Ճարտասանության դաս

2
Ձևակերպել մեկական պարբերություն յուրաքանչյուր դարձույթով և բանադարձումով: 1. Համեմատություն. Բազմաչարչար մեծ մայրիկը մտախոհ նայում էր պատուհանից հորիզոնին՝ պայթում էր կայծակը, գոռում էին ամպերը, տեղում էր հորդառատ անձրև կարծես երկինքն էր պատռվել: Այդպիսի եղանակը նրան հիշեցնում էր ձմռան նմանվող օրը, երբ տեղի էր ունեցել այդ դժբախտ պատահարը: 2. Փոխաբերություն. Պատերազմի տարիներին մայրը որդուց բավական երկար ժամանակ լուր չուներ, բայց նա հույսը չէր կորցնում: Ամեն անգամ փոստատարին տեսնելիս լուռ, խոսուն հայացքով նայում էր նրա աչքերին, հուսալով, որ այս անգամ լուր կստանա: Մի պայծառ առավոտ կռնատ որդին ներս է մտնում: Տեսնելով որդուն նրա աչքերը թանկարժեք քարեր էին հիշեցնում: 3. Փոխանունություն. Այդ օրը նա սովորականից շուտ արթնացավ: Հանդից լսվում էր թրթուրավոր տրակտորի ձայնը: Տղաների օգնությամբ մի կերպ սերմը հասցրեց վարելատեղը: 4. Համըմբռնում. Սովորականի պես ընտրությունների շեմին թեկնածուները շրջելով մարզեր խոստումներ են տալիս: Այս անգամ այդ խոստումների զոհը դարձավ Արագածոտնի մարզը: Այցելելով Արագածոտնի մարզ հանդիպում են գյուղացիներին: Հանդիպման ժամանկ հնչում են շատ ու շատ դժգոհություններ, որոնցից էին՝ գյուղացին սերմացու չունի, վաճառողը գնորդ չի գտնում, և այսպես շարունակ: 5. Չափազանցություն. Կրկին ընտրությունների նախորեին թեկնածուները շրջում են շրջաներով: Հանդիպումներ տեղի ունեցան գյուղացիների հետ, որտեղ կրկին հնչեցին խոստումներ, բայց այս անգամ երբ թեկնածուներից մեկը ընտրվեց, տեղի ունեցավ նրա խուստումների մեծ մասը և այս ամենից ցնցված էր ողջ մարդկությունը: 6. Նվազաբանություն.

Upload: artavazd97

Post on 12-Jul-2015

599 views

Category:

Documents


4 download

TRANSCRIPT

Page 1: Ճարտասանության դաս

Ձևակերպել մեկական պարբերություն յուրաքանչյուր դարձույթով և

բանադարձումով:

1. Համեմատություն.

Բազմաչարչար մեծ մայրիկը մտախոհ նայում էր պատուհանից հորիզոնին՝

պայթում էր կայծակը, գոռում էին ամպերը, տեղում էր հորդառատ անձրև

կարծես երկինքն էր պատռվել: Այդպիսի եղանակը նրան հիշեցնում էր ձմռան

նմանվող օրը, երբ տեղի էր ունեցել այդ դժբախտ պատահարը:

2. Փոխաբերություն.

Պատերազմի տարիներին մայրը որդուց բավական երկար ժամանակ լուր

չուներ, բայց նա հույսը չէր կորցնում: Ամեն անգամ փոստատարին տեսնելիս

լուռ, խոսուն հայացքով նայում էր նրա աչքերին, հուսալով, որ այս անգամ լուր

կստանա: Մի պայծառ առավոտ կռնատ որդին ներս է մտնում: Տեսնելով

որդուն նրա աչքերը թանկարժեք քարեր էին հիշեցնում:

3. Փոխանունություն.

Այդ օրը նա սովորականից շուտ արթնացավ: Հանդից լսվում էր թրթուրավոր

տրակտորի ձայնը: Տղաների օգնությամբ մի կերպ սերմը հասցրեց

վարելատեղը:

4. Համըմբռնում.

Սովորականի պես ընտրությունների շեմին թեկնածուները շրջելով մարզեր

խոստումներ են տալիս: Այս անգամ այդ խոստումների զոհը դարձավ

Արագածոտնի մարզը: Այցելելով Արագածոտնի մարզ հանդիպում են

գյուղացիներին: Հանդիպման ժամանկ հնչում են շատ ու շատ

դժգոհություններ, որոնցից էին՝ գյուղացին սերմացու չունի, վաճառողը գնորդ

չի գտնում, և այսպես շարունակ:

5. Չափազանցություն.

Կրկին ընտրությունների նախորեին թեկնածուները շրջում են շրջաներով:

Հանդիպումներ տեղի ունեցան գյուղացիների հետ, որտեղ կրկին հնչեցին

խոստումներ, բայց այս անգամ երբ թեկնածուներից մեկը ընտրվեց, տեղի

ունեցավ նրա խուստումների մեծ մասը և այս ամենից ցնցված էր ողջ

մարդկությունը:

6. Նվազաբանություն.

Page 2: Ճարտասանության դաս

7. Հեգնանք.

Արշավի դուրս եկած տղաները որոշում են այդ օրը գիշերել անտառում:

Յուրաքանչյուրը պետք է պատմեր մի դրվագ իր կյանքից: Նրանց հետ էր

պարծենկոտ ու ինքնահավան Գագիկը: նա անդադար խոսում էր: Ճանաչելով

Գագիկին ընկերներից մեկը շշնջաց կողքինին.

-Հիմա մարգարիտներ կշարի:

8. Բառախաղ.

Դասամիջոցին երկու ընկերնրով զրույցի են բռնվում: Զրույցի ընթացքում

անրադառնում են դասաժամին տեղի ունեցած իրադարձություններին: Քանի

որ Արսենը վատ էր սովորում և միշտ արժանանում էր պարսավանքի, այդ օրը

արդարացրեց իրեն, հավանաբար Արդուկյանը մի լավ արդուկել էր Արսենին:

9. Շրջասություն.

Պապը հանձնարարել էր թոռներին մագրել այգու չորացած տերևները,

մոլախոտերը: Հաշված ժամեր հետո նրանք ավարտում են մաքրությունը;

պապաը գովաբանում է թոռներին ասելով. «Գեղ կանգնի, գերան կկոտրի»:

10. Բանաշրջում.

Գալիք ընտրությունների հետ կապված մարդկանց մի մեծ խումբ իրենց

կամքից անկախ քաղաքականացվում են: Լինի տրանսպորտում, խանութում,

փողոցում, թե հասարակական այլ վայրում անշուշտ շոշափվում է

ընտրությանը վերաբերվող հարցեր: Ուստի որոնց չի հետաքրքրում

ընտրությունների թեման, այնուամենայնիվ հասարակությունը կատվածահար

է եղել:

11. Մակդիր.

Խեղճ հայրը հասկանում էր անբախտ որդու դառը վիշտը, հասկանում էր նրա

խորտակված սիրո ծանր վերքերի մրմուրը և ոչնչով չէր կարողանում օգնել

նրան:

12. Նրբաբանություն.

Քանզի հայ ազգը հարուստ է հերոսներով, ուստի մենք նրանց արարքները

փառաբանում ենք մեր երգերով, պատմություններով: Անվանակոչում ենք մեր

դպրոցներն ու փողոցները, ինչպես նաև քաղաքները: