Ստեփան Զորյան

7
ՍՍՍՍՍՍ ՍՍՍՍՍՍ ԳԳԳԳ, ԳԳԳԳ ԳԳ ԳԳԳԳԳԳԳԳԳԳ ԳԳԳԳԳԳ ԳԳԳԳԳԳԳ, ԳԳԳԳԳԳԳ ԳԳԳԳԳԳ ԳԳԳԳԳԳԳ ԳԳԳԳԳԳԳ ԳԳԳԳԳԳԳ ԳԳ ԳԳԳԳԳԳԳԳԳԳ, ԳԳ ԳԳԳԳԳԳԳԳԳ ԳԳԳԳԳԳԳԳ Գ ԳԳԳ ԳԳԳԳԳԳԳԳԳ ԳԳ ԳԳԳԳԳԳԳԳ ԳԳԳԳԳԳԳԳ ԳԳԳԳԳԳԳԳԳ ԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳ: ԳԳԳ ԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳԳ ԳԳԳԳ ԳԳ ԳԳԳԳԳԳԳ ԳԳԳ ԳԳԳԳԳԳԳԳԳԳ Գ ԳԳԳԳ ԳԳԳԳԳԳԳԳԳԳԳ:

Upload: karinemkhitaryan

Post on 12-Jun-2015

1.594 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Ստեփան Զորյան

Ստեփան ԶորյանԳրող, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Ստեփան Զորյանը, խորապես կապված լինելով ազգային կյանքին ու մշակույթին, իր արվեստում համադրել է նաև եվրոպական ու ռուսական ռեալիզմի լավագույն ավանդույթները: Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում ձևի նորությամբ և սեղմ շարադրանքով:

Page 2: Ստեփան Զորյան

ԿենսագրությունՍտեփան Եղիայի Առաքելյանը ծնվել է 1889 թվականի սեպտեմբերի 3 ինՎանաձորում (նախկին` Կիրովական), նահապետական գյուղացու ընտանիքում: Ստեփանը նախագիտելիքներ է ստանում Զաքար վարժապետի «գաղտնի դպրոցում», ապա ընդունվում է ծննդավայրի նորաբաց ռուսական ուսումնարանը: 1906-ին մեկնում է Թիֆլիս` Ներսիսյան դպրոց ընդունվելու հույսով: Սակայն նյութական ծանր վիճակը հարկադրում է աշխատանքի անցնել տպարաններից մեկում իբրև սրբագրիչ, այնուհետև «Սուրհանդակ» թերթում որպես թարգմանիչ: 1912-1919 թթ. աշխատում է «Մշակի» խմբագրությունում իբրև թարգմանիչ և ոճաբան: Հաջորդ տարին գրողը գալիս է Երևան: Հինգ-վեց տարվա ընթացքում լույս են տեսնում «Ցանկապատ» (1939), «Հազարան բլբուլ» (1925), «Ծովանը» (1925), «Պատերազմ», «Խնձորի այգին» ժողովածուները, որոնք Զորյանի աշխարհայացքի լայնացման, կյանքի սոցիալական ու քաղաքական բարդությունները մարդկային ճակատագրերում բեկելու կարողության, ազգային ու եվրոպական արձակի լավագույն ավանդույթները ստեղծագործաբար յուրացնելու հատկության արտահայտություններն են: Մինչև պատերազմը (1939) գրում է «Մի կյանքի պատմություն» վեպը, պատերազմի տարիներին «Պապ թագավորը», հետպատերազմյան շրջանում` «Հայոց բերդը» (1959) և «Վարազդատ» վեպերը: Վախճանվել է 1996-ի հոկտեմբերի 14-ինԵրևանում:

Page 3: Ստեփան Զորյան

1909–ին «Լումա» ամսագրում տպագրվել է Զորյանի առաջին «Քաղցածները» պատմվածքը, 1918–ին՝ պատմվածքների առաջին «Տխուր մարդիկ» ժողովածուն, որը կյանքի և մարդկային հոգեբանության խոր ճանաչողությամբ գրական նոր որակ էր արձակի մեջ և արժանացավ հայ գրական հասարակության բարձր գնահատականին։ Զորյանը հանդես է բերում սուր դիտողականություն, մարդու հոգեբանության գաղտնարանները թափանցելու կարողություն։ Նկարագրելով հերոսների կյանքը՝ նա բացահայտում է իրականության ներքին հակասությունները։ Մարդկանց հոգեբանության վրա սեփականատիրական կրքերի ավերիչ ազդեցությունն է պատկերված «Ցանկապատը» ժողովածուում։ Հանուն շահի մարդիկ պատրաստ են ոտնատակ տալու նույնիսկ արյունակցական կապերն ու բարոյական սկզբունքները։ Սոցիալական չարիքի պատկերման առումով Զորյանի ստեղծագործության լավագույն էջերից է «Խնձորի այգին» պատմվածքը (1917)։ Նախահեղափոխական տարիների ստեղծագործությամբ Զորյանը նոր խոսք ասաց պատմվածքի ժանրում և կանգնեց արձակի փոքր ձևերի վարպետների կողքին։

Ստեղծագործական աշխատանք

Page 4: Ստեփան Զորյան

Զորյանի լավագույն գործերից է «Մի կյանքի պատմություն» վեպը, որը մի ամբողջ սերնդի գեղարվեստական կենսագրությունն է, հայ կյանքի մի ամբողջ ժամանակաշրջանի պատկերը՝ հարազատ գույներով, տրամադրություններով ու հակասություններով։Հայրենական մեծ պատերաղմի տարիներին Զորյանը հանդես եկավ թիկունքի կյանքը պատկերող պատմվածքներով, որոնք խմբավորեց «Պարզ հոգիներ» շարքում։

Զորյանը նաև գրել է մանուկների և պատանիների համար։ «Խուժան Արշոն», «Չալանկը», «Մի գիշեր անտառում», «Սև Սեթոն» և այլ գործեր իրենց պարզությամբ, կենդանի հնչերանգով, բնության նուրբ զգացողությամբ ու ջերմությամբ հեղինակի ստեղծագործության մի առանձնահատուկ մասն են կազմում։

Page 5: Ստեփան Զորյան

1909թ «Լումա» ամսագրում տպագրել է «Քաղցածները» պատմվածքը։1918 թ լույս է տեսել առաջին ժողովածուն «Տխուր մարդիկ» խորագրով։1940-1954թթ. լույս է տեսել երկերի վեցհատորյակը։1944 թ. լույս է տեսել «Պապ թագավոր» պատմավեպը։1959 թ. լույս է տեսել «Հայոց բերդը» պատմավեպը։1960-1964 թթ. լույս է տեսել երկերի տասհատորյակը։1967թ. լույս է տեսել «Վարազդատ» պատմավեպը։1974-1977 թթ. լույս է տեսել երկերի հինգհատորյակը՝ ռուսերեն։1977-1990 թթ. լույս է տեսել երկերի ակադեմիական տասներկուհատորյակը։

Ստեղծագործությունների ժամանակագրություն

Page 6: Ստեփան Զորյան

«Լեզուն իրոք մի գանձ է, որին չի կարող փոխարինել աշխարհի ոչ մի հարստություն: Նա ուրախության պահին բացում է մեր սիրտը, իսկ վատ տրամադրության ժամին նա է սփոփում մեզ.... ուստի իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տարվում է ամեն մի պատահական քամուց»:  Ստեփան Զորյան 

* * * *

* * * *

* * * *

* * * *

* * * *

* * * *

* * * *

Page 7: Ստեփան Զորյան

ՊԱՏՐԱՍՏԵՑ 81

ԴԱՍԱՐԱՆԻ ԱՇԱԿԵՐՏՈՒՀԻ`

---ՍԱՀԱԿՅԱՆ

ԱՆԺԵԼԻԿԱՆ---