2011-2012 - foundation.ayb.am · «Զատիկ» մանկատան սաների հետ: 2011-2012....

18
www.aybschool.am Բացվում է «Այբ» ավագ դպրոցը` առաջին 72 աշակերտի համար: «ԱրմՌոբոտիքս» մրցույթում «Այբ»-ի աշակերտները գրավում են առաջին և երկրորդ տեղերը՝ գծին հետևող իրենց ռոբոտներով: Մեկնարկում է «Այբապատում» նախագիծը, որի շրջանակներում «Այբ»-ի աշակերտներն այցելում են Հայաստանի սահմանամերձ գյուղեր և Արցախի քաղաքներ ու գյուղեր՝ փոխանցելու իրենց գիտելիքն ու հմտությունները տեղի երեխաներին: Նախագծին մասնակցում են 30 այբեցի և 250 աշակերտ Արցախից և Արմավիրի մարզից: Ճանաչված մասնագետներ Հայաստանից ու արտերկրից իրենց գիտելիքն ու փորձը ներկայացնում են «Այբ»-ի աշակերտներին՝ 20-ից ավելի դասախոսությունների միջոցով: «Հայկական բաց խաղ» առաջնությունում այբեցիների ստեղծած AYBrain խաղը նվաճում է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը: Անցկացվում է «Այբ» ավանում կառուցվելիք Սրբոց Թարգմանչաց եկեղեցու ճարտարապետական հայեցակարգի բաց մրցույթ, որին ներկայացվում է 50 նախագիծ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իսպանիայից: Առաջին իսկ տարում «Այբ»-ի աշակերտների ընդհանուր թվի գրեթե 10%- ը անցնում է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլ: Այս ցուցանիշով «Այբ»-ն առաջինն է ՀՀ բոլոր դպրոցների մեջ: 2011-2012

Upload: others

Post on 31-Dec-2019

3 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: 2011-2012 - foundation.ayb.am · «Զատիկ» մանկատան սաների հետ: 2011-2012. 2012-2013 «Այբ» ավագ դպրոց ընդունվում է ևս 80 աշակերտ:

www.

aybs

choo

l.am

Բացվում է «Այբ» ավագ դպրոցը` առաջին 72 աշակերտի համար:

«ԱրմՌոբոտիքս» մրցույթում «Այբ»-ի աշակերտները գրավում են առաջին և երկրորդ տեղերը՝ գծին հետևող իրենց ռոբոտներով:

Մեկնարկում է «Այբապատում» նախագիծը, որի շրջանակներում «Այբ»-ի աշակերտներն այցելում են Հայաստանի սահմանամերձ գյուղեր և Արցախի քաղաքներ ու գյուղեր՝ փոխանցելու իրենց գիտելիքն ու հմտությունները տեղի երեխաներին: Նախագծին մասնակցում են 30 այբեցի և 250 աշակերտ Արցախից և Արմավիրի մարզից:

Ճանաչված մասնագետներ Հայաստանից ու արտերկրից իրենց գիտելիքն ու փորձը ներկայացնում են «Այբ»-ի աշակերտներին՝ 20-ից ավելի դասախոսությունների միջոցով:

«Հայկական բաց խաղ» առաջնությունում այբեցիների ստեղծած AYBrain խաղը նվաճում է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը:

Անցկացվում է «Այբ» ավանում կառուցվելիք Սրբոց Թարգմանչաց եկեղեցու ճարտարապետական հայեցակարգի բաց մրցույթ, որին ներկայացվում է 50 նախագիծ Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Իսպանիայից:

Առաջին իսկ տարում «Այբ»-ի աշակերտների ընդհանուր թվի գրեթե 10%-ը անցնում է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլ: Այս ցուցանիշով «Այբ»-ն առաջինն է ՀՀ բոլոր դպրոցների մեջ:

2011-2012

Page 2: 2011-2012 - foundation.ayb.am · «Զատիկ» մանկատան սաների հետ: 2011-2012. 2012-2013 «Այբ» ավագ դպրոց ընդունվում է ևս 80 աշակերտ:

www.

aybs

choo

l.am

«Այբ» դպրոցի թիմը դառնում է «Հայ ասպետ» կրթադաստիարակչական հեռուստանախագծի հաղթող:

«Ծաղկունքի բաց դպրոց» կրթական հիմնադրամի ուսուցիչները վերապատրաստումներ են անցնում «Այբ» ավագ դպրոցում:

Դպրոցի աշակերտները, ուսուցիչները և ծնողները տնկում են «Այբ» ավանի առաջին 1000 ծառն ու թուփը:

«Այբ»-ն ու Քաջարանի 2 դպրոց համատեղ հետաքրքիր նախագիծ են իրականացնում բնապահպանության ոլորտում:

«Այբ»-ի 3 աշակերտ հանդես է գալիս որպես TEDxKids@Yerevan-ի խոսնակ:

2011-2012 ուստարում «Այբ» ավագ դպրոցի աշակերտների 71%-ը սովորում է «Այբ» կրթական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Կրթաթոշակային ֆոնդի ընդհանուր գումարը կազմում է շուրջ 100 միլիոն ՀՀ դրամ։

«Այբ»-ի 20 աշակերտ որպես ուսուցիչ սկսում է աշխատել «Զատիկ» մանկատան սաների հետ:

2011-2012

Page 3: 2011-2012 - foundation.ayb.am · «Զատիկ» մանկատան սաների հետ: 2011-2012. 2012-2013 «Այբ» ավագ դպրոց ընդունվում է ևս 80 աշակերտ:

www.

aybs

choo

l.am

2012-2013

«Այբ» ավագ դպրոց ընդունվում է ևս 80 աշակերտ:

«Այբ»-ի ռոբոտիկայի թիմը «Թրինիտի» քոլեջի (Կոնեկտիկուտ, ԱՄՆ) հրշեջ ռոբոտների միջազգային մրցույթում աշխարհի 7 երկիր ներկայացնող 130 թիմերի մեջ լավագույնն է ճանաչվում իր AybStorm ռոբոտով՝ տեսական լուծումների համար:

ՀՀ նախագահի՝ ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևին է արժանանում «Այբ» ավագ դպրոցի 3 աշակերտ՝ «Լավագույն աշակերտ» անվանակարգում:

Մեկնարկում է «Երախտագիտություն ուսուցիչներին» նախաձեռնությունը, որի շրջանակներում «Այբ» դպրոցի սաները այսուհետ ամեն տարի կարող են իրենց երախտագիտությունը հայտնել իրենց կյանքում մեծ ներդրում ունեցած մեկ մանկավարժի՝ ինչպես իրենց նախկին ուսումնական հաստատությունից, այնպես էլ «Այբ» դպրոցից:

