Բույսերի մաթեմատիկա

Post on 24-Dec-2014

946 Views

Category:

Education

1 Downloads

Preview:

Click to see full reader

DESCRIPTION

 

TRANSCRIPT

• Այս անգամ մաթեմատիկական հետազոտությունը կատարում ենք ոչ թե թվերի հետ, այլ մեզ շրջապատող բույսերի հետ: Մեզ շրջապատող բնությունը, բույսերը նույնպես կապված են մաթեմատիկայի հետ:

Նեխուրի մոտ1 և 2

• Վերցնենք նեխուրը և այն կտրենք ցողունին ուղղահայաց ուղղությամբ: Կտեսնենք, որ նեխուրի շերտերը դասավորված են ջրապտույտի նման: Դա նրանից է, որ ինչպես շատ բույսեր, նեխուրը նույնպես աճում է ոլորապտույտ շերտերով:

• Յուրաքանչյուր նոր շերտն աճում է նախորդի մեջի կողմից և բույսը կարծես ոլորվում է: Իրականում նեխուրի կտրվածքում կարելի է տեսնել երեք ոլորված գալարներ: Նրանցից մեկը պտտվում է ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ: Մյուս երկուսը ժամացույցի սլաքի ուղղությամբ:

• Այս հետազոտությունը կարելի է շարունակել զբոսնելով բուսաբանական այգում, քաղաքից դուրս բնության գրկում: Ոլորապտույտ շերտեր կարելի է հայտնաբերել ոչ միայն նեխուրի մոտ, այլև կակտուսների, սոճու կոների, երիցուկի ծաղիկների, արևածաղիկի մոտ:

• Օրինակ անանասի փշերը կազմում են միանգամից երկու ոլորապտույտ շերտերի բազմություն, որոնցից ութը ժամացույցի սլաքի ուղղությամբ է պտտվում, եթե նայում ենք ներքևից, իսկ տասներեքը` ժամացույցի սլաքին հակառակ ուղղությամբ:

8 13Անանասի մոտ և

• Զարմանալին այն է, որ ոլորապտույտների քանակ արտացալող երկու թվերը Ֆիբոնաչիի թվերի շարքի հարևան թվերն են :

• Շատ ավելի հաճախ հանդիպում է 5 և 8 զույգը, որը կարելի է գտնել

սոճու կոների մեջ:

• Արևածաղիկի մոտ 21 և 34

Փորձիր գտնել բույսեր, որոնցում հանդիպում են 2 և 3, 3 և 5, 5 և 8,

13 և 21 զույգերը:

Տեսանյութի`

Ղեկավար` Մանիկ Պողոսյան

top related