լ. Խաչերյանը, Գրիգոր Մագիստրոս Պահլավունուն նվիրված մենագրության մեջ Վարդան Արևելցու պատմությունից վկայաբերելով Ապիրատ իշխանի մասին ասված «յաննշանից մեծացյալ» հատվածը, այն վերագրում է Պահլա վու-նիներին՝ գրելով, թե Ապիրատը Աբուղամրի որդիներից էր, ինչը ոչ մի հիմնավորում չունի (Վարդան Արևելցու գրքում Աբուղամր անուն ընդհանրապես չկա), տե՛ս Խաչերեան Լ., նշվ. աշխ., էջ 19-20)։

Page 5 of 52

Page 6: VEM -PATM NOmenklatura

Վէմ

հա

մահա

յկա

կան

հանդ

ես Է

(ԺԳ) տ

արի

, թիվ

3 (51

) հու

լիս-

սեպ

տեմ

բեր,

201

5

ա մի րան է)19։ Ըստ պատ մի չի՝ նա սկզբում լավ է ըն դու նում Ա պի րա տին, սա կայն չա րա խոս մար դիկ նրան զգու շաց նում են, որ բազ մա քա նակ զոր-քով իր մոտ գտնվող իշ խա նը վտանգ է ներ կա յաց նում, և նա դա վադ րա-բար սպա նում է Ա պի րա տին։ Իշ խա նի զո րա վար Սա րին վերց նում է Ա պի-րա տի կնոջն ու եր կու որ դի նե րին՝ Ապլջահապին ու Վասակին, և գա լիս Ա նի, որտեղ Հով հան նես Սմբատ թա գա վո րը գրկա բաց է ըն դու նում նրանց, գա վառ ներ ու իշ խա նութ յուն շնոր հում. «…և (Ապիրատը – Կ. Մ.) գնաց ի Դու ին քա ղաք, առ Ա պու սո ւար զօ րա ւարն Պար սից և եր կո տա սան հա զար ձիա ւորք ընդ նմա. և Ա պու սո ւար մե ծա րեալ զնա բա զում ա ւուրս: Յայն ժամ մա տեան առ Ա պու սո ւար չա րա խօսք ո մանք և ա սէն, ե թէ «Այս պի սի այր յաղ թող և զօ րա ւոր և զօ րօք բազ մօք ե կեալ է առ քեզ, կո րուստ գոր ծէ քեզ և ա մե նայն տանս Տաճ կաց»: Յայն ժամ ոխս ա ռեալ ա մի րա յին ի սիրտ իւր և գաղտ յայլ զօ րացն ի զրոյց սի րոյ կո չեաց զԱ պի րատն և ի ծա ծուկ կո րոյս զայն պի սի այր քաջ, հզօր և ա նո ւա նի ի մէջ ա մե նայն աշ խար հին Հա յոց:

Իսկ իշ խան ոմն Սա րի ա նուն, որ էր զօ րա վար մեծ իշ խա նին Ա պի րա-տին, ա ռեալ զկին և զոր դիս նո ցա և զհե ծե լա գունդ զօրսն և գնաց ի քա-ղաքն յԱ նի. և թա գա ւորն Յով հան նէս կա րի յոյժ ա պա շա ւէր զա նի րաւ մահն Ա պի րա տին Հա յոց իշ խա նին: Եւ որ դեաց նո րա Ապլ ջա հա պայ և Վա սա կայ, և Սա րէ և զամե նայն զօ րացն տայր թա գա ւորն Հա յոց գա ւառս և զիշ խա նու-թիւնս»20:

Ինչպես տեսնում ենք, Հով հան նես Սմբա տը դառնորեն ողբացել է Ապիրատի անարդար մահը և իր թևի տակ առել նրա զավակներին, հե-տևաբար իշխանը փախել էր ոչ թե նրա, այլ Աշոտի երկյուղից։ Ապիրատի սպա նութ յան՝ պատմիչի նշած դրդապատճառը, թե շադ դադ յան ա մի րան իշ խա նին սպա նում է չա րա խոս մարդ կանց լսե լով, շատ պար զու նակ է թվում։ Իշխանն ընտանիքի հետ Դվին մեկնելով՝ որոշ երաշխիքներ պիտի որ ունենար: Չի բա ցառ վում, սակայն, որ Ա բու լաս վա րը նրան սպա նել է Ա շո տի դրդմամբ (գուցե նրա ուղարկած մարդիկ են Ուռհայեցու մոտ դարձել «չա րա խօսք ո մանք»)։ Մի բան հստակ է, որ հե տա գա յում նրանց հա րա բե րութ յուն նե րն այն քան են սեր տա ցել, որ Ա շոտն իր դստե րը (որն իր մոր՝ Կատ րա մի դեի ա նունն էր կրում) կնութ յան է տվել Ա բու լաս վա րին21։

Մատթեոս Ուռ հա յե ցին և Մխի թար Ա նե ցին այս դեպ քի թվա կա նը չեն նշում։ Բայց Ուռ հա յե ցու մոտ տե ղե կութ յու նը զե տեղ ված է մի հատ վա ծում, ուր խոս վում է 1021 թ. տե ղի ու նե ցած անց քե րի մա սին։ «Թա գա ւորք վեր-ջինք Բագ րա տու նիք» բնագ րի վեր ջում ա վե լաց ված ա նա նուն հե ղի նա կի փոքր ժա մա նա կագ րութ յան մեջ ար ձա նագր ված է Ա պի րա տի մահ վան

19 Ա բու լաս վար շադ դադ յա նի իշ խա նութ յան սկիզ բը Դվի նում հա մար վում է 1021 կամ 1022 թվա-կա նը։ Փաս տո րեն, Ա պի րատն Ա բու լաս վա րի մոտ է գնա ցել նրա՝ Դվի նում հաս տատ վե լու ա ռա ջին տա րում (Ա. Տեր-Ղևոնդյան, Արաբական ամիրա յությունները Բագրատունյաց Հայաստանում, Եր., 1965, էջ 209)։20 Մատթեոս Ուռհայեցի, էջ 16-17: Ապիրատի հետ պատահածի մասին Ուռհա յեցուց օգտվելով՝ հակիրճ պատմում է նաև Սմբատ Սպարապետը (Սմբատայ Սպարապետի Տարեգիրք, Վենետիկ, 1956, էջ 6, այսուհետև՝ Սմբատ Սպարապետ)։21 Տե՛ս Արիստակիսի Լաստիվերտցւոյ Պատմութիւն, աշխատասիրությամբ՝ Կ. Յուզ բաշյանի, Եր., 1963, էջ 62 (այսուհետև՝ Արիստակես Լաստիվերտցի)։ 1030-ա կան նե րին այս ա մուս նութ յու-նից ծնված նրանց որ դին՝ Մա նու չեն, Ա նիի տե րը դար ձավ 1065-ին (Մարգարյան Հ., Հյուսիսային Հայաստանի և Վրաստանի ԺԲ դարի պատ մության մի քանի հարցեր, Եր., 1980, էջ 86)։

ՊԱ

ՏՄՈՒԹ

ՅՈՒՆ

Page 6 of 52

Page 7: VEM -PATM NOmenklatura

թվա կա նը. «ՆՀ (1021) Թուրքն ե հար զԱ պի րատն»22: Այս տե ղե կութ յու նը՝ նույն թվա կա նով, մուծ ված է նաև Սամ վել Ա նե ցու Ժա մա նա կագ րութ յան այն օ րի նա կում, ո րը շա րու նա կել է Ստե փա նոս Օր բել յա նը. «Թուրքն է հար զԱ պի րատն»23:

Հիմնականում Մխիթար Անեցուց (հնարավոր է՝ Վարդան Արևելցու պատ մության միջնորդավորմամբ) օգտվելով՝ Ապիրատի մասին գրում է նաև Մխիթար Այրիվանեցին, իշխանի ձեռնարկների թիվն ավելացնելով ևս մեկով՝ Երևանում ջրանցքի շինությամբ. «Ա պի րատ իշ խան 12 000 հե ծե լի (տէր). սա շի նեաց զԿե չա ռուս և ե հան զա ռուն Ե րե ւա նայ»24: Այս տե ղե-կութ յան հի ման վրա Ե րևա նը հա մար վել է Գրի գոր Ա պի րա տի տի րույ թը25։

Այսպիսով, Հա սա նի որ դի Գրի գո րը Բագրատունյաց պետության երևելի իշխաններից էր, որն առաջին անգամ մա գիստ րո սա կան պատ վաս տի-ճանով հիշատակվում է 1001 թ. և սպանվել է 1021 թվականին։

3. Գրիգոր Ապիրատ երկանունը

Այժմ անդրադառնանք Գրիգոր Մագիստրոսի հետ կապված մի տարա-կուսելի հարցի՝ Ապիրատ անվան ծագմանը։ Ն երսես Ա կին յանն այս առն-չությամբ գրում է. «Ա նունս կա րե լի չէ ստու գա բա նել հա յե րէն ա պի րատ բա ռով։ Թե րևս ա ղա ւա ղո ւած ձևն ըլ լայ ա պի պատ պա տո ւա նու նին, ար-տա սա նո ւած նախ ա պիր պատ, ա պա ա պի րատ, ո րուն նպաս տած կա րող է ըլ լալ ա պի րատ բա ռը։ Բայց թէ Ա պի րատ ըն դու նա՞ծ էր Բիւ զան դիո նի ար-քու նի քեն «ա պի պատ» տիտ ղո սը, չէ վկա յո ւած։ ...Գրի գոր և Ա պի րատ մէկ անձ նա ւո րու թեան կրած եր կա նուն ներն են»26: Խոսքը, թերևս, «ապուհպատ» տիտղոսի մասին է, որը կրում էին նաև Վեստ Սարգիսն ու Վահրամ Պահ-լավունին։

Հրաչյա Աճառյանն անվան առնչությամբ գրում է. «ԱՊԻՐԱՏ, արդյոք հայերեն ապիրատ «անար դար» բա՞ռն է. և ինչպե՞ս կարող էր այսպիսի մի հոռի ածական մարդու անուն դառնալ։ Այս անունը գործածական էր մեր մեջ ԺԱ-ԺԳ դարերում»27։

Վերջերս Ապիրատ անվանն անդրադարձել է լեզվաբան Հրաչ Մար-տիրոսյանը, ըստ որի Ապիրատ անձնանունն իսկապես արտացոլում է գրա բարյան ապիրատ բառը, իսկ Գրիգոր Մագիստրոսի (Հասանի որդու)

22 Մանր ժամանակագրություններ, XIII-XVIII դդ., հատ. 2, կազմեց՝ Վ. Հա կոբյան, Եր., 1956, էջ 502։23 Սամուէլ Անեցի և շարունակողներ, էջ 183:24 Մխիթար Այրիվանեցի, Պատմութիւն Հայոց, Մոսկվա, 1860, էջ 58 (այսուհետև՝ Մխիթար Այրիվանեցի)։25 Տե՛ս Հակոբյան Թ., Երևանի պատմությունը, Եր., 1969, էջ 212-213։ 26 Ակինյան Ն., Ներսես Լամբրոնացի, էջ 373։27 Աճառյան Հ., Հայոց անձնանունների բառարան, հատ. Ա, Եր., 1942, էջ 193։ Հեղինակը գրում է, որ Ապիրատ անունը հանդիպում է նաև «Վրաց մեջ»՝ վկայակոչելով Վարդան Արևելցու պատմության մի հատված, որտեղ գրված է, թե Գրիգոր Բջնեցին իր հետ վերցնում է «Վրաց Ապիրատ իշխանին» ու երկու այլ մա գիստրոսների և կռիվ մղում սելջուկների դեմ (Վարդան Արևելցի, էջ 142): Սակայն շարունակության մեջ «Վրաց իշխանի» անունը Լիպարիտ է: Սա հայտնի դեպք է, վկայված նաև այլ աղբյուրներում և վերաբերում է 1048 թ. Բասենի դաշտում տեղի ունեցած ճակա տա մարտին, որին բյու զան դական կողմից մասնակցում էին Կատա կալոն, Ահարոն, Գրիգոր մա գիստրոսները և Վրաց Լիպարիտ իշխանը («Հայ ժողովրդի պատ մություն», հատ. 3, Եր., 1976, էջ 449): Արևելցու պատմության հրատարակության հա մար հիմք ծառայած ձեռագրերում հավանորեն գրչական սխալ է սպրդել, և Լիպա րիտը դարձել է Ապիրատ, հետևա բար «Վրաց մեջ» Ապիրատ անուն չկա:

Page 7 of 52

Page 8: VEM -PATM NOmenklatura

Վէմ

հա

մահա

յկա

կան

հանդ

ես Է

(ԺԳ) տ

արի

, թիվ

3 (51

) հու

լիս-

սեպ

տեմ

բեր,

201

5

պարագայում գործ ունենք Գրիգոր Ապիրատ երկանվան հետ: Վատա-նունության (cacophemism կամ dysphemism) օրինակներ շատ կան տարբեր լեզուներում, այդ թվում՝ հայերենում, հմմտ. Անպէտ, Ապուշ, Գեշ, Յիմար և այլ անձնանուններ: Ապիրատ անունը կարող է հարել այս խմբին28: Մյուս կողմից՝ ուսումնասիրողը հնարավոր է համարում նաև Ապիրատ անձ-նանվան խնդրի լուծման մի այլընտրանքային տարբերակ: Քանի որ ապի-րատ բառն իր հիմնական՝«անօրեն, անարդար, անիրավ» իմաստի (ստու-գա բանորեն՝ «անդատ») կողքին մատենագրության մեջ վկայված է նաև «վտարված, արտաքսված, տարագիր» իմաստով, ապա կարելի է մտածել, որ Ապիրատ անձանվան հիմքում ընկած է այս իմաստը, որն իսկապես հանդիպում է անձնանուններում (հմմտ. Ղարիբ, Նժդեհ և այլն)29:

Թեև նախկինում մենք հակված ենք եղել ընդունելու Ն. Ակինյանի տեսակետը, ըստ որի՝ Գրիգորի կրած տիտղոսը դարձել է նրա մականունը, իսկ հետագայում հանդես եկել որպես առանձին անձնանուն, սակայն այժմ ավելի հավանական ենք համարում ի սկզբանե Գրիգոր Ապիրատ երկան-վան գոյությունը։ Հայտնի չէ, թե նախկինում արդյո՞ք եղել է Ապիրատ ա նունը, քանի որ առաջին անգամ մատենագրության մեջ վկայվում է հենց Հա սանի որդի Գրիգոր Մագիստրոսի անվան առնչությամբ։

Հարկ է նշել, որ երկանվանությունը հիշյալ ժամանակի հայ ազնվակա-նու թյան շրջանում շատ սովորական երևույթ էր։ Անին մայրաքաղաք հռչա-կած Աշոտ Գ Ողորմած թագավորն Աշոտ Գագիկ երկանունն ուներ։ Այդ մասին վկայող հստակ հավելում է արված Սամվել Անեցու Ժամանակա-գրության մեջ. «Գա գիկ թա գա ւոր օ ծաւ Հա յոց, որ է նոյն Ա շոտ որ դի Ա բա-սայ»30։ Հանրահայտ է նաև Աշոտ Գ-ի թոռան՝ Հովհաննես Սմբատի երկա-նունությունը, որի մասին հարկ է համարում ծանուցել Սամվել Անեցին՝ «Յովանէս, որ և Սմբատ, որդի Գագկայ շահնշահի»31։ Կարծում ենք, որ մատենագիրները նման պարզաբանումներն անհրաժեշտ էին համարում հետագայում թյուրիմացություններից խուսափելու համար, քանի որ ար-ձա նա գրու թյուններում և այլուր երկանուն ունեցող գործիչները հիմնա-կանում հիշատակվում են կամ մեկ, կամ մյուս անունով։

Երկանվանության երևույթի տեսական վերլուծությունը գտնում ենք ժա-մանակի հանրահայտ գիտնական իշխանի՝ Գրիգոր Մագիստրոս Պահ-լավունու (Բջնեցու) «Մեկնութիւն քերականին» գործում, որտեղ նա գրում է. «Երկանուն է, որպէս անունք երկու եդեալ ի վերայ միոյ մարդոյ», ապա մի օրինակ բերելով Աստվածաշնչից՝ «Եղիազարոս Աւարան», պարզաբա նում է, որ երկու անունները միշտ միասին չեն գործածվում, կարող է նշվել մեկը

28 Վատանունության շարժառիթներից մեկը եղել է նորածիններին տանող չար ոգիներին խաբելը, թե՝ սա ապիրատ՝ անօրեն՝ անպետք երեխա է, լավը չէ, մի տար նրան մեզնից:29 Հրաչ Մարտիրոսյանն իր տեսակետը մեզ է փոխանցել անձնական նամակագրությամբ, սակայն Ապիրատ անվան ստուգաբանությունը նա ներառելու է հայոց անձնանուններին նվիրված, առա-ջիկայում հրատարակվելիք ուսումնասիրության մեջ։30 Սամուէլ Անեցի և շարունակողներ, էջ 175։ Այս թագավորին Ա շոտ-Գա գիկ կամ Գա գիկ է կո չում Մատ թեոս Ուռ հա յե ցին (Մատ թեոս Ուռ հա յե ցի, էջ 8-9): Ն. Ա դոնցը Մ. Ուռ հա յե ցու հայտ նա ծը հա մա-րել է «խառ նակ» տե ղե կութ յուն (Ա դոնց Ն., Եր կեր, հատ. Ա, Ե ր., 2006, էջ 521): Սակայն վերոնշյալ տեղեկությամբ հաստատվում է Մ. Ուռ հա յե ցու հա ղոր դածն այն մա սին, որ Ա շոտ Ո ղոր մա ծը «Ա շոտ Գա գիկ» եր կա նուն է ու նե ցել:31 Նույն տեղում, էջ 183։

ՊԱ

ՏՄՈՒԹ

ՅՈՒՆ

Page 8 of 52

Page 9: VEM -PATM NOmenklatura

կամ մյուսը. «…Եղիազարոս, նոյն և Աւարան կարէ կոչիլ»32։ Անիի այդ շրջանի իրականության մեջ այս առումով բնորոշ է նույն Հովհաննես Սմբատի օրի-նակը, որը Հոռոմոսի վանքի 1036 թ. արձանագրության մեջ իր մասին գրում է. «ԵՍ ՍՄՊԱՏ շԱՀԱՆշԱՀ ՈՐԴԻ ԳԱԳԿԱ շԱՀԱՆշԱՀԻ», իսկ երկու տարի անց նույն վանքի մեկ այլ վիմագրում՝ «ԵՍ ՅՈՎԱՆՆԷՍ շԱՀԱՆշԱՀ ՈՐԴԻ ԳԱԳԿԱ շԱՀԱՆշԱՀԻ»33։

Երկանուն ունեին նաև Գրիգոր Ապիրատ Մագիստրոսի ժամանակակից մի քանի Պահլավունի իշխաններ, ինչպես օրինակ՝ Գրիգոր Համզե, Վասակ Հոլոմ, Տիգրան Ապլղարիբ։ Այս միջավայրում բնավ տարօրինակ չէ, որ Հասանի որդին էլ Գրիգոր Ապիրատ երկանունն ունեցած լինի։ Այս տե-սակետի օգտին է խոսում և այն, որ նրա սերնդի ներկայացուցիչները շատ երկար ժամանակ շարունակել են կրել Գրիգոր և Ապիրատ անունները։ Հե-տաքրքրական է, որ Գրիգոր Ապիրատի թոռանը (Վասակի որդուն) Ստեփա-նոս Օրբելյանը կոչում է «շիրակայ իշխանն՝ Գրիգոր Ապիրատեան», իսկ սրա թոռանը (Հասան Մագիստրոսի որդուն), որը հիշատակվում է 1170-ական թվականներին. «Անեցին՝ Գրիգոր Ապիրատեան», քիչ անց՝ «Գրիգոր Մա ժիստրոս եանց»34։ Բայց այս նույն իշխանին Վարդան Արևելցին կոչում է Ապիրատ անունով՝ «մեծ իշխանն Ապիրատ»35, նույն կերպ է վարվում Սամ-վել Անեցու շարունակողը36, իսկ նրա որդին՝ Անիի Սարգիս Ա եպիսկոպոսը, բազմաթիվ արձանագրություններում իրեն կոչում է «որդի Ապիրատի»37։ Այսինքն՝ ակներև է, որ այս իշխանն իր նախապապի նման Գրիգոր Ապի-րատ երկանուն է ունեցել38։

Ներսես շնորհալին իր հոր՝ Ապիրատի (որը հարակից տվյալներից դա-տելով՝ Գրիգոր Ապիրատ Մագիստրոսի թոռն էր՝ Ապլջահապի որդին) ան-վան մասին գրում է. «Զնախ նա կան ա նուն ա ռեալ, որ Ա պի րատն էր յոր-ջոր ջեալ»39 («Նախ նա կան», այ սինքն՝ նախն յաց, հայ րե նի)40։ Իսկ այս տոհ-մից սերող վերջին կաթողիկոսն էլ գրեթե բոլոր աղբյուրներում հենց Գրիգոր Ապիրատ երկանունով է հիշատակվում41։

Ինչ պես վերևում տե սանք, իր ապրած ժամանակի աղբյուրներում՝ Ար-զականի, Կե չա ռի սի և Տե կո րի ար ձա նագ րութ յաններում իշխանը կոչվում է

32 Գրիգոր Մագիստրոս, «Մեկնութիւն քերականին», Մատենագիրք Հայոց, հատ. ԺԶ, Եր., 2012, էջ 445։33 Սարգիսեան Ն., Տեղագրութիւնք ի Փոքր և ի Մեծ Հայս, Վենետիկ, 1864, էջ 146, 166։ Հետաքրքիր է, որ Հովհաննես Սմբատի վաղամեռիկ որդին էլ է ունեցել երկանուն։ Արիստակես Լաստիվերտցին թագավորի մասին գրում է. «…որդի նորա Երկաթ վաղ վախճանեցաւ» (Արիստակես Լաստիվերտցի, էջ 32)։ Իսկ Երերույքի 1038 թ. արձանագրության մեջ թագավորի կինը գրում է. «Ես բարեպաշտ թագուիս… Սմբատ շահնշահի կինս և Աշոտոյ մարս…» (արձանագրությունը ցայժմ թերի հրատա-րակություններ է ունեցել)։ Այստեղից երևում է, որ հավանորեն, ի հիշատակ Աշոտ Բ թագավորի, Հովհաննես Սմբատի որդուն կոչել են Աշոտ Երկաթ երկանունով։34 Ստեփանոս Օրբելեան, Պատմութիւն նահանգին Սիսական, Թիֆլիս, 1910, էջ 320, 384-385։35 Վարդան Արևելցի, էջ 133։36 Տե՛ս Սամուէլ Անեցի և շարունակողներ, էջ 221։37 Տե՛ս Մաթևոսյան Կ., Անի, Ս. Էջմիածին, 1997, էջ 75-80։38 Իրավացի է Ն. Ակինյանը, որ իշխանին կոչում է հենց Գրիգոր Ապիրատ, թեև Ստեփանոս Օրբելյանի տեղեկությունը չի վկայակոչում (Ակինեան Ն., Ներսես Լամբրոնացի, էջ 394)։39 Ներսեսի Շնորհալւոյ Բանք չափաւ, Վենետիկ, 1928, էջ 601։40 Տե՛ս Նոր բառգիրք հայկազեան լեզուի, հատ. Բ, Վենետիկ, 1837, էջ 401։41 Գրիգոր Զ Ապիրատ (1194-1203), «Տէր Գրիգոր Ապիրատն ամս եօթն» (Կիրակոս Գանձակեցի, Պատմութիւն Հայոց, աշխատասիրությամբ Կ. Մելիք-Օհանջանյանի, Եր., 1961, էջ 148, հմմտ. Սամուէլ Անեցի և շարունակողներ, էջ 232 և այլն)։

Page 9 of 52

Page 10: VEM -PATM NOmenklatura

Վէմ

հա

մահա

յկա

կան

հանդ

ես Է

(ԺԳ) տ

արի

, թիվ

3 (51

) հու

լիս-

սեպ

տեմ

բեր,

201

5

Գրիգոր Մագիստրոս: Իսկ նրան Ա պի րատ ա նու նով հի շա տա կող ա ռա ջին պատ միչ նե րը՝ Մատ թեոս Ուռ հա յե ցին և Մխի թար Ա նե ցին, ի րենց եր կե րը գրել են իշ խա նի մա հից հա մա պա տաս խա նա բար շուրջ 110 և 170 տա րի անց։ Հնա րա վոր է, որ մատենագիրները նա խընտ րել են նրա երկ րորդ՝ Ա պի րատ ա նու նը նշել, որպեսզի խուսափեն այդ ժամանակ համընդհանուր ճանաչում գտած մեկ այլ նույնանուն իշխանի՝ Գրի գոր Մա գիստ րոս Պահ-լա վու նու (Բջնե ցու) ան վան հետ շփո թութ յու նից:

Կարծում ենք, որ ինչպես սկզբնաղբ յուր նե րի տվյալների, այնպես էլ ու-սումնասիրողների տեսակետների ներ դաշ նա կեց ման տեսանկյունից նպա-տա կա հար մար կլինի այսուհետև հիշյալ գործչին կո չել Գրի գոր Ա պի րատ երկանունով: Այժմ տեսնենք, թե աղբյուրներում ինչ տեղեկություններ են պահպանվել նրա հոր և տոհմական ծագման մասին։

4. Տոհմական ծագումը

Գրիգոր Ապիրատի հո ր մասին Ն. Ա կին յա նը գրում է. «Հա սան. սա հայրն էր Ա պի րա տի. իր մա սին ա ւե լի բան չենք գի տեր»42: Բա րե բախ տա բար բո-լո րո վին վեր ջերս Մա տե նա դա րա նի ձե ռագ րե րից մե կում (թիվ 3681) հայտ-նա բեր վեց Հա սա նի ան վան մեկ այլ հի շա տա կութ յուն Հա վուց թա ռի ա ռաջ-նորդ Նա թա նա յե լի (14-րդ դ.)՝ Սամ վել Ա նե ցու Ժա մա նա կագ րութ յան մեջ կա տա րած հա վել ման շնոր հիվ: Պարզ վում է, որ նույն Հա սա նի զա վակն է ե ղել նաև Քե ղի (Գե ղի) ամ րո ցի տեր իշ խան Գևոր գը, ո րը կա ռու ցել է Հա-վուց թա ռի Կա թո ղի կե ե կե ղե ցին: Մին չև այժմ Մխի թար Այ րի վա նե ցու կարճ հա ղորդ մամբ հայտ նի էր այդ մասին՝ «շի նի և Հա ւուց թառն ի Գէոր գեայ իշ խա նէն Քեղ ւոյ»43։ Սակայն հայտնի չէր, թե ում զավակն էր Գևորգ իշխանը։ Եվ ահա նույն Կաթողիկե եկեղեցու կառուցման առնչությամբ՝ 1002 թվականի դեպքերի շարքում Հավուց թառի վանահայր Նա թա նա յե լը Գևորգ իշ խա նի ծագ ման մա սին հայտնում է չա փա զանց ար ժե քա վոր տեղեկություն. «Գէորք իշ խա նաց իշ խանն, որ դի Հա սա նայ, եղ բար Ա -պի րա տին... »44:

Գրի գոր Ապիրատի և Քե ղի ամ րո ցի տեր Գևորգ իշ խա նի եղ բայր ներ լի նե լու հան գա ման քի բա ցա հայտ ման շնոր հիվ պարզ է դառ նում, որ Հա-սա նը նույն պես իշ խան էր, և որ Մխի թար Ա նե ցու՝ Ա պի րա տի վե րա բեր յալ ա սա ծը՝ «յանն շա նից մե ծա ցեալ», չի վե րա բե րում նրա տոհ մական ծագ մա-նը, այլ նրա անձին։ Միա ժա մա նակ զգալի չափով հիմնավորվում են պատ-միչ նե րի հա ղոր դում նե րն այն մասին, որ Գրի գոր Ա պի րա տը տեր էր 12 000 հեծ յա լի, որը մինչև այժմ մեծ չա փա զան ցութ յուն էր թվում։ Հա սա նի որ դի-նե րի իշ խա նութ յու նը տա րած վում էր Վա րաժ նու նի քից (Կե չա ռիս) մին չև Ե րևան, հաս նում Հա վուց թառի վանք ու Քե ղի ամրոց, ո րը սահ մա նա կից էր Դվի նի ա մի րա յութ յա նը։ Այս պի սի տա րած քի վրա իշ խող նե րը կա րող էին պատկառելի զի նուժ ու նե նալ։

Գևոր գի մա սին ա վե լաց նենք, որ Նա թա նա յել Հա վուց թա ռե ցու հայտ նա-

42 Ակինյան Ն., Ներսես Լամբրոնացի, էջ 373:43 Մխիթար Այրիվանեցի, էջ 57: 44 Մատենադարան, ձեռ. N 3681, թերթ 78ա, Սամուէլ Անեցի և շարունակողներ, էջ 181:

ՊԱ

ՏՄՈՒԹ

ՅՈՒՆ

Page 10 of 52

Page 11: VEM -PATM NOmenklatura

ծի հա մա ձայն՝ իշ խա նը ոչ միայն կա ռու ցել է Հա վուց թա ռի ի նը խո րա նով Կա թո ղի կե ե կե ղե ցին (այժմ ա վեր ված է), այ լև վան քին զգա լի նվի րատ վու-թյուն ներ կա տա րել, այդ թվում՝ Գողթ (Կոխթ) գյու ղը, որ գնել էր Գա գիկ Ա թա գա վո րից ու նրա որ դուց՝ Հով հան նես Սմբա տից45:

Նշենք, որ այս տոհ մի կրտսեր ներ կա յա ցու ցիչ նե րին անդ րա դառ նա լիս պատ միչ նե րը նրանց նախ նի նե րի թվար կու մը հասց նում են մին չև Հա սա նի ա նու նը։ Օ րի նակ՝ Մատ թեոս Ուռ հա յե ցին Գրի գոր Ա պի րա տի թո ռա նը՝ Գրի-գորին, որը պատերազմում սպանվեց ու թաղվեց Կեչառիսում, ներ կա յաց-նում է հե տև յալ կերպ՝ «…քաջ զո րա կանն և մեծ հա ւա տա ցեալն Գրի գոր, որ դի Վա սա կայ, որ դի Ա պի րա տին՝ որդ ւոյ Հա սա նայ, յազ գէ քա ջանց…»46։ Պատ մի չը և նրան հե տևե լով՝ Սմբատ Սպա րա պե տը նույն հե տա դարձ թվար-կումն են ա նում այս Գրի գո րի եղ բո րը՝ Բար սեղ Ա Ա նե ցի կա թո ղի կո սին ներ-կա յաց նե լիս47։

Քե ղիի տեր Գևորգ իշ խա նի ժա ռանգ նե րի մա սին մինչ այժմ ո չինչ հայտ- նի չէր, սա կայն հոր ան վան հայտ նի դառ նա լով՝ այժմ հնա րա վոր է նրանց փնտրել հենց նույն տոհմական վանքում՝ Հա վուց թա ռում: Վան քի տա րած-քում պահ պան ված հնագույն ար ձա նագ րութ յու նը, ո րը խաչ քա րի վրա է, հե տև յալ բո վան դա կութ յունն ու նի. «Յի շէ Քրիս տոս զՀա սան, զոր դի Սմբա-տա, զծա ռա քո և ո ղոր մեա նմա, ա մեն, թվ. շԼ (1081) էր»48: Ե թե նկա տի ու-նե նանք հայ կա կան իշ խա նա կան տոհ մե րի մոտ ա վագ թո ռա նը պա պի ա նու նով կո չե լու կա յուն սո վո րութ յու նը49, ա պա կա րող ենք են թադ րել, որ Գևորգ իշ խա նի որ դին կրել է պա պի ա նու նը՝ Հա սան, և նրա ժա ռանգ ներն են Սմբատն ու նրա որ դի՝ պապի անունով կոչված Հա սա նը: Ա նուղ ղա կիո-րեն այս են թադ րութ յան օգ տին է խո սում այն, որ Գրի գոր Ա պի րա տի եր կու որ դի նե րն Ապլ ջա հապ և Վա սակ ա նուն ներն ու նեին: Նա զա վակ նե րից մե-կին հոր ա նու նով Հա սան չի ան վա նա կո չվել ա մե նայն հա վա նա կա նութ-յամբ այն պատ ճա ռով, որ իր ա վագ եղ բոր՝ Գևոր գի որ դին (Հասանի ավագ թոռը), ար դեն կրում էր այդ ա նու նը:

Կար ծում ենք, որ հենց այս՝ Հասանի որդիների ավագության հարցի հա մա տեքս տում պի տի ո րո նել Ա պի րա տի մա սին աս վա ծը, թե նա «յան-նշա նից մե ծա ցեալ և վասն խե լա ցի և ա ռատ ձե ռացն մին չև լի ներ տէր եր-կո տա սան հա զար հե ծե լոց»: Հա վա նո րեն նա Հա սա նի կրտսեր որ դին էր, և մինչ Գևոր գն ա վա գութ յան ի րա վուն քով ժա ռան գել էր հոր իշ խա նութ յունն ու Քե ղի բեր դը, իր որ դուն էլ կո չել նրա ա նու նով՝ Հա սան, կրտսեր Գրի գոր

45 «Գէորք իշ խա նաց իշ խանն, որ դի Հա սա նայ, եղ բար Ա պի րա տին վե րըս տին նո րո գեց զնա խադ րա-կան հռչա կա ւոր սուրբ ուխտն զՀա ւուց թառ և շի նեց զփա ռա ւոր զհրա շա լի Կա թո ղի կէն Թ (9) խո րա-նաւ, և ա րար գան ձա գին զմեր ձա կա գեղն զԿոխթ ի Գա գիկ շա հան շա հէ և Յո վա նի սէ և ետ Հա ւուց թա ռոյ Սուրբ Կա թո ղի կէին հայ րե նիք…» (Սամուէլ Անեցի և շարունակողներ, էջ 181):46 Մատթեոս Ուռհայեցի, էջ 288։ 47 Տե՛ս նույն տեղում, էջ 226, Սմբատ Սպարապետ, էջ 82։48 Հովսեփյան Գ., Հավուց Թառի Ամենափրկիչը և նույնանման հուշարձանները հայ արվեստի մեջ, «Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի պատմության», հատ. Բ, Եր., 1987, էջ 17, 20:49 Կիլիկյան հայկական ազնվական տոհմերին անդրադառնալով՝ Լ. Տեր-Պետրոսյանը գրում է. «Մեծ հոր և անդրանիկ թոռան անունների նույնությունը քարացած ավանդույթ էր հայ միջնադարյան ազնվական գերդաստաններում։ Համենայն դեպս Ռուբինյան և Հեթումյան ընտանիքների ազգա-բանությունն այս առումով համարյա բացա ռություն չի ճանաչում. բոլոր այն դեպքերում, երբ հաս-տատված է, որ թոռն անդրանիկն է, նա անպայման կրում է պապի անունը…» (Տեր-Պետրոսյան Լ., Խաչակիրները և հայերը, հատ. Բ, Եր., 2007, էջ 79)։

Page 11 of 52

Page 12: VEM -PATM NOmenklatura

Վէմ

հա

մահա

յկա

կան

հանդ

ես Է

(ԺԳ) տ

արի

, թիվ

3 (51

) հու

լիս-

սեպ

տեմ

բեր,

201

5

Ապիրատն իր խել քով ու ձեռ նե րե ցութ յամբ «ոչ նշա նա վոր նե րից» կամ «փոք րե րից» բարձ րա ցել, ճանաչում էր գտել ու տեր էր դար ձել բազ մա քա-նակ հե ծե լա զո րի:

Գևորգ իշխանի և Գրիգոր Մագիստրոսի առնչության մեկ այլ վկայու-թյուն պետք է համարել ժամանակին Հավուց թառում եղած, այժմ, ցավոք, կորած մի արձանագրություն, որն այս սկիզբն ունի՝ «Թուին ՆԿԲ (1013) ի թագաւորութեանն Գագկայ և ի հայրապետութեան տեառն Սարգսի, ես Գրիգոր Մագիստրոս…»50։ Հետագա տեքստում խոսվում է եկեղեցու կա-ռուցման և վանքին նշանավոր Ամենափրկիչ խաչի նվիրատվության մասին, իսկ ամբողջ գործը վերագրվում է Պահլավունի Գրիգոր Մագիստրոսին և անգամ որպես վանահայր հիշատակվում է նրա որդի Վահրամը (հետա-գայում՝ Գրիգոր Վկայասեր կաթողիկոս)։ Իրականում, վերջինս այդ ժամա-նակ հավանաբար դեռ չէր էլ ծնվել (եթե նկատի ունենանք, որ մահացել է 1105 թ.), իսկ Պահլավունի իշխանը, ինչպես տեսանք, մագիստ րո սության պատիվ ստացել է 1045-ին։

Այս արձա նագրությանը մենք անդրադարձել ենք հանգամանալից ու-սումնասիրությամբ և հանգել այն եզրակացության, որ դրա տեքստը կազմվել է ուշ շրջանում (15-րդ դար)։ Սակայն արձանագրության սկզբնա-մասը, հավանորեն, քաղվել է մի հնագույն արձանագրությունից, որտեղ նշված Գրիգոր Մագիստրոսը (1013 թ.) չէր կարող այլ մարդ լինել, քան Գևորգ իշխանի եղբայր Գրիգորը51։ Ուշագրավ է նաև, որ Նաթանայել Հա-վուցթառեցին Սամվել Անեցու Ժամանակագրության մեջ 1013 թ. ներքո մի տեղեկություն է մուծել՝ նշելով, որ Գագիկ Ա թագավորն այդ ժամանակ Ամենափրկիչ խաչը տվել է Գևորգ իշխանին52։ Սա հավելյալ կռվան է ենթա-դրելու համար, որ այդ թվականին Հավուց թառում մի արձանագրություն է գրվել, որտեղ հիշատակվել է նաև Գևորգ իշխանի եղբոր՝ Գրիգոր Մա-գիստրոսի անունը (թերևս նա էլ խաչի ընծայման առիթով իր հերթին նվիրատվություններ է կատարել)։ Սակայն հետագայում վանքի 15-րդ դա-րի վանահայրերը, որոնք պարոնտեր էին ու իրենց Պահլավունյաց տոհմից էին համարում, արձանագրությունը վերախմբագրել են սեփական հայե-ցողությամբ ու Գրիգոր Մագիստրոսին վերագրել նույնանուն Պահլավունի իշխանի տվյալները։

Տոհմի ծագման վերաբերյալ հետաքրքրական ակնարկ է պահպանվել ուշ շրջանի մեկ այլ հեղինակի՝ Մանուել Բջնեցի եպիսկոպոսի՝ Հավուց թա-ռի վանքին նվիրված գանձում (15-րդ դ.), որտեղ Գևորգ իշխանն անվանվում է՝ «ոստ Բագրատունի»53։ Եթե հավատանք սույն վկայությանը, ապա չի բա-ցառվում, որ այս տոհմը, օրինակ, իգական գծով կապված է եղել Բագրա-տունիների հետ։ Հետաքրքրական է, որ երբ Անիի Գագիկ Ա թագավորն ու նրա կինը՝ Կատրամիդեն, Քրիստոսի ծննդյան 1000-ամյակը նշանավորեցին 50 Հովսեփյան Գ., Հավուց Թառի Ամենափրկիչը, էջ 7։51 Տե՛ս Մաթևոսյան Կ., Հավուց թառի վանքը, Եր., 2012, էջ 23-30։ Վիմագիրն ավելի վաղ քննած Գ. Սարգսյանը եկել է այն եզրակացության, որ արձանագրության հայտնաբերման և տեղադրության հանգամանքները հնարովի են, և այն կեղծ է (Սարգսյան Գ., Հավուց թառի հիմնադրման վկայագրի շուրջ, «Լրաբեր հաս. գիտ.», 1988, N 4, էջ 68-71)։52 Տե՛ս Սամուէլ Անեցի և շարունակողներ, էջ 182։53 Գանձ Ամենափրկչին ի տէր Մանուէլ Բջնեցւոյ (Մատենադարան, ձեռ. 427), տե՛ս Մաթևոսյան Կ., Հավուց թառի վանքը, էջ 94։

ՊԱ

ՏՄՈՒԹ

ՅՈՒՆ

Page 12 of 52

Page 13: VEM -PATM NOmenklatura

մայրաքաղաքում 1001 թվականին շքեղ եկեղեցիների կառուցմամբ (Անիի Գագկաշեն Ս. Գրիգոր և Մայր տաճար), նրանց օրինակին հետևեցին երկրի գլխավոր իշխանները, որոնց թվում առաջինները հենց Հասանյաններն էին, որ, ինչպես տեսանք, 1002-ին եկեղեցի են կառուցել Հավուց թառում (Գևորգ իշխան) և 1003-ին՝ Կեչառիսում (Գրիգոր Ապիրատ)։ Նրանց հա-ջորդեցին այլ իշխաններ՝ Սմբատ Մագիստրոսը (Բագնայր, 1010 թ.), Վահ-րամ Պահլավունին (Մարմաշեն, 1029 թ.)54։ Թերևս պատահական չէ նաև Գագիկ Ա-ի թանկագին նվերը Գևորգ իշխանին (Ամենափրկիչ խաչը), Գրի-գոր Ապիրատի մագիստրոսության արժանանալն ու կտրուկ վերելքը նույն այս թագավորի ժամանակ, իսկ հետագայում՝ Հովհաննես Սմբատի ջերմ վերաբերմունքը նրա զավակների նկատմամբ, հանգամանքներ, որ նույն-պես տոհմական մերձավորության կամ ազգակցության օգտին են խոսում։

5. Գրիգոր Ապիրատի զավակները

Համառոտակի անդրադառնանք նաև Գրիգոր Ապիրատի զավակներին, քանի որ նրանց վերաբերող տեղեկությունները զգալիորեն ամբողջացնում են նաև իշխանի կենսագրությունը։ Ինչպես տեսանք Մատթեոս Ուռհայեցու վկայությունից, 1021 թ. Դվինում Գրիգոր Ապիրատի սպանությունից հետո զորավար Սարին իշխանի ընտանիքը բերեց Անի, որտեղ Հովհաննես Սմբատը ստանձնեց նրա երկու որդիների խնամակալությունը («…թա գա-ւորն Յով հան նէս կա րի յոյժ ա պա շա ւէր զա նի րաւ մահն Ա պի րա տին Հա յոց իշ խա նին: Եւ որ դեաց նո րա Ապլ ջա հա պայ և Վա սա կայ, և Սա րէ և զամե-նայն զօ րացն տայր թա գա ւորն Հա յոց գա ւառս և զիշ խա նու թիւնս»)55: Դա-տելով պատմիչի՝ Գրիգոր Ապիրատի զավակների անունները տալու հերթակա նությունից՝ Ապլջահապն ավագն էր։ Սակայն չի բացառվում, որ Մատթեոս Ուռհայեցին (կամ նրան տեղեկություն հայտնողը) սխալված լի-նեն։ Վասակի ավագության օգտին է խոսում այն, որ նա մնացել է Անիում, մինչ դեռ Ապլջահապն այս կողմերում չի հիշատակվում։ Վասակն իր ավագ որ դուն հոր անունով Գրիգոր է կոչել, որի մահից հետո նրան հուղարկավո-րել են Կեչառիսում, այսինքն՝ տոհմական, պապական ճյուղի վանքում։

Քանի որ մեր պատմիչները կանանց անուններ տալու մեջ խիստ ժլատ են, Ուռհայեցու մոտ ևս բացակայում է Գրիգոր Ապիրատի դստեր անունը, բայց, ինչպես վերևում տեսանք, այդպիսին եղել է և 1042 թվականին էլ ար-ձանագրություն է թողել Տեկորում։ Թե որքան հոգատար է գտնվել Հովհան-նես Սմբատն այս ընտանիքի նկատմամբ, կարծում ենք, երևում է հենց այս աղջկա օրինակով, որը հիշյալ արձանագրության մեջ իրեն կոչում է Վեստ Սարգսի կինը։ Հայտնի է, որ Վեստ Սարգիսն այդ ժամանակ մեկն էր «ի գլխա ւոր ա զա տացն Հա յոց»56, արքունիքում մեծ կշիռ ունեցող և թագավորին մերձավոր մարդ էր, ուստի նրա ամուսնությունը չէր կարող պատահական

54 Թեև Մարմաշենի արձանագրության մեջ նշված է 1029 թվականը, սակայն, հավանաբար, Կաթողիկե եկեղեցու կառուցումն ավելի վաղ է ավարտվել (տե՛ս Մաթևոսյան Կ., Սամվել Անեցին և նրա շարունակողները մի քանի վանքերի կառուցման մասին, «Էջմիածին», 2012, Բ, էջ 10-21): 55 Մատթեոս Ուռհայեցի, էջ 16-17:56 Արիստակես Լաստիվերտցի, էջ 57:

Page 13 of 52

Page 14: VEM -PATM NOmenklatura

Վէմ

հա

մահա

յկա

կան

հանդ

ես Է

(ԺԳ) տ

արի

, թիվ

3 (51

) հու

լիս-

սեպ

տեմ

բեր,

201

5

կերպով լինել: Միանգամայն հավանական է, որ Գրիգոր Ապիրատի դստե-րը, որպես նրա խնամակալ, հենց Հովհաննես Սմբատ թագավորն է Վեստ Սարգ սին կնության տվել։ Դրանով վերջինս ավելի է մտերմացել Հովհաննես Սմբատին։ Պատահական չէ, որ թագավորի մահ վան ժա մա նակ Վեստ Սար-գի սը հիշատակվում է որպես նրա հո գա բար ձու57:

Թեև ուղղակի վկայությունները բացակայում են, սակայն բնական պի-տի համարել, որ Հովհաննես Սմբատը նույն հոգատարությամբ կին է ընտ-րել նաև Գրիգոր Ապիրատի որդիների համար։ Այսպես, Գրիգոր Բջնեցու որդի՝ 1066-ից Հայոց կաթողիկոս Գրիգոր Բ Վկայասերի մասին Մատթեոս Ուռհայեցին հայտնում է, որ նա, 1072 թվա կա նին գնալով Ա նի, տեղի ե պիս-կո պոս է ձեռնադրել իր քրոջ որդի Բարսեղին, որը Ապիրատի որդի Վասակի որդին էր. «…Տէր Գրի գո րիս գնա ցեալ ի մայ րա քա ղաքն Հա յոց, որ կո չի Ա նի, և անդ ձեռ նադ րեաց ե պիս կո պոս զԲար սեղն՝ զքե ռոր դին իւր՝ զոր դի Վա սա կայ, որդ ւոյ Ա պի րա տին, որդ ւոյ Հա սա նայ»58։ Այսինքն՝ Գրիգոր Ապի-րատի որդին՝ Վասակը, ամուսնացել է Անիի թագավորության մեկ այլ նշա-նավոր իշխանի՝ Գրիգոր Բջնեցու դուստրերից մեկի հետ։ Եթե նկատի ու-նե նաք, որ 1021 թվականից Վասակն անհայր էր մնացել և հանձնվել Հով-հաննես Սմբատի խնամակալությանը, միանգամայն հավա նական պիտի համարենք, որ նրա համար հարսնացուի նման շահեկան ընտրություն կա-տարողը նույնպես թագավորն է եղել։

Վասակն ու նրա կինն ունեցել են չորս զավակ՝ Գրի գոր, Բար սեղ, Հա-սան, Ապլ ջա հապ։ Սրանցից Գրիգորը Անիում գլխավոր հայ իշխանն էր Մա-նուչե ամիրայի ժամանակ, սեփական զորքն ունեցող քաջ զորական, նրա եղբայրը՝ 1072-ին Անիի եպիսկոպոս, իսկ 1081-ին (1105-ից միանձնյա) կա-թողիկոս դարձած Բարսեղ Ա Անեցին էր։ Գրիգորի՝ Հասան Մագիստրոս ա նու նով հիշատակվող որդու զավակներն էին 12-րդ դարում հայտնի իշ-խան Գրիգոր Ապիրատն ու Բարսեղ Բ Անեցի եպիսկոպոսը։

Գրիգոր Ապիրատի որդի Վասակի ու Գրիգոր Բջնեցու դստեր կազմած ընտանիքի մասին խոսքն ավարտենք ևս մի դիտարկումով։ Նախկինում նշել ենք, որ Հասանյան (Ապիրատյան) տոհմը Պահլավունիների հետ նույ-նաց նող հեղինակները դրա համար սկզբնաղբյուրներից բխող հիմնավո-րումներ չեն ներկայացնում։ Իսկ այս ամուսնության փաստն ինքնին բա ցա-ռում է այդ տոհմակցությունը, քանի որ նույն տոհմի անդամների միջև ա մուս նությունն արգելված էր եկեղեցական կանոններով։ Այլ հարց է, որ նկատի ունենալով հենց այս ամուսնության պարագան՝ տոհմի հետագա անդամների համար պատմիչները երբեմն նշում են Պահլավունի տոհ մա-նունը՝ հաշվի առնելով իգական գիծը (Գրիգոր Բջնեցու դստեր հանգա ման-քը)։ Սակայն հատկանշական է, որ այս տոհմի՝ Վասակի ճյուղի ներ կայա-ցուցիչները, իրենց գրած արձա նագրություններում երբեք Պահլավունի չեն կոչվում։

Ցավոք, աղբյուրներում նշված չէ, թե ինչպես է ընտանիք կազմել Գրի-գոր Ապիրատի մյուս որդին՝ Ապլջահապը։ Ն. Ա կին յա նն այս առնչու թյամբ գրում է. «Վկա յո ւած է, թէ Վա սա կի կի նը Գրի գո րի դուստրն է, բայց լռած է

57 Տե՛ս նույն տեղում:58 Մատթեոս Ուռհայեցի, էջ 226, Սմբատ Սպարապետ, էջ 82:

ՊԱ

ՏՄՈՒԹ

ՅՈՒՆ

Page 14 of 52

Page 15: VEM -PATM NOmenklatura

պատ մու թիւ նը ի մա սին Ապլ ջա հա պի։ Մինչ Վա սակ մնաց Ա րե ւելք (Ա նի, Խա չէնք), Ապլ ջա հապ կե րե ւայ թէ 1045-ին իր ա նե րոջ հետ գաղ թեց Մի ջա-գետք և տի րա ցաւ այն տեղ Ծովք ա մուր բեր դին»59։ Ներսես Ա կին յա նի այն են թադ րութ յու նը, որ հենց Գրի գոր Ա պի րա տի որ դի Ապլ ջա հապն է ե ղել Գրի գոր Բջնե ցու դուստ րե րից մե կի ա մու սի նը, ո րից ծնվել են նրանց Ա պի-րատ, Գրի գո րիս, Վահ րամ, Վա սակ զա վակ նե րը, միան գա մայն հնարավոր է։ Թեպետ հաճախ չի պատահում, որ երկու եղբայրների ամուսնացնեն երկու քույրերի հետ, բայց եթե հիշենք, որ Գրիգոր Ապիրատի զավակների ապագան որոշողը Հովհաննես Սմբատն էր, չի բացառվում, որ թագավորի առաջարկով Գրիգոր Բջնեցին իր երեք դուստրերից երկուսին կնության է տվել Ապլջահապ և Վասակ եղբայրներին։

Քանի որ ուղղակի վկայություն չունենք, պետք է հաշվի առնենք հարա-կից տվյալները։ Այս խնդրի լուծման համար էական է հիշյալ ընտանիքի անդ րա նիկ որ դու ան վա նա կո չութ յու նը Ա պի րատ հազ վագ յուտ ա նու նով։ Եթե Վասակն ավագ որդուն կոչել է հոր անունով՝ Գրիգոր, հնարավոր է, որ Ապլջահապն էլ իր անդրանիկին կոչել է երկանուն ունեցող հոր մյուս անունով՝ Ապիրատ։ Ինչպես վերևում տեսանք, վերջինիս զա վա կը՝ Ներ սես շնոր հա լին, այդ անունը համարել է «նախ նա կան», այսինքն՝ հայ րե նի։

