Հ Ու Ն Ի Ս j u n e › up › file › june observances-table.pdf · 2019-06-28 ·...

10
ՄԱԿ-ի հիշարժան օրեր UN Observances Հ Ու Ն Ի Ս J U N E

Upload: others

Post on 27-Jun-2020

3 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Հ Ու Ն Ի Ս J U N E › up › file › June Observances-table.pdf · 2019-06-28 · պահպանությունը խթանող տրանսպորտային միջոց՝ ՄԱԿ-ի

ՄԱԿ-ի հիշարժան օրեր UN Observances

Հ Ու Ն Ի Ս J U N E

Page 2: Հ Ու Ն Ի Ս J U N E › up › file › June Observances-table.pdf · 2019-06-28 · պահպանությունը խթանող տրանսպորտային միջոց՝ ՄԱԿ-ի

ՄԱԿ-ի հիշարժան օրեր UN Observances

Հ Ու Ն Ի Ս J U N E

01.06

Ծնողների համաշխարհային օր

Ընտանիքը առաջնային պատասխանատվություն է կրում երեխաներին պաշտպանելու, դաստիարակելու և մեծացնելու հարցում: Ծնողների համաշխարհային օրը հնարավորություն է տալիս արժևորելու աշխարհի բոլոր ծայրերում գտնվող բոլոր ծնողներին՝ երեխաների հանդեպ նրանց անձնվիրության և հանուն այդ հարաբերությունը զարգացնելու՝ մի ամբողջ կյանք ձգվող նրանց զոհաբերության: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրն իր 2012 թ. A/RES/66/292 բանաձևով:

Global Day of Parents

The family has the primary responsibility to protect, nurture and raise children. Global Day of Parents provides an opportunity to appreciate all parents in all parts of the world for their selfless commitment to children and their lifelong sacrifice towards nurturing this relationship. The UN General Assembly proclaimed this Day in its 2012 resolution A/RES/66/292.

03.06

Հեծանիվի համաշխարհային օր

Ընդունելով երկու դար օգտագործվող հեծանիվի յուրահատուկ, դիմացկուն և ունիվերսալ բնույթը, և, որ այն հանդիսանում է պարզ, մատչելի, հուսալի, մաքուր, էկոլոգիապես անվնաս և կայուն, առողջության և շրջակա միջավայրի պահպանությունը խթանող տրանսպորտային միջոց՝ ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակել է հունիսի 3-ը Հեծանիվի համաշխարհային օր:

World Bicycle Day

Acknowledging the uniqueness, longevity and versatility of the bicycle, which has been in use for two centuries, and that it is a simple, affordable, reliable, clean and environmentally fit sustainable means of transportation, fostering environmental stewardship and health, the General Assembly decided to declare 3 June World Bicycle Day.

04.06

Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օր

Ավելի բարդ և ավերիչ զենքերի մշակման հետ մեկտեղ՝ պատերազմներն այլևս չեն սահմանափակվում զինվորականների դեմ պատերազմելով. դրանք ծանր վնաս են հասցնում խաղաղ բնակչությանը, որոնց թվում առավել խոցելի են երեխաները: Ագրեսիայի զոհ դարձած անմեղ երեխաների միջազգային օրը շեշտում է մեր պարտականությունը, որը հաստատված է Երեխայի իրավունքների հռչակագրում՝ բոլոր երեխաների համար հատուկ պաշտպանություն ապահովելու: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրն իր 1983 թ. A/RES/ES-7/8 բանաձևով:

International Day of Innocent Children Victims of Aggression

With the development of more sophisticated and destructive weapons, wars are no longer limited to fighting soldiers; they have taken a severe toll on civilians, among whom the most vulnerable are children. International Day of Innocent Children Victims of Aggression highlights our obligation, enshrined in the UN Declaration on the Rights of the Child, to ensure that all children enjoy special protection. The UN General Assembly proclaimed this Day in its 1983 resolution A/RES/ES-7/8.

Page 3: Հ Ու Ն Ի Ս J U N E › up › file › June Observances-table.pdf · 2019-06-28 · պահպանությունը խթանող տրանսպորտային միջոց՝ ՄԱԿ-ի

ՄԱԿ-ի հիշարժան օրեր UN Observances

Հ Ու Ն Ի Ս J U N E

05.06

Շրջակա միջավայրի համաշխարհային օր

1972 թ. ՄԱԿ-ի Մարդկային շրջակա միջավայրի խորհրդաժողովը հայտարարեց, որ մարդիկ լուրջ պատասխանատվություն են կրում շրջակա միջավայրի պաշտպանության և բարելավման համար՝ հանուն ներկա և ապագա սերունդների: Շրջակա միջավայրի համաշխարհային օրը նշվում է բոլոր պետություններին հիշեցնելու համար իրենց պարտավորության մասին՝ պահպանելու մեր շրջակա միջավայրը և բարձրացնելու իրազեկվածությունը կլիմայի փոփոխության վտանգների վերաբերյալ: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրն իր 1972 թ. A/RES/2994 (XXVII) բանաձևով:

World Environment Day

The 1972 UN Conference on the Human Environment stated that humans bear a solemn responsibility to protect and improve the environment for present and future generations. World Environment Day is celebrated to remind all States of their commitment to preserve the environment we live in, to raise awareness of the dangers of climate change. The UN General Assembly proclaimed this Day in its 1972 resolution A/RES/2994 (XXVII).

05.06

Ապօրինի, չգրանցված և չկանոնակարգված ձկնորսության դեմ պայքարի

միջազգային օր

ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովի կողմից 2015 թ. ընդունված Կայուն զարգացման նպատակների 14.4-ը թիրախը կոչ է անում միջազգային հանրությանը մինչև 2020թ. «արդյունավետ կերպով կանոնակարգել և վերջ դնել չափը գերազանցող, ապօրինի, չգրանցված, չկանոնակարգված ձկնորսությանը և ձկնորսական կործանարար մեթոդներին»:

International Day for the Fight against Illegal, Unreported

and Unregulated Fishing Target 14.4 of the Sustainable Development Goals adopted in 2015 by the UN General Assembly, specifically urges the international community to “effectively regulate harvesting and end overfishing, illegal, unreported and unregulated fishing and destructive fishing practices” by 2020.

06.06

Ռուսերեն լեզվի օր

Միավորված ազգերի կազմակերպության կողմից հռչակված լեզվի օրերը նպատակ ունեն նշելու բազմալեզվությունն ու մշակութային տարբերությունը, ինչպես նաև խթանելու բոլոր վեց պաշտոնական լեզուների հավասար կիրառությունը Կազմակերպության ներսում: Ռուսերենը կարևոր դեր է խաղում ՄԱԿ-ի գործունեության մասին աշխարհում տեղեկատվության տարածման համար։ Օրվա տոնումը ավանդաբար համընկնում է ռուս մեծանուն բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրվա հետ։

Russian Language Day at the UN Language Days at the United Nations seek to celebrate multilingualism and cultural diversity as well as to promote equal use of all six official languages throughout the Organization. Russian language plays a significant role in spreading the message of the UN in the world. The celebration the Day traditionally coincides with the birthday of Alexander Pushkin, a great Russian poet.

Page 4: Հ Ու Ն Ի Ս J U N E › up › file › June Observances-table.pdf · 2019-06-28 · պահպանությունը խթանող տրանսպորտային միջոց՝ ՄԱԿ-ի

ՄԱԿ-ի հիշարժան օրեր UN Observances

Հ Ու Ն Ի Ս J U N E

07.06

Սննդամթերքի անվտանգության միջազգային օր

Սննդածին հիվանդությունների տարեկան 600 միլիոն դեպք է գրանցվում, և վտանգավոր սնունդը սպառնում է մարդկանց առողջությանը և տնտեսությանը, անհամաչափորեն ազդելով խոցելի և մարգինալացված մարդկանց՝ հատկապես կանանց և երեխաների, հակամարտությունից տուժած ժողովուրդների և միգրանտների վրա: 2018 թ. դեկտեմբերին Ընդհանուր վեհաժողովը հռչակեց հունիսի 7-ը Սննդամթերքի անվտանգության համաշխարհային օր:

World Food Safety Day

With an estimated 600 million cases of foodborne illnesses annually, unsafe food is a threat to human health and economies, disproportionally affecting vulnerable and marginalized people, especially women and children, populations affected by conflict, and migrants. In December 2018 the General Assembly decided to designate 7 June as World Food Safety Day

08.06

Օվկիանոսների համաշխարհային օր

Օվկիանոսների համաշխարհային օրն արժևորում է մեր աշխարհի օվկիանոսները և բարձրացնում է իրազեկվածությունը մեր կյանքում նրանց ունեցած էական դերակատարության մասին և այն կարևոր եղանակների մասին, որոնցով մարդիկ կարող են օգտակար լինել դրանց պահպանության գործում: Այս հիշարժան օրը նաև կոչ է անում Պետություններին համագործակցելու նավագնացային անվտանգության, ինչպես նաև նավերից աղտոտման կանխարգելման, նվազեցման և վերահսկման հարցերում։ ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրն իր 2008 թ. A/RES/63/111 բանաձևով։

World Oceans Day

World Oceans Day celebrates our world's shared oceans, and raises awareness about the crucial role they play in our lives and the important ways people can help protect them. The observance also encourages States to cooperate on matters relating to navigational safety and the prevention, reduction and control of pollution from ships. The UN General Assembly proclaimed this Day in its 2008 resolution A/RES/63/111.

12.06

Երեխաների ծանր աշխատանքի դեմ պայքարի համաշխարհային օր

Ողջ աշխարհում մոտ 215 մլն երեխա ծանր աշխատանք է կատարում, ինչպիսիք են վտանգավոր միջավայրերում աշխատելը, ստրկությունը կամ հարկադիր աշխատանքի այլ ձևերը, անօրինական գործունեությունը՝ ներառյալ թմրադեղերի անօրինական փոխադրումներն ու մարմնավաճառությունը, և զինված ընդհարումների մեջ ներգրավվածությունը: Աշխատանքի միջազգային կազմակերպությունն Երեխաների ծանր աշխատանքի դեմ պայքարի համաշխար-հային օրն օրը հաստատեց 2002 թ.:

World Day against Child Labour An estimated 215 million children are trapped in child labour worldwide, such as work in hazardous environments, slavery or other forms of forced labour, illicit activities including drug trafficking and prostitution, and involvement in armed conflict. The International Labour Organization launched World Day against Child in 2002.

Page 5: Հ Ու Ն Ի Ս J U N E › up › file › June Observances-table.pdf · 2019-06-28 · պահպանությունը խթանող տրանսպորտային միջոց՝ ՄԱԿ-ի

ՄԱԿ-ի հիշարժան օրեր UN Observances

Հ Ու Ն Ի Ս J U N E

13.06

Ալբինիզմի իրազեկման միջազգային օր

Ալբինիզմով տառապող մարդկանց ֆիզիկական տեսքը հաճախ սնահավատությունից բխող սխալ համոզմունքների և առասպելների առարկա է դառնում, ինչն էլ նպաստում է նրանց մեկուսացմանը և հասարակությունից օտարմանը: Սա հանգեցնում է խարազանման և խտրականության տարբեր ձևերի: 2014 թ. դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովն իր A/RES/69/170 բանաձևով հռչակեց հունիսի 13-ը Ալբինիզմի իրազեկման միջազգային օր, որն ուժի մեջ է մտել 2015 թվականից:

International Albinism Awareness Day

The physical appearance of persons with albinism is often the object of erroneous beliefs and myths influenced by superstition, which foster their marginalization and social exclusion. This leads to various forms of stigma and discrimination. On 18 December 2014, the General Assembly proclaimed 13 June as an International Albinism Awareness Day that is in effect from 2015.

