ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649...

48
Ն ախագիծ արձանագրային ԱՌԱՎԵԼ ՏԱՐԱԾՎԱԾ ՈՉ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ՎԱՂ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ ----------------------------------------------------------------- Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է. Հավանություն տալ` Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման հայեցակարգին և հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին` համաձայն NN1 և 2 հավելվածների։ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյան

Upload: others

Post on 14-Aug-2020

6 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

Ն ախագիծ արձանագրային

ԱՌԱՎԵԼ ՏԱՐԱԾՎԱԾ ՈՉ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ՎԱՂ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ԵՎ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ

-----------------------------------------------------------------

Հայաuտանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

Հավանություն տալ` Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման հայեցակարգին և հայեցակարգի

կատարումն ապահովող միջոցառումների ցանկին` համաձայն NN1 և 2 հավելվածների։

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյան

Page 2: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

Հավելված 1 ՀՀ կառավարության

2009 թվականի -ի N -Ն որոշման

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

ԱՌԱՎԵԼ ՏԱՐԱԾՎԱԾ ՈՉ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ՎԱՂ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

I. Ներածություն II. Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության, հիվանդացության և մահացության իրավիճակային վերլուծությունն ու հիմնախնդրի նկարագիրը III. Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման ռիսկի գործոնների տարածվածությունը Հայաստանի Հանրապետությունում IV. Առողջության հիմնական դետերմինանտների հետ կապված իրադրությունը Հայաստանի Հանրապետությունում V. Հայեցակարգի նպատակը և հիվանդությունների ու ռիսկի գործոնների տարածվածության կրճատմանն ուղղված մոտեցումները

VI. Հայեցակարգի իրականացման քայլերը VII. Հայեցակարգի միջոցառումների իրականացման ժամանակացույց

ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ ԱԱԻ - «Ակադեմիկոս Ս.Խ. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերություն ԱԱՊ Առողջության առաջնային պահպանում ԱՀԳԳ Առողջապահության համակարգի գործունեության գնահատում ԱՏՎՀԿ Առողջապահական տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոն ՀԾՓ Հիմնական ծառայությունների փաթեթ ՈՎՀ Ոչ վարակիչ հիվանդություններ ՊՀՀՏ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչություն ՍԱՀ Սիրտ-անոթային հիվանդություններ

Page 3: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

ԱՀԿ Առողջապահության համաշխարհային կազմակերպություն ԲՈՒՀ Բարձրագույն ուսումնական հաստատություն ՀԾՓ Հիմնական ծառայությունների փաթեթ

I. Ներածություն Համաձայն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության 193 անդամ-երկրներից ստացված տվյալների` վերջին տարիներին հիվանդացության հիմնական բեռն ընկած է ոչ թե վարակիչ, այլ ոչ վարակիչ հիվանդությունների վրա և վերջիններից առաջացած մահացության պատճառներից առաջին տեղում արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են։ Ակնառու է ոչ վարակիչ հիվանդությունների հետևանքով մահացության աճը այնպիսի վարակիչ հիվանդությունների համեմատությամբ, ինչպիսիք են ՄԻԱՎ/ՁԻԱՀ, տուբերկուլոզ, մալարիա։ Նման միտումն, ըստ կանխատեսումների, շարունակվելու է մոտակա 20 տարիների ընթացքում։ Ոչ վարակիչ հիվանդություններն ամենատարածված և հաշմանդամության բերող հիվանդություններն են, որոնք ախտահարում են գլխավորապես աշխատունակ տարիքի բնակչությանը։ Վերջին երկու տասնամյակում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած բավական մեծ և զգալի փոփոխությունները (1988 թվականի ավերիչ երկրաշարժ, պատերազմ, տնտեսական շրջափակում, Խորհրդային Միության փլուզում) հանգեցրին հասարակության շերտավորմանը, գործազրկությանը ու բնակչության արտագաղթին, իրենց բացասական ազդեցությունն ունենալով ազգաբնակչության առողջությունը բնորոշող ցուցանիշների վրա։ Այսպիսով, սոցիալ-տնտեսական, քաղաքական իրադարձությունները, բնական աղետների հետևանքները պատճառ դարձան հիվանդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումների ոչ պատշաճ կարևորմանը։ Միաժամանակ, նշված ժամանակաշրջանը բնորոշվում է երկրի տարածքում կյանքի բնական և սոցիալական պայմանների գլոբալ տեղաշարժերով, որոնց հետևանքները հաճախ անկանխատեսելի են։ Մի շարք բնական, տեխնոգեն և հասարական գործընթացներ առաջացնում են աշխարհագրական միջավայրի որակի փոփոխություն, որը բնորոշվում է վերջինիս հագեցմանը նոր` մարդուն դեռևս անհայտ էկոլոգիական ռիսկի գործոններով, որոնք մասնավորապես առնչվում են շրջակա միջավայրի փոփոխությանը, և որն ուղղակի և անուղղակի առնչություն ունի ոչ վարակիչ հիվանդությունների ծագումնաբանության վրա։ Սույն հայեցակարգի հաստատումից հետո, առանձին ռազմավարական ուղղություններն իրականացնելու նպատակով, բոլոր առաջարկությունները պետք է մանրամասնվեն և հստակ ձևակերպվեն առանձին ռազմավարությունների տեսքով` յուրաքանչյուրն իր հստակ գործողությունների ծրագրով և համապատասխան բյուջեով։ Նշված ռազմավարություններից մի քանիսի ուղղությամբ արդեն իսկ որոշակի

Page 4: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

աշխատանքներ են իրականացվում, ուստի դրանց վերաբերյալ նոր որոշումներ կայացնելու կարիք չկա, սակայն դրանք ներառված են սույն փաստաթղթում, ՈՎՀ-ին անդրադարձող համապարփակ մոտեցումը ներկայացնելու նպատակով։ Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելումն ու վերահսկումը իրենից ներկայացնում է բազմակողմանի ռազմավարական ուղղությունների հանրագումար։ Այն հիմնականում նպատակ ունի բարելավել Հայաստանի Հանրապետության բնակչության առողջական հիմնական ցուցանիշները, կանխարգելել ու նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների առաջացումը, ինչպես նաև արդեն իսկ հիվանդ մարդկանց շրջանում կանխարգելել այդ հիվանդություններից առաջացած բարդություններն ու հաշմանդամությունը, բարելավել կյանքի որակը, բարձրացնել արդյունավետ կյանքի միջին տևողությանը և իջեցնել մահացության ցուցանիշը, ինչպես նաև` ձևավորել գիտականորեն հիմնավորված, ժամանակակից մոտեցումներին համապատասխան մշակված համաճարակաբանական հսկողության համակարգ։ Այսպիսով, որպես ազգային նշանակություն ունեցող փաստաթուղթ, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման սույն հայեցակարգն իր մեջ ներառված ռազմավարական ուղղություններով, հանդիսանում է այն գործիքը, որի միջոցով Հայաստանի Հանրապետության բոլոր շահագրգիռ կառույցները պարտավորված կլինեն իրենց մասնակցություւնը բերել համընդհանուր մոբիլիզացիային` հանուն հանրապետության բնակչության առողջության բարելավման, ոչ վարակիչ հիվանդությունների հետևանքով առաջացած հաշմանդամության և վաղաժամ մահացության կանխարգելման։

II. Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության, հիվանդացության և մահացության իրավիճակային

վերլուծությունն և հիմնախնդրի նկարագիրը 1. ՈՎՀ-ի հետ կապված ընդհանուր իրավիճակը, հիմնական ցուցանիշներն ու միտումները, Հայաստանի առանձնահատկությունները. 1) ՈՎՀ-ը մեծ առողջապահական և տնտեսական բեռ են ստեղծում Եվրոպայի ինչպես զարգացած, այնպես և զարգացող երկրների` այդ թվում և Հայաստանի բնակչության շրջանում։ Հայաստանում ևս, արյան շրջանառության համակարգի հիվանդությունները, չարորակ նորագոյացություններն ու շաքարային դիաբետը առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններն են։ 2) ՈՎՀ-ից մահացության բարձր և դրա համեմատ` տարածվածության գրանցվող ցածր ցուցանիշները հատուկ ուշադրություն են պահանջում։ Նման պատկերը կարող է կապված լինել բուժման հասանելիության կամ մատչելիության հետ։ Արդյունքում, հիվանդությունների մեծամասնությունը արագ բերում Էմահացու ելքի։ 3) ՈՎՀ-ի տարածվածության և հիվանդացության առումով քաղաքաբնակ և գյուղաբնակ բնակչության միջև առկա տարբերությունների վերաբերյալ տվյալները սակավաթիվ են, չնայած կատարված հետազոտությունները որոշակի տարբերություններ են հայտնաբերել ռիսկի գործոնների առումով։ Օրինակ` արագ պատրաստման սննդի օգտագործումը և ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակը երիտասարդների շրջանում /հեռուստացույց դիտելու, համակարգչից օգտվելու հետևանքով/ հիմնականում դիտվում են քաղաքային

Page 5: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

բնակավայրերում և գրեթե չեն հանդիպում գյուղական վայրերում։ Առողջապահական ծառայություններն, անշուշտ, ավելի հասանելի են քաղաքային, քան գյուղական վայրերում։ 4) Աղքատության և ՈՎՀ-ի փոխկապակցվածության վերաբերյալ առկա տվյալները թույլ են տալիս եզրակացնել, որ ինչպես աշխարհի մյուս երկրներում, աղքատությունն ինքնին, նպաստում է այնպիսի դետերմինանտների առաջացմանը, ինչպիսիք են անառողջ սնունդը և կրթական ցածր մակարդակը։ 5) Հայաստանում ալկոհոլի հետ կապված խնդիրներն ավելի սակավաթիվ են` ռիսկի այլ գործոնների, կամ բազմաթիվ այլ երկրների համեմատ։ Այդ իսկ պատճառով սույն հայեցակարգի շրջանակներում ալկոհոլի օգտագործման նվազեցումն առավել կարևոր գերակայությունների շարքում չի դիտարկվում։ 2. ՀՀ բնակչության շրջանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունները Ըստ 2008 թվականի Առողջապահության տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնի /այսուհետ` ԱՏՎՀԿ/ և Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բուրգում արյան շրջանառության համակարգի հիվանդությունները զբաղեցնում են առաջին տեղը` 49.9%, չարորակ նորագոյացությունները` 20.08%, շաքարային դիաբետը` 4.7 %։ Վերջին տարիներին ոչ վարակիչ հիվանդություններով հիվանդացության և դրանցից մահացության միտումները ճիշտ մեկնաբանելու նպատակով ստորև ներկայացվում են 1990 և 2008 թվականների համապատասխան ցուցանիշների համեմատականները։ 2008-ին 1990-ի համեմատությամբ տեղի են ունեցել հետևյալ փոփոխությունները. 1) Արյան շրջանառության համակարգի հիվանդությունների տարածվածությունը նվազել է 66%-ով, իսկ մահացության ցուցանիշն աճել է 38%-ով։ 2) Չարորակ նորագոյացությունների տարածվածությունն աճել է 19%-ով, իսկ մահացության ցուցանիշն աճել է 73%-ով։ 3) Շաքարային դիաբետի տարածվածությունն աճել է 30%-ով, իսկ մահացության ցուցանիշը` շատ ավելի մեծ աճ է ունեցել` գրեթե 3 անգամ։ Այսպիսով, 2008 թվականին 1990 թվականի համեմատությամբ աճել են առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության տեսակարար կշիռը` նույն հիվանդությունների տարածվածության համեմատությամբ։ Համաճարակաբանական իրավիճակը ծանրացել է բոլոր վերոնշված ոչ վարակիչ հիվանդությունների համար։ Հայաստանի Հանրապետության բնակչության համար մահվան դեպքերի և անկարողությամբ կամ հաշնանդամությամբ ընթացող կյանքի տարիների (DALYs) պատճառների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ բոլոր մահերի կեսից ավելին և ընդհանուր հիվանդությունների բեռի մոտավորապես մեկ քառորդն առաջացել են սրտի իշեմիկ հիվանդության, գլխուղեղի անոթների հիվանդության և շաքարային դիաբետի պատճառով։ Ընդհանուր առմամբ բնակչության մահացության հիմնական պատճառները ներառում են չորս սրտանոթային հիվանդություններ, երեք տիպի չարորակ նորագոյացություններ /թոքերի, կրծքագեղձի և ստամոքսի/, այնուհետև` շաքարային դիաբետը, քրոնիկ թոքային հիվանդությունները և լյարդի ցիրոզը։

Page 6: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

3. Արյան շրջանառության համակարգի հիվանդությունների տարածվածության, հիվանդացության և մահացության իրավիճակային վերլուծությունը

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արյան շրջանառության համակարգի հիվանդությունների աճը շարունակում է մնալ առողջապահության համակարգի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրներից մեկը։

2008 թվականին Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացության մակարդակը (49.9%) գրեթե 3.4 անգամ գերազանցել է տարածվածության (15.1%) մակարդակը։

2001-2008թթ. արյան շրջանառության համակարգի հիվանդությունների տարածվածության (ընդհանուր հիվանդացություն) և հիվանդացության (կյանքում առաջին անգամ ախտորոշված հիվանդացություն) միտումները հետևյալն են.

1) 2008 թվականին` 2001 թվականի նկատմամբ արյան շրջանառության համակարգի հիվանդությունների հիվանդացությունն աճել է 2.72 անգամ, տարածվածությունը` 1.51, իսկ մահացությունը 1.1 անգամ (աղյուսակ 1)։ 2008 թվականին` 2001 նկատմամբ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահացության տեսակարար կշիռը մահացության ընդհանուր կառուցվածքում նվազել է 4.7 տոկոսային կետով, որը պայմանավործ է 2001 թվականին գրանցված ՀՀ բնակչության ընդհանուր մահացության նվազեցմամբ։

2) Արյան շրջանառության համակարգի հիվանդությունների կառուցվածքում` ըստ ՀՄԴ 10 առավել տարածված են` արյան ճնշման բարձրացումով բնորոշվող հիվանդությունները, սրտի իշեմիկ հիվանդությունները, սրտամկանի սուր ինֆարկտը և ուղեղի անոթային հիվանդությունները։

3) 2001 թվականին` 1990 թվականի նկատմամբ վերոնշված հիվանդությունների հիվանդացության և տարածվածության ցուցանիշների կտրուկ նվազեցման հետ միաժամանակ աճել է այդ հիվանդություններից առաջացած մահացությունը։ Նման իրավիճակը բացատրվում է բնակչության դիմելիության և հիվանդությունների հայտնաբերման մակարդակի նվազեցմամբ։ Սակայն, 2001 թվականից սկսած մահացության մակարդակի աճի հետ նաև կտրուկ աճեց գրանցված հիվանդացության և տարածվածության ցուցանիշները։ 2006 թվականին առաջնային ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի բուժօգնությունն իր ամբողջ ծավալով ընդգրկվեց պետպատվերի շրջանակներում, բնականաբար աճեց բնակչության հոսքը դեպի առաջնային օղակ, որը ուղեկցվեց հիվանդությունների հայտնաբերման աճով։ 2007 թվականին արյան շրջանառության համակարգի հիվանդությունների հիվանդացության և տարածվածության ցուցանիշները հասել էին իրենց առավելագույն մակարդակին։

4) 2008 թվականին արյան ճնշման բարձրացումով բնորոշվող հիվանդությունների տարածվածության և մահացության հարաբերական ցուցանիշները /100.000 բնակչի հաշվով/ եղել են` տարածվածություն` 5 751, մահացություն` 25, սրտի իշեմիկ հիվանդությունների` տարածվածություն՝ 1 852, մահացություն՝ 252, սրտամկանի սուր ինֆարկտի` տարածվածություն՝ 89, մահացություն՝ 80 և ուղեղի անոթային հիվանդությունների` տարածվածություն՝ 549, մահացություն՝ 106։

5) Արյան շրջանառության համակարգի հիվանդություններից տարածվածության դիտարկումն ըստ մարզերի ցույց է տալիս, որ Երևանը չունի «մրցակից» հիվանդացության և մահացության տեսակետից։ Երևանում արձանագրված արյան շրջանառության համակարգի հիվանդությունների տարածվածության բարձր ցուցանիշները կարող են պայմանավորված լինել նաև այն հանգամանքով, որ մարզային

Page 7: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

բնակչության մեծամասնությունը ավելի է հակված ստանալ մասնագիտացված հիվանդանոցային բուժօգնություն Երևանի բժշկական հաստատություններում։

6) Այսպիսով, 1990 թվականից մինչև այժմ արյան շրջանառության համակարգի հիվանդությունների տարածվածության, հիվանդացության և մահացության համաճարակաբանական իրավիճակը հանրապետությունում շարունակում է մնալ լարված։

Աղյուսակ 1. ՀՀ բնակչության շրջանում արյան շրջանառության համակարգի հիվանդությունների հիվանդացությունը, տարածվածությունը և մահացությունը` 1990, 2000, 2001-2008թթ..

ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅՈՒՆ 1990 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 բացարձակ թվեր

32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024

100 000 բնակչի հաշվով

1312.2 680.2 656.6 883.7 915.7 1012.7 1368.3 1485.4 1604.4 1790.4

ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅՈՒՆ բացարձակ թվեր

15594 117586 112076 113323 107764 100690 112399 123189 133614 151047

100 000 բնակչի հաշվով

8709.1 4046.5 3794.6 4522.8 4356.7 4020.4 4429.9 4790.7 5134.9 5751.1

ՄԱՀԱՑՈՒԹՅՈՒՆ բացարձակ թվեր

10843 13198 13107 14027 14253 14075 14578 13587 13504 13681

100 000 բնակչի հաշվով

306 409.7 407.8 436.76 443.84 437.93 453.08 421.81 418.53 423.04

4. Չարորակ նորագոյացությունների տարածվածության, հիվանդացության և մահացության իրավիճակային վերլուծությունը

Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում ոչ վարակիչ հիվանդություններից մահացության կառուցվածքում չարորակ նորագոյացություններից մահացությունը զբաղեցնում է երկրորդ տեղը` արյան շրջանառության համակարգի հիվանդություններից հետո (20.08%)։

1990 թվականին 2008 թվականի նկատմամբ մահացություն հարաբերական ցուցանիշը աճել է 99.89-ից` 170.2, այսինքն` 1.7 անգամ /70 տոկոսով/, իսկ հիվանդացությունը`1152.4ից` 1367.7` 1.19 անգամ /19 տոկոսով/։ 2002 թվականից սկսած գրանցվել է չարորակ նորագոյացություններից մահացության և հիվանդացության միապաղաղ աճ։

Page 8: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

Ըստ ԱՆ ԱՏՎՀԿ, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի և ՀՀ ԱՎԾ վիճակագրական տվյալների` ՀՀ տղամարդկանց շրջանում տարածվածության և մահացության տեսակետից առավել տարածված են շնչափողի, բրոնխների, թոքի չարորակ նորագոյացությունները, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի, արգանդի մարմնի և արգանդի վզիկի չարորակ նորագոյացությունները։

1) Ըստ 2008 թվականի տվյալների` շնչափողի, բրոնխների և թոքի չարորակ նորագոյացություններից հիվանդացությունը 4.4 անգամ գերազանցել է տղամարդկանց շրջանում, ինչը հավանաբար պայմանավորված է տղամարդկանց շրջանում ծխելու բարձր ցուցանիշով` 58% (աղյուսակ 7) և հիվանդության ուշ հայտնաբերմամբ։

2) 2001-2008 թվականների ժամանակահատվածում տղամարդկանց շրջանում շնչափողի, բրոնխների և թոքի չարորակ նորագոյացություններից մահացություն ցուցանիշը անընդհատ աճել է 47.1-ից` մինչև` 64.3-ը, այսինքն` 1.36 անգամ, իսկ 1990-ի նկատմամբ` 1.8 անգամ` 35.8-ից մինչև 64.3-ը։ Կանանց շրջանում նույն ժամանակահատվածում շնչափողի, բրոնխների և թոքի չարորակ նորագոյացություններից մահացության ցուցանիշը աճել է 1.62 անգամ` 8.3-ից մինչև 13.5-ը, իսկ 1990-ի նպատմամբ` 2.7 անգամ։

3) Ըստ 2008 թվականի տվյալների շնչափողի, բրոնխների և թոքի չարորակ նորագոյացությունների հիվանդացությունը բնակչության շրջանում աճում է` 50-64 (տղամարդիկ՝ 349 դեպք, կանայք՝ 53), 65 տարեկան և բարձր տարիքային խմբերում (համապատասխանաբար` 612, 131 դեպք)։

4) Ինչպես նշվեց Հայաստանի կանանց շրջանում առավել տարածված են` կրքագեղձի, արգանդի մարմնի և վզիկի չարորակ նորագոյացությունների տարածվածությունը և մահացությունը։ 2002-2008 թվականների ժամանակահատվածում այդ հիվանդություններից առաջացած մահացության և հիվանդացության ցուցանիշները անշեղորեն աճել են։ Կրծքագեղձի չարորակ նորագոյացություններից զարգացած հիվանդացությունը 2008 թվականին` 2002 թվականի նկատմամբ աճել է 1.2 անգամ, մահացությունը` համապատասխանաբար` 1.1։

5) Արգանդի մարմնի և վզիկի չարորակ նորագոյացությունների հիվանդացությունը 2008 թվականին` 2002 թվականի նկատմամբ աճել են` 1.32 և 1.25 անգամ։ Արգանդի մարմնի և վզիկի չարորակ նորագոյացություններից մահացության ցուցանիշը 2008 թվականին` 2002-ի նկատմամբ աճել է` 1.1 անգամ։

Աղյուսակ 2. ՀՀ բնակչության հիվանդացությունն առավել տարածված չարորակ նորագոյացություններով 2002-2009թթ..

Տարի Արժեք 2002 2003 2004 2005 2006 2007 2008 բացարձակ թվեր 5944 6668 7160 6849 7670 8092 8309 Նորագոյացություններ 100 000 բնակչի հաշվով

237.2

269.9

285.9

269.9

298.3

311

316.4

բացարձակ թվեր 776 891 974 1002 1069 1011 1064 Շնչափող, բրոնխների թոքի չարորակ նորագոյացություններ, տղամարդիկ

100 000 բնակչի հաշվով

50.3 51.3 57.7 63 64.6 68.7 68

Page 9: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

բացարձակ թվեր 142 175 177 184 195 181 212 Շնչափող, բրոնխների, թոքի չարորակ նորագոյացություններ, կանայք

100 000 բնակչի հաշվով

8.5 10.4 10.6 11.4 11.7 10.9 12.7

բացարձակ թվեր 828 816 876 927 992 1017 990 Կրծքագեղձի չարորակ նորագոյացություններ, կանայք

100 000 բնակչի հաշվով

49.5 49.9 52.6 55.4 59.6 61 59.3

բացարձակ թվեր 201 241 230 207 218 240 251 Արգանդի վզիկի չարորակ նորագոյացություններ 100 000 բնակչի

հաշվով 12 14.5 13.8 12.4 13.1 14.4 15

բացարձակ թվեր 146 116 146 162 194 195 192 Արգանդի մարմնի չարորակ նորագոյացություններ

100 000 բնակչի հաշվով

8.7 7 8.8 9.7 11.6 11.7 11.5

Աղյուսակ 3. Մահացություն շնչափողի, բրոնխների, թոքի չարորակ նորագոյացություններից, կրծքագեղձի, արգանդի մարմնի և արգանդի վզիկի չարորակ նորագոյացություններից 2002-2009թթ.. Տարի Արժեք 2002 2003 2004 2005 2006 2007 2008

բացարձակ թվեր

4233 4356 4497 4665 5171 5203 5492 Նորագոյացություններ

100 000 բնակչի հաշվով

131.8 135.65 139.9

145 160.5 161.3 169.8

բացարձակ թվեր

743 760 654 834 971 973 1008 Շնչափողի, բրոնխների, թոքի չարորակ նորագոյացություն. տղամարդիկ

100 000 բնակչի հաշվով

50.3 51.3 53.8 54.6 61.6 62.4 64.3

բացարձակ թվեր

137 132 147 148 204 188 226 Շնչափողի, բրոնխների, թոքի չարորակ նորագոյացություններ, կանայք

100 000 բնակչի հաշվով

8.2 7.9 8.8 8.9 12.3 11.3 13.5

բացարձակ թվեր

457 446 489 490 466 480 486 Կանաց կրծքագեղձի չարորակ նորագոյացություններ, կանայք

100 000 բնակչի հաշվով

27.4 26.8 29.4 29.4 28 28.8 29.1

Արգանդի մարմնի և արգանդի վզիկի չարորակ

բացարձակ թվեր

209 207 129 198 231 251 220

Page 10: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

նորագոյացություններ 100 000 բնակչի հաշվով

12.5 12.4 7.7 11.9 13.9 13.1 13.2

Քաղցկեղով հիվանդների ապրելունակությունը

ԱԱՊ և հիվանդանոցային օղակների կլինիկական գործունեությունն առանձնահատուկ ազդեցություն ունի քաղցկեղով ապրելունակության ցուցանիշների վրա։ Ապրելունակության բարձր արժեքը վկայում է հիվանդության վաղ հայտնաբերման, ճիշտ ախտորոշման և մասնագիտական բուժման արդյունավետության մասին, որը անշուշտ հիմնվում է ԱԱՊ և հիվանդանոցային միջամտությունների վրա։ Չարորակ նորագայացությունների վաղ հայտնաբերման և բուժման միտումները համահունչ են ապրելունակության միտումների հետ։ Ըստ 2008 թվականի տվյալների շնչափողի, բրոնխների և թոքի չարորակ նորագոյացություններից վաղ (հիվանդության I և II փուլեր) հայտնաբերման մակարդակը կազմել է 9.7%, կրծքագեղձը` 57%, արգանդի վզիկը` 35%, արգանդի մարմնինը 50%։ Այդ իսկ պատճառով կրծքագեղձի, արգանդի վզիկի և մարմնի քաղցկեղով հիվանդների ապրելունակությունը գրեթե 4 անգամ գերազանցում է շնչափողի, բրոնխների և թոքի չարորակ նորագոյացություններով հիվանդների ապրելունակությանը (աղյուսակ 4 և 5)։ Աղյուսակ 4. Չարորակ նորագոյացությունների հայտնաբերման տվյալները ըստ հիվանդության փուլերի, 2008թ. Հիվանդության անվանում ԸՆԴԱՄԵՆԸ I-II III IV

Շնչափողի, բրոնխների և թոքի չարորակ նորագոյացություններից

1276 123 105 469

Կրծքագեղձ 990 565 134 258

Արգանդի վզիկ 251 87 116 36

Արգանդի մարմին 192 96 20 30

Աղյուսակ 5. Չարորակ նորագոյացություններով հիվանդների 3 և 5 տարի ապրելու հավանականությունը, % Հիվանդության անվանում Ապրելունակությու

ն Ժամանակահատվածը

Շնչափողի, բրոնխների և թոքի չարորակ նորագոյացություններից, տղամարդիկ

8.9% 2005-2008

Շնչափողի, բրոնխների և թոքի չարորակ նորագոյացություններից, կանայք

17. % 2003-2008

Կրծքագեղձ 47.2% 2003-2008

Page 11: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

Արգանդի վզիկ 47.3% 2003-2008

Արգանդի մարմին 46.5% 2003-2008

Ներկա պայմաններում անհրաժեշտ է բարձրացնել ԱԱՊ օղակի՝ տեղամասային թերապեվտների և ընտանեկան բժիշկների կողմից

իրականացվող պարտադիր կանխարգելիչ սկրինինգային հետազոտությունների և քարոզչական գործունեության մակարդակը։ 5. Շաքարային դիաբետի տարածվածության, հիվանդացության և մահացության իրավիճակային վերլուծությունը Ամբողջ աշխարհում շաքարային դիաբետը կարևորագույն բժշկա-սոցիալական խնդիրներից մեկն է, որը կարճ ժամանակահատվածում բերում է հաշմանդամության և կյանքի միջին տևողության կրճատման։ Հայաստանի Հանրապետության չափահաս բնակչության շրջանում շաքարային դիաբետի ընդհանուր տարածվածության կառուցվածքում գերազանցում է II տիպի շաքարային դիաբետը (40 231 դեպք, 1531.8` 100 000 բնակչի հաշվով), որի տեսակարար կշիռը 2008 թվականին կազմել է 82%, իսկ I տիպի շաքարային դիաբետը` 18% (8 686 դեպք, 330.7 համապատասխանաբար)։ 1) 2008 թվականին` 2001 թվականի նկատմամբ շաքարային դիաբետից տարածվածությունը աճել է 1.43 անգամ, իսկ հիվանդացությունը` 2.3։ 2) 2008 թվականին`1990 թվականի նկատմամբ շաքարային դիաբետի բարդություններից մահացության մակարդակը բնակչության ընդհանուր մահացության կառուցվածքում աճել է գրեթե երկու անգամ` 2.25%-ից մինչև 4.7%։ 2003 թվականին շաքարային դիաբետից մահացության հարաբերական ցուցանիշը հասել է իր առավելագույն ցուցանիշին` 53.2։ 2006-2008 թվականների ժամանակահատվածում գրանցվել է մահացության և տարածվածության միապաղաղ աճ։ Աղյուսակ 6. ՀՀ բնակչության շրջանում շաքարային դիաբետից հիվանդացությունը, տարածվածությունը և մահացությունը` 1990, 2000, 2001-2008թթ..

ՀԻՎԱՆԴԱՑՈՒԹՅՈՒՆ 1990 2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 բացարձակ թվեր 4546 2792 2769 2969 2772 3572 5439 5849 5269 5737

100 000 բնակչի հաշվով

183.6 96.1 93.8 118.5 112.1 142.6 214.4 227.5 202.5 218.4

ՏԱՐԱԾՎԱԾՈՒԹՅՈՒՆ բացարձակ թվեր 35500 38685 38679

40444 39661 38658 39982 41331 45501 48917

100 000 բնակչի հաշվով

1434.1 1331.3 1309.6 1614.1 1603.4 1543.5 1575.8 1607.3 1748.6 1863

Page 12: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

ՄԱՀԱՑՈՒԹՅՈՒՆ բացարձակ թվեր 495 1266 1362 1520 1708 1614 1570 1169 1314 1308

100 000 բնակչի հաշվով

13.96 33.29 35.83 47.33 53.19 50.22 48.80 36.29 40.73 40.45

6. Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից հիվանդանոցային մահացության իրավիճակային վերլուծությունը ՀՀ չափահաս բնակչության շրջանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից հիվանդանոցային մահացության վերլուծությունը ցույց է տալիս, որ 1990-2001 թվերին հիվանդանոցային մահացությունն աճել է 1.1%-ից մինչև 1.9%, որից հետո այն նվազել է և, վերջին 3 տարիներին, կայունացել մոտ 1.6-1.5% մակարդակի վրա Համաձայն ԱՏՎՀԿ-ի պաշտոնական տվյալների ՀՀ չափահաս բնակչության շրջանում առավել բարձր է հիվանդանոցային մահացությունը արյան շրջանառության համակարգի հիվանդություններից՝ ուղեղի անոթային հիվանդություններից (ինսուլտ), սրտամկանի սուր ինֆարկտից և շաքարային դիաբետից։ Հիվանդանոցներում սրտամկանի սուր ինֆարկտից, սրտի իշեմիկ և ուղեղ անոթային հիվանդություններից մահացածների ընդհանուր քանակը 1990 թվականին կազմել է հիվանդանոցներում բոլոր մահացածների 32.4%-ը (յուրաքանչյուր երրորդը), իսկ 2008 թվականին` 48.2%-ը (մահերի թվում համարյա յուրաքանչյուր երկրորդը)։

III. Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման ռիսկի գործոնների տարածվածությունը Հայաստանի Հանրապետությունում

Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման ռիսկի գործոնների տարածվածությունը գնահատվել Է Առողջապահության համակարգի գործունեության գնահատման /այսուհետ ԱՀԳԳ/ 2007 և 2009 թվականների ընտրանքային հետազոտության տվյալների հիման վրա։ Աղյուսակ 7. Ռիսկի գործոնների տարածվածությունը Հայաստանի Հանրապետության 20 տարեկան և բարձր բնակչության շրջանում, %

Ռիսկի գործոն 2007 2009 Ամեն օր ծխախոտի օգտագործում /տղամարդիկ/ 55.7% 58.0% Ալկոհոլային խմիչքների օգտագործում /տղամարդիկ / 11.4% 16.6% Բարձր զարկերակային ճնշում (140/90մմ սնդ. սն-ից բարձր) ընդամենը՝

13.4% 11.9%

Ավելորդ քաշ/գիրություն և ճարպակալում 25.0ՄԶԻ ընդամենը՝

52.8% 53.6%

Ֆիզիկական թերակտիվություն ընդամենը՝ 20.7% 17.5%

2007 թվականի ընտրանքային հետազոտությունը իրականացվել է 20 տարեկան և բարձր բնակչության շրջանում, իսկ 2009 թվականին` 15

տարեկան և բարձր տարիքային խմբերում։ 2007 և 2009 թվականների ընտրանքային հետազոտությունների տվյալների ուսումնասիրության և

Page 13: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

համեմատության նպատակով աղյուսակում ներկայացված են առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի գործոնների տարածվածությունը Հայաստանի 20 տարեկան և բարձր բնակչության շրջանում։ Սակայն, յուրաքանչուր ռիսկի գործոնի վերաբերյալ համապատասխան բաժնում տվյալները ներկայացված են ըստ 2009 թվականի ընտրանքային հետազոտության տվյալների հիման վրա, այսինքն` 15 տարեկան և բարձր բնակչության խմբերում։ 2009 թվականին` 2007 թվականի նկատմամբ Հայաստանի բնակչության շրջանում նվազել են` ֆիզիկապես թերակտիվ անձանց և բարձր արյան ճնշում ունեցողների քանակը` 3.2%-ով և 1.5%-ով։ Սակայն, աճել են ամեն օր ծխող և օրական 20 գրամից ավելի սպիրտին համարժեք ալկոհոլային խմիչքներ օգտագործող տղամարդկանց քանակը 2.3%-ով և 2.2%-ով։ Ավելորդ քաշ ունեցողների քանակն աճել է` 0.8%-ով։

1. Ծխախոտի օգտագործման տարածվածությունը 2007-2008 թվականների տվյալների համաձայն ամեն օր ծխախոտ է օգտագործում Հայաստանի 20 տարեկանից բարձր արական սեռի բնակչության 47-54% և իգական սեռի բնակչության մոտ 1-3%։ Սեռային տարբերությունն ավելի փոքր է երիտասարդների շրջանում, ինչը նշանակում է, որ անցյալի համեմատ ծխախոտ օգտագործող աղջիկների ու երիտասարդ կանանց թիվն աճել է։ Ծխելը նպաստում է առավել տարածված բոլոր ՈՎՀ-ի զարգացմանը։ Այսպես, 2007 թվականին կյանքում առաջին անգամ թոքի քաղցկեղով ախտորոշված 1,192 պացիենտներից 1,011-ը տղամարդիկ էին, իսկ 181-ը` կանայք։ Ծխելը նաև կյանքի որակի նվազեցման հիմնական պատճառներից մեկն է։ Վիճակագրական տվյալների համաձայն Հայաստանում մեծահասակ բնակչության մեկ երրորդը (28%) կանոնավոր (ամենօրյա) ծխող է, օգտագործողների ճնշող մեծամասնությունը տղամարդիկ են, աշխատունակ տարիքի (20-65 տարեկան) տղամարդկանց 55.7% հանդիսանում է ծխող։ Կանանց մոտ ցուցանիշները նախընտրելի են` հետազոտությունների համաձայն կանոնավոր ծխող է մոտ 2% (այստեղ առկա է ծխելու տարածվածության ցուցանիշների զգալի տարբերություն Երևան քաղաքի և այլ մարզերում բնակվող կանանց շրջանում)։ Տղամարդկանց շրջանում ծխախոտամոլության այս պատկերը երկրում պայմանավորում է այն հիվանդությունների բարձր ցուցանիշը, որոնց համար ծխախոտը հանդիսանում է հիմնական ռիսկի գործոն։ Եթե համեմատենք տղամարդկանց այդպիսի հիվանդությունների տարածվածությունը կանանց հետ, ապա ակնհայտ է, որ տղամարդկանց մոտ այդ ցուցանիշները մի քանի անգամ գերազանցում են։ 2007թ. առաջին անգամ թոքի քաղցքեղ ախտորոշված 1192 անձանցից 1011-ը եղել են տղամարդ և 181-ը կին։ Նույն պատկերն է նաև այլ հիվանդությունների և մահացության դեպքում։ Կանանց մոտ ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված մահվան կամ հիվանդացության պատճառների ցուցանիշները դեռ աճում են, քանի որ կանայք ծխախոտ սկսել են օգտագործել ավելի ուշ, քան տղամարդիկ, ինչը պետք է առավել զգաստացնի։ Ծխելու սովորությունը շատ հաճախ ձևավորվում է դեռահաս տարիքում։ Փորձը ցույց է տալիս, որ ինչքան ավելի ուշ է մարդը ծխախոտ փորձում, այնքան փոքրանում է նրա` ծխող դառնալու հավանականությունը։ Ծխելը երիտասարդների մոտ առաջացնում է այնպիսի առողջական խնդիրներ, ինչպես, օրինակ` ասթման, հազը, մեծացնում է շնչառական լուրջ հիվանդությունների հավանականությունը։ Համաձայն ԴԵԱՎ հետազոտության, ծխախոտ ծխած տղաների թիվը 28,8% է, աղջիկներինը` 7,1%, սակայն հատկանշական է այն փաստը, որ հարցվողների 17,1 % հարցին չեն պատասխանել, ինչից կարելի է ենթադրել, որ նրանք կամ դեպքից դեպք ծխել են, կամ ամաչել են խոստովանել։

Page 14: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

Ընտանիքում ծխող անդամների առկայությունը մտահոգիչ է, քանի որ դրանով ոչ միայն ընտանիքում մյուսների համար անառողջ միջավայր է ստեղծվում, այլև դեռահասների մոտ ծխելու նկատմամբ հանդուրժողական վերաբերմունք է ձևավորվում։ Ծխողների գերիշխող մասը ծխախոտի օգտագործումից առաջացած հիվանդությունների հետևանքով մահանում է միջին տարիքում (36-69 տարեկանում)՝ ծխելը սկսելուց 25-30 տարի անց, երբ առավել քան առկա է որևէ լուրջ հիվանդություն զարգանալու հավանականությունը։ 2. Զարկերակային բարձր ճնշման տարածվածությունը Ըստ 2009 թվականի ընտրանքային հետազոտության տվյալների՝ 1) Հայաստանի 15 տարեկան և բարձր բնակչության շրջանում զարկերակային բարձր ճնշում է գրանցվել 10.6%-ի մոտ (որպես արյան բարձր ճնշման առկայության ինդիկատոր է համարվել այն դեպքը, երբ հարցվածի սիստոլիկ ճնշումը բարձր է եղել 140 մմ սնդ. սն-ից, իսկ դիաստոլիկ ճնշումը` 90 մմ սնդ. սն-ից)։ 2) Զարկերակային բարձր ճնշման մակարդակը ավելի հաճախ արձանագրվել է կանանց շրջանում և կազմել է 11.7%, տղամարդկանց շրջանում այն կազմել է 9.4%։ 3) Արյան բարձր ճնշման տարածվածությունը աճում է տարիքի հետ` 50-59 տարիքային խմբում ցուցանիշը կազմել է` 18.9%, 60-69 տարիքային խմբում` 40.7%։ Արյան բարձր ճնշման ամենաբարձր ցուցանիշը` 43.3% գրանցվել է 70 տարեկան և բարձր բնակչության շրջանում։ 3. Ավելորդ քաշ ունեցող բնակչության տարածվածությունը

Ճարպակալման համաճարակը իրենից ներկայացնում է ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանի առողջապահության գերակա խնդիրներից մեկը։ Վերջին երկու տասնամյակում ճարպակալման տարածվածության ցուցանիշները մեծահասակների մոտ աճել են շուրջ երեք անգամ։ ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանի երկրներում մեծահասակ բնակչության կեսը և ամեն հինգերորդ երեխան ունեն հավելյալ քաշ, իսկ նրանց մեկ երրորդը տառապում են ճարպակալմամբ, այս ամենի հետ մեկտեղ նման մարդկանց թիվն աճում է արագ տեմպերով։ Ավելորդ քաշը և ճարպակալումը կարևոր դեր են խաղում շատ ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման գործում, որը կարող է բերել կյանքի տևողության կրճատման և ազդել կյանքի որակի վրա։ Ամեն տարի հիվանդությունները, որոնք կապված են մարմնի հավելյալ քաշի հետ, դառնում են մոտ մեկ միլիոն մահվան պատճառ։ Ճարպակալումը և դրա հետ կապված հիվանդությունները մեծ տարածում ունեն սոցիալ-տնտեսական ցածր կարգավիճակ ունեցող և միջին խավի բնակչության շրջանում»։

Մանկական հասակում ճարպակալումը կարևոր գործոն է հասուն տարիքում այդ խնդրի պահպանման հարցում։ Գեր երեխաների մոտ գոյություն ունի ոչ ինսուլինային դիաբետի, սրտի և այլ քրոնիկ հիվանդությունների առաջացման հավանականություն դեռևս դեռահասային շրջանում։

Էներգետիկ դիսբալանսի խնդիրը հասարակության մեջ առաջանում է ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակի և սնուցման ռացիոնի փոփոխության հետևանքով, ներառյալ` բարձր կալիորիականության, բայց ցածր սննդառության սննդամթերքի և խմիչքների (հագեցած և ընդհանուր ճարպերի, աղերի շաքարի պարունակությամբ) օգտագործման աճը` դրա հետ մեկտեղ անբավարար մրգերի և բանջարեղենի

Page 15: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

օգտագործմամբ։ Եվրոպական երկրների բնակչության մոտ 2/3-ի ֆիզիկական ակտիվությունը չի բավարարում առողջության պահպանման և լավացման համար։

Ավելորդ քաշ ունեցող բնակչության տարածվածության ուսումնասիրության նպատակով կատարված ընտրանքային հետազոտության ընթացքում չափվել են հարցված բնակչության հասակը և քաշը, որի արդյունքում պարզվել է, որ

Հայաստանի բնակչության ավելորդ քաշ (գերքաշ՝ 25.0 ՄԶԻ 30.0 և ճարպակալում՝ 30.0ՄԶԻ) ունեցող տղամարդկանց քանակը կազմել է 51.8%, իսկ կանանց շրջանում այդ ցուցանիշը կազմել է 45.8%։ Նկատելի է նաև ավելորդ քաշի և ճարպակալման կտրուկ աճ 40-49 տարիքային խմբում` 69%, 50-59` 67.1% և 60-69` 72.3%։ 4. Ֆիզիկական թերակտիվության (հիպոդինամիա) տարածվածությունը

Հայաստանի 15 տարեկան և բարձր բնակչության շրջանում ֆիզիկական թերակտիվության ցուցանիշը կազմել է 16.5%-ը։ Ֆիզիկապես թերակտիվ տղամարդկանց քանակը կազմել է 10.4%, իսկ կանանց` 22.3%։ Ֆիզիկական թերակտիվությունը աճում է տարիքի հետ և ամենաբարձր ցուցանիշը արձանագրվել է 60-69 տարեկան` 29.3% և 70 տարեկան և բարձր տարիքային խմբերում`42.6%։ 5. Ալկոհոլի օգտագործման տարածվածությունը

Համաձայն ԱՀԿ հանձնարարականների, որպես ալկոհոլի օգտագործման ինդիկատոր կիրառվում է օրեկան 20 գրամ և ավելի մաքուր սպիրտին համարժեք ալկոհոլային խմիչքներ օգտագործողների տոկոսը։

Ինչպես և ծխախոտի օգտագործման պարագայում, ալկոհոլի չարաշահումը Հայաստանում խնդիր է հանդիսանում միայն արական սեռի ներկայացուցիչների շրջանում։ Տղամարդկանց մոտ 14.9% և կանանց 1.8% օրական 20 գրամ և ավելի մաքուր սպիրտ են օգտագործում (ԱՀԳԳ, 2007թ.)։ Ալկոհոլի օգտագործման ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են 40-49 տարիքային խմբում` 27.1%, 50-59 տարիքային խմբում` 20.4%։ Սակայն, ավելիբարձր տարիքային խմբերում ալկոհոլի օգտագործման ցուցանիշը նվազում է և 60-69 տարիքային խմբում այն կազմել է 19.8%, իսկ 70 տարեկան և բարձր` 14.6%։

Դեռևս խորհրդային ժամանակներից Հայաստանում ալկոհոլը լուրջ կամ անհանգստացնող խնդիր չի եղել, թեև հանդիսացել է գինիներ և կոնյակ արտադրող երկիր։ Այնուամենայնիվ, հետազոտությունների արդյունքները թույլ են տալիս նշմարել որոշ բացասական միտումներ, որոնց վրա անհրաժեշտ է պատշաճ ուշադրություն դարձնել։

Նման միտումներից է այն փաստը, որ ալկոհոլը լայն տարածում է ստանում հարցմանը մասնակցած ամենաերիտասարդ տարիքային խմբում` 40-49 տարեկանների շրջանում։

6. Սննդամթերքի օգտագործում Կողմնորոշվելու համար Հայաստանի բնակչության սննդակարգի տվյալներում, 2007 թ. ԱՀԳԳ ընտրանքային հետազոտության ընտացքում հաշվարկվել է այն անձանց քանակը, որոնց շաբաթական սննդակարգը համապատասխանում է որոշակի սննդամթերքի օգտագործման հաճախականության վերաբերյալ ԱՀԿ կողմից խորհուրդ տրվող նորմատիվներին։ Մասնավորապես. ԱՀԿ կողմից սահմանված նորմատիվներով, առողջ սննդակարգը ներառում է.

Page 16: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

1) կաթնամթերքի օգտագործում ամեն օր, 2) ձվի կամ ընդեղենի օգտագործում շաբաթական գոնե 1 անգամ, 3) հավի մսի կամ ձկնեղենի օգտագործում շաբաթական գոնե 3 անգամ, 4) բանջարեղենի օգտագործում` ամեն օր։

ԱՀԿ սննդակարգի նորմատիվներին առավելապես համապատասխանում է Հայաստանի բնակչության կողմից ձվի և ընդեղենի օգտագործումը (88.8%)։ ԱՀԿ նորմատիվներին առավել չափով են զիջում կաթնամթերքի 11% և մրգերի ու բանջարեղենի օգտագործումը 81% (մրգերի ու բանջարեղենի օգտագործման ցածր տոկոսը հավանաբար բացատրվում է նրանով, որ դաշտային փուլը տեղի է ունեցել վաղ գարնանը` մարտին)։ Բնակչության 87.6% ճաշեր պատրաստելիս օգտագործում են բուսական յուղ, 64.4% կարագ։ Բնակչության 70% սովորաբար ուտում են կարագ, 20% այլ յուղամթերք ։ Բնակչության 15% չարաշահում են աղի օգտագործումը (ճաշելիս` մինչև համտեսելը պարտադիր ավելացնում են աղ)։

7. Մանկական և դեռահասության տարիքում քրոնիկ հիվանդությունների և ռիսկի գործոնների դերը ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման խնդրում

Բնակչության համար մահվան դեպքերի և անկարողությամբ կամ հաշմանդամությամբ ընթացող կյանքի տարիների (DALYs) պատճառների կառուցվածքում իր մեծ դերն ունի մինչև 18 տարեկան երեխաների մոտ քրոնիկ հիվանդությունների բեռը։ Այդ հիվանդությունները ոչ միայն առաջացնում են խնդիրներ մանկական և դեռահասության տարիքում, այլ նաև նպաստում են մեծահասակ տարիքում առողջական խնդիրների ձևավորմանը, քանի որ դրանց զգալի մասը ունեն բարդացած ընթացք, բուժումը շատ դեպքերում պահանջում է թանկարժեք դեղերի մշտական երկարատև, երբեմն ցմահ կիրառում։ Վերջին տասնամյակների ընթացքում գրանցվում է երեխաների տարբեր քրոնիկ հիվանդությունների թվի շարունակական աճ։ Դա առաջին հերթին վերաբերվում է այնպիսի խանգարումներին, ինչպիսիք են ճարպակալումը, շաքարախտը, բրոնխիալ ասթման և այլ ալերգիկ հիվանդությունները։ Համաձայն պաշտոնական տվյալների, աճում են տարբեր քրոնիկ հիվանդություններով տառապող երեխաների հիվանդացության ցուցանիշները՝ շաքարային դիաբեթով ընդհանուր հիվանդացությունը 0-14 տարեկանների շրջանում 2005 թ. տվյալներով կազմել է 220 (32.3/100 000 0-14 տար. մանկ. բնակչության հաշվով), 2007թ.-ին` 273 (43.7/100 000 0-14 տար. մանկ. բնակչության հաշվով)։ 0-14 տարեկան երեխաների շրջանում նորագոյացություններով հիվանդացությունը 2005թ. կազմել է 364 (53.5/100 000 մանկ. բնակչության հաշվով), 2007-ին` 723 (115.8/100 000 մանկ. բնակչության հաշվով), արյան ճնշման բարձրացումով ընթացող հիվանդությունները` 2005թ. կազմել է 49 (7.2/100 000 մանկ. բնակչության հաշվով), 2007-ին` 86 (13.8/100 000 մանկ. բնակչության հաշվով)։ Ներկայումս Հայաստանում գործում են մասնագիտացված մանկական դիսպանսեր կենտրոններ՝ պարբերական հիվանդության, էպիլեպտոլոգիայի, սուրդոլոգիայի, գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի, էնդոկրինոլոգիայի, նեֆրոլոգիայի և ուրովիրաբուժության, ռևմատոլոգիայի, ալերգոլոգիայի և բրոնխիալ ասթմայի, մուկովիսզիդոզի ուղղություններով։

Page 17: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

Նշված կենտրոններում հաշվառված երեխաները պետական պատվերի շրջանակներում անվճար ապահովվում են անհրաժեշտ հետազոտություններով և խորհրդատվությամբ, որոշ հիվանդությունների պարագայում՝ նաև դեղերով՝ մասամբ պետական բյուջեից, մասամբ մի շարք բարեգործական հիմնադրամների աջակցությամբ։ Սկսած 2004 թվականից, քրոնիկ հիվանդություններով տառապող դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաները ընդգրկվել են պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության իրավունք ունեցող, սոցիալապես անապահով և հատուկ խմբերի ցանկում, ինչը հնարավորություն է ընձեռում ապահովել նրանց անվճար շարունակական հսկողությունը, բուժօգնությունը, ինչպես նաև վերականգնողական և առողջարանային բուժօգնությունը։ Սակայն, դեռևս առկա են բազմաթիվ խնդիրներ, կապված բուժաշխատողների և բնակչության անբավարարար գիտելիքների և իրազեկության, տարբեր մակարդակների բուժհիմնարկներում քրոնիկ հիվանդությունների կառավարման մոտեցումների և վարման ուղեցույցների, դիսպանսեր կենտրոնների գործունեության մասնագիտական և կազմակերպչական հիմքերի անկատարության, քրոնիկ հիվանդությունների կառավարման համակարգի, ֆինանսավորման ծավալների, հիվանդների դեղերի մատակարարման խնդիրների առկայության, հիվանդների տեղեկատվական բազայի բացակայության հետ։

Ինչ վերաբերում է Հայաստանի համար գերակայություն հանդիսացող ոչ վարակիչ հիվանդությունների զարգացմանը նպաստող ռիսկի գործոններին, ապա դրանց ազդեցությունը և ռիսկային վարքագիծը ձևավորվում է դեռևս մանկական և դեռահասության տարիքում, իր ազդեցությունը թողնելով անհատի հետագա ամբողջ կյանքի վրա։ Ըստ ԱՀԿ-ի տվյալների, չափահասների շրջանում վաղաժամ մահացության 70%-ը պայմանավորված է դեռահասության տարիքում ձեռք բերված վարքագծով։ Համաձայն 2005 թվականի Հայաստանի դպրոցահասակ դեռահասների առողջական վարքագծի հետազոտության՝ դեռահասների շրջանում առկա են անառողջ սննդային սովորույթներ, այն է չնախաճաշելը` 10 դեռահասներից 8-ը հայտնել են, որ առավոտյան չեն նախաճաշում։ Տանը չնախաճաշող երեխաների մի մասը նախաճաշում է դպրոցում՝ մոտ 20%։ Չնախաճաշած երեխաները օրվա ընթացքում ավելի հաճախ են դրսում «մի պատառ» ուտում, որը սովորաբար իրենից ներկայացնում է ճարպերի և շաքարի բարձր պարունակությամբ և բջջանյութով աղքատ սնունդ, ինչպես նաև գազավորված ըմպելիքներ և քաղցրավենիք։ Վատորակ, ճարպերի և շաքարի բարձր պարունակությամբ սնունդը շատ երիտասարդների սննդակարգում մրգերի և բանջարեղենի տեղն է զբաղեցնում։ Երեխաների 30% (մեծամասնությունը՝ Երևանից) նախընտրում են արագ սնման ուտեստներ, փոքր քաղաքներում և գյուղերում այդ առումով ավելի բարվոք վիճակ է` այդ տեսակի սննդի համեմատաբար քիչ մատչելիության պատճառով։ Ի տարբերություն «արագ սննդի» սպասարկման կետերի, գազավորված ըմպելիքները մատչելի են ամենուր, մինչև իսկ հեռավոր գյուղերում։ Հարցվողների 43,1% օրական մեկ և ավելի անգամ օգտագործում են կարբոնացված ըմպելիքներ, իսկ 76%՝ օրական մեկից ավելի անգամ` քաղցրավենիք։

Ոչ վարակիչ հիվանդությունների զարգացման ռիսկի այլ կարևոր գործոններից է ֆիզիկական ակտիվության պակասը։ Երեխաների շուրջ մեկ քառորդը չափից ավելի շատ ժամանակ է նվիրում հեռուստացույց դիտելուն` օրական 5 ժամ և ավել։ Ֆիզիկական ակտիվությանը խոչընդոտող գործոններից է բարձր դասարանցիների ծանրաբեռբնվածությունը լրացուցիչ պարապմունքներով։ Քաղաքաբնակ երեխաների մեկ երրորդն

Page 18: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

առնվազն 5 ժամ հատկացնում են լրացուցիչ պարապմունքներին` հավանաբար ԲՈՒՀ ընդունվելու նպատակով։ Բոլոր բնակավայրերում երեխաների մոտ մեկ երրորդը տնային աշխատանքներին տրամադրում է օրական 3-4 ժամ։ Հարցվողների մոտ 10%-ը չեն մասնակցել դպրոցում ֆիզկուլտուրայի դասերին։ Տղաների 41,3%-ը և աղջիկների 46%-ը շաբաթական 2 օր ֆիզկուլտուրայի պարապմունքի են մասնակցել։ Գյուղական վայրերում դպրոցում ֆիզկուլտուրայի դասերն ավելի կանոնավոր են անցկացվում։ Երևանի և քաղաքների երեխաների 30% հարցմանը նախորդող վերջին շաբաթվա ընթացքում մարզանք չեն կատարել։ Տղաների մոտ 31%-ը և աղջիկների 44%-ը, քաղաքաբնակ և գյուղաբնակ երեխաների միջև չնչին տարբերությամբ, վերջին 12 ամիսներին սպորտի որևէ տեսակով չեն զբաղվել։ Թերևս, հաշվի առնելով վերջինս, զարմանալի չէ, որ Հայաստանում վերջին 10 տարիներին նկատվում է հեռուստացույցի և համակարգչի առջև անցկացվող ժամանակի աճի միտում, ինչը, բնականաբար, դուրս է մղում ֆիզիկական ակտիվ ժամանցը։ Տղաների 29,5% և աղջիկների 20,4 % օրական ավելի քան 5 ժամ անց են կացնում հեռուստացույց դիտելով։ Ընդհանուր առմամբ դեռահասների 58,7% օրական 3 և ավելի ժամ են անցկացնում հեռուստացույցի առջև։ Համակարգչի օրական օգտագործումը խիստ տարբեր է` կախված սեռից և տեղանքից։ Գյուղական վայրերում դպրոցահասակ երեխաների մինչև 70%-ը երբեք համակարգիչ չի օգտագործել։ Սակայն երևանաբնակ երեխաների 51,9 % օրական ամեն օր կես ժամ և ավելի (նրանցից 5,5 % օրական 5 և ավել ժամ) անց են կացնում համակարգչի առջև։

IV. Առողջության հիմնական դետերմինանտների հետ կապված իրադրությունը Հայաստանի Հանրապետությունում

Եթե հաշվի չառնվի ռիսկի գործոնները և անհատների օրգանիզմի կենսաբանական բնութագրերը, առողջության սոցիալ-տնտեսական դետերմինանտները հանդիսանում են ոչ վարակիչ հիվանդությունների բեռի հիմնական պատասխանատուներից մեկը, ինչպես ողջ Եվրոպայում, այնպես և Հայաստանում։ Թե ֆիզիկական թե մտավոր առողջությունը կապված են առողջության ընդհանուր դետերմինանտի հետ, այսինքն` եկամտի տիպի և չափի, կրթական մակարդակի, կյանքի պայմանների, շրջակա միջավայրի և այլն։ Մարդիկ, որոնք պատկանում են ավելի ցածր սոցիալ-տնտեսական խմբերին, ունեն ոչ վարակիչ հիվանդություններից մահվան երկու անգամ ավելի բարձր ռիսկ, քան այն մարդիկ, որոնք պատկանում են ավելի բարձր մակարդակի սոցիալ-տնտեսական խմբերին։ 1. Աղքատությունը Աղքատությունն այն հիմքերից մեկն է, որով պայմանավորված են ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման հիմնական ռիսկի ֆակտորները, ներառյալ անբարենպաստ սոցիալ-տնտեսական պայմանները, գործազրկությունը, ցածր կրթական մակարդակը և անորոշ ընտանեկան կարգավիճակը։ Այս ամենը որակվում է որպես բազմակողմանի ֆենոմեն, որն ի լրումն անբավարար եկամտի, թույլ չի տալիս բավարարել հիմնական կենսական պահանջները, ենթադրում է նաև` զբաղվածություն հայթհայթելու անընդունակություն, անադեկվատ կենցաղային պայմաններ, անադեկվատ սոցիալական ապահովություն, կրթություն, ինչպես նաև առողջ շրջակա միջավայր և բնական ռեսուրսներ, առաջին հերթին` մաքուր ջուր և օդ։ Ինչպես հայտնի է պաշտոնական տվյալներից, ըստ 2006 թվականի Տնային Տնսեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության տվյալների Հայաստանի Հանրապետության բնակչության 26.5%-ը որակվում է որպես աղքատ, իսկ 4.1%-ը` շատ աղքատ։

Page 19: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

Աղքատ լինելու ամենաբարձր ռիսկն ունեին այն տնային տնտեսությունները, որոնցում կերակրողը չունի կրթություն, գործազուրկ է, ուսանող, տնային տնտեսուհի է կամ ամուսիններից մեկն է միակ կերակրողը /հաճախ միայն կինը/։ Հայաստանում դեռ պահպանվում են աղքատության մակարդակի էական տարբերություններ մարզային, ինչպես նաև գյուղի և քաղաքի կտրվածքով։ 2006թ. տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտության /այսուհետ ՏՏԿԱՀ/ տվյալների համաձայն, աղքատության մակարդակը բարձր է աղետի գոտու, հեռավոր, սահմանամերձ ու գյուղատնտեսության վարման համար առավել անբարենպաստ պայմաններ ունեցող, ինչպես նաև առավելապես քաղաքային բնակչություն ունեցող մարզերում։ Ըստ ՏՏԿԱՀ տվյալների Երևանում բնակչության 21.0%-ն աղքատ է, իսկ 3.5%-ը շատ աղքատ, հանրապետության այլ քաղաքներում աղքատ է բնակչության 35.8%-ը, շատ աղքատ` 6.6 %-ը, իսկ գյուղական վայրերում` համապատասխանաբար 23.4% և 2.4%։ Աղքատության բաշխվածության ուսումնասիրությունն ըստ տարիքային խմբերի, թույլ է տալիս եզրակացնել, որ Հայաստանում, ինչպես և ողջ աշխարհում, աղքատների ամենամեծ չափաբաժինը հասնում է այն ընտանիքներին, որոնք բազմազավակ են։ Այսպես 4 երեխա ունեցող ընտանիքների 30.2%-ն աղքատ է, իսկ 7.2%-ը շատ աղքատ։ Այդպիսի ընտանիքների աղքատ լինելու հավանականությունը մոտ 1/3-ով բարձր է, քան մնացած բնակչության շրջանում։

2. Կրթությունը Հայտնի է, որ առողջության հիմնական ցուցանիշները կախված են նաև անհատների` իրենց առողջության նկատմամբ պատշաճ հոգածությունից, իսկ դա ուղղակիորեն կապված է մարդկանց կրթական մակարդակից։ Իսկ կրթությունն իր հերթին` կապված է մարդկանց սոցիալական կարգավիճակից։ Բարձրագույն կրթության օղակում աղքատների ընդգրկվածության ցուցանիշն ընդամենը 5.4, իսկ շատ աղքատներինը` շուրջ 8 անգամ ցածր է ոչ աղքատ բնակչության համապատասխան ցուցանիշից։ Մասնագիտական կրթական ծրագրերում ընդգրկվածության ցուցանիշները խիստ տարբերություններ ունեն թե տարածքային և թե՛ աղքատության խմբերի առումով։ 25-34 տարեկան երիտասարդների 49.8 տոկոսն ունի որևէ մակարդակի մասնագիտական կրթություն, որից` 27.2 տոկոսը` միջին ու նախնական մասնագիտական, իսկ 22.6 տոկոսը` բարձրագույն։ Հիմնական դպրոցն ավարտելուց հետո կրթահամակարգը թողնողները հիմնականում աղքատներն են։ Հետևաբար, հիմնական կրթությունը ոչ աղքատ 18-19 տարեկանների ընդամենը 2.8 տոկոսի համար է հանդիսանում իրենց ստացած ամենաբարձր կրթամակարդակը, իսկ աղքատների շրջանում նույն տարիքի բնակչության 16 տոկոսը հիմնական դպրոցից հետո թողել է կրթահամակարգը։ Շատ աղքատների շրջանում միայն հիմնական/դպրոցական կրթություն ունեցողները կազմել են 18-19 տարեկանների 35 տոկոսը։ 3. Գործազրկությունը Համաձայն Հայաստանի Հանրապետության բնակչության ընթացիկ հաշվառման, 01.01.2008թ. դրությամբ մշտական բնակչության թվաքանակը 3.230.100 է, որոնցից աշխատունակ տարիքը /16-ից 62 տարեկան տղամարդիկ և 16-60 տարեկան կանայք/` 2.169.900, իսկ մինչև 16 տարեկանները` 673. 400 երեխաները կազմում են շուրջ 21 %։ Գործազուրկ լինելու հանգամանքը, ըստ տնային տնտեսությունների հետազոտության արդյունքների, շարունակում է զգալիորեն ավելացնել աղքատության ռիսկը։ Պաշտոնական (գրանցված) գործազրկության մակարդակը 2007 թվականին կազմել է 7%, իսկ 16 և բարձր տարիքի

Page 20: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

բնակչության գործազրկության մակարդակը, համաձայն աշխատուժի ընտրանքային հետազոտությունների, կազմել է 28.4%։ Ըստ աշխատուժի ընտրանքային հետազոտությունների, կանանց գործազրկության մակարդակը (35.0%) գերազանցում է տղամարդկանց գործազրկության մակարդակին (21.9%)։ Գործազրկության մակարդակը հատկապես բարձր է երիտասարդության (16-29 տարեկան) շրջանում` գերազանցելով դրա միջին մակարդակը շուրջ 1.7 անգամ։ 4. Առողջապահական ծառայությունների մատչելիությունը Ողջ բնակչության համար առողջապահական ծառայությունների մատչելիությունը և հասանելիությունը հանդիսանում են բժշկական ծառայությունների օգտագործման հիմնական դետերմինանտը։ Թեև ՀՀ Սահմանադրությունը և օրենսդրությունը պաշտոնապես երաշխավորում են ՀՀ բոլոր քաղաքացիների` առողջապահական ծառայություններից հավասար և առանց խտրականության օգտվելու իրավունքը, դրա փաստացի իրացման պատկերից երևում է, որ առկա է առողջապահական ծառայություններից օգտվելու զգալի տարբերություն, կապված անհատի սոցիալ-տնտեսական կարգավիճակի հետ։ Աշխարհագրական մատչելիության տեսանկյունից Հայաստանում վիճակը վերջին տարիներին քիչ-շատ բարվոք է, քանի որ անգամ փոքր /մինչև 1000 բնակչություն ունեցող/ գյուղերում առկա են առաջնային բուժօգնության ծառայություններ` բուժակ-մանկաբարձական կետի, ամբուլատորիայի, առողջության կենտրոնի կամ ընտանեկան բժշկի գրասենյակի կարգավիճակով։ Սակայն, չնայած այդ հանգամանին, հանրապետությունում դեռևս կան մոտ 40 չափազանց փոքրաթիվ բնակչություն ունեցող գյուղեր, որտեղ անգամ չկան բուժակ-մանկաբարձական կետեր /հաճախ նաև բուժքրոջ բացակայության պատճառով/, ուստի, այդ բնակչության բուժսպասարկումն իրականացվում է մոտակա գյուղի կամ քաղաքի առաջնային բուժօգնության ծառայությունների միջոցով։ 5. Առողջությունը և շրջակա միջավայրը Հայաստանը ներկայումս գտնվում է անցումային շրջանում և նրա առջև ծառացած են հրատապ բնապահպանական հիմնախնդիրներ, որոնք իրենց հերթին ազդեցություն են գործում բնակչության առողջական վիճակի վրա։ Առողջության վրա բացասաբար ազդում են շրջակա միջավայրի այնպիսի գործոններ, ինչպիսիք են անվտանգ ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների ցածր մատչելիությունը, մթնոլորտային օդի աղտոտումը, այդ թվում ավտոտրանսպորտից, ճանապարհա-տրանսպորտային պատահարների բարձր վտանգը, անբավարար բնակարանային պայմանները, աղմուկը, շինությունների ներսի օդի աղտոտումը, սննդամթերքի աղտոտումը, քիմիական նյութերը։ Բնակչության առողջության վրա հնարավոր բացասական ազդեցության գործոններից Հայաստանում առավել մտահոգիչ են հետևյալները. մթնոլորտային օդի աղտոտվածության մոնիթորինգի արդյունքներով` հանրապետության առավել աղտոտված բնակավայրերն են` Ալավերդի քաղաքը՝ մետալուրգիական գործարանի ծծմբի երկօքսիդի արտանետումների, Արարատ և Հրազդան քաղաքները՝ ցեմենտի գործարանների փոշու արտանետումների և Երևան քաղաքը՝ հիմնականում ավտոտրանսպորտային արտանետումների հետևանքով։ Տրանսպորտային հատվածի արտանետումները Երևան քաղաքում կազմում են ընդհանուր արտանետումների ավելի քան 90%-ը, և դրանց նվազեցման խնդիրը պահանջում է համալիր և հետևողական աշխատանք էթիլացված բենզինի օգտագործման արգելքը, որը գործում է 2001թ-ից,