«Այբ» ավագ դպրոցում բացվում է ռոբոտիկայի արդիական լաբորատորիա՝ հնարավորություն տալով է՛լ ավելի խորանալու ռոբոտաշինության մեջ:

«Այբ»-ի աշակերտների ավելի քան 26%-ն անցնում է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլ՝ ապահովելով 38 տեղ և նվաճելով 27 դիպլոմ և գովասանագիր՝ 10 առարկայից: Այս ցուցանիշներով «Այբ»-ը դարձյալ առաջինն է ՀՀ բոլոր դպրոցների մեջ:

Մեկնարկում է «Անկեղծության պահեր» նախագիծը, որի շրջանակում աշակերտները հնարավորություն են ունենում իրենց հարցերն ուղղելու տարբեր ոլորտների ճանաչված մարդկանց և ապա գնահատելու նրանց անկեղծությունը:

«Այբ»-ի 3 աշակերտ մասնակցում է ՌԴ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի կազմակերպած «Բարձր հարգ» միջազգային դպրոցական օլիմպիադային և 13000 մասնակիցների շարքում արժանանում 2-րդ և 3-րդ կարգի դիպլոմների՝ մաթեմատիկայից և ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներից:

Page 4: 2011-2012 - foundation.ayb.am · «Զատիկ» մանկատան սաների հետ: 2011-2012. 2012-2013 «Այբ» ավագ դպրոց ընդունվում է ևս 80 աշակերտ:

www.

aybs

choo

l.am

2012-2013

Մեկնարկում է «ԱյբԱՄԱՌ» ծրագիրը, որի շրջանակներում 10-15 տարեկան հայաստանցի և սփյուռքահայ երեխաներ զարգացնում են գիտելիքներն ու հաղորդակից դառնում հայկական մշակութային արժեքներին:

«Այբ» ավագ դպրոցի 17 շրջանավարտներից 2-ն արժանանում է ոսկե մեդալի: Ամբողջ Հայաստանից այդ տարի ոսկե մեդալ ստանում է մոտ 45 աշակերտ:

«Այբ» ավագ դպրոցի բոլոր 17 շրջանավարտները հաջողությամբ ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ. 10-ը՝ Հայաստանի ամերիկյան համալսարան, 4-ը՝ Երևանի պետական համալսարան, 1-ը՝ Երևանի պետական բժշկական համալսարան, 1-ը՝ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան, 1-ը՝ United World Colleges-ի դպրոց Հոնգ Կոնգում (Չինաստան):

«Այբ» դպրոցի 12 աշակերտ մասնակցում է մեդիագրագիտություն առարկայի՝ ՀՀ-ում կազմակերպված առաջին դասընթացին:

Հայաստանի տարբեր մարզերի ավագ դպրոցներից ժամանած 60 աշակերտ մասնակցում է «Այբ մեդիա դպրոց» ծրագրին՝ մեդիագրագիտության, տեսանկարահանման և տեսամոնտաժի դասընթացներին:

Ստեղծվում է «Այբ»-ի շրջանավարտների ակումբը՝ իր ակտիվ դերակատարությունը սկսելով «Այբ» համայնքի կյանքում:

«Այբ» ավագ դպրոցի 2 աշակերտ հանդես է գալիս որպես TEDxKids@Yerevan-ի խոսնակ: «Երևան»

ամսագրի կայքում հրապարակվում են «Այբ» դպրոցի լուսանկարչության դասընթացի մասնակիցների աշխատանքները՝ «Դիմանկարներ» խորագրով:

2012-2013 ուստարում «Այբ» ավագ դպրոցի աշակերտների 77%-ը ստանում է «Այբ» դպրոցում ուսման կրթաթոշակ, որոշ դեպքերում՝ նաև տրանսպորտային ծախսերի փոխհատուցում և նեթբուք: Կրթաթոշակային ֆոնդի ընդհանուր գումարը կազմում է մոտ 150 միլիոն ՀՀ դրամ:

Page 5: 2011-2012 - foundation.ayb.am · «Զատիկ» մանկատան սաների հետ: 2011-2012. 2012-2013 «Այբ» ավագ դպրոց ընդունվում է ևս 80 աշակերտ:

www.

aybs

choo

l.am

2013-2014

«Այբ» ավագ դպրոց է ընդունվում ևս 80 աշակերտ:

ՀՀ Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ Դիլիջան քաղաքում բացվում է Դիլիջանի կենտրոնական դպրոցը, որն աշխատում է «Այբ»-ի ծրագրերով և մեթոդաբանությամբ: Առաջին տարում դպրոցում սովորում է 45 աշակերտ:

«Այբ» համակարգի դպրոցների աշակերտների ընդհանուր թիվը կազմում է 298:

Գյումրու հանրապետական առարկայական օլիմպիադայի բնագիտամաթեմատի-կական փուլում «Այբ»-ն ունենում է 14 հաղթող՝ 4 առարկայից: Հումանիտար փուլում 21 այբեցի արժանանում է 1-3-րդ կարգի դիպլոմների:

ՌԴ Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի կազմակերպած «Բարձր հարգ» միջտարածաշրջանային դպրոցական օլիմպիադայում «Այբ» ավագ դպրոցի 4 աշակերտ դառնում է հաղթող և մրցանակակիր:

Բացվում է նաև «Այբ» տարրական դպրոցը՝ առաջին 53 աշակերտի համար:

Երևանում կայացած բնագիտամաթե-մատիկական օլիմպիադայում «Այբ»-ի աշակերտները 3 մրցանակային կարգ են նվաճում մաթեմատիկայից, ինֆորմատիկայից և կենսաբանությունից:

Մոսկվայում կայացած ԱՊՀ անդամ և Բալթյան երկրների աշակերտների ռուսաց լեզվի օլիմպիադայում «Այբ»-ի աշակերտուհին ստանում է 2-րդ կարգի 2 դիպլոմ և հաղթող ճանաչվում մի քանի անվանակարգում։

«Այբ» ավագ դպրոցի 12-րդ դասարանցի Անի Խաչատրյանը Տորոնտոյի համալսարանում կազմակերպվող կենսաբանության ամենամյա մրցույթում կիսում է 14-16-րդ հորիզոնականները 4161 մասնակիցների շարքում:

«Այբ»-ի ռոբոտիկայի թիմը գրավում է առաջին պատվավոր տեղը «ԱրմՌոբոտիքս» բաց առաջնությունում:

Page 6: 2011-2012 - foundation.ayb.am · «Զատիկ» մանկատան սաների հետ: 2011-2012. 2012-2013 «Այբ» ավագ դպրոց ընդունվում է ևս 80 աշակերտ:

www.