14.06

Արյան դոնորների համաշխարհային օր

Արյան փոխներարկումը կյանքեր է փրկում և բարելավում է առողջությունը, սակայն փոխներարկման կարիք ունեցող հիվանդներից շատերը ժամանակին անվտանգ արյուն ստանալու հնարավորություն չունեն: Աշխարհում կատարվում է շուրջ 107 մլն արյան նվիրատվության դեպք, սակայն նրանց գրեթե կեսը հավաքվում է բարձր եկամուտ ունեցող երկրներում, որտեղ բնակվում է աշխարհի բնակչության 15 տոկոսը: Առողջապահության համաշխարհային կազմակեր-պությունը հայտարարեց Արյան դոնորների համաշխարհային օրն 2004 թ.։

World Blood Donor Day

Blood transfusion saves lives and improves health, yet many patients requiring transfusion do not have timely access to safe blood. About 107 million blood donations are collected worldwide, but almost half of these are collected in high-income countries, home to 15 per cent of the world's population.The World Health Organization proclaimed this World Blood Donor Day in 2004.

15.06

Տարեց մարդկանց հանդեպ չարաշահումների մասին իրազեկման

համաշխարհային օր

Տարեց մարդկանց հանդեպ չարաշահումները մարդու իրավունքների համաշխարհային խնդիր է, որն ազդում է աշխարհի միլիոնավոր տարեցների առողջության վրա: Կանխատեսվում է, որ տարեցների հանդեպ չարաշահումների դեպքերը կավելանան, քանի որ շատ երկրներ արագորեն ծերացող բնակչություն ունեն, իսկ 60 տարեկան և ավելի բարձր տարիքի մարդկանց թիվը 2025 թ. կհասնի 1,2 միլիարդի: ՄԱԿ–ի Ընդհանուր վեհաժողովն Տարեց մարդկանց հանդեպ չարաշահումների մասին իրազեկման համաշխարհային օրը հռչակեց իր 2012 թ. A/RES/66/127 բանաձևով:

World Elder Abuse Awareness Day

Elder abuse is a global human rights issue which affects the health of millions of older persons around the world. The incidence of abuse towards older people is predicted to increase as many countries are experiencing rapidly ageing populations, with the global population of persons aged 60 years and older estimated to reach 1.2 billion in 2025. The UN General Assembly proclaimed World Elder Abuse Awareness Day in its 2012 resolution A/RES/66/127.

Page 6: Հ Ու Ն Ի Ս J U N E › up › file › June Observances-table.pdf · 2019-06-28 · պահպանությունը խթանող տրանսպորտային միջոց՝ ՄԱԿ-ի

ՄԱԿ-ի հիշարժան օրեր UN Observances

Հ Ու Ն Ի Ս J U N E

16.06

Ընտանեկան դրամական փոխանցումների միջազգային օր

Յուրաքանչյուր տարվա հունիսի 16-ին նշվող Ընտանեկան դրամական փոխանցումների միջազգային օրվա նպատակն է ճանաչել միգրանտ աշխատողների նշանակալից ֆինանսական ներդրումը `իրենց ընտանիքների բարեկեցությունը վերադարձնելու և իրենց հայրենիքի կայուն զարգացման գործում: ՄԱԿ–ի Ընդհանուր վեհաժողովն այս օրը հռչակել է իր 2015 թ. A/RES/71/237 բանաձևով:

International Day of Family Remittances

The International Day of Family Remittances (IDFR), celebrated every year on 16 June, is aimed at recognizing the significant financial contribution migrant workers make to the wellbeing of their families back home and to the sustainable development of their countries of origin. UN General Assembly proclaimed this Day in its 2015 resolution A/RES/71/237.

