the armenians no 12

24
ՆՈՅԵՄԲԵՐ - ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012 The Armenians , հա. 11 1

Upload: karo-karapetyan

Post on 09-Mar-2016

243 views

Category:

Documents


7 download

DESCRIPTION

american armenian magazine

TRANSCRIPT

Page 1: The Armenians No 12

ՆՈՅԵՄԲԵՐ - ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

The Armenians , հա. 11 1

Page 2: The Armenians No 12

ՆՈՅԵՄԲԵՐ - ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

The Armenians , հա. 11 2

Page 3: The Armenians No 12

ՆՈՅԵՄԲԵՐ - ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

The Armenians , հա. 11 3

Այս համարում՝

Տարվա մարդը

Տիգրան Առաքելյան

2

Լուրեր

Աշխարհից

5

HRD

Immigration Services

6

Ամենաշատ տարածված

20 լուսանկարները

7

Human Rights Defense իրավապաշտպան կա-

զմակերպությունը 2013թ տարվա մարդ է ճա-

նաչել Հայաստանի Հանրապետության քա-

ղաքացի, Հայ Ազգային Կոնգրեսի ակտի-

վիստ, քաղաքական բանտարկյալ Տիգրան

Առաքելյանին:

Տիգրան Սարգսյանն իր քաղաքական հայաց-

քների, քաղաքացիական դիրքորոշման, ՀՀ

Սահամանադրական կարգի պաշտպանու-

թյան համար ենթարկվել է և շարունակում է

ենթարկվել քաղաքական հետապնդումների:

Ի՞նչ են նվիրում տարբեր երկրներում Ամանորին

Caption describing picture or graphic.

Տիգրա ն Առա քել յա ն - Տա րվա մա րդ

Ամերիկացիները դասվում են այն ազգերի թվին, ովքեր

նախընտրում են գնել և նվիրել արժեքավոր նվերներ:

Ըստ վիճակագրության` ամերիկացիներն Ամանորյա նվ-

եր ընտրելիս միջինում ծախսում են 50-80 դոլար յուրա-

քանչյուր նվերի վրաֈ Օծանելիք, գլխարկ, հայտնի բրեն-

դային հագուստ, զարդեղեն, ճանապարհորդություն` սա է

ամերիկյան ոճըֈ ... Ավելին կարդացեք էջ 10

American Armenian Magazine

21 Օգոստոսի 2013թ Դեկտեմբեր, հա. 12 1

THE ARMENIANS

Հարսանեկան

ավանդույթներ

9

2013թ

Օձի տարի

11

Աշխարհի վերջը 14

Իսկ դուք գիտեք, որ... 15

Հայտնի հայեր 16

Միհրան Վարդանյան 17

Երբեք մտքովս չէր անցել, որ կյանքում այնպիսի

իրավիճակ կառաջանա, որ ստիպված կլինեմ

պաշտպանվել: Մինչ պաշտպանական ճառս գր-ելը մտածում էի՝ արժե՛ արդյոք. մի՞թե դա-տավարության ընթաց-քում պարզ չդարձավ, թե

ինչ է տեղի ունեցել իրականում: Այնուամե-նայնիվ, որոշում կայացրեցի հանդես գալ ամփո-փիչ վերլուծություններով կամ, ինչպես ... Էջ 2

Page 4: The Armenians No 12

ՆՈՅԵՄԲԵՐ - ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

The Armenians , հա. 11 4

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՃԱՌ. Տիգրան Առաքելյան 19.07.2012

Երբեք մտքովս չէր անցել, որ կյանքում այնպիսի իրա-

վիճակ կառաջանա, որ ստիպված կլինեմ պաշտ-

պանվել: Մինչ պաշտպանական ճառս գրելը մտածում

էի՝ արժե՛ արդյոք. մի՞թե դատավարության ընթաց-

քում պարզ չդարձավ, թե ինչ է տեղի ունեցել իրա-

կանում: Այնուամենայնիվ, որոշում կայացրեցի հան-

դես գալ ամփոփիչ վերլուծություններով կամ, ինչպես

Դուք եք անվանում՝ պաշտպանական ճառով:

Օգոստոսի 9-ի միջադեպն, այնուհետև՝ այն զարգա-

ցումները, որոնք տեղի են ունեցել մինչ այս պահը, ի

նկատի ունեմ՝ մեղադրողի՝ քիչ առաջ այս դահլիճում

հնչեցրած դիրքորոշումը, ինձ համոզեցին, որ գործ

ունենք մի հանցագործության հետ, այն է՝ «բռնա-

բարությունը»: Այո՛, «բռնաբարվել են» իրականու-

թյունն ու իրավաբանությունը՝ համալիր կերպով:

Ավելին՝ «բռնաբարության» մեջ մեզ ավելի հեշտ կլի-

ներ մեղադրելը, քան այն, որ փորձ արվեց խեղա-

թյուրված փաստերով մեզ՝ ամբաստանյալներիս, մե-

ղադրել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռ-

նության և խուլիգանության համար. գոնե «բռնաբա-

րության» իրեղեն ապացույցների համար չէր պա-

հանջվի այսքան «հեռու» գնալ:

Միևնույնն է. երկու դեպքերում էլ մեղադրանքը

շինծու էր լինելու:

Լավ, ունենք այն, ինչ ունենք...

Սույն քրեական գործը հարուցվեց ստի ու բազ-

մաթիվ աղաղակող կամ «հաչող» փաստերի վրա:

Չգիտես՝ որտեղից քրեական գործում հայտնվեց

«31 կմ երկարությամբ» «ագրեսիվ» մի շուն: Ի

դեպ՝ շան վերաբերյալ այս զարմանալի տվյալ-

ներն ինձ հայտնի են դարձել անցյալ դատական

նիստի ժամանակ, երբ մեղադրողը Դատարանին

էր ներկայացնում ապացույցները: Առաջին հայ-

ացքից շան «երկարությունը» կարելի է դիտել՝ որ-

պես սայթաքում մեղադրողի ընթերցանության ըն-

թացքում: Բայց դա՝ միայն առաջին հայացքից:

Մեղադրողը եղել է սույն քրեական գործը վերա-

հսկող դատախազը: Չմոռանամ հաստատել իմ՝

նախկինում արված այն հայտարարություններից

մեկը, որի համաձայն սույն քրեական գործը

պատվիրված է եղել Կանաչուտ գյուղի բնակիչներից

մեկի կողմից, բայց հետագայում, կարծում եմ՝ պատ-

վիրատուները փոխվել են: Քննիչները պատվերի շր-

ջանակներում արել են ամեն ինչ, որպեսզի սույն քր.

գործը հարուցվի շատ «հարուստ» կամ «չաղլիկ»

փաստերի հիման վրա, իսկ շունն ընդամենը պետք է

արտացոլեր գործի ողջ «հմայքը»:

Ես հիմա կապացուցեմ, որ 2011թ. օգոստոսի 9-ին՝

միջադեպի պահին, որևէ շուն՝ նույնիսկ «31 միլիմե-

տրանոց», պարզապես չի եղել: Շատ կարևոր հանգա-

մանք եմ համարում այն, որ այդ հրաշալի կենդանուն

անհնար է կիլոմետրերով չափել և բնութագրել: Դա

արդեն խոսում է ոմանց ավտոմատացված գործունե-

ության, նրանց կողմից որևէ մեկի մեխանիկորեն, խե-

ղաթյուրիչ ու անիրական փաստերի բերման հիման

վրա մեղադրելու ցանկության մասին: Ինձ թվում է՝

հոգեբաններն ավելի տպավորիչ կկարողանան

բացատրել երևույթը:

Հիմա ապացուցեմ, որ քրեական գործում առկա շունն

ընդամենը «երևակայության ժանրից» է: Որպես

ապացույցի հիմք՝ զուգահեռներ տանեմ երկու կար-

ևոր անձանց կողմից արված վիճահարույց փաստար-

կների հարթությամբ՝ մի դեպքում դիտարկելով շան

Page 5: The Armenians No 12

ՆՈՅԵՄԲԵՐ - ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

The Armenians , հա. 11 5

տիրոջը, մյուսում՝ շանը դիտողություն անող ոստի-

կանին՝ նրա զեկուցագիրը:

1. Շան տերն այս դահլիճում, բարձրաձայն՝ Դատա-

րանի, քարտուղարի, մեղադրողի, տուժողների հա-

մար նախատեսված աթոռներին նստած ոստիկան-

ների, լրագրողների, դահլիճում ներկաների և մեր՝

ամբաստանյալներիս, չմոռանամ նաև ինձ ուղեկցող-

ներին, մի խոսքով՝ բոլորիս համար լսելի, հասկա-

նալի, մեր երկրի պաշտոնական լեզվով՝ առանց թար-

գմանիչի, վկայություն տվեց այդ մասին և իմ հարցա-

դրումների ժամանակ պնդեց, որ. 2011թ. Օգոստոսի 9

-ին՝ միջադեպից առաջ, իրեն են մոտեցել ոստիկան-

ներ և նկատողություն արել իր շան՝ Ջոնիի՝ դնչկալ

չունենալու հետ կապված, և նա, ընդունելով իրեն

ուղղված նկատողությունը՝ ներողություն է խնդրել և

հեռացել: Իմ հարցին, թե Կարապի լճի մոտ ո՛ր

հատվածում են ոստիկանները մոտեցել իրեն և նկա-

տողություն արել, պատասխանեց՝ Կարապի լճի կող-

մից՝ Տերյան փողոցի մայթին: Ապա հարցրի, թե նա

դեպի որ կողմ շարունակեց իր ճանապարհը և թե

արդյո՛ք որևէ միջադեպ տեսել է այդ պահից քիչ անց՝

ոստիկանների և քաղաքացիների մասնակցությամբ,

ասաց, որ քայլելով իջել է դեպի Տերյան-Թումանյան

խաչմերուկն ու, խաչմերուկին հասնելով՝ հետ շրջվել՝

այն վայրի ուղղությամբ, որտեղ ոստիկանները նկա-

տողություն էին արել իրեն ու այնտեղ ոստիկանների

քաշքշուկ է նկատել:

