ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ...

63
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՀԱՄԱԿԱՐԳ Օգտվողի ձեռնարկ

Upload: others

Post on 09-Mar-2020

25 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՀԱՄԱԿԱՐԳ

Օգտվողի ձեռնարկ

Page 2: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

2-րդ | Էջ

Բովանդակություն

Բարի գալուստ ..................................................................................................................................... 3

Ինչպե՞ս գրանցվել .............................................................................................................................. 4

Մոռացե՞լ եք գաղտնաբառը ......................................................................................................... 6

Առաջին մուտք ..................................................................................................................................... 8

Ինչ կա՞ համակարգում ...................................................................................................................... 9

Կիրառական ծրագրեր ................................................................................................................. 10

Անձնական տիրույթ ...................................................................................................................... 11

Գրասեղան .................................................................................................................................. 12

Արխիվ .......................................................................................................................................... 13

Իմ տվյալները ............................................................................................................................. 14

Ինչպե՞ս լրացնել «Իմ տվյալները» բաժինը ..................................................................... 14

Ինչպե՞ս փոխել գաղտնաբառը .............................................................................................. 15

Իմ հաշվետվությունները .......................................................................................................... 16

Հայտերի որոնում .......................................................................................................................... 18

Անձի որոնում: ................................................................................................................................ 21

Նոր հայտ կամ որտեղի՞ց սկսել ................................................................................................. 21

Անձնագրի ժամկետների երկարաձգում .............................................................................. 23

Ընդհանուր ժամկետի երկարաձգում ................................................................................ 24

Օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի երկարաձգում .... 28

Տեղեկանք անձի մասին ........................................................................................................... 29

Դատվածության և հետախուզման առկայության վերաբերյալ ................................... 29

Ամուսնության ակտային բացակայության վերաբերյալ ................................................ 41

Հավելվածներ ..................................................................................................................................... 56

Հավելված 1 ............................................................................................................................. 57

Հավելված 2 ............................................................................................................................ 58

Հավելված 3 ............................................................................................................................ 59

Հավելված 5 ............................................................................................................................ 62

Հավելված 6 ............................................................................................................................ 63

Page 3: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

3-րդ | Էջ

Բարի գալուստ

Հարգելի գործընկեր,

«Վի Իքս Սոֆթ» ընկերության թիմն ուրախ է Ձեզ ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Պետական ծառայու-թյունների միասնական գրասենյակ» համակարգը։

Համակարգի գործարկումը նպատակ ունի բարելավել ՀՀ տարբեր պետական մարմինների կողմից տրամադրվող ծառայությունների որակը, արագությունն ու ար-դյունավետությունը: Էլեկտրոնային համակարգի կիրառման և վարչարարական բարե-փոխումների արդյունքում նախատեսվում է քաղաքացիներին տրամադրվող մի շարք ծառայությունների տրամադրման տևողությունը կրճատել մի քանի օրից մինչև մի քա-նի րոպե:

«Պետական ծառայությունների միասնական օպերատորներ»-ի միջոցով հնա-րավոր է տրամադրել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մար-մինների կողմից տրամադրվող մի շարք ծառայություններ:

Դե՜, սկսենք:

Page 4: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

4-րդ | Էջ

Ինչպե՞ս գրանցվել

Ձեր համակարգչից գործարկեք համացանցում աշխատելու համար նախատես-ված ծրագրերից` «Mozilla Firefox», «Google Chrome» կամ ծայրահեղ դեպքում «Internet explorer», որևէ մեկը և ինչպես պատկերված է Նկար 1-ում հասցեների մուտքագրման դաշ-տում հավաքեք www.sso.am և սեղմեք «Enter» ստեղնը կամ «Go» կոճակը:

Մուտքագրված հասցեն Ձեզ կտանի համակարգի առաջին էջը, ինչպես պատկեր-ված է Նկար 2-ում: Համակարգ մուտք գործելու համար սեղմեք էջի ներքևի ձախ անկյու-նում գտնվող «Գրանցում» հղումը: Նկարում այն առնված է կարմիր շրջանակի մեջ:

Նկար 1

Նկար 2

Page 5: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

5-րդ | Էջ

Նշված հղումը Ձեզ կտանի Նկար 3-ում պատկերված էջը, որտեղ կկարողանաք գրանցվել համակարգում, որպես օգտվող:

Գրանցվելու համար անհրաժեշտ է նշել Ձեր էլ-փոստի հասցեն (օր. [email protected]) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ է, որ գաղտ-նաբառը լինի ոչ պակաս քան վեց նիշ և կազմված լինի լատինական տառերի և թվերի

համադրությունից (օր. as25dr!!): Պահանջվող դաշտերը լրացնելուց հետո սեղմեք «Մուտք» կոճակը և համակարգը Ձեզ կգրանցի որպես օգտվող և ինչպես պատկերված է Նկար 4-ում, համակարգը Ձեզ կտեղեկացնի գրանցման գործընթացի ավարտի վերաբերյալ: Հա-

մակարգում գրանցվելը Ձեզ հնարավորություն չի տա սկսել աշխատանքը: Գրանցումն ավարտելու համար անհրաժեշտ կլինի կապվել «Վի Իքս Սոֆթ» ընկերություն սպասարկ-ման կենտրոնի +374 (10) 58-59-80 հեռախոսահամարով և ստանալ Ձեզ համար նախա-

Նկար 2

Նկար 4

Նկար 3

Page 6: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

6-րդ | Էջ

տեսված արտոնությունները, պայմանանիշերն ու համակարգում գրանցման համար ան-հրաժեշտ այլ վավերապայմանները: Նշված բոլոր քայլերի ավարտին Դուք կունենաք հա-մակարգից օգտվելու լիարժեք հնարավորություն:

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Վստահ ենք, որ այլ համակարգերից, կամ Ձեր էլեկտրոնային փոստից օգտվելիս հանդի-պել եք իրավիճակի, երբ մոռացել եք համակարգ մուտքի գաղտնաբառը: Քանի դեռ գտն-վում եք համակարգի գրանցման քայլում, դիտարկենք նաև գաղտնաբառի վերականգն-ման ընթացակարգը: Ինչպես պատկերված է Նկար 5-ում, սեղմեք «Մուտք համակարգ»

հղումը ու անցեք Նկար 6-ում պատկերված օգտվողի անունի և գաղտնաբառի մուտքագր-ման պատուհանին: Համակարգ մուտքի վավերապայմանների մուտքագրման դաշտերի ներքևում կտեսնեք «Գաղտնաբառի վերականգնում» հղումը (նկարում վերցված է կարմիր շրջանակի մեջ):

Ուշադրություն

Խնդրում ենք ապահով տեղում գրանցել Ձեր գաղտնաբառն ու այն չփոխանցել այլ անձանց: Տեղեկացնում ենք, որ ոչ մի դեպքում, Ձեզանից չի կարող պահաջվել՝ Ձեր նշանակած գաղտնաբառի բացահայտումը երրորդ անձանց:

Նկար 5

Page 7: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

7-րդ | Էջ

Մկնիկի ցուցիչով սեղմեք «Գաղտնաբառի վերականգնում» հղումը և համակարգը Ձեզ կտեղափոխի Նկար 7-ում պատկերված գաղտնաբառի վերականգնման պատուհան: Բաց-

ված պատուհանում լրացրեք Ձեր էլեկտրոնային փոստի հասցեն, որն օգտագործել եք հա-մակարգում գրանցվելիս և նշանակեք նոր գաղտնաբառը: Պահանջվող դաշտերը լրացնե-լուց հետո սեղմեք «Մուտք» կոճակն ու Ձեր գաղտնաբառը կփոխվի:

Նկար 6

Նկար 7

Ուշադրություն

Գաղտնաբառը փոխելուց հետո անհրաժեշտ է դիմել «ՎԻ Իքս Սոֆթ» ընկերություն՝ գաղտանբառն ակտիվացնելու համար:

Page 8: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

8-րդ | Էջ

Առաջին մուտք

Շնորհավորում ենք, Դուք ևս դարձաք «Պետական ծառայությունների միաս-նական գրասենյակ»-ի օպերատոր: Գրանցման գործընթացն ամբողջությամբ ավարտե-

լուց հետո, առաջարկում ենք դիտարկել համակարգ մուտք գործելու կարգը:

Ինչպես գրանցման ժամանակ, Ձեր համակարգչից գործարկեք համացանցում աշխատելու համար նախատեսված ծրագրերից` «Mozilla Firefox», «Google Chrome» կամ

Նկար 8

Նկար 9

Page 9: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

9-րդ | Էջ

ծայրահեղ դեպքում «Internet explorer», որևէ մեկը և ինչպես պատկերված է Նկար 1-ում հասցեների մուտքագրման դաշտում հավաքեք www.sso.am և սեղմեք Ձեր համակարգչի «Enter» ստեղնը կամ «Go» կոճակը:

Մուտքագրված հասցեն Ձեզ կտանի համակարգի առաջին էջը, ինչպես պատկեր-ված է Նկար 8-ում: Համակարգ մուտք գործելու համար սեղմեք էջի վերևի ձախ անկյունում գտնվող «Մուտք համակարգ» հղումը: Նկարում այն առնված է կարմիր շրջանակի մեջ: Նշված հղումը Ձեզ կտանի Նկար 9-ում պատկերված էջը, որտեղ կպահանջվի մուտքագրել գրանցման ընթացքում նշված էլ-փոստի հասցեն և գաղտնաբառը: Մուտք գործելուց հետո, համակարգը Ձեզ կտանի «Անձնական տիրույթ» բաժնի Ձեր «Գրասեղանը», որը պատկեր-ված է Նկար 10-ում:

Մինչև Անձնական տիրույթ բաժնի բացատրությանն անցնելն առաջարկում ենք ուսումնասիրել համակարգի մյուս բաժինների և ենթաբաժինների ամփոփ նկարագրու-թյունը: Ցանկալի կլինի, որ այս Ձեռնարկը կարդալիս Դուք գտնվեք համակարգչի առաջ և համակարգն ուսումնասիրեք իրականում:

Ինչ կա՞ համակարգում

Ինչպես նկատեցիք, Նկար 10-ում, համակարգը բաժանված է բաժինների (նկա-րում վերցված է կարմիր շրջանակի մեջ), որոնք դասավորված են վերևում և ենթաբաժին-ների, որոնք բացվում են յուրաքանչյուր բաժնի համար առանձին (նկարում վերցված է կա-պույտ շրջանակի մեջ):

Նկար 10

Page 10: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

10-րդ | Էջ

Առաջին բաժինը, որ ցանկանում ենք ներկայացնել, կոչվում է «Կիրառական ծրագրեր», որը նախատեսված է համակարգով աշխատելու համար նախատեսված կի-րառական ծրագրերի և տառատեսակների բեռնման համար:

Կիրառական ծրագրեր

Հաշվի առնելով, որ համակարգով աշխատանքի համար նախատեսված համա-կարգիչները համակցված չեն համացանցին, այստեղ Ձեր հարմարության համար ամփոփ-ված են հետևյալ ծրագրերը:

• Adobe Acrobat Reader DC - PDF տեսակի ֆայլերի հետ աշխատելու համար, • Mozilla Firefox(32bit/64bit) - համացանցում աշխատելու կիրառական ծրագիր է,

որ խորհուրդ է տրվում համակարգի հետ աշխատանքում: • Google Chrome(32bit/64bit) - համացանցում աշխատելու կիրառական ծրագիր է,

որ խորհուրդ է տրվում համակարգի հետ աշխատանքում: • Մարիամ և Գրապալատ Տառատեսակներ- ՀՀ պաշտոնական գրագրությունում

կիրառվող տառատեսակներ: • Հայերեն ստեղնաշարեր - «MS Windows» համակարգում հայերեն աշխատելու հա-

մար նախատեսված կիրառական ծրագիր: • «Internet Explorer» ծրագրով համակարգի որոշ գործառնական հնարավորու-

թյուններ չեն աշխատում: Խնդրում ենք համակարգի հետ աշխատելիս օգտագործել վերոնշյալ ծրագրերից որևէ մեկը:

Նկար 11

Page 11: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

11-րդ | Էջ

Համակարգի կողմից տպագրման համար նախատեսված բոլոր փաստաթղթերը ստեղծվում են այս տառատեսակներով, այնպես որ, խնդրում ենք դիմել Ձեր ՏՏ մասնա-գետին ու Ձեր համակարգչում ունենալ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգի հետ աշխատելու ծրագրերի և տառատեսակների ամբողջ հա-վաքակազմը: Ծրագրերից յուրաքանչյուրը բեռնելու համար սեղմեք ծրագրի անվանման վրա:

Անձնական տիրույթ

Այժմ դիտարկենք «Անձնական տիրույթ» բաժինն ու ենթաբաժինները: Համա-կարգ մուտք գործելուց հետո բացվում է «Անձնական տիրույթ» բաժինը: Ինչպես պատ-կերված է Նկար 12-ում, այն ներառում է 4 բաժին՝ Գրասեղան, Արխիվ, Իմ տվյալները և Իմ հաշվետվությունները (նկարում վերցված են կապույտ շրջանակի մեջ): Յուրաքանչյուր

բաժնի ձախ մասում (նկարում վերցված է կապույտ շրջանակի մեջ) ցանկով ցուցադրված են ենթաբաժինների անվանումները; Որևէ ենթաբաժին մուտք գործելու համար մկնիկի ցուցիչով սեղմեք անվանման վրա: Այժմ առանձին դիտարկենք «Անձնական տիրույթ» բաժնի յուրաքանչյուր ենթաբաժինը:

Նկար 12

Page 12: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

12-րդ | Էջ

Գրասեղան

Ցուցակում առաջինը «Գրասեղան»-ն է, որը հանդիսանալու է Ձեր աշխատան-քային վիրտուալ սեղանը: Ինչպես պատկերված է Նկար 12-ում, այն ներառում է հինգ բա-ժին՝ (նկարում վերցված է կարմիր շրջանակի մեջ):

Ընթացիկ - այս բաժնում ցուցադրվում են բոլոր անավարտ կամ նոր բացված գոր-ծերը: Գործերը ցուցադրվում են ըստ անձանց Անուն, Ազգանունի, ում համար բացվել է տվյալ հայտը: Հայտի անվանման կողքին կտեսնեք կարգավիճակի վերաբերյալ նշում, որը հիշեցնում է տվյալ գործի ընթացքի փոփոխությունների մասին: Հայտի անվանման տողի

վերջում, եթե այն «Նոր» կարգավիճակում է, կտեսնեք « » և « » կոճակները, համա-պատասխանաբար, հայտը ջնջելու և խմբագրելու համար:

Երբ հայտն անցնում է անհրաժեշտ բոլոր գործընթացները, այն ինքնաշխատ տե-ղափոխվում է «Հանձնված» բաժին՝ Նկար 13: Այս բաժինն իրենից ներկայացնում է Ձեր ընթացիկ ավարտված գործերի պահոց, որը ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է մաք-րել: Այս գործում Ձեզ կօգնի «Արխիվ» բաժինը և «Ուղարկել արխիվ» կոճակը, որոնց կի-րառումն ու նշանակությունն առաջարկում ենք դիտարկել հիմա:

Նկար 13

Page 13: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

13-րդ | Էջ

Արխիվ Վստահ ենք որ, երբ ընթացիկ ավարտված գործերի կապոցն սկսում է Ձեր սեղա-

նին մեծ տեղ զբաղեցնել ու խանգարել, Դուք արագ վերանայում եք դրանք ու տեղափո-խում մեկ այլ ապահով պահարան: Նույն մոտեցումն է կիրառվում այս համակարգում: «-Հանձնված» բաժնում սեղմեք գործերից մեկի անվանումը և կտեսնեք Նկար 14-ում բեր-ված պատկերը:

Յուրաքանչյուր առանձին գործ արխիվ ուղարկելու համար անհրաժեշտ է սեղմել «Տեղափոխել արխիվ» կոճակը, և գործը կտեղափոխվի «Արխիվ» բաժինը: Այս գործողու-թյունը համակարգը կատարում է նաև ինքնաշխատ, երբ լրանում է գործի ավարտի մեկ ամիսը:

Նկար 14

Նկար 3

Նկար 15

Page 14: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

14-րդ | Էջ

Իմ տվյալները

Անձնական տիրույթ բաժնի հաջորդ ենթաբաժինը կոչվում է «Իմ տվյալները» Նկար 16: Այս բաժնում Դուք հնարավորություն ունեք լրացնել Ձեր անձնական տվյալները՝ անունը, ազգանունը ու աշխատավայրի հասցեն, ինչպես նաև փոխել Ձեր գործող գաղտ-նաբառը:

Ինչպե՞ս լրացնել «Իմ տվյալները» բաժինը

Առաջին անգամ մուտքի ժամանակ այս բաժինը լրացված չի լինում, և անհրաժեշտ է լրացնել «Իմ տվյալները» ենթաբաժինը, քանի որ այստեղ լրացված տվյալներն օգտա-գործվում են Ձեր կողմից տրամադրվող տեղեկանքներում և փաստաթղթերում դրանք ի-նքնաշխատ լրացնելու նպատակով: Տվյալները լրացնելու համար անհրաժեշտ է սեղմել Նկար 16-ում, կարմիր շրջանակում պատկերված «Խմբագրել» կոճակը: Տվյալները լրաց-նելուց հետո չմոռանաք սեղմել կախարդական «Պահպանել» կոճակը, այլապես ստիպված կլինեք կրկին լրացնել Ձեր տվյալները: Խնդրում ենք լրացնել տվյալները պահանջված ե-րեք լեզուներով:

Նկար 16

Page 15: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

15-րդ | Էջ

Ինչպե՞ս փոխել գաղտնաբառը

Եթե հանկարծ Ձեզ սկսեն տանջել կասկածները, որ Ձեր գաղտնաբառը հայտնի է դարձել այլ անձ(ի)անց, մի վարանեք օգտվել համակարգի ընձեռած գաղտնաբառի փո-փոխման հնարավորությունից:

Գործող գաղտնաբառը փոխելու համար սեղմեք Նկար 16-ում պատկերված, կա-պույտ շրջանակի մեջ առնված «Փոխել գաղտնաբառը» հղումը ու համակարգը Ձեզ կտանի Նկար 17-ում պատկերված գաղտնաբառի փոփոխման էջը:

• Ներկա գաղտնաբառը - դաշտում մուտքագրեք ներկայումս օգտագործ-վող գաղտնաբառը,

• Նոր գաղտնաբառը դաշտում - մուտքագրեք նոր նշանակվող գաղտնա-

բառը, • Կրկին մուտքագրեք նոր գաղտնաբառը - դաշտում կրկին անգամ մուտ-

քագրեք նոր նշանակվող գաղտնաբառը:

Լրացնելուց հետո չմոռանաք սեղմել «Պահպանել» կոճակը: «Պահպանել» կոճա-կը սեղմելուց հետո համակարգը կտեղեկացնի գաղտնաբառի փոփոխության մասին:

Ուշադրություն

Իմ տվյալները բաժնից գաղտնաբառը փոխելուց հետո «Վի Իքս Սոֆթ» ընկերություն՝ դիմելու կարիք չկա:

Գաղտնաբառը պետք է լինի ոչ պակաս քան վեց նիշ և կազմված լինի լատինական տառերի և թվերի համադրությունից (Օրինակ as25dr!!):

Նկար 17

Page 16: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

16-րդ | Էջ

Իմ հաշվետվությունները

Անձնական տիրույթ բաժնի վերջին ենթաբաժինը կոչվում է «Իմ հաշվետվու-թյունները», որտեղ դուք կարող եք ստանալ նախապես սահմանված տեսակների հաշ-

վետվություններ` ընտրելով «Հաշվետվություն ըստ» դաշտի կախովի ընտրանիում համա-կարգի կողմից առաջարկվող որևէ տեսակը, ինչպես ցուցադրված է Նկար 18-ում:

«Հաշվետվություն ըստ» դաշտում հաշվետվության տեսակն ընտրելուց հետո անհրաժեշտ է լրացնել «Ամսաթիվ» դաշտը՝ կախովի ընտրանուց նշելով այն ժամանակա-հատվածը, որի ընթացքում Ձեզ հարկավոր է հաշվետվություն ստանալ (Նկար 19): Ինչպես նկատեցիք, ընտրելով որևէ ժամանակահատված (այսօր, այս շաբաթ…), համակարգն ի-նքնաշխատ լրացնում է «սկիզբ» և «ավարտ» դաշտերը:

Նկար 18

Նկար 19

Page 17: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

17-րդ | Էջ

Սա չի նշանակում, որ Համակարգը սահմանափակում է ժամանակահատվածի ը-նտրությունը: Եթե Ձեզ անհրաժեշտ է այլ ամսաթվերի միջակայքում ունենալ հաշվետվու-թյուն, ապա կախովի ընտրանիում ընտրում եք դատարկ վանդակը և ձեռքով լրացնում «Սկիզբ» և «Ավարտ» դաշտերը՝ ինչպես ցուցադրված է Նկար 20-ում:

Ժամանակահատվածն ընտրելուց հետո, սեղմեք «Հաջորդ» կոճակը և համակար-գը կներկայացնի Ձեր նախընտրած ժամանակահատվածի հաշվետվությունը Նկար 21:

Այսպիսով «Իմ հաշվետվությունները» ենթաբաժնի միջոցով համակարգը հնարա-վորություն է տալիս հաշվետվություններ ստանալ՝ Ձեզ անհրաժեշտ ժամանակահատվածի վերաբերյալ: Ինչպես պատկերված է նկարում, հաշվետվություններում ցուցադրվում են տրամադրված ծառայությունների ցանկն ու յուրաքանչյուր տրամադրված ծառայության քանակը նշված ժամանակահատվածում:

Նկար 20

Նկար 21

Page 18: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

18-րդ | Էջ

Հայտերի որոնում

Հաջորդ բաժինը, որը կնկարագրենք անվանվում է «Հայտերի որոնում»: Այս բա-ժինը նախատեսված է համակարգում առկա հայտերի և դրանց կարգավիճակների որոն-ման համար: Այստեղ կարող եք որոնել, միայն այն հայտերը որոնք ստեղծել եք Դուք;

Բաժնի նպատակն է Օպերատորներին տրամադրել գործիք, որով նրանք կկարո-ղանաք տեղեկություններ ստանալ իրենց դիմած քաղաքացիներին երբևէ տրամադրված ծառայությունների վերաբերյալ: Հայտերի որոնման միջոցով կկարողանաք Ձեզ հետաքրք-րող ծառայությունների տրամադրման վերաբերյալ նախադեպային լուծումներ ստանալ

համակարգից, տեսնելով թե ի՞նչ հիմքերով կամ ընթացակարգերով են այլ օպերատորներ մատուցել Ձեզ հետաքրքրող ծառայությունները: Սեղմեք «Հայտերի որոնում» բաժինը և Ձեր առջև կբացվի Նկար 22-ում պատկերված պատուհանը:

Ինչպես նկատեցիք, հայտերի որոնումը կատարվում է երկու բաժինների միջոցով, որոնք անվանվում են՝ «Հայտերի տվյալներ» և «Հայտատուի տվյալներ»:

«Հայտերի տվյալներ» բաժնում որոնումը կատարվում է ըստ հայտերի տվյալների, իսկ «Հայտատուի տվյալներ» բաժնում ըստ ծառայություններ ստացած քաղաքացու տվյալ-ների: Մինչև որոնման օրինակ և որոնման արդյունքներ դիտարկելը ներկայացնենք որոն-ման դաշտերի նշանակությունն ու օգտագործման կարգը:

Ցուցադրել - անկախ նրանից, թե ինչ դաշտերով եք կատարում որոնում, համա-կարգը հնարավորություն է տալիս սահմանել այն դաշտերը, որոնցով կցուցադրվեն որոն-

Նկար 22

Page 19: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

19-րդ | Էջ

ման արդյունքները: Օրինակ, եթե որոնումը կատարվում է «Հայտի համար» դաշտով, միև-նույն է կարելի որոնման արդյունքներում տեսնել ծառայության տեսակը, տրամադրող օ-պերատորի և ծառայությունը ստացող քաղաքացու տվյալները ևս: Ցուցադրվող դաշտերն

ընտրելու համար անհրաժեշտ է նշել համապատասխան դաշտի կողքին գտնվող « » վանդակը, ինչպես ցուցադրված է Նկար 22-ում: Ի դեպ, ցուցադրվող դաշտերը կարող եք ընտրել միաժամանակ, ինչպես «Հայտերի տվյալներ» որոնում, այնպես էլ «Հայտատուի տվյալներ բաժիններում»: Որևէ դաշտ չընտրելու դեպքում, որոնման արդյունքները ցու-ցադրվում են համակարգի կողմից լռելյայն ընտրված դաշտերով:

Դաշտերի անվանումներ - սյունակում ցուցադրվում են այն դաշտերի անվանում-ները, որոնցով կարող եք կատարել որոնումներ: Համակարգի ներկայիս տարբերակում հնարավոր է որոնում կատարել ըստ հետևյալ դաշտերի՝

• Ծառայության տեսակ • Հայտի կարգավիճակ • Տնօրինող • Հայտի համար • Հսկիչ համար • Դիմումի ամսաթիվ • Օպերատոր

• Ստորաբաժանում • Անձնագրի սերիա և համար • ՀԾՀ • Անուն • Ազգանուն • Հայրանուն • Ծննդյան օր-ամիս-տարի

Որոնում միևնույն դաշտի մի քանի արժեքով - ինչպես կարող եք նկատել 23-ում, որոնվող դաշտերը կարող են ունենալ մեկից ավել արժեքներ: Եթե ցանկանում եք որոնել որոնվող

դաշտի մեկից ավել արժեքներ, ապա որոնվող դաշտի կողքին սեղմեք կոճակը և հա-մակարգը Ձեզ համար կբացի որոնման դաշտի ևս մեկ պատուհան, որտեղ կարող եք լրաց-

նել կամ ընտրել որոնվող դաշտի այլ արժեք: Նկար 23-ում (վերցված է կապույտ շրջանակի

Նկար 23

Page 20: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

20-րդ | Էջ

մեջ) բերված է օրինակ, երբ ցանկանում ենք որոնել դատվածության առկայության և ա-մուսնության բացակայության վերաբերյալ տեղեկանքների դիմումներն ըստ ընդունման ամսաթվի:

Դասավորել ըստ - երբ արդեն ընտրել եք որոնման դաշտերի արժեքներն ու ընտ-րել թե ինչ դաշտերով ցուցադրվեն որոնման արդյունքները, համակարգը հնարավորու-թյուն կտա նաև դասավորել որոնման արդյունքներն ըստ աճման կամ նվազման այն դաշ-տերով (վերցված է կարմիր շրջանակի մեջ), որոնք ընտրվել են ցուցադրել սյունակում: Ցու-ցադրել սյունակում որևէ դաշտ ընտրելիս, այն հայտնվում է «Դասավորել ըստ» կախովի ընտրանիում:

Դիտարկենք որոնման օրինակ և քննարկենք որոնման արդյունքները: Դիցուք մենք որոնում ենք,

Դատվածության առկայության և ամուսնության բացակայության վերաբերյալ տե-ղեկանքները, որոնք մուտքագրվել են որևէ օպերատորի բաժանմունքի կողմից և ցանկա-նում ենք որոնման արդյունքներում ցուցադրել՝ դիմումի ամսաթիվը, հայտատուի անձնագ-րի սերիան և համարը և նրա անուն ազգանունը: Արդյունքները ցանկանում ենք դասավո-րել ըստ դիմումի ամսաթվի ու ցուցադրել նվազման կարգով:

Նկար 24-ում պատկերված են, որոնման արդյունքները: Ինչպես կարող եք նկա-

տել, ստացվել է 24 արդյունք, որոնք ցուցադրվում են մեր նշած դաշտերով ու դասավորված են նվազման կարգով, ըստ դիմումի ամսաթվի:

Նկար 24

Page 21: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

21-րդ | Էջ

Որոնման արդյունքների յուրաքանչյուր տողում ցուցադրվում է « » կոճակը, որը սեղմելիս համակարգը Ձեզ կտանի տվյալ հայտի մանրամասների էջը ինչպես ցուցադր-ված է Նկար 25-ում:

Մանրամասներում ցուցադրվում են հայտատու տվյալները, կից նյութերն ու հայտի

ընթացքի պատմությունը: Մինչև ծառայությունների տրամադրման ընթացքին հասնելը մեզ մնում է ուսումնասիրել համակարգի հիմնական գործարքներից մեկը՝ «Անձի որոնում» բաժինը, որն օգտագործվում է բոլոր ծառայությունների տրամադրման ընթացքում:

Անձի որոնում

Նոր հայտ կամ որտեղի՞ց սկսել

Արդեն, երբ ծանոթացել եք համակարգի տարբեր բաժիններին և հնարավորու-թյուններին, առաջարկում ենք դիտարկել նոր հայտեր բացելու ու դրանց ընթացքի կանոն-ներին: Համակարգի զարգացման և ծառայությունների ընդլայնմանը զուգահեռ, բերված ցանկը կընդլայնվի կամ փոփոխության կենթարկվի:

Նկար 25

Page 22: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

22-րդ | Էջ

Տրամադրվող ծառայությունն ընտրելու համար անհրաժեշտ է նշել ծառայության

անվանման կողքի « » վանդակը և սեղմել նոր հայտ կոճակը, ինչպես պատկերված է Նկար 27-ում:

Ծառայությունների ընտրության էջում ծառայությունները ներկայացված են խմբե-րով, ինչպես օրինակ՝ «Անձնագրի տվյալների փոփոխություն», «Տեղեկանք անձի մասին»: Յուրաքանչյուր խումբ ներառում է ենթախմբեր ինչպես օրինակ՝ «Տեղեկանք անձի մա-սին», «Դատվածության և հետախուզման առկայության վերաբերյալ»: Ծառայություններն իրենց հերթին նաև խմբավորված են ըստ դրանք տրամադրող պետական գերատեսչու-թյունների՝ ՔԿԱԳ, ԱՎՎ և այլն:

Նկար 26

Ուշադրություն

Յուրաքանչյուր անձի, մեկ հայտով կարելի է տրամադրել միայն մեկ ծառայություն ցանկացած ենթախմբից: Յուրաքանչյուր հաջորդ ծառայության համար անհրաժեշտ է ստեղծել նոր հայտ: Նույն անձի տվյալներով միաժամանակյա հայտերի քանակը չի սահմանափակվում:

Նկար 27

Page 23: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

23-րդ | Էջ

Բոլոր այն դեպքերում, երբ նշված ծառայությունը ենթադրում է այլ ծառայության տրամադրում միևնույն հայտի շրջանակներում, համակարգն ինքնաշխատ ընտրում է տվյալ ենթախմբի ծառայությունը (օր. ընդհանուր ժամկետի երկարացման դեպքում, նաև օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի): Այժմ անցնենք նոր հայտ էջում ներկայացված ծառայություններից յուրաքանչյուրի տրամադրման նկարագրությա-նը:

Անձնագրի ժամկետների երկարաձգում

Անձնագրերի ընդհանուր և օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետների երկարաձգումը տրամադրվող ծառայություններից ամենապահանջվածն է: Առաջարկում ենք դիտարկել անձնագրի ժամկետների երկարացման գործընթացը համա-կարգում:

Սեղմեք «Նոր հայտ բաժինը» և ծառայությունների ցանկում կտեսնեք «Վավերա-կանության ժամկետների երկարաձգում» բաժինը (Նկար 28):

Առաջին հերթին առաջարկում ենք դիտարկել «Ընդհանուր ժամկետի» երկարաց-ման ընթացակարգը, քանի որ այն նաև ներառում է օտարերկրյա պետություններում վա-վերականության ժամկետի երկարացումը:

Ուշադրություն

Անձնագրի ընդհանուր ժամկետի երկարաձգումը ներառում է նաև օտարերկրյա պե-տություններում վավերականության ժամկետի երկարացում: Անձնագրի ընդհանուր ժամկետի երկարաձգում ծառայությունն ընտրելիս, համակարգն ինքնաշխատ կա-վելացնի նաև օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի երկա-րացում ծառայությունը:

Նկար 28

Page 24: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

24-րդ | Էջ

Ընդհանուր ժամկետի երկարաձգում

«Անձնագրի տվյալների փոփոխում» բաժնի, «Ընդհանուր ժամկետի» ենթաբաժնի

վանդակում նշում դրեք « » և սեղմեք «Նոր հայտ» կոճակը: Համակարգը Ձեզ կտեղա-փոխի երկարացվող անձնագրի սերիայի և համարի մուտքագրման Նկար 29-ում պատ-

կերված էջը:

Անձնագրի համարի սխալ մուտքագրումից խուսափելու համար համակարգը պա-հանջում է անձնագրի սերիան և համարը մուտքագրել ուղիղ և հակառակ հերթականու-

թյամբ (օր. AF0444800 և 0084440FA): Ինչպես ցուցադրված է պատկերում (Նկար 30), ան-ձնագրի ուղիղ ձևը մուտքագրելուց հետո, այն թաքցվում է աստղանիշերով: Անհրաժեշտ է «Անձնագրի սերիան և համարը հակառակ հաջորդականությամբ» դաշտում մուտքագրել նույն անձնագրի սերիան և համարը հակառակ հաջորդականությամբ:

Անձնագիրը մուտքագրելուց հետո, սեղմեք «Որոնել» կոճակը և, եթե անձնագրի ուղիղ ու հակառակ մուտքագրված տվյալները ճիշտ են, ապա համակարգը կբեռնի մուտ-քագրված անձնագրի տվյալները:

Նկար 29

Նկար 30

Page 25: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

25-րդ | Էջ

Սեղմեք պատուհանի ներքևի «Պահպանել/Հաջորդ» կոճակն ու անցնենք ան-ձնագրի ժամկետների փաստացի երկարացման էջը:

Ինչպես նկատեցիք Նկար 31-ում, ընդհանուր ժամկետի ընտրության ժամանակ համակարգը նախատեսել է նաև օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի երկարացում: Նկարում կարմիր շրջանակով առանձնացված է անձնագրի ժամ-կետի երկարացման աշխատանքային տիրույթը:

Դիտարկենք ցուցադրվող դաշտերից յուրաքանչյուրի արժեքները, լրացման կարգն ու նշանակությունը: Առաջինը, ինչ աչքի է ընկնում, դա համակարգի կողմից ցու-ցադրվող հաղորդագրություններն են: Անձնագրի ժամկետների երկարացման ընթացքում համակարգը կարող է ցուցադրել հետևյալ հաղորդագրությունները:

Հաղորդագրությունների նպատակն է օպերատորի ուշադրությունը գրավել որոն-վող անձի վերաբերյալ այն տվյալներին, որոնք առաջին հայացքից նկատելի չեն: Ցուցադր-վող հաղորդագրությունների դեպքում Ձեր կողմից ձեռնարկվելիք քայլերը որոշվում են օպերատորների գործունեությունը կարգավորող ՀՀ օրենսդրությամբ: Նշված հաղորդագ-րությունները կարող են ցուցադրվել ինչպես առանձին, այնպես էլ մի քանի հաղորդագ-րություն միաժամանակ:

Ինչպես նկատեցիք երկարացվող անձնագրի վերաբերյալ ցուցադրվում են հե-տևյալ տվյալները՝

Նկար 31

Page 26: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

26-րդ | Էջ

Անձնագիրը վավեր է (ժամանակահատված) - ցուցադրվում է անձնագրի տր-ման և ներկայիս վավեր է մինչև ժամկետները, Անձնագրի երկարացման ժամկետ (տարի) - ցուցադրվում է անձնագրի երկա-րացման ժամկետը տարիներով: Համակարգն ինքնաշխատ կերկարաձգի այն 5 տարով, Անձնագրի վավերականության նոր ամսաթիվ - ցուցադրվում է անձնագրի ը-նդհանուր ժամկետի երկարացնելուց հետո վավերականության նոր ամսաթիվը, Օտարերկրյա պետություններում վավերականության նոր ամսաթիվ (օր-ա-միս-տարի) - ցուցադրվում է երկարացումից հետո օտարերկրյա պետություննե-րում անձնագրի վավերականության նոր ժամկետը: Այս դաշտը կարող է խմբագրվել: Ինքնաշխատ տարբերակում օտարերկրյա պետություններում ան-ձնագրի վավերականության նոր ժամկետը սահմանվում է երկարացման օրից 5 տարի, բայց ոչ ավելի քան անձնագրի ընդհանուր ժամկետը: Սահմանված

Հարգելի օպերատոր

Տեղեկացնում ենք, որ բեռնված անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետը սահմանված հինգ տարվա փոխարեն կրճատվել է անձնագրի ընդհանուր վավերականության ժամկետի չափով:

Հարգելի օպերատոր

Տեղեկացնում ենք, որ բեռնված անձնագիրը տրված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից:

Հարգելի օպերատոր

Տեղեկացնում ենք, որ բեռնված անձնագրային տվյալներով քաղաքացին նախազորակոչային տարիքում է: Խնդրում ենք ստուգել զինկոմիսարիատում հաշվառման առկայությունը:

Հարգելի օպերատոր

Տեղեկացնում ենք, որ բեռնված անձնագրային տվյալներով քաղաքացին զորակոչային տարիքում է: Խնդրում ենք ստուգել զինկոմիսարիատում հաշվառման առկայությունը:

Page 27: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

27-րդ | Էջ

կանոններից շեղման դեպքում համակարգը հաղորդագրությամբ կծանուցի ժամկետների այլ փոփոխությունների մասին:

Եթե համակարգի կողմից ցուցադրվող տվյալները ճիշտ են, ապա սեղմեք «Պահ-

պանել/Հաջորդ» կոճակն ու անցնենք հայտի ստուգման ու հանձնման Նկար 32-ում պատ-կերված պատուհանին:

Պատուհանի ձախ մասում կարմիր շրջանակի մեջ ցուցադրվում են «Դիմումի ստացական» և «Դիմում» հղումները, որտեղից կարող եք տպել քաղաքացու ստացականը և դիմումը: Ստացականը և դիմումը տպելուց հետո սեղմեք «Պահպանել/Հաջորդ» կոճակը և մենք կավարտենք անձնագրի ժամկետի երկարացման գործընթացը:

Նկար 32

Նկար 33

Page 28: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

28-րդ | Էջ

Այս քայլում համակարգը կապ է հաստատում ՀՀ Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տեղեկատվական համակարգի հետ և անձնագրի նոր ժամկետ-ները փոփոխում արդեն իրական անձնագրերի համակարգում: Գործողության ավարտին Ձեր առջև կբացվի Նկար 33-ում պատկերված պատուհանը, որտեղ համակարգը կտեղե-կացնի գործողության ընթացքի վերաբերյալ: Եթե անձնագրային շտեմարանում փոփո-խությունների գրանցումը հաջողվել է, ապա համակարգը ցուցադրում է հետևյալ հաղոր-դագրությունը:

Եթե ժամկետի երկարացումը չի հաջողվել, ապա այս նույն պատուհանում համա-կարգը կցուցադրի սխալի նկարագրությունը: Հաշվի առեք, որ անձի հետախուզման մեջ գտնվելու կամ այլ հաղորդագրություններն ևս ցուցադրվում են այս պատուհանում:

Օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի երկարաձգում

Օտարերկրյա պետություններում վավերականության ժամկետի երկարաձգում գործողությունը նույնությամբ կրկնում է ընդհանուր ժամկետի երկարացման քայլերը, բա-ցառությամբ Նկար 31-ում ցուցադրված պատուհանի, այստեղ ցուցադրվում են միայն հե-տևյալ երկու բաժինները՝

Անձնագիրը վավեր է (ժամանակահատված) - ցուցադրվում է անձնագրի տր-ման և ներկայիս վավեր է մինչև ժամկետները, Օտարերկրյա պետություններում վավերականության նոր ամսաթիվ (օր-ա-միս-տարի) - ցուցադրվում է, երկարացումից հետո օտարերկրյա պետություն-ներում անձնագրի վավերականության նոր ժամկետը: Այս դաշտը կարող է խմ-բագրվել: Ինքնաշխատ տարբերակում օտարերկրյա պետություններում ան-ձնագրի վավերականության նոր ժամկետը սահմանվում է երկարացման օրից 5 տարի, բայց ոչ ավել քան անձնագրի ընդհանուր ժամկետը: Սահմանված կա-նոններից շեղման դեպքում՝ համակարգը հաղորդագրությամբ կծանուցի ժամ-կետների այլ փոփոխությունների մասին:

Ձեր հայտը հանձնված է: Հայտի հսկիչ համարն է՝ 9LDR-22PR-S6GN. Երկարացվել է անձնագրի ընդհանուր վավերականության ժամկետը 05-03-2006-ից 05-03-2011 Երկարացվել է անձնագրի օտարերկրյա վավերականության ժամկետը 05-03-2006-ից 05-03-2011

Ձեր հայտը հանձնված չէ Սխալի նկարագրություն: Passport Service failure [code=70] (Ժամկետն արդեն երկարացված է:)

Page 29: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

29-րդ | Էջ

Մնացած բոլոր քայլերը, գործողություններն ու հաղորդագրությունները կրկնվում են ընդհանուր ժամկետի երկարացման ընթացակարգը: Հայտը հանձնելուց հետո ցու-

ցադրվում է, արդեն ծանոթ, գործողության կարգավիճակի վերաբերյալ հաղորդագրու-թյունների պատուհանը:

Տեղեկանք անձի մասին

Համակարգով նախատեսվում է տրամադրել անձի կարգավիճակի վերաբերյալ հետևյալ տեղեկանքները՝

• դատվածության և հետախուզման առկայության վերաբերյալ, • ՔԿԱԳ ակտային գրանցման բացակայության վերաբերյալ, • ՔԿԱԳ ակտային գրանցման առկայության վերաբերյալ:

Դատվածության և հետախուզման առկայության վերաբերյալ

Այս պահին համակարգում գործարկված է միայն «Անձի դատվածության և հետա-խուզման առկայության վերաբերյալ» տեղեկանքը: Դիտարկենք նշված տեղեկանքի տրա-մադրման գործընթացը:

Ձեր հայտը հանձնված է: Հայտի հսկիչ համարն է՝ Q8Q4-MH0S-BA43. Երկարացվել է անձնագրի օտարերկրյա վավերականության ժամկետը 29-06-2011

Նկար 34

Page 30: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

30-րդ | Էջ

Տրամադրվող ծառայությունն ընտրելու համար անհրաժեշտ է նշել ծառայության

անվանման կողքի « » վանդակը և սեղմել «Նոր հայտ» կոճակը, ինչպես պատկերված է Նկար 35-ում:

«Նոր հայտ» կոճակը սեղմելիս Ձեր առջև կբացվի արդեն ծանոթ՝ անձնագրի սե-

րիան և համարը ուղիղ ու հակառակ հերթականությամբ (օր. AF0444800 և 0084440FA) մուտքագրելու պատուհանը: Ինչպես ցուցադրված է պատկերում (Նկար 36), անձնագրի ուղիղ ձևը մուտքագրելուց հետո, այն թաքցվում է աստղանիշերով: Անհրաժեշտ է «Անձ-նագրի սերիան և համարը հակառակ հաջորդականությամբ» դաշտում մուտքագրել նույն անձնագրի սերիան և համարը հակառակ հաջորդականությամբ:

Ստուգվող անձի անձնագիրը մուտքագրելուց հետո, սեղմեք «Որոնել» կոճակը և, եթե անձնագրի ուղիղ ու հակառակ մուտքագրված տվյալները ճիշտ են, ապա համակարգը

կբեռնի մուտքագրված անձնագրի տվյալները: Հակառակ դեպքում համակարգը համա-պատասխան հաղորդագրությամբ կծանուցի սխալի մասին:

Սեղմեք պատուհանի ներքևի «Պահպանել/Հաջորդ» կոճակն ու անցնենք «-Դատվածության և հետախուզման առկայության վերաբերյալ» տեղեկանքի տրամադրման քայլերին:

Նկար 35

Նկար 36

Page 31: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

31-րդ | Էջ

Ի տարբերություն անձնագրերի ժամկետների երկարացման, այս ծառայությունը մատուցվում է նաև ոչ ՀՀ քաղաքացիներին: Այլ երկրների կողմից տրամադրված անձնագ-րերի դեպքում անհրաժեշտ է առանց անձնագրի սերիան և համարը ուղիղ և հակառակ հերթականությամբ մուտքագրելու սեղմել «Պահպանել/Հաջորդ» կոճակն ու անցնել մյուս էջերի լրացմանը:

Անձնագրային տվյալները մուտքագրելուն հաջորդում է «Հայտատու» բաժինը, որտեղ լրացվում են դիմումը ներկայացնողի տվյալները: «Դատվածության և հետախուզ-ման առկայության վերաբերյալ» տեղեկանքի դիմում կարող են ներկայացնել ստուգվող անձի

Ծնողները, Զավակները, Եղբայրը կամ քույրը,

Ամուսինը, Ստուգվող անձն անձամբ, Լիազորված անձը:

Նկար 37

Ուշադրություն

Այլ երկրների քաղաքացիներին «Դատվածության և հետախուզման առկայության վերաբերյալ» տեղեկանք տրամադրելիս անձի տվյալները լրացվում են ձեռքով:

Անձնագրի սերիան և համարը, ուղիղ և հակառակ հերթականությամբ մուտքագրելու պատուհանում անհրաժեշտ է մուտքագրել բացառապես ՍՏՈՒԳՎՈՂ ԱՆՁԻ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ, եթե նա հանդիսանում է ՀՀ քաղաքացի:

Page 32: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

32-րդ | Էջ

Այս բաժնում լրացվում են դիմումը ներկայացնողի տվյալները: Առաջին հերթին «Հայտը ներկայացնում եմ որպես» ընտրանուց անհրաժեշտ է նշել թե, ո՞վ է ներկայաց-նում դիմումը: Նկար 38-ում այն ներառված է կապույտ շրջանակի մեջ: Եթե դիմումը

ներկայացվում է անձամբ ստուգվողի կողմից, ապա համակարգն ինքնաշխատ կբեռնի տվյալները, քանի որ նախորդ քայլում դրանք արդեն բեռնվել էին:

Եթե դիմումը ներկայացնողն այլ անձ է քան ստուգվող անձը, ապա նախորդ քայլի նման մուտքագրեք դիմումը ներկայացնող անձի անձնագրի սերիան և համարը ուղիղ և հակառակ հերթականությամբ և սեղմեք «Բեռնել» կոճակը: Օտարերկրյա անձնագրի դեպքում տվյալներն անհրաժեշտ է լրացնել ձեռքով:

Ինչպես նախորդ դեպքերում, համակարգը ցուցադրում է տեղեկանքի տրամադր-ման համար անհրաժեշտ բաժինները, որոնք Նկար 38-ում ներառված են կարմիր շրջա-նակի մեջ: Նմանապես կից փաստաթղթերը՝ դիմումը, քաղաքացու դիմումի ստացականը, ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն ներկայացվող պահանջագիրն ու տեղեկան-քը, ամփոփված են «Փաստաթղթեր» բաժնում, որը Նկար 38-ում ներառված է կանաչ շրջանակի մեջ:

Դիմումը ներկայացնող անձի վերաբերյալ լրացման համար պարտադիր դաշտերը նշված են (*) աստղանիշով:

Ուշադրություն

Մինչև ՀՀ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի կողմից անձի դատվածության վերաբերյալ նշում կատարելը, «Տեղեկանք» փաստաթուղթը ցուցադրվում է «ՆԱԽՆԱԿԱՆ» նշումով:

Նկար 38

Page 33: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

33-րդ | Էջ

Սեղմենք «Պահպանել/Հաջորդ» կոճակն ու դիտարկենք հաջորդ՝ «Ստուգվող

անձ» բաժնի լրացումը: Ինչպես պատկերված է Նկար 39-ում, համակարգն արդեն բեռնել է ստուգվող անձի տվյալները, քանի որ առաջին քայլում դրանք արդեն բեռնվել էին: Օտա-րերկրյա անձնագրի դեպքում տվյալներն անհրաժեշտ է լրացնել ձեռքով: Ստուգվող անձի վերաբերյալ լրացման համար պարտադիր դաշտերը նշված են (*) աստղանիշով:

Սեղմենք «Պահպանել/Հաջորդ» կոճակն ու դիտարկենք հաջորդ՝ «Լրացուցիչ տեղեկություններ» բաժնի լրացումը: Ինչպես կարող եք նկատել Նկար 40-ում այս բաժինը

նախատեսված է դիմումի լրացման ժամանակ տրամադրվող լրացուցիչ տեղեկատվության ավելացման համար: Դիտարկենք այս բաժնի դաշտերն առանձին՝

Ներկայացվող երկիր – այս դաշտում պատկերված է երկրների կախովի ընտրա-նին: Այս տեսակի ընտրանին մշակված է պարզեցնելու երկրների ընտրությունը: Այն ունի

Նկար 39

Նկար 40

Page 34: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

34-րդ | Էջ

երկու կարևոր առանձնահատկություն, առաջինը, որ անհրաժեշտ չէ 250 երկրների ցուցա-կում վերևից ներքև որոնել պահանջվող երկիրը, այլ պարզապես անհրաժեշտ է մուտքագ-րել որոնվող երկրի անվանման առաջին մի քանի տառն ու ցուցադրվող ցանկում համա-կարգը կսկսի ցուցադրել միայն այդ տառերով սկսվող երկրների անվանումները: Երկրորդ առանձնահատկությունն առավել հաճախ օգտագործվող արժեքները հիշելու կարողու-թյունն է: Բավական է մի քանի օր աշխատել համակարգով և ընտրանում գծից վերև (_______) կցուցադրվեն այն երկրները, որոնք առավել հաճախ եք ընտրել:

Ստուգող երկիր – Ստուգող երկիր անհրաժեշտ է լինի Հայաստան կամ Ռուսաս-տան:

Երկրորդ լեզու - ընտրանուց անհրաժեշտ է նշել այն երկրորդ լեզուն, որով տրա-մադրվելու է տեղեկանքը: Այս պահին համակարգը նախատեսում է 8 լեզու՝ Անգլերեն. Ռուսերեն, Գերմաներեն, Իսպաներեն, Իտալերեն, Հուներեն, Վրացերեն և Ֆրանսերեն:

Տեղեկանքը ստացողի անուն ազգանուն - այս դաշտում լրացվում է այն անձի ա-նունը, ով ստանալու է տեղեկանքը: Գործող կարգը հայտատուին թույլ է տալիս նշել այլ անձի, ով կարող է ստանալ տեղեկանքը: Եթե տեղեկանքը տրամադրվում է դիմումը ներ-կայացնողին, ապա այս դաշտը կարող եք թողնել դատարկ:

Հասցե (եթե առաքվելու է փոստով) - այս տողն անհրաժեշտ է լրացնել, եթե դի-մումը ներկայացնող քաղաքացին ցանկանում է տեղեկանքը ստանալ փոստով:

Դիմումի ամսաթիվ – այս դաշտում ինքնաշխատ լրացվում է քաղաքացու դիմելու օրը:

Տրման ամսաթիվ – այս դաշտումը նշված է քաղաքացու դիմումի վերջնաժամկե-տը: Այսինքն երբ ԱԳՆ-ից կհաստատվի կամ կմերժվի դիմումը:

Տեղեկանքը տրամադրել – ընտրանուց անհրաժեշտ է նշել թե քանի օրվա ըն-թացքում կհաստատվի Ձեր դիմումը ԱԳՆ-ում:

Ապոստիլ - ընտրանուց անհրաժեշտ է նշել «Վավերացնել» կամ «Պետք չէ» տար-բերակները: «Վավերացնել» ընտրելու դեպքում կնշանակի որ հարկավոր է ապոստիլի վա-վերացմամբ իսկ «Պետք չէ»-ի դեպքում հյուպատոսական վավերացմամբ:

Տեղեկանք տրամադրում երկլեզու – եթե հարկավոր է երկլեզու տեղեկանք այդ

դեպքում անհրաժեշտ է նշել « » վանդակը:

Page 35: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

35-րդ | Էջ

Սեղմենք «Պահպանել/Հաջորդ» կոճակն ու դիտարկենք հաջորդ՝ «Տվյալները երկ-րորդ լեզվով» բաժնի լրացումը: Ինչպես կարող եք նկատել Նկար 41-ում, այս բաժնում լրացվում են տեղեկանքի երկրորդ լեզվով տրամադրվող տեղեկությունների թարգմանու-

թյունները: Բացի ռուսերեն երկրորդ լեզվով ներկայացվող տեղեկանքներից, մնացած բո-լոր լեզուների դեպքում քաղաքացու անձնագրային տվյալներից բեռնվում են նրա անվան և ազգանվան անգլերեն տարբերակները, իսկ համակարգից բեռնվում է տեղեկանքի դի-մումն ընդունող պաշտոնյայի ստորաբաժանման անվանումը: Մնացած տվյալներն ան-հրաժեշտ է մուտքագրել ձեռքով: Հարմարության համար այս էջի յուրաքանչյուր դաշտի անվանման կողքին, փակագծերի մեջ, ներկայացված են երկրորդ լեզվով լրացման ենթա-կա տվյալների հայերեն արժեքները: Հատկապես հասցեների դեպքում խնդրում ենք պահ-պանել լրացման նույն եղանակը՝ երկու տողով (Երկիր, մարզ, համայնք, իսկ հաջորդ տո-ղում փողոց տուն ու բնակարան): Տվյալները կարող են լրացվել մեծատառ կամ փոքրա-

տառ, ինչպես հարմար է, համակարգն ինքնուրույն բոլոր տվյալները կփոխի մեծատառե-րի: Սեղմենք «Պահպանել/Հաջորդ» կոճակն ու դիտարկենք հաջորդ՝ «Ստուգել և հանձ-նել» բաժնի լրացումը:

Նկար 42-ում ցուցադրվում է նախորդ բաժիններից Ձեզ արդեն ծանոթ, «Ստուգել և հանձնել» էջը: Այս էջը նախատեսված է մուտքագրված տվյալները ստուգելու համար:

Նկար 41

Ուշադրություն

Համակարգի կողմից ստեղծվող փաստաթղթերում կրիառվում են բացառապես

Հայերեն մեծատառեր: Խնդրում ենք փոքրատառերով լրացնելու դեպքում «և»

տառը գրել «եվ» տարբերակով, ինչպես մեծատառերով գրելու դեպքում:

Page 36: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

36-րդ | Էջ

Մինչև «Հանձնել հայտը» կոճակը սեղմելը, անհրաժեշտ է տպել և քաղաքացու ստորագր-մանը ներկայացնել դիմումը: Դիմումում ներկայացված են բոլոր տվյալները հայերեն և քա-ղաքացու նշած երկրորդ լեզվով, որոնք լրացվելու են վերջնական տեղեկանքում: Տպման ենթակա դիմումը գտնվում է «Փաստաթղթեր» բաժնում, որը Նկար 42-ում ներառված է նարնջագույն շրջանակի մեջ: Դիմումի օրինակը կցված է սույն ձեռնարկին, որպես Հավել-ված 1:

Սխալներ հայտնաբերելու դեպքում, իհարկե կարող եք վերադառնալ ցանկացած բաժին և խմբագրել լրացված տվյալները: Բաժինների հատվածը Նկար 42-ում ներառված է կապույտ շրջանակի մեջ: Համակարգի ծրագրավորման թիմը խորհուրդ է տալիս այս

քայլում նաև բացել և ստուգել տեղեկանքի նախնական ձևը՝ հնարավոր սխալներից խու-սափելու նպատակով:

Եթե արդեն ունեք քաղաքացու կողմից ստորագրված դիմումը, ապա սեղմեք «-Հանձնել հայտը» կոճակը և հարցումը ճանապարհեք ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն

Նկար 42

Նկար 43

Page 37: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

37-րդ | Էջ

կենտրոն: Հաջորդ քայլում կտեսնեք Ձեզ արդեն ծանոթ մեկ այլ պատուհան, որը պատ-կերված է Նկար 43-ում: Մինչև այլ հայտ գրանցելը կամ համակարգից դուրս գալը, ան-հրաժեշտ է տպել և քաղաքացուն տրամադրել «Դիմումի ստացական»-ը: Ստացականում ներկայացված են բոլոր տեղեկությունները հայերեն և քաղաքացու նշած երկրորդ լեզվով, որոնք լրացվելու են վերջնական տեղեկանքում, ինչպես նաև դիմումի ստացմանն առնչվող այլ տեղեկություններ: Տպման ենթակա «Դիմումի ստացական»-ը գտնվում է «Փաս-տաթղթեր» բաժնում, որը Նկար 43-ում ներառված է կապույտ շրջանակի մեջ: Ստացա-կանի օրինակը կցված է սույն ձեռնարկին, որպես Հավելված 2:

Այսքանով ավարտվում է դիմումի ընդունման և հարցումը ՀՀ Ոստիկանության ին-ֆորմացիոն կենտրոն ուղարկելու փուլը: Այժմ սեղմեք «Անձնական տիրույթ» բաժինը և դիտարկենք հարցումներին հետևելու կարգն ու պատասխանված հարցումների հիման վրա տեղեկանքի տրամադրումը:

Ինչպես պատկերված է Նկար 44-ում, «Անձնական տիրույթ» բաժինն ունի չորս ենթաբաժիններ՝ Ընթացիկ, Հարցումներ, Պատասխաններ և Հանձնված: Արագ դիտար-կենք դրանցից յուրաքանչյուրի կիրառումը «Դատվածության և հետախուզման առկայու-թյան վերաբերյալ» տեղեկանքի տրամադրման ընթացքում:

Ընթացիկ - ինչպես ավելի վաղ նկարագրել էինք «Անձնական տիրույթ» բաժնի վե-րաբերյալ հատվածում, այստեղ հավաքվում են բոլոր այն հայտերը, որոնք սկսել եք լրաց-նել կամ կիսատ եք թողել: Սեղմելով ցուցադրվող հայտերից որևէ մեկի վրա կամ մատիտի նշանը, կկարողանաք շարունակել լրացնել այն: Եթե հայտն այլևս անհրաժեշտ չէ, ապա կարող եք ջնջել այն:

Նկար 44

Page 38: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

38-րդ | Էջ

Հարցումներ - այս բաժնում ցուցադրվում են բոլոր հարցումները որոնք Դուք կատարել եք պետական այն մարմիններ, որոնք ինտեգրված են « Պետական ծառայու-թյունների միասնական գրասենյակ» համակարգին (ՀՀ Ոստիկանության ԱՎՎ վար-չություն, ՀՀ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն, ՔԿԱԳ գործակալություն և այլն):

Ինչպես կարող եք նկատել Նկար 45-ում, բաժնում ցուցադրվում են հարցվող անձի անուն ազգանունը և պետական մարմնի այն ստորաբաժանման անվանումը, որտեղ ու-ղարկված է հարցումը:

Նկար 45

Page 39: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

39-րդ | Էջ

Պատասխաններ - այս բաժնում ցուցադրվում են բոլոր այն հարցումների պատաս-խանները, որոնք ստացվել են պետական այլ մարմիններից: Ինչպես կարող եք տեսնել Նկար 46-ում, համակարգը ցուցադրում է հարցվող քաղաքացու անուն ազգանունն ու հա-մապատասխան պետական մարմնից ստացված հարցման կարգավիճակը՝ Գրանցված կամ Մերժված: Սեղմեք համապատասխան Անուն ազգանվան վրա և համակարգը կցու-ցադրի Նկար 47-ում պատկերված էջը: Համակարգը տեղեկանքի ձևի վրայից կհանի «-ՆԱԽՆԱԿԱՆ» նշումը: Տեղեկանքի օրինակը կցված է սույն ձեռնարկին, որպես Հավելված 3: Երբ Ձեզ կառաքվի տեղեկանքը կնքված տարբերակով կարող եք սեղմել «Հանձնել հայտը» կոճակը և հայտը տեղափոխեք «Հանձնված» բաժին: Այս քայլերի ավարտից հե-տո կարող եք տրամադրել տեղեկանքը քաղաքացուն:

Նկար 46

Ուշադրություն

Դատվածության առկայության դեպքում օպերատորի կողմից տեղեկանք չի տրամադրվում:

Page 40: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

40-րդ | Էջ

Այս եղանակով կկարողանաք ապահովել, որ «Պատասխաններ» բաժնում ցու-

ցադրվեն բացառապես այն հարցումների պատասխանները, որոնք դեռևս չեն տպվել կամ տրամադրվել քաղաքացուն: Որոշակի ժամանակ աշխատելուց հետո «Հանձնված» բաժ-նում կուտակվում են մեծ քանակությամբ հայտեր, որոնք Ձեզ այլևս անհրաժեշտ չեն: Այդ

նպատակով համակարգի ծրագրավորման թիմը «Հանձնված» բաժնում նախատեսել է «-Տեղափոխել արխիվ» կոճակը, ինչպես պատկերված է Նկար 48-ում, որը միանգամից կդատարկի բաժինը՝ հին ու ոչ անհրաժեշտական փաստաթղթերից: Փաստաթղթերի հետ արխիվում աշխատելու նկարագրությանը կարող եք ծանոթանալ սույն ձեռնարկի «Ար-խիվ» գլխում:

Նկար 48

Նկար 47

Page 41: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

41-րդ | Էջ

Ամուսնության ակտային բացակայության վերաբերյալ

Տրամադրվող ծառայությունն ընտրելու համար անհրաժեշտ է անցնել «ՔԿԱԳ»

բաժին, նշել ծառայության անվանման կողքի « » վանդակը և սեղմել «Նոր հայտ» կո-ճակը, ինչպես պատկերված է Նկար 49-ում:

«Նոր հայտ» կոճակը սեղմելիս Ձեր առջև կբացվի արդեն ծանոթ՝ անձնագրի սե-

րիան և համարը ուղիղ ու հակառակ հերթականությամբ (օր. AF0444800 և 0084440FA) մուտքագրելու պատուհանը: Ինչպես ցուցադրված է պատկերում (Նկար 50), անձնագրի ուղիղ ձևը մուտքագրելուց հետո, այն թաքցվում է աստղանիշերով: Անհրաժեշտ է «Անձ-նագրի սերիան և համարը հակառակ հաջորդականությամբ» դաշտում մուտքագրել նույն անձնագրի սերիան և համարը հակառակ հաջորդականությամբ:

Ստուգվող անձի անձնագիրը մուտքագրելուց հետո, սեղմեք «Որոնել» կոճակը և, եթե անձնագրի ուղիղ ու հակառակ մուտքագրված տվյալները ճիշտ են, ապա համակարգը

կբեռնի մուտքագրված անձնագրի տվյալները: Հակառակ դեպքում համակարգը համա-պատասխան հաղորդագրությամբ կծանուցի սխալի մասին:

Նկար 49

Նկար 50

Page 42: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

42-րդ | Էջ

Սեղմեք պատուհանի ներքևի «Պահպանել/Հաջորդ» կոճակն ու անցնենք «Ա-մուսնության ակտային բացակայության վերաբերյալ» տեղեկանքի տրամադրման քայլե-րին:

Ի տարբերություն անձնագրերի ժամկետների երկարացման, այս ծառայությունը մատուցվում է նաև ոչ ՀՀ քաղաքացիներին: Այլ երկրների կողմից տրամադրված անձնագ-րերի դեպքում անհրաժեշտ է առանց անձնագրի սերիան և համարը ուղիղ և հակառակ հերթականությամբ մուտքագրելու սեղմել «Պահպանել/Հաջորդ» կոճակն ու անցնել մյուս

էջերի լրացմանը:

Անձնագրային տվյալները մուտքագրելուն հաջորդում է «Հայտատու» բաժինը, որտեղ լրացվում են դիմումը ներկայացնողի տվյալները: «Ամուսնության ակտային բացա-կայության վերաբերյալ» տեղեկանքի դիմում կարող են ներկայացնել ստուգվող անձի

Անձամբ, Լիազորված անձը,

Ծնողները, Եղբայրը կամ քույրը,

Զավակները,

Նկար 51

Ուշադրություն

Այլ երկրների քաղաքացիներին « Ամուսնության ակտային բացակայության վերաբերյալ » տեղեկանք տրամադրելիս անձի տվյալները լրացվում են ձեռքով:

Անձնագրի սերիան և համարը, ուղիղ և հակառակ հերթականությամբ մուտքագրելու պատուհանում անհրաժեշտ է մուտքագրել բացառապես ՍՏՈՒԳՎՈՂ ԱՆՁԻ ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ, եթե նա հանդիսանում է ՀՀ քաղաքացի:

Page 43: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

43-րդ | Էջ

Այս բաժնում լրացվում են դիմումը ներկայացնողի տվյալները: Առաջին հերթին «Հայտը ներկայացնում եմ որպես» ընտրանուց անհրաժեշտ է նշել թե, ո՞վ է ներկայաց-նում դիմումը: Նկար 52-ում այն ներառված է կապույտ շրջանակի մեջ: Եթե դիմումը ներ-

կայցվում է անձամբ ստուգվողի կողմից, ապա համակարգն ինքնաշխատ կբեռնի տվյալ-ները, քանի որ նախորդ քայլում դրանք արդեն բեռնվել էին:

Եթե դիմումը ներկայացնողն այլ անձ է քան ստուգվող անձը, ապա նախորդ քայլի նման մուտքագրեք դիմումը ներկայացնող անձի անձնագրի սերիան և համարը ուղիղ և հակառակ հերթականությամբ և սեղմեք «Բեռնել» կոճակը: Օտարերկրյա անձնագրի դեպքում տվյալներն անհրաժեշտ է լրացնել ձեռքով:

Ինչպես նախորդ դեպքերում, համակարգը ցուցադրում է տեղեկանքի տրամադր-ման համար անհրաժեշտ բաժինները, որոնք Նկար 52-ում ներառված են կարմիր շրջա-նակի մեջ: Նմանապես կից փաստաթղթերը՝ դիմումը, քաղաքացու դիմումի ստացականը, ՀՀ ՔԿԱԳ գործակալություն ինֆորմացիոն կենտրոն ներկայացվող պահանջագիրն ու տե-ղեկանքը, ամփոփված են «Փաստաթղթեր» բաժնում, որը Նկար 52-ում ներառված է կա-նաչ շրջանակի մեջ:

Ուշադրություն

Մինչև ՀՀ ՔԿԱԳ գործակալության կողմից անձի ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ նշում կատարելը, «Տեղեկանք» փաստաթուղթը ցուցադրվում է «ՆԱԽՆԱԿԱՆ» նշումով:

Նկար 52

Page 44: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

44-րդ | Էջ

Դիմումը ներկայացնող անձի վերաբերյալ լրացման համար պարտադիր դաշտերը նշված են (*) աստղանիշով:

Սեղմենք «Պահպանել/Հաջորդ» կոճակն ու դիտարկենք հաջորդ՝ «Ծառայու-թյունը ստացող անձի տվյալները» բաժնի լրացումը: Ինչպես պատկերված է Նկար 53-ում, համակարգն արդեն պատճենել է ստուգվող անձի տվյալները, քանի որ առաջին քայ-լում դրանք արդեն բեռնվել էին: Օտարերկրյա անձնագրի դեպքում տվյալներն անհրա-ժեշտ է լրացնել ձեռքով: Ստուգվող անձի վերաբերյալ լրացման համար պարտադիր դաշ-տերը նշված են (*) աստղանիշով:

Սեղմենք «Պահպանել/Հաջորդ» կոճակն ու դիտարկենք հաջորդ՝ «Ակտային գրանցումներ» բաժնի լրացումը: Այս բաժինը նախատեսված է ստուգվող անձի ամուսնու-թյան հետ կապված տեղեկությունների լրացմանը (եթե այդպիսիք գոյություն ունեն): Տվյալ բաժինը լրացվում է երկու դեպքում՝ առաջին դեպքում եթե քաղաքացին ամուսնացել և ա-մուսնալուծվել է, իսկ երկրորդ դեպքում եթե ամուսիններից որևէ մեկը մահացել է: Երբ անցնում ենք այս բաժին, հարկավոր է առաջին հերթին ուշադրություն դարձնել վերևի մա-սում գրված զգուշացմանը: Զգուշացումը լինում է երկու տեսակ՝ «Տեղեկանքը չի կարող կազմվել ինքնաշխատ կերպով» (Նկար 54)

Նկար 53

Նկար 54

Page 45: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

45-րդ | Էջ

և երկրորդը «Տվյալ անձն ունի չլուծված ամուսնություն»:

Առաջին տարբերակում համակարգը չի կարողացել ինքնաշխատ որոշել, արդյո՞ք քաղաքացին ունի ամուսնության ակտային գրանցում, թե ոչ:: Այդ դեպքում անհրաժեշտ է լրացնել ստորև նշված դաշտերը: Երկրորդ դեպքում հարկավոր է լրացնել տվյալ անձի կողմից ներկայացված ամուսնալուծության կամ մահվան վկայականները հակառակ դեպ-քում այն կմերժվի (Նկար 55):

Դիտարկենք երկրորդ տարբերակի մուտքագրումը:

Ինչպես պատկերված է Նկար 56 հարկավոր է ընտրանուց ընտրել «Ակտի տեսակը» (Ա-մուսնություն) և լրացնել վկայականի տվյալները համապատասխան դաշտերում: «Իրա-

դարձության ամսաթիվը» (ամուսնության ամսաթիվը) հետևյալ տարբերակով (օօ-աա-տտտտ), «Ակտի համար» դաշտը (ԱԲ151216),«Վկայականի համար» դաշտը (935/12/2001) և «Գրանցվող ՔԿԱԳ» դաշտը լրացնել վկայականը տրամադրող ՔԿԱԳ բաժանմունքի ան-վանումը ու սեղմել «Պահպանել» կոճակը: Այս նույն գործողությունը կատարում ենք ամուս-նալուծության վկայականները մուտքագրելու համար: Վկայականների մուտքագրում ա-վարտելուց հետո դուք կտեսնեք հետևյալ պատկերը(Նկար 57):

Նկար 56

Նկար 55

Page 46: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

46-րդ | Էջ

Հաջորդ բաժին անցնելու համար սեղմեք «Հաջորդ» կոճակը ու դիտարկենք հա-ջորդ՝ «Ստուգվող ժամանակահատվածներ» բաժինը: Այս բաժնում համակարգն ինքնաշ-խատ բեռնում է ստուգվող անձի հաշվառման հասցեն (եթե այն գոյություն ունի): Իսկ ստորև նշված դաշտերը անհրաժեշտ է մուտքագրել այն դեպքում, երբ քաղաքացին հայ-տարարում է, որ փաստացի բնակվել է նաև մեկ ուրիշ վայրում: Այդ տեղեկություններն անհրաժեշտ են այդ ՔԿԱԳ բաժիններ հարցում կատարելու համար:

Դիտարկենք այս բաժնում տվյալների լրացումը: Անցնենք մուտքագրման կարգին: Նկար 58-ում պատկերված տեսքով լրացրեք ստուգվող անձի փաստացի բնակության հա-ցեն և սեղմեք «Ավելացնել» կոճակը:

Նկար 57

Նկար 58

Page 47: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

47-րդ | Էջ

Նկար 59-ում նշված է համակարգի կողմից ինքնաշխատ բեռնված հաշվառման հասցեն (պատկերված է կապույտ շրջանակի մեջ), իսկ կարմիր շրջանակում Ձեր կողմից ավելացված փաստացի բնակության հասցեն: Հասցեները կարող եք ավելացնել որքան կհայտարարի դիմող անձը: Ավարտելով հասցեների գրանցում սեղմեք «Հաջորդ» կոճակը:

Հաջորդ բաժինը «Կից փաստաթղթեր»-ն են: Այս բաժնում կցվում է դիմող անձի կողմից ներկայացված փաստաթղթերի պատճենները PDF տարբերակով:

Նկար 59

Նկար 60

Page 48: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

48-րդ | Էջ

Կցելու համար անհրաժեշտ է սեղմել այս կոճակը: Բացված պատու-հանում նշել պատճենահանված ֆայլը: «Տեսակ» և «Կցվող փաստաթղթի նկարագրու-թյուն» դաշտերում լրացնել համապատասխանաբար ֆայլի տեսակը (Անձի հաստատող փաստաթղթի պատճեն) և նկարագրությունը: «Կորած» դաշտը նշվում է միայն այն դեպ-քում երբ դիմող անձի տրամադրած փաստաթղթերը (ամուսնության, ամուսնալուծության, մահվան վկայականները և այլն) պատճենահանված տարբերակով են: Լրացնելն ավար-տելուց հետո հարկավոր է սեղմել «Կցել» կոճակը և կտեսնեք ավելացված դաշտը Նկար 61: Այս նույն կերպ հարկավոր է ավելացնել դիմող անձի կողմից տրամադրված բոլոր փաս-տաթղթերի պատճենները: Փաստաթղթերի կցումն ավարտելուց հետո անհրաժեշտ է սեղ-մել «Պահպանել/Հաջորդ» կոճակը:

Հաջորդ բաժինը «Լրացուցիչ տեղեկություններ»-են, որը բավականին նման է «Դատվածության և հետախուզման առկայության վերաբերյալ» դիմումի «Լրացուցիչ տե-

ղեկություններ»-ի բաժնին: Այստեղ նույնպես անհրաժեշտ է լրացնել (*) աստղանիշով նշ-ված դաշտերը հայերեն Նկար 62: Ստորև ներկայացվում է դաշտերի նկարագրությունը:

Նկար 61

Նկար 62

Page 49: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

49-րդ | Էջ

Ներկայացվող երկիր – այս դաշտում պատկերված է երկրների կախովի ընտրա-նին: Այս տեսակի ընտրանին մշակված է պարզեցնելու երկրների ընտրությունը: Այն ունի երկու կարևոր առանձնահատկություն, առաջինը, որ անհրաժեշտ չէ 250 երկրների ցուցակում վերևից ներքև որոնել պահանջվող երկիրը, այլ պարզապես անհրաժեշտ է մուտքագրել որոնվող երկրի անվանման առաջին մի քանի տառն ու ցուցադրվող ցանկում համակարգը կսկսի ցուցադրել միայն այդ տառերով սկս-վող երկրների անվանումները: Երկրորդ առանձնահատկությունն առավել հաճախ օգտագործվող արժեքները հիշելու կարողությունն է: Բավական է մի քանի օր աշ-խատել համակարգով և ընտրանում գծից վերև (_______) կցուցադրվեն այն երկր-ները, որոնք առավել հաճախ եք ընտրել:

Ստուգվող երկիր – Ստուգող երկիրը անհրաժեշտ է նշել Հայաստան:

Երկրորդ լեզու - ընտրանուց անհրաժեշտ է նշել այն երկրորդ լեզուն, որով տրա-մադրվելու է տեղեկանքը: Այս պահին համակարգը նախատեսում է 8 լեզու՝ Անգ-լերեն. Ռուսերեն, Գերմաներեն, Իսպաներեն, Իտալերեն, Հուներեն, Վրացերեն և Ֆրանսերեն:

Տեղեկանքը ստացողի անուն ազգանուն - այս դաշտում լրացվում է այն անձի անունը, ով ստանալու է տեղեկանքը: Գործող կարգը հայտատուին թույլ է տալիս նշել այլ անձի, ով կարող է ստանալ տեղեկանքը: Եթե տեղեկանքը տրամադրվում է դիմումը ներկայացնողին, ապա այս դաշտը կարող եք թողնել դատարկ:

Հասցե (եթե առաքվելու է փոստով) - այս տողն անհրաժեշտ է լրացնել, եթե դի-մումը ներկայացնող քաղաքացին ցանկանում է տեղեկանքը ստանալ փոստով:

Դիմումի ամսաթիվ – այս դաշտում ինքնաշխատ լրացվում է քաղաքացու դիմելու օրը:

Տրման ամսաթիվ – այս դաշտումը նշված է քաղաքացու դիմումի վերջնաժամկե-տը: Այսինքն երբ ԱԳՆ-ից կհաստատվի կամ կմերժվի դիմումը:

Տեղեկանքը տրամադրել – ընտրանուց անհրաժեշտ է նշել թե քանի օրվա ըն-թացքում կհաստատվի Ձեր դիմումը ԱԳՆ-ում:

Ապոստիլ - ընտրանուց անհրաժեշտ է նշել «Վավերացնել» կամ «Պետք չէ» տար-բերակները: «Վավերացնել» ընտրելու դեպքում կնշանակի որ հարկավոր է ապոս-տիլի վավերացմամբ իսկ «Պետք չէ»-ի դեպքում հյուպատոսական վավերացմամբ:

Տեղեկանք տրամադրում երկլեզու – եթե հարկավոր է երկլեզու տեղեկանք այդ

դեպքում անհրաժեշտ է նշել « » վանդակը:

Page 50: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

50-րդ | Էջ

Սեղմենք «Պահպանել/Հաջորդ» կոճակն ու դիտարկենք հաջորդ՝ «Տվյալները երկ-րորդ լեզվով» բաժնի լրացումը: Ինչպես կարող եք նկատել Նկար 63-ում, այս բաժնում լրացվում են տեղեկանքի երկրորդ լեզվով տրամադրվող տեղեկությունների թարգմանու-

թյունները: Բացի ռուսերեն երկրորդ լեզվով ներկայացվող տեղեկանքներից, մնացած բո-լոր լեզուների դեպքում քաղաքացու անձնագրային տվյալներից բեռնվում են նրա անվան և ազգանվան անգլերեն տարբերակները, իսկ համակարգից բեռնվում է տեղեկանքի դի-մումն ընդունող պաշտոնյայի ստորաբաժանման անվանումը: Մնացած տվյալներն ան-հրաժեշտ է մուտքագրել ձեռքով: Հարմարության համար այս էջի յուրաքանչյուր դաշտի անվանման կողքին, փակագծերի մեջ, ներկայացված են երկրորդ լեզվով լրացման ենթա-կա տվյալների հայերեն արժեքները: Հատկապես հասցեների դեպքում խնդրում ենք պահ-պանել լրացման նույն եղանակը՝ երկու տողով (Երկիր, մարզ, համայնք, իսկ հաջորդ տո-ղում փողոց տուն ու բանակարան): Տվյալները կարող են լրացվել մեծատառ կամ փոքրա-տառ, ինչպես հարմար է, համակարգն ինքնուրույն բոլոր տվյալները կփոխի մեծատառե-րի: Սեղմենք «Պահպանել/Հաջորդ» կոճակն ու դիտարկենք հաջորդ՝ «Ստուգել և հանձ-նել» բաժնի լրացումը:

Նկար 63

Ուշադրություն

Համակարգի կողմից ստեղծվող փաստաթղթերում կրիառվում են բացառապես

Հայերեն մեծատառեր: Խնդրում ենք փոքրատառերով լրացնելու դեպքում «և»

տառը գրել «եվ» տարբերակով, ինչպես մեծատառերով գրելու դեպքում:

Page 51: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

51-րդ | Էջ

Նկար 64-ում ցուցադրվում է նախորդ բաժիններից Ձեզ արդեն ծանոթ, «Ստուգել և հանձնել» էջը: Այս էջը նախատեսված է մուտքագրված տվյալները ստուգելու համար: Մինչև «Հանձնել հայտը» կոճակը սեղմելը, անհրաժեշտ է տպել և քաղաքացու ստորագր-մանը ներկայացնել դիմումը: Դիմումում ներկայացված են բոլոր տվյալները հայերեն և քա-ղաքացու նշած երկրորդ լեզվով, որոնք լրացվելու են վերջնական տեղեկանքում: Տպման ենթակա դիմումը գտնվում է «Փաստաթղթեր» բաժնում, որը Նկար 63-ում ներառված է նարնջագույն շրջանակի մեջ: Դիմումի օրինակը կցված է սույն ձեռնարկին, որպես Հավել-ված 4:

Սխալներ հայտնաբերելու դեպքում, իհարկե կարող եք վերադառնալ ցանկացած բաժին և խմբագրել լրացված տվյալները: Բաժինների հատվածը Նկար 64-ում ներառված է կապույտ շրջանակի մեջ: Համակարգի ծրագրավորման թիմը խորհուրդ է տալիս այս քայլում նաև բացել և ստուգել տեղեկանքի նախնական ձևը՝ հնարավոր սխալներից խու-սափելու նպատակով:

Նկար 64

Page 52: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

52-րդ | Էջ

Եթե արդեն ունեք քաղաքացու կողմից ստորագրված դիմումը, ապա սեղմեք «-Հանձնել հայտը» կոճակը և հարցումը ճանապարհեք ՀՀ ՔԿԱԳ ինֆորմացիոն կենտրոն: Հաջորդ քայլում կտեսնեք Ձեզ արդեն ծանոթ մեկ այլ պատուհան, որը պատկերված է

Նկար 65-ում: Մինչև այլ հայտ գրանցելը կամ համակարգից դուրս գալը, անհրաժեշտ է տպել և քաղաքացուն տրամադրել «Դիմումի ստացական»-ը: Ստացականում ներկայաց-ված են բոլոր տեղեկությունները հայերեն և քաղաքացու նշած երկրորդ լեզվով, որոնք լրացվելու են վերջնական տեղեկանքում, ինչպես նաև դիմումի ստացմանն առնչվող այլ տեղեկություններ: Տպման ենթակա «Դիմումի ստացական»-ը գտնվում է «Փաստաթղ-թեր» բաժնում, որը Նկար 65-ում ներառված է կապույտ շրջանակի մեջ: Ստացականի օրինակը կցված է սույն ձեռնարկին, որպես Հավելված 5:

Այսքանով ավարտվում է դիմումի ընդունման և հարցումը ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակա-լություն ուղարկելու փուլը: Այժմ սեղմեք «Անձնական տիրույթ» բաժինը և դիտարկենք հարցումներին հետևելու կարգն ու պատասխանված հարցումների հիման վրա տեղեկան-քի տրամադրումը:

Ինչպես պատկերված է Նկար 66-ում, «Անձնական տիրույթ» բաժինն ունի չորս ենթաբաժիններ՝ Ընթացիկ, Հարցումներ, Պատասխաններ և Հանձնված: Արագ դիտար-կենք դրանցից յուրաքանչյուրի կիրառումը «Ամուսնության ակտային բացակայության վե-րաբերյալ» տեղեկանքի տրամադրման ընթացքում:

Նկար 65

Page 53: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

53-րդ | Էջ

Ընթացիկ - ինչպես ավելի վաղ նկարագրել էինք «Անձնական տիրույթ» բաժնի վե-րաբերյալ հատվածում, այստեղ հավաքվում են բոլոր այն հայտերը, որոնք սկսել եք լրաց-նել կամ կիսատ եք թողել: Սեղմելով ցուցադրվող հայտերից որևէ մեկի վրա կամ մատիտի նշանը, կկարողանաք շարունակել լրացնել այն: Եթե հայտն այլևս անհրաժեշտ չէ, ապա կարող եք ջնջել այն:

Հարցումներ - այս բաժնում ցուցադրվում են բոլոր հարցումները որոնք Դուք կատարել եք պետական մարմիններ, որոնք ինտեգրված են «Պետական ծառայություն-ների միասնական գրասենյակ» համակարգին (ՀՀ Ոստիկանության ԱՎՎ վարչություն, ՀՀ Ոստիկանության ինֆորմացիոն կենտրոն, ՔԿԱԳ գործակալություն և այլն):

Ինչպես կարող եք նկատել Նկար 67-ում, բաժնում ցուցադրվում են հարցվող անձի անուն ազգանունը և պետական մարմնի այն ստորաբաժանման անվանումը, որտեղ ու-ղարկված է հարցումը:

Նկար 66

Նկար 67

Page 54: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

54-րդ | Էջ

Պատասխաններ - այս բաժնում ցուցադրվում են բոլոր այն հարցումների պատաս-խանները, որոնք ստացվել են պետական այլ մարմիններից: Ինչպես կարող եք տեսնել

Նկար 68-ում, համակարգը ցուցադրում է հարցվող քաղաքացու անուն ազգանունն ու հա-մապատասխան պետական մարմնից ստացված հարցման կարգավիճակը՝ Գրանցված կամ Մերժված: Սեղմեք համապատասխան անուն ազգանվան վրա և համակարգը կցու-ցադրի Նկար 69-ում պատկերված էջը: Համակարգը տեղեկանքի ձևի վրայից կհանի «ՆԱԽՆԱԿԱՆ» նշումը: Տեղեկանքի օրինակը կցված է սույն ձեռնարկին, որպես Հավել-ված 6: Երբ Ձեզ կառաքվի տեղեկանքը կնքված տարբերակով կարող եք Սեղմել «Հանձնել հայտը» կոճակը և հայտը տեղափել «Հանձնված» բաժին: Այս քայլերի ավարտից հետո կարող եք տրամադրել տեղեկանքը քաղաքացուն:

Նկար 68

Ուշադրություն

Ամուսնության առկայության դեպքում օպերատորի կողմից տեղեկանք չի տրամադրվում:

Page 55: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

55-րդ | Էջ

Այս եղանակով կկարողանաք ապահովել, որ «Պատասխաններ» բաժնում ցու-ցադրվեն բացառապես այն հարցումների պատասխանները, որոնք դեռևս չեն տրամադր-

վել քաղաքացուն: Որոշակի ժամանակ աշխատելուց հետո «Հանձնված» բաժնում կու-տակվում են մեծ քանակությամբ հայտեր, որոնք Ձեզ այլևս անհրաժեշտ չեն: Այդ նպատա-

կով համակարգի ծրագրավորման թիմը «Հանձնված» բաժնում նախատեսել է «Տեղափո-խել արխիվ» կոճակը, ինչպես պատկերված է Նկար 70-ում, որը միանգամից կդատարկի բաժինը՝ հին ու ոչ անհրաժեշտ փաստաթղթերից: Փաստաթղթերի հետ արխիվում աշխա-տելու նկարագրությանը կարող եք ծանոթանալ սույն ձեռնարկի «Արխիվ» գլխում:

Նկար 70

Նկար 69

Page 56: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

56-րդ | Էջ

Հավելվածներ

Page 57: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

57-րդ | Էջ

Հավելված 1

Դատվածության և հետախուզման առկայության վերաբերյալ տեղեկանք ստանալու դիմումի լրացված օրինակ

Page 58: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

58-րդ | Էջ

Հավելված 2

Դատվածության և հետախուզման առկայության վերաբերյալ տեղեկանք ստանալու դիմումի ստացականի լրացված օրինակ

Page 59: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

59-րդ | Էջ

Հավելված 3

Դատվածության և հետախուզման առկայության վերաբերյալ տեղեկանքի լրացված օրինակ

Page 60: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

60-րդ | Էջ

Հավելված 4

Ամուսնության ակտային բացակայության վերաբերյալ տեղեկանք ստանալու դիմումի լրացված օրինակ

Page 61: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

61-րդ | Էջ

Page 62: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

62-րդ | Էջ

Հավելված 5

Ամուսնության ակտային բացակայության վերաբերյալ տեղեկանք ստանալու դիմու-մի ստացականի լրացված օրինակ

Page 63: ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ …prelive.sso.am/am/help.pdfuser@gmail.com) և նշանակել համակարգ մուտքի գաղտնաբառ։ Անհրաժեշտ

Օգտվողի Ձեռնարկ «Պետական ծառայությունների միասնական գրասենյակ» համակարգ

63-րդ | Էջ

Հավելված 6

Ամուսնության ակտային բացակայության վերաբերյալ տեղեկանքի լրացված օրինակ