ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. brieffreundschaft 3. schulferien 1. ferien 2. der tag, an dem die...

80
ՆԱԶԻԿ ԱՆԹԱՌԱՆՅԱՆ ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 ՈՒՍՈՒՑՉԻ ՁԵՌՆԱՐԿ ԵՐԵՎԱՆ «ԱՆՏԱՐԵՍ» 2015

Upload: others

Post on 13-Feb-2020

2 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

ՆԱԶԻԿ ԱՆԹԱՌԱՆՅԱՆ

ԳԵՐՄԱՆԵՐԵՆ

6, 8

ՈՒՍՈՒՑՉԻ ՁԵՌՆԱՐԿ

ԵՐԵՎԱՆ «ԱՆՏԱՐԵՍ»

2015

Page 2: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

2

ՀՏԴ 37.016:811.112.2 ԳՄԴ 74.268.1 Գերմ Ա 588

Ձեռնարկը հաստատված է

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից Անթառանյան Ն.

Ա 588 Գերմաներեն 6, 8: Ուսուցչի ձեռնարկ / Նազիկ Անթառանյան.— Եր.։ Անտարես, 2015.- 80 էջ:

ISBN 978-9939-51-794-0

© Դասագրքերի շրջանառու հիմնադրամ, 2015 © «Անտարես», 2015

© Անթառանյան Ն., 2015

Page 3: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

3

6-րդ դասարան

Ներածություն

6-րդ դասարանի ուսումնական դասընթացը նպատակաուղղ-ված է ամրապնդելու և կատարելագործելու 5-րդ դասարանում աշակերտների ձեռք բերած լեզվական և երկրագիտական գիտե-լիքները, ինչպես նաև ձևավորելու նոր գիտելիքներ, որոնց շնոր-հիվ աշակերտը կկարողանա ավելի սերտորեն հաղորդակցվել ուսումնասիրվող լեզվի երկրի մշակույթին, ինչն իր հերթին կապա-հովի բազմակողմանի զարգացած դպրոցականի ձևավորումը:

I. Ուսումնամեթոդական համալիրի հակիրճ բնութագրումն ու բովանդակությունը

Գործող պլանի համաձայն՝ դասագիրքը նախատեսվում է 68 դասաժամի համար (շաբաթական 2 ժամ), սակայն նախատեսված ժամաքանակը հնարավոր է ավելացնել դպրոցի մանկավարժական խորհրդի որոշմամբ: Դա, անշուշտ, ավելի բարենպաստ պայմաններ կապահովի լեզվի առավել խոր ուսուցման համար, քանի որ, ինչպես ցույց է տվել գիտական ուսումնասիրությունը, գերմաներենը սո-վորողների կողմից ավելի դժվար է յուրացվում, քան անգլերենն ու ֆրանսերենը, և ըստ այդմ ավելի մեծ ժամաքանակ է պահանջում:

Մատուցվող լեզվական նյութը բաժանված է գլուխների` ըստ իրադրական թեմաների, ինչպես նախորդ` 5-րդ դասարանի դա-սագրքում, տարբերությունը միայն այն է, որ այստեղ տեքստերն ու քերականական նյութը ավելի ընդգրկուն են:

Դասագրքի վերջում տրված է գերմաներեն-հայերեն մանրա-մասն բառարան, որն ընդգրկում է 5-րդ և 6-րդ դասարաններում օգտագործվող բառապաշարը:

Ուսուցչի ձեռնարկում տրված են թեմատիկ պլաններ, որոնցում հակիրճ տրվում է տվյալ գլխի նկարագրությունը, նշվում է հիմնա-

Page 4: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

4

կան նյութը և թե ինչպես իրականացնել յուրաքանչյուր նախագիծ: Այդ նյութերի վրա աշխատելու հանձնարարականները շատ հա-կիրճ են, նշվում են միայն դրանց կատարման համար անհրաժեշտ վարժությունները, կից տրվում են կատարման համար անհրա-ժեշտ միջոցները, առաջարկվում են տարբերակներ՝ հաշվի առնե-լով աշակերտների գիտելիքների տարբեր մակարդակները:

Ուսուցչի գրքի նպատակն է օգնել ուսուցչին կազմակերպելու առաջիկա ուսումնադաստիարակչական գործընթացը, հնարավո-րություն է տալիս հանդես բերել ստեղծագործական կարողություն-ներ և դրանով իսկ խթան է հանդիսանում դրանց իրականացման համար: Պարտադիր պլանի բացակայությունը հնարավորություն է ընձեռում ուսուցչին աշխատելիս կիրառել աշխատանքի տարբեր ձևեր` պայմանավորված այն բանով, թե տվյալ կոնկրետ պայման-ներում ինչն է ավելի ճիշտ: Պետք է նկատի ունենալ, որ հեղինակ-ները փորձել են դասագրքում հաշվի առնել կրթական բազայի մակարդակը` միաժամանակ ցույց տալով դրա ընդլայնման և իրականացման հնարավորությունները:

II. Օտար լեզվի ուսուցման հիմնական մեթոդական սկզբունքները

Ուսուցման հիմնական մեթոդական սկզբունքներից են գերմանե-րենով հաղորդակցվելու ունակությունն ու կարողությունը: Այս սկզբունքը ընդգծում է դասավանդման հաղորդակցական ուղղվածությունը:

Գերմաներենով հաղորդակցվելու խոսքային գործունեության համար անհրաժեշտ բոլոր ձևերը պետք է իրականանան միաս-նական ծրագրով, սակայն միաժամանակ դրանցից յուրա-քանչյուրի նկատմամբ պետք է ցուցաբերել տարբեր մոտեցումներ:

Ուսուցումը պետք է ընթանա փուլերով, ինչը պայմանավորված է լեզվական ու խոսքային գործունեության ձևավորման մակար-դակներով:

Page 5: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

5

Ուսուցիչ-աշակերտ հարաբերությունները, ինչպես նաև սովո-րողների փոխադարձ հարաբերությունները, նրանց հետաքրքրու-թյունը ուսումնական նյութի և միմյանց նկատմամբ պետք է ապահովվեն բազմաբնույթ ուշագրավ ու ուսանելի տեքստերի ու միջոցառումների օգնությամբ:

Սովորելու շարժառիթներ ստեղծելու և դրանք խթանելու կարո-ղություններն ու արդյունավետության ապահովումը պայմա-նավորվում է իմացական հետաքրքրությունների ձևավորումով:

Գերմաներենի ուսուցումը մայրենի լեզվի` հայերենի հիման վրա կառուցելու սկզբունքը աշխատանքի այս փուլում մայրենի լեզվի կիրառման և լեզվական երևույթների ավելի խոր ընկալման համար լայն հնարավորություններ է ստեղծում:

Գերմաներենի ուսուցումը պետք է ծառայի աշակերտին դաստիարակելու, կրթելու և նրա մտավոր կարողությունները զարգացնելու նպատակին:

Աշակերտը պետք է կարողանա արտահայտվել ձեռք բերած տեղեկությունների մասին և քննարկել դրանք դասընկերների հետ:

Դասագրքի նպատակն է մեր աշակերտներին ծանոթացնել նաև Գերմանիայի տեսարժան վայրերին, նրա հոգևոր և նյութական արժեքներին: Դասագրքում տեղ գտած տեքստերի ու այլ նյութերի միջոցով աշակերտները կընդլայնեն իրենց գիտելիքները Գերմանիայի մասին՝ ծանոթանալով երկրի սովորույթներին, գերմանացի երեխաների նախասիրություններին, հետաքրքրություններին ու առօրյային: Այս դասագրքի միջոցով աշակերտները ընդլայնում և խորացնում են իրենց գիտելիքները նաև Հայաստանի, նրա աշխարհագրության, բնության ու տոների մասին:

Դասագրքի նպատակն է նաև աշակերտների մեջ հե-տաքրքրություն առաջացնել սպորտի, տարբեր մարզաձևերի, գերմանացի հայտնի մարզիկների նկատմամբ:

Page 6: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

6

Այսպիսով, ուսուցչի ձեռնարկի օգնությամբ ապահովվում է դա-սավանդման գործընթացի բովանդակության ճկուն ղեկավարումը, որը ներառում է այլ բաղադրիչների լայն կիրառումը:

III. Ուսուցման սկզբունքները

Քանի որ 6-րդ դասարանի ուսումնամեթոդական համալիրը, ըստ էության, շարունակում և զարգացնում է ուսուցման համակար-գը, այս դասարանի համար նախատեսված ուսումնամեթոդական համալիրի միջոցով պետք է իրականանան հետագա ներդրումներն ու զարգացումը, որոնք դրված էին 5-րդ դասարանի ուսուցման հիմ-քում: Դրանք առաջին հերթին ընդհանուր դիդակտիկ սկզբունքներն են` գիտականություն, իմացականություն, մատչելիություն, հաստա-տունություն, որոնք իրենց արտացոլումը գտել են արդեն 5-րդ դասարանի դասավանդման վերոնշյալ սկզբունքներում։

Օտար լեզվի (գերմաներենի)` որպես դպրոցական առարկայի ուսումնադաստիարակչական ամբողջ գործընթացը պետք է ուղղ-ված լինի աշակերտների դաստիարակությանը, կրթությանն ու բազմակողմանի զարգացմանը և նրանց մերձեցմանը գերմանա-խոս ժողովուրդների մշակույթին: Այս ուղղվածությունը որոշվում է դասավանդվող առարկայի որոշակի հաղորդակցական նպատակ-ներով: Այլ կերպ ասած` հաղորդակցական ուղղվածությունը պետք է ապահովի գերմաներենի գործնական տիրապետումը հատուկ նախատեսված մակարդակում: Դասագրքում տրված նյութը պետք է ապահովի այնպիսի բարոյաէթիկական խնդիրների քննարկումը, ինչպիսիք են փոխադարձ հարաբերությունները ընտանիքում և դպրոցում, ընկերասիրությունը, հայրենասիրությունը և աշխա-տասիրությունը, ինչպես նաև փոխադարձ օգնությունը, սովորելու և հանգստի կազմակերպումը, այնպիսի տեքստերի ընթերցումը, որոնցում արծարծվում ու քննարկվում են նման խնդիրներ մեր երեխաների և նրանց արտասահմանյան հասակակիցների վերաբերյալ: Սովորողների ակտիվ ներգրավումը օտար լեզվի

Page 7: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

7

յուրացման գործընթացում օժանդակում է ընդհանուր և հատուկ ուսումնական կարողությունների, ինչպես նաև աշխատասի-րության զարգացմանը:

Այս ամենը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե ստեղծվի անհրաժեշտ հետաքրքրություն, բարյացակամ մթնոլորտ անհատի ստեղծագործական ունակությունների զարգացման, նրա երևակա-յության ու գեղագիտական հակումների համար:

Այս ամենի իրականացումը ապահովում է հետևյալ կարողու-թյունները. 1. հասկանալ խոսակցին` կիրառելով նաև որոշակի հարցեր լրա-

ցուցիչ տեղեկատվություն ստանալու համար, 2. բացատրվել խոսակցի հետ հաղորդակցական իրադրություննե-

րի որոշակի սահմաններում, 3. կարդալ և հասկանալ դասագրքի, ինչպես նաև ընթերցանու-

թյան համար հանձնարարվող լրացուցիչ նյութը՝ անհրաժեշ-տության դեպքում դիմելով նաև բառարանին,

4. նամակ գրել` հենվելով դասագրքում տրված նմուշների վրա, ինչպես նաև նամակն օգտագործել որպես միջոց անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար:

5. հասկանալ, կռահել անծանոթ բառերի նշանակությունը՝ ծանոթ բառակազմական բաղադրիչների, նախադասության ընդհանուր իմաստի, մայրենի լեզվի հետ նույն հնչողության հիման վրա:

6. Ճանաչել և գրավոր ու բանավոր խոսքում օգտագործել բարդ համադասական և տարբեր բնույթի բարդ ստորադասական նախադասությունները՝ ուշադրություն դարձնելով դրանց շարադասությանը:

7. կարողանալ որոշակի տեղեկություններ գրել իր, իր ընտանիքի, դպրոցի, ուսուցիչների և ընկերների մասին, կարողանալ այդ ամենը օգտագործել բանավոր խոսքում: Ուսուցչի համար նախատեսված ձեռնարկում տրվում են

ընդհանուր խորհուրդներ գլուխների թեմատիկ պլանների ու

Page 8: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

8

դրանց իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքի վերաբերյալ: Կարևոր է, որ ուսուցիչն աշխատանքն սկսելիս պատկերացում ունենա, թե ինչպես պետք է կազմակերպել աշխատանքը, դրանում նրան անշուշտ կօգնի տվյալ գլխի հետ տարվելիք աշխատանքի հետ ծանոթանալը:

Դասագրքի վրա աշխատելու համար նախատեսվում է 68 ժամ: Դասագիրքը բաղկացած է ինը գլխից, յուրաքանչյուր գլուխը՝

հիմնականում երկու ենթագլխից: Դասագրքի վերջում տրվում են դասագրքում տեղ գտած թեմաների հետ առնչվող ուսուցողական տեքստեր և գեղարվեստական գրականության ադապտացված հատվածներ:

1. Beziehungen zwischen Menschen

1. Personen beschreiben

2. Mitleid und Hilfe

2. Meine Vorlieben

1. Lust auf Lesen und Bücher

2. Musik Theaterbesuch

3. Brieffreundschaft

3. Schulferien

1. Ferien

2. Der Tag, an dem die Arbeit ruht

4. Die Natur

1. Die Natur im Frühling

2. Die Natur im Sommer

3. Die Natur im Herbst

4. Die Natur im Winter

5. Armenien

1. Kurze geographische Informationen

2. Feste in Armenien

6. Die Bundesrepublik Deutschland

1. Die Schulen in Deutschland 2. Meine Altersgenossen in Deutschland

7. Lebensmittel

1. Lebensmittel auf dem Markt und im Supermarkt

2. Was ich gern esse und trinke

Page 9: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

9

8.Sport

1. Sportlicher Körperbau

2. Sport und Gesundheit

9. Traumreisen

1. Reisen

2. Traumreisen

Վերջում տրվում են ընթերցանության համար նախատեսված

տեքստեր և գերմաներեն-հայերեն մանրամասն բառարան:

Page 10: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

10

Թեմատիկ պլաններ ու առաջարկություններ առանձին գլուխներում նախատեսված

աշխատանքի վերաբերյալ

I Beziehungen zwischen Menschen Թեմայի հիմնական բովանդա-կությունը

Բանաստեղծություն «Ես ես եմ», մարդու արտաքինի նկարագրություն, բնավորության գծեր, ընկերների բնութագրություն, Օգնել կարիքի մեջ գտնվող մարդկանց և կենդանիներին, կարեկցանք նրանց նկատմամբ, Հատուկ դպրոց տեսողության խնդիր ունեցող երեխաների համար, Լավ տրամադրությունը վարակիչ է, վատը՝ նույնպես:

Ինչն է օգնում իրա-կանացնել աշակերտնե-րի դաստիա-րակությունը, կրթությունն ու զարգա-ցումը

1. Գերմանական թերթերի և ամսագրերի հոդ-վածների միջոցով դպրոցականների ընդհանուր մտահորիզոնի ընդլայնումը, 2. շրջապատի ու շրջապատի մարդկանց նկատմամբ ուշադրություն դաստիարակելը 3. կենդանական աշխարհի նկատմամբ սեր ներարկելը, 4. գնահատման կողմնորոշումների` մտածողու-թյան, հիշողության, զգացմունքների զարգացում, 5. մարդկային հարաբերությունների դրսևորման հնարավորությունները հատուկ գիշերօթիկ դպրոցում:

Հիմնական գործնական առաջադ-րանքները

1. Ընդլայնել բառապաշարը «Մարդկային հարաբերություններ» թեմայի բառանյութի շրջանակում, 2. սովորեցնել օգտագործել նոր բառապաշարը

Page 11: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

11

հաղորդակցական խնդիրների լուծման համար, 3. կազմակերպել աշխատանքը խնդրառության և հնչյունաբանության յուրացման ուղղությամբ:

Օգտագործ-վող բառապա-շարն ու քերականա-կան նյութը

Բառապաշար Dick, dünn, hager, schlank, vollschlank,

aufrichtig, bescheiden, ehrlich, kühn,

umgänglich, ernst, blond, brünett, bedroht,

freiwillig, die Hilfsaktion, das Mitglied,

untergehen, blind, die Reiterin, der Begleiter,

wundern, das Abitur, selbstständig, aufräumen,

zusätzlich, gemätlich, der Streit, die Laune,

ansteckend, sich ärgern, das Rezept, plaudern,

das Lehrbuch, sich fühlen, zusammenleben.

Քերականական նյութ

Պատմողական և հարցական նախադասությունների շարադասությունը, ածականի հոլովումը Թույլ և ուժեղ խոնարհման բայերի Präsens ժամանակաձևի կազմությունը, անդրադարձ բայեր:

Ստուգման նյութը

1. Բառային հմտությունները (կրկնվող բառապաշարի յուրացում), 2. Präsens-ի կազմության յուրացումն ու կիրառումը, 3. շրջապատի մարդկանց նկարագրելու հմտությունը, 4. տրված թեմաների շուրջ բանավոր խոսքում նոր բառապաշարի օգտագործման կարողությունը, 5. տեքստերից տեղեկատվություն քաղելու կարո-ղությունը:

Page 12: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

12

Առաջին՝ «Personen beschreiben» ենթագլխի 1-ին վարժու-թյունը նվիրված է բանաստեղծությանը: Ուսուցիչը կարդում է այն, աշակերտները կրկնում են: Կարդալու ընթացքում հաղթահարվում են հնչյունական դժվարությունները:

Այս ենթագլուխը նպատակաուղղված է հիմնականում թեմայի բառապաշարի յուրացմանը: Այն նպատակ ունի նաև աշակերտնե-րին սովորեցնել բնութագրել ընկերներին և արտահայտել իրենց վերաբերմունքը նրանց մասին: Այս նպատակին են ծառայում բառապաշարին նվիրված վարժությունները (2, 3, 4): 5-րդ վար-ժությունը նպատակ է հետապնդում ակտիվացնել հարցական բառով հարցական, ինչպես նաև պատմողական նախադա-սությունների շարադասության ու ճիշտ հնչերանգով կարդալու կարողությունը: Կարելի է ուսուցչի հրահանգով շարունակել նախադասությունները և տրված տեքստերում ևս անդրադառնալ նախադասությունների շարադասության ու ճիշտ կարդալուն:

8-րդ վարժությունը ներառում է ածականի հոլովումը: Ածականի հոլովմանը կարելի է անդրադառնալ նաև՝ «Blindenpferd Resi» տեքստին՝ ընդգծելով հոլովված ածականները և որոշելով, թե որ հոլովմանն են նրանք պատկանում:

Բայերի խնդրառությունը կարելի է ամրապնդել տեքստերում և վարժություններում օգտագործված բայերը նշելով և դրանցով պարզ նախադասություններ կազմելով:

Երկրորդ ենթագլխի` «Mitleid und Hilfe», հիմնական նպա-

տակը շրջապատի, շրջապատի մարդկանց ու կենդանիների նկատմամբ ուշադրության դաստիարակումն է, նրանց օգնելու պատրաստակամությունն ու կարեկցանքը (տեքստեր 1, 3): Հանձնարարվում է կարդալ և ուսուցչի կամ բառարանի օգնու-թյամբ հասկանալ տեքստը, զրույց վարել կարդացածի շուրջ:

7-րդ և 9-րդ վարժություններում ամրապնդվում է թույլ և ուժեղ բայերի, ինչպես նաև անդրադարձ բայերի խոնարհումը Präsens ժամանակաձևում:

Page 13: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

13

Այս գլուխը մի կողմից համակարգում է 5-րդ դասարանում սովորած քերականական նյութը, մյուս կողմից նոր բառանյութ է մատուցում թեմայի շուրջ զրույց վարելու համար: Ուսուցիչը տրված նյութը կարող է օգտագործել իր հայեցողությամբ: Եթե խոսքը վե-րաբերում է աշակերտների գիտելիքների ստուգմանը, ապա ուսու-ցիչը կարող է նաև նոր վարժություններ կազմել:

II. Meine Vorlieben

Թեմայի հիմնական բովանդա-կությունը

Բանաստեղծություններ, գիրք և ընթերցանու-թյուն, գերմանացի երեխաները գրքերի մասին, տեքստ «Das letzte Buch», երաժշտություն, թատրոն, Մոցարտի «Komm lieber Mai» երգը, երեխաների նամակագրությունը համացանցով:

Ինչն է օգնում իրա-կանացնել աշակերտ-ների դաստիա-րակությունը, կրթությունն ու զար-գացումը

1. Գիրքը, ճիշտ ընթերցանությունը, կարդացածի մասին դատողություններ անելու կարողությունը, 2. երևակայության, գեղարվեստական ընդհան-րացումների ու աշխարհի զգայական ընկալման զարգացումը, 3. արվեստի տարբեր ճյուղերի (կինո, թատրոն, երգարվեստ) հետ շփվելը, դիտածի ու լսածի մասին դատողություններ անելու կարողությունը, 4. նամակագրության միջոցով այլ երկրների երեխաների, նրանց նախասիրությունների ու հետաքրքրությունների հետ ծանոթանալը, 5. երեխաների մոտ գեղեցիկի ընկալումը դաստիարակելն ու ձևավորելը և նրանց գեղագիտական ճաշակը զարգացնելը:

Հիմնական գործնական առաջա-դրանքները

1. Ակտիվացնել նոր բառապաշարի կիրառումը, 2. սովորեցնել ընթերցել տեքստը` իմաստի ընդհանուր ընկալմամբ, 3. սովորեցնել նամակ գրելու,

Page 14: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

14

ճիշտ հասցեագրելու ձևերը, ինչպես դրանք ընդունված են Գերմանիայում, 4. սովորեցնել ճիշտ կիրառել անցած և ընթացիկ քերականական նյութը, 5. սովորեցնել երկրորդական նախադասության շարադասությունը, 6. սովորեցնել կազմել խնդիր և պատճառի պարագա երկրորդական նախադասություններ, 7. ծանոթացնել գերմաներենի ստացական դերանունների օգտագործմանը, 8. սովորեցնել տրված հարցերին պատասխա-նելու համար ընտրել ճիշտ տարբերակը ըստ տեքստի, 9. սովորեցնել արտահայտվել «Նախասիրություններ» թեմայի շուրջ, 10. սովորեցնել դերախաղով երկխոսություններ վարել՝ օգտագործելով նոր բառապաշարը և ըստ նմուշի կազմել նոր երկխոսություններ:

Օգտագործ-վող բառապա-շարն ու քերականա-կան նյութը

Բառապաշար Staunen, entdecken, spannend, geheimnisvoll,

das Abenteuer, gleichgültig, der Teenager,

schöngeistig, sicfh konzentrieren, chatten, der

Dichter, das Gedicht, der Roman, das Regal, der

Deckel, einschalten, einschalten, der Clown, die

Bewunderung, der Fragebogen, die Vorstellung,

der Zeichentrickfilm, die Ausstellung, weitsichtig,

der Bach, die Anmeldung, die Bühne, die

Aufführung.

Քերականական նյութ 1. Բարդ համադասական նախադասություն, շաղկապներն ու շարադասությունը, 2. խնդիր և պատճառի պարագա երկրորդական նախադասություններ,

Page 15: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

15

3.ստացական դերանունները և նրանց օգտագործումը:

Ստուգման նյութը

1. Խոսքային հմտությունները (բառակազմություն, բառիմաստի ընկալում, բառիմաստի որոշումը՝ ըստ բառակազմական տարրերի), 2. համադասական և ստորադասական շաղկապ-ների օգտագործումը գրավոր խոսքում և երկխո-սության մեջ, 3. երկխոսություն վարելու և երկխոսություն կազմելու կարողությունը՝ ըստ նմուշի, 4. սիրած գրքի և ընթերցանության մասին խոսելու կարողությունը, 5. հարցաթերթիկ լրացնելու կարողությունը, 6. ընթերցելիս անհրաժեշտ տեղեկություններ ստանալու կարողությունը:

Առաջին ենթագլուխը՝ «Lust auf Lesen und Bücher», նպա-տակաուղղված է նոր բառապաշարի ներմուծմանն ու մշակմանը: «Das letzte Buch» տեքստը հանձնարարվում է կարդացածն ընկալելու և քննարկելու համար: Քննարկել կարելի է նաև հայե-րենով, այնուհետև տեքստի տակ տրվող առաջադրանքը ստուգում է կարդացածի ընկալումը: Բառապաշարի հիմնական մասը ներ-մուծվում է համատեքստի բառակազմական տարրերի միջոցով: Նշված նպատակին հասնելու համար ենթագլխում տրված են տարբեր բնույթի վարժություններ: 1-ին, 2-րդ և 3-րդ վարժություն-ները նախատեսում են բառապաշարի յուրացում: 4-րդ վարժու-թյունն ուղղված է ուժեղ բայերի Präsens-ի ամրապնդմանը: 7-րդ վարժության նպատակը բարդ համադասական նախադասություն կազմելու աշակերտների կարողության ստուգումն է:

Երկրորդ ենթագլուխը՝ «Musik. Theaterbesuch», ներմու-

ծում է արվեստի տարբեր ճյուղերի (կինո, թատրոն, երգարվեստ)

Page 16: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

16

վերաբերյալ տեքստեր, դիտածի ու լսածի մասին դատողություն-ներ անելու կարողությունը ապահովելու համար անհրաժեշտ բառապաշար և բառակապակցություններ: Ենթագլուխը նպատակ ունի նաև երեխաների մոտ ձևավորել գեղեցիկի ընկալումը և նրանց գեղագիտական ճաշակի զարգացումը:

Ներմուծվում են խնդիր և պատճառի պարագա երկրորդական նախադասությունները (վարժ. 3, 4a, b, c): Երեխաների գեղագի-տական ճաշակը ձևավորելուն կարող է նպաստել Մոցարտի «Komm lieber Mai» երգը: Ցանկալի է երգել նոտաների օգնությամբ, երեխաները երգը կարող են սովորել համացանցի միջոցով: Ցանկալի է նաև, որ երեխաները լսեն «Հայաստանի փոքրիկ երգիչներ» խմբի կատարումները:

Երրորդ ենթագլուխը՝ «Brieffreundschaft», ներառում է

գեմանացի տղայի և բելգիացի աղջկա նամակները հայ երեխանե-րին: Երեխաները պետք է փորձեն ուսուցչի օգնությամբ պատաս-խանել այդ նամակներին: Քերականական նյութը ստացական դերանուններն ու դրանց կիրառությունը վարժության միջոցով ամրապնդելն է (վարժ. 3a): Տրվում են նաև վարժություններ խնդրառության ու արտասանության վերաբերյալ:

Այս գլուխը նպատակ ունի զարգացնելու աշակերտների բանա-վոր խոսքի հմտությունները, վարժեցնելու աշակերտներին հայտ-նել սեփական կարծիքը տվյալ թեմաների մասին, սովորել բանա-վոր խոսքին բնորոշ արտահայտություններ ու ձևեր:

III Schulferien

Թեմայի հիմնական բովանդա-կությունը

Բացիկներ ծովափից և Արցախից, հայտարարություններ, արձակուրդ և գերմաներենի ուսուցում, բանաստեղծություն «Wochenende», հումորային պատմություն, քերականական խաղ Perfekt ժամանակաձևի վերաբերյալ:

Page 17: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

17

Ինչն է օգնում իրա-կանացնել աշակերտ-ների դաստիարա-կությունը, կրթությունն ու զար-գացումը

1. Ուշադրության, դիտողականության, լսելու և եզրակացություններ ու ընդհանրացումներ կատարելու կարողությունը, 2. թեմայի վերաբերյալ երկխոսություն կազմելու և վարելու կարողությունը, 3. տրված բառակապակցություններով, արտա-հայտություններով և խնդրառությամբ նախադա-սություններ կազմելու և դրանք բանավոր խոսքում կիրառելու հմտությունների զարգացումը:

Հիմնական գործնական առաջադ-րանքները

1. Սովորեցնել ինքնուրույն իմաստավորել բառա-նյութը համատեքստի օգնությամբ, 2. սովորողներին վարժեցնել նոր բառապաշարն օգտագործել տարբեր իրադրություններում, 3. սովորեցնել կարդալ տեքստը` իրականացնելով անհրաժեշտ տեղեկատվության ընտրություն, 4. կարողանալ ընթերցել նախապես հեշտացրած բնագիր տեքստը, 5. ծանոթացնել թերթերում տպված հայտարա-րություններին, սովորեցնել արձագանքել դրանց և կատարել ընտրություն, 6. սովորեցնել Dativ կամ Akkusativ պահանջող կապերն ու դրանց կիրառությունը, 7. սովորեցնել ուժեղ, թույլ, անջատվող և չան-ջատվող նախածանցներով բայերի Partizip II-ի կազմությունը, 8. ծանոթացնել Perfekt ժամանակաձևի կիրառ-մանը, տրված խաղի միջոցով ամրապնդել այն, 9. կարողանալ վարել երկխոսություն-մտքերի փոխանակություն երազած արձակուրդային հանգստի մասին:

Page 18: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

18

Օգտագործ-վող բառա-պաշարն ու քերականա-կան նյութը

Բառապաշար

Pflücken, das Schiff, das Lagerfeuer, angeln,

besichtigen, zelten, segeln, klettern,die Anzeige,

die Muschel, duern, bequem, der Aufenthalt, das

Ding, die Mühe, verschwinden, vergehen,

ausschlafen, sich entspannen, sich unterhalten,

lecker, erwachen, die Rosine, die Briefmarke,

der Bäcker, kaum, kleben, mischen, der Fehler,

das Ende, das Spiel gewinnen, ein fauler Tag:

Քերականական նյութ

Dativ կամ Akkusativ պահանջող կապերը, ուժեղ, թույլ, անջատվող և չանջատվող նախածանցներով բայերի Partizip II-ի կազմությունը, Perfekt ժամանակաձևի կազմությունն ու օգտագործումը, օժանդակ բայերի կրկնությունը:

Ստուգման նյութը

1. Բառանյութի յուրացումը, «Արձակուրդ» և «Հանգստյան օրեր» թեմաների բառապաշարի համակարգման կարողությունը, 2. բացիկ գրելու հմտությունը, 3. հայտարարությունները հասկանալու և դրանց արձագանքելու կարողությունը, 4. մենախոսություն կատարելու հմտությունը (պատմել երազած արձակուրդի մասին), 5. թույլ, ուժեղ, անջատվող և չանջատվող նախա-ծանցով բայերի Partizip II-ի կազմությունը, 6. Perfekt ժամանակաձևի օգտագործումը բանավոր խոսքում, 7. Dativ կամ Akkusativ պահանջող կապերի ճիշտ օգտագործումը գրավոր և բանավոր խոսքում:

Page 19: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

19

Առաջին ենթագլուխը՝ «Ferien», սկսվում է ծովափից և Արցախից ստացված բացիկներով: 2-րդ վարժության պահանջ-ները կատարելուց հետո երեխաները կարող են անդրադառնալ բացիկներին, հարցեր տալ միմյանց, ապա գրել պատասխան բացիկը իրենց արձակուրդի ու հանգստի մասին: Այս ենթագլուխը ներառում է բառապաշարն ակտիվացնող վարժություններ (2, 3, 4, 5), որոնց միջոցով երեխաները կարող են խոսելի թեմայի շուրջը: Wo? հարցին պատասխանելով՝ կապերն օգտագործվում են Dativ, wohin հարցի դեպքում՝ Akkusativ հոլովի հետ: Տրվում են գոր-ծածական արտահայտություններ` Wo sein ?- in der Schule, auf

der Straße, am Meer. Wohin fahren? - in die Schule, auf die

Straße, ans Meer… 10-րդ վարժության նմանությամբ կարելի է զույգերով կամ խմբով հարցազրույց կամ երկխոսություն վարել թեմայի շուրջ:

11-րդ վարժության նպատակը երեխաներին գերմաներեն սովորելու մասին կողմ կամ դեմ կարծիքներ արտահայտելու հնարավորություն ստեղծելն ու դրա ստուգումն է: 12–րդ վարժու-թյան նպատակը շաբաթվա օրերի անվանումներն ամրապնդելը և Dativ կամ Akkusativ պահանջող կապերի յուրացումն ու օգտա-գործումը խթանելն է: Ուսուցիչը կարող է բոլոր վարժությունները հանձնարարել սեփական լրացումներով ու փոփոխություններով:

Երկրորդ ենթագլուխը «Der Tag, an dem die Arbeit ruht»,

սկսվում է «Wochenende» բանաստեղծությամբ, որը կարելի է օգտա-գործել նաև արտասանության շտկման նպատակով: Երեխաները պատասխանում են հարցերին և 2–րդ վարժության օգնությամբ պատմում են, թե ինչպես են անցկացնում իրենց հանգստյան օրը:

Այս ենթագլուխը նպատակաուղղված է աշակերտների կարդա-լու և գրելու հմտություններն ու կարողություններն ակտիվացնելուն: 3-րդ տեքստը և դրան հաջորդող առաջադրանքը օգնում են թեմայի վերաբերյալ բանավոր խոսքի համար անհրաժեշտ առա-ջադրանքները հեշտությամբ հաղթահարել:

Page 20: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

20

Երկրորդ ենթագլխի քերականական նյութը թույլ, ուժեղ, անջավող և չանջատվող նախածանցով բայերի Partizip II-ի և Perfekt ժամանակաձևի կազմությունն է և Perfekt ժամանակաձևի օգտագործումը բանավոր խոսքում: Այս նպատակը իրագործվում է 5-րդ վարժության և «Die Gescichte von den Rosinenbrötchen» տեքստի ու նրա վերաբերյալ տրված առաջադրանքների օգնու-թյամբ: 7-10-րդ վարժությունները նպաստում են Perfekt ժամա-նակաձևի յուրացմանն ու haben կամ sein օժանդակ բայերի ճիշտ ընտրությանը: Խնդրառություն վարժության մեջ ներառված բայերի յուրացումը և թարգմանության միջոցով դրանց ամրապնդումը էականորեն կնպաստի բանավոր խոսքի զարգացմանը: Անհրաժեշտ է այդ բայերով հնարավորինս շատ պարզ նախա-դասություններ կազմել:

IV Die Natur

Թեմայի հիմնական բովանդա-կությունը

Բնությունը տարվա տարբեր եղանակներին, գարուն, գարնանային եղանակ, Գյոթեի «Mailied» բանաստեղծությունը, տեքստեր գարնան մասին, ամառ, բանաստեղծություն և տեքստեր ամռան մասին, երեխաները ամառային հանգստի մասին, աշուն, բանաստեղծություն և տեքստ աշնան մասին, ձմեռ, տեքստեր ձմռան մասին, եղանակի տեսություն:

Ինչն է օգնում իրա-կանացնել աշակերտ-ների դաստիա-

1. Բնության գեղեցկության ընկալումը տարվա բոլոր եղանակներին, 2. բանաստեղծությունների միջոցով բնության գեղեցկությունը առավել ընկալելի դարձնելը, 3. հարցազրույց վարելը տարվա եղանակների, դրանց առանձնահատկությունների մասին,

Page 21: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

21

րակությունը, կրթությունն ու զար-գացումը

4. ազատ ժամանակը հետաքրքիր և բովանդա-կալից անցկացնելու կարևորությունը գիտակցելու կարողությունը, 5. աշակերտների աշխարհայացքի ընդլայնումը

ապահովող տեքստերի ընտրությունը, 6. նոր լեզվական և ընդհանուր գիտելիքների ձեռքբերումն ապահովող աշխատանքը, 7. բառապաշարային, քերականական և խոս-քային կարողությունների ու հմտությունների տիրապետումը 8. թեմայի շուրջ երկխոսություններ և հարցազրույցներ վարելու կարողությունը, 9. աշակերտների համար անկաշկանդ արտահայտվելու, ինքնուրույն մտածելու, սեփական անհատականությունը դրսևորելու հնարավորության ստեղծումը:

Հիմնական գործնական առաջադ-րանքները

1. Սովորեցնել, ինչպես ճիշտ ընկալել բնության գեղեցկությունը տարվա բոլոր եղանակներին 2. հարստացնել լեզվական գիտելիքները «Բնությունը տարվա բոլոր եղանակներին» թե-մայի վերաբերյալ մատուցված բառապաշարով, 3. սովորեցնել զրուցելիս և համապատասխան թեմաների մասին արտահայտվելիս օգտագործել նոր բառապաշարը, 4. սովորեցնել վերլուծել բառը, դրա կառուցված-քը, կազմել բառընտանիքներ, համակարգել բառապաշարը, 5. երկխոսություն վարել, զրուցել ըստ տրված օրինակների` կառուցելով կապակցված հաղոր-դում, նկարագրություն: 6. սովորեցնել կատարել տրված տեքստերի քերականական և բառագիտական վերլուծություն,

Page 22: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

22

7. տեքստերի վերաբերյալ քննարկումները անցկացնել խմբերով ու զույգերով,

8. կարևորել գերմաներենից հայերեն և հայերենից գերմաներեն թարգմանելու հմտությունների ձեռքբերումը, 9. խաղերի միջոցով առավել հետաքրքրական դարձնել դասապրոցեսը, 10. տեքստեր կարդալ բովանդակության լիարժեք ընկալմամբ՝ օգտագործելով բառարաններ, 11. կռահել տեքստի բովանդակությունը՝ ըստ վեր-նագրի:

Բառապաշար

der Urlauber, die Kälte, leuchten, die Flur, die

Lerche, feucht, windig, regnerisch, schelzen, die

Knospe, das Gras, die Schwalbe, donnern, das

Gewitter, die Schrift, die Wiese, die Kirsche, der

Rücken, spritzen, die Ziege, das Futter, die

Weide, der Bewohner, still, der Strand, erfahren,

das Rätsel, feiern, das Blatt, der Kranz, wehen,

die Ernte, der Kampf, angenehm, sich ärgern,

manchmal, fallen, der Rabe, der Igel, tragen, der

Hof, steigen, der Zweig, glücklich, ausfallen, der

Anorak, der Skifahrer, die Temperatur,

Es hagelt/blitzt/donnert.

Es ist bewölkt/windig/sonnig.

Քերականական նյութ

Ածականի և անորոշ դերբայի կիրառումը որպես գոյական, Präteritum ժամանակաձևի կազմությունը, դերանվանական մակբայ, «es» անդեմ դերանուն:

Page 23: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

23

Ստուգման նյութը

1. Բառապաշարային հմտությունները, 2. երկխոսություն վարելու, մտքերի փոխանակու-թյան կարողությունը, 3. սիրելի եղանակի մասին պատմելու կարողու-թյունը, 4. կարդացածի հիմնական իմաստի ընկալումը, 5. տեքստի բովանդակությունը ըստ վերնագրի կռահելու կարողությունը, 6. տարվա տարբեր եղանակներին բնությունը նկարագրելու կարողությունը, 7. բանաստեղծությունները արտահայտիչ կարդալու հմտությունը, 8. թեմայի վերաբերյալ հարցազրույց վարելու հմտությունը, 9. ամառային արձակուրդի մասին հաղորդումներ անելու կարողությունը, 10. ժամանակի կապերի կիրառումը, 11. դերանվանական մակբայների կազմության և կիրառման յուրացումը:

Առաջին ենթագլուխը՝ «Die Natur im Frühling», ներառում է

Գյոթեի «Mailied» բանաստեղծությունը, որի ընթերցանության ժամանակ պետք է շտկել արտասանությունը և հանձնարարել սովորել անգիր: Տրված են տեքստեր թեմայի վերաբերյալ, որոնք կարելի է հանձնարարել կարդալ, թարգմանել, հարցերին պատասխանել, կատարել տեքստի քերականական և լեքսիկա-կան վերլուծություն: Ուսուցիչը կարող է սեփական հայեցողությամբ ընտրել տվյալ դասարանի համար հարմար տարբերակները:

Տրված են վարժություններ բառաբարդման վերաբերյալ (5), գրավոր թարգմանություն հայերենից (3): Թելադրության համար նախատեսված վարժության (6) մեջ ներառված է անորոշ դերբայը որպես գոյական:

Page 24: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

24

Երկրորդ ենթագլուխը՝ «Die Natur im Sommer», սկսվում է բանաստեղծությամբ, որի ընթերցանության ժամանակ, ինչպես առաջին ենթագլխում, կարելի է շտկել արտասանությունը և հանձնարարել թարգմանել, սովորել անգիր: Գերմանացի երեխաները պատմում են իրենց ամառային հանգստի մասին: Աշակերտները պատասխանում են հարցերին և տեքստի ու հաջորդ վարժությունների հիման վրա խոսում են իրենց ամառային հանգստի մասին:

Ենթագլխի քերականական նյութը Präteritum ժամանակաձևի կազմությունն է, այն ամրապնդվում է 4-րդ վարժության միջոցով: 8 a), b), c), d) վարժություններում մատուցվում են ամսանունները, օրվա տարբեր ժամերի անվանումները և դրանց օգտագործումը որպես ժամանակի պարագա: Տրվում է um, am (an dem), im (in

dem) կապերի կիրառման սխեման: Երրորդ ենթագլուխը՝ «Die Natur im Sommer», սկսվում է

աշունը նկարագրող բանաստեղծությամբ, որի վերաբերյալ պետք է տրվեն նախորդ ենթագլխի հանձնարարությունները: Այստեղ մատուցվում են տարբեր տեքստեր, նաև պարզեցված բնագիր տեքստ:

Պատասխանել տեքստերին վերաբերող հարցերին` օգտագործե-լով նոր բառապաշարն ու տրված լեզվական նմուշները: Թեմայի վերաբերյալ տրվում են բազմաբնույթ վարժություններ՝ լրացնել նախադասությունները, դասավորել տրված նախադասություննեը ճիշտ հերթականությամբ, ընդգծել ավելորդ բառը, թարգմանություն:

Քերականական նյութը դերանվանական մակբայն է, որի յուրացումն ապահովվում է 3a, b վարժություններով:

Չորրորդ ենթագլուխը՝ «Die Natur im Winter», սկսվում է ձմեռ

նկարագրող տեքստով, հանձնարարվում է կարդալ և թարգմանել տեքստը, պատասխանել հարցերին: Հարցերը կարելի է ավելի մանրամասնել: Կարելի է փորձել տեքստը կարդալ երրորդ դեմքով:

Page 25: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

25

Հաջորդ տեքստը Ալպերում անձյուն ձմռան մասին է: Տեքստին վերաբերող առաջադրանքներից հետո կարելի է փորձել վերարտադրել տեքստը:

Քերականական նյութը վերաբերում է es անդեմ դերանվան օգտագործմանը: Տրվում են առաջադրանքներ՝ անդեմ դերանունն օգտագործելով խոսել եղանակի մասին: Տրվում են բառա-կազմությանը, հականիշներին, խնդրառությանը վերաբերող վարժություններ, թարգմանություն:

V Armenien Թեմայի հիմնական բովանդա-կությունը

Անհրաժեշտ տեղեկություններ Հայաստանի Հան-րապետության, նրա աշխարհագրության մասին, բանաստեղծություն-երգ՝ նվիրված հայրենիքին, տեքստեր Երևանի գիտական ու մշակութային օջախների, հուշարձանների, թանգարանների մասին, բանաստեղծություն՝ «Meine Stadt», հայկական տոներ՝ տարեմուտ, Նոր տարի, Սուրբ Ծնունդ, բերքի տոն:

Ինչն է օգ-նում իրա-կանացնել աշակերտ-ների դաս-տիարակու-թյունը, կր-թությունն ու զարգա-ցումը

1. Սեփական երկրի՝ Հայաստանի նկատմամբ սերև պատասխանատվության զգացում ներարկելը, 2. Հայաստանի, նրա աշխարհագրության (Արագած սար, Սևանա լիճ, գետեր), տոների մասին տեղեկություններ տրամադրելը, 3. հայրենիքի ու մայրաքաղաքի մասին տեղեկու-թյուններ ունենալը, 4. Հայաստանի ու Երևանի մասին հետաքրքիր փաստեր իմանալը, 5. Երևանի մասին պատմող տեքստերում հիշատակված հայ անվանի արվեստագետների մասին տեղեկացված լինելը, 6. Հայաստանն ու նրա նշանավոր մարդկանց ճանաչելն ու սիրելը, 7. բանաստեղծության գեղարվեստական միջոց-ներով հայրենիքն ավելի լավ ճանաչելու, ավելի

Page 26: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

26

ջերմ սիրով սիրելու, նրա հետ իր կապվածություննավելի խոր զգալու տրամադրվածություն ապահովելը, 8. Հայաստանի տեսարժան վայրեր ու պատմա-կան հուշարձաններ այցելելու հետաքրքրություն առաջացնելը, 9. հայ երգահանների ու բանաստեղծների՝ հայրե-նիքին նվիրված ստեղծագործությունների նկատ-մամբ մի անգամ ևս սեր և հետաքրքրություն արթնացնելը:

Հիմնական գործնա-կան առա-ջադրանք-ները

1. Դպրոցականներին սովորեցնել խոսել սեփա-կան երկրի, նրա քաղաքների, սարերի, գետերի մասին, 2. սովորեցնել խոսել Երևանի, նրա տեսարժան վայրերի, մշակութային օջախների, հուշար-ձանների մասին, 3. սովորեցնել խոսել սեփական քաղաքի կամ գյուղի մասին, 4. սովորեցնել խոսել հայկական տոների՝ տարե-մուտի ու նոր տարվա, Սուրբ Ծնունդի ու Զատիկի, բերքի տոնի մասին, 5. սովորեցնել տոների առթիվ շնորհավորել և շնորհավորական բացիկներ գրել, 6. սովորեցնել հասկանալ բառակապակցություն-ները, 7. սովորեցնել նախադասություններ կազմել՝ միացնելով տրված առանձին մասերը կամ ինք-նուրույն լրացնելով անավարտ նախադասությունը, 8. բացատրել որոշակի բայերից հետո Infinitiv mit zu կառույցի առանձնահատկությունն ու վարժեց-նել դրա կիրառությանը, 9. կատարելագործել երկխոսություն վարելու, սեփական կարծիքն արտահայտելու, առաջարկու-թյուններ անելու, խորհուրդներ տալու կարողու-թյունները՝ հիմք ընդունելով տրված օրինակները:

Page 27: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

27

Օգտա-գործվող բառապա-շարն ու քերակա-նական նյութը

ԲառապաշարDie Unabhängigkeit, das Blut, der Wohlstand, das

Wappen, das Tal, apostolisch, die Nationalität,

die Umgebung, die Religion, das Alphabet, der

Gipfel, der Hang, entspringen, münden, das

Altertum, der Zufluss, empfehlen, die Keilschrift,

der Opfer, das Denkmal, der Architekt, die

Plastik, die Station, staatlich, der Einwohner,

gemeinsam, individuell, erleben, der

Springbrunnen, die Gestalt, uralt, die

Handschrift, malerisch, die Gegend, raten, der

Naturschatz, das Ferienlager, vielfältig, stolz,

bewundern, gastfreundlich, der Vorschlag, der

Fuß, das Wahrzeichen, flüchtig, das Feuerwerk,

der Tannenbaum, ordentlich.

Քերականական նյութ zu + Infinitiv կառույցը, գոյականի հոլովումը man անորոշ դերանունը

Ստուգման նյութը

1. Ըստ տրված տեքստերի Հայաստանի ու Երևանիմասին խոսելու և պատմելու կարողությունը, 2. թեմային վերաբերող բանաստեղծությունների ընկալման և դրանց շուրջ կարծիքներ փոխանակելու կարողությունը, 3. «Իմ քաղաքը» թեմայի շուրջ երկխոսություն վարելու կարողությունը, 4. հարազատ երկիրը ճանաչելու համար որոշակի հարցերի պատասխանելու կարողությունը, 5. Հայաստանի և Երևանի տեսարժան վայրերի, պատմական հուշարձանների ու մշակութային օջախների մասին տեղեկություններ ունենալը, 6. Հայաստանում նշվող տոների մասին բավարար գիտելիքներ ունենալը, 7. տրված բառակապակցություններով նախադա-սություններ կազմելու կարողությունը,

Page 28: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

28

8. թեմային վերաբերող բառանյութի յուրացումը,9. zu + Infinitiv կառույցի կազմությունն ու կիրառու-թյունը յուրացնելու մակարդակը, 10. գոյականի հոլովման յուրացումը, 11. man անորոշ դերանունը ճիշտ օգտագործելու և man դերանունով նախադասությունը ճիշտ թարգմանելու հմտությունը:

Առաջին ենթագլխում՝ «Geografie Armeniens», տրվում են ընդհանուր տեղեկություններ Հայաստանի Հանրապետության դրոշի (նկար), զինանշանի (նկար), օրհներգի (տեքստ), արժույթի, կրոնի, տարածքի մասին։

Տեքստերում տեղեկություններ են տրվում Հայաստանի բնակ-չության, լեռների, գետերի, Սևանա լճի մասին:

Հայաստանի վերաբերյալ տեքստերի բովանդակությունից ելնելով և տրված հարցերի միջոցով աշակերտները պետք է պատմեն Հայաստանի մասին:

Հանձնարարվում է հայրենիքին նվիրված երգը թարգմանել, քննարկել, կարծիքներ փոխանակել երգում արտահայտված մտքե-րի վերաբերյալ: Ուսուցիչը պետք է ուղղորդի աշակերտներին, որպեսզի նրանք լիարժեքորեն հասկանան տեքստի ասելիքը: Աշակերտները արտասանում և երգում են հայ բանաստեղծների և երգահանների՝ հայրենիքին նվիրված բանաստեղծություններ և երգեր, ինչը, անշուշտ, ավելի գրավիչ և ուսանելի կդարձնի դասը:

Առաջին ենթագլխում տրվում են zu + Infinitiv կառույցով արտահայտություններ և դրա վերաբերյալ առաջադրանքներ: Նյութի ամրապնդման համար հարկավոր է հաջորդ տեքստերում ևս ուշադրություն դարձնել այս կառույցին:

Երկրորդ ենթագլուխը՝ «Unsere Hauptstadt Jerewan», նվիրված է մայրաքաղաք Երևանին: Այն սկսվում է Երևանի հիմնով, բնակավայրի հիմնադրման վերաբերյալ տեղեկությամբ: Այնուհետև ներկայացվում են տեքստեր Երևանի տեսարժան վայրերի, պատմական հուշարձանների ու մշակութային օջախների մասին:

Page 29: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

29

Տրված տեքստերից քաղած լեզվական գիտելիքների և հարցերի միջոցով աշակերտները պետք է պատմեն Երևանի մասին, հանձնարարվում է նաև գրել շարադրություն:

Այս ենթագլխի քերականական նյութը գոյականի հոլովումն է: Նյութի յուրացման և ամրապնդման համար տրվում են

առաջադրանքներ: Անհրաժեշտ է նաև տեքստերում ընդգծել գոյականները, որոշել նրանց հոլովը և հոլովումը:

Տրված երկխոսության օրինակով աշակերտները պետք է փոքր խմբերով երկխոսություններ կազմեն և ներկայացնեն:

«Իմ քաղաքը» բանաստեղծությունը կարդալ, թարգմանել, քննարկել, սովորել անգիր: Խոսել հարազատ քաղաքի կամ գյուղի մասին, ինչպես բանաստեղծությունն է տրամադրում, սիրելով, ընդու-նելով, ինչպես հարազատին (կարելի է քննարկել նաև հայերեն):

Երրորդ ենթագլուխը՝ «Feste in Armenien», մատուցում է

տեքստեր Հայաստանում նշվող տոների՝ Նոր տարվա, Սուրբ Ծնունդի ու Զատիկի, բերքի տոնի մասին: Երեխաները նամակ են գրում Ձմեռ պապին (Väterchen Frost) և նվերներ խնդրում: Հանձնարարել աշակերտներին Ձմեռ պապին գրել իրենց ցանկությունների մասին:

Տեքստ նոր տարվա տոնական ուտեստների մասին: Տեքստերի ու դրանց վերաբերյալ հանձնարարված առաջադրանքների (2a, b, c, d, 4a, b, c, d) օգնությամբ աշակերտները պատմում են տոների, իրենց ցանկությունների մասին: Տրված նմուշների օրինակով հանձնարարել տոների առթիվ շնորհավորել և շնորհավորական բացիկներ գրել ծնողներին, ուսուցիչներին, ընկերներին:

Երրորդ ենթագլխի քերականական նյութը man անորոշ դերանունն է: Այս անորոշ դերանունը ճիշտ գործածելու և այս դերանունով նախադասությունները ճիշտ թարգմանելու համար տրվում են առաջադրանքներ՝ տեքստում՝ ընդգծել man–ով նախադասությունն ու ուշադրություն դարձնել թարգմանությանը և կազմել նախադասություններ (4c):

Page 30: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

30

Խնդրառությունը յուրացնելու նպատակով հանձնարարվում են նախադասություններ՝ լրացնելու և թարգմանելու համար:

VI Das land, dessen Sprache ich lerne Թեմայի հիմնական բովանդա-կությունը

Գերմանական քաղաքների նկարներ,Դպրոցական կրթությունը Գերմանիայում, երեխաները իրենց դպրոցի մասին, գերմանացի աշակերտի նամակը հայ ընկերոջը իր դպրոցի մասին, գերմանացի երեխաների երազած դպրոցը, երեխաներն իրենց ծնողների և ուսուցիչների մասին:

Ինչն է օգ-նում իրա-կանացնել աշակերտ-ների դաստիա-րակությու-նը, կրթու-թյունն ու զարգա-ցումը

1. Գերմանիայի դպրոցական կրթությանը ծանո-թանալը, 2. իրենց դպրոցի մասին գերմանացի երեխաների կարծիքներին ծանոթանալը, 3. դպրոցի, դպրոցական առօրյայի մասին խոսելու կարողությունը, 4. ցանկալի դպրոցի մասին խոսելու, երազելու կարողությունը, 5. դասերին մասնակցելու, ուսուցչին լսելու, պա-տասխանելու, դասերին պատրաստվելու մասին խոսելու ունակությունը, 6. նոր բառապաշարի և լեզվական նյութի յուրա-ցումը, 7. տրված նոր բառապաշարով «Ինչպիսի՞ն պետք է լինի ուսուցիչը» հարցին պատասխանելու ունակությունը, 8. տրված առաջադրանքը ինքնուրույն, զույգերով կամ խմբով կատարելու անհրաժեշտությունը, 9. տրված քերականական նյութի կիրառումը գրա-վոր և բանավոր խոսքում:

Page 31: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

31

Հիմնական գործնա-կան առա-ջադրանք-ները

1. Կատարելագործել դպրոցի մասին պատմելուկարողությունը` օգտագործելով համապատաս-խան բառապաշար, 2. սովորեցնել բնութագրել դասընկերներին և ուսուցիչներին, 3. սովորեցնել համեմատել և համադրել դպրոցա-կան կրթությունը Գերմանիայում և Հայաստանում, 4. սովորեցնել երկխոսություն վարել դպրոցի, դպրոցական ընկերների և ուսուցիչների մասին, մտքեր փոխանակել, տարբեր տեսակետներ արտահայտել, 5. ծանոթությունը ուսումնասիրվող լեզվի երկրում ապրող հասակակիցների, նրանց նախասիրու-թյունների, ազատ ժամանակը տնօրինելու և ընդհանրապես նրանց առօրյայի հետ, 6. սովորեցնել լիակատար ընկալմամբ կարդալ թեմայի հետ կապված տեքստեր` դրանց իմաս-տավորման համար օգտագործելով բառարաններ, վերլուծելով բառերի բառակազմական տարրերը, 7. զարգացնել տեքստերի վերաբերյալ հարցերին գրավոր և բանավոր պատասխանելու կարողու-թյունը, 8. սովորեցնել վերապատմել կարդացածի բովան-դակությունը՝ կիրառելով նոր ներմուծված քերա-կանական նյութը, 9. սովորեցնել հիմնվելով համատեքստի վրա` ինք-նուրույն իմաստավորել տեքստում օգտագործված նոր բառապաշարը, 10. սովորեցնել հաղորդակցական տարբեր իրադ-րություններում ճիշտ օգտագործել նոր բառապա-շարը, 11. զարգացնել նոր անցած քերականական նյութը վարժությունների միջոցով յուրացնելու և ամրապնդելու կարողությունը:

Page 32: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

32

Օգտա-գործվող բառապա-շարն ու քերակա-նական նյութը

Բառապաշար Die Schulpflicht, der Schüler, die Naturkunde, die

Handarbeit, sich unterscheiden, freiwillig, das

Schuljahr, das Fach, die Mensa, benutzen, die

Aula, der Fleiß, die Note, die Kenntnis, erfahren,

vorbereiten, das Wissen, die Umfrage, das Dach,

der Springbrunnen, zeichnen, die Etage, der

Unterricht, langweilig, das Schulleben, der

Stundenplan, die Fremdsprache, streng, offen,

einverstanden sein, betimmen, der Witz, die

Bedeutung, die Neuigkeit, stören, die Frisur, der

Verwandte, bestrafen, besprechen, das Problem,

das Vorbild, wetten, schief, hilfsbereit, intelligent,

egal, aussehen, sich irren.

Քերականական նյութ գոյականի հոգնակի թիվը, անձնական դերանունների կրկնությունը, եղանակավորող բայերի խոնարհումը, բառաբարդումը որպես գերմաներենի բառապա-շարի հարստացման հիմնական միջոցներից մեկը:

Ստուգման նյութը

1. Ընթերցանության տեխնիկային տիրապետելը, 2. բառապաշարի յուրացումն ու բանավոր խոսքում կիրառելու կարողությունը, 3. երկխոսություն-մտքերի փոխանակությունը դպրոցի, դպրոցական առարկաների մասին, 4. բարդ բառեր կազմելու կարողությունը, 5. նամակ գրելու կարողությունը, 6. ուսուցիչներին բնութագրելու, առարկաների մա-սին խոսելու հմտությունը, 7. գոյականի հոգնակի թվի կազմության յուրացումը, 8. եղանակավորող բայերի խոնարհման, իմաստի և կիրառման յուրացումը:

Page 33: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

33

Առաջին ենթագլուխը՝ «Die Schulen in Deutschland», ներա-

ռում է տեքստեր դպրոցի, դպրոցական կրթության և առարկաների

մասին:

Գերմանացի աշակերտները պատմում են իրենց դպրոցական

առօրյայի մասին՝ ինչ են անում դպրոցում, նաև դասընկերների ու իրենց նախընտրած առարկաների մասին: Տրված տեքստերի ու նոր

բառապաշարի օգնությամբ երեխաները պետք է կարողանան կար-

ծիքներ հայտնել իրենց դպրոցի ու նախընտրած առարկաների

մասին: Հանձնարարվում է կազմել թեմային առնչվող բարդ բառեր:

Բառապաշարը հարստացնելու և բանավոր խոսքը զարգաց-նելու համար տրված են բազմաթիվ վարժություններ (10 b, c, 11, 12, 13, 14, 15):

Քերականական նյութը ներառում է գոյականի հոգնակի թվի կազմությունը, որի յուրացումը ապահովվում է վարժությունների միջոցով (8, 9), ինչպես նաև քերականության վերաբերյալ տեքստի վրա նախատեսված առաջադրանքներով:

Երկրորդ ենթագլուխը՝ «Meine Altersgenossen in

Deutschland», սկսվում է դպրոցի մասին գերմանացի երեխա-ների բազմախոսությամբ: Բանավոր խոսքը զարգացնող վարժու-թյունները կատարելուց հետո կարելի է նորից անդրադառնալ այս տեքստին և փորձել դրա հիման վրա կազմել սեփական երկխոսություն և բազմախոսություն:

Գերմանացի երեխաները խոսում են ծնողների հետ իրենց հարա-բերությունների մասին: Քննարկել նրանց խոսքը կարելի է նաև հայերեն:

Այնուհետև գերմանացի երեխաները կարծիքներ են հայտնում ուսուցիչների մասին, աշակերտները թեմային վերաբերող կարևոր

խոսակցական արտահայտությունների օգնությամբ արձագանքում են այդ կարծիքներին:

Քերականական նյութը եղանակավորող բայերի խոնարհումն է: Այն ամրապնդվում է դրանցով կազմվող նախադասությունների

Page 34: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

34

միջոցով: Կարելի է կազմել պարզ թարգմանական վարժություն-

ներ: Նոր բառապաշարը մատուցվում է տեքստերի միջոցով և ամ-

րապնդվում հարցուպատասխանի ու վարժությունների միջոցով:

Նոր բառերը թարգմանվում են, այնուհետև մշակվում հնչյունա-

բանորեն: Աշխատանքը տարվում է ամբողջ դասարանի հետ: Նոր

բառերն ու նախադասությունները կարդում են տարբեր աշակերտ-

ներ` ուսուցչի կողմից անհրաժեշտ ուղղումներով:

VII Lebensmittel

Թեմայի հիմնական բովանդա-կությունը

Որտե՞ղ ի՞նչ կարելի է գնել,ի՞նչ կարելի է գնել մթերային խանութում և շուկայում, մթերքների անվանումներ, երկխոսություններ մթերային և միրգ-բանջարեղենի խանութներում, ե՞րբ և ի՞նչ են ուտում գերմանացիները, գերմանական նախաճաշ, պատանիների նախընտրած ուտելիքները, երկխոսություն վաճառողների հետ, գերմանական անուշահացի (Plätzchen) բաղադրատոմսը:

Ինչն է օգ-նում իրա-կանացնել աշակերտ-ների դաս-տիարակու-թյունը, կրթու-թյունն ու զարգա-ցումը

1. «Որտե՞ղ ի՞նչ կարելի է գնել» հարցիպատասխանը տրված տեքստերում գտնելը, 2. շփման մշակույթի զարգացումը մթերային խանութում և շուկայում, 3. մթերային խանութում և շուկայում անհրաժեշտ բանավոր խոսքի կարողությունը, 4. աշակերտներին գնումներ կատարելու համար անհրաժեշտ բառապաշարով ու արտահայտու-թյուններով ապահովելը, 5.վաճառողների հետ երկխոսություն վարելու կարողությունը,

Page 35: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

35

6. խանութում և շուկայում ապրանքի գները հարց-նելու և դրանց արձագանքելու կարողությունը, 7. սիրած ուտելիքների մասին խոսելու կարողությունը, 8. բանավոր և գրավոր խոսքում ածականի համե-մատության աստիճանների ճիշտ օգտագործումը, 9. ուտելիքների մասին գերմանացի հասակա-կիցների կարծիքներն իմանալը:

Հիմնական գործնա-կան առաջադ-րանքները

1. Սովորեցնել պատասխանել «Որտե՞ղ գնումներկատարել և ի՞նչ գնել» հարցերին, 2. սովորեցնել մթերքների, մրգերի, բանջարեղենի անվանումները, 3. սովորեցնել երկխոսություններ վարել գնորդի ու վաճառողի միջև մթերային, միրգ-բանջարեղենի խանութներում և շուկայում, 4. սովորեցնել արտահայտություններ, որոնք անհրաժեշտ են գնորդի ու վաճառողի միջև երկխոսություներ վարելու համար, 5. սովորեցնել տրված օրինակների նմանությամբ կազմել ու դերերով երկխոսություններ վարել տարբեր խանութներում, 6. սովորեցնել կարդալ և լիարժեք հասկանալ թեմային նվիրված տեքստերը, 7. սովորեցնել բանավոր և գրավոր խոսքում «welch-» ցուցական դերանվան ճիշտ օգտագործումը, 8. սովորեցնել ուտելիքների մասին խոսելիս օգտագործել ածականի համեմատության աստիճանները:

Օգտա-գործվող բառապա-շարն ու քերակա-

Բառապաշար einkaufen, das Lebensmittel, das Geschäft, der

Markt, der Schinken, die Metzgerei, das Obst,

das Gemüse, die Süßigkeit, das Getränk, das

Fleisch, das Hänchen, die Packung, das Geld, die

Flasche, brauchen, das Stück, die Tafel, der

Page 36: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

36

նական նյութը

Käufer, der Verkäufer, der Laden, die Wortfamilie,

der Kunde, teuer, billig, kosten, anprobieren,

gehören, die Mahlzeit, die Nudel, der Reis,

kochen, braten, backen, schmecken, der Saft,

der Pfirsich, der Apfel, die Weintraube, die

Aprikose, die Karotte, der Kohl, die Banane, die

Gurke, die Tomate, das Eigelb. Քերականական նյութ dieser, welcher, jeder, jener դերանունների հոլովումը, ածականների համեմատության աստիճանները, որոշյալ և անորոշ հոդեր:

Ստուգման նյութը

1. Թեմային վերաբերող նոր բառապաշարիյուրացումը, մթերքների, մրգերի, բանջարեղենի անվանումները, 2. տարբեր խանութներում և շուկայում գնումներ կատարելու կարողությունը, 3. մթերային, միրգ-բանջարեղենի խանութներում գնորդի ու վաճառողի միջև երկխոսություներ վարելու կարողությունը, 4. գնորդի ու վաճառողի միջև երկխոսություններ վարելու համար անհրաժեշտ արտահայտություն-ների յուրացումը, 5. մրգերի, բանջարեղենի, այլ ուտելիքների մասին խոսելու, գնահատելու կարողությունը, 6. քերականական նյութի յուրացումն ու կիրառումը, 7. տարբեր բնույթի տեքստեր և երկխոսություններ լիարժեք ընկալելով կարդալու կարողությունը:

Առաջին ենթագլուխը՝ «Auf dem Markt und im Supermarkt», ներկայացվում է բազմաբնույթ վարժություններով, որոնց նպա-տակն է ի մի բերել «Խանութում» և «Շուկայում» թեմաներին վերա-բերող բառապաշարը և նպաստել բանավոր խոսքի զարգացմանը (2, 4, 5 b, c, 6, 7, 10)։

Page 37: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

37

Տրվում են մթերքների անվանումներն ու նրանց դասակարգու-մը՝ մսամթերք, կաթնամթերք, մրգերի ու բանջարեղենի անվա-նումներն ու դրանց դասակարգումը:

Ենթագլուխը մատուցում է երկխոսություններ մթերային խանու-թում վաճառողի ու գնորդի միջև, տեքստեր Գերմանիայում ընդունված ուտելու ժամերի և ուտեստների մասին:

Աշակերտները պետք է կարողանան տրված տեքստերի ու վարժությունների հիման վրա կառուցել իրենց խոսքը թեմայի վերաբերյալ, խոսել գնումների, մթերքների, սիրած ուտեստների մասին: Տրվում է տվյալ թեմայի շրջանակում գործածական բայերի կիրառության վերաբերյալ վարժություն (10): Կարելի է ավելացնել և բայերը, և մթերքները, օրինակ՝ schneiden, waschen, schälen ...

Քերականական նյութը ցուցական դերանուններն ու ժամանակի մակբայներն են, որոնց յուրացումը դյուրին կդարձնի բանավոր խոսքը:

Երկրորդ ենթագլուխը՝ «Was ich gern esse und trinke»,

ներառում է օրվա պահերի անվանման ու կիրառման վերաբերյալ վարժություն (1):

Թեմայի վերաբերյալ տրված բազմաբնույթ վարժությունների, տեքստերի և հարցերի միջոցով սովորողները հնարավորություն են ստանում արտահայտելու իրենց մտքերն ու վերաբերմունքը տվյալ նյութի մասին: Տրվում են արտահայտություններ, որոնք անհրա-ժեշտ են գնորդի ու վաճառողի միջև երկխոսություններ վարելու համար։

Տրվում են երկխոսություններ ընկերների (4) միջև և վաճառող-ների հետ, գնահատվում է վաճառողների սպասարկման որակը: Տրվում է տվյալ թեմայի շրջանակում գործածական բայերի խնդրառությունն արտացոլող տեքստ (12):

Քերականական նյութը որոշյալ և անորոշ հոդերն են ու ածա-կանի համեմատության աստիճանները, որոնց յուրացման համար տրվում են վարժություններ և տեքստեր (3, 4, 5, 7, 8):

Page 38: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

38

VIII Sport

Թեմայի հիմնական բովանդա-կությունը

Լայն տարածում ունեցող մարզաձևեր, սպորտի դերը մարդու կյանքում, ինչպիսին պետք է լինի իսկական մարզիկը բնավորությամբ և կազմվածքով, գերմանացի հայտնի մարզիկներ, Բորիս Բեքեր, գերմանացիների սիրած մարզաձևերը, սպորտ և առողջություն, բուժումներ սպորտի միջոցով:

Ինչն է օգնում իրակա-նացնել աշակերտ-ների դաս-տիարակու-թյունը, կրթու-թյունն ու զարգա-ցումը

1. Սովորողների ուշադրությունը մարզաձևերի` որպես առողջությունն ամրապնդող միջոցների վրա հրավիրելը, 2. մարզիկների և լայն տարածում ունեցող մարզաձևերի մասին տեղեկացված լինելը, 3. հայտնի մարզիկների մասին տեղեկություններ ստանալու կարողությունը, 4. տարբեր մարզաձևերի հայրենիք հանդիսացող երկրների մասին տեղեկացված լինելը, 5. սովորողների մտածողության ակտիվացումը հաղորդակցական տարբեր խնդիրների լուծման գործընթացում, 6. հայտնի մարզիկների, նրանց նվաճումների մասին հետաքրքրություն ցոըցաբերելլը, 7. ընդհանուր մտահորիզոնի և սպորտի վերաբերյալ գիտելիքների ընդլայնումը:

Հիմնական գործնա-կան առաջադ-րանքները

1. Սովորեցնել կարդալիս տեքստում ընտրել հանգու-ցային բառերը, որոնք հիմք և միջոց կծառայեն կարդացած նյութի քննարկման ժամանակ, 2. սովորեցնել տեքստը կարդալ առանձին խմբերով` խմբերի միջև մտքերի փոխանակում կազմակերպելու նպատակով, 3. սովորեցնել վերապատմել կարդացածի բովան-դակությունը՝ ուշադրություն դարձնելով անցած քերականական նյութի ճիշտ օգտագործմանը,

Page 39: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

39

4. սովորեցնել հիմնվելով համատեքստի վրա՝ ինք-նուրույն իմաստավորել տեքստում օգտագործված նոր բառապաշարը, 5. սովորեցնել հաղորդակցական տարբեր իրադրու-թյուններում ճիշտ օգտագործել նոր բառապաշարը, 6. սովորեցնել թեմայի շուրջ հարցազրույցի բնույթի երկխոսություններ վարելը, 7. սովորեցնել տեքստը կարդալ բովանդակության լիարժեք ընկալմամբ, 8. սովորեցնել տեքստում գտնել հիմնական ասելիքը, 9. սովորեցնել ապառնի ժամանակաձևի կազմու-թյունն ու ճիշտ կիրառությունը, 10. սովորեցնել ճիշտ կարդալ քանակական և դասական թվականներն ու տարեթվերը:

Օգտա-գործվող բառապա-շարն ու քերակա-նական նյութը

ԲառապաշարDie Leichtathletik, der Eiskunstlauf, das Netz, der

Sclager, der Puck, fit sein, willenstark, zielstrebig,

gewinnen, sehnig, gewandt, trainieren, zielbewußt,

der Sportartikel, die Sportart, kräftig, die

Bewegung, sich bewegen, der Wettkampf,

kämpfen, den ersten Platz belegen, der Mut, mutig,

geschickt, müde, Schlitten fahren, die Ehre

verteidigen, das Spiel verlieren, unentschieden,

tapfer, der Wille, der Muskel, der Pokal, der Sieger,

die Medaille, der Fußballfan, die Katastrophe,

verzweifeln, die Therapie, die Mannschaft,

kombinieren, unentschieden, klettern, die Freude,

die Kopfschmerzen, die Auskunft, kosten.

Քերականական նյութ Թվականներ Futurum ժամանակաձևը

Ստուգման նյութը

1. Կարդալու կարողություններն ու հմտությունները,2. թեմատիկ բառապաշարի յուրացումը,

Page 40: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

40

3. սպորտի հետ կապված բառապաշարիհամակարգումը, 4. կարդացած նյութի ընկալման կարողություն-ներն ու հմտությունները, 5. իրենց սիրած մարզաձևի մասին խոսելու և խոսքը հիմնավորելու կարողությունը, 6. բանավոր խոսքում նոր բառապաշարը և նոր քերականական նյութը օգտագործելու կարողությունը:

Առաջին ենթագլխում՝ «Sportlicher Körperbau», համակարգ-

վում է «Սպորտ» թեմայի վերաբերյալ օգտագործվող բառապաշարը՝ նպաստելու համար աշակերտների ինքնուրույն աշխատանքին:

Ինչո՞ւ են մարդիկ զբաղվում սպորտով, բնավորության ի՞նչ գծեր և ի՞նչ կազմվածք պետք է ունենա իսկական մարզիկը:

Աշակերտներին առաջադրվում են հաղորդակցական խնդիր-ներ` պատմել իրենց սիրած մարզաձևի մասին և բացատրել, թե ինչու են այդ մարզաձևը նախընտրում:

Տրվում են հարցուպատասխանի նմուշներ, որոնց նմանու-թյամբ սովորողները կարող են հաղորդում պատրաստել իրենց նախընտրած հայտնի մարզիկի մասին (4b, c):

Տրվում են ուշագրավ տեղեկություններ տարբեր մարզաձևերի հայրենիք հանդիսացող երկրների, գերմանացիների կողմից սիր-ված մարզաձևերի մասին: Տեքստի տակ տրված առաջադրանք-ների միջոցով ամրապնդվում է բառապաշարը, հղկվում բանավոր խոսքը, ավելի դյուրին դառնում կարդացածի ընկալումը: Տրված արտահայտությունների միջոցով (8c, 9c, 10, 13, 14) աշակերտը կարող է խոսել սպորտի նկատմամբ իր վերաբերմունքի մասին։

Քերականական նյութը վերաբերում է թվականներին, օգնում է ճիշտ կարդալ թվականները, հատկապես տարեթվերը:

Երկրորդ ենթագլուխը՝ «Sport und Gesundheit», մատուցում է սպորտի միջոցով առողջությունը պահպանելու և վերականգնելու վերաբերյալ տեքստեր: Տրվում են հայտարարություններ՝ տարբեր

Page 41: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

41

բուժական մեթոդներով առողջ, լավատես, ուրախ և առույգ լինելու պայմանների առաջարկություններով: Ենթագլուխը աշակերտնե-րին հնարավորություն է ընձեռում կրկնելու և ամրապնդելու առաջին ենթագլխում ներմուծված և մշակված նոր բառապաշարը։

Քերականական նյութը Futurum ժամանակաձևն է, որը կիրառվում է պլաններ կազմելու դեպքում (2a, b):

IX. Reisen. Verkehr Թեմայի հիմնական բովանդա-կությունը

Գերմանացիների նախընտրած շրջագայություն-ների վայրերը, Ինչո՞վ ճանապարհորդել, որտե՞ղ անցկացնել արձակուրդը, ինչպե՞ս հանգստանալ, նոր բառապաշար և արտահայտություններ «Ուղևորություն», «Ճանապարհորդություն» թեմաների շուրջ, տեքստեր թեմայի վերաբերյալ՝ Սոֆին պատմում է իրենց ընտանիքի ուղևորության մասին, Դիրք Գիյոնը՝ 3000 կմ սքեյթբորդով, գովազդ զբոսաշրջիկների համար, երկխոսություն տոմս գնելիս, ուր են մեկնում գերմանացիներն ամռանը, երթևեկության կանոններ:

Ինչն է օգ-նում իրա-կանացնել աշակերտ-ների դաստիա-րակությու-նը, կրթու-թյունն ու զարգա-ցումը

1. Դպրոցականների մտահորիզոնի ընդլայնումըճանապարհորդությունների ու էքսկուրսիաների միջոցով, 2. դպրոցականների երևակայության զարգացումը, նրանց ստեղծագործական ձգտումների իրականացումը, 3. ընդհանուր ուսումնական կարողությունների զարգացումը, 4. լեզվական կռահման ունակությունների զարգա-ցումը, բառարանով աշխատելու կարողությունը, 5. թեմայի վերաբերյալ հետաքրքրաշարժ տեղեկություններ տրամադրելը,

Page 42: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

42

6. գերմանացիների շրջագայելու ավանդույթներինև վայրերին ծանոթացնելը, 7. գերմանացիների երեխաների հանգստի վայրերի ու ձևերի հետ ծանոթացնելը:

Հիմնական գործնա-կան առաջադ-րանքները

1. Սովորեցնել խոսել շրջագայության համարգերմանացիների նախընտրած երկրների մասին, 2. սովորեցնել տրված լեզվական կաղապարների և արտահայտությունների օգնությամբ հիմնավորել արտահատած միտքը և կարծիքը, 3. սովորեցնել հաղորդակցման ժամանակ կիրառել նոր բառապաշարը, 3. սովորեցնել նոր բառակապակցություններ և դարձվածքներ՝ թեմայի շուրջ բանավոր խոսքը զարգացնելու համար, 4. սովորեցնել պատասխանել հարցերին ըստ տեքստի բովանդակության և սեփական մոտեցման, 5. սովորեցնել առաջարկներ ընդունելու և մերժելու բարեկիրթ ձևերը, 6. ծանոթացնել, թե աշխարհում հայտնի ավտոմեքենաները որ երկրներում են արտադրվել, 7. սովորեցնել տեքստում տարբերակել հիմնական տեղեկատվությունը:

Օգտա-գործվող բառապա-շարն ու քերակա-նական նյութը

Բառապաշար Vermuten, gastfreundlich, zelten, der Reiseplan,

der Rucksack, der Mitspieler, das Blatt,

einpacken, der Abenteuer, das Netz, der Tunnel,

der Helm, der Gurt, der Kletterpark, vorschlagen,

der Strand, der Urlauber, die Insel, die Ruine,

fremd, das Gepäck, der Pass, der Koffer, der

Fahrplan, die Fahrkarte, der Verkehr, regeln, die

Vorsicht, die Ampel, der Fußgänger, der

Übergang, einsteigen, aussteigen, das Licht, das

Rad, der Nachfolger, wetten, der Bummel, die

Nachricht,

Page 43: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

43

Քերականական նյութ Հրամայական եղանակ, Perfekt ժամանակաձևի կրկնությունը, Հանգիստ և շարժում արտահայտող կապերը:

Ստուգման նյութը

1. Բանավոր խոսքի հաղորդակցական խնդիրներըլուծելու կարողությունը, 2. ուղևորության նախապատրաստվելու մասին խոսելու, դրա վերաբերյալ հարցերին պատասխանելու կարողությունը, 3. ուսումնասիրվող լեզվի երկրի մասին գիտելիքները, 4. թեմայի վերաբերյալ տրված տեքստի ընկալումն ու հարցերին պատասխանելու կարողությունը, 5. ամառային ուղևորությունների պլանավորման մասին խոսելու կարողությունը, 6. ուղետոմս գնելու վերաբերյալ երկխոսություն կազմելու կարողությունը, 7. վարժությունների միջոցով Perfekt ժամանակաձևի ամրապնդումը, 8. հրամայական եղանակի ձևերը բանավոր և գրավոր խոսքում կիրառելու կարողությունը։

Առաջին ենթագլուխը պարունակում է թեմայի վերաբերյալ նոր

բառապաշար և վարժություններ նոր բառերի ու բառակապակցու-թյունների (1b, 2, 5, 12, 13) յուրացումն ապահովելու համար, տեքս-տեր ուղևորությունների, ուղևորության նախապատրաստվելու մասին:

Ո՞ւր են մեկնում գերմանացիները, ինչո՞վ, որտե՞ղ են անցկաց-նում արձակուրդը, ինչո՞վ են զբաղվում այնտեղ. այս հարցերին սովորողները պատասխանում են տրված համապատասխան բա-ռերի, բառակապակցությունների, վարժությունների օգնությամբ, այնուհետև ուսուցչի հանձնարարությամբ այս հարցերի պատաս-խանները տրվում են հայերի վերաբերյալ:

Page 44: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

44

Քերականական նյութը հրամայական եղանակն է, այն ամրապնդվում է վարժությունների միջոցով:

Երկրորդ ենթագլուխը ներառում է երթևեկությանը վերաբերող

բառապաշար, երկխոսություն կայարանում՝ տոմսարկղի մոտ, երթևեկության կանոններ ( a, b),

hանգիստ և շարժում արտահայտող կապերը ամրապնդող բառակապակցություններով վարժություններ (5a, b, 6a, b, c),

հետաքրքիր տեղեկություններ, ուղղագրությանը վերաբերող վարժություն, հումոր:

Page 45: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

45

8-րդ դասարան

8-րդ դասարանի ուսումնամեթոդական համալիրի բովանդակությունը

8-րդ դասարանի դասագիրքը ևս, ինչպես նախորդ դասարան-ներում, հիմնականում նպատակաուղղված է աշակերտներին Գեր-մանիայի տարբեր վայրերին, գերմանական ժողովրդի հոգևոր և նյութական արժեքներին ծանոթացնելու ու գերմաներենով հաղոր-դակցվելու նպատակների իրագործմանը: Դասագրքում փորձ է արվում ընդլայնել ու համակարգել նախորդ դասարաններում հանձնարարված նյութերը և մատուցել կարողություններն ու հմտությունները այլ իրադրություններում և այլ խորությամբ: Դասագրքում տեղ գտած տեքստերի ու այլ նյութերի միջոցով աշակերտները ընդլայնում են իրենց գիտելիքները Գերմանիայի մասին՝ ծանոթանալով նրա սովորույթների, գերմանացի երեխաների նախասիրությունների, հետաքրքրությունների ու առօրյայի հետ: Այս դասագրքի միջոցով աշակերտները ընդլայնում և խորացնում են իրենց գիտելիքները նաև Հայաստանի, նրա պատմության ու նշանավոր մարդկանց մասին:

8-րդ դասարանի դասագրքում կառուցվածքը նույնն է, ինչ նա-

խորդ դասարաններում: Նորությունն այստեղ այն է, որ 8-րդ դասարանի դասագրքում

ավելի մեծ տեղ է հատկացվում աշակերտների ինքնուրույն աշխատանքին, ինչպես նաև փորձ է արվում թեմատիկ նյութի հետ միասին համապատասխան հատվածներ ներկայացնել ժամանա-կակից գերմանական գեղարվեստական գրականությունից:

Դասագրքի նյութը նախատեսված է 68 ժամի համար՝ շաբա-թական 2 ժամ հաշվարկով:

Page 46: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

46

Ուսումնադաստիարակչական աշխատանքի կազմակերպումը

8-րդ դասարանի դասագրքի առանձնահատկությունն այն է, որ ուսուցչին դասավանդման այս փուլում ավելի մեծ հնարավորու-թյուն է տրվում ինքնուրույն պլանավորելու իր վրա դրված ուսում-նամեթոդական աշխատանքը: Սակայն որպեսզի ուսուցիչն ավելի ռացիոնալ օգտագործի իր ազատությունը, նա պետք է իմանա, թե ինչ հնարավորություններ են իրեն տրվում:

Պետք է լավատեղյակ լինել գրքի կառուցվածքին և ճիշտ կողմ-նորոշվել տեքստերի ու վարժությունների հետ տարվող աշխա-տանքում.

օգտվե՞լ դասագրքում տրված ենթագլուխների հաջոր-դականությունից, թե՞ փոխել այն,

յուրաքանչյուր ենթագլխում տրվող ամբողջ նյո՞ւթն օգ-տագործել, թե՞ ընտրություն կատարել,

ենթագլուխներին նոր նյութ ավելացնե՞լ, թե՞ ոչ, ենթագլուխներում տրվող նյութի հերթականությունը

նո՞ւյնը թողնել, թե՞ փոխել: Ուսուցիչը պետք է գիտակցի, որ մանկավարժական գործըն-

թացի ռացիոնալ կազմակերպման համար մեծ նշանակություն ունի առանձին աշակերտների նկատմամբ տարբերակված մոտեցումը` ըստ նրանց գիտելիքների մակարդակի:

Ուսուցման սկզբունքները

Ուսումնամեթոդական սկզբունքներից առանձնահատուկ նշա-նակություն ունեն հետևյալները.

Ամբողջ մանկավարժական գործընթացը պետք է ծառայի հաղորդակցական նպատակին՝ սովորեցնել օտար լեզվով հաղորդակցվել տվյալ լեզվի կրողների ու մշակույթի հետ:

Գերմաներենին տիրապետելու համար տարվող կազմա-կերպչական աշխատանքը պետք է ապահովի սովորողնե-

Page 47: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

47

րի խոսքամտածողական գործընթացը, նրանց աշխարհա-յացքի ընդլայնումը, մտածողության զարգացումը:

Հետաքրքրություն ուսումնասիրվող լեզվի երկրի նկատ-մամբ, փոխըմբռնման ձգտում. լեզվական գիտելիքներ ձեռք բերելու ողջ գործընթացը պետք է օժանդակի սովո-րողների ընդհանուր և առանձնահատուկ ուսումնական կարողությունների զարգացմանը:

Ուսուցումը, ինչպես և նախկինում, պետք է կատարվի փու-լերով, նախ այն պետք է հիմնավորել, իսկ հետո արդեն ուսուցումը պետք է իրականանա առանց հիմնավորման:

Այս դասարանում ևս կարևոր է փոխադարձ կապը ուսուց-չի և աշակերտի միջև:

Ինչպես 7-րդ դասարանում, այստեղ ևս մեծ նշանակու-թյուն ունի մայրենի լեզվի վրա հիմնվելու անհրաժեշտու-թյունը, մայրենի և օտար լեզուների համադրումը:

Եթե մինչ այս հիմնականում ուսուցչի խոսքն էր կարևոր-վում, այժմ արդեն ավելի մեծ նշանակություն է ստանում տեքստը: Սակայն ուսուցչի դերը շարունակվում է վճռա-կան լինել:

Դասագրքի հիմնական նպատակներն արտահայտված են 9 գլխում՝

1. Beziehungen zwischen Menschen

2. Hobbys. Interessen

3. Beruf. Tätigkeit

4. Kontakte. Kommunikation

5. Naturschutz

6. Republik Armenien

7. Bundesrepublik Deutschland

8. Sport

9. Reisen

Page 48: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

48

Թեմատիկ պլաններ ու առաջարկություններ առանձին գլուխներում նախատեսված

աշխատանքի վերաբերյալ

I Beziehungen zwischen Menschen Թեմայի հիմնական բովանդա-կությունը

Հայ աշակերտ Արեգը Մյունխենում, ինտերնետային օրագրում նրա գրառումները իրեն հյուրընկալող գերմանացի ընտանիքի, այդ ընտանիքում միմյանց նկատմամբ ունեցած հարաբերությունների մասին, տեքստ՝ վեճ մոր և աղջկա միջև, Գերմանիայում սովորող հայ երեխաների տպավորությունները իրենց գերմանացի ընկերների մասին, բանաստեղծություն ընկերության մասին, Արեգը իր դպրոցի ու նոր ընկերների մասին, տեքստ Ալբրեխտ Դյուրերի ու Ֆրանց Քինգշթայնի հայտնի ընկերության մասին:

Ինչն է օգ-նում իրա-կանացնել աշակերտ-ների դաս-տիարակու-թյունը, կրթու-թյունն ու զարգացու-մը

1. Ծանոթություն գերմանական ընտանիքի, ընտանեկան հարաբերությունների ու դրանց առանձնահատկությունների հետ, 2. աշակերտների ուշադրությունը հրավիրել գերմա-նացի հասակակիցների կյանքի առանձնահատկու-թյունների, ընկերության մասին նրանց պատկերացումների վրա, 3. մատուցված տեքստերի ու բանաստեղծություն-ների միջոցով ընտանեկան հարաբերությունների ու ընկերության մասին նրանց պատկերացումների ընդլայնումը, 4. մարդկային դրական ու բացասական հատկանիշները ճանաչելու և այդ մասին խոսելու կարողությունը, 6. օտար լեզվի գիտելիքների ու հմտությունների ձևավորումը,

Page 49: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

49

7. բառարաններից, տեղեկատվական գրականու-թյան ու ինտերնետի համապատասխան նյութերից օգտվելու կարողությունների զարգացումը:

Հիմնական գործնա-կան առա-ջադրանք-ները

1. Բառերի իմաստավորումն ըստ համատեքստի,2. նոր բառերի ճիշտ կիրառումը զրուցելու և թեմայի վերաբերյալ հակիրճ հաղորդումներ կատարելու ժամանակ, 3. տեքստի ընթերցումը բովանդակության լիարժեք ընկալմամբ, անհրաժեշտության դեպքում` բառա-րանի օգնությամբ, 4. կարդացած նյութի մեջ որոշակի տեղեկատվու-թյուն որոնելն ու գտնելը, 5. լեզվի ու մշակույթի վերաբերյալ տրված նյութերը լիարժեքորեն յուրացնելն ու խոսքի մեջ դրանք օգտագործելը, 6. հիմնվելով առաջարկված տեքստի բովանդակու-թյան վրա՝ այդ մասին ինքնուրույն մտքեր հայտնելն ու դրանք հիմնավորելը, 7. երկխոսություններ վարելու կարողությունը, 8. դերանվանական մակբայների կազմության ու օգտագործման առանձնահատկությունների յուրա-ցումը, համակարգումն ու կիրառումը, 9. համադասական և ստորադասական շաղկապների տարբերակումը, համակարգումն ու կիրառումը:

Օգտա-գործվող բառա-պաշարն ու քերակա-նական նյութը

ԲառապաշարDer Artikel, das Tagebuch, einsam, unternehmen,

kreativ, der Mittelpunkt, der Witz, nervös, der Blitz,

die Tüte, der Staub, entsetzlich, der Kompromiss,

die Sauberkeit, arbeitsam, höflich, das Zuhause,

spontan, gemeinsam, vermissen, wissbegierig,

vorsichtig, sich befreunden, intelligent, die Berei-

cherung, gerecht, der Geschmack, schlank,

elegant, berühmt, tragen, hart, der Zettel, der

Meister, beten, das Kunstwerk.

Page 50: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

50

Քերականական նյութ Համադասական և ստորադասական շաղկապներ, խնդիր և պատճառի պարագա երկրորդական նախադասություններ, դերանվանական մակբայներ:

Ստուգման նյութը

1. Նոր բառապաշարի յուրացումը և բանավոր ուգրավոր խոսքում կիրառելը, 2. նոր նյութի ընկալումն ու դրա մասին վերաբերմունք արտահայտելու կարողությունը, 3. տրված առաջադրանքները լիարժեքորեն հասկանալու և կատարելու կարողությունը, 4. ընտանեկան հարաբերությունների ու ընկերու-թյան մասին պատկերացումների ձևավորումը, 5. մարդկային դրական ու բացասական հատկանիշները ճանաչելու և այդ մասին խոսելու կարողությունը, 6. օտար լեզվի գիտելիքների ու հմտությունների ձևավորումը, 7. ինտերնետի միջոցով թեմայի մասին ավելի հետաքրքիր տեղեկություններ քաղելու և այդ մասին խոսելու կարողությունը, 8. երկխոսություն վարելու հմտությունը:

Առաջին ենթագլուխը՝ «Die Familie», նվիրված է սովորողների մոտ ընտանեկան հարաբերությունների ու ընկերու-թյան մասին պատկերացումների ձևավորմանը: Դրա համար տրվում են տեքստեր, բանաստեղծություններ և վարժություններ:

Քննարկվում է ինտերնետային օրագիր (Blog) ունենալու հարցը, հանձնարարվում է 1a վարժության օգնությամբ երկխոսու-թյուններ կամ բազմախոսություն:

Բանավոր խոսքի զարգացման համար տրվում են գերմանացի երեխաների կարծիքները ընտանիքի անդամների, ընկերների ու ընկերության մասին (վարժ. 4, 9, 11): Բանաստեղծությունը (7a)

Page 51: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

51

սովորեցնում է հանդուրժողականություն. թեման շատ կարևոր է, և կարելի է քննարկել դասարանում՝ մայրենի լեզվով:

Քերականական նյութը համադասական և ստորադասական շաղկապներն են և խնդիր ու պատճառի պարագա երկրորդական նախադասությունները, որոնք ամրապնդվում են վարժությունների միջոցով (6-11):

Երկրորդ ենթագլխում՝ «Freunde», Մյունխենում սովորող հայ երեխաները պատմում են իրենց տպավորությունների մասին՝ ինչպիսին են գերմանացիները, Մյունխենը, իրենց դպրոցը և ընկերները:

Երկրորդ ենթագլուխը պարունակում է hատուկ բառապաշար և նմուշներ մարդկանց նկարագրելու և բնութագրելու համար (7, 8 ): Կարելի է դասի ժամանակ կազմակերպել խաղ՝ բնութագրել դասընկերներին և ծանոթ մարդկանց և կռահել, թե ով է նա: Կարելի է կազմակերպել նաև մրցույթ՝ ում բնութագրած անձը ճանաչվում է բոլորի կողմից, նա հաղթում է:

«Gestern ist schon lange her» բանաստեղծությունը նվիրված է ընկերությունը գնահատելուն և պահպանելուն, «Die wahre

Freundschaft» տեքստը Դյուրերի և Ֆրանց Քինգշթայնի հայտնի ընկերության մասին է: Այդ թեման քննարկվում է դասարանում և որպես տնային առաջադրանք հանձնարարվում է փոքրիկ շարադրություն «Իմ ընկերը/ընկերուհին թեմայով»:

Քերականական նյութը դերանվանական մակբայների կազմու-թյան ու օգտագործման համակարգումն ու կիրառումն է:

II. Vorlieben, Interessen Թեմայի հիմնական բովանդա-կությունը

Սեփական անձի բնութագիրը, կենսագրությունը, նախասիրություններն ու հետաքրքրությունները՝ գրքեր, ռադիո, հեռուստատեսություն, համակար-գիչ, համացանց, ընկերներ, սպորտ, համակարգչի դերն այսօր, հավաքածուներ, Մյունխենի սև շուկայում (Flohmarkt),

Page 52: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

52

Արեգի բլոգը, Տեքստ Հայնրիխ Շլիմանի տրոյական երազանքի մասին:

Ինչն է օգնում իրակա-նացնել աշակերտ-ների դաստիա-րակությու-նը, կրթու-թյունն ու զարգա-ցումը

1. Համակարգչային տեղեկատվությանվերաբերյալ գիտելիքների նկատմամբ աշակերտ-ների մեջ սեր և հետաքրքրություն առաջացնելը, 2. սեփական անձը բնութագրելու և սեփական արժեքների մասին խոսելու կարողություն ձևավո-րելը, 3. սեփական նախասիրությունների ու հետաքրք-րությունների մասին խոսելու կարողությունը, 4. հարցադրումներ ներկայացնելու և հիմնավոր-ված պատասխաններ գտնելու կարողությունը, 5. բանավոր խոսքում նոր բառապաշարով արտա-հայտվելու կարողությունը, 6. արվեստի գործերի, հայտնի մարզիկների, տեսարժան վայրերի ու պատմամշակութային արժեքների վերաբերյալ բացիկների և նամականիշերի հավաքածուների նկատմամբ հետաքրքրությունը, 7. հայտնի մարդկանց կյանքին, գործունեությանն ու ստեղծագործություններին ծանոթ լինելը:

Հիմնական գործնա-կան առաջադ-րանքները

1. Սովորեցնել բանավոր և գրավոր խոսքում օգ-տագործել «Նախասիրություններ և հետաքրքրու-թյուններ» թեմայի վերաբերյալ ներմուծված բառա-պաշարն ու լեզվական կաղապարները, 2. սովորեցնել համակարգել թեմայի վերաբերյալ տրված բառապաշարը, 3. սովորեցնել կարդալ տեքստերը լիարժեք ընկա-լելով՝ օգտագործելով նաև բառարաններ, 4. սովորեցնել տեղեկատվության որոնումը տեքս-տում՝ կատարելով տրված առաջադրանքները, 5. սովորեցնել բնութագրել սեփական անձը և ընկերներին ու ծանոթներին,

Page 53: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

53

6. սովորեցնել տրված նմուշի հիման վրա գրելինքնակենսագրություն, 7. սովորեցնել խոսել այն արժեքների մասին, որոնք աշակերտները կարևորում են, 8. սովորեցնել մակբայների տեսակները, 9. սովորեցնել պատմողական, ժխտական և հարցական նախադասությունները կարդալ ճիշտ հնչերանգով, 10. հանձնարարել փոքրիկ շարադրություն «Իմ հետաքրքրությունները» թեմայի շուրջ:

Օգտա-գործվող բառապա-շարն ու քերակա-նական նյութը

Բառապաշար die Vorliebe, das Fernsehen, treu, tolerant,

streitsüchtig, die Pünktlichkeit, regelmäßig, die

Staatsangehörigkeit, logisch, der Umsatz, die

Gefahr, beherrschen, die Sucht, die Bedingung,

die Bedienung, die Nachricht, die Stille, das

Denken, die Quelle, die Erfindung, die Sendung,

das Kopftuch, das Besteck, das Silber, der

Flohmarkt, der Schmuck, der Pelz, das Exponat,

die Vorstellung, der Horizont, der Anhänger, die

Überraschung, verbinden, die Leistung, geduldig,

der Zuschauer, tauchen, das Zeugnis, die

Beschäftigung, unternehmen, nutzen, der

Wahnsinn, der Schatz, der Kieselszein, das Ding,

die Entdeckung, der Berater, ausgraben.

Քերականական նյութ Պայմանի պարագա երկրորդական նախադասու-թյուն, Genitiv հոլով պահանջող կապերը, մակբայի տեսակները։

Առաջին ենթագլուխը՝ «Computer», սկսվում է նոր բառապա-

շարով բանավոր խոսքի զարգացմանն ուղղված առաջադրանք-ներով՝ ինչպե՞ս բնութագրել սեփական անձը, ինչո՞վ կարելի է

Page 54: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

54

հետաքրքրվել, որո՞նք են քեզ համար կարևոր արժեքները: Յուրա-քանչյուր աշակերտ ինքնուրույն է պատասխանում այս հարցերին:

Ներկայացվում են վիճակագրական տվյալներ գերմանացի երեխաների նախասիրությունների մասին: Նրանց մեծ մասը ամենահետաքրքիրն ու կարևորը համարում է հեռուստատեսու-թյունը և ընկերների հետ հանդիպելը: Ուսուցիչը դասարանում անցկացնում է նման վիճակագրություն:

Տրվում են տեքստեր համակարգչի նկատմամբ գերմանացի երեխաների հետաքրքրության մասին:

Քերականական նյութը Genitiv հոլով պահանջող կապերն են, այն ամրապնդվում է 8a և b վարժություններով: Ուսուցիչը թեթևա-կի անդրադառնում է նաև պայմանի պարագա երկրորդական նախադասությանը, քանի որ տեքստերում այն հաճախ է հանդիպում (6a):

Սովորողները տրված տեքստերի օրինակով պետք է կարո-ղանան խոսել հեռուստատեսային ծրագրերի և համակարգչային տեղեկատվության նկատմամբ իրենց վերաբերմունքի մասին:

Երկրորդ ենթագլուխը՝ «Sammlungen», ներառում է տեքստեր

հավաքածուների նկատմամբ երեխաների հետաքրքրությունների մասին: Տրվում են հարցեր և բառախմբեր (2a, c, 4a, 5a, b, 8d), որոնք ամրապնդվում են թեմային վերաբերող տեքստերի միջոցով և ակտիվացնում են բանավոր խոսքը:

Քերականական նյութը տեղի, ժամանակի, չափի ու պատճառի մակբայներն են։ Տեքստերի վրա աշխատելիս աշակերտները նշում են մակբայներն ու որոշում նրանց տեսակները:

Տրված է վարժություն արտասանության վերաբերյալ (7): Ուսուցչի հանձնարարությամբ արտասանությունը շտկվում է նաև այլ տեքստերի վրա:

Կարդալ և թարգմանել «Heinrich Schliemann und sein Traum

von Troja» տեքստը և հակիրճ վերարտադրել:

Page 55: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

55

III Beruf. Tätigkeit Թեմայի հիմնական բովանդա-կությունը

Մասնագիտությանը վերաբերվող բառապաշարիներմուծումը, մասնագիտական պրակտիկա 8-9-րդ դասարանների աշակերտների համար, աշակերտների կարծիքները պրակտիկայի մասին, գերմանացի աշակերտները իրենց նախընտրած մասնագիտությունների մասին, հարցազրույց անգլերենի ուսուցչի հետ իր մաս-նագիտության և իր աշակերտների մասին, հումորային ոտանավոր մասնագիտությունների մասին, ծանոթություն ԳԴՀ-ի «Օրենք դեռահասների մասին» հոդվածի հետ, հայտարարություն՝ «Պահանջվում է դայակ», և դրա պատասխանը, հատված Հ. Շլիմանի ինքնակենսագրությունից:

Ինչն է օգ-նում իրակա-նացնել աշա-կերտների դաստիարա-կությունը, կրթությունն ու զարգա-ցումը

1. Ծանոթությունը տարբերմասնագիտությունների առանձնահատկություն-ների հետ, 2. աշակերտների ուշադրությունը ուսուցչի դերի վրա հրավիրելը, 3. նախընտրած մասնագիտության մասին իրական պատկերացումներ ունենալը, դրա մասին արտահայտվել և այն հիմնավորել կարողանալը, 4. հարցազրույց վարել կարողանալը, 5. տարբեր մասնագիտությունների տեր մարդ-կանց, նրանց գործունեության բնույթի և նրանց աշխատավայրի մասին խոսելու կարողությունը, 6. տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց մասին տրված տեքստերից անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու հնարավորությունը,

Page 56: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

56

7. որպես դայակ աշխատելու հայտարարությանըպատասխանելու կարողությունը:

Հիմնական գործնական առաջադ-րանքները

1. Սովորեցնել կիրառել մասնագիտությանըվերաբերվող բառապաշարը գրավոր և բանավոր խոսքում, 2. սովորեցնել հակիրճ ինքնակենսագրություն գրել, 3. սովորեցնել տրված տեքստերի և բառախմբերի հիման վրա խոսել իրենց նախընտրած մասնագիտությունների մասին, 4. թեմայի վերաբերյալ դասի ժամանակ ձեռք բերած լեզվական գիտելիքները կիրառելու կարո-ղությունը 5. սովորեցնել կարդալ տեքստը` լիովին հասկա-նալով այն, 6. սովորեցնել տեքստերում անհրաժեշտ տեղե-կատվություն գտնել, տեքստից քաղվածքներ անել, 7. սովորեցնել որոշակի համատեքստում հասկա-նալ նոր բառապաշարն ու օգտագործել այն տար-բեր իրադրություններում, 8. սովորեցնել տրված հարցերի, առաջադրանքների և բառակապակցությունների ու բառախմբերի միջոցով կառուցել բանավոր խոսքը, համակարգել նոր բառերը, 9. կրկնել Pefekt ժամանակաձևը:

Օգտագործ-վող բառա-պաշարն ու քերականա-կան նյութը

Բառապաշարder Dolmetscher, der Gärtner, die

Kindergärtnerin, der Vortrag, durchführen, das

Geschrei, ausprobieren, die Enttäuschung, der

Bericht, künstlerisch, das Ziel, klingen, attraktiv,

wechseln, die Bewerbung, die Vorstellung,

spannend, die Erlaubnis, retten, die Schlange,

die Anstrengung, verdienen, gebräuchlich, die

Beratung, aktuell, der Anruf, reservieren, jagen,

der Wille, das Gesetz, die Kneipe, wählen, die

Pflicht, das Recht, die Werkstatt, reparieren, der

Page 57: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

57

Alltag, die Leistung, das Zeugnis, die Zensur, das

Abitur, der Austausch, die Berufswahl,

zuverlässig, erreichen, der Fleiß, korrigieren, das

Gedächtnis, umfassen.

Քերականական նյութ Präteritum ժամանակաձևի կազմությունը, մոդալ բայերի կիրառումը Präteritum

ժամանակաձևում, Perfekt ժամանակաձևի կազմությունը:

Առաջին ենթագլխում՝ «Beruf», տրվում են մասնագիտու-

թյանը վերաբերվող նոր բառապաշար, հարցադրումներ, նմուշներ հարցերին հիմնավորված պատասխանելու համար:

Ներկայացվում են տարբեր բնույթի ու բարդության կրճատված ու բնագիր տեքստեր, ինչպես նաև հատվածներ լրագրային հոդվածներից:

8-9-րդ դասարանների աշակերտների համար կազմակերպ-վում է մասնագիտական պրակտիկա, ինչը հեշտացնում է ապագա մասնագիտության ընտրությունը, բերվում է աշակերտների կարծիքները պրակտիկայի մասին,

Ուսուցչի ուղղորդմամբ պետք է կազմակերպել մտքերի փոխա-նակում պրակտիկայի մասին՝ օգտագործելով գերմանացի աշա-կերտների կարծիքները:

Քերականական նյութը ներառում է Präteritum ժամանա-կաձևի կազմությունը, որն ամրապնդվում է «Die erste Reise von

Münchhausen» գեղարվեստական տեքստում, մոդալ բայերը Präteritum ժամանակաձևում նյութի յուրացումը ապահովվում է 7-րդ վարժության միջոցով:

Հանձնարարվում է տեքստերի վրա կատարել տարբեր բնույթի լեզվական ու քերականական առաջադրանքներ:

Տեքստերի հիման վրա կազմակերպել բանավեճ «Ինչպիսի մասնագիտության ընտրել» թեմայով:

Page 58: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

58

10-րդ վարժությունը ապագա մասնագիտության ընտրության մասին խոսելու համար նոր գաղափարներ և նոր բառապաշար է տալիս, 11-րդ վարժությունը ներմուծում է թեմային վերաբերող միջազգային բառեր:

Երկրորդ ենթագլուխը՝ «Tätigkeit», սկսվում է անգլերենի

ուսուցչի հետ իր մասնագիտության և իր աշակերտների մասին հարցազրույցով:

Հումորով գրված ոտանավորը թարգմանելուց հետո կարելի է հանձնարարել բնորոշել դրանում նշված տարբեր մասնագիտու-թյունները՝ ըստ ոտանավորի:

ԳԴՀ-ի «Օրենք դեռահասների մասին» հոդվածի հետ ծանո-թանալուց հետո քննարկել՝ արդյոք նմանություն կա՞ Հայաստանի և ԳԴՀ-ի դեռահասների իրավունքների առումով:

6-րդ վարժությունը հնարավորություն է ստեղծում խոսել տարբեր մասնագիտություններ ունեցող մարդկանց գործունեու-թյան բնույթի ու աշխատավայրի մասին: Կարելի է որպես տնային առաջադրանք 6-րդ վարժության հիման վրա հանձնարարել գրել ծնողների կամ ընտանիքի այլ անդամների աշխատանքի մասին (կարելի է նաև ստեղծագործել):

Քերականական նյութը Perfekt ժամանակաձևի կազմությունն ու 9-րդ վարժության միջոցով դրա յուրացումն ապահովվելն է:

Հանձնարարվում է Շլիմանի ինքնակենսագրությունից ներկա-յացված հատվածում ևս ուշադրություն դարձնել Präteritum և Perfekt ժամանակաձևերի գործածությանը:

IV Kontakte. Kommunikation

Թեմայի հիմնական բովանդա-կությունը

Տեքստեր գերմանացի երեխաների հետաքրքրու-թյուների մասին՝ ռադիո, հեռուստատեսություն, համակարգիչ, նրանց կարծիքները, փորձագետի խորհուրդը՝ ինչպես սովորել գերմաներեն,

Page 59: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

59

ինչպես գրել նամակ, հարցազրույց՝ ռադիոն, հեռուստատեսությունը, գիրքը համակարգիչը, թերթերն ու ամսագրերը քո կյանքում, գիտատեխնիկական առաջընթացը 21-րդ դարում, սոցիալական ցանցեր, դրական և բացասական կարծիքներ դրանց վերաբերյալ, գերմանացի ընտանիքի անդամների վերաբերմունքը ռադիոյի, հեռուստատեսության և համակարգչի նկատմամբ:

Ինչն է օգ-նում իրա-կանացնել աշակերտ-ների դաս-տիարակու-թյունը, կրթու-թյունն ու զարգա-ցումը

1. ռադիոյի, հեռուստատեսության, գրքի, համա-կարգչի, թերթերի ու ամսագրերի կարևորության գիտակցումը, դրանց դերը երեխայի՝ որպես անհատականություն ձևավորման պրոցեսում, 2. DASDING ռադիոյի և հեռուստատեսությամբ հնչող երաժշտությունն ու հետաքրքրաշարժ հաղորդումները, 3. երեխաներին բռնություն ներկայացնող ֆիլմերի և անճաշակ հաղորդումների ու երաժշտության ազդեցությունից հնարավորինս հեռու պահելը, 4. գերմաներենի նկատմամբ հետաքրքրություն և սեր առաջացնելը, 5. գիտատեխնիկական առաջընթացի մասին մատչելի տեղեկատվություններ ստանալը և դրանցից ճիշտ օգտվելը, 6. սոցիալական ցանցերից կախվածության վտանգների մասին պատշաճ ձևով տեղեկացնելը:

Հիմնական գործնա-կան առա-ջադրանք-ները

1. Սովորողներին մատուցել համապատասխանտեքստեր ռադիոյի, հեռուստատեսության, գրքի, համակարգչի, թերթերի ու ամսագրերի կարևորության, դրանցից ճիշտ օգտվելու անհրաժեշտության մասին, 2. սովորեցնել աշակերտներին խոսել իրենց հե-տաքրքրությունների մասին և հիմնավորել դրանք, 3. սովորեցնել ընդունված ձևով նմուշներ տրամադրելով նամակ գրել,

Page 60: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

60

4. սովորեցնել հեռուստատեսային ծրագրերինծանոթանալու և այդ բազմազանության մեջ կողմնորոշվելու հմտությունները, 5. սովորեցնել գիտատեխնիկական առաջընթացի մասին մատչելի ձևով խոսել և դրանցից ճիշտ օգտվել, 6. սովորեցնել համակարգել «Kontakte», «Kommunikation» թեմաներին վերաբերող բառա-պաշարը, 7.սովորեցնել հաղորդակցման ժամանակ կիրառել նոր բառապաշարը, 8. սովորեցնել տեքստում տարբերակել հիմնական տեղեկատվությունը, 9. սովորեցնել հասկանալ տեքստն ու առաջա-դրանքներում տեղադրել տեքստի բովանդակու-թյանը համապատասխանող տեղեկությունները, 10. համակարգել պայմանի պարագա երկրորդա-կան նախադասությունների վերաբերյալ գիտելիք-ները, 11. սովորեցնել որոշ միջազգային բառերի հոգնակի թվի կազմությունը:

Օգտա-գործվող բառա-պաշարն ու քերակա-նական նյութը

ԲառապաշարDas Massenmedium, der Buchdruck, der

Austausch, anmachen, ausmachen, der Ohrhörer,

der Hörer, bieten, sponsorfrei, die Unterhaltung,

vermitteln, der Sender, der Haushalt, populär,

bequem, ausführlich, berichten, sicherlich,

einschalten, der Spielfilm, brutal, die Gewalt,

grausam, der Kasten, der Experte, perfekt, das

Datum, die Handykarte, die Werbung, der

Talkshow, der Fortschritt, das Weltraumschiff,

ständig, die Vernetzung, der Bildschirm, die Seite,

quatschen, beitragen, lehrreich, der Verbrecher,

imstande sein, das Zeitalter, verwenden.

Page 61: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

61

Քերականական նյութ Պայմանի պարագա երկրորդական նախադասու-թյուն, միջազգային բառերի հոգնակի թվի կազմությունը:

Առաջին ենթագլուխը՝ «Radio, Fernsehen und Computer

in unserem Leben», մատուցում է բազմաբնույթ տեքստեր ռա-դիոյի, հեռուստատեսության և համակարգչի նկատմամբ տարբեր սերունդների վերաբերմունքի մասին, տրվում են առաջադրանք-ներ՝ թեմայի շուրջ նոր գիտելիքներ ստանալու և այդ մասին խոսել կարողանալու համար:

Երեխաները խոսում են զանգվածային լրատվամիջոցների դրական և բացասական կողմերի մասին:

Փորձագետը խորհուրդներ է տալիս ինքնուրույն գերմաներեն սովորելու վերաբերյալ:

5-րդ վարժությունը սովորեցնում է նամակ գրելու ընդունված ձևերը: Հանձնարարել նամակներ գրել այդ կանոններով:

Հանձնարարել 8-րդ վարժության օգնությամբ ասել, թե ինչ հաղորդումներ են դիտում աշակերտները:

10-րդ վարժության հիման վրա դասարանում կազմակերպել հարցազրույց և դրանից հետևություններ անել:

Քերականական նյութը պայմանի պարագա երկրորդական նախադասությունն է: Նյութն ամրապնդվում է 7-րդ վարժության օգնությամբ:

Երկրորդ ենթագլուխը՝ «Internet in unserem Leben»,

մատուցում է տարբեր բարդության և բնույթի տեքստեր, նաև հատվածներ ամսագրային հոդվածներից և հումորեսկ:

«Ի՞նչ է բերում իր հետ գիտատեխնիկական առաջընթացը» հարցին պատասխանում են դեռահասները:

«Սոցիալական ցանցեր» տեքստում նկարագրվում է Էվայի կախվածությունը այդ ցանցերից, հանձնարարվում է 2b առաջադրանքի օգնությամբ կողմ և դեմ փաստարկներ բերել:

Page 62: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

62

Գերմանացի մի ընտանիքի անդամներ տարբեր մոտեցումներ ունեն ռադիոյի, հեռուստատեսության և համակարգչի նկատմամբ:

Քերականական նյութը միջազգային բառերի հոգնակի թվի կազմությունն է –s վերջածանցի միջոցով: Հանձնարարվում է տեքստերում ուշադրություն դարձնել այդ բառերին և լրացնել դրանք:

V Naturschutz

Թեմայի հիմնական բովանդա-կությունը

Ֆելիքս Ֆինքբայները Գերմանիայում ստեղծում է«Ծառեր՝ մոլորակին» բնապահպանական կազմակերպությունը, հարցազրույց Ֆելիքսի հետ, «Կանաչ աշխարհ» միության երեխաները թռուցիկով դիմում է բնապահպաններին՝ մասնակցել ծառատունկին, «Das Bäumchen» պատմվածքը՝ ինչպես ենք վերաբերում մեզ շրջապատող աշխարհին, աղբի տեսակավորումը Գերմանիայում, գերմանացի ընտանիքը՝ բնապահպանության մասին, երկխոսություն եղբայրների միջև:

Ինչն է օգնում իրակա-նացնել աշակերտ-ների դաս-տիարակու-թյունը, կրթու-թյունն ու զարգա-ցումը

1.Դեռահասների նախաձեռնողականությունըշրջակա միջավայրի պահպանության գործում, 2. երեխաների մեջ բնության ու շրջակա միջավայ-րի հանդեպ պատասխանատվություն սերմանելը, 3. երեխաների ուշադրությունը դեպի մեր մոլորա-կի խնդիրները նպատակաուղղելը, 4. բնությունը պաշտպանելու ու պահպանելու գոր-ծին դեռահասների մասնակցությունը, 5. բնապահպանության ոլորտում դեռահասների կազմակերպչական նախաձեռնությունները խրախուսելն ու դրանց աջակցելը, 6. բնության ու շրջակա միջավայրի հանդեպ

Page 63: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

63

գերմանացի երեխաների նախաձեռնություններին հաղորդակից դարձնելով՝ ընդլայնել աշակերտների մտահորիզոնը, 7. ընտանիքում ևս բնության նկատմամբ սեր, բնապահպանության նկատմամբ պատասխանատվություն դաստիարակելը, 8. սովորողների կողմից քաղաքը/գյուղը ու նրա փողոցները մաքուր պահելու և կանաչապատելու վերաբերյալ նախաձեռնությունը:

Հիմնական գործնա-կան առա-ջադրանք-ները

1. Սովորեցնել տեքստը կարդալ և ընկալել՝բառարանի օգնությամբ թարգմանելով անծանոթ բառերը, 2. սովորեցնել համակարգել յուրացրած բառապա-շարը` ելնելով բառակազմական միջոցներից, 3. սովորեցնել տեքստի վրա աշխատել, յուրացնել հիմնական բառապաշարն ու կատարել բովանդակության քննարկում, 4. սովորեցնել ստանալ ու փոխանցել տեղեկատ-վություն, 5. սովորեցնել թեմայի վերաբերյալ մենախոսու-թյուն վարել, 6. համակարգել քերականական գիտելիքները գերմաներեն նախադասության կառուցվածքի մասին, 7. սովորեցնել հիմնավորել սեփական խոսքը, խորհուրդներ տալ թեմայի շուրջ, 8. սովորեցնել, թե ինչպես են Գերմանիայում տեսակավորում կենցաղային աղբը, 9. սովորեցնել խմբային քննարկում վարել շրջակա միջավայրի պաշտպանության հարցի շուրջ, 10. սովորեցնել նախաձեռնություն հանդես բերել բնությունն ու շրջակա միջավայրը պաշտպանելու գործում։

Page 64: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

64

Օգտա-գործվող բառապա-շարն ու քերակա-նական նյութը

Բառապաշար Die Idee, pflanzen, der Vortrag, das Ziel,

gründen, die Veränderung, das Projekt, die

Zukunft, der Naturfreund, die Plastik, der Boden,

der Verein, die Lunge, die Grünanlage, atmen,

der Müll, empfehlen, die Umwelt, ökologisch,

einatmen, der Naturschutz, das Grundwasser,

sich kümmern, die Dose, die Büchse, die

Mülltonne, sich retten, schützen, der Rand,

vorübergehen, abreißen, brechen, die Ziege, die

Krone, das Messer, scharf, gießen, wachsen,

verschmützen, verwandeln, die Dürre, der Planet,

schmücken, die Verpackung, der Abfall, der

Eimer, die Schale, der Müllschlucker, schaden.

Քերականական նյութ Ածականի թույլ հոլովումը, um … zu + Infinitiv կառույցը

Ստուգման նյութը

1. Ճիշտ գրելու և բարձրաձայն կարդալու կարողու-թյուններն ու հմտությունները, 2. թեմայի հետ կապված բառապաշարի համա-կարգումը, 3. երկրորդական նախադասության շարադասու-թյունը, 4. ժխտական և անորոշ դերանունների նշանակու-թյունն ու կիրառությունը, 5. բառարանից ճիշտ օգտվելու կարողությունը, 6. մենախոսության և երկխոսության հմտություն-ներն ու կարողությունները, 7. կարդալու և կարդացածի հիմնական բովանդա-կությունն ընկալելու կարողություններն ու հմտու-թյունները:

Առաջին ենթագլուխը՝ «Sorge für die Natur», ներառում է

բնապահպանությանը վերաբերող տարբեր տեքստեր, որոնք նպատակաուղղված են կարդալու կարողությունների և

Page 65: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

65

հմտությունների զարգացմանը: Թեմային նվիրված ոչ ծավալուն տեքստերը և տեքստերին կից տրվող առաջադրանքները նպատակ ունեն ստուգելու տեքստի ընկալումն ու բանավոր-խոսքային առաջադրանքների կատարման կարողությունները: Պատանի բնապահպան Ֆելիքս Ֆինքբայների նախաձեռ-

նությամբ ստեղծված «Ծառեր՝ մոլորակին» կազմա-կերպության նպատակը,

հարցազրույց Ֆելիքս Ֆինքբայների հետ, տեքստերում արտահայտվում է երեխաների վերաբերմունքը

շրջակա միջավայրի նկատմամբ,

երեխաների «Կանաչ անտառ» բնապահպանական խմբի թռուցիկ-դիմումը բնապահպաններին,

զրույց անցկացնել երեխաների հետ՝ ի՞նչ կարող են անել նրանք բնությունը պաշտպանելու ու պահպանելու գործում,

երեխաների վերաբերմունքը շրջակա միջավայրի նկատ-մամբ` ծառերին, կանաչ տարածքներին, մաքրությանը,

անտառի դերը մեր կյանքում: Քերականական նյութը ածականի թույլ հոլովումն է, որի

յուրացումն ու ամրապնդումն ապահովվում է տեքստի վրա հանձնարարված առաջադրանքով:

Երկրորդ ենթագլուխը՝ «Die Natur und wir», նվիրված է թեմայի վերաբերյալ ներմուծված բառապաշարի մշակմանն ու ակտիվացմանը: տրվում են համապատասխան վարժություններ` բառընտանիք-

ներ, հարցերին պատասխանել, նախադասություններ կազմել, տրվում է տեքստ և երկխոսություն Գերմանիայում աղբի

տեսակավորման վերաբերյալ, գերմանացի ընտանիքը շրջակա միջավայրի պաշտպա-

նության մասին, բանավեճեր «Շրջակա միջավայրի պահպանությունը» և

«Ի՞նչ անել շրջակա միջավայրի պահպանության համար»

թեմաների շուրջ:

Page 66: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

66

Քերականական նյութը um … zu + Infinitiv կառույցն է, որն ամրապնդվում է 7-րդ վարժության և «Wozu macht man etwas?» տեքստի վրա հանձնարարված առաջադրանքով: Ուսուցիչը պետք հպանցիկ անդրադառնա նաև damit շաղկապի գործածությանը՝ տեքստը հասկանալի դարձնելու համար:

Տրվում են ուղղագրությանն ու խնդրառությանը վերաբերող վարժություններ: Սովորողներին հանձնարարել տեքստերի ու վարժությունների հիման վրա կազմել պարզ նախադասություններ՝ տրված խնդրառության յուրացման նպատակով:

VI Armenien Թեմայի հիմնական բովանդա-կությունը

Համառոտ տեղեկություններ Հայաստանի մասին,Մեծ Հայք, Արտաշեսյանների դերը հայոց պետականության ստեղծման գործում, քրիստոնեությունը՝ պետական կրոն, հայոց գիրը, Ավարայրի ճակատամարտը, «Սասունցի Դավիթ» էպոսը,Սարդարապատի ճակատամարտը, Հայոց Առաջին հանրապետության ստեղծումը, Շուշիի ազատագրումը, Հայոց մեծեր՝ Մեսրոպ Մաշտոց, Սայաթ-Նովա, Խաչատուր Աբովյան, Գալուստ Գուլբենկյան, Ալեքսանդր Սպենդիարյան, Խաչքարեր:

Ինչն է օգ-նում իրա-կանացնել աշակերտ-ների դաս-տիարակու-թյունը, կր-թությունն ու զարգա-ցումը

1. Սեփական երկրի պատմությանը և նրալավագույն զավակների հետ ծանոթանալը, 2. հայրենիքի նկատմամբ սեր և պատասխա-նատվության զգացում ներարկելը, 3. հպարտության զգացում ապրելը սեփական երկրի, նրա ձեռքբերումների համար, 4. հայրենիքի ազատության ու անկախության համար մղված պայքարի ու ճակատամարտերի դարավոր պատմությունն իմանալը, 5. սեփական երկիրն ու նրա մարդկանց ճանաչելն ու գնահատելը:

Page 67: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

67

Օգտա-գործվող բառապա-շարն ու քերակա-նական նյութը

ԲառապաշարDer Nachkomme, das Hochland, der Sintflut, der

Grundstein, der Gipfel, die Arche, das Altertum,

die Staatlichkeit, mächtig, der Rivale, einheitlich,

besiedeln, sich dehnen, der Höhepunkt, die

Eroberung, die Nationalität, die Religion, der

Begriff, uralt, die Handschrift, die Gemeinde,

übernehmen, der Untergang, die Verfolgung, das

Heidentum, die Bekehrung, die Gesellschaft, das

Jubiläum, erklären, das Alphabet, vollkommen,

die Erschaffung, das Ereignis, die Unterstützung,

die Identität, das Manuskript, die Schlacht, der

Aufstand, der Kämpfer, der Zivilist, der Verlust,

der Widerstand, überliefern, der Recke,

heimtückisch, das Erbe, der Flüchtling, der

Vormarsch, sich erheben, die Zerschlagung, der

Vertrag, die Überwindung, die Krise, die

Streitkräfte.

Ստուգման նյութը

1. Թեմային վերաբերող բառանյութի յուրացումը,2. հարցերի միջոցով տեքստերի վերաբերյալ հարցազրույց և երկխոսություն վարելու կարողությունը, 3. տեքստերը քերականական և բառագիտական վերլուծության ենթարկելու կարողությունը, 4. հարազատ երկրի պատմության վերաբերյալ որոշակի հարցերի պատասխանելու կարողությունը, 5. Հայ ականավոր մարդկանց մասին տեղեկու-թյուններ ունենալը:

Առաջին ենթագլխում տրվում են տեղեկություններ Հայոց

պատմության կարևոր իրադարձությունների, ճակատամարտերի մասին՝ Մեծ Հայք, Արտաշեսյանների դերը հայոց պետականու-թյան ստեղծման գործում,

Քրիստոնեության ընդունումը որպես պետական կրոն, հայոց գրերի ստեղծումը, Ավարայրի ճակատամարտը, «Սասունցի Դավիթ» էպոսը,

Page 68: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

68

Սարդարապատի ճակատամարտը, Հայաստանի Առաջին հանրապետության ստեղծումը, Շուշիի ազատագրումը:

Տեքստերի վերաբերյալ տրվում են հարցեր, որոնց միջոցով աշակերտները կարող են պատմել Հայաստանի պատմության կարևոր իրադարձությունների մասին: Կարելի է հանձնարարել հարցերի միջոցով տեքստերի վերաբերյալ հարցազրույց և երկխոսություն վարել:

Ուսուցիչն իր հայեցողությամբ հինգերորդ գլխի առանձին տեքստեր կարող է հանձնարարել այլ թեմաների հետ համա-տեղելով, կամ այս տեքստերի վրա կարելի է կատարել անցած քե-րականությանը կամ բառապաշարին վերաբերող աշխատանքներ:

Երկրորդ ենթագլուխը՝ «Große Armenier», նվիրված է հայ

ժողովրդի մեծանուն երախտավորներ Մեսրոպ Մաշտոցին, Սայաթ-Նովային, Խաչատուր Աբովյանին, Գալուստ Գուլբենկ-յանին և Ալեքսանդր Սպենդիարյանին:

Յուրաքանչյուր տեքստին նախորդում են տեքստի ընկալման համար անհրաժեշտ բառերը: Տեքստերին հաջորդում են հարցեր, որոնց օգնությամբ աշակերտները կարող են տվյալ անձի վերաբերյալ երկխոսություններ կամ փոքր խմբերով հարցազրույց վարել:

Կարելի է այդ անձանց նվիրված միջոցառում կազմակերպել, և աշակերտները կարող են խոսել նրանց կենսագրության և գործունեության մասին՝ համացանցի միջոցով լրացնելով գլխում տրված տեղեկությունները:

VII Das Land, dessen Sprache ich lerne

Թեմայի հիմնական բովանդա-կությունը

Գերմանիայի վերամիավորման տոնը, սովորույթներ՝ ինչպե՞ս ողջունել, ճշտապահություն, տեղեկություններ եվրոյի մասին, ավանդույթներ՝ դիմակահանդեսը Քյոլնում,

Page 69: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

69

Մյունխենի Հոկտեմբերի տոնը, Զատիկ, բերքի տոն:

Ինչն է օգ-նում իրա-կանացնել աշակերտ-ների դաս-տիարակու-թյունը, կրթու-թյունն ու զարգա-ցումը

1. Ուսումնասիրվող լեզվի երկրի մասին գիտելիք-ների ընդլայնումը, 2. երեխաների ծանոթությունը գերմանական սովորույթներին, 3. ծանոթությունը գերմանական հանրահայտ ճշտապահության մասին կարծիքներին, 4. ծանոթությունը Եվրոպայում սուրճ խմելու և սրճարանների հետ կապված ավանդույթներին, 5. տեղեկությունները Եվրոպայի միասնական դրամական արժույթի՝ եվրոյի մասին, 6. ծանոթությունը գերմանական ավանդույթներին, 7. հաղորդակցական և արտասանական առաջադ-րանքներ լեզվական հմտությունների և բառանյութի ուղղությամբ տարվող աշխատանքի ընթացքում, 8. քերականական և բանավոր խոսքին նպաստող գիտելիքների յուրացման հմտությունները և կարո-ղությունները:

Հիմնական գործնա-կան առա-ջադրանք-ները

1. Սովորեցնել տեքստից քաղած տեղեկատվու-թյունն օգտագործելով՝ խոսել գերմանական ավանդույթների ու սովորույթների մասին, 2. վարժեցնել ճիշտ կռահել նոր ներմուծվող բառերի իմաստը՝ հիմնվելով համատեքստի և բառակապակցությունների վրա, 3. սովորեցնել տեքստը կարդալ առանձին խմբերով՝ խմբերի միջև մտքերի փոխանակում կազմակերպելու նպատակով, 4. սովորեցնել վերապատմել կարդացածի բովան-դակությունը՝ կիրառելով նոր ներմուծված բառապաշարն ու խոսակցական կաղապարները, 5. սովորեցնել հաղորդակցական տարբեր իրադ-րություններում ճիշտ օգտագործել նոր բառապա-շարը,

Page 70: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

70

6. սովորեցնել վերարտադրել տեքստերի բովան-դակությունը՝ ուշադրության առնելով անձնանունների և աշխարհագրական անվանումների հետ հոդի օգտագործման կանոնները:

Օգտա-գործվող բառապա-շարն ու քերակա-նական նյութը

Բառապաշար Die Einheit, die Vereinigung, der Mauerfall,

formal, neutral, pünktlich, existieren, die

Luftfeuchtigkeit, der Brunnen, wechseln, der

Brauch, die Gebühr, sparen, die Münze, die

Banknote, die Offenheit, verkleidet, der Geist,

vertreiben, die Maske, sich amüsieren, das

Wahrzeichen, restaurieren, die Messe, die

Orgelmusik, das Pech, der bewahren, füttern,

tauschen, verstecken, auferstehen, die Rakete,

der Erdteil, der Kranz, die Furcht, der Dämon, der

Kürbis, erbetteln, die Hexe.

Քերականական նյութ Գերմաներեն գոյականի հոլովները, հոդի կիրառումը աշխարհագրական անվանումների և անձնանունների հետ, հոգնակի թվի կազմության հատուկ դեպքեր:

Առաջին ենթագլխում ներկայացված են. ընդհանուր տեղեկություններ Գերմանիայի վերամիավորման

մասին, տեքստեր գերմանական սովորույթների մասին՝ դիմելու և

ողջունելու ձևեր, ճշտապահություն, այդ տեքստերին զուգահեռ անդրադառնալ նաև հայկական սովորույթներին:

Քերականական նյութը վերաբերում է աշխարհագրական անվանումների հետ հոդի կիրառմանը, այն ստուգվում և ամրապնդվում է 6a, b վարժությունների միջոցով. տեքստ Քյոլնի շոկոլադի թանգարանի մասին, արտասանության շտկմանն ուղղված վարժություններ (2, 7):

Page 71: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

71

8-րդ վարժությունը ներկայացնում է տարբեր երկրներում ստեղծված և ամենուրեք լայն տարածում գտած ապրանքների ու ????? անվանումները, ցանկը կարելի է ընդլայնել:

Տեղեկություններ Եվրոպայի միասնական դրամական արժույթի՝ եվրոյի մասին:

Երկրորդ ենթագլխում՝ «Deutsche Feste und Bräuche»,

մատուցվում են. տեքստեր Քյոլնի դիմակահանդեսի, մյունխենյան հանրա-

հայտ Հոկտեմբերի տոնի, բերքի ու Զատկի տոների մասին, տրվում են տեղեկություններ Քյոլնի տաճարի և դիմակա-

հանդեսի հետ կապված «ուսուցչին արթնացնելու» ավանդույթի մասին,

ներկայացվում են սնահավատության հետ կապված խորհրդանիշներ, երեխաները պատմում են՝ արդյոք այդ հավատալիքները Հայաստանո՞ւմ էլ են գործում,

տեքստ Բավարիայի մայրաքաղաք Մյունխենի մասին, առաջադրանքներ տեքստի վերաբերյալ,

Քերականական նյութը ներկայացնում է գերմաներեն գոյականի հոլովների կրկնությունը, հոդի կիրառումը աշխարհագրական անձն-անունների հետ, հոգնակի թվի կազմության հատուկ դեպքերը:

Ներկայացված է զվարճալի նամակ զատկի տոնի վերաբերյալ: Տրված են ուղղագրության և խնդրառության վերաբերյալ

վարժություններ:

VIII Sport Թեմայի հիմնական բովանդա-կությունը

Օլիմպիական խաղեր, բարոն Պիեռ դե Կուբերտենի նախաձեռնությունը՝ վերականգնել Օլիմպիական խաղերը, օլիմպիական թալիսմաններ, XXII Օլիմպիական ձմեռային խաղերը Սոչիում, ֆուտբոլասերներ և մարզասերներ,

Page 72: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

72

համաշխարհային ռեկորդ՝ հեծանվի վրաջութակով:

Ինչն է օգ-նում իրա-կանացնել աշակերտ-ների դաս-տիարակու-թյունը, կրթու-թյունն ու զարգա-ցումը

1. Հունաստանի Օլիմպիական խաղերի մասինտեղեկացված լինելը, 2. Սպորտի և մասնավորապես բարոն Պիեռ դե Կուբերտենի նախաձեռնությանը ծանոթ լինելը, 3. Օլիմպիական խաղերի ժամանակ ընդունված թալիսմանների նկատմամբ հետաքրքրություններ ունենալը, 4. Սոչիում տեղի ունեցած XXII Օլիմպիական ձմեռային խաղերի, մասնակից երկրների, պարգևների մասին տեղեկացվածությունը, 5. մարզիկների և լայն տարածում ունեցող մարզաձևերի մասին տեղեկացված լինելը, 6. տարբեր մարզաձևերի ստեղծման երկրների մասին տեղեկացված լինելը, 7. հայտնի մարզիկների, նրանց նվաճումների վերաբերյալ հետաքրքրություններ ունենալը, 8. ընդհանուր մտահորիզոնի և սպորտի վերաբեր-յալ գիտելիքների ընդլայնումը, 9. որևէ սպորտաձևով լրջորեն զբաղվելը:

Հիմնական գործնա-կան առա-ջադրանք-ները

1. Սովորեցնել տեքստերում ընտրել բանալի-բառե-րը, որոնք հիմք կծառայեն կարդացած նյութի յուրացման համար, 2. սովորեցնել տեքստը կարդալ առանձին խմբե-րով` խմբերի միջև մտքերի փոխանակում կազմա-կերպելու նպատակով, 3. սովորեցնել վերապատմել կարդացածի բովան-դակությունը՝ ուշադրություն դարձնելով անցած քերականական նյութի ճիշտ օգտագործմանը, 4. սովորեցնել հաղորդակցման ժամանակ ճիշտ օգտագործել թեմային վերաբերող բառապաշարը, 6. սովորեցնել թեմայի շուրջ հարցազրույցի ձևով երկխոսություններ վարելը,

Page 73: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

73

7. նպաստել բառակազմական տարբեր միջոցնե-րով լեզվական հմտությունների զարգացմանը, 8. սովորեցնել կրավորական սեռի Präsens և Präteritum ժամանակաձևերի կազմությունն ու ճիշտ կիրառությունը, 10. սովորեցնել Plusquamperfekt ժամանակաձևի կազմությունն ու կիրառությունը:

Օգտա-գործվող բառապա-շարն ու քերակա-նական նյութը

Բառապաշարehren, herrschen, der Wettstreit, vorschlagen,

gewandt, das Motto, zielbewußt, die Bewegung, die

Teilname, sich widerspiegeln, der Kunde, das

Maskottchen, heimisch, repräsentieren, darstellen,

die Vielfalt, mindestens, der Wettbewerb, die

Geschicklichkeit, die Zielstrebigkeit, die Sportart,

die Bewegung, kämpfen, den ersten Platz belegen,

mutig, geschickt, der Wille, der Sieger, die Medaille,

der Fußballfan, die Katastrophe, verzweifeln, die

Mannschaft, das Publikum, der Weltmeister, der

Sonderpreis, das Ringen, fechten, der Ritter, die

Ausrüstung, rückwärts, die Geige, die Schlange,

der Faust.

Քերականական նյութ Կրավորական սեռի Präsens և Präteritum ժամա-նակաձևերի կազմությունն ու կիրառությունը, Plusquamperfekt ժամանակաձևի կազմությունն ու կիրառությունը:

Ստուգման նյութը

1. թեմատիկ բառապաշարի յուրացումը,2. սպորտի հետ կապված բառապաշարի համակարգումը, 3. բանավոր խոսքում նոր բառապաշարը և նոր քե-րականական նյութը օգտագործելու կարողությունը, 4. տարբեր մարզաձևերի մասին տրված տեքստերի հիման վրա բանավոր խոսքի կարողությունների ձեռքբերումը,

Page 74: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

74

5. սիրած մարզաձևի մասին խոսելու և խոսքըհիմնավորելու կարողությունը, 6. արտասանական որոշակի հմտությունների տիրապետելը:

Առաջին ենթագլխի՝ «Sportlicher Körperbau» տեքստերում տրվում են տեղեկություններ առաջին Օլիմպիական խաղերի մասին, բարոն Պիեռ դե Կուբերտենի՝ Օլիմպիական խաղերը վերականգնելու նախաձեռնության, Օլիմպիական խաղերի թալիս-մանների մասին:

Այս ենթագլխում մեծ տեղ են զբաղեցնում Սոչիի XXII ձմեռային Օլիմպիական խաղերին նվիրված տեքստերը՝ մասնակից և մեդալներ նվաճած երկրների ու այդ խաղերի թալիսմանների և դրանց ընտրության մասին:

Քերականական նյութը կրավորական սեռի Präsens և Präteritum ժամանակաձևերի կազմությունն ու կիրառությունն է: Կրավորական սեռի յուրացման համար հանձնարարվում են 3-րդ վարժությունը և ամերիկացի հայտնի գրող Հեմինգուեյի մասին հումորային պատմությունը:

Այս տեքստում werden բայը հանդես է գալիս և՛ որպես ինքնու-րույն բայ, և՛ որպես օժանդակ բայ՝ Futurum ժամանակաձևի և Passiv սեռի կազմության համար: Ուսուցիչը դասարանում կազմակերպում է տեքստում werden օժանդակ բայի գործածության վերլուծությունը:

5-րդ վարժությունը կարելի է հանձնարարել որպես տնային առաջադրանք, հաջորդ դասին պատասխանները կարելի է համեմատել էջ 120-ում տրված ճիշտ պատասխանի հետ:

Տրված է առաջադրանք st-ի և sp-ի արտասանության վերաբերյալ: Այն պետք է շարունակել նաև տեքստերը կարդալու ժամանակ:

Երկրորդ ենթագլուխը՝ «Die Sportwelt», մատուցում է

տեքստեր՝ նվիրված մարզաշխարհին:

Page 75: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

75

10-14 տարեկան ֆուտբոլասերները հրավիրվում են Բունդես-լիգայի նոյեմբերին կայանալիք խաղերին:

Ֆուտբոլի վերաբերյալ ֆուտբոլասերներին ուղղված հարցերին կարելի է պատասխանել համացանցի օգնությամբ:

Տարբեր վարժություններում աշակերտներին առաջադրվում են հաղորդակցական խնդիրներ` պատմել իրենց սիրած մարզաձևի մասին և հիմնավորել, թե ինչու են այդ մարզաձևը նախընտրում:

Սպորտով լրջորեն պարապող գերմանացի աշակերտները պատմում են իրենց նախընտրած մարզաձևերի մասին:

Քերականական նյութը Plusquamperfekt ժամանակաձևի կազ-մությունն ու կիրառությունն է: Ոչ միաժամանակյա գործողության դեպքում ուշադրություն պետք է դարձնել Plusquamperfekt և Präteritum ժամանակաձևերի համաձայնեցմանը: 6-րդ վարժու-թյան միջոցով աշակերտները վարժվում են այդ ժամանակաձևերի համաձայնեցմանը:

Տրվում է տեքստ ջութակ նվագելով և հեծանիվը 113 կմ հակա-ռակ ուղղությամբ քշելով համաշխարհային ռեկորդ սահմանելու մասին:

9-րդ վարժության միջոցով մատուցվում են հետաքրքիր տեղե-կություններ տարբեր մարզաձևերի մասին, միաժամանակ ամրապնդվում է կրավորական սեռի գործածությունը:

Տրված են բառակազմական վարժություններ և խաչբառ:

IX Reisen Թեմայի հիմնական բովանդա-կությունը

Զվարճալի պատմություն վիրտուալճանապարհորդության մասին, Գրեգի երազած ճանապարհորդությունը, բացիկ՝ հանգստավայրից, կատակ-ոտանավոր բարոն Մյունխհաուզենի մասին, բարոն Մյունխհաուզենի ճանապարհորդությունը Ռուսաստան,

Page 76: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

76

Գերմանիայի ավտոմեքենաներիարտադրությունը, շրջագայություն Շտուտգարտ քաղաքում, արձակուրդը՝ տանը, ինչպես այն կազմակերպել, Մյունխենի տեսարժան վայրերը, թեստային առաջադրանք:

Ինչն է օգ-նում իրա-կանացնել աշակերտ-ների դաս-տիարակու-թյունը, կրթությունն ու զարգա-ցումը

1. Ճանապարհորդելը, այլ քաղաքների, երկրներիև մարդկանց հետ ծանոթանալը, 2. Ճանապարհորդելիս նոր ընկերներ գտնելը, նրանց հետաքրքրություններին ու նախասիրություններին ծանոթանալը, 3. երեխաների շփումները գերմանական գրականության նմուշների հետ, 4. աշակերտների ծանոթությունը գերմանական մեքենաշինական մշակույթի հետ, 5. ծանոթություն գերմանական քաղաքների տեսարժան վայրերի հետ:

Հիմնական գործնական առաջադ-րանքները

1. Սովորողներին սովորեցնել համակարգել«Reisen» թեմային վերաբերող բառապաշարը, 2. սովորեցնել հաղորդակցման ժամանակ կիրա-ռել նոր բառապաշարը, 3. սովորեցնել տեքստերը կարդալ և հասկանալ՝ անծանոթ բառերը նախապես բառարանի օգնու-թյամբ թարգմանելով, 4. սովորեցնել տեքստում տարբերակել հիմնա-կան տեղեկատվությունը, 5. սովորեցնել հասկանալ տեքստն ու վերար-տադրել նրա հիմնական բովանդակությունը, 6. վարժեցնել ճիշտ կռահել նոր ներմուծվող բառերի իմաստը՝ հիմնվելով համատեքստի և բառակապակցությունների վրա, 7. համակարգել ժամանակի պարագա երկրոր-դական նախադասությունների վերաբերյալ ձեռք բերած քերականական գիտելիքները, 8. սովորեցնել ածականի խառը հոլովումը:

Page 77: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

77

Օգտա-գործվող բառապա-շարն ու քե-րականա-կան նյութը

ԲառապաշարDer Strohhut, die Pelzmütze, scherzen,

stattfinden, die Kochkunst, der Bewohner, die

Veranstaltung, der Stierkampf, tauchen,

prahlen, das Zauberwort, geschwind, der

Skeptiker, übernachten, der Stock, die Pistole,

der Zügel, wiehern, produzieren, die

Mannschaft, arbeitslos, anbieten, kostenlos,

der Eintritt, ermäßigt, der Schlafwagen, die

Pinakothek, der Turm, genießen, sehenswert,

der Verleger, das Manuskript, der Weltruf, der

Punkt, das Sprichwort, der Begriff, das Gerät.

Քերականական նյութ ժամանակի պարագա երկրորդական նախա-դասություն, ածականի խառը հոլովումը:

Ստուգման նյութը

1. Թեմատիկ բառապաշարի յուրացումը,2. Ճանապարհորդության հետ կապված բառա-պաշարի համակարգումը, 3. բանավոր խոսքում նոր բառապաշարը և նոր քերականական նյութը օգտագործելու կարողու-թյունը, 4. տարբեր մարզաձևերի մասին տրված տեքս-տերի հիման վրա բանավոր խոսքի կարողու-թյունների ձեռքբերումը, 5. սիրած մարզաձևի մասին խոսելու և խոսքը հիմնավորելու կարողությունը, 6. արտասանական որոշակի հմտությունների տիրապետելը:

Առաջին ենթագլուխը՝ «Traumreisen», ընդգրկում է բազ-

մազան տեքստեր ճանապարհորդության վերաբերյալ: Առաջին տեքստը վիրտուալ ճանապարհորդության մասին տեքստ է:

Գրեգը երազում է շրջագայել Իսպանիայում, ծանոթանալ երկրի և նրա մարկանց հետ, լինել թանգարաններում, գնալ ֆուտբոլի

Page 78: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

78

խաղերին, ցլամարտի:Տրված նմուշի օգնությամբ բացիկ գրել հանգստյան վայրից:

Կատակ-ոտանավոր բարոն Մյունխհաուզենի մասին: Քերականական նյութը ժամանակի պարագա երկրորդական

նախադասությունն է: Վարժությունների և բարոն Մյունխհաւզենի մասին տեքստի վրա հանձնարարվում է քերականական ծավալուն առաջադրանք:

Տրվում են հետաքրքիր տեղեկություններ գերմանական ավտո-արդյունաբերության վերաբերյալ:

Կարելի է հանձնարարել տեղծագործական բնույթի աշխա-տանք՝ թեմայի հետ կապված լավագույն բանավոր ելույթ և լավա-գույն գրավոր շարադրություն:

Երկրորդ ենթագլուխը՝ «Wie und wohin reist man», սկսվում

է գերմաներեն խմբի՝ Շտուտգարտում կատարած շրջագայության նկարագրությամբ: Հանձնարարել այդ տեքստի նմանությամբ նկարագրել երևանյան շրջագայություն:

Որոշ մարդիկ, հնարավորություն չունենալով ուղևորություններ կատարել, արձակուրդն անցկացնում են տանը, իրենց ամառանոցում: Նրանք պատմում են այդ մասին:

Տրվում է տեքստ, թե ինչպես են Բեռլինում երեխաները անցկացնում իրենց արձակուրդը: Նրանք ստանում են զեղչված գներով տոմսեր, որոնցով կարող են ողջ տարին ազատ մուտք ունենալ ցանկացած լողավազան, կենդանաբանական և բուսաբանական այգիներ, թանգարաններ: Հայ երեխաները պատմում են իրենց արձակուրդի մասին:

Մյունխենին վերաբերող տեքստում նշվում են այն բոլոր տեսարժան վայրերը, որոնք կարող են հետաքրքրել զբոսա-շրջիկներին: Նման տեքստ կամ գովազդ երեխաները կազմում են Երևանի, իրենց քաղաքի, իրենց մարզի մասին:

Տրվում են վարժություններ արտասանության, ուղղագրության և խնդրառության վերաբերյալ:

Page 79: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

79

Վերջում տրվում է ծավալուն թեստային աշխատանք, որը կարելի է կատարել փուլերով:

Page 80: ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8 · 3. Brieffreundschaft 3. Schulferien 1. Ferien 2. Der Tag, an dem die Arbeit ruht 4. Die Natur 1. Die Natur im Frühling 2. Die Natur im Sommer 3. Die

80

Նազիկ Անթառանյան

ԳԵՐՄԱՆԵՐԵՆ 6, 8

Ուսուցչի ձեռնարկ

Հրատ. խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան Տեխն. խմբագիր՝ Արարատ Թովմասյան Հայերենի սրբագրիչ՝ Մարգարիտ Առաքելյան Կազմը՝ Սոֆի Հարությունյանի

«Անտարես» հրատարակչատուն Երևան 0009, Մաշտոցի 50ա/1 Հեռ.՝ +(374 10) 58 10 59, 56 15 26 Հեռ./ֆաքս՝ +(374 10) 58 76 69

[email protected] www.antares.am

Հանձնված է տպագրության 21.07.2015թ.: Տառատեսակը` GHEA Asparez, PragmaticaASanPin: Չափսը` 60x84 1/16: Տպագրությունը` օֆսեթ:

5 տպ. մամուլ: Տպաքանակը` 216 օրինակ: Պատվեր` N 209: Տպագրված է «Անտարես Նանո պրինտ» տպարանում,

Արտաշիսյան փ. 94/4: