Էդվարդ Գրիգ

9
ԿԿԿԿԿԿԿԿԿԿ, ԿԿԿԿԿԿԿԿԿԿ, ԿԿԿԿԿԿԿ, ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ ԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿԿ Կ: ԳԳԳԳ ԳԳԳԳԳԳ

Upload: shushan-yeprikyan

Post on 10-Apr-2017

245 views

Category:

Education


4 download

TRANSCRIPT

Page 1: Էդվարդ Գրիգ

Կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր, հասարակական գործիչ Էդվարդ Գրիգը

նորվեգական կոմպոզիտորական դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից է: 

Գրիգ Էդվարդ

Page 2: Էդվարդ Գրիգ

Էդվարդ Գրիգը (նորվ.՝ Edvard Hagerup Grieg, հունիսի 15, 1843 — 4 սեպտեմբերի 1907), նորվեգացի նշանավոր երգահան, երաժշտական գործիչ և խմբավար է։ Նրա առավել հայտնի ստեղծագործություններից են «Քնարերգական պիեսներ դաշնամուրի համար» (Lyriske Stykker, 1867–Օքսֆորդ 1901, բաղկացած է տասը տետրից), ջութակի համար 3 սոնատները (ор. 8, ֆա մաժոր, 1865; ор. 13, սոլ մինոր, 1867; ор. 45, դո մինոր, 1886–1887), թավջութակի համար լյա մինոր սոնատը (ор. 36, 1882), սոլ մինոր լարային քառյակը (ор. 27, 1877–1878), դաշնամուրի և նվագախմբի համար համերգը (1868), Հենրիկ Իբսենի «Պեր Գյունտ» դրամայի համար երաժշտությունը (Peer Gynt, 1876)։ Գրել է նաև շուրջ 240 երգ։

Page 3: Էդվարդ Գրիգ

Էդվարդ Գրիգի նախնիները գաղթել են Շոտլանդիայից. հայրը՝ Ալեքսանդր Գրիգը , աշխատել է բրիտանական հյուպատոսարանում, մայրը՝ Գեսինան, որդու դաշնամուրի առաջին ուսուցիչն էր։ Գրիգը 1862 թ. ավարտել էԼայպցիգի կոնսերվատորիայի դաշնամուրի և ստեղծագործական բաժինները։ 1863–1866 թթ. ապրել է Կոպենհագենում և դասեր առել դանիացի կոմպոզիտոր Նիլս Գադեից։ 1866 թվականին տեղափոխվել է Քրիստիանիա (այժմ՝ Օսլո), եղել տեղի ֆիլհարմոնիայի դիրիժոր, ապա հիմնել է երաժշտական ակադեմիա (Յուհան Սվենսենի հետ), «Եվտերպե» համերգային կազմակերպությունը (մի խումբ դանիացի կոմպոզիտորների հետ), երաժշտական ընկերություն։

Page 4: Էդվարդ Գրիգ

1870-ական թվականների վերջից կնոջ՝ երգչուհի Նինա Հագերուպի հետ Գրիգը, որպես դաշնակահար և դիրիժոր, համերգներով շրջագայել է Եվրոպայի մի շարք երկրներում: 1880–82 թթ-ին Բերգենում ղեկավարել է «Հարմոնիա» երաժշտական ընկերությունը, որպես դաշնակահար և դիրիժոր՝ ելույթներ է ունեցել Գերման1885 թվականից մինչև կյանքի վերջը կոմպոզիտորն ապրել և ստեղծագործել է Տրոլհաուգենի իր առանձնատանը։ Գրիգի արվեստում արտացոլվել են հայրենի երկրի բնությունն ու կենցաղը, ժողովրդական դյուցազներգությունն ու բանահյուսությունը։ Գրիգի պարզ, մարդամոտ, կենսունակ արվեստը հուզել է ոչ միայն հայրենակիցներին, այլև աշխարհի երաժշտասեր հասարակայնությանը։ Նա ստեղծել է ինչպես փոքր, այնպես էլ մեծածավալ ժանրերի գործեր։ Գրիգը Ֆրանսիայի ակադեմիայի անդամ էր, Բեռլինի ակադեմիայի պատվավոր անդամ, Քեմբրիջի և ի համալսարանների երաժըշտության դոկտոր։ Կտակի համաձայն՝ Գրիգի աճյունն ամփոփվել է Տրոլհաուգենի առանձնատան (1925 թվականից՝ տուն-թանգարան) մերձակա ծովահայաց ժայռախորշում։իայում, Դանիայում ու Հոլանդիայում: 

