tumanyan vanik

29
Հովհաննես Թումանյան բանաստեղծություններ

Upload: tatev-melkonyan

Post on 09-Jul-2015

105 views

Category:

Documents


4 download

TRANSCRIPT

Page 1: Tumanyan vanik

Հովհաննես Թումանյան բանաստեղծություններ

Page 2: Tumanyan vanik

Կանաչ ախպեր

Է՜յ կանանչ ախպեր, Է՜յ ճանանչ ախպեր, Արի՜, քեզ հետ բե՛ր Արևի շողեր.

Page 3: Tumanyan vanik

Բեր անուշահոտ Ծիլ, ծաղիկ ու խոտ, Կարկաչուն վըտակ, Երկինք կապուտակ, Խատուտիկ հավքեր,

Page 4: Tumanyan vanik

Զրընգան երգեր, Գառների մայուն, Խաղ, ուրախություն․ Է՜յ կանանչ ախպեր, Է՜յ ճանանչ ախպեր։

Page 5: Tumanyan vanik

Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ

Առատ ու անփույթ,

Աշխարհքն ինձ համար կըլոր էր անվերջ,

Կեղևը կապույտ։

Թռչունի մտածմունքը

Page 6: Tumanyan vanik
Page 7: Tumanyan vanik

Նըրանից հետո աչքըս բաց արի

Մի փոքրիկ բընում,

Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած,

Ու մայրս է շինում։

Page 8: Tumanyan vanik

Մի օր էլ, բընից գըլուխս հանած,

Նայում եմ դես–դեն,

Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած՝

Մեր բունը վըրեն։

Page 9: Tumanyan vanik

Հիմի թըռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ,

Ամեն տեղ գընում,

Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած–

Էլ չեմ հասկանում։

Page 10: Tumanyan vanik

Գրիչ Ի՞նչ կըլինի, ասա, գրիչ, Ինձ էլ սիրես գոնե մի քիչ: Ինչո՞ւ իմ մեծ քրոջ ձեռքին Գրում ես միշտ վարժ ու կարգին. Իսկ իմ ձեռքին խազմըզում ես Սև ագռավի ճանկերի պես:

Page 11: Tumanyan vanik

Ես քեզ վատ բան ի՞նչ եմ արել: Եկ, խնդրում եմ՝ ինձ համար էլ Գրի էնպես արագ-արագ, Էնպես ուղիղ, սիրուն, բարակ: Գրիչը լուռ լըսում, լըսում, Ճըռճըռում է ու խազմըզում, Բայց այս անգամ արդեն, կարծես, Փոքրիկ ծըտի ճանկերի պես:

Page 12: Tumanyan vanik
Page 13: Tumanyan vanik

Ա՛խ, է՛սպես էլ գիժ ամիս. Մարդու հանգիստ չի տալիս: Ղսօր ուրախ օր կանի, Վաղը անձրև ու քամի.

Մարտ

Page 14: Tumanyan vanik

Առավոտը պայծառ օդ, Կեսօրը մութ ու ամպոտ: Մին հագնում է սպիտակ, Մին կանաչին է տալիս. Մի օր ցուրտ է, մի օր տաք, Մին խնդում է, մին լալիս… Ա՛խ, է՛սպես էլ գիժ ամիս:

Page 15: Tumanyan vanik

Ծաղիկներ

Page 16: Tumanyan vanik

— Ո՞ւր գնացին ծաղիկները: — Սո՛ւս, քնած են հողի տակ, Տաք ծածկըված ողջ ձմեռը Ձյուն-ծածկոցով սպիտակ:

Page 17: Tumanyan vanik

Կըգա գարնան արևն էլ ետ Իր շողերով կենդանի, Ձմրան սաստիկ ցրտերի հետ Ձյան-ծածկոցը կըտանի: «Ելե՜ք, կասի, իմ մանուկնե՛ր». Ու հենց նրանք իմանան, Դուրս կըհանեն գլխիկները, Աչիկները կըբանան:

Page 18: Tumanyan vanik

.

Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն է

Page 19: Tumanyan vanik

Էս էն ցորենն է, որ պահած է էն տանը,

որ շինել է վարպետ Օհանը։

Page 20: Tumanyan vanik

Էս էն մուկն է, որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,

որ շինել է վարպետ Օհանը։

Page 21: Tumanyan vanik

Էս էն կատուն է, որ բռնել է էն մկանը,

որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,

որ շինել է վարպետ Օհանը։

Page 22: Tumanyan vanik

Էս էն շունն է, որ գըզել է էն կատվին,

որ բռնել է էն մկանը,

որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,

որ շինել է վարպետ Օհանը։

Page 23: Tumanyan vanik

Էս էն կովն է՝ կեռ պոզավոր,

որ հարու է տվել էն շանը,

որ գըզել է էն կատվին,

որ բռնել է էն մկանը,

որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,

որ շինել է վարպետ Օհանը։

Page 24: Tumanyan vanik

Էս էն աղջիկն է, որ կթել է էն կովը,

որ հարու է տվել էն շանը,

որ գըզել է էն կատվին,

որ բռնել է էն մկանը,

որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,

որ շինել է վարպետ Օհանը։

Page 25: Tumanyan vanik

Էս էն տղան է, որ ուզել է էն աղջկանը,

որ կթել է էն կովը,

որ հարու է տվել էն շանը,

որ գզել է էն կատվին,

որ բռնել է էն մկանը,

որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,

որ շինել է վարպետ Օհանը։

Page 26: Tumanyan vanik

Էս էն տերտերն է, որ պսակել է էն տղին,

որ ուզել է էն աղջկանը,

որ կթել է էն կովը,

որ հարու է տվել էն շանը,

որ գզել է էն կատվին,

որ բռնել է էն մկանը,

որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,

որ շինել է վարպետ Օհանը։

Page 27: Tumanyan vanik

Էս էն աքլորն է, որ զարթեցրել է էն

տերտերին,

որ պսակել է էն տղին,

որ ուզել է էն աղջկանը,

որ կթել է էն կովը,

որ հարու է տվել էն շանը,

որ գզել է էն կատվին,

որ բռնել է էն մկանը,

որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,

որ շինել է վարպետ Օհանը։

Page 28: Tumanyan vanik

Էս էլ էն վարպետ Օհանը,

որ մորթել է էն աքլորին,

որ զարթեցրել է էն տերտերին,

որ պսակել է էն տղին,

որ ուզել է էն աղջկանը,

որ կթել է էն կովը,

որ հարու է տվել էն շանը,

որ գզել է էն կատվին,

որ բռնել է էն մկանը,

որ կերել է էն ցորենը,

որ պահած է էն տանը,

որ շինել է վարպետ Օհանը։

Page 29: Tumanyan vanik

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Հիմնական դպրոց

4-րդ դասարան

Վանիկ Ադամյան