aybs

choo

l.am

2013-2014«Այբ» դպրոցի աշակերտ Էդուարդ Միհրանյանը դառնում է «Կենգուրու 2014» մրցույթի հաղթող:

«Այբ»-ի ռոբոտիկայի թիմը՝ իր 2 ռոբոտներով, «Թրինիտի» քոլեջի (Կոնեկտիկուտ, ԱՄՆ) հրշեջ ռոբոտների միջազգային մրցույթում հայտնվում է լավագույն հնգյակում: Մրցույթին մասնակցում էր 73 թիմ:

Բալի կղզում կայացած կենսաբանության միջազգային օլիմպիադայում «Այբ» դպրոցի 11-րդ դասարանցի Հասմիկ Ավագյանը նվաճում է բրոնզե մեդալ:

Թայվանում տեղի ունեցած ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայում «Այբ»-ի աշակերտ Սպարիկ Հայրապետյանը նվաճում է բրոնզե մեդալ:

Հայերեն գրքերի թվայնացման նախագծի շրջանակում «Այբ»-ի աշակերտները թվայնացնում են հայկական հնագույն գրքեր, ինչպես նաև մշակում նոր հայկական թռչնագիր տառատեսակ:

«Այբ»-ի 3 շրջանավարտ արժանանում է ոսկե մեդալի:

«Այբ»-ի աշակերտների ստեղծած Autoschool բջջային հավելվածը երկու ամիս շարունակ գլխավորում է Հայաստանից ամենից շատ ներբեռնվող հավելվածների ցուցակը (ավելի քան 50.000 ներբեռնում):

Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարության մշակած մրցանակային ծրագրում Հայաստանին տրամադրված 3 տեղերից մեկը նվաճում է «Այբ» ավագ դպրոցի աշակերտուհին՝ հնարավորություն ստանալով ուսուցողական այցով չորս շաբաթ անցկացնել Գերմանիայում։

Page 7: 2011-2012 - foundation.ayb.am · «Զատիկ» մանկատան սաների հետ: 2011-2012. 2012-2013 «Այբ» ավագ դպրոց ընդունվում է ևս 80 աշակերտ:

www.

aybs

choo

l.am

2013-2014

«Այբ»-ը մասնակցում է «Կրթություն և կարիերա ԷՔՍՊՈ-2014» միջազգային ցուցահանդեսին՝ արժանանալով «Լավագույն տաղավար» մրցանակին: «Այբ»-ի տաղավարում Scratch-ով ծրագրավորման ինտերակտիվ դաս և հետաքրքիր ներկայացումներ են անցկացնում տարրական դպրոցի սաները: Ավագ դպրոցի աշակերտները բաց դասեր են վարում նկարչություն, կենսաբանություն, գրականություն, անգլերեն, ռուսերեն, ֆիզիկա, քիմիա, պատմություն առարկաներից:

Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունենում «Այբ» երգչախմբի անդրանիկ մենահամերգը՝ նվիրված Կոմիտաս վարդապետի ծննդյան 145-ամյակին: Համերգը մաս է կազմում «Այբ» կրթական հիմնադրամի 8-ամյակին նվիրված տոնական միջոցառումների:

Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակին նվիրված շարադրանքի և նկարչության մրցույթում «Այբ»-ի աշակերտները գրավում են առաջին հորիզոնականներ և արժանանում խրախուսական մրցանակների։

«Գրանիշ» հայկական գրական ակումբի կայքում հրապարակվում է «Այբ»-ի աշակերտուհու «Ձեր թույլտվությամբ» հայերեն պատմվածքը:

«Այբ»-ի ուսուցիչները, աշխատակիցներն ու աշակերտները իրենց գաղափարները ներկայացնում են «Այբ» ակումբի վարչության ընդլայնված նիստի շրջանակում կազմակերպված գաղափարների տոնավաճառում:

Առաջին անգամ անցկացվում է «Այբական խաղեր» սպորտային համայնքային միջոցառումը: Իրար հետ մրցում են «Այբ» համայնքի ավելի քան 150 անդամ և ընդհանուր առմամբ շուրջ 300 մասնակից:

«Այբ» ավագ դպրոցն ու Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոնը (CEED Armenia) համատեղ նախաձեռնում են «Դպրոցները տեխնոլոգիական բիզնեսում» նոր նախագիծը՝ Հայաստանի աշխատաշուկայի և ձեռնարկատիրական-տեխնոլոգիական էկոհամակարգի ապագա կառուցվածքը բարելավելու նպատակով։ Աշակերտներն ուսումնասիրում են տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների բիզնես մոդելները, մասնակցում իրական նախագծերի: Ծրագրին միանում և աջակցում է Հայաստանի ՏՏ 6 ընկերություն:

«Այբ» ավագ դպրոցի՝ գերմաներեն ուսումնասիրող աշակերտների խումբը մասնակցում է «Աշակերտներն ուսուցանում են աշակերտներին» միջազգային նախագծին: Մեր գերմանախոսների պատրաստած տեսաֆիլմերը աշխարհի 18 երկրների 54 ֆիլմերի հետ միասին մասնակցում են մրցույթին և արժանանում «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

2013-2014 ուստարում «Այբ» ավագ դպրոցի աշակերտների 77%-ը սովորում է «Այբ» կրթական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Կրթաթոշակային ֆոնդի ընդհանուր գումարը կազմում է շուրջ 186 միլիոն ՀՀ դրամ։

Page 8: 2011-2012 - foundation.ayb.am · «Զատիկ» մանկատան սաների հետ: 2011-2012. 2012-2013 «Այբ» ավագ դպրոց ընդունվում է ևս 80 աշակերտ:

www.

aybs

choo

l.am

2013-2014

«Այբ» տարրական դպրոցի շախմատի ուսուցչուհի Շուշաննա Սարգսյանը դառնում է Հայաստանի կանանց շախմատի 69-րդ առաջնության հաղթող:

«Այբապատում» ծրագրի շրջանակներում Արցախի Ծմակահող գյուղում հավաքված 5-9-րդ դասարանցի 40 աշակերտ ուսումնասիրում է ինֆորմատիկա, ինչպես նաև Scratch և Linux ծրագրերը՝ «Այբ» ավագ դպրոցի 3 աշակերտների և դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչի օգնությամբ:

«Այբ»-ի աշակերտները դառնում են «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանի հայերեն հոդվածների ամենաակտիվ խմբագրողները և հոդվածագիրները: Մի քանի ամսվա ընթացքում նրանք կատարում են 2000-ից ավելի խմբագրում և ստեղծում շուրջ 1000 հոդված՝ հնարավորություն ստանալով մասնակցելու «Վիքի» համահայկական ճամբարին:

Օլիմպիադաների հանրապետական փուլում «Այբ»-ի աշակերտները նվաճել են 23 դիպլոմ և գովասանագիր:

«Այբ» ավագ դպրոցի 45 աշակերտների կեսից ավելին մասնակցում է միջազգային քննություններին՝ SAT, SAT առարկայական թեստեր, TOEFL: Մեր աշակերտների միջին միավորները կազմում են SAT առարկայական թեստերից՝ 740 (800-ից), TOEFL-ից՝ 96 (120-ից):

«Այբ»-ի շրջանավարտները նոր՝ «Հավես ամառ» ամառային ծրագիրն են իրականացնում «Այբ» համայնքի անդամների և ընկերների երեխաների համար:

TEDxKids@Yerevan-ում ելույթ է ունենում «Այբ» ավագ դպրոցի 2 աշակերտ:

ՀՀ նախագահի՝ ՏՏ բնագավառում ամենամյա կրթական պարգևին «Այբ» դպրոցից արժանանում է 2 աշակերտ՝ վկայագրի հետ միասին ստանալով դրամական պարգև:

«Այբ» ավագ դպրոցի 2014 թ. բոլոր շրջանավարտներն ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ. 26-ը՝ Հայաստանի ամերիկյան համալսարան, 5-ը՝ Երևանի պետական համալսարան, 2-ը՝ Երևանի պետական բժշկական համալսարան, 3-ը՝ «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային գիտահետազոտական համալսարան (Ռուսաստան), և մեկական շրջանավարտ՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Երևանի պետական լեզվաբանական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ (Ռուսաստան), Սանկտ Պետերբուրգի մանկաբուժության պետական բժշկական համալսարան (Ռուսաստան), Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտ (Ռուսաստան), Կալիֆորնիայի Բերկլիի համալսարան (ԱՄՆ), Կոլումբիայի համալսարան (ԱՄՆ), United World College (UWC, Հոնգ Կոնգ, Չինաստան):

Page 9: 2011-2012 - foundation.ayb.am · «Զատիկ» մանկատան սաների հետ: 2011-2012. 2012-2013 «Այբ» ավագ դպրոց ընդունվում է ևս 80 աշակերտ:

www.

aybs

choo

l.am

2014-2015

«Այբ» դպրոցի բոլոր երեք ուսումնական կառույցներում ուսանում է շուրջ 320 աշակերտ:

Դիլիջանի կենտրոնական դպրոցն ընդլայնվում է և աշխատում արդեն 95 սանի հետ:

Բացվում է «Այբ» միջին դպրոցը՝ ընդունելով առաջին 36 աշակերտին:

«Այբ»-ի ծրագրերով սովորում է 416 աշակերտ:

Առաջին անգամ կատարվում է «Այբ» համակարգի աշակերտների խոստման հանդիսավոր արարողություն:

ՀՀ ԿԳՆ-ը և «Այբ» կրթական հիմնադրամը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտ հետ, հիմնվելով «Այբ» դպրոցի ծրագրային հենքի վրա, սկսում են լայնածավալ կրթական նախաձեռնություն՝ Կրթության գերազանցության ազգային ծրագիրը (ԿԳԱԾ): Ծրագրով նախատեսվում է ստեղծել միջազգայնորեն ճանաչված և միջազգային չափանիշներին համապատասխան գերազանցության հարթակ՝ «Արարատյան բակալավրիատը», որը հասանելի կլինի Հայաստանի և հայկական սփյուռքի աշակերտների ու դպրոցների համար, ինչպես նաև գրավիչ դարձնել կրթության սպասավորի մասնագիտությունը և ձևավորել առաքելության զգացում ունեցող ուսուցիչների համայնք:

«Այբ»-ի շրջանավարտների ակումբի նախաձեռնությամբ և ջանքերով բացվում է «Այբ» հուշանվերների խանութը:

Հայաստան են այցելում Լոնդոնի համալսարանական քոլեջի Կրթության ինստիտուտի և Քեմբրիջի համալսարանի փորձառու մասնագետների պատվիրակությունները՝ ԿԳԱԾ-ի շրջանակներում:

Երևան քաղաքի դպրոցականների շախմատի օլիմպիադայում «Այբ» դպրոցի թիմը զբաղեցնում է մրցանակային երրորդ տեղը:

Page 10: 2011-2012 - foundation.ayb.am · «Զատիկ» մանկատան սաների հետ: 2011-2012. 2012-2013 «Այբ» ավագ դպրոց ընդունվում է ևս 80 աշակերտ:

www.

aybs

choo

l.am

Սոչիում կայացած ռոբոտիկայի աշխարհի օլիմպիադային (The World Robot Olympi-ad-WRO) պատվով ներկայանում է «Այբ» դպրոցի 2 թիմ:

«Այբ» դպրոցի 11-րդ դասարանցի Ստեֆանի Գևորգյանը Անապայում անցկացված Սև ծովի գավաթի 2014 թ.-ի Վինդսերֆինգի Ռուսաստանի բաց առաջնությունում իր տարիքային խմբում գրավում է առաջին պատվավոր տեղը: Ստեֆանին Հայաստանի վինդսերֆինգ առագաստանավային սպորտաձևի բազմակի չեմպիոն է:

«Այբական խաղերը» դառնում են ավանդական: Այս սպորտային և ինտելեկտուալ միջոցառումը հյուրընկալում է «Այբ» համայնքի ավելի քան 700 անդամի:

«Այբ» ավագ դպրոցի 12-րդ դասարանցի 64 աշակերտների կեսից ավելին մասնակցում է միջազգային քննությունների՝ SAT-ին, SAT առարկայական թեստերին և TOEFL-ին: Մեր աշակերտների միջին միավորները գերազանցեցում են անգամ նախորդ տարվա արդյունքները՝ կազմելով SAT առարկայական թեստերից՝ 746 (800-ից), TOEFL-ից՝ 98 (120-ից):

Գյումրիում կայացած հումանիտար և բնագիտական առարկաների հանրապետական օլիմպիադայում «Այբ»-ի հավաքականն ունենում է 31 մրցանակակիր։

Քաղաքական բանավեճերի, միջմշակութային հանդիպումների, եվրոպական քաղաքացիական կրթության և գաղափարների փոխանակման համար խոշորագույն հարթակ հանդիսացող Եվրոպական երիտասարդական պառլամենտի անդամ է դառնում «Այբ» ավագ դպրոցի 4 աշակերտ։ ԵԵՊ-ի ցանցը ներկայացված է եվրոպական 41 երկրում:

«Այբ» ավագ դպրոցի «Free-dom Writers» անգլերենի խումբը կազմակերպում է «Thanksgiving» միջոցառումը և աջակցում Գյումրիում բնակելի շենքերի կառուցման նախագծին:

«Այբ» դպրոցի նախաձեռնությամբ, ԻՏՁՄ (Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն), Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի և «Մայքրոսոֆթ Ար Էյ» ընկերության աջակցությամբ առաջին անգամ Հայաստանում անցկացվում է The Hour of Code միջոցառումը, որը մասնակիցներին հնարավորություն է տալիս խաղերի միջոցով հեշտությամբ սովորելու ծրագրավորման լեզուներ և մոտեցումներ: Հայաստանի մասնակիցները միանում են մրցույթի շուրջ 100 միլիոն մասնակիցներին՝ ողջ աշխարհից:

2014-2015

Page 11: 2011-2012 - foundation.ayb.am · «Զատիկ» մանկատան սաների հետ: 2011-2012. 2012-2013 «Այբ» ավագ դպրոց ընդունվում է ևս 80 աշակերտ:

www.

aybs

choo

l.am

2014-2015

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի անցկացրած մաթեմատիկայի օլիմպիադայում «Այբ» դպրոցի 4 աշակերտ հաղթող է ճանաչվում:

Երևանի պետական համալսարանի անցկացրած ամենամյա առարկայական օլիմպիադայի (15 առարկա) արդյունքում «Այբ» ավագ դպրոցի 6 աշակերտ դառնում է մրցանակակիր:

Ռուսաստանի Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի կազմակերպած «Բարձր հարգ» միջտարածաշրջանային դպրոցական օլիմպիադայում «Այբ» դպրոցն ունենում է 4 մրցանակակիր: Մարտին Միրաքյանը Հայաստանում իր տարեկիցների մեջ միակն է, ով այս օլիմպիադայում դիպլոմի է արժանանում ինֆորմատիկա առարկայից:

Հայաստանի դպրոցների ազգային վարկանիշավորման համակարգում «Այբ» դպրոցը առաջինն է ճանաչվում քաղաքային մեծ և միջին միջնակարգ դպրոցների ենթախմբում:

«Այբ» ավագ դպրոցը հայտարարում է ընդունելության նոր պայմաններ Հայաստանի մարզերի ու Արցախի աշակերտների համար՝ հնարավորություն ընձեռելով մինչև 5 դիմորդի՝ ստանալու 100%-անոց կրթաթոշակ՝ անկախ դիմորդի ընտանիքի վճարունակությունից:

Փոխօգնության և փորձի փոխանակման «Այբապատում» նախագծի շրջանակում «Այբ» դպրոցի թիմը՝ 9 աշակերտ և 3 ուսուցիչ, ուղևորվում է Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղ:

Տորոնտոյի համալսարանի կողմից անցկացվող կենսաբանության ամենամյա միջազգային օլիմպիադայում «Այբ» դպրոցն ունենում է 2 մրցանակակիր. 12-րդ դասարանի աշակերտներ Հասմիկ Ավագյանը և Մարի-Ալիս Մինասյանը զբաղեցնում են 6-րդ հորիզոնականը: Օլիմպիադային մասնակցության հայտ էր ներկայացրել 4122 աշակերտ աշխարհի 289 դպրոցից:

Դպրոցի հիմնադրման առաջին իսկ օրերից մեկնարկած «միջօրեի դասախոսությունների» ձևաչափով՝ «Այբ»-ի աշակերտները հնարավորություն են ունենում լսելու ավելի քան 60 անվանի խոսնակների: Այդ հանդիպումները զարգացնում և ընդլայնում են աշակերտների գիտելիքներն ու աշխարհայացքը, օգնում ապագա մասնագիտության ընտրության հարցում:

«Այբ»-ի 1 աշակերտ հանդես է գալիս որպես TEDxKids@Yerevan-ի խոսնակ:

«Գրանիշ» հայկական գրական ակումբի կայքում հրապարակվում է «Այբ»-ի աշակերտի «Մատյան Հեգնության» հայերեն ստեղծա-գործությունը:

Page 12: 2011-2012 - foundation.ayb.am · «Զատիկ» մանկատան սաների հետ: 2011-2012. 2012-2013 «Այբ» ավագ դպրոց ընդունվում է ևս 80 աշակերտ:

www.

aybs

choo

l.am

2014-2015

Դպրոցականների առարկայական համապետական օլիմպիադայի մրցանակակիրներ, 12-րդ դասարանցի Հասմիկ Ավագյանն ու Մարտին Միրաքյանը հնարավորություն են ստանում մասնակցելու համապատասխանաբար կենսաբանության ու ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադաներին:

Դպրոցականների առարկայական համապետական օլիմպիադայի քաղաքային փուլում «Այբ» դպրոցն արժանանում է 23 դիպլոմի (6-ը՝ 1-ին կարգի, 8-ը՝ 2-րդ կարգի, 9-ը՝ 3-րդ կարգի)՝ 10 առարկայից: Այս ցուցանիշով դպրոցն առաջատարների թվում է:

Առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլում «Այբ» դպրոցն ունենում է 17 մրցանակակիր. 1 աշակերտ ստանում է 1-ին կարգի դիպլոմ, 8 աշակերտ՝ 2-րդ կարգի, 2 աշակերտ՝ 3-րդ կարգի, և 6 աշակերտ արժանանանում է գովասանագրի:

«Այբ» դպրոցի երգչախումբը նվաճում է մեծ բեմեր. Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունենում հայոց Մեծ եղեռնի100-ամյա տարելիցին նվիրված մեծ համերգ՝ դպրոցի երգչախմբի մասնակցությամբ: Ապա նույն համերգային ծրագրով

«Այբ»-ի երգչախումբը ելույթներ է ունենում նաև Ֆրանսիայի երեք քաղաքում։

«Այբ» դպրոցը հյուրընկալում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Դպրոցում իրենց գործունեությամբ աչքի ընկած 2 աշակերտ, ինչպես նաև դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանը, դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը և 4 ուսուցիչ պարգևատրվում են տարբեր շքանշաններով:

«Այբ» ավագ դպրոցի ռոբոտիկայի թիմը ստեղծում է գծին հետևող 1 նոր ռոբոտ, 4 ուղղաթիռային անօդաչու սարք, 1 անօդաչու ինքնաթիռ և բույսեր ջրող/խնամող 1 ռոբոտ: Թիմը պատրաստվում է մասնակցելու 2015 թ. սեպտեմբերին անցկացվելիք անօդաչու թռչող միկրոսարքերի միջազգային (IMAV) մրցույթին:

2015 թ. հունիսի դրությամբ շուրջ 16 անձնավորություն հյուրընկալվել է «Անկեղծության պահեր» նախագծին, որի շրջանակում աշակերտները հնարավորություն ունեն իրենց հարցերն ուղղել տարբեր ոլորտների ճանաչված մարդկանց և ապա գնահատել նրանց անկեղծությունը:

«Այբ» ավագ դպրոցի աշակերտները ստանում են հրավեր՝ սովորելու մի շարք հայտնի բուհերում, այդ թվում՝ Բերկլիի համալսարանում (ԱՄՆ), Կալիֆորնիայի Սան Դիեգոյի համալսարանում (ԱՄՆ), Կալիֆորնիայի Դեյվիսի համալսարանում (ԱՄՆ), Դալյանի տեխնոլոգիական համալսարանում (Չինաստան), «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ազգային գիտահետազոտական համալսարանում (Ռուսաստան), Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտում (Ռուսաստան), Հայաստանի ամերիկյան համալսարանում, Հայաստանի ֆրանսիական համալսարանում, Երևանի պետական համալսարանում, Երևանի պետական բժշկական համալսարանում, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում:

Page 13: 2011-2012 - foundation.ayb.am · «Զատիկ» մանկատան սաների հետ: 2011-2012. 2012-2013 «Այբ» ավագ դպրոց ընդունվում է ևս 80 աշակերտ:

www.

aybs

choo

l.am

2015-2016Տեղի է ունենում Դիլիջանի կենտրոնական դպրոցի նորակառույց շենքի պաշտոնական բացումը: «Այբ»-ի դպրոցների ընտանիքին պատկանող և 2013 թ.-ից գործող այս դպրոցը հիմնական է՝ նախատեսված 1-9-րդ դասարանների մինչև 160 աշակերտի համար:

«Այբ» ավանում անցկացվում է ավանդույթ դարձած «Այբական խաղեր» սպորտային և ինտելեկտուալ միջոցառումը, որը համախմբում է «Այբ» համայնքի հարյուրավոր անդամների՝ ծնողների, ուսուցիչների, աշակերտների, շրջանավարտների, «Այբ» ակումբի անդամների, դպրոցի բարերարների, հյուրերի: Իսկ սննդի տոնավաճառի և հատուկ կազմակերպված դրամահավաքի ողջ հասույթը՝ ավելի քան 1 մլն դրամ, ուղղվում է դպրոցի նոր մասնաշենքի կառուցմանը:

«Այբ» դպրոցը պատիվ է ունենում հյուրընկալելու Ռուսաստանի խոշորագույն բանկի՝ «Սբերբանկի» վարչության նախագահ Գերման Գրեֆին և գործարար, «Սբերբանկի» վարչության նախագահի խորհրդական Ռուբեն Վարդանյանին։

Դանիայի Օրհուս քաղաքում տեղի ունեցած Կենսաբանության միջազգային օլիմպիադայում «Այբ» դպրոցի 2015 թ. շրջանավարտ Հասմիկ Ավագյանը նվաճում է արծաթե մեդալ՝ այս օլիմպիադայում Հայաստանի երբևէ նվաճած երկու արծաթներից մեկը:

Հունաստանի պատմական Պատմոս կղզում «Այբ» դպրոցի երգչախմբը հնչեցնում է հայ հոգևոր միջնադարյան երաժշտությունը։ Նրանց փայլուն կատարմամբ հնչում են Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Դանիել Երաժիշտի և Երվանդ Երկանյանի ստեղծագործությունները։ Երեխաները մեկ օրում դառնում են ամբողջ կղզու հիացմունքի ու համակրանքի առարկան՝ հանրահռչակելով մեր ոգեղեն մշակույթը կղզու բնակիչների և հյուրերի շրջանում:

Տեղի է ունենում «Այբ» դպրոցի «Գ» մասնաշենքի հիմնարկեքի արարողությունը: Նոր մասնաշենքը ևս 180 աշակերտի հնարավորություն կտա ուսանելու «Այբ» դպրոցում: Քառահարկ այս շինությունը ներառելու է նոր լաբորատորիաներ և արհեստանոցներ, արվեստի ստուդիա, մարզասրահ, դահլիճ-ամֆիթատրոն, հանգստի ու խաղի գոտիներ:

«Այբ» դպրոցի կենսաբանության ավագ ուսուցիչ Մերի Հովսեփյանն արժանանում է ՀՀ նախագահի պարգևին` Մովսես Խորենացու մեդալին՝ մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում ներդրած ավանդի համար:

Page 14: 2011-2012 - foundation.ayb.am · «Զատիկ» մանկատան սաների հետ: 2011-2012. 2012-2013 «Այբ» ավագ դպրոց ընդունվում է ևս 80 աշակերտ:

www.

aybs

choo

l.am

2015-2016

«Այբ» կրթական հիմնադրամը և «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը հիմնադրում են «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամը, որը զբաղվելու է ավանդական երգերի և պարերի պահպանման, գիտական հետազոտության, հանրայնացման, կրթական ծրագրերի մշակման ու պարուսուցման աշխատանքներով:

«Այբ» դպրոցի 2015 թ. շրջանավարտ Միքայել Հովակիմյանը և ավագ դպրոցի աշակերտ Աշոտ Մարգարյանն արժանանում են ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևին՝ «Լավագույն աշակերտ ՏՏ ոլորտում» անվանակարգում:

ՀՀ մշակույթի նախարարությունը «Այբ» դպրոցի երաժշտության ուսուցչուհի Արուսյակ Մանթաշյանին շնորհում է նախարարության պատվոգիր և պարգևատրում «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով:

«Այբ» դպրոցի և «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ «Այբ» ավագ դպրոցում տեղի է ունենում «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը: Սա «Այբ»-ում և Հայաստանում կազմակերպված երկրորդ «Ծրագրավորման ժամն» է: Այն այս անգամ էլ համախմբում է 200-ից ավելի մասնակցի, ովքեր հնարավորություն են ունենում խաղերի միջոցով սովորելու ծրագրավորման լեզուներ:

«Այբ» դպրոցին և Դիլիջանի կենտրոնական դպրոցին կից բացվում են Հայաստանի առաջին երկու ֆաբլաբերը՝ ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ստեղծած արհեստանոց-լաբորատորիաները: Այս նախաձեռնությունը հնարավոր է դառնում ՀՀ Կենտրոնական բանկի և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համագործակցության շնորհիվ: Ֆաբլաբերը, զինված հատուկ սարքավորումներով և նյութերով, հնարավորություն են տալիս նորարարական տեխնոլոգիաներ կիրառելու գիտական տարբեր ոլորտներում և արտադրելու «գրեթե ամեն ինչի» ձևանմուշ:

Փետրվարի 5-ին լրանում է «Այբ» ակումբի և «Այբ» կրթական հիմնադրամի գաղափարի ծննդյան 10-րդ տարեդարձը: Իր տասնամյա գործունեության ընթացքում «Այբ»-ը կյանքի է կոչել 20-ից ավելի ծրագիր և նախաձեռնություն, հավաքել և Հայաստանում ու Արցախում կրթական ծրագրերի իրականացմանն ուղղել 21.118.503 ԱՄՆ դոլար (2007-2015 թթ.): Այսօր «Այբ» ակումբը միավորում է գաղափարակից 39 անդամի՝ աշխարհի տարբեր անկյուններից, իսկ «Այբ»-ի բարերարների համայնքի շարքերը համալրում են տարբեր երկրներից ավելի քան 200 բարերար։

«Այբ» դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Սիմոն Զոհրաբյանը հանդես է գալիս TEDxKids@Yerevan-ին որպես խոսնակ:

Page 15: 2011-2012 - foundation.ayb.am · «Զատիկ» մանկատան սաների հետ: 2011-2012. 2012-2013 «Այբ» ավագ դպրոց ընդունվում է ևս 80 աշակերտ:

www.

aybs

choo

l.am

2015-2016

«Այբ» դպրոցը հյուրընկալում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի դասախոս, ավելի քան 38 ընկերության հիմնադիր, «100 կյանք» մարդասիրական նախաձեռնության և «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Նուբար Աֆեյանին։ Ժամից ավել տևած անկեղծ զրույցի ընթացքում պրն Աֆեյանը երեխաների ուշադրությունը հրավիրում է բազմաթիվ կարևոր հարցերի վրա և հորդորում չվախենալ սխալներից:

«Այբ» դպրոց է այցելում ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը: Փոքրիկ շրջայցից հետո նա հետաքրքիր հանդիպում է ունենում աշակերտների հետ, զրուցում Հայաստանում կրթության ապագայի և բարեփոխումների մասին:

«Այբ» համայնքը, «ԷՅ ԹԻ ՓԻ» բարեգործական հիմնադրամի («Հայաստան Ծառատունկ Ծրագիր») հետ համատեղ, մեկնում է Արագածոտնի մարզի Ուջան գյուղ՝ մասնակցելու գարնանային ծառատունկի: «Այբ»-ի աշակերտների ջանքերով տնկվում է 160 դեկորատիվ ծառ և թուփ:

«Այբ» ավագ դպրոցի աշակերտները շարունակում են տարածել կրթության լույսը Երևանից դուրս: «Այբապատում» ծրագրի շրջանակում այս անգամ աշակերտները մեկնում են Տավուշի մարզի Աչաջուր գյուղի միջնակարգ դպրոց և հետաքրքիր դասեր անցկացնում տեղի աշակերտների համար:

«Այբ» դպրոցի ռոբոտաշինության խմբակը ԱՄՆ-ի Մարիոն քաղաքում անցկացված հեղինակավոր «Ռոբոտիկայի ազգային մարտահրավեր» (National Robotics Challenge) մրցույթից տուն է վերադառնում արծաթե մեդալով և բաղձալի «Honda Innova-tion Award» մրցանակով: «Այբ» դպրոցի սաները հերթական անգամ պատվով ներկայացնում են Հայաստանը միջազգային կրթական ասպարեզում: Ավելի քան 1300 մասնակից և 400 ռոբոտ էին ներկայացվել ՌԱՄ 2016-ին:

«Այբ» դպրոցում տեղի է ունենում ամենամյա Ամանորյա բարեգործական տոնավաճառը, որը մեկ հարկի տակ համախմբում է արվեստի տասնյակ շնորհաշատ վարպետների: Միջոցառման հասույթը կազմում է 1 մլն 256 հազ. դրամ և ուղղվում «Այբ» դպրոցի նոր մասնաշենքի ծրագրին:

Page 16: 2011-2012 - foundation.ayb.am · «Զատիկ» մանկատան սաների հետ: 2011-2012. 2012-2013 «Այբ» ավագ դպրոց ընդունվում է ևս 80 աշակերտ:

www.

aybs

choo

l.am

Արվեստի շաբաթի շրջանակում տեղի է ունենում «Այբ»-ի` «The Battle of Evermore» երաժշտական խմբի առաջին մեծ՝ երկժամյա համերգը, որը անցնում է հետաքրքիր սեմինար-համերգի ձևաչափով և ունկնդրին սովորեցնում, թե ինչպես լսել բարձրաճաշակ դասական ռոք:

«Այբ» դպրոցը հյուրընկալում է «Հայաստանի նոր անուններ» ճանաչված ծրագրի պատանի երաժիշտ կատարողների խմբին: Համերգային ծրագրի ընթացքում «Այբ» համայնքին ներկայացվում են Վիվալդիի, Կոնստանտին Օրբելյանի, Արամ Խաչատրյանի և Կոմիտասի ստեղծագործությունները:

ՀՀ դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում այբեցիները գրանցում են լավագույն ցուցանիշներ՝ մեկ 1-ին կարգ, չորս 2-րդ կարգ, ութ 3-րդ կարգ և վեց գովասանագիր:

«Այբ» հիմնադրամի ստեղծած և Կրթության գերազանցության ազգային ծրագրի շրջանակում լրամշակված «Արարատյան բակալավրիատ» հայալեզու կրթական ծրագիրը հավասարազոր է ճանաչվում բրիտանական NARIC ճանաչման և համեմատության գործակալության կողմից անգլիական Քեմբրիջի խորացված մակարդակներին (Cambridge A Levels) և ամերիկյան Advanced Placement-ին (AP):

«Այբ» դպրոցի աշակերտները զբաղեցնում են լավագույն տեղերը (երկու 1-ին կարգ, երեք 2-րդ կարգ և մեկ 3-րդ կարգ) Հայաստանում ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորների կազմակերպած պոեզիայի ասմունքի մրցույթի մարզային փուլում: Իսկ արդեն հանրապետական փուլում մեր Սուսաննա Խառատյանը և Արամ Ադամյանը ճանաչվում են հաղթողներ՝ գրավելով, համապատասխանաբար, 1-ին և 2-րդ տեղերը:

«Այբ» դպրոցի սաները ստանում են Արարատյան բակալավրիատի միջազգային քննությունների առաջին հավաստագրերը՝ բացառիկ երևույթ թե՛ Հայաստանի, թե՛ համաշխարհային կրթական պատմության մեջ, երբ որևէ երկրի աշակերտներն իրենց մայրենի լեզվով հանձնում են Քեմբրիջի խորացված մակարդակներին համազոր քննություններ և ստանում միջազգայնորեն ճանաչված հավաստագրեր:

Հունիսի 25-ը տարվա ամենամեծ, ամենակարևոր, ամենահուզիչ օրն էր «Այբ» դպրոցում. «Այբ»-ի 2016 թ. շրջանավարտների 4-րդ սերունդը՝ 67 աշակերտ, ստանում է ավարտական դիպլոմները և «Այբ»-ի մենտորության ծրագրի հավաստագրերը: 2011-2016 ուստարիներին «Այբ» դպրոցը մեծ կյանք է ճանապարհել 192 շրջանավարտի:

2015-2016

«Այբ»-ի 2016 թ. շրջանավարտներն ընդունվում են 14 բուհ, որոնցից 6-ը՝ հայաստանյան, մնացյալ 8-ը՝ ԱՄՆ-ի և եվրոպական երկրների:

Page 17: 2011-2012 - foundation.ayb.am · «Զատիկ» մանկատան սաների հետ: 2011-2012. 2012-2013 «Այբ» ավագ դպրոց ընդունվում է ևս 80 աշակերտ:

www.

aybs

choo

l.am

2015-2016Հայաստանը 3 բրոնզե մեդալ է նվաճում Վիետնամի Հանոյ քաղաքում 2016 թ. կայացած Կենսաբանության միջազգային օլիմպիադայում: Մեդալներից մեկը վաստակում է «Այբ» դպրոցի նորաթուխ շրջանավարտ Տիգրան Աղաբեկյանը։ Մրցույթին մասնակցում էին 253 աշակերտներ աշխարհի 65 երկրից:

2015-2016 ուստարվա շրջանավարտները գրանցում են բարձր արդյունքներ միջազգային քննություններից. միջին միավորը TOEFL քննությունից 92,4 է (120 առավելագույնից), SAT առարկայական թեստերից՝ 753 (800 առավելագույնից):

2015-2016 ուստարում «Այբ» դպրոցում դասախոսություններով հանդես են գալիս տարբեր ոլորտների 15 հեղինակավոր մասնագետներ: Դպրոցը հյուրընկալում է մի քանի տասնյակ անվանի հյուրերի:

«Այբ» դպրոցի 2015-2016 ուսումնական տարվա ձեռքբերումներից է Նախագծային ուսուցման ծրագրի մեկնարկը, որի հիմքում ընկած է «սովորել անելով» սկզբունքը։ Ծրագրի շրջանակում ստեղծվում է 9 ակումբ, որոնք իրականացնում են 10 հանրօգուտ նախագիծ:

«Այբ» դպրոցում կայանում է ամենամյա այբական արվեստի շաբաթը: Հնգօրյա միջոցառման ընթացքում դպրոցում ցուցադրվում են «Այբ»-ի և Դիլիջանի կենտրոնական դպրոցի աշակերտների հարյուրավոր ձեռքի աշխատանքներ: Անցկացվում են տարբեր վարպետության դասեր՝ լինոփորագրության, նկարչության, մակրամեի, անիմացիայի և այլն: Արվեստի շաբաթը եզրափակվում է արվեստների խմբակների հաշվետու համերգով:

«Այբ» դպրոցում տեղի է ունենում ամենամյա «Սովորում եմ՝ աշխատելով» ծրագիրը (Ayb Internship Fair), որի շնորհիվ աշակերտները հնարավորություն են ստանում աշխատանքային պրակտիկա անցնելու Հայաստանի առաջատար կազմակերպություններում: Այս և նախորդ տարիների ընթացքում «Այբ» ավագ դպրոցի ավելի քանի 300 աշակերտ և շրջանավարտ մասնակցել է ծրագրին։

«Այբ» դպրոցում տեղի է ունենում Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի (ՌՀՕ) ազգային փուլը, որի պաշտոնական կազմակերպիչը Հայաստանում «Այբ» կրթական հիմնադրամն է: Թեժ պայքարից հետո ՌՀՕ-ի հայաստանյան փուլի հաղթող է ճանաչվում Arm Cyber Kids հավաքական թիմը, որը ապա Հայաստանը ներկայացնելու է միջազգային փուլում:

Page 18: 2011-2012 - foundation.ayb.am · «Զատիկ» մանկատան սաների հետ: 2011-2012. 2012-2013 «Այբ» ավագ դպրոց ընդունվում է ևս 80 աշակերտ:

www.

aybs

choo

l.am

Ամփոփիչ փաստեր և թվեր

2015-2016 ուստարում «Այբ» դպրոցում ուսանում է 331 աշակերտ, որոնցից 145-ը՝ ավագ (10-12-րդ դաս.), 52-ը՝ միջին (5-9-րդ դաս.) և 134-ը՝ տարրական (1-4-րդ դաս.) բաղադրիչում:

2011-2016 ուստարիների ընթացքում «Այբ» դպրոցը տվել է 11 ոսկե մեդալակիր: Ահա նրանց անունները. Անի Ալավերդյան, Ստելլա Ստեփանյան, Մարինա Չիլինգարյան, Նարե Կարագուլյան, Արման Տիգրանյան, Ելենա Ղուկասյան, Զարուհի Ավագյան, Թալին Սաղդասարյան, Հասմիկ Ավագյան, Մարգո Սարգսյան և Գևորգ Խանդամիրյան:

2011-2016 ուստարիներին «Այբ» հիմնադրամը տրամադրել է «Այբ» ավագ դպրոցին756.480.348 ՀՀ դրամ` որպես կրթաթոշակ` (մոտավորապես 1.756.410 ԱՄՆ դոլար) ուսման վարձի փոխհատուցում:

2015-2016 ուստարվա տվյալների համաձայն` «Այբ» դպրոցում դասավանդում է 93 ուսուցիչ, որոնցից 22-ը՝ գիտ. դոկտոր և թեկնածու, 1-ը՝ արվեստի վաստ. գործիչ, 6-ը՝ սպորտի վարպետ:

2015-2016 ուստարվա տվյալների համաձայն՝ «Այբ» ավագ դպրոցում դասավանդվում է 42 առարկա 8 առարկայախմբում և 8 նախագծային առարկա, իսկ միջին և տարրական դպրոցներում՝ 27 և 17 առարկա, համապատաս-խանաբար:

2015-2016 ուստարում «Այբ» ավագ դպրոցի աշակերտների 72%-ը ստանում է «Այբ» դպրոցում ուսման կրթաթոշակ, որոշ դեպքերում՝ նաև տրանսպորտային ծախսերի փոխհատուցում և նեթբուք: Կրթաթոշակային ֆոնդի ընդհանուր գումարը կազմում է 147.475.718 ՀՀ դրամ (մոտավորապես 306.700 ԱՄՆ դոլար):