Page 5: Էդվարդ Գրիգ

ԳՐԻԳԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Գրիգի ստեղծագործությունը լայնածավալ և

բազմակողմանի է։ Գրիգը գրել է ամենատարբեր ժանրերի ստեղծագործություններ։Դաշնամուրային կոնցերտը և բալլադը, ջութակի և դաշնամուրի համար երեք սոնատները և թավջութակի և դաշնամուրի համար սոնատը, կվարտետը վկայում են խոշոր ձևերի նկատմամբ ունեցած Գրիգի մշտական ձգտման մասին։ Դրա հետ մեկտեղ, անփոփոխ է մնում կոմպոզիտորի հետաքրքրությունը գործիքային մանրանվագի նկատմամբ. «Բանաստեղծական պատկերները», «Թերթիկներ ալբոմից», «Լիրիկական պիեսներ» ցիկլերը։ Նույն չափով, որքան և դաշնամուրայինը, կոմպոզիտորին մշտապես հրապուրում էր կամերային վոկալ մանրաերգը՝ ռոմանսը, երգը։ Սիմֆոնիկ ստեղծագործության բնագավառը նշանավորվում է այնպիսի գլուխգործոցներով, ինչպիսիք են «Պեր Գյունտ», «Հոլբերգի ժամանակներից» սյուիտները։

Page 6: Էդվարդ Գրիգ

Գրիգի ստեղծագործության բնորոշ տեսակներից մեկը՝ ժողովրդական պարերի և երգերի մշակումներն են։ Ոչ բարդ դաշնամուրային պիեսները (օպ.17), սյուիտային ցիկլը չորս ձեռքով դաշնամուրի (օպ.35 «Նորվեգական պարերը») և նվագախմբի համար (օպ.35 «Նորվեգական պարերի» նվագախմբային խմբագրությունը, նորվեգական ժողովրդական մոտիվներով «Սիմֆոնիկ պարերը»)։ Գրիգի ստեղծագործության հիմքն են կազմում ժողովրդական կյանքի, հայրենի բնության պատկերները, ժողովրդական ֆանտաստիկայի կերպարները, մարդը կենսազգացողության իր ամբողջ լիությամբ։

Page 7: Էդվարդ Գրիգ

Գրիգը ձգտում է կոնկրետ երաժշտական կերպարների։ Այդ պատճառով նրա երաժշտության մեջ մեծ նշանակություն է ձեռք բերում ծրագրայնությունը, որը հիմնված է բնության բանաստեղծական կերպարների, ժողովրդական ֆանտաստիկայի, ժողովրդական կենցաղի տպավորությունների մարմնավորման մեջ։ Գրիգի երաժշտական լեզուն չափազանց յուրօրինակ է։ Կոմպոզիտորի ոճի անհատականությունը ամենից շատ որոշվում է նորվեգական ժողովրդական երաժշտության հետ եղած խորը կապով։ Գրիգը լայնորեն օգտվում է ժողովրդական երգային և պարային մեղեդիների ժանրային առանձնահատկություններով, ինտոնացիոն կառուցվածքով, ռիթմիկ ֆորմուլաներով։

Page 8: Էդվարդ Գրիգ

Նրա ստեղծագործություններում լսվում են հալլինգի և սպրինգդանսի բնորոշ ռիթմերը։ Գրիգի մեղեդիները հագեցած են նորվեգական երաժշտության համար տիպիկ ինտոնացիաներով, այնպիսինների, ինչպես օրինակ առաջին-երրորդ-հինգերորդ դարձվածքը։ Մեղեդիական շարժման տեսակները հաճախակի հիշեցնում են բնորոշ ժողովրդական գործիքային խաղեր։ Պահված ձայնառությունը բասում, կվինտային բասը գալիս են ժողովրդական գործիքային երաժշտության հնչողություններից։ Գրիգին հատուկ մեղեդու վարիացիոն և տարբերակային զարգացման հիանալի վարպետությունը արմատավորված է մեղեդու բազմիցս փոփոխված կրկնությունների ժողովրդական ավանդույթների մեջ։

Page 9: Էդվարդ Գրիգ

ՎԵՐՋ