Հայաստանում ինքնասպանությունը գովազդվում է

2
24 Նոյեմբեր, 2012 Հայաստանում ինքնասպանությունը գովազդվում է Հերոսական ինքնասպանություն չի լինում: Ովքեր դիմում են օգնության խնդրանքով` մի եղեք անտարբեր: «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում կլինիկական հո- գեբան Միհրդատ Մադաթյանը նշում է, թե ինչ պետք է ա- նել և ինչ չանել, որպեսզի մարդիկ չհեռանան առանց հրա- ժեշտ տալու: -Պարոն Մադաթյան, ուսումնասիրությունների համաձայն` ինքնասպանությանը դրդող շարժառիթները փոխվու՞մ են Հայաստանում: -Ոչ, շարժառիթները նույնն են: Ասել, թե Հայաստանում յուրահատուկ իրավիճակներ կան, որոնք մարդուն դրդում են ինքնասպանություն գործել, սխալ կլինի: Չեմ կարծում, թե Հայաստանն այնպիսի տագնապա- լի վիճակում է այդ առումով, որ մտահոգվենք, թե ինչպես կարելի է այս հարցը լուծել: Իհարկե, ամեն ան- ձի կորուստը ցավ է, բայց աշխարհի մակարդակով Հայաստանի վիճակը տագնապալի չէ: ԱՊՀ երկրների շրջանում կրոնական շարժումներն ավելի ակտիվ են, ինքնասպանության դրդապատճառներն ավելի շատ են, քան մեզանում: -Կա կարծիք, թե մեր երկրում մարդիկ ավելի շատ դիմում են ինքնասպանության ֆինանսական խն- դիրների պատճառով: -Ոչ, ես համաձայն չեմ: Իմ կարծիքով՝ սոցիալական խնդիրը ինքնասպանության դիմելու առումով չափո- րոշիչ չէ: Աշխարհի ամենաշատ ինքնասպանությունները տեղի են ունենում ամենաբարեկեցիկ երկրնե- րում: -Ինչպիսի՞ վարքագիծ է դրսևորում մարդը, ում մոտ զարգանում է ինքնասպան լինելու միտքը: - Ամենաառաջին նախանշանը դեպրեսիան է: Մարդը դառնում է ավելի թախծոտ, սկսում է կրճատել իր շփումները մարդկանց հետ այն աստիճանի, որ դա նույնիսկ հավասարվում է զրոյի: Նրա մոտ բացակա- յում է դիմախաղը: Ամեն ինչին դեմքի նույն արտահայտությամբ է արձագանքում: Այս ընթացքում նա սկսում է ծրագրավորել իր ինքնասպանությունը: Իր ծրագրի մասին մեկ-երկու անգամ ժեստեր է ուղար- կում իրեն շրջապատողներին, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում: -Որո՞նք են այդ ժեստերը: Ի՞նչ ազդանշաններով է փորձում մարդը տեղյակ պահել հասարակությա- նը: -Միանշանակ ժեստեր չկան: Յուրաքանչյուրս պետք է մեր շրջապատում դա նկատենք: Մինչդեռ մենք միշտ առաջնորդվում ենք «որտեղ ես ինձ խաբում» հոգեբանությամբ: Հասարակության ամենամեծ խնդիրն այն է, որ մարդիկ միմյանց հետ շփման մեջ չեն կարևորում մարդկային հոգեբանական գործոնը, մարդ լինելու գործոնը: Որոշակի էգոիստական մոտեցում ու ցինիզմ ունենք շփման մեջ: Զգույշ չենք մեր պահվածքում ու խոսքերում: Մոռանում ենք, որ մի խոսքով կարող ենք մարդ սպանել ու նույն կերպ մար- դուն կենդանացնել: Մենք միմյանց չենք տեսնում: Մենք մարդուն նայում ենք որպես սպառող, մասնա- գետ, ռոբոտ, ամեն ինչ, բացի մարդ որակից: Հատկապես հիմա, երբ կյանքում վիրտուալ շփումն է գլխա- վորում` անձնային շփումները նվազագույնի են հասցվում: Ասում են` ինքնասպանությունը կանխելու համար պետք է կամուրջների տակ ցանց անցկացնել, պետա- կան մակարդակով ինչ-ինչ քայլեր անել, այդպիսով վերահսկողություն ապահովել: Այդ քայլերով ինքնա- սպանությունների թիվը չենք կրճատի: Ինքնասպանությունը կանխելու միակ տարբերակը մարդուն որ-

Upload: drmadatyan

Post on 12-Jul-2015

248 views

Category:

Documents


6 download

TRANSCRIPT

Page 1: Հայաստանում ինքնասպանությունը գովազդվում է

24 Նոյեմբեր, 2012

Հայաստանում ինքնասպանությունը գովազդվում է

Հերոսական ինքնասպանություն չի լինում: Ովքեր դիմում են օգնության խնդրանքով` մի եղեք անտարբեր: «Pastinfo.am»-ի թղթակցի հետ զրույցում կլինիկական հո-գեբան Միհրդատ Մադաթյանը նշում է, թե ինչ պետք է ա-նել և ինչ չանել, որպեսզի մարդիկ չհեռանան առանց հրա-ժեշտ տալու:

-Պարոն Մադաթյան, ուսումնասիրությունների համաձայն` ինքնասպանությանը դրդող շարժառիթները փոխվու՞մ են Հայաստանում:

-Ոչ, շարժառիթները նույնն են: Ասել, թե Հայաստանում յուրահատուկ իրավիճակներ կան, որոնք մարդուն դրդում են ինքնասպանություն գործել, սխալ կլինի: Չեմ կարծում, թե Հայաստանն այնպիսի տագնապա-լի վիճակում է այդ առումով, որ մտահոգվենք, թե ինչպես կարելի է այս հարցը լուծել: Իհարկե, ամեն ան-ձի կորուստը ցավ է, բայց աշխարհի մակարդակով Հայաստանի վիճակը տագնապալի չէ: ԱՊՀ երկրների շրջանում կրոնական շարժումներն ավելի ակտիվ են, ինքնասպանության դրդապատճառներն ավելի շատ են, քան մեզանում:

-Կա կարծիք, թե մեր երկրում մարդիկ ավելի շատ դիմում են ինքնասպանության ֆինանսական խն-դիրների պատճառով:

-Ոչ, ես համաձայն չեմ: Իմ կարծիքով՝ սոցիալական խնդիրը ինքնասպանության դիմելու առումով չափո-րոշիչ չէ: Աշխարհի ամենաշատ ինքնասպանությունները տեղի են ունենում ամենաբարեկեցիկ երկրնե-րում:

-Ինչպիսի՞ վարքագիծ է դրսևորում մարդը, ում մոտ զարգանում է ինքնասպան լինելու միտքը:

- Ամենաառաջին նախանշանը դեպրեսիան է: Մարդը դառնում է ավելի թախծոտ, սկսում է կրճատել իր շփումները մարդկանց հետ այն աստիճանի, որ դա նույնիսկ հավասարվում է զրոյի: Նրա մոտ բացակա-յում է դիմախաղը: Ամեն ինչին դեմքի նույն արտահայտությամբ է արձագանքում: Այս ընթացքում նա սկսում է ծրագրավորել իր ինքնասպանությունը: Իր ծրագրի մասին մեկ-երկու անգամ ժեստեր է ուղար-կում իրեն շրջապատողներին, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում:

-Որո՞նք են այդ ժեստերը: Ի՞նչ ազդանշաններով է փորձում մարդը տեղյակ պահել հասարակությա-նը:

-Միանշանակ ժեստեր չկան: Յուրաքանչյուրս պետք է մեր շրջապատում դա նկատենք: Մինչդեռ մենք միշտ առաջնորդվում ենք «որտեղ ես ինձ խաբում» հոգեբանությամբ: Հասարակության ամենամեծ խնդիրն այն է, որ մարդիկ միմյանց հետ շփման մեջ չեն կարևորում մարդկային հոգեբանական գործոնը, մարդ լինելու գործոնը: Որոշակի էգոիստական մոտեցում ու ցինիզմ ունենք շփման մեջ: Զգույշ չենք մեր պահվածքում ու խոսքերում: Մոռանում ենք, որ մի խոսքով կարող ենք մարդ սպանել ու նույն կերպ մար-դուն կենդանացնել: Մենք միմյանց չենք տեսնում: Մենք մարդուն նայում ենք որպես սպառող, մասնա-գետ, ռոբոտ, ամեն ինչ, բացի մարդ որակից: Հատկապես հիմա, երբ կյանքում վիրտուալ շփումն է գլխա-վորում` անձնային շփումները նվազագույնի են հասցվում:

Ասում են` ինքնասպանությունը կանխելու համար պետք է կամուրջների տակ ցանց անցկացնել, պետա-կան մակարդակով ինչ-ինչ քայլեր անել, այդպիսով վերահսկողություն ապահովել: Այդ քայլերով ինքնա-սպանությունների թիվը չենք կրճատի: Ինքնասպանությունը կանխելու միակ տարբերակը մարդուն որ-

Page 2: Հայաստանում ինքնասպանությունը գովազդվում է

պես մարդ ընկալելն է: Որպես կանոն` մենք տեսնում ենք ոչ թե մարդուն, այլ նրա աշխատանքը: Մեզ հարկավոր է, որ այս բաժակը դրվի այստեղ` դրվեց: Հարկավոր է, որ այս աշխատանքը կատարվի` կա-տարվեց: Մենք չենք նկատում, որ մարդը նույն աշխատանքը ժամանակին ժպիտով էր կատարում, այսօր թախիծով է դա անում: Աշխատանքը կատարվեց, վերջ, նշանակում է` մարդը գոյություն ունի: Մինչդեռ իրականում մարդը մեծ ողբերգություն ապրեց այդ աշխատանքը կատարելիս: Բայց ոչ ոք այդ մասին չի-մացավ: Ու մի օր ասում ենք, վա՜յ, ինքնասպան եղավ: Հետո սկսում ենք հիշել, թե վերջին անգամ ինչ վի-ճակում ենք տեսել նրան կամ ինչ է ասել նա մեզ. «Ինչ-որ տարօրինակ բան ասաց, բայց ինչ... »: Ու այդ-պես էլ չենք կարողանում հիշել, քանի որ իրականում չենք էլ լսել, թե ինչ է ասել: Իր համար կարմիր լույս վառելու մի շարք ազդանշաններ է տալիս մարդը, բայց ո՞վ է նրա հետ կենդանության օրոք խոսում, որ հասկանա դա:

-Հոգեբաններից մեկը մի առիթով նշել էր, որ ցանկացած ոչ պրոֆեսիոնալ մոտեցում հղի է ինքնա-սպանության մասսայականացմամբ: Այդ առումով ինչպե՞ս եք գնահատում երևույթի լուսաբանումը մեզանում:

-Վերջերս մի ասուլիսի ընթացքում բավականին երկար խոսեցինք, որ այս թեման պետք է շատ զգույշ և նուրբ լուսաբանել: Ասուլիսից հետո հեռուստաընկերություններից մեկը ինքանսպանության այնպիսի գո-վազդ արեց, որ ինքնասպանություն գործելու բուռն ցանկություն առաջացավ: Լրագրողները ինքնասպա-նությանը ռոմանտիկ, խորհրդավոր ձևով են անդրադառնում: 13-14 տարեկան երեխան էլ նայում է ռե-պորտաժն ու ձգտում այդ ռոմանտիզմին: Լրատվամիջոցները մարդու վրա ներգործելու հզոր ուժ ունեն: Լրագրողն ինքն էլ ընթերցողին կամ հեռուստադիտողին պետք է նայի որպես հոգեբանություն ունեցող մարդու, այլ ոչ թե բիզնեսի տեսանկյունից այդ ամենին նայի, գովազդ անի, մարդիկ էլ նայեն ու ինքն էլ գումար աշխատի: Լրագրողը պետք է մտածի, որ ինքնասպանության մասին պատրաստած իր ռեպոր-տաժը գուցե նայի 50 տարեկան հուսահատված մի մարդ:

-Ինչ կցանկանայիք ասել նրան, ով այս պահին գուցե մեր ընթերցողն է ու գուցե հենց այդ ճանա-պարհին է:

-Անպայման խոսեք ինչ-որ մեկի հետ, դուրս եկեք ներքին երկխոսության շրջանակներից: Կապ չունի, թե ում հետ կխոսեք, միայն թե գտեք վստահելի մի մարդ ու զրուցեք:

Խորհուրդս ավելի շատ ուղղում եմ այն մարդկանց, ովքեր շրջապատում են տարօրինակ, ինքնասպանու-թյան նախանշաններ դրսևորող մարդուն: Այդ մարդը չպետք է խոսի, ի՛ր հետ պետք է խոսեն:

http://www.pastinfo.am/hy/node/4005

http://www.slaq.am/arm/news/103947/