Միջազգայնացման գործընթացը ԵՊՀ-ում internationalization at ysu.pdf ·...
TRANSCRIPT
ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ
ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԵՊՀ-ՈՒՄ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
1. Ի՞նչ է Միջազգայնացումը: Սահմանում
2. Միջազգայնացման բովանդակությունը:
3. Ինչու՞ միջազգայնացում
4. Ինչպե ՞ ս էր գնահատվում միջազգայնացումը նախկինում
5. ԵՊՀ-ի մոտեցումը միջազգայնացման շուրջ: Քանակական և որակական
ցուցիչներ
6. Միջազգայնացման ուժեղ կողմերը ԵՊՀ-ում
7. Միջազգայնացման թույլ կողմերը ԵՊՀ-ում
8. Ապագա քայլերը և միջազգայնացման ռազմավարական պլանավորումը ԵՊՀ-ում
Ի՞ՆՉ Է ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ: ՍԱՀՄԱՆՈՒՄ
Միջազգայնացումը միջազգայինի, միջմշակութայինի կամ համաշխարհայինի ինտեգրումն է բարձրագույն կրթության
նպատակադրման, գործառույթների կատարման և մատուցման գործընթաց: (Jane Knight)
ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ:
• Համատեղ կրթական ծրագրերի մշակում և իրականացում
• Կրթության ինտեգրում, որը միավորում է ծրագրերը, դասընթացները և
կրթական չափանիշները
• Համատեղ հետազոտական նախագծեր
• Գիտելիքի տարածում
• Համատեղ նախաձեռնություններ հետազոտության, դասավանդման
բնագավառում, ինչպես նաև համագործակցություն տարբեր շահակիցների,
այդ թվում` ձեռնարկությունների հետ
• Ակադեմիական շարժունություն` արտագնա և ներգնա
(ուսանողներ, դասախոսներ և հետազոտողներ)
• Հմտությունների, կարողությունների և փորձառության
միավորում
• Ավելի սերտ միջազգային համագործակցություն`
երկկողմանի և բազմակողմանի
• Ցանցային շփումներ և անդամակցություն տարբեր
ասոցացիաների
• Այլ մասնաճյուղերի, մասնաշենքերի հիմնում
• Ընդհանուր առմամբ միջմշակութային հասկացողություն
Միջազգայնացման բովանդակությունը:
ԻՆՉՈՒ՞ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ Թիրախ ռազմավարական նպատակներ
Բարձրորակ կրթություն
• Միջազգայնացման գործողությունները թույլ են տալիս բարելավել և թարմացնել
ակադեմիական ծրագրերը
• Միջազգայնացումը դրականորեն է ազդում կրթական գործընթացի որակի բարելավման,
մասնագիտական վերապատրաստման և ընդհանուր առմամբ կրթության որակի
ապահովման վրա:
Ժամանակակից հետազոտություն և նորարարություն
• Միջազգայնացումն ապահովում է ավելի որակյալ հետազոտություն և խթանում է
նախագծերի մշակումը
• Մեր գերակայությունն է բազմակողմանի միջազգային գիտական համագործակցությունը,
համագործակիցների հետ երկկողմանի պայմանագրերը և ներգրավվածությունը
միջազգային (բազմազգ) կոնսորցիումներում ու ծրագրերում:
ԻՆՉՈՒ՞ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ
Բարձրորակ մարդկային ռեսուրսներ.
• Որակյալ աշխատակազմը նպաստում է շարժունությանն ու փոխանակմանը
Ընդունելության բազմազանեցում և համապատասխանություն
• Միջազգայնացումն ապահովում է օտարերկրյա ուսանողների թվիաճ
Ֆինանսական կայունություն, արդյունավետ կառավարում
• Միջազգայնացումը նպաստում է ֆինանսավորման ավելացմանը օտարերկրյա ուսանողների (նրանց ուսման վարձերի) շնորհիվ և հետազոտության ֆինանսավորման աճին
ԻՆՉՈՒ՞ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ
Ի հավելումն` միջազգայնացումն իր հետ բերում է.
• Ավելի բարձր հեղինակություն – այն նպաստում է ավելի լայն շփմանը
• Բուհերի, աշխատակիցների և ուսանողների միջև մրցակցության բարձրացում
• Ընդհանուր առմամբ` մոդեռնիզացիա
ԻՆՉՊԵ՞Ս ԷՐ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ ՆԱԽԿԻՆՈՒՄ (ԵՊՀ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԶԵԿՈՒՅՑ)
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ Է ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄՆ ՈՒ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ ԻՐ ՀԱՄԱՀՈՒՆՉ ՄԻՋԱԶԳԱՅԻ ԿԱՊԵՐԻ և ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՍՑՈՎ` ԱՅԴՊԻՍՈՎ ԽԹԱՆԵԼՈՎ ՄԻԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ
• ՉԱՓՈՐՈՇԻՉ 9.1. Փորձի փոխանակմանը, զարգացմանը և միջազգայնացմանը նպաստող միջավայր ստեղծելու նպատակով ՄՈՒՀ-ում գործում են արտաքին կապերի հաստատումը խրախուսող քաղաքականություն ու ընթացակարգեր։
ԻՆՉՊԵ՞Ս ԷՐ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ ՆԱԽԿԻՆՈՒՄ (ԵՊՀ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆ ԶԵԿՈՒՅՑ)
• ՉԱՓՈՐՈՇԻՉ 9.2. ՄՈՒՀ-ի արտաքին կապերի և
միջազգայնացման ապահովման ենթակառուցվածքը
երաշխավորում է կանոնակարգված գործընթաց։
• ՉԱՓՈՐՈՇԻՉ 9.3. ՄՈՒՀ-ն արդյունավետորեն
համագործակցում է տեղական և միջազգային
հաստատությունների և կառույցների հետ
• ՉԱՓՈՐՈՇԻՉ 9.4. ՄՈՒՀ-ն ապահովում է ներքին շահակիցների
օտար լեզվի իմացության անհրաժեշտ մակարդակ`
միջազգայնացման արդյունավետությունը բարձրացնելու համար
ԻՆՉՊԵ՞Ս ԷՐ ԳՆԱՀԱՏՎՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ ՆԱԽԿԻՆՈՒՄ
Այլ մոտեցումներ
• Պայմանագրերի և միջազգային ծրագրերում ընդգրկված
աշխատակիցների թիվը
• Միջազգային դրամաշնորհների, ֆինանսավորման և
աշխատակիցների թիվը
• Անդամակցությունը միջազգային գիտական ասոցացիաներին
ՀՀ ԲՈՒՀ-ԵՐԻ ՎԱՐԿԱՆՇԱՎՈՐՄԱՆ ՑՈՒՑԻՉՆԵՐ
• Օտարերկրյա ուսանողների թիվը
• Օտարերկրյա դասախոսների թիվը
• Օտարալեզու կրթական ծրագրերի/դասընթացների թիվը
• Պայմանագրերի թիվը
• Այլ համագործակից կազմակերպությունների թիվը
• Միջազգային նախագծերում ներգրավված դասախոսների թիվը
• Արտերկրյա բուհերում սովորող ուսանողների թիվը
• Բուհի կողմից կազմակերպվող միջազգային գիտաժողովների թիվը
• ԵՊՀ մասնակցությամբ ցանցերի թիվը
• Աշխատակիցների շարժունությունը
• Ուսանողական շարժունությունը
• Համատեղ/կրկնակի դիպլոմով ծրագրերի թիվը
ԵՊՀ-Ի ՄՈՏԵՑՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ
ՆԵՐԱՌՈՒՄ Է ՔԱՆԱԿԱԿԱՆ և ՈՐԱԿԱԿԱՆ ՑՈՒՑԻՉՆԵՐ
1. Եվրոպական բարձրագույն կրթության տարածության գործիքներ – եռամակարդակ կրթական համակարգ, շարժունության խթանում, ECTS, որակի ապահովում, ուսանողների ներկայացվածություն
2. Կառավարման միջազգայնացում - ռազմավարական պլանավորում, իրավական դաշտ, ստորաբաժանումներ
3. Արտագնա ակադեմիական շարժունություն – տեղեկատվություն, ընտրություն, օտար լեզվի դասընթացներ, կողմնորոշիչ դասընթացներ, արդյունքների գնահատում
4. Ներգնա ակադեմիական շարժունություն - տեղեկատվություն, ժամանման ծառայություններ, ԵՊՀ-ում սովորելու ընթացքում աջակցություն, կողմնորոշում, վերահսկում
ԵՊՀ-Ի ՄՈՏԵՑՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ ՆԵՐԱՌՈՒՄ Է ՔԱՆԱԿԱԿԱՆ և ՈՐԱԿԱԿԱՆ
ՑՈՒՑԻՉՆԵՐ 5. Դասավանդման միջազգայնացում – դասավանդում օտար
լեզվով, օտարերկրյա դասախոսներ, համատեղ/կրկնակի դիպլոմով ծրագրեր, կրթական ծրագրի միջազգայնացված բովանդակություն, ղեկավար արտերկրից, հետազոտական թեմաների միջազգային ուղղվածություն
6. Ազդեցություն և ներկայացվածություն – օտարալեզու հաղորդակցություն, մասնակցություն վարկանշավորումներում և կրթական տոնավաճառներում
7. Հետազոտական և կրթական ծրագրեր – տեղեկատվություն, խորհրդատվություն, վերապատրաստումներ, տեղեկատվության հավաքագրում, մշտադիտարկում, ազդեցություն
ՈՐԱԿԱԿԱՆ ՑՈՒՑԻՉՆԵՐ
1. Ներգնա ակադեմիական շարժունություն - տեղեկատվություն, ժամանման ծառայություններ, ԵՊՀ-ում սովորելու ընթացքում աջակցություն, կողմնորոշում, վերահսկում
2. Դասավանդման միջազգայնացում – դասավանդում օտար լեզվով, օտարերկրյա դասախոսներ, համատեղ/կրկնակի դիպլոմով ծրագրեր, կրթական ծրագրի միջազգայնացված բովանդակություն, ղեկավար արտերկրից, հետազոտական թեմաների միջազգային ուղղվածություն
3. Ազդեցություն և ներկայացվածություն – օտարալեզու հաղորդակցություն, մասնակցություն վարկանշավորումներում և կրթական տոնավաճառներում
4. Հետազոտական և կրթական ծրագրեր – տեղեկատվություն, խորհրդատվություն, վերապատրաստումներ, տեղեկատվության հավաքագրում, մշտադիտարկում, ազդեցություն
ՈՐԱԿԱԿԱՆ ՑՈՒՑԻՉՆԵՐ
1. Արդյոք միջազգայնացումը համալսարանի առաքելության, տեսլականի, ռազմավարական պլանի, նպատակների և գործողությունների մա՞ս է կազմում
2. Ինչքանո՞վ են շահակիցները տեղեկացված միջազգայնացման նպատակների վերաբերյալ
3. Ֆինանսավորման հնարավորությունները
• Համալսարանական
• Տեղական ֆինանսավորում
• Ֆինանսավորում օտարերկրացիների համար
4. Տեղեկատվության հասանելիությունը աշխատակիցների, ուսանողների և արտաքին շահակիցների շրջանում
5. Տեղեկատվության հասանելիությունը տարբեր լեզուներով և տարբեր միջոցներով` բրոշուրներ, համացանց, տոնավաճառներ և ալն
ՈՐԱԿԱԿԱՆ ՑՈՒՑԻՉՆԵՐ
6. Արդյոք իրականացվու ՞մ է բենչմարքինգ: Ինչպե ՞ս են տեղի ունենում հաշվետվության և բարելավման գործընթացները
7. Միջազգայնացման կառուցվածքային ստորաբաժանումների առկայությունը
• Արդյոք այդ ստորաբաժանումները գործու ՞մ են տարբեր մակարդակներում
• Արդյոք գործու ՞մ է պաշտոնի անձնագրերի համակարգը
8. Արդյոք համգործակցությունը մշտապես գնահատվու ՞մ է
• Խրախուսվու ՞մ է արդյոք օտար լեզվի իմացությունը համալսարանական մակարդակում
9. Արդյոք աշխատակազմը պատրա ՞ստ է դասավանդել օտար լեզվով
ՈՐԱԿԱԿԱՆ ՑՈՒՑԻՉՆԵՐ
10. Համալսարանը խրախուսում է աշխատակիցների ներգրավվածությունը միջազգային ծրագրերում և կազմակերպություններում
• Ո՞րն է աշխատակիցների համար գլխավոր մոտիվացիան
• Կա՞ արդյոք շահադրդվածություն միջազգային միջոցառումներ կազմակերպելու համար
11. Շրջանավարտների ներգրավվածությունը բավարար է
12. Կա՞ն օտարերկրյա աշխատակիցներ, որո՞նք են նրանց ընդունման մեխանիզմները և ֆինանսավորման եղանակները
13. Մարդկային ռեսուրսների միջազգայնացվածությունը նրանց նկարագրի մի մասն է. արդյոք այն խրախուսվու՞մ է
14. Համալսարանում կա՞ն օտարերկրյա ուսանողներ
ՈՐԱԿԱԿԱՆ ՑՈՒՑԻՉՆԵՐ
15. Կա՞ արդյոք օտարալեզու ուսուցում և ինչքանո՞վ է միջազգայնացված կրթական ծրագիրը
16. Օժանդակ ծառայությունների/ենթակառությունների միջազգայնացվածությունը
• պրակտիկ – կեցություն, արտոնագիր
• Ֆինանսներ – կրթաթոշակների հնարավորություն
• Ակադեմիական – խորհրդատվական ծառայություններ, տեղեկատվություն, դիպլոմի հավելվածներ
• Սոցիալական – ճանաչողական, զբոսաշրջային այցեր, մշակութային և զվարճանքի միջոցառումներ
ՔԱՆԱԿԱԿԱՆ ՑՈՒՑԻՉՆԵՐ
2011/12 2012/13 2013/14 2014/15 2015/16
200 215 229 253 271
E+ 9 KA1
ԵՊՀ մասնակցությամբ ցանցերը
2011/12 2012/13 2013/14 2014/15 2015/16
7 7 8 8 8
Համագործակիցների թիվը
Արտագնա շարժունություն /դասախոսներ/
2011/12 2012/13 2013/14 2014/15 2015/16
370 385 375 401 441
Վրաստան,
ՌԴ,
Գերմանիա
ՌԴ,
Գերմանիա,
Վրաստան
ՌԴ,
Գերմանիա,
Իտալիա
ՌԴ,
Գերմանիա,
Վրաստան,
ԱՄՆ
Ռուսաստան,
Գերմանիա,
Վրաստան
2011/12 2012/13 2013/14 2014/15 2015/16
185 203 162 135 175
ՌԴ,
Վրաստան,
Գերմանիա
ՌԴ,
Վրաստան,
Գերմանիա
Վրաստան,
ՌԴ,
Գերմանիա
Վրաստան,
ՌԴ,
Գերմանիա
Գերմանիա,
ՌԴ, Վրաստան
Արտագնա շարժունություն /ուսանողներ/
Քանակական ցուցիչներ
Աշխատակիցների ներգնա շարժունություն – ԵՊՀ աշխատակիցներ/օտարերկրացիներ
2011/12 2012/13 2013/14 2014/15 2015/16
16 16 10 8 10/150
Աշխատակիցների ներգնա շարժունություն – փոխանակման ուսանողներ
2011/12 2012/13 2013/14 2014/15 2015/16
14 8 13 5 6
Քանակական ցուցիչներ
ՔԱՆԱԿԱԿԱՆ ՑՈՒՑԻՉՆԵՐ
2011/12 2012/13 2013/14 2014/15 2015/16
2 2 1 1 1
Օտար լեզվով կրթական ծրագրեր /մագիստրատուրա/
Օտար լեզվով դասընթացներ /մագիստրատուրա/
2011/12 2012/13 2013/14 2014/15 2015/16
47 41 9 12 12
ԿՐԿՆԱԿԻ ԴԻՊԼՈՄՈՎ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
2011/12 2012/13 2013/14 2014/15 2015/16
1 2 2 6 6
Քանակական ցուցիչներ
N 2010/11 2011/12 2012/13 2013/14 2014/15
1. Նախապատրաստական
դասընթացներ 41 29 56 34 33
2. Բակալավրիատ 251 225 226 253 247
3. Մագիստրատուրա 40 62 80 89 57
4. Ասպիրանտուրա
/պաշտպանած
ատենախոսությունների թիվը/
244/10 104/13 63/26 38/34 37/17
5. Ստաժորներ 6 12 14 23 11
6. Հեռակա 51 59 49 40 49
Քանակական ցուցիչներ
Օտարերկրյա ուսանողների թիվը /նախապատրաստական, բակալավր, մագիստր, ասպիրանտ/
ՔԱՆԱԿԱԿԱՆ ՑՈՒՑԻՉՆԵՐ
2013/2014 2014/2015 2015/2016
42 42 63
ԵՊՀ-ում իրականացվող միջազգային դրամաշնորհների թիվը
ՔԱՆԱԿԱԿԱՆ ՑՈՒՑԻՉՆԵՐ
221
174
աշխատակից
32 մագիստրանտ
14 ասպիրանտ
1 բակալավր
Միջազգային դրամաշնորհներում ներգրավված մասնակիցների
թիվը 2015/2016 թթ
ՔԱՆԱԿԱԿԱՆ ՑՈՒՑԻՉՆԵՐ
Ֆակուլտետ/Կենտրոն Ծրագրերի թիվը 2016թ.-ին
Կենսաբանություն
31
Միջազգային հարաբերություններ 2
Ռադիոֆիզիկա
3
Սոցիոլոգիա
Պատմություն 1
Ֆիզիկա 9
ՔԱՆԱԿԱԿԱՆ ՑՈՒՑԻՉՆԵՐ
Տնտեսագիտություն և կառավարում 1
Աշխարհագրություն և երկրաբանություն 1
Փիլիսոփայություն և հոգեբանություն 0
Դեղագործություն և քիմիա 0
Աստվածաբանություն 0
Ժուռնալիստիկա 0
Արևելագիտություն 0
Իրավաբանություն 0
Հայ բանասիրություն 0
ՔԱՆԱԿԱԿԱՆ ՑՈՒՑԻՉՆԵՐ
Ռոմանա-գերմանական բանասիրություն 0
Ռուս բանասիրություն 0
Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա 0
Մաթեմատիկա և մեխանիկա
ՈԱԿ 0 1
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն 2
Գենդերային ուսումնասիրությունների և
առաջնորդության կենտրոն 2
Կայուն զարգացման կենտրոն 2
ՏՏ կրթական և հետազոտական կենտրոն 1
Կիրառական հոգեբանության կենտրոն 1
Միջազգային համագործակցության վարչություն 3
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐԸ
• Միջազգային համագործակցության երկարատև փորձ, համագործակիցների և նրանց հետ պայմանագրերի տպավորիչ թիվ
• Ակտիվ և նախաձեռնող ՄՀՎ` հմուտ, նվիրված և պարբերաբար վերապատրաստվող աշխատակազմով
• Համագործակցության փորձառություն և մասնակցություն տարբեր ծրագրերում, ցանցերում
• ԵՊՀ մասնակցությամբ ծրագրերի, ինչպես նաև ուսանողների և աշխատակիցների շարժունության աճ
• Օտար լեզվի իմացության բարելավում և պարտադիր լեզվական դասընթացներ
• Միջազգային միջոցառումներ, որոնք մշտապես կազմակերպվում են ԵՊՀ-ում կամ նրա աջակցությամբ ու մասնակցությամբ
ԵՊՀ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ
• Ինքնաբուխ քաղաքականություն, համալսարանական և ծրագրային միջազգայնացման մշտական բոնչմարքինգ անցկացնելու անհրաժեշտություն
• Ոչ բավարար ներգրավվածություն ֆակուլտետային մակարդակում
• Օտարերկրյա ուսանողների և դասախոսների (ներգնա) փոքր թիվ
• Հաղորդակցության խնդիրներ, տեղեկատվական հոսքի ընդլայնմանը զուգընթաց նվազում է արձագանքը
• Միջազգայնացման գործընթացում ներգրավվելու մոտիվացիայի բացակայություն
• Օտար լեզվով դասավանդվող ծրագրերի և դասընթացների ոչ բավարար քանակ
ԵՊՀ միջազգայնացման թույլ կողմերը
• Ուսանողների համար խորհրդատվական ծառայություններ
ստեղծելու անհրաժեշտություն
• Ենթակառուցվածքային խնդիրներ (հանրակացարաններ)
• Ուսանողներ գրավելու համար խիստ մրցակցության
պայմաններում օտարերկրյա դերակատարների հետ
աշխատելու անհրաժեշտություն
• Պայմանագրերի արդյունավետությունը գնահատելու անհրաժեշտություն
• Լեզվի իմացությունը բարելավելու անհրաժեշտություն
• Մարդկային ռեսուրսների փոփոխություն
• Պասիվություն
ԱՅԼ ԽՆԴԻՐՆԵՐ և ՌԻՍԿԵՐ
• ԲՈՒՀ-երի միջազգայնացմանն ուղղված ոչ բավարար պետական աջակցություն
• Ուղեղների արտահոսք
• Համեստ ֆինանսական ռեսուրսներ, սահմանափակ տեղեկատվություն
• Ոչ ադեկվատ մարդկային ռեսուրսներ` կապված անհրաժեշտ հմտություններին տիրապետելու, գործընթացն ու դրա տարրերը ընկալելու հետ.
• Դրամաշնորհային ծրագրերի համար աճող մրցակցություն ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում
• Ցածր իրազեկվածությունը, ապակենտրոնացված կառույցներն ու մոտիվացիայի բացակայությունը կարող են դանդաղեցնել գործընթացը
ՀԵՏԱԳԱ ՔԱՅԼԵՐԸ
Համալսարանը պետք է ավելի պրոակտիվ ներգրավվածություն դրսևորի միջազգային ասպարեզում, եթե ցանկանում է օգտվել ակադեմիական համագործակցության գոյություն ունեցող հնարավորություններից` դրանով իսկ պահպանելով առաջատար դիրքեր եվրոպական գիտակրթական հաստատությունների շարքում
Խթանել շարունակական միջազգայնացման գործընթացը համալսարանական և ծրագրային մակարդակներում
ՀԵՏԱԳԱ ՔԱՅԼԵՐԸ: ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՄԱՆԸ ՆՊԱՍՏՈՂ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Վերջնարդյունքներ` գործող Միջազգայնացման հայեցակարգ, ԵՊՀ միջազգայնացման ցանց և 50 հրավիրյալ դասախոս
• Մշակել ԵՊՀ միջազգայնացման հայեցակարգ և գնահատման առանցքային ցուցիչներ (ԳԱՑ-եր)
• Առանցձնացնել միջազգայնացման դերակատարներին տարբեր ստորաբաժանումներում և սահմանել նրանց գործառույթները
• Կիրառել պարգևատրման մեխանիզմներ միջազգայնացմնա գործընթացում ներգրավելու մոտիվացիան բարձրացնելու համար
• Համացանցային ռեսուրսների մշտական թարմացում
• Աշխատակազմի վերապատրաստում
• Հրավիրյալ դասախոսներ
ՀԵՏԱԳԱ ՔԱՅԼԵՐԸ: ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՎԱԾ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
Վերջնարդյունքներ: 4 բակալվարի և 12 մագիստրոսական օտարալեզուծրագրեր 50 օտարալեզու դասընթացներ, 10 կրկնակի դիպլոմով ծրագրեր, շարժունության աճ 20%-ով
• Օտարալեզու կրթական ծրագրեր և մոդուլներ թիրախավորված ոլորտներում
• Ամառային ծրագրերի մշակում
• Շարժունության ծրագրերի շուրջ ուսանողների և աշխատակիցների իրազեկվածության բարձրացում
• Համատեղ և կրկնակի դիպլոմով մագիստրոսական ծրագրերի իրականացում
ՀԵՏԱԳԱ ՔԱՅԼԵՐԸ: ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՎԱԾ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
Վերջնարդյունքներ` հրապարակումների աճ, ԵՊՀ օտարալեզու պարբերականի հրատարակում, դրամաշնորհների և միջազգային միջոցառումներին աշխատակիցների մասնակցության թվերը
• Արջասահմանյան ամսագրերում տպագրված հրապարակումների ավելացում
• ԵՊՀ օտարալեզու պարբերականի հրատարակում
• ԵՊՀ-ում և ԵՊՀ մասնակցությամբ միջազգային ակադեմիական միջոցառումների խրախուսում
ՀԵՏԱԳԱ ՔԱՅԼԵՐԸ: ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԹՎԻ ԱՃ
Վերջնարդյունքներ` օտարերկրյա ուսանողների թիվը հասցնել ընդհանուր ուսանողական համակազմի 4-5%-ի
• Ընդունելություն կազմակերպել հարևան երկրներից` օգտագործելով տոնավաճառները, շրջանավարտներին, գործակալությունները, այցելությունները, համացանցի առավել լայն կիրառումը, սոցիալական ցանցերն ու օտարերկրյա ներկայացուցչությունները
• Աշխատել ԵՊՀ ներկայացուցչական գրասենյակներ ստեղծելու ուղղությամբ
• ԵՊՀ կրթական ծառայությունները ներակայացնել օտարերկրացի ուսանողներին (օգտագործելով տարբեր միջոցներ, այդ թվում ` ԵՊՀ կայքը)
• Բարելավել նախապատրաստական կրթական ծրագրերը
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