miutyun tert

12
Տրվմ է անվճար “Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է” www.miutyun.armenia.ge [email protected] ՄԻԹՅՆ ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՑ ՄԱՍԻՆ ՄԵՆՔ ԿԽՈՍԵ՜ՆՔ ՙԹբիլիսիի և Երևանի միջև չկան հարցեր, որոնք հնարավոր չէ կարգավորել՚: Այս մոգական խոսքերն ասում են կա՜մ Երևանում` Վրաստանի արտաքին գործերի օրվա նախարարը, կա՜մ Թբիլիսիում` Հայաստանի արտաքին գործերի օրվա նախարարը: 2010 թ. հունիսին հերթը Հայաստանի արտաքին գործերի նախարարինն էր: ՙԹբիլիսիի և Երևանի միջև չկան հարցեր, որոնք հնարավոր չէ կարգավորել՚,- Վրաստան աշխատանքային այցի ժամանակ հայտարարեց ՀՀ ներկա արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: 1991 թ.-ից հետո, երեք նախագահների պաշտոնավարման տարիներին էլ, կախարդանքի պես անընդհատ կրկնվող այս խոսքերն ապացույցն են փաստի, որ Թբիլիսիի և Երևանի միջև կա՜ն հարցեր, որոնք կարգավորված չեն: Ավելի ճիշտ` չե՜ն կարգավորվում: Ինչո՞ւ: Որպես Վրաստանի քաղաքացիներ` վիրահայ համայնքը հասկանում է Երևանի և Թբիլիսիի հարաբերությունների հարցերը ձևական են, զուտ միջպետական բնույթ ունեն: Որպես Վրաստանի քաղաքացիներ և ազգային փոքրամասնություն` վիրահայ համայնքը նաև գիտակցում է, որ այս հարցը ներառում է այս երկրում հայ համայնքի ազգային ինքնության պահպանման և քաղաքացիական իրավունքների պաշտպանության խնդիրները: Այս խնդիրները մտացածին ու հորինված չեն, և ցավալի կանոնավորությամբ արձանագրվում են ՄԱԿ-ի, Եվրախորհրդի` Մարդու իրավունքներին առնչվող տարեկան Զեկուցագրերում (Human Rights Reports), ԱՄՆ պետքարտուղարության տարեկան Զեկույցներում, Եվրահանձնաժողովի` Անհանդուրժողականության և ռասսիզմի դեմ Զեկույցում (ECRI report): Եվ դա կարևոր է հատկապես 2008 թ. հետո հրապարակված Զեկույցների առումով: Ո՞ւմ է ձեռնտու երկու պետությունների, դարերով հարևան ժողովուրդների, միաժամանակ` միևնույն պետության` Վրաստանի քաղաքացիների միջև չլուծված հարցերի գոյությունը: Միանշանակ, դա ձեռնտու չէ ո՜չ հայությանը, ո՜չ վրաց ազգին: Դա ձեռնտու է միայն նրանց, ովքեր կարող են շահե՜լ երկու ժողովուրդների և նոր ոտքի կանգնող երկու պետությունների միջև գոյություն ունեցող խնդիրներից: Իսկ որո՞նք են այս երկու ժողովուրդների իրական հարցերը և, կարևորը, որո՞նք են այն ուժերը, որ ցանկանում են իրենց բաժին շահը ստանալ ի հաշիվ երկու ժողովուրդների: Այս մասին կխոսենք մեր հաջորդ համարներում: Եվ կխոսենք փաստերով: №2, Հնիս, 2010 թ. ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. “ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԵՐԸ ԵՐՋԱՆԻԿ ԵՆ ԻՐԵՆՑ ՎԻՃԱԿՈՎ’ ՏԵՍ` ԷՋ 3 ՄՂՆԵՑՈՑ ՍԲ. ԳԵՎՈՐԳԸ ՓՐԿՄ ԵՆ ԿՈՐԾԱՆՄԻՑ, ԹԵ` ՎՐԱՑԱԿԱՆԱՑՆՄ ՏԵՍ` ԷՋ 8 ՎԱՐԴԱՆ ԲԱԽՇՅԱՆ ԾՆՎԵՑ` ԻՐ ԿՅԱՆՔՈՎ ԱՆՄԱՀԱՑՆԵԼ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՏԵՍ` ԷՋ 5 ՍԱՅԱԹ-ՆՈՎՅԱՆ ՎԱՐԴԱՏՈՆԸ ԿՐԿԻՆ ՀԱՄԱԽՄԲԵՑ ՎԻՐԱՀԱՅԵՐԻՆ ՏԵՍ` ԷՋ 7 ՎԻԼՍՈՆՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ ԹՐՔ ՊԱՇՏՈՆՅԱՅԻՆ. ՎԻԼՍՈՆԻ ԺԱՌԱՆԳԸ ԲՈՂՈՔՄ Է ՏԵՍ` ԷՋ 9 ԶԲԱՂՎԵՔ ՎԻՐԱՀԱՅԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ. ԴԻՄՄ ՏԻՄ ԸՆՏՐԹՅՆՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՆԵՐԻՆ ՏԵՍ` ԷՋ 2 “ԿՈՄԻՏԱՍ” ՌԱԴԻՈԺԱՄՆ ԱՐԴԵՆ 75 ՏԱՐԻ ԽՈՍՄ Է ՀԱՅԵՐԵՆ ՏԵՍ` ԷՋ 9 ՀՆԻՍԻ 15-Ը` ՀԱՅՈՑ ԵՌԱԳՅՆԻ ՕՐ ՏԵՍ` ԷՋ 9 ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՄԸ 4 ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ԿՅԱՆՔ Է ԽԼԵԼ ՏԵՍ` ԷՋ 4 Լսանկարմ` Էդվարդ Նալբանդյան և Գրիգոլ Վաշաձե

Upload: karen-elchian

Post on 30-Mar-2016

251 views

Category:

Documents


6 download

DESCRIPTION

Armenian Community of Georgia, newspaper Miutyun, issue 2, June 2010

TRANSCRIPT

Page 1: Miutyun tert

Տրվում է անվճար

“ Ո վ հ ա յ ժ ո ղ ո վ ո ւ ր դ , ք ո մ ի ա կ փ ր կ ո ւ թ յ ո ւ ն ը ք ո հ ա վ ա ք ա կ ա ն ո ւ ժ ի մ ե ջ է ”

www.miutyun.armenia.ge [email protected]

ՄԻՈՒԹՅՈՒՆՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՑ ՄԱՍԻՆ

ՄԵՆՔ ԿԽՈՍԵ՜ՆՔ

ՙԹբիլիսիի և Երևանի միջև չկան հարցեր, որոնք հնարավոր չէ կարգավորել՚: Այս մոգական խոսքերն ասում են կա՜մ Երևանում` Վրաստանի արտաքին գործերի օրվա նախարարը, կա՜մ Թբիլիսիում` Հայաստանի արտաքին գործերի օրվա նախարարը: 2010 թ. հունիսին հերթը Հայաստանի արտաքին գործերի նախարարինն էր: ՙԹբիլիսիի և Երևանի միջև չկան հարցեր, որոնք հնարավոր չէ կարգավորել՚,- Վրաստան աշխատանքային այցի ժամանակ հայտարարեց ՀՀ ներկա արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

1991 թ.-ից հետո, երեք նախագահների պաշտոնավարման տարիներին էլ, կախարդանքի պես անընդհատ կրկնվող այս խոսքերն ապացույցն են փաստի, որ Թբիլիսիի և Երևանի միջև կա՜ն հարցեր, որոնք կարգավորված չեն: Ավելի ճիշտ` չե՜ն կարգավորվում: Ինչո՞ւ:

Որպես Վրաստանի քաղաքացիներ` վիրահայ համայնքը հասկանում է Երևանի և Թբիլիսիի հարաբերությունների հարցերը ձևական են, զուտ միջպետական բնույթ ունեն: Որպես Վրաստանի քաղաքացիներ և ազգային փոքրամասնություն` վիրահայ համայնքը նաև գիտակցում է, որ այս հարցը ներառում է այս երկրում հայ համայնքի ազգային ինքնության պահպանման և քաղաքացիական իրավունքների պաշտպանության խնդիրները: Այս խնդիրները մտացածին ու հորինված չեն, և ցավալի կանոնավորությամբ արձանագրվում են ՄԱԿ-ի, Եվրախորհրդի` Մարդու իրավունքներին առնչվող տարեկան Զեկուցագրերում (Human Rights Reports), ԱՄՆ պետքարտուղարության տարեկան Զեկույցներում, Եվրահանձնաժողովի` Անհանդուրժողականության և ռասսիզմի դեմ Զեկույցում (ECRI report): Եվ դա կարևոր է հատկապես 2008 թ. հետո հրապարակված Զեկույցների առումով:

Ո՞ւմ է ձեռնտու երկու պետությունների, դարերով հարևան ժողովուրդների, միաժամանակ` միևնույն պետության` Վրաստանի քաղաքացիների միջև չլուծված հարցերի գոյությունը: Միանշանակ, դա ձեռնտու չէ ո՜չ հայությանը, ո՜չ վրաց ազգին:

Դա ձեռնտու է միայն նրանց, ովքեր կարող են շահե՜լ երկու ժողովուրդների և նոր ոտքի կանգնող երկու պետությունների միջև գոյություն ունեցող խնդիրներից: Իսկ որո՞նք են այս երկու ժողովուրդների իրական հարցերը և, կարևորը, որո՞նք են այն ուժերը, որ ցանկանում են իրենց բաժին շահը ստանալ ի հաշիվ երկու ժողովուրդների: Այս մասին կխոսենք մեր հաջորդ համարներում: Եվ կխոսենք փաստերով:

№2, Հունիս, 2010 թ.

ՄԻԽԱՅԻԼ ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ.

“ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԵՐԸ ԵՐՋԱՆԻԿ ԵՆ

ԻՐԵՆՑ ՎԻՃԱԿՈՎ’

ՏԵՍ` ԷՋ 3

ՄՈՒՂՆԵՑՈՑ ՍԲ. ԳԵՎՈՐԳԸ

ՓՐԿՈՒՄ ԵՆ ԿՈՐԾԱՆՈՒՄԻՑ, ԹԵ`

ՎՐԱՑԱԿԱՆԱՑՆՈՒՄ

ՏԵՍ` ԷՋ 8

ՎԱՐԴԱՆ ԲԱԽՇՅԱՆԾՆՎԵՑ` ԻՐ ԿՅԱՆՔՈՎ

ԱՆՄԱՀԱՑՆԵԼՈՒ ՀԱՂԹԱՆԱԿԸ

ՏԵՍ` ԷՋ 5

ՍԱՅԱԹ-ՆՈՎՅԱՆ ՎԱՐԴԱՏՈՆԸ

ԿՐԿԻՆ ՀԱՄԱԽՄԲԵՑ

ՎԻՐԱՀԱՅԵՐԻՆ

ՏԵՍ` ԷՋ 7

ՎԻԼՍՈՆՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ

ԹՈՒՐՔ ՊԱՇՏՈՆՅԱՅԻՆ.

ՎԻԼՍՈՆԻ ԺԱՌԱՆԳԸ

ԲՈՂՈՔՈՒՄ Է

ՏԵՍ` ԷՋ 9

ԶԲԱՂՎԵՔ ՎԻՐԱՀԱՅՈՒԹՅԱՆ

ՀԱՐՑԵՐՈՎ. ԴԻՄՈՒՄ

ՏԻՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

ՏԵՍ` ԷՋ 2

“ԿՈՄԻՏԱՍ” ՌԱԴԻՈԺԱՄՆ

ԱՐԴԵՆ 75 ՏԱՐԻ

ԽՈՍՈՒՄ Է ՀԱՅԵՐԵՆ

ՏԵՍ` ԷՋ 9

ՀՈՒՆԻՍԻ 15-Ը`ՀԱՅՈՑ ԵՌԱԳՈՒՅՆԻ ՕՐ

ՏԵՍ` ԷՋ 9

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ 4 ՀԱՅ

ԶԻՆՎՈՐԻ ԿՅԱՆՔ Է ԽԼԵԼ

ՏԵՍ` ԷՋ 4

Լուսանկարում` Էդվարդ Նալբանդյան և Գրիգոլ Վաշաձե

Page 2: Miutyun tert

2 Միություն

www.miutyun.armenia.ge [email protected]

№2, Հունիս, 2010

Վրաստանում մայիսի 30-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: Շրջաններում ընտրում էին Սակրեբուլոյի` շրջանային կամ քաղաքային խորհուրդների անդամների, իսկ Վրաստանի մայրաքաղաքում` առաջին անգամ նաև քաղաքապետ: Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 3.544.770 էր: Իսկ ընտրությունների ընթացքին հետեւում էին դիտորդներ 36 տեղական և 28 միջազգային կազմակերպություններից:

Երկրի 73 ընտրատարածքներում գործում էր 3.694 ընտրատեղամաս: Քաղաքական 14 կուսակցությունից և 3 դաշինքից առաջադրված թեկնածուներն

այստեղ ընտրվեցին մեծամասնական և համամասնական ընտրակարգով: Ե’վ ընդդիմադիր, և’ կառավարող կուսակցությունը ներկայացնող թեկնածուները վստահեցնում էին. իրենք ընտրություն են կատարում հանուն Վրաստանի ժողովրդավարական զարգացման և միավորման:

Առավել թեժ էր պայքարը Թբիլիսիում: 8-ը մեկի դեմ: Թերևս այսպես կարելի է բնութագրել քաղաքապետի ընդդիմադիր 8 և իշխանական մեկ թեկնածուի միջև ընտրապայքարը: Ինչպես և ենթադրվում էր, Թբիլիսիի ղեկավարի պաշտոնում ընտրվեց իշխանական կուսակցությունը ներկայացնող Գիգի Ուգուլավան: Ավելացնենք, որ Թբիլիսիի շուրջ 86 հազար հայ համայնքից քաղաքային խորհրդի անդամի թեկնածուներ չէին առաջադրվել:

Մինչ այդ, ընդդիմադիր թեկնածուները բարձրաձայնում էին ընտրախախտումների մասին: “Ալիանս Վրաստանի համար” կուսակցությունը հայտարարում էր, թե նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խախտել է ընտրական օրենսգիրքը` “Իմեդի” հեռուստաընկերության եթերից բացահայտ քարոզչություն կատարելով կառավարող “Միացյալ ազգային շարժում” կուսակցության օգտին: “Այդ

մասին տեղեկացրել էինք Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, սակայն մեկնաբանություն չստացանք”,- վստահեցնում է կուսակցության մամուլի քարտուղար Իրակլի Չիկովանին: Իսկ պահպանողական կուսակցությունը հայտարարեց ընտրատեղամասերի մոտ ընտրողների վրա ճնշում գործադրելու փաստերի մասին:

Փոխարենը Միխայիլ Սահա-կաշվիլին ընտրությունները գնահատեց հանգիստ, առանց միջադեպերի` ընդգծելով. “Ընտրությունների ժամանակ մանր դեպքեր լինում են բոլոր երկրներում”: Լուրջ խախտումների բացակայության մա-սին հայտարարեց նաև Կենտրոնական ընտրա-կան հանձնաժողովի մամուլի խոսնակ Ջուլի Գիորգաձեն` վստահեցնելով, որ տեղ գտած փոքրիկ թերություններն ընդամենը տեխնիկական են:

Ը ն տ ր ո ւ թ յ ո ւ ն ն ե ր ի արդյունքներով, ըստ Վրաստանի արտաքին գործերի նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, որևէ լուրջ խախտում, որը կարող էր ազդել արդյունքների վրա, չի արձանագրել, այդ թվում` միջազգային կառույցների և դիտորդների կողմից:

ԱՆՆԱ ՔԱՐԱՄՅԱՆ

Վրաստանում ՏԻՄ նոր մարմիններ ձևավորվեցին Զբաղվե՜ք փոքրամասնությունների

հարցերով“Վրաստանի Հայ Համայնք”-ը

ուղերձով դիմել էր 2010 թ. մայիսի 30-ին Վրաստանում նախանշված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրու-թյուններին մասնակցող թեկնածուներին:

Ուղերձում ընդգծված են Վրաստանի ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների խախտման փաստեր, այդ թվում` մատնանշված է ազգային պատկանելության դեպքում խտրականության առկայություն: Նշված փաստերի շարքում նշված է երկրի սոցիալ-քաղաքական կյանքում, պետական հաստատություններում և քաղաքական կուսակցություններում ազգային փոքրա-մասնությունների` գործնականում լիա-կատար բացակայությունը, սոցիալական ծրագրերի իրականացման և սոցիալական արտոնությունների ոլորտում անհավա-սարությունը:

“Հայտնի է այն փաստը, որ սոցիալական բնագավառում առկա է ազգային պատկանելության պատճառով խտրական մոտեցում, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների բացակայությունը պե-տական հաստատություններում, ինչպես նաև սոցիալական-քաղաքական կյանքում, անհավասար մոտեցում սոցիալական ծրագրերի իրականացման գործում և սոցիալական արտոնությունների ոլորտում”,- մասնավորապես ասված է ուղերձում:

Համայնքը թեկնածուներին նաև կոչ էր անում ընտրությունների միջոցով իշխանություն ձեռք բերելու դեպքում ուշադրություն դարձնել ազգային փոքրամասնությունների ընթացիկ խնդիրներին, և ամեն ինչ անել` դրանք լուծելու համար: Նման խնդիրների անտեսումն իր հերթին կարող է հանգեցնել երկրի համար անցանկալի հետևանքների:

Ուղերձի նախաձեռնողները “Վրաստանի Հայ համայնք”, “Վրաստանի Հայկական համագործակցության կենտրոն” և “Վրաստանի Հայ ուսանողների միություն” ոչ կառավարական կազմակերպություններն են:

Վրաստանի Տեղական ինքնակառավարման մարմինների` մայիսի 30-ի ընտրությունների նախընտրական արշավը Ջավախքում ընթացել է հայերի համար անհավասար պայմաններում: Այս մասին հայտարարել է ՀՀ Ազգային Ժողովի Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Որպես փաստարկ Շիրակ Թորոսյանը նշում է հետևյալը. Ախալքալաքի շրջանում կա 64 գյուղ, որոնցից 7-ը վրացաբնակ են, մյուս 57-ը` ամբողջությամբ հայաբնակ: Չնայած դրան, ընտրատարածքը բաժանվել է այնպես, որ վրացաբնակ 7 գյուղերին բաժին է ընկել 5, իսկ հայաբնակ 57 գյուղերին` ընդամենը 17 ընտրական տեղամաս: “Այսինքն, ընտրությունների արդյունքում վրացիները, չնայած փոքրաթիվ լինելուն, տեղական ինքնակառավարման խորհրդում միանգամից ապահովել են 20% ներկայություն, ինչը ազգային փոքրամասնությունների իրավունքների կոպիտ խախտում է”,- նշում է հայ պատգամավորը:

Ընտրությունների ընթացքում բազմաթիվ խախտումների մասին նշեց նաև վրացական ընդդիմությունը: Մասնավորապես, առաջադրված թեկնածուներից Զվիադ Ձիձիգուրիի նախընտրական շտաբի ղեկավար Կախա Կուկավան հայտարարեց, որ Սամցխե Ջավախքում ընտրությունների մասնակցության անիրական բարձր ցուցանիշ է արձանագրվել: “Կասկած կա, որ Ախալքալաքում, Նինոծմինդայում և Ադիգենում դա կատարվել է ընտրություններին մասնակցության իրավունք չունեցողների` ազատազրկվածների և երկրից բացակայողների հաշվին”,- հայտարարեց Կախա Կուկավան:

Այս և խախտումների այլ փաստերի առնչությամբ ընդդիմության ներկայացուցիչները դիմել են Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, ինչպես նաև միջազգային դիտորդներին:

Ընտրությունների ավարտից հետո դրանց վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև «Երկիր» միությունը, որում ասվում է.

«2010թ. մայիսի 30-ին Վրաստանում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցան ջավախքահայության կողմից դրանց փաստացի բոյկոտելու պայմաններում: Թեև, ըստ պաշտոնական տվյալների, Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում արձանագրվեց համապատասխանաբար 70% և 75% ընտրողների մասնակցություն, սակայն տեղական և միջազգային դիտորդների կարծիքով իրական մասնակցությունը չի գերազանցել 15%-ը: Կեղծված ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին հայտարարեցին հայության իրավունքները պաշտպանող ջավախքյան ուժերը:

Չմասնակցելով ընտրություններին՝ ջավախքահայությունն իր վերաբերմունքն արտահայտեց վրացական իշխանությունների կողմից վերջին տարիներին Ջավախքում իրականացվող բռնաճնշումների քաղաքականության նկատմամբ, որի հիմնական տարրերն են.

- Ազգային փոքրամասնությունների պաշտպանության միջազգային

նորմերով երաշխավորված ջավախքահայության հասարակական-քաղաքական, լեզվա-կրթական, մշակութային և կրոնական իրավունքների կոպիտ ոտնահարումը,

- Ջավախքահայության իրավունքները պաշտպանող տեղական քաղաքական կազմակերպությունների գրանցման մերժումը,

- Վրացական ուժային կառույցների կողմից Ջավախքի հասարակական-քաղաքական կյանքի փաստացի վերահսկումն ու ուղղորդումը,

- Ջավախքահայ ակտիվիստների ապօրինի հետապնդումները, մասնավորապես շինծու մեղադրանքներով ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի դատապարտումը տասը տարվա ազատազրկման

Կարելի է արդեն արձանագրել, որ վրացական իշխանությունները կեղծելով Ջավախքում ՏԻՄ ընտրությունների արդյունքները է’լ ավելի խորացրեցին ջավախքահայության օտարումը Վրաստանի ներքին քաղաքական կյանքից, է’լ ավելի մեծացրեցին իրենց և ջավախքահայության միջև գոյություն

ունեցող անըմբռնողության անջրպետը:Սա անկանխատեսելի

հետևանքներով հղի այն իրավիճակն է, որի մասին բազմիցս ահազանգել են հասարակական ու քաղաքական կ ա զ մ ա կ ե ր պ ո ւ թ յ ո ւ ն ն ե ր ը : Ահազանգների նկատմամբ միջազգային կառույցների, ԱՄՆ և Եվրամիության համապատասխան մարմինների ցուցաբերած ուշադրությունն ու հետաքրքրությունը, սակայն, դեռևս չի հանգեցրել իրավիճակի շտկմանն ուղղված կոնկրետ և գործուն քայլերի:

Ջավախքահայության տարրական իրավունքների, տվյալ դեպքում՝ ՏԻՄ-երում ներկայացվածության իրավունքի կոպիտ ոտնահարման այս պայմաններում Վրաստանի գործընկեր-պետությունների կողմից ցուցաբերվող անգործությունը միմիայն խորացնելու է ժողովրդավարական արժեքների և ընթացակարգերի նկատմամբ երկրի հայ համայնքի հիասթափությունը, հանգեցնելու է տարածաշրջանում ժողովրդավարության նահանջի գործընթացների հետագա ուժեղացմանը: Այս իրավիճակում նման սցենարով զարգացումների կասեցումր Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունությամբ շահագրգիռ բոլոր կառույցների և երկրների ուղղակի պարտականությունն է:

Նյութը` NEWS.am կայքի

Սամցխե Ջավախք. ընտրությունների մասնակցության “անիրական բարձր ակտիվություն’’

Page 3: Miutyun tert

3 Միություն

www.miutyun.armenia.ge [email protected]

№2, Հունիս, 2010

“Թբիլիսիի և Երևանի միջև չկան հարցեր, որոնք հնարավոր չէ կարգավորել”,- կարծում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբադյանը: Այս մասին նա հայտարարել է հունիսի սկզբին Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում վրաց գործընկերոջ հետ դռնփակ հանդիպումից հետո` ավելացնելով. “Մենք մեր գործընկերներից համակողմանի տեղեկատվություն ենք ստացել, նաև քննարկել ենք էթնիկ հայերի վիճակը: Մենք սերտ շփումների մեջ ենք և մշտապես խորհրդակցում ենք”: Իր հերթին Գրիգոլ Վաշաձեն բարձր է գնահատել տարբեր բնագավառներում Հայաստանի հետ զարգացող համագործակցությունը, և նշել, որ “Վրաստանի իշխանությունները քաղաքական կամք ունեն առավել խորացնել և ընդլայնել փոխգործակցությունը երկու երկրների միջև”:

Երկու երկրների միջև առևտրատնտեսական, տրանսպորտի, էներգետիկայի, մշակույթի բնագավառներում համագործակցության հարցերից բացի, բանակցությունների օրակարգում են եղել նաև հայ-վրացական սահմանզատման գործընթացը, այդ կապակցությամբ երկու երկրների նախագահների հանձնարարականների կատարումը, ինչպես նաև սահմանակից բնակավայրերի քաղաքացիների տեղաշարժի դյուրացմանն առնչվող խնդիրները:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, երկու երկրների պաշտոնյաները մանրամասն քննարկել են վիրահայությանը հուզող մի շարք խնդիրներ: Վրաստանի ԱԳ նախարարը Գրիգոլ Վաշաձեն ներկայացրել է դրանց լուծմանն ուղղված` իր երկրի իշխանությունների կողմից իրականացվող ծրագրերը, մասնավորապես` աշխատատեղերի ստեղծման, ճանապարհների կառուցման և կրթական ու մշակութային հաստատությունների պայմանների բարելավման բնագավառներում: Խոսվել է նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Քննարկված հարցերին, բարձրացված խնդիրներին, տրված խոստումներին և իրականությանը կանդրադառնանք “Միության” հաջորդ համարներում:

Իսկ մինչ այդ, Էդվարդ Նալբանդյանը Բաթումում հանդիպել է նաև Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին, նրան փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները: Վրաստանի նախագահն իր հերթին խնդրել է բարեմաղթանքներ փոխանցել Հայաստանի ղեկավարին: Միխայիլ Սահակաշվիլին գոհունակություն է հայտնել Հայաստանի և Վրաստանի միջև հաստատված բարիդրացիական հարաբերությունների առնչությամբ` նշելով, որ Հայաստանի նախագահի հետ հաստատված երկխոսությունը հնարավորություն է տալիս արդյունավետորեն առաջ մղել երկկողմ փոխգործակցությունը:

Զրույցի ընթացքում արծարծվել են վիրահայությանը մտահոգող մի շարք խնդիրներ, դրանց լուծման ուղիները: Մ.Սահակաշվիլիի խնդրանքով Է.Նալբանդյանը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում առկա իրավիճակը, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները:

Իսկ վիրահայ համայնքի որոշ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը խոսել է հայ-վրացական հարաբերությունների ներկայի և հեռանկարների մասին, տեղեկություններ հաղորդել իր հանդիպումների մասին:

ՀՀ ԱԳ նախարարի` Վրաստան այցի արդյունքները Ջավախքը բոյկոտում է վրացական ՏԻՄ ընտրությունները

Ջավախքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցել են ճնշումների և խախտումների պայմաններում: Այդ պատճառով ջավախահայության շահերը ներկայացնող “Ազգային խորհուրդ” բլոկի ներկայացուցիչները հայտարարեցին ընտրությունները բոյկոտելու մասին: Պաշտոնական հայտարարությունում, մասնավորապես, ասված է.

“Ինչպես և սպասվում էր` ընտրություններն անցկացվում են վրացական կենտրոնական իշխանությունների կողմից վաղօրոք մշակված սցենարով: Ներկա փուլում հետևելով ընտրությունների ընթացքին` Ազգային Խորհուրդը գրանցել է հետևյալ երևույթները. ընտրություններն անցկացվում են բազմապիսի ընտրակեղծիքներով, բազմաթիվ են դեպքերը, երբ ընտրություններին չներկայացած մարդկանց անձնագրերը տոպրակներով բերվում են ընտրատեղամաս, ստորագրվում և լցվում են ընտրատուփի մեջ, շարունակվում են ուժային կառույցների կողմից մի շարք մեթոդներով ընտրողների վրա տարբեր տեսակի բռնությունների կիրառումները, ճնշումներ են իրականացվել նաև մի շարք միջազգային դիտորդների վրա, որոնց արդյունքում վերջիններս ստիպված են եղել լռելու և աղաղակող ընտրակեղծիքների մասին չբարձրաձայնելու:

Նման պայմաններում անիմաստ է շարունակել ընտրապայքարը: Արդեն փաստ է, որ ընտրությունները հանդիսացան մի լրացուցիչ միջոց, որով վրացական իշխանությունները փորձ արեցին վերջնականորեն մարելու հայկական գործոնը Ջավախքում: Հետընտրական շրջանում Ջավախքում իշխելու է Վրաստանի ազգային անվտանգության մարմինների կողմից հաստատված բռնատիրությունը”:

Ելնելով այս ամենից` մենք, “Ազգային խորհուրդ” քաղաքական բլոկը ներկայացնող թեկնածուներս, հայտարարում ենք ընտրությունները բոյկոտելու և մեր կողմից դրանք անօրինական ճանաչելու մասին”:

2010 թ. հունիսի 8-ին Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Փարիզի քաղաքական գիտությունների ինստիտուտում հանդես է եկել “Վրաստանը` հետխորհրդային տարածաշրջանի ժողովրդավարական բարեփոխումների լաբորատորիա” թեմայով զեկույցով: Միջոցառմանը ներկա հայկական “Նոր սերունդ” կազմակերպության ներկայացուցիչը հետևյալ հարցադրումն է

կատարել. “Եվրախորհրդի, ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնախմբի, մի շարք ոչ կառավարական կազմակերպությունների և փորձագետների վերջին շրջանի զեկույցներում նշվում է, որ Վրաստանի հարավում բնակվող ազգային փոքրամասնությունների, մասնավորապես` Սամցխե Ջավախքի հայերի նկատմամբ խտրական քաղաքականություն է վարվում: Ինչպիսի կոնկրետ քայլեր են ձեռնարկում վրացական իշխանությունները ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնախմբի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման ուղղությամբ, որոնք վերաբերում են Վրաստանի քաղաքական եւ մշակութային կյանքում ազգային փոքրամասնությունների առավել ամբողջական մասնակցությանը”:

Ի պատասխան Վրաստանի նախագահը նշել է. “Չգիտեմ, թե ինչ զեկույցների մասին եք խոսում, Ձեր կողմից նշվածը ճիշտ չէ, երբեք չեմ տեսել լուրջ կազմակերպություն, որը նման բաներ ասեր մեզ”: Այնուհետեւ Սահակաշվիլին հայտարարել է, որ “Սամցխե Ջավախքում ապրող հայերը երջանիկ են իրենց վիճակով, վերջին նախագահական ընտրությունների

ժամանակ նրանց 88 տոկոսը նույնիսկ քվեարկել է իմ օգտին, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունների ժամանակ նրանց 87 տոկոսը` իմ կուսակցության օգտին”: Իր խոսքը Սահակաշվիլին ավարտել է` “Նոր սերունդ” կազմակերպության ներկայացուցչին խորհուրդ տալով նրա կողմից նշված զեկույցները “գցել աղբարկղը”:

PanARMENIAN.Net կայքի փոխանցմամբ, “Նոր սերունդ” կազմակերպությունը վրդովված է Վրաստանի ղեկավարի դիրքորոշմամբ, “ով բացահայտ հերքում է ջավախահայության վիճակի շուրջ գոյություն ունեցող փաստերը”: Կազմակերպությունը նաև անհանգստություն է արտահայտում ջավախահայության նկատմամբ խտրական վերաբերմունքի, հայ քաղաքական միավորումների և ակտիվիստների նկատմամբ ոտնձգությունների, Վրաստանում մարդու իրավունքների խախտման և ժողովրդավարության վիճակի փաստերի առնչությամբ:

Նյութը` NEWS.am կայքի

Միխայիլ Սահակաշվիլի. “Սամցխե-Ջավախքի հայերը երջանիկ են իրենց վիճակով”

Մեռնող Ջավախք. կորում է մեր Ջավախքը, աշխատանք չկա,

երիտասարդությունն մեկնում է

Ջավախքի հայաբնակ Սաթխա գյուղի երիտասարդությունը բողոքում է անգործությունից, որի պատճառով մարդիկ լքում են գյուղը: “Երիտասարդները ողջ օրը ավարությունից (անգործությունից) ստեղ կռիվ-մռիվ են անում և մեքենայով ֆռռան գը ողջ ժամանակ”,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հետևյալ կերպ նկարագրեց գյուղի երիտասարդության առօրյան գյուղի բնակիչ, 18-ամյա Սերգեյ Խաչատրյանը, ով նոր է ավարտել դպրոցը: Միակ բանը, որ լցնում է Սերգեյի օրը, խոտհունձն է: Սակայն 1800 բնակչություն ունեցող Սաթխայում ամբողջ օրը պարապ են ոչ միայն երիտասարդները, այլև տարեցներն ու միջին տարիքի մարդիկ:

“Ամբողջ օրը ոչ մի բան չենք անում, մի երկու կով ունենք, չոբանը տարել է սարեր, իրիկունը կբերի, կկթենք, կաթ կտա, կխմենք”,- ասաց 76-ամյա Մյասնիկ պապը, իսկ 69-ամյա Սերգո Տրոյանը նշեց, որ աշխատանք չլինելու պատճառով գյուղի երիտասարդության մեծ մասը, հաճախ թողնելով ընտանիքը, արտագաղթում են Ռուսաստան, Հայաստան կամ այլ երկիր:

“Մեր Ջավախքը կորած է, աշխատանք չկա, թոշակը քիչ է, կապրինք, բայց վա’յ էն ապրելուն: Ոչ Վրաստանը կօգնի, ոչ էլ Հայաստանը: Իսկ ինչ օգնություն էլ կուգա, իրենք իրենց մեջ կբաժնեն-կգնա”,- ասաց նա:

Գյուղի տարեցներից ոմանք ասում են, որ աշխատանքի բացակայությունն ամենևին էլ պայմանավորված չէ վրացերենի

չիմացությամբ, սակայն հակառակն է պնդում 49-ամյա Ալվարդ Շուշանյանը: Նրա

խոսքով, վրացերեն չիմանալու պատճառով շրջանի հայազգի մի քանի պաշտոնյաններ ազատվել են աշխատանքից և նրանց փոխարեն հիմա վրացիներն են: “Հայկական դպրոցներում հիմա մեծ ուշադրություն են դարձնում վրացերենին, 1-ին դասարանից մինչև 12-րդ վրացերեն են անցնում”,- ասաց տիկին Ալվարդը:

Սաթխայի բնակիչների

գոյատևման հիմնական աղբյուրը Ռուսաստանից ուղարկված գումարներն են

և գյուղատնտեսական մթերքները, որոնցով դժվար է գոյատևել: “Մինչև Ռուսաստանից փողը չգա, դժվար է գյուղատնտեսությամբ, հողագործությամբ փող հայթայթել”,- ասաց տիկին Ալվարդը, ով գյուղի բազմաթիվ կանանց նման զբաղված է տնային տնտեսությամբ:

Բոգդանովկայի շրջանի այս գյուղում շատ այլ խնդիրներ էլ կան: Տարեցներն են դժգոհում իրենց թոշակներից, այն չի բավականացնում նույնիսկ գոյատևելու համար: “Մենք ճնշված ենք, մեզի աշող (ուշադրություն դարձնող) չկա: Ես մենակ կապրիմ ու 87 լարի փարա կառնիմ, էդով կարա՞նք ապրինք»,- դժգոհում է Մյասնիկ Կարապխանյանը: “Հեռախոսին 5 լարի կուտանք, բայց 10 րոպե չենք կըրնա խոսինք, լույսը 1կվ/ժ-ը 13 թեթրի է, հացը՝ ալյուրի մեկ պարկը, 35-38 լարի է»,- իր հերթին ավելացրեց Սերգո պապը:

Մաքսակետի հետ կապված խնդիրներ էլ կան: “Մաքսատուն չենք կըրնա նորմալ անցնենք, ահավոր վատ բան է, կուզեմ նորմալ ծիրան ուտիմ, բայց 2 կգ բերելու դեպքում նույնիսկ կխոսին, սահմանափակումներ են դրել”,- բողոքեց առևտրական Մանվել Մկոյանը:

Ռ ո ւ ս - վ ր ա ց ա կ ա ն հարաբերությունների սրացումից հետո իրավիճակն էլ ավելի է բարդացել Սաթխայում: Հիմա գյուղացիները դժվարությամբ են կարողանում Ռուսաստան “խոպան” գնալ: Այդ պատճառով էլ արտագաղթողների թիվը քչացել է: Սակայն երիտասարդներից շատերը երկքաղաքացիություն են ընդունում՝ հարցին այդ տարբերակով լուծում տալու համար:

Նյութը` NEWS.am կայքի

Page 4: Miutyun tert

4 Միություն

www.miutyun.armenia.ge [email protected]

№2, Հունիս, 2010

2008 թ. հունիսի 6, 2010 թ. հունիսի 17: Հանդիպման վայրը` Սանկտ Պետերբուրգ, Մայնդորֆյան պալատ: Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համար Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքն ու հունիս ամիսը, կարծես, խորհրդանշական են դարձել: Երկու տարի առաջ 2 ղեկավարները երկխոսության սկիզբ դրեցին, 2010-ին էլ վերահաստատեցին. արցախյան հարցը լուծել խաղաղ, բանակցությունների միջոցով:

“Նախագահներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիեւի եւ Դմիտրի Մեդվեդեւի եռակողմ հանդիպման ժամանակ գրանցվել

է կողմերի` ղարաբաղյան հակամարտության գործընթացում ունեցած դիրքորոշումների մերձեցում խնդրի կարգավորման մի շարք վիճելի դրույթներում”,- հայտարարեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան:

Պաշտոնական լավատեսական հայտարարությունները, սակայն, ադրբեջանական հերթական ագրեսիայի ֆոնին շատ արագ խամրեցին: “Բարիդրացիական մթնոլորտում” անցած դռնփակ զրույցից հետո Իլհամ Ալիևը մասնակցեց ճաշկերույթի, սակայն ներկա չգտնվեց պետերբուրգյան տնտեսական

համաժողովին, ինչը նախատեսված էր: Դրան թերևս այնքան էլ մեծ կարևորություն չտրվեր, եթե նրա մեկնելուն չհետևեր ադրբեջանական ներխուժումը Արցախի տարածք: Իսկ թշնամու հերթական սադրանքը 4 հայ զինվորի կյանք խլեց:

Եվ մինչ ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցություններում միջնորդ հանդիսացող ԵԱՀԿ Մինսկի խումբը զգուշավոր և անգույն արձագանք էր պատրաստում, ադրբեջանական կողմից հնչեց հերթական հայտարարությունը. “Ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ, ինչպես կցանկանար մտածել հայկական կողմը”: Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Փոլուխովը հարկ համարեց նաև խորհուրդ տալ Հայաստանի արտաքին գործերի նախարարին. “Մեկնաբանություններ անելու փոխարեն Էդվարդ Նալբանդյանը պետք է անդրադառնար այս սուր զինված հակամարտության բուն էությանը”:

Ադրբեջանի սադրանքն ու սարձարձակ հայտարարությունները նորություն չեն, ինչպես նաև նորություն չեն միջազգային հանրության և միջնորդ երկրների տարօրինակորեն զգուշավոր, գուցե նաև` անտարբեր կեցվածքը: Իսկ ինչ է հետևելու սրան: Թերևս` նոր բանակցություններ, նոր հանդիպումներ` “կողմերի մոտեցումների ու դիրքորոշումների մերձեցման” արդյունքներով:

ԹԱՄԱՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ. ԱՐԴՅՈՒՆՔԸ` ԱԴՐԲԵՋԱՆԱԿՆ ՀԱՐՁԱԿՈՒՄ

ԼՂՀ ՊՆ. ադրբեջանական կողմին այսուհետ ևս կտրվի

համարժեք պատասխանՀունիսի 19-ին ԼՂՀ Պաշտպանության

նախարարությունը հայտարարություն է տարածել` կապված երեկ ադրբեջանական դիվերսիոն խմբի կողմից ԼՂՀ տարածք ներխուժելու փորձի հետ: հայտարարության մեջ ասվում է.

«Հունիսի 18-ին, ժամը 23-ն անց 30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատայինները, հատելով ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիս-արևելյան հատվածը, գրոհել են Չայլու գյուղի մերձակա ուղղությամբ տեղակայված ԼՂՀ Պաշպանական բանակի դիրքերից մեկը:

Նախահարձակ հակառակորդի շուրջ երկու տասնյակ սպաներից կազմված հետախուզա-դիվերսիոն խմբի վնասազերծման նպատակով ԼՂՀ Զինված ուժերի` վերոնշյալ ուղղության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում ադրբեջանական ջոկատայինները, կրելով կորուստներ, դիմել են փախուստի: Պաշտպանական թեժ մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաև ղարաբաղյան կողմը:

Հատկանշական է, որ հակամարտող կողմերի շփման գծում ադրբեջանական զինուժի սանձազերծած հերթական լուրջ միջադեպը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Դ.Մեդվեդևի նախաձեռնությամբ անցկացված եռակողմ հանդիպումից ընդամենը մեկ օր հետո, որտեղ, ի դեպ, Ադրբեջանի նախագահը պատրաստակամություն էր հայտնել շարունակել հակամարտության կարգավորման խաղաղ ճանապարհը:

Փաստելով այս և դրան նախորդած դիվերսիոն գործողությունների ու հրադադարի խախտման դեպքերի հաճախակի դարձած պրակտիկան, ԼՂՀ պաշտպանության նախարարությունն անհրաժեշտ է համարում իրազեկել, որ ադրբեջանական կողմն այդ ճանապարհով փորձում է պարբերաբար և նպատակաուղղված ապակայունացնել իրադրությունը հակամարտող զորքերի սահմանազատման գծում և դրանով իսկ հարցականի տակ դնել առանց այդ էլ տարածաշրջանում տիրող փխրուն խաղաղությունը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հերթական անգամ Բաքվին հիշեցնում և նախազգուշացնում է, որ ԼՂՀ անվտանգությանը սպառնացող և շփման գոտում իրադրության ապակայունացմամբ հղի` ադրբեջանական կողմի ամեն մի գործողության այսուհետ ևս կտրվի համարժեք պատասխան»:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Ռուսաստանի, Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի նախագահները, կեսգիշերն անց հրապարակել են Լեռնային Ղարաբաղի բանակցություններին նվիրված համատեղ հայտարարություն։ Հանդիպելով Կանադայում հունիսի 26-ին, Դմիտրի Մեդվեդեւը, Բարաք Օբաման եւ Նիկոլա Սարկոզին կոչ են արել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին արագացնել աշխատանքը ղարաբաղյան հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների վրա՝ ձեռնամուխ լինելու Խաղաղ համաձայնագրի կնքմանը:

ՙՆերկայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին անհրաժեշտ է եւս մեկ քայլ կատարել եւ ավարտել աշխատանքը Հիմնարար սկզբունքների վրա՝ ձեռնամուխ լինելու Խաղաղ համաձայնագրի կնքմանը՚,- ասված է հայտարարության մեջ:

Փաստաթղթում նաև նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ՙորպես կարեւոր քայլ են դիտարկում երկու կողմերից այն փաստի ընդունումը, որ կարգավորումը պետք է հիմնված լինի մի շարք սկզբունքների վրա, մասնավորապես` Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների վերադարձման, Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակի, անվտանգության եւ ինքնավարության երաշխիքների ապահովման, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցքի սկզբունքների վրա՚:

Այդ սկզբունքների շարքում նշված են նաեւ Լեռնային Ղարաբաղի ապագա վերջնական իրավական կարգավիճակի հստակեցումը «նրա բնակչության՝ իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով, բոլոր փախստականների՝ իրենց տները վերադառնալու իրավունքը, անվտանգության միջազգային երաշխիքները՝ ներառյալ խաղաղարար առաքելությունը՚:

Սակայն երեք նախագահների տարածած համատեղ հայտարարության` Սպիտակ տան պաշտոնական կայքում տեղադրված անգլերեն եւ Կրեմլի կայքում տեղադրված ռուսերեն տարբերակներում որոշ անհամապատասխանություններ կան:

Մասնավորապես, անգլերեն տեքստում ասվում է. «Լեռնային Ղարաբաղի

գրավված, կամ զբաղեցրած հարակից տարածքների վերադարձման...», մինչդեռ ռուսերեն տարբերակում այս համատեքստում որեւէ բնորոշում չկա` «Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների...»:

Մյուս անհամապատասխանությունը հետեւյալն է. «Լեռնային Ղարաբաղի ապագա վերջնական իրավական կարգավիճակի հստակեցումը` նրա բնակչության իրավական ուժ ունեցող կամարտահայտման միջոցով»: Անգլերեն տարբերակում բացակայում է «դրա բնակչությունը» արտահայտությունը, ինչից պարզ չէ, թե որ բնակչության մասին է խոսքը:

Նույն նախադասության մեջ անգլերեն տարբերակում «final sta-tus»` «վերջնական կարգավիճակ» արտահայտության ռուսերեն համարժեքում կարգավիճակի համար ավելացված է նաեւ «իրավական» բառը` «Լեռնային Ղարաբաղի ապագա վերջնական իրավական կարգավիճակի հստակեցումը` նրա բնակչության իրավական ուժ ունեցող կամքի արտահայտման միջոցով»:

Մինչ այդ, ԱՄՆ Հայ Դատի Վաշինգտոնի գրասենյակը խիստ քննադատել է նշված հայտարարությունը: “Նրանց միասնական հայտարարությունը եւս մեկ անգամ ներկայացնում է միակողմանի այն բանաձեւը, որտեղ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ճնշում է գործադրվում` գնալ խիստ վտանգավոր զիջումների: Դրա դիմաց անորոշ եւ ուժ չունեցող խոստում է ստանալու, որ իր կարգավիճակը կարող է վճռվել ինչ-որ

չսահմանված գործընթացով, չսահմանված գործող անձանց կողմից, ապագայի ինչ-որ չսահմանված կետում: Երեք նախագահների այս հայտարարությունը նույնն է ինչ 2009 թ. հուլիսի 10-ի հատարարությունը: Թերեւս, միայն մեկ տարբերությամբ` տարածքների օկուպացիայի նոր մեղադրանքներով»,- ասված է հայտարարության մեջ:

Գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանի խոսքով, «Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի առնչությամբ նախագահներ Օբամայի, Սարկոզիի եւ Մեդվեդեւի հայտարարությունը պետք է նախ խիստ դատապարտեր Մարտակերտում հունիսի 18-ին Ադրբեջանի իրականացրած հարձակումը»:

Հայտարարության առնչությամբ իր մեկնաբանություն է տվել նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

“Մենք բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ցանկությունը եւ հետեւողական ջանքերը աջակցելու հակամարտության կողմերին` խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ: Կրկին վերահաստատվում են այն սկզբունքները, որոնք Հայաստանը բազմիցս հայտարարել էր` որպես հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքներ:

Դրանք են. Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի իրավական պարտադիր ուժ ունեցող Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքի արտահայտմամբ, ինչը նշանակում է` ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման ճանաչում: Առաջիկա օրերը ցույց կտան, թե արդյոք Ադրբեջանը պատրաստ է շարժվել այդ ուղիով, թե շարունակելու է իր ռազմատենչ կեցվածքը` փորձելով ձախողել խաղաղ գործընթացը նոր սադրիչ եւ ապակառուցողական քայլերով»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի արտգործնախարարը, այնուամենայնիվ, շրջանցել է այն փաստը, որ երեք երկրների նախագահներն իրենց հայտարարությունում որեւէ կերպ չեն անդրադարձել վերջին օրերին սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպին:

ԳԱՅԱՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Մինսկի խումբը բավարարվեց մտահոգություն հայտնելով

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական դիրքերում հունիսի 18-ին տեղի ունեցած ադրբեջանական հարձակման առիթով հունիսի 20-ի ուշ երեկոյան հայտարարություն են տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ռուսասատանի, Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի ներկայացուցիչները պաշտոնապես հրապարակված հայտարարությամբ նշել են, որ զինված բախումը հակասում է 1994 թվականին կնքված զինադադարի պայմանագրի սկզբունքներին:

Համանախագահները մատնանշել են, որ միջադեպը տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում կայացած` Մեդվեդև-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպումից անմիջապես հետո: Նրանք շեշտել են, որ ռազմական ուժի կիրառումը, հատկապես այս պահին, դիտվում է իբրև խաղաղ գործընթացի վիժեցման փորձ: Նրանք կոչ են արել կողմերին` իրենց երկրների հանրություններին պատրաստել խաղաղությանը և ոչ պատերազմի: Միաժամանակ, դիվանագետները կողմերին կոչ են արել ակտիվ համագործակցել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի հետ:

Ո՞ր լեզվով է լուծվելու Ղարաբաղի հարցը

Page 5: Miutyun tert

5 Միություն

www.miutyun.armenia.ge [email protected]

№2, Հունիս, 2010

Այսօր, երբ խոսում ենք խաղաղ ժամանակներում Արցախի հոգևոր վերածննդի մասին, հիշվում են այն երիտասարդները, ովքեր իրենց կյանքի գնով ապահովեցին այդ վերածնունը: 19 տարի է անցել այն օրվանից, երբ Հասանաբադում կենաց մահու կռիվ տալիս զոհվեց Վարդան Բախշյանը:

Այս տարի Վարդանը կդառնար 45 տարեկան: 1965 թվականի հունիսի մեկին Բախշյանների ընտանիքում ծնված մանկանը անմահացած Վարդան Զորավարի անունով կնքելիս չէին էլ մտածում, որ տարիներ անց նա պիտի դառնար Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակիցներից և զոհվեր հանուն իր երազած Հայրենիքի ազատության: Վարդան Բախշյանի նահատակությունից 19 տարի անց էլ ընկերներն ու հարազատները չեն մոռացել նրա տարեդարձը` սիրով ու կարոտով են հիշում հերոսին:

“Յուրաքանչյուր անգամ հիշելով նման պայծառ ու լուսավոր մարդկանց, ինչպիսին եղել են ազատամարտիկները, հավերժացնում ենք նրանց, հիշում նրանց գործը` ընդգծելով, որ նրանք են մեր ժամանակի հերոսները”,- ասում է Վարդանի քույրը` Աննա Բախշյանը:

Սովորում էր Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: Ընկերների հետ հիմնադրեց Հայ ուսանողական դաշինք միությունը, որը հրատարակում էր ուսանողական “Դաշինք” թերթը: Եղել է նաև Հայ մարմնակրթական ընդհանուր միության Հայաստանյան

մասնաճյուղի հիմնադիրներից: Ուսանողական տարիները

զուգադիպեցին Ղարաբաղյան շարժման հերոսական շրջանին: Վարդանը պատրաստ էր այդ պայքարին: 1988 թվականի փետրվարյան առաջին օրերից ամբողջ էությամբ նվիրվեց շարժմանը: Նրա մարտական ընկեր Վարդան Դևրիկյանի

խոսքով, ունեին որոշակի ազգային իդեալներ և ձգտում կար դրանք իրականացնել: “Փաստորեն, 1988 թվականը, Արցախյան շարժումը հնարավոր դարձրեց այդ ամենը անել, հասկացանք, որ պատմությունը դառնում է կենդանի իրականություն, և

դրա առաջին զգացողները եղան Վարդան Բախշյանը, Թաթուլ Կրպեյանը և մեր համալսարանական մյուս մտավորական սերնդի ներկայացուցիչները, ովքեր որոշեցին դառնալ կենդանի պատմության մասնակիցներ»,- փաստում է Վարդան Դևրիկյանը:

Հերոսի հոգում կուտակված հայրենասիրությունը պատճառ դարձավ, որ Վարդանը կիսատ թողի գիտական աշխատանքը և 1990-ին կամավոր մեկնի Արցախ` մասնակցելու Բերդաձորի ինքնապաշտպանությանը: 1991 թվականի դեկտեմբերի 16-ին ընկերների` Գագիկ Գրիգորյանի և Վաչե Ռոստոմյանի հետ նահատակվեց Հասանաբադ գյուղի մատույցներում: Նրա ընկերներից Ռուզաննա Առաքելյանը համոզված է. “Նրանք պատկերացրել են, որ Հասանաբադի կռիվը բարդ գործողություններից մեկը պիտի լիներ և փրկվելու հավանականությունը շատ քիչ էր: Եվ առաջինը Վարդանն է հայտարարել այդ գյուղի ազատագրմանը մասնակցելու պատրաստակամության մասին»:

Ազնիվ, անմիջական, կենսուրախ ու հայրենասեր քաղաքացի. այսպես են բնութագրում նրան ճանաչողները: Վարդան Բախշյանն Արցախը պաշտպանող անդրանիկ զինվորներից էր, և կյանքը զոհեց Արցախի համար` սերունդներին փոխանցելով ազատ Հայրենիք:

ԼԵՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ծնվեց` մյուսների հետ անմահացնելու հաղթանակը

Հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած միջադեպ, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Միացյալ նահանգների նախագահների համատեղ հայտարարություն. այս իրադարձությունները մեծ հետաքրքրություն առաջացրեցին Արցախում:

“Ղարաբաղում ապրող ժողովուրդն այսօր էլ, ինչպես միշտ, պատրաստ է պաշտպանել իր արժեքները, եկեղեցիներն ու խաչքարերը, գոյության իր իրավունքը”:

Մոտավորապես նման պատասխաններ էին հնչում Ստեփանակերտի փողոցներում անցկացրած հարցման ի պատասխան: Իսկ խոսքը վերաբերում էր ադրբեջանական զորքերի` Չայլու գյուղի մոտ տեղի ունեցած դիվերսիոն հարձակմանը: “Վախկոտ ազգ է. նա դիմացից չի կարող կրակել. ցույց տվեց, թե ինչի է ընդունակ”,- ասում են արցախցիները:

“Եթե թուրքը հարձակվի, պատասխանը տալու ենք: Մեկ է, դրանց բանակը փախչելու է մեզանից, ինչպես պատերազմի տարիներին… Ելցինը չթողեց, թե չէ Բաքու կհասնեինք”,- ասում է Ստեփանակերտի բնակիչ Ռուբեն Սահակյանը և ավելացնում. “Չնայած քիչ ենք, բայց հայ ազգն այսօր միավորված է”:

Միասնության մասին այստեղ խոսում են բոլորը: Դա ուժ է տալիս արցախցուն. “Լավ ենք ապրում, Հայաստանն էլ մեր թիկունքում կանգնած է: Թուրքերն ինչքան ուզում են` հարձակվեն, մեկ է` պարտվելու են”:

Երևանից Ստեփանակերտ ժամանած լրագրողներին միջադեպի և դրա

հետևանքների մասին կարճ մեկնաբանություն տվեց ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը. “Սահմանում նման դեպքեր լինում են: Կրակոցներ լինում են: Ո’չ խաղաղություն, ո’չ պատերազմ կարգավիճակի պայմաններում միջադեպեր լինում են: Առաջինը չէ, և ցավոք կարող է վերջինը չլինել”: Իսկ ազատագրված տարածքների, զիջումների մասին հայտարարությունների հարցին Արա Հարությունյանը պատասխանեց հայտնի բանաձևով. “Ցանկացած փոխզիջում առաջին հերթին որոշելու է Արցախի ժողովուրդը”:

Ինչևէ, ժողովրդի ամուր ոգին, ապագայի հանդեպ լավատեսությունը չի սպառվել, ու հաղթանակած հայը շարունակում է ապրել, աշխատել, գրել, նկարել ու քանդակել… Արցախում կյանքը բնականոն հունով առաջ է գնում: Իրավիճակն այստեղ նույնն է. ոչ պատերազմ, ոչ խաղաղություն։ Տրամադրությունը նույնպես նույնն է. Հայրենիքը՝ ազատագրյալ հողերը պահելու անկասկած վճռականություն:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ադրբեջանական կողմը հայ զինվոր է սպանելՀունիսի 16-ի առավոտյան

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում, արևելյան ուղղությամբ մարտական հերթապահության ընթացքում, զոհվել է ԼՂՀ Պաշտպանական բանակի շարքային Անուշավան Կիրակոսյանը:

ԼՂՀ պաշտպանական բանակի ուժերը համապատասխան միջոցներ են ձեռնարկել հակառակորդին պատժելու համար:

Արցախի զինված ուժերը հրադադարի ռեժիմի խախտումներ են արձանագրել նաև հունիսի 17-ի գիշերը: Հակառակորդը փոքր տրամաչափի հրազենից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Լեռնային Ղարաբաղի դիրքերը՝ Մեղդիլի, Աշաղա Աբդուրահմանլի, Կենգերլի և Թաղիբեյլի բնակավայրերի ուղղությամբ:

Արցախի Պաշտպանական բանակի ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը դադարեցրել է գնդակոծումները:

Ադրբեջանը հերթական անգամ խախտել է հրադադարըԱդրբեջանական կողմը խախտել է

հրադադարի ռեժիմը: Հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը և օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր արձանագրվել են ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ, հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Կարախանբեյլի, Լևոնարխ, Սարըջանլու և Թալիշ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենա-կետերը: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռ-նարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

ԼՂՀ պաշտպանության նախա-րարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանի փոխանցմամբ, հրադադարի խախտման հետևանքով լուրջ վնասներ չեն արձանագրվել:

Լ Ր Ա Հ Ո Ս

ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցերով ենթակոմիտեն

կվերականգնվիՀայաստանի խորհրդարանի

նախագահ Հովիկ Աբրահամյանի և Եվրախորհրդի Խորհրդարանական Վե-հաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Մևլութ Չավուշօղլուի հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել զգուշավոր մոտեցում ցուցաբերել ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցերով ենթակոմիտեի վերականգնման հարցին։ Հանդիպումը կայացել է Լիմասոլում (Կիպրոս)՝ խորհրդարանների նախա-գահների Եվրոպական համաժողովի շրջանակում։

ՀՀ Ազգային Ժողովի մամուլի ծառայության տեղեկացմամբ, զրուցա-կիցները քննարկել են Հայաստանի կողմից ԵԱՀԿ բանաձևերի կատարմանը, ինչպես նաև ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցերով ենթակոմիտեին առնչվող հարցեր։ Նրանք եկել են եզրակացության, որ այս հարցում պետք է ծայրահեղ զգուշություն ցուցաբերել։ Ենթակոմիտեի աշխատանքների վերսկսումը չպետք է վնասի ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացին։

Բացի այդ, նշվել է, որ Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանությունը չի նպաստում վստահության և համա-գործակցության մթնոլորտի ձևավոր-մանը։

Արցախցին կռվի պատրաստ է այսօր էլ` հանուն...

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «ստոր սադրանք» է անվանել ադրբեջանական զինված ուժերի հետախուզական խմբավորման փորձը` ներխուժել ԼՂՀ տարածք: Դեռևս Պետերբուգում նա ցավակցություններ է հայտնել զոհերի հարազատներին: «Ես գիտակցում եմ, որ շատ դժվար է մեղմել նրանց ցավը, սակայն դա հնարավոր է անել Հայաստանի ու Արցախի պետականություններն ամրապնդելու ճանապարհով»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

Սանկտ-Պետերբուրգից NEWS.am-ի հատուկ թղթակցի փոխանցմամբ, Հայաստանի ղեկավարը հայտարարել է, որ սադրանքներն անընդունելի են, իսկ այդ “ստոր սադրանքն” ավելի անընդունելի է, քանի որ տեղի է ունեցել Ռուսաստանի միջնորդությամբ Սանկտ-Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպումից ժամեր անց: «Սա նշանակում է, որ միջնորդները պետք է մտորեն, քանի որ սադրանքները, մնալով անպատիժ, չեմ ասում` անպատասխան, հանգեցնում են նման և առավել վատ հետևանքների: Դա նաև անհարգալից վերաբերմունք է՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»,- ասել է նա:

Նախագահ Սարգսյանը նաև ընդգծել է, որ հայկական կողմը մտադիր

չէ վերանայել իր դիրքորոշումներն այս սադրանքի պատճառով, քանի որ «մենք շատ գիտակցաբար ենք մասնակցում բանակցություններին և չենք շեղվի մեր նպատակներից»,- ամփոփել է նա:

Միջադեպի առնչությամբ ՀՀ արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ էլ նշվում է, որ “բարձր մակարդակով յուրաքանչյուր հանդիպումից առաջ Բաքուն փորձում է սադրիչ հայտարարությունների, պատերազմի սպառնալիքների միջոցով տապալել բանակցությունները”: “Ակնհայտ է, որ հունիսի 18-ի հարձակումը նախապես մտածված և ծրագրված գործողություն է: Գիշերվա քողի տակ ուխտադրուժ հարձակվելը բնորոշ է Ադրբեջանին: Դա առաջին անգամ չի արվում ու ևս մեկ անգամ ցույց է տալիս Բաքվի իրական դեմքը, որն ամեն ինչ անում է` բանակցային գործընթացը ձախողելու համար»,- հայտարարել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ նալբանդյանը։

ԼՂՀ իրավապաշտպան, «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի Լեռնային Ղարաբաղի համակարգող Կարեն Օհանջանյանի կարծիքով էլ, Իլհամ Ալիևը Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների նախօրեին ցանկացավ ցույց տալ իր ժողովրդին, որ պատրաստ է ամեն գնով, այդ թվում` պատերազմով

հաստատել իր իշխանությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Նա չի բացառում, որ նմանատիպ գործողություններով Ադրբեջանի իշխանությունները փորձում են ճնշել Հայաստանի ղեկավարությանը, որը վերջին շրջանում նախանձելի հետևողականություն է ցուցաբերում Արցախի շահերը բանակցային գործընթացում պաշտպանելու հարցում: “Այնուամենայնիվ, միջազգային հանրության ճնշմամբ Ադրբեջանը ստիպված է լինելու շարունակել իր մասնակցությունը հակամարտության կարգավորման գործընթացին”,- հավելում է Կարեն Օհանջանյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Չայլու գյուղի մերձակայքում Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներխուժել զինված հետախուզական խմբավորում: Սահմանն անցած ադրբեջանցիներին հաջողվել է թափանցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիս-արևելյան հատված: Թշնամու զինված խմբավորումն առճակատվել է դիրքապահներին: Թողնելով մեկ դիակ և զինամթերք՝ թշնամին հետ է քաշվել: Հայկական կողմը տվել է 4 զոհ, 4 վիրավոր:

Նյութը` NEWS.am կայքի

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՈՐԱԿԵԼ Է “ՍՏՈՐ ՍԱԴՐԱՆՔ”

Page 6: Miutyun tert

6 Միություն

www.miutyun.armenia.ge [email protected]

№2, Հունիս, 2010

Հայկական եկեղեցին` գործարան

«Ստամբուլը 2010 թ. եվրոպական մշակույթի մայրաքաղաք» գործակալությունը սկսել է Պոլսի Գում Գափու թաղամասում գտնվող հայկական Սուրբ Որդվոց Որոտման եկեղեցու վերականգնման աշխատանքները:

Եկեղեցին 1641 թվականից ծառայել է որպես պատրիարքարան: 1940-ականներին այն օգտագործվել է որպես շղթաների ու լարերի արտադրության գործարան, իսկ երկրաշարժների ժամանակ ծառայել որպես ապաստարան: Ներկայում նախատեսվում է հայկական այս եկեղեցին վերածել արվեստի միջոցառումների կազմակերպման վայրի:

Նյութը ̀Panorama.am կայքի

Թուրքիայում կաթոլիկ եպիսկոպոս է սպանվել

Թուրքիայի Հաթայի նահանգի Իսքենդերունի շրջանում հունիսի 3-ին կաթոլիկ եպիսկոպոս է սպանվել:

Թուրքական “Milliyet” թերթի փոխանցմամբ, 50-ամյա Լուիջի Պադովեցեին իր իսկ տանը սպանել է նրա վարորդը` Մուրադ Ալթունը: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, մանրամասներ չկան այն մասին, թե ինչն է դրդել վարորդին դանակով մորթել հոգևորականին: Եպիսկոպոսի դին ուղարկվել է Միլան:

Նշենք, որ սպանված եպիսկոպոսը Սիրիայի և Անատոլիայի կաթոլիկ եկեղեցիների պատասխանատուն էր, և բավական սիրված անձ էր համարվում:

Մինչ այդ, հրապարակվել են Լուիջի Պադովեցեին սպանելու մեղադրանքով ձերբակալված Մուրադ Ալթունի նոր խոստովանությունները: Ալթունը հայտարարել է, որ իր թիրախը Հռոմի Պապն էր: «Ցանկանում էի սպանել Հռոմի Պապին, սակայն չստացվեց: Սպանեցի եպիսկոպոսին»,- նշել է մարդասպանը:

Հիշեցնենք, որ սա Թուրքիայում կաթոլիկ հոգևորականի առաջին սպանությունը չԷ: 2006 թվականին սևծովյան Տրապիզոն քաղաքում սպանվել Էր տեղական եկեղեցու ղեկավար Անդրեա Սանտորոն: Այս սպանության կազմակերպիչները հետագայում արդեն առնչություն են ունեցել հայազգի սպանված լրագրող, “Ակոս” թերթի խմբագիր Հրանտ Դինքի ահաբեկման հետ:

Հայ Առաքելական Եկեղեցու Ամերիկայի արևմտյան թեմը Լոս Անջելեսի քաղաքային դատարան հայց է ներկայացրել Պոլ Գետտիի թանգարանի դեմ՝ պահանջելով վերադարձնել Թորոս Ռոսլինի նկարազարդած շուրջ 750-ամյա Աստվածաշնչի 7 էջերը:

Միջնադարյան հայ մեծագույն մանրանկարիչ Ռոսլինի նկարազարդումներով Զեյթունի հանրահայտ Ավետարանը, որ Կոնստանտին Առաջինի համար ստեղծվել է 1256 թվականին, ներկայում պահվում է Երեւանի Մաշտոցի անվան Մատենադարանում։ Դրա առաջին յոթ էջերը, սակայն, գտնվում են Լոս Անջելեսի «Փոլ Գետտի» թագարանում եւ 1994 թվականից հանդիսանում են այդ թանգարանի սեփականությունը: Glendale News-Press-ի տեղեկացմամբ, դրանք թանգարանը ձեռք է բերել 1994 թվականին, մասնավոր հավաքածուից

և չի պատրաստվում զիջել որևէ մեկին։Հայ Առաքելական Եկեղեցու

(ՀԱԵ) ներկայացուցիչների պնդմամբ, այդ էջերը կորել կամ գողացվել են Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ: Ամերիկայի հայկական “Ասպարեզ”

(Asbarez) թերթի հաղորդմամբ, ՀԱԵ արևմտյան թեմը հայտարարել է, թե թանգարանին հայտնի է, որ Աստվածաշնչի մի մասը գողացվել է, և այն պատկանել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը: Որ գրքի էջերը պակասում են, պարզվել է Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո, երբ Հայկական եկեղեցուն է վերադարձվել Աստվածաշունչը:

Երեւանի Մաշտոցի անվան Մատենադարանի ավագ ձեռագրապահ Գեւորգ Տեր-Վարդանյանի խոսքով, Ավետարանն այստեղ պահպանվում է 1969 թվականից: Նա դժվարանում է ասել, թե որքան կարող է ձգվել դատական գործընթացը, սակայն հույս ունի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հայցը, այնուամենայնիվ, կբավարարվի։

Նյութը` News.am կայքի

Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Վրաստան հետաձգվել է

Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի` հունիսին նախանշված այցը Վրաստան հետաձգվել է: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամուլի ծառայությունը:

Մայր Աթոռի միջեկեղեցական կապերի պատասխանատու Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի տեղեկացմամբ, այցը հետաձգվել է Վրաց պատրիարք Իլյա Երկրորդի և Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի խնդրանքով: Այլ պատճառներ չեն հաղորդվում:

Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը նաև նշում է, որ Գարեգին Բ Կաթողիկոսը Իլյա Բ Պատրիարքին կհյուրընկալվի հոկտեմբերի 22-23-ը, այնուհետև, հոկտեմբերի 24-28-ը Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այց կկատարի Վիրահայ թեմ` Թբիլիսի և Ջավախք:

Նյութը` NEWS.am կայքի

Լ Ր Ա Հ Ո Ս

Վերադարձրեք Ռոսլինի նկարազարդած մագաղաթի էջերը

Վրացական կառավարությունը 50 հազար լարի կամ շուրջ 27 հազար դոլար է հատկացրել Թբիլիսիի Մուղնեցոց Սուրբ Գեւորգ եկեղեցու վերակառուցման նախագծային աշխատանքների համար: 2009 թվականի նոյեմբերին փլուզված տաճարի ճակատագրով մտահոգվողները մի քանի օր թեթեւացած շունչ քաշեցին. գոնե այս մի հայկական եկեղեցին կփրկվի: Սակայն մինչ ճարտարապետները կսկսեին նախագծման աշխատանքները, եկեղեցու տարածքում հայտնվեցին հնագետները:

Նրանց աշխատանքը, թերևս, կասկած չառաջացներ, եթե չպատվեր գաղտնիության քողով. վիրահայ մի քանի երիտասարդների առաջին իսկ օրերից արգելեցին ցանկացած տեսագրություն կամ լուսանկարում: Ասում են` “փորձում էին պրովոկացիա անել”:

Այնուամենայնիվ, նրանց գտածոների մասին. 4 մետաղադրամ, որոնցից երկուսը, նախնական եզրակացությամբ` Թամարա թագուհու ժամանակներից, դամբարան, և` ամենակարևոր հայտնագործությունը. հայկական եկեղեցու տակ նախկինում այլ եկեղեցի է եղել: Դրա` հայկական լինելու մասին հարց-տեղեկությունը հնագիտական աշխատանքները ղեկավարող Գուրամ Միրցխուլավային զարմացրեց, չնայած վրաց հնագետի համար հասանելի բոլոր լեզուներով աղբյուրները վկայում են. Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին կառուցվել է 1356 թվականին, և նախկինում կոչվել է

Կամակատար Սուրբ Աստվածածին:“1350-ական թվականներին

այստեղ հայկական եկեղեցի գոյություն ունենալ չէր կարող: Վրաց դիոֆիզիտ` ուղղափառ եկեղեցու համար հայկական մոնոֆիզիտ եկեղեցին հերետիկոս է: Եվ այդ ժամանակներում պարզապես թույլ չէին տա հայկական եկեղեցի կառուցել”,- հավատացնում է Վրաստանի ազգային թանգարանի ավագ գիտաշխատող Գուրամ Միրցխուլավան:

Որ հայտնաբերված կառույցը վրացական եկեղեցու հիմք է, վրաց մասնագետը վստահ է, բայց փաստեր

չունի: Գտնված դամբարանն էլ, նրա կարծիքով, պատկանում է վրաց հոգեւորականի, քանի որ նախկին կառույցի հատվածում է: Նոր կառույցում դամբարան չի հայտնաբերվել, փոխարենը եկեղեցու բակում անպետք շինանյութի նման միմյանց վրա թափված են հայերեն և վրացերեն մակագրությամբ հայկական տապանաքարեր. դեռևս պետք է ուսումնասիրեն:

Նման իրավիճակ մենք` վիրահայ համայնքի ներկայացուցիչները սպասում էինք. հայկական եկեղեցիներն ու հոգևոր-մշակութային այլ հուշարձանները վրացականացնելու` պետական մակարդակով տարվող քաղաքականությունը մեզ համար նորություն չէ: Պարզապես, վրացական կողմը ամիսներ առաջ Թբիլիսի ժամանած հայկական պաշտոնական պատվիրակությանը վստահեցրել էր, թե առանց հայ մասնագետների մասնակցության այստեղ ոչինչ չի արվի:

ՄՈՒՂՆԵՑՈՑ ՍՈՒՐԲ ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՆ, ԹԵ`

ՅՈՒՐԱՑՆՈՒՄ

Վրաստանի մշակույթի նախարարության հայտարարած մրցույթում հաղթող ճանաչված “Արխիտեքս” ընկերության ներկայացուցիչն ասում է` հայկական կողմից որեւէ լուր չունենք: “Անցյալ տարվա նոյեմբերին, երբ եկեղեցին փլուզվեց, հայ մասնագետներ ժամանեցին և միասին արդյունավետ աշխատեցինք: Բայց հիմա չգիտեմ` ինչու չեն գալիս: Մենք նորից սիրով կհամագործակցենք”,- վստահեցնում է “Արխիտեքս” ընկերության ներկայացուցիչ Շալվա Մելիքիձեն:

Իսկ վրացի հնագետը համոզված է. կառույցը որպես եկեղեցի վերականգնել այլեւս հնարավոր չէ: “Ամբողջ եկեղեցու երկայնքով, շուրջ հինգ մետր խորությամբ, ջուր է հոսում: Այդ պատճառով նման ծանր կառույցը չի դիմացել և քանդվել է”,- ասում է Գուրամ Միրցխուլավան:

Եվ մինչ Վրաստանում հայկական եկեղեցիների շուրջ տարբեր առիթներով հնչող մտահոգությունները խոսքից կանցնեն գործի, Մուղնեցոց Սուրբ Գևորգը վրացական իշխանությունները, հավանաբար, կվերածեն թանգարանի, անշուշտ` ոչ հայկական:

ԹԱՄԱՐԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Page 7: Miutyun tert

7 Միություն

www.miutyun.armenia.ge [email protected]

№2, Հունիս, 2010

Իսրայելի նկատմամբ բարեկամաբար տրամադրված ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամներ հրավիրել են հատուկ մամուլի ասուլիս և քննադատական հայտարարություններ հնչեցրել Թուրքիայի հասցեին: Ամերիկացի օրենսդիրները, դատապարտելով Օսմանյան Թուրքիայում իրագործված նախորդ դարասկզբի զարհուրելի ոճիրը, նշել են, որ իրենք պատրաստվում են կազմել Հայոց ցեղասպանությունը դատապարտող օրինագիծ: Այս մասին տեղեկացնող թուրքական «Միլլիեթ» (Milliyet) օրաթերթը «Եկել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ժամանակը» վերնագրով հոդված է տպագրել:

Վաշինգտոնյան փորձագետները հակված են կարծելու, որ քանի դեռ շարունակվում է ահագնանալ ԱՄՆ հակազդեցությունը Թուրքիայի դեմ, ապա նման բանաձևի առաջադրումը քվեարկության միանգամայն իրատեսական է: Ասուլիսում հնչեցվել են հետևյալ առանցքային հայտարարությունները:

Մայք Փենս (Ինդիանա նահանգ, Հանրապետական կուսակցություն)

Եթե Թուրքիան շարունակի ընթանալ Իրանի հետ մերձենալու և Իսրայելից հեռանալու

ճանապարհով, ապա դրա գինը կվճարի ԱՄՆ Կոնգրեսին: Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանին այդ մասին նախազգուշացրել ենք: Այսուհետև «այո» ենք ասելու ԱՄՆ Կոնգրես մուտք գործած Հայոց ցեղասպանության բանաձևին:

Փիթեր Կինգ (Նյու Յորք, Հանրապետական կուսակցություն)

Արդեն դրական քվե ենք տալու Հայոց ցեղասպանության բանաձևին: Իմ մի շարք գործընկերներ ևս նույն այդ մտքին են: Դրա միակ պատճառը «Mavi Marmara» նավի միջադեպը չէ: Մենք անհանգստացած ենք Իրանի հետ Թուրքիայի մերձեցմամբ:

Ադամ Շիֆ (Կալիֆորնիա, Հանրապետական կուսակցություն)

Արդեն եկել է ժամանակը ̀ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:

Շելի Բերքլի (Նևադա, Դեմոկրատական կուսակցություն)

«Mavi Marmara» նավում սպանված ուղևորների պատասխանատվությունը ոչ թե Իսրայելի, այլ Թուրքիայի ուսերին է ընկած: Իսրայելի միակ մեղքը եղավ այն, որ նա ընկավ Թուրքիայի լարած ծուղակը: Կիպրոսը

բռնազավթած, էկումենիկ պատրիարքարանների դեմ շարունակաբար խստրականություն կիրառող, Հայոց ցեղասպանությունը չճանաչող թուրքերն ինչպե՞ս են հանդգնում քննադատել Իսրայելին: Թուրք քաղաքական գործիչների առջև սրանից հետո իմ դուռը փակ է լինելու:

Խաչքար` ՎերսալումՄայիսի 30-ին ֆրանսիական

Վերսալի պալատի այգում, ֆրանսիացի բազմաթիվ քաղաքական գործիչների և հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի է ունեցել Հայաստանից բերված Խաչքարի բացման արարողությունը: Խաչքարը նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Մաքսիմ Գևորգյանի աշխատանքի բացումը վստահված էր Վերսալի քաղաքապետ Ֆրանսուա դը Մազիերին, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիթեչյանին և հայտնի երգիչ Շառլ Ազնավուրին:

Միջոցառման կազմակերպիչ, Հայ վետերանների ազգային ասոցիացիայի նախագահ Անտուան Բաղդիկյանը նշել է, որ բացմանը ներկա անձինք հավաքվել են ոչ թե վրեժխնդրության համար, այլ ուղղակի խնդրում են, որ այսքան տարի անց արդարությունը վերականգնվի: Նա իր հերթին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային, որ առաջիններից մեկն է ճանաչել ու դատապարտել Հայոց Ցեղասպանության փաստը:

Թուրք պաշտոնյան արժանի չէ Վիլսոնի մրցանակին

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացու-ցիչների պալատի արտաքին հարա-բերությունների հանձնաժողովի անդամ, Հայոց Ցեղասպանության ճանաչ-ման կողմնակից Գարի Էքերմանը Վուդրո Վիլսոնի անվան միջազգային կենտրոնին կոչ է արել հետ կանչել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին շնորհած մրցանակը: Նշենք, որ թուրք պաշտոնյանին Վիլսոնի մրցանակ են հանձնել “Հասարակությանը մատուցած ծառայության համար”:

Նյու Յորքը ներկայացնող դեմոկրատ կոնգրեսականը Վիլսո-նի կենտրոնի նախագահ Լի Համիլ-թոնին հասցեագրած նամակում անընդունելի է համարել Միացյալ Նահանգների 28-րդ նախագահի անվան մրցանակի շնորհումը Թուր-քիայի արտգործնախարարին, որի գործունեությունը, ըստ Էքերմանի, «խստիվ հակասում է Վուդրո Վիլսոնի ժառանգությանը»: «Թուրքիան շարունակում է ոչ միայն ժխտել Հայոց Ցեղասպանությունը, այլեւ քրեականացնել դրա ճանաչումը Թուրքիայում»,- նշել է Էքերմանը` թվարկելով Թուրքիայի կողմից շարունակվող` Կիպրոսի բռնա-զավթումը, Հայաստանի շրջափակումը եւ Սուդանում ցեղասպանություն իրականացնող վարչախմբի սատարումը:

ԱՄՆ 28-րդ նախագահի անունը կրող կենտրոնի մրցանակը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուին շնորհելուն դեմ է նաև Վ. Վիլսոնի ժառանգներից Դոնալդ Վիլսոն Բուշը: Նրա կարծիքով, այդ որոշումը հակասում է Վիլսոնի սկզբունքներին, քանի որ Թուրքիայի կառավարության վարած քաղաքականությանը զոհ են գնացել բազմաթիվ գործիչներ, իսկ Դավութօղլուն այն անձն է, որին ատում են եվրասիական մի շարք ժողովուրդներ: Դոնալդ Վիլսոն Բուշը պնդում է, թե Դավութօղլուին այդ մրցանակը շնորհելու որոշումն ընդունվել է Սպիտակ տան ճնշման տակ:

Մինչ այդ, ամերիկահայերը խորը հիասթափություն են հայտնել գիտական կենտրոնի նախաձեռնության կապակցությամբ: Հայ Դատի Վաշինգտոնի գրասենյակը բողոքի նամակներով դիմել է ամերիկացի սենատորներին եւ կոնգրեսականներին` նշելով, որ մրցանակը վարկաբեկում է հայ ազգի խնդրի արդար լուծման` նախագահ Վիլսոնը տեսլականը, իսկ Դավութօղլուն ներկայացնում է մի կառավարություն, որը մերժում է արդարությունը հայ ժողովրդի համար:

Գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է. «Այս մրցանակը հիրավի ծաղրուծանակի է ենթարկում կենտրոնը, դրա հիմքում դրված գաղափարները, նախագահ Վուդրո Վիլսոնի ժառանգությունը»:

Ուշագրավ մի աշխատություն` “Deir-Zor” (Դեր-Զոր) խորագրով ֆրանսերեն գիրքը հրատարակվել է անգլերեն թարգմանությամբ: Ֆրանսաբնակ` սիրիահայ լուսանկարիչ Բաղդիկ Գույումջյանը երկար տարիներ շրջել ու աշխարհի տարբեր գաղթօջախներում գտել, զրուցել, լուսանկարել է Մեծ Եղեռնը վերապրածներին ու ժառանգներին: Դեր-Զորի անապատին հարակից բնակավայրերի պատմությունները ֆրանսիացի լրագրող Քրիստին Սիմեոնի տեքստով հրատարակել է գրքի տեսքով` նախ ֆրանսերեն, այժմ արդեն` անգլերեն: Լուսանկարիչը ջարդի վայրերից բերել է նաև Դեր-Զորի հայ բնակիչների մեղադրանքը. “Դուք մեզ այս անապատի մեջ լքել եք”:

“Մի մարդ կա, հոր անունը` Գևորգ Չաուշյան: Անապատում վրանաբնակ արաբի մոտ է մեծացել, անունը փոխել է Այդ Պատրաս: Միայն երկու հայերեն բառ գիտեր` “ջուր” և “նշան”: Չգիտեմ` ինչու հենց այդ բառերը”,- պատմում է Բաղդիկ

Գույումջյանը:Երբ Ֆրանսիայում աշխատող

լուսանկարիչը ոտք դրեց Դեր-Զորին կից խուլ գյուղերից մեկում ապրող այս ընտանիք, Այդ Պատրասը մատը պարզեց դեպի նա ու մեղադրեց. “Դուք մեզ այս անապատի մեջ լքել եք”: Ապա հետաքրքրվեց. “Հայաստան կա՞, թագավորը ո՞ղջ է (թերևս` Կաթողիկոսին նկատի ուներ)”: Մի հարց էլ. «Մահմեդական հայ կարո՞ղ է լինել: Եթե այո, ուրեմն` ես հայ եմ”:

Մի գյուղացու` Վաֆիկ Աբութիի մայրն էլ հայ էր` Սրբուհի Փափազյան: Քանի որ ունևոր ընտանիքից էին, Տեր-Զոր գույք էին հասցրել` երկաթե փոքրիկ աման: Ցույց է տվել ու ասել. “Ասիկ հայ մեծ մորս կպատկաներ, տաբակը կշնչեին”: Լուսանկարիչը հուզմունքով է պատմում. “Վաֆիկ Աբութին ասաց` մորս շունչը կա ասոր մեջ, ես քեզ շատ հավնեցա, ուզում եմ, որ այս գույքը քեզ հետ վերադառնա Հայաստան”:

Արի Վանեսի թոռնուհին էլ խոստովանել է. “Երբ կշրջեմ գյուղում ընկերներուհիներիս հետ, մի տեսակ հպարտ եմ, որ հայի արյուն ունեմ”:

Միայն մեկ փոքր գյուղում Բաղդիկ Գույումջյանը շուրջ 200 հայի է հանդիպել: Եվ զարմացել է. “Ինչո՞ւ են մնացել այստեղ, երբ մյուսները գնացել են”:

Շատ ինչուներ կան, որոնց պատասխանը չկա: “Մի բան հաստատ է. այս մարդկանց պատմությունը կորել էր, ես նրանց հետ շփվել եմ ու պարտավոր եմ պատգամը փոխանցել”,- համոզված է Գույումջյանը: Նա նաև մտահոգ է. “Հայերս չունենք Օսվենցիմի նման մի վայր, որը ժամանակի ընթացքում պահպանվեր իբրև

վկայություն: Դեր-Զորի անապատի Շատ-Դատե կոչվող այս հատվածը, օրինակ, հեռու է բնակելի վայրերից, միայն ծեր խաշնարածները կարող են ցույց տալ: Այս քարայրի մեջ մի քանի տասնյակ հազար մանուկներ են նետել ու այրել. տարեցները պատմում են` մեկուկես ամիս ծուխ էր բարձրանում: Այնինչ այժմ այստեղ նավթ են արդյունահանում և հնարավոր է` շուտով հիշատակի այս վայրը վերանա”:

Թուքիային սահմանակից Ռասելեյն բնակավայրում, որ նախկինում անապատ էր, այժմ ջուր է անցկացվել ու մշակվում է: Գյուղացիներն ամեն անգամ բահը հողը խրելիս ոսկորներ են դուրս բերում: Նրանք հավաքում են ու ճանապարհի եզրերին ոսկրե պատեր բարձրացնում. այդպես էլ մնում են ու ավտոմեքենայի անիվների տակ վերանում:

“Կեսարիո գյուղերի մեջ ուղեկիցս մի տեղ ինձ ներկայացրեց, թե Իսկանդարում իրենց դրացին եմ: Մտածեցին` թուրք պիտի լինեմ: Ոգևորվեցին. այնտեղ էր, հայերին մորթեցինք, հույներին ջուրը նետեցինք… Ուղեկիցս ասաց` բարեկամս հայ է...”,- պատմում է Բաղդիկ Գույումջյանը:

Կեսարիայում կանգ են առել լուսանկարչի թուրք ուղեկցի եղբոր տանը: Նա բողոքել է, թե եղբայրը հողերը անտեր է թողել ու չի մշակում: Կիլիկիայից աքսորված նախնիների ժառանգ Բաղդիկ Գույումջյանը վրա է բերել. “Բարեկամ, ես քո ցավը հասկանում եմ, դու էլ իմը կարող ես հասկանալ. 1915-ին մեզ ջարդեցիք, այսօր այդ հողերն անմշակ եք թողել, մեզ էլ չեք թողնում վերադառնալ”:

ԱՆՆԱ ԲԱԼՅԱՆ

Գույումջյանը փրկում է պատմությունը դերզորյան փոշուց

Մարդիկ, ովքեր բարձրաձայնում են Հայոց Ցեղասպանության մասին, ստիպված են հեռանալ Թուրքիայից և ճշմարտությունն ասել միայն սահմանից այն կողմ: Թուրք պատմաբան Թաներ Աքչամը նրանցից

է, ով մարդկության դեմ գործած ոճրի մասին կարող է խոսել ամենուր, բայց` ոչ Թուրքիայում: Հունիսի կեսերին նա Իրանում էր` տեղի հայկական կազմակերպությունների հրավերով, ինչն իրականացվել է Հայոց Ցեղասպանության 95-րդ տարելիցի միջոցառումների ծրագրի շրջանակում:

Թ.Աքչամի վերջին կանգառը Նոր Ջուղան էր, ուր հրավիրվել էր Սպահանի Հայոց Թեմական Խորհրդի կողմից: Տեղի Սբ. Ամենափրկիչ առաջնորդանիստ վանքում թուրք մտավորականը հարգանքի տուրք է մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Իսկ «Արարատ» միությունում կայացել է նրա` «Ամոթալի արարք» գրքի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը:

Պրոֆեսորն այսպես է բացատրում իր նախաձեռնության պատճառներն ու նպատակները. «Կարևոր պատճառը, որ մենք դեմ ենք թուրքական ուրացման քաղաքականությանը, ոչ միայն պարզապես

1915 թ. Ցեղասպանության իրողության ճանաչումն է, այլ` որ նման դեպքերի կրկնության վտանգ կա»:

Տարածաշրջանային ուժի վերածվելու` Թուրքիայի նկրտումերը Թաներ Աքչամը գնահատում է անազնիվ: «Թուրքիան, օրինակ, սկսել է առնչվել պաղեստինեան խնդրին և պահանջում է վերացնել Գազայի շրջափակումը: Երբ դեռ քո տունը կարգի չես բերել և շրջափակման մեջ ես պահում Հայաստանը, ինչպես կարող ես խոսել Գազայի շրջափակման վերացման մասին»,- տարակուսում է թուրք մտավորականը:

Տեսնելով հայկական մշակույթը, առնչվելով հայ ժողովրդի անցյալին, նա համոզված պնդում է. «Ոչ ոք չի կարող ոչնչացնել ու սպանել հայ ժողովրդին»:

ԱՆՈՄԵ ՄԵՀՐԱԲՅԱՆԹեհրան

Եկել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու ժամանակը

“Ոչ ոք չի կարող սպանել հայ ժողովրդին”

Լ Ր Ա Հ Ո Ս

Page 8: Miutyun tert

8 Միություն

www.miutyun.armenia.ge [email protected]

№2, Հունիս, 2010

2010 թվականի մարտն էր: Դասղեկս` Ռոզա Զոհրաբյանը, ինձ առաջարկեց մասնակցել “Ես հիշում եմ 1915 թվականը” թեմայով շարադրության մրցույթին` չնայած տարիքս չէր համապատասխանում մասնակցելու համար: Համարձակվեցի ու մասնակցեցի, սակայն հույս չունեի, որ կհաղթեմ: Բարեբախտաբար, հաղթողներից մեկը ես էի:

Եվ այս տարվա մայիսի 27-ին, կարծում եմ, ինձանից ուրախ ու երջանիկ մարդ աշխարհում չկար. մեկնեցինք Երևան:

Երբ մոտեցա Հայրենիքիս սահմանին, սիրտս սկսեց ավելի արագ բաբախել, ամեն ինչ հարազատ էր թվում: Թեկուզ տանիցս հարյուրավոր կիլոմետրեր հեռու էի, սակայն ինձ կարծում էի տանը, հարազատ օրրանում: Եվ այդպես էլ կար: Ճանապարհը մինչև Երևան ինձ համար շատ կարճ թվաց, քանի որ հիացած էի հայրենի աշխարհիս գեղեցիկ բնությամբ: Միգուցե այդ բնությունը սովորական բնություն էր, սակայն այն ինձ համար ամենագեղեցիկն էր, ամեն մի

քար, ամեն մի ծառ, ամեն ինչ սուրբ էր ինձ համար:

Վերջապես հասանք Երևան: Հիացած էի Երևանի գեղեցկությամբ: Չնայած ամեն ինչ անսովոր էր ինձ համար. անծանոթ քաղաք, օտար ժողովուրդ… Ոչ, ոչ, կներեք… Ես էի նրանց համար օտար ու անծանոթ, իսկ նրանք կարծես իմ ամենահարազատ մարդկանցից լինեին: Բայց ինչ էլ պատահի, նրանք այնքան մոտ չեն լինի Հայաստանին, ինչպես մենք` պանդուխտներս: Հեռու լինելով Մայր Հայրենիքից` մենք ավելի ենք մոտենում

նրան: Անձամբ ես Նաիրյան աշխարհիս կապված եմ հոգուս բոլոր թելերով:

Մենք եղանք Ծիծեռնակաբերդում, Սարդարապատում, Էջմիածնի Մայր տաճարում, Մատերադարանում և այլուր: Ինչպիսի գեղեցկություն. աննկարագրելի էր, խոսքեր չեմ գտնում հիացմունքս արտահայտելու համար: Բարձրությունից Երևանը շատ ավելի գեղեցիկ էր: Երբ տեսա Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը, զարմանքից

ու հիացմունքից քարացա. շատ հետաքրքիր շինություն էր: Լինելով Սարդարապատում` շատ նորություններ իմացա: Ճիշտ է, ուրիշների համար դրանք նորություն չէին, սակայն ինձ համար… մի խոսքով, շատ գեղեցիկ երկիր է Հայաստանը` իմ Մայր Հայրենիքը:

Իսկ հիմա ուզում եմ խոսել այն մարդկանց մասին, ովքեր մեզ միշտ ուղեկցում էին և պահում ուշադրության կենտրոնում: Նրանք են Ռոման Գրիգորյանը և Գևորգ Յագուտովը: Նրանց հետ շփվելով` հասկացա, որ շատ լավ ու բարի անձնավորություններ են: Նույնիսկ կարող եմ ավելացնել, որ Գևորգին եմ նման բնավորության մի գծով: Նկատեցի, որ նա չի սիրում շատ խոսել, ես` նույնպես, և այդ բնավորության գիծը հարգում եմ բոլորի մոտ: Իսկ Ռոման Գրիգորյանին մի այլ կերպ հարգեցի. նա հավասարակշռված ու կրթված անձնավորություն է: Ծանոթացա նաև Վրաստանի Հայ ուսանողների միության շատ անդամների հետ: Ինձ վրա մեծ տպավորություն թողեց Ալեքսանդր Օհանյանը. նա ինձ դուր եկավ որպես պարզ ու բարի անձնավորություն:

Մի խոսքով, ուզում եմ իմ մեծ շնորհակալությունը հայտնել բոլորին, հատկապես “Վրաստանի հայ համայնք” կազմակերպությանը` նման նախաձեռնության համար: Ուզում եմ նաև խորին շնորհակալություն հայտնել իմ դասղեկ Ռոզա Զոհրաբյանին, ով ինձ ուսուցանում է հայոց լեզու և գրականություն: Նրա շնորհիվ է, որ այսօր կարող եմ գրագետ խոսել և գրել հայերեն: Շնորհակալություն բոլորին, ով գոնե մի չնչին մասնակցություն ունի այս բարի գործում:

Հայրենիք իմ, Հայաստան աշխարհ, չմոռանաս ինձ, ես կրկին կվերադառնամ քո գիրկը, կփարվեմ Արարատիս լանջերին և կարոտս կառնեմ: Չեմ կամենում պարծենալ, սակայն պետք է ասեմ ճշմարտությունը. “Իմ սուրբ Հայրենիք, հավատացած եղիր, որ ես երբեք չեմ մոռանա ու չեմ դավաճանի քեզ: Ես քաջ Արաբոյի, Անդրանիկի հետնորդներից մեկն եմ, Արամ Մանուկյանի անունը կրող հայն եմ և կլինեմ նրանց պես քաջ, համարձակ ու արի”:

ԱՐԱՄ ՄԵԼԻՔՅԱՆ95 ¹åñáó, 8-ñ¹ ¹³ë³ñ³Ý

Այցելություն Մայր Հայրենիք

Ով գեթ մեկ անգամ շրջել է Թիֆլիսի հին և ոլորապտույտ փողոցներով, չի կարող անտարբեր մնալ քաղաքի ինքնատիպության նկատմամբ: Խոսքը վերաբերում է արտահայտիչ ճարտարապետական անզուգական դիմագիծ ունեցող շենքերին, որոնք ներկայացնում են Թիֆլիսի պատմության էջերը: Ցավոք, այսօր մշակութային ժառանգությունը մեր աչքի առջև վերանում է:

Ուշագրավ պատմություն ունեցող տներից մեկը, որ պատկանում էր քահանա Աշոտ Գևորգի Տեր-Թեյմուրազյանցին, գտնվում է Սոլոլակում, Մուղնու (ներկայում` Ախոսպիրելի) և Բորիսովսկայա (ներկայում` Ձիբլաձե) փողոցների անկյունում: Ի դեպ, Բորիսովսկայան անվանվել է հայազգի զորավար Բորիս Շելկովնիկովի պատվին, որի անունով կոչվել է նաև դրան հարող փողոցը (ներկայում` Աբո Թբիլելի): Այդ կալվածքը նախկինում պատկանել է Գուլասպովներին, որոնցից էլ գնել էր Թեյմուրազյանցը: Վերջինն ուսանել է Սանկտ Պետերբուրգի հոգևոր ակադեմիայում, հետո` Վենետիկի Մխիթարյանների միաբանությունում: Այս տարածքում էլ քահանան հանրաճանաչ ճարտարապետ Մ.Օհանջանյանի նախագծով 1902 թվականին կառուցել է իր հիանալի տունը: Նա եկամուտ էր ստանում նաև մեկ այլ տնից, որը գտնվում էր Իզմայլովսկի փակուղում (ներկայում` Բաքրաձեի նրբանցք): Նշված տունը, կալվածքով հանդերձ, Թեյմուրազյանցը ձեռք էր բերել վաճառական Արշակ Խաչատրյանից:

Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Սոլոլակի տունը տրվեց կաշվի գործարանի բանվորներին: Մուղնեցոց Սբ. Գևորգ եկեղեցին, որի հոգևոր հովիվն էր, բռնագրավվեց: Կատարվածը ծանր ապրումների պատճառ դարձավ, որի հետևանքով 1921 թ. Աշոտ քահանա

Թեյմուրազյանցը վախճանվեց:Նա, սակայն, լուսավոր հետք թողեց

իր նշանավոր ժառանգներով: Նրանցից հարկ ենք համարում նշել նկարչուհի Լյուսյային, երաժիշտ Գևորգին և մանկավարժ Արամին: Առանձնապես ուշադրության են արժանի Յուլիան և Մարիամը: Յուլիան ամուսնու` Հովհաննես Տեր-Գրիգորյանի հետ 1921 թ. Թիֆլիսում հիմնեց շտապ օգնության առաջին ծառայությունը: Սակայն, ցավալի զուգադիպությամբ 1938 թ. նա դարձավ

շտապ օգնության մեքենայի վթարի զոհը: Իսկ Մարիամն աչքի է ընկել մշակույթի

ասպարեզում: Թիֆլիսում ավարտելով բալետի ակադեմիան, նա տեղափոխվում է Խարկով: Կրել է Զարայսկայա կեղծանունը, քանի որ ծնողները չէին կամենում, որ բեմից հնչեր իրենց ազգանունը: Պատերազմի ժամանակ ռումբի պայթյունից նա կորցնում է լսողությունը, նաև` որդուն և ամուսնուն: Այնուհետև, Մարիամը

բնակվում է Մոսկվայում, որտեղից 1946 թ. նրան ուղարկում են աշխատելու Լեռնային Ալթայի Ազգային թատրոնին կից բալետային ստուդիայում: Ապա տեղափոխվում է Բառնաուլի մանածագործական ֆաբրիկայի մշակույթի տուն, հիմնում մանկական բալետային ստուդիա, բեմադրում առաջին պարերը: Գործընկերները նրան սիրալիր կոչում էին “Մարգո մայրիկ”: Այստեղ էլ, 1959 թ. հիմնում է տեղի ազգային բալետային պարը:

Տոհմի վերջին ներկայացուցիչը

մանկավարժ և քաղաքի թիվ 110 դպրոցի տնօրեն Գևորգ Թեյմուրազովն էր, որն իր նախնյաց տունը վերջնականապես լքեց 1970 թվականին: Ահավասիկ, այդ հայտնի տան և արժանահիշատակ տոհմի պատմության մի քանի դպվագները…

ՍԱՐԳԻՍ ԴԱՐՉԻՆՅԱՆ

ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴԸ

Հունիսի 6-ին վիրահայ համայնքի համար մեծ տոնախմբություն էր: Ջավախքի տարբեր շրջաններից, նաև` Երևանից ժամանած հյուրերը հավաքվել էին` թիֆլիսահայերի հետ նշելու Սայաթ-նովյան վարդատոնը: Սիրո և ծաղկի այս տոնը շուրջ 100-ամյա պատմություն ունի, որին ավանդաբար իրենց կատարումներով մասնակցում են Հայաստանի և Վրաստանի ՙՍայաթ Նովա՚ երգի համույթները, պարային խմբեր, երկու երկրների Գրողների միությունների անդամներ, մշակույթի և արվեստի ներկայացուցիչներ:

1914 թվականի մայիսին Թբիլիսիում պետք է Սայաթ Նովայի գերեզմանաքարը տեղադրեին: Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի հետ նախաձեռնում է Սայաթ Նովայի ստեղծագործությունների հավաքում: Մեծ բանաստեղծի և աշուղի որդու` Օհանի օգնությամբ ամբողջացվում են Սայաթ Նովայի` հայերեն, վրացերեն, պարսկերեն ու թուրքերեն լեզուներով ստեղծագործությունները: “220 հատիկ մարգարիտներ, որոնք կազմում են Սայաթ Նովայի ստեղծագործությունների ապարանջանը, դարեր շարունակ պիտի զարդարի Թիֆլիսը”,- համոզված է Վրաստանի հայ գրողների “Վերնատուն” միության նախագահ Գևորգ Սնխչյանը:

Եվ այսպես, 96 տարի առաջ մայիսի վերջին կիրակի օրը Սայաթ Նովայի գերեզմանաքարի մոտ հավաքվում են հայտնի մտավորականներ, աշուղներ` մեկական վարդ ձեռքներին, կատարում նրա երգերն ու բանաստեղծությունները: Այսպիսով, սկիզբ է դրվում մի գեղեցիկ ավանդույթի` Սայաթ-նովյան Վարդատոնի, տարիների հետ վերածվելով համաժողովրդական տոնախմբության:

Սայաթ Նովան հայ տաղերգության լեռնապարի բարձրագույն գագաթն է: Նա թողեց ժառանգություն, որն անցել է ժամանակի փորձությունը, ստեղծագործություններ, որոնք բյուրեղանալով՝ դառնում են նաև գալիք սերունդների սիրելին: Հայաստանի Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի խոսքով, “փոքրաթիվ ժողովուրդ լինելով` մենք գտել ենք ազգային արժեքներում ինքներս մեր ազգային ինքնության տեսակն ավելի զուլալելու, ինքներս մեզ ճանաչելու, մեր արժեքները համաշխարհային, միջազգային շրջանառության մեջ դնելու շատ յուրահատուկ ձև, որոնցից մեկն էլ մեծ աշուղին նվիրված այս գեղեցիկ տոնն է”:

Լևոն Անանյանը նաև վստահ է. ՙԱյսպիսով, կարող ենք ևս մեկ անգամ ապացուցել, որ Թբիլիսին եղել ու մնում է հայ մշակութային մայրաքաղաքներից մեկը՚: Իսկ նման տոները նաև լավագույն ազդակն են, որպեսզի Հայրենիքից դուրս գտնվող հայ համայնքները նոր լիցք ստանան, ազգային արժեքներով ներկայացնեն իրենց կերպարը:

Խաղով եկավ, ախով գնաց Սայաթ Նովան,

Երգով եկավ, վերքով գնաց Սայաթ Նովան,

Սիրով եկավ, սրով գնաց Սայաթ Նովան, Սիրով մնաց Սայաթ Նովան…

ԱՆՆԱ ՔԱՐԱՄՅԱՆ

ՊԱՏԱՌԻԿՆԵՐ ԱՆՑՅԱԼԻՑ. ԹԻՖԼԻՍԱՀԱՅ ՄԻ ՏՈՀՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Page 9: Miutyun tert

9 Միություն

www.miutyun.armenia.ge [email protected]

№2, Հունիս, 2010

Կարմիր, կապույտ, նարնջագույն… ՀՀ եռագույն դրոշի գույների մեկնաբանությունը գիտեն բոլորը. ԿԱՐՄԻՐԸ խորհրդանշում է արյուն, մշտական պայքար, ԿԱՊՈՒՅՏԸ` հայ ժողովրդի ապրելու կամքը կապույտ, խաղաղ երկնքի տակ, ՆԱՐՆՋԱԳՈՒՅՆԸ կամ ԾԻՐԱՆԱԳՈՒՅՆԸ` հայերի արարչական տաղանդն ու աշխատասիրությունը:

Հայկական եռագույնը տասնամյակների պատմություն ունի. այս դրոշը Հայոց պետականության խորհրդանիշն էր նաև 1918-1920 թվականներին: Հայ ժողովրդին և միջազգային հանրությանը մեր դրոշը նորովի ներկայացնելու, հայկական պետականության կարևորագույն խորհրդանիշներից մեկի նկատմամբ խորը հարգանք ձևավորելու նպատակով 2010 թվականից հունիսի 15-ը նշվելու է որպես պետական տոն:

Գեղեցիկ և խորհրդանշական այս նախաձեռնությունը պետք է տեսնեին Առաջին հանրապետության ռահվիրաները, ովքեր պետություն կերտեցին այդ դրոշով: Պետք է տեսներ Առաջին Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Տիգրան Ծամհուրը, ով կյանքը զոհեց Եռագույնը բարձր պահելու համար: Պետք է տեսնեին հանգուցյալ Մովսես Գորգիսյանը, Ռաֆայել Իշխանյանը, Վարագ Առաքելյանը, ովքեր 1988-ին Երևանի Ազատության հրապարակում առաջինը պարզեցին Եռագույնը:

Հայոց պետականության այս խորհրդանիշն ընդունվել է դեռևս Առաջին հանրապետության տարիներին: Տարբերակները մի քանիսն էին: Հայոց դրոշի ստեղծման գործում անմասն չէր նաև հայ մեծ նկարիչ Մարտիրոս Սարյանը, ով այդ տարիներին Նոր Նախիջևանում էր: Նա նամակ էր գրել

վարչապետ Ալեքսանդր Խատիսյանին` առաջարկելով Հայաստանի դրոշի իր էսքիզները` ծիածանի գույներով:

Կար ևս մեկ տարբերակ` Մխիթարյան միաբանությունից

Հացունու «Հայ դրոշները պատմության մեջ» աշխատության հիմքով: Արքունի

դրոշների ու զգեստների օրինակով` ծիրանագույն պաստառին դրոշմված են ոսկեգույն պատկերներ: Կենտրոնում խաչն է, չորս կողմում` Արշակունյաց արքայատոհմի արծիվները` Տիգրանի

թագի վրայից, Մենագրական խաչը` Էջմիածնից, Բագրատունյաց

արքայատոհմի արծիվը` Անիի կաթողիկե վանքից և Ռուբինյանց արքայատոհմի առյուծը` Լևոն թագավորի կնիքից: Այս տարբերակի խորհուրդը հայոց անցյալի ու ներկայի միասնությունն է: Ժամանակի փորձությունը հաղթահարելու պատիվը, սակայն, տրվեց Եռագույնին:

Հայ ժողովրդի գիտակցության մեջ Եռագույնն այնքան միահյուսված էր պետականության գաղափարի հետ, որ անգամ Փետրվարյան ապստամբության առաջին օրը շտապում էին րոպե առաջ բարձրացնել դրոշը: Հայոց խորհրդարանի անդամ Տիգրան Ծամհուրի համար դա կյանքի գին ունեցավ: Երբ անկախության վերագրավումից ոգևորված պատգամավորը փորձում էր Եռագույնը բարձրացնել Խորհրդարանի շենքի վրա, բազմության միջից ծպտյալ մի բոլշևիկ գնդակահարում է նրան: Տիգրան Ծամհուրը քաղաքական գործիչ ու մտավորական էր` Գերմանիայում կրթված, Արևմտյան Հայաստանում գործունեություն ծավալած, «Կիլիկիա» թերթի խմբագիրը, որը հետագայում Սևանում հիմնում է ռազմածովային նավատորմ. նավերի վրա տեղակայված գնդացիրներով հակահարված էին տալիս թշնամուն:

Այդ դրոշը ապստամբության ճնշումից հետո փոխադրվեց Փարիզ, ապա` Միացյալ Նահանգներ, իսկ այժմ պահվում է Երևանում, ՀՅ Դաշնակցության թանգարանում:

Այսօր արդեն Եռագույնը պետական խորհրդանիշ է ու փառաբանվում է գրեթե պաշտոնական տոնակատարությամբ: Տասնամյակներ շարունակ այս փայփայվել ու պահպանվել է ոչ այն պատճառով, որ եղել է որոշում, օրենք կամ կանոնակարգ, այլ ունեցել է բովանդակություն: Դրոշը ազգային բովանդակություն է…

Եռագույն հովանին` երեկ, այսօր, վաղը...

Ուրուգվայում գործող “Կոմիտաս” ռադիոժամն անփոխարնելի դեր ու նշանակություն ունի Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդման գործում: Ռադիոկայանի աշխատանքներն առավելապես միտված են լեզվական, մշակութային եւ այլ խնդիրների լուծմանը: 1935 թվականին երիտասարդների մի խումբ նախաձեռնեց ու Մոնտեվիդեոյում հիմնեց հայկական ռադիոժամը: Առաջին եթերից արդեն 75 տարի է անցել:

Երեւանում, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել Ռադիոժամի հիմնադրման 75-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությունը: Ռադիոժամի տնօրեն Կարո Հեքիմյանը, անձնվեր ու հայանպաստ գործունեության համար, պարգեւատրվել է վարչապետի հուշամեդալով:

“Մեզ համար իսկապես անհավատալի է, որ առաջին անգամ

Մայր Հայրենիքում հանդիսավորապես նշում ենք “Կոմիտաս” ռադիոժամի հոբելյանը: Եվ որ կարևորն է` Կոմիտաս Վարդապետի անունը կրող այս սրահում, որ, ես կասեի, սրբավայր է կարծես”,- նշում է ռադիոժամի տնօրեն Կարո Հեքիմյանը:

«Կոմիտաս» ռադիոժամը Սփյուռքի առաջին հայկական ռադիոկայաններից է: Գործունեության հիմնական նպատակը հայ խոսքի, հայկական ավանդույթների ու հայկական ինքնության պահպանումն էր Ուրուգվայում: Այն համահայկական նշանակություն ունի նաև Հայ Դատի համար տարվող պայքարում:

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Լիլիթ Գալստյանի խոսքով, հայրենազրկված հայության բեկորները աշխարհի որ ծայրում էլ լինեին, ունեին այն հաստատ համոզումը, որ ինքնությունը պահելու միակ եւ անփոխարինելի ձևը հավատարմությունն է հայ մշակույթին, հայ խոսքին, հայ գրին: “Հայերի բեկորները աշխարհի որ ծայրում էլ լինեին, այս համոզումով ապրեցին եւ այս համոզումն էր ընկած 75 տարի առաջ Հայրենիքից 10000 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Ուրուգվայում բնակվող խենթերի խմբի նախաձեռնությունը` ստեղծել “Կոմիտաս” ռադիոժամը»,- նշում է Լիլիթ Գալստյանը:

«Ուրուգվայում բազմաթիվ մարդիկ անհամբերությամբ են սպասում մեր լրատվությանը, որովհետև իսկապես մեծ ալիք է սա, որի կարիքն ունեին:

Ուրուգվայի “Կոմիտաս»-ը 75 տարեկան էՄեկ տարի առաջ

մեկնարկեցին «7 օր» լրատվական-վերլուծական կայքէջի աշխատանքները։ Կարճ ժամանակահատվածում խմբագրակազմին հաջողվեց ուրույն տեղ գրավել նման գործունեությամբ զբաղվող կայքերի շարքում:

Ասվածի ապացույցն է այն, որ կայքին հետևողների քանակն օրեցօր ավելանում է։ Ամեն օր «7 օր»-ին հետևում են բազմաթիվ ընթերցողներ Հայաստանից և աշխարհի տարբեր անկյուններից։ «7 օր»-ում աշխատում են մարդիկ, ովքեր հավատում են Հայաստանի ապագային, լավատես են և սիրում են իրենց աշխատանքը։

“Մեզ հաջողվել է ստեղծել կուռ թիմ։ Անհերքելի է, որ մենք ունենք սեփական դիմագիծը, ոճը և հստակ դիրքորոշումը։ Հարգելի՛ ընթերցող, ամեն անգամ այցելելով «7 օր» կայքէջը, Դուք յուրօրինակ կերպով գնահատում եք մեր աշխատանքները։ Խոստանում ենք չդավաճանել որդեգրված սկզբունքներին և ապահովել օպերատիվ լրատվություն ու բազմապիսի տեսակետներ ստանալու Ձեր իրավունքը։ Շաբաթվա բոլոր օրերին ընթերցե՛ք «7 օր»”,- ասում է կայքէջի աշխատակազմը։

Իսկ “Միություն”-ն իր գործընկերներին մաղթում է հետագայում ևս բեղմնավոր ու անաչառ աշխատանք:

“7 օր” բլոգը մեկ տարեկան է

Փաստորեն, մեր երազը իրականություն դարձավ»,- վստահեցնում է կայանի իսպաներեն լուրերի բաժնի պատասխանատու Արմենուհի Հեքիմյանը:

Այսօր արդեն “Կոմիտաս”-ը սփռվում է ամբողջ Լատինական Ամերիկայում ու Եվրոպայում: Լրատվամիջոցը կապեր է հաստատել ինչպես Սփյուռքի տարբեր գաղութների, այնպես էլ Հայաստանի հետ: Աշխարհի 4 ծայրերում իսկապես անհամբերությամբ են սպասում “Կոմիտաս”-ի եթերաժամերին, իսկ Տեր եւ Տիկին Հեքիմյանները խոստանում են ընդլայնել գործունեության տիրույթները:

ԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԸ

Page 10: Miutyun tert

10 Միություն

www.miutyun.armenia.ge [email protected]

№2, Հունիս, 2010

«Երբ մարդն իր անասնական ու տարերային մուժից արթնացավ ու զգաց իր «ես»-ի եզակիությունը տիեզերքի անսահմանության մեջ և զգաց տիեզերքն իր «ես»-ի անսահմանության մեջ, ցնծաց...»:

Երվանդ Քոչար

Երվանդ Քոչարն այն եզակիներից է, ով հնարավորություն է ունեցել զգալ իր եզակիությունը ու ցուցադրել դա իր գործերում:

ՀՀ մշակույթի նախարարությունը

և Երվանդ Քոչարի թանգարանը նկարիչների միությունում ներկայացրել Վարպետի 110-ամյակին նվիրված բացառիկ ցուցահանդես, որտեղ, ներկայացվել է նրա ստեղծագործական ամբողջ ուղին` ընդգրկելով բոլոր շրջանների գործերը` շուրջ 125 աշխատանք: Լույս է տեսել նաև այս

ցուցադրության ծավալուն` շուրջ 120 էջանոց հոբելյանական ալբոմը:

«Երվանդ Քոչարը մի երևույթ է, որն իրականում կայացավ ոչ մեզանում, այլ Ֆրանսիայում: Կարծում եմ` շփումները մեծ արվեստագետների հետ օգնեցին, որ Հայաստան վերադառնալով` իր հետ բերի կուտուրիզմի, սյուրռեալիզմի, մոդեռնիզմի շունչը, բայց այդ շունչը դրեց ազգային հենքերի վրա»,- նշում է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Տաղանդը երբեք միայնակ չի գալիս. դա են վկայում նաև անցյալ դարասկզբի եվրոպական ավանգարդի, սյուրռեալիզմի և համաշխարհային կերպարվեստի հետագա ընթացքն ուրվագծած Երվանդ Քոչարի արձանները, պիեսներն ու հոդվածները: Քոչարի մասին կարելի է ասել այն, ինչ Միլթոն Ռեզնիկն ասել է Արշիլ Գորկուն բնութագրելիս. «Նա անիծված էր մեծ ճաշակով»:

Քոչարի թանգարանի տնօրեն Լալա Մարտիրոսյան-Քոչարի խոսքով, տասնամյակների ընթացքում մեծ արվեստագետի թանգարանը ստեղծվել և կայացել է եվրոպական ամենաբարձր չափանիշներով: Իսկ Երևանում տեղադրվել են «Մելանխոլյա» և «Բիբլիական Դավիթ» բրոնզաձույլ քանդակները:

Հայաստանում գեղագետի վերջին ցուցադրությունից անցել է շուրջ 30 տարի և այս ցուցադրությունում ներկայացվել են ոչ միայն Վարպետի անունը կրող

թանգարանի ցուցանմուշները, այլև մասնավոր հավաքածուներում և այլ թանգարաններում հանգրվանած քոչարյան ստեղծագործությունները: Նա այն եզակի արվեստագետներից է, ովքեր մի քանի տարում վերափոխեցին արդի գեղանկարչության մասին պատկերացումներն ու ամբողջ աշխարհը:

Նկարիչ Գագիկ Ղազանչյանը համոզված է. այս հոյակապ ցուցահանդեսը վաղուց սպասված էր, թեև երևանյան ցուցասրահները նման հզոր արվեստագետի հզոր աշխատանքները ներկայացնելու համար:

Դերասանուհի Անահիտ Թոփչյանը հիշում է, թե ինչպես արդեն տարիքով Քոչարն ասում էր. “Ափսոս` այս աղջիկը պիտի Փարիզ գնա, թե չէ կնկարեի նրան”: Դերասանուհու ամուսինը մեղմորեն հերքում է. “Անահիտն իմ կինն է, մաեստրո, նա Հայաստանում է ապրում, ոչ մի Փարիզ էլ չի գնալու”: “Մեծ ավեստագետը, թերևս, փոքր-ինչ պայծառատես էր: Կարծես տեսավ, որ վերջին տարիներում իսկապես Փարիզում եմ ապրելու»,- զարմանում է Անահիտ Թոփչյանը:

Բացարձակի որոնումները չեն սահմանափակվում սոսկ կտավի կամ թղթի մաքուր քառակուսով կամ եռաչափ տարածության որոնումներով, այլ շարունակվում են ամենօրյա կյանքում` անընդհատ: Այդպես էր ապրում Երվանդ Քոչարը...

ՆԱՐԻՆԵ ԱԹԱՆՅԱՆ

0-ից 100 տարեկանների համար: Դավիթ Սահակյանցի “Անահիտ” անիմացիոն ֆիլմը էկրան կբարձրանա 3 տարի հետո, եթե, իհարկե, ֆինանսները բավականեցնեն: Ղազարոս Աղայանի ստեղծագործության հիման վրա ֆիլմը նկարահանելու է Ազգային կինոկենտրոնն ու “Ռոբերտ Սահակյանց Prodaction”-ը` արտասահմանյան ընկերությունների հետ համատեղ: Ծրագրում աշխատել է նկարիչների 25 հոգանոց խումբ` Էռնեստ Մուրադյանի գլխավորությամբ:

Ֆիլմը ձայնավորել են Ռաֆայել Քոթանջյանը, Խորեն Լևոնյան, Նազենի Հովհաննիսյանն ու այլ դերասաններ: Սցենարի հեղինակները մի քանիսն են` Ռոբերտ Սահակյանցի կինը, Վարդան Զադոյանը, Լևոն Գալստյանը: Ստեղծագործական խումբը համոզված է, որ “Անահիտ”-ը պարզապես “դատապարտված” է հաջողության: Առայժմ պատրաստ է ֆիլմի միայն մեկ րոպեանոց տարբերակը, ամբողջությամբ չեն ավարտվել նաև երաժշտության ձայնագրությունները: “Անահիտ”-ը միջազգային էկրան կբարձրանա Արմեն Մարտիրոսյանի հեղինակած երաժշտությամբ:

Ստեղծագործական խմբի անդամները վստահեցնում են. կարևորը` ֆիլմը մաքուր և գրական հայերենով է և պահպանել է իր հեքիաթային բարությունը: “Նոր, սպասված, հրաշք հեքիաթ”. այսպես են արվեստագետները բնութագրել Դավիթ Սահակյանցի “Անահիտ”-ը: Այն թարգմանվելու է նաև ռուսերեն, անգլերեն ու

ֆրանսերեն: Դավիթ Սահակյանցն ասում է` հին

և ծանոթ կերպարներին ֆիլմում կավելանան ևս մի քանիսը: Լինելու է Վաչագանի շունը` Զանգին, որը խոսում է Վարդան Զադոյանի ձայնով: Լինելու են չար կերպարներ` Ազարը և էնվերը, որոնց ձայնավորել են Ռաֆայել Քոթանջյանն ու Դավիթ Բաբայանը:

«Հայեցիությունը և վարպետությունն ապահովված են բոլոր ոլորտներում: Պետք է ասեմ` մեծագույն հաճույք էր ձայնագրման գործընթացը»,- վստահեցնում է երգչուհի Շուշան Պետրոսյանը:

Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանն է ավելացնում է. «Հեքիաթի հիմնական սյուժեն բարությունն է, աշխատանքը, սերն ու գեղեցիկը: Եվ այս ամենը համամարդկային է ու չի կարող միայն հայերինը լինել: Կարծում եմ` նաև պրոֆեսիոնալ աշխատանքը արդյունք կտա ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս»:

ԴԻԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Երվանդ Քոչարին շնորհավորեցին իր իսկ կերտած կերպարներըԲուլղարիայում բացվել է հայ

գեղանկարիչ Արշակ Ներսիսյանի ցուցահանդեսը

Բուլղարիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ, «Հայկական մշակույթի տարի Բուլղարիայում» խորագրով փառատոնի շրջանակում հունիսի 1-ին Բուլղարիայի մշակույթի նախարարության «Սրեդեց» սրահում կայացել է ժամանակակից հայ գեղանկարիչ Արշակ Ներսիսյանի անհատական ցուցահանդեսը:

ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ, ներկայացնելով արվեստագետին` դեսպան Թաթուլ Մանասարյանը նշել է, որ ցուցասրահում ներկայացված նմուշների միջոցով բուլղար արվեստասեր հանրությունը հնարավորություն է ունենալու ծանոթանալ բուլղարաբնակ հայ գեղանկարչի աշխատանքներին, որոնք երկու ժողովուրդների բարեկամության և մշակութային ընդհանրության ևս մի վառ ապացույց են:

Նկարչին ուղղված ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Բուլղարիայի մշակույթի փոխնախարար Դիմիտր Դերելիևը։ Բուլղարացի պաշտոնյան նշել է, որ Արշակ Ներսիսյանի գործերը մշակութային նոր կամուրջ են հայ և բուլղար ժողովուրդների միջև։

Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել այդ երկրի խորհրդարանի անդամներ, ԱԳՆ, մշակույթի և գիտության ու կրթության նախարարությունների ներկայացուցիչներ, Բուլղարիայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, լրագրողներ, բազմաթիվ արվեստասերներ։

Հունիսի 1-ին, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, Բեռլինի «Սոլիտեր» պատկերասրահում տեղի է ունեցել

«Մանկական երազներ» խորագրով երեխաների ստեղծագործությունների միջազգային ցուցահանդեսի բացումը, որին մասնակցել է նաև Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանը:

Ցուցահանդեսը կազմակերպել է Բեռլինի «Ալբատրոսե» ՀԿ աշխատակից Մարգարիտա Թադևոսյանը` գերմանական «Ալբատրոս», «XXI-րդ հազարամյակն առանց պատերազմի», «Գեղեցիկ արվեստներին օժանդակող ընկերություն» հասարակական կազմակերպությունների օգնությամբ:

Հ ա յ ա ս տ ա ն ի Արտգործնախարարության մամուլի

ծառայության տեղեկացմամբ, Գերմանիայում մեր երկրի դիվանագիտական ներկայացուցչության առաջարկով, Երևանի մանկական գեղագիտական ազգային կենտրոնը ցուցահանդեսին ներկայացրել է իր սաների 15 աշխատանքներ, որոնք արժանացել են ներկաների բարձր գնահատանքին:

Ի նշան երեխաների հետ համերաշխության` ցուցահանդեսին մի քանի աշխատանքներով մասնակցել են են նաև Նոբելյան մրցանակի դափնեկիր Գյունթեր Գրասը, ինչպես նաև հայտնի նկարիչներ Նորբերտ Բիսկին և Էլվիրա Բախը:

Հայաստանում գտնվել է աշխարհի ամենահին կոշիկը

1000 տարով ավելի հին, քան եգիպտական բուրգերը և 400 տարով ավելի հին, քան Քարահունջը: Հայաստանի Վայոց Ձորի մարզում, Արենիի քարանձավում հնագետները գոմաղբի մեջ թաղված կոշիկ են հայտնաբերել` զարմանալիորեն լավ պահպանված վիճակում: 5.500 տարվա պատմություն ունեցող կոշիկը, փաստորեն, աշխարհի ամենահին կաշվե ոտնամանն է:

Փոքր չափսից ենթադրվում է, որ կոշիկը կանացի է, թեև, գիտնականների հավաստմամբ, այդ դարաշրջանում փոքր չափսի ոտնաման կարող էր կրել նաև արական սեռի ներկայացուցիչը:

Ոտնամանի լավ պահպանմանը նպաստել են սառը և չոր եղանակային պայմանները: Բացի այդ, քարանձավի հատակը պատված է եղել ոչխարի կաշվով ու գոմաղբի հաստ շերտով, ինչը նույնպես պաշտպանիչ դեր է կատարել:

Լ Ր Ա Հ Ո Ս

Հայ երեխաների աշխատանքները Բեռլինում

Էկրանավորվում է “Անահիտ” հեքիաթը

Page 11: Miutyun tert

11 Միություն

www.miutyun.armenia.ge [email protected]

№2, Հունիս, 2010

ՖԻԴԵ-ն հաստատեց, որ աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցախաղերը կանցկացվեն երկու երկրում: Նախատեսվում է, որ ութ հավակնորդներից չորսը կխաղան Բաքվում, իսկ մյուս չորսը, այդ թվում` Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը` այլ երկրում, որը կճշտվի լրացուցիչ:

Այս պահին հայտնի են ութ հավակնորդներից յոթը. Լևոն Արոնյան (Հայաստան), Մագնուս Կառլսեն (Նորվեգիա), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան), Վեսելին Տոպալով (Բուլղարիա), Բորիս Գելֆանդ (Իսրայել), Գատա Կամսկի (ԱՄՆ) և Թեմուր Ռաջաբով (Ադրբեջան):

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ ըստ նախնական որոշման` մրցախաղերը, որոնք անցկացվելու են նոկաուտ համակարգով, սկսվելու են 2011 թ. մարտի 1-ին: Մրցաշարի հաղթողը շախմատային թագի համար կհանդիպի Հնդկաստանի ներկայացուցիչ Վիշվանաթան Անանդի հետ: Նշենք, որ նախապես հայտարարված էր, որ Շախմատի աշխարհի առաջնությունն անցկացվելու է Ադրբեջանում, սակայն հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հայտարարել էր, որ այդ պարագայում ինքը չի մեկնի Բաքու և չի մասնակցի մրցաշարին:

Նյութը` Panorama.am կայքի

Հարավային Աֆրիկայում մեկնարկած Աշխարհի ֆուտբոլի առաջնությունում Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարադոնայի ձեռքի “թզբեհը” (տերողորմյան), որը երկար ժամանակ գտնվում է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում, և այն սկսել են համարել Արգենտինայի հավաքականի թալիսմանը, պարզվում է՝ Մարադոնային է

նվիրել Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, հայազգի Նորայր Նաքիսը։

Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, հայազգի Նորայր Նաքիսը լեգենդար Մարադոնայի մտերիմ ընկերն է։ Հենց նա է նվիրել այն թզբեհը, որը ձեռքին Մարադոնան դուրս է գալիս մարզադաշտ։ Նորայր Նաքիսի անունը կապվում է նաև Մարադոնային՝ Արգենտինայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնի նշանակման հարցում դերակատարում ունենալու հետ։

Հայտնի է նաև, որ Նորայրը մեծ աջակցություն է ցույց տվել Մարադոնային՝ թմրամիջոցների կախվածությունից բուժվելու հարցում։

Նյութը` NEWS.am կայքի

Թբիլիսիում կայացել է թայ քիք-բոքսինգի Կովկասի առաջնությունը, որին մասնակցության հրավեր է ստացել նաև Հայաստանի Տորնադո թայ քիք-բոքսինգի ֆեդերացիան: Մրցաշարին մասնակցել են նաև Վրաստանի, Իրանի ու Ադրբեջանի հավաքականները:

Հայ բոլոր 5 մարզիկները, որոնցից 2-ը ներկայացնում էին Լեռնային Ղարաբաղը, մեդալներ են նվաճել: Սուրեն Մանուչարյանը

(12-13տ., 50 կգ ք/կ), Մարզպետ Պողոսյանը (13-14տ., 45 կգ ք/կ), Գարեգին Աղաբալյանը (+18 տ., 70կգ ք/կ) և Դավիթ Խաչատրյանը (9-10տ., 50 կգ ք/կ) ոսկե մեդալներ են նվաճել: Իսկ Վարդան Պողոսյանն (14-15տ., 60 կգ ք/կ) արժանացել է արծաթե մեդալի:

«Քանի որ ոսկե մեդալակիրներ Գարեգինն ու Դավիթն Արցախից են, մեզ հաջողվեց պարգևատրման արարողության ժամանակ բարձրացնել նաև Լեռնային Ղարաբաղի դրոշը: Ընդհանուր թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը գրավեց 3-րդ տեղը` զիջելով Իրանի ու Վրաստանի հավաքականներին»,- տեղեկացնում է Հայաստանի թայ քիք-բոքսինգի ֆեդերացիայի նախագահ Սամվել Սահակյանը: Ըստ նրա, հունիսի վերջին կանցկացվի նաև Հայաստանի գավաթի բաց առաջնությունը, որին կմասնակցի շուրջ 180 մարզիկ:

Նյութը` PanARMENIAN.Net կայքի

Հայ սուսերամարտիկների հաջողությունները

Վրաստանի Քութայիս քաղաքում տեղի ունեցած սուսերամարտի միջազգային մրցաշարում հայ սուսերամարտիկները հաջող են հանդես եկել` նվաճելով 7 մեդալ: Մրցաշարին մասնակցել են մարզիկներ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից և Ադրբեջանից:

Տղամարդկանց շարքում «ճկասուսեր» ոճում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրել են հայ սուսերամարտիկներ Արմենակ Գասպարյանը և Գևորգ Հարությունյանը: «Խոցասուսերում» հավասարը չի ունեցել Սպարտակ Հարությունյանը, իսկ Ռոբերտ Խաչատրյանը զբաղեցրել է 2-րդ տեղը:

Կանանց շարքում «ճկասուսեր» ոճում Սուսաննա Ղազարյանը դարձել է մրցաշարի հաղթող, իսկ Հասմիկ Աղաբաբյանը և Մանիկ Հակոբյանը զբաղեցրել են 3-րդ տեղը:

“Հունիսի 25-28-ը Հայաստանի հավաքականը Բաթումում մասնակցելու է միջազգային մրցաշարի, իսկ հուլիսի սկզբին ուսումնամարզական հավաք է անցկացնելու և պատրաստվելու է Եվրոպայի առաջնությանը, որը տեղի է ունենալու Գերմանիայում, հուլիսի 16-20-ը»,- տեղեկացնում է Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արտաշես Մադոյանը:

Նյութը` PanARMENIAN.Net կայքի

Լևոն Արոնյանը Բաքու չի մեկնի

Հայի նվերը` Արգենտինայի հավաքականի հաղթանակների թալիսման

5 մեդալ թայ քիք-բոքսինգի Կովկասի գավաթի բաց խաղարկությունում

Լվովում ավարտված բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության վերջին օրը Հայաստանի երկու ներկայացուցիչներ դուրս եկան ռինգ, սակայն եզրափակիչ մենամարտերում պարտություն կրեցին:

46 կգ քաշային Հենրիկ Մոկոյան եզրափակիչում 1:4 հաշվով պարտվեց ուկրաինացի Ալեքսանդր Մելենյուկին և արժանացավ արծաթե մեդալի: Արծաթե մեդալով է վերադառնում նաև 50 կգ քաշային Արթուր Ներսիսյանը, ով 1:6 հաշվով պարտվեց անգլիացի Թոմաս Ուորդին:

57 կգ քաշային Գոռ

Երիցյանը կիսաեզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Հուսեյն Բայսանգուրովին և նվաճեց բրոնզե մեդալ:

Ծանրքաշային Ռաֆայել Սիմոնյանը կիսաեզրափակիչում պարտվեց ուկրաինացի Բոգդան Բլաժկոյին և նույնպես բավարարվեց բրոնզե մեդալով:

48 կգ քաշային Արման Դարչինյանն ու 80 կգ քաշային Ռազմիկ Հարությունյանը պարտվեցին հենց առաջին մենամարտում:

Իսկ 52 կգ քաշային Տարոն Սողոմոնյանն ու 63 կգ քաշային Ռադիկ Գրիգորյանը պարտվեցին երկրորդ մենամարտում:

Հայաստանի պատանի բռնցքամարտիկները նվաճեցին երկուական արծաթե և բրոնզե մեդալ

Հունիսի 23-ին Ջերմուկում ՀՀ նախագահ, ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի մասնակցությամբ հանդիսավորությամբ բացվել է ՖԻԴԵ-ի` կանանց Grand Prix շարքի չորրորդ մրցաշարը: ՖԻԴԵ-ի նախագահ Կ. Իլյումժինովն իր խոսքում նշել է, որ այդ մրցաշարը կարելի է համարել աշխարհի ոչ պաշտոնական առաջնություն, քանի որ մասնակցում են աշխարհի ուժեղագույն շ ա խ մ ա տ ի ս տ ո ւ հ ի ն ե ր ը , այդ թվում` աշխարհի երեք չեմպիոնուհիներ: Նրա խոսքով, Ջերմուկը դարձել է շախմատային գլխավոր կենտրոններից մեկը, որտեղ արդեն 2-րդ անգամ է նման մրցաշար անցկացվում:

Նշենք, որ այս մրցաշարը

աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների ընտրական շրջափուլի մաս է: Grand Prix FIDE-ի բոլոր վեց մրցաշարերի հաղթողը հաջորդ տարի համաշխարհային թագի համար կմրցի աշխարհի չեմպիոնի հետ:

Մ ր ց ա շ ա ր ի ն մասնակցում են 7 երկրների 12 շախմատիստուհիներ, որոնք կմրցեն շրջանաձև մրցակարգով: Մասնակիցներն են` Հու Իֆանը (Չինաստան), Անտուանետա Ստեֆանովան (Բուլղարիա), Պիա Կրամլինգը (Շվեդիա), Տատյանա Կոսինցևան (Ռուսաստան), Մայա Չիբուրդանիձեն (Վրաստան), Սյու Յուհուան (Չինաստան), Նանա Ձագնիձեն (Վրաստան), Լիլիթ Մկրտչյանը (Հայաստան), Էլինա Դանիելյանը (Հայաստան), Շեն Յանը (Չինաստան), Բաիրա Կովանովան (Ռուսաստան, 2366) և Մարտա Ֆյերոն (Էկվադոր):

Կանանց Grand Prix մրցաշար Ջերմուկում

Page 12: Miutyun tert

Միություն12

№1, Մայիսի 28, 2010

“Վրաստանի Հայ Համայնք” ՀԿ “ՄԻՈՒԹՅՈՒՆ” պաշտոնաթերթ, Խմբագրական խորհուրդ, տպաքանակը` 1500

Հասցեն` Լ.Ասաթիանի 52, հեռ.` + 995 (8) 32 99 58 33, Էլ. փոստ` [email protected]

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐՈՎ

ՊԱՏՐԱՍՏՎԱԾ ԹՈՆՐԻ ԼԱՎԱՇ

ՓՆՏՐԵՔ ՔԱՂԱՔԻ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԵԾԱԾԱԽ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԶԱՆԳԱՀԱՐԵՔ 8(95) 910 975

Ул. Богдана Хмельницкого 159Тел: 457954Моб: 893 43 37 20 -Эдик СтепановМоб: 855 79 83 45 -Ашот Степанов

souvenirs,paintings,ceramics,brandy “ARARAT”,georgian winesAddress:5 Samgebro st.,Meidan, Tbilisi, GeorgiaWorking hours:11:00-19:00Mobile:(995)99 19 78, (995)99330258E-mail:[email protected]

ԱՅՍՏԵՂ ԿԱՐՈՂ Է

ԼԻՆԵԼ ՁԵՐ ԳՈՎԱԶԴԸ

Զանգահարել` 99 58 33 կամ 895 29 62 65

հեռախոսոահամարներով