Սակայն պետք է նշել, որ Ապլ ջա հապ ա նունն այս տոհ մի սե րունդ նե րի մեջ այ լևս չի կի րառ վել։ Ապիրատի որդին՝ Ներսես շնորհալին, որն այնքան սիրով է հիշատա կում իր հորը, ոչ մի անգամ չի տալիս նրա հոր, այսինքն՝ իր պապի անունը։ «Վիպասա նութիւն նախնի ըստ Հոմերի սկսեալ ի վե-րուստ» երկում Ներսես շնորհալին պատմում է իր տոհմի մասին, գո վա-բանական ոճով անդրադառնում է Գրիգոր Մագիստրոս Պահլավունու գոր ծու նեությանը, նկարագրում նրա Վահրամ որդու կաթողի կոսա նալը (Գրի գոր Վկա յա սե ր), որի քրոջ թոռն էր ինքը: շնորհալին գովաբանում է Ապիրատի մայրական գծով պապին՝ Գրիգոր Մա գիստրոս Պահլավունուն, ու հիշատակում անգամ վերջինիս հորը՝ Վասակին60։ Քա նի որ կա թո ղի կո-սա կան իշ խա նութ յու նը շա րու նա կե լու տե սա կե տից Ներսես շնոր հա լու հա-մար չա փա զանց կա րևոր էր իր և ա վագ եղ բոր՝ Գրի գո րի (Գրի գոր Գ Պահ լա վու նի կաթողիկոս) Պահ լա վուն յաց, այսինքն՝ Ս. Գրի գոր Լու սա վոր-չի տոհ մից սեր ված լի նելն ընդգ ծե լը, նա հա տուկ տեղ է տա լիս դրան61, սա կայն խոստովանում է, որ մայ րա կան գծով են կապ ված Պահ լա վու նի նե-րին։ Հայրական կողմի մոռացության մատնումը կարող էր բացատրվել հենց այդ հանգամանքով։ Չի կարելի բացառել նաև ներընտանեկան ինչ-ինչ գժտությունները։ Հնարավոր է, որ հետ նորդ նե րի կող մից մո ռա ցութ յան մատն ված Ապլ ջա հա պը բա վա կան վաղ է մա հա ցել62 ։ Նման են թադ րութ-

59 Ակինյան Ն., Ներսես Լամբրոնացի, էջ 379-380, Կիւլէսէրեան Բ., Ծովք (Ծովք-Տլուք և Հռոմ-Կլայ), Վիեննա, 1904, էջ 10-16: 60 Տե՛ս Ներսեսի Շնորհալւոյ Բանք չափաւ, էջ 587-588։ 61 Հատկանշական է 1166 թ. ապրիլի 17-ին Հռոմկլայում կաթողիկոսական ձեռնադրության ժամանակ Ներսես շնորհալու արտասանած ճառի այն հատվածը, որը վերաբերում է նրա նախնիներին՝ Գրիգոր Լուսավորչից մինչև Գրիգոր Վկայասեր և Բարսեղ Անեցի (Ներսեսի Շնորհալւոյ Հայոց կաթողիկոսի թուղթք, Վենետիկ, 1873, էջ 8)։62 Եթե ենթադրենք, որ Գրիգոր Բջնեցու դստեր ամուսինը Ապլջա հապը չէր, ինչն ակնարկում է Վ. Վարդանյանը («Ծովքի Պահլա վու նիները դարաշրջանի որոգայթ ներում», ՀՀ ԳԱԱ պատմության ինստի տուտ, «Հայոց պատմու թյան հարցեր», N 8, Եր., 2007, էջ 47-48), այլ մեկ ուրիշը, միևնույն

Page 15 of 52

Page 16: VEM -PATM NOmenklatura

Վէմ

հա

մահա

յկա

կան

հանդ

ես Է

(ԺԳ) տ

արի

, թիվ

3 (51

) հու

լիս-

սեպ

տեմ

բեր,

201

5

յան օգ տին է խո սում այն, որ նրա եղ բայր Վա սակն իր ա մե նակրտ սեր որ-դուն (դա տե լով Ուռ հա յե ցու թվար կու մից) կո չել է Ապլ ջա հապ, գու ցե ի հի-շա տակ մա հա ցած եղ բոր։ Հնարավոր է, որ Ապլ ջա հա պի զա վակ նե րը մա-նուկ հա սա կից մնա ցել են մայ րա կան պա պի՝ Գրի գոր Մա գիստ րոս Պահ-լավունու խնամ քին։ Մաս նա վո րա պես նաև այդ ի մաս տը կա րե լի է տես նել Ներ սես շնոր հա լու խոս քե րում, ո րը Գրի գոր Մագիստրոս Պահլա վունու՝ իր հոր՝ Ա պի րա տի նկատ մամբ վե րա բեր մուն քը բնու թագ րում է «Հօրն մե րոյ նա հայր ե ղեալ, ըստ մայ րա կանն մեջ նոր դեալ»63 բա ռե րով։ Այ սինքն՝ մայ րա կան պապն է, որ հայ րութ յուն է ա րել իր հո րը։

Հատ կան շա կան է, որ Գրի գոր Մագիստրոս Պահլավունու որ դին՝ Գրի-գոր Վկա յա սե ր կաթողիկոսը, նույն պես շատ կապ ված է ե ղել հատ կա պես իր այս քրոջ ըն տա նի քի ու նրա չորս զա վակ նե րի հետ։ Հենց նրա ցուցումով Բարսեղ Ա Անեցին (Վասակի որդին, որին, իմիջիայլոց, Ներսես շնորհալին կոչում է իր «արենառուն», այսինքն՝ արյունակիցը)64, իրենից հետո 1113 թ. կաթողիկոսական գահը փոխանցեց Ապիրատի որդի Գրիգորին, որն այդ ժամանակ գրեթե պատանի էր65, ու այդ պատճառով աթոռին մնաց կես դարից ավելի (53 տարի)։

Գրիգոր Գ-ից սկսած (որը, ի տարբերություն սովորաբար ծննդավայրի անունով մական վանվող մյուս կաթողիկոսների, կոչվում է տոհմաբանական Պահլավունի մականունով)՝ այս տոհ մի ներ կա յա ցու ցիչ նե րը հայրապե տա-կան ա թոռն ի րենց ձեռ քում պա հե ցին 90 տա րի, մին չև Գրի գոր Զ Ա պի րա տ (1194-1203)։ Նրանք ի րենց հա մա րում էին Ս. Գրիգոր Լու սա վոր չի տոհ մա-կից ներ՝ Պահ լա վու նի ներ, և բազ մում կա թո ղի կո սա կան ա թո ռին տոհ մա-կան ժա ռան գա կա նութ յան «հիմնավորմամբ»66։

Այսպիսով, 11-րդ դարի արշալույսին Բագրատունյաց թագավորու-թյան ազնվականության մեջ հանդես է եկել Հասանի որդի Գրիգոր Ապիրատը՝ որպես մեծ իշխան, որը 1001 թվականից հիշատակվում է մագիստրոս տիտղոսով, կառուցել է Կեչառիսի Ս. Գրիգոր եկեղեցին և հիմնել է ջրանցք Երևանում։ Սպանվել է 1021 թ., որից հետո Հովհան-նես Սմբատ թագավորի հովանա վորությունը ստացած նրա որդիները, խնա միական կապ ստեղծելով Պահլավունիների հետ, ապահովել են

է, նրա անունը, փաստորեն, իր սե րունդները մոռացության են մատնել, որի ստույգ պատճառն անհայտ է։63 Ներսեսի Շնորհալւոյ Բանք չափաւ, էջ 587-588:64 Տե՛ս Ներսեսի Շնորհալւոյ Հայոց կաթողիկոսի թուղթք, էջ 8։65 Մատթեոս Ուռհայեցին 1113 թ. Գրիգոր Գ-ի օծման մասին գրելիս շեշտում է նրա վաղ տարիքը՝ միաժամանակ նշելով, որ նա Վասակ Պահլավունու որդի Գրիգոր Մագիստրոսի տոհմից էր. «Յայսմ ամի նստաւ յաթոռ հայրապետութեանն Տանն Հայոց տէր Գրիգորիս որդի Ապիրատին, որ էր յազգէ Գրիգորոյ Մագիստրոսին՝ որդւոյ Վասակայ Պալհաւունւոյ, վասն զի զկնի մահուանն Տեառն Բարսեղի եղև ժողով եպիսկոպոսաց և հարանց ի Կարմիր վանքն՝ մերձ ի Քեսուն գաւառ՝ և… ի նմին աւուր տան զձեռնադրութիւն կաթուղի կոսութեանն ի վերայ աթոռոյ սրբոյն Գրիգորի, և նստաւ ի հայրապետական աթոռն մինչ էր ի տղայութեան հասակին, վասն զի չև ևս էր լեալ սկիզբն մօրուացն» (Մատթեոս Ուռհայեցի, էջ 360-361)։66 Հաջորդաբար կաթողիկոս դարձան Ապիրատի որդի Գրիգոր Գ Պահլավունին՝ 1113-1166 թթ. և նրա եղբայր Ներսես Դ Կլայեցին (շնորհալի)՝ 1166-1173 թթ., ապա նրանց Վասիլ եղբոր որդին՝ Գրիգոր Դ Տղան (1173-1193)։ Վասիլի դստեր որդին էր Գրիգոր Ե Քարավեժ (1194) կաթողիկոսը, իսկ Զորավար եղբոր որդին էր Գրիգոր Զ Ապիրատը (1194-1203)։ Զորավարի դստեր՝ շահանդուխտի և իշխան Օշինի որդին էր Կի լիկիայի հայտնի եկեղեցական գործիչ Ներսես Լամբրոնացին (1153-1198)։ Նրա եղբայրներից մեկը Ապիրատ անունն էր կրում: Հասանի որդի Գրիգոր Ապիրատ Մագիստրոսի տոհմի մասին այլ մանրամասներ և մեր կազմած տոհմածառը տե՛ս Մաթևոսյան Կ., Անի-շիրակի պատմության էջեր, Եր., 2010, էջ 101-137։

ՊԱ

ՏՄՈՒԹ

ՅՈՒՆ

Page 16 of 52

Page 17: VEM -PATM NOmenklatura

տոհմի երկարատև գործունեությունը և առաջնակարգ դերը 11-12-րդ դդ. հայ իրականության մեջ։

Կարեն Ա. Մաթևոսյան – Գիտական հետաքրքրություններն ընդգր կում են միջնադարյան Հայաստանի պատմությունն ու մշակույ-թը, որմնանկարչությունը, մատենագրությունը և ձեռա գրական ար-վեստը։ Մասնավորապես, հրատարակել է Սամվել Անեցու և նրա շա րունակողների Ժամանակագրությունը (Ադամից մինչև 1776 թ.), անդրադարձել Անիի պատմության հարցերին, Աղթամարի, Արու-ճի, Կեչառիսի, Մուղնու, Հավուց թառի և այլ միջնադարյան բնա-կավայրերի և վանքերի պատմությանն ու մշակույթին։

Summary                               

GREGORY APIRAT MAGISTROSThe Forgotten “Great Prince” of 11th Century

Karen A. Matevossian

Key words - Gregory VI Apirat, Grigor Magistros Pahlavuni, Hovhannes-Smbat, Kecharis, a double name, Grand Duke, proto-col, emperor, Catholicos, son, daughter.

During the Bagratuni period the history of many of the princely houses in Armenia has not been studied in detail and are therefore artificially identified with better known Pahlavunis. Historians treated other noble houses of the 11th century Hasanyan the same way, identifying them with the Pahlavunis. The most well known representative of this family is mentioned in some sources as Greg-ory Magistros, in others, as Apirat.Comparative evidence shows that originally he was called by the dual name of Gregory Apirat. And the researchers often con-fused him with Gregory Magistros Pahlavuni.

Hassan’s son Gregory from the Bagratuni family was an eminent prince and was called by historians the “Great Prince”. The first time he is referred to as Magistros is in 1001 in Arzakan records. In 1003 he built St. Gregory Church of the Kecharis Monastery and also set up a canal in Yerevan. The prince’s brother, George who was the owner of the Keghi castle, built the church for the Havuts Tar Monastery in 1002. At a time Gregory Apirat saved the life of Hovhannes-Smbat, King of Ani, and afterwards was killed in Dvin in 1021. Despite the avail-ability of this data, Gregory Apirat Magistros’s name is not mentioned in Arme-nian Academy’s 1976 and 2014 editions of history volumes, nor is it mentioned in the encyclopedias.

After his death, the prince’s children have gone under the care of the King Hovhannes-Smbat, who later married Gregory Apirat’s daughter to a famous prince named Vest Sargis. His sons, Apljahap and Vassak married the daughters

Page 17 of 52

Page 18: VEM -PATM NOmenklatura

Վէմ

հա

մահա

յկա

կան

հանդ

ես Է

(ԺԳ) տ

արի

, թիվ

3 (51

) հու

լիս-

սեպ

տեմ

բեր,

201

5

of Gregory Magistros Pahlavuni. These families gave birth to prominent clans, such as Hasanyan-Pahlavuni, whose descendants have long used the name Greg-ory and Apirat separately and as a dual name, Gregory Apirat.

РезюмеГРИГОР АПИРАТ МАГИСТР

Забытый великий князь 11-го века

Карен А. Матевосян

Ключевые слова - Григор VI Апират, Григор Магистрос Пахлавуни, Ованнес-Смбат, Кечарис, двойное имя, великий князь, протокол, император, Католикос, сын, дочь.

История армянских княжеских домов периода Багратидов пока детально не изучена, поэтому некоторые роды искусственно были связаны с более знаменитыми Пахлавуни. Исследователи поступили так с княжеским домом Гасанянов (11-12 вв). Более известный представитель этого рода в некоторых источниках упоминается как Григор Магистр, а в некоторых- Апират. Сопоставление фактов показывает, что изначально он носил двойное имя -Григор Апират. Исследователи часто путали его с Григором Магистром Пахлавуни.

Сын Гасана, Григор, был выдающимся князем царства Багратидов, исто-рики называют его ’’Великим Князем’’. Впервые он упоминается с титулом магистра в 1001 г. (надпись Арзакана), построил церковь Св. Григор монастыря Кечарис (1003 г.), основал канал в Ереване. Братом князя был владелец замка Кехи - Геворг, который в 1002 г. построил церковь в монастыре Авуц тар. Во время одного инцидента Григор Апират спас жизнь царя Ани Ованнеса Смбата, а некоторое время спустя был убит в Двине в 1021 г.. Несмотря на наличие этих фактов, имя Григора Апирата Магистра не отмечено ни в академических томах “Истории армянского народа” (изд. в 1976 и 2014 г.г.), ни в армянских энциклопедиях.

После смерти дети Григора Апирата перешли на попечительство к Ованнесу Смбату, который отдал дочку князя замуж за князя Веста Саргиса, а сыновей - Аплджахапа и Васака, женил на дочерей Григора Магистра Пахлавуни. С этих семей берут свое начало знаменитые роды (Гасанян-Пахлавуни), в которых имели применения имена Григор и Апират, как отдельно, так и двойное имя – Григор Апират.

ՊԱ

ՏՄՈՒԹ

ՅՈՒՆ

Page 18 of 52

Page 19: VEM -PATM NOmenklatura

Վէմ

հա

մահա

յկա

կան

հանդ

ես Է

(ԺԳ) տ

արի

, թիվ

3 (51

) հու

լիս-

սեպ

տեմ

բեր,

201

5

Օքսֆորդի բացատրական բառարանով՝ «nomenklatura» նշանակում է «անվանացանկ»3: Այստեղից էլ ժամանակակից իմաստով նոմենկլա-տու րա ասելով՝ հասկանում ենք պետական-կուսակցական այս կամ այն ոլորտի պաշտոնների նշանակման անվանակարգը կամ անվա նա-ցանկը, որը ներառում է որոշակի քաղաքական ու քաղաքագիտական իմաստ:

Տասնամյակներ շարունակ խորհրդային երկրում կուսակցական նո-մենկ լա տուրայի պատմության հարցերով զբաղվելը, խոսելը, եթե չասենք արգելված է եղել, ապա մեղմ ասած՝ չի խրախուսվել, որովհետև ցանկալի չէր խոսել այդ ընտրախավի կարգավիճակի, պաշտոնեական տեղաշարժե-րի մեխանիզմի, նոմենկլատուրային աշխատողների արտոնությունների և բարիքներից օգտվելու իրավունքների մասին և այլն:

Արխիվային ֆոնդերի ցուցակներում նոմենկլատուրային վերաբերող գործերը նախկինում, որպես կանոն, դրոշմված են եղել անձեռնմխելիու-թյան կնիքով, շարքային ուսումնասիրողի համար համարվել են փակ և հույժ գաղտնի փաստաթղթեր: Ղեկավար աշխատողների ցուցակը հասու է ե ղել միայն սահմանափակ շրջանակի, որովհետև խոսքը վերաբերում էր խորհրդա յին հասարակության ղեկավար ընտրախավին (էլիտային)՝ իր հիե րար խիկ աստիճանակարգով, ինչը արտասահմանյան գրականության մեջ որակվել է պարտոկրատիա կամ նոր դասակարգ:

Չեչեն այլախոհ պատմաբան, քաղաքագետ Ա. Ավտորխանովի բնորոշ-մամբ՝ խորհրդային իշխանության հռչակումով և բոլշևիկյան միակուսակ-ցական (ավտորիտար) կառավարման համակարգի ձևավորումով 1920-ական թթ. առաջացավ կոմունիստական պարտոկրատիա (կուսակցապե-տություն), որի մեջ ներառվում էին կառավարման հետևյալ երեք տարրերը՝ ավտոկրատիա (հանձին Ի. Ստալինի բռնատիրության), օլիգարխիա (քաղբ յուրոյի դիկտատուրա) և կեղծ դեմոկրատիա (հանձինս սովետների)4։

ԽՄԿԿ ԿԿ-ի ապարատի նախկին աշխատող, պատմաբան և փիլիսոփա, արտասահման մեկնած ու չվերադարձած պրոֆ. Միխայիլ Վոսլենսկին իր «Նոմենկլատուրա» աշխատության մեջ փաստական նյութերի և իր պրակ-տիկ դիտարկումների հիման վրա այն միտքն է զարգացնում, որ քաղա-քական պայքարի արդյունքում 1917 թ. հոկտեմբերին իշխանությունը գրա-ված բոլշևիկները իրենց կուսակցության շրջանակներում ձևավորեցին նոր իշխող, արտոնյալ խավ: Հետագա շրջանում այդ խավը ամրապնդեց և օրինականացրեց իր դիրքերը: Նա ոչ միայն անջրպետեց իրեն հասարակու-թյունից ու ժողովրդից, այլև նույնիսկ իր ներսում ձևավորեց պաշտոնների հիերարխիա, այսինքն՝ նոմենկլատուրա5: Ըստ Մ. Վոսլենսկու՝ խորհրդային երկրում ազգայնացված կամ պետականացված սոցիալիստական սեփակա-նու թյունը, ըստ էության, համարվել է ոչ թե համաժողովրդական, այլ նո-

3 Տե՛ս Քաղաքագիտության և քաղաքականության Օքսֆորդի բացատրական բառարան, Եր., 2003, էջ 369:4 Տե՛ս Авторханов А. Г., Происхождение партократии, т. 1, Франкфурт-на-Майне, 1973 //Constitutions. Ru / archives/ N 4571/.5 Տե՛ս Восленский М. С., Номенклатура. Господствующий класс Советского Союза, М., 1991. // w w w lib. ru /Politolog /, Woslensi J. txt, p. 10.

ՊԱ

ՏՄՈՒԹ

ՅՈՒՆ

Page 19 of 52

Page 20: VEM -PATM NOmenklatura

մենկլատուրայի սեփականություն6: Երբ խորհրդային ժամանակաշրջանում արևմտյան հեղինակները և

արտասահման փախած ու չվերադարձած խորհրդային այլախոհները, այս-պես կոչված՝ невозвращенцы-ները գրում էին խորհրդային կուսակ ցա-կան-բյուրոկրատական նոմենկլատուրայի (անվանակարգի), նրա՝ որ պես առանձին, արտոնյալ դասի հիերարխիկ կառուցվածքի, արտոնություն ների ու առանձնաշնորհումների մասին, կոմունիստական քարոզչամեքե նան դա համարում էր կեղծիք ու զրպարտանք կոմունիստական կուսակցու թյան ու խորհրդային պետության հասցեին: Իսկ խորհրդային հեղինակները (պատ-մաբան, փիլիսոփա, սոցիոլոգ, քաղաքագետ և այլն) հասկանալի պատ-ճառ ներով շրջանցում էին կուսակցական նոմենկլատուրայի հարցերի լու-սա բանումը:

Ուստի հետխորհրդային Ռուսաստանում փակ համարվող արխիվային ֆոնդերի ու գործերի ազատականացմանը հետևեցին մի շարք մենագրական ուսումնասիրություններ, ժողովածուներ, ամսագրային հոդվածաշարեր7: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին ու հայ հետազոտողներին, ապա մե-զա նում մինչ օրս այս թեմայի վերաբերյալ որևէ անդրադարձ չի եղել, ուս-տի ներկա հրապարակումն առաջին փորձն է:

Մեր առջև դրված խնդիրը լուսաբանելու համար հիմնականում օգտվել ենք Հայաստանի ազգային արխիվի (ՀԱԱ) ԿԿ-ի թիվ 1 և Կենտրոնական վերահսկիչ հանձնաժողովի (ԿՎՀ) թիվ 91 ֆոնդերից: Սակայն հարկ է նշել, որ հայաստանյան նոմենկլատուրային վերաբերող գործերի նյութերը ամ-բողջական չեն, հատվածական են և հնարավորություն չեն տալիս լիարժեք պատկերացում կազմելու նրա կառուցվածքի, պաշտոնների ընդհանուր թվաքանակի և համակարգի այլ մանրամասների վերաբերյալ: Այդուհան-դերձ, համադրելով վավերագիր նյութերը, պաշտոնական գրագրություն-ները, կատարելով որոշ հաշվարկներ, փորձել ենք ընդհանուր գծերով ներկայացնել ՀՍԽՀ-ում նոմենկլատուրայի ձևավորման գործընթացը:

1. Նախադրյալները

Ամենից առաջ հարկ է փաստել, որ կուսակցական նոմենկլատուրայի համակարգի հիմքերը դրվել ու ամբողջացել են խորհրդային պետության Կենտրոնում՝ կոմունիստական կուսակցության ղեկավարության կողմից: Դրա համար Ռուսաստանում, անշուշտ, եղել են պատմաքաղաքական ու

6 Նույն տեղում:7 Տե՛ս Верт Н., История советского государства. 1900-1991, М.,1992, Нефедов В. Н., Номенклатура империи: исследования кризиса, Нижний Новгород, 1994, Большевистское руководство. переписка. 1912-1927, сборник документов, М., 1996, Павлов Д. Б., Большевистская диктатура против социалистов и анархистов 1917 – середина 1950-х гг., М., 1999, Политические партии России: история и современность, под ред. проф. А. И. Завелева и др., М., 2000, Щетинов Ю. А., История России 20-й век, М., 1999, Орлов А. С. и др., История России, М., 2002, Орлов А. С. и др., Хрестоматия по истории России, М., 2009, История России 20-й век /1894-1939/. отв. ред. А. Б. Зубов, М., 2009, Гимпельсон Е. Г., Политическая система и НЭП: неадекватность реформ, «Отечественная история», РАН, М., 1992, Ν. 2, Гимпельсон Е. Г., Путь к однопартийной диктатуре, «Отечественная история», РАН, М., 1994, Ν. 4-5, Павлов Б. В., Становление контроля партийной номенклатуры над правоохранительной системой в 1921-1925 годах, «Вопросы истории» , М., 2004, Ν. 1 и др.

Page 20 of 52

Page 21: VEM -PATM NOmenklatura

Վէմ

հա

մահա

յկա

կան

հանդ

ես Է

(ԺԳ) տ

արի

, թիվ

3 (51

) հու

լիս-

սեպ

տեմ

բեր,

201

5

գաղափարական նախադրյալներ, կազմակերպական հիմքեր և այլն: Իսկ նոմենկլատուրային այն համակարգը, որ ձևավորվեց Խորհրդային Հայաս-տանում 1920-ական թթ., ընդամենը համառուսաստանյան կուսակ ցա կան նո մենկլատուրայի մանրապատկերն էր՝ հարմարեցված ՀՍԽՀ տեղական պայմաններին ու առանձնահատկություններին: Ուստի խնդիրը լավ պատ-կերացնելու և հասկանալու համար պետք է սկսել Կենտրոնում ընթացող գործընթացներից:

Ռուսաստանում նոմենկլատուրայի առաջացման համար իբրև պատ-մական նախատիպ է ծառայել ցարական վարչակարգին բնորոշ ռազ մաոս-տիկանական-բյուրոկրատական ապարատը: Այն ձևավորվել է դարե րի ըն-թացքում, ուստիև ռուս ժողովուրդը վարժվել էր այդ համա կար գին: Ռուսա-կան պետության ուռճացած բյուրոկրատական ապարատի մա սին էր վկա-յում այն փաստը, որ միայն 19-րդ դարի 1-ին կեսին այդ երկրում պետական չինովնիկների (պաշտոնյաների) թիվը մեծացել էր ավելի քան 4 անգամ8:

Պատահական չէ, որ ժամանակին հայ գրող, հասարակական և պե տա-կան գործիչ Լևոն շանթը Գերմանիայից Ռուսաստան ներմուծված սոցիա-լիզմի գաղափարներից տրանսֆորմացված (փոխակերպված) և ռուսական իրականության ու հոգեբանության շաղախով առաջացած բոլշևիզմը նույ-նացնում էր ցարիզմի հետ: Նա բնական և անխուսափելի էր համարում «բոլ շևիզմի, այսինքն՝ սոցիալական ցարիզմի (ընդգծումները մերն են - Ա. Հ.) երևան գալը Ռուսաստանում»9:

Մյուս կողմից՝ 1917 թ. Ռուսաստանում պետական իշխանության ղեկին անցած բոլշևիկյան կուսակցական մեքենայի աշխատաոճի բնորոշ գծերը դարձան այսպես կոչված՝ պրոլետարիատի դիկտատուրայի անվան տակ բոլշևիկյան միակուսակցական կառավարման համակարգի հաստատումը, կուսակցական և պետական կյանքի խիստ կենտրոնացումը (ցենտրալիզմը), կիսառազմական կարգապահությունը, կուսակցության ներսում խմբերի ու թեքումների բացառումը, բռնաճնշիչ մեքենայի անխափան գործելը և այլն: Վերոնշյալ սկզբունքների հիման վրա բյուրոկրատական նոր ապարատի ստեղծումը ինքնին ենթադրում էր նաև կուսակցապետական համապա-տաս խան կադրային պաշտոնացանկ, որն էլ ստացավ նոմենկլատուրային (անվանակարգային) բնույթ:

Նոմենկլատուրայի ստեղծումը պայմանավորված էր մի կողմից՝ խորհր-դա յին պետության արդյունավետ կառավարման անհրաժեշտությամբ, իսկ մյուս կողմից՝ այսպես կոչված, պրոլետարիատի դիկտատուրայի պայ ման-նե րում բոլշևիկյան միակուսակցական (մենիշխանական) ու անբաժան կա-ռա վարումը ապահովելու մտահոգությամբ: Այդ համակարգի ստեղծումը թելադրված էր պետական-խորհրդային-տնտեսական ապարատն ու հիմ-նարկ-ձեռնարկություններն ամբողջապես կուսակցականացնելու, դրան-ցում կուսակցական միջուկն ուժեղացնելու, սոցիալական կազմը «պրոլե-տարացնելու», ինչպես նաև կուսակցական համակազմը նպատակահարմար հաշվառելու, փոփոխելու և բաշխելու անհրաժեշտությամբ:

Պրոլետարիատի դիկտատուրայի անվան տակ հանդես եկող կուսակ-

8 Տե՛ս Политическая история Российского государства, под ред. Ш. М. Мунчаева, М., 1998, с. 28.9 Շանթ Լ., Մեր անկախությունը, Եր., 2011, էջ 13:

ՊԱ

ՏՄՈՒԹ

ՅՈՒՆ

Page 21 of 52

Page 22: VEM -PATM NOmenklatura

ցական-պետական նոմենկլատուրային բյուրոկրատիայի վտանգի մասին էր զգուշացնում ռուս մեծ մտածող ու փիլիսոփա Նիկոլայ Բերդյաևը: Նա գրում էր. «Պրոլետարիատի դիկտատուրան, ընդունելով և ուժեղացնելով պետական իշխանությունը, առաջ կբերի վիթխարի բյուրոկրատիա՝ սար-դոստայնի նման պատելով ամբողջ երկիրը և իրեն ենթարկելով ամեն ինչ: Այս նոր՝ խորհրդային բյուրոկրատիան, ավելի ուժեղ կլինի, քան ցարական բյուրոկրատիան, կստեղծվի նոր արտոնյալ դասակարգ, որը կարող է դա-ժանորեն շահագործել ժողովրդական զանգվածները: Եվ դա էլ տեղի է ունենում»10:

Այսպիսով՝ ելնելով վերոշարադրյալից՝ կարելի է եզրակացնել, որ կու-սակցական նոմենկլատուրայի առաջացումը պայմանավորված էր և՛ Ռու-սաս տանի պատմաքաղաքական անցյալով, և՛ ռուս ժողովրդի սոցիալական հոգեբանությամբ, և՛ բոլշևիկների հաստատած մենատիրական քաղաքա-կան ու տնտեսական վարչակարգով: Ուստի նոմենկլատուրային համակար-գի ձևավորումը չի կարելի կապել միայն Ի. Ստալինի անձի հետ, թեև նրա դերակատարությունն այդ գործում, անշուշտ, մեծ է եղել:

2. Խորհրդային նոմենկլատուրայի առաջին քայլերը և Ստալինի գործոնը

Քաղաքացիական կռիվների պայմաններում՝ ՌԿ/բ/Կ 8-րդ համագու-մարի ժամանակ (1919 թ. մարտ), անհրաժեշտություն զգացվեց ստեղծել օպերատիվ կերպով գործող կուսակցական մի բարձրագույն մարմին՝ ՌԿ/բ/Կ Կենտկոմի (ԿԿ) Քաղբյուրո, երկրի առջև ծառացած անհետաձգելի խնդիրները օպերատիվ կերպով լուծելու համար՝ չսպասելով ԿԿ-ի հերթա-կան պլենումի հրավիրմանը: Համագումարում ընդունված կուսակցության նոր կանոնադրության 25-րդ կետով՝ «ԿԿ-ը ստեղծում է քաղաքական բյու-րո՝ քաղաքական աշխատանքների համար, նաև կազմ. բյուրո և քար-տուղարություն»11:

ԿԿ-ի քաղբյուրոյի և հատկապես քարտուղարության աշխատաոճում փոփոխություն սկսվեց, երբ ՌԿ/բ/Կ 11-րդ համագումարից հետո (1922 թ. ապրիլ) ԿԿ-ի գլխավոր քարտուղար ընտրվեց Ի. Ստալինը, տեղակալներ՝ Վ. Մոլոտովը և Վ. Կույբիշևը: Ի. Ստալինի՝ կուսակցության բարձրագույն ղե կավար պաշտոնում նշանակվելը գործնականում կարելի է համարել նո-մենկլատուրային համակարգի ձևավորման գործընթացի սկիզբը: Ի դեպ, մինչ այդ, սկսած ՌԿ/բ/Կ 8-րդ համագումարից, այդ պաշտոնը զբա ղեց րել են Ն. Կրեստինսկին (1919-1921 թթ.) և Վ. Մոլոտովը (1921-1922 թթ.): Սկզբում գլխավոր քարտուղարի (գենսեկի) պարտականությունների մեջ մտնում էին ԿԿ-ի պլենումների կազմակերպումը, կուսհամագումարների և Քաղբ-յուրոյի նիստերի վարումը: Կադրերի խնդրով զբաղվում էին ԿԿ-ի երկու առաջատար՝ հաշվեբաշխիչ և կազմակերպահրահանգչական բա ժին -

10 Бердяев Н. А., Истоки и смысл русского коммунизма, М., 1990, с. 105.11 ՍՄԿԿ համագումարների, կոնֆերանսների և Կենտկոմի պլենումների բանաձևերում և որո շում-ներում ( այսուհետ՝ ՍՄԿԿ բանաձևերում), հատ.. 2, (1917-1922 թթ.), Եր., 1986, էջ 267:

Page 22 of 52

Page 23: VEM -PATM NOmenklatura

Վէմ

հա

մահա

յկա

կան

հանդ

ես Է

(ԺԳ) տ

արի

, թիվ

3 (51

) հու

լիս-

սեպ

տեմ

բեր,

201

5

ները12: ՌԿ/բ/Կ 11-րդ համագումարից (1922 թ. մարտ) հետո ԿԿ-ի քարտուղա-

րության կշիռը մեծացավ: շուտով Ի.Ստալինն իր խնամակալության տակ վերցրեց ԿԿ-ի վերոնշյալ երկու առավել կարևոր բաժինները, և դրանով ուժեղացավ քարտուղարության դերը: Այդպիսով՝ ԿԿ-ի երեք կարևոր ստո-րա բաժանումներ՝ քարտուղարությունը, հաշվեբաշխիչ և կազմակերպա-հրահանգչական բաժիններն անցան Ստալինի անմիջական ղեկավարու-թյան ներքո, որն, ի դեպ, իսկույն դարձավ Լ.Տրոցկու, «Բանվորական օպո-զի ցիա յի», «Դեմոկրատական ցենտրալիստների» կամ այսպես կոչված՝ դե ցիստ ների և այլ ներկուսակցական ընդդիմադիր խմբակցությունների քննա դատության թիրախը:

Հետխորհրդային շրջանում հրապարակված վավերագիր նյութերը ցույց են տալիս, թե ինչպես Ի.Ստալինը, հենվելով իրեն հավատարիմ հա մա-խոհների վրա, աստիճանաբար իր ձեռքում էր կենտրոնացնում կուսակ ցա-կան-պետական ապարատի կարևորագույն լծակները13: Նա շուտով իրեն ենթարկեց ոչ միայն կուսակցական, այլև պետական ապարատը, որոնք, իհարկե, շատ չափորոշիչներով նույնական էին: Ստալինը հետագայում կու սակցությունը և նրա ապարատը դարձրեց զենք՝ իր անձնիշխանությունը հաստատելու համար: Սկսած Վ. Լենինի հիվանդությունից՝ 1922/1923 թթ., հիմնականում նա էր կատարում կադրերի ընտրությունը և նշանակումը: Նշանակումների համար հաշվի էին առնվում ոչ այնքան կրթությունը և մասնագիտական կարողությունը, որքան «պրոլետարական ծագումը» և անձնական նվիրվածությունն իրեն:

Խոսելով Ստալինի գործոնի մասին, մեր կարծիքով, չի կարելի ո՛չ գերա-գնահատել և ո՛չ էլ նսեմացնել նրա խաղացած դերը ԽՍՀՄ-ում նոմենկլա-տուրայի ստեղծման գործում: Ավելին՝ չի կարելի պնդել, որ եթե չլիներ Ստալինը, ապա նոմենկլատուրային համակարգ չէր ստեղծվի: Այդ համա-կարգի ստեղծումը բխում էր կուսակցության՝ որպես խորհրդային հասարա-կության և պետության ավանգարդի մասին լենինյան ուսմունքից, կոմունիս-տական-մենատիրական գաղափարախոսությունից ու ձգտումնե րից: Դրա համար էլ նման համակարգը պահպանվեց մինչև վերջ՝ ԽՍՀՄ փլուզումը և կոմունիստական ամբողջատիրության վախճանը:

Արդեն ԿԿ-ի 1922 թ. հատուկ խորհրդակցությունում մշակվեց կուսաշխա-տող ների հաշվառման և պաշտոնների նշանակման միասնական կարգ՝ ըստ նրանց որակավորման աստիճանի և զբաղեցրած պաշտոնի: Սահ-ման վեցին աշխատողների խմբերը՝ համառուսաստանյան, երկրամասային, նահանգային և գավառային (օկրուգային) մակարդակներով: Յուրաքանչյուր մակարդակի պաշտոնների ցանկն իր հերթին տրոհվում էր երեք աստիճանի (1-ին, 2-րդ, 3-րդ խմբերի): Խմբերն ունեին իրենց համարները, որոնցում ներառում էին պաշտոնների ցուցակները14: Մեր կարծիքով, ԿԿ-ում մշակ-ված պաշտոնների ցուցակագրման ու նշանակման նման կարգը կարելի է

12 Տե՛ս История коммунистической партии Советского Союза, отв. ред. Безбородов А.Б., М., 2014, с. 162.13 Տե՛ս Большевистское руководство. переписка /1912-1927/, сборник документов, М., 1996, с. 5-6.14 Տե՛ս История коммунистической партии Советского Союза, отв. ред. Безбородов А. Б., М., 2014, с. 171.

ՊԱ

ՏՄՈՒԹ

ՅՈՒՆ

Page 23 of 52

Page 24: VEM -PATM NOmenklatura

համարել խորհրդային երկրում կուսակցական նոմենկլատուրայի ձևավոր-ման սկիզբը:

ՌԿ/բ/Կ 12-րդ համագումարի (1923 թ. ապրիլ) պահանջների ոգով՝ ԿԿ-ը հաստատեց այսպես կոչված՝ թիվ 1 ցուցակը, որում ներառված էին 4 հազար պաշտոններ: Այդ պաշտոնները կարող էին զբաղեցվել միայն ԿԿ-ի որոշումով: Կադրերի՝ ըստ պաշտոնների տեղաբաշխումը կուսակցության մեջ և կառավարությունում ստացավ նոմենկլատուրա կամ անվանակարգ անվանումը15:

Նոմենկլատուրա կոչվածը մի կողմից պաշտոնացանկ էր, որը գտնվում էր ՌԿ/բ/Կ ԿԿ-ի, հանրապետությունների ԿԿ-ների, երկրկոմների, մարզ-կոմների, քաղկոմների և կուսշրջկոմների ենթակայության շրջանակներում, մյուս կողմից՝ մարդկանց այն խմբաքանակները, որոնք կուսակցության վերը նշված մարմինների կողմից նշանակվում էին համապատասխան պաշ տոնի: Կնշանակի՝ կուսակցական անվանացանկը ներառում էր կու-սակ ցության ԿԿ-ից մինչև կուսքաղկոմ և շրջկոմ ընկած միջակայքում մարդ կանց, պաշտոնյաների սանդղակը, որոնց համար կազմվում էր պաշ-տոնների հաշվառման, առաջադրման և նշանակման հատուկ ցուցակ: Ընդ որում, այս կամ այն նոմենկլատուրային ղեկավարի ընտրովիությունը և հաշ վետու լինելն իր կազմակերպության առաջ կրում էր սոսկ ձևական բնույթ: Նոմենկլատուրային պաշտոնյան վարից վեր հաշվետու և պա տաս-խանատու էր իրեն նշանակող վերադաս կուսապարատի առաջ: Ըստ էու-թյան, բոլոր պաշտոնների նշանակումները կատարվում էին ԿԿ-ի կող մից կամ էլ նախապես ԿԿ-ին տեղեկացնելով ու նրա հետ համաձայնության գալու միջոցով:

Այսպիսով, 1920-ական թվականների սկզբներից՝ Ի. Ստալինի «գենսե-կության» ժամանակներից, արմատավորվեց նոմենկլատուրային գործելա-կերպը։ Դրանով մեծացավ կուսապարատի դերը կադրերի ընտրության և նշանակման գործում՝ միաժամանակ ուռճացնելով ու բյուրոկրատացնելով այն:

3. Իրավիճակը Հայաստանում և առաջին քայլերը

Պաշտոնների ցուցակագրման համակարգը միասնական է եղել ամբողջ ԽՍՀՄ-ի համար: Այն, ինչ մշակում էր կենտրոնը, պարտադիր կարգով կի-րառելի էր խորհրդային մյուս հանրապետությունների, այդ թվում՝ ՀՍԽՀ-ի համար: Հայտնի է, որ ՌԿ/բ/Կ ծրագիրն ու կանոնադրությունը ենթադրում էին միասնական, խիստ կարգապահ, վերից վար կենտրոնացված կուսակ-ցություն: Ազգային հանրապետությունների, այդ թվում՝ Հայաստանի կու-սակ ցական կազմակերպությունն օգտվում էր կուսակցության մարզային կամ նահանգական կազմակերպության իրավունքներից և ամբողջապես ենթակա էր ՌԿ/բ/Կ ԿԿ-ին16:

Խնդիրը կոնկրետացնելով Հայաստանի վերաբերյալ՝ հարկ է նշել, որ 1920-ական թթ. սկզբներին պետական ապարատի կուսակցականացման և

15 Տե՛ս История России 20-й век /1894-1939/, отв. ред. Зубов А. Б., М., 2009, с. 793.16 Տե՛ս ՍՄԿԿ բանաձևերում, հատ. 2, էջ 137, հատ. 3, Եր., 1987, էջ 633:

Page 24 of 52

Page 25: VEM -PATM NOmenklatura

Վէմ

հա

մահա

յկա

կան

հանդ

ես Է

(ԺԳ) տ

արի

, թիվ

3 (51

) հու

լիս-

սեպ

տեմ

բեր,

201

5

նոմենկլատուրային համակարգի արմատավորման հարցերը մեզանում շատ սուր դրված չէին, որովհետև քայքայված տնտեսության ու սովի պայ-մաններում հանրապետության կառավարումը տակավին բնականոն հունի մեջ չէր մտել, դեռ չկար սոցիալապես ու գաղափարապես վստահելի, ուս-յալ կուսակցական ղեկավար կազմ: Դրանց ներկայացուցիչները հիմն ա-կանում ներհոսում էին դրսից, երկրում տիրում էր անգրագիտությունը, այդ թվում նաև՝ կոմունիստների շրջանում: 1924 թ. անգրագետ էր Հա յաս-տանի կո մունիստների 12,6 տոկոսը, իսկ 75,3 տոկոսն ուներ ընդամենը տար րական կրթություն17: Գրագիտություն չունեին կառավարման ստորին օղակների շատ պաշտոնյաներ, այդ թվում՝ գյուղական խորհուրդների նա-խագահների զգալի մասը: Այսպես՝ 1926 թ. անգրագետները և կիսագրա-գետները կազ մել են գյուղխորհուրդների համակազմի շուրջ 60 տոկոսը: Այդ նույն ժամանակ գյուղխորհուրդների 816 նախագահներից անգրագետ էր 106-ը, իսկ 277-ը՝ կիսագրագետ18: Ուստի հանրապետության սոցիալ-տնտեսական ծանր դրության, քաղաքականապես ու կրթական մակար-դակով կադրերի սղության պայմաններում նոմենկլատուրային համակարգի արմատա վոր ման խնդիրը դեռևս օրախնդիր չէր: Սակայն հասկանալի է, որ Կենտրոնի հրահանգով ու օրինակով նույնը պետք է կիրառվեր նաև Հայաստանում:

Սկզբնափուլում՝ առաջին մեկ տարում (1920 թ. դեկտեմբեր-1922 թ. հուն վար), Հայհեղկոմը, որը միաժամանակ կառավարություն էր, ինքն էր իրականացնում կադրային նշանակումները: Կոմիսարիատներից առավել մեծ էին ն. գ. ժողկոմատի գործառույթները՝ իբրև ՀՍԽՀ բարձրագույն վարչական մարմին, ինչպես որ նախատեսված էր Հայհեղկոմի 1920 թ. դեկտեմբերի 14-ի դեկրետով19: Ինչ վերաբերում է Հայկոմկուսի ԿԿ-ին, ապա փաստերը ցույց են տալիս, որ 1920-1921 թթ. գործնական քաղա-քականության մեջ նա առանձնապես մեծ դերակատարություն չի ունեցել, հատկապես այն ամիսներին, երբ տեխնիկական կամ պատաս խանատու քարտուղարը Գևորգ Ալիխանյանն էր: Հանրապետության ամբողջ գոր-ծադիր, օրենսդիր, կարգադրիչ, նույնիսկ դատական իշխանության գլխա-վոր դերակատարը Հայհեղկոմ-կառավարությունն էր:

Խորհրդային իշխանության առաջին ամիսներին ՀԿ/բ/Կ ԿԿ-ի ապարա-տը կառուցվածքային առումով դեռևս լիակատար կերպով չէր ձևավորվել: Գործում էին ԿԿ-ը, նրա նախագահությունը կամ քարտուղարությունը և կազմբաժինը, որոնք ավելի հաճախ զբաղված էին համապատասխան կադ րերի առաջադրման և ընտրության գործով: ՀԿ/բ/Կ 1-ին համագումարը (1922 թ. հունվար) ընտրեց Կենտրոնական վերահսկիչ հանձնաժողով (ԿՎՀ)՝ կազմված 3 անդամից և 1 թեկնածուից: Նոր-նոր էին նշանակվում գա վա ռային հեղկոմների նախագահները: Մեզ հայտնի է, որ ԿԿ-ի կազմ-բյու րոն 1921 թ. հունվարի 12-ին նիստ է գումարել և Գ. Թովմասյանին նշա-նակել Էջմիածնի հեղկոմի նախագահ, իսկ հունվարի 21-ին Գ. Ալիխանյանը

17 Տե՛ս Коммунистическая партия Армении в цифрах и документах, 1920-1980, Ер., 1980, с. 20.18 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 112,, ց. 3, գ. 8, թ. 16-17:19 Տե՛ս Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան և սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում (այսուհետ՝ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլյուցիան), Եր., 1960. էջ 426:

ՊԱ

ՏՄՈՒԹ

ՅՈՒՆ

Page 25 of 52

Page 26: VEM -PATM NOmenklatura

Նոր Բայազետի հեղկոմի անդամ է երաշխավորել Եսայանին, որի վերա-բերյալ գրություն է ուղարկել ն. գ. ժողկոմատ20:

ՀԿ/բ/Կ ԿԿ-ի պլենումի 1921 թ. մայիսի 19-ի նիստում ընտրվում է ԿԿ-ի քարտուղարություն՝ կազմված երեք հոգուց. Ս. Լուկաշին՝ պատասխանա-տու քարտուղար և քարտուղարներ՝ Ա. Կարինյան ու Հ. Ազատյան21: Ավելի ուշ՝ 1923 թ. ապրիլին, 1922 թ. սկզբներից ԿԿ-ի քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Աշոտ Հովհաննիսյանը համարվեց ԿԿ-ի գլխավոր քարտու-ղար22՝ հավանաբար անվանապես ընդօրինակելով ՌԿ/բ/Կ ԿԿ-ի գլխավոր քարտուղարին: Սակայն Հայաստանում և մյուս ազգային հանրապետու-թյուններում գլխավոր քարտուղար հասկացությունը չի գործածվել, այլ պարզապես՝ քարտուղար կամ պատասխանատու քարտուղար: Ավելի ուշ՝ 1930-ական թթ., դրանց փոխարեն հաստատուն կերպով կիրառության մեջ մտավ առաջին քարտուղար եզրույթը:

Սկսած 1921 թ. մայիսից՝ պարբերաբար (շաբաթը մեկ անգամ) հրավիրվել են ԿԿ-ի նախագահության նիստեր, որին, բացի ԿԿ-ի քարտուղարներից, ըստ անհրաժեշտության մասնակցել են ԿԿ-ի անդամներ, նաև կու սակ ցա-կան պատասխանատու աշխատողներ, կուսակցության վերստուգիչ հանձ -նաժողովի անդամներ: ՀԿ/Բ/Կ 1-ին համագումարի նախօրյակին (1922 թ. հուն վար) հանրապետությունում կար 9 գավառային և 260 սկզբնա կան կու-սակցական կազմակերպություն (բջիջ), որոնցից 76-ը՝ քաղաքներում և 184-ը՝ գյուղական վայրերում՝ 6012 անդամ-թեկնածուով23:

1920-1922 թթ. դեռևս խոսք չէր կարող լինել Հայկոմկուսի ԿԿ-ի ապա-րատի կայացման մասին: ՀԿ/բ/Կ 2-րդ համագումարում (1923 թ. փետրվար) պատգամավոր Դանիել Դզնունին, հանդես գալով մտքերի փոխանակության ժամանակ, ակնարկում էր, որ դեռևս բացակայում է ԿԿ-ի ապարատը24: Նույն կերպ, 3-րդ համագումարում (1924 թ. մայիս) ԿԿ-ի կազմակերպական հաշվետու զեկուցմամբ հանդես եկած քարտուղար Աշ. Հովհաննիսյանը խոստովանում էր, որ «մինչև կուսակցության 2-րդ համագումարը (այսինքն՝ մինչև 1923 թ. փետրվարը - Ա. Հ.) ԿԿ-ը չի ունեցել ապարատ»: Եվ այդ կենտ րոնական ապարատը ստեղծվել է վերջին մեկ տարում25:

Կարելի է ասել, որ Հայկոմկուսի ԿԿ-ի ապարատի կայացումը տեղի է ունեցել 1923/24 թթ. ընթացքում: Կուսակցության 3-րդ համագումարից հե-տո՝ 1924 թ. հունիսի 15-ի դրությամբ, ԿԿ-ի ապարատն ունեցել է ըն դամենը 58 հաստիք26: ԿԿ-ի ապարատին կից գործել է ՀԿ/բ/Կ Երևանի քաղաքային կոմիտեն, որն ունեցել է ընդամենը 32 հաստիք: ԿԿ-ի ապա րատի համա-կարգի մեջ են մտել նաև գավկոմների հաստիքները, որոնց պատկերը այդ նույն ժամանակ հետևյալն էր. Երևանի գավկոմի հաստի քակազմը՝ 25, Լե-նինականի գավկոմինը՝ 26, Նոր Բայազետինը՝ 19, Էջ միածնինը՝ 14, Մեղ-րիինը՝ 4 հաստիք: Մյուս՝ Դիլիջանի, Լոռի-Փամբակի, Եղեգնաձորի և Զան-

20 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 116, ց. 3, գ. 7, թ. 61-62:21 Տե՛ս նույն տեղում, գ. 39, թ. 4 (շրջերես):22 Տե՛ս նույն տեղում, ֆ. 113, ց.3, գ. 114, թ. 73:23 Տե՛ս Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր, Եր., 1967, էջ 338:24 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1, ց. 3, գ. 1, թ. 19:25 Նույն տեղում, ց. 4, գ. 1, թ. 23:26 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1, ց. 4, գ. 17, թ. 14:

Page 26 of 52

Page 27: VEM -PATM NOmenklatura

Վէմ

հա

մահա

յկա

կան

հանդ

ես Է

(ԺԳ) տ

արի

, թիվ

3 (51

) հու

լիս-

սեպ

տեմ

բեր,

201

5

գեզուրի կուսգավկոմների հաստիքների վերաբերյալ տվյալներ չկան27: Ոչ լրիվ տվյալներով, ահա սա էր ԿԿ-ի 1924 թ. պաշտոնների այն հաս-

տիքակազմը, որը, հետագայում ուռճանալով, պետք է դառնար կուսակ-ցական անվանացանկի միջուկը:

4. Հարվածային փայերի և արտոնությունների մասին

Խորհրդային իշխանության հռչակման առաջին իսկ օրերից սահմանվե-ցին հատուկ փայեր (пайки) և արտոնություններ կուսակցականների, պե-տական ծառայողների, իսկ խորհրդային իշխանության դասակարգային բնույթն ընդգծելու համար նաև՝ արդյունաբերական բանվորների համար: Հայհեղկոմը ժողկոմխորհի վերակազմման առաջին իսկ օրերից, կառա-վարության 1921 թ. մայիսի 24-ի նիստում որոշեց Երևանի և գավառների խորհրդային և կուսակցական պատասխանատու աշխատողներին տալ հարվածային փայ28: Պարենժողկոմ Ա. Բեկզադյանի զեկուցմամբ՝ սահ-մանվեց բաց թողնել 500 հարվածային փայ, որը տրվելու էր Երևանի և գավառների կուսակցական ու խորհրդային պատասխանատու աշխատող-ներին29:

Հատկացվելիք հարվածային փայի չափաբաժինները, ըստ կուսակ ցա-կան կամ պետական այս կամ այն պատասխանատու աշխատողների զբա-ղեցրած դիրքի ու պաշտոնի, տարբեր են եղել: Օրինակ՝ 1921 թ. կեսերին Ե րևան քաղաքում խորհրդային պատասխանատու աշխատողների և մաս-նա գետների մեկամսյա փայը կազմել է 20 ֆունտ ալյուր, 10 ֆ. միս, 15 ֆ. ձուկ, 500 գլանակ ծխախոտ, երեք տուփ լուցկի, 2 ֆ. աղ, 1 հատ ամերիկյան օճառ, 10 ֆ. կանաչի, 2 տուփ կաթ կամ 1 ֆ. շաքար30: Փայեր ստանալու կա-պակ ցությամբ ՀՍԽՀ Պետական քաղաքական վարչության (ՊՔՎ) ամփո-փա գրերից մեկում (1922 թ. մարտ) կարդում ենք. «Խորհրդային ծառայողները ստանում են պայոկներ (փայաբաժիններ - Ա. Հ.) և ժամանակին՝ աշխա-տա վարձ, որի համար նրանց տրամադրությունը լավացել է: Մինչդեռ ցածր կարգի ծառայողները դժգոհ են իրենց աշխա տավարձի չափից»31:

Ժողկոմխորհի նախագահության 1921 թ. հունիսի 7-ի որոշմամբ սահ-մանվել էր, թե ովքեր են ստանալու հարվածային փայ: Արհմիությունների խորհրդի ներկայացրած ցուցակ-սխեմայի համաձայն՝ հարվածային փայ էին ստանալու մինչև 750 կուսակցական և խորհրդային պաշտոնատար անձինք. 400-ը՝ Երևանից, 350-ը՝ գավառներից: Սահմանվել էր վերից վար հարվածային փայ ստացողների մինչև 20-աստիճանանոց սանդղակ32: Հար վածային փայ ստացողների հենց այս 750-հոգիանոց պաշտոնատար ան ձինք ավելի ուշ ընդգրկվեցին նոր ձևավորված հանրապետության կու-սակ ցական նոմենկլատուրայի ամենաբարձր կարգերում: Մի քանի ամիս անց՝ 1921 թ. հոկտեմբերին, մենք տեսնում ենք, որ ժողկոմխորհի նախագա-

27 Տե՛ս նույն տեղում, թ. 3-4, 19-28: 28 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 114, ց. 2, գ.17, թ. 32:29 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1, ց. 1, գ. 58, թ. 26: 30 Տե՛ս նույն տեղում, թ. 27:31 Հայաստանը պետական գաղտնի փաստաթղթերում (1922-1929 թթ.), Եր., 2008, էջ 30:32 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 114, ց. 2, գ. 17, թ. 43:

ՊԱ

ՏՄՈՒԹ

ՅՈՒՆ

Page 27 of 52

Page 28: VEM -PATM NOmenklatura

հության որոշմամբ (զեկուցել է պարենժողկոմը) հարվածային փայերի թիվը հասցվել է 1000-ի33:

Ուշագրավ է, որ 1920-1921 թթ. շատ մեծ է եղել Հայհեղկոմի, իսկ 1921 թ. մայիսից՝ վերակազմված ժողկոմխորհի դերը, մանավանդ, որ այն սկսեց գլխավորել ազգային նկարագիր ունեցող ճանաչված պետական և կուսակ-ցական գործիչ Ալ. Մյասնիկյանը: Հարվածային փայերը հատկացվում էին ժողկոմխորհի նախագահության որոշմամբ: Մթերքների բաշխումը կա տար-վում էր երեք ֆոնդերից՝ արհմիությունների, ժողկոմխորհի և ԿԿ-ի: Սկզբնա-կան շրջանում ԿԿ-ի, կուսակցական ապարատի դեռևս լիովին չկա յացա-ծության, կուսանդամների թվի սակավության պայմաններում կուս մարմին-ների դերակատարությունը մեծ չի եղել: Արդեն 1922-1923 թթ. սկսած՝ իրա-վիճակը փոխվում է, երբ կուսակցության բարձրագույն մար մին ները՝ ԿԿ-ը, նրա քարտուղարությունը, ԿԿ-ի առանձին առաջատար բա ժիններն են սկսում գլխավորել հարվածային փայ ստանալու, ուստիև հետագայում՝ նո-մեն կլատուրային ցուցակները:

Վավերագիր նյութերը ցույց են տալիս, որ գնալով ավելի մեծ օժան-դակություն էր ցույց տրվում կուսակցական և պետական ապարատի պա-տաս խանատու աշխատողներին ոչ միայն հարվածային փայերի, այլև նրանց առողջության և հանգստի կազմակերպման առումով: ՌԿ/բ/Կ Կովբ յու րոյի քարտուղարի 1921 թ. հունիսի 1-ի՝ Կովկասի հանրապե տու թյուն ների կենտ-կոմներին ուղղված գրությամբ առաջարկվում էր, որ կուսակցական պատաս-խանատու աշխատողներին Հյուսիսային Կովկասի առողջարաններում բուժ-վելու ու կազդուրվելու նպատակով յուրաքանչյուր կուսկազմակեր պու թյուն ներկայացնի որոշակի քանակի պահանջագիր՝ կից ՌԿ/բ/Կ ԿԿ-ի և ՌՍՖԽՀ առողջապահության կոմիսարի միջնորդագրով34: Դրա հիման վրա հունիսի 14-ի հրահանգով. «Կուսակցական և պետական ապարատի աշ խատողներին տրվում էր հնարավորություն մեկնելու Հյուսիսային Կովկասի առողջարան-ներ՝ բուժվելու համար»35:

ԿԿ-ի գործերի վարիչի 1923 թ. հուլիսի 5-ի մի գրությունից պարզվում է, որ փաստորեն ԿԿ-ն էր վերահսկում ոչ միայն կուսակցական, այլև պե-տապարատի բոլոր նպաստառուների ցուցակը և ստուգում նրանց նպաստ ստանալու հիմնավորվածությունը36: Խոսելով կուսակցական ղեկավար աշ-խատողների արտոնությունների մասին՝ կարելի է նշել, որ, օրինակ, ի տար բերություն հասարակ քաղաքացիների, նրանք օգտվել են էլեկտրական լույսից: Այսպես՝ մի գործում ներկայացված է ԿԿ-ի համակարգի 24 ղեկա-վար աշխատողների ցանկ (ի դեպ, 1922 թ. ամռանը ԿԿ-ի մշտական աշ-խատողների թիվը կազմել է 36 մարդ)37՝ ԿԿ-ի քարտուղար Աշ. Հովհան-նիս յանի գլխավորությամբ, որոնք օգտվում են էլեկտրական լույսից38: Հե-տագա ամիսներին այդ ցանկն ավելի է ընդլայնվում: Այդ նույն գործում աղյուսակով ներկայացված են 22 ապրանքատեսակներ, այդ թվում՝ մա-

33 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 113, ց. 5, գ. 2, թ. 21:34 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1, ց. 1, գ. 85, թ.1: 35 Նույն տեղում, գ. 58, թ. 42:36 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 113, ց. 3, գ. 145, թ. 140:37 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1, ց. 2, գ. 60, թ. 30:38 Տե՛ս նույն տեղում, գ. 40, թ. 26:

Page 28 of 52

Page 29: VEM -PATM NOmenklatura

Վէմ

հա

մահա

յկա

կան

հանդ

ես Է

(ԺԳ) տ

արի

, թիվ

3 (51

) հու

լիս-

սեպ

տեմ

բեր,

201

5

հուդի, մուշտակի, բյազի, կտավի, չթի, շիվիոտի, կոշիկի և այլ խմբա քա-նակներ, որոնք Կենտրոնը (Մոսկվան) Կովբյուրոյի միջոցով բաց է թողել ՀԿ/բ/Կ ԿԿ-ին, ՀԿԵՄ ԿԿ-ին, ԿԿ-ի հանրակացարանին, Երևանի և Ալեք-սանդրապոլի քաղկոմներին, ինչպես նաև բոլոր 9 գավկոմներին39:

Հարկ է նշել, որ ՌԿ/բ/Կ 12-րդ կոնֆերանսը (1922 թ. օգոստոս) հատուկ անդրադարձել է «Կուսակցության անդամների նյութական դրությունը բարելավելու մասին» օրակարգային հարցին: Ընդունվել է որոշում, որով ակտիվ աշխատողների համար, սկսած ՌԿ/բ/Կ ԿԿ-ի անդամից մինչև կուսբջջի քարտուղար, սահմանվում էր 17 սանդղակային կարգ՝ համապա-տասխան տարիֆային (հաստիքային) վարձատրության չափով40: Հաշվարկ է կատարված, որ 1922 թ. կեսի տվյալներով ՌՍՖԽՀ և մյուս ազգային հան-րապետությունների մակարդակով կուսաշխատողների՝ կուսբջջի քար-տուղարից միչև ԿԿ-ի անդամ, ընդհանուր թիվը կազմել է 15325 մարդ41: Սրանք համապետական մասշտաբով միայն կուսակցական կառույցների քարտուղարներն են, ովքեր ստացել են հարվածային փայեր, արտոնու-թյուններ ու առանձնաշնորհումներ: Կոնֆերանսը որոշել է նաև սահմանել կուսաշխատողների վարձատրության նոր չափ, պահանջ է դրվել նրանց ապահովել բնակարաններով (տեղական գործկոմների միջոցով), բժշկա-կան օգնությամբ (առողջապահության ժողկոմատի միջոցով), զբաղվել նրանց երեխաների կրթության և դաստիարակության հարցերով (լուսժող-կոմատի միջոցով): Նույն կերպ սահմանվում էր նաև կոմերիտական աշ-խատողների նյութական դրության բարելավման կարգ, սակայն այն հաշվով, որ վերջիններս պետք է ստանային կուսաշխատողի համապա-տաս խան որակավորումից երկու կարգ ցածր42:

Կուսապարատի աշխատողների համար նյութական ու կենցաղային բնույթի արտոնությունների արձանագրումից զատ՝ հարկ է ուշադրություն դարձնել դատաիրավական առումով խորհրդային երկրի կոմունիստների համար ստեղծված արտոնությանը: 1921 թ. նոյեմբերին Քաղբյուրոյի գի-տությամբ ՌԿ/բ/Կ ԿԿ-ը ընդունել էր շրջաբերական, համաձայն որի՝ «դա-տաքննչական մարմինները պարտավոր են փոխել ՌԿԿ անդամի նկատմամբ խափանման միջոցը և ազատել նրան ձերբակալությունից՝ ոչ պակաս երեք կոմունիստ անդամների երաշխավորությամբ»43: Այս փաստաթղթի տակ դրված են եղել ԿԿ-ի քարտուղար Վ. Մոլոտովի, ՌՍՖԽՀ արդարադատու-թյան ժողկոմ Դմ. Կուրսկու և Գերագույն տրիբունալի նախագահ Ն. Կռի-լեն կոյի ստորագրությունները:

Բացի այդ, ԿԿ-ի կազմբյուրոյի 1923 թ. մարտի 16-ի որոշմամբ սահմանվել էր նահանգային և մարզային կոմիտեների քարտուղարներին դատական պատասխանատվության ենթարկելու հետևյալ կարգը. «Մինչ գործին ըն-թացք տալը նահանգային դատախազը պարտավոր է նախաքննության նյու թերը և իր եզրակացությունը ուղարկել հանրապետության դատա-

39 Տե՛ս նույն տեղում, թ. 145:40 Տե՛ս ՍՄԿԿ բանաձևերում, հատ. 2, (1917-1922 թթ.), Եր., 1986, էջ 783-786:41 Տե՛ս նույն տեղում, էջ 784-785:42 Տե՛ս նույն տեղում, էջ 786:43 Гимпельсон Е. Г., Политическая система и НЭП: неадекватность реформ, «Отечественная история» РАН, М., 1992, Ν 2, с. 31.

ՊԱ

ՏՄՈՒԹ

ՅՈՒՆ

Page 29 of 52

Page 30: VEM -PATM NOmenklatura

խազին՝ համաձայնեցնելու այն ԿԿ-ի հետ»44: Կուսակցական ապարատի աշխատողների իրավական արտոնությունների խնդրին հատուկ անդրա-դարձել է մենշևիկ գործիչ, 1922-ից վտարանդի, պատմաբան Բորիս Նիկո-լաևսկին: Կրեմլյան գաղտնի փաստաթղթերի և իր անձնական դիտար-կումների հիման վրա հեղինակը նկարագրում է, որ Ի. Ստալինի կողմից կուսակցական ապարատի ձևավորմանը զուգընթաց արմատա վորվեց այն պրակտիկան, որ քրեական հանցանքի (կաշառակերության, ավազակության և այլն) մեջ կասկածվող կուսաշխատողները ենթակա չէին ընդհանուր դատաքննչական մարմինների կողմից իրականացվող ընթացակարգին, այլ նրանք հանձնվում էին կուսկազմակերպությունների կողմից ստեղծված կուսակցական հատուկ քննիչների վարույթին, որոնք, իրենց քննչական գործն ավարտելով, այդ մասին զեկուցում էին տվյալ կուսակցական վերա-հսկիչ հանձնաժողովին (ԿՎՀ), իսկ վերջինս էլ որոշում էր, թե ինչպես վար-վել քրեական հանցանք կատարած կուսակցական ըն կե րոջ հետ45: Ի դեպ, այդ խնդիրը քննարկվել է ՌԿ/բ/Կ 12-րդ համա գումարում (1923 թ. ապրիլ):

Մենշևիկ պատմաբանը վստահեցնում է, որ ԿՎՀ-ն խտրական մոտեցում էր հանդես բերում, և ոչ բոլոր հանցանք կատարած կոմունիստներին էին հանձնում դատական մարմիններին, անգամ եթե կատարված հանցանքը հիմնավորված էր իրենց իսկ կուսակցական քննիչների կողմից: Ընդ որում՝ որքան տվյալ կուսաշխատողի կարգավիճակը բարձր էր, այնքան ա -վե լի փոքր էր նրա հետագա դատական հետապնդման հավանակա-նությունը: Կասկած չկա, որ կուսակցության բարձրագույն ղեկավար մար-մինների սույն որոշումներն ու գործողությունները կիրառվել են նաև ՀՍԽՀ-ում:

Արտոնությունների պրակտիկան գնալով արմատավորվում էր, և սա այն դեպքում, երբ, մյուս կողմից, կուսակցական փաստաթղթերում ամ-րագրված էր, որ ՌԿ/բ/Կ պատկանելը ոչ միայն արտոնություն չի տա-լիս, այլ միայն ավելի լուրջ պատասխանատվություն է դնում նրանց վրա46: Մի՞թե սա հակասության մեջ չէր այն իրողության հետ, որ կուսակ-ցական աշխատողն ունի բազում արտոնություններ և ներկայանում է որ-պես առանձին դաս (խավ): Եթե կուսակցական լինելը շարքային անդա-մին էական առավելություն չէր տալիս, ապա կուսակցական ապարատի աշխատողին և նրա վերնախավին, ընդհակառակը, տալիս էր մեծ առավե-լություններ ու արտոնություններ:

Այսպիսով, վերոշարադրյալից կարելի է եզրակացնել, որ միակուսակ-ցական կառավարման պայմաններում կուսակցական-պետական վերնա-խավը (պատասխանատու աշխատողները) ի սկզբանե, ըստ իրենց զբա-ղեցրած պաշտոնի, օգտվել են հատուկ արտոնություններից ու առանձ նա-շ նորհումներից:

44 Гимпельсон Е. Г., նույն տեղում:45 Տե՛ս Николаевский Б. И., Тайные страницы истории, М., 1995, с. 87.46 Տե՛ս ՍՄԿԿ բանաձևերում, հատ. 2 (1917- 1922 թթ.), Եր., 1986, էջ 141:

Page 30 of 52

Page 31: VEM -PATM NOmenklatura

Վէմ

հա

մահա

յկա

կան

հանդ

ես Է

(ԺԳ) տ

արի

, թիվ

3 (51

) հու

լիս-

սեպ

տեմ

բեր,

201

5

5. Կուսակցական և անկուսակցական պատասխանատու աշխատողներ

Նոմենկլատուրայի ձևավորման գործընթացը լավ հասկանալու համար հարկ է նաև անդրադառնալ խորհրդային կուսակցական, պետական և տնտեսական պատասխանատու աշխատողների կառույցին: Հասկանալի է, որ նրանում աշխատանքի ընդունման և պաշտոնների նշանակման գործում նախապատվությունը տրվում էր կուսակցականներին: Բարձր կարգի պաշ-տոններում կամ, ինչպես հետո կտեսնենք, 1-ին կարգի նոմենկլա տուրա-ներում կարող էին ընդգրկվել միայն կուսակցական պատասխանատու աշ-խատողները: Անկուսակցական պատասխանատու աշխատողները կարող էին նշանակվել ավելի ցածր՝ 3-րդ կամ 2-րդ կարգի պաշտոնացանկերում: Վերջիններիս պաշտոններ վստահելիս և անվանացանկերում ընդգրկելիս հաշվի էր առնվում ոչ այնքան կուսակցական ու գաղափարական նվիր վա-ծությունը, որքան տվյալ անձի մասնագիտական կարողությունը և փոր ձը:

ՀԿ/բ/Կ ԿԿ-ի քարտուղար Գ. Ալիխանյանի ստորագրությամբ դեռ 1921 թ. հունվարի 14-ին ընդունված որոշմամբ Հայաստանում սահմանվեցին կուսակցական պատասխանատու աշխատողների հետևյալ կարգախմբերը և նրանց աշխատավարձի տարիֆները, որոնք ուժի մեջ էին համարվում 1920 թ. դեկտեմբերի 1-ից, այսինքն՝ Հայաստանի խորհրդայնացման առա-ջին ամսվա հենց սկզբից: Առաջին կարգի մեջ մտնում էին. 1) Հայկոմկուսի կենտրոնական մարմնի (ԿԿ-ի) անդամները և 2) կոմկուսի երիտասարդական միության նախագահության անդամները, որոնք ստանալու էին համապա-տասխանաբար 18000 և 16000 ռուբլի: Երկրորդ կարգի մեջ՝ 1) գավառային կուսկոմիտեի անդամները, 2) գավառակային կոմիտեի երիտասարդական միությունների պատասխանատու քարտուղարները: Նրանց տարիֆներն էին համապատասխանաբար՝ 16000 և 14000 ռուբլի: Երրորդ կարգ՝ 1) բո-լոր պրոֆեսիոնալները, 2) աշակերտական կուսկոմիտեի քարտուղարները՝ համապատասխանաբար 14000 և 13000 ռուբլի աշխատավարձով47:

ՀՍԽՀ ժողկոմխորհի և ՀԱՄԽ-ի նախագահների ստորագրությամբ 1922 թ. հուլիսի 31-ին ընդունված նոր որոշմամբ կազմվեց «Կանոնադրություն կուսակցական, խորհրդային, արհմիութենական և տնտեսական կազմա-կեր պությունների պատասխանատու աշխատողների աշխատավարձի մա- սին»48: Կանոնադրությամբ սահմանվում էր տարիֆային վարձատրու թյան 17-աստիճանանոց սանդղակ: Պաշտոնների ու վարձատրության նման բազ-մաստիճան սանդղակ գործել է շատ երկրներում, այդ թվում նաև՝ Ռու-սաստանում: Տակավին Պետրոս Մեծի ժամանակներից հայտնի է, օրինակ, նրա 1722 թ. հրամանագրով ընդունված Զինվորական և պետական (статс-кие) 14 աստիճանից կազմված «Табель о рангах» աստիճանակարգը կամ ան վանակարգը49:

ՀՍԽՀ-ում գործող սույն կանոնադրության մեջ նախ՝ ձևակերպված է, թե ովքեր են համարվում պատասխանատու աշխատողներ: Այդպիսիք հա-

47 Տե՛ս Դեկրետների և հրամանների ժողովածու, պրակ 1-ին, 1921, էջ 66-67:48 ՀԱԱ, ֆ. 1, ց. 2, գ. 26, թ. 41:49 Տե՛ս Хрестоматия по истории России (отв. состав. Орлов А. С. и др.), М., 2009, с. 173-174.

ՊԱ

ՏՄՈՒԹ

ՅՈՒՆ

Page 31 of 52

Page 32: VEM -PATM NOmenklatura

մարվում են ընտրովի պաշտոն զբաղեցնող աշխատողները՝ կուսկոմիտե-ների և կոմերիտմիության, կենտգործկոմների և գործկոմների նախագահու-թյունները, ժողկոմները, նրանց տեղակալները, ժողկոմատների կոլեգիայի անդամները, ՀԱՄԽ-ի կոլեգիայի անդամները, պետական բարձր հաստա-տությունների ղեկավար անձինք, կուսակցական և արհմիութենական բա-ժին ների վարիչները, դրանց հրահանգիչները և այլն50: Ըստ վերոնշյալ կանոնադրության՝ հետագայում ձևավորվող անվանացանկերում հիմնա-կանում ընդգրկվել են տարիֆային սանդղակի առավել բարձր՝ 17-րդ, 16-րդ, 15-րդ և 14-րդ կարգախմբերում պաշտոններ զբաղեցնողները 51:

Ժողկոմխորհի և ՀԱՄԽ-ի նախագահների ստորագրությամբ վավերաց-ված պատասխանատու աշխատողների կարգախմբերի և նրանց վար-ձատրության չափերի վերաբերյալ սույն կանոնադրությունը ուժի մեջ է մտել հաջորդ իսկ օրը՝ օգոստոսի 1-ին: Որ այդ կանոնադրությունը գործել է, երևում է նրանից, որ ՀԿ/բ/Կ ԿԿ-ից 1922 թ. դեկտեմբերի 30-ին գրություն է ուղարկվել ՀԱՄԽ-ի տարիֆային-տնտեսական բաժին, համաձայն որի՝ առաջարկվում էր ԿԿ-ի հետևյալ ոլորտների մի խումբ պատասխանատու աշխատողների լրացուցիչ կերպով ընդգրկել հիմնականում 14-րդ կա տե-գորիայում52:

Պատասխանատու աշխատողների համար հարվածային փայերը, հանգս տի ու առողջության պահպանման համար ուղեգրերը, 17-սանդղա-կանոց դիֆերենցված վարձատրաչափը և արտոնությունները հող էին պատրաստում նոմենկլատուրայի ձևավորման համար, որը, մեր կարծիքով, Հայաստանում ավարտուն տեսք ստացավ 1926 թվականին: Հայաստանում այդ թվականը պետք է համարել նոմենկլատուրայի ձևավորման տարի նաև այն հիմնավորմամբ, որ հենց 1926-ից է անցկացվել պաշտոնների առաջքաշման ծրագրային հաշվառում: Այստեղ խոսքը վերաբերում է կադրերի ծրագրավորված ու պլանավորված հաշվառմանն ու դրանից բխող նշանակումներին: Մանրազնին և համակարգված կերպով կազմվել են կուսակցական և անկուսակցական պատասխանատու աշխատողների անվանացանկերը՝ նրանց զբաղեցրած պաշտոններով և անձնական ան-կետային տվյալներով: Ավելի ուշ այդ նպատակով ԿԿ-ին կից գործել է երեք հոգուց կազմված որակավորման հանձնաժողով: Սակայն դա բնավ չի նշանակում, թե մինչ այդ պաշտոնների առաջադրման ու նշանակումների ցանկ չի եղել: Դա կիրառվել է Հայաստանի խորհրդայնացումից ի վեր:

Կուսակցականների թե անկուսակցականների պաշտոնների առաջքա-շումը և հաշվառումը կենտրոնացված էին կուսակցական մարմինների (կուս կոմիտեների) ձեռքում, ինչը բնորոշ էր միակուսակցական կառավար-ման համակարգին: Այս կամ այն անհատի առաջքաշումը սկզբում ուսում-նասիրվում, դիտարկվում էր կուսբջիջների կամ արհմիութենական կազմա-կերպությունների կողմից, որից հետո գործը հանձնվում էր կուսկոմիտե-ներին53: ԿԿ-ի քարտուղարությունն էր հաստատում գավկոմների, քաղկոմ-

50 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1, ց. 2, գ. 26, թ. 41: 51 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1, ց. 2, գ. 26, թ. 41-42:52 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1, ց. 2, գ. 26, թ. 87:53 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1, ց. 7, գ. 90, թ. 135-138:

Page 32 of 52

Page 33: VEM -PATM NOmenklatura

Վէմ

հա

մահա

յկա

կան

հանդ

ես Է

(ԺԳ) տ

արի

, թիվ

3 (51

) հու

լիս-

սեպ

տեմ

բեր,

201

5

ների և ՀԼԿԵՄ մարմինների հաստիքները, դրանց աշխատավարձի չափերը և այլն:

Կուսակցական պատասխանատու աշխատողների կարևորությունը ընդ- գծելու համար ՀամԿ/բ/Կ ԿԿ-ը նպատակահարմար գտավ Միության մասշ-տաբով այդ ոլորտի աշխատողների համար միասնական տարիֆ սահ մանել: Այդ նպատակով ԿԿ-ի քարտուղար Ա. Անդրեևի ստորագրու թյանբ 1924 թ. մայիսի 13-ին հրապարակվում է թիվ 144 շրջաբերական գրությունը՝ ուղղված բոլոր մարզբյուրոներին, ազգային կոմկուսներին, նահանգային և մարզային կոմիտեներին: Նրանում տեղեկացվում էր, որ ԿԿ-ն անհրաժեշտ է համարել բոլոր տիպի՝ կուսակցական, արհմիութե նական, խորհրդային, տնտեսական կամ կոոպերատիվ կազմակերպու թյուններում ու հիմնարկություններում աշխատող կուսանդամ պատասխա նատու աշխատողների վարձատրությունը սահմանել միասնական տա րիֆով՝ անկախ այն բանից, թե նա որ ոլորտում է աշխատում: Դրա համար մինչ այդ ԽՍՀՄ աշխատանքի ժողկոմատը 1924 թ. փետրվարի 7-ի և լրացուցիչ մարտի 31-ի որոշումներով կուսակցական պա տասխանատու աշխատողների աշխատավարձը սահմանել էր տարի-ֆային բարձրագույն՝ 17-րդ կատեգորիայով, ինչպես նաև, ըստ նրանց աշխատանքային ծանրա բեռնվածության՝ 50 տոկոս հավելավճար54:

Խոսելով կուսակցական և անկուսակցական պատասխանատու աշխա-տողների որակավորման ու քաղաքական առումով վստահելիության մա-սին՝ հարկ է նշել, որ անվանացանկային պատասխանատու պաշտոնի նշանակվող անձը, բացի իր այս կամ այն մասնագիտական կրթությունից ու մասնագիտացումից, անպայման պետք է անցներ նաև հատուկ պատ-րաստության կուրսեր հանրապետական, անդրկովկասյան և մոսկովյան կուսակցական-քաղաքական բարձրագույն դպրոցներում55:

Ինչ վերաբերում է կուսակցական և անկուսակցական աշխատողների թվաքանակների հարաբերությանը, ապա վերջինները էապես գերազանցել են առաջիններին: Այսպես, ՀԿ/բ/Կ ԿԿ-ի կազմակերպավերաբաշխիչ բաժնի հաշվետվությամբ, 1926 թ. հունվարի դրությամբ ներկայացված է ընդամենը 3685 աշխատակից, որից 228-ը եղել են կուսակցական պատասխանատու աշխատողներ, 67-ը՝ ԼԿԵՄ պատասխանատու աշխատողներ, 311-ը՝ այս-պես կոչված տեխնիկական կոմունիստ աշխատակիցներ, 587-ը՝ անկու-սակցական պատասխանատու աշխատողներ, 252-ը՝ շարքային կոմերիտա-կաններ, 2240-ը՝ անկուսակցականներ56: Իհարկե, հետագայում կոմունիստ-ների տեսակարար կշռի մեծացման հետևանքով այդ հարաբերակցությունը փոխվում է հօգուտ կուսակցական պատասխանատու աշխատողների: Կու-սակցական և անկուսակցական պատասխանատու աշխատողները ամբող-ջու թյամբ այն կադրային բազան էին, որի հիման վրա կազմվելու էին նո-մենկլատուրային պաշտոնները:

Այսպիսով, մինչ նոմենկլատուրային համակարգը կձևավորվեր, իբրև նախաքայլ, սահմանվել էր պատասխանատու աշխատողների հարվա ծա-յին փայերի ու արտոնությունների կարգը, որոշվել էին նրանց կար-

54 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 91, ց. 2, գ. 5, թ. 1:55 Տե՛ս Ղազախեցյան Վ. Ն., Հայաստանը 1920-1940 թթ., Եր., 2006, էջ 310:56 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1, ց. 7, գ. 90, թ.131-132:

ՊԱ

ՏՄՈՒԹ

ՅՈՒՆ

Page 33 of 52

Page 34: VEM -PATM NOmenklatura

գախմբերն ու վարձատրության չափերը, աշխատանքներ էին տարվել որա կավորման և մասնագիտական կարողությունների բարձրացման ուղ-ղու թյամբ և այլն:

6. Նոմենկլատուրայի ձևավորման գործընթացը

Խորհրդային երկրի տարածքում, այդ թվում նաև՝ ՀՍԽՀ-ում կուսակ ցա-կան նոմենկլատուրայի ձևավորումը կարելի է դիտարկել որպես մեկ միաս-նական գործընթաց, որովհետև դա հրահանգավորվում, կազմա կերպ վում և ուղղորդվում էր մեկ կենտրոնից:

Արխիվային վավերագրերը ցույց են տալիս, որ Հայաստանում կու սակ-ցական նոմենկլատուրայի ձևավորումը հիմնականում համընկել է ԿԿ-ի քարտուղար Աշոտ Հովհաննիսյանի պաշտոնավարման ժամանակաշրջանի հետ: Սակայն գործընթացը բնավ կապ չուներ նրա անձի հետ: Այդ աշ-խատանքերը մեզանում գործնականում սկսվել են 1924 թվականից, իսկ որպես համակարգի ձևավորում ավարտվել են 1926 թվականին: ՀԿ/բ/Կ ԿԿ-ի կազմակերպական-վերաբաշխիչ բաժնի 1927 թ. հոկտեմբեր ամսվա հաշ վետվությունից տեղեկանում ենք, որ Հայաստանում պաշտոնների առաջքաշման աշխատանքների ծրագրային հաշվառումը սկսվել է 1926-ից57(ընդգծումը մերն է - Ա. Հ.): Սա նորից հիմք է տալիս եզրակացնե-լու, որ Հայաստանում նոմենկլատուրայի ցանցային ու ամբողջական հա մակարգված ձևավորումը տեղի է ունեցել 1926 թ.:

Մինչ նոմենկլատուրային համակարգի ձևավորումը կուսակցական բարձ րագույն ղեկավար մարմինները տարել են նախապատրաստական աշ խատանքներ, մշակվել են համապատասխան հրահանգներ ու կանո նա-դրություններ: Նախքան ԽՍՀՄ հիմնումը խորհրդային տարածքում սկզբում կազմվեցին պաշտոնների նշանակման ցուցակներ՝ համառուսաս տանյան, երկրամասային (մարզային), նահանգային, գավառային, իսկ ավե լի ուշ (1930-ից)՝ շրջանային մակարդակներով: Սրանցից յուրաքանչյուրն էլ իր հեր թին բաժանվեց երեք կարգի անվանացանկերի: Ընդհանուր առմամբ պաշտոնների անվանացանկերը բաժանվեցին երկու մեծ հատ վածների (բլոկների)՝ կենտրոնական և տեղական մարմինների համար: Որոշվեց դրանց հաստիքային պաշտոնների քանակը: Արդեն ԽՍՀՄ կազմավորումից հե տո միութենական և հանրապետական մակարդակնե րում կարևորագույն պաշտոնների հստակ տարանջատման խնդիրներ առա ջացան: 1925 թ. փետրվարի 1-ին ՌԿ/բ/Կ ԿԿ-ի կազմբյուրոն հաստատեց ԿԿ-ի կողմից հաս-տատման ենթակա միութենական հանրապետությունների կարևորագույն պաշտոնների ցուցակը: Իսկ մինչ այդ՝ 1923 թ. նոյեմբերին, կազմբյուրոն ստեղծել էր ԿԿ-ի հանձնաժողով (Ի. Ստալին, Վ. Մոլոտով, Լ. Կագանովիչ, Մ. Տոմսկի և այլք) պաշտոնների նշանակման համար: Պաշ տոնների նշա-նակ ման ցուցակները բաժանվել էին երկու կարգի՝ թիվ 1 և թիվ 2: Ամե-նաբարձր պաշտոնները ընդգրկված էին թիվ 1 ցուցակում: Դրանց նշա-նակումները կատարվում էին բացառապես ԿԿ-ի որոշմամբ: շուտով առա-

57 Տե՛ս նույն տեղում, թ. 135:

Page 34 of 52

Page 35: VEM -PATM NOmenklatura

Վէմ

հա

մահա

յկա

կան

հանդ

ես Է

(ԺԳ) տ

արի

, թիվ

3 (51

) հու

լիս-

սեպ

տեմ

բեր,

201

5

ջացավ նաև գերատեսչական անվանացանկը՝ թիվ 3-րդը, որի դեպքում տեղական տարատեսակ հիմնարկների ղեկավարները և մյուս պաշտոն-յաները նշանակվում, տեղափոխվում կամ ազատվում էին տեղական կուս-մարմինների որոշումներով, սակայն անպայման իրազե կելով ու համա ձայ-նեցնելով ԿԿ-ի կազմհաշվեբաշխիչ բաժնի հետ58: Հենց այս երեք կարգերն էլ կազմեցին ՌԿ/բ/Կ ԿԿ-ի անվանացանկը կամ նո մենկլատուրան:

Նոմենկլատուրային համակարգի ձևավորման ճանապարհին ՌԿ/բ/Կ ԿԿ-ի կազմբյուրոյի 1925 թ. նոյեմբերի 16-ի նիստում հաստատված հրա-հան գով պարզաբանվում էր հետևյալը.

1. Տեղերում 1-ին և 2-րդ նոմենկլատուրային պաշտոններում նշանա կում- ներ կատարելիս, որպես կանոն, ԿԿ-ի կազմբաժինը նախապես իր որո շումը համաձայնեցնում է տեղական կուսմարմինների հետ:

2. Տեղական կուսմարմինները չեն կարող ինքնուրույն նշանակում կա-տարել կամ պաշտոնից ազատել: Տեղական բոլոր կուսմարմինները 1-ին և 2-րդ նոմենկլատուրային պատասխանատու աշխատողների նշանակում-ները կամ պաշտոնեական տեղաշարժերը կատարում են միայն ԿԿ-ի որոշ-մամբ՝ ԿԿ-ի կազմբաժնի միջոցով:

3. Խոշոր տրեստների կամ սինդիկատների բաժնի վարիչների և նրանց տեղակալների նշանակումները, որոնք մտնում են 1-ին և 2-րդ նո մենկ լա-տուրաների մեջ, կատարվում են տվյալ հիմնարկի ղեկավարի կողմից՝ այն համաձայնեցնելով տեղական կուսկազմակերպության հետ և տեղե կաց-նելով ԿԿ-ի կազմբաշխիչ բաժնին՝ կատարված նշանակման վերա բեր յալ59:

Մեկ այլ հրահանգում պարզաբանվում էր, որ գերատեսչությունների (հիմնարկ-ձեռնարկությունների) բոլոր պաշտոնները բաժանվում են երեք կարգախմբի. 1-ին կարգախմբի մեջ մտնում են տվյալ գերատեսչության ղեկավար (հրամանատարական) կազմը, այն է՝ ժողկոմները, նրանց տեղա-կալները, կոլեգիայի անդամները, առաջնային բաժնի վարիչները: Այդ բոլորի առաջադրումը, նշանակումը և ազատումը քննվում և հաս տատ վում է տվյալ հանրապետության կոմկուսի ԿԿ-ի կողմից: 2-րդ կարգախմբի մեջ մտնում են կարևոր ենթաբաժինները, հրահանգիչները և նրանց հավա-սարեցված աշխատողները, որոնց աշխատանքն ունի պետական նշանա-կություն, և նրանց նշանակումն ու ազատումը համաձայնեցվում է տվյալ ԿԿ-ի կազմակերպական-բաշխիչ բաժնի կամ էլ ԿԿ-ի որևէ քարտուղարի հետ: Եվ 3-րդ կարգախմբի մեջ մտնում են տվյալ գերատեսչության մնացած պաշտոնները, որոնց նշանակումը կամ պաշտոնից ազատումը կատարվում է տվյալ հիմնարկության ղեկավարության կողմից՝ ընդհանուր հիմունք-ներով: Սակայն այդ մասին պարտադիր կարգով պետք է իրազեկել ԿԿ-ի հաշվառման բաժին՝ կատարված նշանակումների, տեղափոխությունների կամ ազատումների վերաբերյալ: Վերջում հիշեցվում էր, որ 1-ին և 2-րդ կարգի նոմենկլատուրաների պաշտոնների մասին նախապես՝ նշանակու-մից կամ ազատումից 7 օր առաջ, տեղյակ է պահվում ԿԿ-ի հաշվառման-

58 Տե՛ս История коммунистической партии Советского Союза, отв. ред. Безбородов А. Б., М., 2014, с. 177-179.59 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 91, ց. 2, գ. 115, թ. 23:

ՊԱ

ՏՄՈՒԹ

ՅՈՒՆ

Page 35 of 52

Page 36: VEM -PATM NOmenklatura

բաշխման բաժնին60: Մեկ ուրիշ հրահանգ-փաստաթղթում խոսվում էր, որ կադրային փոփո-

խությունների դեպքում տվյալ հիմնարկի հաշվառման կամ գաղտնի մասի վարիչը ԿԿ-ի հաշվեբաշխիչ բաժին է ներկայացնում անկետային տվյալներ պարունակող թիվ 5 ձևն այն մասին, թե տվյալ ամսին կամ եռամսյակին քա նի նոմենկլատուրային աշխատակից է ընդունվել կամ ազատվել աշխա-տանքից տվյալ հիմնարկությունում: Բացի այդ, յուրաքանչ յուր հիմնարկ տարեվերջին պետք է ԿԿ-ի կազմբաժին ներկայացներ իր նոմենկլատուրային աշխատակիցների ցուցակը61:

7. Նոմենկլատուրայի մակարդակները

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ խորհրդային երկրում, ըստ պետության կառավարման աստիճանակարգի, գոյություն է ունեցել նո-մենկլատուրաների առնվազն չորս մակարդակ՝ յուրաքանչյուրը երե քա-կան կարգի՝ 1-ին, 2-րդ, 3-րդ նոմենկլատուրաներով, և մինչև մեկուկես տասն յակի հասնող աշխատանքային ոլորտի ճյուղեր կամ բնագավառներ: Համաձայն կուսակցական-պետական կառավարման հիերարխիկ կառուց-վածքի՝ ամենաբարձր աստիճանը համարվել է ՀամԿ/բ/Կ ԿԿ-ի նոմենկ-լատուրան՝ իր երեք (1-ին, 2-րդ, 3-րդ) կարգերով: Այնուհետև՝ Անդրկով-կաս յան հանրապետությունների կտրվածքով, երկրորդ մակարդակը հա-մարվել է ՀամԿ/բ/Կ Անդրերկրկոմի նոմենկլատուրան՝ իր երեք կարգերով: Դրան ստորադաս հաջորդել է ՀԿ/բ/Կ ԿԿ-ի նոմենկլատուրան՝ դարձյալ իր երեք կարգերով: Եվ վերջապես, թվով չորրորդը՝ գավառային (այդ թվում նաև՝ քաղաքային) նոմենկլատուրան՝ իր երեք կարգերով: Առաջ անցնելով նշենք, որ երբ 1930 թ. ամռանը ՀՍԽՀ վարչատարածքային նոր բաժանմամբ վերացվեցին գավառները, և դրանց փոխարեն որպես վարչատարածքային ամենափոքր միավոր ստեղծվեցին շուրջ 40-ի հասնող շրջաններ, գա վա-ռայինի փոխարեն, իբրև նոմենկլատուրայի ամենաստորին աստի ճան, ստեղծ վեց շրջանայինը, ինչը պահպանվեց ընդհուպ ԽՍՀՄ փլուզումը և կոմունիստական ամբողջատիրության վերացումը:

Դժվար չէ նկատել, որ նոմենկլատուրայի այս չորս մակարդակներում առկա են ընդհանուր հաշվով առնվազն 12 նոմենկլատուրային կարգեր, որոնց համապատասխան էլ կազմվել ու բաշխվել են պաշտոնները վերից վար՝ ըստ անվանացանկերի և պաշտոններ զբաղեցողների անկետային հան գամանալի տվյալների: Հասկանալի է, որ տվյալ նոմենկլատուրային պաշտոնյայի կարգավիճակին համապատասխան՝ սահմանվում էր նրա աշխատավարձի, արտոնությունների՝ նյութական, կենցաղային, հանգստի, բուժման և այլ բարիքներից օգտվելու կարգն ու չափը:

Քանի որ ՀամԿ/բ/Կ կանոնադրությամբ ազգային հանրապետություն-ների կոմկուսներն ունեին ընդամենը նահանգային կամ մարզային կազ-մակերպության կարգավիճակ, ուստի փոքրաթիվ է եղել հայաստանյան պաշտոնյաների թվաքանակը միութենական ԿԿ-ի նոմենկլատուրայի ցան-

60 Տե՛ս նույն տեղում, թ. 43:61 Տե՛ս նույն տեղում, թ. 14 և 17:

Page 36 of 52

Page 37: VEM -PATM NOmenklatura

Վէմ

հա

մահա

յկա

կան

հանդ

ես Է

(ԺԳ) տ

արի

, թիվ

3 (51

) հու

լիս-

սեպ

տեմ

բեր,

201

5

կերում: ՀամԿ/բ/Կ ԿԿ-ի կազմբաշխիչ (орграспред) բաժնի վարիչի տեղակալ Ն. Կոզլովի ստորագրությամբ 1926 թ. նոյեմբերի 4-ին գրություն է ուղարկ-վել Հայկոմկուսի ԿԿ՝ պահանջելով, որ, ի կատարումն նույն թվականի մար տի 26-ի խնդրանքի, իրեն ուղարկվի կուսակցական պատասխանա-տու աշխատողների անվանացանկը՝ նշելով ազգանուն, անուն, հայրա-նունը, զբաղեցրած պաշտոնը, աշխատանքի այն ճյուղը (ոլորտը), որին ամ-րացված է, կուսստաժը, սոցդրությունը և այլն: Դրանից հետո ՀԿ/բ/Կ ԿԿ-ի կազ մակերպական հաշվառման բաժինը Միրզոյանի ստորագրությամբ 1926 թ. դեկտեմբերի 1-ի ամսաթվով ներկայացրել է ՀամԿ/բ/Կ ԿԿ-ի 1-ին, 2-րդ և 3-րդ նոմենկլատուրաները զբաղեցնող 26 պատասխանատու աշ խատող-ների ցուցակը՝ նրանց համապատասխան անկետային տվյալներով: Ցու-ցակը գլխավորել է ԿԿ-ի քարտուղար Աշ. Հովհաննիսյանը: Այնուհետև ցու-ցակում իրար հաջորդում են ԿԿ-ի երկու քարտուղարները՝ Երեմիա Բա կուն-ցը և Ալեքսանդր շահսուվարյանը, ԿՎՀ-ի նախագահը, ԿԿ-ի բաժինների վա րիչները, ԼԿԵՄ ԿԿ-ի քարտուղարը, Կենտգործկոմի նախագահը, նրա տե ղակալը, պատասխանատու քարտուղարը, ժողկոմխորհի նախագահը, նրա տեղակալը, ժողկոմիսարները, Գերագույն դատարանի նախագահը և ուրիշներ՝ ընդամենը 26 հոգի: Հատկանշական է, որ հանրապետության 26 բարձրակարգ պաշտոնյաները տրոհված են ՀամԿ/բ/Կ ԿԿ-ի բոլոր երեք՝ 1-ին, 2-րդ և 3-րդ նոմենկլատուրաներում: Նշված է նաև նոմենկլատուրա-ների երեք մասշտաբ՝ նահանգային, երկրամասային և գավառային: Ցան-կում ընդ գրկվածների մեծ մասը, այդ թվում՝ ԿԿ-ի երեք քարտուղարնե րը նա հան գային մասշտաբի նոմենկլատուրայում են, երկրամասայինում (նկա -տի է առնվում Անդրերկրկոմի նոմենկլատուրան) նշված է միայն ժող կոմ-խորհի նախագահ Սաքո Համբարձումյանի անունը, որը համարվել է ամենա-ստա ժավոր կոմունիստը Հայկոմկուսում (1903-ից), իսկ մի քանիսն էլ նշված են գավառային մասշտաբում62:

Համադրելով Հայաստանի կուսակցական բարձրագույն պատասխա-նա տու աշխատողների 1926 և 1927 թթ. զբաղեցրած նոմենկլատուրային կարգավիճակները՝ տեսնում ենք, որ ՀամԿ/բ/Կ ԿԿ-ի նոմենկլատուրայի 1-ին կարգում անփոփոխ կերպով ընդգրկված են ՀԿ/բ/Կ ԿԿ-ի երեք քար-տու ղարները: Այնուհետև ԿԿ-ի ապարատից ամենաբարձր կարգա վիճա-կում է եղել ԿԿ-ի կազմակերպական-վերաբաշխիչ բաժինը, որի վարիչը ևս թիվ 1 նոմենկլատուրայում էր: Համամիութենական կուսակցական նոմենկ-լատուրայի 2-րդ կարգում Հայաստանից ընդգրկված անձ չի նշված, 3-րդում արձանագրված է 6 հոգու անուն՝ ՀԿ/բ/Կ ԿԿ-ի երեք բաժինների վարիչ-ների, ԿՎՀ-ԲԳՏ-ի նախագահի ու պատասխանատու քարտուղարի, ինչպես նաև ՀԼԿԵՄ ԿԿ-ի քարտուղարի պաշտոնները63: ՀամԿ/բ/Կ ԿԿ-ի թիվ 1 նո-մենկ լատուրան ունեցել է նաև լրացուցիչ պաշտոնների ցանկ, որի մեջ ընդ գրկված է եղել ՀՍԽՀ ԿԳԿ-ի նախագահը, իսկ այդ նույն նոմենկլատու-րայի 3-րդ կարգում՝ ԿԳԿ-ի նախագահի տեղակալը: ՀամԿ/բ/Կ ԿԿ-ի 1-ին նո մենկ լատուրայի լրացուցիչ 1-ին կարգում ընդգրկվել են ՀՍԽՀ ժողկոմ-խոր հի նախագահը, ն.գ., աշխատանքի, արդարադատության, առողջապա-

62 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1, ց. 6, գ. 169, թ. 1-3:63 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1, ց. 7, գ. 176, թ. 1:

ՊԱ

ՏՄՈՒԹ

ՅՈՒՆ

Page 37 of 52

Page 38: VEM -PATM NOmenklatura

հու թյան և մյուս ժողկոմիսարները, իսկ ժողկոմխորհի նախագահի երկու տեղա կալները ընդգրկված էին ՀամԿ/բ/Կ ԿԿ-ի նոմենկլատուրայի 3-րդ կար գում64:

Ինչպես ասվեց, ՀամԿ/բ/Կ ԿԿ-ի նոմենկլատուրային հաջորդում էր Անդրերկրկոմինը: 1927 թ. տվյալներով այստեղ ՀՍԽՀ-ից ընդգրկված է ե ղել 18 պաշտոն, այդ թվում՝ 8-ը գավկոմի քարտուղարների, ագիտպրո-պա գանդայի բաժնի վարիչի և այլ պաշտոններ: Ընդ որում՝ դրանք դասված են եղել երկրամասի նոմենկլատուրայի 3-րդ կարգում65: Նոմենկլատուրային ցուցակները դիտարկելիս կարելի է տեսնել, որ միևնույն պաշտոնը, օրի-նակ՝ ԿԿ-ի քարտուղարներինը առկա է և՛ ՀամԿ/բ/Կ ԿԿ-ի, և՛ Անդրերկրկոմի ցանկերում, սակայն տարբեր կարգերում:

Ինչ վերաբերում է հանրապետության մակարդակի նոմենկլատուրա-ներին, ապա, անշուշտ, ամենաբարձրը ՀԿ/բ/Կ ԿԿ-ի նոմենկլատուրան էր: Նրա 1-ին կարգում ընդգրկված էին գավկոմների, գավառակների (ավելի ուշ՝ շրջանների), ՀԼԿԵՄ գավկոմների քարտուղարները: ԿԿ-ի 2-րդ և 3-րդ նոմենկլատուրաներում ընդգրկված էին գավկոմների բաժինների վարիչ-ները, գավառային և գավառակային տարատեսակ հիմնարկու թյունների ու կազմակերպությունների պաշտոնների ցանկը: Իսկ գավառային նոմենկլա-տուրաներում ընդգրկված էր գավառային, գավառակային և գյուղական մակարդակի՝ պաշտոնով ավելի ցածր, սակայն քանակով ավելի ստվար պաշտոնավոր մարդկանց ցուցակը: Դրանց թիվը մոտավոր հաշվով անց-նում էր 2 հազարը66:

Հարկ է նշել, որ նոմենկլատուրաների ձևավորման աշխատանքները կենտրոնացված էին ԿԿ-ի քարտուղարության, կազմբաշխիչ և հաշվառման-բաշխման բաժինների ձեռքում: Ըստ կարգախմբերի կազմված պաշտոն-ների՝ անվանացանկը ԿԿ-ի քարտուղարությունը ուղարկում էր Անդրերկր-կոմ՝ դիտարկման և հաստատման համար, որովհետև կադրերի խնդրով զբաղվում էր ԿԿ-ի քարտուղարությունը: Անդրերկրկոմը իրավասու էր, ըստ անհրաժեշտության, վերանայել ու փոփոխել այս կամ այն պաշտոնյայի նոմենկլատուրային կարգը:

ՀԿ/բ/Կ ԿԿ-ի նոմենկլատուրայի ձևավորման կարգերի վերաբերյալ ԿԿ-ը 1926 թ. հունիսի 22-ին (կուսակցական ճյուղով) ընդունել էր հրահանգ-որո-շում բոլոր երեք նոմենկլատուրաների գծով աշխատողների ընտրու թյան, նշանակման և ազատման վերաբերյալ: Նրանում սահմանված էր.

1. ա) 1-ին նոմենկլատուրայի պաշտոնի համար ընտրությունը, նշանա-կումը և ազատումը կատարվում է ԿԿ-ի պլենումի, ԿԿ-ի նախագահության կամ քարտուղարության որոշմամբ,

բ) 2-րդ նոմենկլատուրայի պաշտոնի նշանակումը և պաշտոնից ազա-տումը, որոնք իրականացվում են գավառային, շրջանային կամ էլ տեղական խորհրդային, արհմիութենական, տնտեսական և այլ մարմինների կողմից, կատարվում է նախապես հարցը ԿԿ-ի հետ համաձայնեցնելուց հետո միայն,

64 Տե՛ս նույն տեղում, թ. 3-4:65 Տե՛ս նույն տեղում, թ. 1:66 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1, ց. 7, գ. 176, թ. 13:

Page 38 of 52

Page 39: VEM -PATM NOmenklatura

Վէմ

հա

մահա

յկա

կան

հանդ

ես Է

(ԺԳ) տ

արի

, թիվ

3 (51

) հու

լիս-

սեպ

տեմ

բեր,

201

5

գ) 3-րդ նոմենկլատուրայի պաշտոնի համար ընտրությունը և նշանա-կումը իրականացնում են տեղական, արհմիութենական, տնտեսական և այլ մարմինները, սակայն յուրաքանչյուր ամիս նրանք ԿԿ-ին պետք է տե-ղեկացնեն կատարված նշանակումների վերաբերյալ:

2. Մնացած աշխատողների ընտրության և նշանակման պատասխանա-տվու թյունն ընկնում է տվյալ տնտեսական, արհմիութենական և այլ մար-մինների կուսակցական և անկուսակցական ղեկավար աշխատողների վրա67: Սակայն, մեր կարծիքով, այս հրահանգը հետևողականորեն չի գոր-ծադրվել, որովհետև ժամանակի ընթացքում՝ 1920-ական թթ. կուսակցական մենիշխանության ամրապնդմանը, իսկ 1930-ական թթ. ամբողջատիրական վարչակարգի հաստատմանը զուգընթաց, գրեթե անխտիր ու ամբողջու-թյամբ ԿԿ-ն իր ձեռքում է կենտրոնացնում պաշտոնյաների անվանացան-կերի կազմումը, պաշտոնների նշանակումը, տեղափոխումը, պաշտոնա-զրկումը և այլն:

8.Նոմենկլատուրայի ճյուղային կառուցվածքը

Նոմենկլատուրային համակարգն իր մեջ ներառում էր երկրի կուսակ-ցական, պետական, խորհրդային, ֆինանսատնտեսական, սոցիալական, դատաիրավական, կրթամշակութային, առողջապահական և այլ ոլորտների գրեթե բոլոր օղակների ղեկավար ու պատասխանատու պաշտոնների նշա-նակումը, տեղափոխումը, կադրերի առաջխաղացումը, ազատումը, պատ-ժումը և այլն: Դրա համար էլ նոմենկլատուրային պաշտոնների նշանակում-ները կատարվել են ըստ տվյալ աշխատանքային ճյուղի կամ բնագավառի: Դրանց թիվը 1927 թ. տվյալներով հասնում էր 14-ի: Այդ ճյուղերը հե տևյալ-ներն էին.

1. կուսակցական ճյուղ, 2. պրոպդաստիարակչական, 3. արհեստակցական, 4. առողջապահական և սոցապահովության, 5. խորհրդային-վարչական, 6. դատական-պատժիչ, 7. արդյունաբերական-արտադրական, 8. ֆինանսական, 9. վարկային-բանկային, 10. կոոպերատիվ, 11. առևտրային, 12. պլանային-կարգավորող, 13. հողային, 14. տրանսպորտի և կապի ճյուղ68: Եթե նոմենլատուրաների՝ ՀամԿ/բ/Կ ԿԿ-ից մինչև գավառային, չորս

մակարդակները պայմանականորեն կարելի է համարել վերից վար ուղղա-հայաց դասավորություն, ապա դրանց ճյուղային կամ ըստ աշխա տանքի

67 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 91, ց. 2, գ. 115, թ. 34:68 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 91, ց. 2, գ. 115, թ. 32:

ՊԱ

ՏՄՈՒԹ

ՅՈՒՆ

Page 39 of 52

Page 40: VEM -PATM NOmenklatura

բնագավառի բաժանումը՝ հորիզոնական: Հենց ճյուղային դասավորության նոմենկլատուրաներով էլ կարելի է մոտավոր հաշվարկ կատարել նոմենկ-լա տուրային պաշտոնների և դրանք զբաղեցրած անձանց թվաքանակի մասին:

Թիվ 1-ը, նշված ճյուղերից ամենաբարձրը, կուսակցականն էր: Իբրև հան րապետության մակարդակով բարձրագույն ճյուղային նոմենկլատուրա՝ 1927 թ. այն ներառել է հետևյալ պաշտոններն իրենց հաստիքներով.

