kapan secondary school n 5 - safer internet armenia

5
Առաջադրված իրավիճակները և դրանց լուծումները Իրավիճակներ

Upload: safer-internet-armenia-safeam

Post on 31-Jul-2015

49 views

Category:

Education


4 download

TRANSCRIPT

Առաջադրված իրավիճակները և դրանց լուծումները

Իրավիճակներ

Խումբ 1- Խաղի ընթացքում գովազդվեց հեռախոս, էժան գներով: Այն Ձեզ շատ է դուր եկել: Ինչպե՞ս կվարվեք:

Կհավաքենք լրացուցիչ տեղեկություններ և այդ մասին կտեղեկացնենք ծնողներին:

Կխորհրդակցենք ծնողների հետ և հաշվի կառնենք նրանց կարծիքը

հեռախոսը գնելուց առաջ:

Խումբ 2- Ստացել եք նամակ, որտեղ Ձեզ հայտնում են, որ դուք ունեք մեծ ժառանգություն և դրա ստացման համար պահանջվում է $150 կանխավճար և Ձեր բանկային հաշվեհամարը: Ինչպե՞ս կվարվեք:

Արագ տեղեկացնել նամակի մասին ծնողներին (հարազատներին) կամ ուսուցիչներին:

Հաշվի առնել մեծերի կարծիքը և ինքնուրույն քայլեր չձեռնարկել:

Խումբ 3- Պողոսյան Պողոսի բուժումը արտասահմանում կազմակերպելու համար պահանջվում է $150 000: Բարի կամքի տեր մարդկանց խնդրվում է աջակցել: Ինչպե՞ս կվարվեք:

Ճշտել տեղեկատվության հավաստիությունը:

Խորհրդակցելով մեծերի հետ կատարել համապատասխան հանգանակություն:

Խումբ 4- Մեր քաղաքի կանաչապատման համար պետք են միջոցներ, որոնք կգոյանան նույնիսկ ամենափոքր դրամական ներդրումներից /սկսած 100 դրամից/: Ինչպե՞ս կվարվեք:

Ուսուցիչների օգնությամբ տեղեկանալ հայտարարության մասին, թե ո՞ր կազմակերպությունն է իրականացնում:

Եթե հավաստի է տեղեկատվությունը, ապա աջակցել աշակերտական խորհրդի օգնությամբ միջոցառման կայացման համար: