the armenians vol. 5

25
1 THEARMENIANSMAG.COM ՄԱՅԻՍ-ՀՈՒՆԻՍ 2012 2012 || ՄԱՅԻՍ - ՀՈՒՆԻՍ || հա. 05 ՀԱՅ - ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՄՍԱԳԻՐ | $3.00 Այս համարում՝ Կարեն Դեմիրճյան Մհեր Մկրտչյան

Upload: inn-media-group

Post on 24-Mar-2016

247 views

Category:

Documents


11 download

DESCRIPTION

American-Armenian magazine

TRANSCRIPT

Page 1: The Armenians Vol. 5

1

THEARMENIANSMAG.COM ՄԱՅԻՍ-ՀՈՒՆԻՍ 2012

2012 || ՄԱՅԻՍ - ՀՈՒՆԻՍ || հա. 05

ՀԱՅ - ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՄՍԱԳԻՐ | $3.00

Այս համարում՝

Կարեն Դեմիրճյան

Մհեր Մկրտչյան

Page 2: The Armenians Vol. 5

2

THEARMENIANSMAG.COM ՄԱՅԻՍ-ՀՈՒՆԻՍ 2012

Page 3: The Armenians Vol. 5

3

THEARMENIANSMAG.COM ՄԱՅԻՍ-ՀՈՒՆԻՍ 2012

Երիտասարդ գործարար

ՀԱ

Յ -

ԱՄ

ԵՐ

ԻԿ

ՅԱ

Ն Ա

ՄՍ

ԱԳ

ԻՐ

The

Arm

en

ian

s M

agaz

ine

Հիմնական թեմաներ

Հանրաճանաչ հայեր - Կարեն Դեմիրճյան

Կին Հռոմի պապը

Մայիս-Հունիս, հա. 5

Հանրաճանաչ հայեր

Կարեն Դեմիրճյան

Կարեն Դեմիրճյանը

ծնվել է 1932 թվականի

ապրիլի 17-ին, Երևա-

նում, ծառայողի ընտա-

նիքում: Միջնակարգ

կրթությունն ստացել է 26

կոմիսարների անվան

դպրոցում:

1949թ. ընդունվել է Եր-

ևանի Կ. Մարքսի ան-

վան պոլիտեխնիկական

ինստիտուտի մեխանի-

կական ֆակուլտետը,

որը գերազանցությամբ

ավարտել է 1954 թ.`

ստանալով ինժեներ-մե-

խան ի կ ի մ ա ս ն ագ ի -

տություն:

Կ.Ս. Դեմիրճյանն իր

աշխատանքային գործու-նեությունն սկսել է 1954

թ. Լենինգրադի պաշտ-

պանական գիտահետա-

զոտական ինստիտու-

տներից մեկում, որտեղ

եղել է կոնստրուկտո-

րական խմբի ղեկա-

վարը:1999թ հոկտեմբերի

27-ին Կարեն Դեմիրճ-

յանն ու Վազգեն Սարգս-

յանը ԱԺ նիստերի

դահլիճում սպանվեցին

հ այ ահ աբ ե կ ի չն եր ի

կողմից: ... Կարդացեք էջ 4

Երբ իմ ընտանիքը տե-

ղափոխվեց մշտական

բնակության Ամերիկա-

յի Միացյալ Նահանգ-

ներ առաջին խնդիրը

որի դիմաց հայտ նվեց

մեր ընտանիքը դա

կայուն ապրուստի մի-

ջոց ստեղծելն էր: Չնա-

յած իմ երիտասարդ

տարիքին, ստացվեց այ-

նպես, որ ես սկսեցի իմ

աշխատանքային գոր-

ծունեությունը ծնողնե-

րիս իմ հնարավորու-

թյունների սահմաններ-

ում այդ խնդրում օժան-

դակելու համար: Այս-

պիսով դեռ վաղ տար-

իքից 18 տարեկանից

աշխա ... Կարդացեք էջ 2

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարեն Դեմիրճյան

Կին Հռոմի Պապը

Գենետիկ փոփոխութ.

Բիլ Գեյթսի դուստրը

Աստղերը Շոու Բիզն.

Անի Քրիստին

4

7

10

10

11

12

13

15

Տիգրան Ղազարյան

Մի կյանքի պատմությ.

Կին և տղամարդ 17

Գովազդ

Մհեր Մկրտչյան 21

Առողջություն 19

Page 4: The Armenians Vol. 5

4

THEARMENIANSMAG.COM ՄԱՅԻՍ-ՀՈՒՆԻՍ 2012

Կարեն Սերոբի Դեմիրճյան հայ քաղաքական և պետական գործիչ։ Հայաստանի ղեկավար 1974-1988 (ՍՀԿԿ) կենտկոմի առաջին քարտուղար։

Դեմիրճյանը եղել է կոմունիստական կուսակցության անդամ: 1974–1988 թվական-ներին եղել է Խորհրդային Հայաստանի առաջին քարտուղար: Ղարաբաղյան շարժմամբ պայմանավորված նա հեռանում է հանրապետության ղեկավարի պաշտոնից՝ չցանկանալով կատարել իրեն պարտադրված հակաժողովրդական հրահանգները: Շուտով իր քաղաքականություն վերադառնալուց հետո, 1999-ին նա դառնում է Հայաստանի անկախ հանրապետության խորհրդարանի խոսնակ: Հենց նույն տարում էլ նա իր ընկերների հետ միասին սպանվում է

Խորհրդարանում նիստերից մեկի ժամանակ այդտեղ հայտնված հայ ահաբեկիչների կողմից :

Կարեն Սերոբի Դեմիրճյանը ծնվել է 1932

թվականի ապրիլի 17-ին, Երևանում,

ծառայողի ընտանիքում: Միջնակարգ

կրթությունն ստացել է 26 կոմիսարների

անվան դպրոցում:

1949 թ. ընդունվել է Երևանի Կ. Մարքսի

անվան պոլիտեխնիկական ինստիտուտի

մեխանիկական ֆակուլտետը , որը

գերազանցությամբ ավարտել է 1954 թ.`

ստանալով ինժեներ-մեխանիկի մասնագի-

տություն:

Կ.Ս. Դեմիրճյանն իր աշխատանքային

գործունեությունն սկսել է 1954 թ.

Լենինգրադի պաշտպանական գիտահետա-

զոտական ինստիտուտներից մեկում, որտեղ

եղել է կոնստրուկտորական խմբի ղեկա-

վարը:

1955 թ. նա ընդունվել է ՍՄԿԿ շարքերը:

Դեմիրճյանի աշխատանքային գործունե-

ության հետագա տասնամյակը կապված է

Երևանի էլեկտրատեխնիկական գործարանի

կոլեկտիվի կյանքի հետ: Այստեղ, բանվո-

րական միջավայրում, ձևավորվեցին նրա

գործնական և բարոյական հատկանիշները:

Աշխատելով որպես ավագ վարպետ,

այնուհետև` ինժեներ-տեխնոլոգ ձուլման

արտադրամասի պետ, նա գործին

նվիրաբերում էր իր ուժերն ու գիտելիքները,

ակտիվորեն մասնակցում հասարակական

աշխատանքին, վայելելով բանվորների ու ծառայողների հարգանքը:

Page 5: The Armenians Vol. 5

5

THEARMENIANSMAG.COM ՄԱՅԻՍ-ՀՈՒՆԻՍ 2012

1958թ. Կ.Ս. Դեմիրճյանն ընտրվել է ձեռնար-

կության կուսակցական կոմիտեի քարտու-ղար:

1959-1961թթ. Կ.Ս. Դեմիրճյանը սովորում է

ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր բարձրագույն

կուսակցական դպրոցում: Ուսումն ավար-

տելուց հետո նա վերադառնում է Երևանի

էլեկտրատեխնիկական գործարան, աշխա-

տում, որպես գլխավոր ինժեներ, իսկ 1962

թվականից սկսած` դիրեկտոր: Նրա ղեկավա-

րությամբ ձեռնարկության կոլեկտիվը զգալի

հաջողություների հասավ

արտադրության արդյու-նավետության բարձրաց-

ման, ներքին ռեզերվների

ռացիոնալ օգտագործման,

նոր արտադրատեսակ-

ների յուրացման, արտա-

դրանքի ինքնարժեքի

իջեցման, նրա որակի և

հուսալիության բարելավ-

ման ուղղությամբ:

1966 թ. Կ.Ս. Դեմիրճյանն

ընտրվել է Հայաստանի

Կոմկուսի Երևանի քաղ-

կոմի քարտուղար, ապա` 1971 թ. նոյեմբերի

1` երկրորդ քարտուղար:

1972 թ. Կ.Ս. Դեմիրճյանն ընտրվում է ՀԿԿ ԿԿ

քարտուղար և բյուրոյի անդամ:

1974թ. նոյեմբերին Կ.Ս. Դեմիրճյանն

ընտրվում է ՀԿԿ ԿԿ առաջին քարտուղար:

1974 թ. սկսած Կ.Ս. Դեմիրճյանը բազմիցս

ընտրվել է ՀԿԿ կենտկոմի, ԽՄԿԿ կենտկոմի

անդամ, ԽՍՀՄ IX –XI գումարումների և ՀԽՍՀ

Գերագույն խորհրդի դեպուտատ:

Պարգևատրվել է` Լենինի երկու, Աշխա-

տանքային Կարմիր Դրոշի երեք, Հոկտեմ-

բերյան Հեղափոխության մեկ շքանշաններով,

միութենական և այլ երկրների կառավա-

րական պարգևներով:

1985 թ. ԽՍՀՄ-ում «Վերակառուցման» կուրս

հռչակվեց:

Սկզբունքորեն լինելով երկրում գլոբալ

վերափոխումների քաղաքականության

կողմնակից Կ.Ս. Դեմիրճյանը հետևողա-

կանորեն պնդում էր վերակառուցման

հատուկ կոնցեպցիայի մշակման անհրաժեշ-

տությունը, որն ընդգրկեր սոցիալ-տնտե-

սական խնդիրների ամբողջ ծավալը,

տարածաշրջանային հիմնահարցերը, դրանց

լուծման ուղիներն ու մեթոդները: ՍՄԿԿ

Կենտկոմում նման մոտեցումների բացակա-

յությունը մեր հանրապետությունում վերակա-

ռուցման ընթացքի

անհիմն քննադատու-

թյունը և ազգամիջյան

հարաբերությունների

հարցում սկզբուն-

քային տարաձայնու-

թյունները կենտրոնի

հետ (Նրա դիրքորո-

շումը հստակ ձևակեր

-պում ստացավ 1988

թ. փետրվարի 28-ին

տեղի ունեցած ՀԿԿ

կենտկոմի պլենումի

որոշման մեջ) դարձան նրա պաշտոնաթո-

ղության հիմնական պատճառը, մայիս 1988

թ.:

1991թ. մինչև 1999 թ. Կ.Ս. Դեմիրճյանը

գլխավորել է Հանրապետության խոշորագույն

ձեռնարկություններց մեկը` «Հայէլեկտրա-

մեքենա» ԱՓԲԸ-ն:

Երկրում տիրող ծանր իրավիճակը բերեց Կ.Ս.

Դեմիրճյանի վերադարձը քաղաքական

ակտիվ գործունեության:

1998թ. նա առաջադրվեց որպես Հանրապե-

տության նախագահի թեկնածու:

1999 թ. մայիսին Կ.Ս. Դեմիրճյանը ընտրվում

է Ազգային Ժողովի նախագահ: Հանրապետու-թյան զարգացմանը նա կարողացավ

համակարգված բնույթ տալ` հստակեցվեցին

զարգացման առաջնային խնդիրները,

Page 6: The Armenians Vol. 5

6

THEARMENIANSMAG.COM ՄԱՅԻՍ-ՀՈՒՆԻՍ 2012

կառուցվածքային քաղաքականության առան-

ցքային ուղիները, գլխավոր ներուժի` մարդ-

կային գործոնի խելամիտ ու նպատակային

իրացման մեծ հեռանկար միտող կողմնորո-

շիչները:

Կ.Ս. Դեմիրճյանը կարճ ժամկետում իր շուրջը

համախմբեց Հանրապետության գրեթե բոլոր

առաջադեմ քաղաքական ուժերին և սփյուռքա-

հայությանը, ձեռնամուխ եղավ երկրի վերա-

կանգման ծրագրերի իրականացմանը: Սա-

կայն, 1999 թ. հոկտեմբերի 27-ին Ազգային

Ժողովում` նիստի ժամանակ Կ.Ս. Դեմիրճ-

յանը, Վ. Սարգսյանը, ԱԺ հինգ պատգամա-

վորներ և մեկ նախարար քաղաքական

աննախադեպ ահաբեկչության զոհ դարձան,

սպանվեցին ամբողջ ժողովրդի հույսերը`

կապված Կ.Ս. Դեմիրճյանի հետ: Հետմահու

նրան շնորհվել է Հայաստանի Ազգային

Հերոսի կոչում և Հայրենիքի շքանշան:

Page 7: The Armenians Vol. 5

7

THEARMENIANSMAG.COM ՄԱՅԻՍ-ՀՈՒՆԻՍ 2012

ԿԻՆ ՀՌՈՄԻ ՊԱՊԸ

Թվում էր, թե Հռոմի պապ Հովհաննես VIII-ը ոչնչով

չի տարբերվում իր նախորդներից, մինչ այն պահը,

երբ հանդիսավոր արարողության ժամանակ ծնն-

դաբերեց: Այս է լեգենդը: Սա ապշեցուցիչ պատ-

մություն է մի կնոջ մասին, որը տղամարդու հան-

դերձանք էր հագնում, ներկայանում որպես

տղամարդ և Հռոմի պապի գահին էր մինչ այն

ճակատագրական պահը, երբ բնությունն իր գործն

արեց:

Միջնադարի պատմաբան Բարթոլոմեո Պլատի-

նոսը «Հռոմի պապերի կյանքը» գրքում, որը լույս է

տեսել 1479 թ., գրում է. «Ծագումով անգլիացի

Հռոմի VIII պապը ծնվել է Մեթցում, ինչպես ասվել է,

պապական նստավայր է թափանցել սատանա-

յական միջոցներով` իրականում լինելով կին: Նա

դեռահասության տարիներին իր սիրեկանի հետ

եկավ Աթենք, ուր պրոֆեսորների մոտ ուսանելիս

այնքան առաջադիմեց, որ երբ Հռոմ հասավ, գիտու-

թյան մեջ քչերն էին նրան հավասար: Նա տիրա-

պետում էր գրերին, ճարտար էր ընթերցանության

մեջ ու բանավեճերում հանդես էր գալիս փաստար-

կներով, արժանացել էր հարգանքի ու ազդեցու-

թյուն ուներ այնքան, որ Հռոմի գործող պապի

մահից հետո համընդհանուր համաձայնու-

թյամբ գահին բազմեց: Ու հերթական հան-

դիսավոր արարողության ժամանակ, երբ պապա-

կան թափորը գտնվում էր Կոլիզեյի ու Սբ Կլեմեն-

տոսի տաճարի արանքում, նրա պտուղը դուրս

եկավ, ու նա տեղում մահացավ` գահակալելով եր-

կու տարի, 5 ամիս և 4 օր ու թաղվեց առանց մեծա-

րանքի: Այս պատմությունը բերնեբերան տարած-

վեց, սակայն այն հաստատող աղբյուրների հեղի-

նակները շատ կասկածելի են ու անհայտ…»:

Զարմանալի չէ, որ այս պատմությունը

տարածվեց: Այդ են վկայում փաստագրական

աղբյուրներում արված բազում հիշատակություն-

ները: Դրանցից ամենահինը IX դարի լուսավորյալ

հռոմեացի Անաստասիուսի աշխատության մեջ է

հանդիպում:

Անաստասիուսը ծառայում էր Վատիկանում

որպես գրադարանի պահապան և այնքան

լավատեղյակ էր պապական գործերից, որ նախորդ

պապի (Լևոն IV ) մահից հետո` 855 թ., նույնիսկ

նրա թեկնածությունն էր քննարկվում պապական

գահին բազմելու համար: Սակայն նրան հարմար

թեկնածու չհամարեցին, ու գահ բարձրացավ

Բենեդիկտ Երրորդը:

Քանի որ Հովհաննես պապի կարճաժամկետ

գահակալությունը զուգադիպում է ժամանակային

առումով, Անաստասիուսի վկայությունը խիստ

կարևոր է:

Այս պատմությունը մեծ արձագանք է ստացել հե-

տագա սերունդների մոտ: Քյոլնի Սբ Մարտին (Գեր-

մանիա) աբբայության վանական Մարտինուս Սկո-

տուսը, որը մահացել է 1086 թ., գրել է. «Ք.ա. 854 թ.

Հովհաննեսուհին` մի կին, ժառանգեց Լևոն պապի

գահը և թագավորեց երկու տարի, հինգ ամիս և

չորս օր»: Բելգիացի տարեգիր Սինգեբերտ դե

Հեմբլուն, որ մահացել է 1112 թ., հավելում

է.«Պահպանվել են տեղեկություններ այն մասին, որ

Հովհաննես պապն իրականում կին է եղել, հղիացել

է իր երկու ծառաներից մեկից ու երեխա ծնել, ինչի

հետևանքով նրան չեն դասում պոնտիֆիկների

շարքը:

Ստեֆենը՝ Բուրբոնից (մահացել է 1261-ին) իր

«Սուրբ հոգու յոթ շնորհները» գրքում հաստատում

է այդ փաստը, սակայն նրա շարադրանքում

մանրամասներն ուրիշ են. նրա վկայությամբ`

¾øêÎÈÚàô¼Æì ´²ò²Ð²ÚîàôØܺð

Page 8: The Armenians Vol. 5

8

THEARMENIANSMAG.COM ՄԱՅԻՍ-ՀՈՒՆԻՍ 2012

ծպտյալ պապի անունն այդպես էլ անհայտ

մնաց. նա արդեն հղիության վերջին ամիսներն

էր անցկացնում, և երբ ավարտվեցին պապի

ձեռնադրման բոլոր դժվարին միջոցառումները,

նա վերջնականապես Հռոմի պապ հռչակվեց:

Իրականում նա շատ կարճատև թագավորեց,

քանի որ այդ ողջ հանդիսությունը պետք է

պսակվեր գահին բազմելով, հենց այդ երդման

հանդիսավոր արարողության ժամանակ

նա ծննդաբերեց: Կատաղած ամբոխը նրան քա

-ղաքից դուրս քշեց ու քարերով սպանեց`

մեղադրելով սրբապղծության մեջ:

Միջնադարյան որոշ աղբյուրներում նրան

հիշա-տակում են Ագնեսա կամ էլ Հիլբերտա

անունով, իսկ մեկում նույնիսկ առաջ է

քաշվում մի ենթադրություն, թե իբր նա եղել

է Լևոն Չորրորդի կինը և գահը ժառանգել է

վերջինիս մահից հետո: Տարածում ունի ևս մի

վար-կած, որ շարադրված է նաև դոմինիկացի

վանականի «Պոնտիֆիկների ու կայսրերի

ժամանակագրությունը» աշխատության մեջ.

«Լևոն IV-ից հետո Հովհաննես Անգլիացին,

ծնված Մեթցում, երկու տարի, հինգ ամիս ու

չորս օր ղեկավարեց:

Պապական գահը դատարկ էր համարյա մեկ

ամիս: Նա մահացավ Հռոմում:

Ճշտվել է, որ Հռոմի պապ Հովհաննեսը կին է եղել:

1614 Victory Blvd., Suite 101

Glendale, California 91201

Ph: 818-240-2886 818-240-2886

Fax: 818-240-2886 E-mail: [email protected] www.myprestigeautoinc.com

Page 9: The Armenians Vol. 5

9

THEARMENIANSMAG.COM ՄԱՅԻՍ-ՀՈՒՆԻՍ 2012

Պապական գահը դա-

տարկ էր համարյա մեկ

ամիս: Նա մահացավ

Հռոմում: Ճշտվել է,

որ Հռոմի պապ Հովհան-

նեսը կին է եղել: Դեռահա

-սության տարիներին կա

-նացի հագուստը փոխա-

ր ի ն ե լ է տ ղ ամ ար -

դու հանդերձանքով և Աթ

- ե ն ք ե կ ե լ , ա յ ն -

տեղ գիտություններ է ուսանել ու առաջադիմել

այնքան, որ նրան հավասարը չկար: Այդ է

պատճառը, որ Հռոմում ևս երեք տարի սովորելուց

հետո նա իր աշակերտների ու ունկնդիրների շրջա

-նում համարվեց գիտուն: Իսկ երբ քաղաքում

բարձր կարծիք ձևավորվեց նրա բարեգործու-

թյունների ու գիտելիքների մասին, առանց

երկընտրանքի նրան պապ ընտրեցին: Սակայն

պապության շրջանում նա հայտնվեց հետաքրքիր

վիճակում և Սբ Պետրոսի տաճարից դեպի

Լաթերանյան ամրոց ձգվող հանդիսության

ժամանակ նրա մոտ սկսվեցին ծննդաբերական

ցավեր, ու պապը ծննդաբերեց հենց փողոցում: Նա

մահացավ ծննդաբերության ժամանակ ու թաղվեց

անմիջապես` առանց պատիվների»: Լեգենդ է սա,

թե իրականություն, բայց փաստ է, որ մինչև Լևոն X

-ի գահակալությունը (1513-1521) գոյություն է

ունեցել մի օրենք, որի համաձայն` պապի գահի

բոլոր թեկնածուները պարտադիր սեռաստուգում

էին անցնում, որպեսզի բացառվի կնոջ գահա-

կալությունը: 818 թ. անգլիացի միսիոներների

ընտանիքում աղջիկ ծնվեց` Ջոաննան: Նա ոչ

միայն հետաքրքրասեր էր ու խելացի, այլև շատ

համակրելի: 12 տարեկանում նա սիրահարվում է

մի վանականի ու որոշում նրա հետևից թեկուզ

աշխարհի ծայրը հասնել: Կերպարանափոխվելով,

Ջոաննան մտնում է վանք որպես վանական

եղբայր: Սիրահարների գաղտնիքը բացահայտ-

վելու վտանգի տակ էր, ու նրանք որոշում են

փախչել հարավ: Սակայն երիտասարդը սնափառ

վանական էր ու երազում էր Հռոմում կարդինալ

դառնալու մասին, իսկ եթե բախտը բերեր,

նույնիսկ Հռոմի պապ: Աղջիկն էլ իր

կապվածությամբ ու շան հավատարմությամբ

արդեն ձանձրացրել էր երիտասարդին, ու նա

Աթենքում որոշեց իր կարիերան սկսել

առանց կպչուն «տզրուկների»: Ջոաննան որոշեց

ինքն էլ մեկնել Հռոմ ու աստվածաբանություն

ուսումնասիրել: Շուտով իր ունակությունների, հռե

-տորական արվեստի, հարուստ գիտելիքների շնոր

-հիվ, հունական դպրոցում ամբիոն ստացավ:

Ջովանի Անգլիկացու համբավը հաավ պապական

նստավայր: Նա դարձավ եկեղեցական ու

պետական գործիչ: Իսկ Հռոմի պապ Լևոն IV-ից

հետո` հռոմեական եկեեցու գլուխ: Ջոաննան

բազմիցս էր իրեն բռնացրել այն մտքի վրա, որ

մարդկային ճակատագրեր վճռելու կամ էլ նոր

կառույցներ դիտարկելու պատրվակով շատ

հաճախ է իր մոտ կանչում իր կառավարչին, եթե

նույնիսկ դրա անհրաժեշտությունը չկար…

Արևոտ օր էր ու ոչինչ չէր գուժում լուրջ խնդիրների

մասին: Ամբոխը դուրս էր եկել ողջունելու պապին,

որ հանդիսավոր շքերթի առջևից էր ընթանում:

Շուտով նա անտանելի ցավերից ընկավ գետնին ու

վերածվեց ծննդկանի: Լույս աշխարհ եկավ նոր

«մեղավոր» հոգին: «Բարի» կաթոլիկները մորն ու

երեխային քարկոծելով սպանեցին ու թաղեցին Սբ

Կլեմենտինի եկեղեցում: Հռոմի հոգևորակա-

նությունն արդարանում էր` ասելով, որ հնարավոր

չէր ծպտյալ պապի մեջ կին տեսնել: Հետագայում

նման խաբեություններից խուսափելու նպատա-

կով Լաթերանյան ամրոցի Փրկչի ժամում տեղա-

դրվեց բացվածքով ծիրանաքարե բազմոց (sedes ster-

coraria), որին նստեցնում էին նորաթուխ պապին:

Բարձրագույն սարկավագը կամ էլ արժանապա-

տիվ հոգևորականները զննելով հավաստիանում

էին, որ իրոք ընտրված պապը տղամարդ է, ապա հա

-վաքված ամբոխին վկայում էին փաստը.«Mas nobis

dominus estե ( «Մեզ տեր տղամարդ ունենք»):

Ժողովուրդն էլ իր հերթին պատասխանում էր. «Deo

gratias» («Փառք Աստծո»): Եվ դրանից հետո էին

միայն անցնում նոր պապի ձեռնադրմանը:

Page 10: The Armenians Vol. 5

10

THEARMENIANSMAG.COM ՄԱՅԻՍ-ՀՈՒՆԻՍ 2012

Գենետիկ փոփոխությունները կնոջը

օգնել են ապրել 115 տարի

Հոլանդացի գիտ

- ն ա կ ա ն ն ե ր ն

ուսումնասիրել

են 115 տարե-

կան հասակում

մահացած կնոջ

գեները:

Այս մասին հայտնում է korrespondent-ը: Ստացված

տվյալների համաձայն` երկարակյաց կնոջ ԴՆԹ-

ում հայտնաբերվել են հազվագյուտ գենետիկ

փոփոխություններ, որոնք էլ պաշտպանել են կնոջը

ծերունական հիվանդություններից: Դեռ ավելին`

113 տարեկան հասակում կինը մտավոր

ունակությունների ստուգման թեսթ է անցել,

արդյունքում` վարժությունները նա կատարել է 65-

70 տարեկան կնոջ մտավոր ունակություններին

հավասար: Ուսումնասիրությունները ցույց են տվել

նաև, որ կինը չի ունեցել արյան անոթների

խցանում: Գիտնականների կարծիքով` նման

հետազոտութ-յունները թույլ կտան բացահայտել`

ինչու որոշ մարդկանց գեներ օգնում են նրանց

երկար ապրել:

Բիլ Գեյթսը դստեր համար ամսական

600.000 դոլարով տուն է վարձակալել

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթ-

սը`աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը,

Ֆլորիդա նահանգի Վելինգտոն փոքր քաղաքում իր

15-ամյա դստեր` Ջենիֆերի համար ամսական

600.000 դոլարով վարձակալել է մի առանձնատուն:

Այս մասին հայտնում է MIGnews.com-ը:

Վարձակալության ժամկետը 6 ամիս է:

Ընդհանրապես, Գեյթսը կողմնակից է դաստիա-

րակման խիստ մեթոդների, բայց սա այդ դեպքը չէ:

Բանն այն է, որ Ջենիֆերը ձիերի և ձիարշավի մեծ

սիրահար է և լրջորեն զբաղվում է դրանով, իսկ

շուտով Ֆլորիդայի հարավում` Պալմ Բիչ

քաղաքում, տեղի է ունենալու ձիարշավի մեծ

փառատոն, որին նա ցանկանում է մասնակցել:

Գեյթսը առանձնատներ ունի Վաշինգտոնում և

Վայոմինգում, որոնք հեռու են Ֆլորիդայից:

Վարձակալած առնձնատան տարածքը 700 քառա-

կուսի մետր է, այն ունի 8 ննջասենյակ, մի շարք

հյուրասենյակներ, աշխատասենյակներ, գինու

մառան, մթերանոց և ձիանոց:

Ի՞նչ հեռախոս է օգտագործում Բարակ

Օբաման

ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման բազմիցս խոստո-

վանել է, որ սիրում է BlackBerry մոդելի հեռախոս: Դա

հաճախ բացատրվում է նրանով որ, նախագան միշտ

սպասում է կարևոր նամակների. հայտնի է, որ Black-

Berry-ն լայն հնարավորություններ է ընդձեռում էլեկ-

տրոնային փոստից օգտվողներին: Սակայն ինչն էր

խնդիրը, որ լրագրողները հաճախ նախագահին տես

-նում էին այլ հեռախսոներ օգտագործելիս:

Page 11: The Armenians Vol. 5

11

THEARMENIANSMAG.COM ՄԱՅԻՍ-ՀՈՒՆԻՍ 2012

Բժիշկները «գլուխ են կոտրում»` հասկանալու 20-

ամյա վիետնամցի աղջկա`Նգուեն Թհի Ֆիոնգի

գաղտնիքը, որը մի քանի օրում վերածվել է ծեր կնոջ:

Մասնագետները չեն բացառում, որ հազվագյուտ

հիվանդության պատճառը ծովային մթերքներից

սուր ալերգիան է: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

Տուժողի խոսքով, իր մաշկն սկսել է փոխվել դեռ

2008թ., այն ժամանակ նրա դեմքը այտուցվել էր,

սակայն միայն հիմա են բժիշկները համաձայնել

օգնել նրան: Սկզբում նրանք կասկածել են, որ կինը

թաքցնում է իր տարիքը, բայց ամուսինը հավաստել

է, որ նա իր կինն է: Նույն տարում էլ կնոջ մոտ

առանձնապես ծանր ալերգիկ ռեակցիաներ են եղել

(նրա ամբողջ մարմինը քոր էր գալիս): Կինը փորձել

է բուժվել իր ուժերով և դեղատնից գնել է համա-

պատասխան դեղեր, որոնք օգնել են թեթևացնել քո-

րը, իսկ ավանդական բժշկության մեթոդներն օգնել

են ազատվել դեմքի ցանից, ինչից հետո մաշկը սկսել

է թուլանալ և կախվել: Որոշ մասնագետներ կարծում

են, որ հենց ավանդական մեթոդներն են առաջացրել

նման արդյունք: Նաև դրա պատճառ կարող էր

դառնալ երկարաժամկետ այնպիսի դեղերի օգտա-

գործումը, որոնք պարունակում են կորտիկոիդ հոր-

մոններ, որոնք կարող են մաշկի հիվանդութ-

յան`մաստոցիտոզի առաջացման պատճառ դառնալ:

Հենց այս ամենի պատճառով էլ վնասվել է կնոջ ոչ

միայն դեմքի, այլև մարմնի մաշկը: Բժիշկները կար-

ծում են, որ ճիշտ բուժման ընթացքում հնարավոր

կլինի վերականգնել մաշկի 50-70%-ը:

Մադոննայի ավագ եղբայրը «բոմժ» է

55-ամյա Էնթոնի Չիկկոնեն` համաշխարհային փոփ-

աստղ, երգչուհի Մադոննայի ավագ եղբայրը, արդեն

մեկուկես տարի է, ինչ անօթևան է: Էնթոնին հարցազրույց

է տվել Michigan Messenger հրատարակչությունը և ասել է,

որ իր ընտանիքը ե-րես է թեքել իրենից, իսկ հանրահայտ

քույրը չի պա-տասխանում իր հաղորդագրություններին:

Էնթոնի Չիկկոնեն ապրում է Թրաբերս-սիթի քաղաքում,

գիշերում է կամուրջների տակ և գումար է աշխատում

դատարկ շշեր հավաքելով: Նախկինում նա աշխատել է

Սաթոն-Բեյում՝ Ciccone Vineyard and Winery ընտանեկան

գինեգործարանում, սակայն 1,5 տարի առաջ

աշխատանքից հեռացվել է: Չիկկոնենի խոսքերով

քաղաքում նրան լավ են վերաբերվում, ոստիկանությունը

չի նեղացնում: Նա հը-նարավորության ունի եկեղեցու

ճաշարանից օգտվելու: Վատ չեն նաև իր

հարաբերությունները նույն վիճակում գտնվող

«բախտակիցների» հետ: «Ընտանիքս ինձնից երես թեքեց,

երբ դժվար ժամա-նակներ սկսվեցին: Ես շատ անգամ եմ

ինձ հարց ուղ-ղել, թե ինչու իմ քույրը, մուլտիմիլիոնատեր

է, բայց ես ստիպված եմ նման կյանքով ապրել: Այն, ինչ

պա-տահել է ինձ հետ, կարող է պատահել ցանկացածի

հետ»,- ասել է Էնթոնին: MIGnews-ը նշում է, որ Մադոննան

(Madonna Louise Ciccone) տարեկան աշխատում է 280

միլիոն դոլար և մի-լիոններ է ծախսում բարեգործական

նպատակներով:

Page 12: The Armenians Vol. 5

12

THEARMENIANSMAG.COM ՄԱՅԻՍ-ՀՈՒՆԻՍ 2012

Իսպանացի հանրահայտ երգիչ Էնրիկե Իգլեսիասը

պատմել է իր և կնոջ` նախկին թենիսիստուհի

Աննա Կուռնիկովայի ինտիմ հարաբերությունների

մասին: Փոփ աստղի խոսքերով` իրենց ննջա-

րանում տեսախցիկ է տեղադրված, որը

նկարահանում իր և Աննայի հարաբերությունները,

սակայն այդ ամենը կոմերցիոն նպատակով չի

արվում, այլ պարզապես իրենց համար: «Կարծում

եմ` յուրաքանչյուր զույգի ննջասենյակում պետք է

տեսախցիկ լինի: Պատկերացնո՞ւմ եք` որքան

հրաշալի կլինի մի քանի տարի հետ վերադառնալ

և դիտել' որքան լավ էիք ձեզ զգում երիտասարդ

տարիքում: Չենք վախենո՞ւմ, որ մի օր մեր ֆիլմերը

կհայտնվեն համացանցում: Իհարկե չի կարելի

միանշանակ պնդել, որ դա չի կատարվի, բայց

վստահեցնում եմ, որ մեր ձայնագ-րությունները

պահում ենք հատուկ պահոցում: Այժմ այն լցվել է և

մենք ստիպված ենք ևս մեկ պահոց գնել»,-

Իգլեսիասի խոսքերն է մեջբերում Gazeta.ru-ն:

Մեր շոու բիզնեսում անկեղծությունն է

պակասում

Երգչուհի Անի Քրիստին Ամերիկա մեկնեց, երբ Հա-

յաստանում նրա համբավը հասել էր գագաթնա-

կետին: Պատճառը շատ սովորական էր` ընտանիք

կազմելը, բայց ամուսնական կարճատև կյանքից հե

-տո նա այլևս Հայաստան չվերադարձավ՝ շարունա

-կում է ապրել ու ստեղծագործել Ամերիկայում:

Կոնստանտին Օրբելյանը նրա մասին ասել է.«Անի

Քրիստին ամենատաղանդավոր հայ երիտասարդ

երգչուհիներից է: Ի տարբերություն ուրիշների` նա

ունի սեփական ոճ ու վատ երգեր չի կատարում: Ես

Ամերիկայում աշխատել եմ նրա հետ ու հատուկ իր

համար ջազային երգ եմ գրել, որը հրաշալի է

կատարել:

- Անի, արդեն երեք տարի է՝ ապրում ես

Ամերիկայում: Հայրենիքիդ չե՞ս կարոտում:

- Շատ եմ կարոտում, ամեն հարմար առիթով գալիս

եմ Երևան: Ի դեպ վերջին անգամ մայիսին էի եկել՝

կոնսերվատորիայի դիպլոմն ստանալու համար:

- Որտե՞ղ ես ավելի լավ զգում` Ամերիկայո՞ւմ, թե

Հայաստանում:

- Լավ ինքնազգացողության համար կարևոր չէ, թե

որ երկրում ես ապրում, ամեն ինչ պայմանավորված

է տվյալ մարդու խառնվածքով: Եթե բնույթով

լավատես ես, սիրում ես կյանքը և այն վառ

գույներով ես տեսնում՝ երկրագնդի ցանկացած

կետում կկարողանաս գտնել այն, ինչ քեզ պետք է,

կյանքդ կդարձնես հետաքրքիր ու հագեցած:

- Հավանաբար դժվար էր ամուսնալուծությունից

հետո օտար երկրում նոր կյանք սկսելը:

Ոչ, չէի ասի: Նախ՝ Ամերիկան ինձ համար այնքան էլ

«օտար երկիրե չէր, մինչև ամուսնությունը ես երկու

անգամ եղել եմ այնտեղ, որոշ ժամանակ ապրել եմ

հորս հետ ‘նա վաղուց է Լոս Անջելես տեղափոխվել”:

Գուցե միայնություն զգայի, եթե կողքիս հայրս

չլիներ:

- Ամերիկայում ապրելու տարիներին քո մեջ ի՞նչն է

փոխվել:

- Եթե նույնիսկ ինչ-որ բան փոխվել է, ապա իմ վե-

րաբերմունքը երաժշտության, երգի ժանրի հանդեպ:

Կարծում եմ` այն երգերը, որոնք ես հիմա եմ կա-

տարում, ավելի լավ են արտահայտում հաճելի է:

Page 13: The Armenians Vol. 5

13

THEARMENIANSMAG.COM ՄԱՅԻՍ-ՀՈՒՆԻՍ 2012

- Պատմիր քո նոր ձայնասկավառակի մասին:

- Այն թողարկվել է ապրիլի 14-ին, կոչվում է I am

back`«Ես վերադառնում եմ: Գործիքավորումն ու եր

-գերի ձայնագրությունն Ամերիկայում է արվել: Սա

իմ երկրորդ ձայնասկավառակն է: Ութ երգի

հեղինակն ինքս եմ, ընդ որում բոլորը տարբեր

ժանրերի են: Մի երգ Կոնստանտին Օրբելյանն է

գրել՝ հատուկ ինձ համար: Ես ալբոմի համար նաև

Սայաթ-Նովայի երգերի շարք եմ ձայնագրել:

- Լսել եմ, որ դու երգացանկի ընտրության հարցում

շատ քմահաճ ես: Ինչպիսի՞ն պետք է լինի երգը,

որպեսզի դու այն կատարես:

- Այո, երգերի թե մեղեդու, թե շարադրանքի

հանդեպ ես շատ բծախնդիր եմ: Բայց պատահում է

նաև այնպես, որ առաջին իսկ լսումների ժամանակ

երգը հոգիդ է մտնում ու դառնում քոնը:

- Քո ծրագրերում Երևանում մենահամերգ տալ

չկա՞:

- Իհարկե կա: Այդ ցանկությունը ես վաղուց ունեմ և

շուտով կիրականացնեմ: Դեռ հստակ ժամկետներ

չեմ կարող ասել, բայց խոստանում եմ, որ մենահա-

մերգը չի ուշանա: Դա կլինի կենդանի

հնչողությամբ ու գեղեցիկ բեմադրությամբ շոու: Ես

շատ շնորհակալ եմ այն մարդկանցից, ովքեր ինձ

հիշում ու սպասում են: Բոլոր կատարողներն էլ

ունեն դրա կարիքը: Դա ուժ է տալիս և մեր

երկրպագուներին նոր ու գեղեցիկ երգեր նվիրելու

մեծ ցանկություն:

- Քո կարծիքով հայկական շոու բիզնեսում ի՞նչն է

պակասում:

- Լավ երգեցողությունը, նաև՝ անկեղծությունն ու

ազնվությունը: Կներեք շիտակությանս համար,

բայց ես արդեն ասացի, որ չեմ փոխվել ու մտադիր

չեմ փոխվել: Ձգտում եմ լինել անկողմնակալ,

առաջին հերթին` ինքս իմ հանդեպ:

- Դիտելով քո ֆոտոսեսիաները՝ ապշում եմ, թե

որքան տարբեր կարող ես լինել: Քո արտաքինով ու

դերասանական շնորհքով կարող էիր լավ դերասա

-նուհի դառնալ, նման ցանկություն չունե՞ս: Քեզ կի

-նոյում նկարահանվելու չե՞ն հրավիրել:

- Հրավիրել են, նույնիսկ սերիալում փորձնական

նկարահանվել եմ, բայց հետո հասկացա, որ ժա-

մանակս չի բավականացնի ու հրաժարվեցի: Ինձ

գեղարվեստական ֆիլմում էլ են առաջարկել նկա-

րահանվել, բայց ցավոք ես այդ ժամանակ չէի

կարող Հայաստան գալ: Ես կինոյով շատ եմ

հետաքրքրվում: Ընդ որում կուզենայի ինքս ֆիլմ

նկարահանել և խաղալ գլխավոր հերոսուհու դերը:

Ես նույնիսկ գիտեմ, թե ինչի մասին է լինելու այդ

ֆիլմը: Բայց այդ ամենը՝ ապագայում, հիմա վաղ է

դրա մասին խոսելը:

- Եթե երգչուհի չդառնայիր՝ ինչո՞վ կզբաղվեիր:

- Ես մանկուց երազել եմ բժիշկ կամ իրավաբան

դառնալ: Հիմա բժշկությունն օգտագործում եմ իմ

երգերում` մարդկանց հոգիները բուժելու համար:

Չգիտեմ, թե դա որքանով է ինձ հաջողվում, բայց

փորձում եմ: Կարծում եմ՝ կարող էի լավ հոգեբան

դառնալ: Համենայնդեպս մտերիմներս հաճախ են

դա ասում: Ընդհանուր առմամբ ես կյանքում շատ

բան եմ ուզում հասցնել: Կհաջողվի, թե ոչ՝ ցույց

կտա ժամանակ:

Աղբյուրը` “Հայաստանի Զրուցակից”

Բուլգակովի երեք մուսաները

Լյուբա Բելոզերսկայայի հետ ծանոթության պահին

նա արդեն ճանաչված գրող էր, լավագույնը

Մոսկվայում. այդպես էր համարում Լյուբան:

Page 14: The Armenians Vol. 5

14

THEARMENIANSMAG.COM ՄԱՅԻՍ-ՀՈՒՆԻՍ 2012

Ա ռ ա ջ ի ն ն Ա ս տ ծ ո ւ ց է ր ,

երկրորդը` մարդկանցից, իսկ

երրորդը` սատանայից: 1918

թվականի հունվարյան մի ցուրտ

առավոտ Վյազմա քաղաքի

փողոցներով վազվզում էր

երիտասարդ մի կին: Նա

դեղ ատ նի ց դե ղատ ու ն է ր

անցնում` թմրանյութ գնելու համար: Նա այնքան էլ

նախանձելի վիճակում չէր: Երկրում, ուր մոլեգնում էր

սոցհեղափոխությունը, նույնիսկ ասպիրինն էր դեֆիցիտ,

ո՜ւր մնաց` մորֆին: Դեղատան աշխատակիցները կարեկ

-ցում էին կնոջը, որը աղերսալից նրանց էր մեկնում

ճմռթված դեղատոմսը: Նրանք շատ լավ էին ճանաչում

կնոջը, որի ամուսինը բժիշկ էր տեղական հիվանդա-

նոցներից մեկում: Նա թմրամոլ էր: Վյազման փոքրիկ

քաղաք էր եւ նման բաները թաքցնել հնարավոր չէր:

Քաղաքի ծայրամասի դեղատան աշխատակիցը խղճա-

լով կնոջը` վաճառեց թանկարժեք դեղը: Դժբախտը

փութաց տուն, բայց հանկարծ կանգ առավ: Նա դա-

տապարտելի հայացքով նայեց սարսափելի հեղուկով

լցված սրվակին եւ հասկացավ, որ դա վերջն է. Թըմ-

րանյութը կսպանի ամուսնուն: Եվ այդ պահին ծագեց

փրկարար միտքը... Կինը վերադարձավ դեղատուն եւ

գնեց թորած ջուր: Վերջին շաբաթները թմրանյութի

սրվակի պարունակությունը փոխարինում էր թորած

ջրով, եւ հրաշք էր կատարվում: Ամուսինը ժամանակի

ընթացքում ազատվեց կործանարար սովորույթից: Նա

ամուսնուն ուղղակի ճանկեց մահվան ճիրաններից:

«Միշան ինքնասպանություն կգործի»

Մի անգամ կիեւցի մի գնչուհի գուշակեց, որ Բուլ-գակովը

կամուսնանա երեք անգամ: Իբր քիչ էր, չարախոսը նրա

հետեւից բղավեց ու պատվիրեց հիշել, որ նրա առաջին

կինը Աստծուց է, երկրորդը` մարդկանցից, իսկ երրորդը`

սատանայից: Բուլգակովն այդ ժամանակ պարզապես

հռհռաց այդ գուշակության վրա: Փողոցային գուշակները

բժիշկուսանողին թվում էին վարժ խաբեբաներ, եւ ծեր

գնչուհուն չմերժեց` տեսնելու համար, թե ինչպես է

խաբում: Դեպի տուն Բուլգակովը գնում էր թեթեւ սրտով:

Այդ ամենը նրան անհեթեթություն էր թվում: Ոչ, ինքը

երբեք չի բաժանվի Տասիից: Տատյանա Լապպան

հայտնվեց Կիեւում` 1908 թվականին: Այստեղ ամեն ինչ

նրա համար նոր էր եւ անսովոր, ոչ թե գավառական

Սարատովի պես: Այստեղ մարդիկ ուրախ էին, թատ-

րոններ, օպերաներ... Եվ երիտասարդությունն էր

այստեղ ուրիշ. Ինքնավստահ, կտրուկ, սուր մտքեր

արտահայտող: Եվ այդ հանդուգն գիմ-նազիստը

կարողացավ իրեն ներկայացնել:

Պարզապես շատ ընդհանրություններ ունեին:

Երկուսն էլ ընտանիքի ավագն էին, երկուսն էլ ան-

նըկարագրելի սիրում էին օպերա, երկուսն էլ անհոգ

մսխում էին փողերը: Միշայի ընտանիքը, որն ապ-րում

էր Անդրիեւյան փողոցում, շատ թեթեւ ընդունեց

Տատյանային: Աղջիկն իր հետ տուն տարավ Միշայի

ընտանիքի կողմից բեմադրված երգիծական պիես-ները,

երգերը, կատակները, խաղերը: Ամանորի մոտ Կիեւից

շփոթեցնող լուր ստացվեց Միշայի ընկերոջից.

- Կեղծ հեռագիր ուղարկեք` իբր Տասին գալիս է, հա-

կառակ դեպքում Միշան ինքնասպանություն կգործի:

Միշան ընկերոջը ասել էր, որ եթե մոտ ժամանակ-ներս

չտեսնի Տասիին, ապա ինքնասպանություն կը-գործի:

Պարզվեց` Միշան անհույս սիրահարվել է: Համալսա-

րանը թողեց եւ մտածում էր միայն նրա մասին:

Սպասում էր, որ թռնի Սարատով:

Հեռագիրը վախեցրեց բոլորին ե՛ւ Սարատովում, ե՛ւ

Կիեւում: Ծնողները փոխհամաձայնության եկան:

Տասիին ուղարկեցին Սմոլենսկ, իսկ Միշային խիստ

զգուշացրին` խելքը գլուխը հավաքել, հակառակ

դեպքում երբեք չի տեսնի սիրելիին: Հաջորդ տարիներին

նրանց թույլատրեցին հազվադեպ հանդիպել, այն էլ`

խիստ հսկողության ներքո: Բայց Տասիին հաջողվեց

հայտնվել Կիեւում: Հաճախում էր պատմա-

փիլիսոփայական դասընթացների: Նրանք արագ

«դավադրություն» կազմակերպեցին եւ արդեն ծիծաղում

էին պսակադրության ժամանակ: Դա 1913 թվականի

ապրիլն էր:

Ասեղների վրա...

Պատերազմը սկսվելու մասին լուրը նորապսակներն

իմացան Սարատովում, Տասիի ծնողների տանը: Միխա-

յելն արագ տեղավորվեց հոսպիտալում, ուր անընդհատ

վիրավորներ էին բերում: Հետո վերադարձան Կիեւ:

Բուլգակովը ստիպված էր վաղաժամ ավարտել ուսումը:

1916 թվականին Բուլգակովը հարավ-արեւմտյան

ճակատում էր: Բրուսիլովի բանակն այդ ժամանակ

ձեռնարկեց իր հայտնի ճեղքումը, իսկ հոսպիտալներն

անընդհատ փոխում էին իրենց տեղը:

Page 15: The Armenians Vol. 5

15

THEARMENIANSMAG.COM ՄԱՅԻՍ-ՀՈՒՆԻՍ 2012

8306 Foothill Blvd.

Sunland, CA 91040

Office Hours

Monday - Friday

09.00 am to 5.30 pm

www.firstsmilehhc.org

E-mail: [email protected]

Page 16: The Armenians Vol. 5

16

THEARMENIANSMAG.COM ՄԱՅԻՍ-ՀՈՒՆԻՍ 2012

Տասին հետեւում էր ամուսնուն. Չերնովիցում Միշան

նրան տեղավորեց իր մոտ որպես բուժքույր: Հենց

առաջին վիրահատության ժամանակ վատացավ. Միշան

անդամահատեց հիվանդի ոտքը: Հետո ընտե-լացավ:

Շուտով բժիշկների պահանջ զգացվեց թիկունքում, եւ

երիտասարդները հայտնվեցին մի գորշ միջավայրում,

որտեղ իշխում էր կոպտությունը, անբարեկրթությունը,

սիֆիլիսն ու ձանձրույթը, տաղտուկը: Այնտեղ նա

պատահաբար վարակվեց` երեխային բժշկելիս: Միշան

ինքն իրեն ներարկում կատարեց, որից նրա մոտ

անտանելի քոր սկսվեց: Կորցրեց քունը եւ այդ ժամանակ

առաջին անգամ խնդրեց իրեն մորֆի ներարկել:

Բուլգակովն արդեն թմրամոլ էր, երբ տեղափոխվեցին

Վյազմա: Այդ օրից սկսած` ոչ մի լուսավոր հիշողություն

չուներ Տասին: Առավոտից երեկո դեղատնից դեղատուն

էր վազում: Դա այդ օրերի միակ հիշողությունն էր: 1918

թվականի փետրվարին, երբ վերադարձան Կիեւ, Միշան

նրան դեռ վազեցնում էր դեղատներով: Տասին

արտասվում էր, համոզում, որ քչացնի չափաբաժինը,

բայց այդ խնդրանքները նրան կատաղության էին

հասցնում: Մի անգամ նույնիսկ տաք պրիմուսը նետեց

կնոջ վրա, հետո վերցրեց ատրճանակն ու նշան բռնեց:

Տասիի բղավոցներին օգնության հասան Միշայի եղ-

բայրները: Այդ օրերին էր, որ մորֆիի փոխարեն Տասին

սկսեց թորած ջուր ներարկել... Շուտով Բուլգակովը

բացեց սեփական գործը, եւ Տասին ազատ շունչ քաշեց:

Երեկոները Միշան ինչ-որ բան էր գրում, իսկ կնոջ

հարցերին պատասխանում էր. «Դե ամբողջ կյանքում

բժիշկ չեմ լինելու: Պետք է նաեւ ուրիշ բան փորձել»:

Մոռացության եւ անմահության միջեւ

Այդ տարի պարզ դարձավ. պատմությունից թաքնվել

հնարավոր չէ: Սկզբում նրան զորակոչեցին

պետլյուրովցիները, իսկ հետո փախավ եւ նորից

զորակոչվեց, այս անգամ Դենիկինի բանակ:

Ճակատագիրը Բուլգակովին տարավ Կովկաս, եւ Տասին

կրկին հետեւեց ամուսնուն: Եթե նա չլիներ, Միշան

կկորչեր: Խնամում էր Վլադիկավկազի հիվանդանոցում,

որտեղ նա վարակվել էր տիֆով: Բժշկությանը

Բուլգակովը վերջնականապես հրաժեշտ տվեց: Նրանք

տեղավորվեցին խղճուկ կացարանում, որտեղ գրում էր

իր պիեսները, թղթերը լցվում էին նրա ձեռագրով, որոնք

հույսով էին լցնում հոգին: Հարկավոր էր հացի խնդիր

լուծել: Եվ սկսեց գրել տեղական թատրոնի համար: Այդ

ժամանակ նա երազում էր անցնել սահմանը: 1921

թվականին գնացին նախ Թբիլիսի, հետո` Բաթում,

որտեղից նա «պատրաստ էր» Պոլիս մեկնելու: Տասին

շատ լավ է հիշում, թե ինչպես էր նա թրեւ գալիս

ծովափով եւ չէր կարողանում որոշել` մնա՞լ, թե՞ փախչել:

Հնարավորություն կար հեռանալու: Ընտրությունը ոչ թե

ազատության ու անազատության միջեւ էր, այլ`

մոռացության եւ անմահության: Ի՞նչ անել. մնալ

պատմության մե՞ջ , թե՞ թաքնվել նրանից:

Բարեկեցություն ու փրկությո՞ւն` ստորաց-ման եւ

դավաճանության գնով: Փախչել միայնակ, առանց

Տասիի: Բուլգակովը մնաց: Շուտով Տասին Միշայի

պահանջով ուղեւորվեց Մոսկվա` «հետախուզության»:

Տանջահար Տասին Թեոդոսիայով եւ Օդեսայով հասավ

Կիեւ, հետո` մայրաքաղաք: Որոշ ժամանակ անց Միշան

միացավ նրան: Ճանապարհի կեսն անցել էր ոտքով:

Կիսասոված օրեր էին անցկացնում: Պատահում էր`

օրերով ոչինչ չէին ուտում: Ցերեկները Բուլգակովը

հաստատությունից հաստատութ-յուն էր անցնում,

ինչպես իր «Սատանի ճտեր»-ի հերոսը: Գիշերները գրում

էր: Այդ ժամանակ նրանք ապրում էին Բոլշայա

Սադովայա 10, բնակարան 50-ում, ինչը նա հռչակավոր

դարձրեց իր «Վարպետը եւ Մարգարիտան» վեպում: Նա

պատրաստ էր ցանկացած աշխատանքի: Մի անգամ

աշխատավարձի փոխարեն տուն բերեց արկղով լուցկի.

հետագայում դրանք շուկայում Տասին վաճառեց:

Բայց հետո նա «ճեղքեց» կյանքի դժվարությունները:

Դաժան կյանքն իր հայացքն ուղղեց համառ կիե-

ւցուն: Կարդաց նրա ձեռագրերն ու խոստովանեց, որ

օժտված է: Թերթերում եւ ամսագրերում տպվում էին

նրա ֆելիետոններն ու պատմվածքները: Բեռլինյան

«Նախօրեին» ամսագիրը մոսկովյան խմբագրությունից

արդեն պահանջում էր ավելի շատ Բուլգակով ուղարկել:

Շարունակելի...

Page 17: The Armenians Vol. 5

17

THEARMENIANSMAG.COM ՄԱՅԻՍ-ՀՈՒՆԻՍ 2012

Սեռական կյանքը 50-ից հետո

Գաղտնիք չէ, որ տարիքի հետ մարդու սեռական հա-

կումը (լիբիդո) նվազում է: Սակայն, դա չի նշանակում,

որ այն ի սպառ մարում է: Նախածերունական հա-

սակում նվազում է թե՛ տղամարդկանց, թե՛ կա-

նանց սեռական ակտիվությունը, բայց լիովին չի ան-

հետանում և կարող է արտահայտվել տարբեր ձևերով:

Տղամարդու կլիմաքսի (անդրոպաուզա) շրջանում, որի

սկիզբը դժվար է պարզել՝ կլինիկական որևէ ախտա-

նիշների բացակայության պատճառով, տեղի է ունենում

սեռական ակտիվության աստիճանական նվազում:

Օրինակ, եթե 25-ամյա տղամարդը ցանկանում և ունակ է

ամեն օր սեռական հարաբերություն ունենալ, ապա 50-

55 տարեկանում այդ ցանկությունը սահմանափակվում է

շաբաթական մեկ անգամով: Այնուամենայնիվ, սեռական

ցանկությունը պահպանվում է, պարզապես տար-

բերությունը քանակն է: Հաճախ կարելի է լսել այն

անհիմն կարծիքը, թե տարեցների համար սեռական

կյանքը վնասակար է, ինչը ճիշտ չէ: Ասեմ ավելին՝ հենց

սեռական ժուժկալությունը կամ անբավարարվածու-

թյունը կարող է ախտաբանական պրոցեսներին

նպաստող պատճառ դառնալ: Կլիմաքսի շրջան ապրող

թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց ներշնչելը, թե այդ

հասակում սեռական կյանքը, իբր, վտանգավոր է կամ

վնասակար, առաջացնում է զանազան կոնֆլիկտներ,

ինչպես նաև վախ սեփական առողջության համար: Դրա

պատ-ճառով հաճախ ի հայտ են գալիս մելանխոլիկ

ծանր նևրոզներ, որոնք կարող են հոգեբանորեն ծանրաց-

նել մարդու հետագա կյանքը: Նախածերունական

հասակում տղամարդկանց սեռական կյանքը պետք է

համարել բնական երևույթ՝ առանց զարմանքի և ա-

մոթանքի: Կնոջ կլիմաքսի (դաշտանադադար, մե-

նոպաուզա) շրջանի սկիզբն ավելի հեշտ է պարզել, քանի

որ տարաբնույթ ախտանիշներով՝ քրտնելով, շոգելով,

մաշկի հանկարծակի կարմրելով և «այրվելով» և այլն:

Այդ տարիքում մարում է կնոջ ման-կածնման

ֆունկցիան, սակայն դա չի նշանակում, որ զուգահեռ

մարում է նրա սեռական ակտիվությունը, ինչպես

կարծում են շատերը:

Page 18: The Armenians Vol. 5

18

THEARMENIANSMAG.COM ՄԱՅԻՍ-ՀՈՒՆԻՍ 2012

Երբեմն հենց հակառակ պատկերն է լինում:

Մենոպաուզայի շրջանում շատ կանանց սեռական

ցանկությունն ուժեղանում է, որը կարող է պահպանվել

մի քանի տարի՝ նույնիսկ մինչև ծերություն: Կլիմաքսի

շրջանում կանանց սեռական կյանքը պետք է համարել

բնական, ֆիզիոլոգիապես արդարացված երևթույթ: Այդ

շրջանի սեռական ակտիվությունը չպետք է որևէ ներքին

կոնֆլիկտի կամ պաթոլոգիայի կասկածի տեղիք տա:

Այն նույնքան բնական է, որքան սեռական հասու-

նության շրջ անում: Տարեցների սեռական

ակտիվությունը շատ անհատական է և կախված է մի

շարք գործոններից: Սեռական ակտիվությունը մինչև

խոր ծերություն պահպանելը որոշվում է, նախ և առաջ,

սեռական հակմ ան ուժգնությամ բ և այն

գրգռականությամբ, որը բնորոշ է եղել տվյալ անհատին

արբունքի շրջանում: Այն մարդիկ, որոնց սեռական

հակումն ու գրգռականությունն այդ շրջանում բուռն և

ուժգին է դրսևովորվել, իրենց սեռական ակտիվությունը

պահ-պանում են մինչև խորը ծերություն՝ հաճախ անց-

նելով նույնիսկ 70-ի շեմը: Մինչդեռ չափավոր սեռական

հակումով և գրգռականությամբ մարդկանց սեռական

«եռանդը» ավելի վաղ է թուլանում: Նրանցից շատերը,

60-ի շեմը չանցած, արդեն սեռական ցանկություն չեն

ունենում: Այստեղ որոշակի դեր է խաղում

հոգեբանական մարզվածությունը: Այն մարդկանց

սեռական ակտիվությունը, ովքեր արբունքի շրջանում

կանոնավոր սեռական կյանք չեն վարել, ավելի շուտ է

մարում: Այստեղ առկա է անգործության հետևանքով

տեղի ունեցող ատրոֆիայի (հետաճում, ապաճում)

կենսաբանական հանրահայտ օրենքը, որը վերաբերում

է ոչ միայն մարմնի մկաններին (մարզ-ված մկանները

նորմալ գործում են, չմարզվածները՝ ապաճում), այլև

բոլոր օրգան-համակարգերին, մասնավորախես,

հոգեսեռական մեխանիզմներին: Այն մարդիկ, ովքեր

արբունքի շրջանում կանոնավոր սեռական կյանք են

վարել, ըդն որում, բավականին հաճախակի,

անհամեմատ ավելի երկար են պահպանում իրենց

սեռական ակտիվությունը, ինչը, թերևս, կապված է

սեռական հակման և ուժեղ գըրգըռականության հետ:

Ամեն դեպքում, հասկանալի է դառնում, որ սեռական

հարաբերությունների քանակական «լիմիտի»

վերաբերյալ կարծիքները ոչ մի հիմք չունեն:

Ամուսնական կյանքը որոշակի դեր է խաղում սեռա-

կան ակտիվությունը մինչև տարեց հասակը պահ-

պանելու գործում: Ամուսնացած տարեցներն աչքի են

ընկնում զգալիորեն ավելի ուժեղ սեռական ակտի-

վությամբ, քան միայնակ ապրող ամուրիները կամ

ամուսնալուծվածները: Հնարավոր է, որ դա հոգեսեռա-

կան մեխանիզմների կանոնավոր մարզումների հետե-

վանք է: Գոյություն ունի մեկ այլ սխալ պատկերացում,

ըստ որի՝ տարեցները, իբր, ավելի ուժեղ սեռական

հակում են ունենում և այն աստիճանի, որ զուգընկեր

գտնելու հարցում դժվարություններ կրելիս փորձում են

սե-ռական հարաբերություն ունենալ անչափահասների

հետ: Դա ճիշտ չէ: Ծերերի սեռական հանցագործութ-

յունների դեպքերը, կապված անչափահասների հետ,

բավականին հաճախ են պատահում, սակայն դա տեղի

է ունենում ոչ թե սեռական հակման, այլ նրանց ներքին

հոգեբանական արգելակների թուլացման պատճառով:

Տկարամիտ տարեցների ներքին հոգեբանական

արգելակների զգալիորեն թուլացած մեխանիզմն ի

զորու չէ դիմակայելու նույնիսկ նվազ սեռական

ազդակներին: Ծեր կանայք, որպես կանոն, սեռական

ակտիվությամբ զիջում են տղամարդկանց. նրանց հետ

սեռական հարաբերություն ունենալիս պետք է

պահպանել որոշակի զգուշություն, քանի որ ապաճած

սեռական օրգանները կտրուկ ֆրիկցիոն շարժումներից

կարող են վնասվել: 70-ից հետո նկատվում է սեռական

ակտիվության հստակորեն արտահայտվող նվազում,

ինչը կարող է պայմանավորված լինել տարեցներին

բնորոշ զանա-զան քրոնիկական հիվանդություններով՝

նյութափո-խանակության, արյան շրջանառության,

սիրտ-անո-թային համակարգի խանգարումներ: Տարեց

հասակում սեռական կյանքի արգելքներ գո-յություն

չունեն: Պետք չէ տարեցներին վախեցնել ստահոդ և

մտացածին համոզումներով, թե, իբր, սե-ռական կյանքը

նրանց առողջության համար վտան-գավոր է:

Վնասակար են սխալ պատկերացումներն այն

Page 19: The Armenians Vol. 5

19

THEARMENIANSMAG.COM ՄԱՅԻՍ-ՀՈՒՆԻՍ 2012

մոգոնված վտանգի վերաբերյալ, քանի որ տարեցները

սեռական կյանք են վարում՝ լավ գիտակցելով դրա

«վնասակարությունը»: Եվ հենց նմանատիպ

հանգաման-քները կարող են դառնալ մարդու

հոգեկանը լրջորեն ծանրաբեռնող զանազան

հ ո գ ե ֆ ի զ ի ո լ ո գ ի ա կ ա ն խ ա ն գ ա ր ո ւ մ ն ե ր ի

պատճառ:

Վրեժ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

բժիշկ-սեքսապաթոլոգ,

բժշկական գիտությունների թեկնածու,

Մ. Հերացու անվան ԵՊԲՀ

սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս

Պայքար մանրէների դեմ գարեջրի օգնությամբ

Այն հետազոտողները, ովքեր հին աֆրիկյան մումիա-

ների ոսկորներում մեծ քանակությամբ տետրացիկ-լին

են հայտնաբերել, հավաստում են, որ մարդիկ արդեն

2000 տարի է, ինչ հակաբիոտիկներ են օգ-տագործում:

Գ ի տ ն ա կ ա ն ն ե ր ի կ ա ր ծ ի ք ո վ , ա մ ե ն ա յ ն

հավանականությամբ, նյութն օրգանիզմում է հայտ-

նըվել գարեջրի հետ, քանի որ Հին Եգիպտոսի և Սու-

դանի բոլոր բնակիչներն այն խմում էին դեռ ման-կուց:

Այն ժամանակ, երբ ժամանակակից հակաբիոտիների

դարաշրջանը սկսվեց 1928 թվականից` պենիցիլինի

հայտնաբերման հետ մեկտեղ, հին մարդիկ վարակ-

ների դեմ պայքարելու համար ճանապարհ էին գտել`

անգամ չկռահելով մանրէների գոյության մասին:

Հետազոտությունների ղեկավար Ջորջ Արմելոգսը Ատ-

լանտայի Էմորի համալսրանից դեռևս 1963 թվականին

մասնակցել է մումիաների ուսումնասիրություննե-րին:

Սկզբում նա ուսումնասիրում էր այն նամիբիա-ցիների

օսթեոպորոզը, ովքեր ապրել էին մ.թ. 350-550 թթ.:

Սակայն, միկրոսկոպով ուսումնասիրելով ոսկրա-յին

հյուսվածքները` նա տեսել է տետրացիկլին, որը

տարածում գտավ միայն 1950 թվականին: Նոր փորձե-

րի ընթացքում նա ոսկորներից առանձնացրեց այդ

հակաբիոտիկը` ապացուցելով, որ նյութը գտնվում է

ոսկորներում և չի հանդիսանում փոշին շաղ տալու

արդյունք: Ինչպես նաև հայտնաբերվեց հակաբիոտիկի

աղբյուրը` այն վարակված մանրէի մեջ, որը նման էր

բորբոսի և կրում էր Streptomyces անունը: Հենց այդ

բակտերիան էր արտադրում տետրացիկլինը: Ուշադ-

րություն դարձնելով հին Աֆրիկացիների սննդակար-

գին` օրգանիզմում հակաբիոտիկի առկայությունը

զարմանալի չէր: Այն հայտնաբերվել էր անգամ

երեխաների մոտ:

Ինչ է պետք ուտել նախաճաշին` ողջ օրն

ակտիվությունը պահպանելու

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ նախա-

ճաշին ամենասննդարար ուտեստը ձվածեղն է: Նրանց

կարծիքով` նախաճաշին ձվի պարբերաբար օգտա-

գործումը ամբողջ օրվա ընթացքում էներգիա է տալիս,

ինչը պահպանում է առողջությունը:

Մասնագետները վստահեցնում են, որ ձուն չի նպաս-

տում ճարպերի կուտակմանը: Փոխարենն այն պարու-

նակում է մեծ քանակությամբ վիտամիններ, միկրո-

տարրեր, որոնք ոչ միայն օգնում են պահպանել մարմ-նի

կառուցվածքը, այլեւ նպաստում են ինտելեկտուալ

բարձր մակարդակին:

Ինչպես ճիշտ նիհարել

Ավելորդ քաշից ազատվելու հարցը շատերին է

անհանգստացնում, և ցանկանալով արագ և արդյու-

նավետ նիհարել` մենք միանգամից դիմում ենք բարե-

կազմ մարմին ունենալու ամենալավ գովազդված այս

կամ այն միջոցների արդյունավետության մասին թյուր

են և գիտականորեն չապացուցված: Այդպիսի միֆերը

շփոթեցնում են մեզ` ստիպելով անիմաստ գումար և

ժամանակ վատնել: Փորձենք հասկանալ, թե որոնք են

այն սխալները, որոնք մեզ շեղում են գեղեցիկ մարմին

ունենալու ճիշտ ճանապարհից:

Page 20: The Armenians Vol. 5

20

THEARMENIANSMAG.COM ՄԱՅԻՍ-ՀՈՒՆԻՍ 2012

Օրինակ` համարվում է, որ մի գավաթ կարմիր գի-նին

նպաստում է ճարպեր յուրացնելու նվազեցմանը: Իբր`

ֆրանսիացիները նախաճաշելիս, ճաշելիս և ընթրելիս

գինի են խմում և այդ պատճառով էլ չունեն գիրացման

խնդիր: Մի գավաթ լավ գինին, իրոք, կարող է օգտակար

լինել օրգանիզմին, սակայն ոչ մի ընդհանուր բան չունի

ճարպերի յուրացման և նիհարելու հետ: Իսկ ֆրանսիա-

ցիների բարեկազմությունը նրանց խոհանոցի և ուտելու

սովորույթների արդյունքն է: Այդ պատճառով, եթե

ուզում եք նիհարել, ավելի լավ է մի սևեռվեք գինու վրա,

այլ օրինակ վերցրեք ֆրանսիացիներից. ավելի հաճախ

կերեք, բայց ոչ մեծ չափաբաժիններով, լավ ծամեք

կերակուրը, մի կերեք ֆաստ ֆուդ և կիսաֆաբրի-

կատներ: Կամ էլ անցեք ֆրանսիական դիետային`

մաքսիմում բանջարեղեն, միրգ և ակտիվություն: Մեկ

այլ թյուր կարծիք կա կաթի և կաթնամթերքի մասին.

նիհարելու համար դրանք պետք է բացառել մենյուից:

Այդպես չէ: Հարկավոր է քչացնել միայն յուղոտ

կաթնամթերքի օգտագործումը: Ինչ վերաբերում է

ճարպազրկված տարբերակներին, ապա դրանք կարևոր

դեր են խաղում նյութափոխանակության մեջ: Իսկ

կեֆիրային դիետան մինչ օրս համարվում է

լավագույններից մեկը: Հայտնի է, որ մրգերն ու

բանջարեղենը պարունակում են մեծ քանակությամբ

վիտամիններ, միկրոէլէմենտներ և օրգանիզմին

անհրաժեշտ այլ նյութեր: Այնուամենայնիվ` շատ

կանայք հրաժարվում են գազարից, բանանից, խա-

ղողից` հիմք ընդունելով այն, որ դրանք շատ շաքար են

պարունակում: Շատ իզուր: Դրանց մեջ, իրոք, կա

շաքար, սակայն այն հեշտ յու-րացվում է և ոչ այնքան,

որ մարմնին հասցված վնասը համեմատվի օրգանիզմին

տված օգուտի հետ: Գոյություն ունի նույնիսկ խաղողի

դիետա, ի դեպ` շատ արդյունավետ: Փոխարենը շատ

կանայք չարաշահում են այնպիսի դիետիկ

սննդամթերք, ինչպիսին հազարը (մարոլ): Այն իրոք

օգտակար է, ինչպես և մնացած ագարակային

սննդամթերքները: Բացի այդ այն նպաստում է կալո-

րիաների այրմանը: Բայց, հարգելի կանայք, միայն հա-

զարով ապրել չի լինի: Եթե ձեր դիետան կազմված լինի

միայն հազարից, ապա ավելորդ քաշի հետ մեկ-տեղ

դուք կկորցնեք նաև ձեր առողջությունը: Գուցե իմաստ

ունի հազարից անցնել աղցանների՞: Կան կանայք,

որոնք սկսում են խիստ չարաշահել սուրճը` իմանալով,

որ կոֆեինը նպաստում է նյութափոխանակության

արագացմանը: Այո, դա ճիշտ է, բայց հաշվի առեք, որ

մեծ քանակությամբ սուրճը դուրս է բերում կալցիումը և

մագնիումը, որոնք մեծ դեր ունեն մեր օրգանիզմի

նորմալ աշխատանքի համար: Արդյո՞ք մեկը մյուսին

արժե: Սուրճի վրա հիմնված ճապոնական դիետան մեծ

քննադատութ-յունների է արժանացել: Եթե առանց

սուրճի ապրել չեք կարող, լսեք մասնագետների

խորհուրդը և սովորություն դարձրեք սուրճը խմել ջրով.

դա ոչ միայն ընդգըծում է համը, այլև լրացնում է

հեղուկի պակասը (սուրճը ջրազրկում է օրգա-

նիզմը): Վերջապես անդրադառնանք այն միֆին, որը

ավելորդ քաշի դեմ պայքարողների ամենաթույլ տեղն է`

քաղց-րավենիքը: Մեկ ընդ միշտ հիշեք` դուք կարող եք

ձեզ թույլ տալ ուտել մի քանի կտոր շոկոլադ` առանց գի

-րանալու վտանգի: Հատկապես եթե նախընտրեք բնա-

կան սև շոկոլադ, որը պարունակում է բազմաթիվ հա-

կաօքսիդանտներ և հարուստ է մագնիումով: Մի կտոր

շոկոլադը և քաղցի զգացումը կբթացնի, և կբարցրացնի

տրամադրությունը, մարմնի հետ էլ ոչինչ չի լինի: Պետք

է խուսափել ոչ մաքուր շոկոլադից: Այստեղից

հետևություն` մի փոքր շոկոլադը վճռորոշ չի լինի ձեր

մարմնի և առողջության համար, սակայն պետք է

հստակ իմանալ սահմանները և չչարաշահել

քաղցրը: Ինչ վերաբերում է շաքարին, ապա “շաքարը սև

մահ է” թևավոր արտահայտությունը մինչև հիմա

արդիական է: Բացի այդ գիտնականները պարզել են, որ

շաքարը նույնպիսի կախվածություն է առաջանում,

ինչպես նի-կոտինը կամ կոֆեինը: Շաքարի դեմ

պայքարում կօգնի աստիճանաբար հետ վարժեցման

մեթոդը. Ամեն անգամ թեյի մեջ գցեք ավելի քիչ շաքար:

Շուտով դուք կսովորեք ոչ քաղցր թեյի համին և

այսպիսով ...

Page 21: The Armenians Vol. 5

21

THEARMENIANSMAG.COM ՄԱՅԻՍ-ՀՈՒՆԻՍ 2012

կկարողանաք ձերբազատվել ավելորդ կալորիանե-

րից: Իսկ հիմա մի քանի խոսք ճիշտ կարծիքների մասին,

որոնք ձեզ կօգնեն իդեալական քաշի հասնե-լու

ճանապարհին: Հիշեք, որ սնունդը էներգիայի աղբյուր է,

որն ընդ որում սերտորեն կապված է մեր քաշի հետ:

Սպիտակուցները հեշտ են յուրացվում և գրեթե չեն

անդրադառնում մեր քաշի վրա: Իսկ ածխաջրերից

ստացված կալորիաների ավելցուկը հաճախ բերում է

քաշի ավելացմանը, իսկ ահա ճարպերը լրացուցիչ

ռեսուրս են օրգանիզմի համար և պահվում են որպես

պաշար: Դե ուրեմն ինքներդ մտածեք` ինչն է ավելի լավ

ուտել և ինչպիսի էներգիայով լիցքավորվել:

Մհեր Մկրտչյան

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ եւ ՀՀ պե-տական

մրցանակների դափնեկիր Ֆրունզիկ Մկրտչ-յան. այս

անունն արտաբերելն իսկ յուրաքանչյուրիս համար

ծիծաղ է, ուրախ տրամադրություն: Դերասանը

գովեստների կարիք չունի: Կենդանութ-յան օրոք էլ

չուներ: Նա սիրված էր թատրոնում, կի-նոյում, սիրված

էր ընկերներից, իր բազմահազար հանդիսատեսներից,

իր ժողովրդից:

... Մի օր, ներկայացման վերջին արարին, Մհեր

Մկրտչյանի ձայնը խզվում է, գրեթե կտրվում, եւ նա

դժվարությամբ է խաղում դերը: Հաջորդ առավոտ

հերթապահը թակում է դուռը (Մհերը դեռ քնած էր) եւ

անհանգիստ դիմում Վահե Շահվերդյանին. ՙՔանի ժամ է,

Արծվաբերդից եկել` սպասում են՚: Արծվաբերդում

նախորդ օրը ներկայացում էին խա-ղացել: Շահվերդյանի

հարցին, թե` ովքե±ր են եւ ինչու± են սպասում,

հերթապահը պատասխանում է. ՙԿանայք են, նայեք՚,- եւ

հայացքն ուղղում է պատուհանին:

Շահվերդյանը նայում է եւ ի±նչ տեսնի` բակում կա-նանց

հերթ էր:

- Կաթ ենք բերել մեր Ֆրունզիկի համար, տաք կաթ, որ

խմի` ձայնը բացվի,- հայտնում են գեղջկուհիները:

Հարգանքի նման դրսեւորումները քիչ չէին դերասանի

կյանքում: Մհեր Մկրտչյանը բացելով ՙՎոլգա՚

ավտոմեքենայի դուռը` առաջարկում է ընկերոջը`

Ղարիբ Հայրապետ-յանին, միասին գնալ ՙՍամոյի

վետերոկը՚ (Երեւանի Կռիլովի անվան դպրոցի մոտ) խաշ

ուտելու: Ֆրունզիկը հրավիրում է նաեւ Օրջոնիկիձեի

շրջանի դատախազ Յուրա Խաչատրյանին եւ սկսվում է

խաշի արարողությունը: Շատ չանցած` ՙվետերոկի՚

դռներն սկսում են բացվել- փակվել, լսվում են ինչ-որ քչ-

փÁչոցներ, խնդրանքներ: Մեկը մոտենում է դերա-սանին.

ՙՄհեր ջան, դպրոցում իմացել են, որ էստեղ ես: Հիմա

եկել, ծովացել են դուրսը, ուզում են քեզ տեսնել՚:

Բայց մենք խաշ ենք ուտում,- հանգիստ ասում է

Ֆրունզիկը,- դե լավ, թող էս դռնով մտնեն, էն մյուս դռնով

դուրս գան:

ՙՄենք խաշ էինք ճաշակում,- գրում է Հայրապետյանը,-

ամբողջ դպրոցը` ուսուցիչները, ավագ ջոկատավարը,

բոլորը մեր շուրջը պտտվելով` դուրս եկան: Մի

տասներորդցի մոտենալով դերասանին` հարցրեց.

ՙԿարելի± է Ձեր քթին ձեռք տալ՚: Մհեր Մկրտչյանն իրեն

չկորցրեց եւ կատակով պատասխանեց. ՙ Ոչ, չի կարելի,

դա պետական սեփականություն է՚: Իր կյանքի

հետաքրքիր դրվագներից մեկը պատմում է Մհեր

Մկրտչյանը: Լենինականի տեքստիլ կոմբինատի

ակումբի պատի հայտարարությունը ազդարարում էր.

ՙՀովհաննես Թումանյան` ՙԳիքոր՚, Բազազ Արտեմի

դերում` Ֆրուն-զիկ Մկրտչյան, Գիքոր` Ալբերտ

Մկրտչյան՚: Դերասանը տասնհինգ տարեկան էր, եւ դա

իր բե-մական կյանքի պրեմիերան էր: Դահլիճը լեփ-

լեցուն էր: Վերնահարկի հեռու մի անկյունում, ինչպես

վայել է իսկական թատերասերին, նստած էր դերասանի

մայրը` Սանամը: ՙՍկսվեց ներկայացումը,- հիշում է

Մհեր Մկրտչյանը: -Դահլիճը ծափահարում էր: Եվ ահա

եկավ այն պահը, երբ գազազած Բազազ Արտեմը,

այսինքն` ես, ինչպես պահանջում է դերը, ապտակում է

Գիքորին: Բայց ես, ձեւացնելու փոխարեն, այնպես

ապտակեցի իմ կÁր-տսեր եղբայր Աբոյին, որ փռվեց

վրաս: Դերով չնա-խատեսված բան: Դահլիճը սկսեց

քրքջալ, իսկ չգիտես ինչպես բեմ բարձրացած մեր մայրը`

Սանամը, չէր կարողանում բաժանել մեզ: Նրան

Page 22: The Armenians Vol. 5

22

THEARMENIANSMAG.COM ՄԱՅԻՍ-ՀՈՒՆԻՍ 2012

օգնության հասավ ադմինիստրատոր քեռի Կարոն. ՙԷս

ի±նչ կընեք, պրեմիերան ձախողեցիք, պրեմիերան՚...

Պրեմիերան չձախողվեց: Պրեմիերան պարզապես մի

հետաձգվեց: Այն կայացավ շատ տարիներ անց`

ՙԼուսանկար՚ ֆիլմում, որտեղ երկու եղբայր կանգ-նեցին

տեսախցիկի տարբեր կողմերում, Ալբերտ Մկրտչյանը`

իբրեւ ռեժիսոր, Ֆրունզիկ Մկրտչյանը` դերասան... 1974

թվականն էր: ՙՊաղտասար աղբար՚ ներկայացումով

Վանաձորի (այն ժամանակ` Կիրովական) Հովհ.

Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի հյուրա-

խաղերն էին Շամշադինի շըր-ջանում: Պաղտասարի

դերում` Մհեր Մկրտչյան էր:

Երեկոյան դերասանները շատ ուշ

էին վերադառնում: Որ գյուղում որ

տեղի էր ունենում ներկայացումը,

տվյալ գյուղի հանդիսատեսը շքեղ

ընդունելություն էր կազմակերպում:

Մհերի ոտքերի տակ ոչխարներ էին

մորթում: Դերասանին հյուրասիրելը

մեծ պա-տիվ էր: Անգամ իրար հետ

վիճում էին, թե Մհերին եւ

դերասանական խմբին ով պետք է

տուն հրավիրի: Իսկ բարեսիրտ

դ ե ր ա ս ա ն ը , գ յ ո ւ ղ ա ց ի ն ե - ր ի ն

չվիրավորելու համար, պատա-հում

էր` մի քանի տուն էր այցելում: Մի երեկո հյուրանոցում

Մհերը Վահե Շահվերդյա-նին անսպասելի հարցնում է`

եթե ՙՕթելլո՚ բեմադրի, ի±նչ դեր կտա իրեն: Շահվերդյանի

համար հարցն այնքան անսպասելի էր, որ մի պահ

կարկամում է, ապա` ՙԵրեւի ոչ մի՚: ՙԱյ, այդպես եք

ռեժիսորներդ,- դժգոհությամբ ասում է դերասանը,- նոր

բան չեք ուզում տեսնել, բոլորիդ կարծիքով Օթելլոն

պետք է...՚: Խոսքը կիսատ է թողնում, մի պահ լռում է եւ

սկսում Օթելլոյի հայտնի մենախոսությունը: Դրան

հաջոր-դում են մյուս տեսարանները, եւ այդպես` մինչեւ

ող-բերգության ավարտը: ՙՄեծ ողբերգակներին հատուկ

ներկայացում էր դա: Այդ օրը ես հասկացա, որ մենք չենք

ճանաչել արտիստին կամ լավ չենք ճանաչել: Այդ

օրվանից Մհեր Մկրտչյանն ինձ համար մնաց որպես

ողբեր-գակ: Ավա¯ղ, Օթելլոյի դերը մնաց արտիստի չիրա

-կանացված երազանքներից մեկը՚: Թերեւս հուշագիրն

իրավացի էր: Բայց դերասանին մեծ ցավ է պատճառել իր

մանկության անկատար երազանքը: Իսկ թե ինչու

անկատար` այդ մասին իր հուշերում շատ հուզիչ

ներկայացրել է ինքը` Մհեր Մկրտչյանը: ՙՄանուկ օրերին

ես մի երազանք ունեի: Դա գիշերվա երազ էր ինձ

համար: Ես պատրաստ էի Ալի Բաբայի բոլոր գանձերը

տալ փայլուն, շողշողուն հեծանիվի դիմաց: Ժամերով

կանգնում էի խանութի ցուցափեղկի առաջ եւ հանձնվում

երազանքիս: Ախր էլ ի±նչ մանկություն` առանց

հեծանիվի՚: Եվ ահա, իրեն լավ պահելու տառապանքը

լիովին ճաշակելու գնով, տնեցիներից խոստում է

կորզում, որ ՙկգնեն՚ իր երազանքը: Վերջապես եկավ

բաղձալի օրը: Ամբողջ ընտանիքը, իր միակ տոնական

զգեստը հագած Սանամի` մոր գլխավորությամբ,

շարժվում է դեպի խանութ: ՙԱռջեւից գնում էր մայրս,

նրանից հետո` ես, ձեռքիս բռնած ինձ

վս-տահված քիսան: Բայց, մի քիչ

մտա-ծելով, ես փողը զգուշորեն

հանեցի քիսայից ու ամուր սեղմեցի

ափիս մեջ: Այդպես երազս ավելի մոտ

էր թվում ինձ: Նրանից տաքություն էր

բուրում: Իմ հետեւից քայլում էին

քույրերս, մեր բակի բոլոր երեխեքը`

կրտսեր եղբորս` հպարտ-հպարտ

քայլող Ա-բոյի գլխավորությամբ: Նա

մերթընդ-մերթ մոտենում էր ինձ եւ

պաղա-տագին նայելով աչքերիս`

հարցնում. ՙԿտաս, չէ±, մի քիչ քշեմ՚:

Իսկ ես խորիմաստ լռում էի`

չուզենալով կաշկանդել ինձ խոստումներով... Իսկ ինչ-որ

մոտիկ տեղից հնչում էր. ՙԽոսում է Մոսկվան, խոսում է

Մոսկվան՚: Ես երկար կանգնեցի ցուցափեղկի դիմաց,

որտեղ փայլփլում էր իմ երազանքը: ՙՍիմ-Սիմ, բացվիր՚...

Իսկ խանութի դռանը կախված էր մի մեծ կողպեք եւ ինչ-

որ մեկի փութով գրոտած հայտարարությունը. ՙՓակ է

պատերազմի պատճառով՚: Չորս ու կես տարի ՙփակ մնաց՚

դերասանի մանկության երազանքը... Հետո, շատ

տ ա ր ի ն ե ր ա ն ց , վ ե ր ա դ ա ռ ն ա լ ո վ տ ա ր բ ե ր

ուղեւորություններից, Մհեր Մկրտչյանը իր որդու հա-

մար բերում էր կարմիր, կանաչ, երկնագույն հեծա-

նիվներ: Իսկ փոքրիկը, մի քիչ քշելուց հետո, գնում էր

բակ` ՙպատերազմ-պատերազմ ՚ խաղալու, իսկ տանը

մնում էին միայն իրար վրա կիտված հեծանիվները: ՙԵվ

ահա, մի անգամ ես նստեցի բերածս հեծանիվը,-

շարունակում է դերասանը,- եւ սկսեցի պտտվել սեն-

յակում` այդ կերպ ասես վրեժ լուծելով իմ մանկության

համար, բայց եւ հասկացա մի բան. մարդը պետք է ամեն

ինչ ժամանակին ստանա` եւ օրորոցը, եւ առա-ջին

հեծանիվը...՚:

Page 23: The Armenians Vol. 5

23

THEARMENIANSMAG.COM ՄԱՅԻՍ-ՀՈՒՆԻՍ 2012

Many people are turning to things like the "short sale" to avoid foreclosure. Sim-

ply put, a short sale in real estate refers to a sale that falls "short" of a loan bal-

ance due. When sold this way, the bank (or other lending institution) agrees to

allow the sale of their security (the property) for an amount that is less than owed

to them.

Page 24: The Armenians Vol. 5

24

THEARMENIANSMAG.COM ՄԱՅԻՍ-ՀՈՒՆԻՍ 2012

Page 25: The Armenians Vol. 5

25

THEARMENIANSMAG.COM ՄԱՅԻՍ-ՀՈՒՆԻՍ 2012