1. ՀԿ/բ/Կ ԿԿ-ի 3 քարտուղարները, 2. ԿԿ-ի նախագահության 5 անդամները, 3. ԿԿ-ի անդամության 4 թեկնածուները, 4. ԿԿ-ի բաժինների բոլոր 6 վարիչները, 5. կուսակցական հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը, 6. ԿՎՀ և ԲԳՏ ժողկոմի նախագահը, 7. ԿՎՀ կուսակցական կոլեգիայի պատասխանատու քարտուղարը, 8. կուսակցական կոլեգիայի 5 անդամները, 9. ԿԿ-ի 2 հրահանգիչները, 10. ՀԼԿԵՄ ԿԿ-ի քարտուղարը, 11. ՀԼԿԵՄ ԿԿ-ի կազմբաշխիչ բաժնի վարիչը, 12. գավառային 8 կոմիտեների քարտուղարները69: Այսպիսով՝ կուսակցական ճյուղով կամ գծով ՀԿ/բ/Կ ԿԿ-ի թիվ 1 նո մենկ-

լատուրային պաշտոնների քանակը կազմել է 38 մարդ-պաշտոն: Հարկ է նկատել, որ հիշյալ 38 նոմենկլատուրային պաշտոնների մի մասը միա ժա-մանակ ընդգրկված է եղել ավելի բարձր՝ ՀամԿ/բ/Կ ԿԿ-ի և Անդրերկրկո մի նոմենկլատուրաներում: Այդ բաշխվածության պատկերը հետևյալն է .

- ՀԿ/բ/Կ ԿԿ-ի 3 քարտուղարները նշված են ՀամԿ/բ/Կ ԿԿ-ի 1-ին նո-մենկլատուրայում և, որքան էլ զարմանալի է, Անդրերկրկոմի 3-րդ նոմեն-կլատուրայում:

- ԿԿ-ի բաժինների 6 վարիչներից՝ կազմբաշխիչ բաժնի վարիչը՝ ՀամԿ/բ/Կ ԿԿ-ի 1-ին նոմենկլատուրայում և միաժամանակ Անդրերկրկոմի 3-րդ նոմենկլատուրայում, իսկ նրա տեղակալը՝ ՀամԿ/բ/Կ ԿԿ-ի 3-րդ նոմենկլա-տուրայում:

- ԿԿ-ի ինֆորմացիայի (տեղեկատվության) ենթաբաժնի վարիչը՝ ՀամԿ/բ/Կ ԿԿ-ի 3-րդ և միաժամանակ Անդրերկրկոմի 3-րդ նոմենկլատուրաներում: Նոմենկլատուրային նույն կարգավիճակն են ունեցել ԿԿ-ի հաշվառման ենթաբաժնի վարիչը, ԿՎՀ-ի և ԲԳՏ-ի նախագահը և ԿՎՀ-ի կուսկոլեգիայի պատասխանատու քարտուղարը:

- ԿԿ-ի 2 հրահանգիչները նշված են միայն Անդրերկրկոմի 3-րդ նո-մենկլա տուրայում:

- ՀԼԿԵՄ ԿԿ-ի քարտուղարը՝ Համամիութենականի 3-րդ նոմենկլա-տուրայում և Անդրերկրկոմի 3-րդում: Նոմենկլատուրաների նույն կարգե-րում են նշված կուսգավկոմների 8 քարտուղարները70:

Այսպիսով՝ միայն կուսակցական ճյուղով, որը նոմենկլատուրաներից ամենաբարձրն էր, ՀամԿ/բ/Կ ԿԿ-ի և Անդրերկրկոմի բոլոր մակարդակների

69 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1, ց. 7, գ. 176, թ. 1:70 Տե՛ս ՀԱԱ, ֆ.91, ց. 2, գ. 115, թ. 43 /շրջերես/:

Page 40 of 52

Page 41: VEM -PATM NOmenklatura

Վէմ

հա

մահա

յկա

կան

հանդ

ես Է

(ԺԳ) տ

արի

, թիվ

3 (51

) հու

լիս-

սեպ

տեմ

բեր,

201

5

նոմենկլատուրաներում ընդգրկված է եղել ընդամենը 25 պաշտոն: Մյուս 13-ը նշված չեն: Սակայն հասկանալի է, որ կուսակցական ճյուղի վերոնշյալ 38 պաշտոններն անխտիր ընդգրկված են եղել ՀԿ/բ/Կ ԿԿ-ի թիվ 1 նո-մենկլատուրայում: Այնուհետև, կուսակցական՝ թիվ 1 ճյուղով ՀԿ/բ/Կ ԿԿ-ի 2-րդ նոմենկլատուրայում ընդգրկված է 31 հոգի, այդ թվում՝ ԿԿ-ի կուս-պատ մության վարիչը, կուսհանձնաժողովի 10 անդամները, գավկոմներին կից ԿՎՀ 8 ներկայացուցիչները: Նշված պաշտոններից և ոչ մեկը ընդգրկ-ված չի եղել ո՛չ ՀամԿ/բ/Կ ԿԿ-ի և ո՛չ էլ Անդրերկրկոմի որևէ նոմենկլա տու-րայում: Միայն այս ճյուղի գավկոմների կազմբաժինների 4 վարիչներից 2-ը և գավկոմների հաշվառման 8 վարիչներից 1 հոգի նշված են Անդր-երկրկոմի 3-րդ նոմենկլատուրայում71:

Թիվ 2-րդ՝ պրոպդաստիարակչական ճյուղում ընդգրկված են ագի-տացիայի և պրոպագանդայի բաժնի վարիչը, ագիտատորներ, կինբաժին-ները, մամուլի աշխատողներ, կուլտուր-լուսավորական խմբերի աշխա-տող ներ, կուսդպրոցների ու բուհերի դասախոսներ, քաղլուսվարներ և այլն: Այս ճյուղից՝ ԿԿ-ի ագիտպրոպագանդայի բաժնի վարիչը ընդգրկված է ՀամԿ/բ/Կ ԿԿ-ի 2-րդ նոմենկլատուրայում և միաժամանակ Անդրերկրկոմի՝ 3-րդում: Նրա տեղակալը՝ ՀամԿ/բ/Կ ԿԿ-ի 3-րդ նոմենկլատուրայում: ԿԿ-ի մա մուլի բաժնի վարիչը՝ ՀամԿ/բ/Կ ԿԿ-ի 3-րդ նոմենկլատուրայում: Այս ճյուղից ՀԿ/բ/Կ ԿԿ-ի 1-ին նոմենկլատուրայի անվանացանկում նշված է ընդամենը 4 հոգի72:

Պրոպագանդայի և դաստիարակչական (թիվ 2) ճյուղից ՀԿ/բ/Կ ԿԿ-ի 2-րդ նոմենկլատուրայի մեջ նշված է 182 մարդ-պաշտոն: Նշված պաշտոն-յաներից միայն 2 հոգի. մեկը՝ ՀԿ/բ/Կ ԿԿ-ի ազգային փոքրամասնությունների բաժնի վարիչը, իսկ մյուսը՝ լուսժողկոմը, նշված են նաև ՀամԿ/բ/Կ ԿԿ-ի 2-րդ նոմենկլատուրայում, և 2 հոգի՝ Անդրերկրկոմի 3-րդ նոմենկլա տու-րայում73:

Թիվ 3-րդ՝ արհեստակցական կամ պրոֆեսիոնալ ճյուղում նշված է ընդամենը 229 հոգի, որից ՀԱՄԽ-ի նախագահը և աշխատանքի ժողկո-միսարը նշված են ՀամԿ/բ/Կ ԿԿ-ի 1-ին նոմենկլատուրայում:

Թիվ 4-րդ՝ առողջապահական և սոցիալական ապահովության ճյու-ղում նշված է ընդամենը 42 պաշտոն74:

Թիվ 5-րդ՝ խորհրդային-վարչական ճյուղը, որի մեջ մտել են գործ-կոմները, խորհուրդները, ժողկոմխորհը, վարչական բաժինները, ն. գ. ժող-կոմատը, ռազմական մարմինները և այլն, ներառել է ընդամենը 144 պաշ-տոն: Այդ թվում՝ ԿԳԿ-ի նախագահը, ժողկոմխորհի նախագահը, ն. գ. ժող-կոմը ներառված են եղել ՀամԿ/բ/Կ ԿԿ-ի 2-րդ նոմենկլատուրայում, իսկ ժողկոմխորհի նախագահի տեղակալը՝ ՀամԿ/բ/Կ ԿԿ-ի 3-րդ նո մենկլա-

71 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 91, ց. 2, գ. 115, թ. 44:72 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 91, ց. 2, գ. 115, թ. 43 (շրջերես): Սակայն ՀԱԱ ԿԿ-ի (թիվ 1) ֆոնդում, այդ նույն 1927 թ. մարտ ամսվա տվյալներով, պրոպագանդայի և դաստիարակչական ճյուղով ԿԿ-ի 1-ին նոմենկլատուրայում նշված է 22 պաշտոնի ցանկ, որը, մեր կարծիքով, ավելի մոտ է իրականությանը, որովհետև կուսակցությունը շատ մեծ տեղ ու դեր է տվել ագիտացիոն և պրոպագանդիստական աշխատանքներին։ Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1, ց. 7, գ. 167, թ. 31-32:73 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 91, ց. 2, գ. 115, թ. 44-45: 74 Տե՛ս նույն տեղում, թ. 46-47:

ՊԱ

ՏՄՈՒԹ

ՅՈՒՆ

Page 41 of 52

Page 42: VEM -PATM NOmenklatura

տուրայում75: Նշյալ ճյուղից Անդրերկրկոմի 3-րդ նոմենկլատուրայում ընդ-գրկված են եղել գավառային գործկոմների 9-ը (այդ թվում՝ Մեղրիի գործ-կոմի) նախագահները, ԿԳԿ-ի քարտուղարը և այլն:

Թիվ 6-րդ՝ դատական-պատժիչ աշխատանքի ճյուղում, որի մեջ մտել են՝ դատախազությունը, դատարանները, ՊՔՎ-ն, միլիցիան, հետախու զու-թյունը և այլն, ներառված է եղել 106 և դրանցից, թերևս, միայն արդարա-դատության ժողկոմը, որը միաժամանակ և հանրապետության դատա-խազն էր, ընդգրկված է եղել ՀամԿ/բ/Կ ԿԿ-ի լրացուցիչ 1-ին և միաժամա-նակ Անդրերկրկոմի 3-րդ նոմենկլատուրայում: ՀՍԽՀ Գերագույն դատա-րա նի նախագահը նշված է ՀամԿ/բ/Կ 3-րդում և միաժամանակ՝ Անդր-երկրկոմի 3-րդում, իսկ ՊՔՎ կամ Չեկայի նախագահը՝ միայն Անդրերկրկոմի 3-րդ նոմենկլատուրայում76:

Ավելի սեղմ լինելու համար արձանագրենք, որ 7-րդ՝ արդյունաբերա-կան-արտադրական ճյուղը (տրեստներ, գործարաններ, ԺՏԽ և այլն) նե-րառել է 32 պաշտոն, 8-րդ՝ ֆինանսական ճյուղը (ֆինժողկոմատի աշ խա-տողներ) ընդգրկել է 27 պաշտոն, 9-րդ՝ վարկային (բանկեր, պետ. վար-կային մարմիններ) ճյուղն ուներ 48 պաշտոն, 10-րդ՝ կոոպերատիվ (սպա-ռողական, համայնքային, բնակարանային և այլ կոոպերացիաներ) ճյուղն ուներ 94 պաշտոն, թիվ 11-րդ՝ առևտրային (առևտրի ժողկոմատ, սինդի-կատ ներ, ակցիոներական ընկերություններ և այլն) ճյուղն ուներ 54 պաշ-տոն, թիվ 12-րդ՝ պլանային-կարգավորող ճյուղն ուներ 84 պաշտոն, թիվ 13-րդ՝ հողային (հողժողկոմատ և այլն) ճյուղն ընդամենը 52 պաշտոն և թիվ 14-րդ՝ տրանսպորտի և կապի ճյուղն ընդամենը 14 նոմենկլատուրա-յին պաշտոն77:

Հարկ է նշել, որ այս ոլորտների բարձրաստիճան պաշտոնյաները նշված են եղել միայն Անդրերկրկոմի, այն էլ՝ 3-րդ նոմենկլատուրայում: Այստեղ բացառություն է կազմում ՀՍԽՀ ֆինժողկոմը, որը հայտնվել է ՀամԿ/բ/Կ ԿԿ-ի 3-րդ նոմենկլատուրայում: Աղյուսակի ձևով կազմված ռուսերեն այս մե քենագիր փաստաթղթի տակ նշված է Հայկոմկուսի ԿԿ-ի հաշվեբաշխիչ բաժնի վարիչ Միրզոյանի ազգանունը:

Այսպիսով՝ մեր հաշվումներով բոլոր 14 ճյուղերի գծով ՀԿ/բ/Կ ԿԿ-ի 1-ին և 2-րդ, ինչպես նաև ՀամԿ/բ/Կ ԿԿ-ի ու Անդրերկրկոմի նոմենկլատու-րաներում ընդգրկվածների ընդհանուր թիվը կազմել է 1186 մարդ-պաշ-տոն: ԿՎՀ կուսկոլեգիայի հիշյալ գործում, ցավոք, տեղեկություններ չկան Հայկոմկուսի ԿԿ-ի 3-րդ նոմենկլատուրայի մասին, որում, բնակա նաբար, ընդգրկված պետք է որ լինեին ավելի ցածր պաշտոն զբաղեց րածները:

ԿԿ-ի 1927 թ. նոմենկլատուրային պաշտոնների վերաբերյալ տվյալներ կան նաև ԿԿ-ի թիվ 1 ֆոնդում: ՀԿ/բ/Կ ԿԿ-ի հաշվեբաշխիչ բաժնի վարիչ Հա րությունյանի ստորագրությամբ (փաստաթղթում Միրզո յանի ազգան-վան վրա գիծ է քաշված) ապրիլի 6-ի ամսաթվով ԿԿ-ի քարտուղար Ե. Բա-կունցին ուղղված տեղեկանքում դարձյալ բերված են աշխատանքի բոլոր 14 ճյու ղերով ԿԿ-ի 1-ին և 2-րդ նոմենկլատուրաներում ընդգրկված ղե կա-

75 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 91, ց. 2, գ. 115, թ. 47-48:76 Տե՛ս նույն տեղում, թ. 48-49:77 Տե՛ս նույն տեղում, թ. 50 - 54:

Page 42 of 52

Page 43: VEM -PATM NOmenklatura

Վէմ

հա

մահա

յկա

կան

հանդ

ես Է

(ԺԳ) տ

արի

, թիվ

3 (51

) հու

լիս-

սեպ

տեմ

բեր,

201

5

վարների պաշտոնները: Դրանց ընհանուր թիվը կազմել է՝ 1-ին նոմենկլա-տուրայով ընդամենը 499 պաշտոն, իսկ 2-րդով՝ 782 պաշտոն, երկուսը միա սին ըն դամենը՝ 1281 պաշտոն78: Կուսկոլեգիայի ֆոն դի տվյալների հետ համե մա տած՝ այստեղ այդ պաշտոնների թիվը շուջ 100-ով ավելին է: Ընդ-հանուր հաշ վարկ կատարելիս մենք նախընտրել ենք նախորդ՝ 1186 ցու ցա-նիշը, որով հետև շատ հնարավոր է, որ այդ հարյուրի չափ ավելցուկ պաշ-տոնները կրկնված լինեն:

Ինչ վերաբերում է ԿԿ-ի 3-րդ նոմենկլատուրային, ապա երկու դեպքում էլ տեղեկություն չկա: Սակայն մեր հետազոտած սույն գործի փաստա-թղթերից մեկում կարողացանք տեղեկություն հայթայթել ԿԿ-ի 3-րդ նո-մենկ լատուրայի պաշտոնների մասին, ինչը հնարավորություն է տալիս ամ բողջական պատկերացում կազմել ԿԿ-ի երեք նոմենկլատուրաների պաշ տոնների ընդհանուր թվաքանակի վերաբերյալ: Մեր կատարած հաշ-վումն երով 3-րդ նոմենկլատուրայի պաշտոնների թիվը կազմել է 318 մարդ79: Այդպիսով, ՀԿ/բ/Կ ԿԿ-ի երեք նոմենկլատուրաներում ներգրավ-ված պաշտոնների թիվը 1927 թ. կազմել է 1504 մարդ:

Ժամանակային առումով առաջ անցնելով՝ նշենք, որ արխիվային գոր-ծե րից մեկում մեր ուշադրությունը գրավեցին ՀԿ/բ/Կ ԿԿ-ի կողմից 1929 թ. հաշվառվող և բաշխվող հանրապետական, քաղաքային և շրջանային կազ մակերպությունների և հիմնարկությունների բաժին 5-րդ՝ խորհրդային առևտրի (Совторг) նոմենկլատուրային կադրերի մասին տվյալները:

Փաստաթղթում բերված են երեք խումբ նոմենկլատուրաներ, որոնցից առաջինը հաստատում էր ՀԿ/բ/Կ ԿԿ-ի բյուրոն, 2-րդ կարգի նոմենկլա-տուրան հաստատում էր ԿԿ-ի քարտուղարը, իսկ 3-րդը ստուգում և հաշ-վա ռում էին ԿԿ-ի բաժնի վարիչները: ԿԿ-ի բյուրոյի կողմից հաստատված պաշտոնների ընդհանուր թիվը կազմել է 653 պաշտոն, ԿԿ-ի քարտուղարի հաստատածը՝ 294, իսկ ԿԿ-ի բաժնի վարիչների կողմից հաշվառվածը՝ 349 պաշտոն: Այսպիսով՝ 1929 թ. տվյալներով ՀԿ/բ/Կ ԿԿ-ի ղեկավար երեք օղակների կողմից հանրապետության խորհդային առևտրի մարմինների համար հաստատված նոմենկլատուրային բոլոր պաշտոնները կազմել են ընդամենը 1296 միավոր: Հաշվարկները կատարված են մեր կողմից80:

Խնդիրը մասնավորեցնելով ըստ հիմնարկությունների և գերատեսչու-թյունների՝ հարկ է նշել, որ արխիվային գործերում առկա է նաև առանձին ժողկոմատների նոմենկլատուրային աշխատողների ցուցակ՝ նրանց անձ-նական անկետային տվյալներով: Այսպես, օրինակ, ներկայացնենք ԿՎՀ և ԲԳՏ ժողկոմատի 1927 թ. սեպտեմբերին կազմված նոմենկլատուրային աշ-խա տողների ցուցակը: Նրանում ընդգրկված են եղել 29 աշխատակից՝ իրենց համապատասխան անկետային տվյալներով: Նշված 29 պատաս-խա նատու աշխատակիցներից 16-ը եղել են կուսանդամ, իսկ 13-ը՝ անկու-սակ ցական: Անկուսակցական պատասխանատու աշխատողների՝ նոմենկ-լա տու րաներում ընդգրկելու երաշխավորությունը տալիս էր տվյալ հիմն ար-կության կուսկազմակերպությունը՝ նրանց համար կազմելով առանձին

78 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1, ց. 7, գ. 176, թ. 1- 12:79 Տե՛ս նույն տեղում, թ. 62-79: 80 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1, ց. 10, գ. 128, թ. 1 – 11:

ՊԱ

ՏՄՈՒԹ

ՅՈՒՆ

Page 43 of 52

Page 44: VEM -PATM NOmenklatura

քար տեր: Բնականաբար, սույն գերատեսչության ցուցակը գլխավորել է նրա ղեկավար, ժողկոմ շ. Ամիրխանյանը: Նոմենկլատուրային աշխատող ների ան կետաները կազմված են աղյուսակների ձևով, որոնցում պարու նակվում է 20 հարց: Անկետային հարցերի բովանդակությանը ծանոթանալու համար ներկայացնենք մասնավորապես ԿՎՀ նախագահ և ԲԳՏ ժողկոմ շավարշ Ամիրխանյանի անկետային տվյալները.

1. անուն, հայրանուն, ազգանուն՝ շավարշ Մեհրաբի Ամիրխանյան, 2. որտեղի՞ց և ի՞նչ պաշտոնից է փոխադրվել՝ եկել է Մոսկվայից, Հա-

յա ռի ներկայացուցիչ, 3. անձնական գործի համարը՝ - (նշում չկա), 4. աշխատանքի մասշտաբը՝ նահանգային, 5. աշխատանքի ոլորտը՝ կուսաշխատող, 6. կուս. ստաժը՝ 1915 թ., 7. այլ կուսակցություններում՝ չի եղել, 8. սոցդրությունը՝ ծառայող, 9. ծննդյան թիվը՝ 1894 թ., 10. կրթությունը՝ միջնակարգ, 11. լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն, 12. ազգությունը՝ հայ, 13. մասնագիտությունը՝ - (նշում չկա), 14. ընտանեկան դրությունը՝ ամուսնացած, 15. աշխատանքի գնահատականը՝ - (նշում չկա), 16. ու՞մ կողմից է նշանակված՝ Կենտկոմի, 17. ազատված է՝ - (նշում չկա), 18. սույն պաշտոնում աշխատանքի է անցել՝ 23. 03. 1926 թ., 19. քանի ամիս է այդ պաշտոնում՝ 17, 20. զբաղեցրած պաշտոնը՝ ԲԳՏ ժողկոմ և ԿՎՀ նախագահ81: Փաստորեն բերված երկու հիմնարկների 29 նոմենկլատուրային աշխա-

տակիցների ցուցակից երեք առավել բարձր կարգի պաշտոններ՝ ժողկոմ և ԿՎՀ նախագահ շ. Ամիրխանյանի, նրա տեղակալ Հովսեփ Սարատիկյանի և ԿՎՀ պատասխանատու քարտուղար Հայրապետ Տատյանի աշխատանքի մասշ տաբները եղել են նահանգային, մյուսներինը՝ գավառային82: Նույն կա-ռույցի պաշտոն ները, ըստ նոմենկլատուրային կարգերի, ներկայացնում են հետևյալ պատ կերը. 1-ին նոմենկլատուրայում նշված են 4 հոգի՝ վերը նշած երեք բարձ րաստիճան պաշտոնյաները, ինչպես նաև ԿՎՀ կոլեգիայի անդամ Գայանե Արեշյանը: Մնացած 25 աշխատակիցներն ընդգրկված են եղել 2-րդ նո մենկլատուրայում: 3-րդ նոմենկլատուրայի վերաբերյալ տեղեկություն չկա83:

Սակայն կոմիսարիատների, խոշոր հիմնարկների ու գերատեսչու թյուն-ների նոմենկլատուրային պաշտոնների ընդհանուր թվաքանակի վերա-բերյալ մենք չենք կարող ստույգ հաշվարկ կատարել, որովհետև բավարար տվյալներ չկան: Ինչպես տեսանք, եղածներից, այնուամենայնիվ, ամենա-

81 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 91, ց. 2, գ. 115, թ. 1:82 Տե՛ս նույն տեղում, թ. 1-3:83 Տե՛ս նույն տեղում, թ. 10, 11:

Page 44 of 52

Page 45: VEM -PATM NOmenklatura

Վէմ

հա

մահա

յկա

կան

հանդ

ես Է

(ԺԳ) տ

արի

, թիվ

3 (51

) հու

լիս-

սեպ

տեմ

բեր,

201

5

արժեքավորները աշխատողների 14 ճյուղային ոլորտների պաշտոնների, այդ թվում նաև՝ խորհրդային առևտրի մարմինների նոմենկլատուրաներին վերաբերող քիչ թե շատ համահավաք տվյալներն են: Միայն այդ երկու խոշոր հատվածների գումարը (1927-1929 թթ. միջնահաշվարկով) կազմում է 2800 նոմենկլատուրային պաշտոն:

Բայց սա դեռ ամենը չէ:

9. Գավառային նոմենկլատուրա

Այժմ փորձենք ներկայացնել ամենաստորին օղակը համարվող հան-րապետության գավառային, ինչպես նաև քաղաքային նոմենկլատուրա-ների ընդհանուր պատկերը: Ինչպես վերին բոլոր օղակների, այնպես էլ գա վառային նոմենկլատուրաները բաժանվում էին երեք կարգի կամ աս-տի ճանի: Մեր ձեռքի տակ եղած գավառային նոմենկլատուրայի տվյալները ընդգրկում են 1926-ից մինչև 1929 թ. ընկած ժամանակահատվածը:

Առաջինը սկսենք Նոր Բայազետի գավառից: 1929 թ. հունվարի 1-ի դրությամբ գավառային 1-ին նոմենկլատուրայում

ընդգրկված են եղել 36 հոգի: Ցուցակը գլխավորել են գավկոմի բաժինների վարիչները և գավառակների կուսքարտուղարները84: Հասկանալի է, որ գավ կոմի քարտուղարը, նրա տեղակալը, գավգործկոմի նախագահը գտնվել են ՀԿ/բ/Կ ԿԿ-ի և ավելի բարձր նոմենկլատուրաներում:

Նույն գավառի 2-րդ նոմենկլատուրայում ընդգրկված է եղել 25 պաշտոն, հերթական համարներով՝ 37-ից մինչև 62-րդ պաշտոնները85: Իսկ գավառի 3-րդ նոմենկլատուրայի պաշտոնացանկում՝ ընդամենը 7 անուն՝ հերթական համարով՝ 63-ից մինչև 69-ը, որոնք, բնականաբար, զբաղեցրել են ավելի ստորին օղակի պաշտոններ86:

Այսպիսով՝ Նոր Բայազետի գավառային երեք նոմենկլատուրաներում ընդ գրկված են եղել ընդամենը 69 անվանացանկային պաշտոնյաներ: Բեր -ված են եղել նաև նրանց անկետային տվյալները՝ անուն, ազգանուն, հայ -րանուն, ազգությունը, զբաղեցրած պաշտոնը, ու՞մ կողմից է նշանակ վել, աշ խատանքի ծավալը, որտեղի՞ց է եկել, կուսստաժը, սոցդրությունը, կրթու-թյունը, ո՞ր նոմենկլատուրային է դասվում և այլն: Հասկանալի է, որ այս 69 մարդկանց ցանկը վերաբերում է գավառի պատասխանատու աշ խատողների պաշտոններին: Գավառում, գավառակներում և գյուղերում եղել են նաև փոքր նշանակության շատ պաշտոններ, որոնք չեն համարվել նոմենկլա-տու րային կարևորության պաշտոններ, ուստիև ներառված չեն ե ղել գա վա-ռային անվանացանկերում:

Հարց է ծագում. իսկ ովքե՞ր էին կազմում գավառային նոմենկլատուրա-ների անվանացանկերը՝ ըստ պաշտոնների ու անունների: Գավառային 1-ին նոմենկլատուրայի պաշտոնների նշանակումը, տեղափոխումը կամ ա զա տումը կատարվում էր տվյալ կուսգավկոմի որոշմամբ, 2-րդ նոմենկլա-տուրային պաշտոնը՝ գավկոմի կազմբաժնի հետ համաձայնեցնելով, իսկ

84 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1, ց. 9, գ. 163, թ. 2-4:85 Տե՛ս նույն տեղում, թ. 5-6:86 Տե՛ս նույն տեղում, թ. 7:

ՊԱ

ՏՄՈՒԹ

ՅՈՒՆ

Page 45 of 52

Page 46: VEM -PATM NOmenklatura

3-րդի նշանակումը կատարվում էր տվյալ հիմնարկ-ձեռնարկության կող-մից՝ այդ մասին պարտադիր տեղյակ պահելով գավկոմին կատարված նշա նակման կամ փոփոխության վերաբերյալ:

Ընդհանուր առմամբ, գավառային կոմիտեն էր կազմում ու հաստատում պաշտոնների կադրային նոմենկլատուրային ցուցակը, որն այնուհետև ուղարկվում էր ՀԿ/բ/Կ ԿԿ-ի կազմբաժին: Ցուցակի դիտարկումից, ճշտու-մից հետո նրա վրա դրվում էին ԿԿ-ի և Անդրերկրկոմի նոմենկլատուրա-ների համարները, և վերջնական հաստատումից հետո դրա մի օրինակը վերադարձվում էր տվյալ գավկոմ: Ըստ նոմենկլատուրաների աստիճանի էլ սահմանվում էին տվյալ պաշտոնյայի պատասխանատվության աստի-ճանը, աշխատավարձի չափը և արտոնությունների ծավալը:

Լենինականի գավառը համարվում էր հանրապետության խոշոր և քաղաքականապես ամենաակտիվ շրջաններից մեկը, սակայն Լենինական քաղաքի վերաբերյալ նոմենկլատուրային տվյալներ մեր ձեռքի տակ չկան: Հայկոմկուսի Լենգավառի հաշվեբաշխիչ ենթաբաժնի 1926 թ. օգոստոսի 7-ի նիստում լսվել է գավառի նոմենկլատուրաների (անվանացանկի) հաս-տատման մասին հարցը87: Գավկոմի քարտուղար Գրիգոր Հանեսօղլյանի նախագահությամբ լսվել ու հաստատվել են գավառի կոսակցական, կոմե-րիտական, արհեստակցական, կրթալուսավորական, առողջապահական, դատաիրավական, ֆինանսական-արտադրական, կոոպերատիվ, պետառի և այլ օղակների տարբեր նոմենկլատուրային պաշտոնները88: 1926 թ. սեպ-տեմբերի 1-ի դրությամբ գավառային երեք նոմենկլատուրաների մեջ նե-րառ ված պաշտոնների ընդհանուր թիվը կազմել է 158 միավոր, որից թիվ 1 անվանացանկում նշված է 94 պաշտոն, թիվ 2-րդ նոմենկլատուրա յում՝ 53, իսկ 3-րդում՝ ընդամենը 11 պաշտոն89: Արդեն 1929 թ. հոկտեմբերի դրու-թյամբ Լենինականի գավառում հաշվվում էր ընդամենը 225 նոմենկլա-տուրային պաշտոն, որից 1-ին նոմենկլատուրայում՝ 131, 2-րդում՝ 90, և 3-րդում՝ 4 պաշտոն90: Սա ինքնին ցույց է տալիս, թե մի քանի տարում (1926-ից մինչև 1929 թ.) ինչպիսի աճ (67 պաշտոն) է ունեցել գավառի նո-մենկլատուրային պաշտոնների թիվը: Հաշվարկ կատարելիս հաշվի ենք առել 1926 թ. տվյալները:

Ի տարբերություն Լենինականի կուսքաղկոմի, որի նոմենկլատուրայի տվյալները մեր ձեռքի տակ չկան, տեղեկություն ունենք Երևանի քաղա-քային կոմիտեի պատասխանատու աշխատողների վերաբերյալ: ՀԿ/բ/Կ Երկոմիտեի երեք նոմենկլատուրաներում, 1929 թ. տվյալներով, հաշվառված է եղել 222 մարդ91: Մյուս կողմից, ցավոք, բավարար տեղեկություններ չու-նենք Երևանի գավառային նոմենկլատուրաների վերաբերյալ: Միայն մի գործում տեղեկություն կա, որ կուսակցության Երևանի կոմիտեին կցված է գավառային մասշտաբի 164 պատասխանատու աշխատողների ցուցակ՝ անկետային բոլոր տվյալներով, սակայն առանց նոմենկլատուրային խմբե-րի բաշխվածության: Ցուցակը ստորագրել է Երևանի կոմիտեի քար տուղար

87 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1, ց. 6, գ. 171, թ. 43-49: 88 Տե՛ս նույն տեղում, թ. 58-60:89 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1, ց. 6, գ. 171, թ. 61:90 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1, ց. 9, գ. 163, թ. 49-55:91 Տե՛ս նույն տեղում, թ. 26:

Page 46 of 52

Page 47: VEM -PATM NOmenklatura

Վէմ

հա

մահա

յկա

կան

հանդ

ես Է

(ԺԳ) տ

արի

, թիվ

3 (51

) հու

լիս-

սեպ

տեմ

բեր,

201

5

Արամ շահգելդյանը92: Մնացած գավառների վերաբերյալ տվյալ ները կար-ծես բավարար են՝ բացառությամբ Մեղրիի:

Էջմիածնի գավառ: Գավկոմի կողմից 1926 թ. հաշվառված պատաս-խա նատու պաշտոնների նոմենկլատուրաների պատկերը հետևյալն է: Բո-լոր ճյուղերի հաշվառմամբ գավառային 1-ին նոմենկլատուրայում նշված է 62 պաշտոն, 2-րդում՝ 70, իսկ 3-րդում՝ 44 պաշտոն, ընդամենը՝ 180 պաշ-տոն93:

Ծանոթագրության կարգով նշենք, որ Էջմիածնի գավկոմի մակարդակում կան ևս տասը ավելի բարձր պաշտոն զբաղեցնող պատասխանատու աշ-խա տողներ, ովքեր մտել են ԿԿ-ի նոմենկլատուրայի մեջ94: Եթե այս չափը տա րածենք Հայաստանի 9 գավառների և Երևան քաղաքի վրա, ապա կստացվի, որ միայն կուսակցական ճյուղով, գավառային նոմենկլատուրայի մա կար դակով 100-ից ավելի պատասխանատու աշխատողներ լրացուցիչ կերպով ընդգրկված են եղել ՀԿ/բ/Կ ԿԿ-ի և գուցե ավելի բարձր նոմենկլա-տու րա ներում:

Դարալագյազի գավառ: Գավկոմի քարտուղար Գրիգորյանի ստորա-գրու թյամբ 1926 թ. սեպտեմբերի 9-ին գավառային նոմենկլատուրաների վերաբերյալ Հայկոմկուսի ԿԿ ուղարկված տեղեկագրում նշվում էր, որ գա-վառի պաշտոնների նոմենկլատուրան կազմելիս առաջնորդվել են ԿԿ-ի կողմից մշակված նոմենկլատուրայի մասին չափորոշիչներով, ինչպես նաև հաշվի են առել իրենց գավառի տեղական պայմանները: Գավառային նո-մենկլատուրան կազմելիս ներառվել են գավառի բոլոր պաշտոնները, որոնց քանակը կազմել է 199: Գավառային 1-ին նոմենկլատուրայում նշված է կուսակցական և անկուսակցական 64 հոգի, 2-րդում՝ ընդամենը 81 հոգի, որից 34-ը՝ կուսակցական, իսկ 47-ը՝ անկուսակցական: Դարալագյազի գա-վառի 3-րդ նոմենկլատուրայում հաշվառված էր 54 հոգի95:

Միջանկյալ նշենք, որ գավառի պաշտոնների ցանկի հստակեցումը, այ-սինքն՝ թե գավառային ո՞ր պաշտոնը, ո՞ր նոմենկլատուրայի մեջ է մտնում, ԿԿ-ն էր իրականացնում, իսկ տեղում կատարվում էր կադրերի դասա-կարգում և բաշխում՝ այդ մասին անհապաղ իրազեկելով ԿԿ-ի համապա-տասխան բաժին:

Զանգեզուրի գավառ: Այս գավառի անվանացանկի մեջ մտնող պաշ-տոնների քանակը 1926 թ. կազմել է 126, որից 5-ը մտնում էր 1-ին նո-մենկլատուրայի մեջ, 25-ը՝ 2-րդի և 96-ը՝ 3-րդի96:

Ցավոք, ինչպես արդեն ասվել է, Մեղրիի շրջանի մասին, որն իր ռազ-մավարական նշանակության շնորհիվ (Իրանի հետ սահմանակից լինելու պատճառով) ուներ գավառի կարգավիճակ, մենք տվյալներ չունենք: Մեր կարծիքով, այս գավառ-շրջանի նոմենկլատուրային պաշտոնների քանակը կարող էր կազմել մինչև 40:

Ինչ վերաբերում է Դիլիջանի գավառային նոմենկլատուրային, ապա 1926 թ. տվյալներով նրա բոլոր երեք աստիճաններում ընդգրկված են եղել

92 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1, ց. 6, գ. 171, թ. 10-15:93 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1, ց. 7, գ. 176, թ. 8: 94 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1, ց. 9, գ. 163, թ. 30:95 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1, ց. 6, գ. 171, թ. 99-104:96 Տե՛ս ՀԱԱ, ֆ.1, ց. 6, գ. 172, թ. 35:

ՊԱ

ՏՄՈՒԹ

ՅՈՒՆ

Page 47 of 52

Page 48: VEM -PATM NOmenklatura

101 հոգի, որից 1-ին նոմենկլատուրայում՝ 58 հոգի, 2-րդում՝ 42 և 3-րդում՝ 1 հոգի97:

Եվ վերջապես, Լոռի-Փամբակի գավառային նոմենկլատուրայի վերա-բեր յալ 1927 թ. դեկտեմբերին կազմված ամփոփագրից ստացվում է հե-տևյալ պատկերը. գավառի թիվ 1 նոմենկլատուրայում ներառված են եղել 75 պաշտոնյաների անուններ՝ կուսակցական, արտադրական-տնտեսա-կան, ֆինանսական, կոոպերատիվ և այլ ոլորտի պատասխանատու աշ-խատողներով: Գավառային 2-րդ նոմենկլատուրայում հաշվառված ու ան-կետավորված են գավառի ղեկավար միջին օղակի 78 անձ, իսկ 3-րդում՝ ստորին պաշտոններ վարող ընդամենը 37 մարդ98: Այսպիսով՝ Լոռի-Փամ-բակի գավառային երեք նոմենկլատուրաներում 1927 թ. դեկտեմբերի դրու-թյամբ ընդգրկված են եղել 190 տարաստիճան պաշտոններ: Ընդ որում՝ արխիվային գործում բարեխղճորեն կազմված են եղել վերոնշյալ 190 պաշտոնյաների անձնական անկետային տվյալները անուն առ անուն:

Այսպիսով՝ ՀՍԽՀ գավառային և քաղաքային նոմենկլատուրաները, ոչ լրիվ տվյալներով (Լենինական քաղաքի, Մեղրիի գավառի և Երևանի գա-վառի մասին մեր տեղեկությունները ամբողջական չեն), այսինքն՝ ընդա-մենը 8 գա վառային և Երևանի քաղաքային նոմենկլատուրաների հաշվա-ռու մով 1926-1929 թթ. ժամանակաշրջանում, ըստ նոմենկլատուրային պաշ-տոնների, կազ մել են ընդամենը 1409 պաշտոն:

Մեր կարծիքով, ամբողջ հանրապետության մասշտաբով միայն գավա-ռային և քաղաքային նոմենկլատուրաներում կարող էին ընդգրկված լինել առնվազն 1500 մարդ, որոնց թիվը հետագայում, շրջանների ձևավորմանն ու զարգացմանը, ինչպես նաև ազգաբնակչության թվաքանակի աճին զուգընթաց, շարունակաբար մեծացել է, չնայած կուսակցական համաժո-ղովներում մշտապես խոսվել ու որոշումներ են կայացվել կուսակցական-պետական ուռճացած ապարատի կրճատման ու էժանացման, կուսզտում-ների ու բյուրոկրատիզմի դեմ անհաշտ պայքարի մասին:

Մյուս կողմից՝ մեր ձեռքի տակ եղած արիվային որոշ տվյալներ հիմք են տալիս պնդելու, որ դեռ 1926 թ., բացի գավառային ու քաղաքային նո մենկ-լատուրաներից, հնարավոր է, որ գոյություն են ունեցել նաև գավա ռակային (տեղամասային) մասշտաբի նոմենկլատուրային աշխատողներ: Օրինակ՝ արխիվային գործերից մեկում նշվում է, որ Հայաստանի 9 գա վառների գա-վառակային մասշտաբի պատասխանատուների ընդհանուր թիվը կազ մել է 135 մարդ, որոնցից ամենամեծաթիվը եղել է Երևանինը՝ 31 մարդ, այ-նուհետև՝ Լենինականինը (թիվը չի նշված) և այլն99: Չի բացառ վում, որ մինչև 1930 թ. վարչատարածքային նոր միավորի՝ շրջանի ձևա վորումը գոյություն են ունեցել նաև գավառակային կամ տեղամասային նոմենկլա-տուրաներ: Բայց քանի որ փաստաթղթերում չի խոսվում գա վառակային նոմենկլատուրաների կարգերի մասին, ուստի առայժմ ձեռն պահ ենք մնում հաշվարկներից:

Մեր ձեռքի տակ կան նաև տվյալներ, որ նոմենկլատուրային համակար-

97 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1, ց. 6, գ. 171, թ. 136:98 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1, ց. 7, գ. 177, թ. 46-53:99 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1, ց. 6, գ. 171, թ. 1:

Page 48 of 52

Page 49: VEM -PATM NOmenklatura

Վէմ

հա

մահա

յկա

կան

հանդ

ես Է

(ԺԳ) տ

արի

, թիվ

3 (51

) հու

լիս-

սեպ

տեմ

բեր,

201

5

գի փոփոխման հետևանքով արդեն 1930 թ. կազմված նոր ուղեցույցով սահ մանվում էր, որ նաև յուրաքանչյուր հիմնարկ-ձեռնարկություն ունենա-լու է իր նոմենկլատուրային պաշտոնների ցուցակը: Այն կազմելու էր տվյալ հիմն արկ-ձեռնարկության ղեկավարությունն իր կուսկոմիտեի հետ միասին: Իհարկե, երեք նոմենկլատուրաներով կազմված անվանացանկը նախա-պես պետք է համաձայնեցվեր ավելի վերադաս պետական-կուսակցական մարմինների հետ100:

Այսպիսով՝ եթե մի կողմ թողնենք ենթադրություններն ու պնդումները և ի մի բերենք արխիվային նյութերի հիման վրա մեր կողմից հաշվարկված ՀՍԽՀ նոմենկլատուրային պաշտոնների ընդհանուր քանակը. ըստ աշխա-տանքի ճյուղերի կամ բնագավառների՝ 1504, խորհրդային առևտրի մար-մինների գծով՝ 1296 և գավառային ու մասամբ քաղաքային՝ 1409 նոմենկլա-տուրային պաշտոնները, ապա դրանց ընդհանուր թիվը կկազմի 4209 մարդ-պաշտոն: Հնարավոր է, որ որոշ պաշտոններ, ըստ նոմենկլատուրային մակարդակների և ճյուղերի, կրկնված լինեն, սակայն մենք աշխատել ենք նման անճշտությունները հասցնել նվազագույնի:

Վերջաբանի փոխարեն

Հանրագումարի բերելով ՀՍԽՀ-ում կուսակցական մենատիրության նո մենկլատուրային համակարգի ձևավորման գործընթացի ուսումնասի-րու թյան արդյունքները, հարկ է նշել, որ այն արմատավորվել է աստիճա-նա բար՝ Կենտրոնի հրահանգներով ու որոշումներով և ժամանակի ընթաց-քում շարունակաբար փոփոխվել է, կատարելագործվել ու հստակեցվել:

Արդեն 1930-ական թվականներին համապետական մակարդակով նո-մենկլատուրային համակարգն ավելի է կատարելագործվում: ՀամԿ/բ/Կ ԿԿ-ի ապարատում հիմնվում է կադրերի վարչություն, որը գլխավորում էր Ի. Ստալինի «աջ ձեռքը» համարվող Գեորգի Մալենկովը: Այդ վարչու-թյան միջոցով կատարվում էր ոչ միայն կուսաշխատողների հաշվառումը, այլև իրականացվում էր կուսակցական բոլոր կադրերի կառավարումը: Կու սակցության յուրաքանչյուր անդամի և թեկնածուի համար կազմվում էր համակողմանի մշակված անձնական քարտ՝ կենսագրական, անձնական ու աշխատանքային բոլոր տվյալներով, այսինքն՝ ստեղծվում էր գաղտնի գործերի բանկ (досье), թե տվյալ կոմունիստն իրենից ի՞նչ է ներկայացնում, ինչպիսին է նրա անձնական ու քաղաքական դիմանկարը, կուսակցությունը նրան ի՞նչ պաշտոն կարող է վստահել և այլն: Կուսանդամներն ու թեկ նա-ծուները բաժանվում էին կատեգորիաների՝ կախված իրենց աշխատանքի պա տասխանատվության աստիճանից: Իր հերթին յուրաքանչյուր քաղկոմ, շրջկոմ, մարզկոմ, երկրկոմ և ԿԿ ուներ իր կադրերի բաժինը, որը ձևական առումով ենթարկվում էր տվյալ կազմակերպությանը, սակայն իրականում՝ Կադրերի կենտրոնական վարչությանը: Վերջինս գործնականում հսկում ու կառավարում էր երկրի նոմենկլատուրային կադրերի ողջ շարժը՝ նշանա-կումը, փոխադրումը, ազատումը և այլն:

100 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1, ց. 10, գ. 143, թ. 6-7:

ՊԱ

ՏՄՈՒԹ

ՅՈՒՆ

Page 49 of 52

Page 50: VEM -PATM NOmenklatura

Միության մասշտաբով նոմենկլատուրային կադրերի միլիոնավոր քար-տային բանկը պահվում էր գաղտնի պահարաններում: Այն շարունակ փո-փոխվում, թարմացվում և լրացվում էր: Որևէ կադրի մահվան կամ աղետի դեպքում Գ. Մալենկովի գլխավորած կադրային շտաբը մի քանի ժամում կարող էր տալ տվյալ թափուր պաշտոնի հավանական թեկնածուի անունը: Ընդ որում՝ երբ ասվում է կուսակցական ապարատի կադրեր, ապա կա-րելի է հասկանալ ամբողջ պետական ապարատի կադրերը (կուսակցա-կան, թե անկուսակցական), որովհետև պետական-կուսակցա կան ամբողջ ապարատը եղել է կուսակցականացված101:

Այսպիսով՝ Խորհրդային Ռուսաստանի օրինակով ու նմանակմամբ 1920-ական թթ. կեսերին կուսակցական-նոմենկլատուրային համակարգ ձևա-վորվեց նաև Խորհրդային Հայաստանում: Նոմենկլատուրային քաղա քա կան համակարգի ձևավորումը կոմունիստական միակուսակցական վար չակար-գի հաստատման դրսևորում էր: Այն ուներ իր բազմաստիճան ու բազ մաճյուղ կառավարման ցանցը, որը հրահանգավորվում և ղեկավար վում էր մեկ միաս նական կենտրոնից: Նոմենկլատուրայի միջոցով էին իրա կանացվում կադ րային քաղաքականությունը, կուսակցական և անկու սակ ցական պա-տաս խանատու աշխատողներին պաշտոնների նշանակումը, տե ղափոխումը, ազատումը և այլն: Նոմենկլատուրայի ամեն մի անդամ (պաշտոնյա) ուներ իշխանության իր տեղամասը, գիտեր իր տեղն ու դերը այդ համակարգում:

Արխիվային նյութերի ու տվյալների ամփոփ հաշվարկի հիման վրա կարելի է եզրակացնել, որ նշված ժամանակաշրջանում՝ 1926 թ., ոչ լրիվ տվյալ ներով, նոմենկլատուրային պաշտոն վարողների ընդհանուր թիվը ՀՍԽՀ-ում կազմել է 4200: Այդ համակազմը հետագայում ավելի ընդլայնվեց: Նոմենկլատուրային համակարգը պահպանվեց մինչև ԽՍՀՄ փլուզումը և կոմունիստական ամբողջատիրության վերացումը: Սակայն, ցավոք, նո-մենկ լա տուրային մտածելակերպն ու հոգեբանությունն իր բացասական դրսևո րումներով ոչ միայն լիովին հաղթահարված չէ թե՛ մեր հասարակու-թյան մեջ և թե՛ պետական կառավարման համակարգում, այլև նոր վերա-ծննդի նա խանշաններ է դրսևորում Հայաստանի՝ Եվրասիական տնտեսա-կան միու թյանն անդամագրվելուն զուգընթաց:

Արարատ Մ. Հակոբյան – Գիտական հետաքրքրություններն ընդ-

գրկում են 20-րդ դարի Հայոց պատմության հիմնահարցերը: Մաս-նավորապես զբաղվում է հայ ազգային կուսակցությունների, Հա-յաստանի առաջին Հանրապետության պատմության, 1921 թ. Փետր-վար յան ապստամբության, խորհրդային միակուսակցական վարչա-կար գի հաստատման և այլ հարցերով: 10 մենագրության, 70-ից ավելի գիտական հոդվածների ու գրքույկների հեղինակ է:

101 Տե՛ս Николаевский Б, И., Тайные страницы истории, М., 1995, с. 126.

Page 50 of 52

Page 51: VEM -PATM NOmenklatura

Վէմ

հա

մահա

յկա

կան

հանդ

ես Է

(ԺԳ) տ

արի

, թիվ

3 (51

) հու

լիս-

սեպ

տեմ

բեր,

201

5

Summary

FORMATION OF NOMENCLATURE IN SOVIET ARMENIA IN THE 1920S

Ararat M. Hakobyan

Key words - category, electorate, Central Committee, Party apparatus, J. Stalin, Ashot Hovhannisyan, revolutionary commit-tee, Council of People’s Commissars, commissariat, heating part, responsible worker, drawing up a list of posts, branch structure, personal data, one-party system.

In the mid-1920s, on the example of the Soviet Union’s system of one-party Bolshevik nomenclature, the same emerged also in Soviet Armenia. It is known that in Soviet literature, one were not usually speaking about usually political nomenclature for political reasons, it was also prohibited to engage in such mat-ters. The emergence of the bureaucratic nomenclature system is due to historical and political past of the Russia and monopoly political and economic regime es-tablished by the Bolsheviks. A unified procedure for registration of party workers and their appointment was developed. Special rations and privileges were estab-lished for responsible workers. By the degree of control all the posts were di-vided into three classes. Throughout the country there were at least four levels of nomenclatures, each consisting of three classes: 1st, 2nd and 3rd nomencla-ture i. e. there were 12 classes all in all. At the same time the nomenclatures had branch structures, the number of which has reached a dozen in Armenia. For persons included in nomenclatures, some personal cards were drawn up. County, and from 1930 regional nomenclatures became lower-level nomenclatures. Ac-cording to archival materials it can be concluded that in that period the total number of employees who hold positions in nomenclatures of the Armenian SSR, was about 4,200 people. This system expanded and improved in future. She re-mained until the collapse of the Soviet Union and communist totalitarianism.

ՊԱ

ՏՄՈՒԹ

ՅՈՒՆ

Page 51 of 52

Page 52: VEM -PATM NOmenklatura

РезюмеФОРМИРОВАНИЕ НОМЕНКЛАТУРЫ В СОВЕТСКОЙ

АРМЕНИИ В 1920-Х ГГ.

Арарат М. Акопян

Kлючевыe словa - категория, электорат, Центральный Комитет, партийный аппарат, И. Сталин, Ашот Ованнисян, революционный комитет, Совнарком, комиссариат, ударная часть, ответственный работник, составление списка долж-ностей, отраслевая структура, анкетные данные, однопар-тийная система.

В середине 1920-х годов на примере Советской России система одно пар-тийной большевистской номенклатуры сформировалась также и в Советской Армении. Известно, что в советской историографии, по полити ческим соображениям, о политической номенклатуре не говорилось, и фактически было запрещено заниматься исследованием данной проблемы.

Возникновение бюрократической номенклатурной системы было обуслов лено историко-политическим прошлым России и тоталитарным политическим и экономическим режимом, установленным большевиками. Был разработан единый порядок учета партийных работников и назначения на должность. Для ответственных работников были установлены специаль-ные пайки и льготы. По степени управления все должности были разделены на три класса. Во всей стране существовало минимум четыре уровня но-менклатур, каждая состояла из трех классов: 1-ой, 2-ой и 3-ей номенклатуры, т. е. всего существовало 12 классов. Одновременно номенклатуры по сфере своей работы имели отраслевую структуру, число которых в Армении достигало полтора десятка. Для лиц, включенных в номенклатуру, составлялись отдельные анкетные карты. Низшим звеном номенклатуры были уездные, а начиная с 1930 г. - районные номенклатуры. Согласно архивным материалам можно прийти к выводу, что в 1926 году общее количество работников, занимающих номенклатурные посты в Армянской ССР, составляло около 4200 человек. В дальнейшем эта система расширилась и усовершенствовалась. Она сохранилась до распада СССР и крушения тоталитарного строя советской власти.

Page 52 of 52