17.06

Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր

Ամեն տարի 12 մլն հեկտար հողատարածք կորսվում է անապատացման պատճառով, ինչն անմիջականորեն ազդում է աշխարհի 1,5 միլիարդ մարդու կյանքի վրա: Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրը հիշեցնում է Պետություններին իրենց պարտավորվածության մասին համագործակցելու հանուն հողատարածքների և հողի արտադրողականության պահպանման և վերականգնման, ինչպես նաև հանուն չոր վայրերում երաշտի հետևանքների մեղմացման։ ՄԱԿ–ի Ընդհանուր վեհաժողովն այս օրը հռչակել է իր 1995 թ. A/RES/49/115 բանաձևով:

World Day to Combat Desertification and Drought

Each year, 12 million hectares of land are lost due to desertification, directly affecting the lives of 1.5 billion people worldwide. World Day to Combat Desertification and Drought reminds States of their pledge to work together to maintain and restore land and soil productivity, and to mitigate the effects of drought in drylands. The UN General Assembly proclaimed this Day in its 1995 resolution A/RES/49/115.

18.06

Կայուն գաստրոնոմիայի օր

ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը 2016թ-ի դեկտեմբերի 21-ին իր A/RES/71/246 բանաձևով հռչակել է հունիսի 18-ը Կայուն գաստրոնոմիայի միջազգային հիշարժան օր։ Այս բանաձևով գաստրոնոմիան ընկալվում է որպես մշակութային արտահայտման ձև՝ կապված բնական և մշակութային բազմազանության հետ, խթանելով՝ գյուղատնտեսության զարգացումը, պարենային անվտանգությունը, սնուցումը, կայուն սննդի արտադրությունը, կենսաբազմազանության պահպանումը:

Sustainable Gastronomy Day

The UN General Assembly adopted on 21 December 2016 its resolution A/RES/71/246 and designated 18 June as an international observance, Sustainable Gastronomy Day. The decision acknowledges gastronomy as a cultural expression related to the natural and cultural diversity, promoting: agricultural development; food security; nutrition; sustainable food production; and conservation of biodiversity.

Page 7: Հ Ու Ն Ի Ս J U N E › up › file › June Observances-table.pdf · 2019-06-28 · պահպանությունը խթանող տրանսպորտային միջոց՝ ՄԱԿ-ի

ՄԱԿ-ի հիշարժան օրեր UN Observances

Հ Ու Ն Ի Ս J U N E

19.06

Հակամարտություններում սեռական բռնության վերացման միջազգային օր

2015 թ. հունիսի 19-ին ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովն իր A / RES / 69/293 բանաձևով հռչակեց յուրաքանչյուր տարվա հունիսի 19-ը Հակամարտություններում սեռական բռնության վերացման միջազգային օր՝ նպատակ ունենալով բարձրացնել իրազեկվածության մակարդակը հակամարտություններին առնչվող սեռական բռնության վերացման անհրաժեշտության մասին։

International Day for the Elimination of Sexual Violence in Conflict

On 19 June 2015, the United Nations General Assembly (A/RES/69/293) proclaimed 19 June of each year the International Day for the Elimination of Sexual Violence in Conflict, in order to raise awareness of the need to put an end to conflict-related sexual violence, to honour the victims and survivors of sexual violence.

20.06

Փախստականի համաշխարհային օր

Ամեն րոպե, աշխարհում ութ մարդ ամեն ինչ թողնում է՝ փախչելով պատերազմից, հալածանքներից կամ ահաբեկությունից: Աշխարհում այժմ շուրջ 45 մլն փախստական և տեղահանված մարդիկ կան, ինչը մոտ 20 տարվա կտրվածքով ամենաբարձր մակարդակն է: Փախստականների համաշխարհային օրը կոչ է անում միջազգային հանրությանը ակտիվացնելու ջանքերը հակամարտությունների կանխարգելման և լուծման համար, ինչպես նաև նպաստելու խաղաղության և անվտանգության ապահովմանը։ ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս հիշարժան օրն իր 2001 թ. A/RES/55/76 բանաձևով։

World Refugee Day

Every minute, eight people somewhere in the world leave everything behind to escape war, persecution or terror. There are now more than 45 million refugees and internally displaced people throughout the world—the highest level in nearly 20 years. World Refugee Day calls on the international community to intensify efforts to prevent and resolve conflicts. The UN General Assembly proclaimed this observance in its 2001 resolution A/RES/55/76.

21.06

Յոգայի միջազգային օր

2014 թ. դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովն իր A/RES/69/131 բանաձևով հռչակեց հունիսի 21-ը որպես Յոգայի միջազգային օր։ Յոգան հին ֆիզիկական, մտավոր և հոգևոր պրակտիկա է, որը սկզբնավորվել է Հնդկաստանում: «Յոգա» բառը գալիս է սանսկրիտից և նշանակում է «միանալ» կամ «միավորել»՝ խորհրդանշելով մարմնի և գիտակցության միությունը: Այսօր այն կիրառվում է աշխարհում տարբեր ձևերով և շարունակում է մեծ ճանաչում վայելել:

International Day of Yoga

On 11 December 2014, the UN General Assembly proclaimed 21 June as the International Day of Yoga by resolution A/RES/69/131.Yoga is an ancient physical, mental and spiritual practice that originated in India. The word ‘yoga’ derives from Sanskrit and means to join or to unite, symbolizing the union of body and consciousness. Today it is practiced in various forms around the world and continues to grow in popularity.

Page 8: Հ Ու Ն Ի Ս J U N E › up › file › June Observances-table.pdf · 2019-06-28 · պահպանությունը խթանող տրանսպորտային միջոց՝ ՄԱԿ-ի

ՄԱԿ-ի հիշարժան օրեր UN Observances

Հ Ու Ն Ի Ս J U N E

23.06

Այրի կանանց միջազգային օր

Աշխարհի միլիոնավոր այրիներ ապրում են ծայրահեղ աղքատության, մեկուսացման, բռնության, անօթևանության, վատ առողջության և խտրականության հանգամանքներում՝ պայմանավորված օրենքով և սովորույթներով։ Մոտ 115 մլն այրի ապրում է աղքատության մեջ, իսկ 81 մլնը ֆիզիկական բռնության զոհ է դարձել: Այս օրը քարոզում է վերջ դնել աշխարհի այրիների դեմ բոլոր խտրականություններին։ ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովն այս օրը հռչակեց իր 2010 թ. A/RES/65/189 բանաձևով:

International Widows’ Day

Millions of the world's widows endure extreme poverty, ostracism, violence, homelessness, ill health and discrimination in law and custom. An estimated 115 million widows live in poverty, and 81 million have suffered physical abuse. This Day promotes an end to all discrimination against the world's widows, and advocates for the rights of all widows. The UN General Assembly declared this Day in its 2010 resolution A/RES/65/189.

23.06

Հանրային ծառայության ՄԱԿ–ի օր

Միավորված ազգերի կազմակերպությունը վաղուց արդեն ճանաչել է լավ և արդյունավետ կառավարման կարևորությունը։ Հանրային ծառայության ՄԱԿ–ի օրն արժևորում է համայնքում հանրային ծառայության արժեքը և առաքինությունը, կարևորում է հանրային ծառայության ներդրումը զարգացման գործում, կարևորում է հանրային ծառայողների աշխատանքը և խրախուսում է երիտասարդներին՝ իրենց կարիերան սկսել պետական հատվածում։ ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակել է այս օրն իր 2003 թ. A/RES/57/277 բանաձևով:

United Nations Public Service Day

The United Nations has long recognized the importance of good governance and efficient public administration. UN Public Service Day celebrates the value and virtue of public service to the community; highlights the contribution of public service to development; recognizes the work of public servants; and encourages young people to pursue careers in the public sector. The UN General Assembly proclaimed this Day in its 2003 resolution A/RES/57/277.

25.06

Ծովագնացի օր

Ծովագնացները զգալի վտանգների են ենթարկվում իրենց ամենօրյա պարտականությունները կատարելիս։ Նրանք երկար ժամանակահատվածներով աշխատում են իրենց ընտանիքներից ու ընկերներից հեռու, հաճախ դժվարին հանգամանքներում: Ծովագնացի օրը հնարավորություն է տալիս հարգանքի տուրք մատուցելու աշխարհի 1,5 մլն ծովագնացներին։ Միջազգային ծովային կազմակերպությունն այս օրը հռչակեց 2010 թ.:

Day of the Seafarer

Seafarers take on considerable risks in their daily duties. They work away from their families and friends for long periods of time, often in hostile environments. Day of the Seafarer provides an opportunity to pay tribute to the world's 1.5 million seafarers. The International Maritime Organization proclaimed this Day in 2010.

Page 9: Հ Ու Ն Ի Ս J U N E › up › file › June Observances-table.pdf · 2019-06-28 · պահպանությունը խթանող տրանսպորտային միջոց՝ ՄԱԿ-ի

ՄԱԿ-ի հիշարժան օրեր UN Observances

Հ Ու Ն Ի Ս J U N E

26.06

26.06

Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի

միջազգային օր

Տարեկան մոտ 210 մլն մարդ ապօրինի թմրամիջոցներ է օգտագործում, իսկ դրանց օգտագործման հետևանքով գրանցվում է մոտ 200,000 մահվան դեպք: Թմրանյութերի չարաշահման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն իրազեկում է անօրինական թմրանյութերից ստացված միլիարդավոր դոլարների մասին, որոնք գործածվում են ահաբեկչության, մարդկանց թրաֆիքինգի և մաքսանենգ ճանապարհով զենք տեղափոխելու նպատակներով։ ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը հռչակեց այս օրն իր 1987 թ. A/RES/42/112 բանաձևով։

Խոշտանգումների զոհերի աջակցության ՄԱԿ–ի միջազգային օր

Ամեն օր կանայք, տղամարդիկ և երեխաները ենթարկվում են խոշտանգման կամ խախտում են նրանց իրավունքները՝ նրանց արժանապատվությունը և որպես մարդ՝ արժեքավոր լինելու զգացումը խաթարելու դիտավորությամբ: Խոշտանգումների զոհերի աջակցության ՄԱԿ–ի միջազգային օրը ստեղծվել է՝ առաջ մղելու համար ՄԱԿ-ի նպատակը` իսպառ արմատախիլ անելու խոշտանգումները և հասնելու այն բանին, որ արդյունավետ իրագործվի 1987 թ. ուժի մեջ մտած Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ կոնվենցիան: ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովն այս օրը հռչակել է իր 1997 թ. A/RES/52/149 բանաձևով:

International Day against Drug Abuse and Illicit Trafficking

An estimated 210 million people use illicit drugs annually, with almost 200,000 deaths reported due to their consumption. International Day against Drug Abuse and Illicit Trafficking raises awareness of the billions of dollars generated from illicit drugs that fuel terrorist activities, human trafficking and arms smuggling The UN General Assembly proclaimed this Day in its 1987 resolution A/RES/42/112.

United Nations International Day in Support of Victims of Torture Every day, women, men and children are tortured or abused with the intention of destroying their sense of dignity and human worth. International Day in Support of Victims of Torture was established to promote the UN's aim to completely eradicate torture and see the effective functioning of the Convention against Torture and Other Cruel, Inhuman or Degrading Treatment or Punishment, which entered into force in 1987. The UN General Assembly proclaimed this Day through its 1997 resolution A/RES/52/149.

27.06 Միկրո-, փոքր և միջին ձեռնարկությունների օր

ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը, հաշվի առնելով միկրոֆինանսավորմանը և վարկառությանը փոքր բիզնեսի հասանելիության բարելավման անհրաժեշտությունը, իր A/RES /71/279 բանաձևով հռչակել է հունիսի 27-ը որպես

Micro-, Small and Medium-sized Enterprises Day The General Assembly, recognizing the need to improve small business access to microfinance and credit, decided to designate 27 June as Micro-, Small and Medium-sized

Page 10: Հ Ու Ն Ի Ս J U N E › up › file › June Observances-table.pdf · 2019-06-28 · պահպանությունը խթանող տրանսպորտային միջոց՝ ՄԱԿ-ի

ՄԱԿ-ի հիշարժան օրեր UN Observances

Հ Ու Ն Ի Ս J U N E

Միկրո-, փոքր և միջին ձեռնարկությունների օր: Նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը և տարածել փոքր բիզնեսին աջակցելու գործողություններ:

Enterprises Day through its resolution A/RES/71/279. The goal is increase awareness and actions to support small business.

29.06

Արևադարձային գոտիների միջազգային օր

ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը 2016թ. հունիսի 14-ի իր A/RES/70/267 բանաձևով հռչակեց հունիսի 29-ը Արևադարձային գոտիների միջազգային օր։ Արևադարձային գոտիներում բնակվող ազգերը զգալի առաջընթաց են արձանագրել, սակայն տարբեր մարտահրավերների առջև են կանգնած, որոնք պահանջում են ուշադրություն դարձնել զարգացման մի շարք ցուցանիշների և տվյալների` կայուն զարգացման հասնելու համար:

International Day of the Tropics

The United Nations General Assembly adopted resolution A/RES/70/267 on 14 June 2016, which declared that 29 June of each year is to be observed as the International Day of the Tropics. Tropical nations have made significant progress, but face a variety of challenges that demand attention across a range of development indicators and data in order to achieve sustainable development.

30.06

Աստերոիդների միջազգային օր

2016 թ. դեկտեմբերին ՄԱԿ-ի Ընդհանուր վեհաժողովը իր A/RES/71/90 բանաձևով հռչակեց հունիսի 30-ը Աստերոիդների միջազգային օր, որպեսզի «ամեն տարի հունիսի 30-ին հիշատակվի 1908 թ. Սիբիրում (ՌԴ)՝ Տունգուսկա գետի տարածքում ընկած աստերոիդի դեպքը և բարձրացվի հանրության իրազեկվածությունը աստերոիդների ունեցած վտանգավոր ազդեցության մասին»:

International Asteroid Day In December 2016 United Nations General Assembly adopted resolution A/RES/71/90, declaring 30 June International Asteroid Day in order to "observe each year at international level the anniversary of the Tunguska impact over Siberia, Russian Federation, on 30 June 1908, and to raise public awareness about the asteroid impact hazard."

30.06

Պառլամենտարիզմի միջազգային օր

2018թ. հունիսի 30-ին նշվում է որպես Պառլամենտարիզմի միջազգային օր: Նույն օրը 1889 թ.ստեղծվել է Միջխորհրդարանական միությունը` խորհրդարանների համաշխարհային կազմակերպությունը։ Այս օրը նվիրված է խորհրդարաններին բացահայտելու մարտահրավերները և փնտրելու արդյունավետ լուծման ուղիներ դրանց համար։ Հակամարտություններից դուրս եկած երկրներում խորհրդա-րանները կարող են օգնել իրականացնելու խաղաղ անցմանը դեպի ժողովրդավա-րություն` վերացնելով հասարակության պառակտումը երկխոսության և համագոր-ծակցության միջոցով:

International Day of Parliamentarism For the 1st time, 30 June, 2018 is celebrated as the International Day of Parliamentarism. It is the date, in 1889, on which the Inter-Parliamentary Union - the global organization of parliaments - was established. This Day celebrates parliaments to identify challenges and ways to address them effectively. In countries emerging from conflict parliaments can help a peaceful transition to a functioning democracy by healing divisions in society through dialogue and cooperation.