Page 21: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

պայմաններ է ստեղծել արտանետումների չեզոքացուցիչների պարտադիր կիրառման համար։ Որպես առաջին քայլ՝ արգելվել է առանց չեզոքացուցիչների ավտոմեքենաների ներմուծումը Հայաստան։ Մարդկանց առողջության և կյանքի որակի ապահովման համար կարևորվում է նաև քաղաքներում կանաչ տարածքների, ռեկրեացիոն գոտիների պահպանման և համաչափ զարգացման խնդիրը, որը առավել կարևորվում է ամառվա ամիսներին ջերմային սթրեսներին հարմարվելու համար։ Հայաստանի համար թափոնների կառավարմանը վերաբերող խնդիրները մնում են առաջնային և արդիական, քանի որ մինչ օրս լուծված չեն կոմունալ-կենցաղային թափոնների, ինչպես նաև ժամկետանց դեղամիջոցների, թունաքիմիկատների և քիմիական նյութերի էկոլոգիապես անվտանգ հեռացմանը վերաբերող խնդիրները։ Գործնականում արդյունաբերական թափոնները կոշտ կենցաղային թափոնների հետ հեռացվում են քաղաքային և գյուղական աղբյուսներ։ Չնայած նրան, որ արդյունաբերական ձեռնարկություններից տարիներ շարունակ առաջացել և այսօր էլ շարունակում են առաջանալ արդյունաբերական թափոններ, այդ թվում՝ թունավոր թափոններ, հանրապետությունում բացակայում են արտադրական թափոնների, այդ թվում՝ վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման կետերը և կուտակման հատուկ վայրերը (թափոնակուտակիչ պոլիգոններ)։ Բնակչության առողջության վրա բացասական ազդեցություն կարող են ունենալ պոչամբարները։ Վերջին տարիներին հանրապետությունում, ընդհանուր առմամբ, զգալի դրական տեղաշարժեր են արձանագրվել խմելու ջրի հասանելիության, ջրամատակարարման շարունակականության և անվտանգության աստիճանի ավելացման առումով։ Այդուհանդերձ, ջրամատակարարման տևողությունը ներկայումս շարունակում է մնալ ցածր մակարդակի վրա և բնութագրվում է տարածքային զգալի անհամաչափություններով։ Լուրջ հիմնախնդիր է գյուղական բնակավայրերում ջրամատակարարվող ջրի որակի և անվտանգության ապահովումը։ Բնակչության առողջության վրա ազդեցություն ունեցող շրջակա միջավայրի հիմնախնդիրները հետևյալն են` 1) Մթնոլորտային օդի աղտոտվածությամբ պայմանավորված շնչառական հիվանդացությունը, ներառյալ ծխախոտի ծխի երկրորդային ազդեցությունը։ 2) Բնակչության սննդի անվտանգություն և առողջ սնուցման խնդիրներ։ 3) Ֆիզիկական ակտիվության պակասը և դրա համար պատշաճ պայմանների անբավարարությունը։ 4) Աշխատանքային գործունեության կազմակերպման ընթացքում գործոնների անբարենպաստ ազդեցություն։ Շրջակա միջավայրի ազդեցությամբ պայմանավորված ոչ վարակիչ հիվանդությունների նվազեցման և բնակչության առողջության պահպանման նպատակն է` բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի անբարենպաստ և վտանգավոր ազդեցության նվազեցումը և կանխարգելումը, կայուն զարգացման և կյանքի առողջ և բարենպաստ պայմանների ապահովումը, բնակչության առողջության ամրապնդում` առողջ ապրելակերպի արմատավորման միջոցով։ Շրջակա միջավայրի ազդեցությունից բնակչության առողջության պահպանման հիմնական ուղղություններն են. 1) առողջության վրա առավել զգալի բացասական ազդեցություն ունեցող շրջակա միջավայրի հինմախնդիրների լուծում, 2) բնակչության համար մաքուր օդի, անվտանգ խմելու ջրի և սննդի, բնակության, աշխատանքի, հանգստի առողջ և անվտանգ պայմանների ապահովում,

Page 22: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

3) բնակչության առողջության վիճակի հետազոտություն` շրջակա միջավայրի ազդեցությամբ պայմանավորված շեղումների վաղ հայտնաբերման և արդյունավետ բուժման նպատակով։

Ներկայում Հայաստանում իրականացվում է զգալի աշխատանք այս ուղղությամբ։ Հիմնախնդիրները առնչվում են տարբեր գերատեսչությունների ոլորտներին և ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի «Շրջակա միջավայր և առողջություն» գործընթացի շրջանակներում առողջապահության և շրջակա միջավայրի նախարարների համաժողովների որոշումների և «Շրջակա միջավայրի և առողջապահության նախարարների Հռչակագրի» համահունչ գործողությունները և մոտեցումները ներառված են տարբեր իրավական ակտերում, քաղաքականության փաստաթղթերում, պետական և միջազգային ծրագրերում (ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության գործողությունների երկրորդ ազգային ծրագրին հավանություն տալու մասին» N 33 արձանագրային որոշում, 2002 թվականի օգոստոսի 1-ի «Շրջակա միջավայրի հիգիենայի բնագավառում գործողությունների ազգային ծրագրի մասին» N 1204-Ն որոշում, 2005 թվականի հուլիսի 14-ի «Ավտոտրանսպորտային միջոցների վնասակար արտանետումների նվազեցման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1033-Ն որոշում, 2007 թվականի փետրվարի 15-ի «ՀՀ շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների 2007-2011 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 191-Ն որոշում և այլն)։

Նշված ուղղություններով արդյունավետ գործողությունները շարունակաբար իրականացվում են բոլոր ոլորտների, պետական կառավարման տարբեր մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից, և պետք է ապահովեն գործնական մասնակցություն շրջակա միջավայրի և բնակչության առողջության ապահովման ուղղությամբ միջազգային գործընթացներին և հանրության իրազեկությունը և մասնակցությունը։

V. Հայեցակարգի նպատակը և հիվանդությունների ու ռիսկի գործոնների տարածվածության կրճատմանն ուղղված մոտեցումները Սույն փաստաթուղթը ներկայացնում է ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) տարածվածությանն ու դրանցից առաջացած մահացության նվազեցմանն ուղղված ազգային մոտեցումներն ամրագրող հայեցակարգը։ Ընդհանուր առմամբ, այն անդրադառնում է ՈՎՀ-ի առումով Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակին և դրա հիմքում ընկած պատճառներին, ինչպես նաև հիմնավորում է սույն հայեցակարգի անհրաժեշտությունը։ Բացի դրանից, ներկայացվել է ՈՎՀ-ի վերահսկման ու կանխարգելման համար անհրաժեշտ մի շարք գործողություններ և միջոցառումներ, որոնք ձևակերպված են համապատասխան առաջարկությունների տեսքով և ընդհանրական բնույթ են կրում։ ՈՎՀ-ի կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման հայեցակարգի նպատակն է. Նվազեցնել Հայաստանում ոչ վարակիչ հիվանդություններից հիվանդացությունը և դրանցից առաջացած հաշմանդամությունն և վաղաժամ մահացությունը։ Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման գործընթացում կարևոր է պահպանել հավասարության սկզբունքը, այն է` ապահովել բուժօգնությունից օգտվելու հավասար բաշխումը բնակչության շրջանում։

Page 23: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

1) Կրճատել ոչ վարակիչ հիվանդությունների բեռը. 2) հավասար կերպով բարելավելով կյանքի որակը, 3) հավասար կերպով երկարացնելով կյանքի միջին տևողությունը և հավասար կերպով կանխելով բարդությունները ու հաշմանդամությունը բնակչության բոլոր խավերի շրջանում։

Առանձնահատուկ նպատակներն են. 1) ՈՎՀ զարգացման ռիսկի գործոնների հսկողությանն ուղղված համատեղ գործողությունների իրականացում միջգերատեսչական մակարդակում։ 2) ՈՎՀ-ի հսկողության և կառավարման կարողությունների բարելավում առողջապահության համակարգի հզորացման միջոցով։ Հայեցակարգն իր մեջ ներառում է հետևյալ առավել տարածված հիվանդությունների կանխարգելմանն ու վերահսկմանն ուղղված ռազմավարությունները, որը պայմանավորված է հանրապետության բնակչության շրջանում հիվանդացության և մահացության կառուցվածքում դրանց զբաղեցրած տեղով. 1) արյան շրջանառության համակարգի հիվանդություններ /մասնավորապես` սրտամկանի ինֆարկտ և գլխուղեղի ինսուլտ/, 2) չարորակ նորագոյացություններ, 3) շաքարային դիաբետ Հայեցակարգի` ապագայի վերաբերյալ հիմնական տեսլականը Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության և դրանցից առաջացած հաշմանդամության և մահացության ցուցանիշների նվազեցումն է։

VI. Հայեցակարգի իրականացման քայլերը 1. Հանրության առողջությանը վերաբերող մոտեցումները, կապված ռիսկի գործոնների հետ ՈՎՀ-ները ռիսկի մի շարք գործոնների, վիճակների և դետերմինանտների, այդ թվում և կենսակերպի, շրջակա միջավայրի գործոնների և գենետիկական նախատրամադրվածության, բարդ փոխազդեցության արդյունք են հանդիսանում։ Ողջ բնակչության, կամ բնակչության առանձին խմբերի (օրինակ` երեխաների և երիտասարդների) շրջանում բոլոր ռիսկի գործոններին կամ դրանց մեծ մասին միաժամանակ ուղղված միջոցառումների իրականացումը տեսանելի և զգալի ազդեցություն է առաջացնում, մինչդեռ ռիսկի ընդամենը մեկ-երկու գործոններին անդրադարձող միջացառումների արդյունավետությունը ցածր է լինում։ Ընդհանուր առմամբ, ռիսկի մի շարք գործոնների տարածվածությունն էապես և շարունակաբար նվազեցնելու համար անհրաժեշտ է երկրում ձևավորել առողջության և առողջ ապրելակերպի մշակույթ։ Քանի որ կենսակերպի փոփոխության առումով երեխաներն ու երիտասարդներն ավելի ընկալունակ են, քան մեծահասակները (այլ երկրներում «Մի սկսեք ծխել» քարոզարշավները շատ արդյունավետ են եղել երեխաների և երիտասարդների շրջանում), ապա առողջ ապրելակերպի ձևավորմանն ուղղված միջոցառումների ազդեցությունը հիվանդացության և մահացության ցուցանիշների վրա ի հայտ կգա որոշ ուշացումով։ Միջսեկտորային և միջգերատեսչական համատեղ գործողությունները առանցքային նշանակություն ունեն շարունակական քարոզչության միջոցով առողջ ապրելակերպի մշակույթ ձևավորելու խնդրում։

Page 24: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

Անմիջական ռիսկի գործոնները մեծամասամբ պայմանավորված են այնպիսի սոցիալական դետերմինանտներով, ինչպիսիք են աղքատությունը, գործազրկությունը, կրթական ցածր մակարդակը և սթրեսը։ 2. Բնակչության առողջության պահպանմանը, խթանմանը և հիվանդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումներ, որոնք իրականացվելու են առողջապահության համակարգի կողմից։ Ձևավորել առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգ, մասնավորապես` գերակա ուղղություններ կամ մոտեցումներ ընտրելով հետևյալները. Առաջինն ուղղված է սկրինինգների միջոցով այն անձանց հայտնաբերմանը, ովքեր ունեն այս կամ այն ՈՎՀ-ի զարգացման բարձր ռիսկ։ Օրինակ` կրծքագեղձի և արգանդի վզիկի նախաքաղցկեղային վիճակների վաղ հայտնաբերմանն ուղղված հետազոտությունները որոշակի տարիքային խմբի /30-59 տարեկան/ կանանց շրջանում կամ առնվազն տարին մեկ անգամ որոշակի տարիքից բարձր տղամարդկանց զարկերակային ճնշման չափումը, գլյուկոմետրիան և այլն։ Երկրորդ մոտեցումը վերաբերում է բուն առողջապահության համակարգին և անդրադառնում է բարձր ռիսկի խմբերին և արդեն իսկ հիվանդացած անձանց։ Այն ընդգրկում է երկու բաղադրիչ. 1) Առաջին բաղադրիչ. Առաջնային բուժօգնության համակարգում աշխատող ընտանեկան բժիշկներն ու բուժքույրերը շատ շահեկան դիրքում են գտնվում ռիսկի գործոնների վերաբերյալ պարբերաբար սկրինինգներ իրականացնելու, վաղ շրջանում հիվանդությունները հայտնաբերելու, ինչպես նաև իրենց պացիենտների հետ կենսակերպի և ռիսկի գործոնների հետ կապված հարցերը քննարկելու առումով։ Փորձը ցույց է տվել, որ լավ կրթված ԱԱՊ բուժաշխատողները, ում հաջողվում է վստահության վրա հիմնված հարաբերություններ ստեղծել իրենց պացիենտների հետ, կարողանում են ազդել վերջիններիս կենսակերպի վրա, օրինակ` խրախուսել առողջ ապրելակերպի ձևավորմանը։ Երբ բնակչության շրջանում ձևավորվում է առողջ ապրելակերպի մշակույթ, և հնարավորություններ են ստեղծվում ֆիզիկական ակտիվությամբ զբաղվելու համար։ Բարձր ռիսկի խմբերին պատկանող կամ հիվանդության զարգացման սկզբնական փուլերում գտնվող մեծ թվով պացիենտների առողջական վիճակի բարելավման համար պահանջվում է նաև բուժական միջոցառումներ (օրինակ, զարկերակային բարձր ճնշում, կամ խոլեստերինի բարձր մակարդակ արյան մեջ, որոնք հնարավոր չէ կարգավորել միայն կենսակերպի փոփոխությունների միջոցով)։ Այսպիսով, հզոր ԱԱՊ համակարգը թույլ է տալիս սահամանափակել հիվանդության զարգացումը և նվազեցնել ավելի ծախսատար երկրորդային և երրորդային բուժօգնության անհրաժեշտությունը։ 2) Երկրորդ բաղադրիչը բուժօգնության որակի բարելավումն է երկրորդային և երրորդային մակարդակներում։ Հիվանդությունների կանխարգելումն ու վաղ հայտնաբերումը, առանց հետագա մասնագիտական որակյալ բուժօգնության կազմակերպման, չեն կարող կրճատել մահացության բարձր մակարդակը երկրում։ Չափազանց կարևոր է ոչ վարակիչ հիվանդություններով տառապող անձանց որակյալ մասնագիտացված բուժօգնության ապահովման մատչելիության և հասանելիության ապահովումը ոչ միայն մայրաքաղաքում, այլև հանրապետության մարզերում։

Page 25: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

Որոշակի ախտորոշամբ հիվանդների ապրելու հավանականությունը հաճախ մեծապես կախված է նրանց ցուցաբերվող բուժօգնության արագությունից։ Օրինակ` սրտամկանի ինֆարկտի դեպքում հիվանդության դրական ելքը առավել հավանական է մասնագիտացված բուժօգնությունը առաջին մեկ ժամվա ընթացքում ապահովելու դեպքում։ Կարևորագույն խնդիր է նաև շտապօգնության անձնակազմի գիտելիքներն ու հմտությունները, մեքենաների հագեցվածությունը։ Իր հերթին, հիվանդանոցային հաստատությունը, պետք է ունենա համարժեք տեխնոլոգիաներ և բարձրորակ մասնագետներ, որպեսզի կարողանա բուժական միջոցառումներ իրականացնել։ Օրինակ` ինսուլտի պարագայում, առանց գլխուղեղի համակարգչային տոմոգրաֆիայի, հնարավոր չէ ախտորոշել դրա տեսակը և իրականացնել համարժեք բուժում։ Այս խնդրի լուծումը հնարավոր կլինի ապահովել հիվանդանոցների հավատարագրման միջոցով, որը կարող է ապահովել ոչ միայն անհրաժեշտ որակ, այլև հիմք հանդիսանալ պետական պատվերի տեղադրման համար։ 3. Իրատեսական պլանավորում և նախաձեռնություններ, հիմնվելով արդեն իսկ իրականացված և ընթացիկ միջոցառումների վրա Հիվանդությունների համաճարակային իրավիճակի առումով Հայաստանը գտնվում է անցումային փուլում, այն է` երկրում դեռևս բարձր է ցածր եկամուտ ունեցող պետություններին բնորոշ հիվանդությունների բեռը (վարակիչ հիվանդություններ, թերսնուցում), սակայն միաժամանակ աճում է նաև զարգացած երկրներին բնորոշ հիվանդությունների տարածվածությունը, հատկապես քաղաքային վայրերում (ոչ վարակիչ հիվանդություններ, բուժծառայությունների ավելի բարձր պահանջարկ)։ Սույն հայեցակարգով ներկայացվում է ՈՎՀ-ի դեմ պայքարի իրատեսական մոտեցումները` հաշվի առնելով առկա միջոցներն ու հնարավորությունները։ Բացի դրանից, սույն փաստաթուղթն ընդգծում է, որ վերջին տարիներին մշակվել և ներդրվել են բազմաթիվ ռազմավարություններ, որոնք ամուր հիմքեր են ստեղծել ՈՎՀ-ի նվազեցմանն ուղղված ջանքերի իրականացման համար։ Խոսքը գնում է այնպիսի ընդհանուր բնույթի միջոցառումների մասին, ինչպիսիք են ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագիրը և ծխախոտի դեմ պայքարի բնագավառում առաջնահերթ միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1630-Ն որոշումը, ՀՀ կառավարության 2008 թվականի հունիսի 19-ի «ՀՀ բնակչության առողջության առաջնային պահպանման 2008-2013 թվականների ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 24 արձանագրային որոշումը, ինչպես նաև «Հանրային առողջության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, «2009-2015թթ. երեխաների և դեռահասների առողջության և զարգացման ազգային ռազմավարությունը»` համապատասխան գործողությունների ծրագրով։ 4. Բնակչության առողջություն Սույն գլխում քննարկվում են ռիսկի հիմնական գործոնները և դրանց տարածվածության նվազեցմանն ուղղված առաջարկությունները, որոնք ներկայացվում են որպես 11 միջոցառումներ։ Մի շարք առաջարկությունների ուղղությամբ արդեն իսկ որոշ աշխատանքներ են իրականացվում, և դրանք ներառված են սույն փաստաթղթում ՈՎՀ-ի ուղղությամբ անհրաժեշտ բոլոր միջոցառումները համապարփակ տեսքով ներկայացնելու նպատակով։

Page 26: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

Չնայած ռազմավարության մշակումը հիմնականում համապատասխան լիազոր մարմնի պարտականությունն է, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները (ՀԿ-ներ) պետք է իրենց ներդրումն ունենան ռազմավարությունների մշակման և իրականացման գործում, քանի որ նրանց ինտելեկտուալ և նյութական հնարավորություններն էական են։ ՀԿ-ները դիտարկվում են իբրև կարևոր գործընկերներ ստորև ներկայացվող բոլոր նախաձեռնությունների շրջանակներում, այդ իսկ պատճառով դրանք առանձին-առանձին չեն նշվել։ Միջոցառում 1` առավել բարձր մահացության բերող 3 հիվանդությունների վերաբերյալ ազգային ռազմավարական ծրագրերի մշակում։ Առանձին` առավել բարձր մահաբերության ցուցանիշ ունեցող հիվանդությունների վերաբերյալ համապատասխան ռազմավարությունների մշակման նպատակն է ապահովել այդ հիվանդությունների համապարփակ և համակարգված կանխարգելումը, բուժումն ու խնամքը առողջապահության համակարգի բոլոր մակարդակներում։ Առաջարկվում է երեք ազգային ռազմավարությունների մշակում, որը լրացնում է վերը նկարագրված հանրային առողջության և ընդհանուր առմամբ առողջապահության համակարգի բարելավմանն ուղղված միջոցառումները։ Բոլոր երեք ռազմավարությունները ներառելու են մի շարք ընդհանուր բաղադրիչներ. ՀԾՓ-ի շրջանակներում կամ դրանցից դուրս առկա կամ ձևավորվելիք ծառայությունների նկարագիր (ձևակերպված նպատակի տեսքով)։ Օրինակ. սկրինինգային հետազոտությունների իրականացում քաղցկեղի որոշ տեսակների համար (կրծքագեղձի, արգանդի վզիկի և հաստ աղու քաղցկեղ)։ Նման սկրինինգներն ընդգրկված են բուժօգնության ստանդարտ ծավալների շրջանակներում այն երկրներում, որտեղ քաղցկեղի նշված տեսակները տարածված են (Հայաստանն այդ երկրների թվին է պատկանում)։ Միջոցառում 2` «Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի, ծխախոտի դեմ պայքարի բնագավառում առաջնահերթ միջոցառումների ցանկի /2010-2015 թվականների/ մշակում Հայաստանը վավերացրել է ԱՀԿ-ի «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային հռչակագիրը»։ Սույն Հռչակագրի և նրա արձանագրությունների նպատակն է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական հետևանքներից՝ ծխախոտի դեմ պայքարի միջոցների համար համապատասխան շրջանակներ ապահովելու միջոցով։ Դրանք այն շրջանակներ են, որոնք ենթակա են Կողմերի իրականացմանը ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում, որպեսզի մշտապես և էականորեն կրճատվի ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության տարածվածությունը։ Ծխախոտի դեմ պայքարի բնագավառում, համաձայն ԱՀԿ մոտեցումների, առաջարկվում է հիմնական գործողությունների փաթեթ, որի արդյունավետությունն ապացուցված է միջազգային փորձով։ Դրանք են. 1. Ծխախոտի օգտագործման և իրականացվող կանխարգլման քաղաքականության և ծրագրերի մոնիթորինգ 2. Բնակչության պաշտպանություն ծխախոտի ծխից 3. Օժանդակություն ծխելը թողնելու նպատակով Նախազգուշացում/Իրազեկում ծխախոտի հետ կապված վտանգների մասին

Page 27: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

4. Ծխախոտի գովազդի, վաճառքի խթանման և հովանավորչության արգելում

5. Ծխախոտի հարկերի բարձրացում Մինչ այժմ, ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագիրը և ծխախոտի դեմ պայքարի բնագավառում առաջնահերթ միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 1630-Ն որոշման շրջանակներում իրականացվել են վերոհիշյալ միջոցառումներից մի քանիսը։ Չնայած առաջընթացին` դեռևս առկա են բացեր, ինչպիսիք են ծխախոտի ծխից ազատ գոտիները։ Թեև հասարակական վայրերում ծխելը կանոնակարգող մի քանի օրենսդրական ակտեր արդեն ընդունված են, սակայն դեռևս գոյություն ունեն դրանց կիրառման հետ կապված որոշ խնդիրներ։ Չի հաջողվել նաև հասնել ծխախոտի գովազդի, վաճառքի խթանման և հովանավորչության արգելմանը։ «Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի, ծխախոտի դեմ պայքարի բնագավառում առաջնահերթ միջոցառումների ցանկի /2010-2015 թվականների/» մշակման նախապատրաստական աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են։ Այն հիմնվում է նախորդ` 2005-2010 թվականների ծրագրի վրա և հանդիսանում է նրա օրգանական շարունակությունը։ Ծրագրի նպատակն է պաշտպանել մարդկանց առողջությունը ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական հետևանքներից։ Խնդիրները, որոնք նախատեսվում է հաղթահարել հետևյալն են. 1.Հիմնական խնդիր՝ շարունակականորեն նվազեցնել ծխախոտի օգտագործման տարածվածությունը (տարեկան 1,5-2%) ծխելու դադարեցման ցուցանիշների և չծխող անձանց թվաքանակի մեծացմանն ուղղված նպատակային քաղաքականության իրականացման ճանապարով։ 2. Պահպանել և խթանել բնակչության առողջությունը՝ կանխարգելելով ծխախոտի ծխի երկրորդային ազդեցությանն ենթարկվելը։ 3. Մշակել և շարունակականորեն կատարելագործել ծխախոտի օգտագործման և ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացող հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգը։ 4. Բնակչությանը տեղեկացնել ինչպես ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի երկրորդային ազդեցության հետևանքով հիվանդությունների առաջացման վտանգի, այնպես էլ ծխախոտի բաղադրության մասին։ «2005-2010թթ. ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագրի» նախագծում առաջարկվող ռազմավարությունները, գործողությունները և միջոցառումները հիմնված են միջազգային առողջապահական կազմակերպությունների (մասնավորապես՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության), մոտեցումների և առաջարկությունների, ինչպես նաև Հայաստանի` նախորդ տարիներին կուտակած փորձի վրա, հաշվի առնելով մեր երկրի առկա հնարավորությունները, ազգային առանձնահատկությունները, գործող օրենսդրությունը և այլն։ Նոր ծրագիրը ենթադրում է նաև առողջ վարքագծի վերաբերյալ դպրոցական կրթական ծրագրի մշակում, ինչպես է նաև ծխախոտի վաճառքի մասին օրենսդրության կատարելագործում։ Միջոցառում 3` Անառողջ սննդի օգտագործման սահմանափակմանն ուղղված ռազմավարության մշակում։

Page 28: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

Այդ ուղղությամբ առաջին քայլը կարող է լինել բնակչության շրջանում սնուցման վիճակի և սննդային սովորությունների վերաբերյալ հետազոտությունների իրականացումը, ինչը թույլ կտա նախանշել հետագա իրատեսական նպատակները։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գիտականորեն ապացուցվել է, որ բնակչության շրջանում սննդային սովորությունների փոփոխությանն ուղղված մի շարք գործողություններ կարող են բերել որոշակի ՈՎՀ-ի հիվանդացության և մահացության կրճատման, ակնկալվում է, որ սննդի արտադրության բնագավառում որոշ գործընթացների փոփոխությունը թույլ կտա էապես բարելավել սննդակարգը, քանի որ այն անհատների սննդային վարքագծի փոփոխություն չի պահանջում (վարքագծի փոփոխությունն անհամեմատ ավելի դանդաղ գործընթաց է)։ Դրանք են. 1. Պատրաստի սննդում ճարպի (հատկապես տրանս- և հագեցած ճարպերի) պարունակության նվազեցում։ 2. Հագեցած ճարպերի, շաքարի և կերակրի աղի բարձր պարունակությամբ սննդատեսակների օգտագործման արգելում դպրոցներում։ 3. Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների, սննդամթերքի հիմնական բաղադրիչների, սննդամթերքի սննդային արժեքի վերաբերյալ մակնշում պիտակների կամ փաթեթավորման վրա։ Նախաձեռնությունը ենթադրում է նաև առողջ ապրելակերպի, այդ թվում առողջ սնուցման վերաբերյալ դպրոցական կրթական ծրագրի մշակում, ինչպես նաև սննդի վաճառքն ու սննդի բաղադրությունը կանոնակարգող օրենսդրության խիստ կիրառումը։ Միջոցառում 4` Բնակչության ֆիզիկական ակտիվությանը նպաստող ռազմավարության մշակում։ Ֆիզիկական ակտիվությունն օգտակար է բոլոր տարիքներում։ Այն չափազանց կարևոր է երեխաների և դեռահասների առողջության զարգացման համար և կարող է նպաստել տարեց մարդկանց առողջական վիճակի զգալի բարելավմանը։ Տեղական, տարածաշրջանային և ազգային պետական կառավարման մարմինների առջև դրված են խրոնիկ հիվանդությունների, ճարպակալման և նստակյաց կյանքի կտրուկ աճի խնդիրները, որոնք մեծ մասամբ պայմանավորված են ֆիզիկական ակտիվության պակասով։ Ֆիզիկական ակտիվության աջակցությունը պահանջում է պետական կառավարման մարմինների մասնակցությունը և համագործակցությունը բոլոր մակարդակներում (հանրապետական, մարզային, համայնքային), որտեղ հստակ բաշխված են նրանցից յուրաքանչյուրի դերը և պարտականությունները։ Պետական կառավարման մարմինները, Երևանի քաղաքապետարանը, տեղական ինքնակառավարման մարմինները կարևոր դեր ունեն քաղաքացիների ակտիվ կենսակերպի համար պայմաններ և հնարավորություններ ստեղծելու գործում։ Այդ մարմինների համագործակցության արդյունքում ակնկալվում է`

1. մոնիթորինգի անցկացում Հայաստանի Հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում և համայնքներում. 2. բնակավայրի պլանավորման և վերապլանավորման, հողօգտագործման, փողոցների նախագծման և բարեկարգման ժամանակ

նախկին կանաչ տարածքների, զբոսայգիների, խաղահրապարակների պարտադիր վերականգնում և նոր խաղահրապարակների, սպորտով զբաղվելու կանաչ գոտիների, զբոսայգիների, հետիոտնի համար նախատեսված ճանապարհների կառուցում, այնպես, որ հնարավոր լինի այդ վայրերը հասնել ոտքով կամ հեծանվով։ Երեխաների համար անվտանգ գոտիների ստեղծում և դրանց

Page 29: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

պատշաճ վիճակի պահպանում` խաղահրապարակներ, փոքրահասակների համար լողավազաններ, բաց սահադաշտեր, ոտքով զբոսնելու և հեծանվով երթևեկելու ուղիներ.

3. նախադպրոցական մանկական կազմակերպություններում և դպրոցական տարրական դասարաններում ամենօրյա, անվտանգ, զվարճալի, բացօթյա և փակ տարածքում խաղերի կազմակերպում, հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրայի պարապմունքների ընդգրկվածությունը բոլոր դասարանների ամենօրյա դասացուցակներում.

4. ակտիվ հանգստի վայրերից օգտվելու մատչելիություն։ Երեխաների, երիտասարդների, տարեց մարդկանց և հաշմանդամների անվճար կամ արտոնյալ պայմաններով մուտքի ապահովում լողավազաններ և ակտիվ հանգստի այլ վայրեր։

Միջոցառում 5` Շրջակա միջավայրի մոնիթորինգի գործընթացի շարունակականության ապահովում և բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի բացասական ազդեցության նվազեցմանն ուղղված միջոցառումների մշակում Շրջակա միջավայրի (օդի, ջրի և հողի) աղտոտվածությունն էական ազդեցություն է թողնում բնակչության առողջության վրա։ Օդի աղտոտումը տրանսպորտային միջոցների և արդյունաբերական օբյեկտների արտանետումների հետևանքով ուղղակիորեն բերում է հիվանդացության և մահացության ցուցանիշների բարձրացմանը, ինչին նպաստում են նաև շրջակա միջավայրի սանիտարական վիճակի վատթարացման հանգեցնող այլ պատճառները։ Ներկայումս շրջակա միջավայրի մոնիթորինգին և շրջակա միջավայրի հետ կապված ռիսկերի սահմանափակմանն ուղղված միջոցառումների իրականացմանը մասնակցում են մի շարք հաստատություններ։ Նախկինում ազգային մակարդակով որոշակի քայլեր են ձեռնարկվել այդ ուղղություններով, օրինակ` ավտոմեքենաներում կատալիտիկ այրիչների վերաբերյալ օրենքի ընդունումը։ Միջոցառում 6` Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարության պահանջների իրականացում։ 2006-2007 թվականների ընթացքում ճանապարհատրասնպորտային պատահարների հետևանքով գրանցվել է մահվան 703 դեպք։ Ընդ որում 2006թ.-ին` 332 դեպք, 2007թ.-ին` 371 դեպք։ 2008թ.-ի տվյալները դեռ հրապարակված չեն։ Բացի դրանից, ճանապարհատրասնպորտային տրավմատիզմը բազմաթիվ մարդկանց հաշմանդամության պատճառ է դառնում, իսկ առողջապահական ծառայություններից էական ռեսուրսներ է խլում։ Ճանապարհատրասնպորտային պատահարների մեծ թիվը պայմանավորված է մի շարք պատճառներով. ճանապարհների որակ, մեքենաների որակ և վարորդների վարքագիծ, ներառյալ անվտանգության գոտին չկապելը։ Վերջին տարիներին մի շարք նախաձեռնություններ են իրականացվել այս ուղղությամբ, օրինակ` անվտանգության գոտու վերաբերյալ համապատասխան որոշումների ընդունում, սակայն ճանապարհային անվտանգությունը հետագա բարելավման կարիք է զգում։

Page 30: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

1) Առողջապահական ծառայություններին առնչվող նախաձեռնություններ Առողջապահական ծառայությունների բարեփոխումներին և բարելավմանն ուղղված միջոցառումներն արդեն երկար ժամանակ է, ինչ իրականացվում են, և դրանց արդյունքներն ակնհայտ են։ ՈՎՀ-ի առումով առավել արդյունավետ միջամտությունը առողջապահական ծառայությունների հզորացումն է։ Ինչևէ, անհրաժեշտ է առանձնացնել հետևյալ խնդիրը. մի շարք հանգամանքների բերումով բուժծառայությունների ֆինանսական մատչելիությունն անբավարար է։ Այսպես, եթե ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայություններն ընդգրկված են ՀԾՓ-ում և սկսած 2006 թվականից անվճար են ողջ բնակչության համար, ապա ՀԾՓ-ից դուրս պահանջվող պաշտոնական և ոչ պաշտոնական վճարներն ու համավճարները բնակչության մի մեծ զանգվածի համար զգալի չափով սահմանափակում են անհրաժեշտ բժշկական օգնության մատչելիությունը։ Մինչդեռ այն անձիք, ովքեր ի վիճակի չեն վճարել, կամ ում համար պահանջվող վճարը բավականին մեծ է, իրենց հնարավորությունների համեմատ, հենց այն անձիք են, ովքեր առավել կարիք ունեն մասնագիտացված բուժօգնության։ Նշված խոչընդոտի, որը ենթադրում է առավել հասցեական և սոցիալապես խոցելի խավերին ուղղված առողջապահական ծառայությունների ապահովում մասնագիտացված բուժօգնության մակարդակում, մեծապես կնպաստի առողջապահական ծառայությունների կատարողականի բարելավմանը, այդ թվում և ՈՎՀ-ի զարգացման ռիսկ ունեցող կամ արդեն իսկ հիվանդ անձանց պարագայում։ Միջոցառում 7` առողջապահության ֆինանսավորման համակարգի բարելավում, բուժծառայությունների ֆինանսական հասանելիության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2009 թվականի օգոստոսի 27-ի N35 նիստի 25-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշմամբ ընդունել է ՀՀ-ում առողջապահության համակարգի ֆինանսավորման բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագիր, որը նախատեսվում է իրականացնել 2010 թվականի ընթացքում։

Միջոցառում 8` առաջնային օղակի համար կլինիկական ուղեցույցների մշակման և վերանայման, ինչպես նաև դրանք ընտանեկան բժշկության կրթական ծրագրերում ներառելու մեխանիզմների մշակման նպատակով մշտապես գործող հանձնաժողովի ստեղծում Առաջնային բուժօգնությունը առողջապահության համակարգի այն մակարդակն է, որտեղ առողջության ամրապնդումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու բուժումը պետք է ինտեգրվեն և ամենօրյա բուժծառայությունների մի մասը դառնան։ ԱԱՊ օղակի համար ուղեցույցների մշակումը դիտվում է որպես այդ ոլորտում որակի բարելավման կարևորագույն մեխանիզմ, ինչը միանգամայն հիմնավորված է, քանի որ դրանք արդյունավետ կանխարգելման և առաջնային բուժօգնության որակյալ ծառայություններն ապահովող կարևորագույն գործիքն են հանդիսանում։

Page 31: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

ԱԱՊ օղակի համար նախատեսված ուղեցույցները չեն կարող պարզապես ադապտացվել հիվանդանոցային բուժման ուղեցույցների, կամ այլ երկրների ուղեցույցների հիման վրա։ Դրանք պետք է մշակվեն տվյալ երկրում` ստեղծված իրավիճակին համապատասխան։ Առաջնային բուժօգնության համակարգի առաջնահերթ խնդիրներից մեկը համապատասխան ուղեցույցները մշակելու և շարունակաբար վերանայելու համար անհրաժեշտ կարողությունների ձևավորումն է։ Նշված ուղեցույցների կարևոր տարրերից մեկն աշխատանքային առաջադրանքների բաշխումն է բժիշկների և բուժքույրերի միջև, ինչպես նաև նրանց կողմից հիվանդությունների ինտեգրված վարումը։ Բժշկական ԲՈՒՀ-երի ուսանողները և մասնագիտացում անցնող բժիշկները պետք է սովորեն աշխատել ուղեցույցներով արդեն հետդիպլոմային ուսուցման ընթացքում, ինչը նշանակում է, որ ուղեցույցները պետք է ներառված լինեն նրանց մասնագիտացման ծրագրերում։ Միջոցառում 9` հիվանդանոցների հավատարմագրման համակարգի ստեղծում, հիվանդանոցային ծառայությունների ստանդարտ որակն ապահովելու նպատակով։ Հիվանդանոցային բուժօգնության համակարգը մասնակցում է ՈՎՀ-ի հսկողությանը` նախ և առաջ ապահովելով ՈՎՀ-ի բարդությունների երկրորդային և երրորդային կանխարգելումը։ Նշված նպատակն իրականացնելու համար անհրաժեշտ է ապահովել որակյալ բժշկական ծառայությունների տրամադրումը, հիվանդությունների բուժումը ժամանակին և պատշաճ կերպով, ՈՎՀ-ի վաղ հայտնաբերումն ու բուժումը այլ խնդիրների կապակցությամբ հիվանդանոցային բուժօգնության դիմած անձանց շրջանում, ինչպես նաև պացիենտների շրջանում առողջ ապրելակերպի քարոզչությունը բուժանձնակազմի կողմից։ Հաշվետվությունների միջոցով հավաքագրվող տվյալները, կատարվող հետազոտությունները և առանձին պացիետների փորձառությունների ուսումնասիրությունը (ինչը ներկայումս տեղեկության միանգամայն ընդունելի աղբյուր է համարվում) թույլ են տալիս եզրակացնել, որ հիվանդանոցային ծառայությունների որակը բուժհաստատությունների միջև մեծապես տարբերվում է և որոշ հիվանդանոցներում դեռևս անբավարար մակարդակի է։ Դա հիմնականում կապված է հաստատությունների հագեցվածության, բուժանձնակազմի գիտելիքների և հմտությունների հետ, ինչը որակյալ բուժօգնության ապահովման կարևորագույն պայմաններից է։ Համաձայն ԱՏՎՀԿ-ի պաշտոնական տվյալների ՀՀ չափահաս բնակչության շրջանում առավել բարձր է հիվանդանոցային մահացությունը արյան շրջանառության համակարգի հիվանդություններից՝ ուղեղի անոթային հիվանդություններից (ինսուլտ), սրտամկանի սուր ինֆարկտից և շաքարային դիաբետից։ Հիվանդանոցներում սրտամկանի սուր ինֆարկտից, սրտի իշեմիկ և ուղեղ անոթային հիվանդություններից մահացածների ընդհանուր քանակը 1990 թվականին կազմել է հիվանդանոցներում բոլոր մահացածների 32.4%-ը (յուրաքանչյուր երրորդը), իսկ 2008 թվականին` 48.2%-ը (մահերի թվում համարյա յուրաքանչյուր երկրորդը)։ Այլ երկրներում կատարված կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ ժամանակին կատարված «ռեվասկուլյարիզացիան» և համապատասխան` ժամանակակից պահանջներին համապատասխանող ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունը թույլ են տալիս 40-50%-ով նվազեցնել մահացությունը վերահիշյալ հիվանդություններից։ Բացի դրանից, ապացուցված է, որ Բ-պաշարիչների, ասպիրինի

Page 32: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

և ստատինների կիրառումը նույնպես նպաստում են սրտամկանի ինֆարկտից և գլխուղեղի ինսուլտից մահացության մակարդակի նվազեցմանը։ Անշուշտ, բուժօգնության այս մակարդակում ևս կարևորվում է կլինիկական ուղեցույցերի և ստանդարտ ընթացակարգերի դերը, որը, ապացուցողական բժշկության վրա հիմնված լինելով զգալիորեն կարող է նպաստել հիվանդանոցային մահերի նվազեցմանը։ Մասնագիտացված բուժօգնության մակարդակում հավատարմագրման համակարգի մշակումն ու ներդրումը թույլ կտա էապես բարելավել ծառայությունների ընդհանուր որակն այս օղակում։ Հավատարմագրումը դիտարկում է որպես ոչ թե պարտադիր, այլ կամավոր գործընթաց։ Հավատարմագրման նպատակն է ուսումնասիրել գործող հաստատությունները և գնահատել դրանց գործունեության համապատասխանությունը երկրում ու միջազգայնորեն ընդունված որակական բարձրագույն չափանիշներին, ինչպես նաև ապահովել որակի շարունակական բարելավումը։ Հավատարմագրումն անդրադառնում է մի շարք բաղադրիչների, այդ թվում հիվանդանոցային հաստատության շենքային պայմաններին, կառավարմանը և կլինիկական գործընթացի իրականացմանը։ Բժշկական հաստատությունների համար հավատարմագրման չափանիշները որակի շարունակական բարելավման ուղեցույցներ/նպատակներ են, որոնց բավարարման և իրականացման դեպքում դրանք ճանաչվում են մասնագիտական, գիտական կազմակերպությունների ու հանրության կողմից։ Հավատարմագրում իրականացնող երկրներում բժշկական հաստատությունները շահագրգռված են ստանալ հավատարմագիր՝ առողջապահական ծառայություններ ֆինանսավորող կազմակերպությունների կողմից (կառավարություն, ապահովագրական հիմնադրամներ) պատվեր ստանալու ակնկալիքով։ Ֆինանսավորող մարմինը` ի դեմս պետության, հավատարմագրման միջոցով կարող է ընտրություն կատարել տարբեր հիվանդանոցների միջև, դրա արդյունքում ակնկալելով ստանալ մատուցվող ծառայությունների ավելի բարձր որակ։ Հետևաբար, հիշյալ գորժընթացըւ ֆինանսական խթանների կիրառման և մրցակցության ապահովման կարևորագույն միջոց է։ Բուն հավատարմագրումը միջնաժամկետ նպատակ է, քանի որ հավատարմագրման համակարգը, առնվազն ներդրման առաջին մի քանի տարիների ընթացքում, հիմնականում կոչված է լինելու սահմանելու որակի էտալոնները և խրախուսելու դրանց պահպանումը բուժհաստատություններում։ Միջոցառում 10` Շտապօգնության ծառայության որակի բարելավում Վերը նշված հիվանդությունների և վնասվածքների հետևանքով կյանքին վտանգ սպառնացող անհետաձգելի իրավիճակներում հիվանդության ելքը մեծապես և հիմնականում կախված է շտապօգնության արագ տեղ հասնելուց, տեղում կամ ճանապարհին անհետաձգելի բուժօգնության կազմակերպումից, հիվանդին մասնագիտացված բուժհաստատություն ժամանակին տեղափոխելուց։ Խնդիրն առանձնապես կարևորվում է սրտամկանի ինֆարկտի և գլխուղեղի ինսուլտի պարագայում, երբ նպատակային և ճիշտ անհետաձգելի բուժօգնության ապահովումը հատկապես առաջին մեկ ժամվա ընթացքում վճռորոշ կարող է լինել հիվանդության ելքի համար։ Սակայն, չնայած իր կարևորագույն առաքելությանը, շտապօգնության ծառայությունը զգալիորեն հետ է մնում բուժօգնության մյուս տեսակներից.

Page 33: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

մեքենաները հին են, ցածր է տեխնիկական հագեցվածությամբ, մասնագետների ճնշող մեծամասնությունը կարիք ունի վերապատրաստումների, ՀՀ մարզերում կադրային ներուժը հիմնականում ներկայացված է ֆելդշերական բրիգադներով։ Ոլորտը մինչ այժմ չի ունեցել իր զարգացման հայեցակարգն ու ռազմավարությունը, որը կարող էր ապահովել զարգացման հիմնական ուղղությունները, դրա իրականացման ժամանակացույցը, կատարողներին և պատասխանատուներին։ Ուստի, ՀՀ կառավարության 2010 թվականի միջոցառումների ցանկում ընդգրկվել է շտապ օգնության ծառայության արդիականացումը` ուղղված բնակչությանը ցուցաբերվող շտապ օգնության ծառայությունների որակի և արդյունավետության բարելավմանը։ Ի թիվս այլ միջոցառումների, շտապ օգնության ծառայության կողմից իրականացվող բուժօգնության որակի վերահսկման նպատակով, նախատեսվում է մշակել և ներդնել կյանքին վտանգ սպառնացող հիվանդությունների և սուր վիճակների ժամանակ անհետաձգելի օգնության կազմակերպման պարտադիր ախտորոշիչ և բուժական միջամտությունների ստանդարտներ և դրանց իրականացումը վերահսկելի դարձնելու նպատակով կանչի ժամանակ լրացնել կատարվածը հավաստող «ստուգման թերթիկ». Միջոցառում 11` Տեղեկատվական համակարգի կատարելագործում Արդյունավետ քաղաքականության մշակման և առողջապահական համակարգի պլանավորման ու կառավարման համար անհրաժեշտ է տեղեկատվական ու վերլուծական բարելավված կարողություն։ Առողջապահական տեղեկատվական համակարգը պատկանում է առողջապահական քաղաքականության ձևավորման կարևորագույն գործիքների թվին։ ՀՀ առողջապահական համակարգի և բնակչության առողջության վերաբերյալ տեղակատվությունը հիմնվում է տվյալների վարչական աղբյուրների լայն շրջանակի վրա։ Հայաստանի բնակչության առողջության, առողջապահական ռեսուրսների, բուժհաստատությունների գործունեության վերաբերյալ առողջապահական տվյալները վերջնական հավաքագրվում և պահպանվում են Հայաստանի Հանրապետության ԱԱԻ առողջապահական տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնի կողմից։ Առողջապահության տեղեկատվական վերլուծական հանրապետական կենտրոնն Առողջապահության ազգային ինստիտուտի կառուցվածքային ստորաբաժանումն է, որը ստեղծվել է ՀՀ կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 13-ի թիվ 1747-Ն որոշման և ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1095-Ն հրամանի համաձայն։ Համաձայն ՀՀ օրենսդրության, առողջապահական համակարգի վերաբերյալ, մահացության, ֆինանսական, համաճարակաբանական հսկողության տեղեկատվությունը հավաքագրվում և պահպանվում են` ՀՀ ԱՆ տարբեր ստորաբաժանումների, Ազգային վիճակագրական ծառայության, ԱՆ պետական առողջապահահական գործակալության, ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից։

Առողջապահական տեղեկատվության հավաքագրման կազմակերպման մեթոդները կատարելագործման, վերլուծության և գնահատման գործընթացի զարգացման անհրաժեշտություն ունեն։ Այսպիսով, համարժեք տեղեկատվական-վերլուծական տեխնոլոգիաներ ապահովելու համար անհրաժեշտ են`

1. Առողջապահական տեղեկատվական համակարգի կատարելագործում,

Page 34: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

2. ԱՏՎՀԿ-ում տեղեկատվության հավաքագրման ու արխիվացման վերանայված համակարգ։ Առողջապահական տեղեկատվության միասնական հավաքագրումը նշանակում է, որ`

1) բուժհաստատություններից հավաքագրված ամբողջ տեղեկատվությունը պետք է իրենից ներկայացնի տրամաբանորեն փոխկա-պակցված տվյալների բազաների համակարգ,

2) տեղեկատվությունը չպետք է կրկնվի, պետք է մուտքագրվի միայն առաջնային տեղեկատվություն (ֆիզիկական, ֆինանսական կամ կադրային ռեսուրսների, հիվանդների, հիվանդությունների, այցերի կամ այլ տեղեկությունների վերաբերյալ)։ ԱՏՎՀԿ-ի կողմից` բնակչության առողջության և բժշկական կազմակերպությունների վերաբերյալ հավաքագրվում է ոչ թե առաջնային, այլ ընդ-հանրացված տեղեկատվություն, որը ծայրահեղ սահմանափակում է այդ տեղեկատվության կիրառումը վերլուծական նպատակ-ներով,

3) տեղեկատվությունը պետք է հավաքագրվի բոլոր բուժհաստատություններից, անկախ նրանց գերատեսչական պատկանելությունից կամ սեփականության ձևից,

4) տվյալների բազան պետք է պարունակի անհրաժեշտ տեղեկություններ համապա-տասխանության և վերլուծությանն աջակցելու համար։

Այսպիսով, առողջապահության կառավարման համակարգի տեղեկատվական վերլուծական երրորդ կարևոր խնդիրը` տեղեկատվության հավաքագրման և արխիվացման համակարգը վերանայելն է։ Տեղեկատվության հավաքագրման և համակարգման գործող մեթոդների արդիականացումը ոչ միայն կհզորացնի առողջապահական վերլուծական կարողությունները, այլև կնպաստի առողջապահական համակարգի բազմաթիվ այլ խնդիրների լուծմանը։ Բարելավված տեղեկատվական տեխնոլոգիան կբարձրացնի բուժօգնության որակը և կնպաստի հետազոտական ու գիտական գործունեությանը, ինչը կհանգեցնի լավագույն փորձի նույնականացմանը և կօգնի հասնել համակարգի գործունեության նպատակներին։

Առաջարկվում է առողջապահության տեղեկատվական համակարգի կատարելագործում և տվյալների բազաների համալրում։ 5. ՈՎՀ համաճարակաբանական հսկողության համակարգի մշակում և ներդրում ՈՎՀ համաճարաբանական հսկողության համակարգի մշակումն ու ներդրումը կարևորագույն նշանակություն ունի այդ հիվանդությունների առումով իրավիճակի վերլուծության և գնահատման, առողջապահության ոլորտի քաղաքական որոշումների կայացման ու կոնկրետ գործողությունների մշակման և իրագործման առումով։ Ուստի, անհրաժեշտ է ձևավորել առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության համակարգ։ ՈՎՀ համաճարակաբանական հսկողության համակարգը, որը ներառելու է առավել տարածված հիվանդությունները, մշակելու և ներդնելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները. 1. Համաճարակաբանական հսկողության համակարգի, մոնիթորինգի ենթահամակարգի մշակում` ներառյալ. 1) Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործընթաց ներդրած երկրների փորձի ուսումնասիրություն` մոնիրթորինգի զգայորոշիչների ընտրության առումով։

Page 35: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

2) ԱՀԿ մոտեցումների համաձայն առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների և շրջակա միջավայրի գործոնների մոնիթորինգի զգայորոշիչների մշակում։ 3) Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների և շրջակա միջավայրի գործոնների մոնիթորինգի զգայորոշիչների դուրս բերման համար անհրաժեշտ տվյալների հաշվառման և հաշվետվության կարգի լրամշակում` ներառյալ հաշվառման և հաշվետվական ձևերի լրամշակումը։ 2. Համաճարակաբանական հսկողության համակարգի վերլուծության ենթահամակարգի մշակում` ներառյալ. 1) Հետահայաց համաճարակաբանական վերլուծության ցուցանիշների մշակում և ներդնում։ 2) Ընթացիկ համաճարակաբանական վերլուծության ցուցանիշների մշակում և ներդնում։ 3.Համաճարակաբանական հսկողության համակարգի գնահատման և կանխատեսման ենթահամակարգի մշակում` ներառյալ. 1)Գնահատման ցուցանիշների մշակում և ներդնում։ 2) Կանխատեսման ցուցանիշների մշակում և ներդնում։ 4. Դետքային /պարեկային/ համաճարակաբանական հսկողության համակարգի մշակում և ներդնում առանձին հիվանդությունների համար։ 5. Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության ստանդարտների մշակում և ներդնում։ 6. Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության վերաբերյալ բոլոր մակարդակներում կադրերի վերապատրաստում։ 7. Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հետազոտության ստանդարտ-սխեմաների մշակում և ներդնում։ 8. Շրջակա միջավայրի գործոնների ուղղությամբ միջոցառումներ։ 9. Բնակչության բժշկահիգիենիկ ուսուցում. 1) հանրության բժշկա-հիգիենիկ կրթում, առողջ ապրելակերի քարոզչություն, 2) առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված առողջ ապրելակերպի քարոզչության և բժշկա-հիգիենիկ կրթության ծրագրի մշակում, 3) առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված առողջ ապրելակերպի քարոզչության հուշաթերթերի, պաստառների, տեսահոլովակների մշակում և ներդնում, 4) առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված առողջ ապրելակերպի քարոզչության և բժշկա-հիգիենիկ կրթության միջոցառումների իրականացում` օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները։ 6. Հանրության աջակցությունը Հանրության աջակցության գլխավոր նպատակն է ամրապնդել հանրության կարողությունները անհատների մոբիլիզացիայի մակարդակով, որպեսզի յուրաքանչյուրը գիտակցի իր պատասխանատվությունը սեփական առողջության նկատմամբ։ ՈՎՀ կանխարգելման և վերահսկման նպատակով առաջարկվում են հետևյալ միջոցառումները. 1) առողջության վերաբերյալ որոշումներ կայացնելիս անհատների մասնակցությունն ապահովելու համար մեխանիզմների մշակում,

Page 36: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

2) հանրության սոցիալական պատասխանատվության, համերաշխության և հանդուրժաողականության համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծում, 3) համագործակցություն պետական և ոչ պետական սեկտորների միջև, 4) առողջ ապրելակերպը խրախուսող սոցիալական միջավայրի ստեղծում։

Հավելված 2 ՀՀ կառավարության

2009 թվականի -ի N -Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԱՌԱՎԵԼ ՏԱՐԱԾՎԱԾ ՈՉ ՎԱՐԱԿԻՉ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ՎԱՂ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

Միջոցառման անվանումը Պատասխանատու Համակատարող

Կատարման ժամկետը Սպասվող արդյունքը

1. «Առավել բարձր մահացության բերող երեք հիվանդությունների` արյան շրջանառության համակարգի, չարորակ նորագոյացությունների և շաքարային դիաբետի վերաբերյալ ազգային ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

-

2010 թվական «Առավել բարձր մահացության բերող երեք հիվանդությունների` արյան շրջանառության համակարգի, չարորակ նորագոյացությունների և շաքարային դիաբետի վերաբերյալ ազգային ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության

Page 37: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը

կառավարության որոշում, որով կնախանշվեն արյան շրջանառության համակարգի, չարորակ նորագոյացությունների և շաքարային դիաբետի կանխարգելման և բուժման վերաբերյալ ԱՀԿ-ի կողմից ընդունված միջազգային չափանիշներին համապատասխան ռազմավարական ուղղությունները, միջոցառումների ծրագիրը, իրականացման ժամկետները, պլանը, կտրվի ֆինանսական գնահատականը` ակնկալելով Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության և դրանցից առաջացած հաշմանդամության և մահացության ցուցանիշների

Page 38: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

նվազեցում

2.

«Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագիրը, ծխախոտի դեմ պայքարի բնագավառում առաջնահերթ միջոցառումների ցանկը` 2010-2015թթ. հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

2010 թվական

«Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի դեմ պայքարի պետական ծրագիրը, ծխախոտի դեմ պայքարի բնագավառում առաջնահերթ միջոցառումների ցանկը` 2010-2015թթ. հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, որով կսահմանվեն միջոցառումների ծրագիրը, իրականացման ժամկետները և պլանի առկայությունը ՀՀ կողմից վավերացված Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի պահանջներին համապատասխան

Page 39: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

3.

«Անառողջ սննդի օգտագործման սահմանափակմանն ուղղված ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություններ

2013 թվական

«Անառողջ սննդի օգտագործման սահմանափակմանն ուղղված ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում, որով անառողջ սննդի օգտագործման սահմանափակման ռազմավարական ուղղությունները նախանշված են, իրավիճակային վերլուծությունը կատարված է, միջոցառումների ծրագիրը և իրականացման ժամկետները սահմանված են

4. «Բնակչության ֆիզիկական ակտիվությանը նպաստող ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն, Հայաստանի Հանրապետության

2013 թվական

«Բնակչության ֆիզիկական ակտիվությանը նպաստող ռազմավարությունը հաստատելու մասին» Հայաստանի

Page 40: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը

քաղաքաշինության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարություն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Հանրապետության կառավարության որոշում, որով կսահմանվեն միջոցառումների ծրագիրը, իրականացման ժամկետները, պլանը` միջազգային չափանիշներին համապատասխան` ապահովելով բնակչության բոլոր տարիքներում ֆիզիկական ակտիվության աջակցությունը

5. Շրջակա միջավայրի մոնիթորինգի գործընթացի շարունակականության ապահովում և

Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, Հայաստանի

ընթացիկ, շարունակական Շրջակա միջավայրի մոնիթորինգի համար սահմանված ձևերով գնահատման իրականացում,

Page 41: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի բացասական ազդեցության նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացում

Հանրապետության տարածքային կառավարման նախարարություն և Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

գնահատման չափանիշների համապատասխանեցում միջազգային փորձին

6. Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարության պահանջների իրականացում

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

ընթացիկ, շարունակական Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումներն իրականացված են

7. ՀՀ կառավարության 2009թ. օգոստոսի 27-ի N35 նիստով հաստատված արձանագրային որոշման համաձայն ՀՀ-ում առողջապահության ֆինանսավորման համակարգի բարելավմանն ուղղված միջոցառումների ծրագրի իրականացում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

2010 թվական Առողջապահության ֆինանսավորման համակարգի բարելավում, բուժծառայությունների ֆինանսական հասանելիության ապահովում ` այդ թվում «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և

Page 42: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

սպասարկման մասին» նոր խմբագրությամբ ՀՀ կառավարության որոշում , որով` 1.

առողջապահության բնագավառում պետության ֆինանսավորման կանոնները հստակեցված են

2. պետական պատվերի շրջանակները հստակեցված են

3. բուժծառայությունների մատուցման համավճարի ինստիտուտի կիրառումն ապահովված է

4. բուժծառայությունների իրական արժեքների և պետության կողմից փաստացի ֆինանսավորման տարբերությունը վերացված է

ՀՀ-ում բժշկական

Page 43: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

ապահովագրության ներդրման ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացում` այդ թվում` համախառն եկամտից բժշկական ապահովագրական վճարների նվազեցման արտոնությունների սահմանում

8.

«Հիվանդանոցների հավատարմագրման համակարգ ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

_________

2012 թվական «Հիվանդանոցների հավատարմագրման համակարգ ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշում, որով կսահմանվեն հիվանդանոցների հավատարմագրման չափանիշները և պահանջները` դրանք համահունչ դարձնելով միջազգային լավագույն տեխնիկական և կադրային պահանջներին, կիրականացվի հիվանդանոցային

Page 44: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

համակարգի գնահատում, կսահմանվի հավատարմագրման իրականացման կարգը

9.

«Հայաստանի Հանրապետության շտապ բժշկական օգնության ծառայության արդիականացման ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ) Հայաստանի Հանրապետության մարզպետարաններ

2010 թվական

Շտապ օգնության ծառայության տեխնիկական վերազինման, գործունեության կազմակերպման հիմնական մոտեցումների, արագ արձագանքման և որակի ապահովման չափանիշների սահմանում, ֆինանսավորման սկզբունքների բարելավում, մասնավորապես գործողությունների հստակ ժամանակացույցի սահմանում, հստակ բյուջեի հաշվարկ` համաձայնեցված ՀՀ ֆինանսների նախարարության հետ շտապ բուժօգնության

Page 45: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

որակի ապահովմանն ուղղված միջոցառումների սահմանում

10.

Տեղեկատվական համակարգի կատարելագործում, ԱՏՎՀԿ-ում տեղեկատվության հավաքագրման ու արխիվացման համակարգի վերանայում

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն

ընթացիկ, շարունակական

Առողջապահության տեղեկատվական համակարգը կատարելագործված է, տեղեկատվության հավաքագրման գործընթացն ու արխիվացման համակարգը վերանայված ու արդիականացված են` նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ և կիրառմամբ։

Page 46: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման հայեցակարգը հաստատելու մասին»

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

Համաձայն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության 193 անդամ-երկրներից ստացված տվյալների` վերջին տարիներին

հիվանդացության հիմնական բեռն ընկած է ոչ թե վարակիչ, այլ ոչ վարակիչ հիվանդությունների վրա և վերջիններից առաջացած մահացության

պատճառներից առաջին տեղում արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են։ Ակնառու է ոչ վարակիչ հիվանդությունների հետևանքով

մահացության աճը այնպիսի վարակիչ հիվանդությունների համեմատությամբ, ինչպիսիք են ՄԻԱՎ/ՁԻԱՀ, տուբերկուլոզը, մալարիան։ Նման միտումն, ըստ

կանխատեսումների, շարունակվելու է մոտակա 20 տարիների ընթացքում։ Ոչ վարակիչ հիվանդություններն ամենատարածված և հաշմանդամության բերող

հիվանդություններն են, որոնք ախտահարում են գլխավորապես աշխատունակ տարիքի բնակչությանը։

Սույն փաստաթուղթը ներկայացնում է առավել տարածված ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածությանն ու դրանցից առաջացած

մահացության նվազեցմանն ուղղված ազգային մոտեցումներն ամրագրող հայեցակարգը։ Ընդհանուր առմամբ, այն անդրադառնում է ոչ վարակիչ

հիվանդությունների առումով Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակին և դրա հիմքում ընկած պատճառներին, ինչպես նաև հիմնավորում է

սույն հայեցակարգի անհրաժեշտությունը։ Բացի դրանից, հայեցակարգում ներկայացվել է ոչ վարակիչ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման

համար անհրաժեշտ մի շարք գործողություններ և միջոցառումներ, որոնք ձևակերպված են համապատասխան առաջարկությունների տեսքով և

ընդհանրական բնույթ են կրում։ Սույն հայեցակարգի հաստատումից հետո, առանձին ռազմավարական ուղղություններն իրականացնելու նպատակով,

բոլոր առաջարկությունները պետք է մանրամասնվեն և հստակ ձևակերպվեն առանձին ռազմավարությունների տեսքով` յուրաքանչյուրն իր հստակ

գործողությունների ծրագրով և համապատասխան բյուջեով։ Նշված ռազմավարություններից մի քանիսի ուղղությամբ արդեն իսկ որոշակի աշխատանքներ

են իրականացվում, ուստի դրանց վերաբերյալ նոր որոշումներ կայացնելու կարիք չկա, սակայն դրանք ներառված են սույն փաստաթղթում, ոչ վարակիչ

Page 47: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7

հիվանդություններին անդրադարձող համապարփակ մոտեցումը ներկայացնելու նպատակով։ Հայեցակարգն իր մեջ ներառում է առավել տարածված այն

հիվանդությունների կանխարգելմանն ու վերահսկմանն ուղղված ռազմավարությունները, որը պայմանավորված է հանրապետության բնակչության

շրջանում հիվանդացության և մահացության կառուցվածքում դրանց զբաղեցրած տեղով։ Դրանք են` արյան շրջանառության համակարգի

հիվանդությունները /մասնավորապես` սրտամկանի ինֆարկտ և գլխուղեղի ինսուլտ/, չարորակ նորագոյացությունները և շաքարային դիաբետը։

Առաջարկվող ռազմավարությունները նպատակ ունեն բարելավել Հայաստանի Հանրապետության բնակչության առողջական հիմնական

ցուցանիշները, կանխարգելել ու նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների առաջացումը, ինչպես նաև արդեն իսկ հիվանդ մարդկանց շրջանում

կանխարգելել այդ հիվանդություններից առաջացած բարդություններն ու հաշմանդամությունը, բարելավել կյանքի որակը, բարձրացնել արդյունավետ

կյանքի միջին տևողությանը և իջեցնել մահացության ցուցանիշը, ինչպես նաև` ձևավորել գիտականորեն հիմնավորված, ժամանակակից մոտեցումներին

համապատասխան մշակված համաճարակաբանական հսկողության համակարգ։

Այսպիսով, որպես համազգային նշանակություն ունեցող փաստաթուղթ, ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման սույն

հայեցակարգն իր մեջ ներառված ռազմավարական ուղղություններով, հանդիսանում է այն գործիքը, որի միջոցով Հայաստանի Հանրապետության բոլոր

շահագրգիռ կառույցները պարտավորված կլինեն իրենց մասնակցությունը բերել համընդհանուր մոբիլիզացիային` հանուն հանրապետության բնակչության

առողջության բարելավման, ոչ վարակիչ հիվանդությունների հետևանքով առաջացած հաշմանդամության և վաղաժամ մահացության կանխարգելման։

Հայեցակարգի` ապագայի վերաբերյալ հիմնական տեսլականը Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության և դրանցից առաջացած

հաշմանդամության և մահացության ցուցանիշների նվազեցումն է։

ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյան

Page 48: ՀՀ նախարար Հարություն Քուշկյանթվեր 32484 19767 19392 22143 22649 25339 34717 38196 41749 47024 100 000 բնակչի հաշվով 1312.2 680.2 656.6 883.7