Մի պահ անդրադառնամ հետևյալին՝ անցյալ դատա-

կան նիստին մեղադրող կողմը կարդաց այն ոստի-

կանի զեկուցագիրը, ով նկատողություն էր արել Ջո-

նիի տիրոջը: Ըստ այդմ՝ Խնկո Ապոր գրադարանի

մոտ ծառայություն կատարելիս ոստիկանը մոտեցել է

առանց դնչկալի շան տիրոջն ու նկատողություն արել:

Վերջինս ընդունել է զգուշացումը, և մի քանի քայլ հե-

ռանալուց հետո մոտեցել ենք մենք՝ ամբաստան-

յալներս, ու նկատողության հետ կապված՝ սկսել ենք

վիճաբանել:

Հարկ եմ համարում Դատարանի ուշադրությունը

հրավիրել այն փաստի վրա, որ Կարապի լճի ափին և,

առավել ևս՝ Տերյան-Թումանյան խաչմերուկից մի քա-

նի քայլ հեռավորության վրա՛ չի գտնվում Խնկո Ապոր

գրադարանը և ևս մեկ անգամ կրկնել, որ շան տերը

վկայեց, որ վերոհիշյալ խաչմերուկից դարձել է դեպի

այն վայրը՝ այն վայրի ուղղությամբ, որտեղ ոստի-

կանները նկատողություն էին արել իրեն ու այնտեղ

ոստիկանների քաշքշուկ նկատել, ինչն անհնար է.

նշված երկու վայրերից՝ մեկից մյուսը տեսանելի չէ:

Թյուրիմացությունից խուսափելու համար ևս մի հարց

հղեցի շան տիրոջը, թե երբ նա ետ շրջվեց, արդյո՛ք

նույն մայթին էր տեղի ունենում քաշքշուկը՝ այնտեղ,

որտեղ ոստիկանները նրան նկատողություն էին

արել, և դրական պատասխան ստացա նրանից: Իսկ

ոստիկանի զեկուցագրի վերաբերյալ դեռևս կավելաց-

նեմ միայն, որ տեղը, որտեղ նա է եղել իր պնդմամբ,

չի համապատասխանում շան տիրոջ նշած տեղին: Ես

նույնիսկ խնդրել եմ Թումանյան-Տերյան խաչմերուկի

և միջադեպի վայրի միջև ընկած այդ «մի քանի քայլը»

չափել և պարզել եմ, որ խոսքը 100-120 քայլի մասին

է՝ «նայած քայլողի»:

Սա, թերևս, ամենաակնհայտ հակասությունն է, ինչը

հասկանալու համար նույնիսկ իրավաբանական գի-

տելիքներ ունենալու կարիք չկա:

2. Այստեղ վկայություններ տվեցին ավտոկայանա-

տեղի աշխատակիցներ, տաքսու վարորդ, ոստիկան-

ներ՝ տուժողի և/կամ վկայի կարգավիճակներում:

Սկսեմ ավտոկայանատեղի աշխատակցից, ով ճչացող

արտահայտություններ արեց՝ կապված այն հարցա-

դրումների հետ, որոնց համաձայն՝ նա պարտադրված

է եղել ո՛չ միայն այս, այլ, առհասարակ՝ հաճախակի

ցուցմունքներ տալ ոստիկանությունում: Խիստ կար-

ևորում եմ այն հանգամանքը, որ վերոհիշյալ վկայի

աշխատավայրից անհնար է որևէ բան տեսնել կամ

լսել միջադեպի վայրից: Բայց ուշադրություն դարձրեք

նաև այս «ֆանտաստիկ զուգադիպությանը»՝ Закон

Мёрфи. ուրեմն՝ հետաքննիչը, կամ ավելի ճիշտ՝ օպեր

լիազորները, նույն օրը շատ հետաքրքիր գործողու-

թյուններ են կատարել ՝ կապված թարմ հետքերով

հանցագործության բացահայտման հետ: Նրանք ո՛չ թե

ընտրել են դեպքի վայրն, այլ՝ ինձ համար անհայտ ու

անհասկանալի տարածք այցելել՝ վստահ լինելով, որ

իրենց մշտական «ասիստենտները» հաստատ մի բան

տեսած կամ լսած կլինեն դեպքի հետ կապված, ինչի

շնորհիվ վերջիններիս հետ միասին «լույս կսփռեն»

«դարի հանցագործության» վրա: Պարզվում է՝

Page 6: The Armenians No 12

ՆՈՅԵՄԲԵՐ - ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

The Armenians , հա. 11 6

նույնիսկ արդյունք է գրանցվել. հին բարեկամներն

ամեն ինչ տեսել-լսել են ու օգնել նախաքննական

մարմնին: Միայն հարգանքի ու ծափողջյունների է

արժանի նրանց պրոֆեսիոնալիզմը, իսկ ինչու՞՝ չէ,

նաև՝ ինտելեկտը (Այ-քյուն):

Թերևս՝ կարճ, բայց անդրադառնամ տաքսու վարոր-

դին, ով մեքենայով անցնելիս կրկին ամեն ինչ տեսել

էր, ու նույնիսկ հիշում էր. պատմեց այստեղ՝ այս

դահլիճում... Չէ, ամեն ինչ չէր հիշում՝ իր մեքենայի

գույնն ու պետ. համարանիշները մոռացել էր:

Իսկ ոստիկանները՝ վկա, թե տուժող, տեղին, թե ան-

տեղի կրկնում էին անունս: Հարկ չեմ համարում առ-

անձին-առանձին անդրադառնալ նրանց վկայություն-

ներին. կամփոփեմ ընդամենը հետևյալը՝ մեզ՝ ամբաս-

տանյալներիս հասցեին ուղղված բոլոր մեղադրան-

քները՝ սկզբից մինչև վերջ, սուտ են:

Հիմա խոսեմ հայտնի դրվագի՝ մեքենայի մեջ տեղի

ունեցածի մասին: Ըստ մեղադրանքի՝ ես գլխի հետա-

դարձ հարվածով կոտրել եմ ոստիկանի քիթ: Այս

դրվագը վերլուծելու համար քիչ և միմյանց հակասող

փաստեր ու վկայություններ են առկա քր. գործում.

ա) Տուժած ոստիկանի ցուցմունք

Ոստիկան Տիգրան Ավետիսյանը ինձ մեղադրող իր

ցուցմունքներում, մասնավորապես՝ նշում է, որ ես եմ

միտումնավոր, գլխի հետադարձ հարվածով կոտրել

իր քիթը:

բ) Իմ՝ որպես մեղադրյալի կամ ամբաստանյալի

ցուցմունքը Ես՝ ամբաստանյալ Տիգրան Առաքելյանս,

ինչ-որ առումով տեսականորեն չբացառելով, որ այն-

ուամենայնիվ հնարավոր է, որ իմ

գլխի և նրա քթի, կամ իր քթի և իմ գլխի հպման

արդյունքում, կամ, գուցե և՝ առանց հպման, արնա-

հոսություն առաջացած լինի՝ միաժամանակ պնդելով,

որ ես որևէ ոստիկանի, այդ թվում նաև՝ Տիգրան

Ավետիսյանին, (ինձ հայտնի) ոչ մի վնասվածք չեմ

պատճառել, մինչդեռ հակառակը տեղի է ունեցել:

գ) Տիգրան Ավետիսյանի վնասվածքների հետ կապ-

ված դատաբժշկական եզրակացություն

դ) Իմ վնասվածքների հետ կապված դատաբժշկական

եզրակացություն (մասնավորապես կառանձնացնեմ

պարանոցիս վրա ֆիզիկական ուժի կիրառման

արդյունքում առաջացած վնասվածքը): Ընդ որում, հա

շվի առնելով մեղադրող կողմի ներկայացրած վերո-

հիշյալ աղաղակող փաստերն ու իմ կողմից կատար-

ված զուգահեռ վերլուծություններն՝ ինձ իրավունք եմ

վերապահում կասկածի տակ դնելու այն, որ ոստի-

կան Տիգրան Ավետիսյանի քիթը կոտրվել է, և որ նա

ստացել է քթի բազմաբեկոր կոտրվածք՝ առանց տե-

ղաշարժի, ինչպես գրված է տեղեկանքում:

Եթե նույնիսկ այդ օրը կոտրվել է նրա քիթը, ապա՝

ինձ համար անհայտ պայմաններում, առհասարակ՝

անհայտ պատճառներով և հանգամանքներով, ինչին

ես նույնիսկ մասնակցություն չեմ ունեցել, այսինքն՝

անտրամաբանական եմ համարում այդ

հանգամանքը:

Այսպիսով, հարգելի Դատարան, անհերքելի է, որ

սույն քր. գործում առկա են բազմաթիվ աղավաղված,

հորինված, հարմարեցված և որոշ դեպքերում՝ նույ-

նիսկ գոյություն չունեցող փաստեր: Ընդ որում, իրա-

վաբաններն ինձ շատ լավ կհասկանան, որ ոչ թե ես

պիտի ապացուցեմ անմեղությունս, այլ մեղադրող

կողմը պիտի կարողանար, անհեթեթ ու իրար

հակասող վկայությունների, ցուցմունքների ու հորին-

ված փաստերի փոխարեն, հիմնավորված փաստարկ-

ների հիման վրա մեղադրանք ներկայացներ:

Նույնիսկ մեկ միտումնավոր հորինված փաստը բա-

վարար է ներկայացված փաստերն ամբողջությամբ

կասկածի տակ դնելու համար: Հետևաբար՝ ո՞րն է

երաշխիքը, որ նախաքննությանն, առհասարակ՝ ան-

աչառ, անկողմնապահ, արդար ու օբյեկտիվ մո-

տեցում է ցուցաբերվել:

Ավարտելով ճառս՝ կրկին անգամ Ձեզ եմ դիմում,

Հարգելի դատարան. ես՝ Տիգրան Առաքելյանս, հաս-

կանալով հանդերձ, թե մենք ինչ երկրում ենք ապրում,

այնուամենայնիվ, ակնկալում եմ արդարացման

դատավճիռ:

Շնորհակալություն

Հարգանքներով՝

Տիգրան ԱՌԱՔԵԼՅԱՆ

THE ARMENIANS ԱՄՍԱԳԻՐԸ

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵԼՈւ ՀԱՄԱՐ ԿԱՐՈՂ ԵՔ

ԶԱՆԳԱՀԱՐԵԼ (818) 914-8283

Page 7: The Armenians No 12

ՆՈՅԵՄԲԵՐ - ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

The Armenians , հա. 11 7

Հային մեղադրում են կնոջն սպանելու, իսկ նրա

սիրեկանին՝ վիրավորելու մեջ

ԱՄՆ-ում ազգությամբ հայ Հրանտ Մհերյանին մեղադրում

են կնոջն սպանելու եւ նրա սիրեկանին վիրավորելու մեջ:

Նրան մեղադրանքն առաջադրվել է այսօր՝ դեկտեմբերի 18-ին:

Մելքումյանին ձերբակալել է Լոս Անջելեսի ոստիկանու-

թյունը՝ սպանության կասկածանքով: Ոստիկանությունում

հայտնել են, որ 51-ամյա Ազնիվ Մհերյանը եւ 49-ամյա Մայքլ

Քարվերը դեկտեմբերի 15-ին հրազենային վնասվածքով տե-

ղափոխվել են հիվանդանոց, ավելի ուշ Ազնիվը հիվանդա-

նոցում մահացել է: Դրանից հետո գրավով ազատ արձակելու

գումարը 1 մլն դոլարից հասել է 5 մլն-ի, հաղորդում է Los An-

geles Daily News-ը: Հանցագործության դրդապատճառը մա-

սամբ պարզ է, սակայն հաշվի առնելով փաստը, որ կինը

սիրեկանի եւ նախկին ամուսնու հետ գտնվել է նույն տանիքի

տակ, կարող էր ինչ ասես տեղի ունենալ»,-հայտարարել է

գործը քննող խուզարկուն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ

Մհերյանը ատրճանակ էր պատրաստել եւ կրակել նրանց

վրա: Նա փախուստի չէր դիմել դեպքի վայրից:

http://news.am/arm/news/132982.html

Պատրիկ Դեւեջյանը կրկին հաղթել է Ֆրանսիայի

խորհրդարանական ընտրություններում

Պատրիկ Դեւեջյանին հաջողվել է ընթացիկ տարվա մեջ եր-

կրորդ անգամ պատգամավոր ընտրվել, հաղորդում է «Nou-

velles d'Arménie»-ին: Անցած կիրակի Օ դը Սենի գլխավոր

խորհրդի նախագահը հաղթել է 13-րդ օկրուգից պատգամա-

վորական ընտրությունների երկրորդ փուլում: 60,03%-ով

նա առաջ է անցել իր մրցակից Ժյուլիեն Լանդֆրիդից, ով

ստացել էր 39,97% քվե: Հունիսին երիտասարդ թեկնածու

Լանդրիդը, ում աջակցում էր Սոցիալիստական կուսակցու-

թյունը, Դեւեջյանին զիջում էր ընդամենը 191 ձայնով: Սահ-

մանադրական խորհրդի կողմից Դեւեջյանի ընտրությունը

չեղյալ համարելուց հետո, Լանդֆրիդը հավատացել էր, որ

կարող է հաջողության հասնել: Սակայն վերջին ընտրու-

թյունը հակառակն ապացուցեց. Դեւեջյանը 1988թ-ից ի վեր

պատգամավոր է ընտրվում այդ օկրուգից:

Լեւոն Զուրաբյանն ու Վարդան Օսկանյանը

միասին դիմել են դատախազություն

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ու

նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր

Վարդան Օսկանյանն այսօր` դեկտեմբերի 18-ին այսօր

պաշտոնական գրությամբ դիմել են դատախազություն: Նր-

անք պահանջում են գտնել եւ պատասխանատվության են-

թարկել Երեւանի« Ռիչ» սրճարանում իրենց զրույցը ձայնա-

գրողին: Երկու պատգամավորների` հանցագործության մա-

սին ներկայացրած դիմում ասվում է. Առաջարկում ենք մեր

զրույցի ապօրինի գաղտնալսման եւ սոցցանցերում տեղա-

դրման կապակցությամբ հարուցել քրեական գործ՝ հայտնա-

բերել եւ պատժել հանցագործության պատասխանատու-

ներին: Նշենք, որ համացանցից արդեն հեռացվել է ձայնա-

գրությունը, որը մի քանի օր լուրջ քննարկումների առակա

էր դարձել Հայաստանի քաղաքական դաշտում:

Լուրերի բաժինը պատրաստեց

Գ. Կարապետյանը

Page 8: The Armenians No 12

ՆՈՅԵՄԲԵՐ - ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

The Armenians , հա. 11 8

Page 9: The Armenians No 12

ՆՈՅԵՄԲԵՐ - ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

The Armenians , հա. 11 9

2012-ի ընթացքում սոցցանցերում ամենաշատ

տարածված 20 լուսանկարները AFP-ից

Անգելա Մերկելը Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ժամանակ

Անգլիայի Թագուհու զրույցը հանդերձավորված դիպուկահարի

հետ

Անկախության տոնը Բրազիլիայում

Աշխարհի ամենամեծ բեռնատար նավը

Բարաք Օբաման և Մյանմայի քաղաքացիական շարժման

առաջնորդ Անգ Սան Սույու Կինը

Բռնության դեմ պայքարող կանանց ցույցը Կարակասում

Page 10: The Armenians No 12

ՆՈՅԵՄԲԵՐ - ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

The Armenians , հա. 11 10

Կանայք ընդդեմ մորթե հագուստի

Կոնգոյի արգելոցի փոքրիկ գորիլայի ծնողները որսագողերի զոհ

են դարձել

Միասեռական զույգը Մարսելում գեյ ամուսնությունների դեմ

ուղղված ցույցի ժամանակ

Չինաստանի Թղուա Գողժ ջրամբարը անձրևոտ եղանակին

Պարաօլիմպիական խաղերի չեմպիոն չինացի Զենգ Տաուն

Ջրամբարը սայթաքած հնդկական հովազը

Այս էջը պատրաստեց Տ. Աբրահամյանը

Page 11: The Armenians No 12

ՆՈՅԵՄԲԵՐ - ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

The Armenians , հա. 11 11

Ինչպիսի՞ հարսանեկան ավանդույթների են հետևում օտար

երկրներում:

Իտալիայում, օրինակ, պահպանվել են բազմաթիվ հարսա-

նեկան ավանդույթներ, որոնցից ամենատպավորի-չը «Մե-

ղրամիսն» է: Հին Հռոմում հարսանիքին հաջորդող մեկ ամս

-վա յուրաքանչյուր օր նորապսակները մեղր էին ուտում, որ

-տեղից էլ գալիս է նորապսակների մեղրամիս արտահայ-

տությունը: Իտալիայում, ի դեպ, հարսանյաց սպիտակ

զգեստ սկսել են կրել միայն 20-րդ դարում, մինչ այդ

հարսնացուները նախընտրում էին կրել նորաձև զգեստներ:

Ավանդապահ անգլիացիները մինչ այսօր պահպանել են

հարսանեկան որոշ ավանդույթներ: Օրինակ` անգլիացի-

ների համար անչափ կարևոր է մշտապես եղել հարսանյաց

օրվա ընտրությունը: Մայիս ամիսը համարվում էր անբա-

րենպաստ ամուսնությունների համար: Հարսնաքույրերի

զգեստների ձևավորման, գույնի ընտրության պատաս-

խանատվությունը կրում էր հարսնացուն: Եկեղեցու մուտքի

մոտ հարսնացուին առաջնորդում է փոքրիկ երեխա` ճա-

նապարհին շաղ տալով ծաղկի թերթիկներ, որպեսզի

հարսնացուի կյանքը լի լինի երջանկությամբ և ծաղիկ-

ներով:

Չինաստանում հարսանեկան ծիսակատարությունն ավե-

լի բարդ է եղել: Առաջին փուլը խնամախոսությունն էր, որից

հետո փեսացուի ծնողները հարսնացուի ընտանիք էին ուղ-

արկում 8 հիերոգլի ֆների տեսքով նամակ, որտեղ նշում էին

փեսացուի ծննդյան ժամը, օրը, ամիսը, տարին:

Հարսնացուի ծնողներն այդ տվյալները տանում էին

գուշակի մոտ և եթե գուշակությունը բարենպաստ ավարտ

էր ունենում, ապա պա-տասխան նամակ էին ուղարկում`

այս անգամ նշելով հարս-նացուի տվյալները: Փեսացուի

ընտանիքը նույնպես դիմում էր բախտագուշակի

օգնությանը:

Գերմանիայում եկեղեցում կատարվող արարողություն-

ից հետո նորապսակները միասին կոտրում են փայտ, որ-

պեսզի միասին հաղթահարեն իրենց համատեղ կյանքում ի

հայտ եկած առաջին դժվարությունը:

Ճապոնական հարսանիքին հարսն ու փեսան խմում են

ուղիղ ինը կում սակե` բրնձի օղի: Համարվում է, որ առաջին

կումից հետո նրանք արդեն պաշտոնապես մարդ ու կին են:

Շվեդական հարսանիքում մեծ տեղ է զբաղեցնում խնջույքը:

Սեղանի վրա ընդունված է դնել ծաղիկներ, մրգեր, թեթեւ

ուտեստներ: Գլխավոր ուտեստը դրված է լինում այլ սե-

ղանի վրա, որին ցանկացողները մոտենում և օգտվում են`

ըստ նախասիրության: Այստեղից է սերում շատերիս ծանոթ

«շվեդական սեղան» արտահայտությունը:

Հրեական հարսանիքն ունի իր հետաքրքիր առանձնահատ-

կությունները: Շատ ազգերի մոտ, այդ թվում նաև հայերի,

կա ափսե կոտրելու ավանդույթ: Հրեաների մոտ ափսե կո-

տրում են նշանադրության օրը, իսկ հարսանիքի ժամանակ՝

բաժակներ: Հրեաները ամուսնությունից առաջ այցելում են

հատուկ ապագա նորապսակների համար նախատեսված

շոգեբաղնիք: Հրեական հարսանիքի ժամանակ չի հնչում ոչ

մի օտարազգի երաժշտություն:

Հունաստանում հարսնացուն ձեռնոցի մեջ պահ է առնում

մի կտոր շաքար` ի նշան սիրո քաղցրության, իսկ նրանց

ընկերները կրում են աչքերի պատկերավորմամբ զգեստ-

ներ` նորապսակներին չար աչքից զերծ պահելու

նպատակով ():

Իսպանական հարսանիքներում պարտադիր պետք է գեր-

իշխի նարնջագույնը` հարսնացուի ծաղկեփնջում, վարսա-

հարդարման մեջ և այլն: Այդ գույնը խորհրդանշում է հարս-

նացուի երիտասարդությունն ու պայծառությունն ամուսին-

ների ողջ համատեղ կյանքում:

Շվեյցարիայում նորապսակները համատեղ տնկում են սո-

ճի, ինչը խորհրդանշում է իրենց ծաղկունքն ու հարստու-

թյունն ապագայում: Այնուհետև նրանք միմյանց հավիտե-

նական սիրո երդում են տալիս, և հարսնացուն այրում է

ծաղկեփունջը: Եթե այն արագ է այրվում, ուրեմն նրանք

կապրեն երկար ու երջանիկ:

Page 12: The Armenians No 12

ՆՈՅԵՄԲԵՐ - ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

The Armenians , հա. 11 12

Ի՞նչ են նվիրում տարբեր երկրներում Ամանորին

Ամանորյա տոների անբաժանելի մասն է կազմում նվերների

ընտրությունը: Աշխարհի տարբեր երկրներում նվեր ընտրելու

կարգը տարբեր էֈ Ի՞նչ են գերադասում նվիրել կամ ստանալ

տարբեր երկրներում:

Օրինակ՝ ռուսները նախընտրում են նվիրել և ստանալ թանկ-

արժեք նվերներ` ոսկեղեն, տեխնիկա, հագուստֈ

Ավստրիայում նախասիրությունները այլ են: Ավստրիայում

նախընտրում են նվիրել այն, ինչը տվյալ մարդու համար ան-

հրաժեշտություն էֈ Գրեթե յուրաքանչյուրն ուրախ կլինի

ստանալ օպերայի, թատրոնի տոմս:

Անգլիայում նույնպես ընդունված չէ միմյանց նվիրել թանկ-

արժեք աքսեսուարներ կամ բացառիկ նմուշի արձանիկներֈ

Փոխարենը նրանք ընտրում են ավելի հասարակ իրեր՝ մոմեր,

փոքրիկ արձանիկներ, բացիկներ և այլնֈ Ի դեպ, հենց Անգլի-

այում է ծնվել բացիկներով փոխանակվելու ավանդույթը:

Ամերիկացիները, ընդհակառակը, դասվում են այն ազգերի

թվին, ովքեր նախընտրում են գնել և նվիրել արժեքավոր

նվերներ: Ըստ վիճակագրության` ամերիկացիներն Ամանոր

-յա նվեր ընտրելիս միջինում ծախսում են 50-80 դոլար յուրա-

քանչյուր նվերի վրաֈ Օծանելիք, գլխարկ, հայտնի բրենդային

հագուստ, զարդեղեն, ճանապարհորդություն` սա է ամերիկ-

յան ոճըֈ

Հույները նվիրում են քարից պատրաստված հուշանվերներ և

մաղթում քարի ծանրության պես առատ տարի և բարձր եկա-

մուտներ:

Շվեդներն ավանդաբար միմյանց նվիրում են մոմեր: Քանի որ

ձմռանը բևեռային շրջանում մութը շուտ է ընկնում, լույսը

խորհրդանշում է ընկերություն, հոգատարություն և ուրախու-

թյուն: Դանիայում նույնպես սիրում են նվիրել զանազան մո-

մեր: Ի տարբերություն մյուս ազգերի` դանիացիները նվեր-

ները չեն դնում տոնածառի տակ, այլ պահում են մի ծածուկ

վայրում:

Հնդիկներն ունեն նվերներ ընծայելու իրենց կանոնները:

Օրինակ` երեխաների համար նվերները դրվում են հատուկ

սկուտեղի վրա: Առավոտյան փակում են երեխայի աչքերը և

մոտեցնում նրան այդ սկուտեղին:

Բուլղարիայում ավանդական նվեր է հոնի ճյուղը` ի նշան

հաջողության:

Չինաստանում նվերը պետք է բաղկացած լինի 2 նույն տար-

րից` 2 մոմ, 2 բաժակ և այլն: Դա խորհրդանշում է ընտանիքի

ամրությունը: Ոչ մի դեպքում չինացիներին չի կարելի նվիրել

ժամացույց, քանի որ համարվում է` այն հաշվում է կյանքի

մնացած ժամերը:

Իտալիայում, ինչպես նաև Ֆրանսիայում սիրում են միմյանց

նվիրել որևէ յուրօրինակ, արժեքավոր իրֈ Օրինակ՝ 1 շիշ նր-

բահամ գինին վերջիններիս համար գերադասելի է անգամ

թանկարժեք փողկապիցֈ Եվ քանի որ իտալացիները ձգտում

են նրբաճաշակ ոճի, այտեղ ավանդական նվերների թվում են

թանկարժեք ձեռնոցները կնոջը և ժամացույցը` տղամար-

դուն: Չնայած որ Ֆրանսիան համարվում է օծանելիքի երկիր,

այնուամենայնիվ, չի խրախուսվում ամուսնացած տիկնոջը նվիրել օծանելիքֈ Այն պետք է նվիրի իրեն միայն ամուսինըֈ

Նյութը պատրաստեց՝ Ա. Մալխասյանը

Page 13: The Armenians No 12

ՆՈՅԵՄԲԵՐ - ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

The Armenians , հա. 11 13

2013 թվականը օձի տարի է: Այս տարին ավելի

նպաստավոր կլինի այն մարդկանց համար, ով-

քեր ունեն օձին բնորոշ հատկանիշներ: Դրանք

են` խաբեությունը, խելացիությունը: Ահա, թե ինչ

է սպասվում կենդանակերպի նշաններին օձի

տարում.

Խոյ Աշխատանքը և ուսումը

կօգնի ձեզ ճիշտ ապրել, առաջ

գնալ: Որքան շատ ջանաք աշ-

խատանքի մեջ, էլ ավելի դրական

արդյունքներ կունենաք: Աշնանը

ընտանեկան և սիրային հաջող-

ությունները ձեզ կմոլորեցնեն:

Ընտանիքը կլինի ձեր հուսալի

ապավենը, քանի որ 2013թ-ին

ձեր շուրջը կլինեն շատ “օձ-

եր”,ովքեր կցանկանան վնասել և

խանգարել ձեզ:

Ցուլ Հաջողությունը ակամայից կթեքվի ձեր կողմը:

Այն բոլոր անհաջողությունները, որ ունեցել եք 2012թ-

ին, արդեն իրենց մասին ձեզ հիշեցնել չեն տա: Շտա-

պեք համառել, չհանձնվել, քանի որ ցուլը հաջողու-

թյան է հասնում միայն իր համառության, շուտ չհան-

ձնվելու, իր եսը առաջ տանելու, հաստատակամ լինե-

լու շնորհիվ: Կլինեն նոր հաջողություններ ոչ միայն

աշխատանքում նաև սիրո մեջ:

Երկվորյակ Վերջ տվեք երազելուն, կոպտելուն, ուր-

իշների կյանքով ապրելուն և փորձեք ստեղծել ձեր աշ-

խարհը: Ձեզ փորձելու են խաբել անգամ մտերիմները

և նրանց դա կհաջողվի, քանի որ դուք սիրում եք լսել և

ապրել ուրիշների ասածով: Եթե գործարար եք, ապա

մեծ գումարները ձեր գրպանից անպակաս կլինեն:

Փորձեք շուտ չհավատալ մարդկանց, քանի որ ձեզ

խաբողները ձեր ծանոթներն են:

Խեցգետին Ձեզ կհաջողվի գտնել նոր, խելացի ըն-

կերներ: 2013թ.-ը ձեր համար շրջագայության տարի է:

Հանուն արդարության, երբեմն փորձելու եք ձեր անձը

զոհաբերել: Լինելու են նոր հաջողություններ, բայց

կանայք փորձելու են խաբել ձեզ: Փորձեք չլինել ընթեռ-

նելի գիրք բոլորի համար:

Առյուծ Շուրջ տարի փորձելու եք բուժել ձեր մեղա-

վորության պատճառով առաջացած սիրո վերքերը:

Փորձելու եք լուծել ձեր գումարային հարցերը: Ունե-

նալու եք բախումներ ընկերների, գործընկեր-

ների,հարազատների հետ, քանի որ դուք չունեք լսելու,

ձեզ զսպելու ընդունակություն: Ովքեր նախկինում օգ-

նել են ձեզ, ձեզանից երես են թեքե-

լու ձեր սխալների պատճառով:

2013թ-ին փորձելու եք լուծել ըն-

տանեկան խնդիրները: Ձեզ կսիրեն

և շատ կհարգեն միայն այն դեպ-

քում, երբ մի պահ մոռանաք ձեր

մեծամտության մասին:

Կույս Ձեզ սպասվում է ընտանե-

կան և գործնական հաջողություն-

ներ: Ընտանիքը լինելու է առաջ-

նային պլանում: Զսպեք ձեր էմո-

ցիաները և ձեզ խաբողներին պարզապես անտեսեք,

ջնջեք ձեր կյանքից: Սիրային, գործնական հաջողու-

թյունները կզարմացնեն ոչ միայն ձեզ, նաև ձեր

ընկերներին:

Կշեռք Ձեր կյանքը միանգամից կփոխվի դեպի դրա-

կանը: Մեծ եկամուտ կունենաք միայն ճիշտ և շատ

աշխատելու շնորհիվ: Ուշադիր եղեք ճանապարհոր-

դությունների ժամանակ: Ձեզ ավելի լավ կզգաք ձեր

հարազատների, ընկերների շրջապատում: Սիրո հար-

ցում լինելու եք կասկածամիտ և տատանվող:

Կարիճ Ձեզ հանգիստ չի թողնելու ձեր անցյալի մեղ-

քերը, որի պատճառով ձեզանից նեղացել են ձեր ար-

յունակիցները: Նյութական կորուստները անխուսա-

փելի են: Կարծես թե ձեզանից նեղացել է հենց ինքը`

հաջողությունը: Աշխատեք շատ չնախանձել, չխայթել

մարդկանց: Հաջողությունը ձեզ կժպտա միայն այն

ժամանակ, երբ հարթեք ձեր անցյալի մեղքերը, որից

տուժել են շատ անմեղ մարդիկ:

Աղեղնավոր Հաջողությունը դառնալու է ձեր ամենա

-մոտ ընկերը: Երբ անհաջողության հանդիպեք, միշտ

իմացեք ձեզ օգնության են գալու ձեր նոր և հին ըն-

կերները: Տարվա մեջ մի քանի անգամ հանգստի կա-

րիք կզգաք: Անսպասելի նորությունները կուրախաց-

նեն ձեզ: Կլինեն ճանապարհորդություններ և նոր

ծանոթություններ:

Page 14: The Armenians No 12

ՆՈՅԵՄԲԵՐ - ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

The Armenians , հա. 11 14

Այծեղջյուր Ձեր առաջ կբացվեն նոր հաջողություններ

և դուք կլինեք բոլորի ուշադրության կենտրոնում: Կծա-

նոթանաք մի մարդու հետ,ում սկզբում չեք համակրի:

Այդ նոր ընկերը ձեր մեջ կարթնացնի նոր սիրային

զգացմունքներ և դուք կսիրահարվեք: Հնարավոր է հոգ-

նեք ձեր նոր աշխատանքից և կցանկանաք վերադառնալ

հին աշխատանքին:

Ջրհոս Անտեղի սկսելու եք անհանգստանալ: Ձեր հա-

ջողությունները կախված են լինելու կանանցից: Նրանք

օգնելու են ձեզ, որ դուք փայլեք: Ձեզ մեծ հաջողություն է

սպասվում օտար երկրից: Ունենալու եք մեծ եկամուտ,

բայց եկամուտը ինչպես գալու է այդպես էլ գնալու է:

Ապրելու եք անհոգ, բայց` անհանգիստ:

Ձուկ 2012թ.-ին հաջողությունները շարունակվելու են

մինչև 2013թ.: Տարվա մեջ մի փոքր տարաձայնություն

կլինի, բայց այն կլինի ձեր մեղավորությամբ: Աշխատեք

շատ սխալներ թույլ չտաք, որպեսզի չզրկվեք այն շա-

հույթից, որը հիմա ունեք: Մի լսեք կողմնակի մարդկանց

ասածները, այլ ընդունեք ձեր հարազատների, մեծերի

խորհուրդները:

Պարտքերով, բայց ճոխ նոր տարի. Հայկական

ժամանակ

Ամանորի «չարազը» շարունակում է թանկանալ: Այս

մասին գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու

նշում, որ եթե մեկ շաբաթ առաջ, մասնավորապես,

ընկույզի մաքրած միջուկի մեկ կիլոգրամի գինը

տատանվում էր 5-7 հազար դրամի միջակայքում, ապա

հիմա միջուկի գնի միջակայքը 6-8 հազար դրամ է:

Ըստ որոշ հաշվարկների, սակայն, Ամանորի սեղանի

պարագաների գները շուտով կարող են իջնել, ինչը

պայմանավորված է հայաստանցիների չաճող գնողու-

նակությամբ: Միևնույն ժամանակ, նույնիսկ վարկերով

ճոխ Նոր տարի նշելու մոլուցքը կարող է գերակայել,

իսկ մոլուցքները որևէ հաշվարկի ու տրամաբա-

նության չեն ենթարկվում:

Ալեն Դելոնը Մոսկվայում կներկայացնի

«Շնորհավոր նոր տարի, մայրիկներ» նոր ֆիլմը

Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը Մոսկվայում կներ-

կայացնի «Շնորհավոր նոր տարի, մայրիկներ» ֆիլմը,

որտեղ վերջինս մարմնավորել է ինքն իրեն: Ինչպես

հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ria.ru-ն,

Մոսկվա այցելության ժամանակ նա կմասնակցի

«Вечерний Ургант» եւ «Познер» հաղորդումներին:

«Շնորհավոր նոր տարի, մայրիկներ» ֆիլմը «Մայրիկ-

ներ» ֆիլմի շարունակությունն է, որը ցուցադրվել է այս

տարվա մարտի ութին: Նոր ֆիլմը բաղկացած է հինգ

նովելներից, որի ռեժիսորներից մեկը ազգությամբ հայ

Սարգիս Անդրեայանն է:

2013թ երեկոյան նորաոճ զգեստները

Page 15: The Armenians No 12

ՆՈՅԵՄԲԵՐ - ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

The Armenians , հա. 11 15

Հայտնի ոճաբանները հետաքրքիր լուծում են գտել

2013թ. երեկոյան զգեստների հավաքածուներում:

Հաշվի առնելով, որ գալիք տարին օձի տարի է,

ներկայացված հավաքածուներում գերակշռում են

օձի կաշվի երանգները, մուգ կանաչ և սև գույները:

Դեկտեմբերի 21-ը աշխարհի վերջը չէ, այլ նոր

դարաշրջանի սկիզբը

Ավելի քան 15 հազար տարի առաջ հայտնի որևէ բառա-

րանում և արձանագրություններում, ոչ մի անգամ աշ-

խարհի վերջ հասկացություն չի հայտնաբերվել ու չի

հայտնաբերվի, քանի որ մայաները աշխարհի վերջը

այնպես չեն ընկալում, ինչպես ընկալում են եվրոպա-

կան մշակույթի կրողները՝ ամեն ինչ կվերանա, աղետ-

ներ կլինեն և այլն, ասում է գիտնականը: Նրա խոսքով,

Մեքսիկայում գտնվող մայաների, այսպես կոչված, Հու-

շարձան 6-ում գրված է, որ 2012-ի դեկտեմբերի 21-ին

կավարտվի հերթական դարաշրջանը և կսկսվի նորը:

Չինացին պատրաստվել է աշխարհի վերջին

Չինացի ֆերմեր Լյու Կյույանը աշխարհի վերջի ժամա-

նակ փրկվելու յուրօրինակ լուծում է գտել: Հեբեյ նա-

հանգի իր տան բակում ինքնուս կոնստրուկտորը մի

քանի պարկուճ է պատրաստել, որոնց անվանել է

«Նոյան տապաններ»: Այդ «Տապանների» հեղինակը

վստահ է, որ այդ գնդաձև պարկուճներում կարելի է

փրկվել և´ ցունամիի, և´ աշխարհի վերջի ժամանակ:

Page 16: The Armenians No 12

ՆՈՅԵՄԲԵՐ - ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

The Armenians , հա. 11 16

Աշխարհի վերջ լինելու է, բայց ոչ ոք չգիտի՝ երբ.

Քահանա

Քրիստոսի երկրորդ գալուստ կլինի, ահեղ

դատաստան կլինի, բայց ոչ ոք չգիտե, երբ է դա

լինելու: Ոչ ոք իրեն թող Աստծո քարտուղարի տեղը

չդնի: Եհովայի վկաներն են 1914 թ. ասում դրա մասին,

բայց անգամ որ-ևէ հաշվարկով հնարավոր չէ դա

իմանալ: Բայց աշխար-հի վերջ չի լինի` լրագրողների

հետ հանդիպման ժամա-նակ ասաց Տեր Շմավոն

քահանան՝ խոսելով այսքան չարչրկված աշխարհի

վերջի մասին:

Ասուլիսի մյուս բանախոս, Բյուրականի աստղադիտա

-րանի տնօրեն Հայկ Համբարձումյանը ևս լուրջ չի

վերաբերվում աշխարհի վերջի մասին

խոսակցություններին: «Աշխարհի վերջի մասին

խոսվել է մի քանի տարի առաջ՝ 1999-ին, ասում էին՝

այն ժամանակ է լինելու աշխարհի վերջը, սակայն դա

չեղավ: Ի դեպ, ըստ մա-յաների օրացույցի՝

աշխարհի վերջը պետք է լիներ 2003-ին, բայց հետո

ասացին, որ սխալ են հաշվարկել, և դա

տեղափոխեցին 2012 թ. դեկտեմբերի 21-ին:

Մարդկությանը վտանգ չի սպառնում, մարդկային

երևակայության արդյունք է սա, ավելին՝ սա բիզնես

է ստի վրա հիմնված»,- ասաց պրն Համբարձումյանը`

հավելելով, որ մարդիկ հոգեբանորեն ավելի շատ

հակված են, այս-պես ասած, «կորպորատիվ

մահվան», ինչպես ասում է ժողովուրդը՝ ընկերովի

մահը հարսանիք է: Այն որ աշ-խարհի ավարտից

առաջ լինելու է մոլորակների շը-քերթ, պրն

Համբարձումյանը հերքեց դա: Բանախոսը հերքեց նաև

Նիբերու մոլորակի գոյության մասին խոս-

ակցությունները: «Ես ձեզ վստահեցնում եմ՝

տիեզերական աղետի միջոցով աշխարհի վերջ չի լինի,

նման փաստ չկա»,- հայտարարեց Հայկ Համբարձում-

յանը: Ասուլիսի մյուս բանախոս, հոգեբան Աննա Բա-

դալյանն ասաց, որ աշխարհի վերջի մասին խոսակ-

ցությունները հոգեբանական ազդեցություն կարող են

ունենալ մարդկանց վրա թե՛ զանգվածաբար, թե՛

անհատապես՝ առաջացնելով շոկային վիճակ, որի

պատճառով մարդու առօրյան կարող է խաթարվել:

«Մարդիկ պետք է մտածեն արարելու, ոչ թե ինքնա-

ոչնչացման մասին»,- խորհուրդ տվեց հոգեբանը: Ի

վերջո, եթե դեկտեմբերի 21-ին լինի աշխարհի վերջը,

ապա ինչպես այն դիմավորել, հոգեբանի խոսքով՝ եթե

լինի նման բան, ժպիտով դիմավորենք այն:

Քահահան էլ խորհուրդ տվեց խուճապի չմատնվել

և ասաց` մարդ եղեք մարդու նկատմամբ: «Ամեն

մարդ պետք է ապրի այնպես, կարծես թե դա իր

վերջին օրն է, քանի որ ոք ոք չգիտի՝ հաջորդ օրն ինքը

կարթնանա, թե ոչ: Մենք ենք մեր օրվա տերը:

Աշխարհի վերջ լինելու է, բայց ոչ ոք չգիտի երբ, նա

գողի պես է գալու: Մենք պետք է պատրաստ լինենք

դրան» , - խորհուրդ տվեց քահանան մեր

հասարակությանը: Իսկ ինչ աղոթք կարելի է արտ-

ասանել աշխարհի վերջի օրը: «Գոնե հասցնեն արտա-

սանել՝ Տեր ողորմյա»,- ասաց քահանան:

Ի դեպ, հոգեբանի խոսքով՝ բարեբախտաբար խուճապ

չկա մեր հասարակության մեջ, ինչպես այլ

երկրներում է, իսկ դա պայմանավորված է մեր

հոգեկերտվածքով: «Էթնիկական մեր տեսակը մեզ

օգնում է նման խուճա-պի մեջ չընկնել»,- եզրափակեց

հոգեբանը:

Աշխարհի վերջը մոտ է

Ամերիկյան գիտնականնե-

րը բնապահպանական ա-

պոկալիպսիս են կանխա-

տեսում, որը տեղի կունե-

նա մոտ ապագայում, եթե

մարդկությունը ոչինչ չա-

նի Երկիրը փրկելու հա-

մար: Գիտնականների

կարծիքով, աշխարհը մոտենում է բնապահպանական

փոփոխությունների ինչ-որ կրիտիկական կետի, որը

դեպի նրան դրդում է Երկրի բնակչության սրընթաց

աճը, կենդանիների և բույսերի տեսակների կրճա-

տումը, բնական ռեսուրսների չափից ավելի շահա-

գործումը և այլ գործոններ:

Page 17: The Armenians No 12

ՆՈՅԵՄԲԵՐ - ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

The Armenians , հա. 11 17

Իսկ դուք գիտեիք....

... որ աշխարհի ամենաերկար բառը տիտին

սպիտակուցի ամբողջական անվանում է, այն

կարդացվում է 3 ժամ 30 րոպեյում այսինքն 3.5

ժամ: Տիտինը սպիտակուցը հայտնի է նաև որպես

կոնեկտին: Այս սպիտակուցը ավելիշատ հայտնի է իր

անվամբ, քան գործունեությամ:

՛՛Սավելյան՛՛ գլուխգործոցներ

Սերգեյ և Վիչիսլավ Սևելևները շատ տաղանդավոր նկա

րիչներ են: Նրանքօգտագործում են գրիչներ և մատինտն

եր և արդյունքում ստանում տպավորիչգլուխգործոցներ:

Սևելև եղբայրներրը դեռ այդքան հայտնի չեն, որպեսզից

ուցահանդեսներ կազմակերպեն ևրոպական խոշոր երկ

րներում, այդ պատճառովնրանց ցուցահանդեսները կազ

մակերպվում են իրենց ծննդավայրում`Պետրոզավոդսկ

ում:

Ինձ թվում է, որ դուք էլ կհամաձայնեք, որ այսպիսի օրի

գինալնկարները արժանի են միջազգային ճանաչման: Ա

յս ստեղծագործական դուետըաշխատում է ՛՛Սավել՛՛ ան

վան տակ: Այս ընթացքում եղբայրները նկարել են մի

քանի հայտնի մարդկանց դիմակարներ, ինչպիսիք են

օրինակ` Ջոնի Դեփի, Անտոնիո Բանդեռաս և Դոնի Ռե

Նիրոյի դիմանկարները, որոնք նկարված են միայն

գրիչներով և մատիտներով:

Ձյունե քանդակներ

Ահա նորից ձմեռ և ձյուն: Վերջին շրջանում ձյունը նաև

օգտագործում են արհեստի բնագավառում և ձնից

պատրաստում տարբեր քանդակներ: ԵՎ այս քանդակների

համար սխալ կլինի, եթե ասենք, որ դրանք ծեփված են ձնից,

քանզի դրանց պատրաստման համար օգտագործվել են ոչ

միայն մարդկային ձեռքեր, այլ նաև էլեկտրական սղոց,

հալեցնող գործիքներ և այլն: Իսկ արդյունքում ստացվում են

ահա այսպիսի քանդակներ, որոնք գրավում են մեզանից

յուրաքանչյուրի ուշադրությունը: Անցյալ ձմռանը

կազմակերպվել էր ձյունե քանդակների ցուցահանդես, որտեղ

ցուցադրվում էին տարբեր հայտնի կառույցներ, ինչպիսիք են

օրինակ` Բիգ Բենը, Լոնդոնյան Թաուեր կամուրջը, Նյու-

Յորքյան երկնաքերերից մի քանիսը և նույնիսկ մի հատված

Չինական պարսպից և այս քանդակների պատրաստման

համար

Page 18: The Armenians No 12

ՆՈՅԵՄԲԵՐ - ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

The Armenians , հա. 11 18

Ալեն Պրոստ

Ծնվել է 1955թ փետրվարի 24-ին ֆրան-

սիական Սեն-Շամոն քաղաքում ֆրան-

սիացի Անդրե Պրոստի և հայուհի Մա-

րի-Ռոզ Կարատչյանի ընտանիքում: Իր

սպորտային կարիերայի ընթացքում

Ալեն Պրոստը մասնակցել է «Ֆորմուլա

1-ի» տասներեք մրցարշավների եւ չորս

անգամ դարձել է աշխարհի չեմպիոն`

1985թվ., 1986թվ.,1989թվ.եւ 19993թվ.: Սպորտային

ձեռքբերումների համար Ալեն Պրոստին 1985-ին շնորհ-

վել է Ֆրանսիայի բարձրագույն պարգեւ` փառքի լեգե-

ոնի շքանշան: Կարիերայի ավարտի առիթով ավտոար-

շավորդ Պրոստը ստեղծել է «Prost Grand Prix» անվամբ

սեփական թիմը: Իր հմուտ ոճի համար հայազգի մար-

զիկն ստացել է «Պրոֆեսոր» մականունը:

Յուրի Ջորկաեֆ

Անդրե Աղասի

ֆրանսերեն՝ Youri Djorka-eff, ծնվել է

1968, մարտի 9, Լիոն), ֆրանսիացի ֆուտ

բոլիստ, հարձակողական ոճիկիսապաշ

տպանֈ Կալմիկի և հայուհու զավակ է:

Հանդես է եկել «Ստրասբուր», «Մոնակո»,

«Պարի Սեն Ժերմեն», «Ինտերնացյոնալե», «Կայզերսլաու-

տերն», «Բոլտոն», «Բլեք-բյոռ-նի» թիմերումֈ Ֆրանսիայի հա-

վաքականում անցկացրել է 67խաղ, խփել 26 գոլֈ 1998 թ աշխ

արհի և 2000 թ Եվրոպայի չեմպիոն, 1996 Եվրոպայի գավաթա

կիրների և 1998ՈՒԵՖԱ-ի գավաթակիր։

Անգլերեն՝ Andre Kirk Agassi, ծնվ-

ել է Ապրիլ 29, 1970, Նևադա նահա

նգի Լաս Վեգաս քաղաքում) ամեր-

իկյան, նախկինում վարկանիշով

աշխարհի համար մեկ, պրոֆեսիո-

նալ թենիսիստ է: Աղասին իրանահայ, ասորական և

ֆրանսիական ծագում ունի: Հինգ տարեկանում, Աղա-

սին արդեն պարապում էր Ջիմի Քոննորսի ևՌոսկո Թա

նների հետֈ Ավելի ուշ, Անդրեյի հայրը, Էմանուել Աղաս

ին, ընկերացավ Քըրք Քըրքորյանի հետ, աշխատելով Քը

րքորյանիկազինոներից մեկումֈ Այդ ընթացքում, Անդրե

Աղասին դարձրեց իր միջանունը Քըրքֈ Տասնչորս տար-

եկանում Անդրեն մեկնեց Ֆլորիդա, որ սովո-

րի Նիկ Բոլետիերիյի թենիսի ակադեմիայում: Անդրե Ա

ղասին դարձավպրոֆեսիոնալ տասնվեց տարեկանում:

Ատոմ Եգոյան

հայազգի ռեժիսոր, սցենարիստ, պրոդյու

սեր, դերասան և մոնտաժող է: Ծնվել է 1

960 թվականին Կահիրեյում: Ծնողներըն

րան Ատոմ կնքեցին 1960-ին Կահիրե-

յում բացված ատոմային էլեկտրոկայանի

պատվին պատվին:

Այս ռեժիսորն առավել հայտնի է ցեղասպանությանմասի

ն նկարահանված «Արարատ» ֆիլմի համար, որի ցուցադ

րությանը Թուրքիան ամեն կերպ փորձում էր խոչընդոտե

լ: 2003-ին «Genie 2003» մրցանակաբաշխությանը ֆիլ-

մն արժանացել է «Լավագույն կանադական ֆիլմ» անվա

նակարգին:

Միշել Լեգրանը

Միշել Լեգրանը ֆրանսիացի կոմպոզիտոր, խմբավար և դ

աշնակահար է: Ծնվել է 1932 թվականին Փարիզում: Գրե

լ է ավելի քան 200 սաունդթրեք տարբեր ֆիլմերիհամար

և թողարկել է ավելի քան 100 ձայնասկավառակ: Ստացել

է 3 Օսկար և 5 Գրեմմի:

Անրի Վերնոն

Ֆրանսիացի հայտնի դրամատուրգ և ռեժիսոր է: Իր մ

անկական հիշողությունները նա անմահացրել է «Մայ

րիկ» վեպում, որը հետագայում նվիրել է մորը: Ավելիո

ւշ վեպի հիման վրա նկարահանել է նույնանուն ֆիլմը:

Պատրիկ Ֆիորի

(իսկական անունը Պատրիկ Ժան-

Ֆրան-սուա Շուշանյան) կորսիկա-

հայկական ծագմամբ ֆրանսիացի

երգիչ է: Հայազգի երգչին բոլորս

ճանաչեցինք «Փարիզի-աստվա-ծամոր տաճարը» մյուզիքլից, որտ

եղ նա կատարում էր Ֆեբ դե Շատոպերի դերը: «Որք-ան ինքս ինձ հիշում եմ, շրջապատված եմ երաժշտությամբ: Երբ փոքր էի, քույրերս երգում էին ինձ հա-մար: Մեր ընտանիքում բոլորն են երգում, անգամ հայրս,

որ չնայած սարսափելի ձայն ունի, ստեղծագործում է»,-ասում է Պատրիկ Ֆիորին:Երգչի սիրած կատարողներն են Շառլ Ազնավուրը, Էդիթ Պիաֆը, Ժակ Բրելն ու Տոտո Կուտունյոն:

Էջը պատրաստեց Գառնիկ Կարապետյանը:

Page 19: The Armenians No 12

ՆՈՅԵՄԲԵՐ - ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

The Armenians , հա. 11 19

50 գլոբալ հայերը` Միհրան Վարդանյան

Հորեղբայրս Ռուսաստանում հայտնի միկրովիրաբույժ է,

եւ աչքիս առաջ ունենալով իր օրինակը` մինչեւ 6-7-րդ

դասարանները ցանկանում էի բժիշկ դառնալ: Հետո

հասկացա, որ ապագան կապված է համակարգչային մո-

դելավորման հետ ու սկսեցի ավելի մեծ ուշադրություն

դարձնել համակարգիչներին, մաթեմատիկային եւ ֆիզի-

կային: Բուհ դիմելիս դեռեւս ընտրության առաջ էի կան-

գնած` բժշկություն, թե՞ ֆիզիկա: Ի վերջո, ընտրեցի ֆիզի-

կան եւ այդ որոշման համար չեմ փոշմանել:

Համալսարանում, երբ առաջին կուրսում սկսեցինք ծրա-

գրավորում անցնել, դասախոսը նկատեց առարկան յուր-

ացնելու իմ ձգտումը եւ առաջարկեց գործի անցնել Ֆիզի-

կայի ինստիտուտում: Այդպես, առաջին կուրսից սկսեցի

աշխատել այնտեղ ու հասկացա, որ ինձ հետաքրքրող

բնագավառը տեսական ֆիզիկան է: Համալսարանում ինձ

ղեկավար ընտրեցի, ով զբաղվում էր հենց թվային

մեթոդներով` համակարգիչների միջոցով բարդ խնդիր-

ների լուծմամբ:

Այդ ժամանակ Միհրանին առաջարկեցին մի կոնֆերանսի մասնակցել Դուբնայում, որը միջուկային ֆիզիկայի հե-տազոտությունների ոլորտում Ռուսաստանի խոշորա-գույն կենտրոնն է: Այնտեղ նա ծանոթացավ շատ

Միհրան Վարդանյանը աստղաֆիզիկոս է, Օքս-

ֆորդի համալսարանի դոկտոր: Ծնվել է 1985թ.

Երեւանում, սովորել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտե-

տում, այնուհետեւ ընդունվել է Օքսֆորդ: Միհրանը

զբաղվում է տիեզերքից ստացված տվյալների մեկ-

նաբանությամբ, ինչպես նաեւ ապագա ռադիո եւ

օպտիկական աստղադիտակների տվյալների մոդե-

լավորմամբ եւ կանխատեսումներով: Նրա աշխա-

տանքի հիմնական ուղղվածությունն է մութ մատ-

երիայի եւ մութ էներգիայի էության բացահայտումը:

Հայաստանում, ինչպես գիտեք, ծնողները հաճախ

մեծ ազդեցություն են ունենում երեխաների մասնա-

գիտության ընտրության հարցում: Ինձ մոտ պատ-

կերը մի փոքր այլ էր: Ծնողներս միշտ ասում էին,

որ ես կարող եմ ընտրել ցանկացած մասնագիտու-

թյուն, միայն թե այդ բնագավառում պիտի լինեմ

առաջինը:

Page 20: The Armenians No 12

ՆՈՅԵՄԲԵՐ - ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

The Armenians , հա. 11 20

աստղաֆիզիկոսների հետ, որոնց հետ շփման ժամա-նակ հասկացավ, որ տիեզերքի աշխատանքի եւ տրա-մաբանության մեխանիզմների ուսումնասիրության ուղ-ին լի է մարտահրավերներով: Վերադառնալով Հայաս-տան, Միհրանն արդեն գիտեր, որ ուզում է զբաղվել աստղաֆիզիկայով:

Երեւանում Ամերիկյան համալսարանի գրադարանում

մի գիրք գտա, որը կոչվում էր Big Bang («Մեծ Պայթ-

յուն»): Այդ գրքի հեղինակն Օքսֆորդի համալսարանի

հանրահայտ պրոֆեսոր Ջոզեֆ Սիլկն էր: Գիրքն ընթեր-

ցելուց հետո որոշեցի, որ հենց Օքսֆորդ պիտի գնամ

սովորելու: Այդ ժամանակ մագիստրատուրայում սովո-

րելու մի քանի հրավեր ունեի, այդ թվում Դուբնայից, սա

-կայն որոշեցի դիմել Օքսֆորդ: Հեռախոսով հարցա-

զրույց անցկացրեցին ինձ հետ եւ առաջարկեցին դիմել

ոչ թե մագիստրատուրա, այլ դոկտորանտուրա (PhD),

ինչպես նաեւ աշխատել մի հետաքրքիր նախագծի վրա:

Ընդունվեցի Օքսֆորդ, սակայն կրթաթոշակ ստանալու

ժամկետն անցել էր եւ սովորելս մեկ տարով հետա-

ձգվեց: Այդ ընթացքում իրենք գրականություն տրամա-

դրեցին, որպեսզի կարողանամ Երեւանից աշխատել առ

-աջարկված նախագծի վրա` կապված թվային մեթոդ-

ների եւ տիեզերքից ստացված տվյալների վերլուծու-

թյան հետ:

Երբ հաջորդ տարի Միհրանը կրկին դիմեց Օքսֆորդի

համալսարան, նրա հետ հարցազրույց էր անցկացնում

մի մարդ, ով աշխատում էր վերոհիշյալ պրոֆեսոր Ջո-

զեֆ Սիլկի թիմում: Միհրանի մեծ ցանկությունը` սո-

վորել հենց Ջոզեֆ Սիլկի մոտ, իրականություն դարձավ:

ԵՊՀ մագիստրատուրայում մի տարի սովորելուց հետո

տեղափոխվեցի Օքսֆորդ` դոկտորանտուրա: Սկսեցի

աշխատել Սիլկի թիմում, որը զբաղվում էր նոր վիճա-

կագրական մեթոդներով: Մշակում էինք նոր մաթեմա-

տիկական մեթոդներ, որպեսզի ավելի մեծ ճշտությամբ

հաստատենք ունեցած բոլոր տվյալների եւ տեսության

կապը: Կարեւոր մաս էր նաեւ ապագայում կառուցվելիք

աստղադիտակների օպտիմիզացիան, որը նաեւ թույլ է

տալիս կանխատեսումներ անել ապագա արդյունքների

մասին: Տիեզերքի կորության մասին հոդված տպագրե-

ցինք թագավորական Աստղագիտական Միության ամ-

սագրում, որում մեծ թվով կանխատեսումներ էինք արել

եւ մշակված տվյալներ ներկայացրել: Այդ հոդվածը շատ

հայտնի դարձավ, քանի որ լուսաբանվեց հանրահայտ

բրիտանական New Scientist ամսագրում: Դրանից հետո

այդ թեմայով եւս երկու հոդված հրապարակեցինք,

որոնցից մեկն այս անգամ լուսաբանվեց MIT Technology

Review պարբերականում:

Page 21: The Armenians No 12

ՆՈՅԵՄԲԵՐ - ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

The Armenians , հա. 11 21

Հետաքրքրվում եմ`ի՞նչն է ամենակարեւորը Միհրանի համար իր ընտրած մասնագիտության մեջ, եւ ո՞ր հար-ցերի պատասխաններն է փնտրում տիեզերքում: Ինձ շատ է ոգեւորում նվազագույն ռեսուրսներով առա-

վելագույն արդյունք ստանալը: Նախ, գիտությունն, ըն-

դհանուր առմամբ, թանկ հաճույք է, եւ ներկա ֆին-

անսական պայմաններում շատ կարեւոր է նվազագույն

ռեսուրսներով առավելագույնս կարեւոր տվյալներ ստ-

անալը, որոնք նոր հայտնագործությունների եւ բացա-

հայտումների հիմք կդառնան: Երկրորդը, աստղագետ-

ները եւ ֆիզիկոսները մշտապես նորանոր մարտա-

հրավերներ են նետում

այլ բնագավառների մաս-

նագետներին, հատկապ-

ես` ինժեներներին: Այդ

նոր բարդ խնդիրների

լուծման արդյունքում ծն-

ված տեխնոլոգիաներն ա

-պագայում լայն կիրառ-

ում են ձեռք բերում առօր

-յա կյանքում:

Միհրանը իր գործընկեր-ների հետ մի հոդված է հրապարակել, որը մեծ հետաքրքրություն է առ-աջացրել գիտական աշխ-արհում: Կոսմոլոգիայում գոյություն ունի այսպես կոչված Հաբլի հորիզոն, որն իր մեջ է առնում բոլոր գալակտիկաները եւ մատերիան, որոնք տեսանելի են: Դրանից այն կողմ հնարավոր չէ տեսնել, քանի որ օբ-յեկտներն այնտեղ մեզանից հեռանում են լույսի արա-գությունից էլ արագ: Միհրանին հաջողվել է մշակել նոր մաթեմատիկական մեթոդ, որի արդյունքում նա եկել է այն եզրակացության, որ տիեզերքն առնվազն 250 ան-գամ ավելի մեծ է, քան այն մասը, որը տեսանելի է մեզ: Կոսմոլոգիան մինչեւ վերջին շրջանը լուրջ փաստերի

վրա հիմնված չէր: Ընդամենը վերջին 60 տարիների

ընթացքում, տեխնիկայի եւ համակարգիչների զարգաց

-ման հետ մեկտեղ, տվյալներն ենք ստանում, որոնց

վրա էլ հիմնվում են տեսությունները: Այդպիսով,

կոսմոլո-գիան նոր է մտնում ճշգրիտ հաշվարկների

դար: Հիմա նոր մեթոդներ են պահանջվում, որ

կարողանանք այդ-քան մեծ քանակությամբ տվյալները

մշակել` տիեզերքի կառուցվածքը հասկանալու

նպատակով: Ամենատպա-վորիչն այն է, երբ դու

տեսնում ես, թե ինչքան փոքր եւ չնչին ես տիեզերքի

համեմատ, ձգտում ես հասկանալ, թե ինչպես է ահռելի

տիեզերքը կառուցված ու աշխա-տում, եւ, ի վերջո, ինչ-

որ բան հասկանում ես:

2010թ. սեպտեմբերին Միհրանը գիտարշավ կազմա-կերպեց դեպի Քարահունջ, որը մեծ ուշադրության ար-ժանացավ Հայաստանի հասարակության եւ լրատվա-միջոցների կողմից: Օքսֆորդի համալսարանն ունի այսպես կոչված Գիտ-

արշավների Խորհուրդ (Expedition Council), որը հնարա-

վորություն է ընձեռում ուսանողներին գիտարշավներ

կազմակերպել տարբեր երկրներ: Ես հանդես եկա

դեպի Քարահունջ գիտարշավ կազմակերպելու նախա-

ձեռնությամբ եւ ստացա

համալսարանի

համաձայնու-թյունը:

Դիմեցինք նաեւ

հանրահայտ Թագավորա

-կան աշխարհագրական

ընկերությանը (Royal Ge-

ographical Society) եւ նր-

անց անունը օգտագործե-

լու թույլտվություն ստաց-

անք: Գիտարշավը մաս-

ամբ ֆինանսավորվել է

այս երկու կազմակերպ-

ությունների եւ մասամբ

էլ մեր` հենց արշավա-

խմբի անդամների կող-

մից: Արշավախումբն ուն-

եր երկու գլխավոր նպա-տակ՝ գրավել միջազ-գային

գիտական հանրու-թյան ուշադրությունը Քարահունջի

նկատմամբ եւ նա-խապատրաստական

աշխատանքներ կատարել հետա-գայում լազերային

սկանավորման եւ եռաչափ մոդել կառուցելու համար:

Գիտարշավից հետո նյութեր տրա-մադրեցինք

ամերիկյան History Channel-ին, որն իր սեր-իալներից

մեկում անդրադառնում է Քարահունջին, ին-չը մեծ

գովազդ էր թե մեր երկրի, թե հուշարձանի

համար: Վերջերս Անգլիայում մի խումբ գիտնականներ

իրականացրել են Ստոունհենջի լազերային սքանավո-

րում եւ կառուցել են Ստոունհենջի ճշգրիտ եռաչափ մո

-դելը, ինչը հնարավորություն է տալիս բազմաթիվ նոր

հայտնագործություններ կատարել հուշարձանի

մասին: Հույս ունենք, որ մի օր հնարավոր կլինի իրա-

կանացնել նմանատիպ սքանավորում Քարահունջում

եւս` դա խոշոր ֆինանսական ներդրում է պահանջում:

2007թ. Միհրանը հիմնադրել է Օքսֆորդին Հայկական միություն եւ երկու տարի շարունակ նախագահել այն: Միությանը կից նա հիմնել է հայկական գրադարան:

Page 22: The Armenians No 12

ՆՈՅԵՄԲԵՐ - ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

The Armenians , հա. 11 22

2007թ. Միհրանը հիմնադրել է Օքսֆորդին Հայկական միություն եւ երկու տարի շարունակ նախագահել այն: Միությանը կից նա հիմնել է հայկական գրադարան: Միությունը զբաղվում է հայկական մշակույթի տարած-մամբ, հանդիպումներ է կազմակերպում տարբեր բնա-գավառների հայտնի հայերի հետ: Կենտրոնը հաջողու-թյամբ գործում է մինչեւ այսօր: Միհրանը շարունակում է աշխատել իր բազմաթիվ նախագծերի վրա, որոնք կապված են կոսմոլոգիական մոդելների համար նոր վիճակագրական մեթոդների մշակման, տիեզերաբանա-կան փորձերի ապագա արդյունքների կանխատեսման, տիեզերական կորության վերակառուցման հնարավոր սահմանների հետ: Միհրանը մեծ ցանկություն ունի էլ ավելի խորացնել իր կապերը Հայաստանի հետ:

Շատ եմ ուզում, որ Հայաստանն էլ գիտական աշխարհի

զգայուն մաս դառնա. ոչ միայն տաղանդավոր հայերը,

որոնք հայտնի են դառնում, որպես անհատ, այլ հենց

Հայաստանը` որպես երկիր: Ցանկանում եմ ավելի շատ

կապեր հաստատել Հայաստանի հետ`տեղի մասնա-

գետներին ներգրավել տարբեր ծրագրերում: Կցանկա-

նայի փորձի փոխանակման ծրագիր իրականացնել Հա-

յաստանի երիտասարդ գիտնականների համար Անգլի-

այում: Իսկապես տեսնում եմ այդ ներուժը մեր երիտա-

սարդների մեջ:

Իմ կարծիքով, Հայաստանի կառավարությունը եւս պի-

տի ավելի մեծ ուշադրություն դարձնի գիտության վրա:

Պարտադիր չէ, որ դրանք լինեն շատ մեծածավալ եւ

թանկարժեք նախագծեր: Օրինակ, կարելի է զարգացնել

համակարգչային գիտությունները, որոնք շատ մեծ ռես-

ուրսներ չեն պահանջում` հիմնականում գիտական աշ-

խատանք եւ մարդկային ռեսուրս: Օրինակ` Դանիան

առաջնային է ընտրել է մի կոնկրետ գիտական ճյուղ`

մաթեմատիկական, եւ ամեն ինչ անում է դրա զար-

գացման ուղղությամբ: Ինձ թվում է` դա է ճիշտ ճանա-

պարհը: Կարելի է նաեւ Հայաստանում այդպիսի մի

ճյուղ առանձնացնել եւ զարգացնել այն:

Նաեւ շատ կարեւոր եմ համարում այնպիսի ծրագրերի

մշակումը, որոնք ավելի շատ երիտասարդների հենց

դպրոցից կոգեւորեն զբաղվել գիտությամբ: Օրինակ, բա-

ցել գիտության թանգարան, որտեղ հետաքրքիր խա-

ղերի տեսքով ներկայացված կլինեն մի շարք գիտական

փորձեր: Նաեւ լավ կլիներ բոլոր դպրոցներին հնարա-

վորություն տալ այցելել Բյուրական կամ հատուկ ստեղ-

ծված աստղադիտարան` արեւը, ինչպես նաեւ ուրիշ

աստղերը եւ մոլորակները դիտելու նպատակով:

Հենց հարցազրույցի անցկացման օրը հայտնի դարձավ,

որ Միհրանի ստեղծած Cosmos նախագիծը, որն իրենից Կոսմոլոգիակյան հաշվիչ (Cosmology Calcula-

tor) է ներկայացնում, շահել է Օքսֆորդի համալ-սարանի OxTalent 2012 IT Innovation մրցանակը: Շնորհավորում ենք Միհ-րանին եւ նրան նորանոր հաջողություններ մաղթում:

Արամ Արարատյան http://www.mediamax.am/am/news/50-global-armenians/5259/

Զաք Բոգոսյան, հոկեյիստ, ԱՄՆ

Խուակին Բոգոսյան. ֆուտբոլիստ , Ավստրալիա

Մաուրիո Գեվգեոզյան . ֆուտբոլիստ, Չիլի

Page 23: The Armenians No 12

ՆՈՅԵՄԲԵՐ - ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

The Armenians , հա. 11 23

Page 24: The Armenians No 12

ՆՈՅԵՄԲԵՐ - ԴԵԿՏԵՄԲԵՐ 2012

The Armenians , հա. 11 24